Your research : 188 Results for լի

Entries' title containing լի : 1339 Results

Definitions containing the research լի : 3136 Results

Թելակալ, աց

s.

agent, bailiff, proctor, manager, saving man.

• ՆՀԲ յն. թէլիդի՛ս կամ թէլիսդի՛ս, հյ. տեղետէս։


Թեղ

s.

a heap of unwinnowed grain.

• ԳՒՌ-Աւ. Մշ. Ոզմ. Սլմ. Վն. թեղ, Երև. խտջ. Մկ. թէղ «կամնած, բայց դեռ յարղը չմաքրած ցորենի դէզ». (Խտջ. թէղ է կոչւում նաև մանելու պատրաստ մաքուր բըդի դէզը). նոյնից ունինք թեղ տալ «յարդը կալի մէջ-տեղը հաւաքել», թեղը հանել Բիւթ. «երնել», թեղել «կամնած ցորենը դիզեւ»։


Թեպեկ

s.

monkey, ape.

• «կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։

• ՆՀԲ թոբէկ մեկնում է «գուցէ կատու կամ ընտանի նապաստակ ևն, որպէս և իտալ. toppo է մուկն»։-ԱԲ թոբեկ մեկ-նում է «թերևս թեպեկ», որ է «մի տե-սակ կապիկ»։-Կայ նաև թրք. և արևել թրք. [arabic word] šebek, որ Աբիկեան բառա-րանը (Պօլիս, 1892) մեկնում է «երկայ-նատտուն կապիկ», իսկ Будaговъ II,


Թեռ

s.

woollen thread.

• Pictet II 175 պրս. tir, itra «թել» բառի հետ։ Müller WZKM 5(1891), 186 թել ռառի հետ միասին կցում է պրս. ❇ tār «առէջ. 2. մետաքսեայ թել. 3. նուագարանի լար», և սանս. tantra «թել» բառերին. բայց սրանք ձևով յար-մար չեն մեր բառին։ Karolides, Γλωσσ. συγϰ». էջ 99 կցում է կապակովկ τερέζι «առէջ» բառին. (սակայն այս էլ թրք. [arabic word] tiriz ձևից լինելով՝ չունի կապակցութիւն մեր բառի հետ)։


Թերափ

s.

household gods, the penates.

