Your research : 27 Results for ձու

Entries' title containing ձու : 160 Results

Definitions containing the research ձու : 548 Results

Դստիկոն, աց

s.

story, floor.

• = Յն. δίστεγον «երկյարկանի կամ երկ-րորդ յարկ» բառն է, որ կազմուած է ὄίς «երկիցս» և στέγη «յարկ» բառերից. հա-յերէնի մէջ ստացել է ընդհանուր իմաստ. Պետօ չէ կարծել թէ փոխառութիւնը ևատա-րուած է Ս. Գրքի թարգմանութեան ժամա-նակ, որովհետև այն երկու վկայութեանց դէմ, ուր պատահում է այս բառը, յունարէն օրինակի մէջ գտնում ենք Նπερώω (Գծ. թ. 37) և τριστεγον (Գծ. ի. 9), բայց ո՛չ δίστεγος։ Փոխառութիւնը անշուշտ հին է, ինչպէս ցոյց է տալիս բառի տառադարձութիւնը. δίστεγον > *դիստեգոն, որից ձայնաւորների նմանու-թեամբ *դիստիգոն և առաջին ձայնաւորի անկումով *դստիգոն. անկանոն է միայն գ-ի տեղ կ։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դրաքմայ

cf. Դրագմէ.

• = Յն. δραχμή «կշիռ և դրամի անուն», որի ծագումը տե՛ս դրամ բառի տակ. սրանից են փոխառեալ նաև լտ. drachma, եբր. [hebrew word] darkemon, պհլ. dram, պրս. diram, արաբ. [arabic word] ︎ dirham, վրաց. დრაკმა դրաք-մա կամ დრახმა դրախմա ևն. տառռես աա-ռադարձութեան արդիւնք է նտև հյ. տրխանայ 125 դրամ (կշիռ)» Վստկ. 14։-Հիւբշ. 342


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

• . ի-աչ հլ. «կնիք, խարան, նշան» ՍԳր, «օրինակ, նշան» Յայսմ., «մեռոնով օծում» Ադաթ. Մաշտ., «նամակի վրայ կնիք, ստորագրութիւն» Եւս. պտմ., որից դրոշմել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եզն. Ագաթ., դրոշմիչ Վեցօր., դրոշմաբար Ոսկ. յհ. ա. 45, դրոշմաւրութիւն Եւս. քր., անդրոշմ Սեբեր.. դրոշմաճառ դրոշմ Վեցօր. 162 (լաւագոյն ընթերցուածն է դրոշմած առ դրոշմ), խա-չադրոշմ Անան. եկեղ., ձուլադրոշմ Շար., նկարադրոշմ «գիր, նշանագիր» Յերոն., նը-շանադրոշմ Սեբեր.։ Նոր բառեր են՝ դրոշմա-թուղթ, նամակադրոշմ, դրոշմանիշ։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

• = Պհլ. փարս. druǰ, զնդ. druǰ «կին դև է, չարութեան և անմաքրութեան դևը», ծա-գում է druj «խարել» արմատից և բուն նշա-նակում է «խաբող». յատկապէս երազախա-բութիւն պատճառող չար ոզին է. հմմտ. հայ. սատանախաբութիւն «երազափորձութիւն»։


Դրուժան

cf. Դրժող.

• ԳՒՌ.-Ասլ. դ'րիւժա, Սվ. դրռջան «շատ անհանդարտ (տղայ)», Եւդ. դռջան, Ննխ. ըո-ջան (գիւղերում կայ և ըռժանգ, Չալթը գիւ-ղում՝ դոջան) «դաժանաբարոյ, անհամբու--կռուասէր», Մն. Պլ. Ռ. Սեբ. դըռջան՝ անյայտ նշանակութեամբ անարգական ածական, որ տրւում է մի՛միայն յոյներին (առևմտեան տառադարձութեամբ՝ տռճա՛ն հոռոմ, տրո-հա՛ն շուն)։ Նոյն բառը՝ ըստ Ս. Մխիթարեան. Բիւր. 1898, 865 ունին նաև Անգորայի թրքա-խօս հայերը՝ «խոշոր» նշանակութեամբ օր. dərǰan gibi kedi «տռճանի պէս կատու». Մխիթարեան աւելացնում է թէ «այս բառի աւանռութիւնը պակասում է»։


Դրօշակ, աց

s.

hem, skirt, streamer, pennant;
flag;
banner, ensign, standard, colour;
cf. Դրօշ.

