Your research : 66 Results for վայր

Entries' title containing վայր : 131 Results

Definitions containing the research վայր : 268 Results

Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

• ծեցեալ ընդ յն. ϰότινος որ է հատ խաղողոյ կամ չամչի»։ Բայց այս բառը նշանակում է «վայրի ձիթենի». և սրա համաս ՀԲուս. § 1496 համարում է «վայրի ձիթենւոյ կուտ», իսկ ԱԲ «խմե-լու աման, գաւաթ». Նորայր ՀԱ 1921, 335 կարդալով կոնդինտ՝ կցում է յն. ϰόνὸν «մեծ բաժակ» բառի հետ և դնում է պրս. իբրև «բաժակ»։ Նոյնպէս և Հա-ցունի, Ճաշեր 104 համարում է «ռաս ժակ»։ Այս մեկնութիւնը չի կարող լի-նել ուղիղ, որովհետև վկայութեան մէջ ասուած չէ ի կոտինդն, այլ ընդ կո-տինդն։


Կորդ, աց

adj. s.

rough, unfilled, un-ploughed, wild, waste;
fallow;
waste land.

• ՓՈԽ.-Վրաց. კორდი կորդի «մարգ, մար-գագետին, դուրսը գտնուած անմշակ տեղ», ნაკორდალი նակորդալի «չմշակուած դաշտ». სიკორდე սիկորդե «անմշակ և դատարկ բացավայր», քրդ. կորդ «չվարած հող» (գործածւում է Բուլանըխի մօտ՝ Հառան Գորանի քրդերի մէջ. տե՛ս Միրախորեան, Նկարագը. ուղևորութ. Գ. 96) և կամ կօրթ «կորդ գետին» (Վտակ 1908, N 141)։


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

• ԳՒՌ.-Ալշ. Կր. Մշ. կօրի, Երև. գօրի Մշ. կօռի, Մկ. կուրը՛, Ոզմ. կուրէ՝, Հմշ. գօրին (Ճօշարա գիւղում՝ գօրիմ), գործած. ւում են զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Բիւթ. Երև. Նբ. Մղ. Մշ. Ոզմ. Մև. «արտի ոռոգման համար բացուած նեղ առու», Ղրբ. «արտը վարելու ժամանաև՝ ա-ռաջին անգամ վերևից ներքև քաշուած ա-կօսը, որով արտը երկու մասի են բաժա-նում և յետոյ աջ ու ձախ նոր ակօսներ բա-նաւով՝ վարը շարունակում են», Ակն. Կր Մշկ. Շիր. «արտի ամէն մի ածուն կամ բա-ժանմունքը», Հմշ. «երկու արտի սահմանը, միջավայրը», «արտի մի տեսակ չափ է, որ է մէկ քառորդ օրավար»։ Ոճով ասւում է Ռ. գօրին հանէլ (<կորին հանել) «իրեն բաժին ընկած մասը կատարել»։ Նոր բառեր են կո-րատ «բամբակի արտի մէջ բացուած կորի». կորատել «կորիներ բանալ», կորակտուր «նախորդ վարի հակառակ ուղղութեամբ»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• = Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

• ԳՒՌ.-Մշ. կոնի «փոքր՝ փշալից մի տե-սակ ծառ է, վայրի տանձենու նման, բայց անպտուղ, փայտը պինդ»։


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

• Հիւնք. կարծր բառից։ Մառ (անձնա-կան) արաբ. [arabic word] qarδ «ենթադրել» արմատի հետ։ Նևտոն-խան, Բազմ. 1908, 163 արաբ. farδ և xars «ենթա-դրել»։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 անգլ. guess «ենթադրութիւն», դան. 81sაeՈ, արաբ. [arabic word] xalš, [arabic word] qiyās, պրս. [arabic word] payus «կարծիք», էջ 360 նոյն է դնում կեղծ բառի հետ։ Մառ ИАН 1920, 106 նոյն ընդ կայծ. Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 կրկնում է նոյնը, աւելացնելով «ըստ իս»։ Pedersen KZ 39, 379 յն. γοργός «ուժգին, սոսկալի, սաստիկ, վայրենի» ևն բառերի հետ, որոնց ցեղակիցն է հյ, կարծր. -մեկնում է կարծել «ենթա-դրել, վախենալ» առումից (Pokorny 1, 537)։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։


Կենդրովն, ի

cf. Կենդրոն.

• «բոլորակի միջին կէտը» Եւկղիդ. ասւում է նաև կեն-դրոն, կենտրոն, կեդրոն. արդի գրականում՝ արևելեան բարբառը գրում է կենտրոն, արև-մըտեանը՝ կեդրոն. որից կեդրոնական, կեդ-րոնավայր, կեդրոնատեղի, կեդրոնաձիգ, կեդրոնախոյս, արտակեդրոն, կեդրոնանալ, կեդրոնացում, ապակեդրոնազում, ապակեդ-րոնացական ևն նոր բառերը։ (ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ՝ նշանակում են նաև «խթան». բայց այս նշանակութիւնը յատուկ է միայն յունարէնին և չկայ հայերէնում ինչպէս որ ՋԲ էլ չի նշանակած)։


Խօս

s.

cock-crowing;
cf. Խօսք.

