s.

mouth;
entrance, opening;
narrow entrance of a harbour;
orifice;
defile;
anus;
— ի —, face to face;
ի —, ի —ոյ, by heart, by rote, cf. Անգիր;
ի — գիտել, ուսանել, առնուլ, ունել, to leam by heart;
— սրոյ, edge;
— գետոյ, mouth;
արկանել, կոտորել ի — սրոյ, հարկանել —ով սուսերի, to kill with the sword, to put to the sword;
ի — սովուն, at the beginning of the famine;
ըստ —, each, so much a head, apiece;
աղաղակէր ամենայն —, every one or body cried out, all the people cried out;
— ժողովոյն, orator of the assembly or council;
նա եղիցի քեզ —, he will speak for you;
գրել ինչ ի —ոյ ուրուք, to write under dictation;
ի —ս լինել, հարկանել, տապալիլ, — ի վայր անկանիլ, to fall upon one's face;
գոյժ ի — առնուլ, to bring bad news;
երդս ի — առնուլ, to sing, to warble;
ի —ոյ ուրուք, on account of or in the name of some one;
ի մի՝ ընդ մի —, ի միոջէ —ոյ, with one voice, unanimous, cf. Միաձայն, cf. Միաբերան;
— ի վայր, ի վերայ —ոյ, lying upon one's face;
ընը — ածել, to repeat incessantly;
բանս ի — դնել, to suggest, to hint;
—ք ճրադաց, cf. Բազմակալ.

s.

στόμα os (oris) (որպէս թէ բերօղ ի ներքս եւ ի դուրս). Երեւելի մասն դիմաց կենչանւոյն հանդերձ շրթամբք, ընդունիչ կերակրոյ եւ ըմպելւոյ, եւ օդոյ, եւ արձակօղ զձայն. իսկ ի բանականս՝ է եւ գործի խօսելոյ որպէս թարգման մտաց. վր. պիրի. թ. աղըզ. եբր. ֆէ, ֆի

Աղաւնին ունէր տերեւ ձիթենւոյ շիղ ի բերանի (կամ ի բերան) իւրում։ Եբաց Աստուծ զբերան իշոյն։ Կերակուրք ի բերանս իւրեանց էին։ Սիրեցին զնա բերանօք իւրեանց։ Ո՞վ ետ բերան մարդոյ։ Ես բացից զբերան քո։ Տացես զպատգամս իմ ի բերան նորա։ Որ ինչ մտանէ ընդ բարան ... Որ ինչ ելանէ ի բերանոյ։ Բերան ունին, եւ ոչ խօսին։ Բացեալ զբերան իւր՝ ուսուցանէր զնոսա։ Ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ.եւ այլն։

Բերան՝ խորտկաց, հոտոտելիք՝ հոտոց, քիմք՝ ճաշակաց։ Ի փչել բերանոյ իւրոյ զկենդանական շունչն. (Ագաթ.։)

Լւար զերանաւէտ ձայնն ի բերանէն տեառն. (Մաշտ.։)

Ի հոգեւորսն միշտ զբերան բանալով՝ սրբի բերանն. (Խոսր.։)

Ոճով ասի.

Զունկն մերձ առ բերանն դնեմք. (Մաշկ.։)

Նա եդ ի բերան աղախոյ քո զամենայն բանս զայսոսիկ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 19։)

Սկսան բանս ի բերան դնել մոգպետին. (Եղիշ. ՟Ը։)

Զնոյն զերից մանկանցն ի բերան առնելով՝ նուագեմք զօրհնութիւն։ Գոյժ ի բերան առեալ. (Յհ. իմ.։ Եղիշ. եւ այլն։)

Սաղմոսքն՝ զորս յամենայն ժամ ընդ բերան ածեն։ ԲԱնք Սաղմոսին ձայնիւք միշտ ընդ բերանսն գայցեն. (Ոսկ. ես.։)

Է՛ ինչ՝ զոր ցերեկ ընդ բերան ածիցէ մարդն, ի նոյն եւ ի քունն զբաղնուն միտքն. (Եզնիկ.։)

ԲԵՐԱՆ. նմանութեամբ, Ծակ բացեալ ո՛ր եւ է օրինակաւ. ծերպ. անցք. դուռն. եւ այլն.

