Definitions containing the research ական : 10000 Results

Բոհմունք

s. pl.

threat.

Etymologies (2)

• «սպառնալիք, վախ, երկիւղ, սոսկում» Յհ. կթ. (երկու անգամ միայն ու-նի՝ հյց. բոհմունս, էջ 163 և սեռ. բռհմանց, էջ 421 ձևով. որից երևում է, որ ուղղականն է *բոհմունք, եզ. *բոհումն, արմատը բոհ?) գրուած է բահմունք Կոստ. Երզն. 163։

• Պատահական նմանութիւն ունի պոս. [arabic word] bīm «վախ, երկիւղ», ուր m ար-մատական է, մինչդեռ մեր բառի մէջ մ մասնիկ է։


Բոյժ

s.

cure;
remedy.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

Etymologies (1)

• = Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

Etymologies (2)

• «վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։

• = Հնխ. bho-bhr-o ձևից, որ կրկնականն է bher, bhere, bheru, uhreu, bhereu «ե-ռալ, եփել, ծփալ» պարզական արմատի, որի միւս ժառանգներն են՝ լտ. ferveo, fer-bui, fervo, կիմր. berwi, բրըտ. bervein, berucin «եռալ, եփիլ», միռլ. berbaim «ե-փել», գոթ. հբգ. brinnan և գերմ. brennen «այրել, վառել» (ուրիշներ տե՛ս աղբիւր բառի տակ և [hebrew word] alde 225, 286, Ernout-Meillet 338, Kluze 72, Boisacq 1037, Po-korny 2, 167)։ Հայերէնի վերի ձևերը ցոյց ևն տաւես -O-ձայնդարձր, բայց գաւառա-կանների մէջ ունինք նաև -e-ձայնդարձը բերբել ձևով։


Բորբոս, ի

s.

mould, mouldiness, mustiness;
ունել զհոտ —ի, to smell musty.

Etymologies (1)

• Գ7Ռ -Ալշ. Մշ. բ'օրբ'ոս, Երև. բ'օրբ'օս, Պլ. փօրվ.օս, Պրտ. բ'սբ'օրօդ «բորբոսնած», Սեռ. բ'օրբ'էս, Տիգ. փօրփուս, Ոզմ. բ'էօրբէօս, Շմ. պիւրպէօսն. Մկ. պիւրպիւս, Ղրբ. փըր-փէշն. -բայական ձևով՝ Խրբ. բ'օրբ'սօդիլ, Ալշ. Մչ. բ'օրբ'rսնել, Ախց. Կր. բ'օրբսնիլ, Տփ. բօրփսնիլ, Ննխ. փօրփսնէլ (հինը բօր-բըսնէլ), Պլ. փօրփսնիլ, Տիգ. փօրփսիլ, Սլմ. Վն. պէօրպսնել, Ասլ. բ'սբ'րէօդիլ, Շմ. պիւր-պէօսնիլ, Ագլ. բըրբէ՛շնիլ, Ղրբ. փըրփէ՛շնիլ, Հճ. բ'mյբ'mսել։


Բորենի, նւոյ

cf. Բորեան.

Etymologies (2)

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.

• Lagarde. Arm. Stud. § 412 -ենի մաս-նիկով բոր «քոս» բառից. ասպէս է կո-չուած անասունը՝ մորթի բծաւորութեան պատճառաւ. հմմտ. եբր. [hebrew word] sābō'a «բորենի», որ բուն նշանակում է «գու-նաւոր»։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 408 սումեր. սր urri, bar «բորենի»։ Պատահական նմա-նութիւն ունի սանս. bhāri «առիւծ»։


Բուիճենիկ

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

Etymologies (1)

• -Պհլ. *boy-i čenik=պրս. [arabic word] bōy-i-čini «ճենական խունկ», որ ծագում է [arabic word] bōy «խունկ» և [arabic word] č̌in «Չին» ռառե-րից. ճի՛շտ ինչպես ունինք դարինենիկ < պհլ. *dar-i čenik=պրս. [arabic word] darčir «չինական փայտ»։-Հիւբշ. 123։


Բուխերիկ, րկան

s.

chimney.