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թեւ, ոց

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

• , ռ հլ. (գրծ. թևօք ունին Ղևտ. ա. 16 և Հռ. բ. 12. յետնաբար սովորական է) «թռչունի թև. ձկան լողակ, մարդու բազուզ, նաւի ղեկ» ՍԳր. փոխաբերութեամբ՝ «հովա-նաւորութիւն» ՍԳր. թև հողմոց «քամու թռիչ» ՍԳր. թևք երկրի «երկրի ծայրերը» Յոբ. լզ. 13. թև բանակի «բանակի գլխաւոր ռաժան-մունքները» ՍԳր. (այս իմաստի համար խօ-սել են Նորայր, Կորիւն վրդ. էջ 364 և Meil let MSL 18, 348 և ցոյց են տալիս՝ որ նոյն բացատրութիւնը գտնւում է նաև ասորերէ-նում և լատիներէնում. մեր բառը կարող է սրանից թարգմանուած լինել, բայց կարող է նաև անևախաբար ձևացած լինել. հվսո-տճկ. qol aγasə «բանակի մէկ թևի հրամա-նատար»). թև գառագղի «գառագեղի դուռը» Ճառընտ. թև տաճարի «տաճարի աշտարա-կը» Յայսմ. ոճով ունինք՝ թև արկանել «պաշտպանել» Եւագր. թև ի թև հարեալ «կից, շարունակեալ» Ոսկ. մ. գ. 16. որից թևակ «բազուկ, թև» Մծբ. «վրանի փեղկ» Ոսկ. մ. գ. 26. (Վարդանեան ՀԱ 1921. 404 կարծում է որ սրանց մէջ թևակ նշանակում է «ցանց»). թևակից Կոչ. էջ 404. թևակոխել «ջանալ, դիմել, ձգտիլ» ՍԳր. «մտածել, մը, տորել» Ոսկ. ես. 286. Մծբ. Եփր. ծն. «կըր-թուիլ» Ոսկ. պօղ. (Ի նա կրթեսցուք, ի նոյն թևակոխեսցուք. տե՛ս Թոռնեան, Հատրնտ. Վիեննա 1866. հտ. Ա. էջ 176). «ուսումնա-սիրել» Մագ. թղ. 113 (գրուած թևակոխել, թևախողել, թևախոշիլ տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 184). թևակուռ, թևամուխ Ա-գաթ. թևակցիլ Եզեկ. ա. 9. թևահանել Վեց-օր. 161. թևարկել Ագաթ. թևել «թռչիլ» Վե-ցօր. ը. Ճառընտ. Օրբել. էջ 274 (Առ անթիւ բազմութեան իսմայէլացւոցն՝ Լիպարտեան զօրքն ոչինչ երևէին, այլ իբր ջրտուս կամ զինաքաղս թևէին առ նոցա. -այստեղ թևել կա՛մ պէտք է ուղղել թուէին, ինչպէս ունի ՆՀԲ-ի գործածած օրինակը (տե՛ս ջրտո բառի տակ), և կամ պէտք է համարել մի նոր բառ՝ «շրջիլ, մօտերը պտտիլ» նշանակու-Արմատական բառարան-12 թեամբ). թևճակ «թիակ» Ոսկ. ղկ. արագաթև Ագաթ. լայնաթև Ոսկ. ես. մաշկաթև Վեցօր. մեծաթև Եզեկ. ժե. 3. երկթևեան Եւս. քր. թե-թևաթև Ոսկ. յհ. ա. 22. թևացել «թևերովը հարուածել» (թռչունների համար առուաձ հմմտ. աքացել) Վրք. հց. Ա. 91. թևանալ «քաջալերուիլ» (ճիշտ ինչպէս այժմ ունինք թև առնել) Արծր. հրտր. Պատկ. էջ 14 (Որո՞վ օրինակաւ թևացեալ քաջալերեցաւ). երեքթե-ւան Խոր. ևն։

• «մի տեսակ փսխեցուցիչ դեղ». նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կալիսթ. 174 «Դարձուցեալ («փըս-խել») կամեցեալ զկարի շատ գինին՝ խընդ-րեաց թև, քանզի սովոր էր այսպէս առնել և Յուղղոս շաղախեալ դեղովն մատոյց նմա»։


Գորգ, ոյ

s.

carpet.

• «խալի, tapis» Երզն. քեր. ուրիշ օ-րինակ չկայ. սրանից են կազմուած նոր գրականում գորգավաճառ, գորգագործ, գոր-գագործարան։


Գործ, ոց

s.

work, affair, thing, deed, action, operation, business, trade, negotiation, practice, agency, enterprise, labour;
commission;
fact, effect, merit;
manufacture;
make;
— քաջութեան, esploit, signal action in war;
այր —ոց or —ոյ, an active man, a clever man;
օր —ոյ, a working day;
— է գտանել, it is difficult to find;
— առնել, ընդ — արկանել, to make use of, to employ, to use;
to practise, to effect, to accomplish, to execute, to realize;
ի — ածել, to use, to employ, to make use of;
բան ի — առնել, to establish, to advance, to take for granted, to agree;
ձեռն ի — արկանել, to undertake, to begin, to commence;
—, or —ք Առաքելոց, the Acts of the Apostles;
նովին իսկ ով, ipso facto, caught in the act;
— առ —ով, — ընդ —ով, transitorily, indifferently, cf. Երկրորդաբար, cf. Հարևանցի;
ի — or ընդ — մտանել, to enter on one's duties;
— ունել ընդ ումեք, to have to do with some one, to have business with some one;
ի — արկանել զերկիր, to cultivate or till the ground;
— դնել հողմոյ, to make use of the wind;
— օրական, journey work.

