Your research : 311 Results for ուր

Entries' title containing ուր : 633 Results

Definitions containing the research ուր : 2268 Results

Կրակ, ի, աւ

s. fig.

fire, flames;
fire, heat, flame, spirit, ardour;
— լուցանել՝ վառել, to kindle, to light, to make a fire;
արծարծել զ—, to stir, to poke the fire.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «հուր, կրակ» ՍԳր. Կոչ. Եւս պտմ. որից կրակաբեր Աբդ. ա. 18. Ագաթ կրակակալ Եւագր. կրակատեղաց Ոսկ. մ. ա. 20 և ես. կրակարան ՍԳր. կրակետղ 32 իա. 9. կրակատուն Եղիշ. կրակապաշտ Փրպ. կրականի «կրակներ» Փարպ. կրակոտ, կրա-կել (նոր բառեր)։

• Հներից Սիւն. քեր. 189, 190=Մագ. և Երզն. քեր. մեկնում են իբր կերակ «ուտող». «Կըրակն կերակ է ըստ գոր-ծոյն, փոխանակելով զեթն եչի. Ասա ցաք յաղագս կըրակի, թէ կերակ է»։ Ա. ւետիքեան, Քերակ. 1815, 312 կուր «կե-րակուր» բառից։ Klaproth, Asia po-lygl. 100 ա արաբ. [arabic word] harq «այրել» բայի հետ։ ՆՀԲ յիշում է հրակ, կերան. ճրագ և վրաց. կէրակի «կրակարան»։ Տէրվ. Նախալ. 79 դնում է հնխ. gvar «վառիլ» արմատից. հմմտ. յն. γρύս «վառիլ», γρυνός «հրդեհ», հսլ. goreti «բորբոքիլ», հբգ. kolo «ածուխ»։ Հիւնք. ճառագայթ բառից։ Müller, Armen VI և SWAW 136 (1897), 20 դնելով կու--րակ նախաձևից, կցում է գոթ. haúri «ածուխ». լգ. haurja «ածուխով կրակ», հիսլ. hyrr «կրակ», լիթ. kurti «տա-քայնել», հսլ. kuriti «ծխել», ուկր. kuračyty «ածուխ վառել», սանս. kū. dayati «խանձել»։ Այս մեկնութիւնը ընդունում են Bugge KZ 32, 51, Հիւբշ. 462 (կասկածով) և Scheftelovitz BВ 28, 305։ (Սակայն չէ՛ ստոյգ, որովհե-տև վերի բառերի հնխ. արմատն է ker. որ պիտի տար հյ. *քեր-)։ Bugge պա-տահական է համարում չէչէն. kur և

• թուշ. kur «ծուխ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 77 կուր «նաւ» բառին է կցում, առաջին իմաստը համարելով «վառա-րան, կրակարան»։ Lidén, Arm. Stud էջ 123 համեմատում է իռլ. gual, հբգ. kol, kolo, հհիւս. kol, հանգլ. col, գերմ. Kohle «ածուխ» բառերի հետ, որոնք դնում է հնխ. gu-lo-ձևից. (արմատը gu-, geu-«վառիլ»). սրա մէջ -lo-փո-խանակուելով -ro-մասնիկով՝ լինում է հնխ. guro-, gura-, որից էլ հյ. կրակ։ Trautmann 145 և Berneker 652 ըն-դունում են Müller-ի մեկնութիւնը, իսկ Walde 130, Boisacq 436 և Pokorny 1, 418 և 563 մերժելով այն, ընդու-նում են Lidén-ի մեկնութիւնը։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

• = Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։

• ԳՒՌ.-Ախց. կրիա, Սեբ. գըրիյա, Մկ. կօտ-կրյա, Երև. կուրյա, Շմ. կուրա, Ջղ. կուրայի, Գոր. կօ՜րա, Ղրբ. Կօ՜րէ, Ագլ. կօ'-րան, Ասլ. բէօչէօվդիրյա՛ (այն է պոչով-տիրյա, որով կրեայ բառը ստացած կլինի տիրյա ձևը), Սլմ. կրյանկօտ, Վն. կըրըրա, Ոզմ. կրէրա, Մշ. կիրիրա, Խրբ. Պրտ. գիրի-րա, Ալշ. կօդկիրիրա, Հճ. գmյէշ, Սվեդ. գուրյուշ։-Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 222 յիշում է նաև թսկուրի Երև. կռնակօտ (Ղուրդուղուլի) ձևերը։-Զթ. ստացել է գօյ-րո ձևը՝ «դռան մի տեսակ փականք» նշա-նակութեամբ։


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

• , ի հլ. «ձուկ որսալու ճանկ» ՍԳր. «թռչունների ոտքի վրայի ճանկը, բիտ» Ղևտ. ժա. 21. «ոտքի ջղերը, ոտք, սրունք» Նիւս. երգ. Ճառընտ. Եփր. աւետ. 318. «ոտք» Ոսկ. ա. կոր. «մեծ գամ» Մագ. թղ. 59. «փխբ. որոգայթ, մարդ խաբող հրապու-րանք» Եփր. հռ. 30 (չունի ՆՀԲ). ոճով աս-ւում է կարթ արկանել Ոսկ. փիլ. 483. որից կարթակոտոր «ջղակոտոր, ջարդուփշուր» ՍԳր. կարթաբար «կարթի պէս» Փիլ. լիւս-կարթահարեալ «ոտքերը կոտրտած» ՍԳր. կարթաձուկն Շիր. կարթապան «սռնապան, պաճիճ» Մխ. դտ. էջ 264. կարթել «կարթով բռնել, թակարդը ձգել» Ոսկ. ղկ. Փիլ. Լաստ. «ճամբան շեղել, մէկ կողմ ծռիլ երթալ» Բ. մակ. ժբ. 10. Փարպ. (ըստ Նորայր, Հայկ, բառաք. էջ 60 այսպէս է ուղղել նաև Բուզ. դ. 24 կաթել բառը, որ ուրիշները «կողմ» էին թարգմանում). կարթընկէց «ձկնորս» Իս. ժթ. 8։ Արմատի առաջին և հիմնական իմաստն է «կեռ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'jpti ձևից՝ p-ի անկումով և t-ի սովորական թաւացումով յառաջացած. հնխ. g2jpti-ուր» ևն (Berneker 369, 355, Walde 332, Pokorny 1, 596)։


Կարժ, ի

s.

skein;
— գործել, to reel a skein.

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. kaši maza «մի տեսակ պանիր» Karolides, Iλ. συγϰρ. 172, -հեղինակը ի զուր է ճգնում մեկնել այս բառը լտ. caseus «պանիր» և հյ. կաշի, թրք. qayəš «փոկ» ևն բառերով, պատճառաբանե-լով թէ հին ժամանակ այս պանիրը կաշիէ ամանների մէջ էին պահում. ուստի և անու-նը անցել է նիւթին։


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

• ՓՈԽ.-Վրաց. კარიჭი կարիճի «կարիճ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 242 (հաղորդեց Գ. Ասատուր


Կարիտոս

cf. Պինասպաս.

• «մի տեսակ փոքր խեցեմորթ. պզինասպաս». մէկ անգամ ունի Վեցօր. է (էջ 152) «Ոչ զի քան զկարիտոս և զմենդոս մեծամեծք են»։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

• ՓՈԽ.-Կեսարիոյ թուրք բարբառով angər-zəngər «յանկարծակի». ինչ. angərzəngəra gelesin «յանկարծակիի գաս», որ Հայոց ըն-տանեկան լեզւում շատ գործածական մի անէծք է, փոխառութեամբ անցած թուրքե-րին (Բիւր. 1898, 712). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց մօտ՝ hangarzagi, որից hangarzagiye gedesije «յանկարծակիի երթաս» (Բիւր. 1808, էջ 886)։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

• (յգ. -ծունք, յետնաբար -ծերք) «ամուր, պինդ, խիստ» Ոսկ. փիլիպ. ժ. «դը-ժուարին, խստամբեր» Պղատ. օրին. որից կարծրանալ Ել. է. 13. Յես. ժպ. 20. կարձ. րացուցանել ՍԳր. կարծրութիւն Կոչ. կարծ. րագոյն Մագ. Խոսր. երկաթակարծր Ճառ-ընտ. Բենիկ. կարծրադատ «խստիւ դա-տող» Նար. նիւթակարծր Անան. եկեղ. վի-մակարծր Բենիկ. կարծրամարմին (նոր. բառ)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։

• ՆՀԲ «իբրու քարացեալ»։ Պատկ. Из-cледов. էջ 42 յն. ϰάρτος և Bugge KZ 32, 49 և 69 յն. ϰρατύς, ϰρατὲρος «զօ-րեղ, խիստ, կարծր, ամուր», գոթ. har-dus, գերմ. hart «կարծր» բառերի հետ։ Հիւբշ. 459 մերժում է այս համեմատու-թիւնը։ Հիւնք. արծաթ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուին Scheftelowitz BВ 28, էջ 295 և Pedersen, Հայ. դր. լեզ, էջ 76։ Karst, Յուշարձան 429 թթր. qat, ույղուր. katik, չաղաթ. katt, օսմ. qatə «թանձր», Մառ. Cpeд. nepедвиж. 46 քար բառի հետ։


Կարկամ, ից

adj. fig.

bent, curved, bowed;
twisted;
contracted, ancbylosed, stiff;
precluded, impeded, impotent;
tenacious, niggardly, sordid.

