to break the branches.
· Calfa
ՈՍՏԱԲԵԿ ԱՌՆԵԼ. Բեկանել քշտել քանցել զոստս.
Ոստաբեկս առնեն զմօտաւոր տունկս. (Տօնակ.։)
to weave;
to knit.
· Calfa
Մեծատունն չգիտէ ոստայնանկել. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)
Զչարութիւն ի ներքոյ ոստայնանկէ (կամ ոստայնակէ, կամ ոստայն հինու). (Խոր. ՟Ա. 27։)
ὐφαίνω texo. Անկանել զոստայն. ոստայնագործել. հենուլ. նիւթել. կկել.
to shoot, to emit.
· Calfa
Ոստուցանել. ի դուրս տալ՝ արձակել.
Ձգել զձեռն իւր զաջ ի պտուղ մի .. . եւ ոստեալ զնա. (Եպիփ. ծն.։)
to hop, to leap, skip or frisk about, to frolic, to trip along.
· Calfa
Որոյ իցեն կարթք ի վերոյ քան զոտսն՝ ոստոստել նօքօք յերկրէ. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 21։)
Ըստ մարախի ձեւոյ ոստոստեալ (լուսոյ՝) այսր անդր տարաբերին. (Նար. ՟Կ՟Թ։)
Ուր զօրէն մարտկի յաղթողի պանծայր խրոխտմամբ. եւ յայտ էր յոստոստելոյն. (Փիլ. լիւս.։)
πηδάω salio եւ այլն. Ստէպ ոստնուլ. ի վեր վազել. վազվազել. ցաթկըտել.
to cause to leap.
· Calfa
Ջուրն (ի հողոյ) ի վերկոյս ճնշեալ ոստուցանի. (Փիլ. նխ. ՟բ.։)
Կառավարել կամեցեալ, ի հմտութենէ հակառակագրին ոստուցեալ՝ յերկիր անկեւ. (Խոր. ՟Բ. 76։)
Որ ի հեռաստանէ զնետս ոստուցանեն. (Պղատ. օրին. ՟Է. (յն. հեռաձգել)։)
oceanic, of the Ocean.
· Calfa
ՈՎԿԻԱԿԱՆ ՈՎԿԻԱՆԵԱՆ. Սեպհական ծովու մեծի, որ կոչի Ովկիանոս. (տե՛ս բռ. յտկ. ան)
Ալէկոծի անհնարին ծփանօք յովկիանեանս (կամ ովկիանեանս) նայտմէտ բնութիւն. (Պիտ.։)
to shackle, to fetter;
to impede, to hinder, to stop, to clog.
· Calfa
Կապել զոտս. չթողուլ յառաջ խաղալ. կասեցուցանել.
Ոտնակապեաց առ յեսուաւ զարեգակն։ Յեսու ոտնակապեաց զարեգակն եւ զլուսին. (ՃՃ.։ Ճշ.։ Եփր. ՟ա. կոր.։ Տօնակ.։)
to stop, to stay, to remain immovable;
to become embarrassed.
· Calfa
Կառչիլ կռուիլ ոտից. մնալ անշարժ ի տեղւոջն. զկայ առնուլ. կանկ առնել.
Ի զարմացման եղեալ՝ ոտնակառեաց ի տեղւոջն, յորում էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
foot-print, foot-mark, foot-step, trace, vestige.
· Calfa
ἵχνος vestigium. Հետք ոտից. իզ.
Տեսի առ դուրս այրին ոտնահետ մարդոյ։ Տեսեալ ոտնահետս՝ նստաւ առ երեկս. (Վրք. հց. ՟Ի՟Ա. եւ ձ։)
Ոտնահետն գառանց եւ ուլուց՝ նման են (իրերաց)։ Ասաց՝ թէ աբրահամու ոտնահետն է ... միոտանի վազելն վասն ոտնահետին է. (Վրդն. երգ. եւ Վրդն. պտմ.։)
to slip, to slide, to glide, to take a false step;
to stumble, to trip, to commit a fault;
to cause to slip.
· Calfa
Ի կերպարանս պաճուճազարդ բանիցն յողդողդեալ ոտնառեցին։ Է՛ զի հանդիպի յինչ եւ նմա ոտնառել. (Բրս. վեցօր. եւ Բրս. հց.։)
Ի պանծանս մի՛ ոտնառեսցեն միանձունք. (Նեղոս.։)
Անկեալք ի միոջէ ճշմարիտէն՝ ի բազումս ոտնառեցին. (Եզնիկ.։)
Ոմանք ոտնառեալ ի ճշմարիտ հաւատոյն անկան ի խաբս կորստեան. (Լծ. կոչ.։)
Յո՛րպիսի ամպարշտութիւնս ոչ ոտնառեալ կործանէին. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)
ՈՏՆԱՌԵԼ. ն. Սայթաքեցուցանել. կասեցուցանել.
Զի մի՛ անարուեստ եւ անճահ բաժանմամբ գրոյն՝ զընթերցօղն ոտնառելով սայթաքեսցէ ի հանդէսն. (Գրչ. գէորգ.։)
Ո՛վ լռութիւն, արտասուաց եւ հեծեծանաց ոչ ոտնառօղ. (Վրք. հց. ձ։)
ὁλισθαίνω, ὁλισθέω labor, lapso, labefacio. Լպրծիլ. սայթաքիլ. գայթագղիլ. սխալել. սահիլ. սկրդիլ, սըլըխտիլ.
ground for the foot, footing;
cf. Ոտնահետ.
· Calfa
Տեղի ոտից. ոտնահետ. հետք. կայք եւ գնացք ոտից.
Ի միջոյ յորդանանու յոտնատեղեաց քահանայիցդ. (Յես. ՟Դ. 3. (յն. ի կայից ոտիցն)։)
Լիզոյր զոտնատեղիս սրբոյն։ Համբուրէին զոտնատեղիսն. (Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ձ։)
Գնացեր ի վերայ ջուրցն, եւ սրբեցեր զնա սուրբ ոտնատեղեօք քովք. (Ճշ.։)
Զաղքատս եւ զսուրբս, որք ոտնատեղօքն իսկ (յն. ոտիցն գնացիւք) կարիցեն բերել զաստուծոյ օրհնութիւնսն, զայնպիսիսն կոչիցես. (Ոսկ. եփես.։)
broken-footed.
· Calfa
Ոյր բեկեալ է ոտն. ոտնատ. հաշմ ոտիւք.
Այր ձեռնբեկ, կամ ոտնբեկ. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 19. յն. բեկումն ձեռին, բեկումն ոտին։)
standing;
footboard;
stepping-stone;
կործանել յ—լեաց, to overthrow, to upset, to throw down;
անկանել յ—լեաց ի գետին, to fall at full length on the earth;
բառնալ զոսոխն յ—լեաց, to raise one's fallen enemy.
· Calfa
Փութացաւ սաւուղ, եւ անկաւ յոտնկելեաց ի գետին. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 20։)
Յոտն կամ կանգուն կալն. յն. στάσις կամ ἐστηκώς կայք, կամ կացեալ.
to suppliant;
cf. Ոտնհար լինիմ.
· Calfa
ՈՏՆՀԱՐԵՄ ՈՏՆՀԱՐԻՄ. cf. ՈՏՆՀԱՐ ԼԻՆԵԼ) կամ Աքացել. ի վայր ընկենուլ.
Ոտնհարէին զմարդիկ, եւ խայթէին զնոսա։ Ոտնհարիցեն, եւ զգեղեցիկսն զրպարտիցեն։ Չար բարքն եւ դժնեայ խնդայր եւ ոտնհարէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Առ որս. ՟Ժ՟Դ։ Փիլ. լին. ՟Բ. 71։)
Զի՞նչ կործանումն այնպիսի, իբր յամբառնալն ոտնահարել (այսինքն իլ). (Առ որս. ՟Ժ՟Բ։)
to walk slowly, with measured steps.