• , ո հլ. «գործ, աշխատանք, պաշ-աօն ռանուածք, վարք» ՍԳր. Եզն. Ոսկ. մ. ա 21. Եւս. օր. Եփր. ծն., որից՝ գործել «բա-նիլ. 2. անել. 3. արտադրել, շինել. 4. ազդել, ներգործել. 5. հողը մշակել. 6. կտաւ ևն հիւ-սել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. գործած ՍԳր, գոր-ծակալ Սգը, գործակից ՍԳր, գործավար ՍԳը, գործատեաց Առակ. ժթ. 15, գործաւր ՍԳը, գործելի «գործող, անող» ՍԳր. Եզն. Կոչ. «անելիք» Նիւս. բն. Փիլ. «ածուխ» Տա-թև. ամ. 79, Անսիզք 39, Վստկ. Անկ. գիրք հին կտ. 315 (որից գործելախառն «ածխա-խառն» Վստկ. 117), գործի ՍԳր. Եզն., գոր-ծութիւն «գործողութիւն» Եփր. համաբ. 119. գործօն Դ. թագ. ժբ. 14. Եզն., գործուն Եփր. եբր. և ել. Վեցօր., գործունեայ ՍԳր. Ոսկ Եզն., գիշագործ Կոչ., բարեգործ ՍԳր. Ա-գաթ., գաղտնագործք Մծբ., գթածագործ Կոչ., կաւագործ Իմ. ժե. 7. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թգ., ձեռագործ ՍԳր, երկաթագործ Ա-գաթ., գործանակ «խանութ» (չունի ԱԲ) Բառ. երեմ. էջ 238 ևն։ Նոր գրականում կազմուած նոր բառեր են՝ ածխագործ, ած-խագործութիւն, թիթեղագործ, ժամագործ. կաշեգործարան, գործադուլ, գործադուլա-ւոր, գործարանապետ, գործաւորուհի, ան-ռործարանաւոր, հանքագործ, գործադիր. գործադրութիւն, գործազուրկ, գործակատար, գործարանային, գործարանատէր, գործարա-նաւոր, գործելակերպ ևն ևն։


Գորշ, ից

adj.

ash-coloured, gray.

• Տէրվ. Նախալ. 127. հնխ. kars-na ձևեր. հմմտ. սանս. krsna «սև ևամ կապոյտ ագռաւ», krsnāyāmi «գորշա-նամ» ևն։ Petersson, Ar. u. Arm. St. 81 համեմատում է հբգ. gris, հոլլ. grijs, գերմ. greis հոմանիշների հետ. որոնց ծագումը անհայտ է ըստ Kluge, 188 և որոնցից փոխառեալ են յետռւ ֆրանս. gris, իտալ. griso, grigio «գորշ»։ Ըստ Petersson գերմանական բառերը տալիս են հնխ. ghr-ei-so, հայերէնը հնխ. ghor-s-։


Գորով, ոյ

s.

tenderness, sensibility, pity, compassion;
fondness, sympathy;
a. affectionate, tender.

• . ո հլ. «սէր, խանդաղատանո» Փիլ. Մանդ., որից՝ գորովալիր Ոսկ. բ. կոր., գորովալի Եփր. ծն., գորովել Եփր. զղջ. Պը-ղատ. օրին., գորովագին Մանդ., գորովանք Փիլ. իմաստ., դիւրուգորով Յհ. կթ., մաքրա-գորով Սարկ. աղ., հոգիագորով Յիշ. ոսկ. յհ., քաղցրագորով (նորագիւտ բառ) Ոսկ, ստր. տող 4, մայրագորով Ոսկիփ. ևն։

• ՆՀԲ «խորովումն սրտի», սանս. գա-ռունեա։ Տէրվ. Նախալ. 80 սանս. har, գերմ. gern «հաճելի», յն. χαιρειν «ու-րախ լինել» ձևերի հետ հնխ. ghar-«սիրել» արմատից։-Հիւնք. էջ 207 կորով <լտ. vigor, «յորմէ ի հակառա-կէն» գորով, գորովիմ, յորմէ անագո-րոյն, անագորոն և որովայն. բայց էջ 348 մոռանալով սրանք՝ դնում է նախ որովայն, յորմէ գորով, «յորմե ի հա-կառակէն» կորով, Karst, Յուշարձան, 4Ո5 սումեր. gur «շողոմել»։ Տե՛ս և գուրգուրալ։ Պատահական է սանս. kar-va «սէր»։


Գորտ, ոց

s.

frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.

