Your research : 311 Results for ուր

Entries' title containing ուր : 633 Results

Definitions containing the research ուր : 2268 Results

Թոր

adj.

that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.

• «ջրի պէս վազելը» Ոսկիփ. Հին բռ. «արցունք» Մամբր. բ. տպ. էջ 58. «աչքի ճի-պըռ, բիժ» ՋԲ. որից թորել «հոսիլ» Պիտ. 32-կաթ. Մագ. թորացուցանել «վազեցնել» Բե-նիկ. Ճառընտ. Երզն. մտթ. կամ թորեցուցա-նել Փիլ. իմաստն. արիւնաթոր Անան. եկեղ. աւրտաւսուաթոր Յհ. եթ. Խոսր. մշտաթոր Աբ յայտաթորեալ Նար. տաղ. ցօղաթորիլ Գր. սք. թորակ (նոր բառ). կրկնութեամբ՝ թոր-թորել Յհ. կթ. 326. թորթորումն Փիլ. ար-մատը գրուած է նաև թուրել ԱԲ։

• ՆՀԲ լծ. ծոր, սոր, ջուր, յն. ի՛տօռ։ Pe-term 62 լծ. սորիլ, ծորիլ։ Tomaschek Die alten Thraker II, էջ 21 թրակ. τορελλή «մեռելի ողբ»! Canini, Et. ét-ym. 78 սանս. tarala «հեղուկ», tariša «ծով»։ Հիւնք. լտ. torrens և պրս. թէ-րապ «ծորում»։ Գեանջեցեան ZAPh 1, 47 իրար է կցում թորել, թրել, թրմել՝ իբրև լտ. tero «շփել, տրորել»,-Karst, Յուշարձան 420 ծով, ծորել, սորել ձևե-րի հետ՝ թթր. sub, suv, su «ջուր» ար-մատին է կցում։ Petersson դնում է հնխ. ter-արմատից, որի ժառանգները տե՛ս թարախ բառի տակ։

• «թուրինջի նման մի խոտ է» Բժշ. ու-նի միայն ՀԲուս. § 802։


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

• «հաց եփելու գործողութիւնը». ար-մատ առանձին անգործածական. պահուած է գւռ. եփ-թուխ «կերակուր եփելու և հաց թր-խելու գործողութիւնը» և հացթուխ «հաց ե-փող» բառերի մէջ. այս արմատից ունինք թխել «հաց եփել», որի հնագոյն վկայու-թիւններն են՝ «Յորեանն հրով եփիլ և թխիլ» Առաք. լծ. սահմ. 375. «Տաք հաց թխեալ» Վրք. հց. Բ. 8. սովորական է արդի գա։ա-ռականների մէջ։


Թուշ

cf. Այտ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ Ռ. (յգ. թըշ-ներ), Սեբ. Սչ. Վն. Տիգ. Տփ. թուշ, Ոզմ. թօւշ, Գոր. Ղրբ. թօշ, Ասլ. Սլմ. թիւշ, Ագլ. թէշ.-այս բոլորը նշանակում են «այտ», միաւն Խրբ. Պլ. Սչ. «կզակի ծայրի կլորիկ միսը» և Տիգ. «այտը ներսի կողմից»։ Նոր բառեր են՝ թշակալ, թշել, թշան, թշնոց, թշիկ կամ թու-շիկ։-Գաւառականների մէջ թուշ (Երև. Լ Գնձ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ.) նշանակում է նաև «դէմը, կողմը, ուղղակի, շեշտակի ևն» (տե՛ս իմ Գաւառ. բառ. էջ 379 ա)։ Բայց այս վեր-ջինը նախորդից բոլորովին տարբեր մի բառ է. ինչպէս որ Ղարաբաղի բարբառն էլ զա-նազանում է թօշ «թուշ, այտ» և թուշ «դէմը»։ Վերջինը թուրք-թաթարական փոխառութիւն է. հմմտ. թթր. [arabic word] tuš «կուրծք, առաջը, մօտը, դէմը, հանդէպ, կողմը», tusde «մօտր. դէմուդէմը», tuslamek «հանդիպիլ, դէմն ել-նել» (Будaговъ 1, 394)։-Աճ։


Թուռ

s.

mouthful;
cf. Թուշ.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. tupho-ձևից. սրա հետ հմմտ. յն. τὸφη «մի տեսակ ջրայեն խոտ՝ որով բարձ ու անկողին էին լցնում», մյն. τοῦφα «ցցունք», նյն. τοῦçα «մազերի փունջ, տրցակ», լտ. tufa «ցցունք(իբրև զին-ւորական նշան)», ռում. tufa «թուփ, մա-ցառ», ֆրանս. touffe «տրցակ». սպան. tufo «ցցունք», tufos «խոպոպիք», սարդ. tuvu «փշաթուփ», ալբան. tufe «տերևալից ոստ-փունջ, սաղարթ, թփուտ», անգսք. ϑúf «տե-րևների տրցակ՝ իբրև զինւորական նշան». ϑüft «մացառաշատ տեղ», 9yfel «մացառ, թուփ», անգլ. tuft «վարս, ծոպ, մացառ, թա-ւուտ. փունջ», շվէդ. tuvo «դալարոտ բլուր». բոլորի պարզական արմատը համարւում է հնխ. tu «ուռչիլ, աճիլ» (Boisacq 994, Wal-Be 797. Pokorny 1, 706-713, Ernout-Meillet 1020) (վերջինս լտ. tufa դնում է փոխառեալ անգլոսաքսոնականից)։


Թրթնջուկ, ջկի

s. bot.

s. bot. sorrel;
lurk.

