Your research : 4 Results for փոփոխ

Entries' title containing փոփոխ : 23 Results

Definitions containing the research փոփոխ : 74 Results

Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

• ԳՒՌ.-Պրս. [arabic word] mušāq «սպասա-ւոր, ծառայ» կամ նախաձայնի փոփոխու-թեամբ էլ [arabic word] višāq «մատաղօրեայ սպասաւոր» (երկուսի մէջ էլ վերջաձայն q մատնանիշ է անում օտար ծագումը), քրդ. [arabic word] mišāq «տան ծառայ, մշակ, ախո-ռապան»։


*Մասուր

s.

seed-pod of the rose.

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

• ՓՈԽ.-Վրաց. მატური մատուրի «գերեո-մանատան մէջ մի ընտանիքի մեռելներին յատկացուած հողամասը. թաղ»։ Վրացի բա-ռը թէև նշանակութեան կողմից փոփոխու-թիւն է կրած (միջինը ներկայացնում է Երև. Տփ. «մահարձան»), բայց անշուշտ մեզանից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ. յունարէնից փոխառեալ լինելու պարագային սպասելի էր մարտուլի ձևո։


Մեհեան, ենի, նաց

s.

fane, heathen temple;
ara, altar;
idol, image.

• = Հիւս. պհլ. *meh բառից փոխառեալ, որ է Միհր աստուած (հյ. -եան մասնիկով). հմմտ. պրս. [arabic word] dar-ī-Mīnr «Միհրի դուռը կամ մեհեան, տաճար (փարսիների)». ենթառրում է իրան. *māiϑryāna նախաձևո. որի ձայնական փոփոխութիւնը ճիշտ այն-պէս է, ինչպէս մեհեկան բառի մէջ։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• = Հպհլ. *mihrakān հոմանիշից փոխառ-եալ. սրա հետ հմմտ. հպրս. Νιϑράϰανα (այսպէս պէտք է ուղղել Ստրաբոնի τοίς Νιϑραϰινοις) «Միհրի տօնը», պհլ. mihra-gān (գրուած է mitrugān), պրս. [arabic word] mihrgān (կամ արաբացեալ [arabic word] ︎ mihriiān) «պարսից եօթներորդ ամիսը, սեպտեմբեր, աշնանամուտ կամ աշուն, սեպ-տեմբեր 16-ին կատարուած մեծ տօն ի պա-տիւ Միհր աստուծոյ»։ Այս բոլորը ծագում է պհլ. Mihr (գրուած է [other alphabet] Mitru), պրս. [arabic word] mihr բառից, որ Միհր աստու-ծոյ անունն է և նշանակում է նաև «պարս-կական եօթներորդ ամիսը», որ նուիրուած էր Միհրին. հմմտ. պրս. [arabic word] mihri-Gāh, mihrmāh «սեպտեմբեր ամիսը»։-Չայնական փոփոխութեանց համար հմմտ. մեհեան (Միհր բառից) և ահեկան<պհլ. *aϑrakān, *ahrakān։-Իրանականից է փո-խառեալ նոյնպէս վրաց. მიჭრაკნი միհրակ-նի ամսանունը (Մառ, Փизiолотъ 1904, էջ xxxVII)։-Հիւբշ. 194։


Մեղկ, ից

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

• , ի հլ. «կակուղ, փափուկ, մեղմ. 2. կնատ, թոյլ, թուլամորթ» Սեբեր. Եզն. (նիւթական իմաստի համար հմմտ. Տիկ ջը-րով թրջեալ մեղկի. Վրդն. սղ. էջ 405). որից մեղկագոյն Ոսկ. մ. ա. 12, մեղկանալ Երեմ. դ. 31, Փարպ. մեղկացուցանել Ոսկ. ես. Եփր. թգ. մեղկել Ոսկ. ես. մեղկութիւն Եզն. մեղկիչ Ոսկ. մ. ա. 10. մեղկախորհուրդ Ոսկ. ես.։ Սաստկականն է զմեղկիլ կամ սմեղկիլ Վրդն դան.։ Նշանակութեան փոփոխութեամբ ո.-նինք մեղկիլ «ցաւ քաշել. ցաւ կրել», մեղ-կութիւն «ցաւ» Տիմոթ. կուզ, էջ 24, 29, 79, 275, 286, իբր հետևողութիւն յունարէնի (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 87)։


