Entries' title containing ն : 10000 results

Իննսնեմեայ

adj.

cf. Իննսնամեայ.

· Calfa

NBHL (2)

Եւ թէ սառա իննսնեմեայն ծնանեցի։ Առնոյր զսառա զիննսնեմեան. (Կիւրղ. ծն.։)

Եթէ հարիւրեմեանն եւ իննսնեմեանն ծնեցին. (Փիլ. ՟Գ. 56։)


Իննսնեակ

adj. s. ninety (number).

· Calfa

NBHL (2)

ԻՆՆՍՆԵԱԿ որ եւ ԻՆՆՍՆԵՐԵԱԿ. Թիւն իննսուն կամ իննսներորդ.

Թուի ինձ իննսնեակն զերկրորդն բերել հարիւրեկին՝ ըստ ի բաց բառնալոյ զտասներորդմասն. (Փիլ. լին. ՟Գ. 56։)


Իննսներորդ, աց

adj.

ninetieth.

· Calfa

NBHL (3)

Յետինն ի կարգի իննսուն թուոյ.

զիննսներորդ զվեցերորդ սաղմոսն ասելով. (Սհկ. կթ. արմաւ.։)

Յամին չորեքհարիւրերորդի իննսներորդի եօթներորդի (թուականութեան հայոց), որ էր երկրորդ ան գերութեան մերոյ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Իննսնիցս

adv.

ninety times.

· Calfa


Իննսուն, նսնից

adj.

ninety.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «90» Եզեկ. խա. 12. Ա եզր ը. 66. Բ. մակ. ը. 11. որից իննսնամեայ Նն. ժէ. 17. իննսնամեան Բ. մակ. զ. 24. ին-նըսնեմեան Կիւրղ. ծն. իննսներորդ Սհկ. կթ. արմ. ևն. կայ նաև ըննսունամեայ Վրք. հց։

= Բնիկ հայ բառ. միւս հնդևրոպական ցե-ղակիցներն ունին՝ սանս. navati, թոխար. numka. ñuñka, զնդ. navaiti, պհլ. navat, փարս. nawāt, պրս. [arabic word] navad, աֆղան. nevi, navē, բելուճ. navai, քրդ. nud (Horn § 1049), յն. ἔνενὴϰοντα, հոմեր. ἐννήϰοντα (Boisacq 252), լտ. nonaginta (սաան. no-venta, ռում. nouedeci, իտալ. novantal ռուս. дeвяноcтo, բուլգ. devendesét, չեխ. devadesát (Berneker 189), լիթ. devynios, գոթ. niun tē̄hund,հբգ. niunzo, գերմ. neuun-zig, անգլ. ninety ևն, որոնք դժուար է միա-բանել իրար հետ։ Հայերէնի ամենամօտիկ ձևն է հոմեր. ἔννήϰοντα։

Ուղիղ մեկնեց Böttich. Arica 62, 13 ին։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Ջղ. իննըսուն, Ագլ. ին-նա՛սուն, Գոր. իննա՛սսուն, Ղրբ. իննա՛սուն, ըննա՛սուն, Շմ. Սլմ. իննանասուն, Մրղ. իննանացցուն, իննmնացցուն, Տփ. ինըսուն, ինանասուն, Հնդ. Սչ. նըսուն, Մկ. Մշ. ինսուն. միւսները (ինչպէս Կր. Պլ. Ռ. Զթ. Ննխ. Վն. Խրբ. Հմշ.) գործածում են թրք. doqsan >դօխսան ձևըս

NBHL (5)

երկայնութւն նորա իննսուն կանգուն. (Եզեկ. ՟Խ՟Ա. 12։)

Յաղագս իննըսնին թուոյ ոչ լուռ անցանել կալ. (Փիլ. լին. ՟Գ. 56։)

Ոչ ասացեր՝ թէ եօթնեկին, այլ չորս հարիւր ընդ ըննսնին. (Յիսուս որդի.։)

Էր յայնժամ կռիտիաս գրեթէ հուպ ամաց տննսնից. (Պղատ. տիմ.։)

ἑννενήκοντα nonaginta ինն անգամ տասն. տասամբ պակաս քան զհարիւրն. ըննսուն. տօքսան.


Իննօրեայ

adj. s.

of nine days;
novena.

· Calfa

NBHL (2)

Ինն աւուրց. ինը օրւան.

Ի կատարման իննօրեայ յիշատակի սրբոյն մետրոփանոսի. (ՃՃ.։)


Ինչ, իրիք, իմիք, իւիք

s. adj. adv.

thing, some thing;
some, a, an, one, certain, single, any;
աւուրս —, some days;
պտուղ —, some fruit;
չիք —, չէ —, nothing, it is nothing, no matter;
չգիտեմ —, I know nothing, I know nothing about it;
Ի՞նչ, what? Which? զ— ժամ է ? what o'lock is it? զ— ասէ ?what says he ? առ զ— իցէ ? to what purpose ? cf. Զի՞նչ;
յ— օրէնս ? in what law? in what religion or custom? իւիք իւիք, in something, somehow;
by which, whereby.

· Calfa


Ինչ ինչ, իրիք իրիք

s.

something;
զ— ինչ ? what? what thing? cf. Զի՞նչ.

· Calfa


Ինչ, ընչի

s.

thing, something;
ունիմ — ասել քեզ, I have something to tell you;
յ— ածել, to create;
ամենայն որ — իմ է՝ քո է, all that I have is thine.

· Calfa

NBHL (54)

Անհոլով, որպէս մասնական անուն իմն. որոյ եւ մուրացածոյ հոլովքն անկ են եւ սմին. τις, τι quoddam, aliquid, aliquot;
ullus, -a, -um. մէկ, մը, իք մը, քանի մը.

Բան ինչ է ինձ ընդ քեզ։ Զբան ինչ մեծ առ քեզ հասուցանեն, եւ զփոքր ինչ դատաստան ինքեանք դատեսցին։ Բարք ինչ ոչ գոյին նոցա ընդ ասորիս։ Ունի՞ք ինչ կերակուր։ Եբեր մասն ինչ։ Եկին ի ջուր ինչ, ի տեղի ինչ, ի կղզի ինչ։ Օտար ինչ իրք։ Պտուղ ինչ։ Խէթ ինչ։ Բարի ինչ կամ չար։ Ժամանակ ինչ։ անցին աւուրք ինչ։ Շնորհս ինչ հոգեւորս։ Եւ ոչ այլ ինչ արարած։ Եթէ իցէ ինչ յառնն վնաս։ Եւ սա ապիրատ ինչ ոչ գործեաց։ Գործ ինչ ոչ գործեն. եւ այլն։

Յետ ամաց ինչ. Յհ. կթ.։ գ. Կամ գ. Իր ինչ. բան մը.

Հարկ է նմա ունել ինչ ի քոց ընչից առ իս։ Ունիմ ինչասել քեզ։ թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (խէթ) զումեքէ։ Խնդրէր ինչ ի նմանէ։ Առնուլ ինչ ի տանէ իւրմէ։ Ակնունէր առնուլ ինչ ի նոցանէ։ գնեա՛ ինչ որ պիտոյ իցէ մեզ ի տօնիս, եւ կամ զի աղքատաց ինչ տացէ։ Ուսանել ինչ կամիցին։ Ունի ինչ պատմել նմա։ Եկն թէ գտանիցէ ինչ, եւ ոչ ինչ եգիտ։ որ ծածուկ ինչ գործէ։ Զոր ինչ առնելոց ես, արա՛ վաղվաղակի։ Զոր ինչ խիդրիցէք յանուն իմ։ Ոչ ինչ է պիղծ. բայց այնմ՝ որ համարիցիոք ինչ պիղծ, նմա է պիղծ։ Միթէ ագահեա՞ցին զձեր տիտոս։ Ոչբերաք ինչ յաշխարհ, եւ ոչ տանել ինչ կարասցուք։ Ո՛չ թլպատութիւն ինչ է (յն, ինչ զօրէ), եւ ոչ անթլպատութիւն։ Մի՛ ինչ ըստ գրգռութեան (յն. ոչինչ), Արժանի մահու ինչ գործեցի։ Համարիցի լինել ինչ, եւ չիցէ։ Զկարծելոցն եթէ իցեն ինչ։ Ոչ այն ոք ինչ է՝ որ անկեացն։ Սակաւ ինչ առնուցու։ Մի՛ ինչ կորիցէ. եւ այլն։

Ամենայն ինչ նովաւ եղեւ։ Զամենայնինչ ի փառս աստուծոյ արասջիք։ Էր նոցա ամենայն ինչ հասարակաց. ըստ յն. ասի, ամենեցուն, զամենեցուն, ասենայնքն։ Տե՛ս եւ Այս ինչ, Այն ինչ. որ ինչ. Խուն ինչ. Սուղ ինչ. Փոքր ինչ եւ այլն։ Գտանին եւ նախդրիւ հոլովքս.

Մի՛ մերձենայցէք յինչ ի դոցա. (Թուոց. ԺԶ. 26։)

Ո՛չ յինչ ի մեր հայեցեալ. այսինքն կարոտեալ. (Ոսկ. յհ. Ա. 9։)

Խրատ բան՝ բացասութեամբ գլխաւորեալ, յորդորելով յինչ, եւ կամ հրաժարեցուցանելով. (Պետ.։)

երկուս ինչս խնդրեմ ի քէն. (Առակ. Լ. 7։)

Նպաստ լինիցի՝ երկուս ինչս ճանաչել. (Եւս. քր. Ա։) Տե՛ս եւ ԶԻՆՉ, ուղղ. եւ Հյց։

Եթէ զ՝ինչ եւ (յն. զիմն,) առնիցէք. (Ա. Կոր. Ժ. 31։) Այլ անսովոր են հոլովեալքն ի վերջոյ ըստ ասորի ոճոյ.

Իբրեւ մեծաւ ընչիւ հպարտացեալ պարծ էին իրօքն զոր գործէին կախարդութեամբ։ Ընդդէմ ամենայն ընչի՝ զոր հարցանէին ցնա, զայս տայրնոցա պատասխանի. (Եւս. պտմ. Դ. 7։ Ե. 1։)

Յամնայն ընչէ որ զայլոյ շինեալ քակիցէ. (Մծբ. Ժ։)

Ոչ գողացաւ զնա ընչիւ (այսինքն իւիք, կամ ինչ մի ի նմանէ)։ Առանց տարեր ընչի (այսինքն իրիք) պիղծ է եւ ոչ եթէ բնութիւն նորա պիղծ է։ Ի չա իրաց ընչէ։ Մատնեաց զնոսա՝ ոչ ի ձեռն այնր ընչի՝ զոր ատէին։ Ի մէջ երկուց ընչից մտին։ Մի՛ կորիցէ անձն կատարեալ փոխանակ փոքր ըիչի. (Եփր. ծն.։ Եփր. ել.։ Եփր. հռ. եւ այլն։)

ԻՆՉ. որպէս Ոմն, ոք. մանաւանդ իբրու թարմատար (զորմէ զկնի).

Ժողովեցան առ նա ամենայն զօրք, եւ սակաւք ինչ մնացին տրիփոնեայ. (Ա. Մակ. ԺԵ. 10։)

Չարիքն՝ որք լինին անձի՞նք ինչ իցեն, թէ արգասիք անձանց։ Ոչ եթէ անմիտ ինչ ոք եղեւ նա յաստուածոյ. (Եզնիկ.։)

ԻՆՉ. Թարմատար, կամ ի զարդ, կամ որպէս մակբայ, ունելով զզօրութիւն բառիցս Բնաւ. երբեք. իւիք. առաւել ընդ ձայնիս Ոչ կամ Մի՛. cf. ՈՉԻՆՉ. իսկի.

Եթէ վնասեսցէ ինչ ընկերի իւրում։ Եթէ ինչ զդոսա խորամանկել կամ տրտմեցուցանելյօժարեսցուք։ Միթէ մա՞րթ ինչ իցէ։ Ոչ եթէ իմով ինչ շնորհօք եկի։ թէ կարօղ ինչ ես։ Մի՛ ինչ վասն ազդին խղճիցէք։ հրէից ինչ չեմ վնասակար։ Եւ ո՛չ ի կայսր ինչ վնասակար եմ։ Չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։ Ո՛չ՝ եթէ չուտեմք, պակասեմք ինչ. եւ ո՛չ՝ եթէ ուտեմք, առաւելումք ինչ։ Ո կասկածէին եւ ոչ ի միոջէ ինչ երկիւղէ. եւ այլն։

Ոչ եթէ վայրապար զցանկութիւն ինչ ի միջոյ բառնայ։ Ոչ եթէ ի բնութենէն ինչ լինիցի. (Ոսկ. մտթ.։)

Ամենեւին գրով ինչ ոչ վարէին. (Եւս. քր. Ա։)

Ինչ մի կամէր աւելի պաշտօն ի տեղի անդր ցուցանել. (Գ. Մակ. Ա. 6։)

Ոչ առ բազում ժամանակս ինչ՝ թողուլ զանօրէնս. (Բ. Մակ. Զ. 13։)

Տե՛ս դու, զի ոչ ի տանջանաց երկեայ ինչ ես. (Ագաթ.։)

Վասն ողորմութեան իմոյ սիրեցի զքեզ, եւ ո՛չ վասն քո ինչ. (Գէ. ես.։)

Մի՛ սքանչանայք ինչ. (Պղատ. օրին. Զ։)

Յոյժ իմն երկուացեալ աստանդին միտք տխմար մարդոյ վասն ինչինչ կերակրոց. (Մծբ. ԺԳ։)

Զայլ հրովարտակս թագաւորեաց՝ որ վասն ինչ ինչ ի պատիւ տաճարին տուեալ էր. (Բ. Մակ. Բ. 13։)

Ինչ ինչ եւ յասորւոց ընկալան տեղեկութիւն կարգաց. (Լմբ. պտրգ.։)

Յորս գտանի ինչ ինչդժուարիմաց. (Բ. Պետ. Գ. 16։)

ա.մ. ՈՉ ԻՆՉ. ոչ իրիք, իմիք, իւիք. ա.մ. cf. ՈՉ։ որ եւ ինչ ոչ. Ոչ իմն. եւ ոչ մի ինչ. բնաւին ոչ. ոչ բնաւ. ոչ այնչափ.

