Your research : 347 Results for օր

Entries' title containing օր : 528 Results

Օրինաւորեմ, եցի

va.

to legalize, to legitimate.


Օրինաւորութիւն, ութեան

s.

legality, legitimity;
legalization, authentication.


Օրինեմ, եցի

va.

cf. Օրինադրեմ.


Օրինող

s.

aedile;
agrinomist


Օրիորդութիւն, ութեան

s.

maidenhood, virginity.


Օրկանոց

cf. Ուրկանոց.


Օրհաս, ի, աւ

s.

extremity, last moment, agony, death;
fate, destiny, fatality;
— մահու, the point of death, deaths-door;
յ— իւր ճեպել, to run to one's ruin;
ժամանէ յ— վախճանին, his last hour is at hand.


Օրհասաբեր

adj.

mortal, deadly, fatal.


Օրհասական, ի, աց

adj.

in the pangs of death, at the last gasp, dying, expiring;
cf. Օրհասաբեր.


Օրհասարակ, ի

s.

midday, noon, noon-tide, twelve o'clock.


Օրհնաբան, ից

adj.

singing hymns, lauding, praising God.


Օրհնաբանեմ, եցի

va.

to sing hymns, to bless, to exalt, to give praises.


Օրհնաբանութիւն, ութեան

s.

benediction, praise, canticle, hymn.


Օրհնանուն

adj.

Whose name is blessed.


Օրհնառաք

adj.

blessing, praising, lauding.


Օրհնարան, ի

s.

chaplet, rosary.


Օրհնեալ

adj.

blessed;
holy;
consecrated;
— դու ի Տեառնէ, God bless you;
— է Աստուած, Heaven be praised.


Օրհնեմ, եցի

va.

to bless, to shower down or bestow blessings on;
to bless, to consecrate, to offer;
to bless, to glorify, to sing hymns, to praise;
to bless, to prosper, to speed;
to salute, to greet;
to curse, to blaspheme;
— զսեղան, to say grace, to ask a blessing;
— զոք յերեսս, to curse a person to his face;
ո՞չ օրհնեցի զքեզ, didnt I curse you nicely ?


Օրհներգ

cf. Օրհնիչ.


Օրհներգու, ի, աց

cf. Օրհնիչ.


Օրհներգութիւն, ութեան

s.

hymn, canticle, praise.


Օրհնիչ

s.

blesser, praiser, glorifier.


Օրհնութիւն, ութեան

s. mus.

benediction, blessing, doxology;
praise, laud, hymn, canticle;
blessings, great abundance, plenty, prosperity, wealth;
gift, present;
consecration;
the Eucharist;
eulogy;
relics;
instruments;
օրհնութեանց, the Song of Songs, the song of Solomon;
— սեղանոյ, grace before meat;
— տալ, to bless, to pronounce the blessing;
առնուլ —, to receive the blessing, to be blessed;
to receive presents;
յ—ս համարիլ, to consider as a great blessing;
հայր, տուր ինձ զ— քո, father, your blessing.


Օրհնութիւնաբեր

adj.

bringing bless-ing or benediction;
— ցուցակ, Ritual.


Օրոց, աց

cf. Որորան.


Օրուկ

adj.

cf. Ուրուկ.


Օրօրք

s.

by-by, lullaby.


Օր օր

s.

cf. Օրօրք.


Քաջօրէն

adv. adj.

courageously;
keeping well the rules.


Քառասնօր, ի

s.

forty days.


Քառասնօրեայ, էի, ից

adj.

of forty days.


Քառօրեայ

cf. Չորեքօրեայ.


Քերականօրէն

adv.

grammatically.


Քսանօրեայ

adj.

of twenty days, icosimeron.


Քրիստոսազօր

adj.

strengthened by J.-C.;
called to be a soldier of Christ.


Օդազօրական, ի, աց

adj.

aerodynamical.


Օդազօրութիւն, ութեան

s.

aerodynamics.


Օրաջրհան

adj.

force pump.


Քաղաքականօրէն

adv.

politically.


Քանի օրինակ

adv.

in how many manners or ways?.


Քաջազօր

adj.

very strong, powerful, mighty.


Քաջազօրութիւն, ութեան

s.

vigour, valour, power.


Definitions containing the research օր : 1506 Results

Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն


Զիրկ

adj.

destitute, deprived;
— լինել՛գտանիլ, to be -.

• «զրկուած, անմասն, անբաժին» Լմբ. սղ., որից՝ անզիրկ Խոսր. Ոսկիփ. Սկևռ. պատ. 43, զգայազիրկ Նար., զրկել «անմասն թողուլ, նեղել, հարստահարել» ՍԳր, զրկիչ Ես. ժ. 20. Ոսկ. մ. գ. 25, զրկումն Ծն. իզ. 20, զրկանք Խոր., զրկահարանք Պիտ., զմիմ-եանսզրկութիւն Բուզ. ևն. ռամիկ ձև է զուրկ Օրբ. (որից հայրենազուրկ Մարաթ.), որ միակ ընդունուածն է նոր գրականում և որից շինուած են՝ աչազուրկ, եղբայրազուրկ, ըն-չազուրկ, կամազուրկ, պատուազուրկ, հողա-զուրկ ևն նոր բառերը։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

• , ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Զնին

s.

observation, examination;
spectacle, view;
ի — ելանել, մատչել, կալ, to visit, to go to see;
to look at, to observe, to examine;
ի — գալ, to come within view, to be observed.

