Definitions containing the research կայ : 5175 results

Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մահակ, աց

s.

large stick, club.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կայ անյայտ գաւառականով մա-ղաս «ծննդաբերութեան ժամանակ կանացի անդամից վազած հեղուկը». նաև մաղասկաթ Ակն. Բիւթ. «տրտում, տխուր, վշտահար», մաղասկոտ (Rivola) «ջերմոտ, դողցւոր»։


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։


Մաղձ, ի, ոյ

s. fig.

bile, gall;
gall, spleen, rancour, wrath, choler;
սեաւ —, black bile, atrabiliary humour;
անցք —ի, gall-duct, gall-pipe;
աւազ —ի, gall-stone;
ի դարնութեան —ի կալ, to be in a very bad humour;
cf. Թափեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

1908, 246 հնխ. mēl-«աղտեղել» առ-մատից. հմմտ. յն. μέλας «սև» և սանս. maliná «կեղտոտ», malas «պղծութիւն» ևն։ (Մաղձը միւս հնդևրոպական լեզու-ների մէջ գոյնի համեմատ կոչւում է «դեղին», բայց ո՛չ «սև». տե՛ս Walde, էջ 279)։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղաս։ Petersson LUA 1916, 83 (ըստ Pokorny 2, 300) հնխ. melg'h-«ուռչիլ» արմատից. հմմտ. լիթ. milžī-nas, լեթթ. mil(ens «հսկայ», ևն։


Մաճաս

s. anat. basilica.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։

Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։


Մամաց, ի

s.

chyle;
փոխարկումն ի —, chylifaction, chylosis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նոր մարսուած և կաթնանը-ման մի խիւս դարձած կերակուրը ստամոքսի մէջ. ֆր. chyle» Ոսկիփ.։


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։


Մամուռ, մռոց

s.

moss;
lichen;
seaweed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ամէն տեղ կայ մայիս ձևով. Ղրբ. մա՛հիս.-նոյն է և Շիր. մայիս «ոչխարի փորհարինք, որ մայիս ամսուայ թարմ խո-տը ուտելուց է յառաջանում»։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«պտոյտ, շրջան,. ոլորք, գալար» Վրդն. ծն. «կոր, ծռմռուած» Վեցօր. 195 (լուսանցքի վրայ նշանակուած). որից ման առնուլ «ոլորիլ» Վրդն. ծն. Տաթև. ամ. 31 (Օձն հինգ ման առնու ի գնալն). մանել «թել ոլորել, հիւսել, մանել» ՍԳր. Վեցօր. Սեբեր. «բեղերը ոլորել» Ոսկ. պօղ. ա. 330. մանիլ «ոլոր ոլոր երթալ» Լծ. նար. «մազերի գան-գուրները կախուիլ» Անան. պատճառ յա-ղագս զԽոսրով նզովելոյն, հրատ. Արրտ. 1897, էջ 276 (Մօրուացն զհերսն ապա թո-ղուլ, երկայնիլ և մանիլ ցսրունսն). մանելիք «իլ, աղեկատ» Յայսմ. մանոց «իլ» Փիլ. Կանոն. մանուած «ոլորք, գալար, հիւսք» Խռր. Վրք. հց. «մանած բան» Պղատ. օրին «խօսքի կնճիռ» Պիտ. մանուածապատ Վե-ցօր. մանուածոյ ՍԳր. ոսկեման Ա. տիմ. բ. Չ. հռովմ. 416. չուանաման Ոսկ. մ. ա. 20. բազմաման Առ որս. փիլ. բարակաման Վե-ցօր. 121. դժուարմանուած Լմբ. ժող. խառա-մանել Վրդն. սղ. կտաւամանութիւն Լմբ. ա-ռակ. մազմանոց Երզն. մտթ. շարամանել Նիւս. Պիտ. մանիճ «գալարք օձի» մհյ. բառ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მაზმანი մազմանի և թրք. գւռ. Ատն. և Կս. mazman «մազման, չուան շինող» (տե՛ս մազ բառի տակ). գրական թրք. կայ [arabic word] kirman «իլ, րոք», որ փոխառեալ է գւռ. քարման «իլ» (Ակն. Զթ. Խն. Մշ. Տր.) բառից. Հաճինի թուրքերը ունին kermen ձևով, մինչ հայերը՝ քայմօն (այս-պէս նաև Զթ.)-կապադովկ. ϰαρμάνα «իլ» որից ϰαρμανίζω «պտտուիլ», ϰαρμανίτομαι «թափառիլ», ϰορμαντα «շրջանակ» (Karolides, Γλ. συγϰρ. 55 և 169)։ Հմմտ. նաև մատման «իլ»։-Վերջապէս հայերէնից է բոշայ. ման-խիկարել «մանել», որի մէջ -խիկար-յա-ւելուածի համար հմմտ. նետխիկարել «նե-տել» (Finck, Die Spr. d. Arm. Zigeuner, ЗАН 1907, էջ 57)։

«մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։

«մի տեսակ քաշ, որ ըստ Շիր. =44 ունկի» Գ. թագ. ժ. 17 (երեք մանք ոսկւոյ ի մի զէն). ուրիշ վկայութիւն չկայ։

= Պհլ. *man ձևից, որ աւանդուած չէ. այժմ կայ պրս. ժողովրդական լեզուի մէջ mán «լիտր», որ սխալմամբ համարում և գրում են արաբ. [arabic word] mann։ Աւելի ընդար-ձակ տե՛ս մնաս։-Աճ.