Etymologies (1)

• «ծխնելոյզ» Դրնղ. 476. յետին ժամանակի բառ, որ հիմայ էլ գործածական է գւռ. բխերիկ, բուխարիկ, բուխերիկ, բու-խուրիկ, բուխերի ձևերով և «վառարան կամ ծխնելոյզ» նշանակութիւնով։


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

Etymologies (1)

• , ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

Etymologies (3)

• , ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

• Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մշ. Ջղ. բ'ուշտ, Խրբ. Սչ. բուշտ, Հմշ. պուշտ, Ննխ. փուշտ, Ագլ. բիւշտ, Շմ. պիւշտ, Ասլ. փիւշդ, բոլորն էլ նշանակում են «բշտիկ, ուռեցք», իսկ Տփ. բուշտ «փուչիկ, միզափամփուշտ»։-Բայաձև Ագլ. Տփ. բշտիլ, Ալշ. Ջղ. բ'շտել, Ննխ. բըշ-տէլ, փշտէլ, Երև. պշտէլ, փշտէլ, Պլ. բշդել, Սեբ. բ'շդել, Ռ. փշդիլ։-Նոր բառեր են բշտիկ, բշտռկիլ, բշտռտել, բշտեցնել, բշտբշտիլ, բշտբշտոտիլ, ալաբուշտ.-հե-տաքրքրական է յատկապէս՝ Մշ. փալամ-փուշտ «բաղափուշտ»։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «թև» ՍԳր. նմանու-թեամբ «զօրութիւն, իշխանութիւն» Յոբ. խ. 4. «բանակի թև» Վեցօր. ը. 174. «ճիւղ, ոստ» Եզեկ. ը. 27. «արմաւի ողկոյզ» Վրք. հց. Ա. 176. «որթատունկի ճիւղ» Բուզ. 99. ոռեռ բազկակից «աջակից, օգնական» Ագաթ. բազկատարած Ագաթ. Կորիւն. բազկանոց «ապարանջան» Գնձ. բազկարձակ «ճիւղա-ւէտ» Ագաթ. բազկացի «թևով» Քեր. Երզն. և Նչ. երկայնաբազուկ Եւս. քր. հաստաբա-զուկ Խոր. բազկել «համառօտել, կարճել» Բ. մկ. բ. 29. «կոտորել, ջարդել, սպանել» Յհ. կաթ. 361, 380 (սխալ հետևողութեամբ յն. βραγίων «կարճագոյն, համառօտագոյն» բառի, որ պատահաբար նման է βραχίων «թև, բաղուկ» բառին), նոր բառեր են բազկաթոռ, բազկերակ ևն։-Այս արմատի՛ց է արդեօք նաև բազկել «պատմել» Բառ. երեմ. էջ 44։

• -Պհլ. bazuk «թև» բառից, որ աւանդ-ւած է սխալագիր bāzih գրչութեամբ։ Այս բառի հետ նոյն են զնդ. bāzu-սանս. [other alphabet] bahu, պրս. [arabic word] bāzū, աֆղան. bā-zu, քրդ. bazink, bask, զազա bazin, բե-լուճ. bāzk «թև», օսս. bazug «թևի վերի մասը, թև» (Horn § 167)։-Արիական այս ձևերին ցեղակից են դրւում յն. πῆχος, πά-χος «արմուկ, նախաբազուկ», թոխար. po-kem «բազուկ», հհիւս. bógr, անգսք. bóz, հբգ. buog «յօդ, կցուածք, ուս» (Boisaq 781), որոնք նախորդների հետ միասին երե-վան են հանում հնխ. bhāg'hu-։ Կարելի է կարծել, որ հյ. բազուկ լինի բնիկ՝ լառա-ջացած հնխ. bhāg'hu-ձևից. հնխ. g'h>հլ. զ ունինք դեզ, լիզել, մոզի, ոզճի և տիզ բառերի մէջ. -ուկ մասնիկի համար էլ հմմա-արմուկն, աղմուկ։ Այս առթիւ եղած քննու-թիւնները տե՛ս Հիւբշ. Arm. Stud. էջ 21, որ վարանում է բառը բնի՞կ թէ փոխառեալ ոնդունելու մէջ. հմմտ. նաև Lagarde, Arm. Stud. § 323, Meillet MSL 7, 58, Pokorny 2, 130, որոնք փոխառութիւն են համա-րում։ Այսպէս է ընդունում վերջապէս նաև Հիւբշ. 114։

