Definitions containing the research աստի : 1548 results

Հեսկ, ոյ

cf. Հեսկեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հյ. «առագաստի կապ կամ չու-ան» Վրք. հց. բ. 353-4 (յգ. հեսկք, հես-կեան). «խսիր կամ նման նիւթ՝ ոտքին փա-թաթելու համար» Բուզ. 274. որից հեսկի «ոտքի զանգապան, սռնապան» Առաք. պտմ. 133։

NBHL (1)

Ուսան գործել զկողմանակի հեսկս առագաստից։ Գործէին հեսկս առագաստեայ։ Հեսկք առագաստէից. հեսկետնն եւ այլն. (Վրք. հց. ձ։)


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սաստիկ, շատ, խիստ», ՍԳը. որից յոյժ յոյժ «խիստ շատ» Ծն. է. 19, լ. 43. ա-ռաւել քան զյոյժ «չափազանց» Եղիշ. դտ. և խաչել.։

= Կազմուած է յ նախդիրով ոյժ բառից, որ իրանական փոխառութիւն է. իմաստի զարգացման համար հմմտ. կար «կարողու-թիւն, ուժ» և կարի «շատ»։--Հիւբշ. 215։

NBHL (2)

ՅՈՅԺ. Ստէպ առընթեր այլոց բառից դնի ոճով, որպէս Սաստիկ. կարի. ուժգին. առաւել. յետին.

Զյոյժ անմտութիւն ցուցանել։ Զյոյժ անմիտն հաւանեցուցանել։ Տեսանէին զվէրսն յոյժ եւ սաստիկ։ Յոյժ յիրաւի կարգեաց։ Զառընթերակայ կենացս յոյժ անարգութիւն զմտաւ ածեալ. (Իսիւք.։)


Յոյս, յուսոյ, ով, յոյսք, յուսից

s.

hope, hopes, expectation, longing;
confidence, trust;
դեռածին, հաւաստի, կենդանի, եռանդուն, մխիթարիչ, մեծ, կոյր —, renewed or reviving, well-grounded, lively, ardent, solacing, great, blind hope;
ընդունայն, տկար, անստոյգ, պատիր or խաբէական, սուտ, խուսափու, անմիտ —, vain, weak, uncertain, delusive or deceitful, false, fleeting, foolish hope;
նշոյլք յուսոյ, the rays of hope;
բառնալ զ—, to take away or put out hope;
զհետ գնալ սնոտի յուսոյ, to abandon oneself to chimerical hopes, to hunt a shadow;
սնոտի յուսով պարարել, ի սնոտի — կապել, to nourish oneself with vain hopes;
քաղցր յուսով պարարիլ, to hug oneself with the delightful hope;
գեղեցիկ յուսով պարարել, թարթափեցուցանել զոք, to feed or entertain one with flattering hopes or chimeras, to keep one in suspense;
to ridicule, to deride;
վհատիլ ի յուսոյ, to lose hope;
հատանել զ— իւր, to despair, to give up all hope, to be in despair;
յուսով կեալ, to live in hopes;
դնել զ— իւր ի վերայ ուրուք, to build on one's hopes;
— տալ, to cause to conceive hopes, to give hope, to inspire with hopes;
ի դերեւ հանել զ— ուրուք, to deceive one's hopes or expectations;
լնուլ, կատարել զ— ուրուք, to fulfil a person's hopes;
ծփել ընդ մէջ յուսոյ եւ երկիւղի, to hover between hope and fear;
— է ինձ, I have some hopes;
— մի այսպիսի է ինձ զի, I hope that, I am in hopes that;
— իմ է, that is my only hope;
փակեալ յամենայն յուսոյ ակնկալութեան, hopeless;
— եւս շիջեալ էր յիս, hope died within me;
բարձաւ ամենայն — փրկութեան, all hope of safety was lost;
պակասեալ յամենայն յուսոյ փրկութեան, despairing of life;
հատաւ — նրան, he despaired;
հատաւ — մեր, our hope is vanished;
դու ես միակ — իմ, all my hopes are in you;
cf. Հատանիմ;
արծարծել զ—, to revive hope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. τույս, Ագլ. Երև. Շմ. հույս, Սչ. հուիս, Ալշ. Ախց. Մշ. τուս, Կր. ույս, Մկ. հուս, Ոզմ. օւս, Սլմ. թուրքերէն բառի հետ կրկնութեամբ՝ հիւս-ումուդ. -Հմշ. յոյս ստա-ցած է «փափագ» նշանակութիւնը.-Նոր բա-ռեր են յուսատեղ Ղզ. Ղրբ. «յոյսի տեղ, ա-պաւէն», բայական ձևով՝ Ջղ. չուսանալ «յու-սալ», չուսադվել «բարկանալ» (իբր<յուսա-հատուիլ. իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. se dèsespérer «յուսահատուիլ». բայց Molière, L'Avare, III, տեսիլ 7րի վերջերը՝ il se dèsespère «սաստիկ բարկա-նում, զայրանում է»)։


Նատիկ

cf. Նատիփ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փոքրիկ խմորեղէն». Խնդրեաց նատիփս. Վրք. հռ. բ. 365 (ըստ ՆՀԲ նատիկս). Գնեա՛ ինձ պղակունտա, այսինքն նատիփ. Վրք. հց. բ. 358. երկուսն էլ ուղղելի նաստիկ։

NBHL (1)

ՆԱՏԻԿ կամ ՆԱՏԻՓ. Փոխանակ գրելոյ Նաստիկ. յն. նասդի՛սգօս. ναστίσκος (ի ναστός placenta ). placentula. Պլակինդի փոքրիկ. ... cf. ՊՂԱԿՈՒՏՐ.


Նատիփ

s.

small cake, crumpet, bun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փոքրիկ խմորեղէն». Խնդրեաց նատիփս. Վրք. հռ. բ. 365 (ըստ ՆՀԲ նատիկս). Գնեա՛ ինձ պղակունտա, այսինքն նատիփ. Վրք. հց. բ. 358. երկուսն էլ ուղղելի նաստիկ։

NBHL (1)

ՆԱՏԻԿ կամ ՆԱՏԻՓ. Փոխանակ գրելոյ Նաստիկ. յն. նասդի՛սգօս. ναστίσκος (ի ναστός placenta ). placentula. Պլակինդի փոքրիկ. ... cf. ՊՂԱԿՈՒՏՐ.


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.

NBHL (1)

Մշակ՝ առանց ծովու վաճառական, ծառոց տնկիչ, բժիշկ հողմոց, ժամուց դաստիարակ. (Պիտառ.։)


Մասն, սին, սանց

s. adv.

part;
bit, piece, morsel;
share, portion;
lot, parcel;
ration, allowance;
contingent, quota;
side, part, quarter, clime;
minute;
relics;
holy or hallowed bread;
— հաւատոյ, article of faith;
մասունք բանի, the heads of a discourse;
— բարի, the better part;
— զգայական, սրտմըտական, ցանկական, sensitiveness;
irascibility;
concupiscence;
մասամբ, ըստ մասին, ըստ մասնեայ, ի —է, in part, partly;
partially, in parts;
by halves;
մեծաւ մասամբ, ըստ մեծի մասին, բազում մասամբ, ըստ առաւելագոյն մասին, for the most or greatest part, mostly, chiefly;
յայսմ մասին, ի մասինդ, յայդմիկ, on this side, on this consideration;
ի մասին, for, instead of;
— առ — or առ մասին, — —, piecemeal, in pieces, piece by piece, in shreds, limb by limb;
իմով մասամբ, on my part, as for me;
աղօթից մասամբ, as for, or with regard to prayers;
ի պարգեւի մասին, in place of a gift, as a gift;
նմա ել —, he was allotted, he had for his share, or portion;
it is fallen to his lot;
— ունել, to participate in, to take a part or concern in;
ի բարեաց մասին առնուլ, to take in good part;
ի չարի մասին առնուլ, to take ill, or amiss;
գրաւիլ ընդ մասամբք ախտից, to be subject to certain vices;
չիք մերընդ դաւթի, we have nothing to do with David.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მახი մասի «15 վայրկեա-նի ժամանակամիջոց». այս իմաստի համար հմմտ. վերը մասն «վայրկեան» ԱԲ (վկայու-թիւնը անյայտ)։-Տե՛ս նաև կալ բառի տակ

NBHL (1)

Այլ հասարակօրէն՝ մասն կամ աստիճան ասի վաթսուն մղոնն. (Փիլ.։)


