Entries' title containing զ : 3595 Results

Մախիզ

cf. Մախիզեալ.

Etymologies (1)

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։

NBHL (4)

Որպէս Մախազ, զզուելի, գարշ, աղտեղի. զազիր. անարգ.

Մարմինն այսպիսի՝ պիղծ եւ մախիզ է։ Զորս եւ ոչ լինել երբէք գեղեցիկս ասացից, այլ զայն ինչ՝ որ ընդդէմն է, մախիզս. (Փիլ. լին. ՟Դ. 80. 98։)

Եթէ մախիզ, ոչ եւս գեղեցիկ. (Անյաղթ ստորոգ.։)

Զի մի՛ մախիզ մնասցէ մթերեալ մեհենջանք։ Մեզդէտ մախիզ զոփել. (Մագ. ՟Ժ՟Զ. ՟Ի։)


Մախիզեալ

adj.

filthy, impure, abominable.

NBHL (2)

Մախիզ գտեալ. վատթարացեալ.

Զի մի՛ մախիզեալ եւ ծիւրեալ մեղկեսցիս. (Մագ. ՟Ժ՟Զ։)


Մակալեզու

adj.

epiglottis.

NBHL (2)

ἑπιγλωττός, σσός lingula, lingua minor, membrana gutturis. որ եւ ԶԱՆԳԻԿ. Վերագիր լեզուակ ի ներքսակողմն առաստաղի բերանոյն՝ իբրեւ բացարան եւ փակարան կոկորդի. լեզուակ. տիլճիք.

Ձայն է բացակատարումն գանչեցելոյ ի մեզ հագագի... եւ տեսակ արարելոյ լեզուաւ եւ մակալեզուաւ. (Սահմ. ԺԱ։)


Մահազգեաց

cf. Մահազգեստ.

NBHL (3)

ՄԱՀԱԶԳԵԱՑ ՄԱՀԱԶԳԵՍՏ. Որ զգեցեալ է զգեստ մահու, պատեալ պատանօք. եւ Մահակիր.

Ի մահազգեաց պարածածուկ կտաւակապութենէն արձակէ. (Մամբր.։)

Խզեա՛ զերիզապնդեայ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Մահազգեստ

adj.

baleful, deadly, mortal.

NBHL (3)

ՄԱՀԱԶԳԵԱՑ ՄԱՀԱԶԳԵՍՏ. Որ զգեցեալ է զգեստ մահու, պատեալ պատանօք. եւ Մահակիր.

Ի մահազգեաց պարածածուկ կտաւակապութենէն արձակէ. (Մամբր.։)

Խզեա՛ զերիզապնդեայ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Մահազեկոյց

cf. Մահագոյժ.

NBHL (1)

Զմահազեկոյց տապանին ազդումն անկենդանաւորն թնդման. (Նար. ՟Կ՟Զ։)


Մահազէն

adj.

armed with deadly weapons.

NBHL (2)

Ունօղ զզէնս մահու. զինեալ սպանանել.

Բիւրս կուտեալ հաւաքեցի անձին իմում մարտիկ մահազէնս։ Մահազինացն կաճառք։ Սուսեր մահազէն՝ կենդանարար նշան խաչիս. (Նար. ՟Ի՟Ա. ՟Ղ՟Ա. եւ Նար. խչ.։)


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

Etymologies (2)

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

• Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։

NBHL (6)

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ ձգեր ձեռն, եւ մի՛ ճեպեր ի մաղազմի նորա. (Սիրաք. ՟Լ՟Դ. 17։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)

Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. (Ճ. ՟Բ.։)

Ի վերայ սկհին եւ մաղազմային (կամ մաղըզմային). (Ոսկիփոր.։)

Աստուած մեր սկեաց եւ մաղազմեաց ոսկեաց չունի պէտս. (Սոկր.։)


Մաղձայոյզ, յուզի

adj.

bilious;
nauseous;
ill of the cholera.

NBHL (4)

ὐπὸ χολῆς ἑνοχλούμενος . Յուզեալն առաւելութեամբ մաղձի.

Մաղձայոյզ ոք իցէ, եւ երթեալ դարձուցանել կամիցի զչար մաղձն (փսխելով). (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

ՄԱՂՁԱՅՈՅԶ. գ. χολέρα cholera. Յուզումն մաղձի.

Ցաւք տրտմութեան, եւ մաղձայուզի, եւ խիթք որովայնի. (Սիր. ՟Լ՟Դ. 23։)


Մանգանէզ

cf. Մագնան.


Մանկազրաւ

adj.

childless;
without heir.

NBHL (1)

Եղբայր մանկազրաւ իշխանին գրիգորոյ. (Յհ. կթ. (իսկ ի ներգ. լինի մանկասպան։))


Մանկամարզ, ից

adj. s.

gymnastic;
gymnastic-master.

NBHL (4)

παιδοτρίβης paedotriba. Մարզիչ մանկանց կամ երիտասարդաց ի մրցանս, որպէս յասպարէս ողոմպիական, եւ այլն.

Ըմբիշ վայելեսցէ ի ձեռն մանկամարզին. (Ոսկ. մրգր. ՟Բ։)

Վարժիչք եւ մանկամարզք զայսոսիկ՝ որ յասպարիսաց նահատակութիւնս ընթանան, յառաջ ածելով. (Բրս. պհ. ՟Բ։)

Դամնոն մանկամարզ՝ ոտիւք կաղ էր. գողացելոյ կօշկացն, իցի՜ւ, ասաց, թէ յարմարիցի գողոյն. (Պիտառ.։)


Մանկամարզարան, աց

s.

gymnasium.


Մանկամարզութիւն, ութեան

s.

gymnastics.


Մանրազնին

cf. Մանրաքնին.


Մանրախոյզ

adj.

searching or examining accurately;
accurate, exact, punctilious;
prying, inquisitive;
— լինել or —խուզիւ քննել, to examine minutely, to scan, to sift;
— լինել, to refine, to be critical, to subtilize;
to be inquisitive;
—խուզիւ հարցանել, to interrogate inquisitively.

NBHL (4)

Մանր խուզօղ, խուզեալ, եւ խուզողական.

Մանրախոյզ շօշափմամբ աջոյ՝ զեղջերս արքայից յաղթողաբար ըմբռնեալ կալան. (Նար. խչ.։)

ՄԱՆՐԱԽՈՒԶԻՒ մ. Մանր խուզութեամբ. մանրամասնաբար.

Մանրախուզիւ քննեալ՝ գտաք զթագաւորելն տրդատայ յերրորդ ամի դիոկղետիանոսի. (Խոր. ՟Բ. 79։)


Նզար

adj.

weak, slender, slim, thin.

Etymologies (2)

• «վտիտ, ճռզած». մէկ անռամ աւ. նի Մանդ. զ. «Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխոտանն և զյափշտակեալն և զանօգուտն, այսինքն զնզարն» (այլ օր. զնի-հարն). մէկ անգամ էլ Սոկր. 668. «Ոչ տա-նելով սառնամանեացն, քանզի յոյժ նզարս տկար մարմին ունէր»։ Նոյն բառն ունինք և նիզար ձևով, որ գիտէ Բռ. երեմ. էջ 235՝ ներգև բառի բացատրութեան մէջ (տպ. նի.-ղար,բ տպ. նիզար) և էջ 302՝ վտիտ և նի-հար բառերի մօտ։

• = Պհլ. nizar, պրս. [arabic word] nizār «նիհար. վտիտ, չորացած». հին հայ ձևն է նզար՝ համաձայն սղման օրէնքի, նոր ձևն է նի-զար՝ համաձայն պարսկերէնի։-Հիւբշ. 203։

NBHL (3)

պ. նիզար. ռմկ. մզար. Վտիտ. նիհար. ազազուն. արուգ. նուազ. անպիտան. բարակ. լղար.

Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխորանն եւ զյափշտակեալն եւ զանօգուտն, այսինքն զնզարն. (Մանդ. ՟Զ։)

Վտիտ, նզար. (Հին բռ.։)


Նզով, ից

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

Etymologies (4)

• , ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ծածուած) «անէծք, բանադրանք» ՍԳր. Եփր. ձն. որից նզովել ՍԳր. նզոված Եփր. յես. նզովանք Փիլ.-նզովք և անէծք հոմանիշ-ների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. հարց. 388։

• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։

• Müller SWAW 42. 253 և սրանից 1 lusti, Zendsp. 127 զնդ. zbā, nizbayemi ձևերի տակ։ Հիւբշ. KZ 23, 24 յիշում է սանս. hu, զնդ. zu, հսլ. zova «գոչել»։ Lag. Arm. Stud. § 1616 մերժում է այս բոլորը՝ ձևի և նշանակութեան տարբե-րութեան պատճառով։ Տէրվ. Նախալ. 8։ ռանս. hu, զնդ. zu, հսլ. zvat,, հյ. գո-վել, գգուել, զզուել ձևերի հետ։ Հիւնք. անզովոզ բառից։ Osthoff BВ 24, 179 և Meillet MSL, 11, 395 ձևակերպում են վերի ձևով։ Meillet (անձնական) գրում է թէ Հիւբշ. Arm. Gram. բառս չյիշելը պատահական մոռացման արդիւնք է։ Ըստ Osthoff բառս բնիկ հայ է՝ ո ձայ-նի պատճառաւ, բայց ճիշտ այս ո-ի պատճառաւ է, որ բառս փոխառեալ է, ինչպէս ցոյց տուինք վերը։

• ԳՒՌ.-Սլմ. նզօվել, Երև. նզօվէլ, Զթ. Շմ. նզօվիլ, Մշ. նզօվկ, Ագլ. Տփ. նզօֆք, Ղրբ. մզօվա՛ծ (բայը առանձին չի գործածւում)

NBHL (10)

ՆԶՈՎ ՆԶՈՎՔ. ἁνάθεμα exsecratio, excommunicatio, res internecioni devota, separatio, segregatio, maledictio. Բանադրանք. անաթէմա (այսինքն վերադրանք). որոշումն ի հաղորդութենէ այլոց. դասումն ընդ պիղծս կամ ընդ մահապարտս. եւ Չարիս մաղթելնայլում կամ անձին երդմամբ. անէծք. անիծաբանութիւն. եւ Իրն անիծանելի կամ անիծեալ. շանէթ, շանէթլէմէ (ուստի՝ մէլուն ՝ նզովեալ) խլինճ, նէզ. եբր. խէրէմ, խարմա, առար, ալա.

տալ զերդումն նզովին ջրով. (Նախ. թուոց.։)

Ջուրն յանդիմանութեան նզովին այնորիկ։ Նզովիդ արդորիկ։ Նզովիս այսորիկ. (Թուոց. ՟Ե. 18=27։)

Նզովեաց զնա, եւ զքաղաքս նորա. եւ կոչեաց զանուն տեղւոյն այնորիկ նզովս (լս. յորմա)։ Լինիցիս ի նզովս։ Զգո՛յշ լինիջիք ի նզովիցն։ Առնուցուք ինչ ի նզովից անտի, եւ առնիցէք զբանակ որդւոցդ իսրայէլի ի նզովս։ Նզովիւք նզովեցաք զանձինս։ Նզով լինել ի քրիստոսէ. եւ այլն։

Քաւեալ լիցիս ի նզովից աստի իմոց։ Տացէ զքեզ տէր ի նզովս եւ յերդումն։ Յանցանել ձեզ զուխտիւ տեառն աստուծոյ ձերոյ, եւ զնզովիւք նորա։ նզովք կերիցեն զերկիր. եւ այլն։

Զանիրաւութեանցն կարգի զհետ անց եւ նզովիցն դաս (ի վերայ օձի, եւայի, եւ ադամայ). (Փիլ. լին.։)

Ընդ նզովիւք կապեսցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Մերժեալ եւ ընկեցեալ լիցի յերկիր նզովից. (Եփր. ծն.։)

Նզովս ի հետ արկացէ։ Ատեամք, եւ նզովս զկնի արձակեմք. (Եղիշ. ՟Է։ Սարգ. յկ. ՟Դ։)

Նզովք կոչեցաւ յաղագս իմ, որ զիմն ելոյծ զնզով. եւ մեղք՝ որ եբարձ զմեղս աշխարհի. (Առ որս. ՟Ե։)


Նզոված, ի, ոյ

s. adj.

anathema;
excommunicated.

NBHL (2)

Նզով, եւ Նզովեալ.

Յետ նզովածոյ անտի ձախողակի շառափնատ կապարճս դարձուցեալ։ Վասն նզովածին՝ որ ի վրանի նորա թաղեալ կայր. (Եփր. յես.։)


Նզովական, ի, աց

adj.

anathematical.


Նզովանք, նաց

s.

cf. Նզով.

NBHL (1)

Լոյտք եւ նզովանք. (Փիլ. ՟ժ. բան.։)


Նզովեմ, եցի

va.

to anathematize, to excommunicate;
to curse, to condemn;
to execrate, to imprecate.

NBHL (5)

ἁναθεματίζω anathematizo, internecioni demoveo ἁράομαι, καταράομαι , ἑπικαταράομαι maledico, execror, deprecor, imprecor ἁφορίζω separo, excommunico. Բանադրել. որոշել ի հաղորդութենէ. անիծանել. ուխտել ի սատակել զայլս, եւ չարիս մաղթել անձին.

Նզովելով նզովեսջիք զնա։ Նզովեցին զնա, եւ սատակեցին զնա։ Եղիցի նզովեալ (ինքն), եւ ամենայն ստացուածք նորա. եւ ինքն ի բաց եղիցի յեկեղեցւոյ ժողովրդոցն իսրայէլի։ Սկսաւ նզովել (զանձն), եւ երդնուլ. իմա՛ ասելով, օ՛ն, եւ օ՛ն արասցէ ինձ աստուած, եւ այլն։

Զի՞նչ նզովեցից զոր ոչ նզովէ տէր։ Սաւուղ նզովեաց զժողովուրդն, եւ ասէ. անիծեալ լիցի մարդն՝ որ կերիցէ հաց մինչեւ ցերեկոյ։ Նզովեալ եղիցի։ Եղիցի նզովեալ. եւ այլն։

Ընդէ՞ր նզովէ նախ զօձն, երկրորդ զկինն, երրորդ զայրն. (Փիլ. լին. ՟Ա. 47։)

Նզովեցին զարիոս, եւ զաղանդն իւր պիղծ։ Ի քակտումն արիանոսաց, զորս նզովեալ մերժեցին ի հաղորդութենէ եկեղեցւոյ. (Շար.։ Խոր. ՟Բ. 93։)


Նզովիմ

vn.

to be excommunicated, anathematized;
եղիցի նզովեալ, let him he anathema.


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

Etymologies (3)

• «նուազ, կարօտ, պակաս» Եզն Խոր. գ. 42. Լմբ. որից նիազութիւն Եւագր. Նխ. գծ. աննիազ Բ. մկ. ժդ. 35. Գ. մկ. բ. 5. աննիազական Կորիւն. Ագաթ. նիազեցուցա-նել «մարմինը պասով տկարացնել»։

• = Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետու ՆՀԲ Müller SWAW 42, 253, Justi, Zendsp. 15 (զնդ. az ձևի տակ)։ Հիւբշ. KZ 23, 24 կցում է սանս. amhas բառին։ Ալի-շան, Հին հաւ. 345 իրան. նիազ «ագա-հութեան չար ոգին»։

NBHL (4)

Նուազ, նուազեալ. կարօտեալ. պակաս. եւ Աղքատին. սակաւապէտ. պ. նիյազի.

Ոչ նիազ ի գիտութենէ ... եւ ոչ կարօտ յիմաստութենէ. զնիկ.։)

Մեզ ոչ ինչ նիազ էր (կամ նիազէր, կամ նիազակ էր) ի ձէնջ. (Խոր. ՟Գ. 42։)

ներսէս անհաս զանձն ճնշող, նիազ կենօքըն չարչարօղ. (Լմբ. ի շ.։)


Նիազեցուցանեմ, ուցի

va.

to macerate, to mortify.


Նիազութիւն, ութեան

s.

want, necessity, indigence.

NBHL (3)

ἕνδεια egestas, penuria. Նուազութիւն. սակաւութիւն, եւ սակըաւապիտութիւն. կարօտութիւն. կարիք. պ.