• , ի հլ. «խօսք, խօսած կամ ասած բանը» Եւս. պտմ. 467? (կասկածելի). Զքր. կթ. Մագ. քեր. «աքլորի կանչը» Բրս. մրկ. սովորաբար անեզական ձևով խօսք ՍԳր. Սեբեր. Մծբ. Եւս. քր. որից խօսիլ «ասել, խօսիլ. 2. ճառել, պատմել. 3. աքլորի եր-գելը. 4. աղջիկ նշանել» ՍԳր. Ոսկ. խօսա-կից Առակ. զ. 22. խօսարան «լեզու» Ագաթ. խօսելի Գ. թագ. ժ. 7, Ոսկ. յհ. ա. 10. Ա-գաթ. խօսնակից Բուզ. խօսնայր Մխ. դտ խօսուն ՍԳր. Ագաթ. Եզն. Վեցօր. Ոսկ. Եփր. ծն. խօսող «ճարտասան» ՍԳր. Կոչ. «աք-լոր» Բրս. մրկ. «ԱՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հյ. բառ ու բան, էջ 297), անխօս ՍԳր. Եզն. Կոչ. բարեխօս ՍԳր. Ոսկ. Կոչ. Ագաթ. բազ-մախօս Եւագր. Եւս. պտմ. խօսումն «նշա-նադրութիւն» Ոսկ. Բ. կոր. Աթան. էջ 609 զարդախօս Մծբ. երկխօս ՍԳր. զրախօս Ես զ. 19. Տիտ. ա. 11. ընդունայնախօս Կորիւն. ընդվայրախօս Ոսկ. ես. թոթովախօս Ես. իթ. 24. Եփր. ծն. լաւախօս Սիր. զ. 5. խառ-նախօս Ոսկ. Ա. կոր. Եւս. քր. խորախօս Եզեկ. գ. 5. խօսացտէր «իշխանաւոր. մե-ծաւոր, որի խօսքը կանցնի» Աբր. կրետ. 41 ևն. նոր գրականի մէջ հայախօս, տաճկա-խօս, ռուսախօս, համախօսական, խօսակ-ցական ևն։


Ծայր, ից

s. fig.

end, extremity;
border edge;
summit, head, top, point;
the utmost pitch, the highest degree;
over-measure, excess;
— ի —, from beginning to end, from one extremity to the other;
to the full;
punctually;
քաղել զսաղմոսն — ի —, to recite the whole psalter;
ի ծայրն հասանել, to reach or attain the maximum;
—իւք աչաց, glancing slily at;
—իւք ականջաց լսել, to listen furtiyely, to eavesdrop;
cf. Ծագ.

• ԳՒՌ.-Ախց. ծար, ծէր, Ալշ. Երև. Կր. Մկ Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ծէր, Հմշ. ձt՝ր, Խրբ. âmր, Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձար, Զթ. ámյ, ámր, Հճ. ձmյ.-նոր բա-ռեր են ծայրիկ, ծայրկորու, ծայրպոչ, ծայր-ծաղիկ, ծայրվայրիկ, ծայրք «ընտիր բուրդ»։


Կէս, կիսոյ, ով

s. adj. adv.

half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...

• , ո հլ. (յետնաբար կայ սեռ. կիսից) «մի բանի կէսը, կէս մասը» ՍԳր. Եզն. «մա-սամբ, գրեթէ» Ոսկ. ես. և յհ. ա. 2. որից կէսք «ոմանք» ՍԳր. Եզն. կէս ի կէս «մա-սամբ միայն, թերի, ոչ-կատարելապէս» Կոչ. կիսով «թերի ձգած» Սիր. լդ. 25. կիսաբաց Ոսկ. մտթ. կիսադիք Եւս. քր. կիսամահ ՍԳր. կիսամասնեայ Ոսկ. յհ. ա. 30. կիսայրեաց Ոսկ. ես. կիսառատ Ոսկ. եբր. կիսեփեաց Իս. ծա. 10, կիսէշ «ջորի» Սահմ. Կանռն Մագ. կիսասարկաւագ Լմբ. գրակէս Եփր. լղ. զող. Մանդ. դրամակէս Վրք. հց. իշակէս Վեցօր. ևն։ Նոր գրականում կազմուած բա-ռեր են կիսակօշիկ, կիսակատար, կիսակա-շի, կիսափակ, կիսաշրջանակ, կիսել. կիսա-վանկ, կիսակազմ, կիսամեայ, կիսամսեայ. կիսամեակ, կիսամերկ, կիսաթօշակ, կի-սախողովակաձև. կիսակայարան, կիսակիրթ. կիսագրագէտ, կիսանդրի, կիսաշէն, կիսա-որջան, կիսաշրջանակաձև, կիսաստուեր, կի-սավայրենի, կիսափուլ, կիսարձան ևն։

• ՓՈԽ.-Վրաց. კესი կեսի «կէս վայրկեան, ❇/︎ ceкунды» (Չուբինով 605)։ კისატი կի-սատի «կիսատ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 242 (հաղորդեց Գ. Ա-սատուր)։


Կինճ, կնճաց

s. zool.

s. zool. wild boar;
— մատակ, wild sow.

• կամ ԿԻՆՋ (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վարազ, արու վայրի խոզ» Մծբ. Խոր. որից կնջուղտ (թերևս ուղ-ղելի ընջուղ) «կինճից և ուղտից խառնակ կենդանի» Յայսմ. կնճադէմ «խոզի կերպա-րանք ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ձմ. ղէ. կնճանալ «հպարտանալ, ամբարտաւա-նիլ» Գ. մակ. գ. 12։