• ԳՒՌ.-Երև. թրթնջուկ, Ղրբ. թրթնջիւկ, Գոր. թmրթm՛նջուկ, Ոզմ. թըռթըկէ՛չ, Մշ. թի-տրոճիկ, Պրտ. չըթըռդիչ.-այլուր գտնում ենք թթռկիչ Ակն. Արբ. Բիւթ. Խրբ. Մշկ. Սվ. Ք. թթռտիչ, Ասլ. թթոշաղ Արտ։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

• Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Խաղող, ոյ

s.

grapes;
պտուղ —ոյ՝ —ապտուղ, a grape;
կուտ —ոյ, grape-stone;
խակ —, աղոխ, sour -;
կթել զ—, to gather -;
արիւն —ոյ, wine.

• (եզ. սեռ. -ոյ, յգ. սեռ. -աց) փխաղող» ՍԳր. Կոչ. որից խաղողադառն Մծբ. խաղողեփեաց «մի տեսակ միջատ» Վե-ցօր. 162. խաղողաբեր Ոսկ. յհ. մկ. Արծր. խաղողենի Ոսկիփ. խաղողիկ «մանր խա-ղող» Գաղիան. «լեզուակ, մակալեզու» (հե-տևողութեամբ յունարէնի) Գաղիան. շնխա-ղող «մի տեսակ վայրի պտուղ» Վստկ. բժշ, (ճիշտ նոյն կազմութիւնն ունին պրս. [arabic word] sag-angūr և լազ. ջողոր-ղ'ուրձենի «շնխա-ղող»)։

• ՆՀԲ օղ որ խաղայ (Թաղիադեան, Ա-ռաջն. մանկանց, էջ 68 «յողի իւրում խաղ(աց)ող կամ սողալով աճող»։ Lag. Arm. Stud. § 960 յիշում է խպտ. aloli «խաղող», ոռի համար ասում է՝ թէ այնքան նման է հայերէնի, որ մին միւ-սի մայրը պէտք է որ լինի։ Հիւնք կա-կուղ բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 270 և Բազմ. 1897, 50 հին եգիպտ. արէր «խաղող», ուարէր «որթ», խպտ. ալօլի, հալօլի «խաղող», սանս. հալա, հալալա «գինի» (սրանց մասին տե՛ս և գինի բառի տակ)։ Patrubány SA 1, 198 սանս. kalilās «լի» բառի հետ։ Մառ ИАН 1915, 940 մինգ. վրաց. լազ. ղ'ուրձենի «խաղող» բառի հետ ցեղա-կից։


Խայթ, ի, ից

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khait արմատից. հմմտ. սանս. khidáti «հրել, ճնշել, պատռել խլել», khēdayati «նեղել, յոգնեցնել». kbê. dā «մուրճ, թակ», լտ. caedo «կտրել, զառ-նել, ծեծել, փորել, փորագրել, խոտ հնձել, անտառ ջարդել, սպանել, խողխողել, դուռը բաղխել, կուրծքը ծեծել, գանահարել», caia «գաւազան», caio «մտրակել, ծեծել», cae-des «հարուած, ջարդ», caelum «դուր» ևն, որոնց արմատն է *qaid-կամ *qhaid-«զար-նել»։ Այս արմատը աճած է հնխ. qai-պար-զականից, որ պահում են գերմ. heie «թակ, փայտէ մուրճ», heien «զարնել, խթել, հրել» (Walde 106, Pokorny 2, 538, Ernout-Meil-let 125)։ Վերինների մէջ աճականն է d, հա-յերէնի մէջ t։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.


Խանաթ

s.

trace, footstep;
ի — անկանել, to trace, to follow a track.

• . նշանակութեամբ անյայտ բառ. մէկ անգամ գործածուած է Ոսկ. մ. բ. 28. «Չգնայր ուրեք հետի, զի մի՛ ի խանաթ ան-կեալ՝ զհետ երթայցեն. այլ ի նաւ մտանէ». Յոյն բնագրի մէջ կայ միայն «զի մի՛ հետե-ւեսցին», որով հայ թարգմանչի յաւելուածը անհասկանալի է մնում։ ՆՀԲ մեկնում է «հետք, ճանապարհ ցամաքի, կամ փոյթ, խայրէթ, ջանք», ԱԲ «ճամբայ կամ միատեղ երթալը». ՋԲ չունի։


Խանութ, նթից

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

• кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։


Խառն, ից

adj. adv. s.

mixed, compound;
confused, in disorder;
complicated, indistinct;
impure, obscene, lewd;
confusedly, indistinctly;
together, conjointly;
mixture, conjunction;
coition, copulation, coupling, pairing, rut, rutting;
ի խառնս լինել, to be in rut, on heat, in pairing time;
ի —ս գալ, to pair, to couple, to leap, to mount, to cover;
ածել ի —ս, to yoke, to match, to pair, to couple, to join together.