Զանանկութիւն, եւ զկարօտութիւն, զնիազութիւն, եւ զանփառութիւն մատուցանեն քեզ. (Եւագր. ՟Ժ։)

Ձեռն ի գործ արկանեմք նիազութեամբ գլխակարգութեանս. (Նախ. գծ.։)


Նիզակ, աց

s.

lance, spear;
pelta, clypheus;
հարուած —ի, spear or lance-thrust;
ի տէգ —ի վառեալ, armed with a lance, pikeman;
անտառախիտ —ք, a forest of spears;
սատակել —աւ գերանդւոյ, to slay with scythes.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «տէգ, գեղարդ. 2. լայ-նաբար՝ գեղարդի բունը, տէգի կոթ. 3. նի-զակաձև խնձորով վահան?» ՍԳր. որից նի-զակակից «զինակից, կռուի դաշնակից» ՍԳր. Առաթ. նիզակաբեկ Եզեկ. լթ. 9. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. նիզակատէգ Բուզ. ե. 37 Փոպ. (այսպէս ուղղել նաև Մծբ. էջ 359 նի-զակատեղ գրչութիւնը՝ ըստ ՀԱ 1911, 502). նիզակաւոր Նորագիւտ Ա մնաց. ժբ. 8, 24, 34, Բ. մնաց. ժդ. 8. Բուզ. նիզակընկէց Եւագր. նիզակագերանդի Նոնն. 56. նիզա-կակցութիւն (նոր բառ) ևն։

• = Պհլ. ❇ nēzak, մանիք. պհլ. [hebrew word] nīzag (Salemann, Man. Stua ЗаН A 1oo։ «աշտեայ» բառից. հմմտ. պազ. nēža «կարճ տէգ, սուին», պրս. օ [arabic word] nēza «տէգ, սուին», [arabic word] nēzak «կարճ աշտէ՝ զոր կրեն ի ձև ռըս», nēza-var «սունաւոր», զնդ. naēza «ծայր, մանաւանդ ասեղի» (Bartholomae, Altir. Wört. 1037)։ Իրանեանից են փոխառ-եալ նաև բելուճ. nēza «նիզակ», ասոր. [syriac word] nīzkā «աշտեայ, նիզակ», արաբ. [arabic word] naizak «կարճ տէգ», արևել. թրք. [arabic word] naiza «սուին»։ Պհլ. nezak ձևը Մարքվարթ REA 8 (1928), 213 մեկնում է իբր<*naižak nay «եղէգ» բառի նուազականն է. այսպէսով նիզակ նշանա-կում է բուն «եղէգնիկ». հմմտ. նետ, որ բուն նշանակում է «եղէգ»։ -Հիւբշ. 204։

• Նախ Schroder, Thesaur. 46 դրաւ ա-րաբ. naizak բառից փոխառեալ։ ԳԴ պրս. նիյզէ։-Նոյնը յիշում է նաև ՆՀԲ։ Böttich. Rudim. 47, 159, Arica 74 216, Müller SWAW 42, 253, Lag, Ges. Abhd. 65, 217, Հիւբշ. KZ 23, 403 պրս. neza։-Մորթման ZDMG 31, 423 իրան-եան ձևերի հետ նաև բևեռ. nizabulu «կոթող», որ համարում է բարդուած նիզակ+յն. ὄβελός «կոթող» բառերից։ Հիւնք. նպրս. նիյզէք և հպրս. նիյզաքկ

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. müzeg «նիզակ» (տե՛ս Բիւր. 1899, 799), որ շատ կասկա-ծելի է։

NBHL (2)

δόρυ hasta, lancea. Գեղարդն փոքր՝ որպէս թէ նետ ձեռամբ ձգելի. աշտեայ. գայիսոն. (իսկ նիզէ՝ մզրագ, որ է գեղարդն) այլ լըայնաբար վարի եւ որպէս Բուն գեղարդեան, եւ գեղարդն, սըւնակ, սուին, եւ ամենայն զէն եւգործի պատերազմակտան ի ձեռին.

Եւ ահա սաւուղ յեցեալ կըայր ի նիզակն իւր։ Եհար զնա աբեններ նիզակաւն ընդ սնակու շան, եւ ել նիզակն ընդ զիստ նորա։ Եւ փոյտ նիզակի նորա իբրեւ զստթորի ոստայնանկաց։ Նիզակ իբրեւ զփայտ կամրջի։ Սպան զնա նորին նիզակաւըն։ Նիզակ ոսկի կռածոյ, եւ երեքարիւր դահեկան ի վերայ միոյ նիզակի (որ այլուր կոչի վահան)։ Հովանի լինէր ամենայն գնդին իւրով նիզակաւն (յն. սուսերաւ). եւ այլն։


Նիզակաբեկորք

cf. Նիզակաբեկք.

NBHL (3)

ՆԻԶԱԿԱԲԵԿՔ եւ ՆԻԶԱԿԱԲԵԿՈՐՔ. κοντός contus, remus, hasta. Բեկորք կամ փայտք նիզակաց՝ պակասեալ ի տիգէ. բուն գեղարդեան.

Այրեսցեն զզէնս, զնիզակաբեկս, զբեկորս աղեղանց. զեկ. ՟Լ՟Թ. 9։)

Նիզակաբեկորքն զեօթն ամ լտուցկի եղեւ ժողովրդեանն. (Լմբ. զքր.։)


Նիզակաբեկք

s.

broken spears.

NBHL (3)

ՆԻԶԱԿԱԲԵԿՔ եւ ՆԻԶԱԿԱԲԵԿՈՐՔ. κοντός contus, remus, hasta. Բեկորք կամ փայտք նիզակաց՝ պակասեալ ի տիգէ. բուն գեղարդեան.

Այրեսցեն զզէնս, զնիզակաբեկս, զբեկորս աղեղանց. զեկ. ՟Լ՟Թ. 9։)

Նիզակաբեկորքն զեօթն ամ լտուցկի եղեւ ժողովրդեանն. (Լմբ. զքր.։)


Նիզակաբուն, բնի

s.

spear-staff or spear-shaft.

NBHL (3)

գեղարդեան. տիգաբուն. մզրախի կոթ կամ վարի ճոթը.

Կարկառ զնիզակաբունն իւր, եւ թաթաւեաց ի մեղու անգ. (Եփր. թագ. (որ ի սուրբ գիրս ասի ծագ գաւազանի)։)

Նիզակաբնաւն ի կառափն մատուցեալ ծեծէր. (Բուզ. ՟Ե. 4։)


Նիզակախուռն

adj.

bristling with spears;
զօրք, company of pikemen.

NBHL (2)

Ուր իցէ խուռն բազմութիւն նիզակաց.

Ի դիմի հարեալ քաջամարտիկ նիզակախուռն զօրաց՝ կոխան լինին. (Արծր. ՟Ե. 10։)


Նիզակակից, կցի, կցաց

s. adj.

fellow-soldier, comrade;
ally, confederate;
allied, leagued, confederate.

NBHL (5)

σύμμαχος socius belli, commilito, adjutor. Կցորդ նիզակաց՝ որպէս զինուց, կամ զինուք գործակից. պատերազմակից. մարտակից. զինուորակից. ընկեր եւ օգնական. որպէս եւ Նիզակակից բարեկամ՝ է ուխտակից եւ դաշնակից ի գործ պատերազմի եւ խաղաղութեան.

Գրել ձեզ զմեզ նիզակակիցս եւ բարեկամս։ Նիզակակից բարեկամք։ Բարեկամք նիզակակիցք։ Թիկունք եւ նիզակակիցք։ Պատրաստել զէն, զի լիցի նա նիզակակից նորա։ Նիզակակից զերկնաւորն ողորմութեամբ իւրով յանձինս ընկալեալ.եւ այլն։

Երկնաւոր նիզակակցօք յաղթէր. (Նախ. ՟բ. մակ.։)

Հասեալ էին ի թիկունս օգնականութեան նիզակակիցք գործոյն պատերազմի. (Ագաթ.։)

Աղաչեմ զձեզ քաջ նիզակակիցք իմ։ Զտնոյնն ուսոյց ամենայն նիզակակից գործակցաց իւրոցն առաքելոց. (Եղիշ. ՟Ե։)


Նիզակակուր առնեմ

sv.

to subjugate with lance and spear.

NBHL (2)

ՆԻԶԱԿԱԿՈՒՐ ԱՌՆԵԼ. δορυαλώτον ποιέω hasta vel bello capio. Կուր եւ ճարակ նիզակի առնել. նիզակաւ առնուլ եւ տիրել, սատակել՝ նուաճել.

Նիզակակուր զաշխարհս եւ զքաղաքս արասցէ՝ վասն նիզակին, որ էր յերազին. (Պտմ. աղեքս.։)


Նիզակակցիմ, եցայ

vn.

fight together;
to be allied, leagued, to form a coalition with, to enter into an alliance, to league together;
to help, to succor, to aid.

NBHL (1)

Նիզակակից լինել. Սմա բազումք նիզակակցեալ։ Որոց եղեւ նիզակակցեալ։ Ընդ քեզ բազումք նիզակակցեալ. (Շ. վիպ.։ Վահր. ոտ.։ Գանձ.։)


Նիզակակցութիւն, ութեան

s.

alliance, league, confederacy, coalition, confederation.


Նիզակաձեւ

adj.

lance or spearshaped.

NBHL (1)

Ունօղ զձեւ նիզակի, կամ ձողոյ. որպէս երեւի երբեմն եւ ազգ ինչ գիսաւորաց. որ եւ ՆԻԶԱԿԱՒՈՐ ասի. Ինքն (գիսաւորն) յարեւելս կալով, եւ զնշոյլ լուսոյն նիզակաձեւ յարեւմուտս ձգեալ։ Ի յերկնից տեսեալ լինէր ի բոլորից աստղ նիզակաձեւ. (Ասող. ՟Գ. 10։ Վրդն. պտմ.։)


Նիզակաճօճ

adj. adv.

poising a javelin or brandishing a spear.

NBHL (2)

Ուր իցէ ճօճումն նիզակի.

Գուպարայողթ նահատակք ընդ նիզակաճօճ խրախուսանացն, եւ այլն. (Գր. տղ. թղթ.։)


Նիզակամուխ

s.

javelin-man.


Նիզակատէգ

s.

the dart or the head of a lance.

NBHL (4)

Տէգն նիզակի (որպէս թէ նիզէք դիքէնի ). երկաթն նիզակի, որպէս սլաք փշատեսիլ. եւ Նիզակն հանդերձ տիգաւ իւրով.

Բուռն հարկանէր զնիզակէն՝ հանեալ ի նմանէ զնիզակատէգն. (Բուզ. ՟Ե. 37։)

Թափ ընդ լեարդն, զնիզակատէգն անցուցանէին. (Փարպ.։)

Տէգք եւ նիզակատէգք, սուսերք, եւ սլաք նետից։ Տէգս եւ նիզակատէգք նուիրէին. (Եղիշ. յես.։)


Նիզակաւոր

s.

lancer, pikeman, halberdier;
— աստղ, lance-shaped meteor.

NBHL (5)

δορατοφόρος, δορυφόρος hastifer, hastatus. Ունօղ զնիզակ. տիգաւոր.

Գունդք նիզակաւորացն։ Ախոյենացն նիզակաւորացն ռազմ արարեալ։ Նիզակաւորքն առեալ ընկենուին. (Բուզ. ՟Ե. 5։)

Զօրագլուխ նիզակաւորացն լեալ անարի ոմն սկայ. (Խոր. 9։)

ՆԻԶԱԿԱՒՈՐ. Նիզակաձեւ գիսաւոր.

Նիզակաւոր աստղն երեւեցաւ յաւուրս հնձոցն։ Նիզակաւոր աստղն կրկին անգամ երեւեցաւ. (Ասող. ՟Գ. 1. եւ 24։)


Նիզակափակ

adj.

surrounded or hemmed in by pikemen.

NBHL (2)

Նիզակօք փակօղ՝ պատօղ. տեղի փակեալ ի նիզակաւոր զօրաց.

Հատեալ զնիզակափակ գիշերոյն պահապանացն, եւ զբազումս ի նոցանէ կոտորեալ՝ գնացին ողջանդամք. (Փարպ.։)


Նիզակընկէց լինիմ

sv.

to throw down one's arms and desert, to abandon one's post, to flee.

NBHL (2)

ՆԻԶԱԿԸՆԿԷՑ ԼԻՆԵԼ. λειποτάκτη desertio. Ի բաց ընկենուլ զնիզակն առ ահի. լքանել զդաս, եւ փախչել ի պատերազմէ.

Փախստեայ նիզակընկէց եղեալ՝ թիկունս ի թշնամիս դարձուցանել. յն. դասալքութիւն. (Եւագր. ՟Դ։)


Նիզակիկ

s.

javelin, dart, short lance.


Նշանազգեաց

cf. Նշանագործ.

NBHL (2)

Որ զգեցեալ ունի զշնորհ նշանաց. նշանագործ. եւ խաչազգեաց.

Նշանազգեաց եւ սքանչելագործ հարցն։ Վասն նշանազգեաց եւ սքանչելագործ հարցն. (Վրք. հց. ՟Ա. ՟Ի։)


Նշանազգեստ

s.

uniform, regimentals;
— սպասաւորաց, livery.


Նշողազարդ

adj.

cf. Նշուլազարդ.


Նշուլազարդ

adj.

cf. Նշուլափայլ.

NBHL (4)

ՆՇՈՒԼԱԶԱՐԴ կամ ՆՇՈՂԱԶԱՐԴ. Նշողիւք զարդարեալ. լուսաւոր, լուսատու. մաքրափայլ.

Նշուլազարդ է աստղ քան զաստղ լուսով իւրով։ Մովսէս այր մարգարէ՝ ակն նշողազարդ ամենայն ժողովրդեանն. (Մծբ. ՟Ժ՟Է։)

Լոյսն ձգեաց զտարածածս իւրոյ նշողազարդ լուսաւորութեան. (Վեցօր. ՟Բ։)

Նշուլազարդ մաքրութեամբ զտեալ զմռայլս մեղաւորս. (Նար. ՟Խ։)


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

Etymologies (3)

• . ի-ա հլ. «արու այծ» ՍԳր. Ագաթ. որից նոխազեան Եփր. մնաց. նոխազադէմ նոնն. նոխազերգութիւն «ողբերգութիւն» Մագ. և Երզն. քեր. նոխազոտն Նոնն. 4I, նոխազասրուն Նոնն. 13։

• = Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։

• ❇Klaproth, As. polyg. 107 պրս. nиx-sar, nuxsān։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պրս. նիհազ ձևը յիշելով հանդերձ՝ հայ բառը մեկնում է «նախն յայծս»։ Ուղիղ են նաև Spiegel, Huzw. Gram. 187 190, Müller SWAW 42, 253, Lag. Btrg. bktr. Lex. 47։ Տէրվ. Altarm. 26, հայ բառը դնում է բարդուած նո<նաւ< նար (պրս. nar) «արու» և խազ<քաղ «այծ» ձևերից. իսկ պրս. nuhāz փո-խառեալ է դնում հայերէնից։

NBHL (4)

τράγος hircus, haedus. պ. նիհազ. Արու այծ՝ որպէս թէ նախն այծս, հայր այծեաց, եւ առաջնորդ նոցա. քօշ. քաղ. ... (ուստի լտ. հի՛րքուս, հէ՛տուս ).

Խոյս հինգ, նոխազս հինգ։ Երուս նոխազս յայծեաց։ Նոխազ առաջնորդ հօտի։ Զարիւն նոխազաց.եւ այլն։

Սպիտակ ցլուք, եւ սպիտակ նոխազօք. (Ագաթ.։)

Ոչ զարջառս՝ արջառոց, եւ զնոխազս՝ նոխազաց ինքեանց զոմանս առնեմք իշխանս, այլ մեք տիրեմք սոցունց՝ վեհագոյնս այնոցիկ սեռ. (Պղատ. օրին. ՟Դ։)


Նոխազադէմ

adj.

goat-faced.

NBHL (2)

τραγοειδής hircinam formam habens. Ունօղ զդէմս նոխազի. որ է ի կերպարանս այծեաց.

Զպայն (որ եւ պան) մինդիս կոչեն եգիպտացիքն. վասն որոյ եւ զնոխազ մինդիս կոչեն. զի եւ պայն նոխազադէմ է. (Նոննոս.։)


Նոխազական

s. chem.

hircic acid.


Definitions containing the research զ : 10000 Results

Նարգէս, գիսի

s. bot.

narcissus, daffodil.