Ոչ ինչ գիտեմ։ Ոչ ինչ ապախտ արար՝ զոր միանգամ պատուիրեաց նմա։ Չէր ինչ իմիք պիտանացու։ Որ ոչ իմիք է պիտանացու։ Ապաքէն եւ ոչ իւիք։ Ոչ անց եւ ոչ զիւիք յամենայնէ (յն. զոչինչ յամենայնէ)։ Ինչ ոչ ասաց կամ վնասեաց։ Ինչ ոչ գիտէին։ Ոչինչ նեղիք ի մէնջ։ Ոչինչ կրտսեր ես յիշխանս յուդայ։ Ոչինչ կարի հեռի էր ի տանէն. եւ այլն։

Օրէնքս ոչ տայ հրաման կնոջ լինել երաշխաւոր յոչ եւ մի ինչ իրս. (Մխ. դտ.։)

ԻՆՉ 2 (ընչի. եւ ԻՆՉՔ, ընչից.) գ. Գոյակ. եւ Գոյք. Որ ինչ կայ իրօք, իր գոյաւոր. եւ Զոր ինչ ունի ոք. ստացուած, մեծութիւն։ Ըստ առաջնոյն առաւել եզակի վարի, եւ ըստ երկրորդին առաւել յոքնակի։ Որպէս ὥν, ὅντα ens, entia. երած բան.

Զարարածս յորժամ կամեցաւ, սկիզբն արար լինել, ոչ յընչէ, այլ յոչնչէ. զի ինչ նա միայն է. (Եղիշ. Բ։)

Եցոյց յոչնչէ յինչ զչէսն։ Ընչի իմիք յոչնչի չէ հնար գնալ. (Եզնիկ.։)

Զանինչն ինչ արարեր, զանգոյն գոյացուցեր. (Խոսր. պտրգ.։)

Զայն ինչ ( ան ըստակը ) որ թագաւորին խոստացեալ էր (Բ. Մակ. Դ. 27։)

Ակն ունէր, թէ տացի ինչ նմա ի պօղոսէ. (Գծ. ԻԴ. 36։)

Պարտ է՝ որ ինչ արժէ ինչն, զգինն ճշդիւ խընդրել. (Բրս. հց.։)

Զստացուածս եւ զինչ վաճառէին։ Զամենայն զինչս իւրեանց զոր ստացան։ Ինչք նոցա ի միասին բնակելոյ։ Ստացուածք ընչից նորա։ կողոպտեսցէ զինչ քո. ընչիւք բազմօխ երթիցեն ի տունս իւրեանց։ Վաճառեա՛ զինչս քո, եւ տուր աղքատաց։ Ոչ ոք ի նոցանէ ասէր զընչից իւրոց, թէ իւր իցէ։ մեծութիւն ըիչից։ զինչս եւ զփառս տաց քեզ. եւ այլն։

Եթէ չըկարիցես անինչ լինել, տաջիր աղքատաց յընչիցն (յն. ի գոյիցն՝) զոր ունիցիս. (Ոսկ. մ. Բ. 20։)

Պէտք են ընչից, եւ առանց սոցա անկար է լիել ինչ յարժանեացն. (Պիտ.։)

Ինչս պարտ է ստանալ վասն սիրելաց, եւ ոչ սիրելիս վասն ընչից. (Ոսկիփոր.։)

Ի մանկութենէ մինչեւ ի նոյն ժամն ի՞նչ մեղք է գործեալ, կամ յանցեալ աւուրն ի՞նչ մեղօ է գործեալ, կամ յանցեալ աւուրն ի՞նչ է սխալեալ բանիւ. (Խոսր.)

(Քան զոր ի՞նչ այլ ամբարշտութիւն վնասօղ եւ դաժանական.) (Լմբ. հանգ.։)

Ցօրութիւն ի՞նչ է բանիս այսորիկ։ Եթէ անկանէիր ի ձեռս աւազակեաց, ի՞նչ առնէիր. (Վրք. հց. ԺԶ. ԻԶ։)

Վասն ի՞նչ պատճառի. (Յհ. իմ. եկեղ.։)

Զմտաւ կան ընդ մեզհեբրայեցիքն. Բ. Մակ. ԺԴ. 5։ Յի՞նչ այրս, կամ յո՞ր ծակս, կամ յի՞նչ քարածերպս մտցեն թաքիցեն. յն. ու՞ր. Թղթ. բարուք.։

Առ ի՞նչ ունի աւարտել՝ ոչ կարեմք նկատել. Լմբ. ստիպ.։

Զի՞նչ գործ գործեաց ընդ իս տէր Ղկ. Ա. 25։

Զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում. Ես. Ե. 4։ cf. ԶԻ՞ՆՉ, ԱՌ Ի՞ՆՉ. ԻՒ։

Յոչնչէ յինչ աստուած ըզմեզ։ կարծէ յընչի լինել, իբրեւ չիք հնար արարածոյ լինել բնութեամբ յընչի եւ յոչնչի. (Ճ. Է.։) Որպէս ὔπαρξις, ὐπάρχοντα substantia, -tiae;
facultas եւ χρῆμα ( խրիտ. որ եւ դրամ.) pecunia

ԻՆՉ 3 ա.մ. հրց. τί;
quid? ո՞ր. որպիսի. նէ՞. Ուղղական է առաւել ռմկ. իսկ նախդրիւէ ըստ գրոց.


Ինչք, ընչից

s. pl. property, fortune, substance, possessions;
riches, effects, goods and chattels;
estate, domain;
արկանել յընչից, to despoil or deprive of one's possessions.

· Calfa


Ինքն, ինքեան, ինքեանք, ինքեանց

pron.

he;
she;
self;
ես —, myself;
դու —, thyself;
նա —, himself, herself;
ընդ — բարբառել, to say to one's self, to talk with one's self;
յ— գալ, գալ — առ —, to come to one's self, cf. Զգաստանամ;
յ— ամփոփիլ մտաց, to concentrate one's ideas, to collect one's thoughts;
յ— արկանել, to attract, to win, to allure, to draw on, to entice, to gain;
յ— հանել, to snatch away, to possess one's self of, to appropriate;
ինքեան զօրութեամբ, by one's own power or force;
ըստ ինքեան, of oneself.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ինքեան կամ ընքեան, ինքեամբ. ինքեանք, ինքեանց) «ինքը» ՍԳր. Եզն. Վեց-օր. զանազան դարձուածներով և ոճերով՝ ըստ ինքեան, այսինքն, ինքն ըստ ինքեան, ինքն առ-ինքն. ինքն յինքն, ինքն իսկ ևն. ո-րից ինքնին ՍԳր. Բուզ. Եւս. պտմ. Ագաթ. ինքնեակ Ղևտ. իե. 5, 11. դ. թագ. ժթ. 29, ինքնեկ Ա. մակ. ե. 19. ինքնանեռել «ոռնա դատել» Եփր. մատ. բ. 221. ինքնակալ Ա-գաթ. ինքնաբուղխ Վեցօր. ինքնակամ ՍԳր. Ոսկ. ինքնակաց Ոսկ. ես. Սեբեր. Եզն. ինք-նամատոյց Կոչ. ինքնատես Ագաթ. Կորիւն, ինքնիշխան Կոչ. յինքնաքարշումն Եփր. դտ. ևն. (ԱԲ ունի 231 ածանց՝ ինքն բառով)։ Յե-տին գրչութեամբ ինք ձևն ունին Խոսրովիկ, Արծր. Լմբ. Նչ. կան նաև ընքնագիր, ընքնի Եփր. համաբ. 115 ևն գրչութիւնները, նոր բառեր են ինքնաբերաբար, ինքնագոհ, ինք-նակամօրէն, ինքնակենսագրութիւն, ինքնա-պաշտպանութիւն, ինքնավարութիւն, ինքնա-վստահ, ինքնուսուցիչ, ինքնօգնութիւն ևն։

Windisch. 34, Lag. Urgesch. 46. Müller SWAW 41, 155. Boрp, Gp. comp. I1 293, Տէրվ. Altarm. 63 և Նախալ. 22 ևն մեկնում են բառս՝ ին-ք-ն. արմա-տական մասը կազմում է ք, որի հետ

հմմտ. սանս. sva, զնդ. hva, xva, հպոս. uvā, յն. ἐ, fέο, fοι, fε, լտ. sui, sibi se, գոթ. seina, sis, sik, գերմ. sein, sich, հսլ. se, sebč, լիթ. sāvo, ալբան. vete, <հնխ. seuo-, suo-, suo-(Boisacq 208, Walde 754). -Boрp նախաւոր ին-մասը կցում է սանս. ana-ձևին. Տէրվ. Al-tarm. ին-=այն, որ նոյն է սանս. i-dam, ay-am ձևերի i, ay մասերի հետ։ Karolides Γλωσ. συγϰρ. 120 կապադովկ. ϰιϰιοῦ κιτιασὸ «ինքը, նա» բառերի հետ։ Հիւնք. կնիք բառից հանում է նիգ և ինքն։ Meillet MSL 9, 372 բառը վեր-լուծում է ին-քն, որի մէջ ին նոյն է համարում նո-յն բառի վերջի մասի և հնդիկ-իրանական im-, am-մասնիկ-ների հետ. անծանօթ է մնում -քն։ Բազմ. 1897, 591 համարում է ի դերանուա-նական արմատից՝ քն մասնիկով և ն յօդով։ Մառ, Гpaм. др. aрм. 152 ար-մատն է ի, որից է և իւր։ Patrubány, ormény tanulmányok (Budapest 1884) և SA 1, 197 իբրև իրն է քշում Boрp-ի մեկնութիւնը։ Pedersen, Ցուց. դեր. 41-44 ին-ք-ն, ուր ին և ն նոյն է ամենեք-ին բառի -ին մասնիկի հետ, իսկ ք= սանս. ča, լտ. que, որով ինքնին կամ ինքն ըստ ինքեան բառերի մէջ նոյն մասնիկը 3 և 4 անգամ կրկնուած է լի-նում։-Karst, Յուշարձան 413 թրք. kendu «ինքը»։

ԳՒՌ (dialectal) Ախօ. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Սեբ. Սչ. Տփ. ինքր, Ալշ. յինք, Ջղ. չինքը, Ագլ. Ղրբ. ինք'ը, Հճ. Մշ. Տիգ. ինք, Մկ. Վն. ինք', Շմ. ի՛նք'ի.-հյց. զինքն ձևից են կազմւում Պլ. ինքըզինքը, Ակն. ինքըզին-քը, իքզինքը, Շմ. իզի՛նք'ի, Ռ. զինք, Սլմ. զինք՝, Ասլ. ըզինք, ըզի*, Ոզմ. զէ՞նք, Մրղ. զի՛նքm, որոնցից Ռ. Ասլ. Սլմ. Մրղ. և Ոզմ. ռործածւում են նաև իբր ուղղական. ինչ. Ռ. զինք էգավ «ինքը եկաւ», զինքը ձէձէ՛ «ծե-ծե՛ր նրան»։ Ինքնեկ բառի վրայ տե՛ս ան-կանել։

NBHL (51)

Ստիպին պնդենինքեանք զինքեանս (ջուրքն) ելանել զեղուլ ընդ երկիր ծաւալել. (Վեցօր.։)

ԻՆՔՆ. յամենայն դէմս, որպէս Ես ինքն, դու իմքն, եւ այլն. Տե՛ս եւ ԱՆՁՆ իմ, քո, նորա։

Ինքն գիտէր զինչ առնելոց էր։ Ինքն գիտէր զինչ առնելոց էր։ Ինքն իսկ խոսեսցի վասն իւր։ Առնու ընդ իւր եօթն այլ այսս արագոյն քան զինքն։ ինքեանք սոքա ասասցեն։ Ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց.եւ այլն։

Զինքեանն սպանանէ փեսայ. (Խոր. ՟Բ. 81։)

Կարաց գերազանցել զամնեքումբք ծայրացուցանելով զինքեան հմտութիւն. (Պիտ.։)

Ինքեամբ կերակրեսցէ մեզ. (Արշ.։)

Նոյն ընքեան իսկ նման։ Սոքաընքեաց զներհակն ասեն. (Պղատ. եւթիփռոն.։)

Ինքեան իշխանութեամբ զամենեսեան ապրեցոյց. (Շար.։)

ԱՍԻ եւ զանանձն իրեաց.

ինքն հեղու, եւ տիկքն կորչին. (Ղկ. ՟Ե. 37։)

Յեզր ծովակի միոյ, որոյ աղի են ջուրքն՝ մանունս ունելով ձկունս յինքեան. (Խոր. ՟Ա. 10։)

Աղբերք մշտաբուղխ՝ ինքեանք ի նմին յորդութեան կան. (Եզնիկ.։)

Տե՛ս. եւ ԻՒՐ, իւրեան. αὑτός, -ή, -ό ipse, -a, -um Էական դերանուն առաւել յերրորդ դէմս, որպէս նա ինքն, նոյն ինքն, անձն իւր.