· Calfa
ՈՏՆՔԱՅԼԵԼ. Քայլել ոտիւք. ոտնափոխ լինել.
Կարօ՞ղ ես փոքր փոքր ոտնքայլել. (Վրք. հց. ձ։)
various, diverse.
· Calfa
ՈՐԱԿԱՅԵՂՑ կամ ՈՐԱԿԱՅԵՂԾ. Լի որակօք. յոքնատեսակ. բազմերանգ.
Յղփանայի յոքնասեր մրգոցն համեղութեան ճաշակօք, եւ որակայեղց վերերեւութեամբ տենչալի գունոց տեսութեամբ ցանգ զուարճացեալ. (Պիտ.։)
Այգի որակայեղծ եւ տերեւախիտ պտղոցն վայելչանայ պտկովք եւ գնդակօք. (Ոսկ. համբ.։)
to qualify.
· Calfa
Զիմանալի սեռսն տեսակացոյց՝ ի զգալի երեւումն որակացուցեալ, որակեալդ՝ անորակեալ. (Մագ. ոտ. խչ.։)
ՈՐԱԿԱՑՈՒՑԱՆԵԼ ՈՐԱԿԵԼ. ποιόω qualitate afficio. Այսպիսի եւ այնպիսի առնել. տալ որականալ. կերպարանել.
little child, boy or girl;
— իմ, son, my son, my boy.
· Calfa
Հա՛յր, եւ նա ասէ, զի՞ է որդեակ։ Աստուած տեսցէ իւր ոչխար յողջակէզ՝ ո՛րդեակ։ Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ։ Գտի յորդեկացդ քոց, որ գնան ճշմարտութեամբ։ Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ։ Որդեա՛կ իմ աբեսողոմ, աբեսողոմ որդեա՛կ իմ։ Եզն եւ արջ ի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն շրջեսցին, եւ այլն։
τέκνον, τεκνίον filius, filiolus, -la. Որդի սիրելի. զաւակ սիրուն կամ մատաղ. եւս եւ Ձագ չորքոտանեաց, որթ.
cf. Որդիաբար.
· Calfa
ՈՐԴԵԲԱՐ կամ ՈՐԴԷԲԱՐ. ὐικῶς modo filii, vel filiotionis. որ եւ Որդիաբար. Իբրեւ որդի. ըստ կերպի որդւոյ կամ որդիութեան.
Հոգին սուրբ ճշմարտապէս հոգի՝ յառաջ առաքեալ ի հօրէ, ոչ որդէբար, զի եւ ոչ ծննդեամբ, այլ արտաքսառաքաբար (իբր փչումն կամ բղխումն). (Ածաբ. յայտն.։)
Աղաւնին՝ իբրեւ խնամածուի հօր աւետաբեր նոյի, գոգցես որդեբար իմն սա լինէր. (Պիտ.։)
cf. Որդեծնութիւն.
· Calfa
Սքանչելի է կուսութեան որդէբերութիւն. (Ճ. ՟Գ.։)
s. adj. adoptive, adopted;
առնուլ յ—ս, to adopt as son;
սնոյց զնա յիւր —ս, he nursed him like his own son.
· Calfa
Աստուած զնա առ դուստրն փարաւոնի, եւ եղեւ նմա յորդեգիրս։ Սնոյց զնա յիւր որդեգիրս։ Յորդեգիրս առեալ՝ ժառանգ կացուցանէ. (Ել. ՟Բ. 14։ Գծ. ՟Է. 21։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 26։)
Մանկունս իմ քեզ յորդէգիրս եղեալ լիցին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Եղեալ խոսրովայ ընդ որդեգիրս. (Մամիկ.։)
ՈՐԴԵԳԻՐ կամ ՈՐԴԷԳԻՐ. ὐιόθετος, παῖς θέτος adoptivus, adoptitius filius. Գրեալ ժառանգ իբրեւ որդի. հոգւոյ զաւակ. վերագրեալ յորդիութիւն. ըստ յն. որդեգիր, այսինքն դրութեամբ որդի, եւ ոչ բնութեամբ. հոգեզաւակ օղուլլուգ, ճան էվլատը. ուստի վարի յոքնակի՝ ոճով.
cf. Որդեգրապէս.
· Calfa
որ եւ ՈՐԴԵԳՐԱՊԷՍ. Իբրեւ որդեգիր. որդեգրութեամբ.
Զնորածնեալսն յաւազանէ որդեգրաբար ընդ սրբոյ երրորդութեանն կապեալ սիրով. (Սհկ. կթ. արմաւ.։)
adoptively.
· Calfa
Որ ոչ ըստ հնոյ կտակին օրինադրի, այլ աւետարանաւն ընդ աստուծոյ որդեգրապէս միաւորի. (Յհ. իմ. եկեղ.։)
to adopt;
to affiliate.
· Calfa
Զհոգին ընդունելով՝ որդեգրիմք։ Որ որդեգրէ զարարածս, ոչ է օտար յորդւոյ. (Աթ. ի հոգին սուրբ.։)
Ոչ որդէգրեալ, այլ բնութեամբ որդի է։ Ցուցանէր զինքն ոչ նոցա հաւասար գոլ, որ շնորհօք որդեգրեալ էին. (Դամասկ.։)
Ո՛չ որդէգրեալն որդի կացցէ ընդ մարգոյ՝ ծառայել նմա, այլ որ ճշմարիտ որդին իցէ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)
ՈՐԴԵԳՐԵԼ. ըստ յն. որդեգրել. ὐιοθετέω adopto. Որդեգիր առնել. յորդեգիրս առնուլ. կր. լինել.
adoption;
affiliation.
· Calfa
Ոչ առէք զհոգին ծառայութեան, այլ առէք զհոգին որդեգրութեան, որով աղաղակեմք աբբա՛ հա՛յր. (Հռ. ՟Ը. 15. 23։ ՟Թ. 4։ Գղ. ՟Դ. 5։ Եփես. ՟Ա. 5։)
Ոչ կոչեցար յորդեգրութիւն հօրն երկնաւորի. (Շար.։)
ὐποθεσία adoptio, filii arrogatio. Գրիլն յորդի կամ յորդիութիւն. յորդեգիրս լինելն. ըստ յն. որդեգրութիւն.
child-birth;
procreation of children.
· Calfa
Կեցցէ վասն որդեծնութեանն։ Զզօրութիւն առնլոյ զսերմն որդեծնութեան ընդունէր. (՟Ա. Տիմ. ՟Բ. 15։ Եփր. ՟Ժ՟Ա. 11։)
Որդեծնութիւն խոստացաւ աստուած ծերոյն։ Աստուած ետ մարդկան զորդէծնութիւն. (Կոչ. ՟Ե։ Իսիւք.։)
Սուրբք ոմանք երեւելիք ... որդէծնութեամբ իջեալ ի մեծն սահակ. (Խոր. ՟Գ. 51։)
Վասն որդէծնութեան, եւ մարդկան յաշխարհի սերելոյ. (Եզնիկ.։)
Լուծաւ դատապարտութիւն՝ սրբուհւոյ աստուածածնին որդէծնութեամբն. (Ի գիրս խոսր.։)
ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆ կամ ՈՐԴԷԾՆՈՒԹԻՒՆ. τεκνογονία, παιδοποιΐα liberorum procreatio, prolis generatio. Ծնանելն զորդի. ծնունդ զաւակի. որդեբերութիւն. մանկարարութիւն. զաւակ բերելը՝ ըլլալը.
eating or devouring its offspring.