Etymologies (4)

• (կամ նարկէս, նարկիս, ներգէս, ներկիս, նարկիզ, նարգիզ, նարգէզ. արև-մտեան գրականում այժմ ընդունուած ձևն է նարկիս) «մի տեսակ ծաղիկ. narcissus tazzetta» (ըստ Տիրացուեան, Contributo § 56) Ագաթ. Վրդն. Բժշ.։

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաս ՆՀԲ, Lag. Arm. Stud. § 1596 ևն։ Նա-զարէթեան, Պատկեր 1892, էջ 300 իրար է կապում ներկ=նարկ և նարկիս, սնս. նիրա «ջուր» և նար «բոյր»։

• ԳՒՌ.-Մշ. Տփ. նարգիզ, Ախց. Գոր. Կր. Ղրբ. Շմ. Սլմ. նmրգիզ, Մկ. Պլ. նէրգիզ, Զթ. նէյգ'իզ, նէրգ'իզ։

NBHL (1)

ՆԱՐԳԷՍ νάρκισσος narcissus որ եւ ՆԱՐԿԻՍ, ՆԵՐԳԷՍ. թ. նէրկիզ, նէրճիշ . յն. նա՛րգիսսօս. Ծաղիկ շիակգոյն դեղին, բոլորշի, ի ձեւ երիցուկ ծաղկան, ծանրահոտ. զէրրիկ գապահ (իբր ոսկեքատակ, կամ ոսկի բաժակ) մույան ...։ Ի գիրս Ագաթ. գրի Ներգէս, կամ Նարգէս, որպէս եւ Վրդն. յանթառամն.։ Կամ Ներկիս, Ներկէս. (Բժշկարան.։)


Նարդոս, ի

s. bot.

nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

Etymologies (2)

• , ի հլ. «մի տեսակ բոյս և ծա-ղիկ, որից անուշահոտ և ազնիւ իւղ են պատ-րաստում. կազմորէ» Երգ. ա. 11, դ. 13, 14. ասւում է նաև նարդէս Փիլ. նխ. բ. նարդին Գաղիան. նարդան Ագաթ. *նարդնէս (սեռ նարդնիսայ) Տաղ. նարդ Տաղ. սեռ. նարդ-եան Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3. որոնցից նարդիւ-նահոս Տաղ. նարդիւնաբեր Նար. տաղ. (են-թադրւում է ուղ. *նարդիւն, որ հանուած է ռեռ. նարդեան ձևից, ինչպէս արդիւն, սեռ. արդեան), նարդոսական Անան. եկեղ.-սը-խալման արդիւնք է ՀԲուս. § 2177 նարգեան «վայրի մկնսոխ», որ պէտք է ուղղել ըստ Նորայր ՀԱ 1923, 58 և 157 նարդեան։

• ՓՈԽ.-Վրաց. ნარდიონი նարդիոնի «նար-դոսի իւղը» հյ. նարդեան սեռականից է. (իւ-ղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3)։

NBHL (3)

ՆԱՐԴԷՍ ՆԱՐԴԻՒՆ ՆԱՐԴՆԷՍ ՆԱՐԴՈՍ. եբր. նէրտ. յն. լտ. նարտօս, նա՛րտուս . νάρδος nardus, silex, oleum nardeum. իտ. spigo, naro. իտ. Ազնիւ բոյս, եւ ծաղիկ, եւ իւղ նորին. կրկին ասի լինել՝ իբրեւ բանջար, եւ թուփ. ծաղիկն ծիրանագոյն՝ անուշահոտ յոյժ. եւս առաւել իւղն փնջաձեւ հասկաց, եւ մշկահոտ տերեւոց.

Նարդոս իմ ետ զհոտ իւր։ Ծաղիկ հանդերձ նարդոսիւ։ Նարդոս եւ քրքում. (Երգ. ՟Ա. 11։ ՟Դ. 13. 14։)

Շիշ իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ։ Լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 3։ Յհ. ՟Ժ՟Բ. 3։)


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

Etymologies (2)

• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,

• ԳՒՌ.-Երև. նարինջ «գոյնը», Գոր. Ղրբ. Մշ. Ջղ. Շմ. նարինջ, Սլմ. նmրինջ, Սվեռ. լառանջ (վերջինիս մէջ ձայնափոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս սպան. naranja, laranja)։ Նոր բառեր են նարնջաքոլ «մի տեսաև ծաղիկ», նարնջի Մշ. Վն. «նարնջա-գոյն», Սվ. «նռնագոյն մի խաղող», Ղրբ. «ներկատու մի փայտ», Երև. «մի տեսակ դեղձ»։ Արդեօք այստե՞ղ է պատկանում նաև Ոզմ. նարէնջ «ներկուած թել»

NBHL (1)

Զոմանս (ի տնկոց) ի տունս բնակեցոյց, որպէս զնարինջ. (Մխ. առակ. ՟Ի։)


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

Etymologies (3)

• , ու, ի-ու հլ. «գոյնզգոյն թել կամ հիւսուածք» Դատ. ե. 30. Եզեկ. իէ. 16, 25. Ագաթ. Բուզ. Մանդ. որից նարօտաներկ «ներկարար, թել ներկող» Սեբեր. Վեցօր. 152 հարօտաներկութիւն Կանոն.։

• ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Շմ. Սլմ. Վն. նա-րօտ, Երև. Ալշ. Ննխ. Սեբ. նարօդ, Զթ. նա-րօդ, նարոդ, Ագլ. նա՛րուտ, Մշ. նարօդիգ, որոնք նշանակում են «պսակի ժամանաև հարսի ու փեսի վիզը կապած գոյնզգոյն թե-լը»։

NBHL (6)

Բերէին զգոյնագոյն նարօտս պատանաց. (Ագաթ.։)

Նարօտ պէսպէս նկարուց։ Երփն երփն նարօտուց. (Դատ. ՟Ե. 30։ Եզեկ. ՟Ի՟Է. 16. 24։)

ποίκιλμα, ποικιλία variegatio, ornatus versicolor βάμμα tinctura. Ներկուած բազմերանգ՝ գունագոյն. թել, եւ հիւսք, կամ հիւսուած եւ կերպաս՝ բազմագունի նկարէն. ... ալա՝ ալաճա՝ նագըլը շէյ. ար. նիյր, է գոյն զգոյն նկարել.

Զարդարէին զհանդերձս իւրեանց պէսպէս նարօտօք։ Զժապաւինեալս նարօտօք ագանէր. (Բուզ. ՟Զ. 2։)

Կոչեն զդեւսն յաղ, յերկաթ, ի ջուր, ի նարօտս, յիւղս, ի գարի, ի յուլունս. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Կարմիր արկանելեօք ծածկեն զանասունն, եւ յեղջիւրսն նարօտ՝ ըստ հնոյ. (մի՛ առնէք. Շ. թղթ.։)


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

Etymologies (4)

• , ի-ա հլ. «հայկական տարու առաջին ամիսը՝ որ անշարժ տոմարով տևում է օգոստ. 11-սեպտ. 9» Բուզ. Կորիւն. Եղիշ. «ամանոր, նաւասարդի մէկը=օգոստ' 11 և տարեմուտ հայկական թուականի» Ագաթ. առւում է նաև ուղ. նաւասարդի Տոմար. Վպ. նակ. տարեմտ.։

• = Իրան. *navasārd հոմանիշից, որ բար-դուած է nava-«նոր» (=զնդ. naya-, պրս. [arabic word] nav, աֆղան. nau, քրդ. nu) և sārd «տա-րի» (=զնդ. ❇ sarəδa-«տարի». ոսս. särd «ամառ», սանս. [other alphabet] carad-«աշուն, տարի», պրս. ❇ sāl «տարի», քրդ. kār, sāl «տարի») բառերից։ Նոյն իրանեան բառի շարունակութիւնն են սոգդ. nausarδ ռառաջին ամիսը», խորազմ. nausarǰe (տե՛ս Nö̈ldeke, Pers. Stud. 1, 34), իսկ նրանից են փոխառեալ ասոր. [syriac word] ︎ nausardīl «ամանոր. նոր տարի» (Brockelm. Lex. syr. 202) նեստորեան nausard-el «հոգե-գալստեան եօթներորդ կիրակին, ամառնա-մուտ», յունացեալ (և ո՛չ լիւդիական. հմմտ. G. Meyer IF 1, 326) νέον σάρδιν «նոր տա-րի», թալմ. [hebrew word] navsardī(ըստ WZKM 8, 366)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] navsāl «նորատի», պհլ. [syriac word] sālak «ծեր», հյ. երիտասարդ և աւսարդ բառերը։ (Իրան. sārd բառի ծագման մասին տե՛ս Meillet MSL 23, 146, վերի ձևերի մասին Horn § 691)։ -Հիւբշ. էջ 202։

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում

• ՓՈԽ.-Աղուաներէն նաւասարդուլ (ըստ Վանակ. տարեմ. և Տաթև. հարց. 201 բուն նշանակում է «նաւասարդեցի» և Հայկի թոռ-ներից մէկն է1).-գրուած է նաւասարդուս կամ նաւասարդոս (ձեռ. Պարիզի Ազգ. մա-տեն. л 114, fol. 43, ըստ Dulaurier, Kech. s. la Chron. arm. 1859, էջ 167)։ Սալմաս-տի թուրքերի մէջ էլ գործածական է նավա-սարթ ձևով և «նոյ" 13, նախրաթող» նշա-նակութեամբ։

NBHL (6)

Զնաւասարդաց ժամանակօքն։ Զտօնս նաւասարդաց. (Բուզ. ՟Դ. 15։)

Սկիզբն տօմարի հայոց, նաւասարդի, հոռի, սահմի, տրէ, քաղոց, եւ այլն. (Տօմար.։)

Նաւասարդոջ ըզսալ հարեալ. (Շ. վիպ.։)

Նաւասարդի՝ նոր ասի, այսինքն սկիզբն տարւոյ, կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ։ Հայոցս է ի վերայ որդւոց Հայկինն, եօթն արու, նաւասարդ, հոռի, եւ այլն. եւ երեք դուստր, մարերի, եւ այլն. եւ երկու ի վերայ եղանակացդ, մարգաց, եւ հոտից։ Իսկ աղուան ամիս նաւասարդուլ, որ է նաւասարդեցի. այսինքն ի թոռանց է, ի յուստերաց կամ ի դստերաց. (Վանակ. տարեմտ.։)

Նաւառուզ, որ թարգմանի նաւասարդ. (որպէս նոր օր. որ եւ գարնանամուտ, նէվրուզ). (Ուռպ.։)

Իսկ (Ստեփ. լեհ.) համարի զնաւասարդն եդեալ յանուն նաբոնասարայ տոմարագէտ արքայի բաբելացւոց։


Նաւթ, ից

s.

naphtha.

Etymologies (1)

• = Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։

NBHL (3)

որ եւ յայլ լեզուս՝ նաֆթ, նա՛ֆթի, նա՛ֆթիա, նըֆթ, նիֆթ, նէֆթ եաղը. νάφθη, -θα, -θας naphtha. Ազգ կպրոյ՝ լոյծ եւ դիւրավառ եւ դժուարաշէջ, որ եւ ԱՆՇԷՋ ասի առ յոյս ἅσφαλτος bitumen, pix.

Նաւթիւ եւ ձիթով եւ վշով եւ որթով։ Նաւթիւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։ Ջրհորք նաւթի.եւ այլն։

Ի ծեփածոյ նաւին նաւթոյ։ Ի նիւթծուն (կամ թրծուն) աղիւսոյ, եւ ի նաւթէ շինէր։ Ի թրծուն աղիւսոյ, եւ ի նաւթոյ կազմեցան. (Եւս. քր. ՟Ա։)


Յաշտ, ից

s.

idolatrous sacrifice or oblation.

Etymologies (3)

• , ի հլ. «կուռքերին եղած զոհ» Ա. գաթ. Եզն. Եղիշ. գրուած է նաև յաշդ, աշդ, աշտ. որից յաշտածին Եզն. յաշտարար «զոհ մատուռանող» Բառ. երեմ. էջ 220=աշտաν րար ԱԲ. անլաշտ «չզոհուած» Եղիշ. նոյնպէս և Աշտիշատ կամ Յաշտիշատ տեղանունը։

• = Պհլ. [other alphabet] vašt «աղօթք, երկրպա-գութիւն» բառից, որի հետ նոյն են զնդ. yaš-tay-«Աստուած պաշտելը, աղօթք», պհլ. պազ. [other alphabet] уastan «պաշտել զԱստուած. սրբազնագործել», փոխառութեամբ նաև ա-սոր. [syriac word] ︎ yašt «զրադաշտական աղօթք, պաշտօն». բոլորի արմատն է զնդ. [arabic word] vaz-«զոհել, նուիրաբերել», որի անցեալ դերբայի ձևից է yašt. տե՛ս և հյ. յազել։-Հիւբշ. էջ 197։

• Ուրիղ մեկնեց նախ S. Martin, Mém. s l'Arm. 2, 477 կցելով զնդ. yašt բա-ռին։ ՆՀԲ լծ. պրս. աշտի «հաշտութիւն». եէշթէ «նուէր», լտ. hostia «զոհ», fes-tum «տօն»։ E. Boré JAs. 1841, 652 պրս. [arabic word] fazd «Աստուած»։ Böttich. ZDMG 1850, 358, 175, Arica 89, 448, Lag. Urgesch. 367 յազել ձևից։ Müller SWAW 38, 580 ևն զնդ. yašta։ Justi. Zendsp. 249 զնդ. yēšti։ Հիւբշ. KZ 23, 9 փոխառեալ զնդ. Vēšti-ից։ Տէրվ. Մա-սիս 1882, յունիս 7 պհլ. yašt «ռոհ»։ Նոյն, Նախալ. 100 սանս. yaǰ, զնդ. yaz, պրս. yaštan, յն. ἀτομαι, ἀγιος ձևերի հետ, բայց բնիկ հայ լինելու վրայ կաս-կածելով։ Հիւնք. հաշտ բառից։

NBHL (4)

Զոհ՝ մանաւանդ հաշտութեան. Ձօն. նուէրք. ուխտ. աղօթք. լծ. պ. աշտի. հաշտութիւն. եւ եէշթէ, նուէր, զոհ. լտ. հօ՛սդիա, զոհ. ֆէ՛սդում, տօն, իբր յն. θυσία, τελετής . (գրի եւ ԱՇՏ, եւ ՅԱՇԴ)

Յաշտ առնէր զհազար ամ։ Մին յաշտ առնելով, եւ միւսն թերեւս ասելով ... ցայժմ ես քեզ յաշտ արարի. (Եղիշ. ՟Բ։)

Զհազար ամ յաշտ արար։ Ի յաշտն առնելոյ։ Ցայժմ ես վասն քո յաշտ առնէի. զնիկ.։)

Կերան զյազեալն ի յաշտիցն։ Զոհեցին, եւ կերան յաշտիցն։ Ընդ յաշտ ամենեւին մի՛ մերձենալ. (Կանոն.։)


Յաջող

adj.

favourable, propitious, advantageous, prosperous, commodious;
— է, it is favourable;
it is time, it is the favourable moment;
— ելք, happy issue.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ոզմ. հաջ'օղիլ, Խրբ. աջ'օղիլ, Ակն. աչէօղ, Մշ. յաճող.-իսկ Սչ. աչողել «օգ-նել» (անշուշտ Աստուած յաջողէ՛ ձևից)։

NBHL (1)

դիմազ. ՅԱՋՈՂ Է. դիմազ. Ի դէպ է. ժա՛մ է.


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

Etymologies (1)

• = Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։

NBHL (2)

ՅԱՍՄԻԿ ՅԱՍՄԻՆ կամ ՅԱՍՄԻ. Նոյն ձայն է եւ յայլ լեզուս. ἱάσμη , ἱάμινονἵον որ է մանուշակ). ՛ jasme, jasminum. իտ. gelsomino. եասէմի, եասըմ եաղը. Տունկ մանրատերեւ՝ երկայն եւ բարակ եւ կակուղ գաւազանօք. եւ ծաղիկ նորա սպիտակ՝ անուշահոտ յոյժ. իսկ իւղն յասմեան ասի կազմեալ ի սպիտակ մանուշակէ.

ՅԱՍՄԻԿ ՅԱՍՄԻՆ կամ ՅԱՍՄԻ. Նոյն ձայն է եւ յայլ լեզուս. ἱάσμη , ἱάμινονἵον որ է մանուշակ). ՛ jasme, jasminum. իտ. gelsomino. եասէմի, եասըմ եաղը. Տունկ մանրատերեւ՝ երկայն եւ բարակ եւ կակուղ գաւազանօք. եւ ծաղիկ նորա սպիտակ՝ անուշահոտ յոյժ. իսկ իւղն յասմեան ասի կազմեալ ի սպիտակ մանուշակէ.


Յասպիս, պսոյ

s.

jasper.

