Entries' title containing յ : 6192 results

Փայտաշատ

cf. Փայտաւէտ.

· Calfa


Փայտապաշտ, ից

s.

tree-worshipper, idolater.

· Calfa

NBHL (4)

Որ պաշտէ զփայտեղէն կուռս, եւ զծառս.

Որպէս եւ առ ձեզդ տեսանէի զքարապաշտս, զփայտապաշտս. (Ագաթ.։)

Ծիծաղէին, եւ փայտապաշտք մեզ ասէին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Փայտապաշտս կոչեն զմեզ. (Սիւն. առ պտր. անտիոք.։)


Փայտապաշտութիւն, ութեան

s.

tree-worship, idolatry.

· Calfa

NBHL (2)

Պաշտօն կռոց փայտեղինաց.

Ի քարապաշտ ի փայտապաշտութենէդ սրբեալ լիջիք. (Ագաթ.։)


Փայտատ, աց

s.

hatchet, axe;
hoe, mattock, spade, pick-axe.

· Calfa

NBHL (6)

Ամբառնայցէ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ։ Թեքել իւրաքանչիւր զփայտատ իւր, եւ զմանգաղ իւր։ Միթէ վերանայցէ՞ փայտատ առանց փայտահարի։ Որպէս յանտառի փայտատօք կոտորեցին զդրունս նորա։ Փայտատօք եւ մրճովք կործանեցին զնա.եւ այլն։

Արդէն փայտատ առ արմին ծառոյ դնի։ Կոտորեսցէ զոստս անտառին փայտատով. (Եփր. աւետար. եւ Եփր. համաբ.։)

Եթէ փայտատ ի պիտանացու ծա՞ռս մատուցանէ. (Փիլ. յովն.։)

Իբրեւ զանտառս փայտից փայտով կոտորեցին զդրունս նորա. (Յհ. կթ.։)

ՓԱՅՏԱՏ. Երկաթի բրիչ, որ միանգամայն հատանէ եւ փորէ զհող. փէտատ.

Առեալ թագաւորին բահ եւ փայտատ՝ հատանել զգիրս հանգստարանաց սրբոցն։ Վաստակել եզամբք, եւ բրել ձեռամբ՝ փայտատօք եւ բահիւք. (Ագաթ.։ Շ. ընդհանր.։ եւս եւ Լմբ. էր ընդ եղբ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Փայտաւէտ

adj.

abounding in forests, woody, sylvan, woodland.

· Calfa


Փայտաքաղ, ից

adj. s. wood-gatherer.

· Calfa

NBHL (3)

Որ քաղէ բերէ զփայտ կամ զկրկուտս.

Տեսանես զդա (զայրին) փայտաքաղ. եւ կերակուր հայցես ի դմանէ. (Ոսկ. յեղիա.։)

Գաբաւոնացիքն եղեն փայտաքաղք ջրբերք. (Եփր. յես.։)


Փայտաքար

s.

lignite.

· Calfa


Փայտբեր

cf. Փայտաբեր.

· Calfa

NBHL (1)

Լինին գաբաւոնացիքն փայտբեր եւ ջրբեր. (Եղիշ. յես.)


Փայտեայ

adj.

cf. Փայտեղէն.

· Calfa

NBHL (4)

Փայտեայ պահանգս կապէին ի մէջ որմոյն. (՟Ա. Եզր. ՟Զ. 9։)

Խաչ արասցէ փայտեայ, եւ կամ յինչ եւ իցէ նիւթոյ։ Քարինս արձակեցեր պարսիւս այս փայտեայ ընդդէմ գողիագու. (Յհ. իմ. ատ.։ Նար. ՟Ղ՟Բ։)

Կազմեն երիվար փայտեայ (կամ փայտէ). (Կաղանկտ.։)

Գեղեցիկ գործ կայր փայտեայ (այսինքն փայտակերտ). (Նչ. եզեկ.։)


Փայտեղէն, ղինի, նաց

adj.

of wood, wooden, woody.

· Calfa

NBHL (5)

Անօթ փայտեղէն։ Տապանակ փայտեղէն։ Ի վերայ փայտեղէն բեմի։ Ի վերայ փայտեղենի։ Փայտեղէն սեղանոյ։ Յատակքն նորա եւ որմք փայտեղէնք։ Աւերեցից զփայտեղէն ձեռագործս ձեր, եւ այլն։ Փայտեղէն եւ քարեղէն՝ պղնձագործ պատկերաց դից սնոտեաց. (Ագաթ.։)

Նաւ՝ թռչուն փայտեղէն, ձի ծովեղէն. (Պիտառ.։)

Արկեալ ի սանդ՝ հարեալ լինէր նգով փայտեղինաւ. (Նոննոս.։)

Ծագեաց լոյս տպաւորութեամբ խաչի՝ ըստ ձեւոյ եւ ըստ չափոյ փայտեղինին. (Խոր. ՟Բ. 83։)

ξύλινος ligneus. Այն ինչ՝ որոյ նիւթն է փայտ. փայտեայ. ի փայտէ. փայտակերտ. փայտագործ. փատէ.


Փայտիկ

s.

small wood.

· Calfa

NBHL (2)

Փայտ դուզնաքեայ.

Ի չնչին փայտիկ անդր զանձինս հաւատացեալ. (Կոչ. ՟Դ։)


Փայտկոփութիւն, ութեան

s.

carpentry, wood-work.

· Calfa

NBHL (2)

Կոփելն զփայտն յոր է ձեւ.

Հմուտ եմ եւ գիտակ գործոյ հիւանդութեան, փայտկոփութեան, (շինելոյ) լուծ, հարօք, եւ այլ եւս ինչ պիտոյ իցէ ումեք գործ. (Ոսկիփոր.։)


*Փայտոջիլ

cf. Մլուկն.

· Calfa


Փայտոտն

s.

easel, wooden horse.

· Calfa

NBHL (2)

Փայտեղէն ոտն.

Որպէս եւ որ փայտոտամբքն զանհաստատ բարձրութիւնն ամբառնայ յանկանելն. (Արշ. վերջաբ։)


Փայտփոր

s. zool. wood-pecker;
կանանչ —, hick-wall, hickway;
— ծովային, sea-pik, pica marina.

· Calfa


Փայփայանք, նաց

s.

pretty ways, caressing, coaxing;
cajoling, fawning, flattering.

· Calfa

NBHL (2)

Փայփայելն. գգուանք. արգահատանք.

Թողեալ լիցին դմա մեղք իւր. փայփայանք են առ այնոսիկ՝ որ ի պատիժս էին. (Ոսկ. ես.։)


Փայփայեմ, եցի

va.

to pet, to take great care of, to nurse tenderly, to fondle, to caress, to make much of;
to fawn upon, to cajole, to flatter.

· Calfa

NBHL (6)

Իբր նոյնազաւակ զուգահարբ զմանկունսն փայփայեցեր. (Խոր. ՟Գ. 68։)

Փայփայեցից զնոսա, որպէս փայփայէ հայր զորդի. (Մաղ. ՟Գ. 17։)

Վանքն բազմապատիկ օգտի է առիթ, եւ սիւն հաստատութեան ճշմարտութեան ուխտի մանկանց. զի փայփայէ, եւ թեւակոխէ ի հրահանգս հոգեւորս. (Կանոն.։)

Զփիղիպպոս այնուհետեւ որբ մնացեալ փայփայէր ոստիկանութեամբ ոմն յազգէ թագաւորութեանն. (Եւս. քր. ՟Ա։)

Նախապատուեալ փայփայի առ ի բոլորից անմարմնական դասուց. (Գր. սքանչ. ի ստեփ.։)

φείδομαι parco ἑπιτροπεύω procuro, tueor. Յանձանձել սիրով. զընգալ եւ հոգալ. խնայելով եւ խանդաղատելով գրգել գգուել. տածել. (որպէս թէ պահել պահպանել. ) բոհբոհով մենծցընել, քէհ քէհ ըսելով գուրգուրալ.


Փասեանաբոյծ

s.

pheasant-breeder.