Մագիլ, գլի, գլաց

s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

• է բառը սեմական։ Տէրվ. Altarm. էջ 74 կցում է մաքառիլ բային, որի վրայ տե՛ս տակը։ Հիւբշ. Arm. Stud. § 182 անհաւանական է գտնում *naghla «ե-ղունգ» բառախմբի համեմատութիւնը, որովհետև հյ. մ չի կարող գալ n-ից։ Tomaschek, Deutsche Lit. Zeit. 1883, էջ 1254 և յետոյ Bugge, Btrg. 35, KZ 32, 85 տուին վերի մեկնութիւնը։ Հիւբշ. Arm. Gram. 471 մերժելով հնխ. naghla ևն, ուղարկում է Bugge-ի մեկնութեան, առանց այս մասին կարծիք յայտնելու, Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 մերժում է ὄνυς ևն համեմատու-թիւնը։ Jensen WZKM 10, 11, Hitt. u. Arm. 63, 79 և ՀԱ 1904, 184 և 274 հաթ. mag, magh ձևի հետ, որով հայը հա-մարում է բնիկ՝ կազմուած մագ ար-մատից՝ -իլ մասնիկով (իբր սանս. nakha ևն), իսկ վրաց. մախվիլի փո-խառեալ է հայերէնից։ Հիւնք. կացի՞ն բառից։ Մի առանձին քննութիւն ունի Bugge, ZAPh 1, 164, ուր բառը հա-մեմատում է դարձեալ սանս. nakha, յն. ὄνυς ևն խմբի հետ՝ նոր լուսաբա-նութեամբ։ Հնխ. արմատը դնում է *mōkh-, հյց. *moghm, տրակ. *omghél վերջինը դարձաւ *onghēl՝ gh-ի մօտ m փոխուելով n-ի և յետոյ՝ սրա ազդեցու-թեամբ՝ ամբողջ հոլովումը փոխուեցաւ՝ *nōkh-, *noghm ևն, որից յառաջացան սանս. nakha-. լիթ. nāgas, հսլ. nоga, յն. ὅνυς ևն։ Բնիկ անփոփոխ ձևը ցոյց են տալիս յն. ἀμύσσω «քերել»<αμυχჟω և հյ. մագիլ (-իլ նուազական մասնի-կով)։-(Այս մեկնութիւնը անընդունելի է, նախ՝ որովհետև յիշեալ ձևերի հա-մապատասխանն է հյ. եղունգ (տե՛ս այս բառը) և երկրորդ՝ որովհետև յն. άμύσσω կապւում է լտ. mucro «մա-գիլի ևն սուր ծայր» բառի հետ (տե՛ս Walde 497) և հետևաբար կապ չունի այստեղ։ Այսպէսով հնխ. *mōkh-ձևի ենթադրութիւնը յօդս կցնդի)։-Bugge-ի համեմատութիւնը մերժում են Walde


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

• = Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• = Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

• = Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Նսիր

s.

tribulation, difficulty, labour.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածում է Յհ. իմ. ատ. էջ 15. «Յորմէ ռ։ փոփոխեսցի նախահարցն հաստատեալ սահ-մանք. այս ինքն՝ ոչ տէրունականն աւուր զապաշխարութեանն ի վերայ ածել զնսիր, և ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկա-ցուցանել և փափկացուցանել զաւուրս»։-Ըստ Հին բռ. նշանակում է «գործ», որով-հետև ունի սրանից նսիրել «գործել»։ ՆՀԲ մեկնում է «գործ ծանր, աշխատութիւն», ՋԲ «աշխատութիւն, տառապանք, ծանրութիւն ևամ սուգ», ԱԲ «ծանր աշխատանք կամ մը-թութիւն, տրտմութիւն».