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանանիխ, նխոյ

s.

mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մե. Սեր. մանանէխ (որից ոճով ա-ռում են՝ «Մէկի սրտին մանանեխ ցանել»-վիշտը աւելի ծանրացնել), Սվեդ. մmնիխ,-ըստ ՀԲուս. § 1966 կայ նաև գւռ. մաննեխ ձևը (տեղը չի յայտնած).-տե՛ս և մանանայ բառի տաև։


Մանեակ, եկաց

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «վզի զարդ՝ ոսկի օղ կամ շղթայ» ՍԳր. որից մանեկաձև Պիտ. Վրդ. երգ. մանեկաձևութիւն Առ. որս. մա-նեկաւոր Մծբ. Վրք. հց. օղամանեակ ՍԳր քառամանեակ ՍԳր.-բառս նշանակում է նաև «նաւահանգիստ», ինչպէս ցոյց է տա-լիս Վրդն. երգ. էջ 90. «Ջնաւահանգիստս ի ծովեզերացս սովոր են մաճեակ կոչել, որ արդ մինա ասեն». թերևս բոլորակ ձևի նը, մանութեամբ այսպէս կոչուած լինի։


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։


Մանկլաւիկ

s.

court-page, courtier.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սենեկապան արքայի, ար-քունի սպասաւոր» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 77 (իբր օտար բառ գրում է և մեկնում «Մանկլաւիկքն, որք են սենեկապանք ար-քայի և մօտակայք»). աւելի ուղիղ ձևն է մանգլաւիտ Նար. խչ. 380 (դրուած է սեռ. մանգլաւտի ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. մանգլաւտ, որ սխալ է)։

= Յն. μαγϰλαβιτης «կաշեփոկով զինեալ մարդ (կայսեր իբր պահապան)» բառից, որ ծագում է μαγϰλάβιον բառից. սրա վրայ տես մանկլաւ։-Հիւբշ. 363։


*Մանչ

cf. Մանուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արու տղայ». մհյ. բառ՝ ոստ Նորայր, Բառ. ֆրանս. 586 բ. գործածական է նոր լեզւում և գաւառականներում. հնից աւանդուած կայ մանչուկ, մանչոն «մանկիկ» ձևերով Մագ. թղ. 237, որոնց իմաստի և գործածութեան համար տես Աճառ. ՀԱ 1923, 254։