ԻՆքեանք ի նմին կաւոյ եմք. (Յոբ. ՟Դ. 19։)

Մի, աղաչեմք, մի՛ այսպէս չարաչար յաղագս ինքեանց խորհեսցուք, եւ մի՛ ի մեզ ինքեանս մխեսցուք սուր. (Դիոն.։)

Յիս ինքն զորացաւ. (Նար. եւ այլն։)

Զքեզ ինքն նախ քան զվտանդն բժշկեա՛։ Քեզ ինքեան աստուած զպարգեւզփրկական դեղն. (Ածաբ.։)

նոյն ինքն զդժոխս աւերեցեր. (Շար.։)

Զքեզ ինքդասէ արարի դատաւոր կամաց քոց. (Խոսր.։)

Զաստուծոյ մարդասիրութիւնն ի մէնջ յինքեանց ի բաց փակեցաք. (Առ որս. ՟Ե։)

ԻՆՔՆ. իբր Ինքեանք. գ.

Յինքն արկանէին զազգատոհմսն. (՟Բ. Մակ. ՟Ը. 1։)

Զիա՞րդ ինքն ոչ յինքանց ակն ածեն. (Վեցօր.։)

ԻՆՔՆ. ա. որպէս Նոյն. բուն, հելլենաբանութեամբ. ասըլ.

Տեղին ինքն ժառանգեաց զազգին խոտորութիւն. (՟Բ. Մակ. ՟Ե. 20։)

Ի նմին ինքն ի պետրոսէ. (Սարգ. եւ այլն։ Տե՛ս ՆՈՅՆ ԻՆՔՆ։)

Ինքն տէրն մեր. ինքն քրիստոս. ոչ է ի մեզ ածական, այլ գոյական՝ որ ունի զբացայայտիչ, իբրու Նա ինքն։

ԻՆՔՆ ԱՌ ԻՆՔՆ. ԻՆՔՆ ՅԻՆՔՆ. որպէս Անձամբ ցանձն. առանձինն. ինքնին. ինքնիրեն, ինքիրմէն.

Եկեալ ինքն առ ինքն՝ ասէ։ Ասէր ինքն առ ինքն. (Վրք. հց. ձ։)

ինքն յինքն խորհուրդ ինչ կալաւ. (Կիւրղ. ծն.։)

ՅԻՆՔՆ ԳԱԼ. Զգաստանալ. խելաբերիլ. սթափիլ. ի միտս լինել.

Առնն միտք յինքն եկին. (՟Գ. Մակ. ՟Բ. 12։)

Ի մէջ գիշերին յինքն եկեալ անտովն, եւ զարթուցեալ որպէս ի քնոյ. (Աթ. անտ.)

ԳՆԱԼ ՅԻՆՔԵԱՆ կամ ՅԻՆՔԵԱՆՍ. Երթալ առ իւրսն. գնալ ի տեղի իւր.

Դաւիթ գնայ յինքեան. (Նախ. ՟ա. թագ.։)

Էառ դաւիթ զգեղարդն եւ զկուժ ջրոյն ի սնարից նորա, եւ գնացին յինքեանս. (՟Ա. Թագ. ՟Ի՟Զ. 12։)

ԻՆՔԵԱՄԲ. որ եւ ԻՆՔԵԱՄԲ ԻՆՔԵԱՆ. ԻՆՔԵԱՆՔ ԻՆՔԵԱՄԲՔ. որպէս մ. Ինքնին. անձամբ անձին.

Ինքեամբ բարձեալ ունէր զխաչափայտն. (Զքր. կթ.։)

Եթէ դսրովեսցի սաստկապէս, ինքեամբ ինքեան վկայէ. (Նար. լ։)

Երթալ հասանեն ինքեան վկայէ. (Նար. լ։)

Երթեալ հասանեն ինքեանք ինքեամբք ի հարթ եւ ի միատարր տեղի. (Վեցօր.։)

ԻՆՔՆ ԸՍՏ ԻՆՔԵԱՆ. իբր մ. իւրով նութեամբ. ըստ բնութեան իւրում. յէուէ իւրմէ. էապէս. տիրապէս. իւրեւ. ինքնին.

որչափ ինչ ժամանակս ինքն ըստ ինքեան մնայ. (Անյաղթ պորփ.։)

Եւ ո՛չ մի բնութիւն ինքն ըստ ինքեան բաւեալ լինի՝ անապատ լեալ յառ ի նմանէ փրկութենէն. (Արիստ. աշխ.)

Ինքն ըստ ինքեան փանաքի եւ տկար է զօրութեամբ (մարդս)։ զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր. (Պիտ.։)

նախանձն ինքն ըստ ինքեան չար է. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

ԸՍՏ ԻՆՔԵԱՆ. ի փիլիսոփայական բանս նշանակ է բնութեան, գոյացութեան. որում հակակայի Ըստ պատահմանն.

Անանջատականացն են որ ըստ ինքեանց են եւեն որ ըստ պատահմանց. զանանջատականն աստուստ բաժանէ ի գոյացութիւն եւ ի պնտահումն. քանզի ըստ ինքեան ասելով՝ զգոյացութիւն նշանակեաց. քանզի սովորութիւն է արիստոտելի զբնութիւն ըստ ինքեան անուանել, որպէս ինքնագոյ. իսկ ըստ պատահմունքն ոչ առեալ լինինի գոյացումն բանի. (Անյաղթ պորփ.։)

ԸՍՏ ԻՆՔԵԱՆ. իբր մ. Ինքնին. առանձինն.

Զատեցաւ յայլոցն, եւ ներողութիւն եղեւ նմա՝ ըստ ինքեան ագանել. (Ոսկ. գծ.։)

Զոր ինչ ըստ ինքեան ոչ կարէ վճարել ոք, ի ձեռն այլոց վճարէ. (Բրսղ. մրկ.։)


Ինքնաբար

adv.

by himself, spontaneously, voluntarily, of one's own accord.

· Calfa

NBHL (3)

ինքնօրէն. ինքնին. ինքայօժար. եւ Տիտական.

Ինքնաբար բերիմք առ այս ցանկութիւն։ Ո՛ ինքնաբար, այլ ի նորա զօրութենէն զորացեալ. (Լմբ. սղ.։)

Ինքնաբար իշխանութեամբն տիրէ ի վերայ բարեաց. (Տօնակ.։)


Ինքնաբաւ

adj.

self-sufficient.

· Calfa

NBHL (6)

Անկարօտ է այլոյ իրիք, եւ ինքնաբաւ անձին. (Փիլ. իմաստն.։)

Բնութեամբի մարդկայնոցս ոչինչ հաստատուն, եւ ո՛չ հարթ, եւ ո՛չ ինքնաբաւ. (Ածաբ. աղք.։)

Միմեանց կարօտ ստեղծ զայս կենդանի զմարդ, եւ ոչ ինքնաբաւ։ Աստուած զմարդս ո՛չ ինքնաբաւ արար, այլ՝ խրատու եւ առաջնորդի կարօտ. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Որպէս եւ սրբոցն բաւական է առ ի գովութիւն, եւ յոժարեցելոցն յառաքինութիւն ինքնաբաւ ելեալ յօգտակարսն. (Բրս. գորդ.։)

Բնութեամբ երկարն (տառ) է ինքնաբաւ, եւ անկարօտ լծակցութեան ձայնորդի. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

αὕταρκης, αὑταρκέστατος (իբր ինքեան հերիք). sibi sufficiens, contentissimus ինքն բաւական ինքեան. իբրեւ շատացեալ. անկարօտ այլում յո՛ր եւ է կարգի.


Ինքնաբեր

adj.

self-produced, natural, spontaneous.

· Calfa

NBHL (2)

Ինքնին բուսեալ, բաղխեալ, ծնեալ. եւ Ինքնաբոյս բարիք կամ բերք.

Ուր պայծառութիւն շատութեան պտղոցն է՝ իբր ինքնաբերս իմն։ Ինքնաբեր երկրի բանջարօք. (Բրս. պհ.։)


Ինքնաբերութիւն, ութեան

s.

natural production.

· Calfa

NBHL (2)

Լինելն ինքնաբեր, կամ ինքնաբոյս.

Եօթներորդ ամին ինքնաբերութեամբ յերկրին քանանացւոց. (Երզն. մտթ.։)


Ինքնաբողբոջ

adj.

of natural growth.

· Calfa

NBHL (2)

Ինքնին բողբոջեալ, կամ անդըստին ի բնէ ընձիւղեալ.

Ստեփաննոս ինքնաբողբոջ (ծաղիկ՝) գլխոյ իւրոյ յատուկ պսակիչ. (Ճ. ՟Գ.։)


Ինքնաբոյս

adj.

self-produced, natural;
that produces naturally.

· Calfa

NBHL (6)

լինի ի նմա բամբակ անբաւ, եւ գարի ինքնաբոյս. (Խոր. աշխարհ.։)

Պարսպեալ ինքնաբոյս քարամբք. (Պտմ. աղեքս.։)

Կամ Բնածին. ընդաբոյս. որ եւ ԻՆՔՆԱԲՆԱԿ.

Առյուծ ոչ ուսանի, զի ինքնաբոյս ունելով զինքնիշխանական կամս. յն. բնավորեալ. (Դամասկ.։)

αὑτόφυτος ex se ipso pullulans, natus, procreatus Ինքնին բուսեալ՝ առանց մշակութեան կամ արուեստի. ինքիրմէ բուսնօղ.

Ինքնաբոյս ամենայն բարեաց. յն. αὑτοπηγή , այսինքն ինքնաղբիւր, իբր ինքնաբուղխ պատճառ։


Ինքնաբորբոք

adj.

that which inflames, or excites itself.

· Calfa


Ինքնաբուղխ

adj.

that flows or takes its rise naturally;
self-produced;
spontaneous, natural.

· Calfa

NBHL (12)

Այլեւ յարտասուէն՝ յնքնաբուխ ջըրէն՝ պարգեւեա՛ մեզէն. (Գանձ.։)

Ինքնաբուխ ամենեցուն եւ բաւական առ պէտսն ջուր մատուցանի. (Բրս. հց.։)

Լեառն թաբոր շուրջ զիւրեաւն ունի ինքնաբուխ գուբս ջրոյ. (Եղիշ. երէց.։)

Ջուր ինքնաբուղխ կայ կողմ բեթղեհեմի. (Լմբ. սղ.։)

ԻՆՔՆԱԲՈՒԽ կամ ԻՆՔՆԱԲՈՒՂԽ. ինքնին բղխեալ. ի բնէ հոսեալ. որպէս յն. αὑτόρρυτος per se vel sponte profluens ինքիրմէ վազօղ.

Տեառնամայր աղախինն՝ ինքնաբուղխ կենդանի ջրոյն եղեւ. (Ճ. ՟Գ.։)

ԻՆՔՆԱԲՈՒՂԽ. որպէս ինքնաբոյս, ինքնաբեր.

Որք անդստին ինքնաբուղխ բուսովք իւրեանց տուան մեզ ի կերակուր. (Վեցօր. ՟Է։)

Անսպառ իսկ, եւ ինքնաբուղխ ունէին զամենայն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Ինքնաբուղխ կամօք իւրեանց խոտորնակ խորհրդովք յեղուլ տապալել կամին զբանս աստուածեղէն գրոց. (Վեցօր. ՟Բ։)

Եւ որպէս Ինքնակամ. ինքնայօժար. կամակար. αὑτόματος, -τα a se ipso faciens, spontaneus

ԿԱՄ ներգ. Ինքնին եւ իւրմէ բղխօղ.


Ինքնաբուն

adj.

natural, innate;
— բարի, naturally good.

· Calfa

NBHL (6)

Ինքնաբուն զօրութեան աստուծոյ։ Ինքնաբոյն իւրեանոյ զօրութեամբ փառացն վերացեալ. (Ագաթ.։)

Ինքնաբուն իշխանութեամբ յաղթեաց մահու. (Գանձ.։)

Ինքնաբու՛ն բարի. (Նար. ՟Գ։)

Յինքնաբուն մարմին վարուցս ի ներքս մտեալ։ Յինքնաբուն մերս մարմին. (Անյաղթ եւ Շ. բարձր.։)

Որպէս որք ինքնաբուն առնիցեն պատկեր, եւ ի բաց առնցուն զամենայն՝ զոր առ ի խափան մաքուր տեսութանն իցէ եդեալ ի վերայ. (Դիոն. ածայ.։)

ԻՆՔՆԱԲՈՒՆ αὑτοφυής nativus, innatus, naturalis, proprius որ եւ ԻՆՔՆԱԲՆԱԿ ասի. Բնածին. ընդաբոյս. բու՛ն. բնական. սեպհական. յատուկ. բնիկ.


Ինքնագէտ

adj.

that knows by himself.

· Calfa

NBHL (2)

Ինքնին գիտակ, եւ գիտելով կամ իմաստասիրելով.

Ի մերոց մտաց ինքնագէտ իմասցուք զակնարկելն պատճառանացն արարածոցս. (Վեցօր. ՟Լ՟Բ։)


Ինքնագիր

adj. s.

original, autographic;
autograph, original manuscript.

· Calfa

NBHL (6)

Նամակս հրովարտակաց ինքնագիրս յերկոցունց կողմանց մեքենաւորեաց. (Նար. խչ.։)

Երկրորդ գրեցաւ սա ի ձեռահիւսէն տեառն յոհաննու, որ յինքագրէն սարգսի վերափոխեաց Յինքնագիր սարգսի յառաջին շարահիւսէն օրինակեալ. (Յիշատ. սարգ.։)

Զի եւ նա ինքնագրով (կամ ընքնագրով) ասէ, եւ նորաձեւելով. (Պղատ. եւթիփռոն.) ուր եւ բանիւ ասի.