• ՓՈԽ.-Ատանայի թուրքերն ու յոյները տեղացի հայերից փոխ առնելով ունին xar-μiί «հերիսայ և խառնելու թիանման մի գործիք, խառնիչ» (Արևելք 1888, նոյ" 8-9)։


Խար

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

• ՆՀԲ խարել, որպէս թէ այրելով խո-րել, լծ. յն. ϰαίω, խարակել=լծ. յն ϰαυματίςω, թրք. qavur-maq, խարոյկ արմատն է խարել կամ հուր, խարան-լծ. յն. ϰαραϰτήρ (վերջինս գծագիր ռա-ռի տակ)։-Lag. Urgesch. 950-1 և Beitr. bk. Lex. 26 խարոյկ հանում է խարել բայից, իսկ խարել=սանս. kha-ra «ևեռեչ տար»։ Տէրվ. Altarm. 28 և Նախալ. 112 վերի բառերը, ինչպէս նաև խարուեալ, խարշել, խորշակ դնում է հնխ. skar «այրել» արմատից. հմմտ. սանս. kša «այրել», kš̌āra «կծու», kšama «չոր,։ ցամաք», çar «ե-փիլ», çrā «խորովիլ», յն. ἔηρός «չոր» ևն։ Հիւնք. խարոյկ=արաբ. [arabic word] ha-rīq «հրդեհ»։ Patrubány SA 1, 194խո-

• րովել=սանս. caru «կաթսայ, պտուկ». հհիւս. hverr «պտուկ, թաս», իսկ ՀԱ 1910, 93 խոր բառի հետ՝ հնխ. seqa «կտրել» արմատից։ Karst, Յուշարձան 427 խարել, խարոյկ, խարշել=թթր. yar «փայլիլ, այրել, բոցավառիլ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 խարկել = թրք. qavur-maq «խորովել»։ Scheš telowitz BВ 29, 68 դնում է եբր. ha-rā «այրել» ևն ձևերից փոխառեալ։ Ղա-փանցեան, Արարատ 1917, 217 խորո-վել կցում է վրաց. խուրվեբա «տաքու-Ռեւն» բառին։ Petersson KZ 47, 278 և Ar. u. Arm. Stud. 43 խորովել և խար-շել մեկնում է վերի ձևով (չի յիշում խարել)։ Պատահական նմանութիւն ու-նին ասոր. [syriac word] xaurā «հանռած ա-ծուխ», [arabic word] xarek «այրել», ❇ ︎ օ-xurāka «հրդեհ», արառ. * harr «ջերմութիւն», [arabic word] harīq «հրդեհ», ասուր. aräru «այրել», եբր. [hebrew word] hārā «այրել, վառել», [hebrew word] harhur «այրումն, ջերմ», [hebrew word] harērīm «կի-զիչ տաքից այրած հող»։

• ՓՈԽ.-Վրաց. ხრაკვა խրակվա «կարագի մէջ տապակել», ხრაკი խրակի «խանձրա-համ կերակուր», დახრაკვა դախրակվա, მეხრაკვა շեխրակվա «խորովել», მოხრაკვა մոխրակվա «խորովել, տապակել», სურვებ-րացնել, ջերմութիւն, եռանդ», გამოხურვება գամոխուրվեբա «կրակով կարմրացնել» (այս բառերի արմատն է խրակ, խուրվ=հյ. խա-րակ, խարկել, խորով), լազ. խրակ (կտր. դիխրակու) «խորովել»։-Պատահական են կիրգիզ. [arabic word] qarəmaq «ատրաշէկ երկա-թով խարել» (Будaгoвь 1, 13). քրդ. ❇ xeruz «խարոյկ» (որ Justi, Dict. Kurde 155 մեզանից է դնում), թրք. [arabic word] qavur-maq «խորովել», հիւս. օստյ. kayram «ե-փած», kavartəm, kavərləm «եփել» ևն։

• «անասուններին տալիք կեր» Ագաթ. 42. ուրիշ վկայութիւն չկայ. նոր գրականի մէջ համարւում է «չոր խոտ»։

• = Պհլ. x'ār, պրս. [arabic word] x'ar «կեր, ու-տելիք», պհլ. xartan, պրս. [arabic word] xōrdan «ուտել», զնդ. xvar, x'araiti «ուտել». նշա-նակութեան զարգացման համար հմմտ. գւռ. կեր, ձիուն կեր տալ, տճկ. yemek «ուտել» և yem «հաւի, ձիու ևն կեր», որից էլ yemlīk «մսուր»։


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• «մի տեսակ մանը մորեխ, խառնիճ, ջորեակ» Ղևտ. ժա. 22. ուրիշ վկա-յութիւն չկայ։


Խարազն

adj. s.

rude, coarse, rough, of hair-cloth;
hair-cloth, sack-cloth, hair-shirt;
— զգենուլ, to wear haircloth.