Նքոյր, քուրի

s.

sieve, riddle.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. neik-«ցորենը տեփրելով մաքրել» արմատից (-ոյր մաս-նիկով). հմմտ. լիթ. nēkóti, լեթթ. nēkāt կիմր. nithio, բրըտ. niza, բոլորն էլ «ցորեն տեփրել», լեթթ. lekscha «տեփրելու թի» (նախաձայնի փոփոխութեամբ). նոյն. են դարձեալ յն. λιϰμός «տեփուր», λιϰμά́ω «տեփ-րել», λιϰμητήρ «տեփրող», λϊϰνον «տեփուր, ուռիէ կողով», որոնց բոլորի մէջ նախաձայն ՝ ււռաջաղել է տարանմանութեամբ. հմմտ. νεῖϰλον νίϰλον. νίϰειν, ἰxμαν ևն հոմանիշ ձե-ւերը, որ աւանդում է Հեսիքիոս։ Հայերէնի պարզ արմատն է *նիք-։ (Pokorny 2, 321, Boisacq 581)։-Աճ.


Ոսկի, կւոյ

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

• ժողովուրդներից անցել են Հայաստան, իսկ «անագապղինձը» յետոյ նշանակու-թեան փոփոխութեամբ դարձել է «ոս-կի», ինչպէս որ ըստ J. Grimm յուն, ὄίδηρος «երկաթ»=գերմ. silber «ար-ծաթ»։ Մորթման ZDMG 31, 412 բևեռ. usgini «ոսկեղէն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 97 աւելի մօտիկ է գտնում ակկադ. gušqi «ոսկի»։ Lag. Gött. Nachr. 1882, 164 սումեր. [other alphabet] guski(n)։ Schrader, Sprachverglei-chung und Urgeschichte, Jena 1890 դնում է ո՛չ-հնդևրոպական նախահայ-կական բառ և կցում սումեր. guškin gusgin, վրաց. okro, oker «ոսկի» և ու-րիշ կովկասեան ձևերի հետ. «դսկի» և «պղինձ» նշանակութեանց յարաբերու-թեան համար յիշում է եաքութ. altun «պղինձ» և թրք. altun «ոսկի». հմմտ. նաև Jensen ZAss. 1, 254-5։ Busge IF 1, 444 այս հիման վրայ ենթադրում է թէ հյ. ոսկի ծագած է նախաւոր *goski ձևից, g-ի անկումով։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 ակկադ. guski, guskin, ֆինն, waski։ Riabinin MSL 10, 19 ֆինն. waski, էսթ. wask «պղինձ», հունգ. vas «երկաթ»։ Jensen, Hitt. u. Arm. 209 դնում է սումեր. guškin ձևից՝ հաթերէ-նի միջնորդութեամբ։ Հիւնք. ոսկր բա-ռից է հանում։ Patrubány SA 2, 12 հայ բառը նոյնպէս դնում է ոսկր-ից. իսկ ՀԱ 1908, 278 հնխ. aves «փայլիլ» ար-մատից, որով ֆինն. և հունգ. ձևերը փոխառեալ հայերէնից։ Karst, Յուշար-ձան 401, 405 սումեր. guški «ոսկի»։ Մառ. ЯՓeт. cбор. 1, 128 կապում է Սկիւթացոց անուան հետ. իսկ O полож. aбхaз. 34 և Aбхазскии aнал. aлф. էջ 47 իրար է կապում հյ. ոսկի, ափխ. axə՝, վրաց. ոքրո, ռուս. золотo, գերմ. gold, չուվաշ. ыltən, թրք. altan։-Պա-տահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] kin «ոսկի»։-Ֆիննական ձևերի համար A. Ahlquist, Die Kulturwörter der westfinnischen Sprachen. Helsing-


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

• ՓՈԽ.-Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.


Շարժ, ից

s.

movement, motion;
earthquake.

• ԳՒՌ.-Անփոփոխ են պահուած Սչ. շար-ժել, շարժում «երկրաշարժ».-ր ձայնի ան-կումով ունինք Մկ. շաժիլ «շարժիլ», և ժ ձայ-նը ք-ի մօտ խլանալով՝ շաշք «երկրաշարժ շարժք».-նաև նախաձայնը վերածուելով վերջաձայնի աստիճանին՝ Ալշ. Մշ. ժաժել, Ակն. Ասլ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Սվեդ. Տփ. ժաժ, Ախց. ժաժ տալ, Հմշ. ժաժվուշ «շարժուիլ, թօթուել», Գոր. Զթ. Ղրբ. Մրղ. Վն. ժmժ, Ախց. Երև. Հմշ. ժաշ, Ջղ. ժաշկ, Սլմ. ժmշք «երկրաշարժ», Ննխ. ժաժէլ «շարժել», որոն» ցից ածանցուած ձևեր են՝ ժաժկան, ժաժկաի (Ննխ. ժաշքթէլ), ժաժկլտիլ, ժաժմունք, ժաժ-ումաժ, ժիժացնել, ժժնել, ժժկռտալ, անձեռը-ժաժտաւ ևն։ Սրանց հին վկայութիւնն է ժա-ժուն «շարժական իրեր» Սմբ. դատ. 64։