Ոչ եւսի ձեռն անգիտութեան ինքնագիր (կամ ընքնագիր) լիցինիմ, եւ ոչ նորաձեւեմ զայսոսիկ։

Զի՞նչ էիր, ուստի եղեւ քեզ դաւաճանութիւնդ այդ, զի մեք ոչ յաղագս քո լիցուք ինքնագիրք։

αὑτόγραφος, -ον sua manu scriptus, scriptum;
una manu exaratum. Յինքենէ, անձամբ ձեռամբ իւրով գրեալ, կամ գըծագրեալ. բնագիր բոլորակին կղոդիոսի պտղոմեան տիեզերագրութեանցն չափոց. (Խոր. աշխարհ.։)


Ինքնագիւտ

adj.

found out, discovered or invented by one's self;
self-produced, spontaneous.

· Calfa

NBHL (4)

Յինքենէ գիտեա. անձամբ հնարեալ.

ինքնագիւտ բարիք, կամ տիպք, կամ չար, կամ ամպարշտութիւն. (Լմբ. իմ.։ Սկեւռ. աղ.։ Տօնակ.։ Գէ. ես.։)

Եւ որպէս Ինքնին գտեալ, ի վեր երեւեալ, բղխեալ.

Մարգարէացաւ նոցա վասն ինքնագիւտ ջրոյն յանապատին. (Վրդն. սղ.։)


Ինքնագլուխ

adj. s.

independent, absolute, free;
autocephalus.

· Calfa

NBHL (3)

Ատտիկոս ինքնագլուխ եպիսկոպոս կոստանդնուպօլոյ. (Խոր. ՟Գ. 5։)

Ինքնագլուխ աթոռ (կիպրոսի), եւ այլն. (Ոսկիփոր.։)

αὑτοκέφαλος autocephalus որպէս ռմկ. ինքիր գլխուն .... Ոյր գլուխն չէ անկեալ ընդ այլոյ իշխանութեամբ. եւ Որոյ հայրապետն ձեռնադրի յիւրոց եպիսկոպոսաց. ազատ. ինքնիշխան.


Ինքնագոյ

adj.

self-existent;
natural.

· Calfa

NBHL (17)

Որպէս ռմկ. ինքը. Ինքն. մանաւանդ յորժամ կայցէ այլ յօդ՝ ս, դ.

Ինք իւր լինի հակառակ, եւ ինքեան բանիւ զիւրն ստեղծմանէ զբան. (Խոսրովիկ.։)

Եւ ինք ել գնաց։ Եւ ինք փութացաւ գոյժ ետ. (Արծր.։)

Նոյն ինքս պատմէ. (Լմբ.։ եւ Նչ.։)

Վասն զի ինքդ է բաշխող, եւ նոյն ինքդ բաշխի ի միջի մերում միշտ անծախապէս. (Պտրգ.։)

Զի աստուծոյ չէ ինչ պատճառ, ինք պատճառաւ գոյից պատճառ. (Յիսուս որդի.։)

αὑτοεῖναι ipsum esse, qui est per se ipsum որ ինքնինեւ ինքեամբ միշտ գոյ. անեղ. անստեղծ. սեպհական ստորոգելի աստուծոյ.

Ինքնագոյ եւ ինքնակեանք մի բոլորիցս գերագոյն սկիզբն եւ պատճառ. (Դիոն. ածայ.։) ուր թարգմանեալ կայ նաեւ Ինքնագոլ։

Որպէս ինքնագոյ է, նոյնպէս եւ ինքնանուն է. (Եղիշ. ՟Բ։)

Ինքնագոյ, եւ գերագոյ. (Սկեւռ. աղ.։)

Կամ իբր Ինքնագոյական. անեղական. արարչական. աստուածահրաշ.

Որ ինքնագոյ հրաշիւք հիմնեցոյց ի վերայ հիման սուրբ առաքելոցն. (Շար.։)

ԻՆՔՆԱԳՈՅ. ըստ փիլիսոփայից՝ իբր Ըստ ինքեան կամ յնքեան ենթակայացեալ. որ եւ ԻՆՔՆԱՍՏՈՐԱԿԱՅ. որպիսզի է գոյացութիւն. ուր Պատահումն ի գոյացութեան եւեթ գոյ՝ այսինքն ենթակայանայ.

Սովորութիւն է արիստոտելի զբնութիւն ըստ ինքեան անուանել, որպէս ինքնագոյ ինքն յիքեան գոլով. (Դամասկ.։)

Զի ինքնագոյ է գոյացութիւն, ի գոյացուցչէն յիրաւի նախադասեցաւ քան զամենայն եկամուտսն, որ է պատահումն. (Ոսկիփոր.։)

ԻՆՔՆԱԳՈՅ ըստ ՟Գ նշ. որպէս Գոյացութիւն ըստ ինքեան ենթակայացեալ.

Ինքն յինքեան իմանայ, ինքն յինքեան հանգչի (հոգի բաժանեալ ի մարմնոյ) ... ինքնագոյ իմացութիւն, ինքնալուր, ինքնատես. (Եղիշ. հոգ.։)


Ինքնագոյութիւն, ութեան

s.

self-existence.

· Calfa


Ինքնագործ

adj.

self-created;
self-acting, that makes or works for himself, or by himself.

· Calfa

NBHL (19)

Չկարէ մին սպասաւոր՝ եւ ինքնագործ լնել. (Սեբեր. ՟Ե։ Տեսնե՞ս) (ասէ արիանոսն), զի սպասաւոր էորդի, եւ ոչ ինքնագործ, (Աթ. ՟Ը։)

Որ յանէից գոյացոյց զբոլոր եղեալքս ամենայն, ինքնագործ. (Նար. ՟Լ՟Դ։)

Ամենայն ժողովուղդն քահանայութեամբ է պատուեալ (ի պասեքն հրէից). քանզի ամենեքին ինքնագործ լինին ի պատարագագործութիւն. (Փիլ. ել. ՟Ա. 10։)

Խրատէ զմեզ ինքնագործ լինել. եւ առանց աւելորդաց, եւ ոչ բազում իրաց կարօտանալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։)

Դատաւոր ակնառու, ռազմիկ ինքնագործ. (Նար. ՟Ծ՟Ղ։)

պոռինկք խառնին ինքնագործսն ի պղծութիւն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Կամեցաւ ինքնագործ չարեօքնշիջուցանել զճրագն իսրայէլի. (Պիտ.։)

կործանեալ ի քումդ ինքնագործ հակամիտութեանց. (Նար. ՟Խ՟Դ։)

Ինքնագործ գիջութիւն. (Ոսկ. գաղ.։)

Կամ Ինքնին եղեալ. բնական կամ անպատճառ.

Արդ եւ զմովաբացւոցն ճառէ, զի մի ինքնագործ ինչ յառաջասաց իրքն կարծիցին. (Ոսկ. ես.։)

Եւ Անաշխատ. պատրաստական.

Գաղթէին մարդիկ յամրոցս ինքնագործս, եւ ապա սկսան շինել բերդքն. (Վրդն. պտմ.։)

Իսկ (Դիոն. եկեղ.)

ԻՆՔՆԱԳՈՐԾ. αὑτουργός qui per se operatur, sibi operans. Որ գործէ ձեռօք իւրովք զգործ պաշտաման, կամ զպէտս կարեւորս աշխատասէր. փոյթ. անձանձրոյթ.

ԻՆՔՆԱԳՈՐԾ. αὑτοπράττων suo arbitrio faciens, vivens. ինքնագլուխ անձնահաճ.

ԻՆՔՆԱԳՈՐԾ. αὑτοποιός, αὑτοποιητός a se ipso factus, sua sponte factus. Յինքենէ գործեալ. ինքնահնար. յանձնէ պատճառեալ.

Որպէս համակարգ եւ ինքնագործ ժողովոյն նուիրագործութեան. պարտի լինելհամագործ կամ նոյնագործ. որպէս յն. ταυτουργός ejusdem operationis.

αὑτουργός qui per se facit. իբր ն. Ինքնին եւ տիրաբար գործող. ինքնիշխան՝ ինքնազօր. որպիսզի է աստուած միայն.


Ինքնագործեմ, եցի

va.

to make by himself, to produce.

· Calfa

NBHL (5)

Զիա՞րդ ինքնագործէ. (պխ). զօրութեամբ իւրով առնէ զամենայն. (Աթ. ՟Ը։)

Զինագործեալն ի մեզ բարեվայելչապէս նախախնամութիւն ոչ մերժէր. (Դիոն. եկեղ.։)

Ինքնագործողն լինել ի մեզ նախախնամութեան որդւոյն յայտ էր. (Մաքս. ի դիոն.։)

Նախամուտ ինքնագործել ըզմեղս. (Մաշկ.։)

αὑτουργέω per me, vel manu mea facio. Ինքնին գործել. անձամբ կամ ձեռամբ իւրով առնել զոր ինչ եւ է.


Ինքնագործութիւն, ութեան

s.

own work, sole agency, own action, own composition.

· Calfa

NBHL (12)

Ոչ եթէ տկարացել ինչ էր հայր առ արարածոց ինքնագործութիւն. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Զի թէ տարաւ որդի՝ ստացուած գոլով ըստ ձեզ՝ զհօր ինքնագործութիւնն, տարցին եւ այլ ստացուածք. (Կիւրղ. գանձ.։)

Որ ինչ եւ իցէ յաշխարհիս յայսմիկ՝ ի նմանէ կատարեալ լինի յաստուծոյ. սակայն ոչ ինքնագործութեամբ ըստ աշխատաւոր կենդանւոյս վաստակելով, այլ զօրութեամբ վարէ անաշխատ. (Արիստ. աշխ.։)

Շնորհեալ ազգին ամենայնի ըստ ամենայն տարւոյ (ի պասեքի՝) ինքնագործութիւն զենլի պատարագացն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յինքնագործութեան վատթարիցն մեկուսիլ. (Մեկն. ղեւտ.։)

Խափանեն զկամս մարնոյ՝ զինքնագործութեան շօշափելեօք զաղտեղի շարժմանցն զհոսմունս. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Որպէս սովորական գոլ գօտւոյն պետք, իբրեւ զհանդերձեալ յինքնագործւթիւն հարկ է զսպեալ լինել. (Բրս. հց.։)

Նմա իւր լաւագոյն քան զամենայն սրբազանս կարգս՝ զինքնագործութիւնն տայ բաժին աստուածայինն օրինադրութիւնս զաստուածագոյնս սրբազանագործութիւնս. (Դիոն. եկեղ. իմա՛ իբր բու՛ն գործ, եւ պաշտօն անձին. որ հայի եւ ի յաջորդ նշ։)

Պատճառ մաքուր գոլով որոց ի բոլորս ինքնագործութեան. (Դիոն. ածայ.։)

Սահման արդարութեանէ՝ առաքինութիւն բաշխման ըստ արժանաւորութեան, կամ ինքնագործունեութեան հոգւոյն մասանց. (Մաքս. ի դիոն.։)

αὑτουργία per se ipsum facere. Գործելն ինքնին, կամ ձեռամբ իւրով. այլազգ յաստուած, եւ այլազգ յարարածս.

ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. ἱδιοπραγία propria actio. Սեպհական եւ յատուկ գործ եւ գործողութիւն.


Ինքնադէպ

adj.

fortuitous, casual.

· Calfa

NBHL (3)

Զի մի՛ կարծիցեն եթէ ինքնադեպ իցեն չարիքն։ Եւ զի մի՛ ինքնադէպ ինչ զիրսդ կարծես, ես իսկ ասէ յառաջագոյն գուշակեցի. (Ոսկ. ես.։)

Զի մի՛ ինքնադէպ թուիցին չարիքն։ Զի մի՛ ինքնադէպ զփրկութիւնդ կարծիցես. (Գէ. ես.։)

συμβεβήκος accidentalis σύμβαν accidens. Ըստ դիպաց եղեալ, ինքնին դիպեալ. յանկարծադէպ. դիպուածական.


Ինքնադէմ

adv.

face to face, personally, in person.

· Calfa


Ինքնադիմաբար

cf. Ինքնադէմ.

· Calfa

NBHL (5)

Առաքելական գնդին, առ որս ինքնադիմաբար խոսելով երանելի ձայնիւ կենարարն մեր քրիստոս, եւ այլն. (Կիւրղ. աղ.։ Կիւրղ. խչ.։)

Յաւետարանն ինքնադիմաբար ընդ մեզ խօսեցաւ տէրն։ Երեւեցաւ մեզ ոչ առակաւ եւ նմանութեամբ ի մասունս որպէս մարգարէիցն, այլ ինքնադիմաբար էութեամբ եւ բնութեամբ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

αὑτοπροσώπως in, vel sub sua persona, coram. անձամբ իւրով դիմաւ. ինքնին դէմ յանդիման. երես առ երես. դէմ առ դէմ.

Զկատարեալ պարգեւս ինքնադիմաբար ընձեռէր աշակերտացն ասելով, զխաղաղութիւն իմ տամ ձեզ. (Ոսկիփոր.։)

Նեբրովթ ինքնադիմաբար ասաց զինքն աստուած. (Արծր. ՟Ա. 2։)


Ինքնադսրով

adj.

that blames himself.

· Calfa

NBHL (2)

Որ ինքն զինքն դսրովէ, անձամբ յանձնէ դսրովեալ. անձնանախատ.

Ինքնադսրով անձնադատ գերի. (Նար. ՟Ի՟Ը։)


Ինքնազարդ

adj.

self-adorned, simple, natural;
— շնորհք, ingenuous grace;
— բանք, unaffected words

· Calfa

NBHL (2)

ինքեամբ զարդարեալ ի բնէ. բնական.