Կնիք, նքոց

s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

• ՓՈԽ.-Հայ բոշ. կավրավ «կնքահայր, սանահայր» (գւռ. քաւոր ձևից), գնչ. kirvo, kirivó, kivro «կնքահայր», որից գնչուերէնի օրէնքով իգական՝ kirvi «կնքամայր». բո-լորն էլ մեր քաւոր բառից են. (A. Paspatu սոանց համար գրում է. «Որչափ ինձ ծա-նօթ է՝ չկայ նման մի բառ՝ որ կարենայ սրան ծագում տուած լինել»։ Ի ղուր ուրեմն համեմատում է սանս. kurvat «արարեալ» ռառի հետ, որ այստեղ գործ չունի)։-Քաւոր ձևից են փոխառեալ նաև քրդ. քիրվա, քիվ-րա, քրիվա «թլփատութեան ծէսի ժամանակ կնքահայր եղող անձը». այս բառով են կո-չում հայերը քրդերին՝ բարեկամական լեզ-ւով. այս տիտղոսը ծագում է նրանից, որ շատ քրդեր «Հայոց կնքահայր կը լինին խաչ բռնելով կամ այլոց բռնել տալով. այ-ռուհետև այր քուրդն փեսայի տան քրիվան է և անոր պաշտպանն նեղ վայրկեաններու մէջ»։ (Այս քրդ. բառը չէ նշանակած Justi. ունին միայն Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 71 և Միրախորեան, Նկարագրական ու-ղևորութիւն 1885 Պօլիս, հտ. Գ. էջ 219)։ Իբր թրք. բառ յիշում է նաև Будaговъ 2, 125 օ︎ kirve ձևով և ասում է թէ գոր-ծածաևան է Անդրկովկասում ու մի քանի գաւառներում, ինչ. Ղարաբաղ, Շամախի. նուխի. իսկ Ատրպատականում չի գործած-ւում. նշանակում է «կնքահայր», ինչաես երևում է թուրք մոլլաների գրած չափաբե-ոական մատեաններից և է այն անձը՝ որ թլփատութեան ժամանակ գրկում է մանու-կին. այդ առթիւ մանկիկին նուիրում է ամ-Արմատական բառարան-39 բողջ մի հագուստ և իրաւունք ունի մինչև մանկիկի ծնողների հարեմը մտնեւու։-Թուրքերէնի վրայով անցնելով հյ. կնիք բառը տուել է նաև հունգ. könyv «գիրք», մորդվին. kon՛ov «թուղթ», հսլ. kun՛iga, ռուս. книга. ուկր. knyha, բուլգար. kniga, սերբ. knjgga, չեխ. kniha, լեհ. kslega «գիրք, թուղթ, սաղմոս, խաղաթուղթ-ևն», այս կարծիքը առաջարկել է նախ Mikkola. l*inn-ugr. Forschung. 2, 77 և 1, 113՝ մեկնելով ասուրական kunukku ձևից, որ հաստառում են թուրքերէնի միջոցով՝ Pe-dersen KZ 39, 464 և 40, 189, Munkäcsi. Keleti szemle 2, 312, որ և ընդունում է Berneker 664՝ իբրև ամենից աւելի հաւա-նականը՝ սլ. kun՛iga «գիրք» բառի համար տռուած բացատրութեանց մէջ։


Կոկան

s.

sloe;
bullace.

• = Պրս. [arabic word] kukam կամ gūgam «սեաւ պտուղ ինչ լեռնային նման մանը ուռոռ. սրա հետ նոյն են չաղաթ. kuikúm (Բուևւա-րայի բարբառ) «մի տեսակ խոշոր սալոր». արևել. թրք. [arabic word] kúgem «մի տեսակ վայ-րի սալոր», թրք. kukem «կոկան», Խրիմի թթր. ❇ gugen (Будaгoвъ 2, 159) «վայրի սալոր», ավար. kukan «սալոր», հունգ. kökény «կոկան», քումուք. kokan «սալոր»։


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pol-ձևից. սրա մերձաւոր ցեղակիցն է հսլ. polje «դաշտ, արտ». բուն նշանակում է «բացավայր» և նոյն է հյ. հոլ. «բաց, մերկ» բառի հետ. աւելի ընդարձակ տե՛ս անդ։


Ճապուռ, պռոյ

s.

claw, talon;
lobster's or crab's claws.

• «վայրի չաման» Վստկ. 79. Բժշ. Գաղիան։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

• , ի հլ. «խօսք, ատենաբանութիւն, երկար գրուածք, նկարագրութիւն» ՍԳր. Եզն, Կոչ. 82. Ոսկ. մ. ա. 3. որից ճառել ՍԳր. Եւս. քր. ճառատել Կոչ. 275. ճառագրել Ե-ղիշ. անճառ ՍԳր. Վեցօր. Եւագր. անճառու-թիւն Ագաթ. անճառական Ագաթ. հակաճա-ռել Անյ. պերիարմ. կանխաճառեալ Աթ. դըժ-ուարաճառ Սկևռ. Լմբ. ընդվայրաճառ Նար. Մծբ. ճառախօս, ճառախօսութիւն, բաժակա-հառ, աւարտաճառ (նոր բառեր) ևն։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

• ՓՈԽ.-Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։


Ծմել

s. bot.

s. bot. spinage;
beetroot.

• «սպանախ կամ շո-մին. 2. վայրի փրփրեմ» Բժշ. Մխ. բժշ. կայ նաև զիմել ձևը՝ ըստ ՀԲուս. էջ 170.-Seidel, հրտր. Մխ. հեր. § 41 այս բոյսը համարում է «amaranthus blitum L.» և ո՛չ թէ blitum virgatum L կամ chenopodium čapitatum, ինչպէս ունին ՀԲուս. և Տիրա-ցուեան, Contributo § 104. -այս բոյսերը ուրիշ լեզուների մէջ էլ խառնուած են ի-րար հետ. հմմտ. ֆր. blette, épinard-frai-❇ ռերմ. Erdbeerspinat։


Կակազ, աց

adj.

stammering, stuttering, lisping.

