Definitions containing the research ապա : 7026 results

Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ յն. ἰρις ձևից փոխառեաւ ևն համառում։ Lag. Arm. Stud. § 1291 հանում է հիր բառից և միանցելով հյ. խիր «մեխակ», պրս. [arabic word] xir և լն. ἰρις ծաղկանունների հետ, ենթադրում է, որ նոյն բոյսը Չինաստանից է ծագել և անուան հետ միասին դէպի Արևմուտք է տարածուել. սրան ապացոյց է հա-մարում պրս. xīr-i xatāyī «Ջինական խիր. սև մեխակ» յորջորջումը։ Հիւբշ. 351 և 516 բաժանելով յունարէնից կը-ցում է կասկածով խիր<պրս. xīr բա-ռին։ Հիւնք. պրս. հիւրուք (իմա՛ [arabic word] hurūk, որ սակայն բնաւ չի յարմարում, որովհետև, նախ նշանակում է «ծոր. barbaris» և երկրորդ՝ ձևով պիտի տար հյ. *հրուկ կամ *հրոյկ) և խիրու «ծա-ղիկ ինչ կարմիր»։


Հնձան, աց

s. fig.

press;
wine-press;
vat, trough of a wine-press;
գուբ —, must-vessel;
— հարկանել, to press, to tread grapes;
to trample, to oppress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Բլ. Մշ. հնձան, Զթ. օնձօն, օնձոն, Ագլ. ընձուն «խաղողի հնձան», իսկ Խրբ. հնձան, ընձան նշանակում է «պար. տէզների մէջ շինուած հիւղակ կամ խրճիթ». այսպէս նաև Ակն. և Տիգ.։-Նոր բառ է հըն-ձանապատ Երև. «հին հնձանի աւերակ»։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 651 լծ. հաստ։ Հիւնք. հոսիլ բայից։ Հիւբշ. 468 համեմատում է սանս. paǰ, ra-«թանձր, կարծր, պերճ, շքեղ, ուժեղ, փայլուն», յն. πηγός «ամուր, հաստա-տուն», πήγνυμι «ամրացնել», լտ. pango «ամրացնել» ձևերի հետ, որոնք ծագում են հնխ. pag', pak' արմատից. բայց այս համեմատութիւնը անապա-հով է գտնում։ Walde 552 հյ. հոծ կցում է այս արմատի e/o ձայնդարձին, որիզ հանում է նաև հիռլ. oc, կիմր. wng, wnge «մօտ, քովը», հիռլ. tinolaim «ժողովել, հաւաքել»։ Karst, Յուշարձան 425 թթր. kat, kyt, kot «թանձր», իսկ 426 թթր. sok «նեղ, թանձը»։ Petersson KZ 47, 287 սանս. pi-bda-ná «ամուր, հաստատուն» բառի հետ, արմատը դնե-լով ped, pod, որից կրկնութեամբ սանս. pibda-, իսկ -so-մասնիկով հյ. հոծ. սրա հետ նոյն են նաև հյ. հաստ= գերմ. fest ևն։ Մերժում է Pokorny 2, 8 և 22։


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Կր. Մշ. հող, Երև. Խրբ. Շմ. հօղ, Սչ. հօղ, ֆըղ, Ագլ. Տփ. հուղ, Ասլ. հէօ՛ղ, Զթ. հիւղ, Կր. Հճ. ֆող, Ախց. Երև. Ննխ. ֆօղ, Ակն. ֆէօղ, ֆէղ, Սեբ. ֆէղ, Գոր. վէղ, Ղրբ. վըէղ, Ջղ. Սլմ. Վն. խող (սեռ. Վն. խուղու), Պլ. Ռ. խօղ, Մկ. Ոզմ. Տիգ. Տփ. խուղ, Մրղ. խուէղ, Սվեդ. խիւղ, Հմշ. խէօղ։ Նոր բառեր են անհող, հողաբան, հողագուղձ, հողածածկ, հողահամ, հողահանել, հողա-հարկ, հողահոտ, հողափարտակ, հողդար, հողդրամ, հողել, հողլաթ, հողկալ, հողշոր, հողկիկ, հողմաղ, հողշաղ, հողգլուխ, հողոտ. հողոտիլ, հողոց, հողսորիկ, հողսրիլ, հող-վար, հողվարք, հողվրդի (Հճ. հօղվէդի), հողտապան, հողք (որ և միջ. հյ. հողք «գե-րեզման» Սմբ. պտմ. 130)։


Հողմ, ոց

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայնաև հող-մոն, յգ. հողմունք) «քամի» ՍԳր. Վեցօր. «աշխարհի կողմերը» ՍԳր. «դալուկ հիւան-դութիւնը, դեղնցաւ» Ոսկ. յհ. ա. 21 (այսպէս ըստ համեմատութեան յն. բնագրի, ապա թէ ոչ գաւառականներում քամի նշանակում է «շարժական յօդացաւ»)։ Որից հողմայոյզք Վեցօր. հողմաշարժ Յոբ. ժգ. 25. հողմաշունչ Ագաթ. հողմավար Յոբ. ժգ. 25. ծէ. 1. հող-մեղէն Եզն. հողմակոծ Ագաթ. Սեբեր. հող-մակոծութիւն Եւագր. խաւարահողմ Նար. հարաւահողմ Ագաթ. մոլորահողմ Ագաթ. հողմընդդէմ «քամուն հակառակ» Եւագր. 93 (երկիցս. բայց տպուած հողմ ընդդէմ.-Հողմընդդէմ խորհրդոց հողմընդդէմ հողմա-կոծեալ). հողմաղաց, հողմարգել (նոր բա-ռեր)։