Հով, ոյ

adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (կայ նաև յգ. սեռ. հովուր «պաղուկ, ցուրտ, զով» Եփր. դտ. Եզն. Ոսկ մ. բ. 20. «հովութիւն, հովանի, շուաք, ստուեր» Փարպ. Ճառընտ. Գնձ. «քամուց ձևացած ծալքեր շորի վրայ» Մագ. թղ. 224. «քամի, հողմ» Թլկր. 43. որից հովանալ Վե-զօր. հովանի «ստուեր, շուաք» ՍԳր. Ոսկ. ես. հովանանալ Ագաթ. հովանաւոր ՍԳր. Մծբ. հովանոց «հովանաւոր ծածկոյթ կամ զարդ» ՍԳր. Բուզ. «հովոց, հովանալու տեղ» Երեմ. իբ. 24. «սիրտ հանգստացնող սփո-փիչ խօսք» Ոսկ. եփես. 896. հովանոցակ Ոսկ. մ. գ. 16. հովասուն Եւս. քր. հովահար Վրդն. երգ. քաջահով Ոսկ. յհ. ա. 30. հովել «հովահրել» Վրք. հց. բ. 377. հովեկ, հովա-հար, հովանոցաձև (նոր բառեր) ևն։ Այս արմատից է կազմուած զ մասնիկով՝ զով (<զհով) Դամասկ. Նար. որից էլ զովանալ Մն. ժը. 4. Դատ. ժե. 19. Փարպ. զովացու-ցիչ Եզն. զովացուցանել ՍԳր. զովացութիւն Ոսկ. ես. զովամարմին «մարմինը սառն» Եփր. մն. 478. զովաշունչ (նոր բառ) ևն։-Սրանից տարբեր է համահով «նոյն տեղը. մէկտեղ առաջնորդւած» ԱԲ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գր. սրկ. լս. (տպ. Սոփերք, Դ. 149). «Մի՛ լիցի քակել որոշել ի համահով ժողովոցն մինչև ցմահ». պէտք է ուղղել համահոմ «համաժողով», կազմուած հոմ, հոմիլ «հաւաքուիլ» բայից։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pou-«փչել, փչիւն» արմատից, որի վրայ տե՛ս հև, հոգ և հոգի։ Նախնական «փչիւն» գաղափարից «ցուրտ, հով» գաղափարին անցնելու օրինակ են՝ զնդ. ao-ta-, սանս. ūdhar, oman-, լիթթ. aūksts, իռլ. uar ևն, որոնք բոլոր նշանա-կում են «ցուրտ կամ ցրտութիւն», բայց ծա-գում են հնխ. auē-«փչել» արմատից (Po-korny 1, 222)։ Կարելի է սակայն ընդունիլ, թէ հով հին հայերէնի մէջ էլ ունէր «քամի» իմաստը, որ պահում են մինչև այժմ զանա-զան գաւառականներ։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. հօվ, Սչ. հօվ, հօւ, Ագլ. հուվ, Զթ. հէօվ, Ասլ. հէօ՞վ, Հճ. հէվ, Ղրբ. հավ, Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. խօվ. (սրանցից Ակն. Խրբ. Պլ. Ասլ. Սեբ. Ռ. Տիգ. նշանակում են «քամի», միւսները «հով. շուաք»)։ Այստեղ է պատկանում նաև Ննխ. հօվ «տգեղ» (հմմտ. Պլ. պաղ «ցուրտ. 2։ տգեղ»)։ Նոր բառեր են հովահրել (Ասլ. հօ-վարհէ՝լ, Պլ. հօվահրէլ, Վն. խօվխրել, Մրղ. խօվխռէլ. հին վկայութիւնը Վրք. հց. բ. 378 հով հարէր. աւելի ուշ՝ խողհրել Մխ. բժշ. էջ 147, որ պէտք է ուղղել խովհրել, հովհը-ռել). հոված, հովայ, հովան, հովցուք, հո-վարուիլ, հովաց, հովգոլ, հովել, հովթռուկ, հովթփիլ, հովիչ, հով-ծով «յօդացաւ», հո-վոտ, հովոտիլ, հովոտուկ, հովուտ, հովրել, հովտուն, հովփչի։ Գւռ. «զով» և «քամի» նշանակութեանց համար հմմտ. մոնգոլ. sat-kin «քամի»>Ննխ. գւռ. սալխըն «զով»։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մէկի աղջկայ ամուսինը, փե-սայ» Փիլ. ժա. էջ 187. «Հորք փոխանակ որդւոց են աներոցն և փոխանակ հարց հո-րիցն աներքն». (լուսանցքի վրայ մեկնուած է «փեսայ»). այս երկուսից դուրս ուրիշ վը-կայութիւն չկայ։


Հոր, ի, ից

s.

son-in-law.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մէկի աղջկայ ամուսինը, փե-սայ» Փիլ. ժա. էջ 187. «Հորք փոխանակ որդւոց են աներոցն և փոխանակ հարց հո-րիցն աներքն». (լուսանցքի վրայ մեկնուած է «փեսայ»). այս երկուսից դուրս ուրիշ վը-կայութիւն չկայ։


Հում, հմոյ

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «չեփած, անեփ. 2. նմանու-թեամբ՝ տմարդի, անգութ» Ել. ժբ. 9. Ա. եզր. ա. 12. Ոսկ. յհ. բ. 8, 31, 33. որից հմու-թիւն Ոսկ. յհ. բ. 4. 14, 36. հմակեր Խոսր. պտրգ. Նչ. եզեկ. հմակերութիւն Պրպմ. Մեկն. ղևտ. հմագոյն Փիլ. տես. հմանալ Ոսկ. յհ. բ. 14։


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უონი փոնի, ყნი ֆո-նի, մինգր. φონი փոնի, φონი ֆոնի. սվան. fon, lafan, աբխազ. afan «գետի հու-նը», վրաց. უუონო ուփոնո «հուն չու-նեցող (գետ)». այս բառերը կարող են ներ-կայացնել հայերէնի հնագոյն ձևը (տես Չուբ. 2 1312). իսկ ըստ Հիւբշ. 397 պատա-հական նմանութիւն ունին։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անկախ գոյութիւն ունի միայն երկ-րորդական նշանակութեամբ. ինչ. Տփ. հուր և Պլ. հուրք «վէրքի կսկիծը՝ այրուցքը», Սեբ. հուր (միայն անէծքների մէջ գործածուած) Ատն. հուր ու կէյծանք «հուր ու կայծակ, երկնային պատուհաս», Ակն. Երև. Եւդ. Ղզ. հուրք «կրակի ցոլքը», Ղզ. հուրք տալ «ձեռ-քի մէջ փչելով տաքացնել», Խրբ. Ննխ. հու-րը գնաց, մուրը մնաց (առած) «նախկին փառքը կորաւ, խեղճացաւ», Ախց. հուրուբ'օց «վառվռուն (տղայ)»։ Ածանցներից ունինք Ոզմ. խրախանգ՝ «հրահան», Պլ. հրահրէլ «արծարծել, բորբոքել», Ղրդ. հուրհանք «ա-րեգակ», Երև. Ղրբ. հուրհրատել, հուրհրա-տին տալ «փայլատակել», Խբ. հէրտղան ռա-հագին», Վն. խուրնիկ, խուրնիխրեղէն=Բլ, հուրնիկ, հուրն ի հրեղէն «շատ գեղեցիկ, իբր թէ հրեղէն էակ»։