· Calfa


Փարայ

s.

erotic plant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կանեփուկի նո-ման՝ գետնաճապաղ և գրգռիչ մի բոյս է» Վստկ. 52. (ՀԲուս. § 3040 ունի միայն փա-ռայ ձևով և անորոշ նշանակութեամբ)։ նոյն բառը ունի նաև Մագ. թղ. 48. «Տագ-նապ տոչորման Պռոմիդեայ հասեալ Հե-փեստիւ պաշարեաց... և ափրոդիտականն նուազեալ թառամի կարօտացեալ փարայի ի ծարակածպտել այս օգնականութեան». (միտքն այն է թէ տաքը կոխեց և կարօտ ենք անձրևի կամ զով օդի)։ Կոստանեան բնագրում փարայի դնում է գլխատառով (իբր յատուկ անուն), բայց ցանկում ուղ-ղում է մանրատառով։ ՆՀԲ համարում է վերի բոյսը. թւում է Ափրոդիտէի արբա-նեակներից մին (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 191)։

NBHL (2)

ՓԱՐԱՅ կամ ՓԱՌԱՅ. Բոյս ինչ. որպէս կանեփուկ։ (Վստկ.։)

Ափրոդիտականն նուազեալ թառամի՝ կարօտացեալ փարայի. (Մագ. ՟Կ՟Ը։)


Փուտկայ

s.

caravanserai.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։

= Ասոր. [arabic word] pūtqā«կապելայ, հանրա-տուն» բառից, որ փոխառեալ է յն. πανδοχεῖον «պանդոկ» բառից. սրա ծագումը և միւս ձևերը տե՛ս պանդոկ բառի տակ։

Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին

հայերէնի։ Բայց Կամուսի բառարանում (թրք. թրգմ. հտ. Գ. էջ 38) գտայ մի-այն արաբ. [arabic word] fatq «լայնատարած ընդարձակ տեղ», որ անշուշտ նոյն բառն է, բայց յամենայն դէպս հայե-րէնի մայրը չէ (տե՛ս իմ Նոր բառեր հին մատ. Բ. 97)։


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ խաղող» Վստկ. 47 (Ազգ մի սպիտակ խաղող կայ, որում հոռոմն ստինաս ասէ. և այլ կայ որում փուրփուզնա ասեն). ուրիշ տեղ չէ ռռռծածուած.-Ըստ ՀԲուս. § 3092 լոյն բնագիրը բառիս դէմ ունի կորկինթական։

= Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Փոքրագոյն

adj.

smaller;
minor.

· Calfa

NBHL (4)

Փոքրագունւք պարսպեալ որմովք։ Զարեգակն՝ շատ փոքրագոյն քան զերկիրս լինել։ Նմա ասացին փոքրագոյն գծագրել վասն անձուկ գոլոյ բոլորակին. (Խոր. ՟Ա. 13. եւ Խոր. աշխարհ.։)

Վասն փոքրագունիցն զմեծամեծսն տուժեալ։ Փոքրագոյն բանիւք։ Փոքրագունիւս սրբեալք՝ պատրաստ լինիջիք յընդունելութիւն եւ այլն. (Ածաբ. մկրտ.։ Նանայ.։ Շ. մտթ.։)

Ընդ փոքրագունից մեղացն դատաստան պահանջելոց եմք։ Ոչ փոքրագոյն բարեգործութեան նշանակ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Սարգ. ՟գ. յհ. ՟Գ.)

ἤσσων, ἤττων, ἑλάσσων, -ττων, ἑλάχιστος minor, minus, minimus, exiguus.. Առաւել կամ՝ յոյժ փոքր. փոքր քան. փոքրիկ. կրտսերագոյն. յետնագոյն. նուաստագոյն. սակաւագոյն. աւելի կամ խիստ զտիկ.


Փոքրամեայ

adj.

of short duration, transitory.

· Calfa

NBHL (2)

սակաւամեայ. սակաւօրեայ.

Ընտրեաց զսէրն Քրիստոսի քան զսէր փոքրամեայ աշխարհիս. (Արծր. ՟Գ. 13։)


Փոքրաչեայ

adj.

pink-eyed.

· Calfa


Փոքրացոյց

s.

microscope.

· Calfa


Փսիաթեայ

adj.

made of mat;
woven with rushes.

· Calfa

NBHL (1)

Տո՛ւք ինձ զփսիաթեայ զբարձդ զայդ. (Վրք. հց. ՟Ի։)


Փրիսայ, ից

s.

dry brushwood, faggots.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «չորացած խոտ, խռիւ» Փարպ. Յհ. կթ. 197. գրուած փսրայ Եղիշ. ը, էջ 156։

ՆՀԲ «բառ յն. ֆրի՛սսանօն, ֆրի՛ղա-նօն»։

NBHL (3)

Փոխանակ բազմադիմի անկողնոցն՝ փրիսայիւք ի վերայ գրկրի գետնատարած լինէին. (Փարպ.)

(ըստ Եղիշէի՝ խոտեղէն)։ Զսուրբ սեղանն եւ զսուրբ աթոռն փրիսայով պատել. (Յհ. կթ.։)

Բառ յն. ֆրի՛սսանօն, ֆրի՛ղանօն. φρύγανον sarmentum, virgultum, quisquiliae. Խռիւ. չորացեալ եւ արեւակէզ ուռ, խոտ, բոյս. եւ հիւսեալ ի խոտոյ. խոտեղէն. չորցած խոտ, ճիւղ.


Փքոցուռոյց

adj.

swollen, bloated, inflated, puffy, turgid, high-flown, fustian, bombastic, emphatic.

· Calfa

NBHL (1)

Իսկ փողն միթէ եղջի՞ւր ինչ գոչիցէ՝ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով՝ փողիցն այամամբ. (Ագաթ.։ եւ ՃՃ.։)


Փքուռոյց

adj.

cf. Փքոցուռոյց.

· Calfa


Քահանայ, ից

s.

priest, clergyman.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. «կրօնական մի պաշ-տօնեայ, տէրտէր» ՍԳր. Եփր. քրզ. որից քահանայութիւն Ագաթ. քահանայել Եփր. գծ. 23. քահանայապետել Եւս. քր. զքահա-նայ Փարպ. չքահանայապետ Բ. մկ. դ. 13. քահանայարան «տաճար» Տիմ. կուզ. էջ 287. Ճառընտ. ունինք և քահանայատակ «լտ. peonia բոյսը» Բժշ. (>ՀԲուս. § 3123), որ կոչուած է նաև քահանայուկ, խաչափայտ. հարիւրալամ ևն. այս անունները ստագած է ժողովրդական հաւատալիքների համեմատ. արաբերէն էլ ըստ ՀԲուս. կոչւում է [arabic word] kahiānā (չունի Կամուս), որ կարող է մեր բառից ծագած լինել կամ ընդհակառակը հայերէնը նրանից փոխաեալ և յարմարեալ։

= Ասոր. [syriac word] kāhnā, ն. ասոր. k'ana, արամ. [hebrew word] kāhanā (լգ. kāhanayā) «քահա-նայ», որ ընիկ սեմական բառ է և ստնւամ է նաև միւս ցեղակից լեղուների մէջ. ինչ. փիւնիկ. [hebrew word] khn, եբր. [hebrew word] kohēn, եթովպ. ե ὶ)Պ kāhne «քահանայ», արաբ. [arabic word] kähin «հմայող, կախարդ, բախտագուշակ, անտես. մատակարար». բուն արմատո հա-մարւում է kvn «ոտքի վրայ կանգնիլ, ծա-ռայել (Աստուծոյ)» (Gesenius I777 տպ. էջ 335)։-Հիւբշ. 318։

Հները ստուգաբանում են քաւել կամ քահել «տտոնել» բայից. հմմտ. Քահա-նայ՝ ըստ մերումս պատշաճեալ լե-զուի՝ մաքրող կամ սրբիչ անուանի (Լմբ. մատ. 135). Այլ է արբելն քահանային և վասն այսորիկ թարգմանի անուն նո-րա մաքրող (Լմբ. մատ. 433). Սրբու-թիւն հայցէ, քանզի քահանայ է, որ թարգմանի մաքրող կամ սրբող (Լմբ. մատ. 503). Ըստ հայկական բառին քա-ւիչ ստուգաբանի կամ հարկանող (Միխ. աս. 538). Երէցն աւագ կոչի և քահա-նայն՝ առաջնորդ (Եփր. քրզ.) Քահա-նայն քաւիչ թարգմանի (Տաթև. ամ. 308)։ Նորերից նախ Schroder, Ihe-saur. 46, 383 քաղդ. ասոր. ձևից փո-խառեալ։ Klaproth, As. pol. 104 ա-րաբ. kāhin ձևի հետ։ ՀՀԲ քահէ նա. այսինքն քաւէ նա։ Ջրպետ, Քերակ. 69 սխալ է համարում դնել տեմական, ո-րովհետև հայ բառը մեկնւում է միայն քան (քաւել) -ան-այ։ Սեմականից են