• ՆՀԲ (որից և ՓԲ) «կարի կամ, կամա-րեալ». (արմատը համարում է կամ «ծուռ», որ գտնում է նաև կամանոր-կամար, կամուրջ բառերի մէջ)։-Տէրվ. տե՛ս կարկել բառի տակ։ Հիւնք. կըր-կին բառից։ Bugge տե՛ս կամակոր բա-ռի տակ։ Karst, Յուշարձան 404 սու-մեր. gam, kam «ծռիլ» բառի հետ։


Կարկառ, աց

s.

heap of stones.

• ՆՀԲ «քար ի քարի վերայ կուտեալ կամ կառոյցք քարանց»։ Մորթման ZDMG 26, 527 (ինչպէս նաև Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապ-տուլլահեան, Պօլիս 1872, Աւկսպուրգի Ընդհանրական լրաթերթէն, 1871 դեկտ. թ. 335) համեմատում է յն. ϰαρϰάριον բ. carcer. գերմ. Kerker, բևեռ, kharkharni կամ խորխոր «միջնաբերդ կամ ամրոց»։ Տէրվ. Նախալ. տե՛ս կար-կել բայի տակ։ Bugge KZ 32, 52 հիռլ, carric, կիմր. careg «քար, ժայռ» բա-ռերի հետ։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. kar «թումբ, քարափ», gar «դէզ, եցերք» բառերի հետ։ Մառ ИАН 1911 470 վրաց. խելի «ձեռք», 1918, էջ 2092 քար բառից, մինգր. կաջի «կայծքար». աւելի ընդարձակ Cpeд. nepeд. էջ 46. իսկ Яз. и Лит. I 228 և 268 հյ. քար, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծ-քար», նաև հյ. կին, խիճ, կինճ։ Վեր-չապէս Մառ ЗВO 25 (1921), էջ 18


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «հրագոյն պատուական մի քար է» ՍԳր. Նչ. եզեկ. Նար. որից կարկե-հանեայ Ոսկ. ես։-Ուրիշ վկայութիւն չկայ։


Կարճ, ոյ

adj. adv.

short;
little;
short, brief, curt, concise, succinct, laconic;
— հասակաւ, short in stature;
—ոյ ճանապարհ, the shortest way;
ընդ —ոյ գնալ, to take the shortest or nearest way, to take a short cut;
ի —ոյ or — ի —ոյ, short, brief, abridged, summary;
in short, briefly, in a few words, laconically, succinctly, summarily;
ի —ոյ, in a short time, quickly;
ի —ոյ հատանել, to cut short, to state in few words.

• Klaproth, Asia pol. 102 գերմ. kurz, պրս. chord, լտ. curtus հոմանիշների տաւ. curto. scarzo, ռուս. краткiи։ Տէրվ. Altarm. 30 հյ. կուրտ բառի հետ նոյն է դնում։ Նոյն, Նախալ. 70 հնխ. kart «կտրել, կոտրել» արմատի տակ դնում է սանս. kart, լիթ. kirtau «կըտ-րել», հյ. կարճ, կրճատել, կուրտ, կըրտ-ներ, լտ. curtus։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varjayāmi ձևից։ Հիւնք. քերծուլ բայից է հանում։ Հիւբշ. 459 մերժում է կցել յն. ϰολοβός, ϰιλ.βόω «կարճ, կարճել» բառերին, Pez dersen, Հայ. դր. լեզ. 76 կապ չունի լտ. curtus «կարճ» բառի հետ։ (Այս-պէս նաև Walde 216, Pokorny II. էջ 580)։ Patrubány ՀԱ 1908, 187 դնում է կտրել բայից, իբր կտր>կրտ>կարտ >կարճ։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ քարձ։ Մառ ЗВО 1925, 799 և 801 ռուս. korot և գերմ. kurz ձևե-րի հետ։ Պատահական նմանութիւն ու-նի արաբ. [arabic word] qard «կարճ» (Կամուս-թրք. թրգմ. Ա. 669)։ Պատահական են թերևս նաև վրաց. դակարծախեբա «տափատի վարի ծայրը նեղացնել», կրեճա, գակրենա «խուզել, ածիլել, փոքրել զհերս»։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։


Կարոս, ի

s.

celery;
վայրի —, parsley.

• , որ և կարաւս, կարօս, քարաւս, քարոս, քրևս, քրէֆս, քերևս, քէրէֆս «լա-խուր, լտ. selinum, apium nodiflorum» (Տիրացուեան Contributo § 282) Բժշ. Վստկ. 108, 166. քարսոն, կարսոն «առատօեռ. ոն-տանի կամ մակեդոնական կարոս, թրք. մայտանոս, ռուս. պետրուշկա» Բժշ. որից քեղակարոս կամ քեղաքարոս «վայրի կա-րոս» Բժշ։

• = Պրս. [arabic word] karafs «apium petro-selinum, graveolens», որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] karafs (Պամուս, թրք. թրգմ. Բ. 284), քրդ. kerefs, թրք. [arabic word] kereviz «լախուր»։ Հյ. բառի հնագոյն ձևն է կարաս, որից կարօս, սխալ ուղղագրու-թեամբ կարոս, որ արդի գրականի ընդու-նած ձևն է. միւսները յետին արտասանու-թեանց համեմատ տառադարձուած ձևեր են։-Հիւբշ. 167։


Կաքաւ, ոց, ուց, աց

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Կաքաւ

s.

dance, ball, ballet.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Կել

s.

fraud, deceit, trick, cunning.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կէլ

cf. Կել.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• = Ասոր. [syriac word] ︎ qəlāfā «գրքի թերթ» [arabic word] gəlaf «մորթը՝ կեղևը հանել», [syriac word] qəlā̄fəϑa «կեղևանք, կեղև, կճեպ, թեփ», ն. ասոր. kälp'ä «կեղև, կճեպ», käläpt'։ «ստկել, կեղևել»։ Ասորի բառը բնիկ սեմա-կան է. հմմտ. արաբ. [arabic word] qilf կամ [arabic word] qalā̄fat «կեղև» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 829), եբր. [hebrew word] qəluf, qelek «կեղև, կճեպ, թեփ», ասուր. qalapu «կլպել (օր. սոխը). 2. աւերել, կողոպտել» (Muss-Arnolt, Ass. Handwb. 913բ) ևն։ (Սրանց հետ կապ չունի յն. ϰελυτος «պտուղի կեղև, ձկան թեփ, ձուի կճեպ, միջատի պատեան», որ հնդևրոպական է. տե՛ս Boisacq 432 բայց նաև BSL ❇ 81, էջ 104)։-Հիւբշ. 307։

• Klaproth, Asia polygl. 104 Սիբիրի թուրքական մի ցեղի լեզւով kagaš, մի ուրիշի՝ kagač։ ՆՀԲ կեղ բառի՞ց։ Ու-ղիղ մեկնութիւնը տւաւ նախ Lag. Arm. Stud. § 1139։ Canini, Et. étym. 19 լիթ. skurá «կեղև», սանս. čarma «մորթ» բառերի հետ։ Հիւնք. յն. ϰέλυφος և թրք. qələf «պատեան»։ Patru-bany ՀԱ 1906, 367 հնխ. glebh «շըր-ջապատել, խորացնել» արմատից. հմմտ. յն. βλέφαρον «արտևանունո» γλασω «խորացնել», լեթթ. glabat «պահպանել» ևն։ Նևտոն-խան, Բազ-մավէպ 1908, 163 արաբ. γllāf «պա-տեան»։ Գաբրիէլեան, Բազմ. 1908, 50։ կեղ «վէրք» արմատից։ Karst, Յուշար-ձան 415 մոնգոլ. xalisun, բուրեաթ xalyaso, xalyahan, թունգուզ. kalya-sun «մորթ», ճապոն kara «կճեպ»։


