Definitions containing the research ետ : 8795 Results

Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

Etymologies (1)

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Ստահակ, աց

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

Etymologies (2)

• = Թերևս փոխառեալ իրան. *stāhak ձևից. սրա հետ հմմտ. պհլ. vistāxy<հպրս. *yis-tāhuva, զնդ. *vistāka>հյ. վստահ, կազ-մուած stak «դէմ կանգնել» արմատիզ՝ νι-նախդիրով։ Առանց նախդիրի ունինք պհլ. staxmak, զնդ. staxra «ամուր, հաստատ», և յատկապէս ստահակ բառի համաձայն՝ պրս. ustāx «յանդուգն» (Horn, Grdr. § 920), որ դժբախտաբար չէ վկայուած։

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Բ. էջ 897 «հակումն արտաքոյ կարգի». որով հասկանում է ըստ+հակիլ։ ՆՀԲ իբր ի նեստութիւն հակ կամ ըստհակեալ. լծ. և լն. սդասիօ՛տիս, լտ. seditiosus։ Lag. Urgesch. 146 սանս. *sthā̄saka ձևից, 151 վստահ բառի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 139 զնդ. staxra-։ Հիւբշ. 249 կասկածով կզում է հյ. վստան բառին և սրա իրանեան ձևերի հետ։ Մառ. ЗВО 11, 165 պհլ. vistaxv «վստահ» բառից՝ -ակ մասնիկով և նա-խավանկի անկումով։ Թիրեաքեան, Ա-սիահայ բռ. 374 Աժդահակ անունից։ Պատահաևան նմանութիւն ունի պրակ-ոիտ sthaga «խաբեբայ, ստախօս» BВ 10. 134։


Ստամբակ, աց

adj.

indocile, morose, disobedient, reluctant, untractable, froward, restive;
austere, rude, harsh, rigorous, severe.

Etymologies (1)

• ՆՀԲ. խստամբակ բառի հետ։ Lag. Urgesch. 147 հանում է սանս. *stam-bhaka ձևից։ Spiegel, Huzw. Gram. l88-189 տալիս է ուղիղ մեկնութիւնը կցելով պհլ. stāmb, stāmbak բառերի հետ։ Lag. Sуmmicta 505 պրս. sitan-ba։ Տէրվ. Altarm. 41 և Նախալ. 113 հյ. ապստամբ, յն. στεμβω, սանս. stam-bh, ինչպէս և նոյն պրս. պհլ. բառերի հետ հնե. stabh. stambh «կանգնիլ, խեռել» արմատից։ Պատկ. Maтep. I. 15 պհլ. և պրս. ձևերի հետ։ Հիւնք. համ-բակ բառից։ Հիւբշ. 240 դնում է միայն պրս. sitanba և ծանօթ չէ պհլ. stambak բառին. այսպէս նաև Horn, Grdr. § 718։ Վերի ձևով մեկնեցին Meillet և Աճառ. Քննութ. Եզնկայ նորագիւտ ձեռ. էջ 72։


Ստաքտիկէ

cf. Ստաշխն.

Etymologies (1)

• ՆՀԲ յն. σταϰτή, հյ. ստաշխն բառերի հետ է միացնում։


Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

Etymologies (3)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steu-արմատից որի ստորին ձայնդարձն է stu-. ժառանգներն ևն սանս. stu-pá-«մազերի փունջ», stu-ka «մազերի փունջ, բրդի քուլայ, մազի հիւսք, խսիր», երկուսն էլ աճած -pa-, -kā-մաս-նիկներով, իսկ պարզ stu-ձևը պահում է prthu-stu-«մազերի լայն փնջերով», լն. οτύπη կամ στύππη «հիւսելի բոյսերի թելե-րը, խծուծ», στυππεῖον «խծուծի մի կապ», որից փոխառութեամբ լտ. stupa, stuppa> ֆրանս. étoupe, ինչպէս և թրք. ustupù «խծուծ» (Boisacq 922, Walde 747)։ Այս բոլորը Pokorny 2. 620 միացնելով մի խումբ այլանիշ բառերի հետ՝ հանում է հնխ. teu-«խտանալ, կծկուիլ» արմատից։-Աճ.

• Lag. Urgesch. 148 սանս. stambha, յն. τάτος «դամբան», σταφυλή ῥ«խա-ղող» բառերի հետ։ Հիւնք. յն. στῦππη «խծուծ» բառից։ Patrubány IF 14, 50 յն. στέφω «տարածել, շրջապատել», լիթ. stebulé «անուի պորտ» բառերի հետ։ Petersson KZ 47, 269 ստոյգ բա-ռի հետ հնխ. steu-«ուղիղ կանգնիլ» արմատից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sabad «մի քիչ մազ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 918)։

• ՓՈԽ.-Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։


Ստէծ

s.

weaver's small staves.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Վն. ստեծ, Մկ. ստէռն (Ամատունի. Հայոց բառ ու բան 599 ունի նաև իստեց, կտերծ ձևերը) «գետին ցցուած մի մետը բարձրութեամբ ցիցեր, որոնց վրայ ոստայ-նանկը հինածն է հինում՝ գործել սկսելուց առաջ՝ մանածը պատրաստելու համար». ո-րից ստիծգլուխ Վն. «ստէծներից երկու գըլ-խաւորները», ծոցստէծ և ջրածստէծ «ստէծ-ների տեսակներ»։


Ստի, ստուոյ

s.

honour.

Etymologies (3)

• «կարգ, պատշաճութիւն». մէկ անգամ ունի միայն Ոսկ. եփետ. 833՝ հոլովեալ ձևով. «Թեպէտ և զիւրոյ անձինն շուք արկանիցէ և դիւացեալ անկանիցի ի ստուոյ և ի համոյ»։ Սրանից անստի «անկարգ, ստահակ, անհը-նազանդ» Ոսկ. պօղ. ա. 910. «Եթէ եպիսկո-պոսութեան չիցէ արժանի որ որդիս ան-ստիս (յն. ἀνυποτάϰτους) և ստահակս ու-նիցի... եթէ կին ստահակ ունիցիմք կամ որ-դիս անստիս (յն. ἀταϰτον)»։ Նոյնը անստու ձևով Վեցօր. էջ 185. «Արջ... տգեղ անդամօք անստու և անպատշաճ»։

• Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։

• «թաւ, մազոտ». ունի միայն Ներսէ-սովիչ, Բառ. լտ.-հյ. 580ա։-Անշուշտ նոյն է ստև բառի հետ։


Ստոյգ, ուգաց

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

Etymologies (2)

• ՆՀԲ «որպէս թէ յար և նման ոստ ոգելոյն. լծ. և յստակ և շիտակ կամ ոստ եբր. արաբ. սատըգ, որ է արդար»։ Böttirh Arira 65 54 ստուար բառի հետ սանս. sthavira ձևին է կցում։ Տէրվ. Altarm. 36 և Նախալ. 113 հա-մեմատում է լտ. di-stinguere «բաժա-նել, որոշել» ձևի հետ. հայը ծագում է *ստաւգել <*ստանգել ձևից. բոլորն էլ հնխ. stag, stig «խայթել, սրել» ար-մատի տակ։ Մորթման ZDMG 26, 531 çtā արմատից է դնում հյ. ստոյգ=բևեռ. istuiguni։ Գազանճեան, Արև. մամ. 1902 ըստ+ոյգ (հմմտ. առ-ոյգ)։ Քիւփէլե-ան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] sidq «ճշմարտութիւն»։ Karst, Յուշար-ձան 409 սումեր. zid, zida «ուղիղ, ճշմարիտ»։ Petersson KZ 47, 269 յն. στύω «բարձրանալ, կանգնիլ», լիթ. stugti «վեր բարձրանալ», լտ. re-stau-

• rāre «վերանորոգել», սանս. sthā̄yará-«ստուար» ևն բառերի հետ հնխ. stēn-«հաստատ կանգնիլ» արմատից։ Մեր-ժում են Pokorny 2, 608 և Meillet MSL 22, 61-62։ Վերջինս տալիս է ուղիղ մեկնութիւնը։


Ստոյիկեան

adj. s.

stoical;
stoic;
— աղանդ, stoicism.

Etymologies (1)

• = Յն. στωἰϰός «ստոյիկեան», որ կազմու-ած է στοά «սրահ» բառից և նշանակում է բուն «սրահական» (այսպէս կոչուած, որով-հետև Զենոն փիլիսոփան այդ վարդապետու-թիւնը քարոզում էր յայտնի մի սրահի մէջ)։-Հիւբշ. 382.


Չուխայ, ի

s.

cloth, woollen cloth, wool-stuffs.

Etymologies (1)

• ՆՀԲ յիշում է չուխայ, չօհա, չօգա ձե-ւերը։ Pictet 2, 298 պրս. և քրդ. ձևերի հետ։


Չում, չմոյ

s.

cf. Հոյն.

Etymologies (1)

• = Թաթարական բառ է. հմմտ. քումուք. čum «հուն» (Mоxирa, Kумькско-русcк. cлов. Cборн. Maтep. Kавк. հտ. 17). որի հետ նոյն է պրս. ❇ čum «ալոճ» (ԳԴ)։ -Աճ.


Պախ, ից

adj. s.

sodden, boiled;
boiled beef.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Թւում է թէ սրանից է պաղմիս Վն. «խաշած ու սառեցրած միս», որ յետոյ շը-փոթուած է պաղ բառի հետ։


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

Etymologies (1)

• = Իրանեան փոխառութիւն է, որ կազ-մուած է պախճ-(պախին կամ պախուճ) + ւանդ բառերից, առաջինը անհետացած է իրանեանում, երկրորդն է պհլ. պրս. band «կապ», որ գտնում ենք նաև բահուանդ, մե-հեւանդ, դանդանաւանդ բառերի մէջ։-Աճ.


Պախրէ, ից

s.

money, effects, property, goods;
provisions, victuals;
cattle.

Etymologies (3)

• , ի հլ. «տաւար, արջառ, նախիր» Մանդ. Կանոն. Մխ. դտ։ Վստկ. 13. «ուտե-լիք, պաշար» Սիր. լա. 26. Ոսկ. մ. ա. 8, բ. 10. «ինչք, ստացուածք, ապրանք, դրամ» Ոսկ. ա. տիմ. ժդ. եբր. ժա. փիլիպ. թ. ժե. յետնաբար գրուած պախրայ Ասոր. դատ. 56. Տաթև ամ. 12. որից պախրէիկ «մի քիչ դրամ» Ոսկ. մ. ա. 3։ Նշանակութեանց զար-գացման համար հմմտ. լտ. pecu «տաւար» և pecunia «ինչք, ապրանք, դրամ, արծաթ», արաբ. māl «եզ, տաւար. 2. ապրանք, հա-րըստութիւն, ինչք», Ղրբ. ապրանք «ինչք. 2. տաւար» ևն։

• =Նման, բայց ձայնապէս անյարմար են ասոր. [syriac word] baqrā «նախիր», եբր. [hebrew word] baqar «արջառ, կով, ցուլ», արաբ. օ [arabic word] baqara, baqra «եզ, կով», ասուր. bukkuru «հերկել»։ Արաբերէնից է փոխառեալ յետին պաքարայ ձևը։

• ԳՒՌ.-Սվեդ. բmխրէ «եզ», Զթ. բախռէ «եզ», Հճ. բախրէ (որ է<բախռէ, որովհետև հյ. ր>Հճ. յ, իսկ ռ>ր) «եզ», Երև. Տփ. պա՛խրա «եղջերու», Ղրբ. բա՛խրա «եղջե-րու». որից պախրակով Ղրբ. «էգ եղջերու»։


Պակ

s.

female jewelry.

Etymologies (2)

• «վախ, երկիւղ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են պակ-նու «վախենալ, ապշիլ, սարսափիլ» Բ. մկ. ր. 16, ժե. 23. Ագաթ. պակեցուցանել Փիլ. ել. պակուցանել Փիլ. Խոր. պակչիլ Իմ. ժէ 14. Ոսկ. եբր. ա. եւագր. Եփր. օրին. էջ 267. պակումն «վախ» Նիւս. բն. Վրդն. ծն. «կե-րակուրից յափրանալով խորշիլը» Կլիմաք.։ Սրա հետ նոյն է պախ «վախ», որ տես վե-րր։

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պակշոտ, աց

adj.

impudent, salacious, lascivious, libidinous, lewd, lecherous, licentious, libertine, obscene.

Etymologies (1)

• Աւետիքեան, Քերակ. 1815, 235 -շոտ մասնիկով պագանել բայից, իբր «համ-բուրելու հետամուտ». հմմտ. լեզուա-շոտ։ ՆՀԲ «պակուցեալ և ափշեալ շուայ-տութեամբ կամ որ պագանէ զօշոտաւ-թեամբ»։ Էմին, Քերակ. էջ 51 նոյնպէս -շոտ դնում է մասնիկ, որով արմատը պակ։ Lauer (տե՛ս Տէրվ. Alarm. էջ 39) պագանել բայից։ Տէրվ. անդ՝ (քն)-քուշ, (փաղա)քուշ բառերի քուշ արմա-տին միացնելով՝ դնում է gus ձևից հմմտ. լտ. gustare, գոթ. kiusan, kaus-van, յն. γεύω «ճաշակել»։ Հիւնք. յն. βαϰ-xευω «անկղիտանալ ի հեշտութինն մարմնոյ»։


Պահանգ, աց

s.

iron or wooden tie-piece, binding-piece, notched-rail, brace;
buttress, flying-buttress.

Etymologies (1)

• ՆՀԲ «անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ», Lag. Urgesch. 378 san( արմատից։ Հիւնք. վահան բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 307 պրս. [arabic word] vahang «փայտեայ օղակ կամ շրջանակ՝ որ բեռների վրայ են անց-կացնում՝ ամրապնդելու համար»։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] pahāna «դռան յետևի փայտէ սողնակը, նիգ, գամ»։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

Etymologies (1)

• ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։

• = Նոյն է պարտէզ բառի հետ և ծագում է կա՛մ պհլ. գւռ. մի ձևից, և կամ հայերէնի մէջ րտ>հ ձայնափոխութեամբ (իբր եր-թալ>էհա*լ)։-Աճ.


Պաղատ

cf. Պաղատանք.

Etymologies (2)

• «թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

Etymologies (1)

• «մի տեսակ երկրաշարժ, որ գետինը դողացնում է «Արիստ. աշխ. 615 (գրուած է տաղմական)։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

Etymologies (1)

• ՆՀԲ աաճար «տաւար» բառի համար թուի թէ յիշում է եբր. պաքար «պախ-րէ». իսկ պաճարել՝ լծ. և նոյն թրք. be-ǰermek և ռմկ. ճարել։ Lag. Urg. 479 ճարակ բառի հետ։ Հիւնք. պաճար «տա-ւար»=պրս. čārpā «չորքոտանի» (շըրջ-մամբ), իսկ միւս նշանակութիւններով վաճառ բառից։ Գազանճեան, Արևել. մամ. 1907, 934-5 պաճարել=թրք. bejer-mek։ Meillet, Rev. d. ét. arm. 2, 6 պա-մասնիկով իրան. ճար (cār), ճարակ (čārak) բառերից փոխառեալ։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

Etymologies (1)

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու


Պայ, ից

s.

fairy, elf.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։


Պայիկ, յկաց

s.

guard, guardian;
cf. Պայ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «բերդի պահապան, պա-հակ զինւոր, հետիոտն զինւոր» Խոր. Գ. 36. Փարպ. Ղևոնդ. ժ, էջ 37. Ասող. 126. ոռուած նաև պայեկ Օրբել. պահեկ Մեսր. եր. պայակ Խոր. Գ. 36 (մի ձեռ.)-Նոր ձևն է փայիկ «ոտքով վազող սուրհանդակ» Լծ. նար. («Սուրհանդակ, փայիկ և այնոքիկ՝ որ առա-ջի պարոնաց վազեն ոտիւք, յորժամ պարոնն ի ձի ելանէ»)։

• = Պհլ. paik «սուրհանդակ», paikān «հե-տևակ զօրք», պրս. [arabic word] paig «սուրհան-դակ և թղթաբեր», հին նշ. «հետիոտն, հե-տևակ զինւոր, ոստիկան, դահիճ», paigān -salār «ոստիկանապետ», սանս. nadiև» «հետևակ զինւոր». պրակր. pāikk։ Այս բո-լորը ծագում են սանս. pad-, զնդ. paδ-, պրս. [arabic word] pāy «ոտք» բառից, որի հալ. զեղակիցներն են հետ-ք և ոտն։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] paigā «հե-տևակ զինւոր», արաբ. [arabic word] faiǰ «թղթա-а-248 տար, սուրհանդակ», վրաց. ბაიკი պաիկի, უაიკი փաիկի «արագընթաց, արագոտն, гкороходъ. 2. ճատրակի խաղի մէջ հետևա-կը» (Horn § 359)։-Հիւբշ. 220։

• ՆՀԲ նոյն ընդ պահակ, լծ. պրս. paik։ Böttich. Rudim. 50, 189 ասորին դնում է պարսկերէնից։ Նոյն, ZDMG 1850, 360 հայ բառը կցում է սանս. և պրս. բառերի հետ։ Ուղիղ են նաև Böttich. Arica 80, 342, Lag. Ges. Abhd. 74, Պատկ. Изслед. 12, Maтep. II, 25։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։

• -Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։


Պայտար, ի, աց

s.

horse-shoer, shoeing-smith, farrier.

Etymologies (1)

• ՀՀԲ և սրան հետևելով ՓԲ՝ մեկնում են պայտ առնող և այս վախճանի հա-մար էլ գրում են պայտառ։ Այսպէս նաև արդի գրողներից ոմանք։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, նոյնը յետոյ Հիւնք.։


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. յետոյ ՆՀԲ Böttich. ZDMG 1850, 360, Arica 80. 343, Spiegel, Huzw. Gram. 187, Տէրվ. Altarm. 70 ևն։


Պանթեռ, ոյ

cf. Յովազ.

Etymologies (1)

• = Յն. πά́νϑηა «յովազ», որից նաև լտ. panther, panthera, իտալ. pantera, ֆրանս. panthère, գերմ. Panther ևն։ Յոյն բառը հնդկական ծագում ունի. հմմտ. սանս. [other alphabet] pundarika-«վագր» (բուն նշ. «դեղնաւուն») (Boisacq 745). բայց յետոյ ենթարկուելով ժողովրդական ստուգաբանու-թեան՝ իմացուել է իբր παν «բոլոր» և ϑήρ «գազան» բառերից բարդւած, իբր «ամենա-գազան»։-Հիւբշ. 370։


Պապակ, ի

s.

excessive thirst, parching.

Etymologies (1)

• ՆՀԲ յիշում է փափագել կամ «բա-բախմամբ շրթանց՝ պա՛ պա՛ հնչել» Հիւնք. պապաջել բայից։ Muller, Ar-men. 4l և Bugge KZ 32, 58 պասուք բառի հետ՝ կցում են սանս. pipas «խմել ուզել» բային։


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

Etymologies (2)

• (յետնաբար ի հլ.) «պարտէզները ջրելու համար փոքրիկ առու» Փիլ. Նխ. բ. 70. Նիւս. կազմ. գրուած նաև որդ Վրք. հռ..

• ՆՀԲ լծ. յորդ, հորդ։ Տէրվ. Altarm. 89 և Նախալ. 106 *ուդր նախաձևիզ համա-րելով՝ կցում է սանս. udra, յն. δδωρ, լտ. unda, հսլ. voda, գոթ. vato. ռերմ, Wasser «ջուր» բառերի հետ։ Հիւնք. երդ բառից։ Սանտալճեան, L'idiome 13 բե-ւեռ. uldie, զնդ. urudh «ջրանցք»։ Scheftelowitz BВ 29, 29 պրս. rud «գետ», զնդ. araoδat «հոսիլ»։ Patrubá-ny ՀԱ 1908, 341 հնխ. sero «հոսիլ» արմատից։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

Etymologies (1)

• իգական ձևն է ուհի», Karst. Յուշար-ձան 403 սումեր. biru «երազ»։ Ղա-փանցեան, Արրտ. 1917, 230 երևիմ բա-յի հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] rai, rii «ոգի, ուրուական» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Գ. էջ 818)։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

Etymologies (1)

• mann BВ 27, 221 և Pedersen KZ 39, 360 (ըստ Walde 58 և Pokorny 1, 149) որդի բառի հետ հնխ. erdh-«աճիլ, մե-ծանալ» արմատից։


Ուրց

s. bot.

thyme.

Etymologies (1)

• (գրուած նաև ուրձ, ուռց) «մի տե-սակ բոյս. ծոթոր. thymus serpyllum L» Բժշ. Գաղիան. (ըստ ՆՀԲ փխբ. նշանակում է նաև «ուռոյցք, պալար, խաղաւարտ», եթէ չէ շփոթուած ուռոյց բառի հետ


Ոփելեթին

s.

slingers.

Etymologies (1)

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

white poplar.

Etymologies (2)

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։


Ոքոզ, ի

s.

thistle.

Etymologies (2)

• «դժնիկ, փուշ, ակքան». մէկ պն-գամ ունի Բ. մն. իե. 18. (միևնոյն հատուա-ծի կրկնութիւնն է Դ. թագ. ժդ. 9, ուր ոքոր բառի հետ դրուած է ակքան. տե՛ս այս բա-ռը)։

• ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։


Չաման, ոյ

s.

cumin.

Etymologies (1)

• ՆՀԲ համեմատում է վերի զանազան ձևերի հետ։ Böttich. Arica 74, 197 պրս. šambaliϑ ձևի հետ։ Lag. Arm Stud § 1780 մերժելով այս՝ դնում է եբր.. Հիւբշ. 394 թրք. ձևերին անծանօթ լի-նելով՝ դնում է ծագումն անյայտ փեո-խւառութեանց շարքը, մինչդեռ ըստ իս աղբիւրը պէտք է դնել իրանական։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

Etymologies (1)

• , ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։

• ՆՀԲ ոչ բարի կամ ոչ արի։ Lag, IIr. oesch 197. Ges. Abhd. 105 arya բառի հակառակն է՝ իբր չ բացասականով։ Հիւնք. պրս. čār «չորս» բառից։ Buggs KZ 32, 23 չ բացասականով *ար «բա-րի» արմատից, որ կցում է յն. ἂρ-ιστος «լաւագոյն» գերադրականին։ Հիւբշ. 485 բռւորովին անապահով է համարում այս մեկնութիւնը (բայց Pokorny 1, 69 յի-շում է իբր ստոյգ՝ հնխ. ar->յար, յա-րել, առնել արմատի տակ)։ Թիրեաք-եան, Կարնամակ ծան. 114 պհլ. չահ հոմանիշի հետ՝ որ գործածուած է անդ ԺԳ 16. իսկ Արիահայ բառ. 307 պհլ. carvā «գէշ, վատ», čaryātum «չարա-չար», որոնց գոյութիւնը կարօտ է ստու-գութեան։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 16 եբր. չար (?)։ Karst, Յուշարձան 429 թթր. qar «սև, անբախտ, ցաւ, չարիք», ալթայ. qara «սև, չար»։ Էսգէթ, Արրտ. 1915, 782 արաբ. [arabic word] šarr «չար» և գւռ. չոռ «ժանտախտ»։ Մառ ՀԱ 1921, 81 և Яз. и Лит. I. 257 կցում է բասկ. tzar «չար» բառին։

• «մի տեսակ հարկ». նորագիւտ բառ. որ մի քանի անգամ գտնում եմ գործածուած ժԳ դարի արձանագրութեանց մէջ և Օրբելեա-նի մօտ. այսպէս՝ Ազատ յամէն աշխարհած կան հարկաց, ի դիւանէ, ի խալանէ և յամէն չարէ. Արձ. 1296 թ. (Վիմ. տար. 137).-Ոչ շարիատ, ոչ համարելէ, ոչ սուսունի. ոչ եզին թաղար, ոչ մեծ չար, ոչ փոքր հետ եկեղե-ցոյս (Վիմ. տար. 247).-Եւ զԱստուածածնին քահանայքն ազատ արարաք յամենայն ար-քունի չարէ (Օրբել. էջ 132).-Արդ եթէ ոք.. յափշտակել ջանայ զիս հոգեցատուր հողսդ և զայլ ընծայսդ ի քահանայիցդ, և կամ զքահանայ ի չար ընկենու, զոր ազատեցի ես յամենայն ուրեքս (Օրբել. էջ 130).-ԶԳըր-ուակ գիւղ... վերստին հաստատեցի... ազատ յամենայն չարէ և հարկաց (էջ 224).-Ոչ շիւ հետ այս շինորէիցս՝ ոչ չարի, ոչ Տաճ-կաց հարկի, ոչ բերդաչարի, ոչ գունդգահի և ոչ այլ իրաց (էջ 242).-Եթէ հակառակի և կամ չար և հարկ ի վերայ դնէ, ի սուրբ եր-ոորդութենէն նզովեալ լիցի (էջ 243)։ Այս բառից են բնաչար (վկայութիւնը տե՛ս վերը) և անչարութիւն «հարկից ազատ լինելը», որից անչարութեամբ «հարկիզ պռատ». ես Սմբատ զԴուինքթին հողն սուրբ Աստուա-ծածնիս (տուի) անչարութեամբ (Վիմ. տար-էջ 158)։

• Բառիս իմաստը անցողակի նկատում է Այտնեան, Քննակ. քերակ. էջ 143. միւսները շփոթել են չար ածականի հետ ու անցելք


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

Etymologies (7)

• = Նոյն է չանչ բառի հետ և նրա հետ միա-սին փոխառեալ է Կովկասեան լեզուներիս-հմմտ. յատկապէս վրաց. ჭა ճաճա «խա-ղողի կեղևանք», ჩეჩა չեչա «վուշը մաքրել», ნაჩეჩი նաչեչի «վուշի խծուծ»։-Աճ.

• ԳՒՌ.-Ատն. չէչ, Ղրբ. չիչ և Շմ. ջէջ «ճըզ-մած խաղողի կեղևանք», Երև. չէչ «թութի քամած կեղևանք», Ախց. Կր. չէչ «խնձորի. տանձի և նման պտուղների նետելու մեջու-կը, կանաչեղէնների դէն գցելու մասերը, չօփ»։-Սրանց հետ նոյն են չաչ Հմշ. «եգիա-տազորենի վրայի շապիկը կամ պատեանը». Տր. «լոբու դրսի կանաչ պատեանը», Խտջ «շողգամի և բողկի կանաչ տերևները՝ որ չորացնելով պահում են կերակուր եփելու համար»։

• «կալի մէջ լցուած մաքուր ցորենի դէզ». գաւառական բառ է, որ հնից աւանդ-ուած չէ. սխալմամբ է որ ՆՀԲ նախորդը շը-փոթում է սրա հետ։

• = Պրս. [arabic word] čat, որ և [arabic word] cas, [arabic word] žaž «դէզ կալի կամ կոյտ արմտեաց, զոր դիզեն զկնի ծեծելոյ և որոշելոյ ի յար-դէն զցորեանն ի կալին». նոյնից է թրք. թթր. čaǰ, čac, čaš, jaš «կալսած հաճարի կամ վարսակի դէզ. 2. մաքրելուց յետոյ կալի մէջ մնացած բարակ յարդը» (Будaгoвъ 1, 454). նոյն բառն է դարձեալ՝ որ թուրքերէնի միջոցով փոխ առնուելով՝ դարձել է սերբ. čadǰ, čadja, լեհ. čac, čadž «բարակ յարդ»։ -Աճ.

• ԳՒՌ.-Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։

• «ծակոտիք». արմատը հնից չէ ա-ւանդուած. յետնաբար միայն գտնում եմ գործածուած Ադամ. 136. «Կողն նման է պինդ ոսկրի, բայց մէջն փուճ, չեչով իլի»» Սակայն սրանից ունինք չեչաքար «ծակոտ-ևէն մի քար» Անյ. ստորոգ. Առաք. լծ. սահմ. 540։

• ԳՒՌ.-Արմատը պահուած է «ծաղկախտից մնացած հետքեր երեսի վրայ» և «մեղրև ծակ ծակ բջիջներ» նշանակութեամբ. այս-պէս Ախց. Խրբ. չէչ, Ագլ. Գոր. Ղրբ. չիչ.-Բայց նշանակում է նաև «մեղրի բջիջները կազմող մեղրամոմը» (Ղրբ.), «մեղրից քամ. ուած մոմը» (Երև. Սեբ.), «մեղրի բջիջների սև նիւթը» (Ակն.). նմանութեամբ «միսը ծա-մելուց յետոյ մնացած անհիւթ մասը» (Ղրբ.)։ Այս իմաստները, մանաւանդ վեր-ջինը, կարող են լինել չեչ «կեղևանք» բա-ռից։-Նոր բառեր են չեչոտ (Շմ. չէչօտ, Ջղ. չիչոտ, Մշ. չիչոդ, Տփ. չէչուտ), չեչմեղր, չեչ-խաթու, չեչոտենի «մի տեսակ տանձ՝ վրան սև կէտերով»։


Սանդ, ից

s.

pounding-mortar;
— հրեղէն, petard.

Etymologies (1)

• ՆՀԲ սան «կաթսայ» բառից, «որպէս թէ ի ձև սանի»։ Հիւնք. լտ. sanitas «ա-ռողջութիւն» բառից։ Պատահական նը-մանութիւն ունի ասոր. [syriac word] aseϑ-ϑa «սանդ», որի հետ համեմատւում. է


Սանձ, ուց, օք

s. fig. mech.

bit, curb, bridle, rein, snaffle;
check, curb;
— զօրութենաչափ, dynamometrical brake, friction-brake;
—ս դնել, to put a check upon, to curb, to put a term to;
—ս արկանել, cf. Սանձեմ.

Etymologies (1)

• Lag. Arm. Stuo. § 1944 համարելով սանծ՝ միազնում է զնդ. ϑanj «կցել, կապել» արմատին։ Հիւնք. անսալ բա-յից։ Patrubány ՀԱ 1908, 152 հյ. սան, սուն, լտ. cibus «սնունդ» բառերի հետ հնխ. ek'ō «ուտել» արմատից՝ աճած en և g'h աճականներով. հմմտ. լատ. frē-num «սանձ» որ ծագում է frendo «ծա-մել» բայից։ Մառ, Яфeт. cбор. 1, 51 յաբեթական san «ձի» բառից։


Սանտր, ի, ոյ, տերք

s.

comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.

Etymologies (2)

• (ո, ի, ր հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մեայն գրծ. սանտրով և բց. ի սանդրէ. իսկ ուռ. սանտերք ցոյց է տալիս ր հլ.) «սանտր» Փարպ. Եփր. ապաշխ. որից սանտրել Յայսմ. Ճառընտ. գրւում է նաև սանդր, որից օձա-սանդր «մի տեսակ միջատ» Կանոն. Մագ. թղ. էջ 214. սանդրատարազ «սանտրի ձևով մի տեսակ խնկեղէն» ԱԲ.-նոր ոռաևանև մէջ ընդունուած է միայն սանտր. առևեւեան ռռաևանում ոմանք երբեմն գրում են սանր, պատճառաբանելով որ ինչպէս ծանդր, ման-դըր գաւառական ձևեր են, որոնց գրականն է ծանր, մանր, նոյնպէս սանտր գաւառա-կան է, որի գրականն է սանր։ Ուրիշներ էլ մտածում են, որ ինչպէս հնագոյն ծանր, մանր ձևերից յառաջացել են յետոյ ծանդր, մանդր, նոյնպէս և գրբ. սանտր լառազառած պիտի լինի հնագոյն հյ. *սանր ձևից։ Երկու ևարծիքն էլ սխալ է. 1) սանտր գաւառական ձև չէ և կարելի չէ համեմատել գւռ. ծանդր, մանդր բառերի հետ. 2) ն և ր բաղաձայն-ների միջև արդարև ապագայում ներմուծւում է ատամնական (հմմտ. լտ. cinis, cineris և lener>ֆրանս. cendre «մոխիր» և tendre «քնքոյշ»), բայց այդ ատամնականը լինում է դ և ոչ տ.

• «սանտր»։ Հիւնք. պրս. šāna «սանտր», sandan «սանտրել»։ Հիւբշ. 488 յիշում է յն. ձևերը և սխալ է գտնում իբրև բը-նիկ հայ կցել յն. *έαντρον ձևին, որով-հետև հյ. ջ=չէ՛ յն. հ։ Մառ, Гpaм. др. apм. 32 բուն ձևը սանր՝ դ յաւելուա-ծով։


*Սանտրուկ

s. bot.

cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

Etymologies (1)

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


Սապատ, աց

s.

trunk, coffer, safe;
basket;
cf. Զուգեմ;
— ուղտու, camel's hump;
— ողին, hump, humpback, gibbosity.

Etymologies (1)

• (ի-ա, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «կողով» Ես. գ. 26 Փարպ. ծէ. Կաղանկտ. յետնաբար սապաթ Հայել. էջ 7, 67. որից սապատակ «փոքրիկ կողով» Ոսկ. կող. 572. Գէ. ես. Ճառընտ. սապատաւոր «շրջուն վաճառական, փերե-զակ» Ոսկ. բ. կոր. Կոչ. 120. սապատողն «կուզ» Ղևտ. իա. 19. վերջինը՝ որ կազմուած է փոխաբերութեամբ, ենթադրել է տուած արդի գրականի մէջ սապատ «մէջքի կուզը», որից և կազմուած են սապատաւր, միասա-պատ, երկսապատ «մէջքի վրայ կուզ ունե-ցող, մէկ կամ երկու կուզ ունեցող (ուղտ)»։


*Սապղար

cf. Խեղ;
cf. Հաշմ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «կաղ, հաշմանդամ» Յայսմ. փետր. 26, մրտ. 10. Վկ. գէ. 64, Գնձ. գրուած նաև սաղպղար։


*Սապոն, ի

s.

soap;
cf. Օճառ.

Etymologies (1)

• -Յն. σάπων, σαπώνιον «օճառ» բառից, որ փոխառեալ է լտ. sapo, saponis ձևից, իսկ սա էլ գերմանականից։ Գերմանական ձևերն ևն հբգ. seifa, seiffa, seipfa, մբգ. sēpe, seife, գերմ. Seife, հոլլ. zeep, անգսք. sā̄pe, հհիւս. sāpa, անգլ. soap, բոլորն էլ «օճառ», որոնցից ենթադրւում է գոթ. *saipjō։ Ըստ որում հբգ. seifa և անգսք. sāp նշանակում են նաև «ծառից վազած խէժ», ուստի վերի բառերը կցւում ևն մբգ. sīfen, հոլլ. siǰpelen, անգսք. sīpan, շվեդ. sipa, դան. sibe «ծորել. կաթկթելով հոսել», նորվ. sīpa «լաց լինել». ինչպէս և սերբ. sipiti «շաղել, բարակ ան-ձըրևել», յն. τρῦγ-οιπος «գինի քամելու պար-զուտ» (կազմուած τρῦς τρυγός «նոր գինի»+ οἰռος «մաղ»= հբգ. sib, հոլլ. zeef, անգսք. sife, գերմ. sieb «մաղ» բառերից) ձևերին և բոլորը միասին հանւում են հնխ. seip-«ձու-լել, կաթկթել, ծորիլ, հոսիլ» արմատից (Po-korny 2, 467, Boisacq 987)։ Նախապէս ոճառը Հռովմայեցոց ծանօթ չէր. նրա գիւտը վերագրւում է Գերմանացոց. առաջին ան-գամ Պլինիոս (+79) յիշում է säpo ձևով և «մազերի օծանելիք» նշանակութեամբ, որ գտել են Գալլիացիք. պատրաստում էին ճարպից և մոխրից. Գերմանացիք, թէ՛ այր և թէ կին, նրանով օծանում էին իրենց մա-ռերը. (Gallorum hoc inventum rutilandis capillis, fit ex sebo et cinere.. apud Ger-manos majore in usu viris quam feminis)։ Գեոմանականից օճառը տարածուեց ամէն կողմ. յոյն հեղինակ Aretaeus յիշում է այն 3. Ք. 180 թուին (Sophocles 978), Դ դարից սոմոռաևան է դառնում Լատինների մօտ (Kluge 449) և նիւթի հետ բառն էլ տարած-ւում է ամէն կողմ. այսպէս իտալ. sapone, ֆրանս. savon, սպան. jabon, նյն. σαποῦνt, ֆինն. suopa, saippua, saippio, վոգուլ. so-nən, հունգ. szappan, հսլ. sapun, ռում. su-pon, ալբան. sapun, արաբ. թրք. [arabic word] sabūn, թթր. sabən, քրդ. sabun ևն։-Աճ.


Սապռ

cf. Հալուէ.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ ՋԲ, յետոյ Lag.