Entries' title containing ք : 4447 results

Քանոնական, ի, աց

adj.

regular.

· Calfa


Քանորդ, աց

s. arith. quotient.

· Calfa


Քանուն

cf. Քանոն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մահճակալի կամ գահոյքի սիւները» Յուդթ. ժգ. 8 (Մատեան առ քա-նուն գահոյիցն τω ϰανόνι τῆς ϰλίνης), «հիւս-նի կամ ատաղձագործի քանոն, գիծ քաշե-լու տափարակ և ուղիղ տախտակ. փխբ. ուղղութիւն, կարգ, օրէնք, կանոն» Փիլ. Ճառընտ. (սեռ. քաննոյ, գրծ. քաննով). ո-րից քաննակ «տախտակ» Ոսկ. յհ. բ. 8. քանընեցեալ «ուղիղ, կարգաւորեալ» Փիլ. նև. առում է նաև քանոն, ի-ա հլ. «ռա-ռագեղի ճաղերը» Վեցօր. 198. յետնաբար քանոն, քանովն «գիծ քաշելու քանոն» Սարգ. Անյ. բարձր. Արծր. ևն։

-Թէև յն. ϰανών բառն է, բայց որովհետև այս ձևը տալիս է հյ. կանոն (տե՛ս անդ), ուստի պէտք է ենթադրել կա՛մ ասոր. կա՛մ պհլ. մի ձևի միջնորդութեամբ. (կայ ասոր. բացի ❇ qanūnā>կանոն ձևից նաև [syriac word] kanūntā>քանուն)։-Աճ.

ՆՀԲ «բառ յն. քանօն, որ ըստ մեզ կանոն»։


Քանցանք, նաց

s.

hard work, hard labour.

· Calfa

NBHL (1)

Այլում թողուցու զվաստակս քո, եւ զքանցանս քո ի բաժին վիճակաց. (Սիրաք. ՟Ժ՟Դ. 15։)


Քանցեմ, եցի

va.

to lacerate, to tear in pieces, to rend asunder;
to separate, to detach, to divide;
— զոսկերս, to bone.

· Calfa

NBHL (10)

Զամենայն յօշուած գեղեցիկ՝ քանցեալ յոսկերաց. (Եզեկ. ՟Ի՟Դ. 4։)

Եղեգամբք ճեղքեալ զմարմինսն քանցէին։ Քանցելով զմարմինս ատամամբք։ Որ տանջէ, քանցեսէ զմարմինս. (ՃՃ.։)

Զամենայն մարմինս սրբոցն զլանջացն եւ զթիկանցն քանցեալ քերեցին. (Փարպ.։)

Յորժամ զեղբարս մեր ուտիցեմք, եւ զմիմեանց ոսկերս քանցիցեմք. (Ոսկ. ես.։)

Զմանկունս իւրեանց կրթեն՝ փոկովք տանջեալ, եւ քանցէին գանիւք առ բագնովքն. (Նոննոս.։)

Ոչ քանցեցայք, այլ ի միասին պնդեցայք. (Ածաբ. մակաբ.։)

Թէ ո՞ւռ կենդանւոյ՝ յորմէ քանցեցայ։ Քանցեալ ծառս արմաւենւոյ. (Նար. ՟Ի՟Դ. ՟Կ՟Է։)

Կցեցաւ ոսկր իմ ի հող, եւ մարմին իմ յերկիր քանցեցաւ. (Մանդ.։)

Զի քանցեսցի հոսմամբ ի դիջուենէն շնչակա ոյժքն. (Փիլ. ՟ժ. բան.։)

καταξένω, ἑκσαρκίζω carpo, carmino, lacero ληΐζω praedor, eripio. (լծ. հյ. քանդել. յն. քսէ՛նօ. քերել, քերթել. թ. գանճա, ճամկ ). Պատառոտելով կամ կոտորելով կորզել զմասն ի մասնէ. եւ յոսկերաց եւ այլն. գզել. քշտել. կոճոպել. յօշել. քեցել. խզել. շոպել. շորթել. կապտել. քաշկռտել պատռտել, կոտրտել, բզըքտել, քաշել փրցնել.


Քանցումն, ման

s.

laceration, tearing.

· Calfa

NBHL (1)

Տեսից զչարաչար քանցումն մարմնոյ իմոյ։ Տե՛ս զքանցումն կողից քոց։ Ի քանցումն քերանաց կողից ձերոց. (ՃՃ.։)


Քանքատեմ, եցի

vn.

cf. Գանգատիմ.

· Calfa

NBHL (2)

Սկսաւ տալ զրոյցս քանքատելով (կամ քանքարտալով). (՟Բ. Մակ. ՟Գ. 37.) (յն. ըստ իմաստից)։

Քանքատէին (վատ հեռաւորութեան սրբոյն գրիգորի՝) կարօտեալք ի կայս նորա. (Ագաթ.։)


Քանքար

cf. Տաղանդ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի-ա հլ. «մօտ 138 լիտր՝ կշիռ ծանրութեան=45 kil. 333 gr. (ըստ Մանանդեան, Չափերը 48), նոյն ծանրու-թեամբ ոսկու կամ արծաթի գումար» ՍԳր. Շիր. Երզն. մտթ. «շնորհք, ձիրք, հանճար» Յս. որդի, որից քանքարաւոր Պտմ. աղէքս. քանքարազերծել Փիլ. նխ. քանքարաթաքոյց Խոսր. Լմբ. Երզն. մտթ։ բազմաքանքար Պտմ. աղէքս. Մանդ. երկաքանքար «երկ, ռոամեան» ԱԲ։

Հներից Շիր. 33 մեկնում է. «Եբրա-յեցիք զտաղանդն քանքար կոչեն»։ Երզն. մտթ. 392 և 531՝ Տաղանդն քան-քար ասի ըստ եբրայեցւոյն։ Schröder, Thes. 45 և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 185 եբր. բառից։ ՆՀԲ եբր. քիքքար, թրք. քընդար, քանդար։ Lag. Urgosch. 849 եբրայեցերէնից, բայց Arm. Stud. § 2337 ասոր. kakkar։ Տէրվ. Altarm. 70 քաղդ. ձևից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭანკარი քանքարի «տա-ղանդ» (ըստ Մառ, Иппoл. 67)։

NBHL (8)

Տաղանդն քանքար ասի ըստ եբրայեցւոց որ է ՟Ճ՟Ի՟Ե զիտար։ Քանքարն՝ ճիե (կամ ՟Ճ՟Լ՟Ը) լիտր է.. (Երզն. մտթ.։ Շիր.։)

Տալ նմա երեքհարիւր քանքար։ Տալ վաթսուն քանքար ի վերայ երեքհարիւր քանքարոյ։ Քանքարք արծաթոյն ՟Ն, եւ քանքարք ոսկւոյ. ( ՟Մ ՟Ա. ՟Ժ՟Ա. 28։ ՟Բ. Մակ. ՟Դ. եւ ՟Գ։ տե՛ս եւ Մտթ. ՟Ժ՟Ը. 24։ ՟Ի՟Ե. 15=28։)

Հիգ քանքար, ՟Ժ՟Ռ դահեկան. (Տօնակ.։)

Ոսկւով վահանաւ ի հազար քանքարէ։ Բերին մեզ վահան ոսկի ի հինգ հազար քանքարէ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 24։ ՟Ժ՟Դ. 24։ ՟Ժ՟Ե. 18։)

Նմանութեամբ՝ Ձիրք. շնորհք.

Եւ ես շնորհաց քոց ընդ նմին, եղէ ստացօղ՝ մի քանքարին. (Յիսուս որդի.։)

τάλαντον talentum. երբ. քիքքար. թ. քընդար, քանդար. Երեւելի կշիռ ոսկւոյ կամ արծաթոյ։ տե՛ս ի բառն ՏԱՂԱՆԴ։

Մերթ որպէս Մնաս. մնա. μνά, μνέα mina. եբր. մանե. Լիպրա, այսինքն լիտր. կշիռ.


Քանքարազերծեմ

va.

to take away, to snatch away, to rob, to despoil.

· Calfa

NBHL (2)

ՔԱՆՔԱՐԱԶԵՐԾԵԼ. Զերծուլ՝ կողոպտել՝ ի բաց բառնալ զքանքարս.

Երկերիւր առ հազարօք ի մեհենիցն քանքարազերծեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)


Քանքարաթաքոյց

adj.

hiding one's talent.

· Calfa

NBHL (3)

Որ թաթուցանէ կամ թաքոյց զաստուածապարգեւ զքանքարն՝ ըստ առակի ապաշնորհ ծառային.

Որ զքանքարաթաքոյցն տանջեաց չարաչար։ Զի մի՛ իբր զքաքարաթաքոյց զայծ ծառայն։ Զի ապրեսցիս ի քանքարաթաքոյց ծառային որոգայթից. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Որպէս քանքարաթագոյցն սոյնպէս եւ վայրավատնօղն. (Երզն. մտթ.։)


Քանքարաւոր

adj. s. gr. mus.

having talents;
of the weight, or value of a talent;
cf. Սնակուշտ;
ի — բերել, to cause the coupling of animals;
cf. Քարշ;
cf. Պատիւ;
false religion, sect;
cf. Փուշ.

· Calfa

NBHL (2)

Ունակ քանքարոյ. եւ Ունօղ զկշիռ չափոյ տաղանդի միոյ.

Բերեալ կալան իմ առաջի ուզոմուրենայց վեցկանգնեանս՝ կշիռս քանքարաւորս, յուղիդաս երկքանքարաւորս. (Պտմ. աղեքս.։)


*Քաշեմ, եցի

va.

cf. Քարշեմ;
*to graft, to inoculate.

· Calfa

NBHL (2)

ՔԱՇԵԼ. cf. ՔԱՐՇԵՄ. (որպէս ռմկ. քաշքշել. լծ. եւ կոշկոճել)

Ի տանջանաց, ի քարկործանաց, եւ իքարշելոյ. (Եփր. ՟գ. կոր.։)


Քաշկագործ

adj.

felt, made of felt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Քարշ։

NBHL (2)

Բառ անյայտ. որպէս Ի կաճէ գործեալ քեչէէ գործած թաղեայ. կամ ծանրակշիռ.

Բառնալ զինքեան ղծանրութիւն հակօղ եւ քաշկագործ զրահիցն. (Պիտ.։)


Քաշկէն

s.

barley-bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «յորմէ քեաշկէք «հերիսայ»։ Ուղիղ մեկնեց նախ Տէրվ. Altarm. 70, յետոյ Պատկ. Maтep. I 16։

NBHL (2)

(յորմէ քեաշկեք, հերիսա) Հաց ինչ, մանաւանդ գարեհաց. նկանակ գարեղէն.

Հրամայէր վեց առն երկու քաշկէնս ժամէ ի ժամէ ի ժամ, եւ դորակ եւ կէս ջուր. (Եղիշ. ՟Ը։)


*Քաշկու առնեմ

sv.

cf. Քաշեմ.

· Calfa


Քաշմ

cf. Կապնդեղ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կապնդեղ, անճի-տան, չարհոտ, քաղբան, galbanum» Բժշ. ունին միայն ԱԲ և ՀԲուս. § 3136։

= Պրս. [arabic word] kāsim, որ ԳԴ մեկնում է «է խոտ իմն որում մէնտիյք ասեն»։


Քաշտի

s.

ship.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։

-Պς,. *kašt. *kašuk ձևերից. հմմտ. պրս. [arabic word] kašu «նաւ, նաւակ», [arabic word] kaštigar «նաւարար», քրդ. kišti «նաւ, նա-ւակ»։-Հիւբշ. 257.

ՆՀԲ համեմատում է յիշեալ պրս. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 70 պրս. kašti։ ǰusti։ Dict. Kurde 444 քրդ. hestiw, astif, hastif «հացագործի կամ փուռի թի»։


Քաշտիկ

s.

shipbuilder.

· Calfa

NBHL (1)

քիշդիկէր. Նաւակառոյցք առաջինք փիւնիկեցիք, եւ քաշտիկ՝ շամիրամ. (Նոննոս.։)


Քաուչու

cf. Խիժ առաձգական.

· Calfa


Քապրցախ

cf. Կապպար.

· Calfa

NBHL (1)

Յաղագս քապրցախի, եւ թրմզի։ Քապրցաքն հակառակ է սորա, զի ինքն ընդ ինքն բուսնի. (Վստկ. ՟Ի՟Զ։)


Քաջ, աց

adj. s. adv.

brave, gallant, valiant, courageous, intrepid, valorous, manful, stout, bold, daring;
good, honest, worthy;
clever, excelling in, of good abilities, fit for;
noble, distinguished, eminent;
hero;
tutelar genius;
cf. Մղձաւանջ;
good, well, right, suitably, very, much, very much;
— արանց, emperor, Caesar, Augustus;
— ի բաց, very far;
very, much, much more;
կարի —, կարի իսկ —, very well, as well as can be;
— է, that will do, that is settled;
well, very well !
— լեր ! courage ! be of good cheer ! cf. Կարի;
cf. Վաղ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «լաւ, ընտիր» (հմմտ. յոս-կոյ քաջէ Նորագիւտ ա. մն. իը. 18, ոսկւով քաջաւ Նորագիւտ բ. մն. գ. 4). «ազնիւ, ա. ռաքինի, պատուական. 3. արի, կտրիճ, 4. դիւցազն, հսկայ. 5. աւելի, շատ, մեծա-պէս» ՍԳր. Եւս. քր. Եզն. Ոսկ. Կոչ. 6. «ոգի, դև, փէրի» Եղիշ. հրց. 50. Խոր. Շնորհ. վիպ. Կանոն. որից քաջ արանց «թագաւոր, կայսր» Գծ. իե. 21, 25. Ագաթ. Արծր. բազ-մաթեւ ածանցներ (ԱԲ ունի աւելի քան 300), որոնցից յիշենք մի քանի հնագոյն-ները. ինչ. քաջաբան Եփր. թգ. tաջաբոյս Ագաթ. քաջալերել ՍԳր. քաջալերիչ Ագաթ. Կռրիւն. Եփր. ա. թես. քաջահաւ Ղևտ. ժա. 17, Դատ. ժդ. 16 (Նորայր, Բառ. ֆր. ibis այս ձևը դնում է քաջ «ոգի» բառից, իբր հոմանիշ արտասազդահաւ բառի, որ ծագում է Արտաւազդ Բ-ի անունից, իբր քաջքերից շղթայուած թագաւորի թռչունը). քաջահը-մուտ Ոսկ. մ. բ. 8. քաջաձայն Ոսկ. փիլիպ. քաջանուն Եւս. քր. Եզն. Ոսկ. մ. ա. 10. քաջասրտիլ Եփր. թգ. Եւագր. ևն։

Klaproth, As. pol։ 101 պրս. [arabic word] xōš «լաւ, քաղցրահամ» բառի հետ։ ՆՀԲ աջ, աջող բառի՞ց։ Müller SWAW 38, 581 և 586 գործածում է մեկնելու համար զնդ. xvāšaya բառը, ուր ուրիշ-ները «ուտելիք» են հասկանում։ Այս-պէս xvašaya zi vispō afmus astvá ǰvainti Վենդ. Գ. 33 ըստ Müller «զօ-րութեա՛մբ. քանզի ամենայն էակք աշ-խարհի կեան»։ Ըստ այսմ Justi, Znd-sp. 90 զնդ. նոյն xvāša «ուտելիք» բա-ռի տակ դնում է հյ. քաջ «ոյժ»։ (Վեր-ջին անգամ Barthol. Altir. 1879 մեկ-նում է բառը «Essen. ուտելիք»)։ Տէրվ. Altarm. 25 մերժում է այս և էջ 22 կր-ցում է աանս. kavi «իմաստուն», պրս. kay «մեծ, կարող, հզօր» ևն բառերին։ Müller SWAW 88 (1877), էջ 12 զնդ. ϑwaxša բառի հետ (որ Barthol. Altir. z93 մեկնում է «աշխոյժ»)։ Մորթման ZDMG 26, 618 բևեռ. khaidiani։ Karo-lides, Iλ. ουγϰρ. 88 կապադովկ. ϰατσὄρα «մղձաւանջ, չար ոգի» և սանս. çat «հարուածել», çatru «թշնամի»։ Հիւնք. գաճ բառից, ինչպէս յն. *ἰπανος «գաճ» և τιτάν։ «հսկայ, բաջ»։ Jensen, Hitt, u. Arm.. 101 հաթ. psi=waǰi «քաջ, արի», ՀԱ 1904, 271 հաթ. h.-ši «մեծ»։ Patrubány SA 1, 194 յն. ηδυς. գերմ. šuss «քաղցր» <հնխ. svādhyos։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 157 աջ բառից։ Karst, Յուշարձ. 423 ալթայ. koč, չա-ղաթ. koča, kočak «արի, քաջ»։ Պա-տահաևան նմանութիւն ունի սանտ. դև» աշանակութեան վրայ տե՛ս՝ Էմին,

Վէպք հնոյն Հայաստանի 44, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 361), Մ. խոր. և Հայոց հին վէպերը 1886, էջ 39 և վերջապէս Մառ, Ամառն. ուղևոր. էջ 12-13։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Սլմ. քաջ, Ար. քաջ՝, Մշ. քաճ, Ախց. Խրբ. Կր. Ռ. քաչ, Ասլ. քաչ, քաջ «քաջ, կտրիճ».-իսկ Ալշ. քաչք, Գոր. Ղրբ. քաշկ, Տփ. քաչկ, քա՛շկիր, քա՛նկիր՝ «դև, դևեր». Երև. քաչքէրս էկան «բարկացայ» ևն գալիս են քաջ «ոգի» բառի յգ. քաջք ձևից։ Բոլորի նախնական իմապտն է «լաւ». իսկ «ոգի, դև» նշանակոզթեան զարգացման համար Ըմմտ. ռմկ. մէնէ աղէկները «դև, ոգի»։-Նոր բառեր են քաջքոտ, քաջքոտիլ, քաջքա-մեր, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար։-Թրքախօս հայե-րից կայ քարջ «հսկայ մարդ» Ատն.։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭაჯი քաջի «սատանայ, դև, խորամանկ և խաբեբայ մարդ», ჭაჯიანი քա-ջիանի «դիւահար, խենթ, խորամանկ. խա-բեբայ», ჭაჯობა քաջոբա «սատանութիւն, խորամանկութիւն», ნაკაჯევი նաքաջեվի «սատանայական». կպադովկ. ϰατοნρα «մրո-ձաւանջ, չար ոգի» (Karolides, I λ. συγϰρ. 88). այս բոլորը մեր փխբ. քաջ «ոգի» բառից են։-Patrubány SA I, 17 հյ. քաջ բառից + ռնում նաև հունդ. hós «երիտատարդ, դիւ-ցազն» բառը, որ բոլորովին անհաւանական է։

NBHL (46)

Այր քաջ զօրութեամբ ես։ Զօրութինք զօրացուցանեն. եւ է առաւելութիւն քաջի իմաստիւնն (նովին մտօք գրի եւ՝ քաջ իմաստութիւնն)։ Զօրացի՛ր եւ քա՛ջ լեր։ Քա՛ջ լերուք այրանալ. այսինքն արիանալ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 19։ Ժղ. ՟Ժ. 10։ Յես. ՟Ա. 6։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Բ. 2։)

Իսկ քաջն վարդան ... աղաչեմ զձեզ քա՛ջ նիզակակիցք իմ. (Եղիշ.։)

Որք յիւրաքանչիւք ազգս քաջք երեւեցան. (Եւս. քր. ՟Ա։)

Որպէս յարդարութենէն արդարն կոչի, եւ ի քաջութենէն քաջն։ Զօրավար ոք առաքինի, որ զօրացուցանէ զնահատակս՝ քաջ լինել, մղել զճակատն. (Եզնիկ.։ Իգն.։)

Հովիւ քաջ. (Յհ. ՟Ժ. 11. եւ այլն. բարի.) վասն որոյ ասի ի Տօնականն.