· Calfa
Քարկոծեցէ՛ք զորդեկեր եւ զչար գազանս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
τεκνοφάγος liberorum devorator. (մակդիր կռոնոսի) Կերօղ զորդիս իւր, իրօք կամ նմանութեամբ.
killing or destroying progeny;
bereaved of children;
— նուէրք, the sacrifice of one's own children;
— առնել, to massacre children;
— լինել, to be bereaved of one's children, to have had one's children slain.
· Calfa
Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ մի որդեկոտոր ի վայրի։ Զորդեկոտոր նուէրսն։ Զորդեկոտորոն զանողորմս։ Զորօրինակ որդեկոտոր արար սուր քո զկանայս, նոյնպէս որդեկոտոր լիցի ի կանանց մայր քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։ Իմ. ՟Ժ՟Դ. 23։ ՟Ժ՟Բ. 5։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 33.)
Ի լինել որթոյն որդեկոտոր ի գարնանային ժամանակի եւ յարտասուելն՝ եկին տունկք ամենայն մխիթարել զնա. (Մխ. առակ.։)
τεκνοφόνος, τέκνων φονεύς, ἁτεκνόω, -ομαι liberorum interfectio, vel caedes, liberis orbo, -or. Ուր իցէ կոտորումն որդւոց, եւ զրկումն ի զաւակաց. եւ անզաւակել, իլ.
having lost one's children.
· Calfa
Ոյր կորուսեալ իցեն որդիք. ուր իցէ կորուստ զաւակաց. որդեկոտոր. անզաւակեալ.
Եւ եդեսէ՝ ուռհա քաղաք, որդեկորոյս՝ որբ եւ այրի. (Շ. եդես.։)
Փարատեցո՛ տէր եւ յինէն՝ զորդէկորոյս սուգ տրտմագին. (Յիսուս որդի.։)
Sabellianism, Socinianism.
· Calfa
Ո՛չ որդեհայրութիւն խոստովանիմք, որպէս սաբեղիանոսք։ Որդեհայրութիւն ի ներքս ածեալ մուծանես. (Աթ. ՟Է։ Յհ. իմ. երեւ.։)
Մի՛ օտարացուսցես ի հօրէ զորդի, եւ մի՛ խառնակեալ որդեհայրութիւն (որդեհօրութիւն) երեւեցուսցես։ Ոմանք որդեհայրութեամբ (կամ որդեհարութեամբ) պատմեն. (Կոչ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)
ՈՐԴԵՀԱՅՐՈՒԹԻՒՆ. ὐιοπατορία cum quis et filius et pater sit. գրի եւ ՈՐԴԵՀՕՐՈՒԹԻՒՆ ՈՐԴԵՀԱՐՈՒԹԻՒՆ. Մոլորութիւն սաբէլեան խառնակութեան՝ մի անձն համարելով զորդի ընդ հօր. որ եւ հայրաչարչարութիւն ապողինարիտաց.
uiarchy.
· Calfa
Ամենայն հայրութիւն եւ որդիութիւն յարտաքս համբարձեցելոյն քան զամենայն հայրապետութիւն եւ որդէպետութիւն պարգեւի ե՛ւ մեզ ե՛ւ երկնայնոցն զօրութեանց (որպէս ի հայրութենէ հօր, եւ յորդիութենէ որդւոյն միածն). (Դիոն. ածայ.։)
ὐιαρχία filii principatus. Որդիական պետութիւն. պատիւ որդւոց. (հակադրեալ հայրապետութեան կամ նահապետութեան)
fond of one's son, loving one's children.
· Calfa
Այրասէրս լինել, որդեսէրս. (Տիտ. ՟Բ. 4։)
Յընտանեսիրացն եւ յորդեսիրացն. (Փիլ. իմաստն.։)
Որպէս հարք գթածք առնեն, եւ մարք որդեսէրք. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)
Հարք որդեսէրք. (Խոսր.։)
Դու միայն աննանդդ եւ որդեսէրդ. (Սարկ. աղ.։)
Աւետիքն յաղթահարեցան յորդեսէր սիրոյ անտի. (Եփր. ծն.։)
paternal, maternal love.
· Calfa
Ո՛վ մեծախորհրդութեանս, եւ կամ ճշմարտագոյն ասել՝ որդեսիրութեան. (Ածաբ. պասք.։)
carefully training one's children.
· Calfa
Որ բարւոք եւ օրինօք սնուցանէ զորդիս իւր.
Դուք էք ծնունդ եկեղեցւոյ, որդէսնոյցք, հօտաժողովք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
killing one's own child, child-murdering;
infanticide.
· Calfa
Վասն ա՞յդորիկ հայր արարեր, զի որդէսպան գործեսցես։ Մի՛ տեսցէ սառայի ակն զաբրահամ որդեսպան, եւ մի՛ զիսահակ հայրենի ձեռօք խողխողեալ. (Առ որս. ՟Դ։)
Ոչ միայն մարդեսպան, այլեւ որդեսպան, որ ե՛ւս դժնդակագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)
ՈՐԴԵՍՊԱՆՔ գ. Որդեսպանութիւն, որ եւ ՈՐԴԵԿՈՏՈՐՔ ասի.
Ոյք զդիսն իւրեանց տեսանէին՝ ի մարդասպանս եւ յորդեսպանս պատուեալս. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)
child-murder, infanticide.
· Calfa
Զբարբարոսական ազինս՝ որդեսպանութիւն իբրեւ սուրբ գործ ընդունել. (Փիլ. իմաստն.։)
παιδοκτονία puerorum mactatio. Սպանութիւն որդւոց. զոհելն զնոսա.
hating one's progeny.
· Calfa
Զի յորդիատեաց հօրէն զանխլասցի։ Ոչ այնպէս եմ որդիատեաց։ Ասեն վերջին զոմն զաստուած (կռոնոս՝) որդիատեաց, զամենեսեան կլանել. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. առ որս. ՟Զ։)
μισότεκνος qui liberos odit, filiis suis infestus. Ատեցօղ զորդի իւր.
to adopt;
to affiliate.
· Calfa
Որպէս որդի իւր կացուցանել. որդեգրել.
Որ որդիացուցեալ էր իւր փեսայութեամբ զթագաւորն աշոտ. (Յհ. կթ.։)
cf. Անասնական.
· Calfa
Անասնայինն լծակցութեամբ. (Նար. ՀԵ։)
Որ յանասնայինսն եւ ի գազանայինսն խոտորին զազրագործութիւնս. (Գր. հր.։)
Հաւասարեաց անասնային անմտութեան. (Տօնական.։)
to become quite a brute, to lead the life of a brute;
to be clownish or churlish, to be besotted.
· Calfa
ἁποκτήνομαι, obbrutesco. Նմանել կամ հաւասարիլ անասնոց անբանից. հայվանա պէնզէմեք.
Դէպ լինի՝ զի եւ բա՛նս անասնանայ ի ձեռն առ անասունն միտելոյ. (Նիւս. կազմ. Ի։)
Ոչ միայն փափկասիրութեամբն անասնացան, այլեւ անմտութեամբն. (Լմբ. սղ.։)
Ոչ եւս խոտով ճարակեցուցանէ, որ է անասնացեալ մարդոց կերակուր. (Նար. երգ.։)
Մի՛ անասնանալ ախտիւք։ Ծովահեղձ արար զանասնացեալ եւ զգազանացեալ ազգս մարդական։ Խաչիւ եւ եկեղեցեաւ փրկեաց զանասնացեալ եւ զգազանամիտ ազգս մարդկան. (Տօնական.։)
cf. Անասնաբոյծ.
· Calfa
κτηνότροφος. Որ ինչ քաջ սնուցանէ զանասունս. խոտաւէտ եւ պարարտ (վայր). անասնաբոյծ, խաշնադարման.
a small beast;
animalcule;
a lean beast.
