Definitions containing the research իմն : 1456 Results

Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

Etymologies (1)

• -Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.


Բոյժ

s.

cure;
remedy.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

Etymologies (1)

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։


Անց, ի, իւ, անցք, ից

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

Etymologies (1)

• , ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։


Բարաւոր, աց

s.

lintel, door-post, door-tree.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

Etymologies (1)

• = Բառիս հետ նոյն են վրաց. ხომორი խո-շորի կամ ხუმური խուշուրի «ոչ մեծ, ոչ փոքր, այլ միջակ մեծութեամբ. 2. բռնկցնե-լու նիւթ, տաշեղ, կպչան, Յ. քարի մանը կտորներ, խիճ. 4. ո՛չ հաստ ոլորած թել», ხვიმერი խվիշերի «կտոր կտոր կոտրտած». ხვიჟირი խվիժիրի «խոշոր ջարդած կտոր-ներ, աղի կռոճ ևն (=Պլ. խոշոր աղ)», დახ-ვიჟრვა դախվիժրվա «քար կամ աղ կոտրա-տել», ღახააჯς, ծախվիժրա «ճանապարհի համար քար ջարդել», սվան. խոշա «խոշոր, մեծ, երէց», պրս. [arabic word] xušā̄ra «փշրանք. որ ի սեղանի ի կերակրոյ և ի հացէ թափի»։ արաբ. [arabic word] xuš̌ar, [arabic word] ❇šara «սե-ղանից աւելացած փշրանք, առհասարակ ա-ւելորդ և դէն գցելու բան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 839). [arabic word] xarāš̌a «տաշեղի նման թափթփուք», [arabic word] xaraš «մանրուք իրեր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 325). բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս պէտք է կապել այս բոլորը իրար հետ և ո՛րն է նրանց նախնա-կան աղբիւրը։ Հիմնական նշանակութիւնն է անշուշտ «ջարդոտած կտորներ», ինչ որ յա-րաբերական գաղափար է և կարող է ըմբըռ, նուել ըստ տեղւոյն «մանր, փշուր, փշրանք» և կամ «խոշոր, մեծ կռոճներով». այս վեր-չինից էլ կբխի «կոպիտ, կոշտ կամ անհարթ (խոժոռ)» գաղափարը։-Աճ.


Խուլ, խլից

adj.

deaf;
deaf, dead, dull;
eyeless;
— առնել, to deafen, to stun;
— առնել զունկն, — լինել, to turn or give a deaf ear to.

Etymologies (1)

• ՆՀԲ խօլ բառից, իբր «խօլ լսելեօք»։ Justi, Zendsp. 79 զնդ. karapan «խուլ»? Հիւնք. լուրջ բառից խուլ է դնում. իսկ զանխուլ հանում է պրս. zangula «զան-գակ» բառից։ Meillet MSL 10, 282 յն. γωλός «կաղ», χαλαω «թուլացնել», χαλαρός «թոյլ, մեղկ», χαλί-φρων «թե-թևամիտ» և թերևս նաև սանս. khar-vás «խեղ, խեղանդամ» բառերին է կը-ռում։ Ընռունում է Հիւբշ. IF Anz. 10 48. Patrubány SA 1, 194 լտ. oc-culo «ծածկել», գերմ. hehlen «պարտկել», յն. ϰὸλον «արտևանունք» բառերի հետ հնխ. khulos ձևից։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. gula «լսել», թրք. qulaq «ականջ»։ Petersson KZ 47, 286 հլ. խօլ, խօթ, յն. ϰωσός «բութ, խուլ, ապուշ, անհիմն», ϰηφήν «բոռ. անճա-րակ», հսլ. chabiti «փճացնել» ևն բա-ռերի հետ հնխ. qhōbh-արմատից։


Խիլայ

cf. Խլայ.

Etymologies (1)

• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Խիր

s.

white violet.

Etymologies (1)

• = Պրս. և արաբ. ❇ xir կամ [arabic word] xi-rī «մի տեսակ ծաղիկ, որ ունի դեղին, կար-միր և ճերմակ տեսակները. cheiranthus Fheiri, Goldlack կամ շահպրակ» (ըստ Steinschneider WZKM 12, 20). սրանից է պրս. roγan-i-xēri «խիրու ձէթ, Lackól».-պհլ. xeri, ասոր. [arabic word] kirīg. կոչւում է նաև պրս. ❇ xirū «է ծաղիկ իմն կարմիր» որ արաբանալով լինում է xirաǰ։-Հիւբշ. 268։


Խլայ, ից

s.

robe of honour.