• =Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ են պրս. [arabic word] pāzu «բազուկ, որ է յայտնի բանջար ինչ տափատերև» (ԳԴ), գւռ. թրք. [arabic word] pázug «բազուկ», [arabic word] paskuten ( «բազ-կաթան» (տե՛ս Յ. Գազանճեան, Յուշարձան, էջ 329ա). գրական թուրքերէնում ընդուն-ուած ձևն է [arabic word] pazə «բազուկ, bette» (տե՛ս Արիկեան, Բառ. տճկ.-հայ-գաղղ. էջ 208բ)։ Թուրքերէնի միջոցաւ հայերէ-նից է փոխառեալ յն. ϰοζί «բազուկ»։ Այս բոլորն էլ յետին ժամանակի փռևառա-թիւններ են, ուստի ներկայացնում են հա-յերէն թրթռուն բ-ի դէմ խուլ p ձայնաշըր-ջութիւնը։


Բալասան, աց

s.

balm;
balsam;
balsam-tree.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան, սեռ. պալասանայ Միխ. աս. 378) «արաբական մի տեսակ թուփ, նրա ծաղիկը, անուշահոտ իւղը. balsamina hor-tensis De.» Խոր. աշխ. 612. Մաշտ. յետին գրչութեամբ պալասան Բժշ. Միխ. աս. պա-լասամ Բառ. երեմ. յաւել. 571 (երկիցս). հր-նագոյն ձևերն են բաղսամոն (յունարէնից փոխառեալ) և ապրսամ (ասորերէնից կամ պարսկերէնից փոխառեալ). ասւում է և մե-ռոնի ծառ Բժշ.։


Բալղինջ

s.

gad-fly.

Etymologies (1)

• «մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։


Բալուտ

s. adj.

acorn, tassel;
cloudy, gloomy

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] ballūt, ասոր. և արամ. ❇ balūjā, պրս. [arabic word] balūd, թրք. [arabic word] ︎ palamut, բոլորն էլ նոյն նշ.։ Այս սառից է նտև պրս. [arabic word] šāhbalūt «շա-գանակ» (բառացի «արքայական բալուտ»), որ աղաւաղուելով դարձել է Ղրբ. շմբա՛-լուտ «շագանակ»։-Հիւբշ. 263։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

Etymologies (1)

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։


Բաղարջ, ից

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

Etymologies (2)

• , ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։

• Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։


Բաճկոն, աց

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։

• ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։


Բամա

s.

altar.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։


Բայց

conj.

but, yet, notwithstanding, however, nevertheless, though, still;
save, except, without;
— եթէ, except;
unless;
— միայն, if, provided, with the exception of, excepted, but, hesides;
if not;
— ասկայն, yet, however, nevertheless.

Etymologies (1)

• սումեր. ba, ban բացասական մասնիկի հետ։


Բանգ

s. bot.

hen-hane.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։


Բանդ

cf. Բանտ.

Etymologies (4)

• «թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

• -Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Բանդակ, ի

s.

jelly.