• ԳՒՌ.-Կր. Ոզմ. Վն. կակաչ, Ախց. Մկ, կակաճ, Ալշ. կագաչ, Մշ. կագաճ, Ասլ. գա-գաչ, գագաշ. -ըստ Արրտ. 1915, 585 Ալշ. կարկաչա «կակաչ»։ Ժողովրդական լեզւով կակաչ նշանակում է նաև «խաշխաշ, papa-ver rhoeas L» (Տիրացուեան, Contributo § 170), Ատ. «պուտ, հարսնուկ, coquelicot» «հաւի կատար, crète» (Նուպարեան, Բառ. ֆր. 237), Մշ. կակաչ կամ կակաչին «մի տեսակ ուտելի վայրի բանջար» (բոլորն էլ նմանութեամբ)։

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակաջ, ի, ից, աց

cf. Կակաչ.

• ԳՒՌ.-Կր. Ոզմ. Վն. կակաչ, Ախց. Մկ, կակաճ, Ալշ. կագաչ, Մշ. կագաճ, Ասլ. գա-գաչ, գագաշ. -ըստ Արրտ. 1915, 585 Ալշ. կարկաչա «կակաչ»։ Ժողովրդական լեզւով կակաչ նշանակում է նաև «խաշխաշ, papa-ver rhoeas L» (Տիրացուեան, Contributo § 170), Ատ. «պուտ, հարսնուկ, coquelicot» «հաւի կատար, crète» (Նուպարեան, Բառ. ֆր. 237), Մշ. կակաչ կամ կակաչին «մի տեսակ ուտելի վայրի բանջար» (բոլորն էլ նմանութեամբ)։

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Հալիք

s.

black, white or red-heart-cherry.

• «մի տեսակ անծանօթ բոյս է» Գա-ղիան։ ՆՀԲ մեկնում է «կեռաս, յն. «ϰερασιον, ւռ. cerasum». աւելացնելով նաև թէ ուրիշ-ները կարդում են և մեկնում «xεράτιον ատուղ եղջերենւոյ և հյ. հոյն»։ ՀԲուս. § 1592 ըստ Ռոշքեանի դնում է «լտ. ceratia, որ կը կոչուի նաև halenia և է խոտ լուծո. ղական», իսկ § 1593 յաւել. «սին պտո՞ւղը»։ Քաջունի Գ. 133 դնում է հալիք «bigarreau, մի տեսակ պինդ կեռաս, լտ. prunus avi-սm», հալիք վայրի «mahaleb», հալիք «խոտ որ մի տերև ունի. արմատն է վարակոտ և մեծ. ի կերակուրս դեղ է փորալուծից. լտ-ceratia»։


Ճանդի

s. bot.

s. bot. sandal-wood.

• ՆՀԲ կցում է ճանդան փայտի հետ, բայց կասկածում է որ լինի «ազգ սըն-գուրի, որպէս յն. σάνδος լտ. sandyx»։ ՀԲուս. § 1849 կցում է գւռ. ճանդուկ «վայրի ստեպղին» և նրան էլ նոյն նը-շանակութիւնն է տալիս։ (Ազգ. Հանդ. է. 300 ունի ճանդուկ Լ. «bromus seca-linus բոյսը»)։


Հաւփալ, ի, աց

s.

cf. Հօփալ.

• (գրուած նաև հաւբալ, հօբալ, հօ-փալ, հովփալ, հոբալ) «վայրի աղաւնի» Վե-ցօր. էջ 89. Ոսկ. եզեկ. Եպիփ. յար. Փիլ, ւիւս. Սահմ. Գաղիան. Վրդն. ծն.։

• ՆՀԲ փալ համարում է «նոյն ընդ լտ. palumba «վայրի աղաւնի»։ Պատահա-կան նմանութիւն ունին յն. πελεια «վայրի աղաւնի», լեթթ. paipala. լիթ. pütpela, հպրուս. penpalo, ռուս. nepe-neлъ, չեխ. pfepel, լեհ. przepiora ևն «լոր, լորամարգի» (Trautmann 204)։


Կող, ից

s. fig. adv.

side, rib, flank;
part;
woman;
wife;
ընդ կողաց, aside, awry, sidelong;
առ ի —, cf. Զառ՞՞՞ի՞՞՞կող;
անդէն ի —ի, directly, at once, forthwith;
ի — լինել, to stretch or lay oneself down, to lie down, to go to bed;
—ք գրեանց, cover or binding of a book.