Etymologies (1)

• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

Etymologies (1)

• Նախ Schröder, Thesaur. 45 փոխա-ռեալ դրաւ եբր. [hebrew word] xmr ձևից, որ աւանդուած չէ։ Müller SWAW 41, 12 և WZKM 8, 284 արամ. [syriac word] xəmirā «խմոր» բառից փոխառեալ է դնում։ Այս մեկնութիւնը ընդունում է Հիւբշ. 305, թէև սպասում է հյ. *խմիր կամ *խամիր ձևը։ Հայերէնի ո ձայնը մեկ-նելու համար M. Bittner WZKM 13 (1899), էջ 296 խմոր բառը թրք. xa-mur ձևից փոխառեալ է համարում! կամ հայերէնից անցած թուրքերէնի։ Այս ենթադրութեան անհեթեթութիւնը ցոյց տուաւ R. Gauthiot, Բանասէր 1899, 325։ Առաջին անռամ Աճառ. Հայ. նորագիւտ բառեր մնաց. գրոց մէջ, էջ 9 անխում և խմեալ նորագիւտ բա-ռերը երևան հանելով՝ ենթադրեց որ խմոր բառի արմատն է խում, որ նոյն է խում, խմել «ըմպէլ» բառի հետ և հետևաբար խմոր գործ չունի ասոր. xə-րի ձևով։ Մառ. Христ. Boст. 2(1913), 132 հիմնուելով սրա վրայ՝ մեկնեց վե-ոի ձևով։ Մառ,Христ. Bocm. 2(1913), 148 վրաց. ցոմի «թթխմոր», ն. վրաց. «խմոր», սվան. մըխիմա «թթու», խվի-մըխմի «թթուիլ», խվիմխըմե «գինուց սթափիլ», լիմխըմե «խմորել, մա-կարդել», նամխըմի «թթխմոր» բառերի հետ՝ իբրև յաբեթական արմատէ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 91 վրաց. ցոմի «խմոր»։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Ժանդ

cf. Ժանտ.

Etymologies (1)

• + Պհլ. *žang ձևից, որ աւանդուած չէ բայց կան պրս. [arabic word] žang, [arabic word] zang «ժանգ», [arabic word] žanga «ցորենի վատ հիւանդութիմն, ժանգ», բելուճ. zang «ժանգ», քրդ. ženk «ժանգ», ženk girtin «ժանգոտիլ». իրանեանից փոխառեալ են նաև արև. թրք. [arabic word] ︎ zang. ն. ասոր jäng «ժանգ»։-Հիւբշ. էջ 156։


Լիկն, լկան

s.

wash-hand basin.

Etymologies (1)

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

Etymologies (1)

• = Հիմնական նշանակութիւնն է «զարնել» և այս իմաստով ունինք մինչև այժմ թխել Ղզ. Ղրբ. «զարնել. 2. նուագել (թմբուկ ևն)»։ Այս նշանակութիւնը յառաջացած է նրանից, որ հայկական հացը (լաւաշը) եփելիս՝ խը-մորը թոնրի պատերին են զարնում։ Ըստ այսմ թխել նոյն է տխել Բլ. Մշ. «ծեծել» բառի հետ.-թխ և տխ ձայնափոխութեան համար հմմտ. թխկի և տխկի, թթխմոր և տխտմոր ևն։ Այս նշանակութեամբ մեր բա-ռի հետ նոյնանում է լազ. մոնթխափու «ծե-ծել, զարնել» (արմատը նթխ), թերևս երկու-սըն էլ բնաձայն, ինչպէս է նաև արաբ. [arabic word] tayx «փայտով զարնել» (Կամուս, թրք. Առռմ. Ա. 538)։-Աճ.


Խարակ, աց

s.

rock.

Etymologies (1)

• = Պհլ. *xārak «ժայռ», որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ [arabic word] *ara «է տեսակ իմն յոյժ ամուր և խիստ քարի»։ (Պրս. բառը կցւում է սանս. kbar» «կարծր, կոշտ, սուր», յն. ϰάρχαρος «սուր, ևծող» բառերին. տե՛ս Horn § 461 և Boi sacq էջ 417)։-Հիւբշ. 158։


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

Etymologies (1)

• (ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

Etymologies (1)

• ՆՀԲ «որպէս թանց»։ Peterm. թէ թանց և թէ թարց դնում է դարձ բառից։ Հիւնք. թանց դնում է առանց ձևից, իսկ թարց՝ դարձ բառից։ Աճառ. Հայ. նոր բառեր. Ա. էջ 157 հիմնուելով Վեցօրէից դարձ ձևի վրայ, համարում է դառնալ, դարձ բառից, իբր թէ «դարձի՛ր, ձգէ՛, թող», ինչպէս իրօք էլ ունինք ապաթարց փխ. *ապադարձ։ Վարդանեան ՀԱ 1922, վրիպակ է միայն։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

Etymologies (1)

• = Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։


Դաշտ, աց

s.

field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր, The-saur, 47, որից յետոյ Րlapr. As. polygl. էջ 100 և ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Peter-mann, 22, Böttich. Arica, 78, 291 ևն։ -Lag. Gesam. Abhd. 34 հյ. դաշտի կցում է պրս. daštī, պհլ. daštik. ա-սոր. daštig «վայրի» բառերին, որ և կրկնում է Lag. Arm. Stud. § 570։ Հիւբշ. Arm. Gram. 134 ցոյց է տալիս, որ հյ. բառը դաշա ձևի սեռականն է և պարսկականների հետ գործ չունի։ Ny-berg չյիշելով հյ. դաշտ ձևը, իրանեա-նից է դնում հյ. երաշտ<δašta և սոգդ. ձևի վրայ հիմնուելով՝ մեկնում է dag