դնում նաև ՆՀԲ, Peterm. 32, Riggs Քերակ. 1856, էջ 60 (եբր. kohen), Lag. Urgesch. 848, Müller SWAW 41, 13, Տէրվ. Altarm. 70 ևն։ Ալիշան, Հին հաւ. 459 յիշում է «Սանտուիչի կղզեաց քահունա «կրօնաւոր»։

ՓՈԽ (borrowing) Ըստ Մառ, Վրդ. առ. I, էջ 57 ա. րաբ. [arabic word] kāhanā «քահանայ» (Առակագըը-քի արաբերէն թարգմանութեան մէջ) հայե-ոէնից է տառադարձուած։

NBHL (5)

Մելքիսեդեկ արքայ շաղեմայ եհան հաց եւ գինի, քանզի քահանայ էր Աստուծոյ բարձրելոյ։ Քահանայքն՝ որ մերձենան առ Աստուած՝ սրբեսցին։ Ահարոնի քահանայի (որ եւ քահանայպետ, յազգէ զեւտացւոց)։ Յազգէ յուդայ ծագեաց տէր մեր, յորմէ ազգէ վասն քահանայից Մովսէ՛ս ինչ ոչ ճառեաց. եւ ե՛ւս առաւել յայտ է, թէ ըստ նմանութեան մելքիսեդեկին յառնելոց է այլ քահանայ. քանզի վկայեցաւ, թէ դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին մելքիսեդեկի։ Արար զմեզ թագաւորս, եւ քահանայս Աստուծոյ եւ հօր իւրոյ. եւ այլն։

Քահանայ՝ ըստ մերումս պատշաճեալ լեզուի՝ մաքրօղ կամ սրբիչ անուանի։ Սրբութիւն հայցէ, քանզի քահանայ է, որ թարգմանի մաքրօղ կամ սրբօղ, եւ սրբէ զժողովուրդն աղօթիւք. (Լմբ. պտրգ.։)

Երէցն՝ աւագ կոչի, եւ քահանայն՝ առաջնորդ (որպէս գահերէց). (Եփր. քրզ.։)

Եպիսկոպոսաց, եւ քահանայեաց, եւ սարկաւագաց. (Գանձ.։)

ἰερεύς sacerdos, sacrificus. Երէց. աւագն ի պաշտօնեայս տեառն՝ օծեալ, հաշտարար Աստուծոյ պատարագաւ, քաւիչ ժողովրդեան. որ ի հնումն էր ստուէր, իսկ ի նորումս ճշմարտութիւն. ի յն. եւ լտ. նոյնպէս կոչի եւ չքահանայն կռոց, որ ի մեզ ուրոյն կոչմամբ Քո՛ւրմ ասի.


Քահանայագործ

adj.

officiating.

· Calfa

NBHL (2)

Որ առնէ զգործ քահանայութեան. կամ պատարագիչ.

Քահանայագործն աստուածագո՛րծ է. (Ոսկիփոր.։)


Քահանայագործեմ, եցի

va.

to consecrate;
to ordain priest.

· Calfa

NBHL (8)

Քահանայագործել զքո անարատ մարմինդ եւ զպատուական արիւնդ։ Քահանայագործեալ հօր ղիւր մարմինն։ Քահանայագործել հաճոյական պատարագ զանձինս ձեր։ Իշխանական համարձակութեամբ զփրկութիւն մեր քահանայագործէ։ Քահանայգործելն քրիստոսի է սրբելն զմեզ. (Պտրգ.։ Պրպմ. ՟Լ՟Բ։ Շ. ՟ա. պ. ՟Ի՟Գ։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

յոբ օր աւուր քահանայագործէր (այսինքն զոհէր) ըստ թուոյ որդւոցն. (Միխ. ասոր.։)

ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾԵԼ. որպէս Քահանայ առնել. ձեռնադրել կամ սրբել ի քահանայութիւն.

Դնէ զարարչական զձեռն իւր ի վերայ սրբոց իւրոյ առաքելոցն, եւ քահանայագործէ զնոսա. (Զքր. կթ.։)

Արժանապէս քահանայագործեալ (սուրբ քահանայդ), եւ կրկին պատուոյ արժանացեալ. (Ոսկիփոր.։)

Նոցա յաւէա պարտ է սրբել զայլսն, եւ պաշտել առանց մեղանչելոյ՝ զԱստուած, որք քահանայագործեցան. (Մեկն. ղեւտ.։)

Քահանայագործեցին այսպիսի բանիւքս զհամբաւս իսկ, եւ զպատկերս եւ զբագինս. (Պղատ. օրին. ՟Ե։)

ἰερουργέω operor sacris, sacrifico ἰερατεύω, -ομαι sacerdotis fungor τελετουργέω consecro, initio. Գործել զգործ կամ զպաշտօն քահանայի եւ քահանայութեան. քաւել. նուիրագործել. պատարագել. կատարել՝ պաշտել. մատուցանել. տնտեսել զհոգեւորս.


Քահանայագործութիւն, ութեան

s.

consecration.

· Calfa

NBHL (6)

Քան զամենայն օրինաւոր քահանայագործութիւնն պայծառագոյն եւ մաքրագոյն։ Ի ձեռն որդւոյն իւր քահանայադործութեան։ Որ պաշտպանող քահանայագործութեանն բարեխօսութեամբ ընդ աջմէ հօր սրբէ զմեզ օր ըստ օրէ, (Ածաբ. մակաբ.։ Լմբ. սղ.։)

Վերստի արժանի լինել քահանայագործութեան ... Այնպիսիքն ոչ են արժանի ի կեանս իւրեանց քահանայագործւթիւն առնելոյ. (Շ. ընդհ.։)

Մկրտեաց զնոսա ... կացեալ երիս ժամս լոյսն ի վերայ սխալի քահանայագործութեանն. (Զենոբ.։)

Զկնի քահանայագործութեանն ամբարձեալ ահարոն զձեռս. (Վրդն. ղեւտ.։)

Սա յայտնեաց զեգիպտական քահանայագործութիւն ելլենացւոցն. (այսինքն է քրմութիւն եւ պաշտամունք նորա). (Նոննոս.։)

ἰερουργία rei divinae peractio, sacrificium τελετουργία consecratio, initiatio. Քահանայագործելն. գործ քահանայութեան. նուիրագործութիւն. պատարագ. եւս եւ մկրտութիւն. եւ Զոհագործութիւն.


Քահանայաթաղ

s.

priest's funeral.

· Calfa

NBHL (1)

Թաղումն քահանայի վախճանելոյ. կարգ պաշտման ի թաղման քահանայի. (Մաշտ.։)


Քահանայական, ի, աց

adj.

sacerdotal, priestly;
—ք, priests.

· Calfa

NBHL (6)

Պատմուճանս քահանայականս։ Զքահայական զկահ. (՟Ա. Եզր. ՟Ե. 45։ ՟Ը. 18։)

Ո՛վ աստուածային եւ քահանայական գլուխ։ Բազմեցուցին ի քահանայական գահոյս։ Քահանայական խորհրդածութեամբք, կամ շնորհիւ։ Քահանայականս աղօթիւք։ Աղօթք քահանայականք։ Քահանայական նուիրմամբ. (Ածաբ.։ Ճ. ՟Բ.։ Յճխ.։ Մանդ.։ Խոսր.։ Նար.։)

Քահանայական տոհմ թէպէտ եւ աղքատ իցէ, մեծապատիւ է հոգեւորօք. (Մխ. առակ.։)

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆՔ գ. որպէս Քահանայք. որ են ի քահանայական կարգի.

Վարդապետօք, քահանայականօք, կուսանօք։ Առաքեալք եւ մարգարէք եւ վարդապետք՝ ամենայն քահանայականօք. (Նար. երգ.։)

ἰεροτικός sacerdotalis ἰερότατος sacrosanctus. Սեպհական քահանայի եւ քահանայութեան. սուրբ նուիրական.


Քահանայակից, կցի, կցաց

s.

brother-priest, colleague.

· Calfa

NBHL (3)

Քահանայակցի տիմոթեայ ի դիոնեսիոսէ քահանայէ։ Ի քահանայէ ի դիոնեսիոսէ (ասէ) առ քահանայակիցդ. տիմոթէոս. (Դիոն. երկն. յորմէ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Զորոշեալն ի միոյ քահանայէ եւ ամենայն քահանայակիցք նորին նմանապէս ի բաց որոշեսցեն յինքեանց. (Շ. ընդհանր.։)

συνιερεύς collega in saerdotio συμπρεσβύτερος sympresbyter. Դասակից քահանայից. երիցակից.


Քահանայանամ, ացայ

vn.

to take orders, to become or to be ordained priest;
to perform the duties of priest.