Etymologies (2)

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։

• ԳՒՌ.-Երև. բադագ «թութի կամ խաղողի մաթ, բաքմազ» (տե՛ս Աբովեան, Երկերը, էջ 355 աւժմ Քանաքեռում այս բառը անգոր-ծածական է. նոյն իսկ ծերունիները չիմա-ցան), Հմշ. բետ «խազմուզ, շիրա»։


Անց, ի, իւ, անցք, ից

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

Etymologies (1)

• , ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։


Անքոյթ

adj.

safe, secure.

Etymologies (1)

• ՆՀԲ դնում է լծ. հյ. հանգիստ, անգայթ, անսայթաք, անխութ, յն. ἀϰὶμαντος «անալեկոծ», պրս. āsūda «հանդարտ» լտ. sudum «պարզ (եղանակ)»։ Տէրվ. Altarm. 74 կա՛մ ան-խութք և կամ համ-քոյթ, ընդունելով քոյթ=յն. ϰεδϑω «պահել, ազատել»։ Հիւնք. անխութ կամ անգայթ։ Տէրվ. Լեզու էջ 91 մեկ-նում է համ-քոյթ, ուր *քոյթ «պատոս-պարան»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 26 քոյթ=հսլ. kypètl.. ռուս. кипить «ե-ռալ», լտ. cupiō «ցանկանալ»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 ան բացասականով խոյթ «ժայռ» բառից։


Աշարայ, ից

s. bot.

rye.

Etymologies (1)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)


Աշխարհ, աց

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։

• Հներից շատեր հանում են աշխար բա-ռից, այսպէս՝ Յայսմ. մարտ 19 «Աշ-խարհ ասելն այլ զնոյն նշանակէ (հմմտ. երկիր, այն է «վախեցի՛ր»), որ աշխար և սուգ է և կոծ և աղէտ ողբոց և հովիտ վշտաց և տրմութեան», Տօմար. «Աշ-խարհ կոչի աշխար և սուգի և տրտմու-թեան հովիտ»։ Տօնակ. «Աշխարհակա-նըն աշխարական ասի. և աշխարհն՝ սգոյ, և աղէտի անուն է. զի աշխարելի է աշ-խարհականն»։ Տաթև. ձմ. ճժ. «Կոչի աշխարհ, այսինքն է աշխար, որ է սուգ և տրտմութիւն և միշտ և հանապագ պարտ է աշխարել զմեզ՝ և ի սուգ և ի


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

Etymologies (1)

• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «ուժեղ, զօրեղ, արի, կտրիճ» Յհ. իմ. պաւլ. Պիտ. Մագ. (արդի գրականում և գաւառականներում «աչքաբաց, եռանդուն»). որից աշխոյժք «ե-ռանդ, արութիւն» Խոր. գ. 8. աշխոյժութիւն (առանց սղումի) Պտմ. աղէքս. աշխոյժուհի թագուհի» Հին բռ. գրուած է նաև աժխոյժ։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։


Աշուն, շնան

s.

autumn.

Etymologies (1)

• Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։


Աշտեայ, էի, էից

s.

pike;
javelin, dart, lance.

Etymologies (2)

• = Հպրս. և զնդ. aršti-, սանս. ršti «նի-ղակ». կայնաև պհլ. aršt (Horn, Grdr. էջ 266), բայց սա պարզապէս զնդ. բառի տա-ռադարձութիւնն է. հպրս. aršti-ձևը պիտի տար պհլ. *ašt, որից հյ. *աշտ և -եայ վեր-ջաւորութեամբ աշտեայ (հմմտ. բազէ)։ Հպրս. aršti-ձևի մօտ կար նաև *ršti-ձե-վը, որից ծագում է պրս. [arabic word] xišt «նի-ղակ, տէգ» և սրանից էլ հյ. խիշտ, խըշ-տաւոր։ Այս իրանեան ձևերից են նաև քրդ. [arabic word] heš «տէգ, մական» և ավար. աշթի քկացին, տապար»։-Հիւբշ. 102, 510։

• ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

Etymologies (1)