• , ի հլ. (Բ. թագ. ժզ. 13 կայ կո-դաց. յետնաբար ս հլ. կայ նաև Եզեկ. լդ. 21 կողամբք, Զքր. կթ. կողունս, որոնք են-թադրում են *կողն ուղղականը) «կուշտը, ռնակուշտ» ՍԳր. «մի տեղի կամ մի բանի մօտը, քովը, լեռան լանջը ևն» Բ. թագ. ժզ. 13. Ա. մակ. ժգ. 29. Բուզ. դ. 18. «ան-կեան մի կողմը» Եւկլիդ. «կին, ամուսին, կողակից» Եփր. դտ. Վրդ. պտմ. էջ 90. որից զառիկող, զառիկողեալ «շեղ, զառիվայր» Պիտ. Նիւս. ի կողի «կռացած, մինչև կողր կախուած (լուացուելու ժամանակ)» Բուզ. 132. կողաքակ «կուսակցութիւնից բաժա-նուած» Բուզ. կողակից «ամուսինը, կինը» (այսպիսի կազմութեամբ է նաև պրս. [arabic word] hampahlū հոմանիշը) Վրք. հց. (որի երկ-րորդ ձևն է կողաբաղ՝ բաղ «կից» բառից Անյ. քեր. Երզն. նչ.). կողահերձ Նար. կո-ղահոս Շար. Սարգ. կողամայր «մի տեսակ ձուկ» Վրդն. ծն. հարստակող Փիլ. Պիտ. մի-ջակող Նիւս. բն. պատկողանոց «նաւի ներ-քին կողափայտերը» Ոսկ. կողոս. կողեդ «ուժով կողեր ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ամ. 196. Հարց. 276. կողոսկր, կո-ղիկ (նոր բառեր)։-Կողն հնագոյն ձևից պահուած է՝ բացի գըծ. կողամբք և հյց. կո-դունս ձևերից, նաև սեռ. կողին, որից կազ-մուած են՝ կողինաւոր «կողը զրահապատ» Ոսկ. մ. գ. էջ 66 (Հացունի, Պատմ. տարա-զին 154 արմատը դնում է կողէնք, իբր յն. ϰόλλησις «զօդ, կապ», և համարում է «մի տեսակ զրահ»). անկողին (որ և գրուած է ընկողին, ընգողին, անգողին) «պառկելու տեղ» ՍԳր. և բայաձև ընկողնիլ «պառկիլ» Ոսկ. եբր. որ և կողնիլ «պառկիլ» ԱԲ. (ի-մաստի զարգացման համար հմմտ. ի կող լինել (>Շտ. կողլել) «պառկիլ, ընկողմա-նիլ» ԱԲ. և կողմն բառից՝ ընկողմանիլ «պառկիլ» Փիլ. (երկուսը կողք կողքի գոր-ծածուած ունի Բուզ. դ. 10. «Եւ ինքն ի նիստ եղեալ անկողնին, կամէր լինել ի կողմն»)։ Անկողին բառից է գետնանկողին «գետինը փռուած անկողին» Եղիշ. է. էջ 97։-Նոյն արմատից -մն մասնիկով կազմուած է


Մէջ, միջոյ, ով, ոց, աց, ովք, օք

s. bot. prep. prep. adv. adv.

middle, midst;
inside, interior, heart, bosom;
loins, reins;
ցաւք միջաց, lumbago;
—ք or պորտ ընդոց, hilum of beans;
հացի միջաւ, with the crum;
ի — or ի միջի, in the midst or middle of, among, between, in, into, within;
ի միջոյ, through, out of, from;
prep. adv. ընդ —, by halves;
between, among;
in, into;
through the medium of, by means of;
— ընդ —, from time to time, now and then, ever and anon;
ց-ս, down or up to the waist;
ի միջի ձերում, among you, in the midst of you;
— գիշերոյ, midnight, twelve o'clock;
— ի գիշերի, at night, in the night, by night;
ընդ — իւր, upon his loins or side;
միջովք չափ ի վեր or ի միջոյն եւ ի վեր, from the loins upwards;
միջովք չափ ի խոնարհ or ի միջոյն եւ ի խոնարհ, from the loins downwards;
յապականութեան ի միջի, from or in the midst of corruption;
պնդել զ—ս, to gird up one's loins, to put on a belt;
խորտակել զ—ս, to break one's back;
գօտի ածել ընդ — իւր, to wear a belt, girdle or sash;
արկանել քուրձ զմիջովք, to put or gird sackcloth on one's loins;
սուսեր ընդ — ածել, ածել սուր ընդ —, to gird on a sword;
— ընդ — հերձուլ, հատանել, to cut in halves;
to split into two parts;
բառնալ ի միջոյ, to annihilate, to utterly destroy, to exterminate;
անցանել, կալ ի —, to come forward, to show or present oneself;
ի — բերել, to produce, to bring forward or out, to cite, to expose;
ի անկանել, to interpose;
փոյթ ի — առնուլ, to endeavour, to study, to try, to make any effort, to be solicitous;
դաշինս ի միջի հաստատել, to make an alliance;
արի՛, ա՛նց ի —, arise, get up, come here;
քերթացք նորա չեն ի միջի, his poems are lost;
ընդ — բանից մի՛ անկանիր, do not interrupt another's discourse;
cf. Խորհուրդ;
ի մէջ, cf. Մէջ;
ի միջի, in the middle, between, among;
ի միջոյ, from the middle.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մէջտեղը» ՍԳր. «մարդու մէջք» ՍԳր. Ոսկ. եփես. «մէջը, կէսը» ՍԳր. Ագաթ. «արգանդ» Ոսկ. ես. էջ 365 (եզակի գործածութեամբ). որից ընդ մէջ, ի մէջ, ի միջի, ի միջոյ ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ել. Եզն. միջամուխ Ոսկ. Վեցօր. Կորիւն. Սեբեր. միջամուտ Բ. մակ. պ. 15. միջապատ «գոգնոց» Ոսկ. ես. միջավայր Վեցօր. միջատ Վեցօր. միջին ՍԳր. միջնանիւ Կոչ. միջնաշխարհ Բուզ. միջնորդ ՍԳր. մի-ջոց ՍԳր. Եւս. պտմ. միջօրեայ ՍԳր. Եւառր. ընդ-միջել ՍԳր. Եզն. Եւս. պտմ. ընդմիջաշա-ւիղ Ես. ծը. 12. միջնաբերդ Բուզ. բերդամէջ Ագաթ. բանակամէջ Բուզ. աչամէջք Պիտ. լեռնամէջ Խոր. արծր. խորամիջոց Վեցօր. թիկնամէջք Սղ. կէ. 14. երկնամիջակ Զքր. կթ. Միջագետք ՍԳր. և սրա հակառակը՝ գե-տամէջք Եփր. եբր. (ՀԱ 1912, 554, ինչպէս կայ բերդամէջ, աշխարհամէջ, փողոցամէջ, քաղաքամէջ)։ Առանց ձայնաւորի փոփոխու-թեան ունինք՝ մէջօրեայ ՍԳր. Մծբ. Կոչ. մէջերկրեայ Խոր. մէջափայտ Տօնակ. մէջ-գետին Ագաթ. Բուզ. ե. 24. Ոսկ. կող. 619. Մանդ. իզ. 191 (նորագիւտ բառ, որի վրայ տե՛ս Նորայր, Կոր. վրդ. 245), մէջքաղաք «հրապարակ» Բ. մակ. ժ. 2 (Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 72)։ Նոր բառեր են միջազ-գային, ազգամիջեան, միջամասնիկ, միջա-մասնկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջ-կուսակցական, միջնադարեան, միջնարար. միջնորդաբար, միջնորդչէք, անմիջական, անմիջապէս, ընդմիջում ևն։