· Calfa

NBHL (10)

Մատուցե՛ս առ քեզ զահարոն զեղբայր քո եւ զորդիս նորա՝ քահանայանալ ինձ։ Որովք քահանայանայցէ։ Օծցես զնոսա, զի քահանայասցին ինձ։ Քահանայացան եղիազար եւ իթամար ընդ ահարոնի ընդ հօրն իւրեանց. (Ել. ՟Ի՟Ը։ Թուոց. ՟Գ։)

Եղեւ ինչ պատճառք աղքատութեան քահանայացելոցն. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Նոքա են արժանի հոգւոյն սրբոյ օծման, եւ քահանայանալ Աստուծոյ. (Յճխ. ՟Ե։)

Եւ ոչ ի քահանայանալն եւ փառաւորել հօրն՝ երեւեալ պերճացան նոքա. (Խոր. ՟Բ. 77։)

ἰερατεύω, -ομαι ordinor in sacerdotium, consecror եւ sacerdotio fungor. եբր. քէհէն. Քահանայ լինել՝ օծանիլ՝ ձեռնադրիլ.

Որ շնորհացս եւ ճշմարտութեանս քահանայացան, որդւոյն Աստուծոյ արեանս սպասաւորեալ կարգեցան. (Խոսր. պտրգ.։)

Կամ Վտրել զպաշտօն քահանայութեան. քահանայագործել.

Եւ եղեւ ի քահանայանալն նորա. (Ղկ. ՟Ա. 8։)

Զի՞նչ արդեօք քահանայանալն իցէ. փոխանակ ասելոյ քահանայագործել՝ քահանայանալ գրեաց։

Անհնարին է նմա ա՛յլ քահանայանալ, այլ արտքոյ ապաշխարել։ Քահանայանալ ի վերայ տիրանենգ ժողովրդոց ոչ կարեմ. (Կանոն.։ Փարպ.։)


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

· Calfa

NBHL (8)

Քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետքն զգեցեալ զպճղնաւորն։ Ծերոցն հրէից, եւ քահանայապետից։ Պահապանաց տաճարին, եւ քահանայապետից։ Թագաւորօքն մերովք, եւ քահանայապետօք մերովք։ Զօրանային բարբառք նոցա, եւ քահանայապետիցն.եւ այլն։

Այսպիսի եւ վայել էր մեզ քահանայապետ՝ սուրբ , անմեղ, անարատ։ Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետ խոստովանութեան մերոյ ընդ Յիսուս Քրիստոս։ Ունիմք այսուհետեւ քահանայապետ մեծ՝ անցեալ ընդ երկինս՝ զՅիսուս որդի Աստուծոյ.եւ այլն։

Ինքն քահանայապետ, եւ ինքն պատարագ. (Խոսր.։)

Քահանայապետ Աստուծոյ, եւ պատմօղ աստուածային օրինաց՝ տէր սուրբ գրիգոր։ Ի յիշատակի քահանայապետացս աստուածայնոյ։ Ընդ քահանայապետս աստուածային օրինօք պատուեալս. (Շար.։)

ἁρχιερεύς summus sacerdos, pontifex. Պետ եւ գլուխ քահանայից կամ յաջորդք նորա՝ գլխաւոր գործակցօք. ի նորումս ճշմտրիտ քահանայապետ յաւիտենից Քրիստոս, եւ փոխանորդք նորա՝ եւ յաջորդք առաքելոց եւ օրինաւոր առաջնորդք եկեղեցւոյ. որ եւ ՀԱՅՐԱՊԵՏՔ ասին. որպէս եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարգ, կաթողիկոս, պապ.

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ. ἰεράρχης hierarcha. դասապետ հրեշտակաց կամ սրբազան պաշտօնէից յերկինս. (ըստ յն. սրբազնապետ)

Քահանայապետք առաջին։ Քահանայապետք երկրորդ։ Առաջին յերկինս քահանայապետք։ Երկրորդին դասու քահանայապետք։ Երրորդ ի յերկինս քահայապետք։ Ի գերիմտցական քահանայապետութենէն քահանայապետք. (Շար.։ Շ. հրեշտ.։)

Քահանայապետն կռոց. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Քահանայապետաբար

adv.

pontifically.

· Calfa

NBHL (2)

ἰεραρχικῶς hierarchice. Իբրու քահանայապետ կամ սրբազանապետ. քահանայապետապէս

Առ հասանելի նմանութիւն աստուածասիրաց իմացութեանց քահանայապետաբար երեւեալք։ Ո՛րք են (ի հրեշտակս), որք մեզ քահանայապետաբար վերակացուք եղեն. (Դիոն. երկն.։ Մաքս. ի դիոն.։)


Քահանայապետական, ի, աց

adj.

pontifical.

· Calfa

NBHL (3)

Եւ զայս յուշ առնեմ քում քահանայապետականիդ հանճարոյ։ Եղելոյ ի կարգի քահանայապետականի։ քահանայապետական իշխանութիւն, կամ սուրբ ժողով, աթոռ, օրհնութիւն, հայցուածք. (Դիոն. երկն.։ Պրպմ. ՟Լ՟Բ։ Մագ. ՟Ա.։ Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Ո՛վ գրիգորիոս քահանայապետական գլուխ. (Իգն. յռջբ։)

ἰεραρχικός, ἁρχιερατικός pontificius, pontificalis ἰερότατος sacrosanctus, sanctissimus. Սեպհական քահանայապետի եւ քահանայապետութեան. սուրբ. սրբազան.


Քահանայապետեմ, եցի

vn.

to be or become high priest or pontiff;
to perform the duties of pontiff.

· Calfa

NBHL (5)

Յանդիման երեսաց հօրդ քահանայապետեա՛ մեզ։ Եզեալ յերկինս երկնից՝ զամենեսեան զմեզ Ելեալ յերկինս երկնից՝ զամենեսեան զմեզ քահանայապետելով իւր սրբէ, Լմբ. (պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Նախ երբայեցւոց քահանայապետեաց ահարոն. (Եւս. քր. ՟Բ։)

Իբրու ի նոյն իսկ յաստուածութենէ քահանայապետիլ նոցունց։ Երիցագոյնն եւ մերձ առ Աստուած իմացութեանց բարեզարդութիւն ի կատարողապետականէն լուսափայլութենէ քահանայապետեալ. (Շ. հրեշտ.։ Դիոն. երկն.։)

Նուաստագունիցն կարգաց իւրաքանչիւր ոք առաջինն քահանայապետէ. իսկ վերնագունիցս այսոցիկ զարդու քահանայապետութեանս՝ աստուած քահանայապետէ. (Մաքս. ի դիոն.) (այսինքն որպէս սրբազան պետ լուսատու լինի, առաջնորդէ)։

չ. ἁρχιερατεύων pontifex constituor, summo sacerdotio fungor. Քահանայապետութիւն առնել, եւ քահանայապետ լինել, կարգիլ. առաջնորդել ի սրբազան կարգի.


Քահանայապետութիւն, ութեան

s.

dignity of a high priest, pontificate;
hierarchy.

· Calfa

NBHL (6)

Ջանայր յակիմոս վասն քահանայապետութեան։ Գլուխ քահանայապետութեան։ Ի քահանայապետութեան աննայի եւ կայիափայ.եւ այլն։

Յափշտակել կամեցան զքահանայապետութին յահարոնէ. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Դադարեաց յազգէ նորա քահանայապետութիւն։ Բարձցի քահանայապետութիւն յազգէս (այսինքն ի ցեղէ իմմէ)։ Ով ոք նստցի յաթոռ նորա յաջորդելով զաստիճան քահանայապետութեանն. (Խոր. ՟Գ. 66։ Ճ. ՟Բ.։ Վրք. ոսկ.։)

Քահանայապետուեւիւն է՝ ըստ իս, կարգ սրբազան, եւ հանճար եւ ներգործութիւն առ աստուածատեսակ նմանութիւն, մինչ ոք քահանայապետութիւն ասիցէ, զամենեցուն միահամուռ սրբազանիցն ասէ զարգ. (Դիոն. երկն. եւ Դիոն. եկեղ.։)

Մեծն դիոնեսիոս յերիս կարգս բաժանէ զինն դասուց երկնաւորաց քահանայապետութիւնս։ Պետութիւնք բարձրացեալք ի քահանայապետութիւն երրորդ։ Զերկնաւոր քահանայապետութեանցն կատարելով զտօնախմբութեան տօնս (Շ. հրեշտ.։ Շար.։ Ժմ.։)

ἁρχιεροσύνη summum sacerdotium, pontificatus. Քահանայապետն գոլ. եւ Իշխանութիւն՝ պաշտօն եւ գործ քահանայապետի ի հին կամ ի նոր օրէնս.