Տէրվ. Նախալ. 128 վերջաձայն մ մասնիկ է համարում (հմմտ. տիղմ, սեղմ, ջերմ, որմ)։ Պատկ. Aрм. reorp 45, Maтepiaль I. 3, որից յետոյ Muller SWAW 136 (1897), էջ 29=Armen. VI, էջ 4, ❇ 32 յն. ὄρμή «յարձակում» և սանս. sárma-«հոսանք» բառերի հետ։ Հիւնք. հող բառից։ Bugge IF՝ I. 442 -մ կամ -մն համարելով մասնիկ, արմատը դնում է հող. =սնս. anilá-«քամի»։ (Այս մեկնութիւնը մերժում են Walde 44, Boisacq 61 և Pokorny 1, 57՝ ըստ Lidén, Arm. St. 38 և Petersson KZ 47 246)։ Patrubány, Monde or. 2 (1907/ջ), էջ 222 հնխ. avē «փչել» ար-մատից. հմմտ. յն. αύλός, αύλέω, Նոյ-նը ՀԱ 1908, 187 յն. αδρα, ἀημι «շըն-չել» բառերի հետ, իբրև *հօղմ<*հաւլմ <հնխ. *au-l-mos։ Karst, Յուշարձան 425. 426 թաթար. sol, sal «քամի, զո-վութիւն» բառի հետ։ Թիրեաքեան, Ա-ոիահայ բռ. 50 նոյն ընդ հով, զով, ծով։ Petersson KZ 47, 246 յն. πόλεμος «կռիւ» ևն բառերի հետ, իբրև «ուժգին շարժում»։ Մերժում է Pokorny 2, 53 մերժում եմ նաև ես, որովհետև յն. πόλεμος ձևի համապատասխանն է հյ. աղմուկ (տե՛ս այս բառը)։ Մառ, ИАН 1917, էջ 330 ավար. հուրի «հողմ» բա-ռի հետ։ Վերի մեկնութիւնը տուաւ Meil. let BSL ж 79, էջ 11։


Հդնի

adj.

curved, gibbous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև հրդնի, հնդնի, հնդի) «սապատող, կուզ» Պիտ. 529 (Հըդնի էր թի-կամբք)։-Տե՛ս և հնդրի։


Հեշտ, ից

adj. adv.

ease, convenience, comfort, pleasure;
facility;
easy, commodious;
voluptuous;
— պաշտօն, volunteer service;
— ցանկութիւն, voluptuousness, concupiscence, lust;
ըստ —ի, at will, at pleasure, at one's ease;
— եւ համբոյր մտօք, affably, benignly, kindly, condescendingly;
զ— ցանկութեան զհետ անցանել, to give oneself up to pleasures;
ըստ իւրեանց —ի գնալ, to go one's own way, at one's leisure, at one's ease;
to live as one likes, to follow the bent of one's own inclinations.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «ախորժելի, հաճոյա-կան» Ոսկ. մ. բ. 15, յհ. բ. 14, 16. Եղիշ. Մանդ. «հաճոյք» Ոսկ. մ. ա. 6. որից հեշտ ցանկութիւն «վաւաշոտութիւն» Փիլ. Պիտ. հեշտ պաշտօն «կամաւոր ծառայութիւն» Ա-գաթ. (նոր տպ. էջ 25). հեշտանալ Ոսկ. բ. տիմ. հեշտացուցանել Սիր. խ. 21. հեշտու-թիւն Առակ. ժէ. 1. Ոսկ. յհ. ա. 38, 39. հեշ-տիւ Պիտ. հեշտեաւ Ոսկ. յհ. բ. 16. հեշտաւ Պիտ. հեշտագոյն Կորիւն. հեշտական Ոսկ. մ. ա. 13, 16. ես. կող. Ագաթ. Կորիւն. հեշ-տային Ոսկ. եբր. հեշտապաշտօնեալ «հաւա-տարիմ կարծուած ծառայ» Եւս. քր. ա. 347. հեշտընկալ Ագաթ. Կորիւն. հեշտին Ոսկ. յհ. բ. 39. բոլորահեշտ Պիտ. ամենահեշտ Ագաթ դիւրահեշտի Պիտ. նոր գրականում հեշտա-մոլ, հեշտոց, գաւառականներում և արևե-լեան գրականում հեշտ «դիւրին», որից հեշ-տութիւն «դիւրութիւն», հեշտաեռ «սամա-վար», հեշտադարան «commode», այս վեր-ջին առումը գտնում ենք նաև հների մէջ. ինչ. Լմբ. մատ. 228 «զգդակդ ի գլխոյդ հեշտ է առնուլ... բանն է հեշտ ... զայդ հաւատ սահ-մանեաց մեզ հեշտ և զայս օրէնս հեշտս». բարդութեանց մէջ էլ ունինք՝ հեշտազերծ Տօ-նակ. հեշտալոյծ Թէոփ. խ. մկ. հեշտածին Նար. հեշտանալ «դիւրանալ» Մանդ. ևն։