Հպատակ, աց

s. adj.

subject;
vassal, serf;
dependent, inferior, subordinate, obedient, obsequious;
attentive, careful;
— լինել, to be attentive;
— կալ, to be obedient, to obey, cf. Հպատակեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «իշխանութեան ենթա-կայ, մեծաւորի տակ գտնուող, հնազանդ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ. և փիլիմ. որից հպատա-կել Ոսկ. մ. ա. 15. հպատակութիւն Ա. կոր. է. 35. Եզն. հպատականք Ոսկ. յհ. բ. 30. նոր բառեր են՝ օտարահպատակ, տաճկա-հպատակ, ռուսահպատակ, պարսկահատ-տակ, հպատակասէր ևն։


Հրանունկ

s. bot. ranunculus, crow-foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այսպէս մեկնեց ՀԲուս. անդ։ Նորայր. Բանաս. 1901, 124 մերժում է, որով-. հետև կայ հրանուկ Բղ. «ցինկ ծաղիկը»։ Ըստ իս այս երկուսը կապ չունին իրար հետ։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։

Lag. Btrg. bktr. Lex. 27 կցում է զնդ. fraša-«հրաշալի» բառին։ (Այս բառի իմաստն է սակայն «յառաջ», որից զնդ. frasō̄kərəiti «նորոգութիւն, յարութիւն մեռելոց» (պհլ. fraskart, փարսի frašegart, հմմտ. հյ. հրաշա-կերտ), զնդ. frašocarətar «նորոգիչ մարդկութեան» (հմմտ. հյ. հրաշաճար-տար) ևն. այսպէսով հայերէնը և զեն-դերէնը նշանակութեան տարբերութեան պատճառով անջատւում են իրարից)։ Justi, Zendsp. 202 յիշում է միայն հրաշակերտ ձևը=frasōkərəiti։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 173 և Arm. Gram 183 մերժում է բոլորն էլ։ Müller WZ-KM 10, էջ 277 ենթադրում է, որ հայե-րը նախ զնդ. frašokərəiti>հրաշակերտ բառը փոխ առին, որ մօտաւոր նշանա-կութիւն ունի, և յետոյ նրա վրայից ձևակերպեցին «հրաշք» նոր նշանակու-թիւնը։ Հիւնք. հրեշտակ բառից։ Պատա-հական նմանութիւն ունի սոգդ. fraxšn «նշան» (BSL 3, 104), որ պիտի տար հյ. *հրաշխ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Կր. Ռ. Սչ. հրաշք, Տիգ հրmշք, Ալշ. Երև. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Տփ. հրաշկ, Խրբ. Պլ. Սեբ. հրաշգ, Ասլ. հրաշգ, հրաշ*, Ննխ. հրաշք, հրաշկ, Սլմ. Մրղ. Մկ, խրաշկ, Սվեդ. հրուշք, Հճ. հmյօշք։ Ատա-նայի թրքախօս հայերն ունին հրաշք «հը-րաշք», հրաշալի կիւն «տօնական օր, ինչ. Չատիկ, Ծնունդ» (թրք. gún «օր»). Ննխ. հրաշք «զարմանալի, տարօրինակ» (այսպէս նաև Սլմ.), հրաշալի «սոսկալի, զարհուրե-լի», որի հին վկայութիւնը գտնում ենք Կա-լիսթ. 175. Հրաշալի ցաւով զգիշերն ամե-նայն անցուցանէր ցաւագին հեծեծանօք։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կոչ, կոչումն, կոչունք» Նխ. ել. Սարկ. Նար. (Ոսկեդարից չէ աւանդուած. հմմտ. ՀԱ 1914, 329. բայց կայ Ոսե. ես 351 «Ոչ երկիւղ գեհենին, ոչ հրոյն սպառնալիք, ոչ տանջանացն հրաւէրք», ուր իմաստը մի քիչ տարբեր է. միջ. հյ. հաւէր Անսիզք 9). որից հրաւիրել ՍԳր. Եփր. համաբ. հրաւի-րատու Շար. անհրաւէր Ոսկ. պօղ. Ա. էջ 233 243. Եփր. Գ. 254. փեսահրաւէր Զգօն 373. հրաւիրումն Յհ. կթ. Խոսր. երկնահրաւէր Գնձ. կենսահրաւէր Տօնակ. կոչնահրաւէր Գնձ. համահրաւէր Պետր. սիւն. հրաւիրա-թուղթ, հրաւիրատոմս (նոր բառեր) ևն։ Նոր մասնիկներով աճած ձևեր են՝ հրաւիրակ Երեմ. լա. 6. Վեցօր. 177. Փարպ. հրաւիրան Հռ. ը. 28. Կոչ.։


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Պէտէլեան, Արևելք 1888 նոյ" 8-9 սրանից է դնում Ատանայի թրքախօս Հայոց, Տաճկաց և Յունաց մէջ գործածուած հրէիկ «հսկայ մարդ» (իբր հրէշիկ), որ շատ կաս-կածելի է։


Հրիտակ, աց

s.