• = Հնխ. wordo-ձևից, որի հետ նոյն են միայն լեթթ. wafde, արևել. լեթթ. vargle, լիթ. varlē «գորտ». միւս լեզուների մէջ գտնում ենք զանազան իրար անհամապա-տասխան ձևեր, ինչ. յն. βάτραχος, լտ. rana, գերմ. Frosch, հբգ. frosk ևն. բառիս այս-քան այլազան ձևեր ստանալը բացատրւում է գորտին վերագրուած հմայական յատկու-թիւններով (տե՛ս BSL, M 80, հտ. 26, էջ 58, Walde, 641, Boisacq, 116, Kluge, 158. Trautmann, 342, Pokorny, 1, 698, Ernout-Meillet, 812 (վերջինս համարում է բնա-ձայն բառ)։-Հիւբշ. 437։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

• = Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ La Croze։-ՆՀԲ լծ. քաղդ. կուպ, կօպ, սանս. kupa։-Peterm. 17 ասոր. gub. եբր. gub, յն. ϰύπη, սանս. kūpa։ Die-fenbach, Berl. Jahrb. f. Wiss. 1843, 448 պրս. և ասոր. ձևերի հետ։ Müller, SWAW, 41, 11 չի պատկանում, ա-սում է, սանս. kupa ձևին, որ պիտի տար հյ. կուպ, այլ արամերէնից փո-խառութիւն է։ Bugge, Lyk. Stud. 1. 80 հայերէնի հետ միասին ասորական փոխառութիւն է դնում լիւկ. xupa «գե-րեզման», որից էլ ավար. xob «գերեզ-ման»։ Karst. Յուշարձ. 400 ասուր. gubbu, 430 ափ և հովիտ բառերի հետ՝ թաթար. kab, kob, kov, kev «ուռիլ, կլոր, դատարկ»։

• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են կապադովկ. γοῦπα, ϰοῦπα «ջրհոր, զուբ, փոս» (Kаρολιδης, Γλωσσ. συγ. էջ 89 և 153), վրաց. ვუბი գու-բի «փոս», ვუბე գուբե «ճահիճ», დაგუბება դագուբեբա «թումբ շինել», დაგუბებული դագուբեբուլի «ջուրը թումբով արգիլել», գուբ «կղզի», լազ. գուբի «աղբիւրի ծո-րակ, ջուրը վազելու խողովակը». վերջին իմաստին է համապատասխանում հյ. գուբ «փողրակ» Պղատ. օրին. զ. (տե՛ս Աճա-Արրտ. 1911, 417)։


Գութ, գթոյ, գթով

s.

pity, compassion, tenderness, commiseration, feeling, mercy, sensibility, tender heart;
ի — ածել՝ շարժել, — արկանել, ի — խանդաղատանաց շարժել, to move, to soften, to entreat tenderly;
փակել զ—ս իւր յումեքէ, to harden one's heart against another;
—ք նորա առաւել եւս են ի ձեզ, he loves yon more intensely;
առ — տոհմի նորա, for the love of his race;
յիմրիլ ի — երեսաց ուրուք, to go mad on account of the beauty of some one;
— մեր առաջի երեսաց քոց, let our supplications find favour in thy sight;
կին առնուլ ի նմանէ զի — անկցի, to marry into bis family for the purpose of strengthening the bonds of friendship;
-ք, the Goths, the nation of Goths.