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։


Ապահարզան, ի

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

Etymologies (2)

• (սեռ. ի) «կնաթողութիւն», որից գիր ապահարզա-նի Օր. իդ. 1, թուղթ ապահարզանի Ես. ծ. 1. Երեմ. գ. 8. Եփր. ծն. էջ 56. Եւս. պտմ. 285. Նոյն ձևերն ունին ստէպ Ոսկ. ես. և մտ. ար-դի գրականում ընդունուած է միայն ապա-հարզան ձևը՝ «ամուսնալուծութիւն» նշանա-կութեամբ (այսինքն թէ՛ մարդու և թէ՛ կնոջ կողմից, մինչդեռ հնում միայն մարդու կող-մից ապահարզան էր տրւում կնոջ)։

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. apaharəzana «արձակում», որ կազմուած է apa մասնիկով harəz «արձակել, ձգել, թող-նել» արմատից= հիւս. մանիքէական պհլ. hyrz (hirz) «թո՛ղ, ձգէ՛», պրս. hilem «թող-նեմ». հմմտ. նաև նոյն արմատից՝ սանս. apasarǰana-«լքում, բաշխում, հոգին ա-ւանդել», զնդ. viš-harəzana-, apanharsti-«պատիժը ներել», սանս. apasršta «յետ քաշուած», սոգդ. pγ'rš «անջատուրը»։ Բա-ռիս հոմանիշ է հյ. արձակում. հմմտ. Մտթ. ե. 31 զարձակմանն=յն. ἀπυστήσιον։-Հիւբշ. 104։


Ապահով

adj. adv.

sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.

Etymologies (1)

• «հանգիստ, վախից՝ երկիւղից ա-զատ» (անհոլով). սովորաբար գործածւում է յնախդիրով. ինչ. ապահով կամ յապահով «հեռու ընկած, զատուած, առանձնացած» Եզեկ. լզ. 11(յն. ի բաց ընկեցիկ). յա-պահով լինել, յապահովս առնել «ապա-հովիլ, ապահովացնել, Ոսկ. մտթ. յետ-նաբար ունինք յապահով (իբր ած.) Փիլ. Վրք. հց. Գէ. ես. յապահովանալ Պիտ. Փիլ. Արծր. Յհ. կաթ. յապահովանք Պիտ. յապա-հովացուցանել Յհ. իմ. Գնձ. յապահովութիւն Պիտ. Փիլ. նոր գրականում ընդունուած է ան-նախդիր ապահով ձևը, որիզ կառմուած են ապահովել, ապահովագրել, ապահովագրա-կան, ապահովագրութիւն, ապահովաբար, ա-պահովապէս, անապահով, անապահովու-թիւն ևն։


Ապատ

cf. Շէն.

Etymologies (1)

• «շէն, շէն տեղ» Եղիշ. գ. էջ 46. Յհ. կթ. ուրիշ տեղ չկայ. գտնում ենք նաև զանազան տեղական յատուկ անուանց ծայ-րը. ինչ. Վաղարշապատ, Ներսեհապատ, Պե-րոզապատ, նորերից Խանապատ, Ղազարա-պատ, Կորիւնապատ. գրուած է պատ Մագ. խէ և ծ։


Ապարանջան, աց, ից

s.

bracelet.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև ա-ռանց վկայութեան) «դաստակին անցկաց-նելու օղակաձև զարդ, բլազուկ (թէ՛ այրերի և թէ՛ կանանց յատուկ)» ՍԳր. Եփր. թգ. 389. Կաղկնտ. հրտր. Շահն. Ա. էջ 291. յետնա-բար ապրանջան Վստկ. 149. առպնճան Արձ. 1318 թուից (Վիմական տարեգ. 159). ա-պարանջ ԱԲ. որից ոտնապարանջան ԱԲ. ապառճան Վրդ. առ. 134։


Ապարասան, ի, ից

adj.

unbridled, unrestrained, licentious, insolent, impudent

Etymologies (2)

• -Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.

