Definitions containing the research եփ : 3908 results

Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԱԽց. Երև. Եւդ. Զթ. Խրբ. Հճ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. խուց, Մկ. Ոզմ. խօւնց. Ակն. խուրց! նշանակում են «եկեղեցու կամ վանքի բակի մէջ կրօնաւորներին յատկա-ցուած սենեակ». -Կր. խուց «առաջնորռա-րան», Հմշ. խունց «դպրոց» (որ սկզբում ե-կեղեցիների բակի սենեակի մէջ էր լինում), թրքախօս հայերից Ատն. խուց (իմա՛ խուս) «ժամհարի սենեակը» (Արևելք 1888 նրւ 8-9)։ Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 2a2 Սեփան խունց «տան մի անկիւնում վա-բագոյրով բաժանուած տեղ՝ նորապսակների համար»։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ «ձգել, ներել» նշանակու-թեամբ, որ առանձին գործածւում է իբրև թո-ղում բայի հրամայականը և կամ իբր մակ-բայ կամ նախադրութիւն, որից թո՛ղ թէ, թո՛ղ անդր ՍԳր. Եզն. թողուլ ՍԳր. Ագաթ. թողա-նալ Կոչ. 16. 17. անթող «աններելի» Պիոն, 387. թողացուցանել ՍԳր. թողութիւն ՍԳր. թողարան «ձիարձակարան» Փիլ. լին. թող լիք լինել Եփր. մն. բարձ և թող առնել Կա-նոն. բարձի թողի առնել Շնորհ. հարութող Եփր. ղևտ. էջ 223. կնաթող Կանոն. Մխ. դտ. կարգաթող Մարթին. ղժուարաթող Կլիմաք. ևն։ Այս արմատի երկրորդ ձևն է թոյլ, ո, ի հլ. «լոյծ, թոյլ մեղկ, ծոյլ» Իմ. բ. 3. որից թոյլ առնել «թողնել, թոյլ տալ» ՍԳր. թոյլ տալ, թոյլ լինել ՍԳր. թոյլանդամ Ոսկ. յհ. ա. 2. թոյլատարազ Եփր. աւետ. թոյլտուու-թիւն Վանակ. յոբ. (սրանց մէջ սղում տեղի ունեցած չէ). թուլագոյն Ագաթ. Ոսկ. թուլա-մորթ Եւս. քր. թուլանալ ՍԳր. թուլատարր Վեցօր. 140. թուլացուցանել ՍԳր. Եզն. թուլա-կազմ, թոյլատրել, թոյլատրութիւն, անթոյլա-տրելի (նոր բառեր են) ևն։ Այս երկու ձևերի մայրն է թոյղ, որ յետոյ յղ յաջորդական ձայների դժուար արտասանութեան պատճա-ռաւ պարզուելով՝ տւաւ թող և թոյլ. հմմտ. նշող և նշոյլ, այլ և այղ. (այս մասին տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 170)։ Թոյղ ձևը գործա-ծական է մի խումբ հին ձեռագրերի մէջ. հմմտ. թոյղ ետ՝ կրկնագիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 74ա (ՀԱ 1913, 13). որից թուղացուցանել Փիլ. 1892, էջ 183։


Թուրծ, թրծոյ

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կաւը կամ կաւէ ամանը կարծրաց-նելու համար եփելը». այս իմաստով առան-ձին գործածուած չէ, բայց ունինք իբր ած. թուրծ «թրծուած» Ոսկ. պօղ. Ա. 20 (տպ. թուրջ). Ճառընտ. որից թրծել Ծն. ժա. 3. թըր-ծոց «թրծելու փուռ» Սիր. լր. 34. թրծուն «թրծուած, եփելով պնդացրած» Եւս. քր. ա-72. թրծումն Մխ. դատ. անթուրծ Եղիշ. ռտ 182. Տաթև. ձմ. ճծէ. անթրծութիւն Եղիշ. դտ. 182։


Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. բութ բառից։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 94 թրք. tub «թուփ, ծաղկի փունջ»։ Սրմագաշեան, Armenia կցում է ռում. tufձ ձևին։ Schef. telowitz BВ 29, 69 փոխառեալ լտ. tufa ռառից, որից նաև ռում. tufa, նյն. τοῦσα և ալբան. tufs։ Petersson KZ 47 (1916), 248 տալիս է վերի մեկնութիւնը, Lidén IF 44, 191 կցում է վերի անգլսք. շվէդ. ձևերին։-Karst, Յուշարձ. 124 թթր. tob, tōb «դէզ, թուփ»։-Իրօք հա-յերէնի հետ շատ մերձաւոր են հնչում չաղաթ. [arabic word] tōb «թուփ». և կիրգիզ. [arabic word] tub «ծառի թուփ, ծաղկեփունջ», բայց գործ չունին մեզ հետ, որովհետև ծագում են թթր. top «գունդ, խումբ» արմատից, ըստ Будaговъ, Cpaв. cл. 1, էջ 383։


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարծիք, ենթադրութիւն» Ոսկ. ա. տիմ. և ես. որից ի կարծ «ենթադրութեամբ, կարծիքով» Ես. ժա. 3. Ոսկ. յհ. Եղիշ. կար-ծել «համարել, այնպէս ենթադրել» ՍԳր. «կասկածիլ» Տոբ. ը. 8. Սղ. ճժը. 39. կար-ծեալ Գաղ. բ. 2-9. Ոսկ. մ. ա. 4. կարծե-ցեալ Ագաթ. կարծեցուցանել Եւս. քր. Եզն. կարծական Ոսկ. ես. կարծեխօս Եւս. պտմ. կարծիք ՍԳր. Կիւրղ. թգ. Ոսկ. մտթ. յան-կարծ ՍԳր. յանկարծակի ՍԳր. յանկարծուստ ՍԳր. յեղակարծ ՍԳր. Ագաթ. Բուզ. լալլա-որ և կեղակարծ Յհ. իմ. երև. Մաշկ. ըն-դունայնակարծ Եա. քր. Վեցօր. Եփր. գաղ. ղժուարակարծելի Փիլ. իմաստակարծ Փիլ. նխ. տարակարծ Բուզ. կարծոտ «կասկա-ծո՞տ» (չունի ԱԲ) Տաթև. հարց. 247=կարծ-կոտութիւն էֆիմ. էջ 189։ Նոր բառեր են կարծեկից, կարծիքական, տարակարծիք ևն։


Կարկուտ, կտի

s.

hail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «կարկուտ» ՍԳր. Մծբ. որից կարկտեայ Ոսկ. եբր. կարկտաբեր Եփր. պհ. կարկտախառն Եղիշ. յես. Շիր. կարկտածեծ Վստկ. էջ 116. կարկտածու Խոր. կարկտահար Լծ. Կոչ. կարկտահոս Արծր. քարէկարկուտ Նխ. յես։ (Անստոյգ բադեր են կարկտումն Վրդն. սղ. և կարկըտ-չել Փիլ. նխ. 63. այս բառերը ՋԲ չի լիշում. ՆՀԲ մեկնում է կարկտումն «փոխարկումն անձրևոյ ի կարկուտ կամ տեղատարափ կարկտի և կամ սարսռումն», կարկտչել «տեղալ կարկտի, կարկտել, մանաւանդ դո-ղալ ի ցրտոյ՝ որ յերեսաց կարկտի, կամ բաբախել ատամանց ընդ միմեանս»։ Առա-ջինը ըստ այլ ձեռ. կարդալու է կրկտմամբ, իսկ երկրորդը պէտք է ուղղել ըստ իս կար-կաչել «ատամները իրար զարնել, զոփալ». հմմտ. կարկաջումն, ատամնակարկաջ բա-ռերը՝ կարկաչ արմատի տակ։ Տե՛ս նաև վարը կրկիտ)։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ


Կաւ, ոյ, ով

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ոսկ. յհ. բ. 9 ունի սեռ. կա-ւու) «շաղուած հող, տիղմ. 2. մի տեսակ հող, բրուտի կաւ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 9. որից կաւագործ «բրուտ, կամ աղիւև շինող» Իմ. ժե. 7. «աղիւսաշինութիւն» Կիւրղ. ել. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թագ. կաւա-գործութիւն Ագաթ. կաւակերտ Գ. մակ է. 23. կաւեայ Դան. ժդ. 6. կաւեղէն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 37. կաւարծաթ «մի տեսակ հանքա-յին մարմին» Փարպ. կաւանալ «ցամքիլ. եաւի պէս պնդանալ» Նիւս. բն. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 166. հայկաւ «հայկական ևաւ» Բժշ. (օտար լեզուներով էլ այսպէս է կոչւում. հմմտ. յն. βῶλος ἀρμένια, լտϰ bolus armeniaca, արաբ. [arabic word] tin ar-manī, թրք. kilermeni, որից փոխառեալ ռում. kilermene ևն). կաւահող, կաւային (նոր բառեր) ևն։ Այստեղ է պատկանում նաև կաւին, որ տե՛ս առանձին։


Հաճ, ոյ

adj. s.

content, contented, pleased, satisfied;
consenting;
satisfaction, contentedness;
— առնել, to content, to satisfy;
— լինել, to be content, satisfied, pleased.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հաճեալ, հաշտ, բարեհամ-բոյր» Բ. մակ.բ 23. Ոսկ. ես. Մամբր. «հա-ճոյական բան, հաճոյք» Ուռհ. «հաճութիւն» Կիւրղ. ել. որից հաճիլ «հաւանիլ, ախորժիլ, սիրել, հաշտուիլ» ՍԳր. հաճել «սիրտը շա-հիլ» ՍԳր. Կոչ. Եւս. պտմ. Ագաթ. Ոսև. ես «մեծահոռութեամբ ներել» Ոսկ. հռովմ. 86, հաճոյ ՍԳր. Ոսկ. հաճոյք Սղ. ճե. 4. հաճո-յակատար Ագաթ. հաճեցուցիչ Ագաթ. հաճո-յութիւն Ոսկ. գաղ. Եփր. ղևտ. հաճութիւն ՍԳր. դժուարահաճ Փիլ. բարեհաճոյ Փիլ. տհահ Ոսև. ես. տհաճել Ոսկ. եփես. անձնա-հաճ Փարպ. Խոր. մարդահաճոյ ՍԳր. Եւս. պտմ. մտահաճոյ Կոչ. հաճակից Իրեն. հերձ. 95, 102. ինքնահաճ Խոր. կամահաճոյ Մաշտ բազմահաճոյ Ոսկ. սղ. հաճոյախօսութիւն (նոր բառ) ևն։


Կրկուտ, կտի

s.

sprig, twig;
fagots, fallen-wood, brambles, bushes, briars.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խռիւ, փայտի կտորտանք» Գ. թագ. ժե. 12. Եփր. թագ. 433, Եփր. գծ. 40. Նար. էջ 179. որից կրկտակերտ «խռիւներով շինուած» Ագաթ. կրկտաքաղ «խռիւ հաւա-քող» Ոսկ. բ. կոր. Վրդն. Թուոզ։


Կրճիմ

s.

interval, space, bar, division;
difference, distinction;
objection, resistance, embarrassment, let, hinderance, obstacle, hitch;
ի — մեծ արկ զանձն, to bring oneself into trouble, into a scrape, to be in an intricate, embarrassed or entangled state.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խտրոց, տարբե-րութիւն, արգելք, խափանիչ պատճառ» Ոսկ. մ ա. 25. 18 և լհ. ա. 13 և Եբր. Եփր. հո. 22, Եփես. էջ 143, Եւս. պտմ. 66. գրուած է կճրիմ Ոսկ. ա. տիմ. ժե. էջ 143 և Վեցօր, էջ 6, 15։


Կրտսեր, աց

cf. Կրսեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(խառն հոլովմամբ -ոյ, -աւ, -աց) ւտարիքով կամ կարգով յետինը՝ փոքրը, նուաստը, ստորին» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 3 և յհ. ա. 3. որից կրտսերագոյն ՍԳր. Ոսկ. բ. կոր. յհ. ա. 4. կրտսերանալ Մեկն. ծն. կրտսերութիւն Ծն. խգ. 33. Եփր. թգ. բաղաձայնների ձուլմամբ յառաջացել է կրցեր Նխ. ծն. հմմտ. արտասուք >արտը-սուք >արցունք. իսկ ատամնականի անկու-մով՝ կրսեր, որից կրսերադաս Երզն. քեր. կրսերարար Փիլ. իմաստն. ևն։


Կօշարայ

s.

essence-bottle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ աման» (պտուկի և սափորի հետ յիշուած) Ոսկ. կողոս. 603. «խունկ դնելու աման»» Ոսկ. եփես. 281 (Սապատք հանդերձիցն և խնկոցն կաւշա-րայք). չունի ՆՀԲ. իսկ ԱԲ մեկնում է «անուշ եղի և նման բաներու շիշ՝ աման»։


Հագագ, աց

s.

breath, respiration;
throat, gullet, larynx;
aspiration;
pronunciation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «շունչ» Կոչ. 61. Ոսկ. ա-1. «ձայն արտաբերող շունչը» Նիւս. կազմ. «առոգանութեան տեսակը» Թր. քեր. «շնչա-փող» Շնորհ. վիպ. որից հագագսփռութիւն «արտասանութիւն» Կոչ. 187. հագագասհեւո Կոչ. 187. հագագահրատ «բոցաշունչ». Սարկ. տոմար. կիսահագագ Յհ. կթ. հագագապահ «շնչերակ» Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 82) հագագայք «վանկ, արտաբերութիւն» Յհ. կթ. չարահագագ Եփր. խչ. 70 (չունի ՆՀԲ). ան-ագագ Նար. էջ 92. հագագային (նոր բառ)։


