Your research : 165 Results for անստոյգ

Զնդան, ի

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

• = Պհլ. ❇ z(i)ndān, zendan «բանտ», zēndanpān «բանտապան», պրս. [arabic word] zindān «բանտ»։ Բառիս ծագումը անստոյգ է. Horn § 671 դնում է զնդ. *zaē, nadāna ձևից, իբր թէ նախնական նշանա-կութիւնը լինէր «զինարան»։ Իրանեանից են փոխառեալ նաև քրդ. [arabic word] zindān, զազա zeindān, թրք. zəndan, սերբ. zendan, zin-dan, zondan «զնդան», օսս. zjndon «դը-ժոխք», ասոր. [arabic word] zendānīq «բանտա-պետ» (Brockelm. 97 a)։-Հիւբշ. 151։


Կոռ

s.

villein or duty service.

• . անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մամբր. բ. ս պ. էջ 31 «Հրեշտակն զԱմբակում մարգա. րէ հացիւքն եփելովք և թանիւքն հասելովք ոբոլոր կերակուրն տարաւ հասոյց Կոռին յերկիրն Բաբելացւոց»։ Ակնարկում է Դան. ժդ. 32-37. հրատարակիչը համարում է «նշանակիչ գբոյն» և դնում է գլխատառ. միւս խմբագրութեան մէջ, էջ 56, խնդրա-կան բառը պակասում է և ասւում է պարզա-պէս «տարաւ ի Բաբելոն»։


Ուղի, ղւոյ

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• Ինճեճեան, Եղան. Բիւզ. 1819. 147 ուղիղ «շիտակ» բառից. հմմտ. տճկ. doγru yol «շիտակ ճամբայ, պողոտայ»։ ՆՀԲ լծ. թրք. yol «ճամբայ» և oluq «խողովակ»։ Հիւնք. թրք. yol, Muller, armen. VI, թիւ 47 համեմատեց առա-ջին անգամ հսլ. ulica, ռուս. улиц։ «փողոց» բառերի հետ։ Հիւբշ. 484 այս մեկնութիւնը անստոյգ է համարում։ Meillet MSL 8, 238 յուղ-արկել համե-մատում է հսլ. sulu «պատգամաւոր», sulati «ուղարկել» ձևի հետ (ըստ Liden,


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-


Շղուական

s.

female fineries, show, dress, attire.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

• «մարգարիտների շարք, հիւսուածք» Փարպ. «կանաչեղէնի մէկ տրցակ, կապոց» Վրք. հց. բ. 254. «շարք, պատուածք» Յայսմ. սեպտ. 1 (եօթն տակ պարիսպ). որից երեք տակէն կամ երեքտակեան «երեք շարքով» Խոր. բ. 7. Ասող. ա. 6. համատակ Նար. և։ 383 (գրծ. համատակօք), որի հետ նոյն է համտակք Բաբիղ. յհ. մկ. (ՆՀԲ այս վերջի-նը անուշադրութեամբ համարում է անստոյգ բառ և մեկնում է «ստորոտք կամ վայրաբր մասունք», ԱԲ «զգեստի վարի մասունք»)։


Օժիտ, ժտից, ժտաց

s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

• ջին անգամ Müller WZKM 10, 182 համեմատում է սանս. ahiti բառի հետ, որ գալիս է հնխ. anglhiti-նախաձևից. սա տալիս է հյ. ընծայ, ուստի օժիտ բառի համեմատութիւնը անստոյգ է ըստ Հիւբշ. 448։ Kluge MSL 16, էջ 335 վրաց. զիթեվի «օժիտ»։ Ադոնց, Арм. въ ən. Ncт. էջ 189 ասոր. zabh-da «նուէր», արաբ. [arabic word] ︎ zabd «բաշ-խել», վրաց. գուզիթի, մզիթեվի բառե-րի հետ՝ յաբեթական արմատից։


Դեղանի

s.

beggars pouch or wallet;
skirt, border.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Եփր. պհ. «Զայրիս և ղորբս կոչեա՛ ի ասւն քո. լցո՛ զդեղանիս նոցա ի փշրանաց սեղանոյ քոյ»։-ՆՀԲ մեկնում է «մախազ մուրողաց և որ ինչ նման է նմին», ՋԲ «մա-խաղ կամ պարկ մուրողաց», ԱԲ «մուրացկա-նի տոպրակ կամ հագուստի ծայր»։-Վերջի-նիս հետ նոյնանում է տեղանի «քղանցք», որ դտնում եմ գաւառական բառերի մի ցանկում՝ Ամէնուն տարեցոյցը, 1909, էջ 323, դժբախ-տաբար առանց տեղը որոշելու։


Նսիր

s.