Քահանայապէս

adv.

like a priest, sacerdotally.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ քահանայապէս հին կամ նոր օրինի.

Որպէս քահանայ՝ ըստ հին կամ նոր օրինի.

Ո՛չ քահանայապէս ըստ ահարոնեան տկար օրինին մատետր։ Զուարթնոցն բան իմն ընծայեցեր մարդկօրէն փրկական քահանայապէս եւ քաւչապետաբար մաղթել. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Լ՟Դ։)


Քահանայավարութիւն, ութեան

s.

sacerdotal order or function.

· Calfa

NBHL (2)

Վարումն քահանայութեան. քահանայական պաշտօն եւ քաաղաքավարութիւն.

Զի յառաջագոյն իսկ ի կարգս քահանայավարութեանն իւրաքանչիւր ոք տարեալ հաստատ եսցի. (Յհ. կթ.։)


Քահանայարան

s.

temple, church, holy place;
priest's residence.

· Calfa

NBHL (2)

ἰερατεῖον sacrarium. Տեղի քահանայագործութեան՝ սրբութեան. քաւարան, տաճար. խորան. խորան. սեղան. բեմ.

Առաջի սրբոյն բեմին դնէ զնա յանցս քահանայարանին։ Թաղեցին զնա ի վկայարանի սրբոց առաքելոց ի ներքս ի քահանայարանին՝ առաջի սուրբ եւ աստուածընկալ սեղանոյն։ Քահանայարանն պատառէր զձորձս իւր (տաճարան զվարագոյր)։ Արարեալ քահանայարան զգարեզին։ (Դիոն. եկեղ.։ Ճ. ՟Բ.։ Բրսղ. մրկ.։ Վրդն. օրին.։)


*Քահանայացու, աց

cf. Ձեռնադրելի.

· Calfa


Քահանայացուցանեմ, ուցի

va.

to ordain priest.

· Calfa

NBHL (2)

Քահանայ առնել. ձեռնադրել ի քահանայութիւն.

Ձեռին իմն երեւեալ ըստ օրինի քահանայապետին, եւ ըստ խորհրդոյն քահանայացուցանել զնա։ Ի մարմնական շահավաճառութեան պէտս քահանայացաք, եւ քահանայացուցաք. (Նիւս. ՛խսքանչ։ Լմբ. պտրգ.։)


Քահանայեմ, եցի

vn.

to hold priest's office.

· Calfa

NBHL (5)

Մին յամենեցունց ընտրեցաւ քահանայել. (Փիլ. քհ.։)

Մերձ յերուսաղէմ բնակել՝ քահանայել եւ մարգարէանալ։ Գնաց առ տգէտս ոմանս, թէ քահանայ եմ, եւ կարգեցաւ քահանայել. (Մխ. երեմ. եւ Մխ. առակ. ՟Ղ՟Ը։)

Մարդ ոչ կարասցէ քահանայել առանց կատարման եւ օծման հոգւոյն. (Սարկ. հանգ.։)

Քահանայելն (ոչ քահանայից՝) աններելի է. (Եփր. աւետար.։)

ἰερατεύω sacerdotio fungor. Քահանայութիւն առնել. քահանայանալ, եւ քահանայագործել.


Քահանայութիւն, ութեան

s.

priesthood;
hierarchy.

· Calfa

NBHL (8)

Եղիցի նոցա այն՝ ինձ ի քահանայութիւն յաւիտենական։ Պահեսջիք զքահանայութեան ձերոյ։ Զպատմուճանս քահանայութեան։ Յանձն արարին նմա զքահանայութիւնն (այսինքն զքահանայապետութիւն)։ Ի փոփոխել քահանայութեանն՝ հարկ էր եւ օրինացն փոփոխումն լինել.եւ այլն։

Ոչ ոք է արժանաւոր մեծին Աստուծոյ զենման եւ քահանայութեանն, որ ոչ յառաջագոյն զինքն յանդիման կացոյց Աստուծոյ պատարագ կենդանի. (Առ որս. ՟Բ։)

Ուխտին, եւ քահանայութեանն (այսինքն դասուց քահանայից)։ Ամենեցուն իշխանութիւն է միաբանել ի բաղմոսն, եւ զաւարտումն՝ քահանայութեանցն հաւատալ։ տայ ապա եւ եպիսկոպոսն զխաղաղութիւն, զի նա է գլուխ քահանայութեան. (Ագաթ.։ Խոսր.։)

Քահանայութիւն ըստ ասորւոց լեզուին հարստութիւն թարգմանի, որ է փարթամութիւն երկնաւոր եւ հոգեւոր բարեաց. իսկ ըստ հայոց լեզուիս՝ քաւիչ թարգմանի. (Միխ. ասոր.։)

ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆ. որպէս Քահանայապետութիւն կամ դասակարգութիւն հրեշտակաց.

Ո՛վ քահանայապետ սուրբ (գրիգոր), վերնոյն եւ հրեշտակական քահանայութեանն կարդակից։ Միջին եւ վերջին քահանայութիւն անմարմնոցն. (Երզն. լս. եւ Երզն. ՟ժ. խորան.։)

Տաճարացն քահանայք, որոց իսկ իցեն ազգաւ քահանայութիւնք. (Պղատ. օրին. ՟Զ։)

ἰερατεία, ἰεροσύνη sacerdotium. Քահանայութիւն՝ պաշտօն եւ գործ քահանայի. երիցութիւն. եւ Քահանայապետութիւն. (եբր. քէհհօնա, քահէն ).


Քահանայուհի, հւոյ

s.

priestess.

· Calfa

NBHL (7)

Առաջի կայր սորա քահանայուհին՝ բերելով ինչ առ ձեռս թաքուցեալ. (Պղատ. ՟Ա։)

Հաւանեցուցանէ եւզքահանյուհին զպիւթիայ։ Ո՞ւր դոմնա՝ արտեմեայ քահանայուհի. (Նոննոս.։ Ճ. ՟Ա.։)

Օրհնեալդ միայն ի կանայս՝ շրթամբք քահանայուհւոյ (եղիսաբեթի). (Նար. կուս.։)

Եւ Քրմուհի. կին պաշտօնեայ դից.

ἰέρεια, ἰέρη antistita, sacerdos femina. Կին քահանայի ի հնումն. եւ Կին երիցու. երիցկին.

Հաստատել պարտ է քահանայս եւ քահանայուհիս՝ տաճարապետս լինել աստուածոցն. (անդ. ՟Զ։)

Քահանայացն եւ քահանայուհեացն հանդերձ օրինապահօքն՝ խափանելով։ Օրինապահք եւ քահանայուհիք եւ քահանայք տանջեսցեն. (անդ. ՟Է։)


Definitions containing the research յ : 10000 results

Աստուածուստ

adv.

heavenly, by God, of God, divinely.

· Calfa

NBHL (4)

մանաւանդ ՅԱՍՏՈՒԱԾՈՒՍՏ. θεόθεν divinitus Առ ի յԱստուծոյ. յԱստուծոյ անտի. եւ Որ ինչ է յԱստուծոյ.

Երկնաւոր աստուածուստ պսակօք պատուեալ։ Յերկնից աստուածուստ վկայեալ. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

Յաստուածուստ անտուստ հանդերձ եւ այս։ Որք յաստուածուստ երեւեցաւ քեզ։ Ոչ ստեղծեալ յաստուածուստ. (Մագ. ՟Ա. ՟Ե։)

Սպասելով յաստուածուստ խաղաղութեան. (Յհ. կթ.։)


Աստուածուրաց, ից

adj. s.

atheist;
apostate.

· Calfa

NBHL (4)

Ուրացօղ Աստուծոյ. յետս կացեալ յԱստուծոյ.

Աստուածուրաց այր, կաս մարդիկ, խաբեբայ. (Փարպ.։)

Վասն սուտ եղբարց աստուածուծացից. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ։)

Եւ ազդեցաւ այն բռնաւորին՝ յուլիանու աստուածուրացին. (Գանձ.։)


Աստուածպաշտութիւն, ութեան

s.

piety, religion, love or worship of God.