• «խոշոր, թանձր նիւթից շոր, քուրձ, ցնցոտի» Եփր. պհ. Վրք. հց. Իգնատ-ղկ. էջ 103. որից խարազնագոյն «գռեհկա-գոյն» Պիտ. խարազնազգեաց «քուրձ հա-գած» Յհ. կթ. Շար. խարազնազգեստ «քուրձ հագած» Ագաթ. Խոր. խարազնաւոր Մաշտ։


Խարակ, աց

s.

rock.

• = Պհլ. *xārak «ժայռ», որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ [arabic word] *ara «է տեսակ իմն յոյժ ամուր և խիստ քարի»։ (Պրս. բառը կցւում է սանս. kbar» «կարծր, կոշտ, սուր», յն. ϰάρχαρος «սուր, ևծող» բառերին. տե՛ս Horn § 461 և Boi sacq էջ 417)։-Հիւբշ. 158։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• , ի հլ. «սուր, թուր» Փիլ. լին. 432. Անան. քեր. 144. Իրեն. հերձ. 120. Հին բռ.

• = Ասոր. [syriac word] xarbā «սուր, թուր» բա-ռից, որի ցեղակիցներն են եբր. [hebrew word] xe-reb «սուր, թուր», արաբ. [arabic word] harba «կռուի գործիք, նիզակ». ծագում են սեմական [hebrew word] xrb, արաբ. [other alphabet] harb «կռուիլ, պատերազ-միլ» կամ [arabic word] harraba «սրել» արմա-տից։-Հիւբշ. 304։

• ՆՀԲ (վաղակաւոր բառի տակ) եբր. խէրպ։ Pictet II 134 սանս. krpānī լտ. scalprum «սուր գործիք, մկրատ, մանգաղ, նշտրակ» ևն։ Տէրվ. Altarm 29 անգսք. skarpr, հբգ. scarph, գերմ. Scharf, լատ. scalpere, յն. σϰοσπίζω, սանս. krpāna «թուր» բառերի հետ իբ-րև բնիկ հայ։ Lag. Arm. Stud. § 975 եբր. xereb, որի հետ նոյն է դնում յն. άρπη «մանգաղ» (հիմայ այս համեմա-տութիւնը սխալ է համարւում. յն. ἂρπη միացւում է լտ. sarpo «յօտել», հսլ. srúpū, ռուս. сepnъ, լեթթ. sirpe, հիռւ-serr «մանգաղ», հբգ. sarf, գերմ. Scharf «սուր» ևն բառերին. Boisacq 81, Walde 679)։


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• = Ասոր. [syriac word] 'arbālā «մաղ», [syriac word] *arbel «մաղել», արամ. [hebrew word] 'arbālā արաբ. [arabic word] γirbal «մաղ». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] γalbir «մի տեսակ կոշտ մաղ», թրք. [arabic word] qalbur «մաղ», [arabic word] qalburlamaq «մաղել». ռմկ. խալպուր, խալպուրլամիշ ընել։-Հիւբշ. 3n4։


Խարբուզ

s. zool.

s. zool. roe-buck.

• «էշայծեամ» Օր. ժդ. 5. ուրիշ վկայութիւն չկայ։


Խարտեաշ, տեշի

adj.

fair, light, flaxen;
fallow.

• (սեռ. -տեշի) «շէկ, դեղնա-կարմիր» Ղևտ. ժգ. 36. Ա. թագ. ժէ. 42. Եւս. քր. Ոսկ. կող. (նոր գրականում համարւում է շագանակագոյնի և շէկի մէջտեղը). գրուած է նաև խարտեշ, խարտէշ, հարտեաշ (Եպիփ կիպր.). ածանցման մէջ երևում է խարտեշ-կամ խարտիշ-ձևով. հներից ունինք խար-տեշանալ Ղևտ. ժգ. 30, 32. խարտեշագեղ Երզն. քեր. խարտեշագոյն Զքր. կթ. Տօնակ. խարտեշամուրուս Յայսմ. խարտեշութիւն Դամասկ. բայց յետին ռմկ. խարտիշուկ Շնորհ. առակ. և արդի գրականում՝ խար-տիշագոյն, խարտիշագեղ ևն։


Խաւ, ոյ

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

• = Բառիս հետ նոյն է ուտ. խա «բուրդ», որից խալու «բրդոտ» ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ხაო խառ «բուրդի խաւ» ჩავოიანი խավոիանի, ხაოიანი խառիանի «խաւոտ, թաւ», թրք. ❇ xav «թաւութիւն ասուեաց, աղուամազ», ❇ xavlu (ռմկ. bavlu) «թաւոտ. 2. մի տեսակ բրդոտ երես-սրբիչ. 3. ղենջակ», սերբ. բուլգ. (թուրքերէ-նի միջոցով) havlija «խաւոտ, թաւ, բրդոտ», ուտ. խա «բուրդ»։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

