Definitions containing the research վ : 10000 results

Նշի, շւոյ

s.

almond-tree.

· Calfa

NBHL (1)

ՆՇԵՆԻ ՆՇԻ. ἁμύγδαλος amygdalus. վր. նու՛շի. Ծառ՝ որ բերէ զնուշ (քաղցր, կամ դառն).


Նշխարատուն

s.

place for making hosts or wafers.

· Calfa

NBHL (1)

Ժամատուն վասն գործելոյ զնշխարս ի պէտս պատարագի.


Նշխարեմ, եցի

adj.

vn. va. to remain over and above;
to leave fragments;
—եալ, left, remained;
— ոսկերք սրբոց, relics;
— կեանք իմ, my spark of life;
the rest of my life.

· Calfa

NBHL (2)

Կերիցեն, եւ նշխարեսցեն ... եւ եդ առաջի նոցա. եւ կերան, եւ թողին նշխար ըստ բանի տեառն։ Ժողովեցէ՛ք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ. (՟Դ. Թագ. ՟Դ. 43։ Յհ. ՟Զ. 12։)

Յագեցան կերակրովք, եւ նշխարեցին տղայոց. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Նշկահեմ, եցի

va.

to rise, to rise against, to revolt, to rebel, to mutiny, to rise in insurrection;
to reject, to despise;
— զոք, — ի ներքուստ ձեռին ուրուք, to shake off the yoke, to free or rid oneself from another's domination.

· Calfa

NBHL (5)

ἁθετέω rejicio, sperno, despcio, praevaricor, rebellor. եւս եւ ὐπερφονέω insolesco ἁτιμάζω dedignor ἑπιβουλέω insidias struo եւ այլն. Շկահել իբր շառաչմամբ՝ սիգալով՝ խրոխտալով. մերժել. անարգել. արհամարհել. անգոսնել. թօթափել զլուծ. ընդվզիլ. վտարանջել. ապստամբիլ. չսեպել. սայպել, թօթվել, գլուխ վերցընել.

Նշխահեաց մովաբ զԻսրայէլ։ Նշկահեաց արքայն Մովաբու զարքայն Իսրայէլի։ Արքայ Մովաբու նշկահեաց զիս։ Նշկահեաց եդոմ ի ներքուստ ձեռին Յուդայ։ Նշկահեաց զարքայն Ասորենստանի, եւ ոչ ծառայեաց նմա։ Յո՞ յուսացեալ նշկահեցեր զիս։ Նշկահեաց Սեդեկիա զարքայն բաբելացւոց. (՟Դ. Թագ.։)

Մի՛ եւս յաւելցեն վտարանջել՝ նշկահելով զնա. (Խոր. ՟Գ. 38։)

Հաւատացելոյն աշխարհ ամենայն գանձիւք լի է նորա վասն նշկահելոյն՝ կոխելոյն՝ ի վերայ թռանելոյն. (անդ. ՟Ե։)

Մի զՔրիստոսի շնորհսն մերով թերահաւատութեամբ նշկահեսցուք։ Մոռանսն զաստուծոյ դատաստանն, նշկահեն եւ զերկիւղ իշխանաց ... Մանուկն զքաղցրութեամբ խրատիլն նշկահէ, իսկ գաւազանին ցաւ երկեցուցանէ։ Նշկահեաց զայս սէր եւ զողորմութիւն, եւ գնաց յարեցաւ ի կուռս օտարոտիս. (Լմբ. սղ. Լմբ. առակ. Լմբ. ովս.։)


Նշկահումն, ման

s.

rebellion;
contempt, disdain.

· Calfa


Նշմարեմ, եցի

va.

to catch a glimpse of, to see imperfectly, to perceive, to discover, to examine, to observe, to regard;
զերկիր —, to cast the eyes down, to look on the ground.

· Calfa

NBHL (1)

Աստեղագէտքն՝ որ նշմարեն զաստեղս երկնից։ Նշմարեա՛ զամպս։ Ի քում ական զգերանդ ոչ նշմարես։ Ի մատչելն նորա նշմարել (զմորենին)։ Զգոգ մի նշմարէին, թէ ափն ծովուն իցէ։ Նշմարեսցես զտեղին.եւ այլն։


Նշողեմ, եցի

vn. va. to glitter, to glisten, to shine, to sparkle, to flash.