Etymologies (2)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մի տեսակ ազնիւ քար» ՍԳր. որ և յասպի Յայտ. դ. 3 (սեռ. -ւոյ), Լմբ. յայտ. կէ. «յասպիսից շինուած» Սասն. 67. = Յայտ. դ. 3 յասպւոյ սեռականի դէմ նը-կատելու է՝ որ Լմբ. յայտ. ժ. կէ. երեք անգամ գրում է յասպոյ, որով ուղղականը լինում է յասպ. իսկ Ս. Գրքի վերջին հրատարակու-թիւնը (Պօլիս 1895) պարզապէս դնում է յասպսոյ, որով ջնջւում են թէ՛ յասպի և թէ յասպ ձևերը. բուն ուղղական յասպի ձևը ունի Լմբ. յայտ. կէ։

• = Յն, ἰασπις հոմանիշից, որից են նաև լտ. iaspis, գերմ. Jaspis, ռուս. ястисъ, ֆրանս. jaspe ևն. յունարէնն էլ փոխառեալ է փիւնիկերէնից. հմմտ. եբր. [hebrew word] yasəpe «յասպիս» (Boisacq 364). բոլորի սկիզբն է ասուր. yašupū, ašpū, yašpu (Gesenius17 326), որից էլ պրս. [arabic word] yašb, արաբ. [arabic word] уašm «յասպիս» ևն։-Հիւբշ. 36հ։

NBHL (2)

ՅԱՍՊԻ ՅԱՍՊԻՍ. Նովին ձայնիւ ասի եւ յայլ լեզուս. ἱάσπις jaspis. իտ. jasoide, diaspro. էսպ, էսէպ, էշֆ, եէշիմ, եէսիմ. Ակն պատուական՝ այլեւայլ գունով. ազնիւն կանաչագոյն՝ նման զմրխտոյ. Տե՛ս (Ել. ՟Ի՟Ը. 18։ ՟Լ՟Թ. 11։ Ես. ՟Ժ՟Դ. 12։ Յայտ. ՟Դ. 3։ ՟Ի՟Ա. 11. 18. 19։)

Յասպիս տեսլեամբ զմրըխտոյ է. է՛ որ թխագոյն դեղին, այլ եւ բազմագոյն եւ այլն. (Տօնակ.։)


Յարդ, ի, ից

s.

straw;
— մանրեալ, chopped or small -;
—իւ պատել, լնուլ, to cover, fill or stuff with -;
ծրարել —իւ, to pack in -.

Etymologies (3)

• , ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։

• ԳՒՌ.-Ասլ. յmրթ, յmր', Վն. mրթ, Մկ. Ոզմ. հmրթ, Ալշ. Մշ. ἐէրդ՝, Սեբ. չէրթ, Խրբ. tրդ՝, Ախց. Կր. Ռ. Տիգ. էրթ, Ննխ. էրդ՝, էշտ. Զթ. էյդ՝, իէրդ՝, Հճ. հէյդ՝, էյդ՝, Սվեդ. իրթ, Պրտ. յէրթ։

• Scheftelovitz BВ 29, 29 յարդ-ար-ել -սանս. rādhati, զնդ. rādaiti, պրս. ārāstan «զարդարել», հսլ. rgdu «կարգ». Յարկ տե՛ս Արկ։

NBHL (1)

Զնա ի զարդ եւ ի յարդ, կամ ի զարդս եւ ի յարդս եւ ի կերպարանս ածէր. զնիկ.։)


Յարդ, արդ, ուց

s.

structure, form, ornament;
ի — եւ ի զարդ գալ, to be formed;
ի զարդ եւ ի — եւ ի կերպարանս ածել, to shape or form and embellish.

Etymologies (3)

• , ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։

• ԳՒՌ.-Ասլ. յmրթ, յmր', Վն. mրթ, Մկ. Ոզմ. հmրթ, Ալշ. Մշ. ἐէրդ՝, Սեբ. չէրթ, Խրբ. tրդ՝, Ախց. Կր. Ռ. Տիգ. էրթ, Ննխ. էրդ՝, էշտ. Զթ. էյդ՝, իէրդ՝, Հճ. հէյդ՝, էյդ՝, Սվեդ. իրթ, Պրտ. յէրթ։

• Scheftelovitz BВ 29, 29 յարդ-ար-ել -սանս. rādhati, զնդ. rādaiti, պրս. ārāstan «զարդարել», հսլ. rgdu «կարգ». Յարկ տե՛ս Արկ։


Յարմար, աց

adj. adv.

befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.

Etymologies (3)

• «պատշաճ, վայել, վայելուչ» Փիլ. Իգն. Բրս. մրկ. «յարմարութիւն» Նար. գնձ. «յարմար կերպով» Իգն. Նանայ. որից յարմարիլ Առակ. ը. 9. Եփր. թգ. Եղիշ. յար-մարումն Երգ. է. 1. Ոսկ. յհ. բ. 26. Փարպ. յարմարական Ոսկ. յհ. բ. 25, 26. անյարմար Խոր. Յհ. կթ. երեքայարմար (նորագիւտ բառ) Կնիք. հաւ. 41. բազմայարմար Փարպ. գե-ղայարմար Պտմ. աղէքս. Մագ. գեղեցկա-յարմար Ղևոնդ. Մեսր. եր. դիւրայարմար Պիտ. Նիւս. երգ. զուգայարմար Նար. խ։ կարմրայարմար Նար. խչ. հարթայարմար Յհ. կթ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ar-արմատից, Կազմուած յնախդիրով, մ աճականով և -ար մասնիկով. պարզական -ar արմատին ցե-ղակից ձևերի վրայ տե՛ս ընդարձակ յար. մեր բառին ձևապէս ամենամօտիկ բառերն են յն. ἄρμενος «յարեալ, կազմեալ», ἂρμός «կցուածք, յաւելուած, ճեղք, գամ», ἂρμè «կառք», αρμόζω «կցել, յարել», լտ. arma «կարասիք, գործիք, զէնք», որոնք նոյնպէս աւճած են -ar արմատից՝ m աճականով։ Ըստ այսմ հյ. յարմար ճիշտ նոյն բառն է ինչ որ յարդար.

• Աւետիքեան, Քերակ. 1815, 211 յար բառից կրկնուած։ ԳԴ պրս. nā-ham-vār=ան-յարմար։ ՆՀԲ յարմար՝ «իբր ւարումար եամ լարևլար. ուստի և յն. άρμόνιος, լտ. harmoniosus?, անյարմար = յն. ἀνάρμοςτος։ Տէրվիշ. Նախալ. 62 յար արմատից։ Հիւնք. յն. ἀρμόζω։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 21 (որ և ընդունում է Pokorny 1. 72)։ Աճառ. ՀԱ 1899, 207 ա յար բառից մ-ով կըրկ-նական (նոյնը նաև Մաքսուդեան, Շո-ղակաթ 164)։ Գազանճեան, Արև. մամ 1902, 77 յար+մ մասնիկ+յար։

NBHL (4)

(իբր յարումար. կամ յարեւյար) ἀρμόνιος, ἀρμόδιος , ἀρμοστός aptus, concinnus, idoneus, congruus, conveniens, moderatus. Կարի դիպող. համեմատ. յանկաւոր. վայելուչ. պատշաճ. (ուստի եւ յն. արմօ՛նիօս. լտ. հարմօնիօ՛զուս)

Մարզել յարմար եւ վայելուչ էր։ Ծածկել զինքն յարմար եւ պիտանացու էր. (Փիլ. ՟ժ. բան.։ Իգն.։)

Ածօղդ ի յարմար զիրին կատարումն. (Նար. գանձ եկեղ.։)

Ըստ ինքեանց թանձրամտութեանց եւ տկարութեանցն՝ եւ զպատճառսն յարմար իմն կարկատեն, որոտումն ասեն լինել. (Նանայ.։)


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

Etymologies (5)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն սեռ. -ի) «ձագ չորքոտանիների, յատկապէս իշու, ձիու, նաև եղնիկի» ՍԳր. Եզն. Եւթաղ. 161. Կանոն. ասւում է նաև յովանակ Կոչ-209. Եփր. համաբ. (գրուած ովանակ՝ էջ 189), Նար. սրանցից են յաւանակական կամ յովանակական, յովանակեան, յովանական Եւս. քր. յովանակաճեմ, յովանակաչու Տօ-նակ.։

• -Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։

• ՆՀԲ «իբր դիւրահաւան հլու. լծ. յն. օ՛նօս «էշ», պրս. ճիվան և սանս. եու-վանա, որ և լտ. ǰuvenis, իտալ. giov։-ne, իսկ լտ. ǰuvencus, ǰuvenca «որթ մատաղ»։ Lag. Urgesch. 184 լտ. ǰu-venis և պրս. jawān։ Տէրվ. Altarm. 54 Մասես 1882 յունիս 7, Նախալ. 101 հա-մեմատելով եւրոպական և ասիական ձևերի հետ՝ ուզում է ընդունիլ իբրև բնիկ, իսկ նոյն, Լեզու 153-5 բնիկ լի-նեւո երկբայական է գտնում։ Մառ. Яфeт. Cбop. 1, 49 վրաց. ჭონი հոնէ «ձի», յն. ὄνος «էշ» բառերի հետ։

• ՓՈԽ.-Թղր. ուռ. Ատն. Եւդ. էնկ. կս. Տ. (ինչպէս նաև Ատանայի և էնկիւրիի թրքա-խօս յունաց լեզւով) avanag «անմիտ, տըխ-մար». օր. avanag oγlu avanag «աւանակի որդի աւանակ», avanag mə sən, ne sin2 «աւանա՞կ ես, ի՞նչ ես», avanag herifin bi-ti «աւանակ մարդու մէկը» (Արևելք 1883 նոյ. 8-9, Բիւր. 1898, 712, 789, 1899, 798, Յուշարձան 328ա)։ Թրք. բառը [arabic word] ︎lāva-naq ձևով յիշում է Կարապետեան, Օսմ. բառ-51 «դիւրախաբ, դիւրահաւան, աւանակ, տխմար, ապուշ» նշանակութեամբ, որից և [arabic word] ︎ avanaqləq «դիւրախաբութիւն, դիւ-րահաւատութիւն, աւանակութիւն, տխմարու-թիւն»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Տփ. ավանակ, Ագլ. Ղրբ. ավա՛նակ,

NBHL (5)

որպէս արմատ բառիցս Անյաւ, Բաւ, Յաւէտ, Յաւիտեան, Տեւել, Աւարտ, Աւելի, Յաւելուլ. զորս տեսցես։ (լծ. յն. այի՛, էյօ՛ն. լտ. է՛վում. ար. էպէտ, ապատ ).

Կապեսցէ զորթոյ զյաւանակ իւր, եւ զգնդակէն զյաւանակ իշոյն։ Հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ, եւ այլն։

Իշավայրաց քինացելոց՝ զարու յաւանակս ի մատաղութեան կտրելոյ. զնիկ.։)

Իբրեւ զհանդարտ որոջ անարատ, եւ իբր յաւանակ կամաց անբաւին. (Նար. կուս.։ Որպէս եւ օրինակաւ տեսի զնորոյ հարսնէ,)

Եղն սիրոյ, եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընդ քեզ. (Առակ. ՟Ե. 19։)


Յաւէժ, ւեժի, ժաց

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

Etymologies (1)

• , ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։

NBHL (9)

Յաւէժ մշտնջենաւորութեամբ ընդ քեզ միացեալ. (Թէոդոր. խչ.։)

Ընկա՛լ զաղախին քո յանսպառ բարիս, յաւէժ պայծառութիւնս, յանստուեր լոյսն. (Ճ. ՟Գ.։)

Ասէ յաւէժ զմիշտն եւ զհանապազ. (Վանակ. յուրախացիրն.։)

Եւ յաւէժ ուրախանան միշտ հաւատացեալք։ Նմա՛ յաւէժ յա՛նձն արա զանձինս մեր. (Շար.։)

Սուրբ զեկեղեցի անշարժ պահեա՛ յաւէժ։ Մաքուր կուսութեամբ ուրախանան յաւէժ. (Շ. տաղ.։)

Ոչ բանիւք եւեթ խնդրել յարաժամ, այլ արդեամբք եւ գործովք յաւէժ արժանի արասցուք միշտ զմեզ ողորմութեանն Աստուծոյ. (Խոսր.։)

ՅԱՒԷԺ, եժ, ի, աւ. ա. Յաւեժական. յաւիտենական, մշտնջենաւոր. անանց. անսպառ. անեզրական. անշարժ. անփոփոխ.

Յաւէժ կենդանութիւն. (Ագաթ.։ Եզնիկ.։ Շար.։)

Արփի՝ բոցագոյն է, եւ շրջի շուրջ գալով զյաւեժաւն (այսինքն զանշարժ շրջանաւ). (Փիլ. լին. ՟Ա. 57։)


Յեռ

adj.

set, studded, enchased.

Etymologies (2)

• «ընդելուզեալ, կողք կողքի շար-ուած՝ գամուած» Տօնակ. որից յեռուլ (հոմ. յե՛ռ) «շարել, կողք կողքի շարել, միացնել կպցնել» Ս. Գր. Եւագր. Սեբեր. յեռուլ զբան «շարադրել» Սեբեր. Ոսկ. Թես. Եւս. քր. յե-ռել Նար. խր. 493. Ճառընտ. Լմբ. առկ. յե-ռումն Փիլ. լին. մարգարտայեռ Շնորհ. յիշ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ser-s-«յեռուլ, ի-րար կողքի շարել, կապել, կապակցել» ար-մատից, որ աճած է -s ձայնով՝ ser-պար-զականից. հմմտ. սանս. sarat-«թել», յն. εἰρω «կապել, կցել, միացնել» (պսակ, ման-եակ, նաև εἰρομένη λέζις =հյ. յեռուլ զբան), ἐνείρω «կցել, ներմուծել», ἔνερσις «յեռումն, միացումն», ἔρμα «ականջի գինդ, վզնոց», ὄρμος «մանեակ», ὄρμαϑός «շարք, շղթայա-շարք», լտ. sero «կապել, կցել, շղթայաշար միացնել», seriēs «շարք, շղթայաշար միա-ցում», հիռլ. sreth «շարք», հհիւս. sϑrue «մարգարտայեռ վզնոց», հլիթ. sèris «թել», հբգ. saro, անգսք. searu «պատրաստութիւն» (Boisacq 229, Pokorny 2, 499, Ernout-Meillet 890, Walde 703)։ Ձևով ու կազմով հյ. յեռ-ճիշտ այն է՝ ինչ որ յն. ἔνερσις, ուր եν=լ. ερο-=-եռ-։-Աճ.

NBHL (2)

որ եւ ՅԵՌԵԱԼ. Շարեալ կից առ միմեանս. ընդելուզեալ. քովէ քով գամած.

Ճաշակելիքն ըստ նմանութեան ջաղացաց, որ միշտ յեռ գոլովն՝ ծասքէ ատամունքն զկերակուրն. (Տօնակ.։)


Մխիթար, աց

adj. s.

consoling, consolatory;
consoler, comforter;
cf. Մխիթարութիւն;
— լինել՝ տալ՝ մատուցանել, to comfort, to console, to solace;
— ինչ առնել մտաց, to flatter, to adulate, to wheedle, to coax, to allure.