inheritance;
legacy, bequest, gift by will, endowment;
— առնել, to bequeath.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտակով ժառանգութիւն թող-նուած ինչք» Մխ. դտ. Կանոն. էջ 125. Սր-բել. հրտր. Էմ. էջ 151. որից հրիտակատար (իմա՛ հրիտակակատար) Մխ. դտ.։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ յն. ἰρις ձևից փոխառեաւ ևն համառում։ Lag. Arm. Stud. § 1291 հանում է հիր բառից և միանցելով հյ. խիր «մեխակ», պրս. [arabic word] xir և լն. ἰρις ծաղկանունների հետ, ենթադրում է, որ նոյն բոյսը Չինաստանից է ծագել և անուան հետ միասին դէպի Արևմուտք է տարածուել. սրան ապացոյց է հա-մարում պրս. xīr-i xatāyī «Ջինական խիր. սև մեխակ» յորջորջումը։ Հիւբշ. 351 և 516 բաժանելով յունարէնից կը-ցում է կասկածով խիր<պրս. xīr բա-ռին։ Հիւնք. պրս. հիւրուք (իմա՛ [arabic word] hurūk, որ սակայն բնաւ չի յարմարում, որովհետև, նախ նշանակում է «ծոր. barbaris» և երկրորդ՝ ձևով պիտի տար հյ. *հրուկ կամ *հրոյկ) և խիրու «ծա-ղիկ ինչ կարմիր»։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «պարտիզպանի խրճիթ, խուղ» Սղ. հր. 2. Երեմ. իզ. 18. Վրդն. սղ. գրուած է նաև հիղ Կոչ. 351, հուղ, հեղ. բայց յատ-կապէս նկատելի է հեղք (որ և հիղք) Լմբ. սղ. իբրև եզակի գործածուած. Հիղք մրգա-պահացն պարիսպ է և ամրութիւն. Լմբ. սղ. հը. հմմտ. Իբրև զհիղս մրգապահաց. Երեմ. իզ. 18։ Նոր գրականում ընդունուած է մի-այն հիւղ, որից հիւղակ «փոքր խրճիթ»։


Հիւսն, սանց

s.

carpenter, joiner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. խուս (սեռ. Վն. խսան), Ոզմ. խօւս։-Գւռ. խուս ձևը վկայուած է 1591 թուիզ, Դիւան ժ. էջ 33։


Հնազանդ, ից

adj.

obedient;
— առնել, to cause to obey, to make oneself obeyed, cf. Հնազանդեցուցանեմ;
— լինել, to obey, to yield, to be obedient, docile, cf. Հնազանդիմ;
— առնել ընդ իւրեւ, to compel obedience, to reduce or bring to obedience.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Btrg. baktr. Lex. 33 զնդ. hս «բարի, լաւ» և պրս. nāz արմատի անցեալ դերբայից։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև ըստ Horn, Grdr էջ 228 պրս. nāz ծագում է պհլ. nācuk ձևից։ Սակայն տե՛ս նաև նազ բառի տակ)։ Տէրվ. Նախալ. 73, 125 հ զօրա-ցուցիչ մասնիկով *նազ «կապել» բա-յից. (հմմտ. սանս. nah, լտ. necto< nehto, հյ. նիգ).-անդ համարում է -ant «-իչ, -ող» դերբայակերտը։ Հիւնք. անսամ բայից։ Ադոնց, Aрм. Юстин 377 ծին, jan, zan արմատից, իբր զնդ. Zantu-։


Հնար, ի, ից

s. rhet.