Տեղեկացեալ՝ փոխանակ քաջի զբարին գտաք (յայլ լեզուս). որ թէ բառքդ զանազան թուին, այլ զնոյն ունին տարացոյց, զբարին քաջ գոլ, եւ զքաջն բարի։

Պատահեաց երկուց արանց արդարոց եւ քաջաց քան զնա։ Տէր ետ հրաման ցրել զքաջ խորհուրդն աքիտոփէլայ.եւ այլն։

Կամ որպէս Առաքինի. ամենալաւ՝ արութեամբ եւ առաքինութեամբ.

Քաջդ թէոփիլէ։ Առ քաջ դատաւորդ փելիքս։ Քա՛ջդ փելիքս.եւ այլն։

Ընդունել զմահ քաջ անուամբ։ Ի կեալ եւ ի մեռանել ի վերայ անուան քաջի յաղթութեան. եւ այլն։ Սոյնպէս եւ յայլ գիրս պէսպէս առմամբ.

Քաջ մանկունքն (մակաբայեցիք), առաջինագոյն ծնօղն։ Թերեւս ասիցէ ոք յիմաստնոցն ի քաջից։ Բժիշկ քաջ։ նաւուղիղ։ Իբրու առատ ոք եւ քաջ՝ որ ի հաց կոչիցէ։ Որ քաջն է եւ կիրթ յառնուլ զբոլորս լծորդաց. (Ածաբ.։ Աթան.։ Ոսկ.։ ԻԳՆ. ՆԻՒՍ։ Երզն. քեր.։)

Զբանն՝ վասն որոյ պատուիրեցեր, արարի ո՛վ քաջ. (Եղիշ. ՟Ա։)

Խնդա՛ եւ ուածճացի՛ր հարանաց քա՛ջգ եւ որդեսիրագոյն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ոչ բախտ՝ շնորհ քաջ խոստովանիմ քեզ ունել. (Նոննոս.։)

Սկիզբն լաւ եւ քաջ ամենայն էիցն՝ Աստուած է, եւ առ առաքինութեանց՝ բարեպաշտութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Քաջ քաղցրութեամբ ընդունիմ այսինքն մտադիւր. (՟Բ. Մակ. ՟Զ. 30։)

ՔԱՋ. ἤρως heros. Դիւցազն. քաջազն.

Գալ նմա ընդառաջ զքաջաց քաղաքաւն։ Ել ընդ առաջ իսրայէլի հօր իւրոյ զքաջաց քաղաքաւն. (Ծն. ՟Խ՟Զ. 28. 29։)

Զրուանն իսկ մարդ լեալ է՝ այր մի քաջ առ տիտանօքն. եւ որպէս սովոր են յոյնք եւ արիք եւ ամենայն ազգք հեթանոսաց զքաջս առ դիւց ազունս ունել. (Եզնիկ.։)

Դիմեալ գայ ի վերայ քո բէլ յաւերժիւք քաջօք. (Խոր. ՟Ա. 10։)

Ի յայսմ ատենի քաջունքն յաղթօղ երեւեալ. (Տաղ ի յակոբայ.։)

Այսահարութիւն բազում հանդիպի արդարոց եւ մեղաւորաց. ապա եթէ այլ սաստիւ, զոր ոմանք քաջ ասեն կամ լլկութեամբ երեւեալ կերպս կերպս, կամ տեսլեան գիշերոյ, ամենեցուն հալածումն ի ձեռն աղօթից եւ պահոց. (Կանոն.։)

Ի պօրոսի բոզոքել՝ զի պահիցի ի քաջի արանցն յանդիմանութիւն ... Եւ դորա ինքնին բողոք կալեալ առ քաջ արանցն՝ խորհեցայ ղրել. (Գծ. ՟Ի՟Է. 21. 25։)

Քաջ արանց խոսրով հայոց արքայ։ Սկայազօր արքայն՝ քաջ արանց սէգն տրդատ։ Մանաւանդ վասն քոյոյ հրամանիդ, քաջ արանց տրդատ արքայ հայոց մեծաց. (Խոր. ՟Գ. 48. եւ հռիփս։ Ագաթ. յռջբ։)

Զոր եւ քեզ սիրելի քաջ, եւ քաջի արանց նանական. (Արծր. ՟Ե. 6։)

ՔԱՋ. մ. καλῶς, εὗ, ἅριστα bene, optime, rectissinme. Տիրապէս. բարւոք, կարի. յոյժ. մեծապէս. աղէկ. աղէկ մը.

Ա՛ռ քնար, քա՛ջ հար։ Եռաց՝ զեղաւ, քա՛ջ եռաց. (Ես. ՟Ի՟Ե. 16։ Եզեկ. ՟Ի՟Դ. 6։)

Չգիտիցես դու զքեզ քաջ քան զԱստուած. (Ոսկ. եբր.։)

Քաջ գիտեմ։ Զայն դուք իսկ քաջ գիտէք։ Եթէ քաջ միտ դնէք։ Քաջ իմա՛ զբանն։ Քաջ իմանամ քան զքեզ։ Առ շաղկապս բացատրութեան քաջ արամակային։ Այնոցիկ՝ որ քաջ եւ բունն են մաքրեալք. (Խոր.։ Փարպ.։ Եղիշ.։ Խորս Ճ. ՟Ա.։ Թր. քեր.։ Փիլ.։)

Եւս առաւել քաջ ընդունելի լինէին։ Ո՞չ ապաքէն քաջ յայտնի է։ Քաջ կռուասէր. (Ոսկ.։)

Ճայ անուանեալ հաւդ՝ քաջ փոքր է մարմնով։ Մեծ է արգակն. բայց ի միմեանցն ընտրութենէ՝ քաջ փոքր է քան զերկինս. (Նոննոս.։ Կոչ. ՟Ե։)

Յաւել (Քրիստոս) աւելի քաջ քան զմովսէս. (Եփր. համաբ.։)

Երկասիրութիւն՝ քան ողջախոհութեան՝ ե՛ւս քաջ արդարութեան լինի առիթ. (Պիտ.։)

Ընդ ամենայն, թէ քաջ իցեն, քանքարք արծաթոյն չորեքհարիւր. (՟Բ. Մակ. ՟Գ. 11։)

Հրէայք, թէ քաջ, իբրեւ ի խորշ մի կողման միոջ իցեն՞ իսկ քրիստոնեայք ընդ ամենայն ծագս երկրի. (Կոչ. ՟Ժ։)

Եօթանասուն ամ. եւ եթէ ե՛ւս քաջ, ութսուն ամ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Ամենեւին քաջ ի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաս գնացս։ Այն արուեստ մեկուսի է յարուեստականաց, քաջ ի բաց ի ծառայից սանգամ։ Ի հոգեւոր պատերազմունս քաջ ի բաց զմեօք առնեն ելեւել. (Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ։ Եփես. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ՟Գ։)

Կեփաղիոն մատենագիր՝ այր քաջ ի բաց հին։ Քաջ ի բաց յառաջագոյն քան զովգիգեայ ժամանակսն. (Եւս. քր. ՟Ա։)

Զձեռս եւ զգործիս հիւսանց ... քաջ ի բաց զոսկէգործաց եւ զարծաթաձուլից. (Սարկ. հանգ.։)

ՔԱ՛Ջ ՔԱ՛Ջ. մ. Մնալով տակաւին քաջ եւ անպարտելի. անյաղթ գոլով աստի եւ անտի.

Դեռեւս քաջ քաջ ի փախուստ դառնային։ Իսկ նոցա քաջ քաջ ի փախուստ դարձեալ. (Եղիշ. ՟Զ։ Ճ. ՟Ա.։)

Եւ իբր՝ Կարի՛ քաջ. յոյժ. կամ Գոգցե՛ս գրեթէ. փոքր միւս եւս եւ.

Մեռեալ էր նա քաջ քաջ մարմնով առ որդեծնութեան։ Եւ այժմ իբրեւ տեսանես՝ քաջ քաջ ամենայն բանջար սերմանեալ է։ Աշխարհակալ ծովն՝ մեծանիստ, երկայնաձից եւ լայնատարած, քաջ քաջ ընդ երկրիզուգի համեմատութեամբ։ Քաջ քաջ գրեթէ քան զշաժումն։ Քաջ քաջ ցամաքեաց ուղեղ գլխոյ իմոյ. (Կոչ. ՟Ե. եւ ՟Ժ՟Դ։ Վեցօր. ՟Դ։ Եւագր. ՟Է։ Ճ. ՟Ա.։)

Մանաւանդ՝ εὗ, ἁγαθός, καλός, βελτίον, βέλτιστος , κρτάτιστος, ἅριστος, γενναῖος bonus, melior, optimus, egregius, generosus, fortis;
fortissimus եւ այլն. Բարի. լաւ. ընտիր. առաքինի. ճարտար. ազնիւ. քաջատոհմիկ. փառաւոր. պատուական. վայելուչ. գեղեցիկ. գովելի եւ առաւելեալ յիմիք կարգի. աղէկ.

ՔԱՋ. ՔԱՋՔ. δαίμων genius. Գիք, ցնորք. ոգի. այս. գեւ.

ՔԱՋ ԱՐԱՆՑ, քաջի արանց. որպէս յն. σεβαστός . Սեբաստոս (պաշտելի). լտ. augustus. որ եւ օգոստոս, (փառացի, գերապանծ, բարեբաստ) այն ինքն է Կայսր.


Քաջաբան, ից

cf. Քաջաբանիկ.

· Calfa

NBHL (2)

Հրամայեաց վռամ արծաթ բազում տալ նմա իբրեւ քաջաբանի եւ ուժգնասրտի առն։ Առ ի յիմաստութիւն ճահաւոր՝ գեղեցկագոյնքն ի համբակացն. քանզի զքաջակերպն ասեն եւ քաջաբանս գոլ։ Քաջաբան եւ լի իմաստութեամբ շարադրած. (Խոր. ՟Գ. 65։ Նոննոս.։ Արծր. ՟Ա. 15։)

Գիտաց գաւիթ, եթէ յովաբ քաջարանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ քաջաբանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ։ Իզբէլ (այսինքն յեզաբէլ) քաջաբանիկ արբանեակ սատանային. (Եփր. թագ.։)


Քաջաբանիկ

adj.

well-spoken, abounding in words, eloquent, fluent.

· Calfa

NBHL (2)

Հրամայեաց վռամ արծաթ բազում տալ նմա իբրեւ քաջաբանի եւ ուժգնասրտի առն։ Առ ի յիմաստութիւն ճահաւոր՝ գեղեցկագոյնքն ի համբակացն. քանզի զքաջակերպն ասեն եւ քաջաբանս գոլ։ Քաջաբան եւ լի իմաստութեամբ շարադրած. (Խոր. ՟Գ. 65։ Նոննոս.։ Արծր. ՟Ա. 15։)

Գիտաց գաւիթ, եթէ յովաբ քաջարանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ քաջաբանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ։ Իզբէլ (այսինքն յեզաբէլ) քաջաբանիկ արբանեակ սատանային. (Եփր. թագ.։)


Քաջաբանութիւն, ութեան

s.

eloquence, fluency of speech.

· Calfa

NBHL (1)

Գտանել կարացեալ երագութեամբ եւ սրութեամբ ըստ քաջաբանութեանն։ Եղէց ընդ քեզ, եւ օրհնեցից զքեզ. քանզի Աստուածոյ առ մարդիկ միաբանութիւն՝ քաջաբանութիւն եւ քաջաբանակութիւն ի հարկէ մատուցանէ. (Փիլ. լին. ՟Դ. 207. եւ 179։)


Քաջաբաստիկ

adj.

happy, fortunate.

· Calfa

NBHL (1)

Ի քաջաբաստիկն ունի երանութեանն։ Զայլս վասն այլ իրիք քաջաբաստիկ զբնականոն ունելոյ սրակութիւնս ... Աստուածս անուանեցին. (Պիտ.։ Յհ. իմ. պաւլ.։)


Քաջաբար

adv.

bravely, valiantly, courageously, boldly, heroically.

· Calfa

NBHL (3)

Զյաղթօղ մարտիւ ունելն դիւրոյն զնախնեացն քաջաբար զթագաւորութիւնն։ Անվեհեր քաջաբար նման թռչնոց յերիվարն հեծանէր։ Գնացին ի բաց քաջաբար. վասն զի եւ քաջաբար փախուստ առն հզօրի սաստիկ ահ երկիւղի գուշակէ. (Փարպ.։)

Քաջաբար ձեռնարկէր ի նոսա։ Պարտ է քաջաբար կապել։ Զամենայն զոր պարտն է նմա առնել, յանկ հանցէ քաջաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 12. 27. 40։)

ἁνδρείως viriliter εὗ bene, optime. Արիաբար. աներկիւղաբար. առաքինաբար. բարւոք. քաջ. կտրճի պէս, աղէկ.


Քաջաբարութիւն, ութեան

s.

probity, integrity, honesty;
fortune, good fortune.

· Calfa

NBHL (5)

Զքաջաբարութիւն՝ պատուեցին՝ (առաքինիք)։ Աստուածոյ հաճոյ եղեւ. քաջաբարութեան երեւելի յանդիմանութիւն։ Վասն արդարութեան եւ այլ եւս քաջաբարութեան։ Զառն զքաջաբարութիւնն եւ զբարեպաշտութիւն Աստուած արժանի արար ցուցանել։ Քան զքաջաբարութիւն ոչ ինչ է ընտանեգոյն այնոցիկ, որ զրբարի խորհուրդսն առաջի արկեալ է. (Փիլ.։)

Չարացն ընդ կրունկ հարեալ՝ ակամայ ի զգաստ համեստութեանցն լիցին եկեալ քաջաբարութիւն. (Պիտ.։)

Անձնական առաքինութիւնք իւրաքանչիւր ումեք, որ կոչի քաջաբարութիւն. (Սարկ. քհ.։)

Ի ծայրն հասեալ քաջաբարութեան։ Իրագործութիւն (նաւարկութեան) որ այսպէս բոլոր բոլորովին ունի զքաջաբարութիւն. (Փիլ. տեսական.։ Պիտ.)

καλοκαγαθία, εὑήθεια probitas, integritas, innocentia, simplicitas. Անստգիւտ բարութիւն. բարութիւն. քաջալաւութիւն. բարելաւութիւն. լաւաբարոյութիւն.


Քաջաբեր, ից

adj.

producing much, very fertile, fruitful.

· Calfa

NBHL (4)

Քաջաբեր հոզ։ Քաջաբեր հող։ Քաջաբեր երկիր։ Քաջաբեր այգի։ Քաջաբեր անդաստան։ Անդն քաջաբեր. (Պտմ. աղեքս.։ Պիտ.։ Աթ. ՟Ը։ Մեսր. երէց.։ Սկեւռ. լմբ.։)

Քաջաբեր ուղէշս։ Զքաջաբեր ուռսն. (Նար. ՟Կ՟Ա։ Երզն. լուս.։)

Նոյ քաջաբեր եղեւ բարեգործականաւ եւ փրկականաւ զօրութեամբ։ Եգիպտոս քաջաբեր եղեւ (անօրէնութեամբ). (Փիլ.։)

Այլք ամբարիշտք եւ քաջաբերք սրդեաց հարք. (Հց. աթ. կիւրղ.։)


Քաջաբերութիւն, ութեան

s.

fertility, fecundity.

· Calfa

NBHL (4)

Ամենազան պտղոց քաջաբերութիւն յեգիպտոսի գետոյն։ Ի քաջաբերութիւն ածեալ լինի։ Ըմպելով զքաջաբերութիւնս օրինացն։ Քաջաբոյսքն բազումս ծնանին աւելորդս քաջաբերությամբք. (Փիլ.։)

Դաշտքն ունին զթանձրութիւն խոտոց, եւ զքաջաբերութիւն սերմանաւոր պաղոցն. (Խոր. ՟Գ. 5։)

Վասն բարեխառնութեան օդոց, քաջաբերութեան պաղոց երկրի. (Բրս. պտրգ.։)

Զառաքինութեան ծառոց քաջաբերութիւն։ Ի քաջաբերութեանն լիցի ժամանակի։ Արմատն ի ձեռն պաղոյն ցուցանէ զզօրութիւն քաջաբերութեան իւրոյ։ Անդաստանին քաջաբերութիւն։ Ըստ քաջաբերոթեան ամիս. (Նիւս. երգ. եւ Նիւս. կազմ.։ Ոսկ. Խոսր.։ Մխ. դտ.։)


Քաջաբերուն

cf. Քաջաբեր.

· Calfa

NBHL (1)

Զարգաւանդահողսն եւ զքաջաբերաւն անդս. (Փիլ. ՟ժ. բան.։)


Քաջաբերրի

cf. Քաջաբեր.

· Calfa

NBHL (1)

Անուանեալս պահլաւս յանուն քաղաքին իւրեանցն եւ աշխարհին մեծի եւ քաջաբերւոյ. (Խոր. ՟Բ. 27։)


Քաջաբոլոր

adj.

well turned.

· Calfa

NBHL (1)

Զոր ինչ պայծառագոյն եւ տեսանելոյ գեղեցկագոյնիցէ, քաջաբոլոր արասցէ. (Պղատ. տիմ.։)


Քաջաբոյս, բուսի, ից

adj.

well sprouted, flourishing;
good-tempered;
well affected.