· Calfa

NBHL (1)

Իսկ թէ առ գերագոյն քան զնա տեսութեան ճաճանչսն նշուլել համարձակապէս ձեռնարկիցէ, ոչ հասանէ, եւ վրիպեսցէ. (Դիոն. եկեղ.։)


Նշոյլ, շուլից

s.

light, shining;
reflex, glimmer;
— խնդութեան, ray or beam of joy;
աղօտ, մռայլ —, faint glimmer, dim light.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ ընդ սակաւ ինչ փեռեկումն ծերպից՝ նշոյլք երեւեսցին։ Գիշերի՝ յորժամ առ ծովեզեր կայցես, եւ զջուրն ժքթիցիս, նշոյլք լուսոյն հատանին. (Եզնիկ.։)


Նշուլազարդ

adj.

cf. Նշուլափայլ.

· Calfa

NBHL (1)

Նշուլազարդ է աստղ քան զաստղ լուսով իւրով։ Մովսէս այր մարգարէ՝ ակն նշողազարդ ամենայն ժողովրդեանն. (Մծբ. ՟Ժ՟Է։)


Նշուտ

adj.

full of almonds;
abounding in almond-trees.

· Calfa


Նշտրակ, աց

s.

lancet;
incision-knife or surgical-knife, bistoury;
— պայտարաց, fleam.

· Calfa

NBHL (3)

Վասն առողջութեան մարմնոյ թոյլ տան նշտրով փորձել զվէրս. (Եփր. խրատ.։)

Նըշտարակն վասն իւր ինքեան փախչելի է, վասն զի ցաւեցուցանէ. իսկ վասն առողջութեան ընտրելի. (Անյաղթ պորփ.։)

ՆՇՏԻՐ ՆՇՏՐԱԿ. ռմկ. նէշթէր, նիշթէր, նիշ. Գործի վիրահատաց, եւ զմելին երակահատաց.


Նոխազադէմ

adj.

goat-faced.

· Calfa

NBHL (1)

Զպայն (որ եւ պան) մինդիս կոչեն եգիպտացիքն. վասն որոյ եւ զնոխազ մինդիս կոչեն. զի եւ պայն նոխազադէմ է. (Նոննոս.։)


Նոխազերգու

cf. Ողբերգակ.

· Calfa

NBHL (1)

τραγῳδός tragoedus, tragicus poeta. Ողբերգակ նոխազերգութեան. Եղերերգու, որոյ վարձ յաղթութեան էր նոխազ մի.


Շնչախառն

adj. adv.

between the teeth;
muttering;
murmuringly.

· Calfa

NBHL (1)

Խառն ընդ շնչոյ. թոյլ եւ նուազ շնչմամբ. բերանով եւ ոչ ի սրտէ. կէս բերնէ, անսիրտ, խժլտացօղ ձայնով.


Շնչական, ի, աց

adj.

respiratory;
cf. Շնչաւոր.

· Calfa

NBHL (4)

Ի շնչականացն որոշեցեր, հոգւով իմանալեաւ խառնեցեր։ Ո՛վ շնչականդ ի բանականաց. (Նար. ՟Ե. ՟Ը։)

Ըստ ախտաւոր եւ շնչական վարուց. (Կիւրղ. ղկ.։)

Քրիստոսլ եգիտ սուրբ մարմնով եւ հոգւով զկոյսն, եւ ա՛ռ ի նմանէն զշնչական մարմինն ըստ պատշաճի կամաց իւրոց. յանապական արգանդէ ստեղծ ինքն իւր մարմին շնչական. (Ճ. ՟Գ.։)

Հոգւով բերանոյ նորա ... ո՛չ ոգի ի ձեռն շնչականն գործեաց յառաջ խաղացեալ. (Աթ. ՟Թ։)


Շնչակեաց

adj.

having the breath of life, breathing.

· Calfa

NBHL (1)

Որ կեայ շնչով. շնչական. շնչաւոր.


Շնչահան, աց

cf. Շնչամուտ.

· Calfa


Շնչահեղձոյց

adj.

suffocating, stifling.