means, way, expedient;
way, egress;
resource;
solicitude, utmost diligence;
industry, invention, ingenuity;
deceit, artifice, insidiousness, fraud, trick, intrigue;
style, method;
—ք պատերազմի, stratagem;
—ք հայթայթանաց, remedy, means, way;
—ք բժշկութեան, remedy, cure, medicament, medicine, physic;
չարարուեստ, չարիմաց, ճարտարիմաց or խորամանկ —ք, artfulness, craft, shuffling, artifice, cunning, dodge, intrigue, wiles and shifts;
—ս հնարել, խորհել, իմանալ, ի —ս հայթայթանաց մտանել, to bethink oneself of a device or expedient, to tax one's ingenuity, to contrive, to adopt or employ means to;
հնարել ումեք —ս, to deceive, to cheat, to dwindle, to defraud;
to plot, to machinate;
իմանալ զամենայն —ս, to be fertile in expedients;
յանհնար —ս մտանել, to be wavering, irresolute, to vacillate, to hesitate;
to know not which way to turn oneself;
զամենայն —ս հնարել, ի զանազան —ս մտանել, to bend all one's mind to, to task all one's powers of ingenuity and application, to do one's utmost, to use one's utmost endeavours, to do all or any thing one can, to strive with might and main, to try every art, to leave nothing untried, to leave no stone unturned, to move heaven and earth;
որպէսի —ս եւ իմանայցէ ոք, whatever artifice one may employ;
բիւր ազգի ազգի —ս հնարէր, he used a thousand stratagems;
—իւք իմն ուղղեցի, I found means to rectify;
enthymeme;
v. imp. — է, — ինչ իցէ, it is possible, it can be done, it may be;
չէ —, չիք —, չիք ինչ —, it is impossible, it can't be;
it is done;
եթէ գոյր —, if it were possible;
որքան — է, as much as possible, as much as one can;
— էր նմա, he could have done it;
որ —դ ես անհնարից, Thou, to whom nothing is impossible.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Շմ. Սչ. հնար, Սլմ հնmր, Ալշ. Գոր. Ղրբ. Մշ. Ննխ. հնարք, Սվեդ. հնուրք, Մկ. խնարք1. ուրիշ տեղ գոր-ծածական են նոր փոխառութեամբ հունար, հիւնէր ձևերը. կայ նաև իմաստի տարբե-րացմամբ՝ հնար «ճար, միջոց», հունար «հմտութիւն, վարպետութիւն»։ Բայական ձևով են՝ Ննխ. Սեբ. հնարէլ, Շմ. հնարիլ. Տիգ. հնmրիլ և իմաստի փոփոխութեամբ՝ Սչ. հնարել «միջնորդել», ինչպէս և հնար «միջնորդութիւն»։ Հետաքրքրական ձևեր են Տփ. անհրանէլի «անհնարելի, անհնարին» և հնարաւորուիլ Ախց. «յարմարուիլ, իրար հետ եօլայ գնալ» (Ամատ. էջ 398), որի հետ նոյն է հնաւորուիլ Վն. «մէկի հետ վարուիլն ի-մանալ, ամէնքին հաճելի լինելու բնաւորու-թիւնն ունենալ» և անցողականով՝ հնաւոր-ցընել Մշկ. «գոհացնել, գոհ կացուցանել»։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ճիտ, կուռ, լիուլի, ոչ-անօսը» Ա-գաթ. Վեցօր. գ. էջ 60. Փիլ. Խոր. որից հո-ծիլ «պնդանալ, խտանալ, թանձրանալ» Վե-ցօր. 61. Ոսկ. եփես. 733. Փարպ. Խոր. հո-ծել «կտաւը գործելու ժամանակ գործիքով թելերը ամրացնել» Ոսկ. եփես. 806 (չունի ՆՀԲ). հոծագոյն Պիտ. Փիլ. Պղատ. հոծա-տեսակ Պիտառ. հոծութիւն Պղատ. Փիլ. հո-ծարար Վանակ. յոբ. բազմահոծ Պտմ. ա-ղէքս. յոգնահոծ Օրբել. հոծեալ «թանձր» (ինչ. հոծեալ բերան «թանձրալեզու») Յհ. կթ. Լմբ. սղ. հոծիչ «կտաւի թելերը ամրաց-նելու գործիք» Ոսկ. եփես. 806. գրուած ու-նինք նաև հոյծ Մագ. Ճառընտ. հոյծեալ Մագ. անհոյծ կամ անհոծ «կոշտ, կոպիտ. հասարակ» Մագ. թղ. 237. Երզն. քեր. խոծ Արծր. թանձրախոծ (իմա՛ թանձրահոծ) ԱԲ։


Հոկտեմբեր, ի

s.

October.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գրականից փոխառութեամբ կայ նաև գաւառականներում. ինչ. Ննխ. հօգդէմ-փէր, Պլ. հօքդէմփէր, Ղրբ. հօկտէմբէր ևն։


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

բառի հետ։ ՆՀԲ լծ. յն. հիւլէ և χόος χῶμα «հող», սանս. կօ, արաբ. (եմա-պրս.) xak «հող»։ Peterm. 26, 38 լտ. solum։ Böttich. Arica 79, 312 սանս. oula, ռուս. polū, գերմ. Feld։ Lag. Ur-gesch. 801 հսլ. pole, անգսք. folde, fild։ Տէրվ. Մասիս 1881 մայ" 5 լտ. pulvis «փոշի» և սանս. purisa։ Karo-lides, Րλ. συγϰρ. 102 կպդվկ. χαίζι «դաշտ», յն. χαμαί, γαμελός, լտ. hu-mue.-Meillet MSL 8, 154 համեմա-տում է հսլ. polye և ռուս. полт «տախ-տակամած, յատակ» բառերի հետ։ Tho-maschek, Die alten Thrak. II, 18 լիթ. pilis «բերդ», piltas «լցեալ», յն. πόλιշ «քաղաք», թրակ. πόλτυν «փայ-տեայ տուն» բառերի հետ։ Հիւնք. հիւղէ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 61 չի ընդունում հսլ. polje և ռուս. полe, ինչ-պէս նաև լտ. pulvis և ամէնից աւելի յարմար է գտնում լտ. solum «յատակ, հիմք, երկիր, ոտքի տակը»։ (Սրա հետ միացւում են հիռլ. fol, գոթ. sulja, հբգ. sola, անգսք. solu «ոտքի տակը». հմմտ. նաև ֆրանս. sol, իտալ. suolo, սպան. suelo «հող, գետին». նախաձևն է հնխ. suol-, sul-ըստ Walde 723, որոնք սակայն չեն կարող տալ հյ. հող ձևը)։ Karst, Յուշարձան 423 թթր. hól «հոռ»։ Մառ. ИАН 1917, 330 ավար. xur «դաշտ»։


