Definitions containing the research ական : 10000 results

Ալոճ, ից

s.

a small medlar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.


Ախոյեան, ենի, ից

s.

cf. Ախոյան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, գրուած նաև ախոյան «օաջ. նախայարձակ կտրիճ. (ի հլ.) Բ. թագ. ա. 6, Յովել. բ. 7. Ագաթ. Եզն. Բուզ. «յաղթանակ» Ոսկ. յհ. բ. 39 Շար. որից ախոյանական Ոսկ. ես. ախոյենանալ Ուռպ. ախոյեանայարձակ կամ սղեալ՝ ախոյանարձակ Արծր. բռնախո-յեան Նար. էջ 260։

ՓՈԽ (borrowing) Հալերէնից հին ժամանակ փոխ-առեալ է վրաց ახოვანი «առնական, քաջ». ახოვანება «առնականութիւն, քաջութիւն». y ձայնը վրացերէնում v դառնալու իբրև լաւագոյն օրինակ կարող եմ յիշել վրաց. ბავრაკი բավրակի «դրօշակ», որ ծագում է թրք. [arabic word] bayraq հոմանիշից. ճիշտ նոյն ձևով էլ հյ. ախոյեան > վրաց. ախովանի։-lusti-laba, Dict. kurde 255 քրդ. ❇ šerāxiw «ախոյեան» բառը վերլուծելով šer «առիւծ»+axiw, վերջինը համարում է հյ, ախոյեան բառից փոխառեալ։ Բայց անշուշտ սխալ է, որովհետև ախոյեան բառը բար-բառներում գոյութիւն չունի։


Ախոռ, ոյ

s.

stall, stable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։


Ակառն

s.

citadel, castle, fortress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։


Ակութ

s.

hearth, fire side.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։


Ակքան

s. bot. thistle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։

= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Ակօս, ից, աց

s.

furrow;
— ձգել, to make a furrow, to plough.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Վն. ակօս, Մշ. Նբ. Սլմ. ակոս, Խրբ. ագօս, Ալշ. ագոս, Ոզմ. ագուս, Զթ. mգէօս.-Նոր բառ է ակնակօս լինել Երև. «արտը բաւական վարած և վերջացնելու մօտ լինել» (Ազգ. հանդ. թ. 141).-Սալմաստում ակօս նշանակում է «գութանին լծուած ամոլի ձախ եզը»։


Ա՜հ

int.

oh! ha!

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։

ԳԴ պրս. [arabic word] huy «ա՛հ» բացագանչու-թիւնից դնում է հյ. ա՛հ և գոյականաբար ահ «վախ», նոյնը նաև Հիւնք, Տէրվ. Նախլ. 84. սանս. tras, զնդ. tarəs, հպրս. tars, պրս. tursīdan, լտ. terrere, յն. τρεῖν «վախենալ» բառերի հետ՝ հնխ. tars. tras արմատից, իբր արհ, որից թե-թևացած՝ ահ։ Թիրեաքեան Սարնամակ ծան. 41, վախ, պախ և պակ հոմանիշ-ների հետ, իսկ Բազմ. 1912, էջ 269 վախ բառից թեթևացած։ Pedersen, Հայ. գր. ւեզ. 56 սանս. քti-«յարձակում», հսլ. rati «կռիւ» բառերի հետ. հմմտ. մահ։ 3. Գ. Մ., Պտմ. գրակ. էջ 16 ահիաարա-նոց բառի մէջ ահի=սանս. ահի «օձ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ահ, Ագլ. Հճ. օհ, Զթ. օհ, ոհ, Ակն. այհ, Խրբ. այ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. ախ. այս բոլորը աւելի «Աստուծոյ ահը» բա-ցատրութեան մէջ են գործածում։ Արհ ձևը պահում է Եւդ. արհուրելի «զարհուրելի»։ Ա-ռանձին ոճերով գործածւում են ահ անել, ահ ոօել, սիրտը ահ ընկնել, ահ տալ ևն։ Նոր գաւառական բառեր են ահալի, ահակալել, ահաճար ահահորիլ (արտասանուած ախա-խորիլ), ահազոր, ահնթփիլ, զահնդիլ, զա-հահորիլ, զարզանդ, զարհուր ևն։ Հետաքըր-քըրական է գւռ. ահառիլ «սոսկալ» իր զանա-զան ձևերով. -ահռիլ, ահռուիլ, ահմռիլ, ոհ-մըռիլ, ոհմիլ, հմռիլ, զահմռիլ, զահրուիլ։