• (գրուած նաև զընին, սխալմամբ զննին՝ շփոթելով զննել բառի հետ. այժմ էլ ոմանք շարունակում են այս սխալը, որով-հետև բառը հնչւում է զըննին) «քննութիւն, ռռռնում. դիտել. տեսնելը» Բ. մակ. ե. 26. Ծն. լդ. 1. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 26. Վեցօր. առից զննել Դատ. ժզ. 26. Նաւում. գ. 1. զըն-նելի Ոսկ. ես. զննական Սեբեր. զննարան Մխ. դտ. զննումն Փիլ. զննութիւն Մծբ. ան-զընին Վեցօր. հրաշազնին Նար. խչ. նոր բա-ռեր են անդամազնին, անդամազննութիւն, դիազննութիւն, խորազնին, մանրազնին, զննողական ևն։


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Զոյգ, զուգից

adj. adv. s.

even;
conjoined, united, equal, alike, similar;
level, without odds, equally;
close to;
conjointly, with, together;
pair, couple;
—ք, —ք կշռոց, balance;
a coach and two or four;
— պարանոցին, nape of the neck;
— մի եղանց, a yoke of oxen or bullocks;
—ք իշոց, a couple of asses;
—ք կաքաւուց, ատրճանակաց, brace of partridges, of pistols;
— մի կօշկաց, a pair of boots;
—, — ընդ, directly, forthwith, as soon;
— ընդ բանին եղեւ, no sooner said than done;
—ս —ս, in pairs, by twos, two and two.

• , ի, ի-ա հլ. «կրկին, երկու, ջուխտ» Փիլ. Եղիշ. խաչել. «հաւասար. համեմատ նման, նոյնչափ» ՍԳր. «երկթաթ կշիռ» Ղևտ. ժթ. 35-36. «ամոլք, լուծք, կրկնակ» ՍԳը. «հաւասարապէս» Եզն. Ոսկ. ես. և Բ. կոր. սրից զուգել «միացնել, յարել, կցել, յօրինել, հաւասարել» ՍԳր. Վեցօր. զուգանալ «միա-նալ» Կորիւն. զուգագոյն Ոսկ. ես. զուգական Կորիւն. Ոսկ. մտթ. և ես. զուգականութիւն Ոսկ. մտթ. Ագաթ. զուգան «լծակից» Կորիւն. զուգաց «միասին կողք կողքի, զոյգ զոյգ» Ոսկ. յհ. բ. 38, 39. զոյգք «գրքի կազմի վրայ կոճակ» Արձ. 1234 թ. (Վիմ. տար. [other alphabet] l. զուգութիւն Վեցօր. զուգօրութիւն «դիշերա-հաւասար» Փիլ. անզոյգ Ոսկ. Բ. կոր. Սեբեր. միազոյգ Եփր. Ա. կոր. 52. Ոսկ. յհ. բ. 10. անզուգական Ոսկ. ես. Ագաթ. համազոյգ Պիտ. հաննարազոյգ Գնձ. (տե՛ս և վայր զուկ)։-Նոր բառեր են՝ զուգահեռ (հաւասար հեռաւորութեամբ), զուգահեռական, զուգա-հեռակողմ, զուգահեռաբար, զուգադիպու-թիւն, զուգորդել, զուգորդութիւն, զուգաթի, երկզուգաթի, զուգաձի, զուգարան ևն։

• ԳՒՌ.-Խրբ. զօգ՝, Զթ. զը'ք «ղոյգ, ջուխտ». -նոյնից են Ջղ. զուգ'վել, Ալշ. զուքվել, Սշ սուքվիլ, Պլ. սքվիլ, Սեբ. սքվիլ, Տփ. զուքվիլ «զարդարուիլ», Ախց. զուքէլ, Տփ. զուքիլ «ղարդարել», Մշ. սուքել «շինել», Տփ. զուքս, Ղզ. զիքս «զարդարանք». (այսպէս նաև Երև. Ղրբ. Ննխ. զուքս «զարդարանք», Երև. Ղզ. Ղրբ. Ննխ. Շմ. զուքվիլ «զարդարուիլ», Խրբ. Վն. սուքել «շինել, կառուցանել», և վերջապէս՝ զուքակ Սվ. «գողտրիկ, կոկիկ». սուքել «մոր-թուած հաւեղէնների փորոտիքը մաքրել»)։ Գաւառականների այս նոր նշանակութեանց հետ հմմտ. հին լեզւի մէջ՝ զուգել «յօդել, լար-մարել, յօրինել, ընդելուզանել», մհյ. զուգել «շինել, պատրաստել». (Թուրքն անհոգացեալ և առհասարակ կրակ էին վառեալ, սկսան աաուր ոուգել. Ուռհ. 157. Երբ զազնիւ ռու-գեալն (ձուկ) ուտէին. Վրք. հց. Բ. 306). մհյ. սալազոյգ «սալա զուգող, կողով շինող».-իսկ «շինել» և «զարդարել» իմաստների յա-րաբերութեան համար հմմտ. Ջղ. շինուիլ «պատրաստուիլ, զարդարուիլ, պճնուիլ»։


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։


Զուարթ

adj.

joyful, cheerful, smiling;
gay, sprightly, lively, merry;
serene, clear.

• «ուրախ, խնդումերես» ՍԳ. -րից զուարթանալ «ուրախանալ» ՍԳր. «աճիլ, զօրանալ, արծարծիլ» Առակ. իզ. 20. Բ. մակ. ժ. 24. «արթուն մնալ, զգաստ լինել, տքնիլ» Ա. պետ. ա. 13. զուարթութիւն «բերկրութիւն» ՍԳր. «ժրութիւն, մտքի արթնութիւն» Դան. է. 11, 14. Եւս. պտմ. բ. 16. զուարթուն «ար-թուն, զգաստ. ժիր» ՍԳր. «հրեշտակ» ՍԳր. (այս իմաստը յառաջացած է ասորերէնից թարգմանաբար՝ ըստ Մառ. Иппoл. 56. հմմտ. ասոր. [arabic word] *īr «արթուն, ուշարիռ» և [arabic word] *irā «հրեշտակ» Brockelm. 249). զուարթագին Ծն. խթ. 12. Ղուկ. ը. 15. զուար-թածաղիկ Բ. մակ. զ. 23. զուարթակից Ագաթ. զուարթամիտ Գծ. ժա. 24. զուարթաչար «չա-րութեան մէջ աչքաբաց» Մծբ. յարազուարթ Ոսկիփ. սաղարթազուարթ Մաշտ։


Զրաւ

s.

limit, end;
— առնել, to end, to finish;
— առնել կենաց (ուրուք), to exterminate, to extirpate;
— լինել, to end, to be bounded.