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-տին, -տամբ, -տունք, -տանց) «ձեռքի կամ ոտքի մատ» ՍԳր. փխբ. «սանդուխի աստիճան, երաժշտական եղանակ, մի մատնաչափ» ՍԳր. Ոսկ. «խա-ղողի որթի ճիւղերը» Վստկ. Անկ. գիրք հին կտ. 316. ածանցման մէջ մտնում է հետևեալ 4 ձևերով. -ՄԱՏՆ. ինչ. մատնանշան Կորիւն. մատնացոյց Եփր. ծն. կամ մատնցոյց Գ. մակ. զ. 22. Յոբ. լդ. 26. Եփր. ել. մատնա-հատ Կաղնկտ. մատնէք «սիւնի վրայի մատ մատ ակօսները» Գ. թագ. է. 15. մատնա-շուրթն Բժշ. մատնոց Յայսմ. երկմատնի, երեքմատնի ԱԹ. հնգմատնեան Այն. վերլ. սանդղամատն «սանդուխի ոտքը» Վրդն. ա-ւետ. Մագ. և Երզն. քեր. վարդամատն Նոնն, Յայսմ. շալակամատն «պայուսակի մէկ աչ-որ» Կիւրղ. թգ. մատնանիշ, մատնանշել, մատնեմատ (նոր բառեր).-ՄԱՏԱՆ-, ինչ. մատանել «կնքել» Սարգ. Վրդ. ատմ. մա-տանի ՍԳր. մատանահար «մատանիով կնիք» Երզն. խրատ.-ՄԱՏԻՆ-, ինչ. մատինայօրին «Աստուծոյ մատով յօրինուած» Տաղ. -ՄԱՏ-ինչ. մատհրաման «յորդորական կամ հրա-մայական (մակբայ)» Երզն. և Նչ. քեր. երկ-մատենի Եղիշ. երեց. հարսնմատ «նունու-ֆար» Գաղիան.-Նոյն արմատից են ձևա. ցած նաև մատն «մատնութիւն» Ոսկ. ես. 84, մատն առնել «այպանել, նշաւակել» Սիր իթ. 35 (հմմտ. գւռ. մատի վրայ առնել), մատն գործել «սպանութեան միջամուխ լի-նել» Նանայ. մատն լինել «մատնել, ուրի-ռի ձեռքը յանձնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. և բ. մատն և տուր լինել «մատնել» Ոսկ. մ. բ. 6. ի մատանակ կամ ի մատնեակ արկանել «բռնել, մատնել, ձեռքը գցել» Սեբեր. 66. Ոսկ. մ. գ. էջ 125. մատնել ՍԳր. մատնիչ ՍԳր. մատնութիւն Իմ. ժէ. 11. 14. մատնտու «մատնիչ» Գ. մակ. գ. 16. անձնամատն Ա. թագ. ի. 30. տիրամատնիչ Բուզ. աշխարհա-մատն Երզն. լուս.։

NBHL (2)

Սանդուղք եդեր յերկրէ յերկին՝ ինըն մատամբք աստիճանին։ Ելից առ քեզ մըտօք յերկին ... գոնէ մատամբք աստիճանին. (Յիսուս որդի.։)

Մատունք սանդղոցն. այսինքն աստիճանք. (Վանակ. հց.։)


Ծաղիկ, ղկան, ղկի, ղկանց

s. med. fig.

flower;
small-pox;
beauty, youth, bloom;
flower, choice, best;
— գինւոյ, mother or floating lees of wine;
— պղնձոյ, verdigris;
արանց —, cf. Լօշ;
— գունոց, splendour, vivacity of colour;
ցոյցք ծաղկանց, — show;
նկարիչ ծաղկանց, — painter;
աման ծաղկի, — pot;
— մանր, floweret;
գեղեցիկ՝ հոտաւէտ՝ քաղցրահոտ՝ անհոտ՝ դեռափթիթ՝ գեղափթիթ՝ գեղափայլ՝ թարշամ՝ սիրուն՝ երփներանգ՝ կարմրագեղ՝ —, beautiful, sweet, fragrant, inodorous, fresh-blown, splendid, faded or withered, lovely, variegated, scarlet -;
ծաղկէ ի —, from — to -;
քաղցրաբոյր հոտ ծաղկանց, the sweet perfume of flowers;
ծածկել զերկիր ծաղկօք, to cover the earth with flowers;
ծաղկունս ոփռել, to strew with flowers;
փթթին, թարշամին ծաղկունք, the flowers are blooming;
— fading;
ի — մանկութեանն, in his earliest years;
ի ծաղկի լինել, to be about to blossom;
to be in the bloom of youth;
ի ծաղկի or ի — հասակին, in the prime of life;
in the — of manhood;
cf. Թօթափեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Վն. Տփ. ծաղիկ, Ագլ. Սլմ. ծաղիկ՝, Ալշ. Մշ. ծա-դիգ, Հմշ. Սեբ. Սչ. ձաղիգ, Ջղ. ծաղիք, Մրղ. ձաղիյ, Տիգ. ձmղիգ, Ոզմ. ծաղէ՛կ, Ղրբ. Շմ. ծաղիք՝, Խոր. ձաղիք, Ասլ.. ձաղիգ. ծաղէգ՝, Ննխ. Պլ. Ռ. ձաղէգ, Զթ. ձաղը՛գ. Հճ. ձաղգել «ծաղկիլ». Ակն. ձաղգունաք «ծաղիկներ», Երև. Գնձ. Վն. մանկական բարբառով՝ ծածաղ. -նոր նշանակութեամբ են ներկայանում՝ Մրղ. Սչ. «ծաղիև հե-ւանդութիւնը», Զթ. Հճ. Ննխ. «մոխիր», Ղրբ, «ղեռ խակ՝ չհասած ցորեն», Շլ. «զաւակ» Ղրբ. «դաշտան» (այս իմաստի հին վկա-յութիւնը ունի Բառ. երեմ. էջ 310 տեռատես բառի բացատրութեան մէջ). Խտջ. «վիճակ բանալ»։-Մաղկազարդ բառը պահում է Սչ. զաղգազարդ՝, ուր նախաձայն ծ վերած-ուել է զ-ի՝ յաջորդ զ-ի նմանութեամր ճիշտ ինչպէս է ծառզարդար>գւռ. զառ-գարթար բառի մէջ։-Նոր բառեր են՝ ծաղ-կալի, ծաղկակոխ, ծաղկաւոր, ծաղկուն, ծաղկամայր, ծաղկեծուն, ծաղկեջուր, ծաղ-կոտ, ոչխարածաղիկ, ծաղկատար ևն։

NBHL (1)

Բժշկել զամենեսին յախտէ ծաղկի եւ տատաստի. (անդ. դեկտ։)


Ծայր, ից

s. fig.

end, extremity;
border edge;
summit, head, top, point;
the utmost pitch, the highest degree;
over-measure, excess;
— ի —, from beginning to end, from one extremity to the other;
to the full;
punctually;
քաղել զսաղմոսն — ի —, to recite the whole psalter;
ի ծայրն հասանել, to reach or attain the maximum;
—իւք աչաց, glancing slily at;
—իւք ականջաց լսել, to listen furtiyely, to eavesdrop;
cf. Ծագ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ծայր (սկզբի կամ վերջի)» ՍԳր. փոխաբերաբար գործածուած է «լեռ-ների և բլուրների գագաթ, նորածագ արևի ճառագայթ, մի որևէ բանի ազնուագոյն մա-սը» նշանակութեամբ։ Որից ծայրակարմիր Բ. մակ. ժ. 28, ծայրակոտոր Ոսկ. գաղ. ծայրակտուր Դատ. ա. 7. Ոսև. ես արևա-ծայրք Եզն. 191. Վեցօր. լեզուածայր Ճառ-ընտ. ծայրաքաղ Բ. մակ. է. 4. Ագաթ. Եւս. պտմ. Կոչ. ծայրանալ «վերջին ծայրը հաս-նիլ, գերազանցել» Պիտ. Մագ. անծայր Ոսկ. յհ. բ. 16. այս արմատից եմ կարծում նաև Բառ. երեմ. էջ 148 ծայրածօղ «աաա-կանիչ», ծայրան «գլորումն», ծայրանա-ցեալ «յայտնեալ»։ Նոր բառեր են անծայ-րածիր, ծայրագաւառ, ծայրաստիճան, ծայր-անուն, սրածայր, ծայրայեղութիւն ևն։

NBHL (1)

Լսացելոյն չէ ինչ պիտոյ, բայց միայն ծայրիցն. Ծայր (մատին) նշանակէ զչնչին իրս բնութեան եւ խորհրդոյ։ Ի ծայրն հասեր իմաստիցն։ Փառաւորեալ կոչէ զէութիւն աստուածութեանն, որ ծայրն է ամենայն փառանց եւ վայելչութեան. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Ծանր, նու, նունք, նունց

adj. gr. adv.

heavy, weighty;
massive, voluminous, great;
difficult, bard, onerous, laborious;
disagreeable, troublesome, importunate;
grievous, serious, preponderating;
sluggish, tardy, dull;
hard (of hearing);
strong, rank;
grave;
— քուն, deep sleep;
— կերակուր, indigestible food;
— շունչ, bad breath;
— հարուած, violent blow;
— կին, woman with child;
ծանունս սխալել, to be greatly mistaken;
ծանունս լսել, to give no ear, to pretend not to hear;
— թուիլ, to take ill, to be displeased, angry, enraged;
մի ինչ — թուեսցի քեզ, do not take it ill, do not be displeased;
— է քեզ բանգ այդ, the thing is above your ability;
— է ինձ, that is a heavy sacrifice for me;
թողէք զ— օրինացն, yon have omitted the weightier matters of the law;
heavily;
grievously;
deeply;
vigorously;
seriously;
painfully.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-նու, -նունք, -նունց) «կշիռով ձանը», փոխաբերաբար նաև «սաստիկ, շատ, հաստ, թաւ (ձայն), ծանրաշարժ, դժուարին, թանկագին, ժանտ, դաժան» ՍԳր. Եփր. ել. Ոսկ. մ. բ. 13. «յղի» ԱԲ. ո-րից ծանրանալ ՍԳր. Մծբ. ծանրել Ել. ժէ, 12. Սեբեր. ծանրութիւն ՍԳր. Եզն. ծանրա-նաւել Գծ. իէ. 7. ծանրարթուն «ուշ արթ-նացող» Ոսկ. ա. տիմ. և ես. ծանրաբան Ոսկ. Բ կոր. ծանրաձայն Ես. լգ. 19. ծան-րախօս Ես. լե. 6. ծանրանդամ Վեցօր. ծան-րաբեկ Վեցօր. ծանրաբեռն Օր. լ. 11. Ոսկ. ձանրագին Մտթ. իզ. 7. Եզն. Վեցօր. գլխա-ծանրիլ Պիտ. նոր բառեր են ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ ևն։

NBHL (2)

ԾԱՆՈՒՍ. βαρέως graviter. Ծանրապէս. դժուարաւ. սաստիկ. աղըրճա.