• , ո հլ. «կարեկցութիւն, գթութիւն, 2. սէր. 3. աղաչանք, պաղատանք» ՍԳր. Ա-գաթ. Եւս. քր., որից՝ գթալ «խղճալ, ողոր-միլ» ՍԳր. «փափագիլ» Լմբ. սղ., գթութիւն ՍԳր, գթալի Մծբ., գթած ՍԳր. Ագաթ., գթա-ծագոյն Ոսկ. բ. կոր., գթածագործ Կոչ. 361, բազմագութ Յկ. է. 11, գորովագութ Մանդ. Խոսր., բարեգութ Պիտ. Յճխ., մեծագուր Վեցօր., յաճախագութ Ոսկ. ես. և մտթ. Սե-բեր., յորդագութ Մծբ., անգութ Գ. մակ. ե. 26. Բ. տիմ. գ. 3. Ոսկ. բ. տիմ. ևն։ Նոր գրականում շինուած բառեր են՝ գթասիրտ, գթասրտութիւն, գթոտ, գթառատ, անգթօ-րէն, գթաշարժուիլ ևն։


Գուլ

adj.

blunt, dull.

• «բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։

• = Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

• , ի-ա հլ. «խումբ, բազմու-թիւն (զանազան բաների. ինչ. երամի, հօ-տի, պարգևների ևն)» Նար. յատկապէս «զօրքի բազմութիւն, բանակ, ճակատ» Խոր, Փարպ. Կղնկտ. Յհ. կթ., «բազմախումբ, բազմագումար» Խոր. Թեոդոր. խչ., «վիզը կախելու մարգարտաշարք» Եղիշ. է. էջ 106. Կղնկտ. Նար. մծբ. 440. Թղ. դաշ., որից գու-մարտակ առնել «զօրք հաւաքել, վրան զօրք ուռարկել, կռուիլ» Ա. մակ. գ. 35, 39, գու-մարտակել Յհ. կթ. սրանց մէջ ակ-ը մասնիկ կարծուելով՝ կազմուած են գումարտ «ժողո-վուած» ԱԲ, գումարտական «համախումբ» Թէոդ. խչ., գումարտ լինել «ճամբորդու-թեամբ մի տեղ երթալ» Անան. գիտ. 20 սխալ ձևերը։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

• «ջանք, ճիգ, փոյթ», առան-ձին գործածուած չէ. գտնւում է միայն գուն գործել, գուն դնել «ջանալ, փութալ, ջանք գործ դնել» ոճերի մէջ՝ Բ. մակ. ժդ. 41 Փիլիպ. բ. 30. Ագաթ. Վեցօր. կասկածելի եմ համարում գունաւոր «գուն գործող, ժիր, փոյթ», որ ունի մէկ անգամ Բուզ. զ. 8 «Չին էր մեծ հասակաւ, և էր գունաւոր գնացօղ»։


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

• . ի-ա հլ. «նման, պէս» Եւս. քը. Կիւրղ. ղկ. Խոր. Ճառընտ., «իբր» Արծր., «կերպ, տեսակ» Մծբ. Ոսկ. մ. բ. 2 և Կողոս. 591. Կիւրղ. ծն., որից՝ գունակ գունակ «այլ և այլ, զանազան, տեսակ տեսակ» Յուդթ. 4և 15. Առաթ. Ոսկ. ես. և մ. բ. 19, 20, «ռա-նազան կերպով, ձևով» Ոսկ. ա. տիմ. Կորիւն. որ և գունակս գունակս Ոսկ. մ. ա. 24. որից յետնաբար՝ գունակաւորեալ Նար. յովէդ.. գունակեալ Ճառընտ., գունակութիւն Նար. Անան. եկեղ., գունագունակ Արծր. ոսկեդա-րեան ձևեր են այսգունակ Եւս. քր., որգու-նակ «ինչպէս» Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 21, երկ-գունակ «երկու տեսակ» Ոսկ. ես., նոլնգու-նակ Իմ. է. 3. Եզն. Ոսկ. Փիլիպ. Սեբեր.։


Գուպար, աց

s.

