Your research : 68 Results for գրական

Entries' title containing գրական : 60 Results

Definitions containing the research գրական : 532 Results

Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շերաս

cf. Շերամ.

• (որուած նաև շէրաս) «մետաքսի որդը, հնդիկ որդ» Վեցօր. 177 (Յայնմ զեո-նոյ որ կոչի շէրաս, այսինքն կերպասաբեր). վերջին տառը Ս՝ սխալ կարդացուելով, բառո դարձել է յետոյ շերամ, ինչպէս ընդունուած է արդի գրականում և որից շինուած են շերա-մատուն, շերամաբոյծ, շերամապահութիւն, շերամաբուծութիւն (տե՛ս Նորայր, Հայկ. բա-ռաք. էջ 13)։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• , ի հլ. «փայտի ջարդած կտոր» Գ. թագ. ժը. 33-38. «պանրի կտոր» Ոսկիփ. Վրդն. առակ. 29. «որևէ բանի երկար կամ տափակ կանոնաւոր կտրուած կտոր (օր. հա-ցի, սեխի, պանրի ևն»), «խաւ (օր. հողի, կաւիճի, աւազի)» (այս երկուսը միայն արդի գրականում), «ցանկապատի ցից, ցանկ» ԱԲ, «տապար, կացին» (այս իմաստով երևում է միայն ածանցների մէջ)։ Սրանից են լերտել «շերտ շերտ կեղևել, գծել, ջարդել» Շնորհ. Բարձր. «ճեղքել» Յհ. կթ. 434. շերտակոտոր առնել (գրուած նաև շերդակոտոր) «տապա-րով ջարդել, կոտրատել» Պիտ. 408. շերտա-փակ «ցիցերով փակած՝ գոցած», շերտաւոր փակել «ցիցերով պատնէշ շինել» Եղիշ. ե. էջ 81 (ՆՀԲ չունի), լերտաւոր. «տապարաւոր զինւոր» Բուզ. Խոր. Յհ. կթ. (Հացունի Պատմ. տարազի 154 հասկանում է «շերտ շերտ զրահներ հագած» և ո՛չ թէ «վերտ կամ կողինաւոր»)։ Նոր բառեր են շերտա-արել, շերտաւորում, շերտաւորութիւն։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• «մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

• «փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

• , ի-ա հլ. «փռոց, շոր, սաւան, ծածկոց» Եսթ. ա. 6. Եզեկ. իէ. 7. «շորի կտոր» Ոսկիփ. (արևելեան գրականում «պա-տի թուղթ»). որից պաստառակալ Դատ. ժդ. 12, 13. Ղկ. իգ. 53. պաստառալի Մծբ. պաս-տառալիր Առակ. է. 16. պաստառակ «շոր» Մագ. թղ. 204. «ստամոքսի մաշկը՝ կաշին» Մագ. թղ. 112.-ՀԱ 1892, 167 ա (Ջի ի ջղաց զսա (զստամոքսն) ստեղծիչն ստեղծ պաս-տառակօք)։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

• «բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

• , ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։


Պատշգամ, ից

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

• , ի-ա հլ. «վերնայարևի սեն եակ, դահլիճ, դստիկոն, շէնքի վերի յարևեռ դուրս կարկառեալ մաս» ՍԳր. Մծբ. Կոչ. 389. Եփր. ծն. էջ 44. որից պատշգամ դրաց «նախադուռ, գաւիթ» Փիլ. նխ. պատշգամեալ Արծր. գրուած է նաև պատշկամ, պատըշ-գամբ, պատշկամբ, պաշտգամ, պաշտկամբ. վերջինս «եկեղեցու բեմ» նշանակութեամբ ունև Լմբ. մատ. էջ 205 (տե՛ս իմ Հալ. նռռ բառեր հին մատ. Բ. 122) և այս իմաստով պէտք է առնել նաև պաշտկամ Թղթ. դաշ 27։ Նոր գրականի մէջ ընդունուած է պա-տրշգամ «balcon կամ շահնիշիր» (արևմտև-ան բարբառ), պատշգամբ (արևելեան բար-բառ)։