Հեսկ, ոյ

cf. Հեսկեան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ո հյ. «առագաստի կապ կամ չու-ան» Վրք. հց. բ. 353-4 (յգ. հեսկք, հես-կեան). «խսիր կամ նման նիւթ՝ ոտքին փա-թաթելու համար» Բուզ. 274. որից հեսկի «ոտքի զանգապան, սռնապան» Առաք. պտմ. 133։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. հէ՛սկի «սռնապան».-այս-տեղ կապ ունի՞ արդեօք հեսկել Նփ. «թխմել, ճխտել»։


Հրոս, ի, իւ

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ասպատակող զօրք» Բուզ. Եղիշ. գ. էջ 48. «աղջիկ փախցնելու ժամա-նակ առևանգողին օգնական կտրիճը» Կա-նոն. էջ 66. Մխ. դատ. էջ 199. որից հրոսակ Խոր. Յհ. կթ. Մագ. հրոսանուէր, Յհ. կթ. հրոսող Յհ. կթ. հրոսումն Յհ. կթ. հրոսա-կախումբ (նոր բառ). հրոսանալ «մէկ կողմ դիմել» Վստկ. 172.-գրուած է նաև խրոսակ Արծր. հրահոսակ Մագ. Օրբել. Սիմ. ապար. 70. իսկ հոսակ Խոր. Ա. 11 պէտք է համա-րել սխալ գրչութիւն։ Նոյն բառն է հրահո-սակ «դեսպան կամ նամակ» Բառ. երեմ. էջ 187. հմմտ. հրոս բառի երկրորդ նշանա-կութիւնը։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotinaապատասխանում է հպրս. *fravartinām=զնդ. frayašinam «մարտ-ապրիլ» ձևերին։-Հիւբշ. 184-185։


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Աւշ. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. ձ'ագ՝, Ախց. Երև. Ջղ. ձ'աք, Տփ. ձաք, Ասլ. ձ'աք, ձ'ա*, Ոզմ. ձ'mք, Պլ. Ռ. ցաք, Ղրբ. Մկ. Վն. δmք', Սլմ. ծmկ', Տիգ. ցmք, Հճ. ձ'օգ՝, Զթ. ծօգ'՝, ձ'ոգ՝, Սվեդ. ձ'իւգ'.-բար-բառներում հարստացած է նորանոր նշանա-կութիւններով. այսպէս են «գոմէշի նորածին ձագ. 2. վառեակ. 3. ճնճղուկ. 4. թռչուն. 5. անութի տակ դրուած կարկատան. 6. փէշով վերարկու. 7. պարեգօտի քղանցքի օժանդակ մասը. 8. թռչնաձև մի ոգի»։ Նոր բառեր են ձագուկ (Ակն. ձ'աքուգ), ձագամայր, ձագա-տուն, ձագևար, ձագխեղդ, ձագնօց, ձագլէթ, ձագկորի, ձագտապակ, ձագսիւն, ձագոտիլ, ձագփաթաթ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։


Ձար, ի

s.

hair;
horse-hair;
mane;
czar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ հյ. հեր, արաբ. [arabic word] sa'ar, լտ. crines։ Տէրվ. Նախալ. 56 յն. χερσος «թանձր, կարծր», լտ. hir-sutus «փշոտ, խռուահեր, ձաղկահեր» ձևերի հետ՝ հնխ. ghars արմատի պար-զական ghar ձևից։ (Այս արմատը ըստ իս տալիս է ձառ, որի մասին տե՛ս վե-րը)։ Karolides, Гλ. συγϰρ. 93 կապա-դովկ. čares «բուրդ», յն. ϰείρω «խու-զել», լտ. čaro «բուրդ գզել», սանս. car «ծեծել» բառերի հետ։ Patrubány SA 1, 17 և 2, 13 հունգ. szōr «մազ», չե-րեմ. šar «ձիու մազ», վօգուլ. šar, sayr «մազ»։ Petersson K7 47 258 և Ar.ս Arm. Stud. 16, 26 կրկնում է անկախա-բար Տէրվիշեանի մեկնութիւնը, որ յի-շում է նաև Pokorny 1, 610։ Պատա-հական նմանութիւն ունին գնչ. lar «մազ, ստև», բոհեմ. cir «մազ», cir-bari «մօրուք», ասոր. [syriac word] sa'rā «մազ»։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] hēman «ի ձմերան, ձմերայնի», [other alphabet] hēmantá-«ձմեռ», [other alphabet] hi-má-«ցուրա. 2. ձմեռ. 3. ձիւն», հինդուստ. ❇ hewant «ձմեռ», դնչ. hiv «ձիւն», vent, vend «ձմեռ», զնդ. zуā (հյց. ❇ zуam, սեռ. [other alphabet] zimo) «ձմեռ», [other alphabet] zima-«սառնամանիք, ձմեռ», ❇ zayana-«ձմեռ», պհլ. [other alphabet] xam «ձմեռ», [other alphabet] zamistān «ձմեռ», պրս. ❇ zam «ցուրտ», [arabic word] zamistān «ձմեռ», օսս. zumāg, zlmāg «ձը-մեռ», աֆղան. žimai, zamistān, քրդ. za-mistān, zəwistān «ձմեռ», հաթ. gi-im-ma -an-za «ձմեռ» (Sommer, Hethitisches, էջ 18), յուն. χιών «ձիւն», γειμών «ձմեռ, սառնամանիք, անձրև, բուք, փոթորիկ», γεῖμα «ցուրտ, սառնամանիք», γειμερία «ձմերանի», χειμερίζω «ձմեռել», γίμαρος «միամեայ ուլ», լտ. hiems «փոթորիկ, անձ-րև, ձիւն», hibernus «ձմեռնային», bīmus, trimus (bi-, tri-himos) «2-3 ամեայ». հսլ. žima, ռուս. зима, լիթ. žêmá. լեթթ. zêma, հպրուս. semo, հիռլ. gam, հկիմր. gaem, նկիմր. gauaf, ալբան. dimen, dimier «ձը-մեռ». հհիւս. gvmbr «միամեայ գառն» ևն։ Այս բոլորի պարզ արմատը դրւում է հնխ. g'hei-, g'hi-«ձմեռ, սառնամանիք». em-մասնիկով հնխ. g'helem, որ մի օանև ւեռու-ների մէջ աճած է r/n մասնիկով. այսպէս՝ սանս. hēmanta-, լն. γειμερίζω, լտ. hīber-nus, ալբան. dimen ևն (Walde 90, 365, Horn § 666, Boisacq 1053, 1061. Pokorny 1, 547, Trautmann 367, Ernout-Meillet 431, տե՛ս նաև Meillet BSL ❇ 8, 125-12Բ). Հայերէնը նոյն արմատից կազմել է ձիւն և ձմեռն բառերը. առաջինը համապատասխա-նում է ճիշտ. յն. χιών ձևին և երկուսը մի-ասին գալիս են հնխ. g'hiyōm նախաձևից (վերջավանկի ու ձայնը ի-ից յետոյ մնում է, իսկ բառավերջի m դառնում է ն՝ նման յու-նարենի). երկրորդը՝ ձմեռն<*ձիմ-եռ-ն հա-յերէնի մէջ աճել է ն մասնիկով՝ նախաւոր *ձմեր պարզականից (պահուած է ածանց-ներում. ր դարձել է ռ՝ յաջորդ ն-ի պատ-ճառաւ), որ համապատասխանում է յն. χειμερινός բառին և նրա նման կազմուած է r/n մասնիկով։-Հիւբշ. 470։