• = Ջնդ. *drafšaka-, որ գործածուած է միայն drafšakavaiti բառի մէջ. այս րառը գործածուած է իբրև վերադիր՝ pusā-«պր-սակ, թագ» բառի. ըստ Darmesteter նշանա-կում է «avec des bandelettes rulsselan-tes», ըստ Bartlolomae, 772՝ «mit Bándern geschmuckt», որ համապատասխանում է «ի վերջաւորս փողփողեալս» դարձուածին։ Ծագում է զնդ. drafša-«դրօշակ» բառից։


Եբենոս, ի

s.

ebony;
ebon;
ebony-tree.

• = Յն, ἔβενος «եբենոս», որից ἐβένινος կամ ἐβέννινος «եբենեայ կամ եբեննեայ». Սրա հետ նոյն է եբր. [hebrew word] habnīm «եբենոս»։ Երկուսն էլ փոխառեալ են ե-գիպտ. hbin, hbnj հոմանիշից (Boisaq, 211)։ Յոյն բառը փոխառութեամբ տարա-ծուած է նաև շատ հեռու. այսպէս՝ ասոր. [arabic word] abnūsā, լտ. ebenus, ֆրանս. ébène անգլ. ebon, գերմ. ebenholz, պրս. [arabic word] abanos, թրք. [arabic word] abanoz և սրանց միջոցով քրդ. abanos, avanos, սերբ. abanos, eban, čvanis, սպան. abenuz, նյն. ἄμπανόςι ևն։ Հայ ձևերից առաջինը յունա-կանի տառադարձութիւնն է, աբանոս ևն՝ պարսկականի։-Հիւբշ. 347։


Եդեմ, այ

s.

Eden;
the terrestrial paradise.

• = Յն. 'Eδὲμ «դրախտ» բառից, որ տա-ռադարձուած է եբր. [hebrew word] 'ēδen հոմանի-շից։ Եբրայեցի բառը ծագում է [hebrew word] 'dn= արաբ. [arabic word] γadan «ախորժելի կեանք. հա-ճոյք» արմատից և սրա համար է որ ստէպ Ս. Գրքի մէջ գրւում է դրախտ փափկութեան։ Հայերէն ձևը եբրայականից չէ, այլ յունա-րէնից տառադարձուած է Ս. Գրքի թարգմա-նութեան ժամանակ։ Յունարէնից փոխա-ռեաւ է նաև ռուս. здемъ, իսկ ֆրանս. éden գերմ. Eden, անգլ. eden ևն գալիս են երռա-յեցերէնից։ Տե՛ս նաև ադեն, ադին բառի տակ։-Հիւբշ. 300։


Ել

cf. Ելք;
—ի աղագ means, expedient;
—ի աղագս գտանել, to devise, to find means, to remedy;
ոչ էր նոցա ոչ եւ ոչ մուտ, they could not neither get out nor in;
ոչ գիտեմ զ— եւ զմուտ իմ, I do not know how to act.

• ԳՒՌ.-Վն. էլնել, Մշ. չէլնել, Սչ. յէլէլ, Ախց. Կր. Ննխ. Ռ. Սեբ. էլլէլ (կտր. Ննխ. էլ-լա, միւսները էլա), Ասլ. Խրբ. Պլ. ելլալ, Ակն. էլլիլ, Հմշ. էլլուշ, Տիգ. էլլ'mլ, Մկ. իլնիլ, Զթ. իլլիլ, Սվեդ. իլնիլ, Ոզմ. ըլնիլ, Սլմ. ըլել. Մրղ. ըլէլ, Հճ. իննել.-Կովկասահայ բար-բառներում առհասարակ ուրիշ դարձուածնե-րով է բացատրւում. ինչ. դուրս գալ, վերև բարձրանալ ևն. սակայն կայ իլլէլ Ղրբ., ըլ-չիլ Երև. «եփուելով վեր բարձրանալը, զե-ղուլ (հեղուկի, կերակուրի)», նելնել Երև. «հեծնել», Ջղ. վիրնել, Շմ. վէլլիլ, ՀՋղ. վիլ-լիլ «վեր բարձրանալ, հեծնել (ձի ևն)»։ Նոր բառեր են՝ ել «զառիվեր», ելման «յորդ», ե-լուարի «ե՛լ և արի՛» (իբր ձայնարկութիւն է գործածւում), ելուկ «բողբոջ», ելվեր «զառի-վեր», ելփուք «շնչահեղձութիւն», ելտեղ, ել-ցընել, ելիվեր։