• ՓՈԽ.-Վրաց. მიჯნა միջնա «սահման», მემიჯნავე մեմիջնավե «սահմանակից, հա-րևան».-բոշայ. մանջը «մէջը», մանջուել «ապրիլ», մանջուած «յղի».-Թրք. գւռ. Կր. Kar-meς «Քարմէջ» (յատուկ անուն է. «Նի-խախէն 5 վայրկեան հեռու ապառաժի մը մէջ գտնուած խոռոչն, որ ժամանակաւ բաւական երկայն ճամբայ մըն է եղեր, բայց ետքէն գոցուեր է քարերուն իյնալովը». Բիւր. 1898, 627)։ -Կովկասեան լեզուներից ունինք խունս. և ջար. māčo, անցուգ. maç «մէջք». որոնք պատահական կարող են լինել։


Մթխալ, աց

s.

an ounce and a half.

• (գրուած նաև մտղալ, մթղալ, մըտղալ) «փոքր մի կշիռ է, մէկ և կէս դը-րամ» Վրք. հց. Պտմ. աղէքս. 167. Շիր. Բժշ. Վստկ. 145, Տաթև. ձմ. ճլթ.-նոր ձև է մըս-խալ Կալիսթ. 167 (ըստ մի ձեռ.)։ Այս բառն էլ չի գտնւում Աղեքսանդրի վարուց նախա-կեչառուական օրինակում. ահա հատուածը՝ ըստ հաղորդագրութեան Հ. Ն. Ակինեանի (նամակ 1935 մայ. 12). Եւ իմ ոչ հաւա-տացեալ թէ իցեն սեղանք կռածոյք, կամ եղև ինձ զոհս մատուցանել Հերակղեաւ Ե։ հրամայեցի ծակել զմի յարձանաց անտի. և էր համակ ոսկի. և ապա լնուլ հրամայեցի զծակն. և տարաւ լտերս ՌՇ։ Եւ անտուստ ռնառեաւ մեր ընդ անապատս և ընդ ահու։ վայրս (ձեռ. Վիեննայի, л 947, էջ 106բ)։ Սրա դէմ տպագիրը (էջ 167) ունի. Եւ ոչ հա-ւատացեալ թէ իցեն սեղմք կռածոյք, կամ եղեւ ինձ համակ ոսկի. կամ եղեւ ինձ դար-ձեալ լնուլ զծակն, և գտաւ ծակուածն զի տարաւ ոսկիս հազար և հինգ հարիւր մտղալ, որ է դրամ մի։ Եւ աստուստ դարձեալ ընդ անապատն և ընդ վախուտ վայրս։


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

• ԳՒՌ.-Սրանից է կազմուած Սվեդ. ջ'իրը-բmղիգ «բորենի, մարդագայլ» բառը, որ է ջորեպարիկ (ջորի և պարիկ բառերից). այս բառին հոմանիշ է բըռռրջ'իրիգ «բորենի», որ արաբ. [arabic word] barri «ցամաքային, վայրի» բառից է կազմուած։


Պարտակ

s.

mask, veil, cover.

• ՆՀԲ մեկնում է «ծածկոյթ, թումբ կոյտ, հողակոյտ, բլուր, բանակ, բա-նակետղ» և ըստ այսմ ստուգաբանում է պատրուակ, լծ. թրք. պայըր «բլուռ զառիվայր»։ Müller SWAW 38, 573-75, և 590 պրս. parda «վարագոյր»։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։


Համբարու, աց

cf. Համբարի.

• ՆՀԲ պրս. parī «պարիկ» բառի հետ։ Պաւասանեան, Պատմ. գրակ. 197 «համ. բարների կամ շտեմարանների պահա-պան աստուած»։ Հիւնք. պրս. հիւպարի «կարապ»։ Մէնէվիշեան, Արդի լեզուա-գիտ. էջ 61 հունգ. hämā «մթին»+պա-րիկ բառերից, իբր թէ համբարու «սև աառեև»։ Stackelberg, Дрeви. Bocт 1901, թրգմ. Բազմ. 1902, էջ 121 կցում է պրս. hambaruna ձևին, որ չունի ԳԴ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst. Յու-շարձան 402 սումեր. amar-baruu «մա-տաղ եղնիկ»։ Ուղուրիկեան (տե՛ս Գաբ. բռ. էջ 771 և 1405) ֆրանս. vampir բառի հետ։ Meillet, Rev. ét. arm. 1, 10 իրան. *ham-paru-ձևից, որի հետ նոյն. է parikā>պարիկ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hān-bar «բորենի և նման վայրի գազան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։ 11. Եզն. որից համբաւել «կոչել, հռչակել, յայտարարել, անուն կամ լուր հանել» Մտթ. թ. 31. Եզն. համբաւաւոր Եփր. եբր. համբա-ակոծ առնել Կոչ. համբաւահան Բուզ. համ-բաւատենչ Փարպ. Խոր. չարահամբաւ Պիտ. Բրս. մրկ. բազմահամբաւ Սիսիան. բարե-համբաւ Բ. մակ. ժդ. 37. մակբայական գոր-ծածութեամբ՝ համբաւու «ի լրոյ» Կղնկտ։ հրտր. Էմ. էջ 40։


Հայ, ոց

s. adj.