Ցուցանելով զննազարդ գեղեցկութիւն (տիեզերաց). (Արշ.։)


Ինքնազօր

adj.

absolute, supreme, sovereign.

· Calfa

NBHL (5)

Ինքնիշխան. (ինքնիշխան, ինքնազօր, ամենազօր. Շար.։)

Անքնին ինքնազօր ձայնիւ հրամայեալ. (Նանայ.։)

Արանցն բնութիւն եղեւ ինքնազօր իբրու կենդանիանհատակ բանին. (Պղատ. տիմ.։)

ՆՔՆԱԶՕՐ. αὑτοκρατής imperiosus. Բու՛ռն որպէս ինքնակալ, յիւր զօրութիւն յեցեալ.

αὑτοδύναμος per se potens. որ յինքենէ ունի զօրութիւն. ինքնին հզօր. ըստ ինքեան կարօղ.


Ինքնաթոյն

adj.

of a venomous nature.

· Calfa

NBHL (2)

Որ յիւրմէ ունի զթոյն. ի բնէ թունաւոր.

տնկեցի յոգիս՝ խոտս խայթողականս ինքնաթոյնս. (Նար. ՟Ձ՟Գ։)


Ինքնաժառանդ

adj.

hereditary, in his own right, possessed by inheritance.

· Calfa


Ինքնալոյս

adj.

of a luminous nature, bright, shining.

· Calfa

NBHL (3)

Որ յիւրմէ ունի զլոյս իւր. ինքնին լուսաւոր.

Զուարճացիր մարիամ, կանթեղդ ինքնալոյս. (Ճ. ՟Գ.։)

Իսկ ըստ յն. Ինքնալոյս. գ. ասի հոգին սուրբ, որպէս Ինքն իսկ լոյս։


Ինքնալուր

adj.

auricular, that has heard with his own ears;
that only takes counsel of himself, or only obeys himself.

· Calfa

NBHL (4)

Դու. ինքնալուր եղեր, թէ այլ ոք պատմեաց. (Աթ. արիան.։)

Իբրու ճանաչել նախ քանզլսելն, եւ նա հատակացն իւրաքանչիւրոց ինքնալուր եւ ինքնուսումն։ Ոչ առ վարդապետս ուսեալք, բայց ինքնալուր, եւ ինքնուսմունք. (Փիլ.։)

Մի՛ քում (կամ ընդդէմ քո) բանիցն ինքնալուր լինել իբրեւ ծառայի չարի. (Ածաբ. ժղ.։)

αὑτήκοος suis auribus audiens. Ինքնին լսօղ կամ տեղեկացեալ. եւ Մտադիր ունկնդիր. եւ Անձին իւրում լսօղ՝ քան այլոց.


Ինքնախաբ

adj.

self-deceiving, self-beguiled;
— լինիմ, to deceive, or flatter one's self.

· Calfa


Ինքնախաղաց

adj.

which flows of itself.

· Calfa

NBHL (2)

Որպէս Ինքնաբուղխ. ինքիրմէ վազօղ (ջուր).

Վտակային ջուր ինքնախաղաց. (Փիլ. տեսական.։)


Ինքնախորժ

adj.

desired by himself, voluntary.

· Calfa

NBHL (2)

Ինքնայօժար. ինքնակամ. յոժարակամ.

Չարչարեալն ինքնախորժ հօր հաճութեամբ նորոգէ զաշխարհ. (Զքր. կթ.։) (կամ Չարչարեալն ինքն. ախորժ հօր հաճութեամբ)։


Ինքնախօս

adj.

that speaks to himself;
that soliloquizes.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԻՆՔՆԱՍԱՑ. Յիւրմէ անձնէ՝ իւրով բերանով բարբառեալ. կամիւրական գրութեամբ ճառեալ.

Ինքնախօս բանիւք յորդորականօք զամենեսեան ջահեցուցանէր. (Վրք. ոսկ.։)

Աւետարանն ինքնախօս ճշմարտաբանութիւն տէրունի. (Տօնակ.։)

Ճառս եւ ինքնախօսս բանաստեղծս յարդարեալ. (Յհ. կթ.։)

Յիւ ինքնախօս գիրսն. (ՃՃ.։)


Ինքնախօսութիւն, ութեան

s.

soliloquy, monologue.

· Calfa

NBHL (4)

Ինքնախօս կամ ինքնասաց բան, կամ ճառ. եւս եւ Բնախօսութիւն.

Աւետարանին ինքնախօսութեան բանքն. (Շ. մտթ.։)

Աւետարանն փրկութեան ինքնախօսութեամբ որդոյն աստուծոյ. (Յհ. իմ. եկեղ.։)

Յասելն պղատոնի ի տիմէի տրամաբանութեանն, յորում ինքնախօսութիւն առնէ վասն արարածոցս. (Լմբ. յանառակն։)


Ինքնածին

adj.

self-begotten, self-born;
innate, natural.

· Calfa

NBHL (7)

αὑτόγονος, αὑτογενής, αὑτογένητος ipse per se genitus, ex se genitus եւ այլն. Ինքնին ծնեալ. ինքնին գոյացեալ. որպէս ինքնեղ. եւ Ինքնաբոյս, ինքնաբուղխ, դիւրածին. բնածին ընդաբոյս.

Զմարդիկ ինքնածինք (յօդեցին)։ Գազանք, յորոց կէսքն ինքնածինք էին. (Արծր. ՟Ա. 13։ Եւս. քր. ՟Ա։)

Զգեստս զինքնածինս. (Փիլ. իմաստն.։)

Հուր ինքնածին ի պէտս ժամու. (ՃՃ.։ ըիտանիք թշնամիք ինքնածին բուսեալք. Նար. ՟Է։)

Ինքնածին խորհուրդք. (Լմբ. սղ.։)

ԻՆՔՆԱԾԻՆ. Ինքնին եւեթ ծնօղ միածնին. կոյս եւ մայր.

Առ մարիամու ոչ հայր ոք հարկատրեաց, այլ կոյս ինքնածին. (Եփր. աւետար.։)


Ինքնակալ, աց

s. adj.

autocrat, monarch, emperor;
self-depending, independent, absolute, free;
— կամք, free will.

· Calfa

NBHL (9)

Յանտըւչական փառս էականին՝ ինքնակալ եղեալ վայելիցեն. (Ագաթ.։)

Յո՛ր կողմ միտէն ըստ ինքնակալ ինքնիշխան մարդկայն կամացն շարժումն. (Նիւս. կազմ.։)

Զոր ասէ՝ ինքնաշարժ, փոխանակ անձնիշխան եւ ինքնակալ ասելոյ է իմանալի։ Ի հարկէ գալն մեզ յառաքինութիւն՝ ոչ ինքնակալս ցուցանէ զմեզ ըստ իւքեանց. (Մաքս. ի դիոն.։)

Եւ հրաման յինքնակալէն կոստանդիանոսէ. Ինքնակալ վաղենտիանոս օգոստոս. (Խոր. ՟Բ. 86։ ՟Գ. 19։)

Որք յուղեայ կայսերէ ինքնակալքն հռոմայեցւոց կացին։ Առ ներոնիւ ինքնակալաւ. եւ այլն. (Եւս. քր.։)

ԻՆՔՆԱԿԱԼ. ա. իբր Ինքնաալական. թագաւորական.

Ինքնակա պետութիւնք իշխանականք. (Նար. առաք.։)

Մանաւանդ՝ αὑτοκράτωρ imperator. Միահեծան թագաւոր, կայսր հռոմայեցւոց.

αὑτοκατής qui sui juris est. Ինքնիշխան, անձն իշխան. ազատ. ինքնագլուխ.


Ինքնակալական, ի, աց

adj.

despotical.

· Calfa


Ինքնակալութիւն, ութեան

s.

autocracy, monarchy, empire.

· Calfa

NBHL (8)

Յութերորդ ամի ինքնակալութեան կոստանդեայ. (Խոր. ՟Գ. 8։)

Թագաւորեցուցանէին յինքնակալութեան իմն պայմանի պատուոյ զնա համարեալ. (Յհ. կթ.)

Արքայազունք են, եւ իխանականք ինքնակալութեանց, որդիք զօրութեանց. (Նար. ՟Լ՟Է։)

Եւ Անձնիշխանութիւն.

անձնիշխան գոլով մարդիկ՝ ի մէջ երկուց զօրութեանց արգելեալ կամք. եթէ խորհուրդացուցանեմք զինքնակալութիւն կամացս ի յաջակողմն, պատրաստական ձեռնտւ ըստ այնմ գործոց գտանեմք զաստուած. (Շ. ՟բ. յհ. ՟Ժ՟Ա։)

ԻՆՔՆԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ. իբր մ. ըստ յն. αὑτοκρατικῶς sicut imperator. Անձնիշխանաբար. եւ Ձեռներեցութեամբ մատակարարեալ. (Նիւս. կազմ.։)

Առանց պարտապանութեան իսկ, եւ ինքնակալութեամբ տիրեսցէ քաղաքին. (Պղատ. օրին. ՟Թ։)

αὑτοκρατορία, τὸ αὑτοκρατές libera et summa potestas, imperium. Ինքնակալ տերութիւն. միահեծան թագաւորութիւն. եւ Կայսրութիւն.


Ինքնակալուհի

s.

female autocrat;
empress.

· Calfa


Ինքնակամ

adj. adv.

voluntary, spontaneous, willing;
wilful, self-willed;
capricious;
voluntarily, willingly, spontaneously;
— կրօնք, superstition;
— անձնիշխանութիւն, free will

· Calfa

NBHL (24)

Ինքնական կամօք. (Խոր. Նոննոս.։)

Ինքնակամ յօժարութեամբ. (Խոր. Փարպ.։)

Վասն ինքնակամ երթին (Ոսկ.մ. ՟Բ. 1։)

αὑθαίρετος voluntarius, ultronius, sui arbitrii, liber. Որ ինչ լինի կամօք ւրովք. կամաւոր. ազտական. ինքնայօժար. ուզելով եղածը.

Պատուիրազանցութիւն յարակայ ինքնակամ սխալանք. (Նար. ՟Ժ՟Զ։)

Ինքնակամ ախտիւ շարժեալ, եւ այլն. (որ լինի եւ մ. ) (Շ. ընդհ.։)

Կամ Անիշխան. ազատ. տէր կամաց իւրոց.

Իմանալեաց ինքնակամ անձիշխանութիւնք. (Դիոն.։)

Ամենայն իմանալի տեսութիւն՝ թէ հրեշտակաց եւ թէ մարդկան՝ ինքնակամ, եւ անիշխան. (Մաքս. ի դիոն.։)

Իւրաքանչիւր ոք ի մէնջ ինքնակամ լինել ոչ պարտի. քանզի որ ինքնակամ է, յայտնի է բարձրամտութիւն ախտանալ. (Բրս. հց.։)

Ի վերայ ամենեցուն առաքելով զինքնաշարժն եւ զինքնակամ զօրութիւն. որոց պակասելոց լուծեալ եւ մեռեալ լինի մասն, ինքնակամ շնչոյն անբաժ եղեալ։ Պաճարեաց ինքնակամ շնչովն, որ ի ձեռն ջլացն հասանէ, առ ի շարժմունսն զյարձակումն եւ զզօրութիւն դնելով ի մարմին. (Նիւս. կազմ.։)

Ինքնակամ նահատակեալ ի վերայ օրինացն. (՟Ա. Մակ. ՟Բ. 42։)

Ընտրեաց ինքնակամ հասանել ի տանջանս. (՟Բ. Մակ. ՟Զ. 19։)

Իսկ (՟Ա. Մակ. ՟Ե. 24։) Ինքնակամ գնացին. իմա՛, վտարենջեալ անցին առ օտարս. (որպէս դասալիք, փախստեայ)։

Անկոչ՝ ինքնակամ յոժար երթեալ ի տունն. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Ինքնակամ զմահն յանձն առնելով. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Ինքնակամ արչարի. (Ագաթ.։)

ինքնակամ հնազանդել, կամ խնդրել. (Խոր.։)

Չարաչար է ինքնակամ մեղանչելն. (Կոչ. ՟Բ։)

Իսկ (Կողոս. ՟Բ 25։) Ինքնակամ կրօնիւք. յն. ըստ կամի ճգնութեամբ. ἑθελοθρησκία.

ԻՆՔՆԱԿԱՄ. αὑτόματος a se ipso faciens, sponte agens. Ինքնաշարժ. դիւրաշարժ. յեղաշարժ. որ ինքնին խլրտի կամ բերի. դիւրապատրաստ.

ԻՆՔՆԱԿԱՄ. ἐαυτῷ ἑπιτρέπων sibi indulgens. Որ կամ իանել զկամս ւր. անձնասէր. կամապաշտ.

ԻՆՔՆԱԿԱՄ. մ. αὑθαιρέτως, αὑτοπροαιρέτως, αὑτομάτως sponte, sua sponte, ultro եւ այլն. Ինքեան կամ իւրովք կամօք. կամակար ընտրութեամբ. յօժարութեամբ. կամաւ. կամաւորապէս.

Գովէին զինքնակամ մեղաց. (Ագաթ.։)


Definitions containing the research ն : 10000 results

Աժէք, էից

s. pl. value, price.

· Calfa

NBHL (2)

Արժէք. արժողութիւն. յարդ եւ դին իրաց. պահա, գըյմէթ.

Տուեալ նմա տեղիս, որ յոյժ պակաս էր ըստ աժէիցն անւոյ։ Առնու զաժէքն՝ մինչ նոր էր. (Լաստ. ՟Ժ։ Մխ. դտ.։)


Ալեւոր, աց

s.

gray-haired;
old man.