Շունչ, շնչոյ

s. adv.

breath, puff;
wind, breeze;
respiration;
spirit, soul, life;
"միով շնչով, unanimously, with one accord;
— կլանել, առնուլ, to breathe, to take breath, to recover one's breath, to respire, cf. Ոգի առնուլ;
to repose, to rest, to take a little breath or respite;
— առնուլ լիաբերան, to breathe freely;
to draw a long breath;
հատանիլ շնչոյ, to lose breath;
ի վախճանին հասանել, to be near to one's last breath;
ի մի — կլանել, to swallow in one gulp, at a draught;
ամենայն — կենդանի, all that has life;
every living soul;
ց— վախճանին, to one's last gasp;
մինչեւ ի վերջին —ն, to the last moment;
ի յետին —ն հասեալ է, he is at his last breath, in the pangs of death;
ցյետին — կենաց իմոց, to the last moment of my life;
— վախճանին չեւ էր հասեալ, he had not yet yielded his last breath;
ընդ վախճանել շնչոյն, while expiring;
ի — հողմոյ գեղածփեալ, at the mercy of the winds;
cf. Ընդ աղօտ;
cf. Ժահահոտ."

• ՆՀԲ (ունչ բառի տակ) արմատը դնում է ունչ։ Böttich. Arica 82, 377 սանս-čvi=յն. ϰυίσϰω «յղանալ», անց. դերբ. çūna։ Հիւնք. շչել բայից։ Meillet MSL 10. 278 սանս. çvasiti «շնչում է» ձևի հետ, բայց ազդուած հունչ բառից. վեր-ջաձայն չ ներկայացնում է sky-։ (Այս մեկնութիւնը հենց ինքն է կասկածելի համարում. տե՛ս Osthoff, Parerga 1, 232)։ Նոյն մեկնութիւնը յիշում է պար-սապէս Հիւբշ. IF Anz. 10, 48։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 203բ։ Մառ. Иппол. 51 վրաց. շումինվա հո-մանիշի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 1Ո2 շոգի, ունչ, հնչել բառերի հետ։ Li-dén, Յուշարձան 385 յիշում և մերժում է լիթ. szvañksz-ti «շնչել, հևալ»։ Karst, Յուշարձան 416 ունչ բառի հետ՝ մոնղոլ. unur, կալմուկ. unus, թունգուզ. unu «հոտ»։ Մառ, Ocнов. табл. էջ 5 և ЗВО 22, 37 ИАН 1913, 181, Яз. и Jит. I. 266 եբր. [hebrew word] hebel «շունչ» հանում է սեմ. hbl արմատից, որի յաբեթականն է svl, svn (հմմտ. վրաց. სული սուլի «հռ-գի, շունչ», სუნი սունի «շունչ, հոտ»), նախաձայնի փոփոխութեամբ՝ švl, švr, švn, որոնցից մինգր. მური շուրի «հո-գի», գւռ. մինգր. ըունջո «հոգի» և հյ։ շունչ։ Pokorny 1, 475 իբր ստոյգ ըն-դունում է Meillet-ի և Lidén-ի մեկնու-թիւնները, որոնք իրենք՝ հեղինակները. չեն ընդունում։