· Calfa

NBHL (7)

Առաջի նորա զնորա պատգամն խօսիմք, զքաջաբայսս եւ զատոքս եւ զպտղաբերս. (Ագաթ.։)

Քաջաբոյսքն բազումս ծնանին աւելորդս քաջաբերութեամբք։ Յատուկ քաջաբոյս եւ մատառու ոգւոյ է. (Փիլ. լին. եւ Փիլ. իմաստն.։)

Բնութեան քաջաբոյս զարգացումն զուարթս եւ զարմանալիս յարդարէ. (Պիտ.։)

Սոկրատէս ճարտասան զքաջաբոյս աշակերտացն՝ աստուածոց մանկունս գոլ ասէր. (Պիտառ.։)

Թէ արծարած, մարդարէ գործէ. եթէ մանուկ քաջաբոյս առցէ, ծերոց առնէ դատաւոր. (Ածաբ. պենտեկ.։)

Ռաքէլ յուսով գիեցուցանէր զքաջաբոյս մանուկն (զյովսէփ). (Վրդն. ծն.։)

εὑφυής optime natus, bene crescens, ingeniosus. Որ ի բնէ բարւոք է. բարեբուն. բերրի աճեցուն. առատ. եւ Առատամիտ. ուշեղ. եւ Առոյգ.


Քաջաբուսիկ

adj.

cf. Քաջաբոյս.

· Calfa

NBHL (1)

Զօրէն քաջաբուսիկ ագարակի. (Նչ. եզեկ.։)


Քաջաբուսութիւն, ութեան

s. fig.

fine vegetation;
good temper or nature;
happy disposition.

· Calfa

NBHL (1)

Իսկ մտաց ընդհանուր զի՞նչ այլ, զոր ոչ Աստուած յառաջագոյն գործեաց՝ մտօք սերմանեալ քաջաբուսութիւն. (Փիլ. նխ. ՟Բ։)


Քաջաբուտ

adj.

well nourished or fed.

· Calfa


Քաջագանգուր

adj.

well curled, curly-haired.

· Calfa

NBHL (2)

Քաջ գանգուր հերովք. աղէկ գռուզ.

Հայկ գեղապատշաճ եւ անձնեայ, քաջագանգուր, խայտակն։ Ուշիմ եւ խորհեմ սկայն՝ քաջագանգուրն եւ խայտակն. (Խոր. ՟Ա. 9. 10։)


Քաջագեղեցիկ

adj.

very pretty, graceful, charming.

· Calfa

NBHL (2)

Յոյժ գեղեցիկ. չքնաղ.

Խուզեալ զքաջագեղեցիկ աշխարհս։ Զի յոլովագոյն զգունոցն ոնի զանազանութիւն՝ քաջագեղեցիկն փաղփեալ ձեւով. (Փիլ. նխ. ՟ա.։ Պիտ.։)


Քաջագնաց

adj.

lightfooted, nimble.

· Calfa

NBHL (1)

Ժիր եւ քաջագնաց երիվարօք հասանէր ի քաղաքն տիսբոն. (Կաղանկտ.։)


Քաջագոյն

adv.

very well.

· Calfa

NBHL (2)

Առաւել քաջութեամբ. արիաբար. արիագոյնս. եւ Տիրապէս. լաւ եւս. քա՛ջ.

Որ եւ նա քաջագոյն տիրեաց ամենայնի։ Քաջագոյնս գիտէր զբարո նորա խաբերայս։ Դուք ամենեքեան քաջագոյն դիտէք։ Զոր եւ գիտաց քաջագոյն սնապարծ իշխանն սիւնեաց գիտէր։ Քաջագո՛յն գիտեա. (Արծր. ՟Գ. 9. 20։ Փարպ.։ Պիտ.։)


Քաջագործութիւն, ութեան

s.

great deed, achievement, exploit, feat.

· Calfa


Քաջագօտի, տւոյ

adj.

having the clothes well tucked up, or well girdled round the body, agile, brisk, active, alert, lithe.

· Calfa

NBHL (5)

εὕζωνος bene cinctus, expeditus. Քաջ պնդեալ ունելով զգօտի իւր՝ պատրաստ ի գործ կամ յնթացս. Ժիր. քաջընթաց. արագ.

Այն՝ որ յափշտակէ, քաջագօտի պարտ է լինել, որպէս զի մի՛ ըմբռնեսցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Թեթեւս զնոսա եւ քաջագոտիս պատրաստեն. (Բրս. պհ.։)

Երեքօրէիւ քաջագօտւոյ առն շրջապատեալ ճանապարհաւ։ Զասուր՝ յորմէ ասորիք մեծք եւ քաջագոտիք։ Քաջադոտի մշակք. (Խոր. ՟Ա. 11։ Նար. խչ.։ Սարգ. յկ. ՟Ե։)

Միագօտեալ քաջագօտի պնդէին զմէջս. (Յհ. կթ.) (իբր մ. արիաբար. ժրութեամբ)։


Քաջադարման

adj.

well or carefully cultivated.

· Calfa

NBHL (2)

Քաջ դարմանեալ. բարիոք խնամեալ՝ մշակեալ.

Այգի քաջադարման տայ զպտուղ. (Մեծբ. ՟Ժ՟Թ։)


Քաջադէտ, դիտի

adj.

watching, looking well over.

· Calfa

NBHL (3)

Քաջ գիտօղ. բարւոք նկատօղ. դէտ ճարտար.

Ծանրատաղտուկ քաջադիտաց. (Շիր.։)

Կացուցի ի վերայ ձեր զգէտս քաջագիտոյ. կա՛մ ընթերցի՛ր, քաջագիտոյ. կա՛մ ընթերցի՛ր, քաջագիտողս, եւ կամ իմա՛, քաջ դիտողութեան։


Քաջադիպութիւն, ութեան

s.

opportunity;
քաջադիպութեամբ, opportunely, at the proper time.

· Calfa

NBHL (1)

Թերեւս արդեօք եւ զգեստուս իմոյ զխոշորութիւն սագասանես, եւ զերեսացս գրութիւն, որ ոչ քաջադիպութեամբ է։ Պէտք՝ են բացայիշատակք համառօտ՝ քաջադիպութեամբ ի դէմս ինչ վերաբերեալ. (Առ որս. ՟Ը։ Պիտ.։)


Քաջազեկ

adj.

well warned, very clear, plain, evident;

· Calfa

NBHL (2)

Քաջ զեկուցեալ. քաջայայտ.

Յատկութիւնքն նոցա երեւին, եւ ձեռքն քաջազեկք. (Փիլ. լին. ՟Գ. 194։)


Քաջազէն

adj.

well armed;
այր —, man at arms.

· Calfa

NBHL (2)

որպէս εὕοπλος bene armatus, felix in armis. Քաջ զինեալ. վառեալ ընտիր զինուք. քաջազօր. քաջազօր. քաջայաղթ.

Պարակցեալք քաջազէն բռնութեամբ՝ ի յերկինս տարադէմ գնացին փախստեայ. (Շար.։)


Քաջազնեայ, էի, ից

cf. Քաջազուն.

· Calfa

NBHL (1)

Որում ստնանել ոչ կարացեալ՝ քաջազնէին անդ բընակեալ. (Շ. վիպ.։)


Քաջազուարթ, ի, ից

cf. Քաջազուարճ.

· Calfa

NBHL (9)

Քաջազուարթ եւ պտղաբեր այգի։ Դրախտ քաջազուարթ սաղարթացեալ. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Տունկ քաջազուարճ երեւեալ։ Զքաջազուարճ եւ զսաղարթալի տունկն։ Մանկունք՝ որպէս տնկոցն քաջազուարճք՝ պահոց ջրով ոռոգեսցին. (Ճ. ՟Ը.։ Երզն. լս.։ Բրս. պհ.։)

Տեսանես զհասկ քաջազուարճ. (Փիլ. յովն.։)

Պարտէզ քաջազուարճ, զամենայն անկոցն ունելով յինքեան զգեղեցկութիւն։ Կին քո իբրեւ այգի քաջազուարճ. (Նիւս. երգ.։)

Քաջազուարճ լինին այգիք. (Վրդն. երգ.։)

Որպէս եւ տեսանէք իսկ ամենայնիւ քաջազուարճ զծաղկեալ զազգս. (Պիտ.։)

Բարունակ՝ յորմէ զքաջազուարճ ողկոյզն կթեցաք. (Սկեւռ. աղ.։)

Քաջազուարճ վկայք բերեն զտանջանացն եւ զչարչարանացն զպարծանս։ Տնկէ զտունկն գեղեցիկ՝ զպտղաբեր եւ զքաջազուարճ։ Բերէ նա պտուղ քաջազուարճ, որ պիտանացու է հոգւոյ. (Վրք. հց. ձ։ կամ Եփր. դատաստ.։)

ՔԱՋԱԶՈՒԱՐԹ ՔԱՋԱԶՈՒԱՐՃ. εὑανθής pulchre floridus εὑθηνούσα vigens, bene crescens. Զուարթագեղ. սաղարթազուարճ. քաջածաղիկ. ուռճացեալ. յուռթի. առոյգ, դալար. ծաղկեալ. զուարճալի. վայելչացեալ.


Քաջազուարճ, ի, ից

adj.

flourishing, full-blown;
cheerful, brisk, joyous, merry-looking.

· Calfa

NBHL (9)

Քաջազուարթ եւ պտղաբեր այգի։ Դրախտ քաջազուարթ սաղարթացեալ. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Տունկ քաջազուարճ երեւեալ։ Զքաջազուարճ եւ զսաղարթալի տունկն։ Մանկունք՝ որպէս տնկոցն քաջազուարճք՝ պահոց ջրով ոռոգեսցին. (Ճ. ՟Ը.։ Երզն. լս.։ Բրս. պհ.։)

Տեսանես զհասկ քաջազուարճ. (Փիլ. յովն.։)

Պարտէզ քաջազուարճ, զամենայն անկոցն ունելով յինքեան զգեղեցկութիւն։ Կին քո իբրեւ այգի քաջազուարճ. (Նիւս. երգ.։)

Քաջազուարճ լինին այգիք. (Վրդն. երգ.։)

Որպէս եւ տեսանէք իսկ ամենայնիւ քաջազուարճ զծաղկեալ զազգս. (Պիտ.։)

Բարունակ՝ յորմէ զքաջազուարճ ողկոյզն կթեցաք. (Սկեւռ. աղ.։)

Քաջազուարճ վկայք բերեն զտանջանացն եւ զչարչարանացն զպարծանս։ Տնկէ զտունկն գեղեցիկ՝ զպտղաբեր եւ զքաջազուարճ։ Բերէ նա պտուղ քաջազուարճ, որ պիտանացու է հոգւոյ. (Վրք. հց. ձ։ կամ Եփր. դատաստ.։)

ՔԱՋԱԶՈՒԱՐԹ ՔԱՋԱԶՈՒԱՐՃ. εὑανθής pulchre floridus εὑθηνούσα vigens, bene crescens. Զուարթագեղ. սաղարթազուարճ. քաջածաղիկ. ուռճացեալ. յուռթի. առոյգ, դալար. ծաղկեալ. զուարճալի. վայելչացեալ.


Definitions containing the research ք : 10000 results

Կճիճ, կճճոյ

s.

pot, earthen-pot, pipkin.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «պտուկ» Վրք. հց. Բ. 324. Մխ. բժշ. էջ 147. Վստկ. 206. որ և կճուճ Վրդ. առ. 332. կճուկ (թերևս *կճճուկ) Վստկ. Բժշ։

ՆՀԲ կուժ բառից։ Հիւնք. կիճ, կուճ բառից։ Կապ ունի՞ թէ պատահական է քրդ. čóč «բղուղ» (Շւոտ, Քրդերը Տաճևաո-Հայաստ. Ա. 101)։

NBHL (2)

կապեցին աղբով լի կճիճս, եւ ունկունս կժոց. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Իսկ (Վրք. հց. ձ.)


Կճղակ, աց

s.

hoof.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «չորքոտանիների ոտքի եղունգը» ՍԳր. Եւս. քր. տրից կճղակաբաշխ. կճղակահերձ ՍԳր. երկակճղակ Բրս. սղ. կճղակաբաժին Փարպ. կճղականալ Ագաթ. կճղակաւոր Ղևտ. ժա. 3. կճղակմէջ «կճղա-կի արանքը» Վրդն. առ. 23։-Այստեղ է պատկանում նաև զկճղանալ «չորանալ, կըճ-ղակի պէս կարծրանալ», որ մէկ անգամ ու-նի Բուզ. գ. 19 «Գտանէին զնոսա լոկ ցա-մառեալ զկճղացեալ զոսկերս նոցա». (ՆՀԲ և ՋԲ այս բառը համարում են կճղանալ. բայց որովհետև հայցականի զ նախդիրը անյարմար է տեղին, ուստի Աճառ. Բանաս. 1903, 195 համարում է զ սաստկական, ո-րով բառի բուն ձևն է զկճղանալ։ Հ. Գ. Նա-հապետեան Բազմ. 1906, 313 ուղղում է կճացեալ կամ կրացեալ, այսինքն «կուճ ևամ կիր դարձած», ոմն *** Բազմ. 1908, 432 կճղակացեալ)։

Հիւնք. կոճղ բառից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭლაკი ճլակի «կճղակ» (բառիս վրայ հմմտ. Մառ, Иппoл. էջ 60, 68), որ ըստ Չուբինով 1580 ჭლიკი ճլի-կի, ჩლიკი չլիքի, ჩლოკი չլոքի «կրճ-ղակ»։

NBHL (2)

ὀπλή ungula, uguis quadrupedum եւ այլն. Եղունգն թաթից չորքոտանեաց. պճեղ. Տե՛ս (Ել. ՟Ժ. 26։ Ղեւտ. ՟Ժ՟Ա. 7։ Սղ. ՟Կ՟Ը. 52։ Միք. ՟Դ. 13։ Եզեկ. ՟Ա. 7։ ՟Ի՟Թ. 11։ ՟Լ՟Բ. 13։ ՟Լ՟Դ. 1ր։)

Զկճղակ եղինն թափեաց. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Բ. 76։ Շ. վիպ.։)


Կնգուղ, գղի, գղոյ

s.

cowl, hood;
monk's gown or frock.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո կամ ի-ա հլ. «ճգնաւորի վե-ոար կամ մեծ գլխարկ» Լմբ. առ լև. տպ. 1865, էջ 218. Լմբ. պտրգ. Օրբել. հրտր. Էմ. էջ 76, 178. Վրք. հց. Բ. 476 (սեռ. կնգղաց). Մամիկ. էջ 50 (գրծ. կնկղով). Ճառընտ. որ և գրուած է կնկուղ Լմբ. մատ. 45, 48, 50 (սեռ. կնկղոյ), էջ 89, 91 (սեռ. կնկղի), կու-կուլ Վրք. իլար. 132. որից կնկղաւոր «կըն-գուղ ունեցող» Մամիկ. կնկղակ «փոքր կըն-զուղ» Շնորհ. առակ։

= Յն, ϰονϰούλλιον «աբեղայի գլխարկ» ռառից, ռր ծագում է լտ. cucullus, cucullio, cuculla «գլխանոց» բառից, իսկ սա էլ հա-մարւում է կելտական փոխառութիւն (Walde 206)։ Յոյն բառը այնուհետև անցել է զա-նազան լեզուների. ինչ. հբգ. cucula, մբգ. kugele, հսլ. kukoli, ռուս. куколь, բուլգար. gugla, լեհ. չեխ. kukla (Berneker 640), լազ. kukula, թրք. kukuleta ևն։ Լատիներէ-նից յետ են առնուած իռլ. cochull, կիմր. çwcwll (Walde անդ)։ Հայերէնի մէջ ու-ղիղ տառադարձութեամբ ծագած է նախ կու-կուլ, յետոյ ն յաւելուածով կնկուղ. և ն-ի մօտ կ կակղելով՝ կնգուղ։-Հիւբշ. 358։

Նախ ՆՀԲ լծ. լտ. cucullus և թրք. kulah «գլխանոց»։ Նոյնը յետոյ Müller WZKM 8, 285 (թրգմ. ՀԱ 1894, 295)։ Մառ, Teксть VII, էջ LxV վրաց. კუკული կուկուլի «клубокъ» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. կնգուղ, Վն. կնգ'ուխ «վե-ղար». նոր փոխառութիւն է կուկուլա Տր. «լազի գլխանոց, բաշլուղ»։-Նոյն են նաև Տփ. կնգուղ «փեսացուի կողմից հարսին տրուած նուէր, որ կազմուած է լինում մի գլխարկից՝ շուրջը ոսկիներ ևն», նոյնպէս Դվ. կնգուղ, Ջղ. քնգուղ, Ղրբ. կնգօղ, Ննխ. զնգօղ, Զթ. գօնգուղ «կնքուող մանկան վրայ գցելու շոր կամ սաւան, գդակաւոր բուռ-նուզ», որոնց բացատրութիւնը տե՛ս Գւռ. բառ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից պետք է լինի վրաց. კუნკულა կունկուլա «աբեղայի գլխարկ», մի-ջին ռնգականի պատճառով, որից զուրկ են յոյնն ու լատինը։

NBHL (2)

ԿՆԳՈՒՂ որ եւ ԿՆԿՈՒՂ. (լծ. լտ. cucullus. գուգուլլուս. թ. քիւլահ ). Գլխարկ մեծ. վեղար ճգնաւորական.

Որ ունի կնգուղ ի գլուխն. (Ճ. ՟Ա.։ Տե՛ս եւ Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Ա։)


Կնդրուկ, դրկաց

s.

olibanum, frankincense;
benzoin;
— երեւելի, pure —.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «լիբանոս, մի տեսակ ացնիւ խունկ» ՍԳր. «մազտաքէ» Գաղիան, որից կնդրուկ երևելի «թափանցիկ կնդրուկ» Ել. լ. 34. կնդրկեայ Եփր. մն. 481. կնդըր-կախառն Գ. մակ. ե. 25. կնդրկաբեր Վրդն երգ. քրտնակնդրուկ Նար. էջ 218։

= Պհլ. kunduruk «կնդրուկ» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց նրանից են ծա-գում կանոնաւորապէս պրս. [arabic word] kundu-rū «մազտաքէ», [arabic word] kundur «կնդրուկ, boswellia thurifera», [arabic word] kundurak «խեժ». բոլորի նախնական աղբիւրն է սանս. [other alphabet] kundu, ❇ kundura, [other alphabet] kunduru, ❇ kunduruka «կնդրու-կի խէժ, կնդրուկ, boswellia thurifera Roxb»։-Հիւբշ. 172։

NBHL (4)

ԿՆԴՐՈՒԿ λίβανος, λιβανωτός thus, tus, lacryma odorata . իտ. olibano, incenso. որ եւ ԼԻԲԱՆՈՍ, եւ ԼԻԲԱՆԱՆ ասի. վր. գունտրո՛ւկի. Ազգ խնկոյ ազնիւ, որ է խիժ կամ արտօսր ծառոյ, առաւել յերջանիկն արաբիա, եւ ի լերինս լիբանանու. (համարեալ յոմանց ասըլպէնտ, որ է ըստ այլոց զմուռսն) Ըստ եբր. լիպանօն ՝ է լիբանան, եւ կնդրուկն՝ լիպօնա. իսկ ըստ յն. երկոքին եւս լի՛վանօս. թ. կէօնիլք, քիւննիւկ. պուխուր ։ Տե՛ս (Ղեւտ. ՟Բ. 1. 2. 15. 16։ ՟Ե. 11։ ՟Զ. 15։ Երգ. ՟Գ. 6։ ՟Դ. 6։ Ես. ՟Խ՟Գ. 23։ Ովս. ՟Ժ՟Դ. 7։ ՟Ա. Մնաց. ՟Թ. 29։ ՟Գ. Մակ. ՟Ե. 2։)

Կնդրուկք. եւ օտարական խունկք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Կնդրուկ երեւելի. իմա՛ թափանցիկ, այն է սպիտակն եւ պատուականն ժողովեալ յառնան, եւ ոչ թխագոյնն քաղեալ ի ձմերան կամ ի գարնան՝ ճեղքմամբ կեղեւոյ ծառոց՝ մինչչեւ է ինքնին եփեալ եւ ծորեալ։

Սպիտակ կնդրուկ, ալատիմիսա։ Իսկ ի բառս Գաղիան. Կնդրուկ դնի եւ իբր Մաղտաքէ։


Կնի

cf. Զկնի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Կին-ք։


Կնճափող, ոյ

s.

siphon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գինի բաժանելու ամանի ծուռ քիթը» Բրս. արբեց։

NBHL (2)

Կացեալ ի մէջ՝ պատուածովքս կնճափողացն զոյգ ըմպակցացն բաժանէ զգինին նորագոյն. (Բրս. արբեց.) Յն. խոտորնական փողք. σκολιοί σωλήνες obliqui tubi.