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

• , ի-ա հլ. (յգ. նաև -քունք) «հայրապետ, եպիսկոպոսապետ» Յհ. կթ. Մխ. դտ. Շար. Սանահն. որից պատրիար-քութիւն Յհ. կթ. Վրդն. պտմ. պատրիարքա-րան Ասող. Յայսմ. ապր. 26. Ճառընտ. պատրիարքանոց Վրք. հց. պատրիարքական (նոր բառ). զպատրիարք Միխ. աս. 565. բո-լոր այս բառերը սովորաբար գ տառով են գրւում (նաև արդի արևմտեան գրականում), որ թերևս արգ, յարգ բառի նմանութիւնից յառաջացած մի սխալ է։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։


Տոմար, աց

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

• , ի-ա հլ? «մի հատոր գիրք, մի գրքի բաժանումները» Բ. եզր. զ. 2. Եւս. քր. Եւթաղ. 95. «գրուածք, օրագրութիւն» Յայ-սըմ. Ճառընտ. Վրք. հց. «թուական, ժա-մանակագրութիւն» Յհ. կթ. Շիր. Յայսմ. որից տոմարական Վանակ. տարեմ. տոմա-րագէտ Մաշտ. կիլիկ. զատկատոմար Մար-թին. պարզատոմար Տոմար. նոր գրականում տոմարակալութիւն, տոմարագիտութիւն կրկնատոմար ևն։ Գրուած է նաև տովմար. տաւմար. տօմար, տումար։


Տոմս, ից

cf. Տոմսակ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։


Տուար, աց

s.

cattle.

• «արջառ». առանձին աւանդուած չէ հնագոյն գրականութեան մէջ, բայց ու-նինք սրանից տուարած «տաւար արածաց-նելը» Եւս. քր. տուարածական «հովիւ, խաշ-նառած» Երեմ. լա. 10, Ա. թագ. ժէ. 2Ո. տոյարածափակ «մակաղատեղի» Ագաթ. տուարածատաււ «արջառ արածացնելու տեղ» (նաև իբր տեղանուն Հայաստանում) Ճետնաբար դարձած է դուար Փիլ. լին. Մագ. քեր. 239 և Երզն. քեր. (սխալմամբ գրուած դուաչ), դովար Մագ. թղ. 86 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 180), որից դուա-րենի «ոչխարի կամ արջառի մորթ» Թէոդ. գրականում ասւում է տաւար։


Տունկ, տնկոյ, տնկի, տնկոց

s. zool.

plant, shrub, tree;
planting;
տնկել —, to set plants, to plant trees;
լու տնկոց, podura.

• . ո հլ. «ծառ, բոյս» ՍԳր. Եւս. քր. (նոր գրականում միայն «փոքրիկ և մատ-ղաշ ծառ»), «տնկելու գործողութիւնը (այգու համար ասուած)» Միք. ա. 6. Դ. թագ. ժթ. 29. «խաղողի որթ» Բժշ. (վերջին նշանակու-թիւնը ունին ՀԲուս. § 2991 և Նորայր ՀԱ 1923, 347)։ Գրուած է նաև տունգ։ Սրանից տնկել կամ տնգել «ծառ տնկել, սերմանել, ցանել, 2. որևէ բան հաստատել, կարգել» ՍԳր. Եփր. եբր. Եւս. քր. Եզն. տնկաբեր Ագաթ. տնկակից Հռ. զ. 5. Գ. մկ. գ. 15, տնկարկ Վեցօր. նորատունկ ՍԳր. Վեցօր. մատաղատունկ ՍԳր. Եւս. քր. Ոսկ. տնկածոյ «տնկուած» Սեկունդ. ժգ. ծառատունկ ՍԳր. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մարդատունկ Ագաթ. Եփր. պհ. 170. որթատունկ Մծբ. կենդանատունկ Նիւս. բն. տնկաղ (իբր տունկի աղ) «potasse, kali» (նորակերտ բառ)։


Րոպէ, ից

s.

second;
instant, moment;
the world, the universe;
Europe.