Ել, ոյ, ով

cf. Եմ.

• ԳՒՌ.-Վն. էլնել, Մշ. չէլնել, Սչ. յէլէլ, Ախց. Կր. Ննխ. Ռ. Սեբ. էլլէլ (կտր. Ննխ. էլ-լա, միւսները էլա), Ասլ. Խրբ. Պլ. ելլալ, Ակն. էլլիլ, Հմշ. էլլուշ, Տիգ. էլլ'mլ, Մկ. իլնիլ, Զթ. իլլիլ, Սվեդ. իլնիլ, Ոզմ. ըլնիլ, Սլմ. ըլել. Մրղ. ըլէլ, Հճ. իննել.-Կովկասահայ բար-բառներում առհասարակ ուրիշ դարձուածնե-րով է բացատրւում. ինչ. դուրս գալ, վերև բարձրանալ ևն. սակայն կայ իլլէլ Ղրբ., ըլ-չիլ Երև. «եփուելով վեր բարձրանալը, զե-ղուլ (հեղուկի, կերակուրի)», նելնել Երև. «հեծնել», Ջղ. վիրնել, Շմ. վէլլիլ, ՀՋղ. վիլ-լիլ «վեր բարձրանալ, հեծնել (ձի ևն)»։ Նոր բառեր են՝ ել «զառիվեր», ելման «յորդ», ե-լուարի «ե՛լ և արի՛» (իբր ձայնարկութիւն է գործածւում), ելուկ «բողբոջ», ելվեր «զառի-վեր», ելփուք «շնչահեղձութիւն», ելտեղ, ել-ցընել, ելիվեր։


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• = Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։

• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։


Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

• ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։


Գաճ, ի

s.

gypsum, plaster;
պատել —իւ, to plaster.

• (ըստ հին և նոր տառա-դարձութեան. առաջինը ընդունուած է արև-մըտեան գրականում, երկրորդը՝ արևելեան գրականում) «բուռ, plätre, ալչի». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՓԲ. հին գրականութեան մէջ գործածուած չէ, բայց գիտէ Բառ. երեմ. էջ 61։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

• ՆՀԲ թէև յիշում է յն. և լտ. բառերը, ռայց համարում է եբր. գիտօն բառից տառառարձուա՞ծ։ Բառիս վրայ առան-ձին քննութիւն ունի Տէրոյենց, Երևակ, 1857, էջ 367-371, որի բովանդակու-թիւնը հետևեալն է.-բառս եբրայեցե-րէնում մեկնուած է այլևայլ ձևերով. շատեր հասկանում են «վահան», Եօթա-նասնից թարգմանութիւնը և Ակիւղաս «սուր կամ աշտէ». Հերոնիմոս մեկնում է «վահան՝ վրան դրոշմուած մի նշան, որ չարերը վանելու զօրութիւնն ունէր». այս այլևայլ նշանակութիւնները ի նկա-տի առնելով՝ մեր նախնիք չթարզմա-նեցին բառը և յունարէնի վրայից տա-ռառարձելով պահեցին։


Գանձ, ուց, ից

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

• ՓՈԽ.-Վրաց. განძი գանձի «հողի մէջ թաղուած գանձ», საგანძური սագանձուրի «գանձ, գանձարան», մինգը. գանձի. այս բոլորը հայերէնից են՝ վերջաձայն ձ-ի պատ-ճառով։ Ուտ. կանծապետ «դանձապետ» (ե-կեղեցական պաշտօնեայ)։


Գեդդուր

cf. Հէն.

• = Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

• = Եբր. [hebrew word] gaia, gēia, gai «ձոր» բա-ռըն է, որ գործածուած է Ս. Գրքի եբրայական բնագրի համապատասխան տեղերում։ Յու-նարեն թարգմանութեան մէջ այս բառը տա-ռադարձուելով եղել է γαί, γέ, γή և հաս-կացւում է իբր «ϰοιλας, խոռոչ» (Sophocles, 322)։ Սրանից էլ յառաջացել է հյ. գեհ «փոս, վիհ» (իսկ «գերեզման» իմատը ՆՀԲ հանում է «Գեհ գերեզման Գովգայ» դարձուածից)։--Չևի մասին տե՛ս տակը ԳԻՌ.

• ԳՒՌ.-Վերոյիշեալ բառի հետ ձևով և ի-մաստով նոյն է Հմշ. գեհ «բարձունք», պէտք է դնել գահ «բարձունք, ժայռերի գլուխը» բառից. ըստ այսմ եբր. բառը, ինչպէս ասեր ենք, գործ չունի հյ. գեհ բառի հետ, բայց ձևափոխուած է նրա համեմատ՝ անշուշտ յետնաբար։ ԳԵՀ «ոչխարի հօտ» Վստկ. 215, 216, 217. Թր. քեր. 20. Սիւն. քեր. 210. Սմբ. դատ. 211. Վրդ. առ. 238, 256, 259 (չորս անգամ). Տաթև ոսկիփ. 480, «ոչխար» Բրս. մրկ. 78, որ և գիհ Վրդն. առ. 160, 188 (ձեռագիրնե-րից ոմանք ունին գեհ, ոմանք՝ գիհ)։-Սրանց հետ հմմտ. գհուկ Լ. Ղզ. կամ գվուկ Երև. «ոչ-խարների փարախ», որ դարձած է Ղրբ. կհօկ։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

• Նախ Schroder, Thesaur. էջ 45 դրաւ եբրայեցերէնից։ Նոյնը յետոյ ՀՀԲ, ՆՀԲ և միւսները։ Հետաքրքրական է Մելքոն անունով տէօքօէճի «ձուլիչ» մի արհես-տաւորի յօդուածը, Մասիս, 1882, յունիս 22, л 3217, ուր Հ. Ս. Տէրվիշեանի ու-շադրութիւնն է հրաւիրում ի մէջ այլոց գեհեն և jahannam բառերի նոյնութեան վրայ։ Տէրվ. Մասիս, 1882 յուլ'' 17 տա-լիս է ուղիղ մեկնութիւնը։


Գեղգեղ

s.

rotation, turning, rolling, wallowing.

• = Եբր. [hebrew word] galgat «անիւ» բառն է, որ ռռռծածուած է Ս. Գրքի եբրայական բնագրի համապատասխան տեղը. յոյն թարգմանու-թեան մէջ տառադարձուած է γελγελ, որից էլ հայերէնը։ (Sophocles, 326 յիշում է բա-ռրս և մեկնում է «αναϰνλισμός, τρογός, թա-ւաւում, հոլովում, անիւ». բայց վկայու-թեան մէջ չի յիշում Եզեկ. ժ. 13, այլ միայն սուտ-Դիոն.)։


Գեր

s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. uer «բարձրանալ» արմատից, որի միակ ժառանգորդն է յն. ծεἰρω, αίρω (<αfεριω, fαριω) «բարձրա-նալ, վերանալ, բարձրացնել, վերացնել»։ Կարծւում է թէ նոյն հնխ. uer պարզ արմատի աճականներն են հնխ. uers և uerd. առաջի-նից ծագում են սանս. váršman-«բարձրու-թիւն, բարձունք, ծայր», váršiyān «բարձ-ռագոյն, գերագոյն», հսլ. vruchu «ռառաթ բարձունք», լիթ. virszús «վերևինը», լտ. verruca «բարձրութիւն, պալար, բիծ», անգլ-սք. wearr «մարմնի վրայ կոշտ», հիռլ. ferr «լաւագոյն», Նիռլ. farr «սիւն, մոյթ», -իսկ երկրորդից՝ հբգ. warza, հիսլ. varta, հսաքս. warta, անգլսք. vearte, անգլ. wart, հոլլ. wrat, դերմ. warze և պրս. [arabic word] bālū, բոլորն էլ «պալար, շիտ» (Walde, 823, Boisacq, 15, Kluge, 519, Pokorny, 1, 267, Ernout-Meillet, 1049, Trautmann, 362)։


Դաստակերտ, աց

s.

manufactory, edifice, building;
estate, village, country house, villa.