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

Etymologies (1)

• Lag. Gesam. Abhd. 62, 13 դրօշակ բառի հետ. drafš արմատից, որ մեր-ժում է Հիւբշ. 147։ Justl, Dict. kurde 181 ռառիս հետ նոյն է դնում պրս. [arabic word] durōš «է գործի իմն ի գործեաց արիւնառուացօ, քրդ. [arabic word] durūw «նը-շան, խարան, մարմնի վրայ մնացած հետք, դէմքի նմանութիւն»։ Canini, Ft. étym. 89 պրս. darāyiš «գծել, դրոշմել»։ Հիւնք. դրօշել բայից։ Mul-ler, WZKM, 10, 354 դրօշ «արձան» բառի հետ։ Scheftelowitz, BВ 29, 67 պրս. duroš «խարան» բառից փոխա ռեալ. մ մասնիկ է։ Պատահական նմա-նութիւն ունի ասոր. [syriac word] ︎ rušmā «նշան»։ Justi, Kurd. gram. 94. քրդ. durūw դնում է հյ. դրոշմ բառից՝ շ-ի անկումով և մ> ձայնափոխութեամբ։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

Etymologies (1)

• ՆՀԲ և ՋԲ այս բառը դնում են դար-գին ձևով, ինչպէս որ աւանդուած էլ է, բայց առանց վկայութեան և ենթադրե-լով միայն բարդութիւններից։ Հիւբշ. կարծելով, որ իրօք աւանդուած չէ բա-ռը, այլ դարգճակալ և դարգնաձև ռառե-րից միայն ենթադրուած է, մերժում է դարգին ձևը և հիմնուելով ասորի ձևի վրայ՝ դնում է *դարգուճ։-ՆՀԲ մեկնու է լծ. թրք. թարագ «սանտը»։ Ուղիղ մեե-նեց Հիւբշ. ZDMG, 36 (1882), էջ 128։ Ըստ Մովսիսեան (նամակ 1933 մարտ հմմտ. քրդ. därguš «օրօրոց», որ ճշտիւ նոյն է ասորի բառե հետ։


Դէպ, դիպի, դիպում

adj. prep. adv.

fit, proper, suitable, decent, convenient;
accident, case, incident, hazard, chance;
ի — լինել, to suit, to be proper or fit;
ի — ժամանակի, in due time;
— լինել, to chance, to happen, to fall out accidentally;
ի — գալ՝ ելանել՝ պատահել, to agree, to suit, to be convenient;
to succeed, to happen;
ի — է, it is hecoming, necessary;
— է, it is possible;
— թուիլ, to appear suitable;
եթէ — տացէ, if by chance;
— եղեւ ընձ, it has happened to me;
— եղեւ ի միում աւուրց, it happened one day;
towards, with respect to, in the place where;
to the side of;
— եւ —, very suitable;
properly;
—ու —, fixedly, attentively;
— նկատել, to look at with surprise or astonishment.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. դէբի, Սչ. դ'է՛բի, Տփ. դի-բա, Շմ. տիբա, Ղրբ. դիբի՛, բըդի՛, Ջղ. դաբ. Ագլ. ղի՛բի, դիբինm՛, դընքըմm՛, դինքինm (եթէ այս վերջին երկուսը այստեղ են պատ-ևանում), Ալշ. դ'էմի, Մշ. դ'էմ, Երև. դբա. բո-լորն էլ նշանակում են «դէպի»։-Սրանք, ինչ-պէս և գրականի մէջ՝ դէպի կազմուած են դէպ բառից + յաջորդ գոյականի ի նախդիրը, ճիշա ինչպէս բա՛ցի (իմա՛ բաց *ի). երկու դէպ-քումն էլ նախդիրը դարձել է արմատական։ Բայական ձևով ունինք Տփ. դիփչիլ, Խրբ. դ'ի-բիլ, Ագլ. Պլ. դբիլ, Սեբ. դ'բիլ, Ախց. Կր. դ'իպչէլ, Վն. տէպնել, Ոզմ. դ'էպնիլ, Մկ. տէպնալ, Սչ. Տիգ. թըբչիլ, Ռ. թփչիլ, Զթ. դը'բչը՝լ, դիբնօլ, Պլ. դըպշիլ, Ակն. դ'իմնիլ, դ'ըմնիլ, Մշ. դ'ըբնել, Հմշ. տիբնուշ. այս բա-ռերը նշանակում են «հպուիլ, քսուիլ, վնասել, գրգռել, կռուիլ, ըմբշամարտիլ, արևը ծագիլ, ապաստանիլ և այլն»։-Կարծում եմ այստեղ են պատկանում նաև Շմ. տիվէր «զառիվեր», Տփ. դէվէր «դարիվայր», դիվիր «դարիվեր» ևն ձևերը, և ո՛չ թէ դար արմատին (տե՛ս և անդ)։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