• «վերջ, վերջանալը» Ոսկ. ես. մտթ. կող. Եւս. քր. «կեանքի վերջը, մահ» Արծր. որից զրաւել «վերջացնել (մի բան)» Սամ եր. «սպանել (մէկին)» Յհ. կթ. զրաւիլ «վեր-ջանալ» Ճառընտ. «մեռնիլ» Լաստ. զրաւա-մահ լինել Յհ. կթ. զրաւարար «սպանող» 3հ կթ. զրաւեցուցանել «ազատել» Պիտ. եղբայ-րազրաւ «եղբայրասպան» Յհ. կթ. երագազ-րաւելի Յհ. իմ. ատ. անզրաւ Փարպ. անօրա-ւական Ագաթ. հանճարազրաւ «անխելք» Նար. չարազրաւ Կղնկտ.։


Էգ, իգաց

adj. s.

adj. s. female;
— ազգն, the female sex.

• (յետնաբար ի, ի-ա հլ.) «էգ» ՍԳը. (յետնաբար գրուած նաև իգ Պղատ. օրին.), որից իգական Օրին. դ. 16. Ագաթ. Եզն. իգու-թիւն Բ. մկ. է. 21. Եզն. իգաբար Կիւրղ. թագ, իգասէր Գ. թգ. ժա. 1. Եզն. Ոսկ. մ. բ. 23. իգացեալ Ա. կոր. զ. 10. իգախառնութիւն Եւս. քր. որձևէգ Կոչ. ևն։


Էջ, իջից

s.

page (of a book);
descent, going down;
declivity;
էջս առնել, to descend, to go down;
—ս եւ ելս առնել, to go up and down;
ահա գեղապանծ — կենաց նորա, this is the brightest page in his life;
— սնդկի յօդաչափի, falling of the mercury.

• , ի հլ. «իջնելը» Կորիւն. «գրքի երես» Նրեմ. լզ. 23. որից ելևէջ Ագաթ. վայրէջ Ստեփ. սիւն. էջմիածին (իբրև. տեղական յատուկ անուն), անէջ Կոչ. իջանել «իջնել» ՍԳր. Վեցօր. Սեբեր. Եւս. պտմ. «մեղմանալ, հանդարտիլ» Բ. մակ. թ. 11. «իջևանիլ, օթե-վանիլ» Եւս. պտմ. ա. 12. «սերունդէ սերունդ յաջորդել» Խոր. արծր. իջուցանել ՍԳր. Ա-գաթ. լոյսիջոյց Բուզ. ջրէջք Միխ. աս. վայ-րէջք Նար. աղ. իջավան (որ գրուած է նաև իջեվան, իջեան, իջաւան) ՍԳր. Ոսկ. խորէջ «սուզակ, տալղըճ» Տաթև. ձմ. ճժ. Կաղ-անկտ. իջաւոր «հիւր». Իմ. ե. 15. էջ «գրքի երես» բառից են երկիջեան, վեցիջեան Լմբ. պտրգ. էջահամար (նոր բառ).-զ նախդի-րով՝ զիջանել, զիջանիլ «իջնել, մեղմանալ, հանդարտիլ» ՍԳր. Ոսկ. եբր. և ես. Կոչ. զի-ջագոյն Ղևտ. ժգ. 25. զիջական Ոսկ. յհ. բ. 34 ևն։


Ընդիկտիոն, ի

s.

indiction;
շրջան —ի, cycle of -.

• (սեռ. -ի.-ՆՀԲ դնում է ի և ի-ա հլ. սակայն առանց վկայութեան) «15 աարիների մի շրջան» (այս թուականութիւնը սկսում է 313 թուից՝ Մեծն Կոստանդիանոսի Խաչի երևումից և գործածական է մինչև այ-սօր՝ Պապական կոնդակներում.) Տոմար. Աասն. էջ 69. Շնորհ. թղթ. Վանակ. հց. (Լաստ. ժը. տպ. 1844, էջ 80 ունի դիքտիոն միւսների մէջ գտնում ենք նաև ընդիքտիոն, ինդիկտիոն, ինդիքտիոն ձեւերը)։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

• (գրուած նաև ընգոյզ, անկոյց), ռ հլ. (ՆՀԲ ունի նաև ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ընկուզ» Ծն. խգ. 11. Թուոց ժէ. 8. Փիլ. ել. որից ընկոյզ արքայական «արքայակաղին» Յայսմ. ընկոյզ Հնդկաց «հնդկական ընկոյզ» Բժշ. ընկուզազարդ ՍԳր. ընկուզի «ընկուզի ծառ» ՍԳր. Վեցօր. 99. ընկուզաստան «ընկուզենիների պար-տէզ» Կոչ. 277. ընկուզուտ Խոր. պտմ. հռիփ. Երզն. քեր.-նոր բառեր են՝ ընկուզենի, հնդկընկոյզ, մշկընկոյզ։-Բառ. երեմ. էջ 193 ունի ղոյզ «ընկոյզ» բառը, որ միջին հայերէն գաւառական մի ձև պիտի լինի։