Etymologies (3)

• = Հյ. մի՛ խիթար «մի՛ վախենար, հոգ մի՛ անիլ» ձևից ածանցուած, ինչպէս որ քա՛ջ լեր ձևից ածանցուած է քաջալեր, քաջալերել։ Հայերէնի հետ ճիշտ միևնոյն կազմութիւնն ունի վրաց. ნუვეϑი նուգեշի «մխիթարու-թիւն», որ կազմուած է 6უ ვემინის նու գեշի նիս «մի՛ վախենար» արգելականից։ Հայե-րէնի նման վրացերէն էլ ասւում է ცემა ցե-մա «տալ» բայով՝ ნუვემინის ცეემა նուգե-շինիս ցեմա «մխիթար տալ»։

• Հիւնք. արաբ. մուխթիր «յուշարար, յիշեցուցիչ» բառից։ Patrubány ՀԱ 19Ո03. 380 սանս. mukha «բերան» ձևից, իբր անց. դերբ. մուխիթա «ասացեալ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 108 մխել բա-յից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մառ ЗВО 17, 30-31, հայ թրգմ. ՀԱ 1907, 17։ Միհր, Բազմ. 1907, 29 մաղթել բա-ռի հետ։ Tezo Բազմ. 1907, 53-56 յի-շում է Մառի մեկնութիւնը կասկածով, բայց անորոշ է իր միտքը։

• ԳՒՌ.-Ջղ. Սչ. մխիթարել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. մխիթարէլ, Ասլ. մխիթարէ՝լ, Խրբ. մխիթարիլ, Ագլ. մխի-թm՛րիլ, մխթm՛րիլ, Շմ. մխթարիլ, Սլմ. մը-խըթարել, Զթ. մխիթայիլ, մխիթարիլ, Ալշ. Մշ. մխիտարել, մխիտրել, Տփ. խի՛րար, խի-թա՛րիլ։

NBHL (6)

Ծնանիմ, եւ դարձեալ կոտորեն, եւ այդ զի՞նչ մխիթար է. այլ այս է մխիթար անձին, զի մնացեալն իմ որդիք պտղաբեր լինին. (Մխ. առակ. ՟Ը։)

Մի՛ համարեսջիք, եթէ զայս իբր մխիթար իմն (կամ ինչ) առնեմ մտաց ձերոց, զոր ասեմ. (Ոսկ. յհ. ՟Ա. 9. յն. ո՛չ վասն զագիս ձգելոյ։)

Տալ մխիթար վշտաց նոցա։ Մխիթար տայր ակնունելոյ տեսանել զնա։ Մխիթար յիւրոց փորձութեանցն տալ աշակերտին. (Ոսկ. մ. ՟Բ. 5. եւ Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։)

Զի զնոսա արժանագով աշխատութիւն մխիթար տացէ՝ որոց կամին յետ պղերգութեանն զուղղութիւնն. (Կլիմաք.։)

Քեզ մխիթար սակաւ այս բան, չափով տառիցըս հայկական. (Շ. թղթ. մխիթ. (իմա՛ քեզ մխիթարութիւն կամ մխիթարիչ լիցի բանս ո՛վ մխիթար. զի թուի գրեալ առ Մխ. բժիշկ.։))

Եւ այսու մխիթար եւ քաջալեր բանիւք վառէր պատրաստէր զնոսա. (՟Բ. Մակ. ՟Ը. 21։)


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

Etymologies (1)

• , ի հլ. «մի տեսակ քրիստոնէ-ական աղանդ», փխբ. «պիղծ, զազիր, զզուե-լի» Եզն. Կանոն. էջ 58, 73. Յհ. իմ. ատ. Իգնատ. ղկ. 275, որ և մծղնի (յգ. -իք, -եաց) Հին բռ. որից մծղնէացի Ոսկիփ. մը-ծըղնէութիւն «խառնակութիւն, պղծութիւն, պիղծ մերձաւորութիւն» Կանոն. էջ 80. մը-ծըղնագործութիւն Կիր.։

NBHL (3)

ՄԾՂՆԵԱՅ որ եւ ՄԾՂՆԻ. (ի Միծ, մծեղ. իբր փիծ. ռմկ. փիս) Պիղծ. պղծագործ. զազրագործ. որպէսս պաւղիկեանք, բորբորիտք, թոնդրակեցիք, սոդոմայեցիք.

Որպէմ մարկիոնն, եւ մանի, եւ մըծղնեայք. զնիկ.։)

Որք զսոդոմայեցւոցն զմթծղնիցն ախտանան ախտս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)


Մկունդ, կնդաց

s.

halberd;
lance.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մեծ գեղարդ, տէգ, տէ-գի կոթ» Ոսկ. ես. Գիւտ առ. Վչ. Պտմ. առ լեհ. (ըստ Հին բռ. «ասպար»), որիք մկնդա-ւոր «մևունռով զինուած» Ա. մկ. թ. 4. Ագաթ. (սխալմամբ գրուած մականդաւոր Մագ. թղ. 34). մկնդահար Խոր. մկնդազգեստ «տիգա-ւոր» ԱԲ. մկնդակ Կղնկտ. հրտր. Էմ. էջ 17.

NBHL (4)

σιβύνη hasta. որ եւ ՍՈՒԻՆ, ՍԸՎԻՆ. Գեղարդն մեծ. նիզակ. աշտէ. կամ տէգ նիզակի. մական կամ ձող բոլորատէգ. եւ այլն.

Ձուլեսցեն զսուսերն իւրեանց ի խոփս, եւ զմկունդս իւրեանց ի մանկաղս. (Ոսկ. ես.։)

Նիզակօք, սուսերօք, վահանօք, թանձր եւ ստուար մկնդօք. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Պահպանակօք եւ մկնդօք վառեալք՝ խմբեցին զմարտն. (Պտմ. առ լեհ.։)


Մկրատ, ի, աց

s.

scissors;
— մեծ, shears.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ղրբ. Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մկրատ, Մրղ. մըկըրատ, Ախց. Կր. մգրատ, Ալշ. Երև. Մշ. Սչ. մգրադ, Տիգ. մգրmդ, Խրբ. մգրադ, մրգադ, Ագլ. մկրօտ, Ննխ. մուգրադ, Սվեդ. մգրուդ, Բբ. մոգադ, Զթ. մօգյօդ, մօգ-րոռ. Հճ. մmյգօդ, մmրգօդ, Ասլ. միրյադ, միրյա*, Սեբ. մնյադ։ Նոր բառեր են մկրա-տել (Ակն. մըյդէլ), մկրատուիլ «մազերը խուզել» (>Սչ. մըգրըդվել), մկրատայ (>Մէրտ մռղադա) «խեչափառ» (իր մկրա-տանման ճանկերի համար այսպէս կոչուած)։

NBHL (2)

որ եւ թ. մըգրաւ, մըգէսս, ագգաս. ψαλίς forfex. Կտրոց. գործի երկաթի երկճղի կարկնաձեւ՝ ի հատանել եւ ի ձեւել զկտաւս, զթուղթս, զգէսս, եւ այլն.

Զմորթն խզեալ մկրատաւ՝ արար պատան. (Հ. փետր. ՟Ի՟Թ.։)


Մղեղ, աց

s.

chaff;
powder, ashes, dust;
— հրոյ, spark;
ի — փոխել, to turn to ashes, to be burnt to ashes.

Etymologies (3)

• «բարակ փոշի, մոխիր, մաղուք» Ես. ե. 24. որից մղեղել «փոշի դարձնել» Յհ. իմ. Նիւս. կազմ. «մի քաղաք կործանել» Յի-շատ. 1401 թ. (Դիւան ժ. էջ 16). մղեղակ Պիտ. իբրև ռմկ. գրուած է մռեղ Վրք. հց. ա-607. Վստկ. 29, 149, 160 (Լծ. նար. իզ. նշա-նակում է «հատիկը պատող բարակ մաշկը». Մզնաձև մռեղն է՝ որ պատեալ է զհատն)։ -Վերջինիս մէջ ռ-ղ տարանմանութեան համար հմմտ. բաղեղն-բառեղ ձևը։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mōl-արմատից, որի ժառանգները ընդարձակ տես մալ «ման-րել, փշրել». այստեղ յիշատակելի են յատ-կապէս գոթ. malma «աւազ», հբգ. melm, gi-mulli, molta «փոշի», մբգ. malmen «փշրել»։ Հայերէնի մէջ հնխ. mōl-տուել է *մուլ, որից կրճատ կրկնութեամբ *մուղեղ> մղեղ։ Ամբողջական կրկնութեամբ է մղմեղ «յարդի մանր փշուր» (տե՛ս տակը գւռ.), որով բառը բոլորովին նոյնացել է մղմեղ, մղմող «ցեց» բառի հետ, որ դարձեալ նոյն արմատին է պատկանում։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. մղեղ, մռեղ, Մկ. մռէղ. Խրբ. մրէղ, Հճ. մաղող, Ջղ. մղմեղ (Բազմ. 1923, 299), Երև. մղմէղ, բոլորն էլ նշանա-կում են «յարդի մանր փշուր կամ ման-րունք». որից են մրեղել Խրբ. «ոլնչացնել. քանդել», մրեղիլ Զթ. «կորչիլ, անհետ լինել, ոչնչանալ»։

NBHL (4)

Արմատ նոցա իբրեւ զմղեղ եղիցի, եւ ծաղիկ նոցա իբրեւ զփոշի ելանիցէ. (Ես. ՟Ե. 24։)

Ի քարանցն եւ ի փայտից կազմածք՝ մղեղ եւ մանր աճիւն լինէր. (Փիլ. իմաստն.։)

Ի մղեղ փոխեսցի հրով. (Նիւս. կազմ.։)

Ետես լոյս եկեալ յերկնից իբրեւ զմղեղ հրոյ. (Վրք. հց. ՟Զ։)


Մղոն, ի, աց

s.

mile.

Etymologies (2)

• (ի-ա հլ. «ստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «երկայնութեան չափ, որ սո-վորաբար հազար քայլ էր» Մտթ. ե. 41. Խոր. աշխ. Վրք. հց. ասւում է նաև միլոն Վրր. հց. ա. 589, բ. 360. միլ Յայսմ. Վրք. հց. ա. 577, Միխ. ասոր. 81, 209. մողոն Սարկ. աղ. 131. որից մղոնաչափ (նոր բառ)։

• = Յն. μίλιον «մղոն», որ ծագում է լատ. mille «հազար» բառից. յունարէնից են փո-խառեալ նաև թրք. պրս. արաբ. [arabic word] mil «մղոն», որից է հյ. միլ ձևը։ Բուն աղբիւրն է լտ. mille passuum «հազար քայլ», որից ջնջուելով յետոյ «քայլ» բառը, մնաց միայն mille, որից և փոխառեալ են ֆր. mille, հբգ. mila, milla, գերմ. Meile, հոլլ. miǰl, անգլ. mile, իտալ. miglia, բոլորն էլ «մղոն» նշա-նակութեամբ։-Հիւբշ. 365։

NBHL (5)

μίλιον, μιλιάριον miliare, -rium, mile passus. ռմկ. միլոն. միլ. (յն. մի՛լօն, միլիա՛րիօն. լտ. միլիա՛րէ, մ՛իլլէ բասսուս. իտ. մի՛լիօ. պ. միյլ ). Չափ ճանապարհի եւ հեռաւորութեան ցհազար քայլ երկրաչափական. որ եւ երկու հազար քայլ հասարակ.

Տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի. (Մտթ. ՟Ե. 41։)

Մղոնն՝ եօթն ասպարէզ է (այսինքն ձիընթացք). որպէս զի լինել գետնաչափութեամբ մղոնն հազար քայլ. եւ խրասախն է երեք մղոն. (Խոր. աշխարհ.։)

Մղոնն ֆարսանգն է, զոր ձիընթաց մի ոմանք անուանեն ... ասպարէզն է, (որ եւ) հազար քայլ ըստ երկրաչափական արհեստին. (Երզն. մտթ.։)

Մի՛ թուիցեն զմղոնս, եւ ոչ ձանձրանայք։ Ծեր ոմն նստէր յանապատ՝ հեռի ի ջրոյն մղոնս քսան. (Վրք. հց. ՟Ը։) cf. ՄՂՕՆ։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

Etymologies (4)

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.

• Brosset JAs. 1834, 377 վրաց. մուշակի ևն։ ՆՀԲ պրս. միւշագ և թրք. ուշագ «ծառայ»։ Lag. Urgesch. 886 ռուս. му-жикъ «գիւղացի» բառի հետ (որ սա-կայն мужъ «այր մարդ» ձևից է)։ Justi, Dict. Kurde 399 պրս. թուշ. և քրդ. ձևե-րի հետ, որ տես տակը փոխ.։ Գարա-գաշեան, Քնն. պատմ. Ա. 68 Մուշ քա-ղաքի անունից, որովհետև այդտե՛ղ էր տարածուած գլխաւորապէս երկրագոր-ծութիւնը։-Հիւնք. արաբ. mašaqq «տա-ռապանք, աշխատութիւն» և պրս. mu-šaq «պաշտօնեայ»։ Ադոնց, Aрм. Uc. παμ 436 Νoσγοι (Մոսոխ) ազգանունից։ Պատահաևան նմանութիւն ունի սերբ miǰèsati «հողը երկրորդ անգամ վա-րել», որ *meišlō «խառնել» բայի մի նոր առումն է միայն (Trautmann, էջ 175)։

• ԳՒՌ.-Կռ. Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մշակ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. մշագ, Տիգ. մշշmգ, Զթ. մուշօգ, մուշոգ, Հճ. մmշօգ, Սվեդ. մշշիւգ («ծառայ, գործաւոր, բեռնա-կիր» նշանակութիւնն ունին բոլորն էլ)։ Նոր բառեր են մշկիկ, մշակավարձ։

• ՓՈԽ.-Ըստ Գ. Ասատուր (անձնական) հայերէն նոր գրական լեզուից է փոխառեալ վրաց. მუმაკი մուշակի «մտքի մշակ», որ ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա-էջ 75։

NBHL (3)

γεωργός, γεώργιος (որ է գէորգ). agricola, vinitor. Երկրագործ, հողագործ. գործաւոր կամ վարձկան յանդի. այգեգործ. արդիւնաւոր. աշխատաւոր. ... (իսկ պրս. միւշագ ՝ է սպասաւոր, ծառայ. որպէս թ. ուշագ ՝ է մանուկ, եւ ծառայ. գործաւոր). ա՛յլ է թ. ըրզաթ որ է բառ յն. էրղա՛դիս. այսինքն գործաւոր. ամէլլիւ, րէնճպէր ).

Գործ երկրին պակասեաց, յամօթ եղեն մշակք։ Ողբացէ՛ք մշակք ստացուածովք ի վերայ ցորենոյ եւ գինւոյ։ Մշակ երկայնամտեալ սպասէ։ Վարք մշակաց՝ որ գործեն զանդս ձեր։ Հունձք բազումք են, եւ մշակք սակաւ։ Ունել մշակս յայգի իւր.եւ այլն։

Որ կթէր զդրախտն, մշակ փշոց եղեւ. (Իսիւք.։)


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

Etymologies (3)

• , ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ

• = Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։

• Ուղիղ համեմատութիւններ ունին Տ. Martin, Mémoires 2, 469, ԳԴ, ՆՀԲ։-Bö̈ttich. Arica 22, 58 հպրս. magu, սանս. mah, maghavan «մեծ», լտ. ma-gister ձևերի հետ։ Pictet ZVS 5, 41 յն. μάγγανον, պրս. māǰīdan (=māgī-dan)։ Justi, Zendsp. 235 զնդ. mоγu ձևի տակ՝ ի մէջ այլոց եբր. mag և չին.

NBHL (7)

Յունացն հեթանոսաց, եւ արանց մոգուց, եւ հերձուածողաց. զնիկ.։)

μάγος magus, praestigiator, incantator. յն. լտ. մա՛ղօս, մակուս. պ. մուզ. յոք. մու՛զան. ար. մէճիւս, մէճիւսի, միւնէճճիմ. վր. մոգու, մոգվի. Մարգարէ հեթանոսաց. սուտ գուշակ. հմայօղ. քաղդեայ. գէտ. աստեղագէտ. օրէնսգէտ ըստ դենից. քուրմ. կրակապաշտ. եւ Դիւթ. կախարդ.

Գտին անդ այր զոմն մոգ՝ սուտ մարգարէ՝ հրէայ. ելիմաս (իբր՝ ալիմ, գիտնաւոր) մոգ։ Առաւել քան զամենայն գէտս եւ զմոգս։ Ահա մոգք յարեւելից եկին յերուսաղէմ։ Խաբեցաւ ի մոգուց անտի. եւ այլն։

Մոգաց եւ մոգպետաց։ Մոգպետն ինքնին մոգօքն հանդերձ։ Բռնի մոգ արար զնա։ Ի բնէ մոգք էին, եւ դու քրիստոնեայ արարեր. (Եղիշ.։ եւ Փարպ. ստէպ։)

Մոգքն ազգք են պարսիկք՝ պարապեալ յաստեղաբաշխութիւն, ՛յղձութիւն եւ ի հմայս. (Զքր. կթ.։)

Մովս եւ դեղիդս առաքեաց սպանանել զիս. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Մոգի ուրումն երազահանի. (Խոր. ՟Բ. 45։)


Մոլ

s. bot.

suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

Etymologies (2)

• «ծառերի բնի մօտ բուսած երկրոր-ռական ճիւղ» Գաղիան. բայց ըստ Նորայր Բանաս. 1901, էջ 121 Գաղիանոսի մոլը պէտք է կարդալ մոշ «մորենի», որ տե՛ս մո-շայ բառի տակ. ըստ այսմ մոլ բառի (այս նշանակութեամբ) վկայութիւններից ջնջւում է Գաղիան. և մնում է միայն Ստեփ. լեհ.։ Աւե-յի հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականների մէջ՝ զանազան նշանակու-թիւններով։

• ԳՒՌ.-Մոլ. Բ. Զմշ. Չրս. «ծառի բարակ ճիւղ, ճպոտ», Ակն, Բնկ. Ննխ. Ջղ. «ծառի արմատի կողքերից դուրս եկած երկրորդական ճիւղեր», Տր. «ծառերի մատղաշ ճիւղեր և տերևներ՝ որ իբրև կեր տալիս են հորթիկնե-րին», Բիւթ. «թթենու տերև՝ որ կտրատելով տալիս են շերամին», «յարդախառն շա-ղախ», մող Տր. «թեղի, կաթնտերևի, մանի և ուրիշ ծառերի տերևներ, որ անասուններին իբր կեր են տալիս», մողկ Խտջ. (ձևի և կազ-մութեան համար հմմտ. բողկ, արմատը բող) «ժախի նման մի բոյս». սրանցից են մոլել Վն. «յարդախառն շաղախով ծեփել», Հմշ. «փուշերն ու թուփերը կտրատել», մոլուտ Ղզ. մոլնկուտ Շլ. «մացառուտ»։

NBHL (1)

ի բառս Գաղիանոսի դնի որպէս ոշակի կամ ոշտիկ (ձայն անյայտ). զոր Ստեփ. լեհ. իմանայ թփիկ անպիտան բուսեալ յարմատս ծառոց։ Այլ ի հայս մոլ ասի շաղախ յարդախառն, որով առնեն զառաջին ծեփ տանց. որպէս եւ ծեփելն մոլով՝ ասի մոլել։


Մոլոշ, ի, ից

s. bot.

mallow, marsh-mallow.