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.


Ձորձ, ոյ, ով

s.

coat, dress, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «զգեստ» ՍԳր. որից ձոր-ձապատեալ Ագաթ. ձորձիկ Ոսկ. յհ. բ. 1. ձորձիլ «զգեստի նիւթ դառնալ» Ես. ծթ. 6= Ոսկ. ես. 444. ձորձոյկ կամ ձորձմոյկ Եփր. թգ. 376 (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 «շորը և կոշիկը միասին»), ձորձահերձ Տօնակ. կարմրաձորձ Նար. տաղ. կնատա-ձորձ Ոսև. մ. գ. 16. հրաձորձ Տաղ. միաձորձ Ոսկ. մ. գ. 37։


Մրտիմն, տման

s. zool. querquedula, teal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 495 Օշական և Աշտարակ ունին մրտիմ ձևով. (գլուխը սև, թևերը մոխրա-գոյն և սպիտակախառն, կտուցը կարճ և տափակ, ոտերը կարճ, սև և թաղանթապատ ջրասէր թռչուն)։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ցեխ, տիղմ, ճահիճ» Վեցօր. էջ 58. Փարպ. Ոսկ. յհ. բ. 8, 12 (յետին). «ճախճախուտ» Վրդն. ծն. յետնաբար գրուած է մուր Արծր. հրտր. Պատկ. էջ 199, ինչպէս նաև մուռ՝ որ յիշում են մեայն Բառ. երեմ. յաւել. 554 և ՀՀԲ. գործածուած եմ գտնում Յայսմ. մրտ. 9 (էջ 552 ա) Հարեալ էին ի տիղմն գետոյն և խրեալ ի մուռն (այլ ձ. ի մօռն)։ Այս ար-մատից են՝ մօրանալ «ճահճանալ» Վեցօր. մօրտանալ Սեբեր. 158. մօրական Եւս. քր. (գրուած մուրական Վրք. և վկ. բ. 178). մօ-րասէր Կիր. պտմ. մօրաթաթախ Մամեե. բազմամօր՝ ունի միայն ԱԲ (գործածուած եմն գտնում Յայսմ. մըտ. 13 (էջ 561բ). ի բազ-մամուռ և ի տղմային տեղիսն ճանապար-հազ. նոյն բառն ունի և Մին. համդ. 63), Մեծամօր (յատուկ անուն գետի) Ագաթ. մօ-րատ «ճահիճ» Ոսկ. Ճառք 672. Սմբ. պտմ. 49. Սամ. անեց. 105. «տղմուտ, ճահճուտ» Վրք. հց. Ուռհ. գրուած նաև մուրատ Վրք. հց. ա. 649. մօրտ, մուրօտ ԱԲ. մօրոտ Ուրհ. 352. մորտ Դրնղ. 479 (այլ է մորտ՝ որ տե՛ս առանձին). կայ և մուրտաստան «ճահի՞ճ» Բուզ. 124։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mauri-կամ məu-ri-ձևից. սրա հետ հմմտ. յն. μնρω, μնρομαι «հոսել, ողողել, լալ, ողբալ», լիթ. murstu, murti, murau «խխում դառնալ, բոլորովին թրջուիլ», maurə «ճահճացած ջրերի մէջ աճող մի տեսակ բոյս, մօրաբոյս», լեթթ, maura «տան շուրջն աճող թաց ու պարարտ խոտ, արօտ», mauragas, muragas «ճահ-ճաբոյս», murit «կեղտոտել, ապականել». հսլ. murava, ռուս. мурaвá, սերբ. murava, չեհ. murawa «ծովային կամ ճահճային խոտ, արօտ», ռուս. муръ «մարգի արօտ», мурыи «գորշ» (որ է «կեղտոտ գոյնով»). мураcтьи «գորշախայտ», սլով. murava trava «տան շուրջը կամ ճանապարհների եցերքն աճող խոտ» (նշանակութեան զար-գացման համար հմմտ. գերմ. Wiese «մարգ, առօտծ= հհիբս. veisa «ճահիճ», հոլլ. ware վբաաὶ 't.︎1. «ցեխ,, տիլմ»=հբգ. wasō «թաց գետին արօտ»>ֆրանս. gazon «արօտ)» ևն։ Այս բառերը ծագում են հնխ. meu-«թաց, խո-ննձ անմաքուր ջուր, կեղտոտել» պարզա-կան աիմատից''աճած՝ρօ-աճականով (Po. ἴδrnν 2 252 rraitmahn' 172)։