• =Բառս գտնւում է Առաջաւոր Ասիայի շատ լեզուների մէջ. հմմտ. պրս. [arabic word] gōz, gavz, քրդ. guz, guiz, govīz, չաղաթայ. [arabic word] արաբ. [arabic word] ǰavz, թրք. ❇ ǰeviz, եբր. [hebrew word] əgōъ, ասոր. [arabic word] gauza, օսս. angoza, an-guz, իմերել. և վրաց. ნივოზი նիգոզի, մին-գր. նէջի, չէրքէզ. dəšvi, բոյաշ. անքօռ (Կովկաս), անքոտ (Ակն. տե՛ս Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62)։ Բայց այս ձևերից ո՛չ մէկը չի կարող հայերէնի մայր համարուիլ։ Ընդհակառակը շատերը կարող են բացատ-րուիլ հայերէնով։ Ձայնական օրէնքների հա-մաձայն՝ հյ. ընկոյզ ձևը գալիս է նախաւոր *ինկոյզ ձևից և այս էլ թերևս *engouz ձևից, որին առանձնապէս նման են կովկասէան-ները (օսս. իմերէլ. վրաց.)։ Սեմական ձևերը ռեմագէտների կողմից բնիկ չեն համարւում. արդէն սեմական gauz ձեւր չի կարող տալ հյ. ընկոյզ. հանաւաբար հին հյ. *engouz տուել է սեմ. *eggouz, որից եբր. əgōz նա-խաձայնի կրճատմամբ էլ՝ միւս բոլոր ձևերը։ Արդէն ըստ Hehn, Kulturpflanzené, էջ 390, ընկոյզը, նուշը և շագանակը Փոքր Ասիոյ հիւսիսային կողմերից են գալիս և Հայաս-տանը՝ որ ընկոյզի արտադրութեան կողմից նշանաւոր երկիր է, կարող էր իր բառը դէպի հարաւ և դէպի արևելք տարածած լինել։ Հա-ւանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լե-զուից մնացած մի բառ է։-Հիւբշ. 393։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

• , ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։

• ՓՈԽ.-Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թաթախ

adj.

covered, overspread;
wet, moistened, immersed, soaked, imbued;
dirty, muddy.

• «թաթախուած, շաղախուած» Ոսկ. մ. բ. 26. Եւս. քր. որից թաթախել Վրդն. ծն. ջրաթաթախ Յայսմ. արիւնաթաթախ Ոսկ. յհ. բ. 19. մօրաթաթախ Մամիկ. ցեխաթաթախ Ոսկիփ.։


Թալթալ

s.

acre.

• «արտավար, լծվար, օրավար». նառառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 9 «Յամէն թալթալ՝ որ է լծվար մի՝ փորեն ութ մշակ»։


Թալխայ

s.

fine thread.

• (սեռ.-ի) «բարակ թել». մէկ ան-գամ ունի Երզն. մտթ. ժթ. 24 (էջ 412) «Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն ան-ցանէ»։


Թաղանթ, աց, ոց, ից

s.

membrane, cuticle, pellicle, tegument;
omentum, caul, reticulum;
diaphragm.

• (գրուած նաև թաղանդ) ո և ե-ա հչ. «բարակ մաշկ. 2. քաղիրթր պատող ճար-պը» ՍԳր. Ոսկ. Ա. տիմ. «ծովային բոյս» Կոչ. 269 (սեռ. թաղանթաց). որից թաղան-թագեղ Վեցօր. 172. թաղանթազարդ Վեցօր. 166. թաղանթապատեալ Ճշ. թաղանթաթև «մաշկաթև» ԱԲ. թաղանթիլ «բարակ մաշկ կապել» ԱԲ. թաղանդեայ «մաշկ կապած, ԱԲ. թանձրաթաղանթ Փարպ. լուսաթաղանթ Խոր. վրդ. ծովաթաղանթ Կոչ. հրաթաղանթ Անան. եկեղ։


Թաղասմաւոր, աց

adj.

castrated, gelt.

• «կըռաած (անասուն)» Ղևտ. իբ. 24 «Զթաղամսա-ւորն և զմալեալն և զքածաւարոտն և զհա-տեալն» (ϑλαδιαν («ներքինին») ϰαὶ εϰτε, ϑλιμμένον ϰσὶ ἐxτομίαν ϰαὶ έπεστασμένον). -թերևս նոյն լինի բառիս հետ՝ թալասմեղ, մին կազմուած -աւոր մասնիկով, միւսը՝ սրա հոմանիշ -եղ մասնիկով. ինչպէս՝ զօրաւոր և զօրեղ։-Բուն արմատն է ուրեմն թաղասմ-կամ թաղամս-։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

• ԳՒՌ.-Ջղ. թաղար «խմորի տաշտ», Սլմ. թաղար «ներկի կարաս», Ախց. Կր. «թոնրի կրակամանը, մանղալ, քուրսի», Երև. թա-ղար «10 լիտրանոց չափ», Ալշ. Մշ. թաղար «հողէ մանղալ», Շլ. Շմ. Տփ. թաղար «հա-տեղէնների չափ», Խրբ. թաղար «ցեխից շի-նուած ւական», Ակն. թաղառ «ծաղկաման» (ըստ Մաքսուտեանի), Այն. Ատն. Ռ. թաղար կամ Զթ. թաղօր «կօշկակարի աման՝ կաշի թրջելու համար». Հճ. թաղօյ «հողէ գուռ՝ որ իբր ջրաման է գործածւում». կայ նաև Տիգ. թmղmր ձևը։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ապուր» ՍԳր. Ոսկ. մ. գ. 17. որից րանիկ «խղճուկ ապուր» Եփր. պհ. Մանդ. Վրք. հց. Ա. 214. թանեփեաց Վրդն. պտմ. շիկաթան Ծն. իե. 30. ոսպնաթան Վրք. հց Ճառընտ. Լմբ. իմ. խառնաթան Բռ. ստեփ. ւեհ. նաև թանահա՞տ «թանից կտրուած, թան ւաւտռռ» Իփր. պհ. Մանդ. Օրբ. գաւառական-ների մէջ թան նշանակում է «կաթի մնացոր-ղը՝ կարադը հանելուց յետոյ» և այս իմաս-տըն են ցոյց տալիս հնից՝ թանոտ «բերանը թանով կեղտոտած» Լծ. կոչ. չորթան (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. և թերևս թանահատ.