war, combat;
wrestling;
assembly;
dispute;
—ս նստիլ, to assemble or sit down altogether;
ի — կռուոյ մտանել, to enter the lists, to wrestle.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «ըմբշա-մարտութիւն, կռիւ, պատերազմ, վիճաբա-նութիւն» Պիտ. Փիլ. լին. Նար. կ. 153. Սրկ. քհ., «մի տեսակ օդերևոյթ» Բրս. ծն., որից գուպարել կամ գուպարիլ «կռուիլ, մաքա-ռիլ» Սիր. ժա. 9. Ոսկ ես. 155. Մծբ., գու-պարած Եւս. պտմ. և քր., գուպարադիր Փիլ. նխ. բ. 47, գուպարայաղթ Գր. տղ., գուպω-րումն Պիտ., անգուպար «ըմբշամարտու-թեան մէջ անվարժ» Իրեն. հերձ, էջ 182։


Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

• , ի-ա հլ. «երգեցիկ, երաժիշտ» Բ. թագ. ժթ. 35. Ժող. բ. 8, «թմբուկ զարնող և երգող կնիկ» Լծ. փիլ., «միմոս, կատակեր-գու» Ոսկ. մտթ. Փիլիպ. որից գուսանական Եւս. քր. Ոսկ. եփես., գուսանամոլ Մանդ., գուսանութիւն Ոսկ. մ. բ. 12. Վեցօր., կա-տակագուսան Փիլ. ևն։

• = Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։

• ԳՒՌ.-Բլ. կայ միայն դօլ ու գուսան «դհօլ-զուռնա, դհօլ-նաղարա, քէֆ, ուրախութիւն» անորոշ իմաստով. գուսան բառը առանձևն չի գործածւում. թուի թէ նշանակում է «ձեռ-քի դափ, դմբլիկ» (Ս. Մովսիսեան, Նամակ 1927 թ. յունիս)։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

• Յայսմ. նոյ" 21 կայ այսպիսի մի հա-տուած. «Արկին զսուրբն Արքիպաս ի գուբն մինչև զգօտին. և տարան ման-կունս ի դպրոցաց որ երկաթի գրչօք ծակոտեցին զգագաթն և ապա քարկո-ծեցին»։ Կարելի է ենթադրել, որ յիշեալ հատուածի գրչօք բառը որևէ ձեռա-գրում սխալ գրչութեամբ դարձած լինի

• գչրօք, որից՝ ծակոտեցին բառի յարա-դրութեամբ՝ կարելի էր դիւրութեամբ հետևցնել անգոյ գչիր «ծակիչ» ձևը։ Հ. Ակինեան, որից խնդրած էի ստուգել այս բանը, յայտնում է (նամակ 1927 յունիս 23), որ էջմիածնի գրադարանի թ. 1506-1516 Յայսմաւուրքներում այսպիսի մի սխալ ընթերցուած չէ գը-տած յիշեալ հատուածում։ Շատ կարե-վոր է քննել Վենետիկի ձեռագիրները։


Գռեհ, ից, աց

s.

street, road.

• , ի-ա հլ. (նաև ի հլ. ինչպէս ցոյց է տալիս սեռ. գռեհից՝ Եփր. թագ. 408) «փո-ղոց, հասարակաց ճամբայ» Սղ. ժե. 43. Ոսկ. յհ. Վեցօր. 86. Փիլ. նխ. բ. 116. Ճառընտ. Բրս. պհ., որից՝ գռեհիկ «ռամիկ, հասարակ դասակարգի մարդ, գեղջուկ» (ինչպէս կայ հիմայ փողոցային բառը) Գծ. ժէ. 5. Ոսկ. մ. ա. 20. Վրք. հց., գռեհօրէն «ռամկաբար» Մագ., գռեհիք «գռեհիկներ» Արծր. դ. 11, գռեհկութիւն, գռեհկաբար (նոր գրականի մէջ)։ Նոյնը գրուած է նաև գռեահ «ռամիկ, գռեհիկ» Արծր. դ. 5, 11, գռոհ «փողոց» Լմբ. սղ. ժե., գռեհ «աղբ, ցեխ» Բենիկ. որ և գռիհ Նար., գռեխ Առաք. ատմ. 233.


Գռզի, զւոյ

s. bot.

s. bot. scorzonera (vipers grass).