· Calfa

NBHL (5)

θεοσέβεια, εὑσέβεια dei cultus, pietas Պաշտելն զԱստուած. պաշտօն ճշմարտին Աստուծոյ՝ ուղիղ հաւատով, եւ բարի գործովք. բարեպաշտութիւն. երկիւղածութիւն. տե՛ս (Ծն. ՟Ի 11։ Յոբ. ՟Ի՟Ը 28։ Բար. ՟Ե 4։ ՟Ա. Տիմ. ՟Բ 10։ ՟Դ 7 եւ այլն.) որպէս եւ Աստուածապաշտութեամբ. իբր յն. բարեպաշտաբար. (՟Բ. Տիմ. ՟Գ 12։)

Թէպէտեւ հեթանոսութիւնն եմուտ յաշխարհ, այլ աստուածապաշտութիւնն ոչ ամենեւին պակասեաց. (Եզնիկ.։)

Որովք միանգամ աստուածապաշտութեանս մերոյ կատարին կամք. (Յհ. իմ. պաւլ.։)

Գլուխ ամենայն առաքինութեանց աստուածապաշտութիւն է. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Հանդիպեցաք որոց առ ի քումմէ աստուածածապաշտութենէդ գրելոցս։ Քո աստուածպաշտութիւնդ, եւ այլն. (Աթ. ՟Է։)


Աստուածպետական, ի, աց

adj.

theocratical.

· Calfa

NBHL (6)

θεαρχικός summae divinitatis, divinissimus Սեպհական պետութեան Աստուծոյ. աստուածավայելուչ. եւ Ունակ աստուածային պետութեան, ամենիշխան. որ ասի զԱստուծոյ եւ զաստուածայնոց. ԶԱստուծոյ, զոր օրինակ,

Յայտնի եղեւ աստուածպետականին Յիսուսի կեանքն ի մարմնի մերում. (Եղիշ. դտ.։)

Աստուածպետականին բնութիւն ծածկեալ է յեղականացս. (Շ. հրեշտ.։)

Եւ զաստուածայնոց. զոր օրինակ,

Աստուածպետականացն արդարութեանց։ Աստուածպետականի ճառագայթին։ Ըստ աստուածպետականց օրինաց. (Դիոն.։)

Աստուածպետական իշխանութիւն, կամ տառ, կամ ձայն. (Մագ. ՟Ի՟Ե. խ։ Շ. հրեշտ.։)


Աստուածպետութիւն, ութեան

s.

theocracy;
divine majesty.

· Calfa

NBHL (4)

ԱՍՏՈՒԱԾՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱԾՊԵՏՈՒԹԻՒՆ θεαρχία summa deitas, deus deorum Աստուածային պետութիւն ինքնիշխան ամենազօր. աստուածութիւն. Աստուած.

Մի՛ կարծեսցուք եւ աթոռս նիւթեղէնս աստուածպետութեան։ Գերագոյնն էութեամբ աստուածպետութիւնն. (Դիոն. երկն.։)

Ի նոյն ինքն յաստուածապետութենէն ուսանին միշտ զիմաստութիւն. (Շ. հրեշտ.։)

Զաստուածպետութիւնն, այսինքն զԱստուած. (Մաքս. ի դիոն.։)


Աստուածսիրութիւն, ութեան

s.

love of God, charity, piety.

· Calfa

NBHL (3)

φιλοθεία, θεοφιλία amor dei, amicitia cum deo, pietas Սէր Աստուծոյ. սիրելն զԱստուած. աստուածասէրն գոլ. աստուածպաշտութիւն.

Աստուածսիրութե միանգամայն եւ ուսումնասիրութեան ըմբռնեալ ցանկութեամբ. (Յհ. իմ. երեւ.։)

Ըստ խնդրոյ աստուածասիրուեան խոհեմագունիդ անձին։ Եգիտ զքո աստուածխոհեմագունիդ անձին։ Եգիտ զքո ասստուածսիրութիւնիդոչ խիստ եւ կամ անընդուինակ առ իրսդ. (Շ. թղթ.։ եւ Միք. առ Շ։)


Աստուածտեսութիւն, ութեան

s.

vision of God, divine intuition.

· Calfa

NBHL (2)

Աստուածտեսութեանն Յակովբայ կցորդ. (Լմբ. սղ.։)

Արժան էր զերկնաւոր զայս աստուածտեսութիւն ոչ տալ լռութեան. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։ (իբր տեսիլ ցուցեալ յԱստուծոյ)։)


Աստուածօրէն

adv.

divinely, godly.

· Calfa

NBHL (4)

Եւ Որ ինչ է ըստ օրինացն Աստուծոյ. θεονομικός divinae legis

Իբր Աստուարաբար. աստուածավայելչաբար.

ԱՍՏՈՒԱԾՕՐԷՆ. ա. Աստուածակերպ. աստուածավայելուչ. աստուածային.

Որպէս աստուածօրէն կարգի օրինադրեցելոյ (այսինքն օրինադրողի) զնա. (Դիոն. երկն. ՟Դ։)


Աստուճ

cf. Աշտուճ.

· Calfa

NBHL (2)

Անարժան եւս համարել զինքն մարմնական կերակրոյ, որ է աստուճ հաց. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Ուխտն թանահատի վանից՝ միայն աստուճ հացիւ, եւ լոկջրով վճարէին զպէտս իւրեանց. (Ուռպ.։)


Աստուստ

adv.

hence, thence

· Calfa

NBHL (12)

ἕνθεν, ἑνθένδε, ἑντεῦθεν hinc, inde Աստի. ի տեղւոջէ աստի. յայսմ վայրէ. ի կենաց աստի. եւ Յայսմ կողմանէ. աստից, ասկից.

Կամ Յայսմ բանէ. ի բանէ աստի. բանիւս այսուիկ. յայսմանէ.

Աստուստ է յայտ. (Սահմ. ՟Բ. ՟Դ. ՟Ժ։)

Ի վերուստ խօսի ընդ մեզ, եւ ոչ աստուստ յաշխարհէս. (Ոսկ. յհ. ՟Ա։)

Աստուստ ոք զսա տեսցէ դիւրապէս. (հց) ո՞ւ ստ. (պխ) ուստի իսկ եւ զքաղաքացն աճմունս, եւ այլն. (Պղատ. օրին, ՟Գ։)

Աստուստ եւ քաղաքացն յօրինին կաճառք։ Աստուսի է ճանաչել. (Պիտ.։)

Աստուստ ցուցանէ, կամ յայտնէ. (Լծ. պորփ.։)

Զպտուղն աստուստ բացատրեաց մեզ, քանզի որ զձեզ ընդունի ասէ, զիս ընդունի. (Ոսկ. յհ. ՟Բ 26։)

ԱՍՏՈՒՍՏ. իբր Աստ. աստանօր. յայսմ վայրի. յայսմ կողման կամ յայս կոյս.

Աստուստ տարակուսին ոմանք։ Աստուստ պարտ է գիտել. (Սահմ. ՟Է. ՟Ի. (որք հային եւ ի ՟Բ նշ։))

Աստուստ վերստին առ նոյն հեծութիւն մատուցեալ։ Բեւեռեալ աստուստ ընդ հոգւոյս։ Խոնարհեալ ի վերուստ՝ աստուստ ի ստորինս։ Աստուստ ապշեալ, եւ անդանօր լքեալ։ Զաստուստ պարարեալս անդ ձգեալ հալեն. (Նար.։)

Որ յաղթէ ցանկութեան չարի, ե՛վ նախ քան զարքայութիւնն արդէն իսկ աստուստ կթէ զպտուղն. (Ոսկ. յհ. ՟Բ 26. 46։ էԲարձեալ զկրտսեր մանուկն յուս իւր, զմիւսն աստուստ թոզոյր. Ճ. ՟Ա.։)


Աստստին

adv.

hence;
here.

· Calfa

NBHL (3)

Աստ եւ աստուստ կամ աստէն. տստանօր. յայսմ վայրի, եւ այժմէն. եւ Այժմու.

Նա եւ մեր իսկ բանս աստստին սմին վկայեալ. (Եւս. քր. ՟Ա։)

Դասեալ աստստին ի սոյն։ Աստստի ի դատաստանի։ Աստստին ի յիմում մարմնի։ Աստստին կիզեալ։ Կերպարանեցեր հրաշիւք աստստի զհանդերձելոցն նմանութիւն. (Նար.։)


Ասր, րու, րոյ, սու

s.

fleece, wool.