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

• = Պհլ. [arabic word] tang «նեղ», մանիք. պհլ, [hebrew word] tang (Salemann ЗAH 8, 128), պրս. [arabic word] tang, քրդ. tenk, բելուճ. tank. աֆղան. tang, գնչ. tang, tank, հինդուստ. tung, բո-լորն էլ «նեղ» նշանակութեամբ։ Բայց այս նախնական նշանակութիւնը յետոյ ձևափո-խուելով դարձաւ նաև «քիչ, հացուագիւտ». որից էլ «թանկ». այսպիսի իմաստ են պաբ-զում պրս. tang-rēš «սակաւամօրուս, քարց», tang-dast «չքաւոր» (բառացի «սակաւաձե-ռըն»), tang-yab «հազուագիւտ, սակաւա-զիւտ», tang-sāl «երաշտ, չորային տարի» (գւռ. թանկութեան տարի), իսկ պրս. [arabic word] tangī «նեղութիւն, անձկութիւն» բառը «սով, թանկութիւն» իմաստով գործածում է Շահն թ. 21 [arabic word] ︎ [arabic word] hamān bud ki tangi būd andar ǰihān «ե եղաւ որ սով լինի աշխարհում». հմմտ. նաև հյ. սուղ «կարճ, նեղ» և գւռ. «թանկագին, մեծագին», սղել «գինը բարձրանալ, թան-կանալ»։-Պրս. բառի բուն ծագումը տե՛ս թանձր բառի տակ (Horn § 398)։


Թանկա

cf. Դանկ.

• արծաթեայ դրամ» (ըստ P. de Courteille, Dict. turk -or. արժէր մօտ 76 սանթիմ. ըստ Будаговъ 1, 381 այսօր էլ գործածական է Միջին Ասիոյ մէջ. Խիվայում արժէ 15 կոպ.). -սրանից է նաև պրս. [arabic word] tanga «մի տե-սաև պղնձեայ կամ ոսկեայ դրամ», որ S Martin, Mémoires II 392 մոնգոլերէնից ծա-ւած է համարում։-Հիւբշ. էջ 266։


Թասու, աց

s.

farthing.

• = Պրս. [arabic word] tasu «չորս գարիի կշիռ» կամ «օրուայ 24-րդ մասը», որ գալիս է պհլ. [other alphabet] ︎ tasum «չորրորդ» բառից (-umι դասական մասնիկով). նոյն բառի պհլ. ձևն էր [other alphabet] tasuk, որ յետոյ դարձաւ tasūg և որից փոխառեալ են արաբ. [arabic word] lassūi «դանկի 1/։ մասը», ասոր. [syriac word] tisusa «մի կշիռ»։-Հիւբշ. 266։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

• , ի-ա հլ. «թարգմանող անձը» Ծն. խբ. 23. Եւս. պտմ. և քր. «մեկնիչ, մեկ, նառանոր Ս. Գրքի» Փիլ. Մամբր. Շաս. «թարգմանութիւն» Եւս. պտմ. ե. 9. Վրդն. ծն. սղ. որից թարգմանել ՍԳր. թարգմանու-թիւն Ա. կոր. իբ. 10. ժդ. 26. Եւս. քր. թարգ-մանիչ Խոր. Շար. թարգմանօրէն Նար. դժուա-րաթարգմանելի Նար. նախաթարգմանեալ Յայսմ. գրուած է նաև թարքման, թարքմա-նել, անթարքիման Կոստ. երզն. 63 ևն. նոր բառեր են թարգմանաբար, թարգմանական, թարգմանչութիւն, թարգմանչական։


Թարթափ

s.

twinkling of an eye, wink, twinkling, trice;
ի — ական, in a twinkling, in a trice, in a wink, in no time;
—ք, eye-lid.

• ԳՒՌ.-Մկ. Մրղ. Ողմ. թարթափ, Սլմ. թառթափ, Դվ. թէրթէփ «թարթիչ». այս ի-մաստի համար հմմտ. նաև Զքր. սարկ. Բ. 50 «Փետել զմօրուսն և զմռուղսն, զթարթա-փրսն և զունսն»։-Իսկ Շմ. թmրթmփիլ նշա-նակում է «թփրտալ, թափահարել»։


*Թարխ

s.

sketch, essay.

• «նախագիծ օրինակ, ուրուական գաղափար նկարուց և քանդակաց. ébauche». իբր մհյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 428ա. մինչդեռ ՆՀԲ դրած է գաւառական բառերի յաւելուածում։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

• «բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։

• ՆՀԲ «որպէս թանց»։ Peterm. թէ թանց և թէ թարց դնում է դարձ բառից։ Հիւնք. թանց դնում է առանց ձևից, իսկ թարց՝ դարձ բառից։ Աճառ. Հայ. նոր բառեր. Ա. էջ 157 հիմնուելով Վեցօրէից դարձ ձևի վրայ, համարում է դառնալ, դարձ բառից, իբր թէ «դարձի՛ր, ձգէ՛, թող», ինչպէս իրօք էլ ունինք ապաթարց փխ. *ապադարձ։ Վարդանեան ՀԱ 1922, վրիպակ է միայն։


Թափ, ոյ, ու, ից, ուց

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

• (ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Ա-գաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թա-փանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «ա-րագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վա-նակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թա-փան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնա-կանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթա-փանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. թափել «թափեւ». 2︎. թափել «լցնել», Սչ. թափել «թօթուել», թափ-թըփել «փոշին մաքրել», Ախց. Երև. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թափէլ, Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. թա-փիլ, Զթ. թափըլ, Ղրբ. թափ «թութ թափելու ռռռծողութիւնը», Գոր. Ղրբ. Մրղ. Կր. Ախց. թափ տալ «թօթուել» Ղրբ. թա՛փուռ. =Ղզ. թա՛փուր «թափուր», Տփ. թա՛փիլ «թափել, ձուլել», թափ տալ «թօթուել», (ոճով ասւում է Թափվի՛ս ու ազատվիս, ուր թափվիլ բա-ռը նշանակում է «ազատուիլ»). Ագլ. թա՛փիլ «թափել», թօփ տօլ «թօթուել», Հմշ. թափուշ, Սլմ. Վն. թmփել, Մրղ. Տիգ. թmփէլ։ -Նոր բառեր են՝ անթփել, առթափ, թափահարել, թափառս առնել, թափեթափ, թափեզնել, թափթափանք, թափթփիլ, թափթփոտիլ, թա-փուկ, թափթփուկ, թափուցք, թափովի ևն։ -Մի քանի տեղ թափթփել ձևի դէմ գտնում ենք թախթփել (այսպէս Նբ. Ոզմ. Վն.). այս բառը թօթափել<թաւթափել ձևի ուղիղ շա-րունակութիւնն է որի մէջ ւ դարձել է խ, ճիշտ ինչպես եզթն>օխտը, օձ>օխծը։-Վերջա-պէս կարևոր ձև է Ռ. Սվ. թափ, թափք «թուրի կամ դանակի պատեան», բարդութեամբ էլ դանկիթափք Տր., որի սխալ ձևերն են Rivo-la, Բառ. հայոց 1633, էջ 129 թամք «պա-տեան». թամքել «պատեանը դնել», Ամաա. Հաւռո ռառ ու բան, էջ 203 թամք «պատեան» (Մաշտոցից բերուած վկայութեամբ)։ Այս բոլորը համապատասխանում են Օրբել. թափք (բցռ. ի թափուցն) «պատեան» բա-ռին. ըստ այսմ սխալվում է ՆՀԲ (տե՛ս թափ՝, որ Օրբելեանի յիշեալ բառը մեկնում է «ի ներքոյց նստուածոյն կամ ի խորոց քսակի թամբին կամ հանդերձին»։