Բացեալ երկրի զբերան իւր՝ կլանիցէ զդոսա։ Թաւալեցուցէ՛ք վէմս մեծամեծս ի բերան այրին։ Ի քարածերպս եւ ի բերանս սորոց։ Տապալէին զվէմն ի բերանոյ ջրհորոյն ... եւ կափուցանէին զվէմն ի վերայ բերանոյ ջրհորոյն։ Ի բերան քրձի։ Ի բերան ամանոյ.եւ այլն։

Բերանք ճրագաց. տե՛ս ԲԱԶՄԱԿԱԼ։

ԲԵՐԱՆՔ ԼՃԱՑ. Առաջք, կամ ճիւղք, կամ բազուկք.

Որ ի լճէն բերանք արձակին ի ծովն. (Խոր. ՟Գ. 62։)

ԲԵՐԱՆ ՍՐՈՅ. Սայր սուսերի, սուր կողմն կամ սլաք երկաթոյ. στόμα acies թրի բերան.

Կոտորեսջի՛ք ի բերան սրոյ. (որ այլուր դնի սրով, կամ ի սայր սուսերի, կամ ի սուր սուսերի). (Օրին. ՟Ժ՟Գ. 15։)

Արկին ի բերան սրոյ։ Հարին զնա բերանով սուսերի։ Հարին զնա բերանով սրոյ. (Յես. ՟Զ. 21։ ՟Ժ. 37. 39։)

Բերանոյ սրոյ դիպեալք. (Խոր. ՟Ա. 10։)

Ի բերան արկանել սրոյ. (Պիտ.։)

Սուր աստուածամուխ, քառասայրեան գոլով բերանաւ. (Նար. խչ.։)

Շրջանակեալ զբոցեղէն սուրն արար Աստուածն եւ տէրն, զի յորժամ զոք յանկնքիցն տեսցէ, ի բերան պատահէ (այնպիսումն). (Բրս. մկրտ.։)

ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. առջի բերանը. այսինքն Սկիզբն. ի սկզբան.

Յերկիրն եգիպտացւոց իջուցեալ զնոսա առ հաց ի բերան սովուն. (Ագաթ.։)

ԲԵՐԱՆ. որպէս Անձն, դէմք, ինքն. խելամտութեամբ՝ մասն փոխանակ բոլորի եդեալ.

Տայր Յովսէփ ռոճիկս՝ ցորեան ըստ բերան. (այսինքն ըստ թուոյ կերողաց. մարդ գլուխ. ատամ պաշընա. ) (Ծն. ՟Խ՟Է. 12։)

Կոչեսցուք զաղջիկն, եւ հարցցուք ի բերանոյ նորա. յն. զբերան նորա. այսինքն զնա՝ առ ի գիտել զմիտս եւ զկամս նորա. (Ծն. ՟Ի՟Դ. 57։)

Բերան տեառն խօսեցաւ զայս. (ինքնին տէր)։ Ամենայն բերան խոստովան լիցի. (այսինքն ամենայն մարդ). եւ այլն։

Նա եղիցի քեզ բերան. (այսինքն առաջնորդ բանի, կամ խօսող ի դիմաց քոց). (Ել. ՟Դ. 16։)

Գրեաց բարուք ի բերանոյ Երեմիայի ... Գրեցեր ի բերանոյ իմոյ։ Ուստի՞ գրեցեր, յո՞յր բերանոյ. եւ ասէ ցնոսա բարուք, ի բերանոյ Երեմիայի. (Երեմ. ՟Լ՟Զ. 4. 18։)

Աղաղակէր ամենայն բերան. (Փարպ.։)

Առաջնորդին՝ բերան ամենայն ժողովրդեանն լեալ. (Խոսր.։)

ԲԵՐԱՆ. որպէս Բան ելեալ ի բերանոյ ուրուք. հրաման, պատգամ, վկայութիւն, եւ այլն.