Etymologies (2)

• = Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։

• ԳՒՌ.-Ննխ. մօլօշ «բաղրջուկ». իսկ Չն «կաղնիների վրայ՝ զկեռի նման կոլոր և թե-αև մի պտուր»։

NBHL (1)

Մօլօշ. մօլօշիա. մօլօխիա. խուպպազի ածուոց. որ եւ ԱՂՋԿԻ ՏԱԿ։


Մոխիր, խրոց

s.

ashes;
օր մոխրոց, Ash-Wednesday;
փոխարկումն ի —, incineration;
— լինել, to burn or reduce to ashes;
ի — եւ յաճիւն դարձուցանել, to incinerate, to reduce to ashes;
to lay in ashes, to waste or desolate;
ապաշխարել մոխրով, to do penance;
հուր ծածկեալ ընդ մոխրով, fire lies under the ice;
there is fire lurking under the ashes;
cf. Թաւալիմ.

Etymologies (2)

• Lag. Urgesch. 806 մուխ բառից։ Հիւնք. յն. ϰοπρίον. լտ. macule «աղտե-ոել»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 հյ. մոծիր և թրք. məǰər բառերի հետ։ Մառ, Опопож. aбхaз. 34 վրաց. xviri «փո-շի», ափխազ. äxua «մոխիր» բառերի հետ. արմատը խիր, մո մասնիկով։

• ԳՒՌ.-Ջղ. Վն. մոխիր, Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. մօխիր, Գոր. մօ'-խէր, Ակն. Եւդ. մախիր, Ագլ. մա՛խիր, մա՛-հիր, Մկ. մուխիր, Ոզմ. մուխէ՛ր, Սլմ. մուէ-խիր, Ասլ. մէօխիր (բայց մօրխէօ՞ց «մոխիր թափելու տեղ»), Ղրբ. մօ՛խուր, Շմ. մուխուր, Զթ. մախը՛յ, մախը՛ր, Սվեդ. մmխխէր։-Նոր բառեր են մոխիրխաշ, մոխիրկոխ, մոխրա-գող, մոխրաթաթախ, մոխրաթաղ, մոխրա-ծուծ, մոխրակալ, մոխրակոլոլ, մոխրահան, մոխրահարել, մոխրահող, մոխրատ, մոխրա-տանձի, մոխրիկ, մոխրել «մոխիրով շփել» (>Ակն. մառխէլ), մոխրուիլ, մոխրօձ։-Ջղ. փոխանակ մոխիր ձևի՝ աւելի գործածական է կտրմոխիր։ թեամբ, տերևները նման թթենու տերևներին. հմմտ. պրս. [arabic word] passadār «է ծա։ իմն, որ ունի զգոզակ, ի մէջ որոյ գոյանան մոծակք» (pasša «մոծակ» բառից)։

NBHL (2)

σποδός, σποδιά, τέφρα, χοῦς, αἱθάλη, κονίον cinis, pulvis, favilla, fuligo. Աճիւն. գազաղ. փոշի իրաց այրելոց. մոխիր, մոխոր.

Հող եմ եւ մոխիր։ Ուր զմոխիրն հեղուցուն։ Դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգոյն մոխրոյ։ Նստաւ ի վերայ մոխրոյ։ Խորգով եւ մոխրով։ Փոխանակ մոխրոյն օծումն ուրախութեան։ Բերին մոխիր, եւ ցանեցին ընդ ամենայն մեհեանն։ Այրեաց զնոսա, եւ արկ զմոխիր նոցա ի բեթել. ցանեաց զմոխիրն նոցա ի գերեզմանս։ Առէ՛ք դուք լի ձեռօք ձերովք մոխիր հնոցի ... առին զմոխիր հնոցին, եւ ցանեաց զայն մովսէս ընդ երկինս։ Մոխիր լինի մարմինն։ Մոխիր է սիրտ նորա. եւ այլն։


Մոծիր, ծրոյ

s.

charcoal-powder.

Etymologies (3)

• «մոխիր, ածուխի փշրուք, մճիր». Վրք. հց. Բ. 464. Մարթին. ասւում է նաև մոճիր, մճիր, մծիր. որից մծրել «խանձել, այրել, մոխիր դարձնել» (նորագիւտ բառ) Սիմ. ապար. 77, 100 (Ջառիւծադէմ անպար-տելին... կամէր մծրել հուր Սասանին. Մրծ. րեալ այրեաց բոլորովին). Օրբել. 330 (Զգե-ղեցիկ սաղարթ լուսալիր ոստոց հաւատոյ... բոցաթոյն արկածիւ այրեալ մծրէ և ապա-կանէ), մծրիլ «հացահատիկը ուշ հնձուելով՝ այրիլ հողանալ» Վստկ. էջ 29 (Թէ գարին հասեալ իցէ, յառաջ զայն հնձեա՛, զի թէ յամէ, մծրի)։

• ՆՀԲ մոխի՞ր բառից։ Հիւնք. մոխիր և մաքուր բառերի հետ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 հյ. մոխիր և թրք. mə-ǰər բառերի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. մօծիր, Հմշ. մօձիր «կը-րակը պատող մոխիրը», Ալշ. Եւդ. Մշ. Մշկ. մօձիլ «փոքրիկ կայծ» (Մշ. նաև մօձեղ), Ջղ. մոծիլ, Ոզմ. մուծէ՛լ «կայծ», Պլ. Սեբ. մըջիր, Ռ. մըջըր, Ասլ. մձիլ «ածուխի փշրանք», թըր-քախօս հայերից՝ Ատն. մզէլ «սպառած՝ քիչ մնացած կրակ».-մծրիլ ձևի դէմ ունինք մծրուիլ Երև., մնձրիլ Վն., մնձորել Սլմ.. մնձուր Մրղ. Վն. «այրուած բանի ածխացած մնացորդը».-Նոր բառ է մոճրակալել Ղզ. «կրակը մոխրով ծածկուիլ»։

NBHL (2)

Եղեւ իբրեւ զփոշի եւ մոծիր, եւ ցնդեցաւ յերկիր. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Ետնայ լեառն զմոծիր, եւ զբոցն ի վերայ երկրին տարածէր։ Տաճար ձեր այրեալ է, եւ ի մոծիր դարձեալ. (Մարթին.։)


Մոմ, ոյ, ով

s.

wax, bee's wax;
wax-candle, wax-light, taper;
սպեղանի ի —ոյ, cerate, medicated wax;
— ճարպական, stearine candle;
cf. Ճրագ.

Etymologies (3)

• , ո հլ. «մեղրամոմ» ՍԳր. Վեցօր. էջ 166. որից մոմակերտ Վեցօր. 165. մոմեղէն Բուզ. ականամոմ Եզն. մոմատեսակ Պղատ. տիմ. և օրին. մոմազօծ Մաշտ. ջահկ. մոմ-նել «մոմով պատել?» Կոչ. 115 (Զմորթն հա-նեալ մոմնեալ իբրև զպարկ. յն. չունի մոմ-նեալ). մոմակալ Յայսմ. Մաշտ. մոմածև Նիւս. կազմ. մոմլաթ Առաք. պտմ. 138. մոմեղինաւոր «ձեռքը մոմ բռնած տիրացու կամ դպիր» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. 201. Նոր բառեր են մեղրամոմ, կնքամոմ, մոմավաճառ, մոմլուցկի, մոմշոր (արդէն յիշուած է Թորոսեան, Տետր. հմռ. բառ. էջ 53), մոմապատ, մոմագործութիւն ևն։

• = Պհլ. *mōm բառիզ. հմմտ. պրս. ❇ mum «մոմ», հինդուստ. mōm, գնչ. mom, որոնցից են փոխառեալ նաև արաբ. քրդ. mūm, թրք. mūm, mom «մոմ, մեղրամոմ, կերոն»։-Հիւբշ. 196։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. մոմ, Ախց. Խրբ. Կր. Ննխ, Պլ. Ռ. Սչ. մօմ, Ագլ. Ակն. Գոր. Երև. Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ Տիգ. Տփ. մում, Սեբ. մէօմ, Սլմ. մուէմ, Զթ. միմ, միւմ, Սվեդ. միմ, Ասլ. մըմ, Նոր բա-ռեր են մոմել, մոմիլ, մոմթափ, մոմիկ, մոմ-շոր, մոմպատ, մոմփայտ։

NBHL (8)

թ. մում իմա՛ ի մեզ առաւել որպէս մեղրամոմ. մեղրէմոմ. պալ մումու. κηρός cera. (ուստի ի բառս Գաղիանոսի,

Կերոյ, մոմ) Գործած մեղուաց ի պէտս մաղի իւրեանց կամ բճճոյ, զոր լնուն մեղու. եւ լինի ազնիւ նիւթ ճրագի.

Ի մոմի զօրութեամբ են ամենայն կնիքք։ Զմիտսն կերպարանել զօրէն մոմոյ խոր կերպարանօք։ Մոմ է ի պնակիասն, որ դիւրաւ փխրի. (Փիլ.։)

Իբր զնիւթ մոմոյ սպառեցայց. (Նար. ՟Բ։)

Մեղուն զմոմ մաղուցն ի ծաղկաբեր մարգոցն մեծաւ փութով անդադար ժողովէ. (Վեցօր. ՟Ը։)

Որպէս ոչ գոյ ի մոմի կնիք՝ առ օտարոտին յարմարել դրօշուածս. (Նիւս. կազմ.։)

Մոմ եթէ լուծեալ մչ ճմլեսցի, ոչ ընդունի յինքն զգիր կնքոյն. (Վրք. հց. ՟Ը։)

Ոսկի մատանի ի բազում մոմս տպաւորեալ, մատանին նախ է քան զտպաւորութիւնսն՝ որ ի մոմսն. իսկ տպաւորութիւնքն՝ որ ի մոմսն եղեն, ի բազումս ասին գոլ. (Անյաղթ պորփ.։)


Մոյկ, մուկաց

s.

galoche.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ոտնաման, հողաթափ, եօ-չիկ» Բուզ. 209, Փարպ. Վրք. հց. որից միա-մոյկ Փրպ. արմատը գրուած է նաև մոյգ, մոգ.-նոր գրականում (արևմտեան բար-բառ) ընդունուած էր միայն մոյկ ձևը և նշա-նակում էր «մինչև ծունկը հասնող կօշիկ, ճիզմէ»։-Իսկ ձորձմոյկ տե՛ս ձորձ.

• = Պհլ. պազ. mōk «կօշիկ» բառից, որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] muq, ասոր. ❇ muqā, թալմ. [hebrew word] muq, վրաց. მოვვი մոգվի «կօշիկ», յն. βαυxίς «մի տե-սակ կանացի կօշիկ» (Boisacq 117 այս բառի ծագումը անյայտ է համարում)։-Հիւբշ. 196։ [arabic word]

• ՆՀԲ պրս. մուզէ և հյ. մուճան բառև րի հետ. իսկ սանդալ բառի տակ՝ լծ մակոյկ և մագուգ։ Lag. Btrg. baktr. Lex. 49 թալմ. արաբ. ասոր. և յն. ձևե-րի հետ դնում է muč արմատից։ Հիւբշ KZ 23, 29 պհլ. mok և աֆղան. moca-rah «կօշիկ»։ Հիւնք. մակոյկ բառից։

NBHL (3)

ՄՈՅԿ գրի եւ ՄՈՅԳ, եւ ՄՈԳ. (ուստի Մուճակ) պ. մուզի, կօշիկ. շիզմէ եւս եւ սանդալ. հողաթափ՝ ազգի ազգի. ագանելիք ոտից. ... եւ այլն.

Զվարտիսն զեգեցեալ, եւ մոյկս ագուցեալ։ Մոյգս անգամ ոչ ագանէր. (Բուզ. ՟Ե. 6. ՟Զ. 8։)

Մոյգ մի զերծեալ յոտանէն՝ թաղեալ մնայր անդէն ի մօրին. (Փարպ.։)


Մոյր, մուրոյ

s.

mendacity, beggary;
alms;
ի — ելանել, շրջել, to beg, to go begging, to ask charity, to beg alms, to mendicate;
ի — տեսանել, to see any one in a begging state.

Etymologies (3)

• , ո հլ. «մուրացկանութիւն, մուրաց-կանին տրուած ողորմութիւնը» Սիր. խ. 32. Բուզ. Ոսկ. եբր. 469. Փիլիպ. 358. Մծբ. որից ջրմոյր Մծբ. մուրանալ ՍԳր. Եղիշ. մուրալ Յայսմ. Անկ. գիրք նոր կտ. 118. մուրացիկ ՍԳր. մուրիկ Ոսկ. յհ. բ. 12, 14 մուրացկան Ոսկ. յհ. բ. 12. մուրակ Վեցօր. 123. Շիր. մուրական Ոսկ. եբր. մուրացածոյ Սեբեր. մուրող ՍԳր. Ոսկ. մ. բ. 10. Վեցօր. (ՀՀԲ ու-նի նաև մօրիկ (իմա՛ մուրիկ) «աղքատ, թրշ-ուառ, ողորմելի»)։

• Müller WZKM 5 (1891), 65 պրս. [arabic word] mūya «ողբ ու կոծ», [arabic word] mūīdan «լալ, ողբալ» բառերի նախաձև հպրս. *mauda ձևից, որոնց վրայ աւե-լացնում է WZKM 8, 182 նաև յն. μῦϑος «խօսք, առակ, վէպ ևն»։ Չի՛ ընդունում Հիւբշ. Pers. Stud. էջ 99։ Հիւնք. յն. μοῖρα, μορία, μόρος, μορίων «մասն, բա-ժին», μοւράω «բաժին առնել» և μεἰρομια «զրկիլ, չքաւորիլ», տճկ. միրաս «ժա-ռանգութիւն» բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, էջ 344 meu «երթալ» արմա-տից. հմմտ. լտ. moveo «շարժիլ», լիթ. máuǰu «թափառիլ», յն. ἀμεῦσαι «գե-րազանցել» ևն։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Gauthiot MSL 19, 128։

• ԳՒՌ.-Ննխ. մուր «մուրալու աստիճանի» հառած առոատ». Շլ. մուր անել «մուրալ». Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. մուրալ, Տիգ. մուրmլ, Ասլ. միւրալ, Զթ. մույօլ, մույոլ, Հճ. մույօլ, Սվեդ. միրիլ.-հմմտ. նաև Ասլ. միւրասգտ, Մկ. մօրօցիկ «մուրացկան, մուրացիկ»։

NBHL (3)

Միայն նստեալ լիցին յիւրաքանչիւր կայեանս, եւ մի՛ ելանել ի մուրոյն տառապանս։ Աղքատք ի մոյր ելցեն։ Յամս ներսիսի զաղքատս ամենեւին ի մոյր ոչ տեսանէր (ոք) ընդ ամենայն սահմանսն հայոց. (Բուզ. ՟Դ. 4։ եւ ՟Ե. 31։)

Անազգի եւ օտար, եւ մուրոյ պատճառաւ եկեալ աստ. (Ուռպ.։)

Զինչսն (զբաժինս աղքատաց) անխղճաբար կորզես, եւ ոչ կասկածես՝ թէ հաւասար է այս մուրոյ. (Կանոն.։)


Մորէ

s.

cf. Թառափ;
myrtle-tree.

Etymologies (1)

• , ի հլ. «ձկան ընդերքով և աղաջրով պատրաստուած մի տեսակ համեմանք՝ որ հների մօտ յարգի էր. լտ. garum». իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր և ձկանմորէ. Մանդ. էջ 210= Գիրք թղ. 239=Մանդ. սիր. էջ 13. Մեղու և մորէիւ թացեալ՝ ի պիծակաց և ի մեղուաց գօշեալ լինէր ի միջօրէին (յն. γάβις, լտ. garum). Գր. Նազիանզ։ Նշանակում է նաև «մի տեսակ ջրալի նիւթ՝ որ պատրաստում էին գարու ալիւրով, աղով, ջրով, սև գնդի-կով, ռազանայով և մեղրով. գործածւում էր հին բժշկութեան մէջ իբր մարսողական» Բժշ. Մխ. հեր. 89. Վստկ. ճհր. 115. այս վերջին իմաստով գրուած նաև մուռի Ամիրտ. 209 (մեկնում է իբր պրս. ābgāma, որ այս նշա-նակութիւնն ունի իրօք) կամ նաև մոռի Բառ. երեմ. 203, 215.-տե՛ս դարձեալ մորէ կիւռս աղէք. (Դ. թագ. ժդ. 9), որի ընթերցուածն անորոշ է։

NBHL (1)

μυρίνος myrinus. ռմկ. մորենա կամ մուռենա. մէրսին պալըզը. (Իսկ μυρίκη myrtus. մէրսին աղաճը. է մրտենի. որպէս մեռոնահոտ)


Մորթ, ոց

s.

skin, hide, pelt;
leather;
remains, relics, coil;
— մարդոյ, derma, skin.