Etymologies (1)

• «անկնունք, քրիստոնէական մը. կըրտութիւն դեռ չստացած, չմկրտուած» Ոսկ. մ. ա. 19, 23. Եզն. «նորածին կամ դեռ անխոս մանկիկ» Ճառընտ. Մանդ. էջ 95, «տղայամիտ, անմիտ» Սեբեր.-հիմնական նշանակութիւնը առաջինն է. երախայութիւ-նը կապ չունէր տարիքի հետ. կային չափա-հաս երախաներ և մկրտութիւնը կատարւում էր չափահասութեան ժամանակ. յետոյ, երբ սովորութիւն դարձաւ մկրտութիւնը կատարել մանուկ ժամանակ, երախայ բառն էլ ստա-ցաւ «մանկիկ» նշանակութիւնը, որից էլ յա-ռաջացաւ վերջապես «տղայամիտ» նշանա-ևութիւնը (հմմտ. Մալխասեան, Մշակ, 1913, K 103)։ Սրա լաւագոյն ապացոյցը տալիս է Վրք. սեղբ. 733 «Սրբոյն՝ Սեղբեստրոսի եդեալ զաջ իւր ի վերայ գլխոյ թագաւորին, օրհնեաց զնա և արարեալ երեխայ՝ գնաց» (յետոյ մը-կըրտելու համար)։ Սրանից՝ երախայական Մխ. ապար., երախայացեալ Կամրջ., երա-խայացուցանել «մկրտել» Կամրջ. Շնորհ, թղթ., երախայապէս «անկնունք մարդու պէս» Կանոն. 156, երախայամիտ (նոր գրականի մէջ). գրուած է նաև երեխայ (երկրորդ ձայ-նաւորը նմանեցնելով առաջինին). որից ե-րեխայութիւն Յհ. իմ. ատ. Կանոն. ևն։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

Etymologies (1)

• = Ասոր. [syriac word] bud «եկեղեցական տե-սուչ», որ նոյնպէս մեր բառի նման իբրև յա-տուկ անուն էլ գործածուած է. այսպէս էր ոչւում Գալիլակ և Դիմնակ առակաց գրոց ասորի թարգմանիչր։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

Etymologies (1)

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Ակումբ, ակմբի, ից

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

Etymologies (1)

• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։


Ակքան

s. bot.

thistle.

Etymologies (1)

• «մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

Etymologies (1)

• նում կարծ և պայծառ բառերի հետ։ ԳԻՌ.-1. Ագլ. կայծ, Մկ. Սլմ. կίծ, Ախց Կր. կած, Հմշ. գէձ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաձ, Զթ. Խրբ. գmձ, Ասլ. գաձ, գազ, Սվէդ. զուձ, որոնք նշանակում են «կրակի կայծ». իսկ Ղրբ. կmծ «տաք, շատ տաք», Մղր. կ'mծ «օդի տաքութիմն», Հճ. գած, գօձ «վառուած ածուխ», Ննխ. գաձ գաձ «բոլո-ռովին նոր» (փուռից դուրս եկած որևէ բա-նի ակնարկութեամբ ընդհանուր իմաստ ստացած).-սրանց դէմ ունինք Երև. պէծ, Մշ. պձեղ, Ալշ. պէձիլ «կայծ»։-2. Ախց. Երև. կայծակ, Ագլ. կա՛յծmկ, Ռ. գայձագ, Կր. կածակ, Գոր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. կէծակ, Ղրբ. կm՛ծmկ, Ննխ. Պլ. Սչ. գաձագ, Ասլ. գաձագ, գաձայ, Ալշ. Մշ. կէ-ծագ, Հմշ. գէձագ, Բլ. կիձագ, Տիգ. գէճmգ, Զթ. գէձօգ, գէձոգ, Շմ. կէցկէցի, Սլմ. կէր-ծակ, բոլորն էլ «կայծակ, շանթ». իսկ Խրբ. գ'mձmգ «Տեառնընդառաջի յաջորդ օրը»։ Հմմտ. նաև Սչ. գաձօռիգ «բշտիկ», գաձքար «կայծքար», Խրբ. ք'mձօռագ (նախաձայն ք՝ և ոչ գ՝), Հմշ. գէ'զդիչ, Ղրբ. (շրջմամբ) ծիկո՛ւռի և պէծ հոմանիշով էլ՝ Ղզ. պրծրվէ-ոիկ «կայծոռիկ, փոսուռայ» (բառիս կազ-մութեան մասին՝ իբրև կայծ+ոռ+իկ՝ տե՛ս փոսուռայ), Հմշ. գէ՝զդից «փայլատակեզ»։-Նոր բառեր են կայծկլտուկ Խրբ. «շանթ», կայծանալ «տաքանալ, զայրանալ, տռփիլ. սիրահարուիլ, շատ փափագիլ, կարմրիլ», կայծապողուն, կայծապտուկ «բշտիկ», կայ-ծառ «ունելի», կայծացնել «սաստիկ տա-քացնել, արծարծել», կայծեփեաց, կայծ-խոտ, կայծկլտալ, կայծկծալի «ատրաշէկ». կայծկոնած «տաքութիւնից երեսը կարմը-րած», կայծկռտիլ «փայլիլ, ցոլալ», կայ-ծութիւն «տենդ», կայծուկոթիլ «զայրանալ». կծղիլ «հասկերը չորանալով այրիլ»։ Ատա-նայի թրքախօս հայոց բարբառով կայ հուր