• Նախ ՀՀԲ և յետոյ միւսները, ինչպէս ՆՀԲ, ՋԲ, Peterm. 77, 260 ապ բացա-սականով երասան բառից։ Windisch. 1Չ սանս. raemi բառի հետ։ Նախորդ ձևով է նաև Հիւբշ. 102 և 148։


Ապարում

s.

border or edge of a tent or pavilion, fringe.

Etymologies (1)

• Պատահական նմանութիւն ունի վրաց ააური ապաուրի կամ აბეური ապեու-րի «կապ, սամեթել»։


Ապաւառ, աց

s.

excrement.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «թրիք, քակոր» ՍԳր. Լմբ. Զքր. ժբ. 6. Կանոն. «կեղտ, աղտ» Նար. խր. 506. «աղիքների մաշկը» Նար. առաք. 427. որից ընդ արիւն և ընդ ապաւառ գալ «արիւն-քրտինք մտնել» Ոսկ. պօղ. բ. 486 (ուզում է ասել ընդ արիւն և ընդ ապաժոյժ գալ). ապաւառել «դուրս անել, մաքրել, լուալ» Պիտառ. ապաւառութիւն «կեղտոտու-թիւն, ապականութիւն», Տիմոթ. կուզ, էջ 24 և հակառակը՝ «մաքրել, լուալ, քաւութիւն մեղաց» Տիմոթ. կուզ, էջ 24, 308, Կնիք հաւ. էջ 198. բացապաւառութիւն «փորը դուրս ել-լելը» ԱԲ, «մաքրել, սրբել» Տիմոթ. կուզ, էջ 24, Կնիք հաւ. 189. անապաւառութիւն «քա-ւութիւն մեղաց» Կնիք հաւ. 119։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։

• Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

Etymologies (2)

• =փոխառեալ պհլ. apē-kām, պրս. [arabic word] bēkām «անկամ» ձևից (կազմուած kām «եամք» բառից՝ apē=bē բացասականով)։-Ոջ

• ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ)։


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

Etymologies (1)

• = Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։


Բանկն, կունք

s.

coarse language;
tale, story, fable.

Etymologies (1)

• «առասպել, հէքեաթ, մուսալ» Ոսկ. Կող. էջ 582. Բրս. մրկ. գրուած է նաև բանգն Ոսկ. եբր. թ. 500. բայց լաւագոյն ձևը թւում է բանկն, որից նաև բանկնարկել «առասպե-լաբանել» Եւս. քր. ա. 256. կայ դարձեալ յդ. հյց. բանկունս «առասպելներ» Պարապմ. 226 (որ ՆՀԲ համարում է բանիկ բառից, բայց ըստ իս այստեղ պիտի դնել). ԱԲ էլ յի-շում է բունկն ձևը (չգիտէ ՆՀԲ), որից յա-ռաջացած է ունկն և բունկն «ցնդական խօս-քեր» Մխ. ապար.։


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

Etymologies (2)

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

Etymologies (3)

• -Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։

• ԳՒՌ.-Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։

• ՓՈԽ.-Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

Etymologies (2)

• = Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։

• = Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.


Բաշոտ

s.

a kind of falcon.

Etymologies (1)

• «բազէի նման մի թռչուն». ՆՀԲ դնում է գաւառական բառերի շարքում, իսկ ՋԲ և ԱԲ իբր հին բառ։


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

Etymologies (1)

• = Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։


Բասիր

cf. Բասրելի.

Etymologies (2)

• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։

• = Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։


Բարապան, աց

s.

usher, porter.

Etymologies (2)

• = Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,

• Ուղիղ մեկնեցին Պատկ. Maтepiaль 1, էջ 8 և Հիւբշ. ZDMG 36(1882), էջ 128-9։ Հիւնք. բարակ «որսական շուն» բա-ռից։


Բարբուտ

s. mus.

cithern.

Etymologies (1)

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։