Քթափողք իբրու գալարեալք, կամ ծորանք ըմպանակաց.


Կնճիթ, ճթաց

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «խոզի՝ վարազի քիթ» Ագաթ. Խոր. աշխ. «փղի պատիճ» Նիւս. կազմ. որից կնճթեղ «քիթը մեծ» Եղիշ. ծն. առ վրդ. կնճթակերպ Ագաթ. կնճթացեալ Ագաթ. շնկնճիթ Ոսկ. մ. ա. 4. շանակնճիթ Խոր. աշխ. կնճթադէմ Ճառընտ. եղջերակըն-հիթ Խոր. աշխ. գրուած է կննութ (շան հա-մար) Վստկ. 222, կնջուտ (ձիու համար) Վստկ. 198։

ՀՀԲ և ՆՀԲ կնճի քիթ։ Հիւնք. պրս. kinǰ «վիթխարի փիղ»։ Գաբրիէլեան ՀԱ 1911, 595 քիթ<քինթ արմատից։ Պա-տահական նմանութիւն ունի սանս. [other alphabet] čunja «ծնօտ. ատամ»։

= Պհլ. kunčit կամ kunjīt հոմանիշից որի հետ նոյն է պրս. [arabic word] kunjiϑ կամ [arabic word] kunǰīd «սուսամ»։ Սրանցից փոխա-ռեալ են նոյնպէս բելուճ. kunčiϑ, թոխառ kuñčit, քուչ. kunč dh, արևել. թրք. [arabic word] kunjit, չաղաթ. [arabic word] kunǰi, ռուս. куи-жуть, քրդ. kunji ևն հոմանիշները։-Հիւբշ. 172։

ԳՒՌ (dialectal) Մշ. կունջիտ. նոր փոխառութիւն ևն Գոր. Ղրբ. քիւնջի՛ւթ, Երև. քունջութ ևն։

NBHL (1)

Կնճի քիթ. ցռուկ խոզի եւ վարազի, եւ որոց նման են նոցա. (մերթ թուի վարիլ եւ իբր կինճ. որպէս եւ ի բարդութիւնն Կնճթադէմ, եւ այլն.) կնճութ, խոզի քիթ, գազանի դունչը՝ բերանը. որպէս ῤίς nasus կամ rictus. իտ. grugno.


Կնճիռն, ճռան

s.

knot, tie;
pucker, wrinkle;
frowning, frown;
embarrassment, entanglement, complication, intrigue, scrape, difficulty, hinderance, hitch;
— ծնանել յերեսս, to contract or knit one's brows, to frown;
to look gruff, to put on a surly look;
to turn up one's nose, to make wry faces;
հատանել՝ բառնալ զ—, to decide a question, to solve or set at rest a disputed point;
— կտաւոյ, plaits, folds;
— խաղողոյ, husks of pressed grapes;
cf. Կոխած.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ն հլ. (սեռ. -ճռան) «դժուարա-լոյծ հանգոյց. 2. դժուարութիւն. 3. դաւա-ճանութիւն, խարդաւանք. 4. կապանք, շըղ-թայ» ՍԳր. եփր. Ծն. էջ 42. հռ. էջ 29 և ա-տիմ. 235. Ոսկ. մ. գ 3. «կամք, խորհուրդ» Զգօն 45, 180, Եփր. Ա. 42, 140, 207, Բ. 255. Գ. 29, 235 (այս նշանակութիւնը ասորի ռնառռե համեմատութեամբ երևան հանեծ Վարդանեան ՀԱ 1914, 324), «դէմքի կամ մարմնի խորշոմ» Վրք. հց. «խաղողի շիւ» Տարօն. էջ 277, Առաք. պտմ. 346. Ուոճ. 177, Տաթև. ձմ. ճծա. ամ. էջ 113 ա. գրուած է նաև կնջիռն Եփր. համաբ. 61, կնջիւռն, կնջիւռ։ Որից չարակնճիո «չարակամ, չա-րախորհուրդ» Զգօն 241 (հմմտ. ՀԱ՝ անդ). մհյ. կոնջմիլ «մորթը կնճռիլ, կուչ գալ» (Նո-ռայր, Բառ. ֆր. 555 ա)։ Նոր գրականում ըն-դունուած է միայն կնճիռ ձևով, որից շի-նուած են կնճռիլ, կնճռոտ, կնճռոտել, դժուա-բակնճիռ ևն։

Հիւնք. պրս. քիւնճ «գանգուր հերաց, րլորք չուանի, խորշոմ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 97 կիրճ բառից։

ԳՒՌ (dialectal) Ջղ. կնջեռ «խաղողի չանչ», Երև կնջէռ «խաղողը ճմլելուց յետոյ մնացած մասերը, խաղողի թթուած շրուանդ», Ալշ. Մշ. կռինջ և Խրբ. գռինջ «կապի՝ թելի խառ-նուք, ոլորք», Պլ. գռինջ «ճակտի կնճիռ»։ Նոր բառեր են կնճռակալել «երեսը խորշոմ-ներով լցուիլ», կնճոնած, կնճռնոտ «խոր-շոմներով ծածկուած», կնճռնոտացնել «դէմ-քը թթուեցնել», Ոզմ. կըռըմջվիլ «թելը՝ կա. պը խառնուիլ», նաև կռնճիլ, կռնճմիլ, կը-ռընճմոտիլ Խրբ., կռնճմտիլ Ակն., կռնչմտիլ Արբ. «կաշին կծկուիլ», Հմշ. գոինջ «թելի ոլորք»։ Էնկիւրիի թրքախօս հայոց բարբա-ռով՝ գըռինջլի «կռինճ ունեցող» (Բիւր. 1898, 790)։

NBHL (3)

σύνδεσμος colligatura σειρά vinculum στραγγαλία obligatio. ռմկ. կնճիռ, կռինճ. գրի եւ Կընջիռն, Կնջիւռն, Կնջիւռ. Խորհուրդ կապոյ. յօդ. կապ. հանգոյց. ոլորք. լար. եւ նմանութեամբ՝ Դժուարութիւն. լուծ. խարդախանք. դաւ, եւ խափան. եւ Խորհուրդ սրտի.

Շնորհք պիտոյ են չար կնճռանս մերոյ, եւ ոչ արդարութիւն ստուգութեան. Ի սուրբ սրտէ, յանցանէ՝ որ ի կնճռան անդ են. (Եփր. հռ. եւ Եփր. ՟ա. տիմ.։)

Ոչ խոժոռեցաւ ինչ, եւ ոչ ամենեւին կնճիռն ծնաւ յերեսս նորա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. -ի) «մի տեսաև զարդ» (դրուած է յն. περιδέζιον «ապա-րանջան» բառի դէմ. բայց, ինչպէս ստուգա-բանութիւնը ցոյց է տալիս, պիտի լինի «կա-մարի նման մի զարդ՝ որ կուշտը կամ մէջքն է պատում») Ել. լե. 22. թիւք լա. 50. Ես. գ. 21. Կոչ. 12. «ձիու կուրծքի զարդ» Զքր. սարկ. Ա. 86. գրչագրական սխալ է կշտամ-բանակ Ոսկ. եբր. իր. 554 և ես. 37։

= Պհլ. *kuštpānak ենթադրեալ ձևից, որ կազմուած է *kušt «կուշտ, սնակուշտ» (հմմտ. տակը կուշտ) և pānak (pān-ak) բա-ռերից։ Իրանեան ձևից չի կարող զատուի։ վրաց. კუმტაბანი կուշտաբանի (նշ. «կո-ճակի ծակ, լամբակ» ըստ Չուբինով 638, բայց «կշտապանակ» ըստ Մառ, Փизiолотъ 123), որ միջին պարսկական ձևից փոխա-ռեալ պէտք է լինի, ինչպէս ցոյց են տալիս պհլ. ak վերջաւորութեան անկումը (սովո-րական՝ պարսկերէնում) և b ձայնը փոխա-նակ հնագոյն p-ի։-Հիւբշ. 172

ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։

NBHL (2)

περιδέξιον dextrale, armilla եւ այլն. Պահպանակ կշտի առ ի զարդ կանացի. որպիսի է եւ շար ոսկի արկեալ ի միոյ ուսոյ ի միւս կուշտն ընդ անթովք. եւ Մանեակ կամ ապարանջան աջոյ բազկին։ (Ել. ՟Լ՟Ե. 22։ Թուոց. ՟Լ՟Ա. 50։ Ես. ՟Գ. 21։)

Է ծառ ինչ, որ կոչի պետրիքոն (կամ պերիդեքսիոն), որ թարգմանի կշտապանակ. եւ է ի հնդիկս. եւ պտուղ ծառոյն քաղցր է քան զամենայն քաղցրութիւն. (Եպիփ. բարոյ.։)


Կոզակ, աց

s.

architrave;
lateral construction;
wood-work, frame work, planks, joists;
back of a house.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «շէնքի պահանգ, կապ. բարաւորների վերնախարիսխը, վերևի շեմ-րը, շինուածքի դուրս կարկառուած մասը» ԱԳո. Եւս. քր. ա. 69. (բառիս իմաստը ման-րամասն բացատրում է Նչ. եզեկ։ Արդի և. կեղեցական լեզւով՝ «Խորանի մեծ կամարի մէջտեղն է, ուր լինում է օծուած մի խաչ». Քննասէր, Օրաց. ազգ. հիւանդ. 1906, էջ 154)։ Գրուած է նաև խոզակ. այսպէս՝ խո-զակ բաբանի Ուռհ. էջ 120, Սմբ. պտմ. էջ 70, խոզակ բերդի կամ բանտի՝ Ուռհ. էջ 338։

ՆՀԲ. հանում է կզակ բառից. իսկ Հիւնք. կոճակ-ից։ Պատահական նմա-նութիւն ունին թթր. [arabic word] kuze «տա-ղաւար, վրան», արևել. թրք. [arabic word] σuzenk «վրանի ներսի պատերը» (F. de Court. Dict. Turc-orient.)

ԳՒՌ (dialectal) ՆՀԲ (հտ. Ա, էջ 1108 գ) և ՋԲ իբ-ւև ռմկ. դնում են կոզնակ «յետին կողմն յինուածոյն». Քաջունի գիտէ կոզնակ «նեղ անցք վասն անասնոց». ինձ յայտնի է մի-այն կոզնակ Խտջ. «գոմի մէջ պատրաս-տուած յատուկ բաժին, ուր հաւառում են կաթնկեր ուլերին, գառներին և հորթերին»։

NBHL (2)

Եւ զճակատս կոզակացն ի նմանութիւն լերանց յարդարէր. (Եւս. քր. ՟Ա։)

Փոխանակ կոզակին ոմանք ասացին, թէ չափեաց զթէէ. եւ զայն վերնասեմ թարգմանեցին, եւ այլք զմուտ դրանն։ Իսկ որ հայերէն թարգմանեցին, կոզակ ասացին զթէէ. եւ կոզակս թէպէտեւ ըստ յունաց (էնտեսմօս) բառին պահանգ լսի, բայց սովորութիւն է քարատաշ արուեստադիտաց, որ մերձ առ դրունս խորանին եւ տաճարին յայլ կարգի քարանցն ի դուրս ձգեն իբրեւ սիւնականի, եւ ի գլուխ դնեն զկոզակսն. ի վերայ որոյ սկսանի զկամարն, եւ հաւասար գտանի լայնութիւն կոզակին երկայնութեանն իւրոյ։


Կոզպատ, աց

s.

woman's veil.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «լաջակ» Գէ. ես. «քը-ղանցք» Յայսմ. նոյ. 29, ապր. 20, յունիս 3. որից կոզպատեալ «լաջակով գլուխը և երեսը ծածկած» Մարթին։

ԳՒՌ (dialectal) Երև. կոսպանդ «հարսանիքի ժա-մանակ փեսայի վզին խաչաձև կապուած թաշկինակ, որ նշան է նորափեսայութեան. 2. լաջակ». նոյն բառն ունին նաև Ալշ. Նբ. Խ.-իսկ Խտջ. գօզբանդ «մի տեսակ կանա-5ի գլխակապ, որի ծայրը մեջքն ի վայր կախուած է»։

NBHL (3)

Իբր Կզակապատ. փագամ. կողպանտ, լաչակ. .... ըստ ոմանց նաեւ Քզանցք. քէչ.

Պարտակս զերեսօքն կապեն, եւ փագամս՝ որ է կոզպատ՝ ի բերան. (Գէ. ես.։)

Կանայք նոցա զարիւնն ի գոգս եւ ի կոզպատս ժողովէին։ Նոքա կողպատաւ եւ թեզանեօք արտաքս կրէին զհողն. (Հ. մարերի. ՟Ի՟Է. եւ Հ. տրէ. ՟Ի՟Ա.։)


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ն հլ. (գրծ. -ռամբ, -ռամբք) «ուղտի ձագը» Մն. լբ. 15. Ճառընտ. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյնը գրուած է կոզեռն, գոզեռն (ուղ. հոլով) Վրդ. առ. էջ 20. կայ և կոզակ նոյն նշ։ Բառ. երեմ. էջ 165, որ հաստատւում է վրացական ձևով. ՀՀԲ և ՋԲ դնում են կոզռակ՝ որ գաւառական ձև է։

= Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.

ՆՀԲ լծ. թրք. քէօչէք, քէօշէք «ուղտի ձագ»։ Հիւնք. կորիւն բառից։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. գ'էօ՜զռակ «ուղտի ձագ». Ki-vola, Բառ. հայոց2, էջ 194 ունի կոզռնիկ ձևը՝ «կոզռն, ուղտի ձագ» նշանակութեամբ։ Ղարաբաղի գ'էօ զոնակ<*կոզռակ ձևը ցոյց է տալիս՝ որ կոզոն բառի մէջ ն ար-մատական չէ, այլ վերջաւորութիւն, ինչ. ձեռ-ն։ Միևնոյն ժամանակ կոզեռն, գոզեռն (վերջինը նախաձայն գ-ով՝ ճիշտ ինչպէս Ղրբ.) ձևերի գոյութիւնը՝ «կոզռն» նշանա-կութեամբ, ցոյց է տալիս որ կոզեռ «երա-խայ» բառն էլ նոյն է սրա հետ։ Երկուսի ընդհանուր գաղափարն է «ձագ». հմմա թրք. բալա «ձագ. 2. զաւակ, երախայ»։

NBHL (3)

լծ. թ. քէօլէք, քէօզէք, այն է Ձագ ըղտու. παιδίον puerulus, pullus.

Ուղտս ծնեա՛լս (իմա՛ ծնօղս՝ ստնտուս) կոզռամբք հանդերձ. (Ծն. ՟Լ՟Բ. 15։)

Ուղտքն հանդերձ կոզռամբքն կային. (Ճ. ՟Բ.։)


Կոթ

s.

handle;
cf. Կոթուն.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«գործիքի բռնելատեղ, մեղեխ 2, ծաղկի ցօղուն» Ոսկիփ. Բժշ. Բրս. մրկ. 106, Շնորհ. առ. Միխ. աս. էջ 322, որից շերե-փակոթ «մի տեսակ միջատ» Վանակ. հց.-այս բոլորը յետին և ռամիկ ձևեր են. բայց բառը անշուշտ հին է, որովհետև սրանից ունինք սունակոթ «տիգաբուն, նիզակի կոթ» Եզեկ. լթ. 9. երկայնակոթ Ոսկ. ա. տիմ. էջ 114. խնդակոթ «մոլախինդ» Ոսկ. ես. 424. նոթուն «բոյսի ցօղուն, բուն, կոթ» Ոսկ. փիլիպ։-ՀՀԲ և ՋԲ ունին նաև կոթղ ձևը՝ «կոթ» նշանակութեամբ։-Սրանց պէտք է կցել նաև ՀՀԲ-ի յիշած կոթատ «կրճատ, կարճ» բառը, որ ԱԲ մեկնում է «պակասա-ւռո» և որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Ոսկ. հռովմ. 295 «Ոչ զակնատն և ոչ զկոթատն և ոչ որ քոսոտն էր և կամ շըրթ-նատն»։

Հիւնք. կոթող բառից։ Bugge KZ 32. 84 կանթ բառի հետ ուտ. կոց հոմանի-շից փոխառեալ է համարում կասկա-ծով։ Մառ, Гpaм. др.-арм. էջ 29 կանթ բառից կազմուած։ Scheftelo-witz BВ 28, 307 սանս. gada «լախտ», ալբան. g'ede «ճիւղ» բառերին ցեղա-կից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ջղ. Սլմ. Վն. կոթ, Հճ. գոթ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. կօթ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. գօթ, Մշ. կոտ, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. կութ, Տիգ. գութ, Մրղ. կումթ, Զթ. գիւթ, Սեբ. գէօթ, Հմշ. գէօ՝թ, Ասլ. գէ՝օթ, գէ՝օ*, Սվեդ. դիւք (շրջեա՞լ)։-Նոր բառեր են կոթել, լողկոթ, կոթառ, կոթաւոր. կոթահան, կոթոց, կոթռուճ, կոթթափ, ան-կոթ, կոթնուկ ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კოვა կոտա «կոթ» (կոթուն և մեղեխ նշանակութեամբ), թրք. գւռ. Ակն, oγgot «լողկոթ, լողքարը քաշելու գործիք», թերևս նաև ուտ. կոց «կոթ»։

NBHL (2)

Նոճին ասէ. վա՛յ մեզ ե՛ղբարք, զի կոթն ի մեզանէ են՝ որ կոտորեն զմեզ. (Ոսկիփոր.։)

Օժտէր ձըրի դանկի կոթեր. ընտրած։ Զքիթն եւ զկոթն ընտրե՛. (Բժշկարան.։)


Կոթող, աց

s.

obelisk.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի) «տնկած քար իբր նշան, յիշատակ կամ արձան» ՍԳր. որից կոթո-ղել «կոթող կանգնեցնել» Եզեկ. ժզ. 3. Ա-գաթ. քարկորող Գէ. ես. (<Ղևտ. իզ. 1). իսկ Եւս. քր. ա. 69 աշտարակաքարկութ (յն. «ամբարտակ քարեղէն»), թերևս ուղղելի աշտարակաքարկոթող կամ աշտարակս քար-կոթողս։ Նոր բառ է կոթողական «շատ մեծ» (ինչ. կոթողական երկ)։

ՆՀԲ լծ. թրք. քիւթիւկ «կոճղ», վրաց. գոդո՛ լի «աշտարակ»։ Հիւնք. կաթողի-կէ բառից։

NBHL (5)

βάσις basis (որ եւ խարիսխ). σκοπός scopus σκόπελος scopulus (դիտակ, նշանակ). σημαία (նշանակ) եւ այլն. (լծ. թ. քիւթիւկ ). որ եւ ՔԱՐԿՈԹՈՂ. Քար կանգնեալ որպէս զկոճղ հաստարմատ. արձան. վէմ. սիւն. նշան. նշաւակ. բուրգն. շիրիմ. յիշատակ. (վր. գոդո՛լի, է աշտանակ).