Հողմ, ոց

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայնաև հող-մոն, յգ. հողմունք) «քամի» ՍԳր. Վեցօր. «աշխարհի կողմերը» ՍԳր. «դալուկ հիւան-դութիւնը, դեղնցաւ» Ոսկ. յհ. ա. 21 (այսպէս ըստ համեմատութեան յն. բնագրի, ապա թէ ոչ գաւառականներում քամի նշանակում է «շարժական յօդացաւ»)։ Որից հողմայոյզք Վեցօր. հողմաշարժ Յոբ. ժգ. 25. հողմաշունչ Ագաթ. հողմավար Յոբ. ժգ. 25. ծէ. 1. հող-մեղէն Եզն. հողմակոծ Ագաթ. Սեբեր. հող-մակոծութիւն Եւագր. խաւարահողմ Նար. հարաւահողմ Ագաթ. մոլորահողմ Ագաթ. հողմընդդէմ «քամուն հակառակ» Եւագր. 93 (երկիցս. բայց տպուած հողմ ընդդէմ.-Հողմընդդէմ խորհրդոց հողմընդդէմ հողմա-կոծեալ). հողմաղաց, հողմարգել (նոր բա-ռեր)։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Հաւատ, ոյ, ոց

s.

faith, belief, creed;
trust, confidence;
fidelity, faithfulness, good faith, sincerity;
proof, testimony, evidence;
Creed;
—ք, յոյս եւ սէր, faith, hope and charity;
քրիստոնէական —ք, the Christian religion;
դաւանութիւն —ոյ, profession of faith;
լոյս, ջահն —ոյ, the light of faith;
մասունք, սահմանք —ոց, articles of faith;
կենդանի, անյողդողդ or հաստատուն, գայթ ի գայթի, մեռեալ —ք, lively, resolute, constant or unshaken, tottering or wavering, dead faith;
անխտիր ի —ս, indifferent as to religious matters;
դաւանել զ—ս, to confess the faith;
ունել —ս, to have faith;
չունել ոչ —ս ոչ օրէնս, to regard neither law nor gospel;
գալ, դառնալ ի —ս, to become converted;
ածել, ձգել ի —ս, to convert;
հաստատուն լինել ի —ս, to be true to the faith;
—ս ի ներքս բերել, —ս բերել, to believe, to give credit to;
—ս ընծայել, to believe in, to give faith to;
—ս ունել յոք, to trust, to place faith in, to put trust in;
— տալ միմեանց, to make a contract, to contract an alliance, to enter into an engagement, to bind oneself;
ուրանել զ—ս, to deny or abjure the faith;
յորում ոչ գոյ —, unbelief;
անցանէ ըստ —ս, it is incredible;
—ոյ, worthy of credit;
cf. Թերանամ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Վանակ. հաւատ. = Տաթև հարց. 769 հետևեալ մեկնութիւններն է յարմարացնում. «Հաւատն լոյս. հաւն սկիզբն և ատն՝ զօրութիւն գործոյ. զհոյն գիր ի բաց առ, աւատ ասի. ամենայն ի դէպ բանի ասեն՝ թէ աւօտ կայ. և առա-ւոտ ասեն ոսկիզբն աւուրն, որպէս աւօտ արեգական գալոյ»։ ՆՀԲ լծ. հյ. հաւա-նութիւն, դաւանումն հաստատ, հա՛. այո՛ յաւէտ, թրք. էվվէթ, եբր. եհուտ «խոստովանութիւն, Յուդա», լտ. fides, իտալ. fede։ Մորթման ZDMG 26, 543 բևեռ. havadubi։ Տէրվ. տե՛ս հաւան։ Հիւնք. Աւետարան բառից։ Ալիշան, Հին հաւատք, էջ 7, 9 լտ. fides, իտալ. fede, ֆրանս. foi կամ հաւ «սկիզբ» և կամ հաւանուռիւն։ Meillet տե՛ս հաւան։ Pat-rubány SA 1, 210 զնդ. hu «լաւ»+ā+ պրս. vāt «բան, խօսք», իբր յն. εύαγ-Հέλιον «Աւետարան», իսկ ՀԱ 1908, 187 սանս. sabhā «ազգ», գոթ. sibja, հբգ. sippe+տալ՝ այն է «իր անձը ազ-գին նուիրել»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 100 հաւաստ բառից։ Karst, Յու-շարձան 421 տե՛ս հաւան։-Մառ, ИАН 1916, 237 հաւատ, հաւան, հաւաստի, համոզել և ամուր դնում է յաբեթական sam արմատից, որից և վրաց. մծամս «հաւատամ»։-Առհաւատչեայ բառը Lag. Armen. Stud. § 2411 համարում է ձևա-ցած ժողովրդական ստուգաբանութեամբ եբր. [hebrew word] 'erābōn «գրաւական» բառից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. հավատալ, Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. հավադալ, Շմ. հավատիլ, Գոր. Ղրբ. հվատալ, վհատալ, Ագլ. հվա՛տիլ, Մրղ. Սլմ. Վն. Տփ. ավատալ, Ախց. հավտալ, Ասլ. Պլ. հավդալ, Սեբ. հավդընալ, Հմշ. հավդը-նուլ, Մկ. խmվmտալ, Կր. Ոզմ. Տփ. ավտալ, Խրբ. Պլ. Ռ. ավդալ, Ալշ. Մշ. Ռ. ավդըեալ, Սվեդ. mվդիլ, Տիգ. mվդընmլ, Հճ. ավդօլ, Զթ. ավդօլ, ավդոլ.-սրանք անշուշտ բնիկ ժողովրդական ձևեր են.-սակայն գրականից են փոխառեալ Ագլ. Տփ. հավատ, Ակն. Պլ. հավաթգ, Սչ. հավադգ՝, Խրբ. հավադգ, Ռ. հավաթք, Տիգ. հmվmթք, Ասլ. հավա՞գ, հա-վա*, Զթ. հավօթք, հավոթք, Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. խավատ.-Նոր բառեր են հաւտեհան, հաւտեհանել «համոզելով իր ուզածը անել տալ».-Բլ. անավօտ «անհաւատ» (հաղոր-դեց Ս. Մովսիսյան, նամակ 1933)։