Տուն, տան, տանց

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dōm-ձևից. ժա-ռանգներից հմմտ. սանս. dam-(dámpatis ռտանուտէր». բարդի մէջ), սեռ. dán-(patir dan «տէր» ձևի մէջ), dáma-, māna-«տուն», սնդ. nmāna-«տուն, բնակարան» (փխ. dmāna-, ինչպէս կայ հին զնդ. dəmana), dam-«տուն» (ներգ. dam, սեռ. deng), քուչ. tanāpate «տանուտէր», յն. δῶ, δῶμα ռտուն», ὄόμος «տուն, բնակարան», ὄօլ-(սեռ. *δενς, որից δεσπότης <հնխ. dem-spotis «տանուտէր, տէր»), ἔν-ὄον «ի տան», δα-πεδον «տան յատակ», լտ. domus, հսլ. domú, ռուս. домъ, սերբ. ϑóm, չեխ. dum, լեհ. ϑom, գնչ. tan «տուն», լիթ. dim-štis «բակ, ինչք» ևն, որոնք ծագում են հնխ. domo, domu-, dom-, dem-, dm-, dm-ձևե-րից։ Այս բառերը յառաջացած են հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատից. որ հայերէնի մէջ չէ պահուած, բայց նրա ժառանգներն են յն.δέμω, գոթ. timrjan, հոլլ. timmeren, հբգ. zimberen գերմ. zimmern «շինել», հիսլ. timbr, հբգ. zimbar «շինա-փայտ», նբգ. Zimmer «սենեակ» ևն։ Իսկ այս հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատն էլ համարւում է աճած՝ պարզա-կան dē-«կապել» արմատից, որի ժառան-գըն է հյ. տի «կապ» (Pokorny 1, 187, Walde 241, Trautmann 44, Berneker 210-211, Boisacq 195, Kluge 544)։ Լիթ. դար-ձել է բառս՝ նախաձայնի փոփոխութեամբ (որի պատճառը յայտնի չէ) nāmas, սովո-բաբար յգ. գործածութեամբ namai, ճիշտ ինչպէս այժմ՝ Երև. տներ՝ փոխանակ տուն։ Հյ. տուն յառաջանում է հնխ. dōm ձևից, սակայն domu-ձևն էլ պահուած է տանու-տէր բառի մէջ (տե՛ս Ernout-Meillet 271)։ -Հիւբշ. 498։


Վէս, վիսաց

adj.

highflown, arrogant, proud, saucy, insolent, haughty, fierce;
harsh, hard-hearted, cruel, inhuman, brutal;
cross, crabbed, surly, peevish.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, ծայց առանց վը-կայութեան) «հպարտ, գոռոզ, ամբարտա-ւան» Բ. տիմ. գ. 3. Ոսկ. փիլիպ. Մծռ. ո-րից վիսութիւն Ոսկ. մ. բ. 5. վիսաբարոյ Սարկ. վիսանալ Ոսկ. բ. տիմ. առանց k ձայնի փոփոխութեան՝ վէսական Խոր. վէ-սութիւն Մաշկ.։


Փափուկ, փկի

adj. adv.

delicate, soft, dainty, voluptuous;
delicious, tender, nice, exquisite;
charming, gentle, graceful;
holy, sacred;
—ս, delicately, tenderly, gently;
— ախորժակ, fine taste;
— խիղճ, tender or scrupulous conscience.

• Տէրվ. Նախալ. 92 կասկածով կցում է հյ. փապարել, փամփուշտ, լիթ. pám-pti, «ուռիլ, գիրանալ», pampalas «գէր» ձևերի հետ և բոլորը միասին հանում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Beitr, 21 յն. შαφαρός «փափուկ» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Աճառ. ՀԱ 1899, 232 կրկնուած *փակ պարզականից ձայնաւորի փոփոխութեամբ։ Մառ. Ипnoл. 59 վրաց. უუუუნება փուփու-նեբա «գգուանք» բառին ցեղակից։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