• Առաջին անգամ Muller, SWAW 38, 576-7 մեկնելով «ձեռակերտ»՝ հա-մեմատում է զնդ. zusta պրս. dast բա-ռեռե հետ։ Lag. Beitr. baktr. Lex. 27, 41 աւելացնում է բառիս արառ-daskarat տառադարձութիւնը։ Ընդար-ձակ գրում է բառիս վրայ Հիւբշ. ZDMG, 1876, 138-141 և համեմատում է պրս. dastkard ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 6ā յիշում է յն. և արաբ. տառադարձու-թիւնները։


Դաստապան, աց

s.

hit of a sword;
guard (of a gun).

• = Հպրս. *dastapāna-ձևից, որ կազմուած է dasta-«ձեռք»+pana-«պահող» բառե-րից։ Այս ընդհանուր նշանակութիւնը յետոյ, ստացել է զանազան մասնաւոր առումներ, որոնցից մէկը հայերէն բառի նշանակութեւնն է, որ միւսների մէջ կորել է։ Միւսների մէջ ռւռնում ենք՝ պհլ. dastpanak «կրակի ունե-լի», պրս. [arabic word] dastbāna կամ [arabic word] dastvān «ձեռնոց, թաթպան». սրանիր տա-ռադարձուած է արաբ. [arabic word] dastabān,-Հիւբշ. 135։


Դարաստան, աց

s.

garden;
orchard, place planted with trees.

• ԳՒՌ.-Կայ միայն ղարաստան Սթ., բայզ նշանակում է «լեռներ կամ լեռնոտ տեղեր». ուստի պէտք է կապել դար «բարձունք, բլուր» բառի հետ։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• (յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Դարիճակ, աց

s.

pattern, model.

• «ձուլելը. կաղապար» Սանահն. Գե. ես. Լծ. պրպմ. 558. Տաթև. հարո 82. a2։


Դարձ, ից

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

• , ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. դառնալ, Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. Սչ. Ջղ. դ'առնալ, Տփ. դարնալ, Զթ. դ'առնօլ, դ'առնոլ, Ռ. Տիգ. թառնալ, Ոզմ. դ'mռնալ, Ագլ. դm՛ռնիլ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmռնալ, Գոր. տm՛ռնmլ. Շմ. տmռնիլ (բայց յէտ թmռ), Ասլ. դ'էռնալ, Ղրբ. տէ՛ռնալ, Նխ. թmռնmլ, Հճ. դ'արնոլ, դ'այնոլ, Հմշ. տառնուշ։-Դարձ ձևն են ցոյց տալիս Ջղ. դ'առցնել, Պլ. դառցունէլ, Սլմ. տmռցիւցել։-Նոր բառեր են՝ դարձեկ, ղարձ-կար, դարձմրձկել, դարձուկ, դարձունք, դարձ-ձւոր, դարձւորուկ. -առանձնապէս կարևոր են անդառն Տիգ. «անդարձ», դառած Ղրբ. «կատղած», յետ դառ Ղրբ. «ե՛տ դարձիր», որոնք կրճատ դառ-ձևը արմատականի տեղ են գործածումմ,


Դարում, այ

s.

end, term, limit.

• -Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։

• ՆՀԲ և ԱԲ չունին այս բառը՝ անշուշտ յատուկ անուն համարելով, ինչպէս կար-ծում է նաև Նարեկացու հրատարակիչը, որ յիշեալ բառը գլխատառով է գրում։ ՋԲ իբր անստոյգ բառ նշանակում և մեևնում է «եղր, ծայր կամ ներքին սահ-ման»։ Սրանից է առնում ՓԲ և համե-մատում պրս. դարիւմ (իմա՛ արար [arabic word] lāruu) «թաթարական վրան թա-ղիքէ»։ Lag. Armi. Stud. § 596 կարծում է Ս. Գրքի [hebrew word] darōm (յն. տառա-դարձութեամբ ἀαρωμας) «հարաւ» բա-


Դելփին, փինաց

s.

dolphin, porpus.