• ԳՒՌ.-Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։


Գռիճ

s.

rock-salt, mineral salt.

• ԳՒՌ.-Ղրբ. կռօճ նոյն նշ., որ գալիս է *գռուճ ձևից. երկուսի ձայնական համեմա-տութեան համար ի նկատի առնել կճիճ և կճուճ։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը Lag Gesam. Abhd. 202 (ուր սխալմամբ գըր-ւում է պրս. cliban-us), Arm. Stud. § 538 (ուր աւելանում է արաբ. բառը) և Հիւնք.։-Հիւբշման Arm. Gram. 132 գրապանակ «հմայեակ» բառը համա-րում է վերինից տարբեր և կազմուած գիր-+պան+ակ, իբր «պահպանութեան գիր»։ Այս դէպքում գրապանակ պիտի նշանակէր «գիր պահող, գրի պահա-պան» և ո՛չ թէ «պահապան գիր»։ Ըստ իս գրապանակ նոյն բառն է նախորդի հետ և աւելի լաւ է պա-հում արմատի (arīvā) «վիզ» նշա-նակութիւնը։ Գրապանակը այն բանն է, որ կախում էին վղից ի պահպանու-թիւն։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 286 գիրք+պան, իբր «գիրք պահելու տեղ»։


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

• նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։


Գրեխ, աց

s.

clyster, injection, syringe.

• «գործիք՝ որով լուծողա-կան են սրսկում փորը. olsstère". միջին հյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 550բ), «սրսկե-լիք լուծողականը» (անդ, էջ 736բ)։


Գրտակ, աց

s.

small loaf, roll.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ Սրան անգէտ լինելով ՆՀԲ, կասկածում է գրտակ բա-ռի ստուգութեան վրայ և ասում է. «եթէ չիցէ շփոթեալ ի գրչաց ընդ գերմակ»։ Ուղիղ մեկնեցին նաև Հիւբշ. ZDMG, 33 (1881), էջ 657 և Պատկանեան, Maтep. l. 8։


Գօս, ից

adj.

dry, arid, dead;
benumbed, impotent.

• (ի հլ. ըստ ՆՀԲ. թէև առանց վկա-յութեան) «չոր (փայտ)» Ագաթ. Փիլ. լին., «չորացած, անպտուղ (ծառ)» Ոսկ. մտթ. Ե-ւագր. 336, «չորացած, քաշուած (ձեռք, ոտք)» Ոսկ. յհ. ա. 21, որից՝ գօսանալ ՍԳր. Ագաթ Փարպ., գօսացուցանել Սիր. ժդ. 9. Ագաթ. գօսագոյն Պղատ. օրին., գօսական Երզն. ռա-երկն., գօսութիւն Մագ., զգօսացուցանել Պր-ղատ. տիմ., կիսագօս Սահմ. Երզն. լս. (Ներբ. յորդ. 25)։


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

• (-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

• = Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։

• ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։


Դագ

cf. Դեգ.

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

• ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.


Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

• , ի-ա հլ. (ընտիր հայերէնի մէջ միայն անեզական գործածութեամբ) «մեռել տանելու ճաղ» Գ. թագ. գ. 32, Ղուկ. է. 14, «մահճակալ կամ պատգարակ» Ճառընտ., «երկաթէ ճաղերով կասկարայ, որի վրայ մառո էին տանջում» Յայսմ. (գրուած է նաև դագեղ). որից՝ դագաղաւոր «մեռելի ճաղը տանող» ԱԲ, դագաղակիր (նոր գրականի մէջ)։


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

• , ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դա-ժանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

• , ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։


Դալուկն, լկան

s.

jaundice.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ ար-մատից՝ -ուկն մասնիկով (հմմտ. արմուկն) և դալ-ար բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.