• , ի հլ. «ակնթարթ, մանրերկրորդ կամ երկվայրկեան» Վեցօր. 117-118 (Զրո-պէսն, այսինքն զթօթափել ական. Մի ի 60 մասանցն ունի վաթսնից վաթսուն րոպէ, այսինքն է ական թօթափել), Սարկ. տոմ. «տիեզերք, համօրէն աշխարհ, ժամանակք, բովանդակութիւն էից» Գնձ. Շար. Նար. որից րոպէահամար Վեցօր. 118. Շիր. րոպէական (նոր բառ). կրճատ ձևով րոպ «ժամանակ» Նար. տաղ. «կոլոր, շրջանակ, ոլորակ» Գնձ. գրուած է րոպպէ Մոլութ. 447 բ։-Նոր գրականի մէջ արևմտեան բարբառով րոպէ քիչ է գործածւում և միայն անորոշ ու կարճ ժամանաև է զոյզ տալիս. արևելեան բար-բառով շատ սովորական է և նշանակում է ժամի 1/εօ մասը, այս իմաստը սխալ է. հմմտ. վերը Վեցօրէից վկայութիւնը. այս-պէս նաև Վեցօր. 119՝ ժամք անհամար րո-պէիւք անցանեն. նոյն սխալը գտնում ենք նաև վայրկեան բառի մէջ։

• ԳՒՌ.-Ագլ. րօ՛պէ, Երև. հրօպպէ, Սեբ. ռօբբէ, որոնք փոխառեալ են գրականից։


Րոք

cf. Աղէկատ.

• «թել մանելու իլ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գործածւում է նաև արևմտեան գրականում։


Ցեղ, ից

s.

tribe, caste, race, branch;
—ից —ից, various, diverse.

• , ի հլ. «ազգատոհմ, սեռ. տոհմ. ՍԳր. որից ցեղապետ ՍԳր. ցեղընտիր Ոսկ. մ. ա. ձ. և ես. ցեղիլ «սերիլ, աճիլ» Լմբ. իմ. Ճառընտ. Շնորհ. վիպ. ցեղենալ «բուսնիլ, յառաջ գա՞լ» Տիմ. կոյս 58 (ըստ Ակինեա-նի), ցեղակից Լմբ. սղ. Արիստ. աշխ. բազ-մացեղ Աթան. երկցեղ «երկփեղկ, պառակ, տուած» Եղիշ. դ. էջ 72, երկցեղեալ Սոկր. երկնացեղիկ Յհ. կթ. համացեղ Ոսկ. յհ. բ. 30, 32. Պիտ. նոր բառեր են ցեղագրութիւն, ցեղագրական, ցեղաբանութիւն, ցեղաբանա-կան, ցեղական, ցեղային ևն։


Վարտիք, տեաց

s.

drawers;
— գեղջկաց, breeches, small-clothes.

• (սեռ. վարտեաց. միայն պնե-զաբար գործածուած) «կէս մէջքից ցածր ե-ղած զգեստը» Դան. է. 21, 94. Բուզ. ե. 6. Վրդն. դան. նոր գրականի մէջ՝ արևմտեանը գործածում է «մսի վրայ հագնելիք սպիտա-կեղէն, տակի վարտիք» նշանակութեամբ, իսկ արևելեանը «տափատ, դըսի վարտիք». հմմտ. անդրավարտիք, որի «ներքնավար-տիք» նշանակութիւնը ցոյց է տալիս թէ վար-տիք հին հայոց մէջ նշանակում էր «դրսի վարտիք», համաձայն արևելեան հայոց գոր-ծածութեան։ Սրանից է անվարտի Զքր. սարկ. Ա. 72։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• ՓՈԽ.-Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։


Փարսախ

s.

parasang, ancient Persian measure of length.

• «երկայնութեան չափ է (5250 մետը)» Խոր. աշխ. գործածական է նաև արդի գրականում. հնագոյն ձևերն են հրա-սախ (ի-ա հլ.) Եւս. քր. Եղիշ. ը, էջ 122, 124, 141, Փարպ. խրասախ. Բուզ. Փարպ. որ և ճրասխ ԱԲ, խրասխ Շիր. 33. փարսանդ Երզն. մտթ. 126 (տպուած ֆարսանկ)։ Գիրք առաք. 615 ա։


Փեբրուարիոս, ի

s.