tribulation, difficulty, labour.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածում է Յհ. իմ. ատ. էջ 15. «Յորմէ ռ։ փոփոխեսցի նախահարցն հաստատեալ սահ-մանք. այս ինքն՝ ոչ տէրունականն աւուր զապաշխարութեանն ի վերայ ածել զնսիր, և ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկա-ցուցանել և փափկացուցանել զաւուրս»։-Ըստ Հին բռ. նշանակում է «գործ», որով-հետև ունի սրանից նսիրել «գործել»։ ՆՀԲ մեկնում է «գործ ծանր, աշխատութիւն», ՋԲ «աշխատութիւն, տառապանք, ծանրութիւն ևամ սուգ», ԱԲ «ծանր աշխատանք կամ մը-թութիւն, տրտմութիւն».


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

• Հ. Մ. Աւգերեան, Եւս. քր. հրատա-րակութեան մէջ (ծան. 5) դնում է յն. πυραμίς ձևից, իբր հուրան։ (πυραμίς ծա-գած համարելով յն. πῦρ «հուր» բառից. ըստ այսմ և հյ. յուրան<*հուրան՝ հուր բառից)։ Բառարանները համարում են անստոյգ բառ. ՆՀԲ մեկնում է՝ յուրան

• «կա՛մ է բրգաձև աման, կարաս, սիւ-րահի, սիվրի գապ, և կամ է մառան ցո-րենոյ, շտեմարան, ամբար», ցուրան կամ յուրան «պիրամիդ, բուրգն հրաձև կամ տանձաձև, ցորենաձև»։ ՋԲ յուրան «թերևս օրան ցորենոյ դիզեալ բրգաձև. ևս՝ բուրգն»։ ԱԲ յուրան «բուրգ. կոթոռ. 2. բրգաձև դիզած որայ. 3. բրգաձև ա-ման»։ ՋԲ և ԱԲ ջնջած են սխալագիր ցուրան գրչութիւնը, որին համաձայն է նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 2Ո։ Նորայր, Բառ. ֆր. 1009բ արաբ. հէրէմ բառի հետ (իմա՛ [arabic word] haram «բուրգ»). Kорщъ, թրգմ. Մշակ 1914, թ. 122 հպրս. *yava-dhāna «գարու աման» ձե. ւից, որ պիտի տար պրս. [arabic word] ǰaudan։ Յօրան բառի հետ կցելով՝ անստոյգ բա-ռի իմաստը վերի ձևով որոշեց Աճառ. Արրտ. 1915 (անտիպ մնացած)։


Արձակ, աց

adj.

free, loose, untied;
open, unsealed;
vast, spacious;
ample;
licentious, rash, dissolute, debauched, unbridled;
prosaic;
— բան, prose;
— համարձակ, boldly, frankly;
— —, freely.

• անկանել=գոթ. sigqan։-Հիւբշ. Arm Gram. 104, ընդունելով Meillet-ի մեկ-նութիւնը, արձակել համարում է սանս. srǰ, զնդ. harəz արմատի բնիկ հայ ձևը. բայց էջ 425 համարում է անստոյգ, որովհետև ո՛չ իբր բնիկ և ո՛չ էլ իբր փո-խառեալ կարող է, ասում է, կապուիլ վերի բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը վերջին անգամ տուաւ Meillet MSL17 244։-Հիւնք. արծաթ բառից։ Schef-telowitz BН 28, 298 սանս. rahz «բա-ժանել», rahita «ազատ», պրս. raz։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Դարում, այ

s.

end, term, limit.

• ՆՀԲ և ԱԲ չունին այս բառը՝ անշուշտ յատուկ անուն համարելով, ինչպէս կար-ծում է նաև Նարեկացու հրատարակիչը, որ յիշեալ բառը գլխատառով է գրում։ ՋԲ իբր անստոյգ բառ նշանակում և մեևնում է «եղր, ծայր կամ ներքին սահ-ման»։ Սրանից է առնում ՓԲ և համե-մատում պրս. դարիւմ (իմա՛ արար [arabic word] lāruu) «թաթարական վրան թա-ղիքէ»։ Lag. Armi. Stud. § 596 կարծում է Ս. Գրքի [hebrew word] darōm (յն. տառա-դարձութեամբ ἀαρωμας) «հարաւ» բա-


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

• ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

• = ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։


Տիտղոս, աց

s.

title.