· Calfa

NBHL (5)

(իսկ ասուի եւ ասուոյ՝ են կրկին սեռական, եւ ածական՝ իբր ասրեղէն) ἕριον lana Բուրդ ոչխարաց. գեղմն. գզաթ. մանաւանդ կտրեալ եւ մաքրեալ՝ սպիտակափայլ. որպէս եւ հանդերձն ասրեղէն։ (Սղ. ՟Ճ՟Խ՟Է 14։ Առակ. ՟Լ՟Ա 13։ Ես. ՟Ա 18։ եւս եւ Ղեւտ. ՟Ժ՟Գ 53։)

Զգոյն սպիտակութեան ասուն առանձնակի յիշել. (Խոսրովիկ.։)

Խոյն առանց տրտմութեան մերկանայ յասրոյ անտի իւրմէ. (Վեցօր. ՟Զ։)

Յասրոյ, եւ ոչ ի կտաւոյ. (Լմբ. պտրգ.։)

Ի հողոյն եւ յասուէն։ Վասն ասրուն. (Բրս. հց.։)


Ասրաբեր

adj.

lanigerous.

· Calfa

NBHL (1)

Որ բերէ յիւրմէ զասր. Բուրդ բերօղ՝ տուօղ.


Ասրագործ

adj.

dealer in wool.

· Calfa

NBHL (1)

Ասրագործ ոմն գործէր ի տան նորա։ Մղեալ ընկէց զասրագործն ի վերուստ ի վայր. (Նիւս. բն. ՟Ժ՟Գ։)


Ասք

cf. Ասացուած.

· Calfa


Ատակեմ, եցի

va.

to be capable, to be clever.

· Calfa

NBHL (2)

Ոչ այնչափ զսա փրկութիւն քաղաքին ուրախ առնել ատակէր. (Փիլ. յովն.։)

Ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարճրութեան ժամանակին։ Ոչ այնչափ ատակեաց աճապարել. (Խոր. ՟Գ 1. 46։)


Ատաղձ, ից

s.

matter;
timber;
timber-work, carpentry.

· Calfa

NBHL (3)

ὔλη materia, lignum Նիւթ, մանաւանդ փայտեղէն. փայտ անատառի կարծր՝ ի պէաս կերաս կերտուածոյ. (ուստի Ատաղձ ռամկօրէն է կարծր, պինդ, խիստ). թ.

Հատանել զգեղեցիկ գեղեցիկ աստաղձս ի լեռնէն, ի յարկս շինուածոյն. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ զարարիչն յայտ առնէ, այլ զնիւթ եւ զատաղձ ինչ՝ յորմէ լինիցի։ Ոչ նիւթն եւ ատաղձ արոեստաւորացն իցէ ... Ամենայն նիւթք եւ ատաղձք եդան առաջի յԱստուծոյ, եւ արուեստն ի մտաց մարդկան ծնաւ. (Սեբեր. ՟Ե. ՟Գ։)


Ատաղձագործ, աց

s.

carpenter, joiner.

· Calfa

NBHL (2)

ὐλοτόμος lignarius Որ յատաղծից գործ է ինչ կամ հիւսնէ.

Ապա թէ ոք ատաղձագործ հիւսն (յն. մի բառ) զփայտ ինչ գեղեցիկ սղոցեալ՝ քերեաց ճարտարութեամբ զամենայն կեղեւ նրոա. (Իմ. ՟Ժ՟Գ 11։)


Ատամահան

cf. Ատամնահան.

· Calfa

NBHL (1)

ὁδοντάγρα forceps dentalis Գործի հանելոյ զատամունս. որպէս աքցան, եւ այլն.


Ատամացեմ, եցի

va.

to bite.

· Calfa

NBHL (1)

Որպէս որ երկնէն՝ ոչ առ ատելոթեան ինչ ատամացէ զսպասաւորն, այլ առ կարեացն աղետի. (Կիւրղ. թագ.։)


Ատամնաթափ

s. adj.

forceps;
toothless;
— լինիմ, to lose the teeth.

· Calfa

NBHL (1)

ԱՏԱՄՆԱԹԱՓ ԼԻՆԵԼ Թափիլ ատամանց. զրկիլ յատամանց.


Ատամնախիլ առնեմ

sv.

to extract or draw out a tooth.

· Calfa

NBHL (1)

Հրամայեաց ատամնախիլ առնել. եւ բժիշկն զգործիսն ի ձեռն առեալ, սակաւ խլել զառամունս նորա. (Ճ. ՟Ա.։)


Ատամնառութիւն, ութեան

s.

setting on edge.

· Calfa

NBHL (1)

Առումն ատամանց յուտելոյ զթթուս, եւ այլն.


Ատամնաւոր

adj.

toothed, notched, dented.

· Calfa

NBHL (3)

ὁδοντοφυοῦν dentibus praditus Որոյ բուսեալ են ատամունք. ունօղ ատամանց. ակռա ունեցօղ.

Ատամնաւորի եւ աճեցելոյն մատուցանէ զհացն. (Նիւս. կազմ.։)

Ի՞բր ժօռատ, եւ կամ ատամնաւոր ասիցի. (Անյաղթ հակակ.։)


Ատելի, լւոյ, լեաց

adj.

hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.

· Calfa

NBHL (10)

μισητός qui odio habetur, odiosus, odibilis, invisus Որ ինչ ոչ է սիրելի. ատեցեալ. կամ արժանի ատելոյ. արաբ. ատիւ, ատիւվվ

Առհասարակ ատելի են Աստուծոյ՝ ամպարշտեալն, եւ ամպարշտութիւն իւր. (Իմ ՟Ժ՟Դ 9։)

Մինն ի նոցանէ սիրելի, եւ միւսն ատելի. եւ եղիցի որդի անդրանիկ ատելւոյն. (Օր. ՟Ի՟Ա 15։)

Որչափ շատ տայր, շատ եւս ատելի լինէր. (Խոր. ՟Բ 42։)

Փրկեսցէ զիս ի թշնամեաց իմոց եւ յատելեաց իմոց։ Զտտելիս իմ սատակեցեր։ Աջ քո գտցէ զամենայն ատելիս քո։ Զատելիս մեր յամօթ արարեր։ Ահրեցայց ես յատելեացիմոց։ Բարի արարէք ատելեաց ձերոց. եւ այլն։

Ի կաղսն եւ ի կոյրս՝ յատելիս անձին Դաւթի. (՟Բ. Թագ. ՟Ե 8։)

Անձանց ատելիք էք, եւ այլոց թշնամի. (Եղիշ. ՟Ը.)

Եթէ ատելի բարւոյ, եւ սիրող չարի իցէ մարդն. (Շ. հրեշտ.։)

Ատելին բարեաց սատանայ. (ՃՃ.։)

Եւ այժմ ոչ զօրէ ատելեացն զչար. (Յճխ. ՟Զ։)


Ատելութիւն, ութեան

s.

hate, aversion, horrour, rancour, enmity, dislike.

· Calfa

NBHL (4)

Հատուցին ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ։ Դարձո՛ զսիրտ նորա յատելութիւն թշնամւոյն մերոյ։ Ատելութեամբ (յն. ատելաբար) ընդունէին զօտարս. եւ այլն։

Ատելութիւն կատարեալ ատել. (Յհ. իմ. երեւ.։ յորմէ եւ Խոսրովիկ.։)

Բերեալ ատելութիւն նախարարացն հայոց ընդ թագաւորին իւրեանց. (Փարպ.։)

Ի յայնմանէ՝ վաշխառութիւն, եւ ըզմիմեանս ատելութիւն. (Շ. այբուբ. ՟Ա։)


Ատեմ, եցի

va.

to hate, to abhor, to detest;
to become tired of, to take a dislike to.

· Calfa

NBHL (5)

Ատեցեր զիս, եւ ոչ սիրեցեր։ Զմին սիրիցէ, եւ զմիւսն ատիցէ։ Ատելութի՝ զոր ի նանիր ատեցին զիս։ Որ ատէ զյանդիմանութիւն, անմիտ է.

Ած մեր սէր է. եւ արդ ընդէ՞ր արդեօք որք սիրոյ եմք, այնպէս ատեմք եւ ատիմք. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Որով ատեցաւ յԱստուծոյ, եւ ատեաց զնա. (Լմբ. սղ.։)

Ատեցողք ամենեցուն, եւ ատեցեալք յամենեցունց. (Պիտ.։)

Ատեցեալ զայր իւր։ Այնչափ ատեցեալ զմեզ, մինչեւ զնշանագիրսն անգամ ոչ ընկալան. (Խոր ՟Բ 40։ ՟Գ 47։)


Ատենաբանեմ, եցի

vn.

to harangue, to speak in public, to declaim.