Բերանոյ քում հնազանդ լիցի ամենայն ժողովուրդ իմ։ Արասցեն ըստ բերանոյ Ահարոնի եւ որդւոց նորա։ Ետուն զարծաթն ըստ բերանոյ փարաւոնի։ Ի բերանոյ քումմէ դատեցայց զքեզ։ Ի բերանոյ երկուց եւ երից վկայից.եւ այլն։

Ոչինչ առանց կամաց նորա ի թագաւորութեանն իւրում գործէծ. այլ բերանով նորա կարգէր զամենայն. (Խոր. ՟Ա. 29։)

Ի ԲԵՐԱՆ. կամ Ի ԲԵՐԱՆՈՅ որպէս Բերանով, բերանացի, սերտ ի բերան ունելով. բերնուց.

Զամենայն հելլենական գիրս ի բերան ընթեռնոյր։ Ամենայն բարբարոսաց լեզուաց զխօսս ի բերան ուսաւ. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Է.։)

Զգիրս բազումս ի բերանոյ կարդայր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Կամ Ոչ գրով, անգիր.

Աւանդեն զուսումն միմեանց ի բերանոյ. (այսինքն բերնէ բերան) (Եզնիկ.։)

Ի ՄԻ ԲԵՐԱՆ. որ եւ ասի՝ ԸՆԴ ՄԻ ԲԵՐԱՆ, կամ ԻԲՐԵՒ Ի ՄԻՈՋԷ ԲԵՐԱՆՈՅ, որպէս Միաձայն.

Տո՛ւք օրհնութիւն ի մի բերան. (Պտրգ.։)

Ընդ մի բերան գովեցին. (Փարպ. եւ այլն։)

Իսկ ռմկ. ՄԻ ԲԵՐԱՆ. իբր Մի անգամ.

Աղուէսն մի բերան գոչեաց. (Ոսկիփոր.։)

Ի ԲԵՐԱՆՍ ԼԻՆԵԼ. որ եւ ԱՓԻԲԵՐԱՆ ԼԻՆԵԼ, ԲԵՐԱՆՍԻԼ. Կարկիլ. պապանձիլ.

Քեւ հերձուածողացն գուպարք ի բերանս եղեալ կարկեցան. (Բրս. ի ստեփ.։)

ԲԵՐԱՆ Ի ԲԵՐԱՆ. στόμα κατὰ στόμα, στόμα πρός στόμα os ad os, oretenus Դէմ յանդիման խօսակցութեամբ, երեսօք, ոչ միջնորդաւ, ո՛չ գրով. բերնէ բերան։

Բերան ի բերան խօսեցայց ընդ նմա. (Թուոց. ՟Ժ՟Բ. 8։ Ել. ՟Լ՟Դ. 3։ ՟Գ. Յհ. 14։ ՟Բ. Յհ. 12։)

Ձեռն ի ձեռն, եւ բերան ի բերան, եւ յանդիմանախօս ընդ Աստուծոյ՝ Մովսէս ճանաչիւր. (Ագաթ.։)

Բերան ի բերան, եւ թղթով, եւ պատգամօք ... գուն գործել. (Յհ. կթ.։)

Մերթ յն. ոճով, որպէս Ծայրէ ի ծայր. նմին իրի, (՟Դ. Թագ. ՟Ժ. 2.) ուր ասի ի մեզ, ծայր ի ծայր.

ի լս. օրինակի միոյ գրի.

Բերան ի բերան. ըստ յունական բառիցն։

ԲԵՐԱՆ Ի ՎԱՅՐ. Ի վայր դնելով կամ ունելով զբերանն. ի վերայ բերանոյ. բերնի վրայ, բերընքս ի վար, երեսն ի վար.

Ի խստութենէ ցաւին անկեալ կայր բերան ի վայր. (Վրք. հց.։)

ԲԵՐԱՆ. cf. ԲԵՐԱՆԱՑԱՒ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազատաբերան

Աղբերանամ, ացայ

Անբերան

Ափիբերան առնեմ

Ափիբերանեմ, եցի

Բազմաբերանեան

Բերանաբաց

Բերանալիր

Բերանալոյծ

Բերանալուծութիւն, ութեան

Բերանակալ

Բերանակապ, ի

Բերանանամ, ացայ

Բերանացաւ

Բերանացի

Բերանացուցանեմ, ուցի

Գետաբերան

Գոզբերան

Դաշտաբերան

Երկբերան, ոյ, ովք

Voir tout