· Calfa

NBHL (1)

Ապրեցան բազմութիւնք հաւատացելոց ի շնչահեղձոյց մեղացն ծովէ. (Յհ. իմ. եկեղ.։)


Շնչանամ, ացայ

vn.

to be animated, to live, to breathe, to respire.

· Calfa

NBHL (3)

Կաւոյն շնչանալ, եւ ընդ տիեզերս շրջիլ՝ ինքնակամ գնալով. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Յորում է շունչ կենդանի. որք կտրեն շնչանալ։ Ի վատթարին կեայ մարդն ցանկութեամբք եւ հեշտութեամբք, եւ ամենեքումբք՝ որովք խնդայր շնչացեալ. իսկ յառաքինւոջն մեռան։ Մանկանցն ծնունդ՝ ի սուրբ աջոյդ քումմէ ի ներքս ի միասին հաստատեալ շնչանայ. (Փիլ.։)

Եւ ահա շնչանայր վերստին մանուկն՝ ի դժոխոցն դարձեալ դրանց. (Սկեւռ. լմբ.։)


Շնչարգել

adj.

asthmatic.

· Calfa

NBHL (1)

Արգելեալ եւ խափանեալ ի շնչոյ. ոգեսպառ. նուաղեալ. վհատեալ.


Շնչացուցանեմ, ուցի

va.

to animate, to give a soul to, to cause to breathe, to vivify.

· Calfa

NBHL (3)

Նախ առնլով աստուած հող յերկրէ՝ զմարդն եստեղծ, եւ ապա այսպէս շնչացոյց ի ձեռն փչմանն. (Նիւս. կազմ.։)

Շնչացուցանել՝ որք կարեն շնչանալ։ Կենդանածնել եւ շնչացու. ցանել զմարմինն մաքրագոյն հոգւով. (Փիլ.)

Օդս շնչացուցանէ զժողովեալ արարածսն. (Փիլ.։)


Շնչաւոր

adj. fig.

respiring, breathing, living, animal;
carnal, sensual, gross;
spiritual;
— գործիք, wind instruments.

· Calfa

NBHL (2)

Սատակեցի զամենայն շնչաւոր՝ որ ի նմա։ Կոտորեցին ի նմա զամենայն շնչաւոր. եւ ոչ մնաց ի նմա շնչաւոր։ Մի՛ ապրեցուցանիցէք ի նոցանէ զամենայն շնչաւոր։ ոչ թողոյր զամենայն շնչաւոր տանն յերոբովամայ (յն. շունչ). եւ այլն։

Ի նմին յամառութեան կան՝ զամենայն ինչ կենդանի եւ շնչաւոր համարելով։ Եդ կրօնս պիթագորաս զշնչաւորաց միս չճաշակել։ Ամենայն արարածոց՝ շնչաւորաց եւ անշնչից. (Եզնիկ.։)


Շնչաւորեմ, եցի

va.

cf. Շնչացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Նայեա՛ ի հոգիս, որ է անմահ, եւ հոգւով սրբով շնչաւորի. (Հ=Յ. ապր. ՟Ի՟Դ.։)


Շնչաւորութիւն, ութեան

s.

act of breathing, respiration, animation, vitality;
sensuality.

· Calfa


Շնչափող, ից, ոց

s.

wind-pipe, trachea, throttle;
lung.

· Calfa

NBHL (2)

Երկու են ամանք. երակ, եւ շնչափողք. երակն՝ արիւն առաւել ունի քան զշունչ. իսկ շնչափողքն շունչ առաւել քան զարիւն։ Հնչումն. յոր եւ գործի ի բնութենէս՝ կազմեալ ի ձեռն այնր՝ որ ասի խոշոր՝ շնչափողոյն, բերանոյ, եւ լեզուոյ։ Շուչն ոռոգելով զշնչափողսն. (Փիլ.։)

Կրկին գոլով սորա՝ զմինն ըստ շնչափողիցն ի թոքն հասոյց, եւ զմիւսն առ շնչափողօքն յորովայնն. (Պղատ. տիմ.։)


Շնչեմ, եցի

va. vn.

to breathe, to respire, to puff;
to blow;
to inspire;
to exhale, to emit;
— զօդ, to breathe, to take breath, to respire;
զհուր —, to send forth or emit fire, to break into a volcanic eruption;
— չարախօսութիւն, to whisper in the ears, to accuse in secret;
շնչեսցեն հողմք, let the winds blow;
let the storm rage;
շնչէ հողմն ուժգին, the wind blows hard;
շնչեաց հողմն աջողակ, a fair or favourable wind arose.