gue latine, Paris 1928, էջ 42)։ Ան-ստուռ է սանս. marvādā «ծովեռեռո» բառը, իսկ յունարէնում կայ միայն Ἀμφί-μαρος «ծովերի աստուած Պոսիդո-նի որդին». առանձին գոյութիւն չունի։ Այս պատճառով անընդունելի է հյ. մօր=լտ. mare, գերմ. Moor կապակ. ցութիւնը, քանի որ կայ վերի յարմարա-գոյն բացատրութիւնը։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար ի հլ.) «ընտիր մի աևունո» Ել. իը. 20. Յայտ. իա։ 20. «յակինթ քարից» Յայտ. թ. 17. «նունուֆար ծաղիկը» Կոչ. 344. Ոսկ. ա. կոր. որից յակնթակ Յայտ. թ. 17 յակնթակապ Խոր. բ. 44. յակնթապաճոյճ Անկ. գիրք հին կտ. 156. յակնթեայ Թղթ. դաշ. յետնաբար գրուած է նաև յակինթոս Տօնակ. ակունդ Ոսկիփ. Վստկ. 110. յակունդ Խոր. աշխ. յակինդ Խոր. աշխ. 597. յակունթ Պտմ. վր. էջ 87. աղութ Գնձ. Վրց. առ. 205 խանակ յակինթոս), ակիւնթոս Գիրք. առաք. էջ 257բ։

= Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։


Յաղթ

adj.

great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. alt «տակ», լտ. altus «բարձր, խոր», պրս. saxt «քաջ, մեծ, խիստ». տե՛ս նաև յախճապակ։ Peterm. 33 լտ. victoria հոմանիշի հետ. դնելով յ=v, ղ=c, թ=t։ Müller SWAW 41, էջ 8 զնդ. pərəϑ «փախչիլ»։ Justi, Zendsp. 186 զնդ. parət կամ parəϑ «կռուիլ, փախչիլ»։ Հիւնք. յողդողդ բա-ռից։ Սանտալճեան, L'idiome 16 բևեռ.

alsuisi։ Ա. Գ., Բիւր. 1900, 518 մեր-ժում է թրք. alt itmek «յաղթել», որ ծագում է alt «տակը» բառից։ Schefte-lowitz BВ 29, 27 կցում է յն. πλατύς սանս. prthú-, զնդ. pərəϑu-«լայն» բա-ռերին։ Meillet, Dial. indo-eur. 81 յի-շում է այս բառերը, որոնք ձևով էլ նը-ման է գտնում, բայց մերժում է նշա-նակութեան տարբերութեան պատճա-ռաւ։ (Պէտք է աւելացնել նաև, որ սրանց համապատասխան հայ ձևն է լայն)։ Karst, Յուշարձան 402 սումեր. al «բարձը», 421 թթր. al, ol, ul, ույղուր. alp, alk, չաղաթ. alp, ulup «մեծ, բար-ձըր»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 272 պրս. [arabic word] axtan կամ [arabic word] yāxtan հոմանիշից, որ x ձայնի պատճառաւ չի կարող մեր բառի մայրը լինել։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 սեմական slt արմատի հետ, որից և sultān «սուլ-թան»։


Յամբայր

adv.

totally, entirely, quite;
rashly, imprudently.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յախուռն, անխնայ» Ոսկ. մ. ա. 11. «ի զուր, պարապ տեղը, վայրապար» Ոսկ. մ. ա. 13. որից ընդվայրայամբայր «բոլորովին պարապ տեղը» Ոսկ. ղզր. զ. էջ 555 (Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 176-? բառս անջատ անջատ կարդում է ընդվայր և յամբայր). գրուած է նաև յամբոյր «վալ-րապար, յախուռն, ի զուր» Փիլ. նխ. բ. 117. Լծ. փիլ. Սարկ. հանգ. (Վարդանեան, անդ, այս բառը համարում է սխալ գրչութիւն) «ա-ռանց երկար քննութեան, հապճեպով դատ-ուած» Անան. թրգ. 5։