February.

• «բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։


Փեղկ, ից

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

• , ի կամ ի-ա՞ հլ. «կտաւէ կամ մաշկէ վարագոյր, վրանի պատ» ՍԳր. Փարպ. «լեռան ստորոտը» Խոր. ա. 15. նոր գրականում «դռան կամ պատուհանի թև». որից փեղկիլ «ճեղքուիլ, երկուսի բաժան-ուիլ» Օրբել. հրտր. Էմ. էջ 63, «երկպառա-կիլ» Միխ. աս. 451 (ՓԲ գրում է փեղեկել «բաժանել, զատել»), երկփեղկ Ուռհ. երկ-փեղկել «քակտել, իրարից բաժանել» Եղիշ. ռ. էջ 48. Յհ. կթ. խորանափեղկ ՍԳր. տասն-փեղկեան Ել. իզ. 1, լզ. 8. վերնափեղկ Թիւք ռ. 25։


Փիլիսոփայ, ից

s.

philosopher;
chorister, singer.

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ են ձևացած Ախց. Պլ. Տփ. փիլիսօփա, Մշ. փիլիսօպա, Ղրդ. փիլուս «մեծ գիտնական» ևն։


Փիղ, փղաց

s.

elephant;
— մատակ, she —, female -;
գոչիւն փղի, trumpeting of the —, cf. Ժանիք.

• . ի-ա հլ. «փիղ անասունը» ՍԳր. Եզն. Վեցօր. որից փղապան Ա. մկ. զ. 37. փղապետ Բ. և Գ. մկ. փղակոյտ Բուզ. փըղ-ոսկր Խոր. Կանոն. փղոսկրեայ ՍԳր. զուա-րակափիղ Պտմ. աղէքս. ցլափիղ Շիր. քրոն, Աամ. անեց. 67. ասւում է նաև փեղ Վեցօռ. Պտմ. աղէքս. Վրդն. ծն. փիլ Պտմ. աղէքս. Վստկ. 19. փիւղ Ճառընտ. Պտմ. աղէքս. 139. նոր գրականում ընդունուած է միայն փիղ ձևը։


Փող, ոց

s. fig. bot.

trumpet, horn;
apostle;
tube, pipe;
conduit, canal;
reed;
asper, mite, sou, halfpenny;
money;
— ականջաց, ear-trumpet;
ձայնատար —, speaking-trumpet;
հնչիւն —ոյ, blast of trumpet;
ի ձայն —ոյ, by sound of trumpet;
— հարկանել, հնչեցուցանել, to trumpet, to sound the trumpet, to wind or blow the horn, to play on the horn;
— երգեհոնի, organ-pipe;
— ծխաքարշի, shank of a tobacco-pipe;
— գրչի, barrel;
— հրազինուց, gun-barrel;
— կապարեայ, lead-pipe, conduit-pipe;
cf. Խողովակ;
cf. Եղէգն;
հովուի —, water-plantain, alisma.

• , ո հլ. «մանը դրամ, ստակ» Սմբ. դատ. 49. Սամ. անեց. 73. Վրք. հց. Ոսկիփ. «դրամի ամենամանր ստորաբաժանումը» Անսիզք 43, 47. որից փողեան «դրամներ» Վրք. հց. լումափող Ոսկիփ. նոր գրականում փողերանոց «դրամ կտրելու յատուկ հաս-տատութիւն» (արդէն գործածուած է 1792 թուին՝ Քերականութիւն Թօսքանեան լեզ-ուի, Վենետ. էջ 40), փողասէր, փողապաշտ, փողաւոր, փողատէր, անփող ևն. (վերջին-ներս գործածական են միայն արևելեան գրականում, ուր սովորական է նաև փող «դրամ» բառը, որ անծանօթ է արևմտեա-նին)։


Փող, ից

s.

throat;
neck;
street;
corridor, lobby, passage, gallery;
— սրուակի, neck or gullet of a bottle;
ունել զոք զ—ից, to seize or take one by the throat, to arrest.