· Calfa

NBHL (1)

Եթէ եւ առ դոյզն մի շնչելեացս փող (յն. փող շնչառութեան) արգելցի, մահ ի վերայ հասանէ. (Փիլ. բագն.։)


Շնչերակ, աց

s.

artery;
— թոքային, pulmonary -.

· Calfa

NBHL (2)

Շնչերակքն ի խոնարհ կողմն զմարմինն ճնշէ, զի որ ի ներքսն իցէ՝ բռնադատեալ ուժով ի վայր բերցի. (Շիր.։)

Հագադ շնչոյն ի տրտմութենէն թանձրացեալ՝ լնոյր զանցս շնչերակացն. (Անան. ի յովնան.։)


Շնչերակական

cf. Շնչերակային.

· Calfa

NBHL (1)

Ոչ հաւանողք բանի են կերակրականն, ծննդականն, եւ շնչերակականն։ Շնչերակականն զօրութիւն՝ կոչի եւ կենդանական զօրութիւն՝ զսիրտն ունելով սկիզբն։ Շնչերակականն՝ կենդանական. (Նիւս. բն.։)


Շնչումն, ման

s.

breath, puff, wind;
whistling;
respiration, breathing;
inspiration.

· Calfa

NBHL (3)

Համարըձակութեանն շիջեալ լապտեր՝ շնչմամբ վիշապին. (Նար. ՟Լ՟Ե։)

Յորդորէին ուսանել զուսմունս ծաղրելի շնչմանց, որպէս զօձակոչսն եւ զորովայնախօս. (Փարպ.։)

Տեսանէ ինձ մի, զի ելանէր ի լեառն ստէպ շնչմամբ (ռմկ. (Քշալով). Հ=Յ. դեկտ. ՟Ա.։)


Շնփին

s.

dog's-dung.

· Calfa

NBHL (1)

Զշնփինն եւ զհին դոզ մարդոյ յիրար խառնեալ՝ սրսկեցին շուրջ զտնկովն. (Վստկ. ՟Ղ՟Թ։)


Շշնջեմ, եցի

vn.

to whisper, to speak low, to murmur;
to hum, to mutter, to grumble;
— են ականջք իմ, my ears ring or tingle.

· Calfa

NBHL (3)

շուն զայնոսիկ ասէ, որք վայրապար ընդդէմ տեառն իւրեանց շշնջեն. (Ոսկ. խչ. (յն. կատաղիլ)։)

Շշնջեցին զխրատ քո, այսինքն խռովեցան վասն խիստ խրատուն քո. (Գէ. ես. յԵփրեմէ.։)

ψιθυρίζω mussito, susrro. Շշունջս առնել. շչելով խօսել. քրթմնջել. տրտնջել. հծծել. քըսփըսալ, փըսփըսալ, քթին տակէն մըռըլտալ.


Շշուկ

s.

noise, racket, uproar, clatter, hubbub, tumult.

· Calfa

NBHL (3)

Տեսաք զվիշտսն, եւ զտանն շշուկ եւ զաղմուկ. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Եղեւ շշուկ եւ շփոթ ի մէջ վանացն. (Վրք. հց. ՟Ի՟Ը։)

զայս շշուկ առեալ մօր որդւոցն զեբեդեայ՝ խնդրէր որդւոցն զգահերիցութիւն. (Լմբ. վերափոխ.։)


Շշունջ

cf. Շշնջիւն.

· Calfa

NBHL (1)

φθέγμα vox. Արմատ ՇՇնջելոյ, որպէս ՇՇնջիւն. իբր մրմռումն ընդ ունջս շրշ մրշ հնչմամբք, կամ ընդ ունկն այլոց հծծելով.


Շոգեակ

s.

light vapour, a mist.

· Calfa


Շոգի, գւոյ

s.

vapour, exhalation;
breath;
cf. Ընդունարան.