· Calfa
Անասուն փոքրիկ կամ տառապեալ՝ ստացուած աղքատի ուրուք. հայվանճըգ.
Զիւրեանց անասնիկն առնուին ի նոցանէ. (Ոսկ. մտթ.։)
Զիա՛րդ այնպէս դիւրաւ թոյլ ետուն լուծանել զիւրեանց անասնիկն. (Տօնական.։)
Զգօնացոյց եւ զանասնիկն՝ մեղմաբար սպասաւորել նմա. (Երզն. մտթ.։)
irrational;
animal, brute.
· Calfa
κτῆνος, ζῶον, jumentum, armentum, animal. Կենդանի չորքոտանի՝ ընտանի եւ վայրի. արջառ, ոչխար. գրաստ. դուար. էրէ. անբան կենդանի. հայվան, հայվանաթ, պէհիմէ, ճանվէր, ճանավար.
Զգազանս, եւ զանասունս։ Ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի։ Մեծատուն յոյժ՝ անասնով եւ արծաթով։ Արդարն ողորմի անասնոյ իւրում։ Որոց անասնոց մատչէր արիւնն։ Իբրեւ զանխօս անասունս. եւ այլն։
Եղեւ նորա անասուն ոչխարի եւ արջառոյ։ Մարդ եւ անասուն, խաշն եւ արջառ եւ այլն։
Հաւասարեաց անասնոց անբանից. (Սղ. ԽԸ. 13։)
Բեռնակիր անասնովք. (Պիտ.։)
Ընտանի անասնոց եւ վայրենեաց. (Սարգ.։)
Ո՞ ի վեր իցէ, մա՞րդն՝ որ անասնոյն տիրէ, թէ անասունն՝ որ մարդոյն ի հարկի կայ. (Եզնիկ.։)
Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. (Նար. ԻԳ։)
Իբրեւ զանբան անասունս ի գերութիւն վարէին։ Իբրեւ անբան անասուն՝ ժանեօք մանրեալ ուտէին. (Յհ. կթ.։)
ԱՆԱՍՈՒՆ. Անբան. որ չէ ասուն. ոյր չիք բան, այս ինքն բանականութիւն, ասք եւ խօսք. ἅλογος, irrationalis, brutus, զայրի նադըգ.
Զխօսունն եւ զանասունն, զծերն եւ զտղայն. (Ագաթ.։)
Ամենայն եղեալք խօսնոց եւ անասնոց. (Փարպ.։)
Ունայնացեալ ի բոլոր ստացուածոց՝ ասնոց եւ անասնոց. (Յհ. կթ.։)
Ի տեսիլ նմանութեան անասուն խոտակեր կենդանեաց։ Իշխան անասուն կենդանեաց։ Անասուն կենդանիքն. (Ագաթ.։ Սահմ.։ Պիտ. եւ այլն։)
Ի բանաւորականէն եւ յանասուն մասնէն ի մի գոյացեալք։ Որպէս խոտդ անասնոյ կերակուր է, այսպէս զգալին՝ անասուն մասին հոգւոյն վիճակ հասեալ է։ Կին՝ զոր ոչ յաղագս անասուն ցանկութեան ածես, այլ զօրէն բնութեան լնլով հարկաւոր. (Փիլ.։)
Գոյ եւ ի մեզ անասուն մասն՝ բոլոր հողեղէն բնութեան մարմնոյս. (Եղիշ. դտ.։)
Անասուն մատամբք ձեռաց ի ձեռն հնչման գործւոյն՝ բանին կցորդեսցէ յԱստուած օրհնութիւնսն. (Վրդն. սղ.։)
without lining.
· Calfa
Նկանն լինէր այսպէս. սալ ջեռուցանէին, յորոյ վերայ զճարպն թացեալ անաստառ անդ դնէին, եւ ապա մաղմաղ ի վերայ արկանէին. (Կիւրղ. թագ.։)
atheistic, atheist;
ungodly, irreligious.
· Calfa
ἅθεος, atheus. Որ չընդունի Աստուած զոք. եւ ուրացօղ ճշմարտին Աստուծոյ. պաշտօնեայ սուտ աստուածոց եւ աղանդոց. անպարիշտ. նախիւտա, տինսիզ, միւհլիտ, մէզհեպսիզ, փութփերեսթ.
Անաստուածք էիք յաշխարհի. (Եփես. ՟Բ. 12։)
Որք անանաստուածք են, հոգւով մեռան։ Անաստուած ոմն ես։ Առ անաստուածիւդ (այս ինքն անաստուած գոլով՝) ե՛ւ աւերես զերդումն։ Անաստուածի կարծիք են ոչն կարծել զաստուածային ակնն զամենայն տեսանել. (Փիլ.։)
Որ անաստուած հերեսիովտացն իշխանք են. (Կոչ. ԺԵ։)
Մի՛ երկիցուք յանաստուած ազգէն հեթանոսաց. (Եղիշ. ՟Է։)
Իբր անաստուածական. հեթանոսական. օտար յԱստուծոյ.
Անաստուած մտածմունք։ Մոլեգնութիւն անաստուած. (Նար.։)
Զանաստուած բարս, կամ զխնդիրս։ Անաստուած ժամանակ (երիտասարդաց). (Սարգ.։)
Անաստուած ցաւք (մոլորութեան). (Վրք. հց.։)
atheism;
ungodliness, irreligion.
· Calfa
ἁθεότης, ἁθεία, atheismus, impietas in deum. Ուրանալն զԱստուած՝ գոնէ գործովք հեթանոսութեան. օտարութիւն յԱստուծոյ. ամպարշտութիւն. տինսիզլիք, իլհատ, քեաֆիրլիք.
Աղբիւր ամենայն անիրաւութեանց անաստուածութիւն է. (Փիլ. ՟ժ. բան.։)
Մարկիոն անաստուածութեան բերանն. (Կոչ. ՟Զ։)
Մի՛ դարձեալ զբարեմտութիւնս մեր՝ անաստուածութեանդ առնիցես սկիզբն. (Առ որս. ՟Է։)
Անաստուածութեան խաւարին մութն պատէր. (Խոր. հռիփս։)
Չարեացն՝ անաստուածութիւնն եւ անձնասիրութիւնն է կառավար. (Յճխ. ՟Ե։)
Ընդէ՞ր սիրէք զանօրէնութիւն եւ զանաստուածութիւն. (Խոր. ՟Բ. 89։)
Կարճել կամելով զնոցա անաստուածութեանն յանդգնութիւն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)
idolatry.
· Calfa
Նոյն ընդ անաստուածութիւն՝ լայնաբար առեալ. կռապաշտութիւն. ամպարշտութիւն. փութփերէսթլիք, տինսիզլիք, քեաֆիրլիք.
Անաստուածպաշտութիւնն պատրիչ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)
Ի ձեռն սովորութեան ամուսնացելոցն ընդ հեթանոսական ազգին՝ ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Կանոն.։)
impotent, imbecile, feeble.
· Calfa
Մինչեւ համարել զինքն անզօր եւ անատակ առ ի պահել զսրբութիւնն. (Վրք. հց. ՟Բ։)
immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.
· Calfa
ԱՆԱՐԱՏ. Որպէս թարգմանութիւն յն. ձայնիս ամիանդօն. ἁμίαντον (զոր տեսեր ի վերոյ իբր ա. ἁμίαντος ), Քար՝ ուստի ելանէ նիւթ նման բամբակի կամ վշոյ՝ անարատ կալով եւ ի մէջ հրոյ.
ἅμωρος, imaculatus, sine labe. շէքեսիզ, զերէսիզ. Ազատ յարատոյ ըստ մարմնոյ.