Կարգ, աց

s. adv.

order, rank, rule, class, series, arrangement, disposition;
turn, succession, sequel, train, concatenation;
rank, state, condition;
religious order, institution, congregation;
orders, ordination;
hierarchy;
rank, line, battle-array;
stratum, layer, bed;
կարգաւ, ըստ —ի, — ըստ կարգէ, — ըստ կարգի, in order, orderly, regularly, systematically, by turns;
one after another, each in his turn, successively;
արտաքոյ —ի, extraordinary;
— բնութեան, order of nature;
—ք ուղղութեան, the laws of probity;
դաշնակեալ կարգք, harmony;
— կանանց, the menses;
— բանից, train, style;
անդրէն ի — բանին ի վեր ելանել, to return to one's subject, to take up a discourse anew;
դնել ի կարգի, ի — արկանել՝ ածել, to put or set in order, to set to rights, to order, to arrange, to settle, to regulate, to dispose;
to enumerate, to run over;
խանգարել, վրդովել զ—, to trouble, to disturb, to disarrange (the order);
զանձն ի —ի ունել, ի — գալ, to regulate oneself, to become discreet, orderly, methodical;
ի — անկանիլ, to prepare, to dispose oneself;
ի — անկեալ պատմել, to relate or narrate methodically;
դնել ի վերայ —, to impose penitence;
ի — աշխարհի մտանել, to get married;
եւ որ ի —ին, and so forth.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «շարք, դասաւորութիւն, կարգ-կանոն, յաջորդների շարք, հրեշտակ, ների խումբ ևն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. որից կարգ ըստ կարգէ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և որ ի կարգին «և այլն» Ոսկ. յհ. ա. 22. կարգաւ ՍԳր. ի կարգ արկանել «շարել» Եւս. քր. կարգել «շարել, դասաւորել, սահմանել, որոշել» ՍԳր. «գրել, շարադրել» Եզն. Փարպ. (ըստ այսմ կարգ «տող, համար» Փարպ. Երզն. մտթ. հմմտ. հյ. տող «շարք և գռու-ածքի տող»), «ամուսնացնել» Մխ. դտ. էջ 375, 379, 380, Անսիզք 39. կարգալից Ոսկ ես. կարգաւոր «կանոնաւոր» Ոսկ. եբր. «կրօնաւոր» Երզն. մտթ. Ոսկիփ. կարգաւո-րութիւն Ագաթ. Ոսկ. մ. ա. 2. կարգիչ Դ. թագ. իե. 19. Եզն. Վեցօր. դասակարգ Ղկ. ա. 5. ծննդակարգ Եփր. ծն. երեքկարգեան Գ. թագ. զ. 36, է. 12. հիմնակարգութիւն Ոսկ. յհ. ա. 10. մշտնջենակարգ Ագաթ. ժա-մակարգութիւն Յհ. իմ. եկեղ. յառաջակարգ Ագաթ. Կորիւն. յարակարգել Եւս. քր. շնոր-հակարգութիւն Ագաթ. բարեկարգ Պիտ. գըլ-խակարգութիւն Գր. տղ. թղթ. զրուցակար-գութիւն Խոր. անկարգ ՍԳր. Կորիւն. Ագաթ. Բուզ. յետնաբար «չամուսնացած, ամուրի» Պտմ. կիլ. 211. Անսիզք 53. Մխ. դտ. 371.-նոր բառեր են՝ արտակարգ, անկարգանալ, անկարգապահ, կարգադրիչ, կարգազուրկ, կարգալոյծ, կարգախօս, կարգաթողութիւն. կարգապահ, կարպագահութիւն, կարգապա-հական ևն։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

Etymologies (1)

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

Etymologies (1)

• (սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։


Կում

s.

draught, mouthful.