βαρύς gravis. Առաւելեալն կշռութեամբ. վասն որոյ դժուարաբառնալի, եւ վայրաբեր. դժուարաշարժ. հանդարտ. դանդաղ. անտանելի. անհնարին. դժուարին, դժկամակելի. անհաճոյ. խիստ. դժնդակ. եւ Սաստիկ. շատ. բազում, եւ այլն. ծանտր. աղըր. չեթին, կիւճ, եւ այլն.


Լի, ոց

adj. adv.

full;
superabundant, copious;
fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. plē-արմատից. հմմտ. սանս. prā, piparti, prnáti, prnoti «լցնել, յագեցնել, ճոխացնել, լիացնել», pur-há-, prāna-«լի», հպրս. paru-«շատ», զնդ. nar «լցնել», pərəna «լի», pouru-«շատ», frana «ւրութիւն», պհլ. պրս. քրդ. աֆղան բելուճ. ❇ pur, զազա piru «լի», հին-դուստ. pura «լի», գնչ. perdo «լի», perava «լցնել», բոշա por, p'or «լի», յն. πλήρης «լի», πίμ-πλημι «լնուլ» (կտր. πλησε), πληρόω «լցնել, լրացնել», πλέως «լի», πολυς «շատ», հոմեր. πλεῖος «լի», լտ. plēnus «լի», plēri-que «մեծամասնութիւնը», pleo «լըց-նել», ex-ple-nu-nt «լնուն», հիռլ. iI «շատ», lia «շատերը», lān «լի», linaim «լնում», lo-ur «բաւական», կիմր. llw-r «ամբողջ, բոլո-րովին», llawer «շատ», հիսլ. fleiri «շատ», գոթ. հբգ. filu «շատ», գերմ. fullen «լցնել». ❇iel «շատ», voll «լի», լիթ. pilnas, pilus «լի», հպրուս. pilnan «բոլորովին», հսլ. plunū, ռուս. полно, полныи «լի», ալբան. pl'ot «լի» ևն (Walde 592, Boisacq 783, 795, Trautmann 218, Horn § 294 ևն, Po-korny 2, 63-65, Ernout-Meillet 743)։ Այս բոլորի հնխ. արմատներն էին pel, pol, pl, երկավանկ pelē-, ple-«լցնել, լնուլ»։ Մեր բա-ռը ծագում է ստորին ձայնդարձի plēyo-ձեից (>հոմեր. πλεῖος «լի»), p նախաձայնի սո-վորական անկումով, որ տեղի է ունեցել նաև ուրիշ լեզուներում. ինչ. հիռլ. il, lia, līnaim, կիմր. llwyr, ինչպէս նաև սպան. lleno «լի», llenar «լնուլ», որոնք ճիշտ մեր աստիճանին ևն հասած։ Մասնիկների կողմից հայ բա-ռերին համապատասխան են յն. πλήρης, լտ. plērus, կիմր. llwyr=հյ. լիր, զնդ. pə-rəna, սանս. prānā-, լտ. plīnus=հյ. լնուլ ևն։ Հնխ. միւս արմատաձևերի ածանցներն ևն հայերէնի մէջ՝ յղի, յոլով, հոյլ. տե՛ս նաև հեղուլ, հալել, ողողել։-Հիւբշ. 452.

NBHL (1)

Բարիոք եւ լի (աւուրբք) գնացին աստի, եւ ոչ հասին ի տարեկան փրկութեանն. (Համամ առակ.։)


Խոր, ոց

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խոր, խորունկ (իբր ած). 2. խոր տեղ, փոս, վիհ. 3. խրթին, դժուար-իմաց. 4. զօրեղ, սաստիկ» ՍԳր. Ագաթ. Վեցօր. որից խորել «փոսացնել» Ղկ. զ. 48. Երեմ. խթ. 30. Մծբ. 110. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 671), «թաղել, պահել» Ոսկ. յհ. բ. Բ. «գողանալ, ամբողջից մի մաս վերցնել» Գծ. է. 2. Ոսկ. «իրեն չպատկանածը իրեն սեփականել» Ոսկ. մտթ. «խանգարել, եղ-ծանել» Ոսկ. ղկ. «տիկ հանել, կաշին պլո-կել» Փիլ. նխ. բ. 51. խորին ՍԳր. խորամի-ջոց «մէջտեղը փոս, գոգաւոր» Վեցօր. խո-րաջուր Մծբ. խորագոյն Ղևտ. ժգ. 20, 21. Ոսկ. յհ. բ. 30. խորաձոր Ես. ծէ. 5. Ոսկ. ես. խորէջ «սուզակ, ռմկ. տալղճ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 267. Տաթև. ձմ. ճժ. խորագէտ ՍԳր. Վեցօր. Ոսկ. յհ. ա. 38. խորամանկ ՍԳր. Ոսկ. յհ. բ. ծովախոր Ագաթ. յոր-ձախոր Ագաթ. տղմախոր Մծբ. թանձրախոր Փարպ. երդմնախոր «երդումը խորող, ստող» ևանռն. Խորու «մուգ, թունդ (գոյն)» մհյ. բառ (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 552 բ. հմմտ. անգլ. deep «խոր» և «մուգ գոյն»). խորունդ «խոր» Հաւաք. 16 (ՀՀԲ մեկնում է «ան-դունդ»). խորոփիք «խոր ու փոս տեղեր» Յհ. կթ. 224. նոր բառեր են՝ խորազնին, խորա-թափանց, խորահմուտ, խորապէս, խորա-քանդակ, խորիմաստ ևն. կրկնութեամբ են կազմուած՝ խորխորատ ՍԳր. Ոսկ. խորխորիլ «կողոպտուիլ, գողացուիլ» Ստ. ժմ. = Արրտ. 1916, 140 (նորագիւտ բառ), խորխոլիլ «ճաքճքիլ» Եզն։

NBHL (3)

Եւ Սաստիկ. առաւելեալ յիւրում կարգի. յետին.

Զխորս աստուածայի բանին, կամ իմաստից հոգւոյն։ Ըստ անբաւ խորոցդ, եւ անհասանելի դատաստանացդ. (Շ. մտթ.։ Սարգ. ա. պ. Թ։ Սկեւռ. աղ.։)

մ. Ի ԽՈՐ. մ. Խորագոյնս. խորապէս. շատ. սաստիկ. չարաար. կարեւէր.


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «փոս, ծակ, խորութիւն, ծո-վածոց, անկիւն, զգեստի ծալք, երեսի կըն-ճիռ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Բուզ. Կոչ. Մծբ. «անհարթութիւն, թերութիւն» Ոսկ. եփես. 882-3. որից խորշ առնուլ (ի հողմոյ) «քամուց ուռիլ (առագաստի)» Վեցօր. 129. խորշանկեալ «կնճռուած» Վեցօր. 97. խոր-շաքաղ «հագուստի ծայրը վեր ծալած» Ոսկ. ա. տիմ. ը. խորշխորշան «հագուստի ծալ-քերը» Բուզ. խորշեղէն «վէտ ի վէտ» Մծբ. անխորշ «անծայրածիր» Վեցօր. վեցախորշ Առ որս. ծովախորշ (նոր բառ).-ոմ մասնի-կով աճած է խորշոմ «երեսի կնճիռ» (յա-տուկ է արդի գրականին), որից խորշոմերես Եփր. թգ. էջ 456 (գրուած է համառօտա-գրութեամբ խրշմերես. տե՛ս ժմերես և ՀԱ 1913, 300). խւրշոմիլ «կնճռիլ» Օր. լդ. 7. Ոսկ. մրգր. բ. (գրուած խորշմեալ). անխոր-շոմ «առանց կնճիռների» (նոր բառ).-բա-յական գործածութեամբ ունինք խորշիլ «վա-խենալով փախչիլ, կծկուիլ, զգուշանալ, զը-զուիլ, քաշուիլ, ամաչել» ՍԳր. Սեբեր. Ոսկ յհ. ա. 12, որից անխորշ «համարձակ» Ա-գաթ. խորշանք Ոսկ. յհ. բ. 27. խորշումն Նիւս. Լմբ. ևն (իմաստի զարգացման հա-մար հմմտ. աշխ. քաշուիլ «կնճռիլ և ամա-չել», տճկ. čekilmek «քաշուիլ, կնճռիլ» և č̌ekinmek «ամաչել, քաշուիլ»)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხორმა խորշա, ხორმაკი խորշակի, եვარმაკი խվարշակի, եუარმაკი խուարշակի «հեղձուցիչ տաքութիւն», ხვარ-მაკოვანი խվարշակովանի «սաստիկ՝ կիզիչ հեղձուցիչ տաք», թուշ. ხორმა խորշա «ջերմ, տենդ»։-Justi, Dict. Kurde 154 մեր բառի հետ է համեմատում քրդ. [arabic word] xuršag. այս բառի նշանակութիւնո՝ առնև լով Klaproth-ի Mines de I'Orient (հտ. I7, Vienne) աշխատութիւնից՝ դնում է «ծիա-ձան», բայց կարծում է որ հեղինակը սխալ նշանակած պիտի լինի։

NBHL (2)

ԽՈՐՇ ԱՌՆՈՒԼ. Գոգ առնուլ առագաստի, ուռնուլ ի հողմոյ.