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վայրի այծ, այծեամ» Յոբ. լթ. 1. Օր. ժդ. 5. Փիլ. ել. բ. 101. Խոր. բ. 81. գրուած յամօրէ Սիմ. ապար. 30. որից յամոյրանման Խոր. աշխ. 615։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։


Նախանձ, ու

s. adv.

envy, jealousy;
rancour, hatred;
emulation, rivalry;
zeal, fervour, warmth;
տիրասէր —, attachment, affection;
zeal;
առ —ու, enviously, invidiously;
— կրել յումեքէ, to be envied;
—ու մաշիլ, to pine away with envy, to be eaten up with;
ի —բարկութեան բրդիլ, to burst with envy;
ի — բարկութեան բրդիլ, to burst with envy;
առնուլ, բերել, ի — բերիլ, մտանել, to envy, to be envious of, to grow jealous, to bear envy, cf. Նախանձեմ;
to rival, to vie with;
— արկանել յոք, ի — ածել զոք, to fill with jealousy or envy, cf. Նախանձեցուցանեմ;
to move, excite or provoke to emulation;
ի — գրգռել զոք, to arouse the jealousy of, to create envy;
խնդրել զ—, to revenge, to take vengeance;
վառիլ —ու ընդ, to become jealous;
ի — վառիլ ընդ ումեք, to be jealous of;
— դնել, to emulate, to rival;
ի — նմանութեան ուրուք կրթիլ, to emulate a person, to desire to imitate him;
— առաքինութեան դնել ընդ ումեք, to desire to emulate a person's virtues;
— առնել, to fascinate, to charm, to bewitch, to cast a spell on;
ո՜ անմիտ գաղատացիք, ո՞ — արար զձեզ, o foolish Galatians, who hath bewitched you?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 247 մեկնում է «Նախանձն... զմարմինն մաշէ, հիւծէ և տոչորէ, որպէս իւր անունն թարգմանէ. այսինքն նախ ի յիւր անձն վնասէ և ապա յայլս» (=նախ, անձ, խանձ բա-ռերից)։ Նոյնը՝ նաև էջ 249. «Վասն այն նախանձ ասի, այս է նախ ի յիւր անձն չարանայ, որպէս հրով փայտն այրի և ապա զայլս այրէ կամ ոչ, նոյնպէս ի նախանձէն ինքն այրի և տոչորի»։ Հ28 «նա է խանձ»։ ՆՀԲ «նա խանձէ կամ խանդայ»։ Տէրվ. Altarm. 29 և Նախալ. 117 նա մասնիկով խանձիլ, խանդալ բայից։ (Նոյնը նաև այժմ Ղափանցեան Տեղեկ. ինստ. 2, 86)։ Հիւնք. պրս. նա-խասթ «ծոյլ, թոյլ, մեղկ»։ Bugge IF 1, 450 նախ և անձն բառերիզ։


Նախիր, խրաց

s.

herd of black-cattle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ნახირი նախիրի «նախիր». სანახირე սանախիրե «արօտատեղի, հովուին տրուած դրամը», მენახირე մենախիրե «հո-վիւ», მენახირობა մենախիրոբա «հովւու-թիւն», ինգ. բուդ. ջէք. naxir, խին. nixer «նախիր», nixervan «հովիւ, նախրապան», ցախ. nexir «նախիր», nexirvan «նախռա-պան», ռուտ. nexir «նախիր», nexirči «նախ-րորդ», կիւր. nexir, nexer «նախիր», քրդ. [arabic word] naxər «նախիր», naxər-qavan «նախ-ռաթող» (Justi, Dict. Kurde, էջ 414), թրք. գւռ. Կր. naxər «նախիր» (Բիւր. 1898, 627) Եւդ. [arabic word] naxər «նախիր» (Յուշարձան 330բ), արևել. թրք. naxər «նախիր», naxərči «նախ-րապան»։


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։


Նաւազ, աց

cf. Նաւաստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում


Նգոյր

s.

three-legged table.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոնք, ուր սեղան նստող բազ-մաևանները ձեռք էին լուանում» Նիւս. (ըստ Հացունի, Ճաշեր 83 համապատասխանում է յոյն բնագրի πλυνός «կոնք» բառին)։


Յեռ

adj.

set, studded, enchased.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ser-s-«յեռուլ, ի-րար կողքի շարել, կապել, կապակցել» ար-մատից, որ աճած է -s ձայնով՝ ser-պար-զականից. հմմտ. սանս. sarat-«թել», յն. εἰρω «կապել, կցել, միացնել» (պսակ, ման-եակ, նաև εἰρομένη λέζις =հյ. յեռուլ զբան), ἐνείρω «կցել, ներմուծել», ἔνερσις «յեռումն, միացումն», ἔρμα «ականջի գինդ, վզնոց», ὄρμος «մանեակ», ὄρμαϑός «շարք, շղթայա-շարք», լտ. sero «կապել, կցել, շղթայաշար միացնել», seriēs «շարք, շղթայաշար միա-ցում», հիռլ. sreth «շարք», հհիւս. sϑrue «մարգարտայեռ վզնոց», հլիթ. sèris «թել», հբգ. saro, անգսք. searu «պատրաստութիւն» (Boisacq 229, Pokorny 2, 499, Ernout-Meillet 890, Walde 703)։ Ձևով ու կազմով հյ. յեռ-ճիշտ այն է՝ ինչ որ յն. ἔνερσις, ուր եν=լ. ερο-=-եռ-։-Աճ.