• , ո հլ. «մանը դրամ, ստակ» Սմբ. դատ. 49. Սամ. անեց. 73. Վրք. հց. Ոսկիփ. «դրամի ամենամանր ստորաբաժանումը» Անսիզք 43, 47. որից փողեան «դրամներ» Վրք. հց. լումափող Ոսկիփ. նոր գրականում փողերանոց «դրամ կտրելու յատուկ հաս-տատութիւն» (արդէն գործածուած է 1792 թուին՝ Քերականութիւն Թօսքանեան լեզ-ուի, Վենետ. էջ 40), փողասէր, փողապաշտ, փողաւոր, փողատէր, անփող ևն. (վերջին-ներս գործածական են միայն արևելեան գրականում, ուր սովորական է նաև փող «դրամ» բառը, որ անծանօթ է արևմտեա-նին)։


Տարտամ, աց

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «դանդաղ, յամրաշարժ, ծոյլ» Ոսկ. յհ. Փիլ. ել. Կիւրղ. գնձ. Սրգ. Երզն. երկն. Տօնակ. «վարանիլը» Նար. «վա-րանոտ» Շնորհ. որից տարտամութիւն «թու-լութիւն, ծուլութիւն» Առ որս. Խոսր. տար-տամիլ Վրք. հց. Մագ. տարտամագոյն Պիտ.։ Արդի գրականում տարտամ նշանակում է «անորոշ»։


Տեռ, ից

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

• = Բնիկ հայ բառ, հնխ. der-s-ձևից, որ յառաջանում է պարզական der-«կաշին քեր-թել, ճեղքել, պատռել» արմատիզ՝ s աճա-կանով. հմմտ. սանս. drnāti, dadāra «ճեղ-քել, խորտակել, ցրեխ ցրեխ անել», զնդ dar-«ճեղքել», հսլ. dera և ռուս. дepy, драть «պատռել, պատառոտել, կեղեքել, ճեղքել, ցետել, քաշել, ձգձգել, սաստիկ ծե-ձևւ», սերբ. ϑèrêm և սլով. ϑerem «ճեղքել, կաշին պլոկել», լիթ. diru, dirti «կաշին քեր-թել», գոթ. -tairan, անգսք. teran, անգլ, tear «պատռել, ճեղքել, բզկտել, յօշոտել», հբգ. zeran «պատռել, ջնջել», նբգ. zerren «քաշքշել», կիմր. կորն. darn «կտոր», յն. δέσω «կաշին քերթել, մաշկել, պատժել, սաս-տիկ ծեծել» ևն։ Այս բոլորը կցւում են մեր տեռել բառին։ Նոյն արմատից են զարգա-ցած յն. δέρος, δορά́ «մորթ», δέρας «կաշի, ոսկեգեղմն», δέρρα «կաշեայ ծածկոց», δέιμα «մաշկուած մորթ, մարդու կամ անա-սունի մորթ, տիկ կամ վահան շինելու մորթ, ծառի կամ պտուղի կեղև, մարմնի վրայ գցելու մորթ», δορός «տիկ». δέοοις «կաշի, մորթ, կաշուց շինուած բան, նաւերը պած տելու կաշեայ ծածկոց, կաշեայ զգեստ, մուշտակէ վերարկու», բուլգար. drehā, սերբ. drêha, ōdora «զգեստ», և -ը. աճա-կանով (հնխ. dre-p-ձևից)՝ սանս. drapi-«վերարկու, զգեստ», drapsá=զնդ. drafša-> հյ. դրօշ «դրօշակ», լիթ. drapanos «սպի-drappo «կերպաս», drappello «դրօշակ», տակեղէն, վարտիք», ինչպէս նաև իտալ. ֆրանս. drap «կերպաս», drapeau «դրօշակ» (Walde 229, Boisacq 178, Berneker 180, 185, 215, Trautmann 51-52 և մանաւանդ Pokorny 1, 797-803 բազմաթիւ ածանցնե-րով և աճականներով)։ Վերջին բառերը ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև տեռ, որի առաջին նշանակութիւնը եղել է «մորթ», յետոյ «մորթէ վերարկու» և այս-տեղից էլ «վերարկու, քօղ», ինչպէս գտնում ենք աւանդուած Ոսկեդարեան գրականու-թեան մէջ։


Սիւն, սեան, սեանց

s.

column, pillar;
— չորեքկուսի, pilaster;
անջրպետ սեանց, intercolumnation;
չարք սեանց, colonnade;
— ամպ or ամպոյ, pillar of cloud;
cf. Շրջանակ.