Թափուտ

cf. Դագաղ.

• ո հլ. «ռագաղ» Պտմ. աղէքս էջ 113 (ձձ. թաբուտ, թապութ). նոյն է նաև թաբուտ Օրբել. 308 (Բազում հնարիւք ջա-նայր Ռուսուդանն այն՝ կորուսանել զնա, եո-բեմն դնէր ի թաբուտ և ծովասոյզ առնէր, երբեմն տայր յիշխանսն սպանանել), թա-ւութ Միխ. աս. 166, 171. Սամ. անեց. 66. Քուչ. 94. թապութ Կանոն. (ըստ մի քանի ձեռ.), Տաթև. ձմ. ճլգ. (Չմարմինս յեկեղե-ցին տարէք թապութով և փառօք թաղեցէք)։


Թեթեւ, աց, ոց

adj. s. adv.

light;
active, nimble;
slender;
venial;
frivolous;
ease, leisure;
— ոտիւք, light-foot;
light-footed, nimble;
— ձեռն՝ վէրք՝ քուն, light hand;
slight wound;
light sleep;
— սուրճ՝ չայ՝ գինի, կերակուր, light wine;
weak tea;
slight repast;
weak coffee;
—ս յանցանել, to commit slight faults;
—ս կացուցանել, to lighten, to facilitate;
— լինել առ երդումն, to take an oath lightly or inconsiderately;
— ինչ թուիցի ձեզ ? — ինչ իցէ յաչս ձեր ? does that seem to you a light thing ? — եղեւ նմա յաշխատութենէ, he rested from his labours;
—, —ս, —ով, quickly, lightly, easily

• , ի-ա հլ. (յետնաբար ո հլ.) «թե-թև, ոչ ծանր. փխբ. նաև՝ դիւրին, թեթևա-միտ, արագ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 12 և տիտ. Կիւրղ. թգ. որից թեթևանալ Ողբ. դ. 19. թե-թևացուցանել ՍԳր. Եփր. թգ. թեթևութիւն Բ. կոր. ա. 17. Կոչ. թեթևագին Սեբեր. թեթևա-գոյն ՍԳր. Ագաթ. թեթևահաւատ Ուխտ. Ա. 14 (նորագիւտ բառ). թեթևանդամ Վեցօր. թեթևամիտ Ոսկ. ես. թեթևաթև Ոսկ. յհ. ա. 22. թեթևախելք Պղնձ. 35 (չունի ՆՀԲ). թե-թևսօլիկ, թեթևօրէն (նոր գրականի մէջ)։


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

• (յետնաբար ի հլ.) «երկայն, երկար» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1. Կոչ., որից՝ եր-կայնաբազուկ Եւս. քր., երկայնաբան Ոսկ. յհ. ա. 13. Եւագր., երկայնագոյն Բ. մակ, ժբ. 36. Իմ. ժբ. 24, երկայնակեաց ՍԳր. Ոսկ, λս., երկայնահոգի Եւագր., երկայնաձիգ Ոսկ. մտթ. և ես. Վեցօր. Եւս. քր., երկայնա-միտ ՍԳր., երկայնել ՍԳր. Եզն., երկայնու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, ընդերկայնամիտ Եփր. ա. կոր. և ա. թես. գրուած է երկեայն Կնիք հաւ. էջ 4։

• = Բնիկ հայ բառ. պարզ արմատն է երկ-, որի վրայ աւելացել է -այն մասնիկը. հմմտ. մի-այն, ուն-այն, միանգամ-այն, զնանա-պարհ-այն ևն. նոյն արմատից -ար մասնի կով կազմուած է երկ-ար. հմմտ. մեծ-ար-ել, ևն։ Բոլորի արմատն է հնխ. dewə, որի ձայն-դարձներն են dowə, dwā, du. այս առմա-տից զանազան մասնիկներով յառաջանում ևն յն. δfαρόν, հոմեր ἰη ό, δfāլίς δηρίς. δfāν, ղո.. δάν, հոմեր. δfήν. δηὶ ά, δαίν, δ.č, (O աստիճանով) «երկար ժամանակ, երկարատև, վաղուց, շատոնց», երկար u ձայնդարձով՝ հսլ. davš «էր երբեմն», dovī-nu«հին, հնուց», ռուս. давe«երեկ, քիչ առաջ». павно«վաղուց», սլով. davi «քիչ առաջ, այս առաւօտ». լեհ. dávno «վաղուց», ուկր. dá-viky «այս առաւօտ», լատ. dūdum «ի վա-ղուց հետէ, շատոնց», duro «տևել, տոկալ, դիմանալ» (ստորին ձայնդարձով՝ du ձևից)։ Համեմատութեանց վրայ աւելացնել կամես. tuwa «հեռու», tuwaz (a) «հեռուից», tuwa-las «հեռաւոր» (Benveniste, BSL, հտ. 33, ❇ 99, էջ 142. տե՛ս և Pokorny, 1, 779, Er-nout-Meillet, 275)։ Հիռլ. doe «կամաց» թերևս նաև գերմ. zaudern «վարանիլ, ձգձո-գել, ժամանակ անցկացնել» (տե՛ս Walde, 245, Boisaeq, 183, Berneker, 181)։ Ըստ ո-րում՝ հնխ. dw տալիս է հյ. երկ-(հմմտ. եր-կու, երկնչել), ուստի և հնխ. dwāro-տալին է հայ. երկար, ro-ի փոխարէն ռնգային մաս-նիկով՝ երկայն (իբր յն. δfα). միևնոյն ժա-մանակ dewə ձևից տևել և dowə ձևից տո-կալ։ Այսպէս ուրեմն հնխ. երկավանկ ար-մատների և ձայնդարձի օրէնքների համա-ձայն նոյն ծագումն ունին և նոյն արմատից են բխում հյ. երկայն, երկար, տևել և տոկալ բառերը։