Յեսան, աց

s.

whetstone;
— ածելւոյ, զմելինի, hone;
— անուաձեւ, grindstone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ համեմատեց պրս. էֆսան. ֆէսան, սան, ասեանէ ձևերի հետ։ Böttich. ZD-MG 1850, 354, Arica 74, 214, Lag, Urgesch. 515-6 կցում է սանս. cāna «յեսանաքար», զնդ. asāna «քար», պրս. āsyāna, յն. ἀϰὸνη «յեսան», լտ. cos «յե-սան», acuere «սրել», հսլ. osla «յե-սան» բառերին։ (Այս բառերը՝ թէև նշա-նակութեամբ համապատասխան են հա-ւերէնին, բայց ձայնապէս անյարմար. սրանց արմատն է հնխ. ak-«սուր», որից k'ōl-, k'əl-, k'ə-«սրել» (Pokorny 1, 454), որոնք տալիս են հյ. *աս, *սու ևն, իսկ յե-մասը մնում է առանց մեկ-նութեան)։ Մորթման ZDMG 26, 598 պհլ. sang «յեսան», պրս. sang «քառ». հպրս. āϑañgaina «քարեղէն», բևեռ. eçinini։ Հիւբշ. Arm. Stud. § 211, ինչ-պէս նաև Arm. Gr. 477 մերժում է վերի համեմատութիւնները։ Տէրվ. Նախալ. 59 դնում է ak արմատի տակ՝ ասեղն ևն բառերի հետ։ Հիւնք. պրս. ֆէսան, էֆ-սան. Scheftelowitz BВ 28, 286 հիսլ. egg «սրել», հբգ. ecka, հին անգլ. ecg, Liden, Arm. Stud, էջ 56 հնխ. pek-արմատից. հմմտ. սանս. pāçī «քար» pāça, paçaka «նարդի քար», յն. πέσσος, ատտ. πεττό։ «նարդի քար կամ տախ-տակ», πεσσεόω, πεττεύω «նարդի խա-ղալ»։ (Այս յն. բառերը փոխառեալ են դրւում սեմականից, իբր արամ. pisā, hīssā «օպր, տախտակ», passin «նար-դի տախտակ», փիւն. päs «հարթ մա-կերես», իսկ Lidén բաժանելով սրան. ցից, համարում է բնիկ)։ Karst, Յու-շարձան 422 թթր. aš, eš qas «սրել»։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] sann «դանակը քարի վրայ սը-


Մաքս, ից

s.

excise, custom, duty, city toll.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն սեռ. մաքսի Ա. մակ. ժ. 33) «վաճառքի կամ ապ-րանքի վրայ տուրք» ՍԳր. որիս մաքսաւոր ՍԳը. մաքսապետ Ղկ. ժթ. 9. Ոսկ. մ. ա. 1. Սեբեր. մաքսել Եղիշ. յես. 172. Նար. առաք. 436. Իգնատ. ղկ. 365. մաքսատուն Սկևռ. ի լմբ. ձեռամաքս (չունի ԱԲ) Զքր. սարկ. Բ. 135. նոր բառեր են մաքսանենգ, մաքսա-խոյս, մաքսային, մաքսապաշտպան և այլն։


Մեղրապոպ

s.

water-melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս նոյն ընդ յն. ձայնիս միլօբէ՛բօն»։ Նոյնը նաև ՀԲուս. § 2047 և յատկապէս Հիւնք. էջ 331։-Հիւբշ. 373 յիշում է պոպ ձևի տակ և առաջին մա-սը ընդունում է մեղր, սակայն վերջին մասը՝ պոպ=յն. τέπων անապահով է համարում, որովհետև ուրիշ տեղ չի աատահում։


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապառովկ. μουζία «երինջ» (Karoli-des, Γλ. συγϰρ. 93, 196, Bugge KZ 32, I1). քրդ. [arabic word] mսzik «հորթ. 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին» (այս նշանակու-թիւնն ունի նաև մոզիկ Բլ.), մոզի «զուարակ» Մտթ. իբ. 4. վրաց. მოზვერი մոզվերի, գւռ. mozvi, mezve, mezvi «հորթ», լազ. mu-zari «էգ հորթ» (Աճառ. Արրտ. 1911, 417). ուտ. mozi, թրք. գւռ. Կր. mozig «մոզիկ» (Բիւր. 1898, 627). -անշուշտ պատահական է դիդ. meši «հորթ». բայց յայտնի չէ թէ պատահակա՞ն է նաև արևել. թրք. ❇ ︎ muzay «հորթ», որի դէմ ունինք օսմ. ❇ buzaγu «հորթ» (սրանից է Ննխ. բուզօվ «հորթ»), buzaγəlamaq «հորթ ծնիւ»։