Կեղծ

adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

• ԳՒՌ.-Առմատր պահուած չէ. գրականից փոխառութեամբ ունինք միայն Վն. կէղծա-վոր, Ջղ. կեղծավոր, Մկ. կէղծmւոր, Ախց. կէղծավօր, Ալշ. Մշ. կէղձավոր, Ննխ. Պլ. Սեբ. գէղձավօր, Սլմ. կեխծավոր, Ոզմ. կեղ-ծավուր, Երև. կէխցավօր, Ղրբ. կէղծա՛վըէր, Գոր. կ'ըղծավօր, Մրղ. կէխծավիր, Տփ. կիխծավուր, Զթ. գէղձmվիւյ, գէղձmվիւր. Շմ. կէխծօօր։


Կեղտ, ոյ, ի, ոց

s. adj.

spot, stain, blot, blemish;
brand, stigma;
stained, soiled;
— անուն, infamy, dishonour, discredit, disrepute;
հանել զ—, to clean, to scour, to take out stains.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «աղտ, կեղտ, անմաքրութիւն» Ոսկ. մ. բ. 12 և յհ. ա. 9. «աղտոտ, կեղտոտ, անմաքուր» Բ. մակ. զ. 25. Ոսկ. յհ. ա. 2. որից կեղտալից Շնորհ. յուդ. կեղտեալ Անան. զղջ. կեղտա-նուն ԱԲ. կեղտաշոր ԱԲ. չարակեղտ Յհ. կթ։


Կենդոնառ

s.

rag, tatter.

• «ցնցոտիներով կարկատած զգեստ, հին շոր» Վրք. հց. Բ. 56 (բ. խմբա-գրութիւնն ունի պատառատուն քուրձ). ուրիշ վկայութիւն չկայ։


Կեր, ոց

s. fig.

nourishment, food;
prey;
bait, decoy, allurement, lure;
— առնուլ, to take nourishment;
— արկանել, to bait, to lure, to allure, to decoy;
— լինել, to be food for, the prey of;
to allow, to let itself to be decoyed or allured;
— լինել սուսերի, to be put to the sword.

• , ո հլ. «կերակուր, ուտելիք» (մա-նաւանդ անասունների ուտելիք կամ ձկան խայծ) Ոսկ. յհ. ա. 1. Եփր. թգ. և ծն. Մծբ. Ագաթ. որից կերութիւն, աւելի ճիշտ այլոց-կերութիւն «ուրիշի ինչքը ուտելը» Բուզ. կե-րեցութիւն «որկրամոլութիւն» Եփր. հռ. 24 կերիչ ՍԳր. կերող Յհ. զ. 13. շատակեր Խոր մսակերութիւն Եւագր. Եզն. արմատակել Ոսկ. փիլիպ. Ագաթ. Բուզ. կաթնկեր Եբր. և 13. կաթնակերագոյն Կոչ. խոտակեր Սղ. ճե. 20. Ագաթ. գիշակեր Եզն. Վեցօր. մարդակեր Կոչ. ընդակեր Ստեփ. սևան. ընթրեկերք Դան ռ. 14. ժանգակեր Սիր. իթ. 13. Ագաթ. անկերակուր Եղիշ. գաղտակեր Ամբ. գ. 14 գայլակեր Ոսկ. լս. դալարակեր Փիլ. լիւս. երդմնակեր Մանդ. կերևուրաց «ապերախտ» Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 22, Գիրք թղ. էջ 6 գազանակեր Ճառընտ. կերղի «կաշառք» Պատմ. ժԹ դարից (Դիւան ժ. էջ 399). այս արմատով են կազմւում նաև ուտեմ բայի պակասաւոր ժամանակները, ինչ. կերայ, կերի, կերայց, կերեալ ևն։-Տե՛ս նաև ըն-կեր։-Այս արմատի երկրորդ ձևն է կուր «անասունների ուտելիք» Գ. մակ. ե. 18, Եզն. «ապրուստ, շահ» Կոչ. 116. որից կե-րակուր, ո հլ. ՍԳր. Եփր. ծն. կերակրել ՍԳր. կերակրիկ Ոսկ. մտթ. և յհ. Եփր. պհ. 175. կերակրիչ Օր. լբ. 18. Բար. դ. 8. Վեցօր. Եփր. ծն. կերակրչութիւն Եւս. պտմ. գա-զանակուր Ծն. խդ. 28. գետակուր Խոսը. զերեզմանակուր Սեբեր. դեղակուր Խոր. ծո-վակուր Ոսկ. մ. ա. 13. Պիտ. Ճառընտ սատանայակուր Ագաթ. վաճառակուր Սե-բեր. Ոսկ. մ. բ. 8, 24. Եփես. Եւս. քր. ջըր-հեղեղակուր Ոսկ. ես. 193 ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2er-արմատից, որի միւս ժառանգներն են յն. βορά «կեր, ճարակ անասնոց», βοςός «որկրամոլ», βρῶuα «կերակուր», կրկնութեամբ βι-βρω-σϰω, βε-βρω-ϑω «ուտել, լափել, ճարակել», լտ. voro «կուլ տալ, լափել», vorus «ուտող» (ինչ. carnivorus «մսակեր»), հբգ. querka «կոկորդ», querdar «խայծ ձկան ևն», լիթ. geriu, gérti «խմել», gerklմ «կոկորդ», gur-klys «խածի», հսլ. žira, žrčti «կուլ տալ». grulo «կոկորդ», ռուս. гoрлo և լեհ. gardlo «կոկորդ», ալբան. ngrans «կերեալ», hε-ngra «կերաւ» ևն։ Այստեղ են պատկանում նաև հլ. կոկորդ և նրա ընկերները, որոնց վրայ տե՛ս կոկորդ բառի տակ։-Վերի առ-մատից տարբեր է հնխ. gel-«կուլ տալ», որ մի քանի լեզուների մէջ շփոթուած է վերո-յիշեալ g'er-արմատի հետ, այնպէս որ կա-րելի չէ որոշել թէ իրապէս ո՛ր արմատին ևն պատկանում. այսպէս են սանս. σiráti «կուլ է տալիս», gará «ըմպելիք», զնդ. gar «ևուլ տալ», հսլ. glutati «կուլ տալ», glutu «կոկորդ»։ Հայերէնը հարազատօրէն պահած է երկու արմատներն էլ մի քանի ձայնռառձ-ներով. այսպէս կեր, կուր, *կոր (կոկորդ բառի մէջ), կել, կուլ. տե՛ս և այս վերջինը (Walde 858, 356, Boisacq 127, Berneker 369, Trautmann 89-90, Pokorny 1, 682, Ernout-Meillet 1091)։-Հիւբշ. 452։

• ՆՀԲ լծ. կեր, կուր, խար, պրս. խօր, խար, խօրիշ։ Peterm. 25, Böttich. ZDMG 1850, 356, Arica 89, 445, Pic-tet 1, 216, Lag. Urgesch. 253, Boрp Gram. comp. III. 205, Տէրվ. Altarm. 9, Նախալ. 13, 78 սանս. gar, gara, gr ևն ձևերի հետ։ Bugge, Etr. u. Armen. 126 ետրուսկ. krankru բառի հետ։ Ca-nini, Et. etym. 238 յն. γράω «կրծել» բայի հետ։ Հիւնք. կեր դնում է յն. xεἰρω «ծախել, սպառել» բայից։ Karst, Յուշարձան 404, 405 սումեր. gar «ու-տելիք»=հյ. կեր, kur «ուտել»=հյ. ևուր։ Autran, Sumérien et ind. էջ 82 ռումեր. [arabic word] ︎ gar «փշրել, մանրել», որ դնելով [other alphabet] «բերան» բառի մէջ՝ դառնում է [other alphabet] kur «ուտել», ո-րից և հետևում է սումեր. gar «սնունդ. բւտելիք»։