· Calfa

NBHL (3)

Ճշմարիտն ալեւորաց՝ ո՛չ մարմնով, այլ մտօք։ Ալեւոր հերովք, ալեւոր եւ խորհրդովք։ Ալեւոր հերով։ Ալեւորք հերօք. (Փիլ. լին.։ Ածաբ. մակաբ.։ Պտմ. աղեքս.։ Յհ. կթ.։)

Գարշելի ալեւոր։ Ի մեծամեծաց եւ յալեւորաց իսկ զոք ի մէջ ածցուք։ Միթէ զերիցա՞նց պատուոյ ասիցէ. ո՛չ, այլ զալեւորաց։ Այր ալեւոր իբրեւ հին աւուրց, եւ լի իմաստութեամբ ... Ասեն՝ ո՛չ զսովորական ձայնն, թէ ահաւասիկ ես եւ մանկունք իմ, այլ թէ մեք եւ ալեւորս մեր. (Խոր. ՟Բ. 85։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։ Արշար.։)

πολιός canus Ալիս ունղ ի մօրուսն. սպիտակացեալ մօրուօք եւ հերովք. հասեալ ի խոր ծերութիւն. ծեր. հին աւուրց. հալւոր, ճերմակ մօրուք. գօճաման, ագսագալլը, իխթիյար.


Ալեւորիմ, եցայ

vn.

to grow gray-haired, to grow old.

· Calfa

NBHL (6)

πολιοῦμαι canesco Ալեւոր լինել. ծերանալ յոյժ. հալւորնալ. գօճամագ.

Ալեւորեալ եւ լի աւուրբք։ Մինչեւ յալեւորել եւ ի ծերանալ մի՛ թողուր զիս. (Ծն. ՟Ի՟Ե. 8։ Սղ. ՟Հ. 18։)

Յոլովակի, որպէս վաթսնամենին ալեւորել. իսկ սակաւաւոր, որպէս ումեմն վաթսնամենի ո՛չ ալեւորել. (Պորփ. եւ Նիւս. բն.։)

Ծերք ձեր՝ աստուածային հանճարով ալեւորեալքն. (Ոսկ. գծ.։)

Սպիտականալ հերաց կամ մօրուաց իբրեւ զալիս փրփրեալ. աղարմագ.

Հեր գլխոյն ալեւորեալ էին, այլ մուրուքն սեաւ. (Բուզ. ՟Դ. 56։)


Ալէլուիա

s.

hallelujah.

· Calfa

NBHL (5)

Գլուխ բանից բարբառոյն եւ վախճան եդին զալէլուիայ. (Գ. Մակ. ՟Է. 9։)

Օրհնութիւն գովութեան ... Ալէլուիա ... Ալէլուիա. (Սղ. ՟Ղ՟Դ. ՟Ճ՟Դ. եւ այլն։)

Լուայ ձայն մեծ բազմութեան յերկինս՝ ասելով, ալէլուիա։ Եւ կրկին անգամ օրհնեցին եւ ասացին, ալէլուիա. (Յայտ. ՟Ժ՟Թ։)

Ալէլուիա, որպէս նախագոյն թարգմանեցին, գովեցէ՛ք զՏէր է. եւ արդ նշանակէ ալէլու՝ գովեցէ՛ք. իսկ իա՝ զՏէր կամ զԷն. (Եպիփ. սղ.։)

կամ ԱԼԷԼՈՒԻԱՅ. որ եւ ԱԼԷԼՈՒ. ἁλληλοώια alleluja բառ եբր. հալելու իահ Օրհնեցէ՛ք զԱստուած, կամ գովեցէ՛ք զՏէր. երգ փառաբանութեան.


Ալէծուփ, Ալէկոծ

adj.

subject to tempests, tempest-beaten, floating, agitated, troubled;
— առնեմ cf. Ալէկոծեմ;
— լինիմ, cf. Ալէկոծիմ.

· Calfa


Ալէկոծեմ, եցի

va.

to beat to and fro;
to agitate violently, to trouble.

· Calfa

NBHL (8)

Կոծեալ՝ ծփեալ՝ բախեալ յալեաց. խռովեալ. ուր իցեն յոյզք ինչ եւ ծփանք. չալգանըճը. մուղդարիպ.

Մինչդեռ ալէկոծն ծովածուփ իցէ ի մէջ բազում փորձութեանց։ Նմանեալ իսկ էր ծովածուփ ալէկոծն խռովութեանց։ Ակնկալցեն ամենայն հոսանաց, եւ ալէկոծ ծփանաց։ Հեղձեալ ի ծով աշխարհիս ալէկոծ կենօք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ Եղիշ. ՟Բ։ Մաշկ.։ Երզն. մտթ.։)

Բռնութիւնք հողմոյն ամբոխեալ զծովն՝ ալէկոծս առնիցեն զեզերսն. (Վեցօր. ՟Ը։)

Տարի ողջ հանդերձեալ էր (տապանն) ալէկոծ լինել։ Ընդ ծով անցանել, եւ ալէկոծ լինել. (Փիլ. լին.։)

Յամենայն կողմանց ալէկոծ լինէին միտք նոցա. (Եղիշ. ՟Ը։)

Ալեաց սաստումն ալէկոծէ զնա անհաստատուն։ Ալիք յանցանաց զիս ալէկոծեն. (Նեղոս.։ Շար.։)

Ալէկոծեն զմիտս եւ զզգայութիւնս։ Որ ալէկոծէ զմիտսն։ Մի՛ խռովեցուցաներ զամբոխեալս, մի՛ ալէկոծեր զբքացեալս. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Լմբ. սղ.։ Նար. ՟Ժ՟Է։)

κυμαίνω fluctuo Կոծել ալեօք. ալէկոծ առնել. ծփել. տատանել. եւ նմանութեամբ՝ խռովել. տակնուվրայ ընել. չալգաթմագ. ալթիւսթ էթմէք.


Ալէկոծիմ, եցայ

vn.

to float, to chafe, to grow troubled or agitated.

· Calfa

NBHL (3)

Ալէկոծ լինել. ծփիլ. տատանիլ. խռովիլ. չալգանմագ. մուղդարիպ օլմագ.

Ալէկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ։ Ալէկոծի անհնարին ծփանօք. (Շար.։ Պիտ.։)

Մի՛ նաւ հոգւոյս ալէկոծեալ (լիցի)։ Մի՛ ընկղմեսցի նաւ հաւատոց մերոց ի մէջ ալէկոծեալ մեղաց ծովու։ Զանքոյթ կայանսն ի մրրկաց եւ ալէկոծեալ խռովութեանց. (Նար. ՟Ձ՟Է։ Եղիշ. ՟Ը։ Պիտ.։)


Ալիասաստ

adj.

having large waves, swelling, stormy;
subject to tempests.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ սաստ կամ սաստկութիւն ալեաց. ալէկոծ. ալէտանջ. ֆուրթուալը. տալղալը.


Ալուց, ալցի

s. adj. hollow, cavity, inside;
hollow, interior, deep.

· Calfa

NBHL (3)

Օդ ի վերուստ ձգտեալ մինչեւ ի ստորինս երկրի ի բուն յալուցս ... Այնք՝ որք ի ներքին յալուցսն են, անտեսանելիք են։ Ոչ էր հնար յալցի ուրեք կալ թագուցեալ. (Փիլ. քհ. ՟Բ։ Փիլ. ել. ՟Բ։)

Եզինն ձմերանի ընդ ալուց կողմն նստելոյ, եւ մօտ ի գարունն ընդ դրաց կողմնն դառնալոյ. (Եզնիկ.։)

μυχός penetrale Ալք. ներքսագոյն վայր. խորշք. խորք. խոր. գունճ, խորունկ տեղ. ուճուպուճագ.


Ալփաբետք

s. pl. alphabet.

· Calfa

NBHL (3)

կամ ԱՂՓԱՓԵՏՔ. Այբուբենք. այբ եւ բենք. յն. ալֆա վիտա կամ պիդա. եբր. եւ ար. ալէֆ պէթ կամ էլիֆպէ.

Առանց ալփափետաց ուսուցանէ։ Նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուին։ Աղփափետացն զառաջինն եւ զանուանսն անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել։ Ըստ գծագրացն գումարութեան, որ յալփափետաց անտի վերաթուի։ Մեսրովպ եգիտ նշանագիր դպրութեան հայերէն լեզուին՝ վարելոյ ալփափետացն հանգամանս։ Զի՞նչ ինչ թեթեւ քան զալփափետսն ուսանել կայցէ.(յն զտառս στοιχεῖα) (Մամբր.։ Կորիւն.։ Մանդ. ՟Բ։ Նար. ՟Ղ՟Գ։ Եզնիկ երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Որպէս եւ գիրն ալփափետաց յուսումն դպրութեանն։ Լուծանիլ ի տղայական ալփափետացն, եւ կապել ընդ Հոգւոյն Սրբոյ. (Տօնակ.։)


Ալփավիտք

cf. Ալփաբետք.

· Calfa

NBHL (1)

Սուրբ գիրն է ըստ ալփավիտացն համարոյ. (Վրդն. պտմ.։)


Ախատրոյզ

adj.

highwayman;
indocile, ferocious.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՂԽԱՏՐՈՅԶ. որ եւ ԱՂԽԱՏՐՈՅԺ. իբր յելուզակ. բարբարոս. եւ բարբարոսական. անհեթեթ.

Բնակիչք Տաւրոս լերինն ըստ ախատրոյզ իւրեանց բարուցն։ Զախատրոյզ բնակիչսն Գուգարաց. բազում ախատրոյզ շփոթմունս զնոքօք զեղեալ. (Յհ. կթ.։)


Ախմարաբար

adv.

cf. Տխմարաբար.

· Calfa

NBHL (2)

Տխմարաբար. տգիտութեամբ. անմտաբար.

Զի մի՛ ոք ախմարաբար զանյարմարն բարբառիցի. (Երզն. մտթ.։)


Ախոռապետ, աց

s.

equerry;
groom.

· Calfa

NBHL (3)

ԱԽՈՌԱՊԱՆ. Սպասաւոր ախոռոյ. դարմանիչ ձիոց. սէյիս. եւ Ոստիկան ի վերայ երիվարաց. միրի ախօր, իմրահօր.

Դիցէ զնա ախոռապան երիվարացն իւրոց. (Մարթին.։)

Շահ ախոռապետն արքունի. (Եղիշ. ՟Ե. ա՛յլ ձ. շախուռապետն, բառ անյայտ։)


Ախորժք, ից

s. pl. appetite;
desire, wish;
savour, taste;
satisfaction, pleasure;
ըստ մտացն ախորժից, ըստ ախորժից իմն, capriciously.

· Calfa


Ախորժաբար

adv.

with appetite;
with pleasure, readily, willingly.

· Calfa

NBHL (2)

Ախորժաբար ծանուցանել, կամ սիրել, ընդունել, լսօղ լինել։ Առկայանալ ախորժաբար. (Փարպ.։ Պիտ.։ Փիլ.։ Յհ. կթ.։ Շ.։)

Ի սոցանէ ոչ ոք գտանի անախորժաբար ասել կամ ախորժաբար ծնանել զորդի. (Կիւրղ. գանձ.։)


Ախորժալից

adj.

full of pleasure, agreeable.

· Calfa

NBHL (2)

Լի ախորժիւք. կարի ախորժական.

Ախորժալից ձայնիւ. (Ճ. ՟Ա.։)


Ախորժալուր

adj.

who grants;
accords, listens willingly;
pleasurable to the ear, gratifying.

· Calfa

NBHL (1)

Ընկալեալ ի յախորժալուր ի տըւչէն զգիւտ խնդրոյ իւրոյ. (Փարպ.։)


Ախորժահամ

adj.

pleasing to the taste, savoury, sweet;
good to eat, savoury.

· Calfa

NBHL (1)

Հայցեմք ի ճաշակողացդ յայսմ սեղանոյ՝ յոքնօրէն եւ ախորժահամ հանդերձելոյ. (Նար. յիշ.։)


Ախորժաճաշակ

adj.

cf. Ախորժահամ.

· Calfa

NBHL (2)

cf. Ախորժահամ. Քաղցր՝ իրօք կամ նմանութեամբ.

Ախորժաճաշակ բանապաճոյճ առակագրութեամբ. (Նար. ՟Խ՟Ը։)


Ախորժելի, լւոյ, լեաց

adj.

desirable, pleasing, agreeable.

· Calfa

NBHL (9)

Ճաշակ ախորժելի։ Ախորժելի ճաշակումն. (Նար.։ Յճխ.։)

Ջուր ցուրտ անձին ծարաւոյ ախորժելի է. (Առակ. ՟Ի՟Ե. 25։)

προσηνής jucundus, suavis Ախո՛րժ. ախորժական. հաճելի. հաճոյական. սիրելի. բաղձալի. ցանկալի. քաղցր. խօշլանաճագ, հազ էտէճէք, խօշ, մագպուլ, լէզիզ, լադիֆ.

Ախորժելի վերնոցն։ Բարեբանեալ կամաց քոց ախորժելիք։ Ախորժելի (Աստուծոյ) բնակարանք։ Յաւէտ ըղձական եւ ախորժելի խորհուրդ ցուցանի։ Ընդ անտկար կարելոյդ՝ եւ կամելդ է ախորժելի։ Յոր զկենդանութիւն շնչոյս լքանելն է ախորժելի. (Նար.։)

Իբր յօժարամիտ. պատրաստական.

Ընկալարուք ախորժելի կամօք. (Շ. ընդհ.։)

ՈՉ ԱԽՈՐԺԵԼԻ. Անախորժ. անհաճոյ. խորշելի.