• , ի-ա հլ. (Եզն. ունի առանց սրղ-ման դելփինաց) «ծովային մի մեծ ձուկ է» Եղն. Առ որս. գրուած է նաև դլփին Վեզօռ. 138, 141. Մագ. թղ. 215. Ածաբ. նոր կիր., տլփին Յայսմ., դելփիս, դլբին Նեղոս 650. թելփին, տլբին։-Նոր գրականում ընդու-նուած ձևն է դլփին։

• = Յն. δελφίς (սեռ. δελφῖνος), δελφίν «դըլ-փին» (ծագում է δελφύς «արգանդ» բառից. Boisacq, 174-5)։ Առաջին ձևից յառաջա-նում է դելփիս, միւսներից՝ դելփին. մնա-ցեալ բոլոր ձևերը յառաջացել են ե-ի սրղ-մամբ և նոր տառադարձութեամբ, Յունա-րէնից փոխառեալ են նաև լտ. delphinus, գերմ. անգլ. delphin, հսլ. oolufinū, ռուս. neлфин, մբգ. talfin, têlքin, ֆրանս. dau-phin, սերբ. ouplin, խրվաթ. oupin, պրս. արար. [arabic word] dalfīn ևն։-Հիւբշ. 345։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դեղձ, ից

s.

peach.

• «շէֆթալի» Վրք. հց. Բ. 422. Վստկ. 156, որից՝ դեղձենի «դեղձի ծառ» Վստկ. 156, կամ դեղձի Վստկ. 154. Մխ. առկ. կարմրադեղձ Ագաթ., դեղձուկ Մադ. և Երղն. քեր. ըստ ԱԲ զրուած է նաև դեղջ.


Դժգոյն

adj.

discoloured, dead, pale.

• «անգոյն, գոյնը գցած». պատա-հաբար միայն գործածուած չէ հին մատենա-գրութեան մէջ. սակայն նրա գոյութիւնն են հաստատում դժգունել Ոսկ. Եբր., դժգունի Լմբ. մատ. 93, դժգունութիւն Եւագր. բոլորն էլ յետնաբար գրուած տ-ով, որ յետին տա-ռադարձութեամբ ատամնականի թրթռունն է՝ համապատասխան յաջորդ ժ ձայնին։ Նոր գրականում վերակազմուած է հին դժգոյն ձևը, բայց արևմտեան գրականը գրում է տժգոյն, իսկ արևելեանը՝ դժգոյն։


Գիր, գրոց

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

• ՓՈԽ.-Բոշայերէն գրխիկարել «գրել», որի մէջ խի-կար բոշայական յաւելուածներ են։ Այս յաւելուածների համար հմմտ. ծամխը-կարիչ «ծամօն, մազտաք», ծասխըկարիչ «ծածկել, խնամել», կարխը «կար, կարկա-տան», կարխըկարիչ «թել, մանած», կաշիչ, քաշիչ «ծխախոտ» (յառաջացած քաշել բա-ռից)։-Պատահական նմանութիւն ունի վրաց. დაკრულვა դակրուլվա «անէծք, նը-զովք», որ յիշեցնում է մեր -գրող, գրո-ղը տանի ևն-ժողովրդական դարձուածները,


Գոհ

adj.

content, easy, satisfied;
— լինել, to be content, satisfied, to take it kindly.

• «գոհունակ» Ագաթ. Եզն. Ոսկ. ա. թես., որից՝ գոհանալ ՍԳր, գոհութիւն «շնոր-հակալութիւն, գոհունակութիւն» ՍԳր, «Հա-ղորդութիւն» (թրգմ. յունարէնից) Ոսկ. մ. ա-25. Ագաթ., գոհացողութիւն Սիր. ժէ. 25. լթ. 20, գոհաբանել Շար. խոսր. Նար. կուս., դժգոհ Ոսկ. մ. ա. 25. Եւագր. գրուած է նաև տժգոհ Ոսկ. Կող., տժգոհիլ Փիլ. Յս. որդի, որոնք յետին տառադարձութեան արդիւնք են։ Նոր բառեր են՝ գոհունակ, գոհունակութիւն, անգոհունակ, ինքնագոհ, գոհացուցիչ, անգո-հացուցիչ ևն։


Գող, ոց

s.

thief, robber, bandit;
sharper.