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

• «նայիլ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են՝ հայիլ «նա-յիլ, դիտել, փխբ. մի բանի սպասել» ՍԳր հայելի ՍԳր. Եփր. ել. հայեկ «նաւի դիտա-րան» Լծ. նար. հայեակ «դէտ, տեսուչ» (նո-րագիւտ բառ) Տաթև. ձմ. լզ. (երեք անգամ գործածուած). հայարան «աչք» Մագ. թղ. 136. հայեացք Դիոն. եկեղ. Նար. երգ. հալե-ցած Փարպ. հայեցիկ Գ. թագ. զ. 4. հալե-ցուած Եզեկ. իգ. 16. Ոսկ. յհ. հայեցուցանել Առակ. իա. 1. Վեցօր. երկնահայեաց Վեցօր. քաղցրահայեաց Առակ. ժբ. 13. Վեզօր. հա-մարձակահայեաց Ել. իգ. 8. յառաջահայեաց Կոչ. 208. իմաստահայեաց Փարպ. լաւահա-յեաց Փարպ. ծովահայեաց Խոր. ընդվայրա-հայեաց Եփր. խոստ. դժնահայեաց Խոր. հա-յեցակէտ (նոր բառ) ևն։-Այս արմատից նի-տե՛ս առանձին։-Այս հոմանիշ բառերի նո-շանակութեան տարբերութիւնն է ըստ Տաթև. հարց. 407՝ հայիլ «ցածրից վերև նայիլ», նայիլ «վերևից ներքև նայիլ», տեսանել «հա-ւասար դիրքով նայել»։


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• , ի հլ. «տափակ, ողորկ, դուրան, գետնի հաւասար, ուղիղ կերպով» ՍԳր. Ոսկ. ես. և մ. բ. I1. որից հարթել «դուրել, ողոր-կել, գետնին հաւասարել» Ես. խե. 2. Դատ. ե. 22. Ագաթ. Ոսկ. ա. կոր. «յապաւել, ծայ-րից կտրել (թև, մազ, միրուս)» Արծր. Ոս-կիփ. Յայսմ. անհարթ Եզն. հարթութիւն Բար. է. 7. անհարթութիւն Ոսկ. մ. ա. 15. Եփես. բ. տիմ. հարթայատակ Բ. մակ. թ. 14. ժդ. 33. հարթարդակ Պիտ. կամ հար-թարտակ Շիր. 38. հարթիկ պահել «լաւ պա-հել (պասը)» Մանդ. էջ 208=Մանդ. սիր. 13 միահարթ Վեցօր. դաշտահարթ Ճառընտ. երկնահարթ ԱԲ. սարահարթ Փարպ. հար-թավայր, հարթաքանդակ, հարթակար, հար-թաչափութիւն (նոր բառեր) ևն։ Արմատը գրուած է նաև խարթ Կնիք հաւ. էջ 77։-Նոր իմաստ է ստացել Նեմես. 66. «Բնաւորեցան հարթքն ի միոջէ ի միջնորդութենէ շարակա-յիլ. այսինքն ի համեմատութէնէ. իսկ հաս-ռատունքն՝ յերկուց միջնորդութեանց»։


Հացի, ցւոյ, ցեաց

s.

ash-tree;
հացեաց դրախտ, ash-grove;
— ծառոյ սերմն, cf. Ճնճղկալեզու.

• (-ցւոյ, -ցեաց) «վայրի անպտուղ մի ծառ է. ֆրանս. érable կամ frêne (Նս-5-241 րայր ՀԱ 1926, 68), տճկ. տիշպուտաք» Խոր. գ. 18. Յհ. կթ. որից հացուտ «հացի ծառեց շատ եղած (տեղ)» Բուզ. գ. 14։ (Սխալմամբ գրուած հազի Գաղիան. որ ՀԲուս. § 3346 կարծում է «մի տեսակ բիծխի», բայց Նո-րայր ՀԱ 1923, 54 հաստատում է ուրիշ ձե-ռագիրներով՝ որ պետք է կարդալ հացի)։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. as-k'hio-հոմանիշ ձևից. սրա հետ հմմտ. հբգ. ase, մբգ. asch, հոլլ. esch, գերմ. Esche, անգսք. aesk, անգլ. ash, հիսլ. askr (բոլորն էլ «հացի» նշանակութեամբ). այս բոլորը տալիս են հնխ. osk-ձևը, որ աճական ձև է, պարզագոյնն է հնխ. ōsi-, որի մի ուրիշ ա-ճականն է osen-. սրանցից յառաջացած են լիթ. u'sis, լեթթ. usis, հպրուս. woasis (<*ōsi), ալբան. ah (<*aska) «փիճի», հսլ. yaseni, ռուս. ясень, լեհ. jasien, բուլգ. ուռ. ósen «հացի», լտ. ornus (<*ōsinos) «վայրի լեռնային հացի», յն. (άχερ)-ωίς (<*ωσις) «բարտի», ὄζύη «փիճի», հիռլ. huinnius, կիմր. onnen (<*osn-) «հացի» (տե՛ս Pokorny 1, 185, Boisacq 107, 90 706, Walde 547, Berneker 3I, Ernout-Meillet 680, Trautmann 203, Kluge 124)։-Հիւբշ. 465։


Սոճի

cf. Շոճի.

• «վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• ԳՒՌ.-Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։


Սպանդ, ից

s.

murder, butchery, slaughter, massacre, carnage;
immolation, sacrifice;
իբրեւ զոչխար ի —, like sheep for the slaughter.

• «գերեզմանատների մէջ բուսնող դառն ու գարշահոտ մի բոյս, վայրի փեգե-նաւ, լտ. peganum harmala L (Տիրացուե-ան. Contributo § 325) կամ rurta eraveolens L» (ՀԲուս. § 2815, Արթինեան, Ածաշնչի տունկերը 72) Բժշ. Գաղիան. Հին բռ. (թրք. iizerlk. Ղրբ. զm՛ռնիկ, Երև. ուզա՛րլիկ)։


Սպանդ

bot.

ruta muraria, wall-rue, harmala.

• «գերեզմանատների մէջ բուսնող դառն ու գարշահոտ մի բոյս, վայրի փեգե-նաւ, լտ. peganum harmala L (Տիրացուե-ան. Contributo § 325) կամ rurta eraveolens L» (ՀԲուս. § 2815, Արթինեան, Ածաշնչի տունկերը 72) Բժշ. Գաղիան. Հին բռ. (թրք. iizerlk. Ղրբ. զm՛ռնիկ, Երև. ուզա՛րլիկ)։


Ստորովենի

cf. Սոճի.

• «մի տեսակ ծառ». մէկ ան-գամ Ճառընտ. և մէկ անգամ էլ Անկ. գիրք առաք. 25. ուղիղ ձևն է ստրոբողոն «սոճի, վայրի պիստակենի» Եփր. երաշտ. 203 (մէև անգամ), որ ՀԲուս. § 2837 գրում է ստրո-փողոն։


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

• ოՈԽ.-Վրաց. Յაჭრაკი պահրակի (Մառ Иппoл. 62 և ЗАН 8, 108), 3არაკად պա-րակադ (Մարկ. ժե. 21) կամ ჭაჭრაკად պահրակադ (Մատթ. իէ. 32) «բռնի, պահակ վարելով», որոնք տառադարձուած են հաւ թարգմանութիւնից, ուր նոյնպէս երկու տե-այլոց Աճառ. Արրտ. 1898, 367բ և յետոյ, Մառ ЗВО 11, 170)։-Իբրև վայրանուն Ճո-րայ կամ Վիրոյ պահակի՝ յիշուած է օտար մատենագիրների մէջ. ինչ. յն. Bιραπαράχ և ասոր. ❇ ︎ Vīrūpahrag (ՀԱ 1922. 157)։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։


Չաման, ոյ

s.

cumin.

• , ո հլ. «համեմիչ մի բոյս է» Ես իր. 25, 27, 28. Մտթ. իգ 23. որից չաման հալոց «cuminum armenicum, carvi» Բժշ. չամանուկ «վայրի չաման» Գաղիան. չաման-ջուր Վստկ. 223։


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Ղրր. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Շմ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սար, Մրղ. սառ, Ագլ. սօր «լեռ»։-Նոր բառեր են սարւոր, սարաչափ, սարապարան-սարեցի։-Սրա՞ն պէտք է կապել, թէ պրս. նոր փոխառութեամբ պէտք է մեկնել Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձր գերանը», որից և սարագաթայ, սարավայր։


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

• րաբ. [arabic word] sidr «մի տեսակ ծառ, որ ունի ընտանի և վայրի տեսակներ», ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 889)։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

• , ր հլ. «ինձի նման վայրի գիշա-տիչ մի գազան» Վեցօր. Նիւս. կազմ. Խոր. աշխ. Մխ. առակ. որից վագերաձի «zêbrēν Խոր. աշխ. վագրակերպեան Կղնկտ. Օրբել.։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից։ Lag. Urgesch. 740 սանս. vyāg-hra-միայն հայր ava-մասնիկով՝ փխ. νi-։ Նոյնը նաև Muller SWAW 38, էջ 576, Pictet 1, 426, Հիւբշ. KZ 23, 20 Հիւնք. յն. ἀγριος «վայրենի» բառից։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• . ո հյ. «հարսնուկ, ծափկոտրուկ, կէ-ինճիք չիչէյի, anémone» Ոսկ. պօղ. ա. 160 (ըստ գեղեցիկ նկատողութեան Վարդանեա-նի, Բառաք. դիտ. Դ. 104), Գաղիան. «երկ-նագոյն շուշան» Բժշ. «մի տեսակ վայրի բանջար» Վանակ. որ և ասւում է պոյտ, պոյտն Տաթև. հրց. 349, պտի ծաղիկ, պուտ-պուտ։ (Կայ այս բոյսի առանձին մի տեսա-կը՝ որ կոչւում է anemone armena Boiss տե՛ս Տիրացուեան, Contributo § 177)։


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

• = Թերևս պհլ. մի ձևի միջոցով փոխառ-եալ սանս. [other alphabet] pauraka «քաղաքի մօտ գտնուած զբօսավայր պարտէզ» բառից, որ ծագում է [other alphabet] pura «քաղաք» բառից (Böht-lingk, Sans. Wört. IV 889)։-Աճ.


Պռեմն, ից

s.

male wild fig-tree.

• . ի հլ. «արու վայրի թզենի. տճկ. պապա ինճիրի». մէկ անգամ ունի Եփր. մրգ. 361. «Եւ ի թզենեացն են որ բերեն պտուղ. և որք զնոյն ոչ ընկալեալ զստուեր զարուի զպռեմնիցն՝ դոյնպէս և լինին»։


Պսեմն

cf. Պսեմ.

• «վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պրաստին

s.

suburb.

• -Յս, προάστειον, προάστιον «նախաքաղաք, արուարձան», որից նաև վրաց. მრასტინი պրաստինի «мъстопрeбыванiя բնակավայր» (Չուբինով 1022), թերևս հայերէնի միջ-նորդութեամբ, ինչպէս երևում է ձևից։ Յոյն բառը ծազում էπρό «առաջի» և ἀστν «քաղաք» բառերից։-Հիւբշ. 375։