Զտապանին աւանդեաց զչափս՝ առ սեակաւ սակաւ քաղե զօրէն կոթողի. (Փիլ. լին. ՟Բ. 5։)

Քաղելով, ըստ կոթողի ձեւի ասէ հաւաքելով զծայրն. (Վրդն. ծն.։)

Մի՛ կանգնիցէք ձեզ արձան, եւ մի՛ քար՝ կոթող դնիցէք յերկրի ձերում. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 1. (այսպէս է յն. այլ ոմանք ընթեռնուն ի հյ. քարկոթող։))

Կոթողս կոթողէիր յամենայն հրապարակս։ Քակեսցեն զկոթողս քո. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 31. 39.)


Կոծիծ

s.

wart, excrescence.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Արդեօք նմանութիւնից առնելով կազ-մուած է կով-ծիծ ձևի՞ց, ինչպէս ունի Աս-լանբէգի ենթաբարբառը, թէ՜ այս վերջինն է ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Տփ. կըծիծ, Մշ. կօձիձ, Ոզմ. կո-ծոծ, Պլ. Ռ. գօձիձ, Մկ. կածօծ, Զթ. Հճ. գիձիձ, Սվեդ. գձէն, Սեբ. գօձիգ, Ննխ. գօ-ձիդ, Ասլ. գէօվիւ ձիձ (<կովու ծիծ. բա-ղաձայնի մօտ գէօվիւ ձիզ)։ Ալշ. Մշ. ու-նինք գ'օնձօձ, որ նշանակում է մի տեսակ փուշ (տե՛ս կոծոծ), բայց նաև «կոծիծ, ե-չունդ»։ Այլուր կայ կոծոծ «ծառերի վրայ դուրս եկած ուռեցք»։-Հմշ. գուձա «կոծիծ»։

NBHL (1)

Զմկան արիւնն քսէ ի կոծիծն, թափի. (Բժշկարան.։)


Կոկան

s.

sloe;
bullace.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

= Պրս. [arabic word] kukam կամ gūgam «սեաւ պտուղ ինչ լեռնային նման մանը ուռոռ. սրա հետ նոյն են չաղաթ. kuikúm (Բուևւա-րայի բարբառ) «մի տեսակ խոշոր սալոր». արևել. թրք. [arabic word] kúgem «մի տեսակ վայ-րի սալոր», թրք. kukem «կոկան», Խրիմի թթր. ❇ gugen (Будaгoвъ 2, 159) «վայրի սալոր», ավար. kukan «սալոր», հունգ. kökény «կոկան», քումուք. kokan «սալոր»։

ՆՀԲ յիշում է արդէն թրք. քիւքէմ ձևը։ Patrubány SA 1, 175 իրար է կցում հյ. հունգ. և թրք. ձևերը։

«քար, խիճ». առանձին չէ գործա-ծուած հին մատենագրութեան մէջ (պա-հուած է միայն արդի գաւառականներում), բայց սրանից կայ կոկնուտ «քարոտ, աւա-զոտ» Վստկ. 62, 176։

= Կազմուած է կոկ «հարթ, ողորկ» ար-մատից, ինչպէս ունինք գւռ. կոկիչ, Ալշ. կոկին, կոկճքար «ձուաձև ողորկ քար, որով հողէ ամաններն են կոկում յղկում»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Կոկան Ակն. Արբ. Խրբ. «ափի մեծութեամբ կլոր քար» Մշկ. Ք. «թոնիր շինելու յատուկ յիղկ քար». հմմտ. նաև կո-կան Մշ. «մի տեսակ փայտ կամ թաց շոր՝ որով ամաններն են կոկում», քարկոկան Սեբ. «շատ խակ և պինդ (պտուղ)»։

NBHL (1)

Որպէս արմատ յաջորդ բառին, է Սալոր վայրենի՝ ողորկ եւ բոլորակ. քիւքէմ։


Կոկոն, աց, ից

s.

flower-hud.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա, ո հլ. «ծաղկի կոճակ» Փեւ. լիւս. Նիւս. երգ. Գնձ. «ուռած՝ դուրս ցցուած (աչք)» Տաթև. ձմ. կզ. որից ոսկե-կոկոն Մագ. կոկոնել (նոր բառ). գրուած է կոնգոմ Մխ. բժշ. 43, կոնկոմ Մխ. բժշ. 21։

Հիւնք. յն. ϰόϰϰος (հյց. ϰόϰϰον) «պր. տուղի, յատկապէս նռան հատ»։ Չօր-պաճեան, Բազմ. 1908, 359 պրս. [arabic word] γonča (արմատը *γon-) «կոկոն»։ Պա-տահական նմանութիւն ունի ֆինն, kukka «ծաղիկ»։

NBHL (4)

κάλυξ calyx. նորափթիթ ծաղիկ թերաբաց՝ բոլորակ. որպէս բոլորք վարդից. կոճակ.

Անուշահոտ ծաղկօք ի կոկոնաց եւ ի պտկոց՝ իջելոյ ի վերայ. (Փիլ. լիւս.։)

Երկիւք յեղանակօք սնանի ծաղիկն (քրքմոյ) կոկոնաւն. եւ նոյն ինքն կոկոնն օդատեսակ գունաւն ծաղիկ է. եւ ի բաց լուծեալ ի կոկոնոյն զգեստուէ՝ երեք գտանին, եւ այլն. (Նիւս. երգ.։)

Կոկոն լուսափայլ ծաղկին, սատափ մաքուր մարգարտին։ Վարդդ ի կոկոնից՝ ծաղիկ պարտեզից։ Վարդդ ի կոկոնի՝ վայլք համայն ծաղկի. (Գանձ.։)


Կոկորդ, աց

s.

throat, gullet, gorge;
wind-pipe, larynx.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ըմբանին կից մսուտ ա արկը, gosier, գերմ. Gurgel, կամ խըռ-չակ, larynx» (ըստ քննութեան Մ(էնէմի-շեան) ի, ՀԱ 1887, 41) ՍԳը. Վեցօր. 89. ը-րից կոկորդել «կոկորդից ձայն հանել» Նոնն. կոկորդալի Ոսկ. խչ. կոկորդալիր Լաստ. կոկորդախօս Խոր. կոկորդակիր «կոկորդա-յին, խառնաձայն (լեզու)» Ոսկ. բ. տիմ. 208 (չունի ՆՀԲ). կոկորդակոփ Մադ. թղ. 132, կոկորդային (նոր բառ)։

Srhroder Thesaur. 45 փոխառեալ ասոր. [other alphabet] ggr ձևից (?)։ Lag. Urgesch. 253 կցում է ասոր. ❇ gagarla բառին, որ փոխառեալ է դնում հնդև-րոպական մի լեզուից. (բայց կայ նաև եբր. [hebrew word] gargərot, երկուսն էլ «վիզ, կոկորդ»). յիշում է նաև հսլ. grutanu, իբր gar արմատից։ Նոյն, Arm. Stud. § 1171 մերժելով այս՝ հայը դնում է *կորկորդ ձևից, ուստի և ո՛չ gar արմատից։ Տէրվ. Altarm. 9 և Նա-խալ. 13, 78 gar «կուլ տալ» արմա-տից՝ վերը յիշուած հոմանիշների հետ. նախաձայնի անկումով ձևացել է որ-ևոր. հայերէնից փոխառեալ է ասորին։ Նոյն, Երկրագունտ 1883, 170 մեկնում է կոկ-որդ, բայց շատ խնդրական է գտնում։ Հիւբշ. Arm. Stud. էջ 35 վերի ձևով։ Հիւնք. կոկորդիլոս բառից։ Մառ

ЗВo xIx, o155 հյ. կիրն բառի հետ (հմմտ. թրք. soγιz «կոկորդ և կիրճ»)՝ յաբեթական ղրջ արմատից. հմմա-վրաց. ղ'որղ'ի, գուր. ղորղա, լազ. ղիր-ղինտի, վրաց. ղրոնճի, իմեր. ղորղինդի. գուր. ղրոնտի, բոլորն էլ «կոկորդ». իսկ վրաց. ղարղանտո, գուր. իմեր. խարխա «որկոր»։ Karst, Յուշարձան 415 մոնղոլ. xogolai, բուրեաթ. xoloi, kole, քալմուք. xol, թունգուզ. kongolo «ևոկորդ»։

NBHL (2)

λάρυγξ (որ թարգմանի եւ Քիմք). guttur, faux. Ներքսակողմն վերին մասին պարանոցի՝ սկսեալ ի քմոց. Քիմք. եւ փող. վերնաբերան որկորոյ՝ գործի համառութեան եւ բարբառոյ կամ հագագի.

Կոկորդ զկերակուրս ճաշակէ։ Պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։ Դարձո՛ զկոկորդ քո ի ծարաւոյ։ Ոչ գոյ բարբառ ի կոկորդս նոցա։ Կերկերեցաւ կոկորդ իմ։ Որպէս գերեզման բաց է կոկորդ իմ.եւ այլն։


Կոհակ, աց

s. fig.

billow, wave, swell, surge, breaker;
mountain, hill, height, eminence, rising ground;
փրփրադէզ —, foaming billows.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած. նաև կոխակ) «մեծ ալիք» Յհ. կթ. Նար. Սարգ. Յս. որդի. «լեռնակ, բլուր» Յհ, կթ. 391. Արծր. էջ 254 Կղնկտ. Օրբել. արդի գրականի մէջ ընդու-նուած է միայն առաջին նշանակութեամբ, ինչպէս են նաև գրաբարի բոլոր ածանցեալ ձևերը. կոհակալիր Արծր. կոհակաւէտ Մագ կոհակումն Անան. եկեղ. կոհականք Լմբ. իմ. յոգնակոհակ Սկևռ. աղ. բազմակոհակ Նար. Լմբ. ժղ. Ճառընտ.

= Պհլ. *kohak «լեռ. 2. ալիք» բառից։ Սրա արմատականն է հպրս. [other alphabet] kaufa-, զնդ. kaofa-, պլհ. ❇ջ kof, պազենդ. koh և պրս. օ koh, որոնք բոլոր նշանակում են «լեռ». (ծագում են հնխ. qeu-p ձևից, որ տե՛ս Pokorny 1, 372)։ Բառիս վրայ աւեւա-նալով -ak մասնիկը՝ ձևացել է պհլ. kofak, որի «լեռնակ և ալիք» նշանակութիւնները աւան-դուած չեն և կայ միայն «թամբ» նշանա-կութեամբ։ Այնուհետև պհլ. kofak դարձել է *kohak. այս յետին պհլ. ձևից փոխառեալ է հյ. կոհակ և նրա ժառանգներն են պրս. [arabic word] kōha «թամբի բարձը մասը, ևեն-դանիների՝ յատկապէս ուղտի սապատը, ծո-վի մեծ ալիք», [arabic word] kōhak «լեռնակ» (Horn § 875)։-Հիւբշ. 173։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. էջ 672բ (սակայն ցանկի մէջ մոռացել է նշանակել)։ ՆՀԲ լծ. գահ «ռառ»։ Lag. Gesam. Abhd. 62 պրս. kōha «լեռ» բառից ձևաւորուած է դնում. (ծանօթ չէ հայերէնի «լեռնակ» և պարս-կերէնի «ալիք» նշանակութեանց)։ Տէրվ. Մասիս 1882 փետր. 27 և Հիւնք. պրս. քիւհէ։

NBHL (10)

κῦμα (յորմէ թ. գում ). fluctus, undae, tumor maris. որ գրի եւ ԿՈԽԱԿ. (զոր տեսցես. Լծ. եւ Գահ. իբր դար) Ուռոյցք ալեաց ծովու. ալիք, մանաւանդ լեռնաձեւ. տալզա.

Ի ծովու կոհակացն վերընթացութիւնքն։ Կոհակաց բարձրութիւնք ընդ լուսին միշտ շրջաբերեալք ըստ ոմանց սահմանեալ ժամուց. (Արիստ. աշխ.։)

Իբրու կոհակք հեղեղոյ բերելով զցաւս. (Պղատ. օրին. ՟Ե։)

Ոչ մրրիկ ինչ ծովանման, եւ ոչ կոհակք լեռնանմանք. (Յհ. կթ.։)

Ծով է ինձ ծփանաց՝ կենցաղոյս բերմունք. Յորում կոհակօք բազմօք անթիւ դիմեցմանց տատանեալ հոգիս. (Նար. ՟Ի՟Ե. տե՛ս եւ ՟Հ՟Թ. ՟Ձ՟Զ. եւ Նար. խչ.։)

Իբր ի ծովու կոհանք կուտին ի յեռանդանըն կատսային. (Յիսուս որդի.։)

ԿՈՀԱԿ. ὅρος mons. Ուռոյցք ցամաքին որպէս լեառն, ի ձեւ ալեաց դիզացելոց. (Լեռ. տաղ։)

Զհովիտս եւ զկոհակս. Բարձրացեալ կոհանք եւ բլւրք. (Սհկ. կթ. արմաւ.։)

Կոհանք լերանց։ Ի սուրբ կոհակին գողգոթայ, կամ ձիթաստանեաց։ Ի սուրբ կոհակ ձիթենեաց. (Զքր. կթ. ստէպ։)

Ցանկալի է աշխարհն աղուանից ամենագիւտ շահիւք ի բարձրաբրձ կոհակացն կաւկասայ. (Կաղանկտ.։)


Ճպուռն

cf. Ճպռան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ինճիճեան, Հնախ. Գ. 21 6 բնաձալ-նից։ Հիւնք. ճապուռ «մագիլ» բառից։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] sippōr «հաւ»։

NBHL (4)

Ո՞վ ետ ճպռան ի լանջս զմանեկաձեւութիւնն (քնարի). (Առ որս. ՟Է. ուր լիով նկարագրի. որպէս եւ Վեցօր. ՟Ը։)

Անարիւն ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց ապրին. (Եղիշ. ՟Ը։)

Համբաւ սքանչելեաց նորա (գր. լուս) իբրեւ զձայն ճպռան յերկինս վերանայր. (Խոսր.։)

ՃՊՈՒՌՆ τέπτιξ cicada, gryllas. գրի եւ ՃԻՊՈԻՌՆ, ՃՊԻՌՆ, ՃՊՈՒՌ, ՃԻՊԻՌՆ. Միջատ թեւաւոր՝ որպէս խոշոր մեղու, անխոնջ ձայնիւ բախման լանջաց յամարայնի ի վերայ ոստոց ծիրանւոյ, տանձեաց, եւ այլն. ա՛յլ է եւ աշնանայինն գիշերախօս որպէս մարախ փոքրիկ, որ ասի Ծղրիթ, եւ թրթռայ ի մէջ թփոց՝ մանաւանդ վարդենւոյ. ճռեկ.