Որոջ անարատ։ Գառինս անարատս։ Ոչխար կամ խոյ անարատ։ Արու կամ էգ անարատ։ Ընտրել ի մէջ անարատին եւ արատաւորին։ Մանկունս անարատս գեղեցիկս երեսօք. եւ այլն։
Երանեալ է ամուլն անարատ, որ ոչ գիտաց զանկողինս յանցանաց։ Եկի ի մարմին անարատ. (Իմ. ՟Գ. 13։ ՟Ը. 20։)
Յանեղծ եւ յանարատ եւ յանթառամ ժառանգութիւնն։ Պահեաց անարատ զսուրբ տեղի իւր. (՟Ա. Պետ. ՟Ա. 4։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 34։)
Յանարատէ սրբուհւոյ. (Նար. առաք. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))
Կամ ազատ ի մեղաց. անբիծ հոգւով, եւ ըստ Աստուծոյ քաղաքավարութեամբ. անախտ. անմեղ. արդար. անպարտ. անստգիւտ. ἅμεμπτος, ἁθῷος, inculpatus, irreprehensibilis, innocens, insons, կիւնահսըզ, պիկիւնահ, մասում.
Հաճո՛յ լեր առաջի իմ, եւ լե՛ր անարատ առաջի Տեառն։ Ո՞ ոք իցէ մարդ՝ որ եղեւ անարատ։ Այր անարատ։ Կեանք անարատ։ Գնային յամենայն պատուիրանս եւ յիրաւունս Տեառն անարատք։ Ըստ արդարութեան օրինացն լեալ անարատ։ Հաստատել զսիրտս ձեր անարատս ի սրբութիւն։ Զի եթէ առաջինն անարատ էր, ապա երկրորդն տեղի ոչ խնդրէր։ Գիտեմ, զի անարատ զիս ոչ թողուցուս։ Յանօրէնութենէ անարատ ոչ արարեր զիս։ Անարա՛տ արա զիս ի հալածչաց իմոց. եւ այլն։
Անարատ կրօնիւք։ Անարատ վարուք. (Պիտ.։ Շար.։ Ժմ. եւ այլն։)
Անարատ զբնաւ անբիծն նշանակէ։ Անբիծ եւ անարատ այն է, որ եւ ոչ միոյ ուրուք ի կարեացն ծառայանայ. (Սարգ. յկ. ՟Ե։ եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)
Անարատ ասելովն, յարատոյ՝ որ ըստ հոգւոյ եւ մարմնոյ իցեն, մաքուր լինել հրամայէ. (Շ. ընդհ.։)
Ի մաքրոց եւ անարատոց ... Անարատովք. (Փիլ.։)
Անարատ բազուկ, կող, լոյս, խորհուրդ. եւ այլն։ (Շար.։)
Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել։ Զայս պատուիրեա՛, զի անարատք իցեն։ Պահել քեզ զպատուիրանն անբիծ անարատ. եւ այլն։ cf. ՈՂՋ ԱՆԱՐԱՏ։
Կամ անկասկած. անշփոթ. առանց ընդ բանս ինչ ածելոյ. աներկբայ. շիւպհեսիզ.
Հաւատա՛, զի ի կապադովկացւոցն ոչ ոք թագաւորեաց. անարա՛տ կալ զմտածութիւն քո. (Վրք. հց. ԺԹ։)
Է բնութիւն մարմնոյ՝ զոր կոչեն անարատ. որ ի բոց անկեալ կալով կայծանալ թուի. արտաքս առեալ ի հրոյն՝ որպէս ջրով փայլեալ՝ մաքրագոյն լինի. (Բրս. պհ. ՟Ա։)
Կամ անթերի. անպակաս. ամբողջ ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ. ողջանդամ, եւ ողջամիտ. զայրի միւլէմմէս, թէմամ. ἁνεπίληπτος.
holily, inviolably.
· Calfa
ԱՆԱՐԱՏԱԲԱՐ ԱՆԱՐԱՏԱՊԷՍ ἁμωμήτως, ἁχράντως, ἁμέμπτως, immaculate, impollute, inculpate. Անարատութեամբ. մաքրապէս. սրբաբար. անստգիւտ. լէքէսիզ, թէմիզ փաք.
Անարատաբար մտեալ. (Դիոն.։)
Զինքն ուղղակի վարէ, այս ինքն անարատաբար կեայ. (Պրպմ. ԼԲ։)
Մատուցաւ անարատապէս կամաց բարձրելոյն։ Անարատապէս առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)
Անարատապէս ունել միտս. (Մեկն. ղեւտ.։)
purity, uprightness, integrity, entire state.
· Calfa
Անարատն գոլ ըստ ամենայն առման. ամբծութիւն. ամբողջութիւն. մաքրութիւն. կատարելութիւն. սրբութիւն. անեղծութիւն. լէքէսիզլիք, փաքլըգ, սատագաթ, թէմամիյէթ.
Անարատութեամբ եւ սրբութեամբ մեկնեցաւ յաշխարհէ։ Անեղծ անարատութեան. (՟Բ. Մակ. ՟Է. 40։ ՟Բ. 26։)
Սկզբնարար կուսից անարատութեան։ Յանարատութիւն զիս պատրաստեսցես։ Վնասեալ է հաստուածոցն անարատութիւն. (Նար.։)
Յամենայն ճանապարհս ձեր ածի զձեզ պահեալս անարատութեամբ. (Ագաթ.։)
Զամենայն մասունս առաքինութեանցն անարատութեամբ ի կատարումն հասուցանիցէ. (Սարգ. յկ. ՟Բ։)
immaculate, pure, holy.
· Calfa
Ամենասուրբ Աստուածածին Կոյս անարատուհի. (Թէոդոր. կուս.։)
increate.
· Calfa
ἅκτιστος. increatus. Ոչ արարեալ. անստեղծ. անեղ. ինքնագոյ. չստեղծուած, չեղած. եարատըլմամըշ, օլմամըշ, զայրի մախլուգ.
Անարար բնութիւնն Աստուծոյ։ Անարար բնութիւն էականին Աստուծոյ. (Սեբեր. ՟Է։ եւ Տօնակ.։) (Ագաթ.։)
Որ անեղն է, նոյն եւ անարար է. (Շիր.։)
Եթէ արար (զիմն), զիա՞րդ իցէ՝ զի անարար իցէ։ Քո Արարիչն անարար է, եւ դու արարած. (Ոսկ. ես.։)
Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ Ուստի լեալ իսկ երեւի (այս ինքն տեսանի) հիւղն, եւ ոչ անարար. (Եզնիկ.։)
Անարար ասեն (մոլորեալք) զերեւելի արարածս, եւ ոչ յայլմէ եղեալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)
Անարարն գոյանայ (այս ինքն անեղն եղանի). (Զքր. Ծն.։)
Զերկիր ... զանդունդս համատարածս ... անկազմս, անարարս. (Ագաթ.։)
Ի սկզբանէ իսկ ունէր զոսկին, այլ յանձեւութենէ եկն ի ձեւ, եւ յանարարէ արարեալ. (ՃՃ.։)
Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)
Ոչ կարէ ներգործութեամբ գոլ մարմին նախ քան ընդունել զտեսակն, զի նիւթ է անարար (այս ինքն անորակ), եւ ոչ մարմին։ Ըստ այսոցիկ որակութեանց եւ ջուրն անարար ( ի լս. անորակ) ասի. (Նիւս. բն. ՟Բ. եւ ՟Թ։)
Որպէս ἁποίητος, non factus arte, անկազմ. անկերպարան. անպատրաստ, անշուք. չի շտկած. աղեկ մը չի ձեւացած. թեքմիլ օլմամըշ, նա թեմամ.
sober, abstemious.