· Calfa

NBHL (3)

Մեզ զծնունդ տէրունական ատենաբանեաց աւետարանիչն։ Ատենաբանել զյաղագս Մկրտչին բան դադարեցուցի. (Ճ. ՟Գ.։)

Որպէս սուրբն ոնեսիմոս ի վկայութեան իւր հանդէս զսոյն ի նախատինս կռապաշտութեան ատենաբանեաց. (Լմբ. իմաստ.։)

Եւ Պօղոս ատենաբանէր, ձեր բանս այս փրկութեան առաքեցաւ։ Ի դատելն պօղոսի, եւ յատենաբանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յանառակն։)


Ատենագրութիւն, ութեան

s.

reporting, judician report.

· Calfa

NBHL (1)

յառաջագէտ լինել յատենագրութիւնս նորս իսրայէլի. (Յհ. կթ.։)


Ատենադպիր, պրաց

s.

secretary;
chancellor.

· Calfa

NBHL (3)

Դպիր ատենի. դպրապետ. որպէս յն. ի սուրբ գիրս ՝ γραμματοεισαγωγεύς litterarum instituor, magister

Ատենադպիրս դատաւորացն ձերոց։ Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո։ Դատաւորք ձեր, եւ ատենադպիրք ձեր։ Զդատաւորս ձեր եւ զատենադպիրս ձեր. (Օրին. ՟Ա. 15։ ՟Ժ՟Զ. 18։ ՟Ի՟Թ. 10։ ՟Լ՟Ա. 28։)

Ոչ եթէ անխօս էր, այլ ատենադպիր էր յունաց ճարտարախօս. (Վրք. հց. ձ։)


Ատենակալ, աց

s.

magistrate, senator;
— դպիր, cf. Ատենադպիր.

· Calfa

NBHL (5)

σύνεδρος consessor Իշխան ի թուոյ բազմելոցն յատենի, իբր դատաւոր, խորհրդական, դպիր.

Երթեալք յատեանս ատենակալաց. (Դտ. ՟Է 10։)

Այր ի խորհրդականաց ատենակալաց. (Եւս. քր. ՟Ա։)

Ատենակալ թարգմանի ի գիրս Մարթինի ՝ եւ լատին ձայնս դռի՛պունուս. որ է Տրիբուն. զի դռիպո՛ւ է ատեան. իսկ դռի՛պուս, ցեղ։

Ատենակալ բանախօսութիւն. (Կոչ ՟Ժ՟Ե. (ա՛յլ ձ. ատենախօսութիւն)։)


Ատենական, ի, աց

adj. s.

that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.

· Calfa

NBHL (4)

δικανικός judicialis, forensis Մին յերից ճարտասանական հանդիսից յատենի՝ ի ջատագովել կամ յամբաստանել փաստաբանին զոք կամ զգործ ինչ.

Իշխանութեամբ, որ զամենայն զատենականն հաստատութիւն եւ զօրութիւն ունի. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ի տեսարանի, եւ յատենական նահատակութիւնս։ Յատենական բանտի կապեալ երկու ամս. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ճարտասանականն սեռ գոլով՝ յերիս բաժանի տեսակս. յատենականն, եւ այլն։ Ատենականն վասն անցեալ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի ամենայն որ դատէ, վասն այնոցիկ դատէ զորս գործեաց. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Ատենապետ, աց

s.

Chief-justice, judge.

· Calfa

NBHL (1)

Պետ եւ իշխան յատենի. ատենակալ. դատաւոր.


Ատենաքարշ լինիմ

sv.

to be surnmoned before a tribunal.

· Calfa

NBHL (1)

ԱՏԵՆԱՔԱՐՇ ԼԻՆԵԼ. Քարշիլ ձգիլ յատեան դատաստանի.


Ատոքանամ, ացայ

vn.

to fill, to be full, fertile or fat.

· Calfa

NBHL (2)

Սերմունք ատոքացեալք։ Ատոքացեալ տեսցուք զբոյս ոճոյ։ Վասն այսորիկ առ սակաւ սակաւ յաստուածեղէն սեզանոյ աստի առեալ ձեզ ջամբեմ, զի եւ դուք քաղցրագոյն ատոքասջիք. (Ոսկ. յհ. ՟Ա 1. եւ 3։)

Սկսաւ որոմն մեղաց յերկրի մեր ատոքանալ. (Լմբ. ատ.։)


Ատոքութիւն, ութեան

s.

fulness, abundance, fertility, ripeness.

· Calfa

NBHL (1)

Պտղաբոյծ ատոքութիւն։ Վտիտք ատոքութեամբ. (Փարպ.։)


Ատտիկեցի

cf. Ատտիկական.

· Calfa

NBHL (3)

ἁττικός. atticus. Բնակիչ ատտիկէ դաւառի յելլադա. աթենացի.

Ատտիկեցիս ըստ վատթարութեան, այլ ոչ ըստ բարեբաստութեան. (Նար. ՟Կ՟Ե։)

Ատտիկեցի եւ ողբերգական առասպել ասես, ո՛վ վեհագոյն. (Պղատ. մինովս.։)


Ատրաշէկ

adj.

fiery, ardent, burning, red-hot, inflamed.

· Calfa

NBHL (1)

Ոսկէճաճանչն, եւ հրաձեւն եւ ատրաշէկն, եւ պատուականն խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)


Արագաբանութիւն, ութեան

s.

quickness of speech, verbosity;
facility of expression.

· Calfa


Արագագիր, գրի, աց

adj.

that writes quick.

· Calfa


Արագագնաց

adj.

that walks or goes quick, swift, rapid.

· Calfa

NBHL (2)

Կէսքն յամրագնացք, եւ կէսքն արագագնացք. (Եզնիկ.։)

Կաղացեալ ի բաւոյ, եւ արագագնաց ի գործս մեղաց. (Եփր. խոստ.։)


Արագաթեւ

adj.

that flies fast, winged, swift, rapid, nimble, prompt.

· Calfa


Արագալուր

adj.

that hears, understands easily or readily;
that has fine ears.

· Calfa

NBHL (3)

Ոչ եմ արագալուր իբրեւ զմայրն իմ եւայ. (Ճ. ՟Գ.։)

Եւ համանդամայն սոցունց արագալուր զգայութիւն. (Պղատ. տիմ.։)

Մեր յանցանացն հեղգալուր լինիմք, եւ նոցայոցն արագալուր. (Լմբ. պտրգ.։)


Արագախաղաց

adj.

that moves, stirs quick.

· Calfa

NBHL (2)

εὑκίνητος. mobilis, agiis. Որ արագ յառաջ խաղայ. արագաշարժ. վաղանցուկ. սրընթաց.

Արագախաղաց վայրկեանք ժամուց. (Վեցօր. ՟Զ։)


Արագախամուր

adj.

that fades, withers or dries soon.

· Calfa

NBHL (1)

Ըստ վայելչութեան վաղահասուկ եւ արագախամուր ծաղկանցն են վայելչութիւնք մարդկութեան մերոյ. (Վեցօր. ՟Ե։)


Արագախօս

adj.

that speaks rapidly.

· Calfa

NBHL (1)

Նոցայոցն (յանցանաց) որոց ոչինչ կտրեմք օգտել, արագախօս լինիմք. (Լմբ. պտրգ.։)


Արագահաս

adj.

that happens, arrives or comes quickly.

· Calfa

NBHL (3)

Որ արագ հասանէ. փութով հասեալ Ի վերայ.

Ծանեաւ զնա հեշտալուր եւ արադահաս (յօգնութիւն). (Լմբ. սղ.։) cf. ԵՐԱԳԱՀԱՍ.

Արագ. յանկարծ.


Արագամիտ

adj.

acute, ingenious, witty, clever.

· Calfa

NBHL (2)

Ոչ անգիտանայ ամենայն իրօք արագամիտ լսօղն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ.)

Եւ այսպէս տեղեկանան արագամիտք. (Տօնակ.։)


Արագաշարժ

adj.

that moves quick, light, active, nimble, quick, dexterous.

· Calfa

NBHL (2)

εὑκίνητος, ὁξυκίνητος. mobilis, agilis, celer in motu. Որ արագ շարժի. փոյթ. անդանդաղ.

Արագաշա՛րժք լիցուք յառաքինութիւնս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ.)


Արագավախճան

adj.

that is soon ended or dead.

· Calfa

NBHL (3)

ὁξύμωρος brevi periturus, ταχύμερος brevis aevi Որ արագ վախճանի. ոյր օրհասն փո՛յթ հասանէ. երագազրաւ. վաղանցուկ. կարճատեւ.

Քան զնոսին՝ որք գարնայնին երեւին, արագավախճան արար. (Նիւս. կուս.։)

Այնքան արագավախճանք են եւ դիւրավնասելեք. Արագավախճան քան զծաղիկ խոտոյ. (Սարգ. յկ. ՟Բ. ՟Ժ։)