• , ն հլ. (սեան, սեանց, յետնաբար ի հլ.) «սիւն, կանզնեցրած փայտ» ՍԳր. Ա-գաթ. որից սիւնակ ՍԳր. Ոսկ. ես. (արևելեան գրականում ընդունուած է սիւնեակ, որ սխալ ձև է). սիւնաձև Ագաթ. սիւնակեաց Վրք. հց. եօթնսիւնեայ ԱԲ. սիւնազարդ (նոր բառ) ևն։


Սնդուկ

cf. Արկղ.

• , ի-ա հլ. «արկղ» Կղնկտ. Վրք. հց. Միխ. աս. Յայսմ. Վստկ. 41 (ար-ևմտեան գրականում սնտուկ ձևով)։


Սող

s. adj.

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

• «փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Ռահան, ի

s. bot.

s. bot. basil;
սուտ —, mercury, dog's caul.

• «անուշահոտ մի բոյս. basilicum» Բժշ. Տօնաց. յետնաբար ռէհան Թլկր. 25. նոր գրականում գործածական է ռեհան ձե-ւով։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• . արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Տխուր

adj.

cheerless, sad, afflicted, grieved, gloomy, sorrowful, melancholy;
sullen, morose, surly, peevish;
sombre, gloomy, dismal, dull, dark, obscure;
— տրտմութիւն գիշերոյն, the thick darkness of the night;
լրջացուցանել զ— գիշերն, to dispel that horrible darkness.

• «տրտում, ոչ-ուրախ» Իմ. ժէ. 5. Նէեմ. բ. 23. Վեցօր. որից տխրիլ ՍԳր. տրխ-րութիւն Ա. թգ. ա. 16. Ագաթ. տխրական Ագաթ. տխրեցուցիչ Ոսկ. ես. բազմատխուր նար. գեղատխուր Նար. գնձ. յոգնատխուր Նար.։ Նոր գրականի մէջ՝ սգատխուր, տըխ-րադէմ, տխրալուր, տխրառիթ ևն։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։


Տոգոր, ից

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

• . անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Վրան, աց

s.

tent, pavilion;
— ժամու, Tabernacle;
— հարկանել, կանգնել, to pitch a tent, to dress a pavilion;
ի —ս բնակել, to dwell in tents;
բառնալ զ—ն, to strike a tent.

• , ի-ա հլ. «վրան, չատըր» ՍԳր. ո-րից վրանաբնակիչ Դատ. ը. 1, վրանայարկ Արծր. վրանանման Զքր. կթ. վրանապահ Որբել. Սմբ. պտմ. հրտր. 1856, էջ 34. վրա-նատեղ Վրդն. սղ. նոր գրականի մէջ վրանտ-բնակ։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• «ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։


Տետր, ի

cf. Տետրակ.

• «բարակ գիրք, գրքոյկ» (արդի գրականում միայն ձեռագիր և անկազմ գըր-քոյկ) Յիշատ. Մարաթ. որից տետրակ Մաշտ. ջահկ. Անկ. գիրք առաք. 289, խաղտետր կամ խազտետր Յիշատ. տետրեայք «տետ-րակներ» Ասող. բ. 2 (հրատ. Մալխաս. էջ 97), խորհըրդատետր Յիշատ. անսովոր ձև է տետրատ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 54, 74 100. տետրակ բառից է համառօտուած տրակ Ոսկիփ. որից եռատրակ Գր. տղ. եմ. տրակ առաքելոց «Գործք առաքելոց» Տաթև. ձմ. ճխբ։


Տի

int. conj.

cf. Տիք;
come now! come on! courage! — նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.