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հակառակ» Լծ. սահմ. այս արմա-տից են հակիլ «ծռիլ, միտիլ» Իմ. թ. 15, հակերգ «վիճաբանող» Մծբ. հակառակ «դէմ, ընդդէմ, ներհակ» և փոխաբերաբար «սա-տանայ» ՍԳր. Մծբ. Ոսկ. Եզն. հակառակա-գնաց Վեցօր. հակառակասէր Ագաթ. հակա-ռակել ՍԳր. Ոսկ հակառակորդ ՍԳր. Եփր. Թուոց. հակառակութիւն ՍԳը. ինքնահակա-ոակ Կլիմաք. խոնարհահակ Վեցօր. էջ 56 ներհակ Արիստ. ստորոգ. սրտառակիլ Լմռ. սղ. ներհակօրէն Հայել. 303 (նորագիւտ բառ), հակակիլ «հակառակիլ» (չունի ԱԲ) Խսրվկ. էջ 158. «Եւ նոքին անուանքն մարդ-կայինք, որք հետևին մարմնոյն Քրիստոսի, հակակեալք լինին նմա»։ Այստեղ է պատ-կանում նաև հակ «բեռան կապոց» Մանդ. Ոսկիփ. Վրդն. առկ. 152, այսպէս կոչուած՝ ակնարկելով ձիու երկու կողմը՝ իրար դէմ դրուած կապոցները։ Մի ուրիշ ընդլայնաց-մամբ ունինք հակ «պատասխան (հմմտ. Ննխ. դարձ «պատասխան»). 2. զուգորդ» ըստ Բառ. երեմ. էջ 172։ Նոյնից է յառաջա-նում վերջապէս հակակ «հաւասար, նման», որ մէկ անգամ ունի Մագ. թղ. 60՝ բա-ցատրութեամբ միասին. «Ո՞ւր Հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հա-ւասար». հմմտ. Վստկ. 198՝ Հալեաց ի ւն-ձին մեծութիւնն և զգլուխն ըստ անձինն մե-ծութեան հակակայ արա՛։-Յետոսկեդարեան հայերէնի մէջ հակ դարձած է շատ գործա-ծական նախամասնիկ՝ համապատասխան յն. ἀντι-ձևին. այսպէս՝ հակադարձ= ἀντίστρο-φος Արիստ. հակակիր= άντιπαϑής Սահմ, հակատրամատել= ἀντιδιαί́ρεοις Անյ. ստոր. հակադրել= ἀντιτίϑημι Արիստ. ևն։ -Մի-ջին հյ. ունինք հակառ՝ գործածուած 994 թուի մի արձանագրութեան մէջ (տե՛ս Վիմ. տար. էջ 11)։ -Նոր գրականում կազ-մուած են բազմաթիւ բառեր, որոնցից յի-շենք՝ հակաականանաւ, հակաառաջարկ, հա-կադաշնակցական, հակազդեցութիւն, հակա-թոյն, հակաթոռ, հակակարծիք, հակակղե-րական, հակակրութիւն, հակահարուած, հա-կահրէական, հակամանկավարժական, հա-կամարտութիւն, հակայեղափոխութիւն, հա-կայեղափոխական, հականեխել, հականե-խական, հակապետական, հակաառողջապա-հական, հակասահմանաղրական, հակասա-կան, հակուղիղ և այլն։


Հաշիւ, շուի

s. fig.

account, reckoning, calculation, computation;
— ընտրութեան, exact, correct account;
comparison, likening;
ճիշդ, մանրամասն, վերջին —, accurate, detailed, final account;
բոլորակ, *կլոր —, in round numbers;
խառն —, confused account;
սովորական —, running account, account current;
ի —, on account;
ի — իւր, on one's own account;
ի — or հաշուով տալ, to pay on account;
— առնել, to make out an account;
to calculate;
— տալ, to give an account;
to conform, to agree;
ի — ածել, արկանել, to count, to calculate, to compute, to reckon, to number, to enumerate;
— ցուցանել, ընդունել, քննել, ճշդել, մաքրել or սրբել զ—, to present, to receive, to examine, to verify, to audit an account;
փակել, աւարտել զ—, to close, end or conclude, to settle or balance an account;
մտանել ի — ընտրութեան ընդ ումեք, to be compared, confronted with;
առանց հաշուի, incomparable, matchless;
cf. Կշիռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «հաշիւ, համար» ՍԳր. Ոսկ. յհ. Կոչ. «կռիւ, վէճ» Վկ. գողթ. 52, 79. որից հաշուել «համարել, հաշիւ անել» Ղևտ. իէ. 23, Ոսկ. ես. և մ. բ. 18. «համարել, կար-ծել» Ոսկ. մ. ա. 7, 25. Բ. տիմ. Եւս. քր. հաշուընկեր Լմբ. մատ. 321. հաշուակից Մա-ղաք. աբ. անհաշիւ Պտմ. աղէօս. հեշտահա-շիւ Գէ. ես. նոր բառեր են՝ հաշուապահ, հաշուապահական, հաշուապահութիւն, հաշ-ուակալ, հաշուայարդար, հաշուայարդարու-թիւն, հաշուեցուցակ, հաշուետումար, հա-շուետետր, հաշուեգիր, հաշուեկշիռ, հաշուա-գէտ, հաշուեցոյց, հաշուեփայտ, հանրահա-շիւ, գրահաշիւ, օրհաշիւ ևն։


Պասուք, սքոյ

s.

great thirst.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «պապակ, սաստիկ ծա-րաւ» Մծբ. Վրք. հց. Յռջ. ոսկ. գծ. որից պասքեցուցանել Ոսկ. ես. Եփր. համաբ. 37. պասքութիւն Մծբ. պասքիլ Մծբ. 350. պաս-քանալ Նանալ. պասքածարաւ Թէոդ. կուս. պասքատոչոր (չունի ԱԲ) Առաք. պտմ. 310. գրուած է նաև պազուք «ցամաք, անջուր» Ոսկ. ես.։


Պատահ, ից

s. adv.

adventure, accident, contingency, casualty, occurrence, incident, chance, hazard, fortuitous or unforeseen event;
— ըստ —ի or —իցն, accidentally, by chance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «դէպք, դիպուածք, պա-տահմունք, բախտ» Պիտ. փիլ. Յհ. իմ. ատ. որից պատահել ՍԳր. Ոսկ. մ. բ. 7. Եփր. մն. պատահումն Ա. թագ. իա. 1. Յոբ. լե. 12. պատահացուցանել Փարպ. կամ աատա-հեցուցանել Ոսկ. յհ. բ. 36. ոիւրատատաճ Վրդն. ծն. չարապատահ Պիտ. դժուարապա-տահ Պետ. պատահաբար, պատահական, պատահականութիւն, պատահմունք, պա-տահմամբ (նոր բառեր)։ Բառիս միւս ձևերն հն՝ ՊԱՏԵՀ, ի հլ. «յարմար, պատշաճ, ի դէպ» Կորիւն. Բուզ. որից պատեհ լինել «յարմար գալ, նպաստել» Եւս. պտմ. պա-ռեհագոյն Ագաթ. Կորիւն. պատեհութիւն Կոչ. անպատեհ ՍԳր. Եզն. դժպատեհ Գծ. իէ. 12. բարեպատեհ Նար. ՊԱՏԱՀԱՐ (կազ-մուած -ար մասնիկով), ի-ա հլ. «դիպուած, արկած, փորձանք» ՍԳր. որից բիւրապատա-հար Լծ. ածաբ.։


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հրաման, պատուէր, վճիռ (դից, Աստուծոյ կամ թագաւորի), լուր, համբաւ» ՍԳր. Բուզ. Ագաթ. «լրատար» Եղիշ. որից պատգամագնաց Եւս. քր. պատ-գամախօս Ագաթ. պատգամաւր Ես. կգ. 9 Ղկ. է. 10. Սեբեր. պատգամատրիլ Բ. կոր. և. 20. Եփես. զ. 20. Եւս. քր. պատգամանի Մագ. մեծ են. էջ 18, 24. տասնպատգամեան Մանդ. Պիտ. պատգամաւորական (նոր բառ) ևն։


Պատերազմ, ի, ունք, աց

s. fig.