· Calfa

NBHL (7)

ἁτμός, -μή, -μίς vapor, halitus, exhalatio. (լծ. սիք. յն. փսիքի՛ ). որ եւ ՇՈԳՈԼԻ, ԳՈԼՈՐՇԻ. Խոնաւ հիւթ իբր ոգի կամ սիւք ամենայն իրաց՝ ջերմութեամբ հրոյ եւ արեւու եւ շնչոյ վերացեալ յօդս եւ ցնդեալ. որ լինի նիւթ ամպոց. գոլոշտիք.

Զի մի՛ շոգին (վիշապաց՝) մարդոյ կամ անսանոյ մեղանչիցէ. (Եզնիկ.։)

Ելանէ շոգի յերկրէ, եւ ա՛րդ ի ծովէ, եւ շունչք ի գետոց. (Եւս. պտմ. ՟Է. 20։)

Ծուխ, եւ շոգի երկրի, եւ բոց հրոյ՝ քանզի թեթեւք են, ի վեր կողմն գնան. (Եզնիկ.։)

Ոչ ոք յղփացեալ կարէ զխոնարհութիւն զգենուլ. վասն զի ծանրացեալ շոգոյս ի շարժմունս մարմնոյս՝ յաղթէ մատցս. (Եփր. ի յովսէփ.։)

Հողմախառն շոգի հոգւոյն աստուծոյ, որ սովոր է զմարդիկ յուղղութիւն ածել. (Ագաթ.։)

ՇՈԳԻ. որպէս Շող լուսոյ. ճառագայթ. ճաճանչ. (յն. ագդի՛ն վերծանեալ իբր ադմի՛ս, ադմօ՛ս ).


Շոգիամէգ

adj.

vapory, misty, foggy, hazy.

· Calfa

NBHL (1)

Ծխալից շարաւ վիշապին, շոգիամէգ մթին ստուերին, մռայլ շամանդաղ նսեմ խաւարին. (Նար. խչ.։)


Շոգոլի, լւոյ, լւով, լեաց

s.

vapour, exhalation.

· Calfa

NBHL (3)

ՇՈԳՈԼԻ. ἁναποτνιασμός gemitus, suspirium. Յոգւոցհանութիւն, հեծութիւն. որով լինի շոգիս ցնդել ի խորոց.

Թանձրացեալ շոգոլովն (կերակրոց). (Նիւս. կազմ.։)

Զայսպիսի հինինումն՝ ժողով տրտմութեան առնեմք, հեծեծումնզ զնա եւ շոգոլի կոչելով. (Նիւս. կազմ.։)


Շողակաթ, ի

s.

stream of light, effusion of light;
splendour, brightness, glory;
cathedral of Etchmiadzin, and the feast of its dedication.

· Calfa

NBHL (1)

Տօնէ շողակաթին։ Կանովն շողակաթի. (Տօնաց.։ Շար.։)


Շողամ, ացայ, ացի

vn.

to shoot or throw out rays, to beam, to glitter, to shine, to twinkle, to scintillate, to blaze, to flame, to flash, to glitter, to gleam, to sparkle.

· Calfa

NBHL (6)

Ի շողալ փայլակման՝՝ զգլուխս ի վայր արկանեմք. (Գէ. ես.։)

Սիւն գործեաց լոյսն շողացեալ։ Շողաց հուր զքաղաքաւս։ Արեգակն շողայր ի վերայ ջրոց. (Ագաթ.։ Սեբեր. ՟Բ։ Եփր. թագ.։)

Փայլիւն զինու, շողալ սուսերի։ Ի վերայ իմ շողան աղեղն եւ սուսեր. (Նաւ. ՟Գ. 3։ Յոբ. ՟Լ՟Թ. 23։)

Շողայր սուսեր իլ բազուկսդ առաքինիսդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ի բազում շողալ սուսերացն։ Շողայր սուրն ի վերայ պարանոցի երանելեացն. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Կամ որպէս Սողալ, սիգալ, սլանալ, լուղիլ, ճեմել, ի վեր երեւիլ.


Շողապէս

adv.

like a flash of light, beamingly, radiantly, brilliantly.

· Calfa

NBHL (1)

Եկաց լոյս շողապէս ընդ աղօտ նշան խաչի ի վերայ տանն. (Խոր. ՟Գ. 67։)


Շողացումն, ման

s.

irradiation.