• ԳՒՌ.-Բացի կերայ ևն բայաձևերից, ո-բոնք ամէն տեղ գործածական են, ունինք նաև կեր «ուտելիք» (յատկապէս ձիուն տը-րուած ուտելիքը) և կերակուր բառերը՝ հետե-ւեալ ձևերով.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կեր Ախց. Երև. Ղրբ. Շմ. կէր, Ննխ. Ռ. Սեբ. գէր. Ասլ. գէ՝ր, Տփ. կիր, Հճ. գէյ.-Ագլ. Տփ. կէ-րակուր, Սչ. գերագուր, Ննխ. Պլ. Ռ. գէրա-գուր, Տիգ. գէրmգուր, Մրղ. կէրակուռ, Ախց. Երև. Կր. Ջղ. կիրակուր, Ակն. Սեբ. գիրա-գուր, Ասլ. գիրագիւր.-վերջաձայնի փոփո-խութեամբ ունինք Սլմ. կերակուլ, Ալշ. Մշ. կէրագուլ, Ոզմ. կէրակօլ, Մկ. կիրmկուլ. (սրանց մէջ լ ձայնը կարող է յառաջացած լինել տարանմանութեան օրէնքով՝ նախորդ ր-ի պատճառաւ, և կամ շփոթուելով կուլ արմատի հետ. վերջինը աւելի հաւանաևան է)։-Նոր բառեր են անկեր, կերուխում, կերկոխ, կերցաւ, կերմաշ, կերմէջնոցիկ, կերմունք, կերուածք, կերուկ, կերուցք, տը-կեր «քիչ ուտող»։


Խօլ, աց

adj. adv.

foolish, senseless, inconsiderate, extravagant, rash, absurd;
— առատութիւն, profusion;
— մանկութիւն, imprudent youth;
ընդ —, ground-lessly, wildly, inconsiderately.

• , ի-ա հլ. «անմիտ, անխելք, յիմար» Փաոպ. Խոր. Փիլ. «խեղճ, հէգ», Իմաստ. 4և 14. որից ընդ խօլ «անխորհուրդ կերպով» Իւս. օր. ա. 230. խօլանալ Ոսկ. եբր. ժե. խօլեալ «թշուառ» Ոսկ. մ. ա. 15. խօլութիւն Փիլ. այլաբ. խօլառատ «շատ առատ» Ոսկ. ես 243 (ձեռագրում եղծեալ). խօլաբանու-թիւն Իրեն. հերձ. 134. խօլաբար (նոր բառ). սխալ գրչութիւն է խուլութիւն Բուզ. դ. 2 փխ. խաւլութիւն.-այս բառի՞ց է արդեօք նաև խոլոմուկն «մի տեսակ չղջիկ» Վանակ. հց. որի դէմ գտնում ենք այժմ խլմուկ Ալշ. Ապ. Մկ. «խլուրդ» (ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 280)։

• ՆՀԲ խեղ կամ խելայեղ բառից է հանում. իսկ ուրուական բառի տակ՝ լծ. արաբ. [arabic word] xayal «ցնորք»։ Հիւնք. խելք բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, էջ 268 իբր եբր. [hebrew word] yāl «խենթենալ» ձևից։ Petersson տե՛ս խօթ։ Պատահա-կան նմանութիւն ունի պրս. [arabic word] xul «խենթ», որ գաւառական առում է մի-այն և յառաջացած է պրս. xul «ծուռ, թիւր» բառից։


Խօս

s.

cock-crowing;
cf. Խօսք.

• Archiv. sl. Phil. 28(1906), 37 և աւե-լացնում է հհիւս. gaukr, հբգ. gouh «կկու», նբգ. gaukeln, լիթ. szaukiu «բղաւել, կոչել, գոչել»։ (Յիշում է Boi-sacq 423)։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 222 գւռ. խօրսոնք ձևի համաձայն՝ հինը դնում է խօրսք կամ խօրոսք և այստե-ղից փոխառեալ թրք! խօրօզ «աքլոր»։ Karst, Յուշարձան 426 թթր. sóz եա-կուտ. ós, չաղաթ. öz'e, ույղուր. uče «խօսք»։ lljinskij A. 29, 167 (ըստ Berneker 406-7) ռուս. xулить «թըշ-նամանել, անարգել», xвалить «գո-վել», որոնց երկուսն էլ մերժում է Ber-neker (անդ)։

• ԳՒՌ.-Ագլ. Գոր. Ղրբ. Ռ. Սչ. Վն. Տիգ. խօսք, Ալշ. Ախց. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. խօսկ, Ակն. Խրբ. Պլ. Սեբ. խօսգ, Ոզմ. խոսք, Զթ. խէօ՞սք, Ասլ. խէօ՝սք, խէօ՞ս*։-Բայական ձևով Ալշ. Հճ. Ջղ. Սչ. խօսել, Շմ. Ոզմ. Պլ. Սեբ. Տփ. խօ-նիլ, Գոր. Երև. Ղրբ. խօ՛սէլ, Խրբ. Տփ. խօ-սալ, Վն. խուսել, Մրղ. խուսսալ (վերջին երկուսը, ինչպէս նաև Ննխ., միայն աքլորի համար ասուած). Ագլ. խո՛ւսիլ, Ասլ. խէօ-րիլ ևն։ Էնկիւրիի թրքախօս հայոց բարբա-ռով՝ հնամօս «խնամեխօս» (Բիւր. 1898, էջ 865)։ Ատն. մբխըսիր «մի՛ խօսիր, լուռ»։ Նոր բառեր են խօսացուկ, խօսխօսուիլ, խօ-սոց, խօսխօսոց, խօսուրանք, խօսվրո-տիլ, խօսքակոխ, խօսքան, չխոսքան, խօսք-լսուկ, խօսքընկեր, խօսքկապ, խօսքմռուկ, խօսքառում, անխօսուկ ևն։


Ծագ, աց

s.

apex, head, top, summit, ridge, end, tip, point, extremity;
end, conclusion, heaping, over-measure;
—ք աշխարհի, the entire globe, the universe;
— լերանց, the top or summit of mountains;
— մատին, the tip of a finger;
— մեծութեան, the topmost height or pinnacle of greatness;
—է ի —, —աց ի —ս, right through, from one extremity to the other, from beginning to end;
from top to bottom, entirely;
ի —աց երկրի մինչեւ ի —ս երկնից, from the uttermost part of the earth to the uttermost part of heaven;
մինչեւ ի —ս երկրի, to the ends of the earth;
լինել ի —ս փառաց, to be at the highest pitch of glory;
ածել ի — կատարման, to bring to the acme of perfection.

• , ի-ա հլ. «ծայր սկզբի, բայց մա-նաւանդ վերջի ծայրը» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 3. որից ծագել «արևի դուրս գալը» (հմմտ. ծայր տալ ոճը կամ Ա. մակ. զ. 39 «Իբրև անտի արեգակն ծայրս արձակէր», որ է յն. ւճառագայթէր») ՍԳր. Ագաթ. Ոսկ. ծագե-ցուցանել Ոսկ. ես. ծագումն ՍԳր. արեգտկ-նածագ «արևի ծագած կողմը, արևելեան» Սիսիան. Անան. եկեղ. (սրա հետ հմմտ արևածայրք «արևի ծագելու ժամանակը» Եզն. 191. Վեցօր.), լուսածագ. Ասող. լուստ-ծագիլ Սարգ. Շար. յանկարծածագ Վեցօր. բոցածագումն Խոր. վրդվռ. երագածագ Վե-ցօր. երկնածագ Անան. եկեղ. ինքնածագ Մամբր. Եղիշ. խաչել. չորեքծագեան Յհ. իմ. եկեղ. Զքր. կաթ. կռածագ «ծայրը կեռ» Նար. 177։

• ՆՀԲ ծագ մեկնում է իբր ծայրք, իսկ ծագել «ցայտել կամ ձգել ի դուրս»։ Հիւնք. երկուսն էլ ծախել բայից։ Buggē KZ 32, 43 ծայր բառի հետ՝ ցեղակից է դնում յն. στάχος «հասկ, ծիլ» բա-ռին։ Scheftelovitz BВ 28 (թ. 1904) 157 և 29, 16 յն. βουνός «բլուր» բառի հետ՝ հնխ. g'*'σν-արմատից. (մեռժում է Boisacq 129)։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. kə-gh ձևից, իբր յն. άϰρον, ւտ. acus «ծայր»։ Karst, Յուշարձ. 407 սումեր. sag «գլուխ», 408 սումեր. zag «եզերք, սահման» և zag' «արևածագ», 425 թթր. tok, tog «ծնիլ, յառաջ գալ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 191 պհլ. zak «ծնեալ» անստոյգ բառի հետ և պրս. [arabic word] čāk «արևածագ»։ Peters-son. Ar. und Arm. Stud. 110 կցում է լիթ. žāgaras «չոր ոստ», žaginiai յգ. «ճաղեր», նորվ. kage «ցած թուփ», հբգ. kegil «ցից» ևն բառերին, որոնց


Ծածուկ

adj. adv. s.

hidden, secret, occult;
stealthy, clandestine, underhand, furtive;
—, ի —, in secret, privately, secretly, by stealth, clandestinely;
—ք, hiding-place;
the secrets;
the private parts;
—ք սրտի, bottom, the inmost recess of the heart;
— հրամանք վերին Տեսչութեան, the inscrutable ways of Divine Providence.