Հանդերձ սպիտակ առագաստիւ, որոյ խորշ առեալ՝ գոգեալ, տանիցի զնաւնյարշաւանի. (Վեցօր. Զ։ եւ Շիր.։)


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տղայ, մանուկ, աշակերտ». մէկ անգամ ունի Պիտ. «Դիոգինէս երբեմն զան վայելուչ սովորական տեսանէ իմաստαւ-թեան կացի անազդակեալ ի քաղաքի, և բռաստիարակն ջնեալ պատուհասէր»։ Նոյն բառը ունի Բառ. երեմ. էջ 159 կացի և էջ 152 կաթսի «տղայ» ձևով։

NBHL (1)

Դիոգինէս երբեմն զանվայելուչ սովորական տեսանէ իմաստութեան կացի անազդակեալ ի քաղաքի. եւ զդաստիարակն ջնեալ պատուհասէր. (Պիտ.։)


Պասուք, սքոյ

s.

great thirst.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «պապակ, սաստիկ ծա-րաւ» Մծբ. Վրք. հց. Յռջ. ոսկ. գծ. որից պասքեցուցանել Ոսկ. ես. Եփր. համաբ. 37. պասքութիւն Մծբ. պասքիլ Մծբ. 350. պաս-քանալ Նանալ. պասքածարաւ Թէոդ. կուս. պասքատոչոր (չունի ԱԲ) Առաք. պտմ. 310. գրուած է նաև պազուք «ցամաք, անջուր» Ոսկ. ես.։

NBHL (3)

Արմատ Պասքելոյ. որպէս Պասքումն. ծարաւ սաստիկ. պապակ. տապումն. հէրարէթ.

Զառաւել պասուք ծարաւոյ տարողութեան ընդարձակ մտաց հզօրքն ի ծովածաւալ աղբիւրսն իմաստից դիմեսցեն լնուլ. (Յռջբ. ոսկ. գծ.։)

Հանգո՛ զիս ի ցանկութենէ աստի պասքոյ (կամ ի պարզոյ) ծարաւու. (Մծբ. ՟Դ։)


Պատիւ, տուոյ, տուի, տուոց

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (կայ նաև -տուի, -տուէ) «պատիւ, փառք, պարծանք, մեծ անուն և աստիճան. 2. պարգև, ընծայ, նուեր. 3. պատուի տեղ, աթոռ. 4. իշխանական պսակ, գլխին կամ կրծքին կապելու շքանշան» ՍԳր. Եզն. Ոսկ. Եփես. և ես. Սեբեր. Եւս. ատմ. (4րϰ նշանակութեան համար տե՛ս Պատկ Maтep. II. 2). «5. պատուաւոր (իբրև ած.)» խոր. բ. 8. (Հրաման տայ քաղաքացեաց մարդկան արգոյ և պատիւ լինել քան զգեղջ-կաց). «6. համառօտագրութեան ❇ նշանը». Պատիւն որ է քաշն՝ որ ի վերայ երկու գրոյն դնեմք, որոշէ զանունն Աստուծոյ ի պիտակ անուանց աստուածոցն (Գէորգ վրդ. սկևռ. Մեկն. ես. տե՛ս Ոսկ. ես. էջ 256 ծան.)։ Այս արմատից են պատուել ՍԳր. Ոսկ. եփես. և մ. բ. 26. պատուական ՍԳր. Կիւրղ. թգ. պատուաւոր Գծ. իե. 23. Եղիշ. պատուակալ Բուզ. անպատիւ Ոսկ։ մտթ. զուգապատի։ Ոսկ. յհ. ա. 28. մեծապատիւ ՍԳր. Ոսկ. ես Ագաթ. Կոչ. Բուզ. յառաջապատուել Ոսկ. լհ, ա. 34. հասարակապատիւ Եւթաղ. 131. Ոսկ. մ. ա. 19. հանգիտապատիւ Բ. պետ. ա. 1։ Ոսկ. ես. և մ. ա. 15. Սեբեր. միապատիւ Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. նոր բառեր են պատուանուն, պատուանշան, պատուարժան, վսեմապատիւ, վերապատուելի, պատուա-խնդիր, անպատուաբեր, պատուականապէս, պատուազգած, պատուազուրկ ևն։

ՆՀԲ վրաց. պատի՛վի։ Lag. Urgesch. 98 upa մասնիկով՝ da «տալ» արմա-տեզ։ Մորթման ZDMG 26, 559 բևեռ. badu և 693 adabadi։ Թիրեաքեան, Պտկ. աշխ. գրակ. 206 և Հիւնք. պրս. pāya «պատիւ, աստիճան»։ Kiabinin

NBHL (1)

Օրինակս առցուք ի պատուէ անտի՝ որ պատուէին թագաւորք զոմանս ի մերոց աստի. (Եւս. պտմ.։)


Պատրաստ, ից

adj. adv.

prepared, ready, disposed, in condition;
active, quick;
at hand, near at hand, disposable;
warily, softly, slowly;
— առնել, to prepare;
— լինել, to prepare oneself;
to be disposed;
to be prompt or resolute;
ի —ի ունել, to hold in readiness;
to stand in readiness, to be ready;
— կալ, cf. Պատկառ կամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «յօժար, կազմ» ՍԳր. «առձեռն, ներկայ» Փիլ. «զգոյշ» Վրք. հց. Ոսկիփ. Մխ. բժշ. «ինչք, կարա-սիք» ԱԲ. որից պատրաստել ՍԳր. պատ-րաստիչ Վեցօր. պատրաստաբան Բուզ պատրաստագոյն Բ. կոր. թ. 3. Ոսկ. ես. պատրաստական ՍԳր. անպատրաստ Ծն. ա 2. Բ. եոր. թ. 4. Ագաթ. Ոսկ. առձեռնպատ-րաստ Պիտ. Խոր. Յհ. կթ. դիւրապատրաստ Նար. ինքնապատրաստ Բրս. պհ. Մաշկ. յա-ռաջապատրաստ Ուռհ. Կանոն. նախապատ-րաստեւ Ոսկ. լհ. ա. 33. պատրաստակամ, պատրաստակամութիւն (նոր բառեր) ևն։

NBHL (2)

Հաւասար այնոցիկ՝ որ ի պատրաստէ ընկենուն զշնորհսն առաջի։ Տրտմագին է մարդկան աղդ եւ կարօտ, կամ հասելոց չարեացս, կամ յուսացելոց, կամ պատրաստիցս ակամայց տրտմել. (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Զյառաջագոյն խոստացեալ օրհնութիւն ձեր ի պատրաստի ունել։ Որ իպատրաստի ունի դատել զկենդանիս եւ ըզմեռեալս. (՟Բ. Կոր. ՟Թ. 5։ ՟Ա. Պետ. ՟Դ. 5։)


Կամակար

adj. adv.

voluntary, willing, free, spontaneous;
-, — մտօք voluntarily, spontaneously, freely;
willingly, at one's will or pleasure, of one's own accord or free will.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [syriac word] kāmkār «բացարձակ, ինքնակամ» ձևից, որից նաև պհլ. ❇ kāmkārtar «կամակարա-գոյն», kāmkārīh «բացարձակ իշխանու-թիւն»։ Սրա հետ նոյն են պրս. [arabic word] kamgār «կամարար, ինքնակամ, երջա-նիկ, բարեբաստիկ», kāmgari «երջան-ևութիւն, կարողութիւն», սանս. [other alphabet] kāmakāra «ազատակամ, ազատակամու-թիւն», [other alphabet] kamakārena «ազա-տակամ, ինքնակամ»։ Այս բոլորը կազ-մուած են kāma «կամք» և kār «անել, գործել» բառերից ճիշտ այնպէս՝ ինչպէս հյ, օգտակար և վնասակար ձևերը։-Հիւբշ. 163։

ԳՒՌ (dialectal) Իմաստի զարգացմամբ կամկար Ալշ. Ակն. Բզ. Մշ. Ննխ. Զրս. «կամաց, դան-դաղ», որից կամկրուկ «կամացուկ» (Մխի-թար աբբա, Դուռն քերականութեան, էջ 84), բառիս աւելի հին գործածութիւնն ունին Փոնց. 137, Առաք. պտմ. 72 և 84 (Կամկար գնացիւք եհաս ի Թարվէզ. Կամկար և հան-դարտ գնացիւք հասին մինչև յերկիրն Ղա-րաբաղու). Գր. Աղթամարցուց վկայութիւն-ներ տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 326բ, ուր ունինք նաև կամկարագնաց «հանդարտաքայլ» Տաղ։