· Calfa

NBHL (1)

Փայլիւն երկնաւոր զօրացն շողացումն անմարմին բանակաց շուրջ զգերեզմանաւն. (Լմբ. վերափոխ.։)


Շողացուցանեմ, ուցի

va.

to cause to shine or to glitter, to give brightness to, to brighten;
to warm, to inflame, to render incandescent;
to brandish, to rotate.

· Calfa

NBHL (4)

Տախտակս պղնձիս շողացուցանէին, եւ դնէին ի վերայ մարմնոյ նորա. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)

Շողացուցանելով զնոյն ընդդէմ արեգականն. (Լմբ. պտրգ.։)

Ջնջնել զարծաթ եւ զտել կարես դու եւ առանց հրոյ, այլ շողացուցանել եւ եռանդնացուցանել՝ հրով միայն կարես դու. (Եփր. համաբ.։)

ՇՈՂԱՑՈՒՑԱՆԵԼ. ἁφίημαι vibro. Տալ շողալ զինու կամ սրոյ. շրջշրջելով՝ տալ նշոյլս արձակել. ճօճել.


Շողաւոր

adj.

beamy, radiant, shining, effulgent, luminous, brilliant, sparkling, splendid.

· Calfa

NBHL (1)

Տեսիլ սքանչելի խաչանման լուսաւոր շողաւոր ձեւ երեւէր ի վերայ ապարանիցն. (Կորիւն.։)


Շողգամ, ի

s.

cf. Շաղգամ.

· Calfa


Շողիք

cf. Լորձն, լորձունք.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. (լծ. տողիք. յն. լտ. թ. սալի՛վա, սալէա՛ ). այսինքն Լորձունք. թուք կաթեալ.


Շողշողիմ, եցայ

vn.

cf. Շողամ.

· Calfa

NBHL (1)

Շողալով շողիլ. փայլատակել (լուսոյ, սրոյ)


Շողոմարար, աց

adj. s.

flattering, adulating, cajoling, wheedling;
adulator, flatterer, cajoler.

· Calfa

NBHL (1)

Շղոմարար հպատակութեամբ վարէր առ թագաւորն։ Մեռանի անձամբ ընդ այլ շղոմարարսն յաշխարհին մարաց։ ոչ կարեմք փոյթ ընդ փոյթ շղումարար հաճութեամբ թագաւորիդ յանձն առնուլ. (Արծր. ՟Ա. 11։ ՟Բ. 2։)


Շողոմեմ, եցի

va.

to flatter, to palaver, to cajole, to wheedle, to coax;
to caress, to fondle.

· Calfa

NBHL (1)

Կերբերոս առասպելեալ շուն՝ զիջեալսն ի դժոխս ողոքելով շողոմէ, իսկ զելեալսն խափանէ եւ ոչ թողացուցանէ շողոմելով ի ժողովս. իսկ յանկասկածի եղեալ առանձին ի բազմութենէ՝ զիւր չարութիւնն ցուցանէ. (Վրք. հց. ՟Զ։)


Շոճ, ի

cf. Շոճի.

· Calfa

NBHL (4)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)

ՇՈՃ մանաւանդ ՇՈՃԻ. πιτή, πίτους abies, pinus. Սոճ. սոճի. ազգ նոճի եւ դիոյ՝ որպէս փստղենիլ ընտանի եւ վայրի. եւ որ ինչ է ի նմին ծառոյ. չամ, չամ աղաճը,


Շոճի, ճւոյ

s.

pine, pine-tree, fir-tree;
պիստակ շոճւոյ, pine-cone;
—ք, —իք, pine-grove.

· Calfa

NBHL (4)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

Շոճի ծառ զտեւակութեան ունի զնշանաւ եւ զիմաստասիրութեան, յամարանի եւ ի ձմերայնի միշտ սաղարթացեալ. վասն որոյ եւ զժուժկալսն ի մրցմունսն առ ասպարիսօք՝ շոճի ուտովք պսակէին. (Նոննոս.։)

ՇՈՃ մանաւանդ ՇՈՃԻ. πιτή, πίτους abies, pinus. Սոճ. սոճի. ազգ նոճի եւ դիոյ՝ որպէս փստղենիլ ընտանի եւ վայրի. եւ որ ինչ է ի նմին ծառոյ. չամ, չամ աղաճը,