Մոլ

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աճառ. MSL 15, 244 կցում է սանս. mula-«արմատ» բառին, որի հետ Boi-sacq 654 և Pokorny 2, 303 միացնում են յն. μῶλω «մոգական բոյս, դեղնածա-ղիկ սխտոր», նախաձևը դնելով mōul-Այս ձևի դէմ սպասելի էր հյ. *մող. ուս-տի լաւագոյն եմ համարում վերի մեկ. նութիւնը, որ թէ՛ ձևով և թէ նշանակու-թեամբ աւելի համապատասխան է։


Մոծիր, ծրոյ

s.

charcoal-powder.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մոխիր, ածուխի փշրուք, մճիր». Վրք. հց. Բ. 464. Մարթին. ասւում է նաև մոճիր, մճիր, մծիր. որից մծրել «խանձել, այրել, մոխիր դարձնել» (նորագիւտ բառ) Սիմ. ապար. 77, 100 (Ջառիւծադէմ անպար-տելին... կամէր մծրել հուր Սասանին. Մրծ. րեալ այրեաց բոլորովին). Օրբել. 330 (Զգե-ղեցիկ սաղարթ լուսալիր ոստոց հաւատոյ... բոցաթոյն արկածիւ այրեալ մծրէ և ապա-կանէ), մծրիլ «հացահատիկը ուշ հնձուելով՝ այրիլ հողանալ» Վստկ. էջ 29 (Թէ գարին հասեալ իցէ, յառաջ զայն հնձեա՛, զի թէ յամէ, մծրի)։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։


Մոմ, ոյ, ով

s.

wax, bee's wax;
wax-candle, wax-light, taper;
սպեղանի ի —ոյ, cerate, medicated wax;
— ճարպական, stearine candle;
cf. Ճրագ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մեղրամոմ» ՍԳր. Վեցօր. էջ 166. որից մոմակերտ Վեցօր. 165. մոմեղէն Բուզ. ականամոմ Եզն. մոմատեսակ Պղատ. տիմ. և օրին. մոմազօծ Մաշտ. ջահկ. մոմ-նել «մոմով պատել?» Կոչ. 115 (Զմորթն հա-նեալ մոմնեալ իբրև զպարկ. յն. չունի մոմ-նեալ). մոմակալ Յայսմ. Մաշտ. մոմածև Նիւս. կազմ. մոմլաթ Առաք. պտմ. 138. մոմեղինաւոր «ձեռքը մոմ բռնած տիրացու կամ դպիր» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. 201. Նոր բառեր են մեղրամոմ, կնքամոմ, մոմավաճառ, մոմլուցկի, մոմշոր (արդէն յիշուած է Թորոսեան, Տետր. հմռ. բառ. էջ 53), մոմապատ, մոմագործութիւն ևն։


Մոյթ, մութից

s. mus.

stay, support, prop, jamb, pillar, pilaster, stanchion, buttress;
— դնել, to prop, to support, to shore up;
— լարակալ, cf. Էշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. meuthi-ձևից. սրա հետ հմմտ. սանս. [other alphabet] methi «մոյթ, ցից», mitá «հաստատեալ», minóti «տնկել, ոցել, հաստատել, հիմնել», mit-«տնկած ցից», maуūkha-«ցից», լիթ. miētas «ցան-կապատի ցից», լեթթ. miets «նոյն նշ.», maide «ձող», mienu, miet «հողի մէջ ցից խրել», միռլ. methos «սահմանանիշ», լտ. meta «սահման, ծայր, վերջ», moenia «շըր-ջապարիսպ», muniō «պարսպել, պատ քա-


Մոր, ի

s.

blackberry;
mulberry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ընտիր զգեստ», անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 138. Ետուն նմա ևս զանգապանս մար-գարտով և գումարտակ նոյնգունակ շուրջ զպարանոցաւն. ագուցին նմա արջնաթոյր մորս չորիւք. դրօշակօք (հրտր. Շահն. գրում է ստորս)։ Թերևս ուղղելի է սամոյր. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 24. սա-կայն կայ նաև մօռ, որ տես ֆօռտ բառի տակ։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։


Մուղտ

cf. Մղուտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։


Մուռ

cf. Լուռ մուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot. myrtletree, myrtleberry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Մառան, աց

s.

pantry, store-room, cellar, larder, buttery;
wine-cellar, wine-vault, canteen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «շտեմարան (գինու, կե-րակրեղէնի, մթերքի ևն)» Բուզ. Ոսկ. ա. տիմ. Եւս. պտմ. Մծբ. որից մառանապան 309 (նորագիւտ բառ). գրուած է նաև մա-րան, մարանապան Ադամ. էջ 146, 152։


Մատուտակ, ի

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მარი մարի «15 ֆնտա-նոց», կապադովկ. μάριϰο «փոքր սափոր» (Karolides, Γλ. συγϰρ. 91). մտած է նաև дa-ვ Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. Բ. 6. Հէր եէքէ ուան տըտօ եա սըսէ մար դշդտը սmնտ (տանէին մի մի ի նոցա-նէ մարս երկուս կամ երիս)։


Մար, ի, աց

s.

s. adj. Mede;
Median;
lord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მარი մարի «15 ֆնտա-նոց», կապադովկ. μάριϰο «փոքր սափոր» (Karolides, Γλ. συγϰρ. 91). մտած է նաև дa-ვ Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. Բ. 6. Հէր եէքէ ուան տըտօ եա սըսէ մար դշդտը սmնտ (տանէին մի մի ի նոցա-նէ մարս երկուս կամ երիս)։