• ԳՒՌ.-Ախց. խապ, Սեբ. խափ. այսպէս և ուրիշ շատ գաւառականներում, ինչպէս Ալքս. Ախք. Ակն. Բբ. Կիւր. Կյ. Հմշ. Ննխ. Շիր. Զն. նոր բառեր են՝ խաբւոր, խաբկից, խաբու-խաս, խաբխաչ։

• , ի հլ. «խաբէութիւն, սխալանք» Ոսկ. ես. Մանդ. որից խաբ գործել «նենգութեամբ դարան լարել» Եւս. քր. ա. 241, 345. ընդ խաբս «սխալմամբ» ծն. խգ. 12. Ոսկ. մ. բ. 5. Ոսկ. ես. 72 (տպ. ընդ խափս). խաբել «խաբել. 2. ծաղրել» ՍԳր. Եզն. խաբանք Դ բագ. ժ. 19. Յուդթ. թ. 15. խաբեայ «ռաւա-ճան» Եփր. Գ. կոր. Ոսկ. գաղ. «խաբէական, կեղծ» Ոսկ. ա. տիմ. 160. խաբեբայ Ես. գ. 4. Ոսկ. եբր. (գրուած է խաբեբեայ Եփր. Բ թես. Ոսկ. կողոս), խաբեութիւն (արմատը *խաբեայ) ՍԳր. խաբկանք Ոսկ. ես. և կող. խաբկիլ Փիլ. լին. խաբկոտ Իրեն. 10. խաբու Վեցօր. 184. խաբուսիկ Կոչ. 135. խաբողիկ Կոչ. անխաբ «ամուր, անառիկ» Բ. մակ. գ. 12 արառախաբիկ Ոսկ. ես. մտախաբ Տիտ ա. 11. Ոսկ. մ. բ. 12. Բուզ. ճարտարախաբ *Լանակ. հց. որսորդախաբ Վեցօր. 163. զրա-խաբ Գնձ. դիւախաբ Գե. ես. դիւրախաբող մանդ. են.


Խազ, ից

s. mus. adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

• «քար». առանձին չէ գործածուած, րայց սրանից է բարդուած դայլախազ (այ, լուր գայլաքար). տե՛ս առանձին։

• Schroder. Thesaur. 46 արաբ. xazala «delineare «գծել, ուրուագծել»։ ՆՀԲ արաբ. [arabic word] xatt «գիծ»։

• ԳՒՌ.-Ագլ. խօզ (<խազ) «խակ, տհաս». որից խազաքոլ, խազուակտուր «խակակութ»։


Խալ

s.

speck, point;
mole on the skin.

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Նր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն Տփ. խալ՝ նոյն նշ. աւելի ընդհանուր իմաս-տով ունինք Խզ. «նշան» (խալ դնել «նշան դնել, որպէս զի միտքը մնայ»), Ղրբ. «խա-ղաթղթի նշանը՝ տեսակը», Նբ. «նարտախա-զի մէջ միաւորը, եէքը». նաև Ղրբ. խալ ընկ-նել «պտուղը մի կողմից փտիլ սկսիլ. 2. զգեստի վրայ մի քիչ տեղ կեղտոտուիլ, բիծ ունենալ». նոր բառեր են՝ խալաւոր, խալ-խալ, խալխալոտ։


Խաղ, ից

s.

shore, side of a river;
meadow;
marsh, moor;
gulf, roadstead;
division, pigeon-hole.

• , ո հլ. (յետնաբար նաև ու, ի հլ.) «երախայի, լարախաղացի, ծաղրածուի ևն խաղ, ծաղր, կատակ» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. ա. 1 Եփո. ռ. տիմ. Մծբ. Կոչ. «թատրոն» Առ որս. «երաժշտական մի ձայնանիշ» ԱԲ. որից խաղ առնել «ծաղրել» ՍԳր. Կոչ. խա-ղալ «խաղ խաղալ, ծաղրել, ծիծաղի առար-կայ դարձնել, ուրախութիւնից խայտալ, ցըն-ծալ, շարժիլ, երթալ, վազել, արշաւել» ՍԳր. Վեցօր. Եզն. Ագաթ. Սեբեր. խաղալիկ «պա-րող» ՍԳր. «մանկական խաղալիք. խաղալու բան» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 25. Եզն. «ափը թե-ւին միացնող յօդը՝ դաստակի սկիզբը» Տա-թև. հարց. 241. խաղալիք «մարմնի յօդերը, խաղերը» ՍԳր. (այս նշանակութեան համար հմմտ. թրք. oynamaq «խաղալ» և oynaq «յօդակապ»). «խաղ» Պղատ. օրին. խաղա-րար «պարող, կաքաւող, խաղաղող» Շապհ. 40. խաղագլոր Ոսկ. փիլիպ. խաղակատակ Բուզ. խաղաց «երթալը, վազելը» Եւս. քր. Եզն. Վեցօր. «վազուն» Վեցօր. ել. 17. Սեբեր. խաղացուցանել ՍԳր. խաղացական Եզն. ա-րագախաղաց Վեցօր. երագախաղաց Մծբ. ծանրախաղաց Վեցօր. չխաղոյք Ոսկ. եբր. բազմախաղ Ոսկ. ննջ. զօրախաղաց Պտմ. առէքս. թատերախաղք Ոսկիփ. լարախաղա-ցութիւն Սահմ. խաղիչ «կողմնացոյցի սլա-քը» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 458. նոր բա-ռեր են խաղագնդակ, խաղաթուղթ, թղթա-խաղ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, նարտախաղ ևն։