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. ճրագք կամ ճրա-գունք) «ճրագ, ջահ, լոյս, մոմ» ՍԳր. Կիւրղ. թագ. որից ճրագ գիշերոյ «ամենաթանկագին ակունքը» (որի առասպելական ծագումը տե՛ս) Տաթև. ամ. 162. ճրագաբերան ՍԳր. ճրագարան ՍԳր. ճրագալոյց Արշ. Կամրջ. Գնձ. ճրագու «ճարպ» Եզն. Վստկ. Կանոն. 27, 37 (վերջինը՝ ճրագոյն), Ոսկիփ. ճրագա-կալ Վրք. հց. եօթնաճրագ Գնձ. եօթնճրա-գեան Սեբեր։ ևն։

= Պհլ. *čirāg հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] čirāγ «պատրոյգի ծայրի բոցը, լոյս, ճրագ, լամբ», սոզդ. čirá̄γ «ճրագ». սրանից են փոխառեալ նաև բելուճ. čirāg «ճրագ», օսս. cj aγ «լոյս», քրդ. čira, č̌irai «ջահ, լապտեր», ասոր. [syriac word] šəra-ga, արաբ. [other alphabet] ❇ sirāj «ճրագ», արևել, թրք [arabic word] čiraγ «ճրագ», ավար. ճիրախ «մոմ» և թերևս նաև թրք. [arabic word] čəra «մարխ»։-Հիւբշ. 190։

Schröder Thesaur. 46 դնում է փո-խառեալ արաբ. sirāǰ ձևից։ Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 314 անվճռական կեր-պով ուզում է փոխառեալ դնել տճկ. ջէրաղ բառից։ Ուղիղ է մեկնում նախ ԳԴ՝ համեմատելով պրս. ձևի հետ։ Pe-term. 25, 26, 34 արաբ. sirāǰ։ Böttich Rudimenta 55, 243 և Arica 75, 238 պրս. čirāγ, ասոր. šərāg, օսս. tyuraγ, čirāγ։ Սրանց են հետևում նաև միւս-ները։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ճրագ՝, Ախց. Երև. Գոր. Կր. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. ճրաք, Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ջրաք (Պլ. գործածական է մի-այն ասացուածների մէջ, ինչ. Սիրտիս ճրա-գը մարեցաւ). Մկ. Ոզմ. Վն. ճրաք՝, Ղրբ. ճրէ՛րաք, Ակն. Խրբ. ջիրաք, Ասլ. ջիրաք, ջի-րա*, Սվեդ. ջրիւգ՝, Ագլ. ճրօյգ'. նոր փոխա-ռութեամբ Ննխ. չիրախ և խաչաձևմամբ՝ Սչ. ջիրախ։ Նոր բառեր են՝ անճրագ, ճրագան-ցում, ճրագաւոր, ճրագդիր, ճրագթաթ, ճրագ-լոյս, ճրագկալի, ճրագկպոց, ճրագպահի, ճը-րագվառ, ճրագվառոց, ճրագվառունք, ճրագ-տալ «փայլփլիլ», ճրագուել, ճրագուակալել «գիրանալ» ևն։

ՓՈԽ (borrowing) Վերջաձայն ք-ի պատճառով հայե-րէնից են փոխառեալ վրաց. ჭრაკი ճրաքի, թուշ. ჭრაკ ճրաք «ճրագ, լամբ» (բայց պարսկերէնից են վրաց. ჩირაღი չիրաղի, ჩօრახი չիրախի «ճրագ»).-Կարաբուլակի բարբառով կայ ճերակուի «պարարտութիւն, ճարպ» մեր ճրագու ձևից։

NBHL (4)

Ձէթ ի ձիթենեաց ի լոյս. զի եղիցի ճրագ հանապազորդ։ Լոյս ճրագի։ Զճրագսն հանդերձիցէ։ Զճրագունսն այրելոյ (այսինքն լուցանելոյ)։ Այրիցէք զճրագունսն։ Այրիցի ճրագ։ Ճրագունք լուցեալք, եւ այլն։

Ճրագ աղօտ լոյս է. (Իսիւք.։)

Ճրագունք ի լուցելոյ ճրագէ լուցանին. (Մանդ. ՟Գ։)

Ճրագ թագաւորի՝ աստուծոյ հրամանքն են, եւ հրաման թագաւորի՝ ճրագ է ժողովրդեանն. (Կիւրղ. թագ.։)


Ճօճ, ից

cf. Ճօճան.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«երկու կողմ շարժուիլ՝ երերալը». արմատական ձևը ցոյց են տալիս ճօճ «շար-ժում, շարժուն» Արծր. Օրբել. «կախօրրան» Զքր. սարկ. Ա. 55. որից ճօճիլ «երերալ, քա-մուց տատանիլ, նիզակների շարժուելը» Վե-ցօր. Մծբ. Եղիշ. ճօճել (գրուած նաև ճոճել) Բ. մակ. ժա. 8. Եփր. թգ. ճօճեցուցանել Նիւս. ճօհան Գնձ. Թլկր. 53. ճօճեմական Սե-բեր. 198. ճօճանակ «ճռռան, կարկաչայ, շռնչանի նման մի խաղալիք» Յհ. իմ. ատ. Կանոն, էջ 146. (նոր գրականի մէջ «pendu. le»). ճօճկտալ Քուչ. 53. նիզակաճօճ Գր. տղ. յօնաճօճ Սիսիան. յարաճօճ Ագաթ. մի-ջին հայ. ճօշ տալ «երերալ» (իմա ճօճ տալ) Թլկր. 25.-նոր բառեր են ճօճում, ճօճանա-կաւոր, ճօճաթոռ ևն։

տատանեալ»։-Հիւնք. ճեմել բայից։ Մառ, Bступительныя и закл. cтрофы... Дoть, էջ 19 կցում է վրաց. ჭჭმანი ճոճմանի «փառք, փայլիլ, պլպլալ, վա-րանիլ, տատանիլ» բառին։

ԳՒՌ (dialectal) Ախց. ճօճալ, Ալշ. Բլ. Մշ. ճօջալ, Սեբ. ջօջալ, Ղրբ. ճօճ տալ «ճօճել, շարժիլ». -արմատական ձևը պահում է Երև. Տփ. հօճ, Ախց. Երև. ճօճք, Ջղ. ճօճկ, Ննխ. ջօչք, Ղրբ. ճօժկ, Վն. ճօճիկ «մանուկը քնեցնելու ևախօրրան»,-նոյն արմատից ունինք նաև ճօճ Ախզ. «մի տեսակ պար», ճօճանակ Ագլ. Երև. Ղրբ. (վերջինս ճճա՛նակ, ճչա՛նակ ձևով) «ճռռան» (ճիշտ նոյն է Յհ, իմ. ատ. ճօճանակ կոչուած գործիքի հետ, որ Մաղ-կազարդին ճռճռացնում են), ճօճկեթել Վն. «մանկան կախօրրանի չուանները», ճօճկտալ Մշ. «նազելով քայլել», ճօճկտան Մշ. «նա-զելով քայլող»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭოჭი ճօճի, ჭოჭინი ճո-ճինի «գլորուող աթոռ, մանկական օրօրոց», ჭოკონაკი ճոճոնաքի «ճախարակ, poulie», ն. ասռր. ioianā «շարժւող, խախուտ» (Ka-лашевъ, Aисорско-русcк. cлов.-Cборн. waтep. Kавк. հտ. 20, էջ 285)։

«սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։

NBHL (1)

ՃՕՃԱՆ ՃՕՃ. իբր Ճօճումն. ծածանումն. եւ Ճօճուն, ճօճեալ. դիւրաթեք. ճկճըկում, եւ ճկճըկած, խաղուն.


Ճօշ

cf. Ճաւշ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բամբասանք» Կեղծ-Շապհ. էջ 59 Քուչ. 110. որից ճօշալ «չարախօսել, թշնա-մանել, բամբասել» Կոստ. Երզն. 135 (Ես ղպնահար եմ և ամօթով, վասն անգիտաց կմեզ ճօշալով). յգ. սեռ. ձև է ճօշնաց, որ Սմբ. դատ. էջ 37 մէկ ձեռ. ունի միւսների նախատանաց բառի տեղ։ Կենդանի է ար-դի գաւառականների մէջ. այսպէս՝ ճօշք Տփղիս), ճօշանք «բամբասանք» (Մշ.), ճօ-շել, ճօշալ «բամբասել, վատաբանել» (Մկ. Մշ. Սեբ. Շշ. Վն. Տփ)։-Տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 59, Նորայր, Բառ. ֆր. 6։

, ի հլ. (գրուած նաև հաւշ, ջաւշ) «կուրծքի զրահ, լանջապանակ» Շնորհ. ե-դես. էջ 27. այս բառի հետ նոյն է՝

NBHL (3)

ՃՕՇ. որ եւ ՃԱՒՇ, ՋԱՒՇ, ՃՕՇԱՆ կամ ԶԱՒՇԱՆ. պ. ճէվշէն, ճիւշիւշ. յոքն՛՛. ճիւվէզ, ճէվաշին (որ է սիրտ, եւ լանջք) Լանջապանակ. լանջանոց զինուորական. զրահ. վերտ.

Զրահաւորք՝ մկընդաւորք, ճօշիւք (կամ ջաւշիւք) ծածկեալ բոլոր անձին. (Շ. եդես.։)

Վրան, եւ զաւշան, եւ այլ սլեհ, որ ոչ գոյ թիւ։ Լցաւ քաղաքն անի ամենայն հասրտութեամբ, մինչ զընտիր ճաւշանն երկու դանկ ծախէին. (Գր. երէց.։)


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։

NBHL (2)

Բառ լտ. մաճի՛ստէռ magister (equitum, militiae). յորմէ յն. մաղի՛ստրօս μαγίστρος . գաղղ. մաճի՛ստռ. այսինքն վարդապետ. վարժապետ. որպէս Պետ. զօրապետ. իշխանապետ. դուքս. որպիսի եղեւ եւ գրիգոր մագիստրոս. վասն որոս դնի ի վերագրի թղթոց նորա,

Եկն առ մագիստրոս ոմն։ Բազում մագիստրոսս առաքեաց թագաւորն խնդրել զսա, եւ ոչ եգիտ։ Էր ոմն մագիստրոս մանուկ հասակաւ. (Վրք. հց. ՟Է. ՟Ը. ՟Ժ՟Է։)


Մագնեստիս

s.

loadstone, magnet;
magnetic fluid.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քաշողական ուժ ունեցող մի քար» Նար. էջ 111. գրուած մանգնեստիս Անան. եկեղ. որ և մագնիտ Նիւս. բն. Յայս-մաւ. մանգնիտ. Տաթև. ձմ. կ. մագնիդէմ Բր. երեմ. էջ 200. ուշ ժամանակ՝ մղնադիս (Պատկ. Драг. камн. էջ 46), մղլադուզ էֆիմ. 247 (տե՛ս ժառատ). ժողովրդական ստուգաբանութեա՞մբ դարձած մկնատիզ Մխ. բժշ. 120.-արդի գրականում ընդուն-ուած է միայն մագնիս, որից մագնիսական, մագնիսացում, մագնիսացնել, մագնիսակա-նութիւն։

= Յն. μάγνης, μαγνῆτις «մագնիս քա-րը», որ ծագում է Καγνησία (այժմ Մանի-նա) քաղաքի անունից, իբրև գիտական բառ՝ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ. օր. լտ. magnes, գերմ. Magnetstein, արաբ. [arabic word] miqnātis, թրք. moqladəz (=ռմկ. մըխլատըզ)՝ նոյն նշ.-հայերէնի յետին ձևերը յառաջացած են վերջի երկու-սից։-Հիւբշ. 362։

NBHL (3)

ՄԱԳՆԵՍՏԻՍ ՄԱԳՆԻՏ. ռմկ. մագնիս. Բառ յն. մա՛ղնիս. կամ մաղնի՛դիս . μάγνης, μαγνήτης magnes Քար կարծր թխագոյն, որ քարշէ յինքն զերկաթ, եւ ունի զբերումն ի հիւսիսային բեւեռ աշխարհի. ժառատ .... cf. ԽԱՆԴՈՒՄԱՆԴ, եւ cf. ԱԴԱՄԱՆԴ.

Մագնիտն քար արտաքս ելեալ թուի յայլոց քարանց բնութենէ եւ զօրութենէ։ Ըմբռնէ եւ երկաթ զերկաթ՝ յորժամ ի մագնիտն քարէն ըմբռնիցի. (Նիւս. բն.։)

Տե՛ս զնշանն կենդանութեան տուեալ ի քարն մագնիտ, որ է անդամանդ. (Հ. մարտ. ՟Ի՟Բ.։)


Մաթիլ

s.

small louse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մանր ոջիլ՝ մեծ քան զանիծ» Լծ. նար. (մէկ անգամ՝ իբրև բացատրութիւն բծիծ բառի)։

NBHL (2)

Մանր ոջիլ՝ մեծ քան զանիծ.

Բիծք բոցակիզք. (մաթիլն է այն մանր ոջիլն. Լծ. նար.։)


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (10) · Adjarian

«եզ, տաւար». մէկ անգամ ունի Մագ. քեր. 239=Երզն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, հետևեալ ձևով. «Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արա-կանք ի վերայ հօտից ասացեալք են նշա-նակութեամբք և այլք այսպիսիք»։ Երկրորդ նշանակութիւնն է «հարստութիւն, ինչք». ինչպէս ունի յետնաբար Կոստ. երզն. 142 (Թէ ես գանձուց տէր և մալի)։ (Տե՛ս և յա-ջորդը)։

= Արաբ. [arabic word] māl «ապրանք, ինչօ. հա-րըստութիւն» բառն է, որ յետոյ առել է «եզ, տաւար» իմաստը, ինչպէս որ կայ մինչև այսօր զանազան հայ գաւառականներում, բայց նաև թաթարական լեզուների մէջ. ինչ-պէս՝ չաղաթայ. [arabic word] mal «տնային անա-սուններ», մինչև իսկ aq mal «ձի», qara mal «ուղտ, կով, ոչխար» ևն (Будaговъ, II. էջ 199)։ Իմաստի զարգացման համար հմմտ. Ղրբ. ապրանք «ինչք. 2. արջառ», յն. ϰτήνος «ինչք, հօտ, արջառ, եզ, ոչխար», լտ. mo-bilis «շարժական իրեր, կարասիք, ապ-րանք»>ֆրանս. meuble «կարասիր» և ռո-ման. գւռ. muvel «արջառ» (MSL 21, 180)։ Չինաստանի սահմաններում ապրող կիրգիզ-ների մէջ կայ ❇ ólgōy բառը, որ նշա-նակում է չինական yamba կոչուած արծաթ դրամը և սակայն բուն իմաստն է elli qoyun 450 ոչխար» Будaговъ 2, 393)։-Աճ.

ՆՀԲ մալել բայից հանելով մեևնում է «ոչխար արու մալեալ, թաղասմաւոր... որպէս և յն. μῆλον «ոչխար»։ Schef-telowitz BВ 29, 46 հհիւս. smale «ոչ-խար», գոթ. smals «փոքր», յն. μήλα «ոչխար», հիռլ. mil «անասուն» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնր կրկնում են Walde 458 և Pokorny 2, 296 հնխ. mēlo-ձևի տակ։ Դուար բառի յարադ-ռութեամբ և արաբերէնի համեմատու-թեամբ վերի ձևով մեկնում է Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11Ո։

«մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։

=Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։

Ուղիղ մեկնեց Պատկ. հրտր. Մաղաք. աբ. էջ 63։

«մանրել, փշրել». արմատ առան-ձին անգործածական, որից մալել «մանրել, մաշել, ջարդել» Դան. Բ. 40 (հմմտ. ՀԱ 1914, 330). «կենդանին կռտել» ՍԳր. «ման-րել, ուտելիքը ատամներով ծամել, աղալ» Կնիք հատ. էջ 270, Զքր. կթ. Նիւս. երգ. Տօ-նակ. մալեալ «կռտած, ներքինացեալ» ՍԳր, անմալ Փիլ. սամփս. անմալելի Երզն. մտթ. 462. արմատը ներկայանում է նաև հե-տևեալ ձևերով. ՄՈՒԼ-, առանձին անգործա-ծաևան. որից կազմուած են մլաղաց «ջա-ղացպան» Եփր. թգ. 368. Լմբ. ժբ. մարդ էջ 212=զաք. ժա. 7 (*մուլ «ջաղացք» բա-ռից). կրկնութեամբ՝ մամուլ (տե՛ս առան-ձին) և մլմլել «շփել, քերել, այլայլել պէս-պէս շարժմամբ» (օր. քուն լինի դիւրաւ-մլմլէ զերեսս և ձգտէ զձեռս. Նեղոս 655). մլուկ «փայտոջիլ» (տե՛ս առանձին).-ՄԵՂ, առանձին անգործածական. որից կազմուած են կ և մ ածանցիչներով՝ մեղ-կ և մեղ-մ (այս բառերի վրայ տե՛ս առանձին) և կրրկ-նութեամբ էլ՝ մղ-«ցեց» (գործածական է Ագուլիսի բարբառում) և «մեղմ, հան-դարտ» (գործածական է Ղարաբաղի բար-ռառում). իմաստի զարգացման համար հմմտ. առաջինի հետ մղմող (տե՛ս տակը) և երկրորդի համար՝ մալել «կակղել». (Մա-լեալ կակղէ զջերմութիւն հրոյ օդոյն հաւա-նութեամբ, Եղիշ.)-ՄՈՂ, որից կրկնու-թեամբ՝ մղմող «ցեց» (գործածական է մի-այն Ղզ. և Ղրբ. նշանակութեան զարգաց-ման համար հմմտ. մի քիչ ցած).-ՄՈՒՂ, գտնւում է միայն գաւառականում. այսպէս՝ Մշկ. մուղ «ցորեն աղալը».-և վերջապէս ՄԱՏԱՂ, ՄԱՏՂԱՇ, որոնց վրայ տե՛ս առան-ձին։

-Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-«փշրել, ման-րել, ջարդել, աղալ» արմատից, որի համա-պատասխաններն են հայերէնի մէջ, մեղ< *mel, մող<*mol-, մուլ<*mol, մալ<*ml-, ցեղակից լեզուներից զանազան ձայնդարձ-ներով ունինք՝ սանս. mar-«մանրել, փշրել», 15-488 mūrეá-«աղացեալ», թոխար. melyem «ոտ-նաևոխ անել», կամիս. mallanzi «աղում են», յն. μὸλλω «ջարդել, փշրել, աղալ», μόλη «երկան», μόλος «երկանաքար», μօ-λωϑρός «ջաղացպան», լտ. molo «աղալ», mola «երկանաքար», molīna «ջաղացք». գոթ. malan «աղալ», malma «աւազ», հբգ. malan «աղալ», muljan «փշրել», melm «փոշի», mêlo «ալիւր», մբգ. malmen «փրշ-րել», նբգ. mahlen «աղալ», zer-malmen «փշրել», հիսլ. mala «աղալ», mjol «ալիւր», molva «ջարդել», հիռլ. melim «աղալ», կի-մրր. malu «աղալ», blawt «ալիւր», բրըտ-malaff «աղալ», հսլ. melja, mlöti «աղալ», ռուս. молоть, լիթ. malú, málti «աղալ», miltai «ալիւր», լեթթ. milti «ալիւռ». հ. պրուս. meltan «ալիւր», ալբ. miel «ալիւր» ևն։ «Յեց» նշանակութեամբ ունինք հսլ. mօ-li, ռուս. моль, լեհ. mol, սերբ. mölǰ, գոթ. malō, հբգ. milwa, նբգ. Milbe, հիսլ. molr, որոնք համապատասխանում են մեր գեռ։ մղ-մող և մղ-մեղ ձևերին, որոնց հետ նոյն է նաև մլուկն։ (Այս բոլորը ըմբռնուած ևն իբրև «փշրող, փոշիացնող»)։ Հնխ. արմա-տից d, dh, t և այլ աճականներով աճած ձևերի վրայ տե՛ս մեղկ բառի տակ։ Հմմտ նաև աղալ բառի տակ տրուած բացատոու-թիւնները (Walde 492, Boisacq 649, 43, 1025, Kluge. 315, Ernout-Meillet 595, Tra-utmann 167, 168, Pokorny 2, 285-6)։-Հիւբշ. 471 և IF Anz. 10, 46։

ՆՀԲ լծ. հալել, պրս. malīdan «շփել»։ Հիւբշ. KZ 23, 35 մեռանիլ ձևի հետ mar արմատից։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նախալ. էջ 99 մաղ, մաղել, մամուլ ձևերի հետ mar «մաշել» արմատից, իբր պրս. mālīdan, յն. μόλλω, լտ. molō, լիթ. malti, գոթ. malan։ Canini, Et. étym, 58 գոթ. malvjan, իսլ. melim։ Հիւբշ. Adm. Stud. էջ 41 ունի ուղիղ մեկնութիւնը։ Հիւնք. յն. μαλασσω «կակղել, տկարացնել»։ Autran, Sumêr. ét indoeur. էջ 84 հնխ. mel-= սումեր. Ma «աղալ»։

ՓՈԽ (borrowing) Հայերէնի՞ց է արդեօք փոխառեալ արաբ. [arabic word] ma'l «մարդ կամ անասուն կռտել, ներքինացնել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 350). բայց հմմտ. եբր. [hebrew word] mvl «թըլ-փատել»։

NBHL (1)

Խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են նշանակութեամբք. (Երզն. քեր.։)


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. (յետնաբար յգ. գրծ. մալ-խօք) «հաստ չուան» Մտթ. ժթ. 24. Մրկ. ժ. 25. Ղկ. ժը. 25. Պտմ. աղէքս. Յայսմ. վրի-պակով գրուած է մամուլ Ճառընտ. (Մինչև ի կտրել զմամուլս առագաստին)։

ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Թորթումի malux «պա-րան, չուան» (Շիրակ 1905, 425).-այս ի-մաստը՝ որ բառիս հին նշանակութիւնն է, հայոց մէջ պահուած չեմ գտել։

NBHL (6)

Դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան՝ քան մեծատան յարքայութիւն աստուծոյ մտանել. (Մտթ. ՟Ժ՟Թ. 22։ Մկ. ՟Ժ. 25։ Ղկ. ՟Ժ՟Ը. 25։)

Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս եւ զկորուսեալս՝ վատթար գործովք. (Մեկն. ղկ.։)

Բայց նոյն բառ ի մեզ, եւ գրեթէ յամենայն լեզուս նշանակէ երբեն եւ զՀաստ չուան, որ եւ Կառան, եւ Պարան նաւու. ... ուստի Մենինսքի ի լտ. դնէ անխտիր որպէս ուղտ, եւ պարան նաւու. եւ զանազանէ յարաբացին զբառքս ճէմէլ, ուղտ. եւ ճիւմմէլ. յորմէ եւ իտալ. կօ՛մենա, պարան.