Հանդիսանալ յոչ ախորժելիսն Աստուծոյ։ Զոչ ախորժելիս ստեղծչին կատարէ. (Նար. ՟Ի՟Ը. ՟Խ՟Ը։)

Իմանան զախորժելին կամ զոչն ախորժելին. (Շ. թղթ.։)


Ախորժեմ, եցի

va.

to taste of, to relish, to like;
to love, to take pleasure in;
to desire, to aim at;
ոչ —, to take a disgust for or to;
Թէ ախորժէք, if you please.

· Calfa

NBHL (10)

Ախորժեցին զմահ, եւ ոչ զկեանս։ Մինչչեւ ախորժեալ զչարութիւն՝ ընտրեսցէ զբարին։ Ոչ ախորժեաց ժողովուրդդ այգ զջուրն Սիլովայ։ Ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց, եւ զգարշելիս իւրեանց՝ զոր անձինք իւրեանց ախորժեցին։ Ախորժելով արբջիք. եւ այլն։

Արժան էր զառաքինութիւն ախորժել. (Փիլ. իմաստն.։)

Սիրելի իմ, զոր ախորժեաց անձն իմ։ Նա միայն ի մեծատանց ախորժեաց զաղքատացն հանդերձս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)

Եթէ զհաւուց ախորժեսցես միս։ Որպէս իմս ախորժեն կամք. (Արշ.։)

Է՛ ինչ՝ զոր ախորժեն ուտել, եւ է՛ ինչ՝ զոր ոչ ախորժեն։ Խորհրդով ա՛րբ զգինի. այս ինքն զօգտակար շնորհսն հոգւոյն ախորժեա՛, որպէս այլք զերեւելին ախորժեն գինի։ (Եզնիկ.։ Համամ.։)

Զյաղթողն լինել ախորժէ։ Ոչ ախորժեալ առնուլ զգեղ։ Ոչ ախորժել (կամ ախորժելով) լսել զբանս չարութեան. (Լմբ.։ Յհ. կթ.։ Շ. աղ.։)

Զիւրսն ցուցանէ ախորժօղս։ Ախորժողացն զերկնիցն կայան։ Զախորժողաց բանին. (Պիտ.։ Նար. խչ. եւ Նար. երգ.։)

Առցուք, թէ ախորժէք, նախ զօրէնս Աստուծոյ ի ձեռս մեր. (Լմբ. ատ.։)

Պղատոն ոչ ախորժէ յանձնէ եւ ի մարմնոյն գոլ զկենդանին։ Արիստոտելէս ի միայնոյ յարենէ ախորժէ լինել զմարմինս կենդանեացն. (Նիւս. բն.։)

αἰρέω, προαιρέω, θέλω, βούλομαι, εὑδοκέω, ἑπιτηδεύω praeeligo, volo, probo, placet mihi, studeo Նախայօժար կամօք ընտրել. կամել. հաճիլ. հաւանել. սիրել. իսթէմէք. խօշլանմագ. հազ էթմէք. հէվէս՝ ջահթ էթմէք.


Ախտաբար

adv.

viciously, passionately.

· Calfa

NBHL (7)

ἑμπαθῶς ut affectibus obnoxius Կրիւք. կարեօք. ըստ կարեաց մարմնոյ.

Ախտաբար՝ ի՛մն Աստուած ոչ ծնաւ. աստուածավայելչապէս ասեմ զծնունդն։ Կերակրոց եւ ըմպելեաց ախտաբար հոսմանց. (Նիւս. թէոդոր.։ Շ. թղթ.։)

Ոչ է պարտ յաղագս մսոց ախտաբար ունել. (Բրս. կան.։)

Եթէ ախտաբար ստացեալ էր զպարտէզն. (Վրք. հց. ՟Բ։)

Մի՛ եւ մի՛ իւիք խոտորել ախտաբար ի հակառակն կոյս. (Շ. ատ.։)

Կամաւ ընթանամ ախտաբար զհետ դիւասերմ որոմանցն. (Մարաթ.։)

Եւ ախտաւորաբար. անկարգաբար. մոլեկան յօժարութեամբ. κακῶς, φαύλως vitiose


Ախտաբեկ

adj.

crushed, oppressed by illness.

· Calfa

NBHL (2)

Ախտիւ իւիք հարեալ. յն. ջերմամբ ըմբռնեալ.

Որդնալից տրորեալ, ախտաբեկ, սովաբեկ. (Ոսկ. փիլիպ.։)


Ախտաբեր

adj.

morbific, engendering diseases or passions.

· Calfa

NBHL (3)

Բերօղ յինքեան զախտ եւ զաղէտս. ընդ կարեօք անկեալ. ախտալի. եւ ժանտախտական.

Ծնունդն՝ որ ի մարմնոյ է, գիշերային կոչի, եւ ախտաբեր։ Ախտաբեր թշուառութիւնք աղքատաց. (Զքր. կթ. հմբ.։ Եղիշ. ՟Ե։)

Ախտաբեր անհաւատութեամբ. (Կոչ. ՟Դ։)


Ախտաբոյժ, բուժի, ժից

s. adj. physician;
that cures diseases, restorative.

· Calfa

NBHL (2)

Բուժիչ ախտից. ապաքինիչ ցաւոց. ըռընտցնօղ. սաղալտըճը.

Զթարախածուծս ի կենդանեացդ (զտզրուկս) իբրեւ զախտաբոյժս մեծարեալ՝ զնոսա Աստուածս անուանեցին. (Յհ. իմ. պաւլ.։)


Ախտալից

adj.

full of diseases, ill;
vicious, bad, passionate.

· Calfa

NBHL (4)

Յախտալից սրտէ աղօթքն խոտան երեւին. (Նար. խր.։)

Լցեալ ախտիւք մարմնոյ եւ հոգւոյ. լի կարեօք եւ կրիւք. ցաւալից. վշտալից.

Ախտալից կեանք։ Ձանձրացեալ իցէ ելանել յախտալից մարմնոյս։ Առ ախտալից մարմնոյս մաքրութիւն։ Մի՛ երկարս ինձ զվէր մեղացս ի յախտալից մարմնիս ծածկեսցես. (Խոսր.։ Եղիշ. ՟Ը։ Նար. ՟Լ՟Ե. ՟Խ՟Ը։)

Զկտաւս ախտալից զգեցեալ եմք։ Յերկիր օտար, այսինքն յախտալից արարեածս. (Կլիմաք.։)


Ախտակիր, կրի, րաց

adj.

subject to diseases or passions.

· Calfa

NBHL (11)

Ախտակիր մեր մարմին՝ առաւելութեամբ եւ պակասութեամբ վշտանայ։ Սոքօք եւ զայլսն զախտակիրս խրատէ։ Աղաղակեմ ընդ ախտակրին. (Բրս. հց.։ Ոսկ. յհ. ՟Ա. 37։ Յիսուս որդի.։)

Եւ ախտաւոր. մոլեկան.

Ազատիս յամենայն ախտակիր խորհրդոց մարմնոյ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Եւ ախտական. կրական. չարչարելի.

Անախտանալի բանին, եւ ախտակրի մարդոյ. (Սարկ. պատկ.։)

Նոյն ախտակիրն Աստուած բան՝ մարմնովն ախտակրեալ. (Ուռպել.։)

ԱԽՏԱԿԻՐ ԼԻՆԵԼ. Կամաւ կրել զկիրս մարդկայինս, կարեկիր եւ կարեկից գտանիլ.

Ախտակիր եղեր հողեղէն բնութեանս։ Զչարչարանս յանձն առեր, ախտակիր հողեղինացս եղեր. (Շար.։)

Մերթ՝ ըմբռնիլ յախտաւոր կիրս.

Զոր կնոջն դաւաճանեալ, ախտակիր եղեալ խաբանօք. (Զքր. կթ.։)

ἑμπαθής passionubus aut morbs obnoxius Ենթակայ ախտից ցաւոց. ախտաժետ. ցաւոտ. մարազլը.


Ախտակրեմ, եցի

vn.

to be ill, to suffer.

· Calfa

NBHL (8)

Ախտակրեալ ի վերայ քառաթեւ խաչին։ Ի չարչարանս եւ ի մահն զմարմնոյն ախտակրէր։ Ել ի բարձունս, ոչ եւս զմարմնոյ ախտակրելով. (Շար.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։ Աթ. համբ.։)

Եւ կարեկից լինել. վշտանալ. ցաւակցիլ. տէրտլէլմէք.

Զոր ի յաչաց բանիդ քո արտօսր՝ առ որ մերովս ի յիւրն ախտակրեաց. (Նար. ՟Խ՟Ը։)

Եւ ցաւագնիլ. խօթանալ. կրել զախտ մարմնոյ կամ հոգւոյ. վարակիլ յախտաւոր կիրս. ցաւ ունենալ. մարազլը օլմագ.

Ի բժշկութիւն ախտակրելոց. (Յհ. կթ.։)

Ախտակրեցան մասնաւորքն ի բոլորին։ Ամենայն զգայութիւնք ախտակրեալք՝ գողացեալ եղեն ընդ հեշտութեանն. (Եղիշ. դտ.։)

Ամբարհաւաճութեամբ ընդվզեալ թուիս, եւ վասն այնորիկ ախտակրեալ սրտիւ՝ ոչ տեսեր զմեզ. (Յհ. կթ.։)

ԱԽՏԱԿՐԻՄ. πάσχω patior Ախտակիր լինել. կրել զմարդկային կիրս եւ զչարչարանս. քաշել չարչարուիլ. չէքմէք. ինճինմէք.


Ախտակցաբար

adv.

with compassion, pity.

· Calfa

NBHL (2)

συμπαθῶς cum comiseratione Ախտակից լինելով. կարեկցութեամբ. սրտցաւութեամբ, ցաւակից ըլլալով. տէրտլէլէրէք.

Ախտակցաբար արտասուեսցուք զուրացողսն հաւատոյ։ Ախտակցաբար սաստիկ արտասուս հեղոյր ի վերայ նոցա։ Ախտակցաբար օգնեա՛ մեզ. (Շար.։ Վրք. ոսկ.։ Լմբ. պտրգ.։)


Ախտակցեմ, եցի

vn.

to have compassion, to compassionate, to pity.

· Calfa

NBHL (4)

Ո՞վ մեզ օգնեսցէ՝ ախտակցելով ասիցս։ Ախտակցեցաւ հիւանդութեանն՝ ողորմութեամբ. (Խոր. ՟Գ. 68։ Լմբ. սղ.։)

Կրել զնոյն կիրս ցաւոց.

Առի իշխանութիւն բժշկել՝ որոց ախտակցիմս. (Լմբ. պտրգ.։)

կամ ԱԽՏԱԿՑԻՄ. συμπάσχω simul patior, una adficior Ախտակից լինել. կարեկցել. վշտակցել. ցաւակից ըլլալ տէրտլէլմէք.


Ախտակցիմ, եցայ

vn.

cf. Ախտակցեմ.

· Calfa

NBHL (2)

cf. ԱԽՏԱԿՑԵՄ, cf. ԱԽՏԱՆԱՄ. լի լինել ախտիւք.

Ախտակցեալ հոգի՝ եւ ո՛չ միոյ խորհրդակցի հնազանդի. (Ճ. ՟Գ.։ Լաւ եւս է ընթեռնուլ՝ ախտացեալ։)


Ախտահալած, ից

adj.

that drives away or cures diseases.

· Calfa

NBHL (2)

Հալածիչ եւ փարատիչ ախտից ցաւոց. բժշկարար. ըռընտցնօղ ազրըյը տէֆ էտիճի.

Ախտահալած բժշկութեամբ մերձաւորս արարեալ։ Տո՛ւք զվարձ իմ՝ զախտահալած բժշկութեանցն։ Անդ գտանին ախտահալած սպեղանիք. (Ագաթ.։) (Տօնակ.։) (Յհ. տար.։ Փարպ.։)


Ախտամոլ, ից

adj.

vicious;
lascivious.

· Calfa

NBHL (3)

ԱԽՏԱՄՈԼ եւ ԱԽՏԱՄՈԼԻ. Մոլեալ ախտիւք. զակատեալ զհետ ցանկութեանց մարմնոյ.

Սեղան ամօթոյ արարեալ էր ախտամոլաց ի պատրանս, որպէս թէ շնորհօղ տռփանաց իցէ. (Մխ. երեմ.։)

Ախտամոլի անմաքուր. (Մագ. ՟Ծ՟Ե։)


Ախտասէր

adj.

that loves vices, vicious, devoted to passions.

· Calfa

NBHL (5)

Լինի ախտասիրին վիճակ ախտն։ Ո՛չ է յախտասիրացն։ Եղեւ ախտասէր փոխանակ առաքինասիրի. (Փիլ. այլաբ.։)

Շնայիր ասէ՝ ախտասէր (կամ ախտասիրի) դիւին հաւանեալ։ Շունք, ոյք ախտասէրք են. (Լմբ. սղ.։ Մեկն. ՟ա. կոր.։)

Իբր ախտասիրական.

Ախտասէր եւ անարի բարք։ Իմացեալ զախտասէր բարս նորա. (Փիլ. լին.։ Խոր. ՟Ա. 16։)

φιλοπαθής, φιλήδονος indulgens affectibus, amans voluptatis Սիրօղ հեշտախտութեան. ցանկասէր. մարմնապաշտ. հէվայի նէֆսէ դապի.


Ախտարար

adj.

morbific.

· Calfa

NBHL (2)

Արարող կամ պատճառ ախտից մարմնոյ եւ հոգւոյ. մարազ կեթիրէն, մարազի.