• = Արտաքին նշաններից երևում է, որ բնիկ հայ բառ է. իր հետ անձուկ կերպով կապուած գաղել «ծածկել» և գւռ. գեղել «ծածկել, թագ-ցընել» բառերի հետ երևան է հանում գող, գեղ, գաղ ձևերը, որոնք մատնանիշ են անում հնխ. vol, vel, vl ձայնդարձները։ Հայե-րէն բառերը՝ իրար հետ կանոնաւոր համա-պատասխանութեամբ՝ աճած ենք գտնում նաև տ աճականով. այսպէս՝ գողտ-(որից գողտուկ), գաղտ և գեղտ (տե՛ս վերը գաղել և գաղտ բառերի տակ), որոնք ցոյց են տալիս հնխ. vold, veld, vld ձևերը։-«Գող» և «գաղտնի» իմաստների առնչութեան համար հմմտ. գերմ. stehlen «գողանալ» և ver, štohlen «ռաղտնի, ծածուկ», գոթ. Biubs «գող» և θiubjo «գաղտնի», գոթ. hlifa «գո-ռանալ» և պրուս. auklipts «գաղտնի, ծա-ծուկ», լտ. fur «գող» և furtim «ծածուկ», հսլ. tati «գող» և tai «գաղտնի», taiti «ծած. կել, կեղծել»։-Բայց հնխ. vol, vold ևն ար. մատները, որ այնպէս գեղեցիկ կանոնաւո-րութեամբ պահուած են հայերէնում, չեն գտնւում միւս ցեղակից լեզուներում. այստեղ են պատկանում թերևս միայն լեթթ. wilt «խաբել», welts «սնոտի, փուճ», լիթ. pri-vilti «խաբել», viltis «յոյս» (որ է «ինքնա-եւառէութեւն»). yeltui «սնոտի, անպէտք», հպրուս. prawilts «խաբել, մատնել», ս-րոնք յառաջանում են հնխ. vel արմատի ա-ճած velt ձևից։ Ըստ Pokorny, 1, 298 նոյն vel-արմատին են պատկանում նաև յն. οῦλος «խաբուսիկ (երազի համար ասու-ած)», իռլ. fell «կեղծութիւն, խարէութիւն», և bh աճականով՝ vele-արմատաձևից՝ յն. ἔλεσαιρομσι «խաբել, պատրել», լիթ. vilbinti «հրապուրել» (Boisacq, 243)։


Գոմոր

s.

sort of measure.

• = Յն, γομόρ նոյն նշ., որ տառադարձուաչ է եբր. [hebrew word] 'omer «արմտեաց չափ» բա-ռից (տե՛ս Sophocles, էջ 336 ա). յունարէնից է նաև լտ. gomor։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

• = Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

• ԳՒՌ.-Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Գադիշ, դշի

s.

heap of sheaves or bundles of cut corn.

• = Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. գիդնալ (<գիտանալ Փիլ Փարպ. Մանդ.), բացասականը՝ Պլ. չիյդէմ, Ննխ. չիդիմ, Երև. գիտէմ, Տփ. գի՛դիլ, գի-դէ՛նալ, Ախց. Կր. Սեբ. գ'իդնալ, Ագլ. գ'ի՛դիլ, Ղրբ. գի՛դալ, Սչ. գ'իդնալ, Ռ. քիդնալ, Տիգ. քիդնmլ, Ոզմ. գ'ըտիմ, Զթ. գ'իդանօլ, գ'ի-դանոլ, Ակն. գ'իննալ, Խրբ. քիդնալ, քիննալ, Ասլ. գ'ի*նալ, Ալշ. Մշ. գինալ (ունին պարզ գ և ո՛չ թէ շնչեղ գ՝), Վն. կիտնալ, Մկ. կ'րտ-նալ, Սլմ. գինmլ, Հճ. գ'իննօլ, Հմշ. կիդնուշ, իսկ Ջղ. պահած է միայն հենց քդես «կար-ծես» դարձուածի մէջ։-Նոր բառեր են՝ գի-տածուն, գիտցուն, գիտկան, գիտաց անել, գիտնակ, գիտնաւոր, գիտոսիկ, գիտումու-թիւն, գաւառագիտուն, չգիտալուք։


Դղեակ, եկաց

s.

fortress, dungeon, fort;
redoubt.

• Տէրվ. Նախալ. 87 պրս. [arabic word] diz «դըղ-եակ», սանս. dih, զնդ. diz, հյ. դէզ, ղի-զել բառերի հետ՝ հնխ. digh արմատից։ Կապ ունի՞ պրս. [arabic word] dula «բարձր բը-լուր» (հին ժամանակ դղեակները բար-ձունքների վրայ էին շինում)։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

• = եբր. [hebrew word] aggān «կոնք» բառի յոզնակի [hebrew word] aggānōϑ ձևն է, որ գործածռած է եբրայական բնագրի նոյն տեղում և յն. *αγανώმ տառադարձութիւնից անցել է մեզ։ (Այժմ մեր ձեռքը հասած յն. օրինակնե-րում ամբողջ այս հատուածը պակասում է)։ Հմմտ. նաև. անկան։-Հիւբշ. 301. 338։


Ադար, այ

s.

adar, the sixth month of the Hebrews.

• = եբր. [hebrew word] adār, որ յն. άδάρ տառա-դարձութիւնից անցել է մեզ (հմմտ. Ա մակ. է. 43). եբրայական բառի միւս սեմական ցեղակիցներն են ասոր. [arabic word] adar, արաբ. [arabic word] ābār, ասուր. addarn -Աճ.


Ադեն, ի

s.

cf. Ադին.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ադին, այ

s.

Eden, paradise.

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

• ԳՒՌ.-Ռ. աձուխ, Գոր. Ղրբ. ա՛նձուր. ❇x անձող, Նբ. անձոխ, Երև. ա՛նձօղ, Շմ. հան-ձուղ, անձող ձևն ունի արդէն էֆիմ. 258։ Նոր բառերն են ածխաթանաք, ածխակոթ «երտ»։ Արրտ. 1911, 419)։ Հյ. ածուղ ձևին նման է հնչում ուտ. ծիլ «վառ ածուխ, պող», որ փո-խառութի՛ւն է արդեօք, թէ հին կովկասեան մի բառ։


Ակառն

s.

citadel, castle, fortress.

• = յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։


Ակաստան

s.

surety, shelter;
կալ յակաստանի, to fortify one's self, to sustain one's self in a position.

• = յն. ἀϰάτιον, ἀϰατος «թեթև. նաւակ», որից փոխառեալ է նաև լտ. acatium, acatus նոյն նշ. Սոկրատի տուած ձևը (կարդա՛ ա-կատիոն) յունարէնի ստրկական տառադար-ձութիւնն է։-Հիւբշ. 339.


Ակատ, ի

s.

agate;
boat, skiff.

• «թանկագին քար է» Ել. իը. 19, լթ. 12. Եզեկ. իը 13. Ոսկիփ. յետնաբար ագաթէս, ագադէս Տոմար. յակաթ նորագիւտ Յալտ. իա. 20։ = յն. ἀχάτης նոյն նշ., որ կարծւում է թէ իր անունը ստացել է Սիկիլիոյ Աքատէս գե-տից՝ ուր այս քարից շատ էր գտնւում (Բառ. Ա. «րոց, էջ 18)։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. achates, գերմ. Achat, ֆր. agate «ակատ»։ Հայերէնը պիտի լինէր ուղիղ տա-ռադարձութեամբ *աքատ, բայց t-ի տեղ ունինք կ, ինչպէս որ ֆրանսերէն բառն էլ նման փոփոխութեամբ ունի g.-Հիւբշ. 339։


Ակքան

s. bot.

s. bot. thistle.

• = եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.