Զուղտն մալուխ կոչէ արաբացին. եւ այլք զնաւատորմիղ (զնաւատոռն) նաւու ասեն մալուխ. (Երզն. մտթ.։)

Զնակնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. (Պտմ. աղեքս.։)

ՄԱԼԽ կամ ՄԱԼՈՒԽ. κάμηλος camelus եւ restis, funis crassior, rudens navis. Փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ. այն է յայն լեզուս՝ քա՛միլօս, քամէ՛լուս, կամալ, ճամալ. այսինքն Ուղտ։ Եւ յայս միտ իմանան յոլովք զբան տեառն,


Մախաթ, ոյ

s.

large or packing-needle;
awl, pricker, bodkin.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մեծ ասեղ, հերիւն, խթան» Վրք. հց. ա. 568. Մարթին. Ոսկիփ. որից մախթել «մախաթով կամ նշտրակով մար-մինը ծակծկել, շառտել» Վստկ. 209 (գրուած մաղտել)։

= Ասոր. [syriac word] məxattā «ասեղ», mexat saqqā «մախաթ, քրձեղէն կարելու հաստ ասեղ», արաբ. [arabic word] maxat «հե-րիւն, ողորկիչ գործիք». ծագում է ասոր. ❇ xat «ծակել, փորել» արմատից (Brockelm. 109ա)։-Հիւբշ. 310։

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Ոզմ. Ննխ. Շմ. Սեբ. Վն. Տփ. մախաթ, Խրբ. մախադ՝, Մրղ. մախաթ, մխաթ, Ալշ. Մշ. մախատ, Ասլ. մախաթ, մախա*, Տիգ. մm-խmթ, Հճ. մախօթ, Զթ. մախօթ, մախոթ, Ջղ. Սլմ. մխաթ, Ագլ. մխօթ, Սվեդ. մmխութ։ Նոր բառեր են մախթիկ, մախթասեղ, մախթել «խոշոր խոշոր կարել», մախաթապետ ծծկ. «աւազակապետ»։-Բոլորովին այլ է Ռ. մա-խաթ «սրբան», որ փոխառեալ է թրք. [arabic word] maqat «երաստանք» բառից. իսկ սա էլ ծա-գում է արաբ. [arabic word] maq'ad «նստոյ տե-ղի, երաստանք, սրբան» բառից (արմատը [arabic word] gu'ūd «նստել»).-պատահական նմանութիւն ունի եգիպտ. m-ht «յետոյ, յե-տևը»։-Հմմտ. նաև մխտել (տե՛ս վերը՝ կուտ բառի տակ)։

NBHL (2)

Մախաթով ծակեալ էի զծեփ նորա։ Յորժամ դնեմ ես զմախաթ իմ, ոչ մնամ առնուլ զնա. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Մախաթիւք կամ հերունիւք, զոր կրեն ուսումնականքն ի գրչամանսն, խոթեալ եւ խոցոտեալ զնա. (Մարթին.։)


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «տոպրակ, պարկ, քուրձ» ՍԳր. «քրձեղէն շոր» Բրս. գորդ. «զամբիւղ, կո-ղով» Վրք. հց. «գինու կամ ջրի կաշեայ ա-ման» Վրք. հց. գրուած է նաև մաղախ, մաղ-խաղ։

ՆՀԲ յիշում է վրաց. սխէվալի։-Հիւնք. արաբ. մախալի «պարկ կե-ոակրոյ գրաստու» (?)։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] qar, [arabic word] qal'a, [arabic word] qallā' «հովուի մախաղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 654-5), ա-սոր. [syriac word] malxatā «մախաղ», յն. μολγόs «կաշիէ պարկ», հբգ. malaha, մբգ. malhe «կաշէ գրպան», հհիւս. malr «քսակ» (Boisacq 643)։ Պատահական նմանութիւն ունի դար-ձեալ հնխ. maq-«կաշիէ պարկ», որից ծագում են լիթ. makas, լեթթ. maks «քսակ, պարկ, գրպան» ևն, որ տե՛ս Po-korny 2, 225։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։

NBHL (3)

πήρα pera, sacculus. վր. մխէվա՛լի. Պարկ. բակեղէթ. քսակ մեծ կաշեայ կամ մազեայ. քուրձ. խորգ.

Եբեր զմախաղ իւր, յորում կայր չամիչ։ Մախաղն կրօնաւորական՝ որ էր ի սնարսն։ Ծեր ոմն գնայր վաճառել զմախաղ իւր. եւ դիպեալ յանկարծ դեւն ի մախաղն, եւ այլն։ Ահա աստ են մախաղք քո չա՛ր ծեր. (Վրք. հց. ստէպ։)

Էառ ծերն զմախաղն, եւ եբեր զնա լի ջրով. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Մախիզ

cf. Մախիզեալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։

NBHL (2)

Մարմինն այսպիսի՝ պիղծ եւ մախիզ է։ Զորս եւ ոչ լինել երբէք գեղեցիկս ասացից, այլ զայն ինչ՝ որ ընդդէմն է, մախիզս. (Փիլ. լին. ՟Դ. 80. 98։)

Զի մի՛ մախիզ մնասցէ մթերեալ մեհենջանք։ Մեզդէտ մախիզ զոփել. (Մագ. ՟Ժ՟Զ. ՟Ի։)


Մակարդ, աց

s.

rennet, coagulum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «խախաց. մածունի մէ-րան» Բուզ. 14 (փխբ. մեղքի համար ասուած է). Վրդն. սղ. Խոսրովիկ. Գնձ. որից մա-կարդանալ «խմորիլ» Բժշ. մակարդել, մա-կարդիլ Սահմ. Խոսր. Նար. Երզն. մտթ. 403 մակարդէտ «խմորի՝ մէրանի աման» Բժշ. մեղսամակարդ Պիտ.։

Karolides, Tλ. συγϰρ. 188 կցում է յն. μάσσειν «շաղախել», μαϰαοία ռա-լիւրով և արգանակով շինուած ուտե-լիք», լտ. macero «ճմռել, շաղախել». հայերէնը դնում է կապադովկ. μαϰάρτι հոմանիշից փոխառեալ։ Հիւնք. մկրտել բայից։ Scheftelowitz BВ 29, 59 -արդ մասնիկով կազմուած է դնում։

NBHL (1)

Մակարդ՝ կտրէ, ցրուէ, եւ քացախէ. (Վրդն. սղ.։)


Մակարդակ, աց

adj. s.

plane, plain, flat, level;
plane, level surface.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ ուղիղ է մեկնում։ Հիւնք. մակարդ բառից է հանում։

ԳՒՌ (dialectal) Գրականից է փոխառեալ Ասլ. խել-քիդ մագարթագը «խելապատա՛կդ» ծաղրա-կան բացատրութիւնը։-Բայց ինչպէ՞ս պէտք է կապել մակարդուն Եւդ. «հարթ. յղկուն» բառը։

NBHL (2)

Մակարդակին մասնկունքն առ մի իմն սահման շարամօտին։ Մակարդակին մասունքն դիր իմն ունին. (Արիստ. քանակ.։)

Զմակարդակ բոլոր կենցաղականս դուզնաքեայ ըղձման իմոյ տռփելոյդ։ Ի բարձրագոյնն մակարդակ լեառն ձգեա՛ զքոյդ վեհական խոհեմութիւն. (Մագ. ՟Խ՟Ե. ՟Ծ՟Է։)


Մակոյկ, կուկի, կաւ

s.

skiff, wherry, bark, boat;
— նաւու, yawl;
հնդիկ —, canoe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «նաւակ, կուր» Գծ. իէ 16. Փիլ. Խոր. որից մակուկաչու Շիր. քրոն. մակուկել Մագ. թղ. 145. նաւամակոյկ Փիլ. արդի գրականում մակուկաձև, մակուկավար, շոգեմակոյկ։

=Նոյն է ձևով պրս. [arabic word] makok «ոս-տայնանկի կկոց, մաքոք» բառի հետ. հմմտ. թակոյկ<պհլ. takōk>պրս. [arabic word] takōk։ «Կկոց» նշանակող բառերը յառաջանում են ռնաւաև» նշանակող ձևերից. օրինակ, գերմ. šchiff «նաւակ. 2. մաքոք», ռուս. цeлнокъ «նաւակ. 2. մաքոք», սերբ. čun «նաւակ» և č̌únak «մաքոք», ֆրանս. navette «մաքոք» <լտ. navis «նաւ» բառից, ևն։ Ըստ աւամ կարելի է ենթադրել, որ պրս. [arabic word] ma-kok «մաքոք» բառը նոյնպէս ծագում է պհյ. *makōk «նաւակ» բառից, որից և փոխառեալ է հյ. մակոյկ։-Պրս. makōk «ոստայնանկի կկոց» ձևից են փոխառեալ նաև թրք. me-kik, ն. ասոր. mak'úk՝, վրաց. მაჭო մաքո, հյ. գւռ. մաքոք, մքոք, մքուք, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկի կկոց». այս-պէս նաև արաբ. [arabic word] makkuk «ըմպա-նակ (ըստ Будaговъ 2, 250 կկոցի ձևով ըմ-պանակ). 2. մի տեսակ չափ է», ասոր-❇ makūqā «ըմպանակ. 2. մի տե-սակ չափ»։-Հիւբշ. 191։

NBHL (5)

Հազիւ կարացաք ըմբռնել զմակոյկն. (Գծ. ՟Ի՟Է. 16։)

Իբրու զանհաստատ եւ զաննեցուկ նաւոյ մակոյկն (կամ նաւամակոյկն)։ Լաւագոյն քան զմակոյկ՝ նաւաստին։ Ո՞ւր զմակոյկդ վարէք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն. եւ Փիլ. այլաբ.։)

Փոքր մակուկաւ. (Նախ. թղթ. կթղ.։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Օժանդակեցէ՛ք աղօթից ձերոց թեւօք՝ փոքր մակուկի մտաց մերոց. (Կիր. ՟ը. խհ.։)

σκάφη, σκάφος scapha, navigium, navis, vas cavum et oblongum. Նաւակ փոքրիկ ի ձեւ մագուգի կամ մուկի՝ մուճակի, այսինքն սանդալի ոտից. կուր.


Մահակ, աց

s.

large stick, club.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «բիր, ծեծի գաւազան» Վկ. արև. էջ 219, Ոսկ. ճառք, էջ 395. Վռո-հց. ա. 160. Վրդն. առակ. 112. Երզն. քեր. գրուած է մհակ Զքր. սարկ. Բ. էջ 2։

«վարձք, վարձատրութիւն կամ վաստակ». առանձին գործածուած չէ. պահ-ուած է միայն սնամահակ «անմառձ մնա-ցած» բարդի մէջ՝ Ոսկ. ես. Ճառընտ. որ և սնամահիկ ԱԲ։

«փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։

= Արաբ. [arabic word] mahakk «փորձաքար, parre de touche». որից թրք. [arabic word] me-heng՝ նոյն նշանակութեամբ։

NBHL (3)

Փաղանուն. (որպէս բիր եւ մահակ. Երզն. քեր.։)

Հրամայեաց մահակօք հարկանել զնա։ Հարկանելով մահակօք զժողովուրդն՝ եղեւ ճանապարհ։ Մահակօք վայրենեօք հարին սաստիկ յոյժ. (Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Հ. կիլիկ.։)

Ուժգին ձաղկեցին հաստ մահակօք. (հաստ բրօք ջարդեցին. Հ=Յ. մարտ. ՟Է.։)


Մահիկ, հկաց

s.

lunula, crescent, waxing or waning moon;
crescent shaped ornament, lunette;
meniscus;
— եղջիւրք, the horns of a crescent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *māhik «լուսնակ, մահիկ» բառից փոխառեալ. պհլ. բառը կազմուած է [other alphabet] māh «ւուսին» բառից՝ -īk նուազական մաս-նեևոմ. հմմտ. պրս. [arabic word] mah «լուսին», որից նուազական [arabic word] mahča «մահիկ, է լուսնաձև իմն տափարակ՝ զոր յարծաթոյ և ի պղնձոյ արարեալ դնեն ի գլուխս դրօ-շակաց, մէնարէից և գմբէթեայ շինուածոց» (ԳԴ)։ Վերջինից է փոխառեալ Վն. մահչա «կանացի ճակատազարդ», որ և համապա-տասխանում է հների մահիկ «մի տեսակ զարդ» իմաստին։ Պհլ. բառը աւանդուած է գաղափարագիր ❇ր lbirhiq ձևով, որ պէտք է կարդալ māhīk, ինչպէս որ յոգնակին էլ գրուած է ճշտիւ māhīkān «ամիսնէր» (Ny-berg, Hilfsb. 1, 34, 52 և 2, 143)։ Աւելի ըն-դարձակ տե՛ս ամիս բառի տակ։-Հիւբշ. 191։


Մահր, ի

cf. Տուայր.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«օժիտ փեսացուի առ հարսնա-ցուն» Ասոր. դատ. 9. Մխ. դտ. էջ 289. Ան-սիզք 45։

= Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։

Հներից ուղիղ մեկնութիւնը գիտէին Ասոր. դատ. էջ 9 և Լմբ. օր. 19. «Եթէ ոք առնէ տուայր, որ է մահր ըստ Արա-բացւոց, և ըստ Հայոց անձին գին աղ-ջըկանն»։ Նոյնպէս և Մխ. դտ. էջ 289 գրում է. «Առ մահմետականսն... կոչի մահր»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ Lag. Arm. Stuê § 1410։

NBHL (1)

Գրեն եւ զվարձանսն, այսինքն զտուայրն, որ է մահր։ Այր՝ որ էառ կին, եւ մեռաւ, եւ ոչ եթող որչիք, առնու կինն զպռոյգսն, եւ զկէս մահրին։ Այրն առ կինն դարձուսցէ պարգեւս, որ կոչի տուայր, եւ մահր. (Մխ. դտ.։)


Մաղ, ից, աց

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո, ու, ի հլ. (յգ. մաղք կամ մաղինք) «մաղ, խարբալ» Սիր. իէ. 5, Վրք. հց. «կո-ղով» Պղտ. տիմ. «մեղրահաց» Վեցօր. 165. Եւագր. Ոսկ. եփես. 873. որից մաղել «մա-ղից անցկացնել» Ես. իթ. 5. Ոսկ. եբր. Սե-բեր. մաղաբախութիւն Ոսկ. եփես. Մանդ. մաղաբախ (սխալ գրուած մաղաբաւովդ) Հին բռ. մաղատեսակ «ծակոտկէն» Պղատ. տիմ. մաղունչ «մաղի մէջ մնացած խոշրտուքը» Ոսկիփ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. հողամաղ «հիւլէ, շամանդաղ» Եզն. «մի տեսակ թըռ-չուն է» ՍԳր. խառնամաղ Կոչ. մաղմաղա-տեսակ «մանրամաղ» Տօնակ.՝ (արմատը մաղմաղ «մանրամաղ» ունի Խրբ.)։ Այստեղ է պատկանում նաև մաղակ «փոքր կողով», որ մէկ անգամ ունի Վրք. հց. բ. 622. «Կա-տարեցից զսակաւ արմաւենի տերևս կամ զպակասեալ մաղակիս և ապա յառնեմ»։ (ՆՀԲ մեկնում է «կա՛մ է մաղ փոքրիկ կամ վերծանելի մախաղ». տե՛ս տակը փոխ.)։

Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նա-խալ. 98 կցում է մալել, մղեղ (=իբր մղմեղ), մլաղաց, մամուլ (<*մալմուլl ձևերին. արմատը իբր մալ, միլ, մուլ. հմմտ. ռոթ. malan, յն. μὸλλω, լտ. mւμ lere, լիթ. malti «աղալ, մանրել» և պրս. mālīdan «ոլորել»։ Նոյնը նաև Müller, Armen. Vl։ -Bugge, Beitr. 25 յն. ἰμαλιά́ «ալիւրի աւելցուկը», լտ. simi-la «շարմաղան ալիւր» բառերի հետ հնխ. simali-ձևից, որ կազմուած է -mal-մասնիկով si-«մաղել» արմա-տից. հմմտ. լիթ. sijóǰu «մաղել», հսլ. sito «մաղ»։ Հիւնք. մղեղ բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 268 զնդ. maγa «ծակ» բառից։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ոօմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. մաղ, Տիգ. մmղ, Հճ. մօղ, Զթ. մօղ, մող (առան-ձին չի գործածւում, այլ միայն բարղութեանց մէջ), Սվեդ. միւղ։-Նոր բառեր են անմու ղել, մաղահան, մաղծակ, մաղմաղ, մաղիկ-մաղիկ, մաղմղել, մաղմղուկ, մաղուք, քար-մաղ, շարմաղ, ձարմաղ, ալրմաղ, փոկեմաղ ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მალაკი մալակի եթէ նշա-նակում է «մաղ», այս բառից է և ենթադ-րում է հյ. մաղակ, որ տե՛ս վերը. իսկ եթէ նշանակում է «խսիրէ փոքր տոպրակ», տե՛ս վերը մախաղ բառի տակ.-քրդ. [arabic word] kermaγ «մեծ ծակերով մաղ» (Justi, Dict. Kurde, էջ 330) գալիս է զւռ. քարմաղ բա-ռից։

NBHL (5)

Ես մաղս գործեմ։ Որ զմաղս գործէ, նա ի գիւղս շրջի։ Գործէր մաղս. եւ զյաւանակն մաղիւքն իւրովք բարձեալ (այսինքն բեռնաւորեալ) առաքեաց զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)

Զներքինսն զմաղին ի հրոյ բաղկացոյց. (անդ։)

Զմաղսն մեղերն յարդարէ, եւ զմոմ մաղուցն ի ծաղկաբեր մարգացն ժողովէ։ Անգայտ մաղովք անօրս գործոյնն զգործած գբոցն յօրինէ. (Վեցօր. ՟Ը։)

Մաղք արդարոց լցցին խորսխով. (Եւագր. ՟Ժ՟Դ։)

ՄԱՂ. Կողով ի նմանութիւն մաղի կամ ուռկանի. κύρτος, -τις nassa, qualus, fiscella, gibbosa sagena եւ πλοκή հիւսք, եւ այլն.