NBHL (1)

Զիսրայէլ մերժէ սաստիւ յայգւոյն յաղագս կամակար մտաց. (Ոսկ. հռ.։)


Կարգ, աց

s. adv.

order, rank, rule, class, series, arrangement, disposition;
turn, succession, sequel, train, concatenation;
rank, state, condition;
religious order, institution, congregation;
orders, ordination;
hierarchy;
rank, line, battle-array;
stratum, layer, bed;
կարգաւ, ըստ —ի, — ըստ կարգէ, — ըստ կարգի, in order, orderly, regularly, systematically, by turns;
one after another, each in his turn, successively;
արտաքոյ —ի, extraordinary;
— բնութեան, order of nature;
—ք ուղղութեան, the laws of probity;
դաշնակեալ կարգք, harmony;
— կանանց, the menses;
— բանից, train, style;
անդրէն ի — բանին ի վեր ելանել, to return to one's subject, to take up a discourse anew;
դնել ի կարգի, ի — արկանել՝ ածել, to put or set in order, to set to rights, to order, to arrange, to settle, to regulate, to dispose;
to enumerate, to run over;
խանգարել, վրդովել զ—, to trouble, to disturb, to disarrange (the order);
զանձն ի —ի ունել, ի — գալ, to regulate oneself, to become discreet, orderly, methodical;
ի — անկանիլ, to prepare, to dispose oneself;
ի — անկեալ պատմել, to relate or narrate methodically;
դնել ի վերայ —, to impose penitence;
ի — աշխարհի մտանել, to get married;
եւ որ ի —ին, and so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Կր. Երև. Ղրբ. Մրղ. Շմ. Տփ. կարք, Մկ. կարք՝, Մշ. կարկ, Ակն. Պլ. Սեբ. Սչ. գարք, որոնք սովորաբար նշանակում են «եկեղեցական աստիճան, կրօնական արարողութիւն, թաղման կարգ», իսկ Սչ. «կարգ, օրէնք». որից Ախց. Կր. կարքէլ, Տփ. կա՛րքիլ, Ակն. Պլ. գարքէլ, Ասլ. զարքէ՝լ, Խրբ. գարքիլ, Մշ. կարկել, Սչ. գ'արքել, Հմչ. գարքուշ «ամուսնացնել»։ Նոր բառեր են կարգուիլ, կարգուկ, կարգմուն, կարգին «լաւ», կարգաւորցու «կրօնաւորա-ցու»։

NBHL (1)

ԿԱՐԳ ասի եւ յայլ գիրս Դասակարգութիւն հրեշտակաց, կարգաւորութիւն եկեղեցական աստիճանաց, մանաւանդ քահանայութիւն, եւ եպիսկոպոսութիւն. կրօնք միանձանց, եւ որոշումն ամենայն վիճակի մարդկան, եւ արարածոց առ հասարակ, եւ ամենայն բանից եւ գործոց։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծարաւ». -անստոյգ բառ, որ երկու անգամ գտնում ենք գործա-ծուած Մծբ. ա. և դ. «Զի պարզու ծառաւռւ իմոյ զովասցի յաղբերէ վտակաց քոց. Հան-գո՛ զիս ի ցանկութենէ աստի ի պարզոյ ծա-րաւու»։

NBHL (1)

զի պարզու ծարաւոյ իմոյ զովասցի յաղբերէ վտակաց քոց։ Հանդո՛ զիս ի ցանկութէնէ աստի ի պարզոյ (պարչոյ, կամ պասքու ծարաւու. (Մծբ. ՟Ա. եւ ՟Դ։)


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։

NBHL (1)

ՍԱՐԱՒԱՆԴ ՍԱՐԱՒԱՆԴԱԿ. ἅκρα promontorium եւ λόφος cervix եւ այլն. Սար ի դուրս ցուցեալ, կամ կառկառեալ աստի եւ անդր. դարաւանդ. գահաւանդ, բարձրաւանդակ. եւ պարանոց երկայնեալ.


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։

NBHL (1)

Ի սաստիկ հոսեալ անձրեւաց հանդարտութիւն լինի, ջեր գործի. (Անան. զղջ.։)


Վայր, աց, ից

s.

place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.). ընդարձակ զարգացում կրած բառ է. առաջին և հիմնական նշանակութիւնն է՝ 1 «բացաս-տան, բնակութիւնից դուրս եղած տեղ, դաշտ, չմշակուած հող» ՍԳր. այս նշանակութիւնից են վայրաբնակ «դուրսը՝ բաց տեղ բնակած» Ա. մն. ժէ. 5, «գիւղացի» Մագ. վայրագ «անբնակ տեղեր ագանող, բացօթեագ (իբր յն. ἀγροιϰός) և բիրտ, վիրագ, վայրենի, գա-զանաբարոյ» Ծն. ժզ. 12, իե. 27, Փիլ. Պիտ. վայրագասուն «բացօթեայ տեղեր ագանող և ևնանող» Ագաթ. վայրասուն Մծբ. վայրի ՍԳր. վայրենի ՍԳր. Եւս. քր. (հմմտ. Ոսկ, յհ. ա. 15 «մարախ և մեղը ի վայրէ», որ ըստ Մտթ. գ. 4 ասւում է «մարախ և մեռո վայրենի»), վայրավատին Վեցօր. Ոսկ. ես. Սեբեր. իջավայր Ոսկ. մ. ա. 15. Եզն. հմմտ. նաև վիրագ.-2. «ընդհանուր առմամբ՝ որև-իցէ տեղ, տեղ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Կոչ. որից վայրական «տեղական» Սեբեր. դաշ-տավայր Դտ. ա. 9. Բ. թգ. իգ. 31. բացա-վայր Վեցօր. շինավայր Ոսկ. ես. հեղեղա-վայր Նար. դիւրավայր Բրս. սղ. դժուարա-վայր Ճառընտ. լեռնավայր Յես. ժե. 48. միջավայր Վեցօր. ցայսվայր Բ. մկ. է. 42. Սեբեր. վայրաշարժ (նոր բառ.)-3. «մի փոքր ժամանակ» (տեղի գաղափարից ժա-մանակի գաղափարին անցնելու մասին տե՛ս ատեան բառի տակ). որից են վայր մի «մի քիչ ժամանակ» Հռութ. դ. I. Տոբ. է. 9. ժա. 14. առ վայր մի Փարպ. վայրիկ մի Տոր. և 3. Կոչ. վայրկեան Յես. ժգ. 22. Իմ. ժը. 12. Ղկ. դ. 5. Վեցօր. Ագաթ. Ոսկ. փիլիպ. (նոր բռականում ընդունուած է՝ արևելեան բար-բառով «seconde», արևմտեան բարբառով *minute». այս երկուսից ուղիղ է երկրորդը. հմմտ. Վեցօր. 118 «զմի մի ի 60 ժամուցն ի 60 վայրկենի հատանեն»). ցայնվայր «ցայնժամ» Եւս. քր. երկվայրկեան, վայրկե-նաբար, վայրկենական, վայրկենապէս (նոր բառեր).-4. «վարը, ցածը, տակը, ներքև». այս իմաստը յառաջանում է «հող, գետին» իմաստից. այսպէս ի վայր արկանել բուն նշանակում էր «գետին գցել», որից դարձաւ «ցած գցել». այս իմաստից ունինք գլխի-վայր Ագաթ. Եւս. պտմ. զառիվայր ՍԳր. վայրաձիգ Վեցօր. ընդվայրընկեցիկ Ոսկ. մ. ա. 1. վայրարկու «յետոյք» Տաղ. Շնորհ. վիպ. վայրագաւիթ Եզեկ. խէ. 1. վայրանկեալ Շնորհ. տաղ.-5. նիւթական ցածրութեան գաղափարին հետևում է բարոյական ստո-րութեան, հետևաբար նաև դատարկութեան և ունայնութեան գաղափարը. հմմտ. ի վայր արկանել «վար զարնել, գետին գցել, փխբ. աղարտել, անուանարկել» Ոսկ. յհ. բ. 3, ծ. ընդ վայր հարկանել «լքանել, երեսի վրայ թողնել» ՍԳր. վայրել «ցած թափել» Բուզ. (տե՛ս վայթել բառի տակ), «ցրուել» Եփր. մն. 491. վայրիլ «ցրուիլ, ցնդիլ (գաղափար-ները)» Եփր. համաբ. 212. որից ընդ վայր «ի զուր, պարապ տեղը» Եզն. Եւագր. Ագաթ. ոնդվայրաբոյս Ագաթ. վայրաբար Փիլ. լին, վայրապար ՍԳր. Կիւրղ. թգ. ընդվայրախօս Ոսկ. ես. ևն։

NBHL (2)

Զհաւաստի եւ բովանդակ աշխատութիւն մեր՝ ընդ վայր եւ աւելորդ ցուցանել գործ. (Խոր. ՟Բ. 61։)

Ա՛րկ զքեզ աստի ի վայր։ Ի վերուստ մինչեւ ի վայր։ Անկաւ յերրորդ դստիկոնէն ի վայր։ Զերեսս ի վայր արկեալ։ Զուս հարկանէր, ի վայր քարշէր։ Եւ դու իջցես ի վա՛յր ի վա՛յր.եւ այլն։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «յանդիմանութիւն, չեխ» ՍԳր. Ոսկ. գաղ. Եզն. որից սաստել «յան-դիմանել» ՍԳր. սաստարար «յանդիմանող» Սեբեր. 23. սաստիկ «զօրեղ, ուժգին, խիստ. մեծ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. սաստիչ Ոսկ. մ. ա-23. սաստկագոյն ՍԳր. Եւս. քր. Եփր. թգ. սաստկանալ ՍԳր. սաստկութիւն ՍԳր. Եզն. Ագաթ. անսաստ Յուդ. 13. Եզն. անսաստել ՍԳր. Եզն. Ոսկ. Վեցօր. մեծասաստ Ագաթ Վեցօր. Մծբ. հեղեղասաստ Ագաթ. իշխա-նասաստ Յհ, իմ. երև. Կղնկտ. թագաւո-րասաստ Սիւն. սաստկացուցիչ (նոր բառ) ևն.