• «գաղտնի, թաքուն» ՍԳր. «ա-նիմանալի, խրթին» Ոսկ. յհ. ա. 33, անե-զաբար ծածուկք «գաղտնիք, գաղտնի խոր-հուրդ» Ոսկ. յհ. ա. 23. «թաքստոց, ծածուկ տեղ» ՍԳր. Խոր. «առականք, ամօթոյք» Պիտառ. Վրք. հց. այս արմատիր են ծա-գում ծածկել ՍԳր. ծածկոյթ ՍԳր. Ոսկ. յհ, ա. ծածևոი «ծածկոյթ» Ոսկ. ա. թես. «տան ծածո. ւարև» Եփր. աւետ. ծածկութիւն ՍԳր. Ագաթ. Եփր. ծն. ծածկաբար Ոսկ. յհ. ա-27. ծածկագէտ Դան. ժգ. 42. ծածկանք Կո-րիւն. ծածկապէս Կոչ. ծածկատես ՍԳր. ծածկելի Ել. իզ. 14. ծածկիչ Թուոց դ. 14 յարկածածուկ Յհ. կթ. քողածածուկ Նար. ամրածածուկ Վեցօր. 185. գետնածածկոյթ Նար. խչ. գլխածածկեալ Երզն. մտթ. թևա-ծածուկ Պրոկղ. ներբ. ղկ. Տօնակ. Վրդն. ծն-խրթնածածուկ Նար. առաք. ծածկախոց բծածուև խոզող» Մծբ. (ըստ Վարդանեան ՀԱ 1913, 300). ծածկալեզու, ծածկագիր, ծածկագրութիւն, ծածկանուն (նոր բառեր)։


Ծաղր, ղու

s.

laugh, laughter, laughing;
derision, mockery, raillery, banter;
sneer;
— առնել, դնել, հեղուլ, to laugh;
to joke, to jest;
to laugh at, to scorn, to deride, to make sport of, to ridicule;
— լինել՝ կալ՝ մնալ, to be laughed at, derided, ridiculed, made a jest of, to make oneself the laughing-stock of;
— առնել զոք յայտ յանդիման, to scorn, to deride one to his face;
զծաղու գալ, ի — հատանիլ, to laugh, to hurst out laughing, to suffocate with laughter;
cf. Ծանակ.

• , սեռ. -ղու (յետնաբար նաև -ղեր *ճխ. էջ 248, Ոսկ. յհ. ա. 36, էջ 369, նաև ծաղրու) «ծիծաղ, խնդալը, ուրախութիւն. 2. վրան խնդալը, ծանականք. 3. վրան խնդա-լու բան» ՍԳր. Ոսկ. եբր. և յհ. ոճով ասւում է ծաղր առնել «վրան խնդալ, ծաղրել» ՍԳր. ծաղր լինել կամ կալ «ծաղրելի դառնալ» ՍԳր. որից ծաղրել Փարպ. Խոր. ծաղրալից Իմ. ժէ. 8. ծաղրախառն Եւագր. ծաղրածու Ոսկ. մ. և Եփես. ծաղրական Ոսկ. յհ. ա. 19, 23. ծաղրասէր Սարգ. ծաղրերես «խըն-դումերես, ուրախ դէմքով» (չունի ՆՀԲ) Յայսմ. յնվ. 1 (այր մի... ծաղրերես և թը-խամորթ). Յկ. կր. էջ 16. քաղցրածաղր «քաղցրաժպիտ» Տեսիլ դան. 134 (նորա-գիւտ բառ).-նոր բառեր են ծաղրարանու-թիւն, ծաղրալի, ծաղրելի, ծաղրանկար, ծաղրանկարիչ, ծաղրաթերթ, ծաղրաբանա-կան ևն։-Բառիս բուն արմատն է՝ ծաղ, որի վրայ աւելացել է ր մասնիկը (հմմտա-մեղր)։ Պարզական ծաղ ձևը պահում են ծիծաղ, ծաղել «ծաղրել» ՀՀԲ, ծաղկու «ծաղ-րածու» Ոսկ. ա. տիմ. ժդ. ծաղբաստ «ծաղ-րելի» ՋԲ (եթէ սակայն վստահելի են այն ձևերը)։ Պարզ արմատի կրկնաւորն է ծի-ձաղ (<*ծէծաղ) «ժպիտ, վրան խնդալր, ծաղր». գործածական է միայն գաւառա-կաններում և արդի գրականում. որից ծի-ձաղիլ ՍԳր. Ագաթ. Կոչ. Վեցօր. Ոսկ. յհ. ռ. 17. (բուն իմաստն է «ծաղրել». նշանա-կութիւնը ճշտելու համար հմմտ. Վրք. հց. Բ. 150 «Ոչ ժպտեցայ, այլ ծիծաղեցայ ընդ անկարութիւն վատութեան ձերոյ». որի դէմ միւս խմբագրութիւնն ունի «Ո՛չ ծիծաղեցաւ աւ այպն արարի»). ծիծաղկոտ Ոսկ. մ. ա Բ. ծիծաղեցուցանել Վրք. հց. ծիծաղական Պորփ. Սահմ. ծիծաղանք Պղատ. օրին. «ե-դածիծաղ Նար. առաք. բազմածիծաղելի Նիւս. բն. ծիծաղուն, ծիծաղաշարժ (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ. բառ. հնխ. արմատն է g'el-ռո ունէր նաև g'ol-և g'l-ձայնդարձները. առաջինից են ծագում յն. γελάω «ծիծաղիմ», γελασ-τός «ծիծաղելի», γέλος, γέλως «ծիծաղ, ծաղը», γελανὴς «ուրախ». վերջի-նից է ծագում հյ. ծաղ-ր, ինչպէս և յն. γαλήνη «ծովի անդորրութիւնը», γαληός «պարզ, անդորր, հանդարտ» (Boisacq 140, 143, Walde 332, Pokorny 1, 623)։ Հնդև-րոպական նախալեզուի սովորութեան հա-մեմատ g'el-արմատի ձայնաւորը վերածե-լով oi, կազմուած է սաստկական կրկնաւոր g'oi-g'el-, g'oi-g'l-, որից հայ. *δէծաղ> ծիծաղ։ (Կրկնաւորի այս ձևի վրայ տես Meillet MSL 12, 216-8. իսկ ծիծաղ ձևի կրկնութեան վրայ յատկապէս՝ տե՛ս Meil-let MSL 13, 375)։-Հիւբշ. 455։


Ծամ, աց, ոց

s.

hair, head of hair;
կեղծ —, wig, periwig, peruke.

• ԳՒՌ.-Ալշ. Գոր. Երև. Ղրբ. Մշ. Մրղ. Շմ Ոռմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ծամ, Ագլ. ծում, ո-րոնք նշանակում են «մազ». իսկ Մկ. ծամ «մազերի կապ»։-Նոր բառեր են ծամակը, տուր, ծամաւոր, ծամերլուայ, ծամթել, ծամ-կեր, ծամկոթ, ծամքօղ, ծամուկ, ծամկապ, ծամթեռ։


Ծայր, ից

s. fig.

end, extremity;
border edge;
summit, head, top, point;
the utmost pitch, the highest degree;
over-measure, excess;
— ի —, from beginning to end, from one extremity to the other;
to the full;
punctually;
քաղել զսաղմոսն — ի —, to recite the whole psalter;
ի ծայրն հասանել, to reach or attain the maximum;
—իւք աչաց, glancing slily at;
—իւք ականջաց լսել, to listen furtiyely, to eavesdrop;
cf. Ծագ.