• = Յն. τίτλος «տիտղոս, խորագիր, վեր-նագիր, արձանագրութիւն, հատուած գրոց», որ փոխառեալ է լտ. titulus հոմանիշից. սրա ծագումն էլ անստոյգ է (տե՛ս Waldè 782), յոյնից կամ լատինից են փոխառեալ վրաց. ტიტლო տիտլո, ֆրանս. titre, գերմ. Titel, ռուս. титулъ ևն ևն։ Լտ. titulus բառը նախապէս նշանակում էր «այն տախտակը՝ որ յաղթութեան ժամանակ հաստատում էին մի գաւազանի ծայրին և նրա վրայ խոշոր տառերով գրում գերիների թիւր, գրաւուած քաղաքների անունը ևն» (Ernout-Meillet, էջ 1000)։-Հիւբշ. 384։


Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

• . անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։


Գաւաթ

cf. Բաժակ.

• -Յն. γαβάϑα «ափսէ՝ խոր պնակ, թաս կամ չանաղ, bowl» (Sophocles, էջ 322. արդէն գործածուած 301 թուականից), նյն. γαβαϑα «չանաղ», γαβάϑι, γαβαϑάϰι «փոքր չանաղ», որոնք ծագում են լտ. gabata, gavata հոմանիշից։ Լատին բառի ծագումը անստոյգ է (տե՛ս Walde 331)։ Նրանից են յառաջացած ֆրանս. jatte, հբդ. gebiza, ge-bita, թրք. [arabic word] ︎ qavata, ռմկ. gavata «լայն, մեծ գավաթ» և ուրիշ զանազան ձևեր (հմմտ. Gustav Meyer, Turkise Studien, SWAW. 1803, 128, Marcel Cohen, BSL, ж 81, էջ 110)։-Աճ.


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

• = Ասոր. ❇ krōwā, kərōwa, յգ. krō-wē կամ յն. χεροῦβ, յգ. γερουβεἰμ, γερουβιμ ձևերից, որոնք փոխառեալ են եբր. [hebrew word] kərūb. յգ. [hebrew word] kərū̄bim «քերովբէ» բառից։ Քրիստոնէութեան միջոցով տարա-ծուած է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. յա. Aherub. cherubim, cherubin, ֆրանս. chê-rubin, արաբ. ︎ karrubī ևն։ Բուն ծագումը անստոյգ է, հաւանաբար կապ-ւում է ասուր. karābu, kāribu, karabu [other alphabet] «խոնարհիլ, յար-գել, օրհնել, աղօթել, աղաչել» բային (Strassmaier, Alphab. Verzeich. 525 և Delitsch, Assyr. Handwb. 350)։-Հիւբշ. 320։


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

• սանս. hfsyati «սարսափում է» (ըստ Տէրվ. և Meillet)։-*այց Meillet, Dial indoeur. 85 հրաժարում է իր մեկնու-թիւնից, իբր. անստոյգ։ Karst, Յու-չարձան, 404 սումեր. gargig, gagig «չարութիւն, ցաւ» բառի հետ դնում ե Գագիկ (անունը) կամ զարշ։ Մառ, ЗВO, 18, էջ 168 վրաց. գերշի, հյ. գեշ, միտ-րաշում՝ [hebrew word] grīsīn, արաբ. ❇ jāriš բառերի հետ. ՀԱ, 1921, 81 բասկ. baizto «ռէշ, վատ» բառի հետ, իսկ Hовый Bocток, 1924, л 5, էջ 324 յն. γάρις, լտ. gratia «շնորհ» բառերի հետ։


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։


Նէեղաս, աց

s.

neelassa;
peacock.

• = Եբր. [hebrew word] ︎ ne'elāsā բառն է, որ գոր-ծածուած է բնագրի համապատասխան տե-ղը, անստոյգ նշանակութեամբ. ոմանք հա-մարում են «սիրամարգ» (այսպէս Ս. Գրքի անգլ. New fork 1894 թարգմանութեան մէջ ռռուած է «peacock, սիրամարգ»), այլք «ջայլամն» (այսպէս Պօլիս 1895 Ս. Գրքի գրաբար հրատարակութեան մէջ, ծան. «Եբր. թևք ջայլեմանց ցնծան»)։ Ըստ Gesenius 17րz տպ. էջ 594 բառս ծագում է [hebrew word] s «վայելել» արմատից և նշանակում է «թրո-չունների թևերն ուրախ թափահարելը»։ Բառս յն. տառադարձուած է νεέλασσα, νεέλασα, որից էլ հայ ձևը։


Զկրկտանք

cf. Զգայռ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Փիլ. նխ. բ. (տպ. Վենետ. 1822, էջ 106). «Քանզի ահա զանցեալք շուայտեալք փափ-կութեամբ և զկրկտանօք՝ այն որ ի խրախու-թիւնս անուշաբոյր հոտք զանազանք են»։=-Աւգերեան այս հատուածը թարգմանում է այսպէս. «Excessus enim crapularum, ex-quisitorumque conviviorum sunnetit tum iragrantia odoris diversi generis», ուր զկրկտանք բառի վրայից լռութեամբ է անց-նում. ՆՀԲ մեկնում է «իբր ձգռտանք, զգայ-ռումն, կերածը վեր տալը» (գւռ. զկռտոց)։ Սակայն այս իմաստը յարմար չէ տեղին և սպասելի է «կերուխում, խրախճան, վայելք» կամ նման նշանակութիւն։