Etymologies (1)

• «մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

Etymologies (1)

• Klaproth, Asia polygl. 101 պրս. griw, ռուս. krik բառերի հետ։ ՆՀԲ կռիւ «մարտ» լծ. իտալ. guerra, պրս. և հյ. գոռ, կուռ ևն, իսկ կռիւ ոտից լծ. կառչիլ։ Peterm. 73 լծ. խռովիլ։ Muller, Kuhns u. Schleich. Beitr. 5, 141 ոնդ. xru «գոռ, սոսկալի»։ Հիւնք. գրուան բառից։ Bugge, Lуk. St. 1, 73 Կարիացոց Kρύα քաղաքի անուան մէջ է ուզում տեսնել։ Բ. Խալաթեան, ՀԱ 1902, 309 դրաւ ասոր. [syriac word] qārha «կռիւ» բառից։ Նոյնը յետոյ Մառ, Гpaм. др-арм. яз. 14։ (Ասորի բառի ցեղակիցներն են եբր. [hebrew word] qərāb արամ. [hebrew word] qərābā, ասուր. karabu «կռիւ, պատերազմ», որոնց ընդհանուր ռեմաևան արմատն է qrb «մօտենա-մերձենալ, մի բան մատուցանել, կռու-իլ»)։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 պրս. γərīv, անգլ. fray, լատ. fricare։ Karst, Յուշարձան 399 ասուր. karabu, 405 սումեր. kur «թշնամանալ», իսկ հյ. կռուան= էջ 420 թթր. qur-maq «կա-ռուցանել» և 425 թթր. qar «ձիւն»։ Աանտալճեան ՀԱ 1913, 400 խալդ. kurj «մարտ» և հյ. գոռալ։ Պատահական նը-մանութիւն ունին գերմ. Krig «կռիւ» (առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջանք» ըստ Kluge 280), ռուս. крикъ «ճիչ», պրս. [arabic word] γərīv «դոռում, գո-չում», ինչպէս նաև արաբ. [arabic word] farīv


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

Etymologies (1)

• = Ծագումն անյայտ է. հայերէնի հետ նմանութիւն ունեցող ձևերը մեզանից են փոխառեալ. այս իրողութեան հետ լաւ է պատշաճում այն հանգամանքը, որ կտաւի բոյսը գիտութեան մէջ համարւում է Կով-կասեան ծագումից. հաւանաբար իր օրրանն է Հայաստանը, որտեղից տարածուել է Եւրո-պա և Արևելք (տե՛ս Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 154 և 156)։ Այս իրողութեան վրայ հիմնուեով՝ կարելի՞ է արդեօք կտաւ բառը մեկնել իբրև զուտ հայերէն ածանց կուտ բառից. (այսպէս կոչուած իր պարու-նակած բազմաթիւ կուտերի պատճառով, ո-րոնք ծանօթ են կտաւատ անունով և որոն։ ռեռ աատռռաստում են կտայաձէթը)։ Նկատե-լի մի հանգամանք է որ այսօր էլ Նոր-Նա-խիջևանի բարբառում կտաւատը բացատրւում է հունդ բառով՝ որ հոմանիշ է կուտ բառին. ասում են սովորաբար հունդ ցանել «կտա-ւատ ցանել»։-Աճ.


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

Etymologies (1)

• , ի հլ. «ձուկ որսալու ճանկ» ՍԳր. «թռչունների ոտքի վրայի ճանկը, բիտ» Ղևտ. ժա. 21. «ոտքի ջղերը, ոտք, սրունք» Նիւս. երգ. Ճառընտ. Եփր. աւետ. 318. «ոտք» Ոսկ. ա. կոր. «մեծ գամ» Մագ. թղ. 59. «փխբ. որոգայթ, մարդ խաբող հրապու-րանք» Եփր. հռ. 30 (չունի ՆՀԲ). ոճով աս-ւում է կարթ արկանել Ոսկ. փիլ. 483. որից կարթակոտոր «ջղակոտոր, ջարդուփշուր» ՍԳր. կարթաբար «կարթի պէս» Փիլ. լիւս-կարթահարեալ «ոտքերը կոտրտած» ՍԳր. կարթաձուկն Շիր. կարթապան «սռնապան, պաճիճ» Մխ. դտ. էջ 264. կարթել «կարթով բռնել, թակարդը ձգել» Ոսկ. ղկ. Փիլ. Լաստ. «ճամբան շեղել, մէկ կողմ ծռիլ երթալ» Բ. մակ. ժբ. 10. Փարպ. (ըստ Նորայր, Հայկ, բառաք. էջ 60 այսպէս է ուղղել նաև Բուզ. դ. 24 կաթել բառը, որ ուրիշները «կողմ» էին թարգմանում). կարթընկէց «ձկնորս» Իս. ժթ. 8։ Արմատի առաջին և հիմնական իմաստն է «կեռ»։


Կարկանդակ, աց

s.

cake, pastry;
մսալիր —, pie, pasty;
պտղալից —, fruit tart.

Etymologies (1)

• Հիւնք. կարակն, կրկնեալ բառերից է հանում։ Աճառ. ՀԱ 1908, 121 հիմնուե-լով մի սխալ աղբիւրի վրայ, փոխա-ռեալ է դնում պհլ. *karkandāk ձևից, որ թէև աւանդւած չէ, բայց նրա գոյու-Աիւնը հաստատում է սանս. karkandu «կարկանդակ». հմմտ. նաև սանս. kar-karāra նոյն նշ.։ Բայց Böthlingk-ի հոյակապ բառարանում, հտ. Բ. էջ 119 սանս. [other alphabet] karkandu նշանա-կում է «zizyphus juǰuba Lam. յու-նապ», իսկ karkarāra ձևը գոյութիւն չունի անդ։


Կիր, կրոյ, ով

s. chem.

lime;
calx.