• ցատկել»։ Böttich. Arica 8 սանս. kal «շարժել»։ Այվազովսքի, Յաղագս հընչ-ման, էջ 15 նոյն ընդ ծաղր, յն. γελος։ Տէրվ. Altarm. 28, Նախալ. 112 սանս. khal կամ skhal «դեդևիլ, ճօճիլ, երե-րալ», skhalita «կեցած, մնացած, պա-կաս», յն. σϰαίρω «ցատկել, պարել» ձևերի հետ հնխ. skar «դեդևիլ, շարժիլ, երթալ, կենալ» արմատից. -այստեղ է պատկանում նաև խաղ «կեցած ջուր»։ Müller, Armen. VI յն. ϰελευϑος և լիթ. kolias «ճանապարհ», յն. ϰελις «ար-շաւակի» բառերի հետ։ Canini, Et. é-tym. 187 յն. ϰαγχάςω, լտ. cachinnus «բարձրաձայն ծիծաղ»։ Bugge, Beitr. 19 յն. σϰαίρω «ցատկել, պարել», մբգ. scharz «ցատկտելը», scherzen «կայ-թել» բառերի հետ։ Նոյն, KZ 32, 41 մերժելով սրանք՝ դնում է յն. ἀλλομαί «աչքը շարժել, սիրտը թրթռալ», լտ. salio «զատկել, կայտռել», սանս. sá-rati «հոսիլ», հմմտ. նաև սանս. sáras «լիճ, ծով» =խաղ «ճահիճ»։ Հիւնք. խա-ղաղութիւն բառից է հանում։ Patrubány SA 1, 194 յն. ϰελομαι, լատ. colo, լիթ. keliu, kélti «բարձրացնել, կրել» ևն։ Karst, Յուշարձան 401, 404 սումեր. q'al «հոսիլ, շտապել, գահավիժիլ» ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. խաղ, Գոր. Ղրբ. Տփ. խաղ, հաղ, Տիգ. խmղ, Զթ. խօղ, խող, Հճ. խօղ, Ագլ. Երև. Շմ. հաղ։ Գաւառականներում խաղ բա-ռը նշանակում է նաև «երգ» (բայց միայն աշխարհական երգ), որի համար աւելի հնից ունինք խաղ «երգ» Առաք. պտմ. 64. է՛լ ա-ւելի հին է խաղտետր (ուրիշ է խազտետր) «երգարան» Յիշատ. երգ. ժմ. հմմտ. նաև խաղ, վերնախաղ (ლ) ներքնախաղ (ν ձայնանիշների անունները։-Գւռ. խաղք (Ակն. Ասլ. Պլ. խախգ) «խայտառակ» ձևի հա-մար հմմտ. Ոսկիփ. «Խաղք և խայտառակ ևա-ցուցանէ զսատանայ ապաշխարութիւնն». (սխալ է գրել խախկ, խախք, ինչպէս ցոյց է տալիս և Մաս. աղաւ. 1863, 202)։ Նոր բառեր են խաղախնդում, խաղահան, խաղա-մէջ, խաղատեղ, խաղացք, խաղացուածք, խաղընկեր, խաղլեղ, խաղկլիկ, խաղկտալ, խաղոց, խաղքռել, խաղքութիւն, խաղալացաւ, խաղալացաւօտ, խաղքռիճ, խաղտուն ևն։

• , ի հլ. «ճահիճ, ծանծաղ՝ կանգնած ջուր» ՍԳր. Ոսկ. ես. թերևս նոյն բառն է, ինչ որ նախորդը, թէև բուները տարբեր են։


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

• , ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Խաղխամ, աց

s.

bars, rails;
grating, railing, rail-fence;
palissade.

• ՆՀԲ խաղ խաղ ձևերից։ Աճառ. Արա-րատ 1911, 420 կրկնուած համարելով խաղ արմատից, համեմատում է լազ. oxile «կամուրջի ճաղերը» բառի հետ։


Խոնաւ, աց

adj. s.

humid, damp, wet, moist;
humidity.