ՆՀԲ կցում է վրաց. սաստիկի։ Böt-tich. ZDMG 1850, էջ 361 սանս. ças արմատի çāstr և կամ զնդ. sasta ձե-ւից։ Lag. Urgesch. 620 սանս. cas արմատի տակ։ Müller SWAW 44, 565 զնդ. sāsti, սանս. çāsti։ Bopp, Gram. comp. 2, 18 տի մասնիկով çās արմա-տից, ինչպէս է նաև սանս. cāsti։ Հիւնք. ազդոյ բառից։ Սրմագաշեան, Արմէնիա ռում. sastisire «շուարիլ» ձևի հետ։ Թի-

ԳՒՌ (dialectal) Կր. սաստէլ, Ագլ. Տփ. սա՛ստիլ.-Ախց. Երև. Կր. Ջղ. Տփ. սաստիկ, Մշ. սաս-տիգ, Տիգ. սmսդիգ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։

NBHL (8)

Ի սաստէ տեառն։ Ի սաստէ քումմէ տէր։ Ի սաստէ քումմէ կորիցեն, կամ փախիցեն։ Խաղով սաստիցն ոչ խրատեցան։ Զարհուրեցան ի սաստէ նորա։ Վասն ահի սաստից տեառն ընդունիմ.եւ այլն։

Դեղ լիցի քեզ հանապազորդ մեղանչելոյն հանապալ լսել քեզ սաստին աստուած, եւ մեղայ ասել. (Խոսր. պտրգ.։)

Ի գաւազան սաստի եւ յանդիմանութեան ոչ խնայել. (Սարկ. քհ.։)

Սարսէ ի գոչելոյն սաստիւ։ Թէ ոչ սաստ արարչին յանդիմանէր զնոսա։ Սաստիւ նուաճեալ։ Սաստիւ հրաման ի վերայ դռնապանացն առնէին։ Սաստիւ մեծաւ ի վերայ նոցա բարկանամք. (Եզնիկ.։ Խոր. ՟Բ. 66։ Եղիշ. ՟Բ։ Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Նշանակ կենաց ի մահու սաստի. (Նար. մծբ.։)

Ոչ ի սաստից սպառնալեաց իմոց երկեան նոքա։ Բժշկէր զհարուածեալսն ի դիւաբախ սաստիցն։ Զապստամբսն ի սաստ մատնեսցէ հեթանոսաց. (Ագաթ.։ Շար.։ Նանայ.։)

Միշտ մղելով խօսել առ աշակերտսն. յորժամ սաստի պէտք իցեն, ոչ վարդապետի գործ է, այլ ապականչի եւ պատերազմողի. (Ոսկ. գաղ.։)

ἑπιτίμησις increpatio, correptio, objurgatio, supplicium σφοδρότης acrimonia ἁγανάκτησις indignatio ἑπιταγή mandatum եւ այլն. Բան սաստիկ՝ խիստ եւ բարկ. ցասումն. յանդիմանութիւն. կշտամբութիւն. պատուհաս. բուռն սաստկութիւն. ահաւորութիւն սպառնալեաց.


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «կրթութիւն, դաստիարակութիւն, ուսմունք» Ժղ. ժբ. 12. Փարպ. Պիտ. «վարժուած, հմուտ, փորձա-ռու» Եզն. Խոր. որից վարժել «կրթել, հրա-հանգել» Յոբ. լ. 24. վարժիլ «սովորիլ, հրա-հանգուիլ» Գծ. է. 21. Պիտ. Խոր. վարժոց Ոսկ. մ. ա. 17. վարժումն Սիր. լթ. 11. վար-ժուն «վարժ» Նանայ. 53. վարժեար «վար-ժապետ կամ վարժարան» Բուզ. ե. 27. վար-ժելիք «սանձ» Ոսկ. մ. գ. 6 և եբր. լա. (որ և վարելիք «սանձ» Ոսկ. եբր. 564). թերա-վարժ Եւս. պտմ. Բուզ. անվարժ Սիր. լ. 8. Սեբեր. մանկավարժ Պիտ. մտավարժ Դան. ա. 4. Իմ. ը. 9. Եզն. Ոսկ. թես. ձիավարժ իլիլը. են։

= Պհլ. varž «գիտութիւն, իմաստութիւն, խոհականութիւն», varz «աշխատութիւն, գործ, փորձ, վարժութիւն», սոգդ. warž «արուեստ, եղանակ», պրս. ❇varz «ար-հեստ, գործ, զբաղմունք», varzidan «սովո-րութիւն առնել զգործ ինչ, ջանալ և գուն գործել կամ նկրտել», varzida «սովոր, ըն-տել, վարժ, փութաջան», varziš «սովորու-թիւն, ջանադրութիւն, հրահանգ», որից ուղ-ղակի փոխառեալ են վրաց. ვარჯიმი վար-ջիշի, վարջիսի, վարջիշոբա «բերանացի կըրկ-21-2045 նութիւն, հրահանգ», ն. ասոր. värǰis «սովո-րութիւն»։ Այս խմբի հետ նոյն են պհլ. varž «վարժել, հրահանգել», պրս. varz «եռևռա-գործութիւն, մշակութիւն», varzidan «ցանել, սերմանել», զնդ. varz, varəz «գործել, ա-նել, կատարել» և բոլորը միասին ծառում են հնխ. uerg-արմատից, որի ներկայացուցիչն է հյ. գործ։ Իմաստի զարգացման համար Ըմմտ. հյ. գործ, և գործել զերկիր, երկրա-գործ (Horn § 197, Pokorny 1, 290)։ Ben-veniste գտնում է որ նոյն իրան. varz, varž արմատի տարբեր գաւառական ձևն է vard, որից հյ. վարդապետ, որով հյ. վարդապետ և վարժապետ դառնում են միևնոյն իրանեան բառի երկու տարբեր գաւառական ձևերը։ Աւելի ընդարձակ տե՛ս վարդապետ բառի տակ։-Հիւբշ. 245։

NBHL (1)

μελέτη meditatio, diligentia ἑμπειρία peritia ἅσκημα , ἅσκησις, διατριβή, γυμνασμός, γυμνασία exercitium, vacatio, occupatio, studium. (արմատ Վարժելոյ). որպէս Վարժութիւն. վարժանք. կրթութիւն. մարզ. հրահանգ. փորձ ուսումն. պարապումն. ճիգն. փոյթ. ջան. արուեստ ճարտարութեան. եւ Դաստիարակութիւն.


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

ԳՒՌ (dialectal) Պահուած է մի քանի նշանակու-թեամբ. այսպէս. «ճար, դարման» նշանակու-թեամբ են՝ Ալշ. Երև. Հճ. Մշ. Ոզմ. Ջղ. դ'եղ. Ագլ. դէղ, Ախց. Խրբ. Կր. Սեբ. դ'էղ, Սլմ. Վն. տեղ, Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. տէղ, Ասլ. դէղ, Ռ. թէղ, Տփ. դիղ, Տիգ. թիղ. -«թոյն» նշա-նակութիւնն ունին Ալշ. Ղրբ. Ասլ. Մշ. Վն. Տփ., որից՝ Ակն. դ'էղիլ «թունաւորել», իսկ Մժ. տէխկ (իմա՛<դեղք) «թոյն» և տէխկէլ «թունաւորել».-«խոտ» նշանակութիւնն ու-նին Մշ. Սս., որոնց մօտ դեղ նշանակում է «մի տեսակ դաշտային խոտեղէն բոյս, որ պանիրի մէջ են դնում՝ անուշ հոտ տալու հա-մար» (վերջին երկու նշանակութեանց է լա-րում խնդեղն Ղրբ. «օշինդը», որ ծագած է *խնդադեղն ձևից և իմաստի զարգացման կողմից համեմատւում է մոլախինդ, խնդա-մոլի բառերին)։-«Աչքի ծարիր կամ երեսի շպար» նշանակութեամբ են Ակն. Մկ. Վն. Տփ.։-Սրանցից դուրս նոր իմաստներ են ցոյց տալիս՝ Զթ. դ'էղ «վառօդ», Նբ. Վն. «մածունի կամ պանիրի մակարդ, մէրան», Սչ. դ'էղել «կեղտոտել»։-Նոր բառեր են՝ դեղապէտ. դեղաջուր, դեղդիր, դեղդղել, դեղթափ, դեղիկ, դեղկոծել, դեղմաշկ, դեղուկ, դեղրար, դեղ-բունքել։