Etymologies (1)

• , ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։


Կիր, կրի

s. med.

wooden bowl, vat, trongh;
albura, morphew (a malignant itch). the suffering, passion, any exterior influence;
—, ի — արկումն, use, usage, common practice;
ի — ածել՝ առնուլ՝ արկանել, to put to use, to make use of, to employ, to use;
to practise, to put into practice;
to exercise;
չարաչաբ ի — արկանել, to abuse, to misuse.

Etymologies (1)

• , ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

Etymologies (1)

• ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։


Հոմանի, նւոյ, նեաց

s.

lover.

Etymologies (1)

• Հիւբշ. KZ 23, 19 համարում է հա-կառակը թշնամի բառի. իբրև թէ թըշ-նամի կազմուած է դժ-մասնիկով, իսկ հոմանի՝ հոմ-մասնիկով։-Հիւնք. իմն անորոշից։ Karst, Յուշարձան 408 սու-մեր. umuna «հաւաքոյթ» բառից։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

Etymologies (1)

• , ո հլ. «ծառի ոստ. փխբ. ուրիշ բա-ների ճիւղաւորուած մասը, մատ ևն» Անյ. հց. իմ. Մագ. Նար. որից երկայնաճիւղ Սրգ յկ. բազմաճիւղ Սրգ. ա. յհ. Խոր. աշխ. երկ-ճիւղ Յես. ը. 9. նոր բառեր են՝ ճիւղակար. ճիւղաւորել, ճիւղաւորութիւն ևն. ռամիկ ձևն է ճուղ Ոսկիփ. Նար. առաք. 433։ Այս ար-մատի հետ նոյն են՝ ՃԵ'Լ (գրծ. ճեղբ։) Մաշտ. ջահկ. Զքր. ծործ. Ժմ. լն. որիռ հե-ղեալ «ճիւղ ճիւղ բաժանուած» Հին քեր. ճե-ղան «ճիւղեր» Վկ. գէ. 42. ճեղել «ճեղքել» Բառ. երեմ. էջ 197. հազարաճեղ Ճառընտ. երկնեղ Սանահն. Կամրջ. եռաճեղ Ոսկիփ. (հմմտ. Ղրբ. ճեղ «պատառուածք», որ տար-բեր է ճէ՛ղնը «ճիւղ» բառից)։-ՃԻԼ, ո, ի հլ. «ոստ» Եպիփ. ծն. Մարթին. Վրք. ոսկ. Շը-նռոհ. Եդես. որից ճղել «մասերի բաժանել» Օրբել. հրտր. Էմ. էջ 58. ճղճղկէն «բազմա-ճիւղ» Խոր. աշխ. 594. երկճղի Պղատ. տիմ. Եղիշ. յես. 175. Յայսմ. Ոսկիփ. Խոր. աշխ. ճիղաւոր «ճիւղ ճիւղ» ԱԲ։-ՃՈՂԼ, ՃԵՂՔ և ՃՈՂՔ, որոնք տե՛ս առանձին։-Այս վեց ձե-ւերը պատկանում են միևնոյն արմատին. հիմնական գաղափարն է «պատռելով իրա-րից բաժանել». վեց ձևերից չորսը իրար հետ ձայնդարձ են. (հմմտ. լիւղ, լող, լեղ). իսկ վերջին երկուսը կազմուած են -ք ածանցա-կանով՝ ճեղ, ճող պարզական արմատներից։ -Արդեօք կապ ունի՞ ծիլ-ծիղ-ծիւղ արմա-տի հետ։


Ճղեմ, եցի

vn.

cf. Ճճուեմ.

Etymologies (1)

• ՆՀԲ «ճիղ, ճիւղ իմն»։


Հեղինակ, աց

cf. Առաջնորդ;
cf. Գտակ;
cf. Մատենագիր.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «առաջնորդ, գլխաւոր, վարիչ» Փիլ. Պիտ. Սարկ. «հիմնադիր» Շար. «պետ, իշխան» Կղնկտ. (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 20). որից հեղինական «առաջնորդական» Գնձ. հեղինաւորեալ «կան-խասահմանեալ, կանխաւ որոշուած» ԱԲ. բառս գրուած է նաև հեղանակ, հեղիւնակ, հիւղանակ, հիւղենակ, հիւղական (վերջինը պէտք է համարել զուտ ձեռագրական սխալ)։ Բառիս նոր նշանակութիւնն է «երկասիրող», որից ձևացել են հեղինակել, հեղինակութիւն, հեղինակաւոր, հեղինակաւորութիւն։


Հէն, հինից

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

Etymologies (1)