Կացաձի

s.

horseman;
horse-soldier, trooper.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փարպ. տպ. 1904, էջ 171 «Որ և առ ոյժ կացաձի արանց լինէր անցանել դիւրաւ»։-ՆՀԲ մեկնում է «կա՛մ է ունօղ զձի կացեալ անշարժ և խրտուցեալ, և կամ որոյ ձին է կացի, առոյգ, նժոյգ և կամ համբակ, տըր-մուղ».-ՋԲ «թուի քաշաձի, ունօղ կացի այսինքն առոյգ կամ ուժեղ ձիոյ».-ԱԲ «ո-րուն ձին կեցած է, կամ չքալող»։ Իսկ Հ. Գ. նահապետեան, Բազմ. 1906, էջ 204, 312 յաջող սրբագրութեամբ կարդում է «որ և անոյժ կանացի արանց լինէր անցանել դիւ-րաւ»։


Համբակ, աց

s. adj.

little child, boy;
lad;
apprentice, novice, beginner;
scholar, disciple;
new, raw, inexperienced;
ignorant;
— կրպակաց, shop-boy;
— կապեղացի, pot-boy;
— նաւաստւոյ, cabin-boy.

• ՆՀԲ լծ. յն. πάίς, παῖς «տղայ», հյ. մանուկ, մանչ, պրս. [arabic word] hampā «ըն-թացակից, արբանեակ»։ Հիւնք. պրս. հէմբա «ընթացակից, օգնական, հետե-ւող», յն. ὄμφας, սեռ. ὄμφαϰος «տը-հաս, խակ»։ Bugge KZ 32, 13 մեկ-նում է իբր ամ-բակ, կազմուած ան բա-ցասականով՝ բակ=bhā «խօսիլ» ար-մատից. հմմտ. բան, բայ. ըստ այսմ համբակ նշանակում է բուն «ռեռ ան-խօս մանուկ»։ Հին բռ. գտնում ենք համբ «տիք», որ կարծես կապ ունի այս բառի հետ, բայց անստոյգ է, որովհետև նոյն բառը Բռ. երեմ. 173 մեկնում է «տիկ»։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Թախանձ, ից

s.

importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.

• (գրուած նաև թախանծ, թա-ղանձ), ի հլ. «ձանձրացնելու աստիճան ա-ղաչանք, պաղատանք» Եւս. քր. Ոսկ. կող, «տխրութիւն, նեղութիւն» Եփր. թգ. Արշ. Ճա-ռընտ, որից թախանձել «ձանձրացնել» ՍԳր. Ոսկ. ես. և մ. գ. 3. «նեղուիլ, կարօտիլ» Ոսկ. եբր. թախանձելի «տաղտկալի» Ոսկ. մ. ա 15. թախանձեցուցանել «ձանձրացնել» Դատ. ժզ. 16. թախանձութին «թախանձանք» Ոսկ. Ա. տիմ. «նեղութիւն, դժկամակութիւն» Սե-բեր. թախանձալից «թախծալից» Փարպ. ո-գեթախանձ Մարաթ. բազմաթախանձ «մարդ նեղացնող» Ոսկ. Ա. տիմ. (անստոյգ է ՋԲ-ի թախանձք «օժիտ» ձևը)։ Բառիս կրկին նշա-նակութեանց համար հմմտ. ֆրանս. ennui «ձանձրոյթ. 2. մեծ նեղութիւն, ցաւ, տա-ռապանք»։


Համեմատ, ից

adj. adv.

proportionate, equal, conformable, corresponding, analogous, regular, symmetrical, adequate;
— գործել, to proportion;
դնել —, to compare;
եթէ իցեն ի քեզ առաքինութիունք —ք վեհ ճակատագրիդ, if your virtues correspond with your high destiny;
"ըստ համեմատի համեմատաբար, cf. Համեմատութեամբ."