war, battle, combat, fight;
temptation;
առտնին or քաղաքական —, intestine or civil war;
պաշտօնարան —ի, War-Office;
պաշտօնեայ or ոստիկան —ի, Minister of War;
պատրաստութիւնք —ի, warlike preparations;
արիւնռուշտ —, bloody battle;
մահացու —, war to the death, deadly fight;
դաշտ —ի, battle-field;
ըստ օրինաց —ի, according to the laws of warfare;
— հրատարակել, to declare war against;
— ահագին ի վերայ ուրուք յարուցանել, to threaten with war;
պատրաստիլ ի, —, to prepare for war;
երթալ ի —, to go to the wars;
առաջին նուագ մտանել ի —, to be in one's first battle;
ձեռն արկանել ի —, to undertake a war;
ի —գրգռել, դրդել, to excite to war;
to engage in war;
— յարդարել ընդդէմ, to combat, to attack;
տալ —, — մղել, to be at war, to make war, to war against, to give battle to, to fight a battle with;
եղեւ — խիստ յոյժ, a bloody battle was fought;
գրգռել, բորբոքել զ—, to excite, to kindle war;
սաստկացաւ —ն, the combat was fierce;
կորուսանել զ—ն, to lose the day, or a battle;
ի ժամանակս —ի, in time of war;
արծաթով պնդի —ն, gold is the sinew of war;
cf. Ընտանի;
cf. Իր;
cf. Խանձեմ;
cf. Մարտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. -մունք, -մունս սխալ ձևեր են սեռ. պատերազմից, գըծ. պատերազմով Եփր. աւետ. էջ 332-333. 343) «կռիւ, ճակատամարտ» ՍԳր. Եւս. պտմ. Կոչ. Սեբեր. որից պատերազմիլ ՍԳր. Եղիշ. պատերազմիկ Բուզ. պատերազմա-կան ՍԳր. Կորիւն. պատերազմակից Յուդթ. գ. 7. Հռ. ժե. 30. Սեբեր. Կոչ. պատերազմա-սէր Եւս. քր. Բուզ. ևն։


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաբէական, խաբեբայ, սուտ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. որից պատ-րել «խաբել, դաւել, որսալ» ՍԳր. պատիրք «խաբէութիւն, մոլորութիւն» Բ պետ. բ. 13. Ոսկ. կող. և եբր. Սեբեր. պատրական Ոսկ. եփես. պատրանք ՍԳր. Եւս. քր. պատրա-խառն Եփր. համաբ. էջ 154. առասպելապա-տիր Կոչ. 312. պատրողական Փարպ. խաբե-պատիր Եփր. թգ. և յես. հաւապատիր ՍԳր. կորստապատիր Մծբ. դիւրապատրելի Ոսկ. ա. կոր. վաղապատիր Ոսկ. բ. տիմ. թակար-դապատիր Ճառընտ. ևն։


Պատկան

cf. Պատշաճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։


Պատկառ

adj. s.

respectful, modest, bashful;
cf. Պատկառանք;
— կալ, լինել, to pay attention, to attend to, to watch, to give oneself up to, to apply oneself or one's thoughts or mind to, to tend to, to subject oneself to;
— կալ օրինաց, to observe the law;
— կալ արդարութեան, to be just, right, upright;
— կալ յիրաց ինչ, to avoid, to shun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ամօթխածութիւն» Շնորհ. այ-բուբ. «ամաչկոտ» Յհ. կթ. որից պատ-կառ կալ, լինել, եմ «ամաչել, քաշուիլ» Ոսկ, (ստէպ). պատկառել ՍԳր. Ոսկ. պատկա-ռանք ՍԳր. պատկառեցուցանել Հռութ. բ. 15. Սեբեր. պատկառութիւն Ոսկ. եփես. և մ. գ. 33. պատկառուկս արկանել Բուզ. ան-պատկառութիւն Եփր. գաղ. բազմապատկառ Նար. պատկառելի Ոսկ. յհ. բ. 12 ևն։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն սեռ. -ի, Վեցօր, գրծ. -իւ Վրք. հց.) «պատրոյգ, փիլթայ, ֆի-թիլ» Ես. խբ. 3. խգ. 17. Մտթ. ժբ. 20. Վեցօր. էջ 57. Եփր. փես. 391. որից լուսա-պատրոյկ Նար. մծբ.։


Պատրուակ, աց

s.

veil, cover;
mask, cloak, appearance;
fiction, pretext, excuse;
— թղթոյ, envelope;
address;
ընդ —աւ, under the appearance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «երեսի ծածկոյթ, օօղ, դիմակ. 2. որևէ ծածկոց, վարագոյր. 3. կեղծիք, պատճառանք, առիթ» ՍԳր. Ոսկ. ես. տրից պատրուակ թղթոյ «նամակի ծրար» Կղնկտ. հրտր. Շահն. բ. 72 (հրտր. Էմինի՝ պարուակ). Ոսկիփ. պատրուակել «ծածկել, քօղարկել» Եզեկ. լբ. 7. Ոսկ. մ. գ. 30. Եփր. աղ. և ծն. պատրուակիչ «աչքը լուսն կապել, մթագնիլ» Մանդ. անպատրուակ Սկևռ. լմբ։


Պարապ, ոյ

s. adj. adv.

leisure, leisure-time, cessation, respite, vacation;
being without work or employment, want of occupation, rest, having nothing to do, idleness;
convenient time, favourable opportunity;
cf. Պարապորդ;
ժամանակ, օր —ոյ, favourable moment;
vacation, holidays;
—ով, leisurely, at one's leisure or ease;
— առնուլ, to rest, to cease from work, to be unoccupied, at leisure;
to take time, to find a favourable moment;
ի —ս դեգերիլ, to be idle;
—ոյ լինել, to rest, to repose;
— խնդրել, to seek a convenient time, to lose no opportunity;
— բերել, տալ, լինել, — կացուցանել զինքն, to take time to, to occupy oneself with, to give oneself to, to apply oneself to;
— ժամ տալ, to give time;
— ունել, to have time or leisure;
— առնել, to empty;
զի՞ կայք —, why are you idle ?
եթէ իցէ քո —, if you have time.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «անգործութիւն, դատարկ մևալը» Ծն. լգ. 14. Ոսկ. ես. Եւս. առմ︎ «յարմար ժամանակ» ՍԳր. «անդործ, դա-տարկ, ունայն» Վրք. հց. Ոսկիփ. Ուռհ. որից պարապել «յետ կենալ, դատարկանայ ի գործոց» Ա. կոր. ժզ. 12. «զբաղիլ, պարապ ժամանակը նրանով անց կացնել» Գծ. ժէ. 21 Ա. ևոր. է. 5. «նեղել, ձանձրացնել» Ոսկ, հռովմ. 41. «պարպել, մէջը լցնել» Շիր. 2. պարապեցուցանել Ագաթ. Կորիւն. Կոչ. Սիր. իթ. 34. պարապորդ Ել. ե. 17. Մտթ. ժբ. 44 Եփր. յես. անպարապ Խոր. Փարպ. ևն։-«Զբաղիլ» նշանակութեան զարգացման հա-մար հմմտ. յն. σγολαζω «աառաա ժամանաև անց կացնել. 2. պարապ ժամանակը մի զբաղմունքի նուիրել, զբաղիլ, ուսումնասի-րել», ինչպէս նաև վրաց. მოცალე մոցալե «պարապ», მოცკალება մոցալեբա «զբաղիլ»։


Պարար

adj. s.