· Calfa
Ոչ արբեալ. չըմպօղ. հրաժարական յըմպելոյ զգինի. չխմօղ, չխմելու. իչկիսիզ.
Սերմանեն ի նա խորհուրդս անկերս եւ անարբս եւ անքունս. (Վրք. հց. ՟Բ։)
worthless, contemptible, vile, abject, despicable, ignoble.
· Calfa
Ընդհարցի մանուկն ընդ ծերոյն, եւ անարգն ընդ պատուականին։ Տեսիլ նորա անարգ՝ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան։ Աստուածս համարեալ զորս եւ յանասունս թշնամեացն (կամ թշնամանացն) անարգք էին։ Չիք մարգարէ անարգ, եթէ ոչ յիւրում գաւառի եւ յիւրում տան։ Դուք փառաւորեալք, եւ մեք անարգք. եւ այլն։
Եթէ հանցես զպատուականն յանարգէ (յն. յանարժանէ, կամ յոչ արժողէ), իբրեւ զբերան իմ եղիցես. (Երեմ. ՟Ժ՟Ե. 19։)
Հուսկ յետոյ քան զամենեսին իբրեւ անարգի միոջ (յն. վիժածի) երեւեցաւ եւ ինձ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 8։)
Անարգ եղիցին նոքա որպէս ջուր զի հեղու (յն. անարգեսցին, կամ յոչինչ գրեսցին). (Սղ. ԾԷ. 8։)
Դիւրին է Աստուծոյ՝ անարգօք զմեծամեծ իրս կատարել. (Եղիշ.։)
Եթէ կարի յանարգաց ոք իցէ, եւ կամ ի պատուականաց. (Ագաթ.։)
Յանարգ եւ յանզգայ նիւթոյ. (Պիտ.։)
Ի գեղս անարգս ծնեալ եւ սնեալ. (Վրք. հց. ՟Ը։)
Յորժամ բազմանայ ինչ, եւ անարգ լինի. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
unworthily, basely, dishonourably, vilely, meanly.
· Calfa
Իբրեւ անարգ. անարգութեամբ. անարգանօք. ἁτίμως, ignominiose.
Անարգաբար թագաւորեալ Շապուհ. (Խոր. ՟Գ. 5։)
Անարգաբար խաչեցաւ Տէրն. (Շար.։)
Կամ անշքաբար. նուաստութեամբ. հագիրանէ. εὑτελῶς, viliori modo.
Ընդ ամենայնսն անարգաբար անցանելով՝ ընդ կերակուրս, ընդ հանդերձս, ընդ տունս. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)
by an ignoble death, dying ingloriously.
· Calfa
Անարգ եւ նախատական մահուամբ.
Զոր քահանայքն եւ դատաւորքն անարգամա՛հ սպանին. (ՃՃ.։)
to be debased;
to become abject or contemptible;
to lose value;
to humble or abase one's self.
· Calfa
Անարգ եւ արհամարհ գտանիլ.
Իշխանքն անարգացան։ Հովիւքս անարգացաք գործովք մերովք. (Լմբ. սղ.։)
s. pl. affront, offence, wrong, insult;
indignity, slight, contempt, disgrace, shame, opprobrium, discredit, blame.
· Calfa
ԱՆԱՐԳԱՆՔ որ եւ ԱՆԱՐԳՈՒԹԻՒՆ. ἁτιμία, ἁτιμασμός, ignominia. Անպատուութիւն. արհամարհութիւն. վատանունութիւն. նշաւակութիւն. ամօթ. այըպ, րուսվայլըգ, ըրզ նօգսանլըղը.
Լի եմ անարգանօք։ Լի՛ց զերեսս նոցա անարգանօք։ Փառք նոցա լցան անարգանօք։ Առաքեսցէ ի պատիւ քո անարգանս։ Զանարգանս իւրեանց ոչ առին ի միտ։ Ընկալցին զանարգանս իւրեանց։ Ցաւս եւ անարգանս կրէ։ Որ խրատէ զչարս, առնէ անձին իւրում անարգանս։ Առնել անօթ, զոմն ի պատիւ, եւ զոմն յանարգանս։ Այր եթէ գիսաւոր է, անարգանք են նմա. եւ այլն։
Ընկա՛լ զմեծարանս, եւ արհամարհեա՛ զանարգանս. (Եղիշ.։)
Անարգանս ածելով ի վերայ խորհրդոյ իրին. (Յհ. իմ.։)
Ոչ թողից քեզ զանարգանս դիցն, զոր թշնամանեցեր զնոսա. (Ագաթ.։)
Մի՛ ի վիճելն՝ թշնամանաց եւ անարգանաց բանս բարբառել. (Շ. ընդհ.։)
Անարգանս, ըստ որում զհեշտութիւնս անձանց պատրաստելով՝ այլոց նախատինս հասուցանեն. (Արիստ. առաք.։)
Մերկացից զյետուստ քո, եւ երեւեսցին անարգանք քո։ Կոր ի գլուխ առնէին զնա, զի տեսին զանարգանս նորա. (Երեմ. ԺԳ. 26։ Ողբ. ՟Ա. 8։)
Եւ անարգութիւն նուաստութեան. խոնարհութիւն. անշքութիւն. ալչագլըգ, հագարէթ.
Աստուածն մեր՝ որ վասն մեր խոնարհեցաւ յանարգութիւն, ոչ թողցէ զմեզ յանարգանս. (Ագաթ.։)
Իսկ եթէ բազում անարգանօք ասէ զայս, ոչինչ է սքանչելի. զի զիջման էին ճառեալքն. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)
infertile, unfruitful, poor, barren, sterile.
· Calfa
Յանարգասաւորէն ձեռօք՝ զարգասաւորութիւն խնդրէ. (Իմ. ԺԳ. 19։)
Հիւղն՝ զոր ասեն անարգասաւոր եւ անկերպարան։ Անարգասաւոր է հիւղն, եւ Աստուած ած զնա յարգասիս։ Անարգասաւորն զիա՞րդ կարէր յայլս արդիւնս ծնուցանել. (Եզնիկ.։)
Անմասն յարգասեաց եւ յարգեանց գործոց. անարդիւն. անպտուղ. անգործ. անզօր եւ անկերպարան. ἁδρανής. infirmus
barrenness, poorness, sterility.
· Calfa
Իբր տձեւութիւն անկերպարան, անհարթութիւն. յետնութիւն.
Զանարգասաւորութեան մարմնոյն պարսաւանս՝ ըստ նկնաձեւ հասակին, եւ այլոց մասանցն տգեղութեան. (Պիտ.։)
formless, deformed, ugly, rugged.
· Calfa
Եւ թերեւս մարմնոյս անարգասի տխեղծութիւն փոքրագոյն է ասել. (Պիտ.։)
Անձեւ. անհարթ. որպէս յն. անէ՛րղասդօս, չիբանած, չիկոկած. ἁνέργαστος incultus, rudis
contemptuous, disdainful, haughty, offensive.
· Calfa
Մի՛ անարգեր զանարգիչն քո. (Վրք. հց. ՟Բ։)
Անարգիչք բաժանմանն եղեն, եւ լինին. (Լմբ. ատ.։)
cf. Անարգիչ.
· Calfa
Մերթ իբր անարգեալ.
Այնու՝ որով անարգէին զնա, ոչ էր անարգու. (Ոսկ. յհ. ՟Բ. 12.) յն. նա ոչ անարգիւր։ Այլ գուցէ թարգմանն իմացեալ է, ոչ անարգէր զայլս. վասն որոյ եւ եդեալ, ոչ էր անարգու, այս ինքն անարգիչ։
uneven, unpolished.