• ՆՀԲ «որպէս թէ համայն ի մի ած-եալ, եկեալ կամ բաղդատեալ»։ Հիւնք. պրս. hamāmad «համընթաց, ընթացա-կից»։ Meillet MSL 8, 154 համ մաս-նիկով *մատ բառից. այս վերջինը իբր ռնեև հալ կցելով լտ. modus «չափ» ռառին, որով համեմատ թարգմանւում է բուն «համաչափ»։ Հիւբշ. 463 լիշում է այս մեկնութիւնը (աւելացնելով լտ. բառի վրայ նաև յն. μέδιμνος «գը-րիւ», գոթ. mitan «չափել», mitaϑs «չափ»), բայց ամբողջը համարում է անստոյգ, որովհետև արմատը ընդու-նելով *մատ, բառը պիտի ունենար *հա-մամատ կամ համմատ ձևը։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 219 համ+ պհլ. mat «միտք»։


Պռզօղ

s.

enemy, adversary.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի իօն. 250. «Ասեն. օտարին՝ գնովք գևեալ է զմեզ՝ ի տեառնէն արարածոց... ապա օտա-րին՝ զոր նմա պռզօղ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ»։ ՆՀԲ մեկ-նում է «գովող կամ յափշտակող զօտարին ինչ, գող կրծող զիրս այլոց». ՋԲ «զովող կամ ոսոխ», ՓԲ «կցորդ հաւասար» (որից շինել է նաև պռզել բայը). Թոռնեան Հառ-ընտ. 1866, Ա. 49 «մասնակից, բաժանորդ, ընկեր», Բաբգէն վրդ. ՀԱ 1907, 315 դնում է «գործակից, զովող», համարելով թէ Ե ռա-րու ժողովրդական բառ է։ Հաւանական է երևում «գործակից ընկեր» նշանակութիւնը։ Հմմտ. նաև վոզօղ։


Լիկն, լկան

s.

wash-hand basin.

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


Այծ, ից

s.

cf. Այծի.

• Հներից Փիլ. լին. գ. 3 «այծ, առ ի յա-ծեւ և յարձակել կենդանի ասացեալ, որ է դիմել»։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ, Windisch. 13 ևն։ Lagarde, Urgesch. arm. 735 և Arm. Stud. § 93 ուղիղ մեկ-նութեան հետ յիշում է նաև եբր. [hebrew word] *èz=արաբ. [arabic word] 'anz, փիւնիկ. 'az, ատոր. [syriac word] 'nez «այծ»։ Սագըզեան ՀԱ 1ՉՈՉ. 336 սումեր. ruz «այծ»։ Karst, Յուշարձ. 408 սումեր. uz «այծ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 28 զնդ. azi «երինջ կամ այծ» անստոյգ բառի հետ։ Autran, Sumér. et indo-eur. 44 սու-մեր. sigga բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի ավար. ծէ «այծ»։-Այ-ծառ ռառի ևազմութիւնը և նշանակութիւ-նը որոշում են Ուղուրիկեան և Նորայր,


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

• «կրծել, ատամներով պոկելը». այս արմատից են կրծել «ատամներով պո-կել փրցնել» Ա. թագ. դ. 24. «կծել, յափըշ-տակել, կորզել» Բուզ. կրծուլ «կրծել» Եփր. թգ. կաշառակուրծ Բուզ. կաշառակրծութիւն Ոսկ. լհ. կրծլի (կամ կծլի) «կծծի, ագահ» Խոր. գ. 68. Նոր վկ. էջ 24. կրծլութիւն Մաշկ. -Ունինք նաև կուրծ «կաղամբի հաստ և կարծր միջուկը, զոխ» Վրք. հց. =կաղամ-բակուրծ Վրք. հց. Ա. էջ 93, որ կարող է թէ՛ այս արմատից լինել (իբր կրծելու բան) և թէ յաջորդից (իբր կաղամբի կուրծքը՝ մի-ջուկը)։ Անստոյգ է Կոչ. զ. հատուածում. «ինքեանք անգործք և զգործոց զկուրծս և զվաստակս ուտեն». յն. «զգործողացն ու-տեն». թերևս ըստ այսմ հայ բառն էլ պէտո է հասկանալ «կաշառք». համեմատէ՛ գւռ. կրծօն։


Շաղափ, ոյ

s.

trepan, wimble, augur, piercer.

• (գրուած նաև շաղապ) «ծակիչ, գչիր, բան ծակելու գործիք, մաթխաբ ևամ բուռղու» Յայսմ.։ Վկ. գէ. 30, 34. Տաթև. ամ. ՅՈ8. Գնձ. փահլ. 65 (վերջինս տարօրինակ գործածութեամբ. հմմտ. Կտուեցաւ առ իս շատ մեղք, որպէս անձրև որ գայ տարափ, խոզվեր եմ մահու սրով և եղեր եմ զինչ ոռ շաղափ). որից շաղափել կամ շաղափնել «գչիրով ծակել» Գնձ։-Այս շաղափ բառը գործածուած է նաև Ոսկ. ես. 138 մութ մի հատուածի մէջ՝ անստոյգ իմաստով. «Զի եթէ շաղափքն սաքափաթանաց և թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն ան-ազդական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց ևն».-ՆՀԲ չի յիշում այս հատուա-ծը շաղափ բառի տակ. Տէրվ. Altarm. 77 շաղափք հասկանում է «terebrae, գչիր?».