fattened, fat, plump;
cf. Պարարումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զիրանալը, մեծանալը» Ես. լ. 23. Ոսկ. ես. որից պարարակ «գէր, չաղլիկ» ՍԳր. պարարել «գիրացնել, մեծացնել, պա-րարտացնել» ՍԳր. Եփր. աղ. և ել. Կոչ. Ա-գաթ. Ոսկ. ես. Եւագր. պարարուն Պիտ. արմնապարար Ագաթ. որովայնապարար Ոսկ. ա. կոր. երկրապարար Ագաթ. որդնա-պարար Վրք. հց. պարարեցութիւն «գիրու-թիւն» Մանդ. սիր. 22. գիրապարար Նար. հոգեպարար Թէոդ. կուս. շտեմարանապա-ռար Ճառընտ. ակնապարար Նար. յիշ. ևն։ Սրա հետ նոյն է նաև պարարտ, որ տե՛ս տակը։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «կողով. 60 լիտր պառունա-կութեամբ մի չափ է» Ա. թագ. իե. 18 (կայթ մի չամիչ). Անան. գիտ. 26, 28 (գարիի հա-մար ասուած). Մխ. առակ. (խստոր կայ-Աեւ). Նիւս. բն. =Կնիք հաւ. էջ 270 (ցորենի կամ գարիի համար). կայ և Եփր. փես. 426 բայց այստեղ պէտք է ուղղել կաթ մի։-Գ Տ-Մկրտչեան՝ Անան. գիտ. 19 Շեռաևառռ թուաբանական խնդիրների ժողովածուի հի-ման վրայ գտնում է որ կայթը պարունա-կում է 60 լիտր. աւելացնում է նաև մի նոր վկայութիւն Խոսրովանոյշ թագուհու արձա-նագրութիւնից. «Հաստատեալ եմ զՏեկորոյ շարյեադն յեղն կայթ մի» (ՆԻ=971 թուից. տե՛ս Շիրակ, էջ 133 և Վիմ. տար. 8)։ Մա-նանդեան (Տեղէկ. Համալս. л 4) գտնում է որ մի կայթը =60 լիտր=191/2 կիլոգրամ։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) նում կարծ և պայծառ բառերի հետ։ ԳԻՌ.-1. Ագլ. կայծ, Մկ. Սլմ. կίծ, Ախց Կր. կած, Հմշ. գէձ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաձ, Զթ. Խրբ. գmձ, Ասլ. գաձ, գազ, Սվէդ. զուձ, որոնք նշանակում են «կրակի կայծ». իսկ Ղրբ. կmծ «տաք, շատ տաք», Մղր. կ'mծ «օդի տաքութիմն», Հճ. գած, գօձ «վառուած ածուխ», Ննխ. գաձ գաձ «բոլո-ռովին նոր» (փուռից դուրս եկած որևէ բա-նի ակնարկութեամբ ընդհանուր իմաստ ստացած).-սրանց դէմ ունինք Երև. պէծ, Մշ. պձեղ, Ալշ. պէձիլ «կայծ»։-2. Ախց. Երև. կայծակ, Ագլ. կա՛յծmկ, Ռ. գայձագ, Կր. կածակ, Գոր. Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. կէծակ, Ղրբ. կm՛ծmկ, Ննխ. Պլ. Սչ. գաձագ, Ասլ. գաձագ, գաձայ, Ալշ. Մշ. կէ-ծագ, Հմշ. գէձագ, Բլ. կիձագ, Տիգ. գէճmգ, Զթ. գէձօգ, գէձոգ, Շմ. կէցկէցի, Սլմ. կէր-ծակ, բոլորն էլ «կայծակ, շանթ». իսկ Խրբ. գ'mձmգ «Տեառնընդառաջի յաջորդ օրը»։ Հմմտ. նաև Սչ. գաձօռիգ «բշտիկ», գաձքար «կայծքար», Խրբ. ք'mձօռագ (նախաձայն ք՝ և ոչ գ՝), Հմշ. գէ'զդիչ, Ղրբ. (շրջմամբ) ծիկո՛ւռի և պէծ հոմանիշով էլ՝ Ղզ. պրծրվէ-ոիկ «կայծոռիկ, փոսուռայ» (բառիս կազ-մութեան մասին՝ իբրև կայծ+ոռ+իկ՝ տե՛ս փոսուռայ), Հմշ. գէ՝զդից «փայլատակեզ»։-Նոր բառեր են կայծկլտուկ Խրբ. «շանթ», կայծանալ «տաքանալ, զայրանալ, տռփիլ. սիրահարուիլ, շատ փափագիլ, կարմրիլ», կայծապողուն, կայծապտուկ «բշտիկ», կայ-ծառ «ունելի», կայծացնել «սաստիկ տա-քացնել, արծարծել», կայծեփեաց, կայծ-խոտ, կայծկլտալ, կայծկծալի «ատրաշէկ». կայծկոնած «տաքութիւնից երեսը կարմը-րած», կայծկռտիլ «փայլիլ, ցոլալ», կայ-ծութիւն «տենդ», կայծուկոթիլ «զայրանալ». կծղիլ «հասկերը չորանալով այրիլ»։ Ատա-նայի թրքախօս հայոց բարբառով կայ հուր


Կայմ, ից

s.

mast;
sail;
weaver's beam;
— դրօչու, flag-staff;
կանգնել զ—ն, to raise a —;
խոնարհեցուցանել զ—ն, to unmast;
to dismast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նաւի մէջ տնկուած սիւնը՝ որի վրայ առագաստ են պարզում» Ես. լգ. 53. Եզեկ. իէ. 5. «առագաստ» Ոսկ. մ. բ. 1 և ես «ոստաւնանկի եղէգ, ջուլհակի ճնճղուկ» (ըստ ԱԲ) Ոսկ. եփես. 806. (այս վերջին նշանակութիւնը թարգմանաբար յունարէ-նից, ուր ἰετός նշանակում է «կայմ նաւու-2. ոստայնանկի առէղ»)։ Նոր բառեր են՝ երկկայմ, եռակայմ, անկայմ։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ր հյ. (-սեր, ւսերաց) «ինքնակալ թագաւոր Հռովմայեցոց» ՍԳր. Բուզ. որից կայսերագիր Կորիւն. կայսերական Ագաթ. Բուզ. կայսերակերպ Ագաթ. կայսերալուր Արծր. կայսերազարմ Գնձ. կայսրունի Իրեն. հերձ. 100. յետնաբար կայսրանալ «կայսր դառնալ» Մին. համդ. 127, 128. -տարբեր ձևեռոմ ունենք նաև՝ կեսար (սեռ. -ու) Եփր. բ. տիմ. Կոչ. Խոր. Յհ. կթ. կեսառութիւն Ճառընտ. կեսառոս Ուռհ. էջ 402. կիսառոս Յայսմ. նոյ. 29։


Կաշառ, աց

s.

bribe, present;
fees;
— օք, by force of bribery, through corruption;
— խթել՝ տալ to bribe, to corrupt, to grease the palm;
to suborn;
—ս առնուլ, to take bribes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ո հլ. «կողմնակցութեան համար տրուած վարձք» ՍԳր. որից կաշա-ռել Եփր. թգ. կաշառաբեկ Գ. մակ. դ. 15. Բուղ. կաշառագնաց Բ. մակ. ժ. 20. կաշա-ռակուրծ Բուզ. դ. 5. կաշառառու Առակ. ժե 27. Յոբ. ժէ. 34. անկաշառ Ոսկ. յհ. ա. 13 Բ. ևոր. կաշառանալ «կաշառուիլ» Լմբ. ժբ. մարգ. էջ 138 (ամբակ. ա. 4). կաշառակեր, կաշառակերութիւն (նոր բառեր) ևն։


Կապերտ, ից

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (հմմտ. գրծ. կապերտիւք Եփր. Գ. կոր. 122) «շորի կտոր, քուրջ, լաթ, 2. հագուստի փեղկերը. 3. քուրձ» ՍԳր. Եւս. պտմ. 697. Մծբ. էջ 312. Ոսկ. ես. և յհ. բ. 38. ւրից կապերտակ կամ կապերտիկ «շո-րի կտոր» Ոսկ. ես. 292 և յհ. բ. 14. Շիր. կապերտոց «դրօշակ կամ դրօշակի շորը» (նորագիւտ բառ) Ուխտ. Ա. 83. կապերտա-վրան «թաղիքէ վրան, ալաչուխ» Զքր. սարկ. Բ. 105.-բառիս ռամկական ձևն է կարպետ Ոսկիփ. Վրդ. առ. 71։