• , ի հլ. «աւազակ, հրոսակ, թշնամի բանակ, յարձակող՝ արշաւող գունդ» ՍԳր. Եզն. Ոսկ. եփես. «ասպատակութիւն, յարձա-կում» Արծր. Խոր. Ղևոնդ. «աղաղակ, գոռում գոչում» Ոսկ. մ. բ. 17. որից հինել «աւա-ռակութիւն անել, թալանել» Եղիշ. չրչր. 264. հինաբար Եղիշ. հինախաղաց Ճառընտ. հի-նական Գէ. ես. հիմնահալած Կաղանկտ. հի-նահար Տօնակ. Վրդն. ծն. ծովահէն (նոր բառ), հինաւանդ «աւերիչ» Ոսկ. ես. 97, հին-աանդութիւն «թալան» Ոսկ. ես. 81 (այս երկուսը կարդալ հինավանդ, հինավանդու-թիւն՝ հին+վանդել բառերից). կայ նաև հե-նախաղաց Պիտ.։


Կաճառ, աց

s.

assembly, meeting;
academy, body, company, society;
— բանասիրաց, academy of belles-lettres;
ակմբահոյլ դիցն —, Olympus.

Etymologies (1)

• ՆՀԲ «ուր կայցէ ճառ... որպէս թէ կաճ (թաղիք) առեալ, խիտ, հոծեալ»։ Karolides, Γλ. συγϰρ. 87 կապադովկ. kašurevo «գողանալ»։ Հիմնք. ճառ կամ ճամարտակ բառից։


Կցիր

adj.

shabby, beggarly, mean, stingy, scurvy, niggardly, close-fisted, covetous, sordid, miserly.

Etymologies (1)

• =Կից արմատից. հմմտ. Ոսկ. ես. 415 հատուածր. «Ջառաջին վաստակոցն ասէ թէ ջանայիք, տառապէիք, ժողովէիք, ի վերայ կցրէիք և ևս չար նուազութիւնն լինէր. զի այնպէս իմն որ անօրէնութեամբ ինչ ժողո-վիցին ինչք, թէպէտ և շատ իցեն՝ սակաւք լինին»։ Սրանից երևում է որ ի վերայ կցրել նշանակում է «դիզել, հաւաքել». որով ար-մատը լինում է կից, կցել։-Աճ.


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

Etymologies (1)

• , ի հլ. «դժուարութիւն». անկախ գոր-ծածութիւն չունի. գտնւում է միայն հազիլ գործիականաձև մակբայի մէջ, որից հազիլ թէ, հազիւ իմն, հազիւ ուրեմն, հազիւ ուրեք, և բուն արմատի հետ կրկնութեամբ՝ հազիւ հազ. բոլորն էլ նշանակում են «դժուարաւ, դժուարութեամբ, դուն ուրեք, քիչ է պատա-հում որ» ՍԳր. Ոսկ. հազիւ բառից են ծագում հազիւախօս «ծանրախօս» Կոչ. 210 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ), հազուադէպ, հազու-ագիւտ ևն (նոր գրականում)։


Մեց

s.

worm, wood-fretter;
maggot;
rottenness, putridity, corruption.

Etymologies (1)

• Հներից Գէ. ես. մեցամէս մեկնում ե մէց «գիջութիւն» բառից՝ -ամէս յօդով կազմուած։ (Մէցն գիջութեան անուն է.. իսկ ամէսն թուի թէ իբրև յօդ իմն ըստ պատշաճի անուանցդ, որպէս յիմով-սանն և յիւրեանցայոցն)։ ՆՀԲ յիշում է յն. μόςα, լտ. mucus «խլինք, շողիք»։ Canini, Et. etym. 165 իտալ. mezzo «լխկած»։ Հիւնք. մեծ բառից։ Հացունի, Պատմ. տարազի 12 մեցամես դնում է


Միզն, մզին

cf. Մզնիք.

Etymologies (1)

• (ըստ ՆՀԲ հոլովւում է մզին, մզնի, մզնիք, մզնեաց, բայց ունի վկայութիւն. ըստ Ակինեանի՝ սեռ. մզան ձևով է Զենոն իմաստ. «Իսկ բժշկութիւն է ըստ մզան և ըստ ուղղոյ». մզնեաց ձևն ունի Մոլութ. էջ 49 բ. «Ի մէջ երկուց մզնեաց, որք աատեն զուղեղն, է կարմիր իմն ջուր»), «պարուտակ բարակ մաշկ (ուղեղի, քարաճիկի, ձուի ևն)» Նիւս. կազմ. Երզն. երկն. գ. Վստկ. 220. Տի-մոթ կուզ, էջ 324. որից մզանք «նորածնի շապիկ, փառ, տղընկերք» Ոսկ. մ. ա. 4, բ. 24. մզնաձև Մագ. թղ. 224. Առ. որս. մզնատեսակ Նեմես. էջ 110. Մագ. մզնար-հեստ Նար. 262. գաւառական ձև է մզղին (յիշում է միայն ՀՀԲ), որից ձևացած են մզղնաձև կամ մղզնաձև, մզղնատեսակ Տա-թև. հարց. 181, 239, Տաթև. ձմ. կ. ճլդ. Յայսմ. մրտ. 18, Սարգ. յկ. դ. էջ 52։