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Կարկուտ, կտի

s.

hail.

• , ի հլ. «կարկուտ» ՍԳր. Մծբ. որից կարկտեայ Ոսկ. եբր. կարկտաբեր Եփր. պհ. կարկտախառն Եղիշ. յես. Շիր. կարկտածեծ Վստկ. էջ 116. կարկտածու Խոր. կարկտահար Լծ. Կոչ. կարկտահոս Արծր. քարէկարկուտ Նխ. յես։ (Անստոյգ բադեր են կարկտումն Վրդն. սղ. և կարկըտ-չել Փիլ. նխ. 63. այս բառերը ՋԲ չի լիշում. ՆՀԲ մեկնում է կարկտումն «փոխարկումն անձրևոյ ի կարկուտ կամ տեղատարափ կարկտի և կամ սարսռումն», կարկտչել «տեղալ կարկտի, կարկտել, մանաւանդ դո-ղալ ի ցրտոյ՝ որ յերեսաց կարկտի, կամ բաբախել ատամանց ընդ միմեանս»։ Առա-ջինը ըստ այլ ձեռ. կարդալու է կրկտմամբ, իսկ երկրորդը պէտք է ուղղել ըստ իս կար-կաչել «ատամները իրար զարնել, զոփալ». հմմտ. կարկաջումն, ատամնակարկաջ բա-ռերը՝ կարկաչ արմատի տակ։ Տե՛ս նաև վարը կրկիտ)։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

• =Բնիկ հայ բառ, որի նախաձևը (գոնէ նախաձայնի կողմից) անստոյգ է. ցեղա-կիցներն են ստնս. çákha-, պրս. [arabic word] ︎ sax լիթ. šaká, հսլ. sakù, կիմր cainc, միռլ. gēc, նիռլ. gēag «ճիւղ, ոստ», լիթ, šaknis, հպրուս. sagnis, լեթթ. sakne «արմատ», գոթ. hōha. «արօր» և թերևս հսլ. soxa, բուլգ. sochá, ռուս. coxá «ձող, փայտ, արօր» (Pokorny 1, 335, Trautmann 297)։ Սրանց նախաձևը դրւում է k'ak, որ և ունի իր ռըն-գային ձևը՝ k'ank. հայերէնի համար Bar-tbolomae Stud. 2, 41 ենթադրում է հնխ. k'hakhā, Meillet MSL 8, 294 ի 9. 323 ձան ենթադրում է երկու ձև, որոնցից մէկը ներ-կայացնում են հայն ու պարսիկը, իսկ միւսը սանսկրիտը. վերջապէս Petersson, Ar. u. Arm Stud. 98 հայերէնի նախաձևը դնում է հնխ. sk'ə-kho.-Հիւբշ. 499։


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Ծագ, աց

s.

apex, head, top, summit, ridge, end, tip, point, extremity;
end, conclusion, heaping, over-measure;
—ք աշխարհի, the entire globe, the universe;
— լերանց, the top or summit of mountains;
— մատին, the tip of a finger;
— մեծութեան, the topmost height or pinnacle of greatness;
—է ի —, —աց ի —ս, right through, from one extremity to the other, from beginning to end;
from top to bottom, entirely;
ի —աց երկրի մինչեւ ի —ս երկնից, from the uttermost part of the earth to the uttermost part of heaven;
մինչեւ ի —ս երկրի, to the ends of the earth;
լինել ի —ս փառաց, to be at the highest pitch of glory;
ածել ի — կատարման, to bring to the acme of perfection.

• ՆՀԲ ծագ մեկնում է իբր ծայրք, իսկ ծագել «ցայտել կամ ձգել ի դուրս»։ Հիւնք. երկուսն էլ ծախել բայից։ Buggē KZ 32, 43 ծայր բառի հետ՝ ցեղակից է դնում յն. στάχος «հասկ, ծիլ» բա-ռին։ Scheftelovitz BВ 28 (թ. 1904) 157 և 29, 16 յն. βουνός «բլուր» բառի հետ՝ հնխ. g'*'σν-արմատից. (մեռժում է Boisacq 129)։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. kə-gh ձևից, իբր յն. άϰρον, ւտ. acus «ծայր»։ Karst, Յուշարձ. 407 սումեր. sag «գլուխ», 408 սումեր. zag «եզերք, սահման» և zag' «արևածագ», 425 թթր. tok, tog «ծնիլ, յառաջ գալ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 191 պհլ. zak «ծնեալ» անստոյգ բառի հետ և պրս. [arabic word] čāk «արևածագ»։ Peters-son. Ar. und Arm. Stud. 110 կցում է լիթ. žāgaras «չոր ոստ», žaginiai յգ. «ճաղեր», նորվ. kage «ցած թուփ», հբգ. kegil «ցից» ևն բառերին, որոնց


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Փարսախ

s.

parasang, ancient Persian measure of length.