· Calfa
Հարկ է այնմ ընդ անարգոյն եւ ընդ անգեղեցկին ձեւանալ. (Նիւս. կազմ. ԺԴ։)
Երկրաքարշ եւ անարգ (տունկ որթոյ). (Պիտ. ՟Զ։)
Էր երբէք հիւղն անզարդ եւ անարգ։ Անզարդ եւ անարգ եւ չար էր։ Յանզարդս եւ յանարգս էր. (Եզնիկ.։)
Որոյ չկայցէ արդ, այս ինքն զարդ կամ յօրինուած. անյարդար. անշուք. անհարթ. անհեթեթ. անձեւ. տձեւ. անզարդ, տգեղ, անշնորհք. ուսլուպսուզ, չիրքին, նասազ. ἁσχήμων, figura carens, deformis, turpis
cf. Անարդ.
· Calfa
Որում չիք զուգական յօրինուածով. անհամեմատ. աննման. գերազանց. պիմիսալ, պինազիր.
Զանհամեմատ հարթութեան, եւ զանարդակ թեւակոխութեան բոլորն մակացութեան ծայր ի քումդ խոկման։ Զի ըստ կրից իւրն անարդակ առաքինութեան զմեզ հաղորդս արասցէ (Տէրն). (Մագ. ՀԶ. ՁԱ։)
unjust, partial.
· Calfa
Անբաժ կամ հեռի յարդարութենէ. անիրաւ. անօրէն. ἅδικος, injustus, iniquus. ատալէթսիզ, ինսաֆսըզ.
Մեռաւ արդարն ի վերայ անարդարոց. (՟Ա. Պետ. ՟Գ. 18։)
unjustness, iniquity.
· Calfa
Պակասումն յարդարութենէ. անիրաւութիւն. ատալէթսիզլիք.
Կամացս բաղձանքն ասէ՝ արդարութիւնն, բայց նոքա պատրանօք յանարդարութիւնն մոլորեցուցանեն. (Լմբ. սղ.։)
Անարդարութիւն, կամ անուն արդարութեան (Կոչ. ԺԴ. 49.) ըստ յն. է հոմանունութիւն։
unproductive, fruitless, useless;
worthless.
· Calfa
Անարդ. անհեթեթ. իբր տարադէպ. դժպատեհ. անվայել. անշնորհք, ամօ՛թ բան. այըպ. իբր ἁσχήμων, tupre.
Ո՛վ երիցս երանելւոյ ոգւոյ, յորում Աստուած ո՛չ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին. ՟Դ. 8։)
Անբաժ յարդեանց. անարգասաւոր. անպտուղ. եւ անգործ. պիհասըլ.
Առանձինն խորհուրդք եւ յանձնառութիւնք՝ անգործք եւ անարդիւնք են յինքեանց, եթէ ոչ շարժեսցին ի մտացն առ անգսն իւրեանց արդիւնս եւ ներգործութիւնս. (Փիլ. լին. ՟Դ. 56։)
deformity.
· Calfa
Յանարդութենէն եւ յանհեթեթութենէն դարձոյց ի զարդ. (Եզնիկ.։)
Անարդ գտանիլն. տձեւութիւն. անկազմութիւն. տգեղութիւն. իբր ἁσχημοσύνη. deformitas.
unworthily.
· Calfa
Առանց արժանաւորութեան. անարժանութեամբ. անարժան.
Եկաց յաթոռ ... անարժանաբար ամբարիշտն Նեստոր. (Խոր. ՟Գ. 61։)
cf. Անարժանաբար.
· Calfa
cf. ԱՆԱՐԺԱՆԱԲԱՐ. եւս եւ յանիրաւի. անպատճառ.
Չարահաւատքն անարժանապէս ի ճշմարտութեան յուսոյն անկանին. (ՃՃ.։)
unworthy.
· Calfa
Սովոր եի միշտ բարութիւնքն ծուլացուցանել զմեզ, եւ անարժանաւորս առնել ի պարգեւացն. (Ոսկ. ես.։)
cf. Անարժան;
յ—, unworthily.
· Calfa
cf. ԱՆԱՐԺԱՆ, ըստ ամենայն առման.
Համարելով զինքեանս անարժանիս ընդ տիկնոջն կեալ։ Անխորհրդից եւ անարժանեաց ի վեր հանել զխորհուրդս. (Փիլ. լին.։)
Անարժանիք եղեալ գրոց եւ յիշատակական պատուոց։ Եթէ ոք յանարժանեացն իցէ բարձրութեանս այսորիկ, ամենեւին մի՛ հպեսցի. (Առ որս. ՟Է։)
Զամենայն խորհուրդս՝ հոգեւորական վարդապետութեանն անարժանիս. (ՃՃ.։)
Ոչ ինչ ի չարեաց եւ յանարժանեաց գործեցի. (Եպիփ. յար. մեռ.։)
ՅԱՆԱՐԺԱՆԻ. Յանիրաւի. նահագ եէրէ.
Յարժանի եւ յանարժանի բռնաբար ունէին. (Եփր. թագ.։)
Մի՛ ոտնհար լիցիս ումեք ի նեղութեան ժամու, յարժանի կամ յանարժանի. (Վանակ. յոբ.։)
unworthiness.
· Calfa
ἁνάξιον, ἁπαξία, indignitas. Անարժան գտանիլն. անարժանաւորութիւն. ոչն արժանի լինել կամ երեւիլ. եւ յետնութիւն. ցածութիւն. նուաստութիւն. լայըգսըզլըգ.
Որ զանց արարեր զմերով անարժանութեամբս։ Մի՛ հայիր յանարժանութիւնս մեր. (Պտրգ.։)
Որ արժանի արարեր զանարժանութիւնս իմ քոյոյ պարգեւիդ. (Ագաթ.։)
Աղօ՛թս արարէք ի վերայ անարժանութեանս իմոյ. (Եղիշ. ՟Ը։)
Յառաջ կոչելով զմերս անարժանութիւն. (Շ. ատեն.։)
Որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 29։)
Մի՛ ոք ի ձէնջ անարժանութեամբ աստուածային խորհրդոյն սպասաւորեսցէ. (Շ. ընդհ.։)
Իբրեւ թէ անարժանութեամբ թշնամանեցար. (Բրս. բրկ.։)
Վճարիլ ի բարերար լուսոյն, զոր անարժանութեամբ եւ ոչ իրաւացի տեսանէք. (Փարպ.։ Այլ Եսթ. ԺԶ. 7.)
Որք անարժանաւորութեամբն զօրացեալ էին ժանտութեամբք իւրեանց. (յայլ ձեռ. վրիպակաւ դնի, արժանաւորութեամբքն. իսկ յն. անարժան ժանտութեամբ)։
իբր անպատեհութիւն. անտեղութիւն. անկարգութիւն, զոր չէ արժան առնել. այըպ՝ նալայըգ շէյ.
Կատարեցին զգործն անարժանութեան. (Ագաթ.։)
Ազգի ազգի խօսս անարժանութեան. (Փարպ.։)
Անարժանութիւն ասեն զիրն գոլ։ Չմերձենալ Ի մեղաւորս անարժան է մարդասիրութեան նորա. (Երզն. մտթ.։)
ԱՆԱՐԺԱՆՈՒԹԵԱՄԲ. իբր մկ. ἁναξίως, indigne անարժանաբար. կամ παρὰ τὴν ἁξίαν, praeter dignitatem ըստ ոչ արժանեաց. յանիրաւի.
more or very feeble, very weak, very timid.
· Calfa
ἁδρανέστερος, vilior. Առաւել կամ յոյժ անարի. տկարագոյն. աղկաղկ. խիստ վախկոտ, անճրկած, տկար.
