wall, rampart, fortification.
τείχος murus, moenia. իսկ τοῖχος որպէս paries (որ է լծ. ընդ հյ. պարիսպ, եւ պ. պարէ ). եւ περίτειχος circum murale, propugnanculum περίβολος ambitus προτείχισμα antemurale. Քաղաքորմ. պատուար քաղաքի. եւ Նախապարիսպ. եւ Բարձր որմ բերդի, կամ ապարանի. եւս եւ պատնէշ պաշարման. Բարձր պատ.
Կործանեսցին պարիսպք քո բարձրացեալք եւ ամոք։ Տուն նորա ի պարսպին էր։ Շուրջ եղեն զպարսպօք նորա։ Յամրութիւն պարսպաց քաղաքին։ Առ պարսպին յեղըայելի։ Աից շուրջ զքեւ պարիսպ։ Արքն իբրեւ զպարիսպ էին մեզ ըզցայդ եւ զցերեկ։ Տունք՝ որ յաւանս իցեն, որոց պարիսպ ոչ իցէ շուրջանակի, ընդ անդս երկրի համարեսցին։ Եւ եղեւ ջուրն պարիսպ ընդ աջմէ նոցա եւ ընդ ահեկէ իւրեանց։ Բանակեցաւ զնովաւ, եւ շինեաց շուրջ զնովաւ պարիսպ։ Չափեաց զլայնութիւն պարսպացն։ Անջրպետել ի մեջ սրբութեանցն, եւ ի մէջ պարսպացն յօրինուածոյ տաճարին.եւ այլն։
Բազում անջրպէտից եւ պարսպաց պէտք են՝ առ ի դիմի հարկանել եւ յաղթել (բարկութեան). (Ոսկ. եբր.։)
Ամրածածուկ պահեցին պարսպաւ պահոցն զժողովուրդն. (Եփր. պհ.։)
Սրբութիւնն է ամրութիւն, եւ պարիսպ ընտիր՝ գործք աստուապաշտութեան. (Լաստ. ՟Ի՟Դ։)
• , ի-ա հլ. «իբրև ամրութիւն ձա-ռայող պատ (քաղաքի, բերդի ևն)» ՍԳր. Ոսկ. եբր. Եփր. պհ. որից պարսպել «պա-ոիսպ քաշել» Յուդթ. դ. 4. ե. 1. Եւս քր. Ոսկ. մտթ. պարսպապահ Բ. մկ. ժ. 36. նա-խապարիսպ Երգ. բ. 14. պարսպաւոր ՍԳր. պարսպափակ Ասող. կրկնապարիսպ Եւագր. անպարիսպ, Թուոց ժգ. 20. Առակ. իե. 28. երեքպարսպեան Եւագր. շրջապարիսպ Սոկր պարսպապատ (նոր բառ) և այլն։
• = Պհլ. *parisp «պատ, պարիսպ» բառից. այս բառը բոլոր իրանեան լեզուների մէջ կորած է. պահում է միայն հայերէնը և վեր-ջին ժամանակներս երևան եկաւ մանիք, պհլ. [hebrew word] pris p (կարդա՛ parisp) ձե-ւով (Salemann, Manich. Stud. ЗАН 8 (1908), էջ 114 և ИАН 1912, 47). ծագում է pari-«շուրջ» մասնիկով spā «արկանել, գցել» արմատից, իբր «շուրջ արկեալ»։
• ԳԴ պրս. bāra «պարիսպ» բառի հետ։ ՆՀԲ լծ. լտ. paries և պրս. bāra։ Lag. Btrg. bktr. Lex. 46 զնդ. *pairisni ձե-ւից։ Մորթման, ZDMG 26, 535 բևեռ. barçudibiduni մեկնում է «պարսպա-տուն կամ պաճուճապատան»։ Հիւնք. պատսպար բառին է կցում։ Ռ., Նոր-Դար 1885, 5 մեկնում է պար «շուրջ»+ իսպա «քաղաք», որ գտնում է խալդ. տուսպա (-տի+ուսպա «քաղաք, առ ւան»), հյ. ասպանջական «բնակարան տուող» և թերևս վրաց. սոփելի «գիւղ» բառերի մէջ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Salemann անդ։
• ԳՒՌ.-Ախց. Մշ. պարիսպ. -սրանից ու-նինք պարսպիլ Ախց. «իբր պարսպի մէջ ամ-րանալ», բակ-պարիս Եւդ. (իբր կրկնական առրծածուած)։