ՓՈԽ (borrowing) Մեզանից է վրաց. զարի «վախ, սոսկում». ծագում է հյ. արհ ձևի *զարհ սաստկականից. մեր կորցրած ր ձայնը վրա-ցականում դեռ պահւում է։


Ահ, ի, իւ, ահք, ից, իւք

s. adv.

fear, dread, fright, terror;
— արկանել, to frighten, to terrify, to intimidate;
— յահի լինել՝ զահի հարկանիլ, to fear, to be seized with alarm;
առ ահի, for fear, lest;
ահ ընդ ահ, with fear, with a timid air.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։

ԳԴ պրս. [arabic word] huy «ա՛հ» բացագանչու-թիւնից դնում է հյ. ա՛հ և գոյականաբար ահ «վախ», նոյնը նաև Հիւնք, Տէրվ. Նախլ. 84. սանս. tras, զնդ. tarəs, հպրս. tars, պրս. tursīdan, լտ. terrere, յն. τρεῖν «վախենալ» բառերի հետ՝ հնխ. tars. tras արմատից, իբր արհ, որից թե-թևացած՝ ահ։ Թիրեաքեան Սարնամակ ծան. 41, վախ, պախ և պակ հոմանիշ-ների հետ, իսկ Բազմ. 1912, էջ 269 վախ բառից թեթևացած։ Pedersen, Հայ. գր. ւեզ. 56 սանս. քti-«յարձակում», հսլ. rati «կռիւ» բառերի հետ. հմմտ. մահ։ 3. Գ. Մ., Պտմ. գրակ. էջ 16 ահիաարա-նոց բառի մէջ ահի=սանս. ահի «օձ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ահ, Ագլ. Հճ. օհ, Զթ. օհ, ոհ, Ակն. այհ, Խրբ. այ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. ախ. այս բոլորը աւելի «Աստուծոյ ահը» բա-ցատրութեան մէջ են գործածում։ Արհ ձևը պահում է Եւդ. արհուրելի «զարհուրելի»։ Ա-ռանձին ոճերով գործածւում են ահ անել, ահ ոօել, սիրտը ահ ընկնել, ահ տալ ևն։ Նոր գաւառական բառեր են ահալի, ահակալել, ահաճար ահահորիլ (արտասանուած ախա-խորիլ), ահազոր, ահնթփիլ, զահնդիլ, զա-հահորիլ, զարզանդ, զարհուր ևն։ Հետաքըր-քըրական է գւռ. ահառիլ «սոսկալ» իր զանա-զան ձևերով. -ահռիլ, ահռուիլ, ահմռիլ, ոհ-մըռիլ, ոհմիլ, հմռիլ, զահմռիլ, զահրուիլ։

ՓՈԽ (borrowing) Մեզանից է վրաց. զարի «վախ, սոսկում». ծագում է հյ. արհ ձևի *զարհ սաստկականից. մեր կորցրած ր ձայնը վրա-ցականում դեռ պահւում է։


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bötticher ZDMG 1850, 350 միացրեց սնս. savya-, զնդ. havya, hāvōya, պհլ-hōi կամ havīk «ձախ» բառերին։ Այս մեկնութիւնը ընդունում են Müller, Justi, Տէրվ. ևն։ Lag. Arm. St. § 45. այս բա-ռը համարում է պահյաւական փեռեւառաւ-թիւն, մինչդեռ ձախ բնիկ հայ է։ Տէրվ. Նախալ. 105 ահեակ հանում է հնագոյն *հաւեակ ձևից, իբր նախաձայն հ ևոռած և միջաձայն վ դարձած հ. ինչ. արուեստ> արհեստ։ Հիւբշման, որ KZ 23 նոյնպէս ընդունել էր վերի մեկնութիւնը. Arm St. 17 կասկածով է վերաբերւում, իսկ Arm. Gram. 414 բոլորովին սխալ է գտնում, ասելով որ «եթէ բնիկ հայ լինէր՝ սանս. savya=հյ. *հեգի կամ *եգի ձեւը պիտի առնէր. հմմտ. սանս. gavya= կոգի. իսկ եթէ փոխառեալ լինէր իրանեանից, պհլ. hōī, havīk ձևերը շատ անհամաձայն