• , ո հլ. (ըստ ՆՀԲ տրուած օրինակ-ները յետին են, ինչ. նաև տից, տիօք) «տա-րիք, հասակ» Եզն. Ոսկ. ես. «դար, ժամա-նակաշրջան» Եւս. քր. որից անտի «մատաղ հասակով» Փիլ. Մագ. Ճառընտ. նորատիք Խռր. Ասող. անտիական, անտիութիւն Մագ. անտիս ԱԲ. բազմատի Եփր. տնընդ. համա-տիք Եւս. քր. Խոր. նոր գրականում մատա-ղատի, դեռատի։


Վաճառ, աց, ուց

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

• , ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։

• λԻՌ.-Ասլ. վաջառք «փեսի կողմից հար-սին ուղարկուած օժիտը, որ զգեստեղենից է բաղկացած լինում»։ Գրականից են փոխա-ռեալ Ագլ. Կր. Տփ. վաճառական, Պլ. Սչ. վաջառագան։


Վայել

s. v. imp.

cf. Վայելք;
v. imp. վայել է, վայել են, վայելէ, վայելեն, to befit, to become, to be beseeming or seemly, to be proper;
ոչ — են, it is not fit, it is unbecoming.

• (ի հլ. յետնաբար) «հաճոյք, զը, ւարճութիւն» Փիլ. Պիտ. «գործածութիւն» Եզն. (անեզաբար գործածուած), «արժանի, պատ-շաճ, յարմար» ՍԳր. Ոսկ. որից վայելել ՍԳր. Ոսկ. Եզն. վայելելի Եզն. վայելչացուցանել Ագաթ. վայելուչ ՍԳր. Ոսկ. ես. վայելչութիւն ՍԳր. Կոչ. բարեվայելուչ Կղնկտ. Յհ. իմ. ատ. գեղեցկավայելուչ Պիտ. Փիլ. ակնավայել Ագաթ. § 775. խոտավայել Արծր. ծառայվա-յելուչ Մաքս. դիոն. նոր բառեր են թագա-ւորավայել, իշխանավայել, արքայավայել, անվայել, մարդավայել, վայելչագրութիւն, վայելչահասակ, վայելչակազմ ևն։-Արև-մըտեան գրականում զանազանւում է վայելել çjouir, վայելքը ստանալ», վայլել «seoir, սազ ղալ». վերջինիս հնագոյն օրինակն է վայլք Գնձ.։


Վանգ

cf. Վանկ.

• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։


Վանկ, ից

s. gr. mus.

sound, voice;
syllable;
tune.

• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։


Վաշտ, ից, ուց

s.

battalion.

• = Փոխառեալ պէտք է լինի պհլ. *vašk «զօրագունդ» նշանակող մի բառից. այսպի-սի բառ չէ աւանդուած իրանեան գրականու-թեան մէջ, բայց կայ պհլ. gast (հինը vašt) «դարձած», vaštan «դառնալ», որ իրանեան rt>št ձայնափոխութեան հիման վրայ լա-ռաջանում է vartītan, gartītan «դառնալ», vartisn, gartišn «պտոյտ, շրջան», սանս. vart, vartate «դառնալ», պրս. [arabic word] gar-dīdan «դառնալ, շրջագայիլ, պտուտկիլ», [arabic word] gāštan «դարձնել», [arabic word] gardana> գրտնակ (=լտ. verto «դարձնել», հին բար-ձըր գերմ. werdan, գերմ. werden «դառնալ, լինել», ռ. вepηeть «դարձնել, պտտցնել, շրջել, ծակել», вepηeл «շամփուր», լիթ. verčiu, versti «դարձնել» ևն) բառից։ Բոլորի արմատն է հնխ. vert-«դառնալ, դարձնել» (Pokorny 1, 274, Horn § 886)։ Առհասա-րակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. ինչ. գունդ, պար, գումարտակ, ճամբար («մանեակ. 2. բանակ» <պհլ. čambar «շրջանակ»), տճկ թօփ, լտ. circulus, ֆր. cercle, ռուս. круrъ, коужокъ, որոնց հետևողութեամբ նաև աշխ. շրջան «կլորակ, բոլորակ. 2. խումբ մար-դոց»։-Աճ.