Definitions containing the research ագաթա : 12 Results

Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Բդեշխ, եշխի, աց

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։


Խոռ

s. bot.

s. bot. iva.

• ԳՒՌ.-Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

• ՓՈԽ.-Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ հայերէնից յունարէնի տառադար-ձուած է բառը ασπετ, ἀσπετων ձևով (հրտր. Lagapde, § 164, էջ 83, 95 և § 135, էջ 68, 46). սրանից էլ ձևացել է արաբ. ❇ dsbāta «ասպետ»՝ Ագաթանգեղոսի արաբա-կան թարգմանո։թեան մէջ (Մառ ЗВО 16, 201)։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։

• ըստ հյ. թրգմ. Նար. Վահր. երրդ. Վրդն. պտմ. էջ 1՝ աստ էած։ Միխայէլ ասորի, Երուս. 1870, էջ 536՝ «Աստուած, որ է ածիչի գոյութիւն յանգոյից»։ Տաթև հարց. 49 Աստուածն յաստ էած զմեզ և կամ ստեղծօղ և կամ ճանաչօղ լսի. իսկ Տաթև. ամ. էջ 78 ա «Աստուած տեսօղ թարգմանի»։-Ագաթանգեղոս (տպ. 9 փ. 1909, էջ 40) բառախաղով ունի «զոր կոչես դու աստուածս՝ ստոյգ իսկ են հաստուածր. վասն զի հաստեալք են ի մարդկանէ»։-Նոր քննիչներից նախ Schröder, Thesaurus էջ 43 ազդու ած «efficaciter proϑucens, ազդու կերպով արտադրող»։ La Croze, Ձեռագ. աշ-խատ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 մարա-կան Աժդահակ յատուկ անունի հետ։ ՀՀԲ հների համեմատ՝ աստ էած։ Ինճի-ճեան, Եղանակ Բիւզանդ. 1820, էջ 211 հաստել բայից, իբր հաստուած, հաս-տիչ։ ՆՀԲ «իբր հաստիչ կամ աստ և յաս-տիս ածօղ, այսինքն գոյացուցիչ... և կամ... աստոյ, աստևոր, հաստատուն»։ E. Boré JAs. I1, 652 ծ դնելով=sի՝ Աստուած բառը կարդում է astvast և թարգմանում է «Աստուած Աստուածոց», արմատը դնելով Ast «Աստուած», իբր պրս. yazd, yazdan «արարիչ Աստուած»։ Ազգասեր Կալկաթայ, հտ. Բ. թիւ 42, էջ 180 աս «ասել, խօսք, շունչ» և տուած, որ է «տուող» բառերից։ Windischm. էջ 20 «լինել» բառից, ինչ. զնդ. astvañt «աշխարհ»։ Gosche էջ 7 նոյն կարծիքն ունի։ Կովկաս լրագիր, Տփ. 1847, թ. 15 աշտուած, այսինքն յաշտիւք պատուեալ կամ հաշտեալ։ Bötticher, Arioa 63 և Lagarde, Urqesch. Arm. 503 զնդ. astvat «գոյութիւն ունեցող»։ Մսեր Մսերեանց, Ճռաքաղ 1861, էջ 8-10 հաւաքում է մինչև այն ժամանակ եղած ստուռառա-նութիւնները, որոնցից լաւագոյնն է հա-մարում Խոսրով Անձևացու մեկնութիւ-նը՝ աստ էած. բայց աստ համարելով «հառտումն. ստեղծումն» և ո՛չ թէ «աստ, այստեղ»։ Տե՛ս նոյնպէս նոյն հեղինա-


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

• , ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։


Կայտառ, աց

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

• , ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

• = Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։


Ոփելեթին

s.

slingers.

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Ղրր. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Շմ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սար, Մրղ. սառ, Ագլ. սօր «լեռ»։-Նոր բառեր են սարւոր, սարաչափ, սարապարան-սարեցի։-Սրա՞ն պէտք է կապել, թէ պրս. նոր փոխառութեամբ պէտք է մեկնել Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձր գերանը», որից և սարագաթայ, սարավայր։


Փոս, ոյ, ոց, ի, ից

s.

ditch, pit, foss;
trench, hollow;
grave;
— or — հատանել, գործել, փորել, to dig a ditch, to ditch, to trench;
— հատանել քաղաքին, to intrench, to circumvallate.

• ՓՈԽ.-Վռար. უოხო փոսո «փոս» (հայե-րէնի ո բունով), φოხოვი փոսովի «փոսիկ, ճամբի վրայ ծակ». ტოროոარი փոսոիանի «փոսոտ, ուր որ շատ փոսեր կան»։-Յն. Ագաթանգեղոսի մէջ (հրատ. Lag. էջ 12) հայ. դրունս փոսից ձևից տառադարձու-Ռեամո եարմուած է φοσεων πὸλας,


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

• ՓՈԽ.-Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ բառս տառադարձւած է σαομὶ (տե՛ս Lag. Ագաթ. 72)։