Դժնդակ, աց

adj.

painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ոստ ՆՀԲ ի-ա հլ. թէև առանց վկայութեան) «դժուար, անտանելի, գեշ, սաստիկ, չարաչար» Եսթ. ժգ. 4, 5. Ոսկ. յհ. բ. 24, Եղիշ. Փիլ., որից՝ դժնդակագոյն Եւս. քր., դժնդակութիւն Առակ. իգ. 29. Ոսկ. ա-կոր., դժնդակատես Ոսկ. յհ. խէ, դժնդակա-ւուր Պիտ., դժնդակապէս Փիլ. ևն։ բարոյ, ցասուցեալ». մեր բառը նախապէս *դժանդակ ձևն ունէր, որից ա-ի անկումով յառաջացաւ դժնդակ. հմմտ. օժանդակ և օ-ժընդակ։

NBHL (1)

δυσμενός, ἁργαλέος, δεινός , χαλεπός malevolus, dirus, molestus, difficilis Դժնեայ. դաժան. խիստ. սաստիկ. դառն. անբերելի. չար. չարասէր. անողորմ. ողորմ. չարաչար. դժուարին. թշուառ. ծանր. եւ Առաւելեալ յիւրում կարգի. դժար ու անտանելի. գէշ.


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ գիշե-րային երևակայական ոգի, մղձաւանջ, cau-chemar» Գառն. էջ 49 (Պահպանեա՛ զիս ի ևարծեաց ցնորից... ի բռնութենէն Բելիա-րայ, ի սաստից սատանայի, ի ծանրութենէ խիպիլկաց). որ և խպլիկ Բժշ. (Վասն խպլիկ ցաւոյն. կան ոմանք որ երբ ի քուն լինին, հանց թվի թէ իրք մի ի վերան նստաւ, և թէ ճիչէ՝ ձայնն ի դուրս չգայ և խօսիլ չկարէ, և ահաւոր թվի և երկնչի.-Քապոսն. խպլիկ ցաւն է)։

NBHL (1)

Պահպանեա՛ զիս ի կարծաց ցնորից. ի սաստից սատանայի, ի ծանրութենէխիպիլկաց. (Յհ. գառն. աղ.։)


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Լմբ. մատ. 83 «Ի սոյն աստիճան են կաթո-ղիկոսք, որ թարգմանին ընդհանրա-կանք». նոյնպէս Տաթև. ամ. 52 «Ընդ-հանուր ասի կաթուղիկոսն»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder. Thesaur. էջ 47 և 382. յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Նո-րայր, Կոր. վրդ. էջ 71 համարում է թէ յն. «ընդհանրական» իմաստը նախ Ա-սորիները դարձրին «հայրապետ», որոն-ցից էլ փոխ առին հայերը. սրան ապա-ցոյց է համարում ու ձայնը, որ կաւ նաև պսորու մէջ։ (Բայց այն ժամա-նակ ի՛նչպէս պէտք է բացատրել -ոս վերջաւորութիւնը՝ որ չունի ասորին)։

NBHL (1)

Ի սոյն աստիճան են կաթողիկոսք, որք թարգմանին ընդհանրականք. (Լմբ. պտրգ.։)


Խրատ, ուց

s.

admonition, reprimand, reproof;
advice, counsel;
caution, remonstrance;
discipline, instruction;
correction, punishment;
—ք ուղղութեան, moral maxims;
— չար, bad advice;
evil counsel;
— տալ, to give advice;
to lecture, to admonish;
տալ խրատս բարեաց, to give good advice;
ի — ածել, to educate, to discipline.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (ունինք նաև խրատոց Սե-բեր. յետնաբար կայ ի հլ.) «յորդոր. 2. հրահանգ, կրթութիւն, դաստիարակութիւն, 3. խորհուրդ. 4 ծեծ, պատիժ» ՍԳր. Բուզ. Սե-բեր. «ուսմունք» Փիլ. «կարգասորութիւն, հրաման, օրէնք» Եղիշ. Փիլ. Պիտ. որիռ խրատել ՍԳր. Եզն. Ոսկ. ա. տիմ. խրա-տիչ ՍԳր. Եզն. Եփր. ել. և ա կոր. բարե-խրատ Տիտ. բ. 3. վատախրատ Փարպ. խը-ւատագիր Կորիւն. խրատատու Եփր. թուոց և ա. կոր. Մծբ. կամ խրատտու ՍԳր. Ոսկ. ես. և մ. Եզն. խրատտուական Բուզ. ևն։ Յե-տին գործածութեամբ կայ խրատել «քարը տաշել, յղկել» Առաք. պտմ. 269, 271։

NBHL (2)

Կամ Որ ինչ կից է ընդ դաստիարակութեան, որպէս պատուհաս սաստից եւ գանից.

ԽՐԱՏ. παιδιά disciplina, institutio. Հրահանգ. կրթութիւն. դաստիարակութիւն. ...


Վաւեր

cf. Վաւերական.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. vāwar (գրուած է [other alphabet] vāpar) «հաւատալի, ստոյգ», պազ. vāwar «հաւա-տալի, ստոյգ», պրս. [arabic word] bāvar «հաւատ, հաւատալը, ստոյգ, վաւերական», bāyar kardan, bāvar daštan, bā̄varidan «հաւա-տալ», bāvari «հաւատ ընծայելը», աֆղան. bāvar «վստահութիւն, հաւատարմութիւն», քրդ. baveri, baveria, bauar ოվստահու-թիւն», մանիք. պհլ. [hebrew word] vāwarigān [other alphabet] 1 11) «վաւերական, հաստատուն» (Salemann, Manich. Stud. ЗАН 8, 69)։ Կազմուած է var «հաւատալ» արմատից u-pā (որ է upa+ā) մասնիկով. հմմտ. զնդ. vāura, պրս. āvar, պհլ. պազ. svar «հաւա-տալի, ստոյգ» (Horn § 178 bis)։ Այս var «հաւատալ» արմատն էլ ծագում է հնխ. uel-«ցանկալ, փափագիլ, ընտրել» ձևից (ընդար-ձակ տե՛ս գեղձ բառի տակ, որ հլ. համա-պատասխանն է՝ աճած ձ-ով)։ Իմաստի զար-գացումը ցոյց է տալիս զնդ. var-«ընտրել, իրեն համար մի բան ջոկել, մի բանի հա-մար համոզում գոյացնել, հաւատալ» (Bar-tholomae, Altir. Wört. 1360, Pokorny 1, 294)։-Հիւբշ. 100։

NBHL (1)

ՎԱՒԵՐ, մանաւանդ ՎԱՒԵՐԱԿԱՆ. δεκτός acceptabilis κυριότερος dignior. (լծ. պ. պաւէր, հաւատ, հաւատալի. պաւէր գէրտէն, հաւատալ. եւ յն. վէվէօս. լտ. վալիտուս, հաստատուն. զօրեղ). Արժանահաւատ. ընդունելի. հաւատարիմ. հաւաստի. պատուական. տիրագոյն. ստոյգ.


Տապաստ, ի

s.

mat, carpet.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «ախտ տապագին և ծաւալական և եռք որպէս բոր սաստիկ և ժանտախտ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტაბახტი տաբաստի «ա-րիւներթութիւն»։

«գետին փռուած, գետին տա-աալուած». առանձին չէ գործածուած. սրա-նից ունինք տապաստ անկանել «գետին փռուիլ, ընկնել մեռնիլ» Յուդթ. է. 9, Ա. կոր. ժ. 5. Վեցօր. 94. տապաստ արկանել «դիա-թաւալ գետին փռել, սպանել» ՍԳր. Ոսկ. փիլ. Կղնկտ. դիտապաստ անկանել Ես. լդ. 3. տապաստիլ «փռուիլ մեռնիւ» ԱԲ. տու պաստել «գետին փռել, կործանել» (նորա-դիւտ բառ) Գիրք թղ. 30 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 253)։

NBHL (3)

ՏԱՊԱՍԿ կամ ՏԱՊԱՍՏ. Ախտ տապագին, եւ ծաւալական. եւ Եռք որպէս բոր սաստիկ. եւ Ժանտախտ. եւ այլն.

Ասեն զշանագլուխ խոտն դեղ տապաստի. (Եզնիկ ըստ Լեհ.։)

Եւ տէր էարկ ի նոսա տապաստ սաստիկ յոյժ, եւ մեռան ի տեառնէ ցաւօք երեսուն եւ հինգ հազար. (Պտմ. վր.։)


*Տցակ

cf. Տրցակ;
sack;
pocket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյր բառ. մէկ անգամ ունի Ոսկիփ. «Մտցէ ի մէջ (պտղալից) դրաստին, ունելով փոքր մի տցակ, թէև ոչ զբովան-դակն (քաղեսցէ), այլ լնլով զտցակ իւր, դարձցի ի յընթացս իւր»։ Հաւանաբար նշա-նակում է «կապոց» և կցւում է տրցակ բա-ռին.