Աղաբողոն, ի, աւ

s.

great coat, surtout, cloak, mantle, gown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վերարկու, կրօ-նաւորի կարճ փիլոն» Ոսկ. ես. Բուզ. ե. ը. Եղիշ. Խր. Վրք. հց. Պիտ. գրուած նաև աղէ-բողոն, աղաբաղովն, աղաբանոս, աղաբղոն, ղաբողոն Պտմ. մծբ., ղաբողոնիկ, ղաբոնիկ Պտմ. մծբ. 18. անաղափ, անաբող, անա-փաղ Վրք. հց. Ճառընտ. Մաշտ. բողոն կամ րուոոն Ճառընտ. = Անկ. գիրք առաք. 26. այս բոլորի մէջ ամէնից աւելի գործածական և կենդանի ձևն է աղաբողոն, հոլովման համար հմմտ. աղաբողոնօք Ոսկ. տիտ. ա-ղաբողոնամբ. Վրք. հց. ա. 205. բարդու-թեամբ կայ մերկաղաբաղ «հնդիկ քաֆիր» Ոսկ. բ. կոր։


Բանկն, կունք

s.

coarse language;
tale, story, fable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«առասպել, հէքեաթ, մուսալ» Ոսկ. Կող. էջ 582. Բրս. մրկ. գրուած է նաև բանգն Ոսկ. եբր. թ. 500. բայց լաւագոյն ձևը թւում է բանկն, որից նաև բանկնարկել «առասպե-լաբանել» Եւս. քր. ա. 256. կայ դարձեալ յդ. հյց. բանկունս «առասպելներ» Պարապմ. 226 (որ ՆՀԲ համարում է բանիկ բառից, բայց ըստ իս այստեղ պիտի դնել). ԱԲ էլ յի-շում է բունկն ձևը (չգիտէ ՆՀԲ), որից յա-ռաջացած է ունկն և բունկն «ցնդական խօս-քեր» Մխ. ապար.։


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

-Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։

ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։

= Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.


Բաշոտ

s.

a kind of falcon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բազէի նման մի թռչուն». ՆՀԲ դնում է գաւառական բառերի շարքում, իսկ ՋԲ և ԱԲ իբր հին բառ։


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։


Բասիր

cf. Բասրելի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։

= Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։


Բարապան, աց

s.

usher, porter.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,

Ուղիղ մեկնեցին Պատկ. Maтepiaль 1, էջ 8 և Հիւբշ. ZDMG 36(1882), էջ 128-9։ Հիւնք. բարակ «որսական շուն» բա-ռից։


Բարբուտ

s. mus. cithern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბარძაღი բարձաղ'ի «բարձք, զիստ» (Չուբինով, էջ 98). չեչէն. barc «der Ehrenplatz, պատուոյ բարձ» (թերևս և լին, տպագրական վրիպակ փխ. barc կամ թէ barç=բարծ, բարց). այս բա-ռը չի կարող հայերէնից բաժանուիլ, որով հետև միւսները ունին barz, balis, baz.-Սղերդի արաբախօս քրիստոնեաների բար-բառով parsig «բարձիկ» (Բիւր. 1899, 116)։


Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։


Բարունակ, ի, աց

s.

vine-branch;
branch, bough, shoot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։


Բաւ

s.

end, limit;
sufficiency;
— է, v. imp. it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«հասնելու՝ բռնելու ծայր, վերջ, սահ-ման» ՍԳր. որից անբաւ «անվերջ» Երեմ. բ. 6. Կոչ. Ոսկ. Ագաթ. բաւակ «ձեռնհաս, կա-րող» Սեբեր. 100. բաւական «չափ, հասողու-թիւն» Ել. ժբ. 4. Ագաթ. «հերիք, որ կօգտէ, կբաւէ» ՍԳր. Կոչ. «գոհ» Սիր. խ. 18. Կանոն. (այժմ էլ գործածական է այս իմաստով ա-րևելեան գրականում, բայց արևմտեանը չգի-տէ). «ձեռնհաս, կարող» ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 6. Եւս. քր. անբաւական Ագաթ. բաւել «ձեռնհաս՝ կարող լինել» ՍԳր. Ագաթ. «տևել, դիմանալ, յերկարել» Եւս. քր. «սպասել, համբերել» Ոսկ. մ. և ես. Սեբեր. «հերիք լի-նել, օգտել, բաւական լինել» Ագաթ. բաւե-նուցանել Ագաթ. Կիւրղ. ծն.։ Նոյն արմատը ունի նաև բով ձևը՝ որից ածանցուած են բո-վել «ձեռնհաս լինել» Վրք. հց. «զօրել» Մխ. բժշ. 84. «տոկալ, համբերել» Դամասկ. բո-վալ «հասնիլ, ժամանիլ» Ուռհ. բովական «բաւական» Ոսկ. ես. բովականութիւն Ոսկ. մ. գ. անբով «անբաւ» Գնձ.։-Նոր բառեր ևն՝ անբաւարար, բաւականաչափ, բաւակա-նի, բաւականին, բաւարար, բաւարարել, բա-ւարարութիւն ևն։