Զախտարար պատճառս մաղձիցն ի բաց լուանամք ի մարմնոյս։ Հարցանելով ցհիւանդն զախտարար պատճառսն. (Շ. մտթ.։ Սարգ. ստէպ։)


Ախտարք, րաց

s. pl. horoscope, nativity, stars.

· Calfa

NBHL (4)

Իսկ այլ ախտարք եւ ապախտարք ըստ երկոտասանիցդ ասեն բաժանեալ։ Այսուհետեւ լքցուք որ ինչ յաղագս ախտարաց եւ ապախտարաց են ասացուածք. (Շիր.։)

Եւ աստեղք կամ բախտք գուշակութեանց. եըլտըզ, բախթ, ախթէր.

Սիրեցեր զդեւս, եւ զախտարս, եւ զտարերաց նմանութիւնս։ Զախտարաց եւ ժամուց տուրեւառիկ գեղազանակս. (Եփր. ի ծաղկազարդ.։ Տօմար.։)

գրի եւ ԱՂԹԱՐՔ. ի պրս. ախթէր, որ է աստղ. ὠροσκόποι qui natalem horam observant, γενεθλιαλόγοι qui praedictiones e natali die faciunt Ժամագէտք. աստղահմայք, ծննդաբան աստեղագէտք. գուշակք, գէտք, որք զբախտս սուտս գուշակեն ի դրից աստեղաց ըստ ժամու ծննդեան ուրուք. դալի թութուճու միւնէճճիմլէր.


Ախտաւոր, աց

adj.

vicious, passionate;
ill, infirm;
morbid.

· Calfa

NBHL (10)

Ախտացեալ մարմնով կամ հոգւով. մարազլը.

Եւ ընդ միւսոյ ախտաւորին, ի քղանցս տեառնըդ հպողին. (Յիսուս որդի.։)

Ախտաւորն ի տրտմութենէ յանդիմանեալ. (Նեղոս.։)

Եւ ախտական. ախտային. կրական. ուր իցէ ախտ ինչ, կամ կիրք զգայական. եւ մոլեկան. անկարգ.

Որքան ի բնութիւնս եմք ախտաւոր։ Ոչ ըստ մարդկան ծննդեան ախտաւոր եւ հոսանուտ. (Շ. թղթ.։)

Ախտաւոր շարժմանց՝ որք ըստ հոգւոյ եւ մտաց։ Ախտաւոր սէր, կամ պատերազմ. (Շ. թղթ.։ Լմբ. սղ.։)

Ախտաւոր եւ անարժան համբուրիցն ... Յախտաւորս յայս անկանիցի համբոյր։ Առանց ախտաւոր հեշտութեանց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։ Վրդն. երգ.։)

Ոչ ախտաւոր էր արտօսրն տէրն, այլ վարդապետական. (Բրս. գոհ.։)

Կամ ախտարար. վնասակար.

Ախտաւոր՝ քան թէ հարկաւոր (է թութ). (Մխ. առակ.։)


Ած, ածք

s.

shooting, slip, cutting.

· Calfa

NBHL (7)

Ածս որթոյ գտանել կենդանատնկեալս. (Փիլ. լին. Բ. 67։)

հրամայականն բայիս Ածել. որ եւ բեր, աղէ. յն. աղէ, ֆէռէ. Ἄγε, ἒια, φέρε. Age, agedum, eja. հայտէ, տէյինտի.

Մատ հրամանոյն (մակբայ). աղէ՛, թո՛ղ, ա՛ծ, ե՛կ, բե՛ր։ (Թր. քեր։)

արմատ Ածել բային. որպէս յն, աղօղի՛ ἁγωγή. productio Ածումն՝ իբր ընձիւղ. բողբոջ. cf. ՊՏՈՒԿ. ֆիտան

Պատուաստս, եւ ածս, եւ արմատս արուեստիւ հանեալ տնկեն մարդիկ։ Սերմանել կուտս, կորիզս, արմատս, եւ ածս, որ սերմանական զօրութիւնս ունին պէսպէսս։ Իբրեւ ածս ոստոց ծառոց, եւ կամ մատունս որթոյ. (Վրդն. ծն.։)

Ուստի՞ եգիտ զտունկն եւ զածն, զի երկիր հեղեղեալ էր. (Պիտառ։)

Որ ած տնկեն, եւ ճիւղ եւ տերեւ պատրաստեն, եւ արմատանան. (Հ. մարտ. ԺԹ:)


Ածելեմ, եցի

va.

to raze.

· Calfa

NBHL (1)

Զհերս գլխոց նոցա ածելեցին կաշովն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Բ.։)


Ածելի, լւոյ, լեաւ, լւով

s.

razor.

· Calfa

NBHL (6)

Ածցի ածելի ի վերայ ամենայն մարմնոց նոցա։ Ածելի ոչ ելցէ ի գլուխ իմ. (Թուոց. Ը. 7։ Դտ. ԺԶ. 17։)

Որպէս զածելի սուր սրեցին զնենգութիւն. (Յհ. կթ.։)

Ածելի աստ զանհնարին բարկութիւնն կոչէ. (Ոսկ. ես. Է։)

Ածելեաւ կամ ածելւով լինել, cf. Ածելեմ.

Մատնեսցի ինքն, եւ ածելիքն իւր. (Դան. ԺԱ. 5։)

Ξυρόν, συδηρος. novacula, ferrum Զմելին կամ երկաթ, որով լինի սափրել եւ գերծուլ զհերս. ածլի, ուստուռայ.


Ածու, ոյ

s.

nation, people;
bed of a garden;
parterre.

· Calfa

NBHL (5)

Մասն արտոյ կամ պարտիզի, ուր լինին ածք կամ բոյսք ընտանի բանջարոց. ածուփ, արծու կամ արծուն.

Արբուցից զածուն. (Սիր. ՟Ի՟Դ. 41։)

Ի յարտորէից գարիք գան ի հունձս, եւ ի յածուոց բոյսք եւ բանջարք. (Ոսկիփոր.։)

Նմանութեամբ՝ Ազգ սակաւաթիւ. փոքր աշխարհ.

Թէպէտեւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ. (Խոր. ՟Ա. 2։)


Ակաղձեալ

adj.

filled, full;
— պտղովք ծառք, trees loaded with fruit.

· Calfa

NBHL (3)

ԱԿԱՂՁԵԱԼ. ԱԿԱՂՁՈՒՆ. գրի եւ ԱԿԸՂՁԵԱԼ. լի (բեռամբք). լցեալ, խռկեալ. խճողեալ. լիուլի. լեփ լեցուն. տօփտօլու. Ըստ Հին բռ. դիզեալ կամ լցեալ։

Ի խաղաղ նաւահանգիստն հասանիցեմք բազում բեռամբք ակաղձելովք. (Ոսկ. մ. ՟Ա. 23. (յն. լոկ, բեռամբք)։)

Թերեւս իբրեւ զձագ մի աղաւնոյ տեսանիցես ի հեռուստ զնաւն ակաղձուն։ Տեսանեն կապեալ կծկեալ զնաւն ակաղձուն. (Վեցօր. ՟Զ. ՟Է։)


Ակճիռ

s.

sole of the foot;
յակճիռս կալ, յաթիռս եւ յակճիռս կալ, to listen, to look at with admiration, attention, to be all eyes, all ears, in suspens, enchanted.

· Calfa

NBHL (4)

Յակճիռս կալով, եւ զականջս ուղղեալ շականջանէր։ Ամենայն բազմութիւն հրապարակին յակճիռս կալով։ Յորժամ ծնծղայքն եւ տաւիղքն բարբառեսցին, առաւել եւս յաթիռս եւ յակճիռս կան ընկճեալք։ Խաւար պատեալ էր, եւ նոքա յակճիւռս կային, զի մի՛ այլ որոգայթ ընդ խաւարն հասցէ ի վերայ ինքեանց։ Նստուցանել իբր ի սեղանի՝ յակճիռս ետ կալ ամենեցուն, թէ կերակրելոց է զնոսա. (Փիլ. ՟ժ. բան.։ Խոր. ՟Գ. 65։ Վեցօր. ՟Դ։ Լմբ. իմ.։ Երզն. մտթ.։)

Մահապարտն յակճիռս կայ լսել բան մխիթարութեան։ Յակճիռս եղեալ ի նկատելն։ Մի ձայնս զբազմութիւն ժողովրդեան յակճիռս արար առ դասս քահանայիցն. (Լմբ. առակ.։ Լմբ. համբ. եւ Լմբ. պտրգ.։)

Ընթանային ամենեքեան յակճիռ տեսանել զնոսա, թէ զիա՛րդ ի գլուխ ելանիցէ ատեանն. (Արծր. ՟Գ. 5։)

ԱԿՃԻՌ յակճիռս. որ եւ ԱԹԻՌ, ԱՅԹԻՌ. Վարի ընդ բայս՝ Կալ, լինել եւ այլն. գրի եւ ՅԱԿՃԻՒՌՍ, կամ ՅԱՃԻՒՌ. Ունկն դնել ուշի ուշով, միտ դնել հետաքննութեամբ եւ հիացմամբ. յապուշ կրթիլ, մանաւանդ կարկառմամբ անձին՝ եւ ի ծայրս մատանց ոտից յենլով. որպէս յն. ἁκροβατέω summis pedibus incedo եւ ἁκροάομαι audio discendi causa կամ προσέχω attendo


Ակմբահոյլ

adj.

assembled in a circle.

· Calfa

NBHL (1)

Ակմբահոյլ ժողովոյն ի քեզ հաւատացելոց. (գրեալ էր՝ ակումբահոյլ). (Թէոդոր. խչ.։)


Ակմբիմ, եցայ

vn.

to assemble, to form a circle.

· Calfa

NBHL (2)

Ակումբ լինել. հաւաքիլ. ժողովիլ. բոլորիլ.

Ակըմբին յիւրաքանչիւր տեղիս. (Եղիշ. խր.։)


Ակօսաբեկ

adj.

furrowed.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ մաճ ի ձեռն առնում, եւ ակօսաբեկ առնեմ. (Ոսկ. խչ.։)

Ամենայն լեառն ակօսաբեկ լիցի. (Ես. ՟Է. 25։)


Ակօսաձիգ

adj.

that ploughs.

· Calfa

NBHL (3)

Զեզն ամոլոյ՝ զգործունեայ եւ զակօսաձիգ. (ՃՃ.։)

Առաքեցան ի տեառնէ երկու երկու որպէս ամոլք ակօսաձիգք առ ի հերկել զբնութեան մերոյ անդաստան. (Տօնակ.։)

Մշակութիւնն հերձեալս ակօսաձիգս պատառեալ զերկիրն. (Ագաթ.։)


Ակօսեմ, եցի

va.

to plough.

· Calfa

NBHL (1)

Օրինակէ երկրի սերմանց զսերմ աստուածպաշտութեան, եւ յիշէ զակօսելն. (Խոսր. ժմ.։)


Ահա

adv.

behold!

· Calfa

NBHL (14)

Ահա փեսայ գայ։ Կի՛ն դու, ահա որդի քո։ Ահա մայր քո։ Եւ ահա եղիցիս համր։ Եւ ահա յղասցիս։ Ահա հրեշտակ Տեառն երեւեցաւ նմա։ Ահա կոյս յղասցի։ Գիտաց Յիսուս, եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է։ Ահա հուր, եւ ահա փայտ, եւ այլն։

Ահա՛ անկաւ ... Ահա դատաստան, ահա յանդիմանութիւն. (Նար.։)

Ո՞չ ահա միանգամայն զանձանցն եւ զհարցն տացեն. (Եղիշ.։)

Լիով ահա եւ անկարօտ վայելեն։ Յորոց մին զմշակին ահա ամբաստանէ ձեռաց. (Պիտ.։)

Ահա բառդ՝ ստուգութեան եւ մատնցոյց առնելոյ է։ Ահա ասելն՝ սպառնական իմն է բարբառ. (Գէ. ես.։ Երզն. քեր.։)

Ահա ասելն՝ յանկարծութեան նշանակ է։ Ահա ձայնդ առ այնոսիկ պատշաճի՝ որք ակն ունին եւ սպասեն տեսանել զոք. (Գէ. ես.։)

Թո՛ղ զի բազում անգամ իբր թարմատար վարի եւ ի զարդ։

εἵδη, ἥδη jam, modo, nunc, mox Արդէն. արդ. այժմ. կանխաւ, կամ փոքր մի յառաջ. այն ինչ. իսկ եւ իսկ. համայն. հէմէն.

Որք ունին ակնարկութիւն յահա ասացեալս։ Ահա ասելի է։ Յորժամ ահա բաւական է մեկնիչ գոլ սովորականաց անուանց եւ բայից։ Քանզի ահա որ երդնու, յանհաւանութիւն կարծիս տայ. (Փիլ.։)

Բազում ամանակօք ահա բնաւորեալ. (Արիստ. որակ.։)

Ի մուտս յահայ եղելոց տանցն. (Պտմ. աղեքս.։)

Զահա հասեալսն ի չափ խրատէ. (Նախ. ժող.։)

ԱՀԱ ԱՒԱՍԻԿ, ԱՀԱ ԱՒԱԴԻԿ, ԱՀԱ ԱՒԱՆԻԿ. Նոյն ընդ Ահա. ահաւասիկ. աւասիկ. աւադիկ. աւանիկ։ (Ոսկ. ես.։ Եփր. հռ. եւ Եփր. ՟ա. կոր. եւ այլն։)

ἱδού, ἥδη ecce, en Ձայն նշանակ ցուցման առաջիկայ կամ մերձակայ իրաց եւ գործոց, որպէս եւ անցելոց իբր ներկայ առաջի եդելոց. նայէ՛, տես, մէյմալ նայիս որ. իշթէ, էօշթէ, հա՛, անէք, իյնէք.