Կատակ, աց

s. ornith. green wood-pecker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խաղ, ծաղր, այպանք» Բրս. մրկ. Պիտառ. «ծաղրածու, միմոս, խեղկատակ» Բուզ. գ. 19. որից կատակել ՍԳր. կատականք ՍԳր. Ոսկ. Եբր. և յհ. կա-տակութիւն ՍԳր. Մծբ. Եփր. համաբ. 185-Բ. խեղկատակութիւն ՍԳր. Ոսկ. խաղակա-ա. 1. այպնակատակ լինել Բ. մակ. ժ. 34 հացկատակ Ոսկ. մ. ա. 4. ծաղրակատակ ԱԲ ևն։ Երևի նոյն բառն է կատիկ Կոստ. երզն. 93 (Ով խօսի բանք աղտեղի դէմ մի յարդարն կատիկով)։ Իսկ կատակ կերակը-րոց Յհ. կթ. 229 ուղղել կամակ կերակրոց՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 18։-Նոր բառեր են կատակաբան, կատակախօս, կա-տակասէր, կատակերռու ևն։


Կատակ, ի

s. adj. adv.

jesting, trifling, pleasantry, trick, facetiousness;
derision, mockery, sport;
cf. Խաղ;
jocose, waggish;
humorous, diverting, droll, comical;
ընդ —ս, pleasantly, jestingly, in jest;
humorously, jocosely;
թող անդր զ—դ, joking apart;
— առնել, to jest, to joke, to play the fool;
ասել ընդ —ս, to say jestingly, to cut jokes on;
այպն եւ — առնել, to laugh at, to mock, to jeer, to rally, to scoff at, to turn into ridicule;
այպն եւ — լինել, to be laughed at, to be the laughing-stock of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խաղ, ծաղր, այպանք» Բրս. մրկ. Պիտառ. «ծաղրածու, միմոս, խեղկատակ» Բուզ. գ. 19. որից կատակել ՍԳր. կատականք ՍԳր. Ոսկ. Եբր. և յհ. կա-տակութիւն ՍԳր. Մծբ. Եփր. համաբ. 185-Բ. խեղկատակութիւն ՍԳր. Ոսկ. խաղակա-ա. 1. այպնակատակ լինել Բ. մակ. ժ. 34 հացկատակ Ոսկ. մ. ա. 4. ծաղրակատակ ԱԲ ևն։ Երևի նոյն բառն է կատիկ Կոստ. երզն. 93 (Ով խօսի բանք աղտեղի դէմ մի յարդարն կատիկով)։ Իսկ կատակ կերակը-րոց Յհ. կթ. 229 ուղղել կամակ կերակրոց՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 18։-Նոր բառեր են կատակաբան, կատակախօս, կա-տակասէր, կատակերռու ևն։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի հլ. «չուան, լար» ՍԳր. Ագաթ. § 218. Ոսկ. մ. բ. 27. Սոկր. 669 (սեռ. կա-րուց). «անդամների յօդը» Ոսկ. Ճառք 800. «կարելու գործողութիւնը կամ կարած բա-նը» (արդի լեզուի մէջ). որից կարել ՍԳր Վեցօր. կարան «կարուածք, կար, մարմնի յօդ» Յհ. ժթ. 23. Բուզ. ե. 43 («կարանէ ի կարան թափ հանեալ զնետն ցամաք ըն-կենոյր զնա») հասկացուած է իբր «մարմնև յօդ» (կար բառից)։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) հասկանում է իբր զնդ. kara-na, պհլ. kanār, պրս. karān, kanār, օսս käron, սոգդ. qāran,. քրդ. աֆղ. kinār «ծայր, վերջ». (Horn § 846)։ «Կապ» Եղիշ. Դատ. էջ 192. Վրք. հց. Ա. 508. կարկատել ՍԳր. եփր. մն. նմանութեամբ «մի պատ-ճառ կամ խօսք կցկցել՝ յերիւրել» Սեբեր. Եզն. կարկատուն Եզեկ. ժզ. 76. Ոսկ. մ. գ. 16. Կոչ. Վեցօր. Եզն. կարուակ կամ կարու-ւակ «կօշկակար» Վեցօր. 197. կարամուրք «անդամների կպած՝ կցած տեղերը» ԱԲ (գտնում եմ գործածուած Ոսկ. Ճառք. 800 կարամուտ ձևով՝ որ աւելի ստոյգ է երևում. հմմտ. (Գլուխն) կարս բազումս ունի... իսկ ծխոյ արտաքուստ ստէպ մտելոյ դիւրաւ ար-տաքս քաղի). խորանակար Գծ. ժը. 3. Ոսկ. մ. ա. 1, լհ. ա. 30. կօշկակար Ոսկ. մ. բ. 24. յհ. ա. 16. մանրակարկատ Ոսկ. յհ. ա-4. խրամակարկատ Ես. ժը. 12. Ա. մակ. թ. 62. Մծբ. քէշակարկատ Եզն. հատակարկատ Ոսկ. յհ. ա. 4. կարոտել «կարկտել» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ). հնակարկատ (նոր բառ) ևն։ -

. այս արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից լառաջանում են յետոյ «2. սաստկութիւն, շատութիւն» և «3. հնարաւորութիւն»։ Առաջին իմաստից են-կար «ոյժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Կոչ. (ներգ. ի կարու Անկ. գիրք առաք. 52). կարել «կարողանալ» ՍԳր. կարող ՍԳր. կարողութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. կարողագոյն Ոսկ. յհ. բ. 46. տկար ՍԳր. Եղն. տկարանալ ՍԳր. անկար «տկար» Եփր. պհ. Պիտ. Փիլ. ապիկար Իմ. ժգ. 18. Բ. մակ. ժա. 12. ապի-կարել «արհամարհել, կարևորութիւն չտալ, բանի տեղ չդնել» Շապհ. 27. կարաւոր «ու-ժեղ, զօրաւոր» Տիմոթ. կուզ, էջ 234. կարա-նորագոյն «հզօրագոյն» Տիմոթ. կուզ, էջ 250. կարաւորիլ «ուժ առնել» Տիմոթ. կուզ, էջ 250. կարութիւն «զօրութիւն» Տիմոթ. կուզ, էջ 235, 236-7, 250, 258, 268-9, 292, 324, տկարակազմ (նոր բառ)։ Երկրորդ ի-մաստից են՝ կարի «շատ, սաստիկ, յոյժ» ՍԳր. Եզն. Ագաթ. կարեպէտ «շատ պետա-նի» Եւագր. կարեվէր «ծանրավէր» Ագաթ. Փարպ. կարեձմեռն, կարաձմեռն «սաստիկ ռուրտ ձմեռ» Կոչ. 309, Ոսկ. մ. ա. 12. Վեռ-օր. 186։ Երրորդ իմաստից են՝ անկար «ան-հնարին» Մտթ. ժթ. 26. Ոսկ. յհ. բ. 27. կա-րելի «հնարաւոր» Պիտ. անկարելի Սահմ. Պիտ. անկարելագոյն Առ որս. անկարելիու-թիւն (նոր բառ) ևն։ Առաջին երկու իմաստ-ները իրար է միացնում կարևոր «ուժեղ, զօ-ռաւոր» (Կարևոր աղօթից պէտք են և բա-զում արտասուաց. Ոսկ. եբր. թ.) «սաստիկ, շատ» (Գարևոր սիրէր զմանուկն. Ոսկ. կո-ղոս. Ջձմերունս կարևորս. Եզն.)։ Իմաստի այսպիսի զարգացման համար հմմտ. հյ. ոյժ և յոյժ, ֆրանս. pouvoir «կարենալ, զօրու-թիւն», je peux «կարող եմ», puissant «ու-ժեղ, զօրեղ, կարող», puissamment «յոյժ, կարի, չափազանց» ևն։