անբաւ «անվերջ»՝ բաւ բառից. բայց ան-բաւ «անճառ, անպատում». բա, բալ. բառ, բան ձևերից։ Lagarde, Urgesch. 189 բաւ՝ սանս.. bhu, յն. գυ-. իսկ էջ 130՝ անբաս «անճառ» = սանս. bhä։-Lag. Arm. Stud. § 374 բաւա-կան ձևի հետ համեմատում է պրս. [arabic word] bab «արժանի»։ Տէրվ. Նախալ. 97 հնդ. bhū, յն. φὸω, լտ. fuo, fui, լիթ. buti, գոթ. bauan «բնակիլ», հյ. բոյն, բոյս բառերի հետ՝ հնխ. bhu «լինել, բնա-կիլ» արմատից։ Հիւնք. բովք-ից դնում է բովանդակ, որի հակառակն է բաւա-կան, սրանից բևեկնի, յորոց համառօ-տեալ բաւակ, բաւ, ամբաւ։ Patrubány SA 1, 189 յաջորդ բաւանդակ բառի հետ, միասին՝ պարսկական *փոխառա-թիւն է համարում (ընդունում են նաև ուրիշները, ինչ. Bartholomae, Altir. Wört. 969, Boisacq 151 և վերջին անգամ Benneniste BSL,՝ հտ. 34, M 102, էջ 189)։-Scheftelowirz BВ 29, 37 սանս. bhavati «լինել», հսլ. byti, լիթ. buti, յն. φύω «աճեցնել». ւտ. fui «եղայ» ևն ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 49 լիթ. bengiú «վերջացնել». pabanga «վերջ» բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Տփ. բօվական, որ ծագում է բով արմատից (տե՛ս վերը)։


Բաւանդակ

cf. Բովանդակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։

-Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։


Բերդ, ից, աց

s.

fortress, castle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Գւռ. թրք. Կր. pert «արտի թումբ» (Բիւրակն 1898, 626)։-Պատահական նմա-նութիւն ունի չեչէն. berd «ժայռ»։


Բզրուկ

s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։

= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։


Վէժ

cf. Բէժ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«դուրս թափիլ, դուրս հոսիլ». արմատ առանձին անգործածական, որից վիժել կամ վիժիլ «դուրս հոսիլ, վայր թափիլ» Ոսկ. մ. ա. 6. Կոչ. Սեբեր. որ և վիժուլ Ոսկ. մ. գ. 30 կամ վիրժել Եփր. ա. կոր. 68. Գր. տղ. լէմ, վիժած «թերածին, վիժուած սաղմ» Թուոց ժբ. 12. Ժղ. զ. 3. ապաւիժիլ «դուրս վտար-ուիլ (կերակուրը փորից)» Կոչ. վիժակ «հո-սանք, ջրվէժ» Անան. եկեղ. Նար. կգ. 160 վիժանուտ Փիլ. լին. վիժականալ «բխիլ, ջու-րը ցայտիլ» Տիմոթ. կուզ. էջ 258. ջրվէժ Փարպ. քարավէժ Ոսկ. մ. ա. 13, բ. 3 և Ես. Ագաթ. քարավիժութիւն Ոսկ. մ. ռ. 1 1։ գահավէժ բ. մն. իէ. 12. Ղկ. դ. 29. գետա-վէժ Ագաթ. ծովավէժ Պիտ. Ղևոնդ. դարա-վէժ Ճառընտ. դառնավիժան Տօնակ. Բենիկ, վիժան «վիժուած սաղմը. avorton» (նորա-գիւտ բառ) Մ. Մաշտ. 1714, էջ 391։


Բիլ

s.