• = Իրանեան փոխառութիւն է։ Իրանեանի մէջ բառս ունէր երկու ձև՝ պհլ. [other alphabet] frasang և հիւս. պհլ. *frasax (հմմտ. Me-illet MSL 17, 247), այն է հպրս. *fra-san-ga-և *fra-saxa-(Nyberg, Hilfsbuch 2, 73), որոնց յարաբերութիւնը անստոյգ է։ Առաջինից են ձևացած պազ. farsang, գի-տաևան սոռռռ. 'βs'nγ (Benveniste ՀԱ 1927, 764), պրս. [arabic word] farsang, որից փոխա-ռեալ են յն. παρασαγγης (Հերոդ.), լտ. parasanga, ֆրանս. parasange, farsange ևն. երկրորդից ձևացած են քրիստ. սոգդ. fex <*fasax<*farsax (MSL 23, 128) և փոխառութեամբ ասոր. [syriac word] parsaxa և արաբ. [arabic word] farsax հոմանիշները։-Հայերէն հրասախ գալիս է հիւս. պհլ. *fra-sax ձևից. նախաձայնը վերջաձայնից ազ-դուելով (հմմտ. հարբուխ >խարբուխ) բա-ռը յետոյ դարձած է խրասախ և սղմամբ՝ հրասխ, խրասխ. յետին փարսախ ձևը փո-խառեալ է արաբ. farsax-ից, իսկ փարսանգ պրս. farsang ձևից։-Հիւբշ. 183։


Հոյ

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Թուռ

s.

mouthful;
cf. Թուշ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Օրէն, րինի

s. adv.

law;
precepts;
faith, religion;
constitution;
rule, regulation;
right;
principle, maxim;
usage, uses, custom;
institution;
condition, fashion, mode;
district, canton, province;
— աւետեաց, guerdon or gift to a bringer of good news;
—ք քահանայապետականք, decretals;
հմուտ քահանայապետական օրինաց, decretalist, canonist;
—ք կանանց, menses, menstrua, catamenia;
—ք, or Գիրք Բ. օրինաց, or Երկրորդումն օրինաց, Deuteronomy;
—ք ազգաց, the law of nations;
—ք մտաց, principles;
— պատուոյ, decoration, insignia, badge;
—ք անօրէնք, corrupt practice, abuses;
—ք հզօրադունին, the law of might, the good old rule;
հակառակ or ընդդէմ օրինաց, against all rule, illegally;
աստուածային՝ յաւիտենական՝ բնական՝ քաղաքական՝ զինուորական՝ հին՝ նոր՝ աւետարանական՝ գրաւոր օրէնք, divine, eternal, natural, ancient, new, evangelical, written, civil, military law;
according to law, legally, legitimately, lawfully;
duly, suitably, regularly, properly;
խնդրել —ս, to come to Communion;
տալ —ս, to administer the Sacraments, to communicate;
արժանի լինել օրինաց, to be worthy of receving the Sacrament;
—ս դնել, հաստատել cf. Օրինադրեմ;
—ս դնել, to dictate or lay down laws;
to give laws to, to prescribe laws;
—ս տալ, to give laws;
պահել զ—ս, to keep, to obey the laws;
ընդ օրէնս համարել, to lay down or state as a principle;
խոտորել յօրինաց, to swerve, to depart or deviate from the laws;
զանցանել օրինօք, to transgress, to violate the law;
բառնալ՝ ջնջել զօրէնս, to abolish, to repeal, to abrogate a law;
բազում օրինօք հակառակիլ, to resist or oppose in many ways;
լինել ի կանանց օրինի or ի կանանց —ս, to have the menses;
ի կանաց օրինաց պակասել, to cease to be after the manner of women;
եթէ — իցէ ասել, if it may be said;
— է, it may be, it is allowed, one may;
— էր նմա, he was allowed to;
— էր քեզ, you might;
օրէ՞ն իցէ, իցէ՞ —, is it allowed to ? չէ —, it is not permitted to;
յետ օրինացն կցորդութեան, after the Holy Communion;
—ս իւր կալեալ էր, he holded as a maxim or principle;
—ս կարծեցին անձանց, they believed themselves permitted to.