Etymologies (3)

• , ո հլ. «մարմնի վրայի կաշին» ՍԳր. Եզն. որից մորթել «մորթը քերթել հանել» Ղևտ. զ. 1. Միք. բ. 8. գ. 8. Ագաթ. Եզն. «խողխողել, սպանել» Ես. կզ. 3. մորթազերծ Եզն. մորթաղ Կանոն. մորթիկ Վրք. հրց մորթագործ Շիր. քր. մորթի Փիլ. լիւս. Յայսմ. փետր. 16. Գնձ. թանձրամորթ Նիւս. բն. թեփամորթ Վեցօր. 138. թուլամորթ Եւս. քր. լերկամորթ Վեցօր. 138. խեցեմորթ Վե-ցօր. Փիլ. Նիւս. բն. հիքամորթ Մագ. զրահա-մորթ ԱԲ. թխամորթ Ախտարք. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 82. նոր բառեր են սևամորթ, դեղնամորթ, կարմրամորթ, սպիտակամորթ ևն։

• ՆՀԲ սանս. մո՛ւռթի «մարմին»։-Հիւնք. յն. δὲρμα հոմանիշից է հանում։ Müiller SWAW 136 (1897) 25, WZKM 9, 290 սանս. mlāta «աղաղած, աղաղե-լով կակղացրած» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնը Scheftelovitz BВ 29, 23, որ և աւելացնում է զնդ. mrāta «առա-ղած (մորթ)»։ Patrubány ՀԱ 1908, 246 մեռանիլ բայից «նորա համար, որ մորթն վիրաւորուած ըլլալով, մարդը կը մեռնի»։ Նոյնպէս է Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2, 109, որ դնում է հնխ. merə «մեռանիլ» արմատից։-Պատա-հական պէտք է համարել ասոր. [syriac word] merta «փետուր, այծի մազից շինուած հագուստ»։ [syriac word] məraǰa «այծի մազ», [syriac word] mūrāta «expansiō crinis, մազերը տարածելը», ❇ merhonā «փետուր փոքրիկ», որոնց բո-լորի արմատն է ասոր. [syriac word] mərak «պոկել, փրցնել, արմատից խլել» (հմմտ. հյ. բուրդ և բրդել, կտուրք և կտրել) Brock. Lex. syr. 194։

• ԳՒՌ.-Սլմ. մորթ, Մշ. մորթ, մորտ, Սեբ. մօրթ, մօրթի, Ախց. Երև. Կր. Տփ. մօրթի. Ղրբ. մօ՜րթէ, Մկ. Ոզմ. մուրթ, Ասլ. մէօ՜րթ, մէօ՝ր*, Զթ. միյթի, միրթի, Ագլ. մա՛ռթի.-բայական ձևով ունինք՝ Ջղ. Սչ. մօրթել, Ախց. Կր. Պլ. Ռ. Սեբ. Ղրբ. մօրթէլ, Ննխ. մօրթէլ, մօշթէլ, Շմ. Տփ. մօրթիլ, Տիգ. մօո-թէլ, Ալշ. Մշ. մօռտել, Ոզմ. մուրթիլ, Ասլ. մէօրթէ՝լ, Մրղ. մըիրթէլ, Ագլ. մա՛ռթիլ, Հճ միյթել, որոնք բոլոր նշանակում են «խող-խողել, փողոտել». իսկ Հմշ. մօշտուշ «կա-շին քերթել, կաշին հանել»։ Նոր բառեր են անկամորթ, մորթահան, մորթոտել, մորթու-ջիղ։ Հետաքրքրական է մօրթ Ղրբ. Ննխ. «անասունների զենումը»»։

NBHL (3)

Մորթ մարմնոյ։ Մորթ ընդ մորթոյ։ Մորթս խոյոց։ Մորթ զուարակի։ Իբրեւ զմորթ թաւ։ Զմորթ նորա մորթեսցեն։ Կարեցին քուրձ ընդ մորթ իմ.եւ այլն։

Ի վերայ մորթ եւ միս է. զնիկ.։)

Ոչ կոխել մեռեալ մորթովք (կօշկաց) զտեղին. (Շ. ընդհանր.։)


Մորի, րւոյ, րեաց

s. bot.

den, lair;
cf. Մոր;
cf. Մորենի.

Etymologies (1)

• ՆՀԲ մայրի բառից կամ մայր, մօր սեռականից։ Canini, Etud.՝ êtym. 145 լտ. murus։ Հիւնք. մօր սեռականից։ Patrubány SA 1, 192 լտ. mora «մը-նալն», հիռլ. maraim «մնամ» բառերև հետ՝ իբրև բնիկ հայ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. mar «բնակութիւն»։

NBHL (6)

ՄՈՐԻ κατάλυμα, μάνδρα caula եւ φωλέως lustrum, latibulum. գրի եւ ՄԱՅՐԻ. Որջ գազանաց ի մէջ մայրեաց, ուր են եւ կորիւնք ընդ մօրն. կաղաղ. խշտի. դադարք. մօրի, մօրնի. եբր. էօր, մէիւրա.

Թողին իբրեւ առիւծ զմորի իւր։ Ել առիւծ ի մորւոյ իւրմէ։ Որպէս զառիւծ ի մորւոջ իւրում։ Ի մորիս իւրեանց դադարեն. (Երեմ. ՟Ի՟Ե. 38։ եւ ՟Դ. 7։ Սղ. ՟Թ. 30։ ՟Ճ՟Գ. 22։)

Գազանացն, յորոց կիսոցն եւ մորիքն արտաքոյ ընտելութեան մարդկան են. զնիկ.։)

Իբրեւ զառիւծ ի մորոյ իւրմէ ելեալ. (Յհ. կթ.։)

ՄՈՐԻ, րւոյ, կամ ՄՈՐ, ի. որպէս Մորենի. մորմենի. եւ պտուղ նորա. յն. μόρον morum. որ երեւի շփոթեալ եւ ընդ μύρρα myrrha. զմուռս.

Ցուցեալ եղեւ տրիւն խաղողոյ եւ մորւոյ փղացն՝ առ ի յորդորել զնոսա ի պատերազմ. որ ի (՟Ա. Մակ. ՟Զ. 34.) ըստ հյ. զմուռս. յն. թութ, կամ պտուղ մորենւոյ։


Մորճ

cf. Մորչ.

Etymologies (2)

• , ո հլ. «դալար գաւա-զան, ոստ, ճիւղ» Դամասկ. Վստկ. 142. Կոստ. երզն. 169. (որ և մորջ Վրդ. առ. 100). «ծառի արմատի կողքից դուրս եկած նոր ծիլ կամ ճիւղ» Սմբ. դատ. 99. «դալար, նոր, կա-նաչ, թարմ» Առաք.։ Գրուած է «մուրճ դա-լար»՝ Մոլութ. 211բ. «Յորժամ գաւազանն է մուրճ, դիւրաւ կրկնի յիւրաքանչիւր կողմն. իսկ յորժամ լինի բիրտ, փութով խորտակի, քան ուղղի».-որից մորճիկ «ոստիկ, ճիւ-կիկ» Քուչ. 47, 55. մորչել «ծլիլ կանաչիլ» Վստկ. 129 (երկուսն էլ նորագիւտ բառ)։

• ԳՒՌ.-Մորճ Խրբ. «մացառ», մորճիկ Խրբ. «մացառ, նոր բուսած ծառ», Ակն. «զաւակ». մանուկ-մորճուկ Սեբ. «նորահաս՝ մատաղա-տի երիտասարդ».-Կայ նաև. Տփ. նօ՜րչի «դալար, մատղաշ» (օր. Նորչի արիվըդ պի-տի փչանայ էլի. Պէպօ 1876, էջ 43), բայց փոխառեալ է վրացերէնից, Սվեդ. մէրչ «ծա-ռի ծիլ. 2. յատկապէս բևեկնի՝ ծիլը», որից մրչիլ «ծլիլ»։

NBHL (3)

ՄՈՐՃ կամ ՄՈՐՉ. Դալար գաւազան. ոստ. շառաւիղ. վրացերէն՝ մո՛րլի։

Հանգիցէ ի վերայ նորա հոգի աստուծոյ. ի վերայ գաւազանի, եւ կամ ծաղկի, կամ ոստոյ, կամ մորճոյ. ըստ ասելոյ ակիւղայի եւ սիմմաքոսի եւ թէոդոտոնի. (Դամասկ.։)

Մորչ գաւազանն վասն բարակութեան իւրոյ կրկնի յամենայն կոյս։ Ստեղն մորչ եւ ուղիղ. (Ի գիրս առաքին.։)


Մորոս, աց

adj. s.

foolish, mad, insane, idiot, simpleton, dolt.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «յիմար, անմիտ, խենթ» ՍԳր. Սեբեր. 139. Կոչ. 247, 328. Ոսկ. ես. և մտթ. (Ի ծնէ իսկ մորոսքն փոքրագլուխ ծնա-նիցին. Ոսկ. ես. 425). «յիմարական» Ոսկ. եփես. դ. որից մորոսիլ Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 18. մորոսանալ Ոսկ. փիլիպ. եբր. և ես. մո-րոսութիւն Սիր. ե. 33. Սերեր. 143. Վեցօր. գ. էջ 45. Կոչ. 100. Լաբուբ. 26. Ոսկ. փիլիպ. Եզն. մորոսական Ոսկ. եփես. մորոսագոյն Եւագր. 243. մորոսաբանութիւն Ոսկ. կող. ժբ. մորոսախօսութիւն Ոսկ. եփես. Մանդ. էջ 102. շատ յետնաբար՝ մորոսել «ծաղրել, հեգ-նել» (իբրև թէ խենթի տեղ դնելով) Աբր. կրետ. 104։

• Հներից Երզն. մտթ. 114 գրում է թէ «Մորոսն բառ է գաւառի՝ հասարակա-բար ասացեալ թշնամանօք առ ընտա-նիս»։ Ուղիղ մեկնեց նախ Schroder Thesaur. 47, յետոյ ՆՀԲ։ Սրմագաշեան Արմէնիա սրա հետ է համիմատում ռում. moros «տխուր, բարկացկոտ»։

NBHL (3)

Մորոսաց բան առաւել զայրացուցանէ՝ քան թէ մխիթարէ զսգաւորս. (Մխ. առակ.։)

Մորոսն՝ բառ է գաւառի հասարակաբար ասացեալ թշնամանօք առ ընտանի. (Երզն. մտթ.։)

Մինչեւ յե՞րբ զմորոս բանս բարբառիցեմք։ Մորոս բանս ասես, եւ զանօգուտս բարբառիս. (Ոսկ. եփես. ՟Դ։)


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

Etymologies (3)

• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։

NBHL (9)

Խաւար եւ մէջ եւ մութ։ Կալաւ զիս մութ անհնարին։ Գիշերի ծածկեաց զնա մութ։ Ընդ մութ շրջեցան։ Յարեան եւ փախեան ընդ մութն։ Յանմատուցից մթից դժոխոցն, եւ այլն։

Մթով դիւացն խաւարեալք. զնիկ.։)

Գերանաւ կուրացելոյս զմութ այլոց սրատեսել. (Յհ. կթ.։)

Բազում մութ ածեալ ունի։ Մութ մեղացն փարատի։ Ընդ մութ շրջել։ Զերծանի ի մթոյն։ Զմութս վշտաց եւ նեղութեանց։ Կրկին իսկ մութ յանձին կորզեն։ Գուցէ որպէս ի մթի այսր անդր ծփիցիմք. (Ոսկ. մտթ. Ոսկ. սղ. Ոսկ. ես.։)

Կամ աղտեղի կոյր խըլըրդան, որ կայ յանլոյս խաւար մըթան։ Եւ նստուցէր զիս ի մըթան, իբր ըզմեռեալ ի գերեզման. (Շ. եդես.։)

Չհամարին զմութն մութ, զի պայծառ քո լուսովդ աչք մտացս զուարթանայ. (Գէ. ես. (որ լինի եւ ածական)։)

Իբրու ի մութ խաւարի լոյս խաղաղութեան ծագեաց մեզ. (Եւս. պտմ. ՟Թ. 9։)

Մութ է գոյն դիմաց մերոց. վասն զի ոչ զուարթացան երեսք մեր ի խորհուրդս սրբութեան. (Եղիշ. միանձն.։)

Բոսորդ կոչի ի մեր լեզուս մո՛ւթն. (Կոչ. ՟Ժ՟Գ. (իբր ռմկ. պօզարախ, պօզլախ։))


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

Etymologies (4)

• , ո հլ. «ծուխ» Փիլ. լին. 53. Սեբ. 109. Միխ. աս. 239. Ուռհ. որից մխախառն Եւս. պտմ. Յհ. կթ. Ուխտ. Ա. 88. թանձրա-մուխ Անան. եկեղ. մխռեցուցանել «մուխ տալ» Վստկ. 192. շատ գործածական է ար-դի լեզուի մէջ։

• ՀՀԲ մխիլ բայից, որովհետև մուխը «մխի յաչս»։ ՆՀԲ նոյն ընդ ծուխ։ Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ Lag. Ur-gesch. 805, որ բառը համեմատում է անգսք. smyc և անգլ. smoke «ծխել» ձևերի հետ. սակայն ինքը Arm. Stud. § 1524 մերժում է։ Վերի ձևով մեկնե-զին Bugge., Btrg. 18, KZ 32, 20 և յե-տոյ Meillet MSL 8, 294։ Հիւբշ. 475 ւիշում է այս մեկնութիւնը, բայց անա-պահով է համարում։ Հիւնք. մէգ բառից. Patrubány SA 1, 214 սանս. mukha «բերան» կամ muk «թողնել, արձակել» ձևերի հետ է միացնում։ Karst, Յուշար-ձան 424 թաթար. bug, buh, mug «ծուխ շոգի» բառերի հետ։ Պատահական նո-մանութիւն ունին թուշ. moxk «փոշի», արևել. թրք. [arabic word] mսγ «շոգի. արտա-շնչութիւն», որ է թրք. [arabic word] buγu «շոգի»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. Տփ. մուխ, Ոզմ. մուխ, Ասլ. միւխ, Սվեդ. մէօխ, Բ. մխէլ, «կոխել, խո-թել»։ Նոր բառեր են անմուխ, մխալ, մխածը-լուլ, մխակոլոլ, մխանք, մխաշապիկ, մըխ-մխալ, մխմխոտիլ, մխնոց, մխոտ, մխոտել, մխոտիլ, մխրիլ, մխրկտալ, մխրտալ, մխրցը-նել, մուխքաշ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. მხიე մխիե «գորշ, մոխրա-ռոյն», լազ. mg (mgums, mgup's) «առանց բոցի այրիլ»,՝ ուտ. mug' «ձանձախարիթ» mug'enbesun «մխալ», mug'enbak'i «ծխա-համ»։

NBHL (6)

Նետք մուխք բորբոքեսցեն զանձինս. այր արդիւնական շիջուսցէ զնոսա։ Շիջուցանէ զամենայն զհրացեալ նետս մուխս չարին։ Զմուխ նետից նորա յարձակմունս յանձն իմ բժշկեա՛. (Եւագր. ՟Ժ՟Գ։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։ Սարկ. աղ.։)

Բովք փորձեն զսայրադիր ի մուխ. (Սիր. ՟Լ՟Դ. 31։)

Դանիէլ որպէս մուխ երկաթոյ զմարմինն սրելով՝ անվանելի յառիւծուցն. (Բրս. պհ. ՟Ա։ Որպէս մուխ երկաթոյ, այնպէս զմարմին առնն պահք սրբեցին։ Որպէս մուխ երկաթոյ սրեալ՝ դաժանագոյն զնա եւ արի յոյժ ի կակղութենէ եւ ի թուղութենէ արար. Բրս. պհ. եւ Բրս. բարկ.։)

Թեքեալ զմանկաղ բանին ի մուխս հոգւոյն. (Վրդն. լուս.։)

Մինչդեռ եւս ի մուխս չարչարանացն էր, զօրհնութիւն եւ զգովութիւնն (աստուծոյ՝ յոբ) առաջի կարգեաց. (Իսիւք. եւ Վանակ. յոբ.։)

Միթէ տապար՝ թէ եւ կարի մուխ իցէ կամ պողովատիկ, կոտորիցէ՞ զփայտս առանց ձեռին ուրուք. (Գէ. ես.։)


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

Etymologies (7)

• «քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։

• ՆՀԲ մղել «մխելով վարել ի բաց կամ ի մի կողմն», մուղ՝ լծ. լտ. mulus «ջո-րի»։ Lag. Urgesch. 218 լտ. molere «աղալ»։ Տէրվ. տե՛ս մոյծ։ Canini, Et, é́tym. էջ 157 մղել՝ կազմուած մեկնել բառի հակադրութեամբ և հյ. մածնուլ = պրս. makhidan «կցել, միանալ» բա-ռից։ Bugge, Etr. u. Arm. 71 ընդունում է երկու տարբեր բառ. մղել «վարել» և մղել «կակղացնել, վարժեցնել», մուղ «վարժ». առաջինի հետ է կցում ետր. mulu «նուէր», լտ. moveo «շարժել», լիթ. máuǰu և սանս. mīv «վարել». իսկ երկրորդի հետ յն. ἀμαλός «կակուղ, թոյլ»։ Հիւնք. մխել բայից։ Պատահա-կան նմանութիւն ունի յն. μῶλος «դժուար աշխատանք, ջանք, կռիւ» (Boisaq 654)։

• ԳՒՌ.-Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։

• , ի-ա հլ. «մատակ էշ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նորագիւտ Ա. մնաց. ժբ. 40. «Եւ կրէին իշովք, ուղտովք և ջորւովք և մղաւք զկերա-կուրս»։

• = Ասոր. [syriac word] mūlā «էզ էշ, asina». ըստ Arockelmann. Lex. syr. էջ 181 գործածուած է Ծն. խե. 23, Գ. թագ. Ա. 33։-Աճ.

• Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։

NBHL (4)

Արմատ Մղելոյ՝ որպէս Մղեալ՝ վարեալ՝ եւ վարժ ի գործ՝ գրաստ. (որպէս եւ լտ. մո՛ւլուս՝ է ջորի. եւ ի մեզ՝ տրմուղ կրմուղ, է յաւանակ իշոյ)

Էշն օրինակեաց զհրէայսն. քանզի որպէս մուղ ի թամբս եւ ի բեռն եւ ի պախուցս, այսպէս եւ հրէայքն վարժեալ էին օրինօքն եւ մարգարէիւքն եւ օրինացն պահպանութեամբ. եւ եւ զոր օրինակ յաւանակն՝ անմուղ եւ անվարժ է, նոյնպէս եւ հեթանոսք առանց օրինի. (Զքր. կթ.։)

Արմատ Մղելոյ՝ որպէս Մղեալ՝ վարեալ՝ եւ վարժ ի գործ՝ գրաստ. (որպէս եւ լտ. մո՛ւլուս՝ է ջորի. եւ ի մեզ՝ տրմուղ կրմուղ, է յաւանակ իշոյ)

Էշն օրինակեաց զհրէայսն. քանզի որպէս մուղ ի թամբս եւ ի բեռն եւ ի պախուցս, այսպէս եւ հրէայքն վարժեալ էին օրինօքն եւ մարգարէիւքն եւ օրինացն պահպանութեամբ. եւ եւ զոր օրինակ յաւանակն՝ անմուղ եւ անվարժ է, նոյնպէս եւ հեթանոսք առանց օրինի. (Զքր. կթ.։)


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կօշիկ, կանացի կօշիկ» Երզն. քեր. Տաթև. հարց. 388. Վրք. հց. ա. 628. ուրիշ վկայութիւն չկայ. արդի «ռաևանում (արևմտեան բարբառ) նշանակում է «տա-փակ, առանց կրունկի, յետևը բաց, կարճ երեսով ոտնաման, փապուճ», որից մուճա-կակար, մուճակագործ ևն։

• -Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։

• Նախ ԳԴ պրս. մուզէ ձևի հետ։ ՆՀԲ պրս. մուզէ, իբր մոյկ բառից։ Պրս. ձևին են կցում նաև Müller SWAW 42, 255 Lag. Btrg. bktr. Lex. 49, Հիւբշ. KZ 23, 29 ևն։

NBHL (3)

Մոյկ փոքրիկ, կամ կանացի. որպէս եւ պրս. մուզէ, կօշիկ, ագանելիք ոտից.

Ծունկք, սրունք. (կօշիկք, մուճակ. Երզն. քեր.։)

Եթող զսանդալ իւր, եւ էարկ յոտս զմուճակ կնոջն. (Վրք. հց. ՟Զ։)


Մումիայ, ի

s.

mummy;
մոմազօծ կտաւ —ի, cerement, cere-cloth.

Etymologies (1)

• «եգիպտական զմռսեալ դի». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գոր-ծածական է նոր գրականում։


Մուն, մնոյ, ով

s.

flesh-worm;
gnat, midge.

Etymologies (5)

• , ո հլ. (յետնաբար նաև սեռ. -ի) «մանր մժեխ, մարմնի եռք, քոս» ՍԳր. Եզն. Եղիշ. դտ. 196. Նար. 176. որից մնակ «մանը մժղուկ» ՀՀԲ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. musno-ձևից, սրա հետ հմմտ. յն. μυϊα, լտ. musca (>ֆրանս. mouche, իտալ. mosca, սպան. mosca), լիթ. musê, լեթթ. müsa, mūscha, հին պրուս. mu-So, հսլ. mucha, ռուս. և ուկր. муxa, բուլգ mucha, չեխ. moucha, սերբ. muha «ճանճ», ռռւս. ուռ. мIIIмIIа. мощка «ճանճիկ, մուն»։ լեհ. mszуca «ծառի ոջիլ», հսլ. müšica «մո-ծակ», հիսլ. mу, անգսք. mуcg, հսաոս muggia, անգլ. midge, հբգ. mucca «ճան-ճիկ», գերմ. Mücke, հոլլ. mug, շվէդ. mуgg. mugga, շվեդ. գւռ. mausa, ալբան. mīze «մոծակ» (-ze նուազական մասնիկով)։ Այս բոլորի արմատը դրւում է հնխ. mu-, mus-բնաձայնը. հայերէնը աճած է -no-մասնի. կով, և Ernout-Meillet 618 հայերէնի նա-խաձևը դնում է muno-կամ musno (Pokor-ny 2, 311, Walde 503, Trautmann 191, Boi-sacq 649, Kluge 338)։-Հիւբշ. 476։

• Տէրվիշեանից։ Muller WZKM 1892, հտ. հ. էջ 267 չեխ. muñka «մի տեսակ ոջիլ», որ մուն ձևի նուազականն է հա-մարում։ Վերի մեկնութիւնը տուաւ Bug-ge KZ 32, 20։ Հիւնք. ման «մանանայ» բառից։ Պատահական նմանութիւն ունի վրաց. მუმლი մումլի «ճանճիկ, լու» Սղ. ճդ. 31։

• ԳՒՌ.-Երև. մուն «մանր ոջիլ», Գոր. Ղրբ. մուն «մանր ոջիլ. 2. սերմից նոր դուրս եկած որդ շերամի», Զթ. մը՛ն «ոջիլի ձագ», Մկ. Տփ. մուն «մի տեսակ մանր ճանճ», Ալշ. մուն «մանր միջատ», Ջղ. մնուն «մանր ոջիլ»։ Նոր բառեր են մունիկ «ձիու ճանճ», մնիկ Ախց. Կր. Պլ. «մանր անիծ, նոր ճա-թած ոջիլ», մնիճ «մի տեսակ բազմոտանի ոջիլ», մնաքուն Ղրբ. «շերամի առաջին քու-նը», մնեղ Պլ. «մանր ոջիլ»։

• ՓՈԽ.-Վոազ. მუნი մունի «քոր, բորռ-տութիւն, քոս», მუნიანი մունիանի «բորոտ, եռք ունեցող»։

NBHL (4)

Եղիցի մուն ի մարդ եւ յանասուն։ Հարցէ զքեզ քոսով եւ մնով։ Բղխեաց երկիր նոցա մուն. (Ել. ՟Ը. 16=18։ Օր. ՟Ի՟Ը. 27։ Իմ. ՟Ժ՟Թ. 10։)

Մժխով եւ գոռեխով, մնով եւ մկամբ. զնիկ.։)

Ի ձեռն մունի եւ գորտոյ զեգիպտոս տանջեաց. (Եղիշ. դտ.։)

Նկուն ճիրանք աղկաղկաց մնոցն մորմոքողաց զիս կեղեքեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

Etymologies (3)

• , ո հլ. «անուշահոտ կենդանական մի նիւթ. 2. հնդկական մկնանման մի անա-սուն՝ որից մուշկն է պատրաստւում. 3. որևի-ցէ անուշահոտ նիւթ» Խոր. աշխ. Պտմ. վր. Բրս. մրկ. 385. Գնձ. որից մշկահամ Վստկ. մշկապորտ Խոր. պտմ. հռիփս. մուշկերէ Խոր. աշխ. 615 մշկալից ԱԲ. հրամուշկ Խոր. աշխ. էջ 614. արդի գրականում՝ մշկահոտ-մշկաբոյր, մշկընկոյզ։

• = Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։

• ԳՒՌ.-Կը. Տփ. մուշկ, Պլ. միսք, միսգ ևն. նոր փոխառութեամբ. -Զթ. մուշկ «Պէրիտ լեռան վրայ աճող մի տեսակ մշկահոտ բոյս է»։

NBHL (3)

Գեհոն բերէ անուշահոտ ծխանելիս, եւ բանջարս խոտոյ՝ որ խառնի ընդ մուշկս, զոր կազմեն մարդիկ ի պատրանս ռնգաց ի հոտ անոյշ. (Պտմ. վր.։)

Յեղնէ երէոց՝ վայրի անասնոց՝ կո՛յս քեզ հոտ մշկոց (կամ մուշկ հոտոց). (Գանձ.։)

Ալխողազ. մշկան երինջ կամ եղիճ. որ է լեղակ։


Մուռ

cf. Լուռ մուռ.

Etymologies (2)

• տե՛ս Զմուռս։

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


*Մուստառ

s.

must.

Etymologies (1)

• «խազմուզ, քաղցու, դեռ չխր-մորուած գինի» Վստկ. 86, 91, 93. Սմբ. դատ. 61։

NBHL (1)

Բառ ռմկ. որ է ըստ մեզ Մուզ. քաղցու. լտ. մու՛սդում։ Վստկ. ՟Ճ՟Ի՟Ը. ՟Ճ՟Լ. ՟Ժ՟Խ՟Բ. եւ այլն։


Մուրկ, մրկաց

s.

roasted wheat.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «ցորենի հատիկ, ա-ղանձ» Ղևտ. բ. 14, 16, իգ. 14. Մեկն. ղևտ. Փիլ. Մխ. երեմ. արդի գրականի և գաւառա-կանների մէջ այս արմատից ունինք մրկել, մրկիլ, մրկած «խանձել, խանձիլ, խանձած»։ Հմշ. մուրկ «լազուտի փուչ հասկ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smug-ro-ձևից, որ կազմուած է smug-«քիչ կրակով այրել ծխել» արմատից՝ -ro-մասնիկով. այս ար-մատի մի այլ ձայնդարձն է smuqh-, որից ունինք հյ. մուխ (տե՛ս այս բառը)։ Հայե-րէնի մէջ smugro-շրջմամբ տուել է ոստ օրինի smurgo->մուրկ։

NBHL (2)

Մուրկ նոր փխրեալ եւ մաքրեալ։ Հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա ի մրկէ անտի (կամ ի մրկաց)։ Զամենայն մուրկ փխրեալ. (Ղեւտ. ՟Բ. 14. 16։ ՟Ի՟Գ. 14։)

Տեառն է սկիզբն արմտեաց. զառաջին զմուրըն մատուցանել հրամայէր քահանայիցն. (Մխ. երեմ.։)


Մուրճ, մրճոց

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

Etymologies (1)

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «մուրճ, չաքուճ» ՍԳր. Խոր. որից մրճաւոր Եփր. վև արև. 66. Զենոբ 46. գրուած է մուրջ Սոկր. 267։

NBHL (6)

Իբրեւ զմուրճ, որ հատանէ զվէմ։ Մուրճ եւ ամենայն ինչ երկաթի ոչ հնչեաց ի շինել նորա։ Փայտատօք եւ մրճովք կործանեցին զնա. (Երեմ. ՟Ի՟Գ. 29։ ՟Գ. Թագ. ՟Զ. 7։ Սղ. ՟Հ՟Գ. 6։)

Եհար մրճօք փորել զհիմունսն. (Խոր. ՟Գ. 27։)

Եհար մրճովն ի վերայ գագաթանն, եւ գոգեաց զսաղաւարտն ... տեղի տայր սաղաւարտն մրճին սմբատայ. (Մամիկ.։)

Հատու իբրեւ զմուրճ. (Մխ. երեմ.։)

Մրճօք խորտակեցին զմարմինն. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ի.։)

Հրամայեաց կապարեալ մրճօք հարկանել՝ զկուրս նորա. (Ճ. ՟Ա.։)


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

myrtletree, myrtleberry.

Etymologies (2)

• . ո հլ. «մի տեսակ բոյս և նրա պտուղը. լտ. myrtus, տճկ. մէրսին աղաճը» Նեեմ. ը. 15, Ես. խա. 19, Ծե. 13. Վեցօր. 92. որից մրտենի Գէ. ես. Յայսմ. Գնձ. Վստկ. 157. մրտի Մխ. առակ. մուրտաստան «մրտենիների պարտէզ» Դատ. ա. 35։

• ԳՒՌ.-Նո՞յն է մուրտ Զթ. «մաթուզ».-Սվեդ. մըրդի՛նա (արաբական ε հնչումով)։

NBHL (3)

Տերեւս մրտոց խնկենեաց։ Զտոսախն, զմուրտն, եւ զնոճն։ Փոխանակ դժնկին՝ մուրտ ելցէ. (Նեեմ. ը՝. 15։ Ես. ՟Խ՟Ա. 19։ ՟Ծ՟Ե. 13։)

Ծառք պտղաբերք, ընդ նոսին եւ մուրտ, եւ այլ բազում անուշահոտ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Ի մուրտն այլ հոտոյ զօրութիւն տայ, ի մանիշակն այլ. (Լմբ. պտրգ.։)


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձե-ւերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։

• ՆՀԲ կցում է մառն, մառախուղ բա-ռերի՞ն։ Տէրվ. Նախալ. 99 հյ. մառն, մայր, մուր, մրուր, մրրիկ, յն. μέλας «սև», սանս. malina «մութ» բառերի հետ՝ հնխ. mar «մարիլ, սևանալ» ար-մատից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 սղուած մառախուղ բառից։ Petersson LuA 1916, 40 (առ Pokorny 2, 280) դնելով *մուռայլ (-այլ մասնիկով)՝ *մուռ-համարում է հնխ. mor-so-, որ է աճած -so-ով mor-«սև գոյնով, սևաց-նել» արմատից. հմմտ. յն. μόρνον, μօρ-τός, μόρυχος, μεμορυχμένος, ռուս. mará-ǰu ևն։

NBHL (5)

Զլոյսս ի մռայլ շրջեալ։ Իբր դոյզն մռայլ ի տապ արեւու։ Զտեալ զմռայլս։ Փարատի մռայլն։ Ի մռայլ մտաւորական կուրութեան գնացի. (Նար. ստէպ։)

Թարգմանեալ՝ մռայլ առեալ է ի հայ լեզու. (Նար. երգ.։)

Ել վախթանգ (ի պատերազմ) ի մռայլ աւուր. (Պտմ. վր.։)

Իբրեւ զամպս մռայլս. (Եւագր. չ։)

Որ ինձ մռայլն է, քեզ ճառագայթ է. լինի ածակ. եւ գոյակ։


Մռուտ

adj.

surly, cantankerous, crabbed.

Etymologies (1)

• ՆՀԲ նոյն ընդ մռուղ (իբր ձեռ. տար-բերութիւն) կամ մռմռացող «քրթմնջող. թիթիզ» և կամ մռտել «ապստամբիլ» բայից։ ԱԲ մեկնում է միայն երկրորդ ձևով։ Կայ նաև վրաց. მრუდი մրուդի [other alphabet]

NBHL (1)

Թուի Մռուղ. այսինքն իբր մռմռացող, մականուն ուրումն սահակայ՝ մռուտն կոչեցելոյ, առ Ասողկայ։ Տե՛ս եւ զյաջորդ բառս։