• , ի հլ. «ծայր (սկզբի կամ վերջի)» ՍԳր. փոխաբերաբար գործածուած է «լեռ-ների և բլուրների գագաթ, նորածագ արևի ճառագայթ, մի որևէ բանի ազնուագոյն մա-սը» նշանակութեամբ։ Որից ծայրակարմիր Բ. մակ. ժ. 28, ծայրակոտոր Ոսկ. գաղ. ծայրակտուր Դատ. ա. 7. Ոսև. ես արևա-ծայրք Եզն. 191. Վեցօր. լեզուածայր Ճառ-ընտ. ծայրաքաղ Բ. մակ. է. 4. Ագաթ. Եւս. պտմ. Կոչ. ծայրանալ «վերջին ծայրը հաս-նիլ, գերազանցել» Պիտ. Մագ. անծայր Ոսկ. յհ. բ. 16. այս արմատից եմ կարծում նաև Բառ. երեմ. էջ 148 ծայրածօղ «աաա-կանիչ», ծայրան «գլորումն», ծայրանա-ցեալ «յայտնեալ»։ Նոր բառեր են անծայ-րածիր, ծայրագաւառ, ծայրաստիճան, ծայր-անուն, սրածայր, ծայրայեղութիւն ևն։

• ԳՒՌ.-Ախց. ծար, ծէր, Ալշ. Երև. Կր. Մկ Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ծէր, Հմշ. ձt՝ր, Խրբ. âmր, Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձար, Զթ. ámյ, ámր, Հճ. ձmյ.-նոր բա-ռեր են ծայրիկ, ծայրկորու, ծայրպոչ, ծայր-ծաղիկ, ծայրվայրիկ, ծայրք «ընտիր բուրդ»։


Ծանակ, աց

adj.

shameful, contemptible, ridiculous, ignominious, infamous;
— or ծաղր եւ — առնել, to cover or load with ridicule, to subjct to contemptuous merriment;
— or ծաղր եւ — կալ, to be lost to all sense of shame.

• , ի-ա հլ. «խաղք, խայտառակ, խայտառակութիւն» Ոսկ. ես. մ. ա. 19, Եբր. ժա. ժդ. Եփր. դտ. 332. որից ծանակել «խայտառակել» Ոսկ. մ. բ. 8. ծանակութիւն Ոսկ. յհ. ա. 1, 6. ծանակագոյն Ոսկ. յհ. ա. 6. ծանականագոյն Ոսկ. ես. ծանականք «խայտառակութիւն, ամօթոյք, առականք» Ովս. բ. 9. Ոսկ. ես. Փարպ. անծանակ «ա-նարատ, մաքուր» Ճառընտ. ձաղածանակ Ագաթ. ծովածանակ Անան. եկեղ. ևն։


Ծանծաղ, աց

adj. s. mar.

shallow, fordable;
low ground, flat;
shallows, banks;
ի — ելանել, to be disembarrassed, to get rid of, to extrieate oneself from, to eseape from danger;
ի — հանել, to liberate, to disembarrass, to relieve.

• səγ «ծանծաղաջուր»։ Հիւնք. Տանտա-ղոս յատուկ անունից։ Վերի ձևով են մեկնում Տէրվ. Մասիս 1881 մայ. 11 և Աճառ. ՀԱ 1899, 233։

• ԳՒՌ.-Ախց. Կր. ծանծաղ, Մշ. ծանձաղ, Խրբ. ձ'անձաղ, Սեբ. ցանձախ «ծանծաղա-ջուր», Ոզմ. ბmնծmղ «ծանծաղամիտ», Ալշ. Մշ. ձ'անձաղ «ցնդած», Տիգ. զանզախ «խեղ-կատակ, ծաղրածու», Ղրդ. ցանցախ «ճա-հիճ». -նոր բառեր են Բլ. ձ'անձղել =ծանծը-ղիլ, ծանծողիլ Վն. «յիմարիլ, ցնորիլ, ցնդիլ, խռֆիլ», ծանծղտուիլ Տիգ. «խեղկատակու-թիւններ անել»։


Ծաւի

adj.

blue-eyed, mild-eyed.

• «անուշ կապոյտ աչքերով» Ոսկ. Կող. ժբ. Վեցօր. 119. Շիր։ (Առաջին վկա-յութեան մէջ այլ ձեռ. ծաւիր. ունինք նաև ծաւիկ ձևը՝ Ոսկ. պօղ. ա. 39 «Ո՞ր առա-եինութիւն իցէ աչաց. յորժամ բոլորակք և լիք և ծաւիկք և ընդո՞ստք իցեն, եթէ յոր-ժամ սուրք և քաջատեսք»)։

• ՆՀԲ ծով բառի՞ց։ Տէրվ. Նախալ. 77 հանում է ծով բառից, որի նախաձևը դնում է *ծաւ. հմմտ. արաբ. [arabic word] ma «ջուր» և [arabic word] māī «կապուտակ»։ Հիւնք. ըստ Տէրվ։ Մառ ИАН 1920, 133 և Яз. и лит. I. 227 վրաց. ցա և բասկ. sap «երկինք» բառերին ցեղակից։ Կապ ու-նի՞ն արդեօք հիւս. կովկասեան լեզու-ներից ավար. zob, դարգվա dzubri, կիւրին. čcaw, թաբաս. dzav, ագուլ. zaw, լակ. ssau, որոնք բոլոր նշանա-կում են «երկինք» և ըստ Troubetzkoy BSL 29, 165 ցեղակից են իրար հետ։ Կարելի էր ընդունել ծաւի իբր «երկ-նագոյն»։


Ծափ, ոյ

s.

applause, clapping of hands;
earthen baking-dish;
—ս or — զ—ի հարկանել, to applaud, to acclaim, to clap the hands;
to praise, to approve.

• «ատուև. հողէ աման». միջին հյ. բառ, ըստ Նորայր, Բառ. ֆր. 1207բ, որ հնից վկայուած չէ. սրանից են ծափ, ծափ-ծափ Սալաձ., ծափկոտրուկ Ամիրտ. Բժշ. ծիլծափ կամ ծափծիլ Սալաձ. բոլորն էլ բոյ-սի անուններ, որոնք այլուր կոչւում են պը, տուկկոտրուկ, ամանկոտրուկ, յիշում է մի-այն ՀԲուս. § 1180-1182 և § 1190։


Ծեծ, ի

cf. Գան;
cf. Հարուած.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'eg'-արմատից. հմմտ. սանս. [other alphabet] jaǰ ū jajati «կռուիլ», [other alphabet] jaja «կռուիլ», նոյնը ռնգա-կանով՝ [other alphabet] janj, [other alphabet] janjati «կռուիլ»։ Ուրիշ լեզուի մէջ պահուած չէ բառս։ Հյ. նոյն է և ծանծ, որ տե՛ս։

• mek «գճիլ», čekii «մուրճ», 429 թթր. qaqmaq «կռփել» բառերի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] zazz «ապտակ զարնել» (Կամուս, թրք. թրդմ. Բ. 180)։

• ՓՈԽ.-Վրաց. δენა ბեծա և զանազան նախամասնիկներով՝ აწეწა ածեծա, გაეδ, գածեծա, დაწეწა դածեծա, შეძენძა շեձենձա «ծեծել (կանեփը), ձաղկել (բուրդ ևն)», დაძეძვა դաձեձվա «լոսել, ջարդել», შეძეძვა շեձեձվա «ծեծել, ճմլել, ճնշել, սեղմել», ժეδკვა ձեծկվա «կամնել», ძეժკა ձեձկա «ցորենը ծեծելով կճեպից հանել». այս ի. մաստների համար հմմտ. Ծեծէր ցորեան ի կալ. Դատ. զ. 11. Եղիցի զօրութիւն նոցա իբրև զծեծած վշոյ. Ես. ա. 31 ևն։ Տե՛ս նաև ծանծ բառի տակ։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։