• Հներից Համամ. քեր. 268 խոնարհ բառի հետ միասին հանում է խոն (?) նախդիրից։ Հիւնք. պրս. [arabic word] xu-nāb «արցունք» բառից (որ բուն նշա-նակում է «արենաջուր»)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xunuk «ցուրտ, պաղ, սառն» բառից։ Պատա-հական նմանութիւն ունին քրդ. հոնըք «զով» Ղուկ. ժզ. 24 և xunāw «ցօղ», որ


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

• Ուղիղ մեկնութիւնը ունի նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 206։ ԳԴ մեկ-նում է իբր փոխառութիւն պրս. [arabic word] ︎ āvīxta «կախուած» բառից։ Lagarde. UIrgesch. 345 զնդ. aoxta «ցուրտ, սա-ռըն», պրս. yax «սառոյց», օսս. ix «կարկուտ», yaxan «սառցային» բառե-

• ՓՈԽ. -Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։


Ապրիլ, ի

s.

April.

• Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.

• «կեալ» տե՛ս Ապուր։


Ապրիշում, շմի, շմոյ

s.

silk;
cf. Մետաքս.

• ԳՒՌ.-Ջո. աբրիշում, Ախց. Կր. Տփ աբրէշում, Երև. աբրշում, Ղրբ. mբրիւ՛շիւմ, Վն. արպշում, Մկ. mռպշում, Մրղ. աբուո-շում, Ալշ. աբըռշում, Սլմ. արփըշում, Գոր. ոբրիւ՛շիւմ, Ագլ. ըպրէ՛շում, Ակն. Պլ. էբիւ-շիւմ (թուրքերէնից նոր փոխառութեամբ)։


Առապար, աց

adj. s.

stony, rugged, craggy, uneven, rough;
rugged or rough road.

• ՆՀԲ «որ և յեբր. և ըստ ոմանց ի յն. գրի առապա, առավա, գուցէ որպէս զկող-մանս Աաառաժ Արաբիոյ. տե՛ս և աւիր կամ առաւիր». յետոյ Փիլ. լին. դ 111 մի ձեռագրի մէջ յառապարի և մի ուրիշ ձեռագրի մէջ էլ առ յապարի գտնելով, ապար համարում է ապառաժ և առա-պար բառերի արմատը։ Հիւնք. ճանա-պարճ բառից։ Սարգսեան տե՛ս արա-հետ բառի տակ։


Առաստաղ, աց

s.

ceiling, roof;
floor;
garret.

• = Բնիկ հայ բառ-հնխ. slel-«դնել, զե-տեղել, բարձրացնել, կանգնեցնել, ցից, սիւն, յենարան» արմատից, առ մասնիկով, ենչպէս առասպել։ Ժառանգ ձևերը տե՛ս ստանալ, ստեղծ և ստեղն բառերի տակ։ Այստեղ յիշելի են սանս. sthála-«բարձ-րութիւն, գետին», յն. στελλω «սարքել, պատրաստել», σταλις «ցից», στολος, στολή «սառօ». ատտ. στήλη, դոր. στάλα, թես։ Ἀτάλλα «սիւն», հիսլ. stallr «խորան, մսուր, ախոռ», անգսք. steall «ախոռ», stellan «հաստատել», հբգ. Stal «բնակավայր, բնա-կարան», stellan «հաստատել, կանգնեցնել», stollo «ցից, յենարան», ինչպէս նաև g, d, p աճականներով՝ անգսք. stealc «բարձր կանգնած, ցից տնկուած», անգլ. stelt «զիռ». հիսլ. stolpi «սիւն, ցից», գերմ. stulpe «կափարիչ», stulpen «խուփը դնել», ռուս. cголбъ «ցից, սիւն» (Pokorny 2, 643-6, Boisacq 908)։-Աճ.

• ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։


Առատ, աց

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Սլմ. առատ, Ալշ. Խրբ. Մշ. առադ, Ոզմ. ըռատ, Ակն. ըռադ, Զթ. օ-ռօդ, օռոդ (բոլորն էլ «շատ» նշանակու-թեամբ). իսկ Հճ. mրօդ նշանակում է «է-ժան», ճիշտ ինչպէս այլուր ունինք սուղ «թանկ»։


Առաւուշտ

s.

bladder.

• «միզափամփուշտ». մէկ ան-ամ Նեմես. բն. էջ 59. ուրիշ օրինակ չկայ։


Առաքինի, նւոյ, նեաց

adj.

valiant, courageous;
virtuous, honest.

• (-նւոյ, -նեաց) «կտրիմ, քաջ. 2 բարեպաշտ, հոգով մաքուր» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 36. Փարպ. որից առաքինութիւն ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. առաքինանալ Ա. եզր. ա. 31 Ոսկ. մ. ա. 18, բ. 18 և ես. Եւս. պտմ. առա-քինիլ Եփր. ա. կոր. և եբր. Ոսկ. Սեբեր. առա-քինաբար Ոսկ. ա. կոր. առաքինաբան Ագաթ. առաքինացուցանել Եփր. թգ. առաքինեցու-զանել Եզն. ևն։ Արմատն է *առաքէն, ի մաս-նիկ է (հմմտ. բար-ի, ար-ի, երկաթ-ի), որից զուրկ են ածանցները։


Առեղ, աց

s.

pole (of a coach).