azure, bright blue.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։

հետևել են դալ «դալար», լոք «կար-միր»։-Այս պատուական մեկնութիւնը թելադրեց ինձ մեր համալսարանի դա-սախօսներից՝ հայագէտ Մանուկ Աբե-բէլլլն։


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։


Բղուկ

s.

pot, earthen vessel.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«հողէ աման՝ իւղ, պանիր և թթուեղէն դնելու» Հայել. 178. աւելի հին ձև է բղուղ Ոսկիփ. Վրդ. առ. 253. Վստկ. 102, 137. Զքր. սարկ. Ա. 58, Հին բռ. գրուած նաև բղող, բլուդ, բլուզ, որ ՆՀԲ և ՋԲ գաւառական են համարում։

= Պրս. [arabic word] balūk «է տեսակ իմն կըթ-ղայի՝ որով ըմպեն զգինի», [arabic word] barx «անօթք գինւոյ և գործիք բազմականի»։

ԳՒՌ (dialectal) Սեբ. բ'ղուգ, Ռ. փուղուգ.-Ալշ. բ'ղիգ.-Տփ. բղուղ, Ախց. Երև. Կր. բ'ղուղ (Ախց. և Կր. սեռ. բ'ըղվի, յգ. բ'ըղվընէր).-Ոզմ. բ'ղող, Խրբ. բ'ղօղ, Մկ. պղօղ, Արբ բ'օղօղ.-Խտջ. բ'ուլութ.-այլ ձևեր են բը-լուզ, բլուկ, բլիկ ՆՀԲ, բլուդ ԱԲ և ՋԲ, որոն-ցից ունինք բլտիկ Ք. բղկնակ Պրտ. բղողիկ Բլ. նուազականները։


Բոբ

s.

basket;
sack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝


Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «անբարոյական կին, պոռնիկ» ՍԳր. Բուզ. Ոսկ. Եփես. որից բոզութիւն Մծբ. Ոսկ. մ. բ. 12. բոզահոմանի Ոսկ. մ. բ. 12. բոզանոց ՍԳր. Ոսկ. մտթ. կող. եբր. և ա. տիմ. Եւս. պտմ. Ագաթ. բոզորդի Եփր. համաբ. 31 և ել. բոզաւագ «բոզանոց պահող» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 3։

-Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.


Բոհմունք

s. pl. threat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սպառնալիք, վախ, երկիւղ, սոսկում» Յհ. կթ. (երկու անգամ միայն ու-նի՝ հյց. բոհմունս, էջ 163 և սեռ. բռհմանց, էջ 421 ձևով. որից երևում է, որ ուղղականն է *բոհմունք, եզ. *բոհումն, արմատը բոհ?) գրուած է բահմունք Կոստ. Երզն. 163։

Պատահական նմանութիւն ունի պոս. [arabic word] bīm «վախ, երկիւղ», ուր m ար-մատական է, մինչդեռ մեր բառի մէջ մ մասնիկ է։


Բոյժ

s.

cure;
remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։

= Հնխ. bho-bhr-o ձևից, որ կրկնականն է bher, bhere, bheru, uhreu, bhereu «ե-ռալ, եփել, ծփալ» պարզական արմատի, որի միւս ժառանգներն են՝ լտ. ferveo, fer-bui, fervo, կիմր. berwi, բրըտ. bervein, berucin «եռալ, եփիլ», միռլ. berbaim «ե-փել», գոթ. հբգ. brinnan և գերմ. brennen «այրել, վառել» (ուրիշներ տե՛ս աղբիւր բառի տակ և [hebrew word] alde 225, 286, Ernout-Meillet 338, Kluze 72, Boisacq 1037, Po-korny 2, 167)։ Հայերէնի վերի ձևերը ցոյց ևն տաւես -O-ձայնդարձր, բայց գաւառա-կանների մէջ ունինք նաև -e-ձայնդարձը բերբել ձևով։


Բորբոս, ի

s.