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (նաև սեռ. -ի, բցռ. -է) «ներքին կենդանական մի հիւթ, բալղամ» Ագաթ. Եզն. Ոսկ. մ. ա. 20. որից մաղա-սահար Պղատ. տիմ. մաղասկաթ «ընկնաւոր, լուսնոտ» Ասող. Վրդն. ծն. մաղասայոյզ Բժշ. մաղասախոտ «մաղասը բուժող մի բոյս» Բժշ. մաղասային (նոր բառ)։

ՆՀԲ լծ. թրք. մալէզ «խմոր, խիւս»։ Justi, Dict. Kurde, էջ 405 մեր բառի հետ է կցում քրդ. [arabic word] melaze «գլխի հարբուխ», որ անշուշտ արաբ. nazla ձևից է փոխառեալ և գործ չունի

մաղասի հետ։ Հիւնք. քաղցու բառից։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղձ։

NBHL (7)

φλέγμα, pituita. Մին ի ներքին հիւթոց մարմնոյ կենդանեաց՝ իբրեւ ահաս արիւն, (լծ. թ. մալէզ.) որոյ յաւելուածն է պլղամ եւ խուխ. պելղամ, քիւշ.

Մաղձք, եւ մաղասք։ Մաղաս թթուագոյն եւ աղտաղտին՝ աղբիւն ամենայն հիւանդութեանց է. (Պղատ. տիմ.։)

Որ թափիցէ զմաղձն եւ զմաղասն դառնութեան, եւ թեթեւացուցեալ զինքն յախտիցն՝ առողջութեամբ լինի. (Ագաթ.։)

Զստէպ յօրանջելն եւ ձգտելն՝ հմուտ բժիշկք ի մթերելոյ մաղասոց ասեն ... ի մաղասէ. (Եզնիկ.։)

Սրբագեղ առնուլ, բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)

Մաղասքն կծուագոյն՝ զընդդիմակսն առնլով (զանոյշ դեղս՝) այնպէս վայրագիլ ստիպէ. (Խոսր.։ Իսկ Ոսկ. մ. ՟Ա. 20.)

Իբրեւ զյստակ բբօք անկեալ չար մաղաս՝ ընչիցն ցանկութիւն թանձրացոյց զկամսն իբրեւ զամպ. իմա՛ հիւթ՝ ընդհանրապէս։ յն. χυμός . լտ. humor.


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։

NBHL (4)

ՄԱՂԶՄԱՅ կամ ՄԱՂԸԶՄԱՅ, կամ ՄԱՂԱԶՄԱՅ կամ ՄԱՂԱԶՄԻ. τραββίον , λοπάς, δίσκος catinus, patina λεκάνιον patella. Սկաւառակ սեղանոյ. եւս առաւել սուրբ սեղանոյ, յորոյ վերայ դնի պատուական մարմինն քրիստսի.

Մի՛ ձգեր ձեռն, եւ մի՛ ճեպեր ի մաղազմի նորա. (Սիրաք. ՟Լ՟Դ. 17։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)

Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. (Ճ. ՟Բ.։)


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. «աղօթք, մաղթանք» Պղատ. օրին. Շնորհ. որից մաղթել «աղօթել, պաղատիլ, բարեխօսել» Իմ. ժգ. 18. Խոր. Պղատ. տիմ. և օրին. մաղթանք Խոր. մաղ-թութիւն Պղատ. տիմ. և օրին. մաղթակիր Դիոն. եկեղ. մաղթական Մագ. նոր գրակա-նում մաղթել նշանակում է «մէկին մի լաւ բան ցանկանալ», որից բարեմաղթել, բարե-մաղթութիւն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?

ՆՀԲ ռուս. մօլիթվա։ Հանգամանօրէն ուղիղ մեկնեց նախ Bugge, Btrg. էջ 15 և վերի ձևով Meillet MSL 10, 277։ Հիւնք. աղօթք բառից։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ+աղօթել։ Ֆընտ-գըլեան, Կոչնակ 1931, л40 զնդ. manth-ra «աղօթք» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։

Բառս գտաւ ու բացատրեց Նորայր, Հայկ. բառաք. էջ 25. ստուգաբանեց Բառ. ֆրանս. էջ 775բ։ Scheftelovitz BВ 29, 29 իբր բնիկ հայ! կցում է հբգ. malz «հալւող, կակուղ», հհիւս. maltr

NBHL (3)

Արմատ Մաղթելոյ. որպէս Մաղթանք. աղօթք. (դաղմ. մօլի՛թվա ).

Զայս իսկ նախ մաքրել եւ սրբել մաղթիւք զտունս պարտ իցէ ըստ օրինացն. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ ստեփ.։)


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

-Պհլ. *maς̌ ձևից, որի նախդիրով աճած *āmāc ձևն է ներկայացնում պրս. [arabic word] āmāǰ «մաճ». սրա հետ է կցւում փարցի mātk «մաճ», որ սակայն ըստ Horn § 45 ձայնապէս անհամաձայն է վերինների հետ։ Իրանեանից է փոխառեալ նաև արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] amāč «արօր»։-Հիւբշ. 191։

նախ Lag. Arm. Stud. § 1413 հա-մեմատում է պրս. āmāǰ բառի հետ, որ ըստ հայերէնի ուղղում է *amāč̌։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 կասկածի մէջ է և հյ. բառը բնիկ է համարում։ Հիւնք. պրս. mլքտն։

ՓՈԽ (borrowing) Վոար. მაჭი մաճի «արօրի մաճ», որ և მანჭი մանճի (ილია ჭვონია, Նიტვვიხ-კონა, CI. 1910, էջ 31), მემაჭე մեմաճե «մաճկալ».-այստե՞ղ է պատկանում ար-դեօք նաև վրաց. მაჭაკალი մաճակալի կամ მაჭანკალი մաճանկալի «խնամախօսութեան միջնորդ». (ուրիշ է սակայն լազ. maxacka-li «երկրագործ», որ ծագում է լազ. xacs «փորել, տափնել» արմատից և կապ չունի հյ. մաճկալ բառի հետ).-թրք. գւռ. Եւդ. և Թորթումի՝ [arabic word] māǰ «մաճ» (Յուշարձան, էջ 330բ, Շիրակ 1905, 425).-քրդ. մաճ «մաճ» (տե՛ս Վտակ 1908, ❇ 141)։-Մառ. ЗВО 22, 42 հայերէնից է կցում սվան. ղվաճ 16-488 «մաճ», որ սակայն ձայնապէս շատ անհա-մաձայն է։

NBHL (2)

Ոչ ոք արկանէ ձեռն զմաճով, եւ հայիցի յետս։ Սամեգար եհար յայլազգեացն վեց հարիւր այր մաճով արօրոյ. (Ղկ. ՟Թ. 62։ Դտ. ՟Գ. 31։)

Սովաւ աշակերտքն քրիստոսի զկցորդեալ (կամ զկորդացեալ) բնութիւն մարդկային որպէս մաճաւ կակղէին. (Եպիփ. խչ.։)


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։

NBHL (1)

τρυφάλος caseus. եւ կամ σύμμιξις commixtura, formella. Կաթն մածեալ՝ մակարդեալ՝ պանրացեալ. բլիթ կաթնեղէն. նոր պանիր, կամ թանձր մածուն. (եւ կամ որպէս իտ. ռիքօ՛դդա, քու՛յինա ).


Մամաց, ի

s.

chyle;
փոխարկումն ի —, chylifaction, chylosis.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նոր մարսուած և կաթնանը-ման մի խիւս դարձած կերակուրը ստամոքսի մէջ. ֆր. chyle» Ոսկիփ.։

Պատահական նմանութիւն ունի ուտ. մոմոծ «շողիք, խլինք», մոմոծեն բե-սուն «խնջել»։

NBHL (1)

Կերակուր մարսեալ ի ստամոքսն՝ իբրեւ խիւս կաթնորակ. cf. ԽԱԽԱՅ։ (Ոսկիփոր.։)


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։

Հներից Մեկն. ղկ. «Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բա-ռին»։ Գիրք. առաք. 351 բ. մեկնում է «Մամօնայի, որ թարգմանի ասորերէն փարթամութիւն»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (3)

μαμωνᾶ, μαμμωνᾶ mammona. Բառ ասոր. Մթերք ընչից. ինչք. մեծութիւն. մանաւանդ ժողովեալ անիրաւութեամբ եւ վաշխիւք.

Ոչ կարէք աստուծոյ ծառայել, եւ մամոնայի։ Արարէ՛ք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան. (Մտթ. ՟Զ. 24։ Ղկ. ՟Ժ՟Զ. 9։)

Որոց աստուած ժամանակացս այսոցիկ, այսինքն մամոնայ ժամանակացս այսոցիկ կուրացոյց զմիտս նոցա. (Եփր. ՟բ. կոր. (որպէս եւ արծաթսիրութիւնն կոչի կռապաշտութիւն)։)


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։

Meillet MSL 10, 280, որ Հիւբշ. IF Anz. 10, 46 մերժում է՝ նշանակութեանց տարբերութեան պատճառով։ Հիւնք. էջ 37 ամուլ բառից, իսկ էջ 50 ճմլել բա-յից։

NBHL (3)

κοχλίας cochlea. Մեքենայ ճմլելոյ ի մէջ երկուց տախտակաց՝ դարձուածով ընդ միջին սիւն ոլորակեալ իբր ելանելի շրջանակաւ.

Ի մամուլ գրոց զոգիս յեռցուք (յն. կենդրոն)։ Պահօք եւ աղօթիւք կալ ի մամուլս գրոց, եւ ի խրատ գիտնոց. (Եւագր. ՟Ժ։ Տօնակ.։)

որպէս Բառ այլազգական. իմամ եւ իւլամէ. կարդացօղք այլազգեաց.


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։

ԳՒՌ (dialectal) Ամէն տեղ կայ մայիս ձևով. Ղրբ. մա՛հիս.-նոյն է և Շիր. մայիս «ոչխարի փորհարինք, որ մայիս ամսուայ թարմ խո-տը ուտելուց է յառաջանում»։


Մայռ, ի

s.

vein.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի) «երակ». մէկ անգամ գոր-ծածում է Եզն. «Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղև և ի չար մայռէն նորա չարն»։

ՆՀԲ մեկնում է «երակ», որ ուղիղ է անշուշտ. ՋԲ «սերմն կենդանեաց կամ արգանդ», ԱԲ «երակ կամ ծննդական անդամք».-իսկ Հիւնք. ուղղում է ի չար մրրոյն։

NBHL (1)

Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղեւ, եւ ի չար մայռէն նորա չարն. (Եզնիկ.։)


Մայտան, ի

cf. Հրապարակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հրապարակ» Վրք. հց. ա. 351, Ուռհ. 32, Ոսկ. գծ. 325. գրուած է նաև մէյ-դան Օրբել. հրտր. Էմ. էջ 248, մոյտան Կոստ. երզն. 175. նոյնը ունի Շապհ. 40, 45 մոյ-տան, մէտան ձևերով։

NBHL (3)

Բառ ռմկ. մէյտան. այսինքն Հրապարակ.

Ի ձիախաղաց տափարակ մայտանին բնակէի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Մրցականին մայտանն դիւր ի դէպ է, եւ հիւանդին կակղագոյնքն ի գեղոց. (Ոսկ. գծ.։)


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

(մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։

= Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։

re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։

ԳՒՌ (dialectal) Ագլ. մայր, Ախց. Ակն. Ասլ. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. մար, Խրբ. մmր, Զթ. մmյ, մmր, Երև. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մէր, Գոր. մըէր, Ոզմ. մեր, Հճ. մայ.-մօրու ձևը պահում են Շտ. մուրո. մէր (Ազգ. հանդէս իե. 115)՝ իբր ածական և Բլ. Մշ. խորթումուրու (<խորթ ու մօրու) կրկնականում.-մայր բառը բոլորովին ջընջ-ուած է Տիգ. և փոխանակուած մmմ բառով. ինչպէս որ հայր փոխանակուած է բmբ (<պապ) բառով։-Նոր բառեր են մայրա-հոր, մայրամահիկ, մայրամեռ, մայրամուտ, մայրանք, մայրապետ, մայրատատ, մայ-րացու, մայրնմանակ, մայրտեսիկ, մայրք, մօրենական, մօրութ, մօրացու, մօրացեղ, մօրուց ևն։-Այստեղ են պատկանում նաև ևոհաեամէր «կոճակի լամբակ», մէրան «մածնի կամ պանրի մակարդ», մէրել «մա-կարդել» (հմմտ. վրաց. მაწვნის gედა մածվնիս-դեդա «մածնի մերան», բուն «մածնի մայրիկ») ևն. այս բառերի վրայ ռես Գւռ. բռ։-Թրքախօս Հայոց մէջ գտնում ենք Ատն. մէրկիմօրէ «աղքատ», սանամէր «սանամայր». էնկ. ինք'ամար «կնքամայր» (Բիւր. 1898, 789)։

ՓՈԽ (borrowing) Ուտ. tatmer «տատմէր, մանևա-բարձուհի», վրաց. თატბერი տատբերի «տատմէր» (ილია ჭჟონია, სიტვვის-კონა CI. 1910, էջ 50), քրդ. [arabic word] marabet «կրօնաւորուհի»<գւռ. մարապետ ձևից. (այ-վերջինը Justi, Dict. Kurde 392 զուր է աշ-խատում հանել արաբ. [arabic word] murabit «ափ րիկեան դարվիշ» բառից)։

«մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։

= Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։

Մայր «մայրիկ» բառից են մեկնում ՆՀԲ և ԱԲ։ Տէրվ. տե՛ս մառ։ Սագըզ-եան ՀԱ 1909, էջ 335 և Karst, Յուշար-ձան, էջ 406, 410 սումեր. martu «ա-րևմուտք»։ Մատիկեան ՀԱ 1920, 262

ԳՒՌ (dialectal) Սեբ. մարը մրդնէլ, Ախց. Կր. մա-րը մտնիլ, Ննխ. Պլ. Ռ. մարը (մտնել, մըտ-նալ), Սլմ. մար մնել, Ղրբ. մար մըննէլ, Շմ. մmր մտնիլ, Զթ. մmյը մօդնուլ, Ջղ. մէր մտնել, Երև. մէր մտնէլ, Տփ. մէր մտնիլ, Սվեդ. միրիլ «արևը մայր մտնել».-բայա-կան ձևով՝ Սչ. մարել «նուաղիլ, ուշքից գը-նալ» (իսկ ճրագի համար ասում են անցը-նել), Սլմ. մարել, Ախց. Մշ. Պլ. Սեբ. մա-րիլ (յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 246), Խրբ. մmրիլ, Հմշ. մէրիլ «շիջանիլ, հանգիլ» ևն։ Կրկնական են Ղզ. մէրհամէր «արևը մայր մտնելու կէտի վրայ», մարմրիլ, մար-մըրկիլ, մարեմրիլ, մարմշտիլ ևն։

NBHL (15)

Կողմանոցօք մայրիւք։ Ի փայտից մայրից։ Փայտս մայրս.եւ այլն։

Մահու մօրը բժիշկ՝ կենաց մայր, մաքուր մարիամ. (Շ. տաղ.։)

Տղայոց՝ որ զկոտորեալ մարամբքն փարէին, եւ դիէին զարիւն ստեանց նոցա որպէս զկաթն. (Կաղանկտ.։)

Ահա մայրք։ Յհ. (՟Ժ՟Թ. 26։)

Ծնան կուսանք ազգս բազումս, եւ մարք մանկունք զհրապարակս ծերոց. (Շար.։)

ՄԱՅՐ ՎԱՆԻՑ. Առաջնորդ կուսաստանի։ Վրք. հց.։ Յայսմաւ. եւ այլն։ Որպէս եւ կուսանքն կամ հաւատաւորք՝ մարք կոչին, որպէս եւ կրօնաւորք՝ հարք.

Ընդ մարցդ պետին կամիմ խօսել. (Վրք. հց. ձ. ստէպ։)

ՄԱՅՐ. փոխաբերութեամբ՝ ասի եկեղեցին, եւ սուրբ աւազանն։ Եւ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ, կամ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԵԱՑ՝ աթոռանիստ տաճարն, կամ գլխաւոր եկեղեցին, եւ կաթողիկէ եկեղեցին։ Որպէս եւ ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՑ՝ է մայրաքաղաք։

Քարշեցէ՛ք զմայրդ իմ ի վերայ իմ. (այս է զհողդ. Հ. սեպտ. ՟Ի՟Զ.։)

ՄԱՅՐ ԱՐԵՒՈՒ կամ ԱՐԵԳԱԿԱՆ, է Արեւմուտք. մարը.

Խոնարհ լինիցիս՝ հեզ եւ հանդարտ, այն իսկ է մայր ամենայն առաքինութեան։ Ամենայն բարութեանց՝ անոխակալութիւնն է մայր. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)

cf. ՄԱՅՐ։ ՄԱՅՐ ԱՐԵՒՈՒ կամ ԱՐԵԳԱԿԱՆ, է Արեւմուտք. մարը.

Առաքեաց քիրամ փայտս մայրս։ Ահա ես բնակեմ ի տան մայր փայից։ Տուն ի մայր փայտից։ Գերանք տանց մերոց մայրք.եւ այլն։

Սարգիւն եւ սօսիւ, եւ նոճով եւ մայրիւ։ Եղեւնափայտիւք, եւ փայտիւք մայրից.եւ այլն։

Զմայրս եւ զեղեւնափայտս հարցուք. յայժմու յն. գրի՝ մորենի։