• , ի-ա հլ. «երկար ու հաստ գերան որի վրայ նստած է սայլը և որի ծայրից կապւում են լուծն ու եզները» Նար. տաղ. (Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին). Արծր. ա. 9 (Ի սաստիկ շրջագայութիւնէ սայլիցն բազում անգամ և առեղք փայտիցն վառմամբ հրոյ հրդեհին) հրտր. Պատկ. էջ 31. Պիսիդ. Վեցօր. տպ. Վենետ. 1900, տող 342. Երզն. քեր. «առաստաղի մէջտեղի մեծ գերանը» Յայսմ. =Նոր վկ. էջ 109 (ԺԳ ռա-րից). «Ճայթեաց առեղ դարպասուն և կոտո-րեցաւ ընդ մէջն և դ որմունքն յիրեար դի-պան և առաստաղն նստաւ ի վերայ նոցա», «երաժշտական ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. տե՛ս Արրտ. 1894, էջ 257, 259։


Առիթ, առթաց

s.

occasion, opportunity, accurrence;
subject, cause, matter, motive, convenience, conjuncture, object.

• կ-ա հլ. «հարսնախօսութեան հա-մար ուղարկուած միջնորդը. 2. որևէ միջ-նորդ, բարեխօս. Յ. միջոց. 4. պատճառ, սկզբնապատճառ, առիթ» Եփր. համ. էջ 17 և աւետ. 307. Նիւս երգ. Խոր. Ոսկ. յհ. բ. 20. Փարպ. որից առթել «հարսնութեան խօսիլ, կնութեան հրապուրել» Խոր. հռիփս. Շնորհ. յս. որդի. «նիւթել, պատճառել» Ոսկ. յհ. բ. 19. մ. ա. 5. առթական Շնորհ. ոտ. մահա-ռիթ Յհ. կաթ. կենսառիթ Նար. Գնձ. արդի գրականում առիթ գործածական է միայն վերջին 4-րդ իմաստով և յատկապէս առթիւ մակբայաձևով. նոր բառ է շարժառիթ «դըր-դապատճառ»։


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

• «գետ», սպան. arroyo «առու», արաբ. [arabic word] ravā «առատ հոսող ջուր»։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

• ՓՈԽ.-Վրաց. ას3არეზი ասպարեզի «ձիար-շաւարան, մրցարան ևն», ახმარეზობა աս-պարեզոբա «հասարակաց խաղեր, ըմբշա-մարտութիւն». սրանք կարող են ուղղակի իրանեանից էլ փոխ առնուած լինել։-Մտած է Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ Ղուկ. իդ. 13. ժը՝ Գուտսէ սատուշէսթ ասպա-րէզ տուր պու (հեռի էր յԵրուսաղեմէ 160 աս-պարիսաւ)։ Այսպէս նաև Յովհ. զ. 19. Պիսթ ու բենճ եախօտ կասասի ասպարէզան (իբրև ասպարէզս 25 կամ 30)։


Աստակոս

s.

lobster.

• «խեցգետին» Նեմես. էջ a0 ուրիշ տեղ չէ գործածուած։


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։


Զիրկ

adj.

destitute, deprived;
— լինել՛գտանիլ, to be -.

• «զրկուած, անմասն, անբաժին» Լմբ. սղ., որից՝ անզիրկ Խոսր. Ոսկիփ. Սկևռ. պատ. 43, զգայազիրկ Նար., զրկել «անմասն թողուլ, նեղել, հարստահարել» ՍԳր, զրկիչ Ես. ժ. 20. Ոսկ. մ. գ. 25, զրկումն Ծն. իզ. 20, զրկանք Խոր., զրկահարանք Պիտ., զմիմ-եանսզրկութիւն Բուզ. ևն. ռամիկ ձև է զուրկ Օրբ. (որից հայրենազուրկ Մարաթ.), որ միակ ընդունուածն է նոր գրականում և որից շինուած են՝ աչազուրկ, եղբայրազուրկ, ըն-չազուրկ, կամազուրկ, պատուազուրկ, հողա-զուրկ ևն նոր բառերը։

• = Ասոր. ❇ sriqā «զուր, ունայն», ❇ sraq «կողոպտել, spoliavit», [syriac word] suranā «կամաւոր աղքատութիւն» (Broc-kelm. 240). այս բառերը բնիկ սեմական են և կցւում են արաբ. ❇ srq «գողանալ» ար-մատին։ -Աճ։

• Հիւնք. ուրուկ «բորոտ» բառից։ Սըր-մագաշեան (Արմէնիա) կցում է ռում. zärghit «խելագար» բառի հետ։


Զկեռ

s.

medlar;
medlar-tree.

• ԳՒՌ.-Ագլ. զըկէ՛ոնը, Գոր. Ղրբ. զըկըէռ, զըկըռ (մնկ. զի՛կի), Տփ. զկիր, Խտջ. զղէր, Հմշ. զղիռ. (ծառը՝ Ղրդ. զկէռնի, Հմշ. զղռէ-նի). նոր բառեր են զկռաջուր, զկռթթու, զկռի, զկռմածուն, զկռուտ։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

• , ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։