Երմոս

cf. Եռմոս.

• , ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։

• = Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Երջանիկ, նկաց

adj.

happy, blessed, prosperous, fortunate, lucky;
— լինել, to be happy.

• . ի-ա հլ. «բախտաւորուած» Վեցօր. ե. (թէև ՆՀԲ բառիս համար ոսկե-դարեան վկայութիւն չի տալիս, բայց ունինք մի գեղեցիկ վկայութիւն. «Փափկակեաց, բարեկեցիկ, դիւրասնունդ, երանիկ, երջա-նիկ, չարայօժար և մեղսասէր» Վեցօր. ե, տե՛ս ՆՀԲ երանիկ բառի տակ). սրանից՝ եր-ջանկանալ Երեմ. ժբ. 1, բարերջանիկ Սահմ. Խոր. Վրդ., նախերջանիկ Պիտ., գերերջանիկ Լաստ., բազմերջանիկ Յհ. իմ. երև., երջանა կաւէտ Պիտ. Զքր. կթ., երջանկայիշատակ, ապերջանիկ (նոր բառեր) ևն։


Երփն, ի, փունք, փնից

s.

colour, hue, dye;
fashion, form.

• (յետնաբար ի հլ.) «գոյն, երանգ» Ոսկ. յհ. ա. 13. Վեցօր., որից՝ երփն երփին «գոյնզգոյն» ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. ա. 11, երւի-նագոյն Մծբ., երփնաներկ Մծբ., գեղերփնել Նար. խչ., երփներանգ Երզն. լուս., լուսերփին Արիստակ., ծիրաներփնիլ Խոր. վրդվռ. Յհ, իմ. եկեղ. գրուած է ներփն ներփն Անկ. գիրք նոր կտ. 207։


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «եփուածք, եփելը» Վրք. հց., ո-րից՝ եփել «եփել» ՍԳր. «կերածը մարսել» Մխ. բժշ., եփոյ «ապուր» Դ. թագ. դ. 38= 40, եփոց «կերակուր» Մանդ., եփեցական Նար., եփիչ Եփր. ել., դժուարեփեաց «դժուա-րամարս» ԱԲ, խաղողեփեաց Վեցօր., կիսե-փեաց Ես. ծա. 10, հացեփեաց Ա. թագ. ո. 13, վաղեփեաց Ոսկ. մ. ա. 11, քաջեփ Պտմ աղէքս., բազմեփեաց Նար., իւղեփեաց Ա. մնաց. թ. 30. Բ. մնաց. ժզ. 14. նոր բառեր են՝ եփարան «ստամոքս» (Վարդան Յունա-նեան, Ձեռբածութիւն յերկինս, 1671, էջ 306), անեփ, սրնեփ են։


Եփենէ

s.

ossifrage.

• «մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։


Եքինէիս

s.

remora.

• «մի տեսակ փոքր ձուկ է. նա-ւակալ» Վեցօր. 153 («Ձկնիկն մի փոքրիկ՝ որ անունանեալ կոչի եքինէիս, որոյ այսպէս թարգմանի անուն իւր՝ նաւակալ). Յովհ. վնկ.։


Եքինոս

s.

sea-hedgehog, sea-urchin.

• «ծովային ոզնի» Վեցօր. 150 (չորս անգամ). Վանակ. հց.։


Եօթանասուն, ասնից

adj.

seventy;
—ք, the Septuagint.

• , ի հլ. «70» ՍԳը. Եւս. քր. գրուած է նաև եւթանասուն (որ հնագոյն ձևն է), իւթանասուն Ոսկ. ես. 317, 375, 377. 391 468, Եփր. ել. էջ 135, Թուոց 233, Օրին. 283, Ա. կոր. 79, ութանասուն «70» նշանաևաւ-թեամբ և ոչ «80» Ոսկ. ես. 283 (Աւուրք կե-նաց մերոց ութանասուն ամ և եթէ ևս զօրու-թեամբ՝ ութսուն ամ), օխթանասուն Ուխտ. Ա. էջ 16, 19, 20, որից՝ եօթանասնեկին Ծն. դ. 20. Մտթ. ժը. 22. Մծբ., եօթանասնեմի Կիւրղ. ծն., եօթանասներորդ Ջաք. ա. 12. եօթանասնամեայ, եօթանասնամեակ (նոր ռառեր) ևն։


Երաստ, ից

s.

assembly, company.

• = Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

• «ո՞ր ժամանակ» ՍԳը., «երբեմն, մերթ» Ոսկ. յհ. ա. 19, «քանի որ, որովհե-տև» Բրս. մրկ. Լմբ. պտրգ. «երբոր, ո՛ր ժա-մանակ որ» Նեղոս. (հնագոյն հայերէնում այսպիսի անկանոն գործածութեան հետքեր՝ փոխանակ յորժամ, իբրև՝ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. 68). յետնաբար հոլովուած է ի կամ եայ հոլովմունքով՝ իբր գոյական՝ «ժա-մանակ, ատեն» նշանակութեամբ. այսպէս՝ երբին Արիստ. ստորոգ., զերբն Փիլ. այլաբ., երբի Նար., յերբեա՞ց հետէ «երբի՞ց ի վեր, ո՞ր ժամանակից ի վեր» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 114։-Սրանից են ծագում առ ե՞τր «ե՞րբ» Ել. ր. 9, ցե՞րբ, յե՞րբ «մինչև ե՞րբ» ՍԳր. Կոչ., ե՞րբ իցէ զի «ե՛րբ կլինի որ» Սղ. խ. 6. Յոբ. է. 4. Եղիշ., երբեմն ՍԳր., էր եր-բեմն ժմ., յերբեմն երբեմն ժամանախ «մերթ ընդ մերթ» Լմբ. պտրգ. երբէք, կամ ուղղագոյն գրչութեամբ՝ երբեք ՍԳր. Եզն. Սեբեր., երբեք երբեք Վեցօր. Եզն., երբեք ուրեք Սեբեր., ոչ երբեք ՍԳր., երբեմնի, եր-բեմնակի (նոր գրականի մէջ)։

• ԳՒՌ.-Մշ. Խրբ. յէբ', Ալշ. Ջղ. չեփ, Վն. յեփ, Ախց. Երև. Կր. Հճ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Տիգ. յէփ. Ասլ. յէ'փ, յէ՝*, Ակն. էփ. Հմշ. Մրղ. Տփ. յիփ, Ագլ. իբ, ի՛բօր, Զթ. իփ, Մղ. հիբ, Ոզմ. հիբ՛, Մկ. հիփ, Ղրբ. յիբ, հիբ, հիբի՛, հի՛բըվըէր, հի՛բիվօր, Շմ. հէփ, Գոր. հէփ, հէ՛փվըէր.-հմմտ. միջ. հյ. եփ Անսիզք, էջ 19, 59։


Երգ, ոց

s.

chant, song, canticle;
air;
hymn;
recitative;
ballad;
canto;
language, voice;
— համառօտ, canzonet;
—ս առնուլ, to sing;
յ— արկանել, to sing or compose a song;
to make songs on, to lampoon;
յ— անկանիլ, to be the subject of a song;
— անհեդեդ, bad song;
նուագարան երգոց, musical instrument;
— երգոց, the song of songs, the song of Solomon.

• , ո հլ. «երգ. խաղ. 2. քերթուած, բանաստեղծութիւն. 3. նուագարան» ՍԳր., որից՝ յերգ արկանել «վրան ծաղրական երգ յօրինել» Ոսկ. մ. ա. Եփես. և ես., երգնլ ՍԳր., երգեցիկ ՍԳր., Եւս. քր. Ոսկ. մ. ա. 17, երգահան Եւս. քր., երգիչ ՍԳր. Ագաթ., երգայարդար Եւս. քր., երգեցող ՍԳր. եղերգութիւն Նար., քնարերգ Յայտ. ժը. 22, ողբերգակ Փիլ. Պիտ., հագներգութիւն Խոր. Պղատ. տիմ., կատակերգակ Պիտ. Շիր. քը-րոն., հակերգ Մծբ., նախերգան Պղատ. օ-րին., օրհներգու Յճխ. Առ որս. նոր բառեր են՝ թատերգակ, թատրերգութիւն, երգա-խառն, դիւցազներգութիւն ևն։


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. էրէրալ, Տիգ. էրէրmլ, Ակն. Սեբ. էրըրալ, Ասլ. էրըրmլ, Տփ. երէրմա՛նի գալ, Զթ. իրա-ւոլ, իյալօլ, Հճ. իյայօլ, Սլմ. էօրէօրալ։ Նոռ բառեր են՝ երերմանի «թշուառ», երերտկալ, երերցնել, երկծալ (Վն.), երուերտալ (Զթ.) «երերալ, շարժիլ»։-Վերջին երկուսը կաս-մուած են անկախաբար՝ եր պարզական ար-մատից՝ նոր մասնիկներով։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

• , ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։


Երիթ, աց

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Զեն

cf. Զոհ.

• ղակի մերժում է համեմատել նախորդ-ների հետ, որովհետև հնխ. g2hen-չէր կարող տալ հյ. զեն, մանաւանդ որ ռըն-գականի մօտ e դառնում է ի. ըստ օրինի g2hen-պիտի լիներ հյ. *գին, ինչպէս որ նոյն արմատի g*hn-ձայնդարձից ունինք հյ. գան։ Հիւնք. պրս. zadan, zan։ Pe dersen, Հայ. դր. լեզ. 130 հենուլ «հիւ-սել» ձևին է կցում՝ իբրև զ մասնիկով։


Զիգն

s.

hammer-headed shark.

• «մի տեսակ ձուկ» ԱԲ, «սեղակաց դասէն աճառուտ ձկանց սեռ, վագերաձկանց և շանաձկանց շատ մօտ, որուն գլուխը մուր-ճի ձև ունի. ֆրանս. marteau» ԳԲ. նոյնը նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 787 բ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վեցօր. էջ 153 «Որ անուանեալ կոչի քսիփիէ, պրիոնէ և շնջրիք և կեփաղք և զիգն իցեն ահագինքն և ահարկուքն» (ձեռ. զի դնիցեն)։


Թեմ, ի

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

• (սեռ. թեմի, գրծ. թիմով, յգ. գրծ. թեմօք) «եպիսկոպոսի առաջնորդա-կան վիճակը կամ գաւառը» Օրբել. Ուռհ. Զքր. ծործ. Վրդն. աշխ. «նահանգ, երկիր, թագա-ւորութիւն» Սամ. անեց. 105. որից թեմա-բերդ «բերդաքաղաք» Ուռհ. 80. նոր գրակա-նում ընդունուած է միայն թեմ, որից կազ-մուած են թեմակալ, թեմական, անթեմ, թե-մականցի, թեմականաւարտ։


Թերափ

s.

household gods, the penates.

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։