Առ ոստայնս սարդից, եւ ստուերս եւ երազս, եւ առ անարիագոյնս քան զայսոսիկ վարելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)
Անարիագոյնս քան զնոսա մի՛ երեւեսցուք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)
timorous, fearful;
cowardly.
· Calfa
Երկչոտ եւ անարիական առնէ զանձն անուսումնութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)
timidity, pusillanimity, tearfulness, cowardice;
gigantic size.
· Calfa
Հետեւեալ լինի զանգիտութեանն՝ անարիութիւն. (Արիստ. առաք.։)
Ո՛վ անարիութեանն եւ ընդվայր երկիւղին. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)
Մի՛ անկանիցիս ի կործանումն անարիութեան։ Արիութեան զվարս զգեցի՛ր. (Վրք. հց. ձ։)
ἁνανδρία, invirilitas որ եւ ԱՆԱՐՈՒԹԻՒՆ. Պակասութիւն արիութեան. վատասրտութիւն. վախկոտութիւն, անճրկածութիւն. գօրգագլըգ. նամէրտլիք.
that has no blood, bloodless;
that does not bleed.
· Calfa
ἅναιμος, sanguinecarens. Ոյր կամ ուր չիք արիւն. արուն չունեցօղ. գանսըզ.
Բազումք են անարիւնք, բայց շնչաւորք։ Արիւնաւորացն կենդանեաց, եւ անարեանց. (Նիւս. բն. ՟Բ։)
Անարիւն ճիպռանցն նմանեցին. (Եղիշ. ՟Բ։)
Սովորութիւն է մեղուաց՝ քաղցր եւ անարիւն կերակուր մատուցանել. (Մագ. ԾԷ։)
Եւ աննիւթ, հոգեղէն, անմարմին. զի ուր չիք միս, եւ ոչ արիւն գտանի.
Անմարմին եւ անարիւն Աստուածութեանն անմարմին եւ անարիւն կերակուր աղօթք եւ սրբութիւն. (Նար. յովէդ.։)
Անմարմնոց եւ անարեանց. (Առ որս. ՟Ը։ եւ Երզն. լս.։)
Զհետս անարեանց համարձակ կոխէ. (Լմբ. համբ.։)
Որ ինչ լինի առանց հեղման արեան.
Իբրու զանարիւն զենումն կատարելով. (Փիլ. ել.։)
Անարիւն զենման զքահանայութիւն աւանդեցեր մեզ. (Պտրգ.։)
Բաշխումն անարեան զենմանն. (Խոսր. անդ։)
Հոտոտեսցիս յայս նուէր բանի անարիւն զոհի. (Նար. ՁԸ։)
moneyless, poor;
gratuitous, gratis.
· Calfa
Չունօղ կամ չխնդրօղ զարծաթ. եւ որ ինչ լինի առանց արծաթոյ. ἁνάργυρος, argento carens եւ argento non comparatus.
Անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դամիանոսի. (ՃՃ.։ Հ.։ եւ Տօնաց.։)
Զօդ զամենայն ուրեք սահեալն եւ մածեալն, զանարծաթն տուր. (Պիսիդ.։)
Ո՛վ անարծաթքըդ սրբազանք, եւ ձրի բժիշկք՝ որոց յուսան։ Անարծաթացըդ յանդիման՝ աստ տագնապեալքս կան յանդիման. (տաղ։)
that does not love money, generous, liberal.
· Calfa
ἁφιλάργυρος, Ոչ սիրող արծաթոյ եւ մեծութեան. անընչասէր. ըստըկի վըրայ աչք չունեցօղ.
Ոչ տրտմի անարծաթասէրն ի տուգանսն անկեալ. (Նեղոս.։)
without roots, rooted
· Calfa
Անարմատ եղէց յերկրի. (Յոբ. ԼԱ. 8։)
Մի՛ վէմ ապառաժացեալ՝ անարմատ ցուցանիցէ զբարեպաշտ բանին զօրութիւն. (Նիւս. թէոդոր.։)
Նա ինքն միայն արմատ առեալ, եւ զանարմատսն արմատացուցեալ. (Ոսկ. լս.։)
Պտուղս կոչեաց յանարմատ փայտէ ( ի գաւազանէն Ահարոնի). (Վրդն. լս.։)
Ուր ոչ լինի արմատ, կամ տունկ. անբոյս. անբեր.
cf. Անարիութիւն.
· Calfa
Ցանկականին (չարութիւն) վաւաշոտութիւնն եւ անարութիւն, յորմէ լինի անձինն անրիաւութիւն. (Վահր. յար.։)
Խենեշութիւն եւ անարութիւն։ Անարութեան եւ իգութեան առաջնորդ։ Փոխեսցին միտք մեր յերկիւղէ եւ յանարութենէ յարութիւն եւ ի քաջալերութիւն։ Անարութիւն եղջերուաց. (Փիլ.։)
Գաւառք քանդեալք ոչ յաղագս անարութեան նախամարտկաց, այլ վասն մերոյ չարութեան. (Առ որս. ԺԵ։)
Անարութեան գործ։ Իւրով անարութեամբն լքուցանէր զձեռս մարտիկ նահատակացն։ Արութեան եւ ոչ անարութեան են ցոյցք. (Պիտ.։)
Զարութիւնս եւ զանարութիւնս. (Յհ. կթ.։)
uncultivated, waste;
intact, chaste.
· Calfa
Յետին անմտութիւն է սերմանել սերմանիս յանգործ եւ յանարօր երկիր. (Ոսկ. յհ.։)
Մեղր՝ պտուղ քաղցր եւ անարօր։ Զքաղցունսն գործեալ պար մեղուացն՝ մատուսցեն տռփողացն անարօր. (Ածաբ. նոր կիր.։ Մագ. ԿԲ։)
Ի կոյս եւ յանարօր արգանդէ բան բեղմնաւորեցեր. (Նար. կուս.։)
Ոչ արօրադրեալ. ոչ հերկեալ. անգործ. ἁνέργαστος. incultus. չիհերկած, չի բանեցուցած. սիւրիւզմէմիշ. միւադդալ. կամ ոչ մշակեալ. եւ անսերմն.
that has the sign of an eagle;
eagle (standard).
· Calfa
Ունօղ կամ բարձօղ զդրօշ արծուէնշան. (Բուզ. ՟Դ 2։ Մեսր. երէց. ՟Ե։)
eagle;
ձագ արծուոյ, eaglet;
էգ —, eagless.
· Calfa
ἁετός aquia որ եւ ԱՐԾԻՒ. Թագաւոր հաւուց թռչնոց, մեծամարմին, կորակտուց, մեծամագիլ, բարձրաթռիչ, սրատես, յափշտակիչ. որոյ են այլ եւ այլ տեսակք.
Թեթեւագոյնք քան զարծուիս։ Իբրեւ զարծուի։ Ձագք արծուեաց։ Զհետս արծուոյ թռուցելոյ։ Ուր գէշն իցէ, անդր ժողովեսցին արծուիք.եւ այլն։
ԱՐԾՈՒԻՔ. Ցաւ ինչ, որպէս ազգ ջրգողութեան. (Վստկ. ՟Ճ՟Ձ՟Է։ Բժշկարան.։)
that has an aquiline nose.
· Calfa
ԱՐԾՌՈՒՆԳՆ կամ ԱՐԾԸՌՈՒՆԿՆ. γρυπός incurvus, aduncus Ոյր ըռունգն կամ ռնգունք նման են արծուոյ կտուցի. կորաքիթ. կոտմկեան. ծռքիթ.
Ըստ պատահման եւ տարբերութեան արծռունգն կերպարանօք. (Արծր. ՟Ա 8։)
մելիտոս իբրու ձաղկամազ, եւ արծռունկն. (Պղատ. եւթիփռոն.։)