Հեղիք

s.

produce, product, production.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բերք, բոյս». գիտէ միայն ԱԲ. անստոյգ բառ։-Գւռ. կայ հեղի՝ որ տես եղի։


Հեստ, ի

adj.

contumacious, refractory, froward, wayward, wilful, disobedient, transgressing, restive, stubborn;
rebellious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն առ հեստի ձևը) «խեռ, անհնազանդ, խօսք չլսող, զմռող» Ոսկ. եփես. որից հեստել «ան-սաստել, անհնազանդ գտնուիլ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 16. Ես. Կիւրղ. ծն. հեստանալ Ճառընտ. հեստանք Եւեր. ռ. կոր. 107. Եւս. պտմ. 329. հեստութիւն Օր. լա. 27. Փիլիպ. ա. 17. Եզն. Մծբ. հեստումն Լծ. ածաբ.-գրուած է եստել Անան. ժմնկ. 52։


Հեստ

s.

cf. Հեստութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն առ հեստի ձևը) «խեռ, անհնազանդ, խօսք չլսող, զմռող» Ոսկ. եփես. որից հեստել «ան-սաստել, անհնազանդ գտնուիլ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 16. Ես. Կիւրղ. ծն. հեստանալ Ճառընտ. հեստանք Եւեր. ռ. կոր. 107. Եւս. պտմ. 329. հեստութիւն Օր. լա. 27. Փիլիպ. ա. 17. Եզն. Մծբ. հեստումն Լծ. ածաբ.-գրուած է եստել Անան. ժմնկ. 52։


Հեր, աց, ոց

s.

"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(եզ. ո հլ., յգ. ի-ա հլ.) «գլխի մազ» ԱԳր. Եփր. աւետ. որից հերաւոր Ոսկ. ես. հերարձակ Գ. մակ. դ. 6. Ոսկ. մ. ա. տիմ. ես. 292. հերատեալ Բենիկ. հերատուկ «ան-պատկառ՝ լիրբ կին կամ աղջիկ» Ոսկ. մ. բ. 23. հերագործ Նիւս. կազմ. հերատ «ճառառ» Բժշ. հերատուսեալ Շնորհ. վիպ. հերաքարշ Եղիշ. գալ. 355 (չունի ՆՀԲ). դալարահեր Մծբ. գանգրահեր Վեցօր. 119. Սեբեր. դեղ-ձանահեր Սասն. էջ 19. երկայնաճեր Ուռհ. ձաղկահեր Սեբեր. բազմահեր Ոսկիտ. հե-րակալ (նոր բառ) ևն։ Այստեղ է պատկա-նում նաև հերահարութիւն «գլխի մազերին խփելով եղած մի տեսակ կախարդութիւն» Մանդ. (ձեռագիրն ունի հեղահարութիւն, որ ԱԲ մեկնում է «թերևս հեղուկները զարնելով կախարդութիւն ընելը». ըստ իս պէտք է սըր-բագրել հերահարութիւն, քանի որ հեղինակը արդէն քիչ յետոյ բացատրում է «ի հեր գըլ-խոյ» ասելով, տե՛ս Աճառ. Արրտ. 1911, 671)։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «այծի, ուլի կամ նաև ոչխարի հօտ, երամակ» Երգ. դ. 1. Փիլ. քհ. 194. Պիտ. Նար. 114. Մխ. առակ. «փարախ» Փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 175. զրուած է նաև հո-րան Մագ. թղ. 121։-Այս բառից է ըստ ՆՀԲ հօրան լինել «ուրախանալ, խայտալ, այծի պէս ցատկռտել» Ոսկ. եբր. իգ. 526, որ Վարդանեան ՀԱ 1914, 327 սրբագրում է յօ-րան և կցում յօրանալ «յղփանալ, լիանալ» բային։


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։