• Schrōder, Thesaur. 45 քաղդ [hebrew word] aurītā «տեղեկութիւն, օրէնք» բա-ռից. Lag. Urgesch. 221 զնդ. vərəna «յղութիւն»։ Justi, Zendsp. 270 կասկա-ծով զնդ. varona «հաւատք, կրօնք» ռա-ռի տակ։ Ludwig SWAW 55, 190 ցնդ. *ahuraena։ Lag. Beitr. bktr. Lex. 6 սնդ. *aorəna։ Müller SWAW 64, 452 օր բառից՝ իբր «առօրեայ կեանքի վե-րաբերեալ»։ Մառ ЗВO 5, 316 պրս. āyīn բառից և Արաքս 1890 Ա. 112 զնդ. daena-«դէն»։ Մառի վերիվերոյ համե-մատութիւնը գիտական սիստէմի վե-րածեցին Andreas և Meillet (տե՛ս Maspero, Recueil 18, 216)։ Meillet. Rey. crit. 1896. 423 և յետոյ JAs 16 (1910), 383 գտնում է որ օրէն, օրի-նակ՝ պրս. āyīn, ā̄yīna բառն է, որի պհլ. ձևն էլ կայ, բայց անստոյգ ընթեր-ցուածով. այս անիմանալի գրչութիւնն է յօբϰ, որ ինքը կարդում է awiδen, իսկ Bartholomae՝ -εvānak' Մարք-վարտ (անձնական, նամակ 1926 թ. յունվ.) կարդում է պհլ. [other alphabet] aδvēn


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

• = Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։


Փանդիռն, դռանց

s. mus.

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

• ՀՀԲ իրարից զանազանելով գրում է բամբիռն «մատի ծնծղայ, թրք. չալփա-րա, չէնկի», իսկ փանդիռն «գալարա-փող»։ ՆՀԲ անորոշ կերպով մեկնում է բամբիռն «թերևս որպէս թամպուռ կամ սանդուռ, կամ ծնծղայ մեծ և փոքր, որ-պէս զիլ, չալփառա ևն». իսկ փանդիռն «իբրու նուագարան բախողական պէս-պէս. որպէս երգեհոն, քնար, և սանդուռ, թամպուռ ... որպէս քնար երեքաղեան». և համեմատում է յն. փանտո՛ւռա ձևի հետ։ Գրեթէ նոյնն է նաև ՋԲ։ Եւրո-պա 1851, 19 հանում է բամր=առս. ձըրկեկ ձայն մ'ունեցող աղեբախ նուա-գարան մը պիտ'որ ըլլայ»։ Böttich. Arica 48 և Lag. Gesam. Abhd. 274 լիւդ. և օսս. ձևերի հետ, բայց նաև իտալ. mandora, mandoline։ Էմին, Հայ. հեթ. կր. (Յոյս 1875, 408) աղի-քով մի նուագարան է ընդունում։-Հիւբշ. 395 դնում է ծագումն անստոյգ փոխառութեանց շարքը։ Բամբիռ և փանդիռ երաժշտական գործիքների ձևի և կազմութեան վրայ, իբրև երկուսը իրարից տարբեր բաներ, բաւական ընդարձակ խօսում է Գ. Լևոնեան՝ Ազգ. հանդէս ԺԴ 91-95։


Հիր, ի

s.

purple;
— garment.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Մարմենի

s.

distaff.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։


Որմ, ոյ

s. adv.

wall;
partition;
— զորմայն, from wall to wall;
in groping, groping along;
քանդել զ—, to unwall, to dismantle.

• Böttich. Arica 76, 259 պրս. bārū «պարիսպ» և dī-vār «որմ» բառերի հետ։ Նոյն, Wurzelforsch. § 10 var ար-մատից։ Lag. Urgesch. 229 նոյն է դը-նում սանս. *varman, *varma=հյ. գեղմն բառերի հետ՝ իբր «ծածկող»։ Տէով. Նախալ. 106, 128 մ մասնիկով yar «ծածկել» արմատից։ Bugge KZ. 32. 22 հնխ. *sormos ձևից. հմմտ. հսլ. chramu «տուն», յն. ὄρμος «փողպատ, նաւ կապելու ցից»։ Այս մեկնութիւնը բոլորովին անստոյգ է համարում Հիւբշ. 483, որովհետև հսլ. ch այստեղ չի ծա-գում հնխ. s-ից։ (Մերժում են նաև Ber. neker 397 և Pokorny 2, 500), Հիւնք. յն. ὄρμος «ամրութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 161 լտ. murus «պատ»? Patrubány ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ, վերանալ» արմատից. հմմտ. ւտ. orior «ամբառնալ, վերա-նալ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «հիմ, պատ»։ Պատահական նմա-նութիւն ունին լտ. murus և գերմ. Mauer «պատ»։ Պատահական նմանու-թիւն ունի ասուր. arammu «պատ, պատնէշ», որ թերևս աւելի «բաբան» է նշանակում (Muss-Arnolt, Ass. Handwb. 102ա)։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Definitions containing the research անստոյգ : 1 Results