• , ի-ա հլ. «տեղ, վայր» Կորիւն. Եղիշ, որից ի տեղ «փոխանակ, տեղը» Եփր. թուոց և ծն. (սրանց հին գործածութեան վրայ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 65), տեղա-կալ Ա. եզր. գ. 14, դ. 47-9, Ոսկ. ա. տիմ. Վեցօր. տեղակացութիւն Ոսկ. ա. կոր. տե-ղապահ Կորիւն. կռուատեղ Փարպ. բռնատեղ կամ ձեռնատեղ «կոթ» Մամիկ. ընտեղակաց Պիտ. ժամատեղ Գնձ. Ոսկիփ. Ուռհ. Մովա-տեղ (իբր տեղանուն) Յայսմ. տեղահան, տեղահանել, տեղահանութիւն (նոր բառեր) ևն։ Գործածւում է նաև հետևեալ ձևերով. ՏԵՂԻ (-ւոյ, -եաց) ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ծն. Կոչ. Եզն. Եւս. քր. կազմուած է տեղ ձևից ի մասնիկով. սրանից են տեղի տալ «քաշ-ուիլ, յետ քաշուիլ» Ամովս. է. 12. Ոսկ. մ. ա. 14. տեղի առնուլ կամ ունել «հանդար-տիլ, դադարիլ, կանգ առնել» Ոսկ. յհ. ա. մեհենատեղի Բուզ. ճակատատեղի Եփր. թգ. գերեզմանատեղի Ոսկ. մ. ա. 9. խղատեղի Ոսկ. մ. ա. 7. կոծատեղի Մանդ. յետնաբար տեղեսէր Առ որս. տեղեակ, տեղեկիկ «փոք-րիկ մի տեղ» Խոր. Արծր. տեղիարան Նար. տաղ. տեղիասիրութիւն Առ որս.-ԵՏՂ (սեռ. ետեղ), որ շատ հին ձև է և յետոյ ազատ գործածութիւնից դադարած. Ոսկեդարեան մատենագրութեան մէջ աւանդուած է մի քա-նի ձևերով միայն. ինչ. առ ետեղ Ա. մկ. դ. 15, ժբ. 29. Ոսկ. յհ. բ. 20, 21. զետղ առ-նուլ Եփր. ել. Կոչ. Վեցօր. յայսր ետեղ Ոսկ. յհ. բ. 25, 26. յիւրում ետեղ, յորում ետեղ Խոր. աւելի սովորական է բարդութեանց մէջ, բառասկզբում ետեղ ձևով, բառավերջում ետղ ձևով. օր. ետեղակալ Ա. եզր. գ. 2. Ե-րեմ. խը. 18. Եզն. Վեցօր. ետեղապահ Բուղ. ետեղափոխ Ագաթ. § 267. ետեղանալ Եղիշ. դտ. կրակետղ Յհ. իա. 9. լալետղ Դատ. ը. 1. բանակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. Կոր. ժողովետղ Գծ. ժը. 7. գործետղ Անյ. բար-ձըր.-ՉՏԵՂ, որ կազմուած է զօրացուցիչ զ նախդիրով՝ տեղ արմատից, որից զտեղել «կենալ, հաստատուիլ» Եւս. քր. ա. Արծր.-ՉԵՏԵՂ «հաստատուն, անփոփոխ, առկայա-սեալ» Ոսկ. եբր. դ. և ա. տիմ. և մ. ա. 2Ս. Պիտ. կազմուած է զ սաստկականով՝ ետղ ձևից, որից զետեղել, զետեղեցուցանել «հաս-տատել, մի տեղ բնակեցնել» ՍԳր. Եւագր. զետեղիլ «հանգչիլ, հանգստանալ» Յես. է. 7. Եզն. սխալմամբ գրուած է զեմեղ, զեմուղ, զեմեղել, որոնք տե՛ս նաև առանձին.-ՍՏԵՂ., որից ունինք միայն ստեղել «կանգ առնել, կանգնիլ, հանդարտիլ» Վրք. հց. կամ ստե-ղանալ «նոյն նշ.» Նիւս. թէոդ. կազմուած են զտեղ-ձևից՝ զ վերածելով ս-ի, յաջորդ տ ձայնի խուլութեան պատճառաւ. հմմա-


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• = Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։


Սամոյր, մուրաց

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

• = Պհլ. samor կամ samūr «սամոյր», յն. տառադարձուածօἰμωթ, պրս. ❇samur «սա-մոյր». փոխառութեամբ տարածուած է շատ հեռուները. ինչ. ասոր. [syriac word] samūrā, արաբ. [arabic word] sammur, վրաց. სამურიչ սա-մուրի, քրդ. թրք. գնչ. samur, յն. σαμούριον, նյն. σαμοῦρι, հին ֆրանս. samarre, ֆրանս. simarre, անգլ. simar, հսլ. samurini ռում. samur, սպան. zamarra, եւրոպականների մէջ ռնգականի փոփոխութեամբ՝ մլտ. sabel-lum, իտալ. zibellino, հֆրանս. անգլ. sable, ֆրանս. zibeline, գերմ. Zobel, ֆինն. sopoli, լիթ. sabalas, zabels, ռուս. coбопь ևն։-Հիւբշ. 236.


Տաղանդ, աց, ոց

s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

• = Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։