«պէտք, հարկաւորութիւն». արմատ առանձին անգործածական, որից ունինք կա-կարևոր «հարկաւոր, պէտքի, անհրաժեշտ» ՍԳր. (ի պէտս կարևորս. կարևոր համարել. կարևոր անդամք), որ և «սիրելի, մերձա-ւոր» Գծ. ժ. 24 (Զազգատոհմն իւր և գևա-սևոր (բարեկամսն). Եւս. քր. ա. (Ազգակա-նօք և կարևոր բարեկամօք). նոյնը դար-ձեալ նշանակում է «ամորձիք» Բար. 150, 151 (այլ խմբ. երկուորի), 161 (ձ. լս. կօկլվին) Արմատական ձևը պահում է անկար «անկա-րօտ» Կիր. 172։ Կարծում ենք որ նոյն ար-մատից է նաև կարօտ «պետք ունեցող, չքա-ւոր» ՍԳր. Ոսկ. Եզն. կարօտիլ ՍԳր. կարօ-տանալ ՍԳր. Եփր. նոր գրականում կարօ-տագին, կարօտակէզ, կարօտաւոր։


Կար, ի, իւ

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի հլ. «չուան, լար» ՍԳր. Ագաթ. § 218. Ոսկ. մ. բ. 27. Սոկր. 669 (սեռ. կա-րուց). «անդամների յօդը» Ոսկ. Ճառք 800. «կարելու գործողութիւնը կամ կարած բա-նը» (արդի լեզուի մէջ). որից կարել ՍԳր Վեցօր. կարան «կարուածք, կար, մարմնի յօդ» Յհ. ժթ. 23. Բուզ. ե. 43 («կարանէ ի կարան թափ հանեալ զնետն ցամաք ըն-կենոյր զնա») հասկացուած է իբր «մարմնև յօդ» (կար բառից)։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) հասկանում է իբր զնդ. kara-na, պհլ. kanār, պրս. karān, kanār, օսս käron, սոգդ. qāran,. քրդ. աֆղ. kinār «ծայր, վերջ». (Horn § 846)։ «Կապ» Եղիշ. Դատ. էջ 192. Վրք. հց. Ա. 508. կարկատել ՍԳր. եփր. մն. նմանութեամբ «մի պատ-ճառ կամ խօսք կցկցել՝ յերիւրել» Սեբեր. Եզն. կարկատուն Եզեկ. ժզ. 76. Ոսկ. մ. գ. 16. Կոչ. Վեցօր. Եզն. կարուակ կամ կարու-ւակ «կօշկակար» Վեցօր. 197. կարամուրք «անդամների կպած՝ կցած տեղերը» ԱԲ (գտնում եմ գործածուած Ոսկ. Ճառք. 800 կարամուտ ձևով՝ որ աւելի ստոյգ է երևում. հմմտ. (Գլուխն) կարս բազումս ունի... իսկ ծխոյ արտաքուստ ստէպ մտելոյ դիւրաւ ար-տաքս քաղի). խորանակար Գծ. ժը. 3. Ոսկ. մ. ա. 1, լհ. ա. 30. կօշկակար Ոսկ. մ. բ. 24. յհ. ա. 16. մանրակարկատ Ոսկ. յհ. ա-4. խրամակարկատ Ես. ժը. 12. Ա. մակ. թ. 62. Մծբ. քէշակարկատ Եզն. հատակարկատ Ոսկ. յհ. ա. 4. կարոտել «կարկտել» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ). հնակարկատ (նոր բառ) ևն։ -

. այս արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից լառաջանում են յետոյ «2. սաստկութիւն, շատութիւն» և «3. հնարաւորութիւն»։ Առաջին իմաստից են-կար «ոյժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Կոչ. (ներգ. ի կարու Անկ. գիրք առաք. 52). կարել «կարողանալ» ՍԳր. կարող ՍԳր. կարողութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. կարողագոյն Ոսկ. յհ. բ. 46. տկար ՍԳր. Եղն. տկարանալ ՍԳր. անկար «տկար» Եփր. պհ. Պիտ. Փիլ. ապիկար Իմ. ժգ. 18. Բ. մակ. ժա. 12. ապի-կարել «արհամարհել, կարևորութիւն չտալ, բանի տեղ չդնել» Շապհ. 27. կարաւոր «ու-ժեղ, զօրաւոր» Տիմոթ. կուզ, էջ 234. կարա-նորագոյն «հզօրագոյն» Տիմոթ. կուզ, էջ 250. կարաւորիլ «ուժ առնել» Տիմոթ. կուզ, էջ 250. կարութիւն «զօրութիւն» Տիմոթ. կուզ, էջ 235, 236-7, 250, 258, 268-9, 292, 324, տկարակազմ (նոր բառ)։ Երկրորդ ի-մաստից են՝ կարի «շատ, սաստիկ, յոյժ» ՍԳր. Եզն. Ագաթ. կարեպէտ «շատ պետա-նի» Եւագր. կարեվէր «ծանրավէր» Ագաթ. Փարպ. կարեձմեռն, կարաձմեռն «սաստիկ ռուրտ ձմեռ» Կոչ. 309, Ոսկ. մ. ա. 12. Վեռ-օր. 186։ Երրորդ իմաստից են՝ անկար «ան-հնարին» Մտթ. ժթ. 26. Ոսկ. յհ. բ. 27. կա-րելի «հնարաւոր» Պիտ. անկարելի Սահմ. Պիտ. անկարելագոյն Առ որս. անկարելիու-թիւն (նոր բառ) ևն։ Առաջին երկու իմաստ-ները իրար է միացնում կարևոր «ուժեղ, զօ-ռաւոր» (Կարևոր աղօթից պէտք են և բա-զում արտասուաց. Ոսկ. եբր. թ.) «սաստիկ, շատ» (Գարևոր սիրէր զմանուկն. Ոսկ. կո-ղոս. Ջձմերունս կարևորս. Եզն.)։ Իմաստի այսպիսի զարգացման համար հմմտ. հյ. ոյժ և յոյժ, ֆրանս. pouvoir «կարենալ, զօրու-թիւն», je peux «կարող եմ», puissant «ու-ժեղ, զօրեղ, կարող», puissamment «յոյժ, կարի, չափազանց» ևն։

«պէտք, հարկաւորութիւն». արմատ առանձին անգործածական, որից ունինք կա-կարևոր «հարկաւոր, պէտքի, անհրաժեշտ» ՍԳր. (ի պէտս կարևորս. կարևոր համարել. կարևոր անդամք), որ և «սիրելի, մերձա-ւոր» Գծ. ժ. 24 (Զազգատոհմն իւր և գևա-սևոր (բարեկամսն). Եւս. քր. ա. (Ազգակա-նօք և կարևոր բարեկամօք). նոյնը դար-ձեալ նշանակում է «ամորձիք» Բար. 150, 151 (այլ խմբ. երկուորի), 161 (ձ. լս. կօկլվին) Արմատական ձևը պահում է անկար «անկա-րօտ» Կիր. 172։ Կարծում ենք որ նոյն ար-մատից է նաև կարօտ «պետք ունեցող, չքա-ւոր» ՍԳր. Ոսկ. Եզն. կարօտիլ ՍԳր. կարօ-տանալ ՍԳր. Եփր. նոր գրականում կարօ-տագին, կարօտակէզ, կարօտաւոր։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Կարապետ, ի

s. adj.