mould, mouldiness, mustiness;
ունել զհոտ —ի, to smell musty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գ7Ռ -Ալշ. Մշ. բ'օրբ'ոս, Երև. բ'օրբ'օս, Պլ. փօրվ.օս, Պրտ. բ'սբ'օրօդ «բորբոսնած», Սեռ. բ'օրբ'էս, Տիգ. փօրփուս, Ոզմ. բ'էօրբէօս, Շմ. պիւրպէօսն. Մկ. պիւրպիւս, Ղրբ. փըր-փէշն. -բայական ձևով՝ Խրբ. բ'օրբ'սօդիլ, Ալշ. Մչ. բ'օրբ'rսնել, Ախց. Կր. բ'օրբսնիլ, Տփ. բօրփսնիլ, Ննխ. փօրփսնէլ (հինը բօր-բըսնէլ), Պլ. փօրփսնիլ, Տիգ. փօրփսիլ, Սլմ. Վն. պէօրպսնել, Ասլ. բ'սբ'րէօդիլ, Շմ. պիւր-պէօսնիլ, Ագլ. բըրբէ՛շնիլ, Ղրբ. փըրփէ՛շնիլ, Հճ. բ'mյբ'mսել։


Բորենի, նւոյ

cf. Բորեան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.

Lagarde. Arm. Stud. § 412 -ենի մաս-նիկով բոր «քոս» բառից. ասպէս է կո-չուած անասունը՝ մորթի բծաւորութեան պատճառաւ. հմմտ. եբր. [hebrew word] sābō'a «բորենի», որ բուն նշանակում է «գու-նաւոր»։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 408 սումեր. սր urri, bar «բորենի»։ Պատահական նմա-նութիւն ունի սանս. bhāri «առիւծ»։


Բուիճենիկ

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *boy-i čenik=պրս. [arabic word] bōy-i-čini «ճենական խունկ», որ ծագում է [arabic word] bōy «խունկ» և [arabic word] č̌in «Չին» ռառե-րից. ճի՛շտ ինչպես ունինք դարինենիկ < պհլ. *dar-i čenik=պրս. [arabic word] darčir «չինական փայտ»։-Հիւբշ. 123։


Բուխերիկ, րկան

s.

chimney.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծխնելոյզ» Դրնղ. 476. յետին ժամանակի բառ, որ հիմայ էլ գործածական է գւռ. բխերիկ, բուխարիկ, բուխերիկ, բու-խուրիկ, բուխերի ձևերով և «վառարան կամ ծխնելոյզ» նշանակութիւնով։


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մշ. Ջղ. բ'ուշտ, Խրբ. Սչ. բուշտ, Հմշ. պուշտ, Ննխ. փուշտ, Ագլ. բիւշտ, Շմ. պիւշտ, Ասլ. փիւշդ, բոլորն էլ նշանակում են «բշտիկ, ուռեցք», իսկ Տփ. բուշտ «փուչիկ, միզափամփուշտ»։-Բայաձև Ագլ. Տփ. բշտիլ, Ալշ. Ջղ. բ'շտել, Ննխ. բըշ-տէլ, փշտէլ, Երև. պշտէլ, փշտէլ, Պլ. բշդել, Սեբ. բ'շդել, Ռ. փշդիլ։-Նոր բառեր են բշտիկ, բշտռկիլ, բշտռտել, բշտեցնել, բշտբշտիլ, բշտբշտոտիլ, ալաբուշտ.-հե-տաքրքրական է յատկապէս՝ Մշ. փալամ-փուշտ «բաղափուշտ»։


Բուստ

s.

coral.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քարի նման ծովային մի բոյս. մարջան, corail» Բժշ. գրուած նաև պիստ. արդի գրականում գործածական է միայն ա-ռաջին ձևը։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.

Տէրվ. Altarm. 32 լն. βνντης «փոթորիկ, հողմ», հյ. բչել, բչիւն, հսլ. боукати, боукъ ևն։ Հիւնք. բաւ, բաւական և բևեկն բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։

«իշխան» Ուռհ. Գր. տղ. Միխ. այ-ռեմ. 78. Սմբ. դատ. 15. Վահր. ոտ. Հեթում պտմ. գրուած բրէնձ Սկևռ. պատ. 13. այժմ օնգուած է արևմտեան գրականում, բայց ա-րևելեանն ունի պրինց՝ նոր փոխառութեամբ ռուսերէնից կամ գերմաներէնից


Բօթ, ի, ոյ

s.

sorrowful news.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Նախալ. 66բ բացասականով՝ աւ արմատից. հմմտ. աւետել, աւաղ, լտ. ovare, յն. αῦω, սանս. av։ Հիւնք, փոթորիկ բառից։ Գաղանճեան, Արև. մամ. 1902, էջ 75բ մասնիկով աւետել բայից։