NBHL (1)

Մտցէ ի մէջ (պաղալից) դրաստին, ունելով փոքր մի տցնկ. թէեւ ոչ բովանդակն (քաղեսցէ), այլ լնլով զտցակ իւր՝ դարձցի ի յընթացս իւր. (Ոսկիփոր.։)


Ցանկ, ոյ

s. anat. adv.

hedge, fence, enclosure, boundary, wall;
index, catalogue, list, table;
desire, love, lust;
secundine, after-birth;
always, continually;
պատել, փակել —ով, to surround with hedges, to fence in;
— արկանել, to hedge in, to encompass, to surround.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փափագ, իղձ» Փիլ. լին. որից ցան-կալ կամ ցանկանալ (գրուած նաև գ-ով) «բաղձալ, տռփալ, սաստիկ փափագիլ» ՍԳր. Եզն. ցանկալի ՍԳր. Ագաթ. ցանկական «տռփական» Եզն. ցանկութիւն ՍԳր. անցան-կալի (նոր բառ) ևն.

NBHL (1)

Եկաց յառուամէջս այգեացն, եւ էր ցանգ աստի, եւ ցանգ անտի։ Խրամատեցաւ վասն քո ցանգ։ Որպէս յորմոյ թիւրելոյ, եւ ի ցանկոյ մերժելոյ։ Արկանել ցանգ եւ պարիսպ ամրութեան։ Մարախ մածեալ զցանգով։ Ցանգով փակեցի ... քակեցից զցանկ նորա։ Կոչեսջի՛ր խրամակարկատ ցանկոց.եւ այլն։


Տոչոր

cf. Տոչորումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ չոր բառից, իբրև թէ «սաստիկ չորութիւնից վառուած»։ Տէրվ. Altarm. 61 տաք բառի հետ՝ կցում է սանս. dah «այրել, վառել», լիթ. dègti «այ-րել», զնդ. daz «վառել», հբգ. tak «օր» ևն բառերին։ Canini, Et. é́tym. 130 յն. δάϰαρ «մի տեսակ կատսիա»։ Հիւնք. տաք բառից։

NBHL (1)

որ եւ ՏՈՉՈՐՈՒՄՆ. Վառումն (դիւրաւ դոգցես առ սաստիկ չորութեանն). բոցակիզումն. բորբոք. եռանդն. պասքումն ոգւոյ. տենչ.


Տուփ, տփոց

s. arith. phys.

box, case, chest;
cf. Խնկաման. book-case;
small square;
— սահուն, movable, running or drop-box;
չքնաղագիւտք ի յակունս՝ պահին ի —ս մանունս, precious things are packed in small parcels.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Չուբինով (նաևբ տպ. էջ 1229) կը-ցում է վրաց. ტუტი տուփի «ակօս, ածու», բայց ի՛նչ նմանութիւն իմաստի։ Հիւնք. համառօտուած տապան բառից. հմմտ. նաև պրս. թիւպուք «փայտէ գո-գաւոր աման»։ Պատահական նմանու-թիւն ունին եբր. [hebrew word] teba և խպտ. taibe «արկղ»։

NBHL (1)

ՏՈՒՓ. πλινθίς laterculus. Խորշ աղիւսակաց գծագրելոց ի տումարս եւ ի ժամանակական կանոնս, եւ յաստիճանս ազգականութեան. խանէ.


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ղւյ, -ղեաց, -ղեաւ) «ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մէջ մխուած մասը» Փիլ. Նխ. ա. 35. լիւս. 130. Ոսկ. գծ. 442. Սահմ. Արիստ. առնչ. Նար. լբ. էջ 83։-Բա-ռիս իմաստը անորոշ է և զանազան հեղի-նակներ զանազան ձևով են մեկնում. այս-պէս Փիլ. ժ. բան. 226 գրում է «Սկիզբն առնեն կազմել առագաստս և քեղիս և ղե-կըս», որից երևում է որ քեղին ղեկ չէ.-Լծ. Նար. լբ. մեկնում է «ձողն որ յառագաստին գլուխն է և կամ սիւներ նաւին».-Առաք. լծ. սահմ. էջ 316 համարում է «կայմ»։ Ո, րից քեղանալ «ղեկավարուիլ» Փիլ. Նխ. ա. 35. քեղավար «ղեկով քշուած» Ոսկիփ. քե-ղաւոր «ղեկ ունեցող» Արիստ. առնչ.։

NBHL (1)

Կազմել առագաստս, եւ քեղիս եւ ղեկս։ Որ պիտանացու արուեստիւն զքեղիսն վարէր։ Առանց քեղեաց, առագաստից, եւ կամ այլոց։ Ոչ նաւաստի թողցէ զքեղիսն, թէպէտեւ յաջողակ հողմով վարիցինաւն, այլ ուղղեսցէ։ Թողեալ նաւաստոյն զքեղիսն. (Փիլ.։)


Ամրածածուկ

adj.

very secret, very private;
very intricately fortified;
protecting, sheltering.

· Calfa

NBHL (1)

Ամրածածուկ քօղաձիգ ծնկասէր հարսունք". յն. ստորածածկեալք յառագաստի։


Այդչափ

adj. adv. so much, so many;
so, so much, to such a degree.

· Calfa

NBHL (1)

Ա՛ՅԴՉԱՓ. τοσοῦτος, τοσούτῳ. tantus, tanto Այդքան. այդու չափով կամ աստիճանաւ. այդպիսի, եւ այդպէս. ատչափ. շուգըտար. հէմչէնտ. չիւնան.


Այդպէս

adv.

so, thus, in this manner.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր ա՛յդպէս դաստիարակես. (Պիտ.։)


Այժմէն

adv.

from this moment or time, henceforth, henceforward.

· Calfa

NBHL (1)

Յայսմ ժամանակէ. ի ժամէ աստի. արդէն, կամ արդ նորոգ. այժմ. յայժմուս. հիմակւընէ, հիմըկուց, հիմակ. շիմտիտէն. հէմէն շիմտի.


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
—ով ճանապարհաւ, by another way;
—ով օրինակաւ, in another manner;
—ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

· Calfa

NBHL (2)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառն. շփոթ. անհաւաստի. թիւր. սուտ.

Ա՛յլ երբեմն դարձեալ ասէ։ Երբեմն ի դաւաճանութենէ ընտանեացն պատրաստին, ա՛յլ երբեմն ի կորուսանելոյ դողան. (Սարգ. յկ.։)


Այլ, Այլ արդ

conj.

but, yet, still, however;
only, but;
now, then.

· Calfa

NBHL (2)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառն. շփոթ. անհաւաստի. թիւր. սուտ.

Ա՛յլ երբեմն դարձեալ ասէ։ Երբեմն ի դաւաճանութենէ ընտանեացն պատրաստին, ա՛յլ երբեմն ի կորուսանելոյ դողան. (Սարգ. յկ.։)


Այլ

adv.

besides, moreover, more.

· Calfa

NBHL (2)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառն. շփոթ. անհաւաստի. թիւր. սուտ.

Ա՛յլ երբեմն դարձեալ ասէ։ Երբեմն ի դաւաճանութենէ ընտանեացն պատրաստին, ա՛յլ երբեմն ի կորուսանելոյ դողան. (Սարգ. յկ.։)


Այլաբանութիւն, ութեան

s.

allegory;
symbol, type;
emblem;
figure, metaphor;
enigma, riddle, rebus.

· Calfa

NBHL (1)

ἁλληγορία, ἁλληγόρημα. allegoria, figura, interpretatio allegorica Նմանաբանութիւն. առակ. ձեւ. նշանակ. բան խորհրդաւոր կամ գաղտնի իմաստիւք. եւ իմաստ խորին, եւ մեկնութիւն նորին. թէմսիլ. թէֆսիր. մէճազ. մանայի մախֆի.


Այլազգ

adj. adv.

of another kind, other, different;
otherwise, differently;
else.

· Calfa

NBHL (1)

Առ հայր իմ եւ առ հայր ձեր. այս ինքն այլազգ՝ իմ, բնութեամբ. եւ այլազգ՝ ձեր, պատուաստիւ. (Կոչ. ՟Ժ՟Ա։)


Այլաղանդ, ոյ, աց

adj. s. of another sect, of a different faith;
sectary.

· Calfa

NBHL (1)

Զգինի իմաստից հելլենացւոց, կամ հրէից, կամ այլաղանդոցն՝ մի առանց խորհելոյ եւ քննելոյ ըմպեր եւ աշակերտիր. (Լմբ. առակ.։)


Այնչափ

adj. adv.

so great;
such;
so, so much, in such a manner.

· Calfa

NBHL (1)

ԱՅՆՉԱՓ. մ. Նովին չափով. նովին համեմատութեամբ կամ հաւասարութեամբ. յայնմ աստիճանի. օ գըտար. օլ տերեճետէ. օլ մերթէպէտէ. τουσοῦτῳ, τοσούτον. tanto, adeo


Այռիք

s.

noise, brawling;
gormandizing, gormandizer.

· Calfa

NBHL (1)

ԱՅՌԻՔ ՊԱՅԹԻՔ. Անյայտ իմն իմաստիւք՝ զոյգ ընդ բառիցս ԵՐԳ ԱՐԲԵՑՈՒԹԻՒՆՔ, դնի իբր յն. τραγῳδία. tragoedia որ է եղերերգութիւն.