fore-runner, precursor;
out-rider;
guide;
precursory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն իբր յատուկ ա-նուն՝ Կարապետ, Կարօ, Կարպիս, Կրպէ, Կրպօ ձևերով. որից կարապետիկ Մշ. «Եփ-րատից դուրս եկող մի ձուկ, որ և տաշեղ է կոչւում»։


Կարգ, աց

s. adv.

order, rank, rule, class, series, arrangement, disposition;
turn, succession, sequel, train, concatenation;
rank, state, condition;
religious order, institution, congregation;
orders, ordination;
hierarchy;
rank, line, battle-array;
stratum, layer, bed;
կարգաւ, ըստ —ի, — ըստ կարգէ, — ըստ կարգի, in order, orderly, regularly, systematically, by turns;
one after another, each in his turn, successively;
արտաքոյ —ի, extraordinary;
— բնութեան, order of nature;
—ք ուղղութեան, the laws of probity;
դաշնակեալ կարգք, harmony;
— կանանց, the menses;
— բանից, train, style;
անդրէն ի — բանին ի վեր ելանել, to return to one's subject, to take up a discourse anew;
դնել ի կարգի, ի — արկանել՝ ածել, to put or set in order, to set to rights, to order, to arrange, to settle, to regulate, to dispose;
to enumerate, to run over;
խանգարել, վրդովել զ—, to trouble, to disturb, to disarrange (the order);
զանձն ի —ի ունել, ի — գալ, to regulate oneself, to become discreet, orderly, methodical;
ի — անկանիլ, to prepare, to dispose oneself;
ի — անկեալ պատմել, to relate or narrate methodically;
դնել ի վերայ —, to impose penitence;
ի — աշխարհի մտանել, to get married;
եւ որ ի —ին, and so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «շարք, դասաւորութիւն, կարգ-կանոն, յաջորդների շարք, հրեշտակ, ների խումբ ևն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. որից կարգ ըստ կարգէ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և որ ի կարգին «և այլն» Ոսկ. յհ. ա. 22. կարգաւ ՍԳր. ի կարգ արկանել «շարել» Եւս. քր. կարգել «շարել, դասաւորել, սահմանել, որոշել» ՍԳր. «գրել, շարադրել» Եզն. Փարպ. (ըստ այսմ կարգ «տող, համար» Փարպ. Երզն. մտթ. հմմտ. հյ. տող «շարք և գռու-ածքի տող»), «ամուսնացնել» Մխ. դտ. էջ 375, 379, 380, Անսիզք 39. կարգալից Ոսկ ես. կարգաւոր «կանոնաւոր» Ոսկ. եբր. «կրօնաւոր» Երզն. մտթ. Ոսկիփ. կարգաւո-րութիւն Ագաթ. Ոսկ. մ. ա. 2. կարգիչ Դ. թագ. իե. 19. Եզն. Վեցօր. դասակարգ Ղկ. ա. 5. ծննդակարգ Եփր. ծն. երեքկարգեան Գ. թագ. զ. 36, է. 12. հիմնակարգութիւն Ոսկ. յհ. ա. 10. մշտնջենակարգ Ագաթ. ժա-մակարգութիւն Յհ. իմ. եկեղ. յառաջակարգ Ագաթ. Կորիւն. յարակարգել Եւս. քր. շնոր-հակարգութիւն Ագաթ. բարեկարգ Պիտ. գըլ-խակարգութիւն Գր. տղ. թղթ. զրուցակար-գութիւն Խոր. անկարգ ՍԳր. Կորիւն. Ագաթ. Բուզ. յետնաբար «չամուսնացած, ամուրի» Պտմ. կիլ. 211. Անսիզք 53. Մխ. դտ. 371.-նոր բառեր են՝ արտակարգ, անկարգանալ, անկարգապահ, կարգադրիչ, կարգազուրկ, կարգալոյծ, կարգախօս, կարգաթողութիւն. կարգապահ, կարպագահութիւն, կարգապա-հական ևն։


Պակ

s.

female jewelry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վախ, երկիւղ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են պակ-նու «վախենալ, ապշիլ, սարսափիլ» Բ. մկ. ր. 16, ժե. 23. Ագաթ. պակեցուցանել Փիլ. ել. պակուցանել Փիլ. Խոր. պակչիլ Իմ. ժէ 14. Ոսկ. եբր. ա. եւագր. Եփր. օրին. էջ 267. պակումն «վախ» Նիւս. բն. Վրդն. ծն. «կե-րակուրից յափրանալով խորշիլը» Կլիմաք.։ Սրա հետ նոյն է պախ «վախ», որ տես վե-րր։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բռնի ուզածր», արմատ առան-ձեն անգործածական. գտնւում է արդի գրա-կանի մէջ՝ «առնելիք» նշանակութեամբ. որից պահանջել «բռնի ուզել, բռնադատել որ տայ» ՍԳր. պահանջանք Սեբեր. Վեցօր. Եւագր. պահանջիչ Եւս. պտմ. պահանջող ՍԳր. պահանջումն Սիր. լդ. 42. Ոսկ. ես. զօ-րապահանջ Պտմ. աղէքս. ճշդապահանջ Ոսկ. գծ. հարկապահանջ Խոր. յորդորապահանջ Թէոդ. կոյս. օրէնսպահանջ Եւս. պտմ. ոգե-պահանջ Գնձ. Նար. խստապահանջ, պա-հանջկոտ, պահանջատէր (նոր բառեր)։ Գըր-ուած է պարհանջել Եփր. եբր. 204։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայլուն, լուսաւոր, վճիտ. ևխբ. շքեղ, փառաւոր» Յակ. բ. 2, 3. Սիր. իթ. 29, լգ. 13. Յայտ. ժե. 6, իբ. 16. որից պայծառանալ Իմ. գ. 7. Յուդթ. ժ. 4, Եւս. քր. պայծառագեղ Ոսկ. ես. Եփր. թգ. պայծառա-գոյն Եզն. պայծառազգեստ Եփր. թգ. պայ-ծառաթև Վեցօր. 163. պայծառանշան Ագաթ. պայծառացուցանել Եւագր. համապալծառ Ագաթ. Ոսկ. փիլիպ. մեծապայծառ Ոսկ. մտթ. Սեբեր. Վեցօր. Եւս. քր. Եփր. թգ. ծաղ-կապայծառ Թէոփ. պհ. Մաշտ. լուսապալ-ծառ Նար. Շար. պայծառակերպ (նորագիւտ բառ) Հայել. 295 ևն։


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։


Պանդոկի, կւոյ

cf. Պանդոկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -կւոյ, -կւոջ) «իջևան, անցորդների օթևան, խան» Ղկ. ժ. 34. Եփր. ա. ևոր. 72. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 33. որ և պանդուկի Վրք. սեղբ. 710. յետնաբար դար-


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա, ո հլ. «պահեստի կամ ճա-նապարհի պարէն, ուտելեղէն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից պաշարադիր Եփր. պհ. 173. պա-շարաբարձ Վրդն. ծն. պաշարաման «պաշա-րի մեծ աման» Վրդ. առկ. 48. պաշարապինդ Սարգ. Վրք. հց. գրուած է պարշար Նար. յո-վէդ։


Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «օրական ուտելիք պա-րէն, թոշակ» ՍԳր. Մծբ. Եւս. քր. Բուզ. որից ռոճկակեր Եփր. թգ. 423, ռոճկել, ռոճկիլ «պարենաւորել, պարենաւորուիլ» Kivola Բառ. հայոց2, 330, ռոճկացուցակ (նոր բառ)։