Դակու, աց

s.

adze, axe.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։


Դահիճ, հճաց

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

• = Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։

• Ըստ Lag. Urgesch. 599 յիշեցնում է յն. δήμιος «դահիճ» բառը։-Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lag. Gesam. Abhd. 31։ Էմին, Քերակ. էջ 43 համարում է դահ արմատից՝ իճ մասնիկով։ Պատ-կանեան. Maтep. II էջ 23 նոյնպէս dah արմատից՝ իբրև իրանեան բառ։ Հիւնք. դահլիճ բառից։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

• = Բնիկ հայ բառ. ծագում է հնխ. dhel-ար-մատի dhկ-ձայնդարձից՝ ձ աճականով, հմմտ. գաղձ, գեղձ, դեղձ. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

• Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 417 յն. τύμβος «դամբան» բառից առնուած. Patrubány, SA, 2, 266 յն. შάνατος «մահ», սանս. dhvāmta, լտ, tenebrae, հբգ. dèmar «մութ» բառերի հետ։ Սան-տաւճ. Բազմ. 1904, 499 նոյն է դնում հյ. տապան բառի հետ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 42-43, որ ընդունում է Boisacq, 334, բայց կասկածով է վերաբերւում Meil-let, MSL, 16, 218, առարկելով թէ դամբան և դամբարան ոսկեդարից վկա-յուած չեն և յունարէն բառերին համա-պատասխան ուրիշ հնդևրոպական ձևեր չկան այլ լեզուների մէջ։ Մառ, ЗВО, 20 64-66 (=ՀԱ, 1911, 751) դամբա-րան բառը մեկնելով «ոսկորների տեղ», դամբ «ոսկոր» դնում է փոխառեալ ասոր. [syriac word] tammā «ոսկոր» բառից. դամբարան կազմուած է ասոր. [syriac word] bīt tammā «ոսկորների տուն, գերեզման» բառի կաղապարով. (բայց


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։


Դայլ

s.

the first milk of a cow, colostrum.

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

• Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,

• ՓՈԽ.-Աղայեան, Աղբիւր, 1889, էջ 6 մև. զանից փոխառեալ է դնում վրաց. დანდალი դանդալի, որ ըստ Չուբինով, էջ 396 նշանա-կում է «աստիճան» և փոխառեալ է հայերէ, նից'-կայ նաև վրաց. դատանտալեբա «կըմ. կըմալ, տնտնալ, ասդին անդին սլքտալ», մո-տանտալե «սլքտացող, ծանրաշարժ», բայց նախաձայնը անհամապատասխան է։


Դանդան

s.

tooth, notch.

• , ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։


Դանդանաւանդ, աց, ից

s.

bit, curb;
bridle;
gag.

• ՓՈԽ.-Վրաց. დანდალი դանդալի «սանձ» Դ. թագ. ժթ. 28.-Ս.Գրքի թարգմանութեան ժամանակ վրացի թարգմանիչը հայերէն բնագրում գտնելով դանդանաւանդ բառը, տառադարձութեամբ պահել է, որ յետոյ ա-ղաւաղուելով՝ ստացել է այս ձևը (տե՛ս Մառ. ЗВО, 13, 19)։


Դանկ

cf. Դանգ.

• -Պհլ. dang, պրս. [arabic word] dāng կամ dānk «չորրորդ մասն միոյ տիրհէմի, որ է չորս եղ-ջերակորիզ. 2. չորրորդ մասն միոյ մսգալի, որ է վեց եղջերակորիզ», [arabic word] dāngāna «խնջոյքին մասնակցելու համար իւրաքան-չիւր անձի վճարած դրամը»։ Սրանք ծագում ևն պհլ. dānak, պրս. [arabic word] dāna, սանս. dhā-nā-«ցորենահատ» բառից (Երև. Ղրբ. դան)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. [syriac word] ︎ dankā «դիրհէմի 1Iε մասը», [hebrew word] tangā «պարսկական մի տեսակ դրամ», արաբ. [arabic word] dāniq «'1/︎ դիրհէմ», վը-րաց. დანგი դանգի, ուտ. թmնգm. ռուա ցախ. թանգա «դրամ», չաղաթ. [arabic word] tenge «մի տեսակ արծաթ դրամ» (Horn, § 536).-Հիւբշ. 134։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

• , ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն