Definitions containing the research իշ : 7502 results

Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Բառիս նշանակութիւնը ճշտելու համար շատ կարևոր է քրդ. Տէրսիմի բար-բառով հիրիկ, որ դնում է Հայաստան, 1917, ն 90 և մեկնում է հյ. «հիրիկ» (երկուսն էլ տպ. հերիկ), առանց ասելու թէ այս բառով ի՛նչ է հասկանում. բայց մանիշակի կող-քին յիշուելուց պէտք է ենթադրել թէ ծաղկի անուն է։


Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. (յետնաբար ի հլ.) «նիւթ, տարր, հոյզ (մանաւանդ խոնաւութեամբ), ծուծ, իսկութիւն» ՍԳր. Եզն. Ագաթ. Կորիւն, որից ունինք հիւթաբեր Եզն. հիւթեղ Ոսկ. մ. ա. 5. հիւթանիւթ Կոչ. 50. Կիւրղ. ծն. ան-հիւթանիւթ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, հիւ-թել «կազմել, գործել» Ճառընտ. Եղիշ. ան-հիւթ Ագաթ. նմանահիւթ Նար. խչ. պատ-շաճահիւթ ԱԲ. պղնձահիւթ Կիւրղ. խչ. հիւ-թալի (նոր բառ)։

-Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.

Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի (որ սակայն մեր նիւթ բառն է)։ ԳԴ պրս. [arabic word] hift «այն իր՝ որ գոլով խոնաւ և թաց, փոքր մի սկսեալ է չորանալ». (անստոյգ բառ է. Horn § 1099 գտնում ենք պրս. [arabic word] huft «ումպ», որ կցում է հբգ. sutan, գերմ. saufen «խմել» բառերին)։ ՆՀԲ վրաց. ծուէ՛թի. և յն. βάϑος «խորութիւն»։ Տէրվ. Նախալ. 110 հնխ. su «քամել, ծնանել» արմատից. հմմտ. սանս. su և սրանից էլ sunu «ծնունդ, որդի», savz «հիւթ» ևն, հյ. հիւթ, քամել, քամի։ Այս Su-արմատից են սանս. sutá, զնդ. hu-tī «քամուածք», իռլ. suth «կաթ», որոնց յարաբերութիւնը հայերէնի հետ մերժում է Meillet (անձնական)։ Հիւնք. յն. ὸδωρ «ջուր, քրտինք, ցող, հիւթ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162=KZ 39, 437 հբգ. fūht, գերմ. feucht «խոնաւ», յն. ύγρός լտ. udus «խոնաւ» բառե-րի հետ։ (Յիշում է Pckorny 2, 5, բայց չի ընդունում)։ Մերժում է Patrubány, Monde or. 2 (190718), էջ 224 և կցում է սանս. siipas «ապուր», հբգ. suf «ա-պուր», հսլ. sūsati «ծծել» բառերին. արմատը *séu «խոնաւ»։ Մառ. Яöeт. cбор. 1, 61 յն. γολός «հիւթ»։

, ո հլ. «թաւուտ, խարձ, եղեգնուտ». նոռագիւտ բառ, որ չորս անգամ գտնում եմ գործածուած Անկ. գիրք հին կտ. Գնասցուք ի գիշերիս և դարանակալ լիցուք ի ճանա-պարհին և թագիցուք ի հիւթս եղեգանն... Եւ թագեան ի մէջ հիւթոց եղեգանն (էջ 192. տող 3, 14). Երթայք դուք ի հիւթոց եղեգանդ (էջ 196). Եւ նոքա էին ի պուրակս հիւթոց եղեգանն (էջ 197).-Տե՛ս իմ Հյ. նոր բա-ռեր հին մատեն. էջ 231։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։

Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Հիւսն, սանց

s.

carpenter, joiner.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թուի թէ նոյն է հիւսել արմատի հետ. նշանակութեան զարգացման համար հմմտ. լտ. texo «հիւսել. 2. հիւսնել», լն. τεϰτων «հիւսն»։ Ուրիշ նման օրինակների վրայ տե՛ս Walde, էջ 778։

Հներից Առաք. լծ. սահմ. էջ 566-7 հանում է հիւսել, հասուցանել, հոսել, ննուցանել բառերից։ ՆՀԲ, Տէրվիշ. Նա-խալ. 105 և Հիւնք. հիւսել բայից են դը-


Հիւր, ոց, ից

s. fig.

guest, visitor, stranger;
— անդնդոց, Jonah.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի հանել հեռի կամ հրաւէր բառից, որովհետև մեկնում է «հեռաւոր ոք հրաւիրեալ»։ Հիւնք. հեռի բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հ մասնիկով իւր բառից։ Վ'apaя, Oбъ oт-ноū aбxaаcк. яз. էջ 39 վրաց. ստու-մարի, մինգր. սումարի և ափխազ. asas հոմանիշների հետ։


Հնձան, աց

s. fig.

press;
wine-press;
vat, trough of a wine-press;
գուբ —, must-vessel;
— հարկանել, to press, to tread grapes;
to trample, to oppress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հունձ բառից է հանում. բայց «ճմլելու» և «հնձելու» գաղափարները ի՛նչպէս կարող են կապուել իրար հետ. գուցէ հնձան նախապէս ուրիշ նշանա-կութիւն ունէր։


Հոգ, ոց

s.

care, solicitude, concern, trust, custody;
care, anxiety, solicitude, inquietude, mental pain;
—ք անդոհականք, տխուր, gloomy cares;
— առնել, տանել, — յանձին բերել, ունել, to care, to mind, to take care for, to be mindful, cf. Հոգամ;
— ունել, ի մտի արկանել, to care, to be concerned, to reck, to be anxious about;
—ս ցուցանել բարեխնամս, to show or express a lively interest, to take great pains with;
թող ինձ զ—դ զայդ, յիմ վերայ —դ այդ, leave that to me;
— տար վասն բարի անուան, take care of your reputation;
մաշեալ, ծիւրեալ ի —ոց, care-worn.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «ցաւ, մտածութիւն. տռոռ-մութիւն, վիշտ. 2. խնամք, փոյթ, հոգատա-րութիւն» ՍԳր. Կորիւն. որից հոգալ ՍԳր. Մանդ. հոգած Առակ. ժէ. 20. ժդ. 30. հոգա-ծել Ոսկ. յհ. ա. 45. հոգածու Բուզ. հոգող Փարպ. հոգաբարձ Եւս. պտմ. Եփր. կոր. եփես. ծն. հոգաբարձու Կորիւն. հոգաբար-ձութիւն Վեցօր. Եւս. պտմ. Ոսկ. փիլիմ. ան-հոգ ՍԳր. Ոսկ. անհոգութիւն ՍԳր. Եզն. բազ-մահոգ. Իմ. թ. 15. բազմահոգակ Գր. տղ. թերահոգ Սարկ. քհ. իւրահոգ Վրք. հց. վա-ղահոգակ Յհ. կթ. հոգցի «դիտմամբ, խնա-մով» Վստկ. 37. հոգատար (նոր բառ)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pouo-ձևից. ցե-ղակիցները տես հև<հնխ. peu-«փչել» ար-մատի տակ, որ ներկայացնում է նոյն բար-ձըր աստիճանի ձայնդարձը։ Նախնական ի-մաստը եղել է «ա՛խ քաշել», որից էլ «ցաւ, վիշտ, տրտմութիւն» և յետոյ «ուրիշի հա-մար ցաւիլ, խնամք, հոգատարութիւն»։ Այս-պէս է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. գերմ. Sorge «նեղութիւն, հոգս, վիշտ. 2. փոյթ, խնամք»=անգլ. sorrow «վիշտ, կսկիծ, տրտմութիւն», ռուս. зaбoтa «հոգացողու-թիւն», зaботить «հոգս պատճառել, նեղու-թիւն տալ»։ Հև և հոգ, ինչպէս նաև հոգի բա-ռերի ձայնական յարաբերութիւնը ճիշտ ա՛յնպէս է, ինչպէս արև և արեգ, կով և կո-գի։-Աճ.


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «թաւալում, իր վրայ պր-տըտուելը, գլորում, շրջան» Դիոն. ածայ. Մագ. Նար. «գոյականների քերականական փոփոխութիւնները» Թր. և Երզն. քեր. որից հոլով գալ «գլորիլ» Եղիշ. դտ. 181. հոլովիլ «գլորուելով երթալ (անիւ, սայլ, քառ)» Ամովս. բ. 13. Դատ. է. 13 Իմ. ժէ. 18. հոլովել «դարձնել, փոփոխել» Նար. «հեգել» Փարպ. Խոր. հոլովեցուցանել Ամովս. բ. 13. Ոսկ. յհ. ա. 4. հոլովումն Խոր. Պիտ. Փարպ. եռահոլով Քեր. քերթ. բազմահոլով Թէոդ. ի կոյսն. Նար. անհոլով Պիտ. վերջահոլով, հո-լովակերտ (նոր բառեր) ևն։

ՆՀԲ «ուորմամբ գլորումն, լծ. լատ. volvo»։ Տէրվ. Մասիս 1881, մայ. 5 և Նախալ. 106 յն. εἰλύω, լտ. volvo, գոթ. valvjan բառերի հետ՝ հնխ. varu, varv «թաւալիլ» արմատից. հմմտ. նաև գիլ, գլորել, գալարել, ոլորել, բոլորել (բ նախդիրով)։ Meillet MSL 10, 282 յն. ϰυλίω, ϰυλίνδω «գլորել» բառերի հետ։ Յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Հիւնք. հիւլէ բառից։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 իրար է կցում ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով և կոր։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Pedersen, Հյ. դր. լեզ. 86 համեմատե-լով հսլ. kolo «անիւ», լտ. colus «իլիկ»։ Այս մեկնութիւնը մերժելով՝ Lidén, Ar-men. Stud. էջ 131 կցում է հյ. իլ և ողն բառերին։


Հոկտեմբեր, ի

s.

October.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] xōl «աւազ» բառից է դնում հյ. խօլ, որով անշուշտ ուզում է հասկանալ հող։ (Այս բառի հետ Մառ. Ocн. Taблицы, էջ 5 միացնում է ասոր. ❇ xāla «աւազ», մանդ. [hebrew word] hīllīa «փոշի» և վրաց. sila «աւազ», որոնց արմատը դնում է սեմ. qllիշում)։ Klap-roth, As. polygl. 100 պրս. xak «հող»


Հողմ, ոց

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ, հնխ. onəmo-ձևից, որ նշանակում է «շունչ, փչիւն, քամի». բուն արմատն է հնխ. enə-, onə-, fiə-«շնչել, փչել», որ an-ձևով երևում է զանազան լե-զուների մէջ. յիշենք այստեղ կարևորներից յն. ἀνεμος «շունչ, քամի», ἀνήνεμος, νήνεμος «առանց քամու, հանդարտ օդ», լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», սանս. anila-«քամի շունչ», հիռլ. animm, նիռլ. anam «հոգի», կորն. eneff, բըրտ. anaoun «հոգի» ևն (միւսները տե՛ս Pokorny 1, 56-57)։ Հայերէնի մէջ հնխ. onəmo-ձևից միջին ə ընկել է ըստ օրինի, -nm-տա-ոանմանութեամբ վերածուել է -ղմ-(հմմտ. նման>ըլման-իլ) և միավանդ *ողմ ձևի վրայ աւելացել է հ յաւելուածը, ինչպէս յաճախ։ Մեկնութիւնը տե՛ս Ernout-Meillet 51. նոյն արմատից է նաև հյ. անձն., որ տե՛ս առանձին։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Հեգ, ից

s.

spelling;
syllable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. ոգել, ոգի, հագագ, վանկ, յն. իխի՛, ի՛խօս, մանաւանդ արաբ. և պրս. հէճէ, սիւգիւն։ Տէրվիշ. տե՛ս հա-գագ բառի տակ։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 132։ Հիւնք. արաբ. հէճէ։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Bugge և Torp (IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 260-1) մեր բառից փո-խառեալ են համարում գռթ. haiϑnō (*haiϑ-ans) «հեթանոս», որից էլ յառաջ են եկել գերմ. heidan, heiden, heithin, heidin, hei. dane, հսաքս. hēthin, հֆրիզ. hethin, het-hen, հանգլ. hā̄eδen, հնորմ. heiδinn, հնորվ. heiδingi, հշվէդ. heϑninge «հեթանոսա-կան»։ Նոյնը յիշատակում է նաև Zeller, Stand und Aufgaben der Sprachwiss. էջ 301։ Մերժում է Pokorny 1, 329 և դնում է այս ձևերը հնխ. kaito-= գերմ. heide «ան-տառ, անմշակ դաշտ» ձևից։ Նոյնը նաև Klա-ge 209,


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հառաչանք, ախ քաշելը» Գնձ. Գէ. ես. Ճառընտ. = Վրք. և վկ. ա. 444. որից հեծել ՍԳր. Ոսկ. ես. և եբր. հեծեալ «հեծում է» (բայը *հեծեալ «հառաչել». լծորդութեան համար հմմտ. ատեալ, կեալ) Ոսկ. եբր. յա-հեծութիւն ՍԳր. աշխարահեծ Ագաթ. Կորիւն. տիեզերահեծ Կղնկտ. բազմահեծ Իսիւք.-կ սաստկականով՝ հեծկալ Մագ. թղ. 143.-կրկնութեամբ (բայց կրկնութեան ժամանակ հ-ի կորուստով) հեծեծ, որից հեծեծել ՍԳր. Մանդ. հեծեծալ Վրք. հց. հեծեծելի Եզեկ. ե. 15. հեծեծութիւն ՍԳր. Ոսկ. ես. հեծեծումն Եղիշ. հեծեծատեսակ Նիւս. բն. նոր գրակա-նի մէջ ունինք հեծկլտալ «հեկեկալ», որ ՀՀԲ և ՆՀԲ իբր գաւ. բառ մեկնում են «զկռտալ». այս իմաստով գտնում եմ գործածուած Թլկր-41. «Ընդ ճամբու լանքն քալէ, գէշ հեծկլտայ և ծռկտէ» (հարբածի համար է ասում)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։


Հեծանոց, աց

s.

winnowing-fan;
hay rake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ատամնաւոր թեաձև գործիք, որով կալում ցորենն են հոսում» Մտթ. գ. 12. Ղկ. գ. 17. Վեցօր. բ. էջ 22 Ոսկ. յհ. ա. 45. «յարդգող, Միր կաթին» (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 117)։

ՆՀԲ «որպէս թէ հոսանոց». յիշում է նաև պրս. հիզէ, հին։ Հիւնք. պրս. [arabic word] hēza «հեծանոց» (որ և [arabic word] hed [arabic word] hē̄da. մեկնութիւնը չունի Horn)։


Հեղինակ, աց

cf. Առաջնորդ;
cf. Գտակ;
cf. Մատենագիր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «առաջնորդ, գլխաւոր, վարիչ» Փիլ. Պիտ. Սարկ. «հիմնադիր» Շար. «պետ, իշխան» Կղնկտ. (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 20). որից հեղինական «առաջնորդական» Գնձ. հեղինաւորեալ «կան-խասահմանեալ, կանխաւ որոշուած» ԱԲ. բառս գրուած է նաև հեղանակ, հեղիւնակ, հիւղանակ, հիւղենակ, հիւղական (վերջինը պէտք է համարել զուտ ձեռագրական սխալ)։ Բառիս նոր նշանակութիւնն է «երկասիրող», որից ձևացել են հեղինակել, հեղինակութիւն, հեղինակաւոր, հեղինակաւորութիւն։


Հեմ

adv.

now, at present.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Հեմ. հԻմ արմատի վրայ նախապէս աւելանալով ակ, իկ նուազական մասնիկը ձևացել են՝ հիմակ, հիմիկ. որից Պլ. հիմագ, Ակն. հմագ, Երև. հիմիկ, Շմ. հիմիգ'.-այ. նուհետև կ ընկնելով՝ Արբ. Պլ. հիմա, Ակն. հմա, Ախց. Հմշ. Տփ. հիմի (բայց սեռ. Տփ հիմիկվա), Երև. հմի, Հճ. հումմօ, Սվեդ. հա-մօ. -երկրորդ և երրորդ անգամ աւելանալով նուազականը՝ Ակն. Զրս. հիմայէգ, Բզ. հի. մայէգս. Ակն. հմայէգս, շրթնականի ձևա. ցումով՝ Սչ. հիմբի, Հնգ. հիմբիգ, Ակն. հմա-յէգուգս, տճկ. նուազականով՝ Պլ. հիմաշուգ, կրճատմամբ՝ Որմ. մկը, Բլ. Նբ. Մկ. Սլմ Վն. Մրղ. մկա, Մշ. մգա, հմգա, Ալշ. մգա, համգա, շրջմամբ՝ Ղրբ. մհէկ, Յղ. մէկ'։ Նուազականների յաւելումը և կ-ի կրճատու-մը ճիշտ այն ձևով է, ինչպէս այս>աս, ա. սիկ, ասիկակ, ասիկա, իսիկ, իսի։


Հեր, աց, ոց

s.

"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(եզ. ո հլ., յգ. ի-ա հլ.) «գլխի մազ» ԱԳր. Եփր. աւետ. որից հերաւոր Ոսկ. ես. հերարձակ Գ. մակ. դ. 6. Ոսկ. մ. ա. տիմ. ես. 292. հերատեալ Բենիկ. հերատուկ «ան-պատկառ՝ լիրբ կին կամ աղջիկ» Ոսկ. մ. բ. 23. հերագործ Նիւս. կազմ. հերատ «ճառառ» Բժշ. հերատուսեալ Շնորհ. վիպ. հերաքարշ Եղիշ. գալ. 355 (չունի ՆՀԲ). դալարահեր Մծբ. գանգրահեր Վեցօր. 119. Սեբեր. դեղ-ձանահեր Սասն. էջ 19. երկայնաճեր Ուռհ. ձաղկահեր Սեբեր. բազմահեր Ոսկիտ. հե-րակալ (նոր բառ) ևն։ Այստեղ է պատկա-նում նաև հերահարութիւն «գլխի մազերին խփելով եղած մի տեսակ կախարդութիւն» Մանդ. (ձեռագիրն ունի հեղահարութիւն, որ ԱԲ մեկնում է «թերևս հեղուկները զարնելով կախարդութիւն ընելը». ըստ իս պէտք է սըր-բագրել հերահարութիւն, քանի որ հեղինակը արդէն քիչ յետոյ բացատրում է «ի հեր գըլ-խոյ» ասելով, տե՛ս Աճառ. Արրտ. 1911, 671)։

Klaoroth. As. polygl. 161 գերմ. haar բառի հետ։ ՆՀԲ եբր. սէար (իմա [hebrew word] sē'ār) և գերմ. haar «մազ»։ Վերջինիս հետ նաև էմին, Ист. Baрдa-սα էջ 66 և Մորթման ZDMG 30, 418։ Müller, Armen. VI լտ. pilus. Canini, Et. étym. 153 լիթ. eris «բուրդ» և յն. ἔριον «ասր»։ Հիւնք. հեր=յն. εἰρος, ἔριον «ասր», հերատուկ=յն. ἱερόδουλος «պաշտօնեայ մեհենի»։ Scheftelowitz BВ 29. 33 սանս. parša «փունջ, տըր-ցակ» բառի հետ։ Petersson. Ar. [other alphabet] . Arm. Stud. 99 լիթ. purē «ցցունո» և ռուս. топырить, топорщить «մազերը փշաքաղուիլ» բառերի հետ՝ հնխ. per-արմատից։ Պատահական նմանութիւն ունին գերմ. Haar, հիսլ. hār, անգլ. bair հոլլ. haar, հբգ. här, անզսք. hāēr հոմանիշները, որոնք դրւում են հնխ. qesā ձևից (Walde 135 և Kluge, էջ 104).


Հերետիկոս, աց

s.

heretic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. αίοετιϰός «հերձուածող, հերձուա-ծողական». ծագումը նոյն է, ինչ որ հերեսի-ովտ (տե՛ս այս բառը). յունարէնից փոխա-ռութիւն են նոյնպէս լտ. haereticus, ասոր. ❇ heretīqā, արաբ. ❇ arātiqa հոմանիշները։-Հիւբշ. 361։


Հրովարտակ, աց

s.

edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. արաբ. հուրուֆ, էհրուֆ, րու-քէդ, վէրէքէ և հյ. գրով արտաքս առա-քեալ կամ հրատարակեալ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZDMG 46, 326, թրգմ. ՀԱ 1892 354։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ. 10 հուրգ արտաքս բառերից։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931. 40 յիշեցնում է մարական Fraoertes անու-նը։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։

= Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.

ԳՒՌ (dialectal) Ջղ. խրուշակ, խուրուշակ, Ագլ. հրէ՛շmկ, Պռ. հիւրիշէկ. այլուր զոյութիւն չունի այս բառը. բայց ձևից երևում է, ոռ շատ հին է և փոխառութիւնը տեղի է ունե-ցած պահլաւական շրջանին։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaoroth, As. polygl. էջ 103 պրս. ❇ čap հոմանիշի հետ։ Brosset


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. sonus։ Peterm. 23, 33 սանս. gāi։ Justi, Zendsp. 103 սանս. և զնդ. gā «երգել» բայի հետ։ Տէրվ. Նախալ. 81 հնխ. ghu «գոչել, կոչել» արմատի տակ դնում է ի մէջ այլոց նաև ձայն (<*ձուան)=սանս. hvāna, հսլ. zvonն։ Նոյնպէս է նաև Müller, (1892), էջ 172 ալբան. zani և հսլ. zwo-nū «ձայն»։ Meillet MSL 9, 54 սանս. hvā-«գոչել» արմատի հետ։ Հիւբշ. Arm. Gram. 469 աւելացնում է սրանց վրայ նաև սանս. hū «գոչել», häva-«գո-չումն», hävana-«կոչելն», զնդ. zba, zu «գոչել», zavana-«գոչիւն», բայց այս բոլորը անյարմար է գտնում՝ հայերէ-նի այ ձայնի պատճառով։ Հիւնք. լտ. sonus։ Pedersen KZ 36, 338=Նպաստ, էջ 7 կցելով դարձեալ հսլ. zvonū, ալ-բան. ze «ձայն» բառերին, հայերէնի մէջ v կորած է գտնում։ Նոյնպէս են նաև Wiedemann BВ 27 (1902), 203, Lidén, Յուշարձան 384։ Schcftelowitz BВ 29, 44 հիռլ. gin «բերան» և հիսլ, gin «երախ» բառերի հետ։ Մառ ИАН 1917, 328 վրաց. ձախիլի «կանչ»։ Po-korny 1, 642 հսլ. zvōnū, ալբան. zē, za ևն հոմանիշների հետ դրած է հնխ g'huen-«հնչել» արմատի տակ։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝


Ձանձիր

adj. s. cf. Ձանձրալի;
cf. Ձանձրութիւն;
— առնել, to tire, to annoy, to plague, to importune, to tease.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձանձրալի, տաղտկալի. 2. ձանձ րոյթ, տաղտուկ» Սիր. իե. 16. Ոսկ. եբր.-որից ձանձրանալ ՍԳր. ձանձրացուցանել ՍԳր. Ագաթ. Փարպ. ձանձրալի Եղիշ. ձանձ-րանալի Ոսկ. յհ. ա. 10. ձանձրագոյն Ոսկ. մ. բ. 10. ձանձրոյթ Ոսկ. յհ. ա. 3, 11, 26. ձանձրառևոտ Նեղոս. անձանձիր Մծբ. տն-ձանձրոյթ Փարպ. ձանձրամիտ Ադամ. 232. ձանձրախորհուրդ Ադամ. 312. համաձանձիր (?) Մծբ. 385 (ասորին ունի «հետազօտիչ», ըստ Տաշեան, Ուս. դաս. հալ. 652)։


Ձար, ի

s.

hair;
horse-hair;
mane;
czar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ հյ. հեր, արաբ. [arabic word] sa'ar, լտ. crines։ Տէրվ. Նախալ. 56 յն. χερσος «թանձր, կարծր», լտ. hir-sutus «փշոտ, խռուահեր, ձաղկահեր» ձևերի հետ՝ հնխ. ghars արմատի պար-զական ghar ձևից։ (Այս արմատը ըստ իս տալիս է ձառ, որի մասին տե՛ս վե-րը)։ Karolides, Гλ. συγϰρ. 93 կապա-դովկ. čares «բուրդ», յն. ϰείρω «խու-զել», լտ. čaro «բուրդ գզել», սանս. car «ծեծել» բառերի հետ։ Patrubány SA 1, 17 և 2, 13 հունգ. szōr «մազ», չե-րեմ. šar «ձիու մազ», վօգուլ. šar, sayr «մազ»։ Petersson K7 47 258 և Ar.ս Arm. Stud. 16, 26 կրկնում է անկախա-բար Տէրվիշեանի մեկնութիւնը, որ յի-շում է նաև Pokorny 1, 610։ Պատա-հական նմանութիւն ունին գնչ. lar «մազ, ստև», բոհեմ. cir «մազ», cir-bari «մօրուք», ասոր. [syriac word] sa'rā «մազ»։


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «բրդոտ պոչ (ինչպէս՝ շան, աղուէսի, առիւծի)» Առակ. իզ. 17, Դտ. ժև. 4. Եւս. քր. «առնի անդամ» Սմբ. ռատ 121-2. որից քառաձետ «մի տեսակ զեռուն» Մագ. թղ. 214. գրուած նաև ցետ Եղիշ. դտ..


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ձիթաիւղ, ձիթապտուղի իւղ» ՍԳր. «կնճիթի, կտաւատի և ուրիշ բոյ-սերի իւղ» Շնորհ. Ոսկիփ. «մեռոն» Յհ. իմ. Մեկն. ղկ. «ձիթապտուղ» ՍԳր., որից ձիթենի ՍԳր. Եզն. ձիթաստան Կոչ. Ագաթ. ձիթաս-տանեայ Կորիւն. ձիթապտուղ Ոսկ. եփես. ձիթագործութիւն Փիլ. ձիթել Ոսկիփ. մոլա-ձիրենի Փիլ. նշաձէթ Մխ. Բժշ. ձիթուն «ձի-թապտուղ, զեյթուն» էֆիմ. 64, կպրաձեթ Գնձ. (եթէ պէտք չէ ուղղել կպրաձիւթ)։


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պիրկ» Ոսկ. ես. «ամուր, պինդ» Ճառընտ. «երկար» Շիր. Խոր. Արծր. «հիւս-ուածք, զդեստ» Ոսկ. մ. բ. 27, «արօրի մա-ներից մէկը, արօրձող» Սեբեր. «նեարդ» Պի-սիդ. Վեցօր. տող 695. «նետ, սլաք» Ոսկ, պօղ. Ա. 935. որից կազմուած են ձիգ դնել ռնետաձիգ լինել» Երեմ. ծ. 14. ի ձիգ ար-կանել «երկարաձգել» Ոսկ. մ. բ. 27. ձգել «տարածել, քաշել, երկարել, պարզել, նե-տել ևն» ՍԳր. Ագաթ. «դէպի մէկ կողմ դի-մել, երթալ» (ճիշտ ինչպէս Պլ. երկննալ, քաշուիլ. օր. Քիչ մը սա կողմը երկննանք, Քաշուեցան գացին) Ել. ը. 28. Դատ. ի. 31, Ժող. ա. 5, 6. Եզն. 189. Բուզ. 141 (այս նոր իմաստը երևան հանեց Հ. Գ. Գայեմքեար-եան, Մասիս 1900, 403). ձգիչ Վեցօր. ձգա-րան «լար» Նար. ձգանք ՍԳր. Ոսկ. եբր. ա-կօսաձիգ Ագաթ. քաջաձիգ Ասող. նետաձիգ ՍԳր. Փարպ. հրձիգ ՍԳր.. Եւս. քր. բռնաձիգ Փիլ. Պիտ. խոնարհաձիգ Ագաթ. գեղեցկաձիգ Փարպ. գաղտնաձիգ Մանդ. խառանաձիգ Գ. մակ. դ. 7. բացաձիգ Մծբ. Վեցօր. լիաձիգ Սղ. հէ. 9. երկայնաձիգ Ոսկ. ես. Վեցօր. Եւս. քր. ձեռնձգութիւն Ոսկ. ես. ևն։ Նոր բառեր են՝ ձգափոկ, ձգակապ, ձգախէժ, առաձիգ, առաձգական, հրաձգարան, ձգողութիւն, ձգո-ղականութիւն։-Նոյն արմատից՝ կրևնու-թեամբ՝ ձգձգել Երեմ. ժե. 10. Ոսկ. մ. բ. 18. Եւագր.։-Աճած տ մասնիկով՝ ձգտել Ոսկ. յհ. ա. 11, 12. բ. 39. Կոչ. ձգտեզու-ցանել ՍԳր. Եւս. պտմ. Եփր. ծն, Ագաթ. ձգտիլ «երկարիլ, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ Եփր. ծն. «յօրանջելով ճապկտիլ» Ոսկ. Եզն, Վեցօր. «փափագիլ, ըղձալ» Բառ. երեմ. էջ 190. ձգտալ Ոսկիփ. ձգտումն Նաւում. բ. 10. -տ-ի ազդեցութեամբ դարձել է նաև ձկտել ևն։

ՆՀԲ լծ. թրք. չէք «քաշիր», սըգ «խիտ, սեղմ», սէօք «քանդի՛ր», ուզագ «հեռու» ևն։ Lag. Reliqq. gr. 83 պրս. zil «աղե-ղի լար» և եբր. zīq «սլաք»։ Տէրվ. Al-tarm. 54 և Նախալ. 100 հնխ. yu, yug «յօդել, լծել» արմատից, որից նաև յուծ, յօդ, ջոկ ևն. հյ. ձիգ<*ձիւգ։ Karoli-des, Iλ. συγϰρ. 82 կապադովկ. žika «նետ, աղեղ», հյ. չիք. յն. βιος, սանս. jya, jyaka զնդ. zуa, լիթ. gija։ Meil-let MSL 9, 54 գոթ. gageigan «շահիլ». geigan «ձեռք ձգել»? Հիւբշ. 469 անա-պահով է համարում նախ նշանակու-թեան և երկրորդ՝ ձևի տարբերութեան պատճառով (հայերէնը գալիս է g'high ձևից, իսկ միւսները պատկանում են ghig'h արմատին։ Սակայն Prkorny 1, 550-551 ունի ճշտիւ g'heigh-, g'hegh-արմատը, որի տակ յիշուած բառերից ոմանք նշանակութեամբ էլ միանում են հայերէնի հետ)։ Հիւնք. ձուկն բառից։ Osthoff IF Anz. 10, 45 յն. ϰιχανω «աատահիլ, հասնիլ»։ Schefteleyitz BВ 28, 298 սանս. ǰihma «թեք, խոտոր-նակ»։ Karst, Յուշարձան, էջ 421 թրք. čekmek «քաշել», 429 թթր. qog, qov «վանել, քշել»։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։


Ձիւն, ձեան

s.

snow;
հատ ձեան, snow-flake;
մանր, խոշոր —, fine snow;
large flakes;
հալեալ —, thawed -;
կոյտ ձեան, snowdrift;
հիւս ձեան, snowslip;
մոյկ ձեան, snow shoe;
սպիտակ իբրեւ զ—, as white as snow, snowy white;
— գայ, իջանէ, it snows;
—ն դիզանի, the — gathers;
— բազում եկն, it had snowed very hard, there had been a heavy fall of -;
ձեան գնտակս արձակել, ձգել, to snow-ball.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (ձեան, ձեամբ, ի ձեանէ) «ձիւն» ՍԳր. Վեցօր. որից ձիւնանալ Սղ. կէ. 15. ձիւնաջուր Մծբ. ձիւնաբեր «ձիւնելը, պ-ռատ ձիւն, բուք» ՍԳր. «փորձանք, վիշտ» Ոսկ. մ. ա. 15, բ. 8 (հմմտ. գւռ. Գլխուն ձիւն բերել. Աս ի՛նչ ձիւն եկաւ գլխուս). ձիւ-նաթաղ Ագաթ. ձիւնախաղաղ Ագաթ. ձիւնա-սոյզ Ագաթ. ձիւնախառն Կաղանկտ. զօղա-ձիւն Համամ. առկ. ձիւնձիւնիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 417). ձիւնածաղիկ Մխ. առ. Բժշ. (Տի-րացուեան, Contributo § 52 համարում է scilla bifolia I. § 491 viburnum lantana L, § 518 bellis perennis L).-նոր բառեր են ձիւնել, ձիւնասպիտակ, ձիւնագունդ, ձիւնա-գնդակ, ձիւնահատ, ձիւնահալք ևն.


Ձոր, ոց

s.

valley, vale, dale;
bed of a torrent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ցած հովիտ, ծործոր, լեռների ստորոտում հեղեղատի անցք» ՍԳր. որից ձորակ Ա. մակ. ժ. 82. Ագաթ. ձորալիր Ես. լ. 28. ձորաձև Խոր. ձորագաւառ Եղիշ. ձո-րամուտ Զենոբ. խորաձոր Ես. ծէ. 5, Ոսկ. ես. մ. և. ա. թեո. եօթնաձոր Ես. ժբ. 15. լեռնաձոր Զքր. կթ. քարաձոր Յկ. կարն. 14, 48։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ցեխ, տիղմ, ճահիճ» Վեցօր. էջ 58. Փարպ. Ոսկ. յհ. բ. 8, 12 (յետին). «ճախճախուտ» Վրդն. ծն. յետնաբար գրուած է մուր Արծր. հրտր. Պատկ. էջ 199, ինչպէս նաև մուռ՝ որ յիշում են մեայն Բառ. երեմ. յաւել. 554 և ՀՀԲ. գործածուած եմ գտնում Յայսմ. մրտ. 9 (էջ 552 ա) Հարեալ էին ի տիղմն գետոյն և խրեալ ի մուռն (այլ ձ. ի մօռն)։ Այս ար-մատից են՝ մօրանալ «ճահճանալ» Վեցօր. մօրտանալ Սեբեր. 158. մօրական Եւս. քր. (գրուած մուրական Վրք. և վկ. բ. 178). մօ-րասէր Կիր. պտմ. մօրաթաթախ Մամեե. բազմամօր՝ ունի միայն ԱԲ (գործածուած եմն գտնում Յայսմ. մըտ. 13 (էջ 561բ). ի բազ-մամուռ և ի տղմային տեղիսն ճանապար-հազ. նոյն բառն ունի և Մին. համդ. 63), Մեծամօր (յատուկ անուն գետի) Ագաթ. մօ-րատ «ճահիճ» Ոսկ. Ճառք 672. Սմբ. պտմ. 49. Սամ. անեց. 105. «տղմուտ, ճահճուտ» Վրք. հց. Ուռհ. գրուած նաև մուրատ Վրք. հց. ա. 649. մօրտ, մուրօտ ԱԲ. մօրոտ Ուրհ. 352. մորտ Դրնղ. 479 (այլ է մորտ՝ որ տե՛ս առանձին). կայ և մուրտաստան «ճահի՞ճ» Բուզ. 124։


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ռաջել, հաճել, յագիլ»։ Karst, Յուշար-ձան 427 թրք. toq, toy «կուշտ»։ Վերի ձևով մեկնեց Meillet BSL 22, 20՝ Տէր-վիշեանից անկախաբար։


Յակրի, րւոյ

s. bot. bramble, briar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղուրիկեան (անդ) դնում է փոխառ-եալ յն. ἀγρια հոմանիշից (Bailly ունի ἀγριας «վայրի խաղող»)։


Յահ

s.

El, Elohim, God, Jehovah.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Աստուած». մէկ անգամ յիշում է Կիւրղ. ծն. իբր բառ եբր.։


Յաճախ, աց

adj. adv. s.

frequent, continual, incessant;
prolix, long;
much, full, copious, abundant;
frequently, often, continually;
too much, too many;
—ք, continuity, perpetuity;
հացք —աց, shewbread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «շատ, բազմաթիւ» Ոսկ. ա. կոր. «յաճախութիւն, ամէն օր շարունա-կելը» Բ. մակ. ա. 8, ժ. 3. «ստէպ, միշտ. ամէն անգամ» ՍԳր. որից յաճախել «շա-տացնել, աւելացնել» ՍԳր. Ազն. (տարբեր իմաստ ունի Եփր. յոբ. ՀԱ 1912, 670, տող 197), յաճախութիւն ՍԳր. յաճախաբար Ոսկ. ես. յաճախագոյն Ագաթ. Կորիւն. Եւս. քր. յաճախագունդ Եւս. քր. Ոսկ. ես. յաճախա-գութ Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. յաճախորդ (նոր բառ)։


Յամայր

adj.

long;
— ամս, ամօք, for a number of years, for many years;
կեցցե՛ս — ամն, may you live many years ! live for ever !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկար, շատ» (միշտ գործած-ուած է ամ բառի հետ. յամայր ամս «շատ տարիներ») Ես. լ. 27. Ոսկ. մ. ա. 10. «ուշ. անագան» Արիստ. գրչ. Նար. որից յամերամ = «յամայր ամ» Վանակ. տարեմ. Օրբել. յիշ.


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] yaxmūrā, որի հետ նոյն են եբր. [hebrew word] yaxmū̄r (երկուսն էլ գոր-ծածուած Օր. ժդ. 5, ճիշտ հայերէն բառի դէմ) և արաբ. [arabic word] уahmūr «այծքաղների (antilope) ցեղից կարմրագոյն մի անասուն կամ ցիռ» (կայ նաև արաբ. [arabic word] yāmu' «արու եղջերու» կամ «մի տեսակ քարայծ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 753 և Բ. 158)։ Բա-ռը բնիկ սեմական է և ծագում է hmր «կար-միր» արմատից (Gesenius17 242, 298)։-Հիւբշ. 31։։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ვուզել, Հճ. Ջղ. Սչ. վն. ուզել, Ախց. Գոր. Երև. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տիդ. ուզէլ, Զթ. Խրբ. Մկ. Շմ. Սվեդ. Տփ. ուզիլ, Հմշ. ուզուշ, Ոզմ. օւզիլ, Ղրբ. էօ՜զիլ, օ'զիլ, Ննխ. ուզէնալ, ուզանալ, Սլմ. իւզել, Մրղ. իւզէլ, Ագլ. ի՛զիլ. այս բոլորը նշանակում են «կամենալ», որ կայ նաև յետնադարեան հա-յերէնի մէջ. նշանակութեան զարգացման հա-մար հմմտ. խնդրել «փնտռել. 2. կամենալ, ուզել», տղել «շարժիլ, փնտռել, ուզել», նյն. ζητῶ «փնտռել. 2. ուզել. 3. մուրայ»։ Գա-ւառականների մէջ ուզել ստացած է նաև ու-րիշ նոր նշանակութիւններ. այսպէս՝ Երև. Ղրբ. Պլ. «ամուսնութեան համար մի աղջկայ ձեռքը խնդրել», Ախց. Դվ. Երև. Կիւր. Կր. Մրղ. Մլթ. Շհ. «սիրել»։ Նոր բառեր են ու-զան, ուզանբերան, ուզուզիկ, ուզող (Ղրբ. «մուրացիկ». իմաստի համար հմմտ. պրս. [arabic word] xāhanda «ուզող, ցանկացող, կա-մեցող. 2. մուրացկան», նյն. ζητω «փընտ ռել. 2. ուզել. 3. մուրալ»), ուզեանց, ու-զնկայ, ուզնկան, ուզւոր։-Այստեղ է պատ. կանում նաև թեկուզ «թէև», որի համար հմմտ. կուզէ թէ «թեպէտ» (Ներսէսովե։ Բառ լտ. հյ. 304)։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է թոյլ, ծոյլ, յոյր, յողն եկեալ, յօրացեալ ձևերը։ Հիւնք. ծոյլ բառից։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. sula, բուրեատ. sula, hula և թունգուզ. sul «թոյլ, տկար» բառերի հետ։ Pe-tersson, Ar. u. Arm. St. էջ 134 կցում է թոյլ բառի հետ, այնպէս՝ ինչպէս վիզ և թիզ։


Յովազ, աց

s.

panther.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի) «գիշատիչ մի գազան է. panthère» Ովս. ե. 14, ժգ. 7. Եզն. Պտմ. աղէքս. էջ 150. Կաղնկտ. Ա. 93, Վրք. հց գրուած նաև յաւազ կամ ովազ Անկ. գիր» հին կտ. Ա. էջ 77. որից յովազառիւծ «ընձ-առիւծ» Խոր. աշխ. (եթէ պէտք չէ կարդալ իբր երկու բառ)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ავაზა ավազա, որ ծագում է հյ. յաւազ հոմանիշից (Հիւբշ. 199)։


Յորսայս

adv. fig.

supinely, with one's face upward, lying on one's back;
backwards;
— զարկուցանել, to hurl or throw backwards, to overthrow, to upset, to throw down on the back, to stretch on the earth;
— կալ, խաղալ, to lie down prone, flat on the face, to stretch at one's whole length;
to fall backwards;
— կալ, լինել, to be idle, negligent, neglectful, to stand with folded arms;
պրկել ի —, to throw down and hind strongly;
— անկանիլ, to fall on one's back, backwards;
— կացի ի դալարւոջ, I stretched myself on the grass;
յինքն —եալ անկանիլ, to recede, to flow back;
մինչեւ յե՞րբ —եալ կաս ոʼվ վատ, how long wilt thou sleep, o sluggard ?

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. երես, թրք. yūz «երես»։ ԳԻՌ.-Ջղ. հօռսա ընգնել, հօռսանգ տալ «իշխանաւորի պէս անկարգ կերպով թեքուիլ, պառկիլ, ընկողմանիլ»։


Յուլիս, ի, լեայ

s.

July;
յամսեանն —ի, in the month of -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἰούλιος, ἰουλις հոմանիշից, որ փո-խառեալ է լտ. ǰulius բառից. այս էլ ծա-գում է Յուլիոս Կեսարի անունից, որ ծնուեր է նոյն ամսի 4-ին. (Յուլիոս=Jūlius անու-նը բուն նշանակում է «Արամազդի, Juppi-ter-ի» և յառաջանում է *Jovilios ձևից. տե՛ս Walde 397). հմմտ. Սգոստոս ամսանունը։ Փոխառութեամբ անցած է բազմաթիւ լեզու-ների, ինչ. ֆրանս. juillet, իտալ. luglio, գերմ. Julius, վրաց. իվլիսի, թուշ. իվլիս, ռուս. июль ևն։-Հիւբշ. 367։


Յունիս, յունիսի, նեայ

s.

June.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἰούνιος ձևից, որ ծագում է լտ. lu-nius հոմանիշից. այս էլ յառաջանում է Ju. no «Յունոն» աստուածուհու անունից, որ Ա-րամազդի քոյրն ու կինն էր (Walde 398)։ Բառը փոխառութեամբ անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. ֆրանս. ǰuin, իտալ. giugno, գերմ. Junius, անգլ. june, վրաց. իվնիսի, թուշ. իվնիս, ռուս июнь ևն։-Հիւբշ. 367։