• Հներից Տաթև. ձմ. խա, ծռ. ճժ հա-նում է ծայր բառից. «Վասն այն կոչի ծեր՝ որ է ծայր կենցաղոյս. ժամա-նեաց ի ծայր կենաց, վասն այն ծեր կոչի. Վասն այն կոչի մարդն ծեր՝ ի ծայր կենացն հասեալ»։ Նոյն հեղինա-կը (Տաթև. ամ. 122բ) ծիւր կամ ծայր բառից. «Եւ ծերն կոչի ծիւր, այսինքն ծեւրեալ և մաշեալ. այլ և ծեր՝ ի ծայր կենաց ժամանակին իւր հասեալ. դար-ձեալ ծեր՝ ի ծայր փոփոխմանն ժամա-նեալ, որ յայնմ հետէ ի գերեզմանն փո-խի»։ Klaproth, As. polygl, էջ 99 պրս. zar, զնդ. seorue, օսս. serind, մորդվին syre. իսկ Mémoires 1, 425 սանս. օսս. և պրս. ձևերը. ուստի և ինքն է առա-ջին ուղիղ մեկնողը։ ԳԴ պրս. զէր։ Brosset JAs. 1834, 369 համեմատում է պրս. zāl, յն. γέρων և վրաց. մըջ-վելի ձևերի հետ։ ՆՀԲ պրս. zar, յն γέρων և սանս. jarā։ Peterm. 23, 30, 35 սանս. jr, jara, յն. γερουσία։ Win-disch. 13 սանս. ǰr և յն. γέρων։ Go-sche 64, 101 սանս. jarat։ Böttich ZDMG 1850, 356 սանս. ǰarat. զնդ. zaurva։ Այսպէս նաև Müller SWAW 38, 578 ևն։ Տէրվ. Նախալ. 78 յն. և սանս. ձևերի հետ՝ հնխ. gar առ-մատից։ Հիւնք. յն. γέοων, պրս. zar, զնդ. զար, զաուրվա։ Jensen, Hitt. u. Arm. հաթ. ziras «ծեր»։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. ծեփ, Ախց. Կր. Շմ. Սլմ. ծէփ, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձէփ, Սչ. ձեփ, Ասլ. ձէ'փ, Մկ. ծիփ, Զթ. ձիփ, Ագլ. ծէօփ.-բայական ձևով՝ Ջղ. ծեփել, Սլմ. ծէ-փել, Ախց. Երև. Կր. Մրղ. ծէփէլ, Սչ. ձեփել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ձէփէլ, Ասյ. ձեփt՝. Հմշ. ձէփուշ, Շմ. Ոզմ. Տփ. ծէփիլ, Ագլ. ծm՛փիլ, Վն. ծիփել, Հճ. ձիփել, Զթ. ձի-փիլ։-Այս բառերը գաւառականներում ունին նաև ուրիշ իմաստներ. այսպէս՝ ծեփ Ալշ. Բլ. «աման կպցնելու կոծիկ», ծեփել Մրղ. Սլմ. «կոտրած ամանը կոծիկով կպցնել», Հմշ. «որևէ ծակ խցկել, թխմել», Երև. Ղզ. Ղրբ. Նբ. Տփ. «տափակ ձեռքով զարնել, խը-փել»։ Նոր բառեր են՝ ծեփքար, ծեփկալ, ծՆփան, ծեփունք, ծեփծփել։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «արարողութիւն» Ոսկիփ. հը-նում ուրիշ ածանցներ չկան այս բառից, նոր գրականում են կազմուած՝ ծիսական, ծիսարան, ծիսակատարութիւն, հայածէս, յունածէս, լատինածէս ևն։


Ծիլ

s.

bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.

• Scheftelowitz BВ 28, 29s հիսլ. kiolr, հբգ. kil «ծիլ», անգլ. quill «փետուրի ցօղունը»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 110 յն. νεο-γιλός «նորածին», գոթ. keinen «ծլիլ», լիթ. z'ydēti «ծաղկիլ» բառերին ցեղակից է ռնում։


Ծիտ, ծտի

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• , ի հլ. «ճնճղուկ» Մագ. թղ. 206. որ և չիտ Մխ. առ. ճի. Վրդ. առ. 59. կամ ջիտ նոյն նշ. Ոսկիփ. ուրիշ վկայութիւն և սրանից ածանցուած բառեր չկան։


Ծիր, ծրի

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

• =Նոյն են վրաց. წრე ბրե «շրջանակ, շրջագիծ», დაწერა դածերա «գրել, նկա-րել», წერა ծերա «գրել», საწერელი սա-ծերելի «թանաքաման», թուշ. წერილა ծե-րիլա «գիր, գրութիւն», წერადდარ ծերաղ-ղար «գրել», լազ. jar «գրել», jareri, ǰarali «գրուած», jara «գիտութիւն», jaru «նամակ, գիր, գիտութիւն, ուսում», jaroni «գիտուն» (իմա՛ čar, čaru, čara ևն)։ Վեր-ջինների նշանակութեան համար հմմտ. հյ ბրել «գծել, գրել» Յիշատ։ Կովկասեանները պարունակելով աւելի ընդհանուր և բաս-մազան իմաստներ, չենք կարող դնել հայե-րէնից փոխառեալ. այլ բոլորը միասին կուլ-տուրական խալդիներից։-Աճ.

• ռումեր. gir «երկնակամար», 414 մոն-գոլ. logorin «շուրջը», togori «դառ-նալ», թոսնգուզ-մանչ. toxoro «անիւ, շրջանակ», 420 ալթայ. kur «գօտի». 425 ույգուր. teker, tekir «բոլորակ». tekri «շուրջը», օսման. č̌evre «բուռ-րակ», čevir-mek «դարձնել», 426 թթր. šir. sur «գիծ»։ Մառ Яф. cборн. 2, 144 հայ. ծիր և վրաց. ბրե դնում է յա-բեթական kam «երկինք» արմատից, որից նաև սվան. ճեր «առաստաղ»։

• ԳՒՌ.-Այս արմատից են ծիր Գնձ. Ղրբ. «ակօս», ծիրը բերել Ղզ. «կարգի բերել», ձրէն դուրս Տփ. «չափից դուրս», ծիրումը մնալ Ղզ. «իր աստիճանի մէջ մնալ», ծիր անել Շշ. կամ ծիր տալ Գնձ. «ակօսներ քա-շել», ծիրակ Շլ. «գութանի մեծ անիւը», ձրակոտոր անել Ղրբ. «արտը թէ՛ լայնքին և թէ երկայնքին վարել», ბրել Ղրբ. «երևու արտի իբր սահման մի ակօս քաշել», ծըր-ծբրոտել Ղրբ. «ծուռ ու մուռ վարել արտը»։


Ծիրան, ի, ոյ

s. bot.

s. bot. apricot;
abricotier.

• (ոստ ՆՀԲ ռ, ի-ա հլ. բայց ա-ռանց վկայութեան) «ծիրան պտուղը, միշ-միշ, պարկուկ» Մ. առակ. Վստկ. Բժշ. (ու-բիշ լեզուներով կոչւում է «հայկական սա-լոր կամ խնձոր». այսպէս լտ. armeniacum. իտալ. armellino, արաբ. [arabic word] (︎, tuffāh-al-armani «հայկական խնձոր». գի-տական բուսաբանական անունն է prunus armeniaca «հայկական սալոր»)։ Թէև ծի-րան բառի գործածութիւնը շատ նոր է, բայց անշուշտ ամենահին ժամանակն էլ կար. ո-րովհետև ունինք նրանից ծիրանի «ծիրանե-գոյն կարմիր. 2. ծիրանի ներկ տուող մի խեցեմորթ. 3. ծիրանեգոյն ընտիր զգեստ» ՍԳր. Վեցօր. Կոչ. ծիրանակիր Մծբ. ծիրա-նածին Ագաթ. ծիրանաներկ Եւս. պտմ. ծի-րանավաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. ծի-րանացուցեալ Ոսկ. մտթ. ծիրանաւոր Ոսկ. մ. բ. 22. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. ծի-րանեզարդ Եւագր. ծիրանեկիր Կոչ. բոլորա-ծիրան Պտմ. աղէքս. եզրածիրանի Ես. գ. 22. միջնածիրանի Ես. գ. 22. զուգածիրանի Նար. խչ. շուրջծիրանացեալ Բրս. հց. և այլն։

• = Եթէ այս պտուղը Հայաստանի բնիկ արտադրութիւնն է, ուրեմն բառը փոխա-ռեալ պէտք է լինի խալդերէնից։ Սրանից են նաև վրաց. ჭერამი ճերամի, թուշ. ჭერამ ներամ, ափխազ. աճարամ «ծիրան», որոնց նախաձայնին համաձայն են գալիս մեր ար-գի գաւառականներից Ալշ. Մշ. ճիրան ձևը։ -Աճ.

• ՆՀԲ (ծիրանի բառի տակ) լծ. թրք. զէր, զէրտալի և սարը (իմա՛ արս. zar «ոսկի», zard-alu «ծիրան» և թրք. sarə «դեղին»)։ Müller SWAW 88 (1877), էջ 14=Armen. VI սանս. hi. ranya և զնդ. zaranya «ոսկի» բառի հետ։ Canini, Et. etym. 182 սանս. ha-rina «դեղին»։ Հիւնք. ծիրան հանում է պրս. ❇ zard «դեղին» բառից, իսկ ծիրանի՝ Մուր «Տիւրոս» քաղաքի անու-նից։ Մառ ИАН 1915, 779 վրազ. ծի-թելի և սվան. ծըրնի, ծըրանի «կարմիր» բառերին ցեղակից է դնում։ Պատահա-կան նմանութիւն ունին սանս. hirana «ոսկի, դեղնագոյն», մինջ. čirī և եազգ. čirái «ծիրան» (JAs. 1916, 251), մոնգոլ. ձերէն, կիրգիզ. [arabic word] ǰiran «շէկ»։


Ծիրտ, ծրտի

s.

excrement of birds, muting;
— ճանճից, fly-spots;
— ծովաբադից, guano.

• Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 կցում է դիրտ «մրուր» բառին, ըն-դունելով ծ և դ ձայների լծորդութիւնը։ Հիւնք. թրծել բայից։ Justi, Dict. Kur-de էջ 128 քրդ. čirt և վրկան. čärt ձև-ւերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, չուվաշ. tiris, օսմ. teres «ան-մաքուր»։ Պատահակա՞ն են առռեռռ կովկասեան լեզուներից անդի, կարա-տա teerti «ցեխ», ակուշա և խիւրկ. čärt «ցեխ» բառերը։


Ծիւ, ք

s. adv.

piece, patch;
flake;
in rags, in tatters.

• «աթար, թրիք վառելու ցան». մէկ անգամ ունի Եղիշ. Բ. էջ 40 (տպ. Վենետ. 1893, էջ 95). «Ծիւք և քակորք ի կրակ մի՛ եկեսցեն կամ մի՛ այրեսցին»։-Այս բառը գիտէ նաև Բառ. երեմ. էջ 150 և մեկնում է ծիւ «ցան» (որ է աթար)։-Եղիշէի ուրիշ ձեռագիրներ գրում են ծիւղ «խռիւ», որից իմացւում է որ ծիւ «աթար» շատ անսովոր բառ էր։

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ մեկնում են «ծիրտ կամ քուրջի կտոր» (վերջին իմաստով նախորդի հետ նոյն են ըմբռնում)։ Վրաց. բառի հետ ուղիղ համեմատեղ նախ Մառ. Kрит. имелкiя cт. (1903), էջ 27։ Նոյնը անկախաբար նաև ես. բայց ի նկատի ունենալով հայերէն բառի շատ անսովոր լինելը, դրել եմ փոխառեալ վրացերէնից։ Մառ նոյնին է կցում նաև ասոր. [syriac word] saā «կեղ-տոտ, անմաքուր», [other alphabet] sātā «կեղտ աղբ», [syriac word] ︎ savūtā «անմաքրութիւն» ևն։ Եթէ այս բառերը իրօք կապ ունին, հայն ու վրացին պէտք է դնել փոխա-ռեալ ասորերէնից։


Կերպաս, ուց

s. adj.

silk, silk-stuff;
taffeta, light silk;
silk goods;
silken.

• = Իրանեանից փոխառեալ բար է. հմմտ սանս. [other alphabet] karpāsa-«բամբակենի, gossypium herbaceum H», [other alphabet] kar pasa-«բամբակ. 2. բամբակեայ. 3. բամ. բակեայ կերպաս, բամբակէ գործուածք», պրս. [arabic word] kirpās կամ [arabic word] kirbas «բարակ հիւսուած շոր, սպիտակ մուսլին», ռելուճ. karpas kirpās, kurpās «բամբակ», քրդ. kiras «շապիկ», գնչ. kirpa, ekirpa «քուրջ, ցնցոտի»։ Փոխառութեամբ անցել է ղանազան լեզուների. ինչպէս՝ քուչ. kalpās sa «զգեստ», ասոր. [syriac word] karbasā, եբր. [hebrew word] karpas «սպիտակ նուրբ բամբա-կեայ կտոր», արաբ. [arabic word] kirbas «բամ. բակեայ թելով հիւսուած շոր» (Կամուս. թրք. թրգմ. Բ. 283), յն. ϰϰρπνσος «նուրբ վուշ. 2. շղարշէ հագուստ»(Boisacq 415). լտ. carbasus, carbasum «սպանական շատ բարակ վուշ»։ Այս բոլորը ծագում են հրնո-կականից, բայց հնդկականն էլ փոխառեալ է աւստրոասիական լեզուախմբից. հմմտ. մա-լայերէն, ջավայերէն karas, չամ. karah, բատակ. hapas, սեդանգ. köpè, քմեր. am-4as, բոլորն էլ «բամբակ». որոնց արմատն է pah, pas «գզել» (Przyluski BSL л 76. էջ 70)։-Հիւբշ. 168։


Կէտ, կետի ou կիտի

cf. Կետոս;
point, period, full stop;
moment, instant;
end, aim;
— նպատակի, aim, end, scope, object, goal;
ի — մահում, at the point of death.

• = Յն. ϰητος «ծովային մեծ գազան կամ հրէշ, վիշապ ձուկ, փոկ, կոկորդիլոս. գետա-ձի, կէտ անասունը». վերջին նշանակու-թեամբ տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. cetus, cete, հսլ. kitu, kitosu, ռուս. китъ, հունգ. czet, մբգ. cête են։ Յոյն բառի ծագումը անյայտ է (Boisaq 451)։-Հիւբշ. 356։

• ԳՒՌ.-Ջղ. կէտ «ժամանակ» (օր. չուր էս կէտս «ցարդ»), Ղրբ. կըէտ, Զթ. Սչ. գէդ։ Նոյն է նաև կէտ Ակն. «արգելք, դժուարու-թիւն». օր. կէտ եկաւ «խոչընդոտ ծագեռաւ»։ Բուլանըխի ենթաբարբառով կետ նշանաևում է «մէկ հատ, անզոյգ, կոճատ» (Ազգ. հանդ. և 154), այս նշանակութիւնը կապում է բա-ռըս կենտ (Գնձ. Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շլ. Տփ.) «անզոյգ, մէկ հատ» բառի հետ և սրանով էլ վրաց. კენტი կենտի «անզոյգ», թու. კენტ կենտ «անզոյգ թիւ» բառերին։ Նոյնը գտնում եմ նաև գործածուած աւելի հնից. «Դար և կոճատ, այսինքն ջուխտ և կէտ». Առաք. լծ. սահմ. էջ 585։


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մկ. Մշ. Վն. կթխա, Բլ կտղա, Հճ. գmթղօ, Զթ. գօթղօ, գօթղո։ Ընդ-հանրապէս նշանակում է «բաժակ», բայց յատկապէս «օղու կամ կոնեակի փոքրիկ բաժակ, րիւմկա», որից և Երև. մի կթխա «մի քիչ (հաց կամ ջուր)»։ Նոր բառ է կթղիկ Զթ. «փոքր կթղայ»։-Գաւառականներից մեծ մասի և ասորի մայր ձևի վկայութեամբ հա-րազատ ձևն է բառիս կթխայ, թէ ինչո՛ միւսներն ունին կթղայ, որ և ընդունուած և գրականում, յայտնի չէ։


Կիզն

s.

wool;
worsted

• «բուրդ, ասր» Յայսմ. Եդիշ. խաչել ճերմակ» Ագաթ. ծիրանակիզն կամ ծիրանե-կիզն «ծիրանագոյն փայլող բրդով (ոչխար)» Ոսկ. զաք. ոսկեկիզն Վրդն. լուս. 55. սպի-տակակիզն Փարպ։

• ՆՀԲ յիշում է եբր. կիզա, կէզ (իմա՛ [hebrew word] gēz) «բուրդ», պրս. gēs, gesu «դէս», կիյսնէ «թել», խէզզ «բուրդ ոչ-խարի ծովային կոչեցելոյ»։

• ԳՒՌ.-Ննխ. (գիւղերը) գ'իզ «բուրդ, թա-ղիք, քէչա». այս բառը բուն քաղաքում պակասում է, իսկ գիւղական ձևը ենթադրում է նախաւոր գիզ ձևը, որ անշուշտ կիզն բա-ռըն է ազդուած գզել բայից՝ նախաձայնի համար. հմմտ. Ակն. կազաթը թօթուել «մէ-էին իր բոլոր գաղտնիքները ասել տալ», որ յիշեցնում է գզաթ բառը, բայց ունի կ և ոչ գ։


Կինաբարիս

cf. Խրուկ.

• «մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։


Կիվոս, ի

s.

cube.

• «խորանարդ, վեցանիստ» Յայտ. իա. 16. ուրիշ վկայութիւն չկայ. սխալմամբ գրուած է նաև կիվօս, կիվաւս։