Definitions containing the research այն : 10000 Results

Չարչարանք, նաց

s.

passion, suffering, torment, pain, vexation, torture;
— քրիստոսի, our Lord's Passion;
—նս կրել, to suffer;
—ն, —նացն, Passover;
առ քեզ արարից զ—նացն, I will keep or eat the Passover with you.

NBHL (3)

Իջուցանիցեմ զծերութիւն հօր մերոյ չարչարանօք հանդերձ ի դժոխս։ Տեսանելով տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ։ Ժամանեցին ինձ յաւուրս չարչարանաց (յն. չարեաց)։ Որ զայսպիսի չարչարանս կրեցին։ Օրինա՛կ առէք եղբարք՝ չարչարանաց եւ երկայնմտութեան զմարգարէսն։ Տանջանք չարչարանաց։ Գերութեան չարչարանք։ Ոչ են արժանի չարչարանք ժամանակիս հանդերձելոց փառացն։ Որպէս առաւելան չարչարանքն քրիստոսի ի մեզ։ Զի ես զչարչարանս քրիստոսի ի մարմին իմում կրեմ (յն. զսպիս)։ Չարչարեսցեն զնոսա ամիսս հինգ. եւ չարչարանք նոցա իբրեւ զխայթոցս կարճի. եւ այլն։

Գտանի Չարչարանք թարգմանեալ ի Նիւս. բն. ՟Խ՟Ա. եւ Եւս. քր. նաեւ յն. բառս, որ է մասն մարմնոյ, անդամ. հայելով ի բայն, որ է աշխատիլ, նեղիլ, չարչարիլ։

Եւ զիա՞րդ, ասեն, յայնժամ ասացան չարչարանքն. քանզի յայնժամ չարչարեցաւ վասն մեր քրիստոս։ Վարդապետ ասէ, թէ առ քեզ արարից զչարչարանացն։ Չասաց միայն, եթէ զչարչարանացն առնեմ, այլ եւ զմիւսն եւս յաւելու, եթէ ժամանակ իմ մերձեալ է։ Զայս առնէ, զի միանգամայն աշակերտացն ստէպ յիշեցուսցէ զչարչարանացն. (Ոսկ. ՟ա. տիմ.։ եւ Ոսկ. մտթ.։)


Չարչարեմ, եցի

va.

to torment, to harass, to molest, to pain, to ill-treat, to ill-use.

NBHL (3)

Չարչարեցայ, եւ խոնարհ եղէ մինչեւ յոյժ։ Չարչարեցար ամենայն ուրեք, ուր չարչարեցաւ հայր իմ։ Ռամիկն թագաւորաւն հանդերձ չարչարեալ, եւ այլն։

Զայս ամենայն չարչարեցաւ առ ի կեցուցանել զմեզ. (Ածազգ. ՟Ա։)

Զայնպիսի չարչարանս չարչարեցաւ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)


Չարչարիչ, չի, չաց

adj.

tormenting, afflicting.

NBHL (1)

Սոյնպիսի ախտ ի միջոյ բառնալ՝ կրկին ողորմութիւն է, ե՛ւ առ չարչարեալսն, եւ առ չարչարիչսն. զի զնոսա ի չարեաց փրկեսցէ, եւ զչարչարիչսն ի չարչարելոյն ցածուսցէ. եւ այն ոչ եթէ չարչարելոց ինչ երախտիք իցեն, այլ չարչարչացն. (Ոսկ. ես.։)


Չարչարութիւն, ութեան

s.

cf. Չարչարանք.

NBHL (1)

ՉԱՐՉԱՐՈՒԹԻՒՆ ՉԱՐՉԱՐՈՒՄՆ. cf. Չարչարանք՝ ըստ ամենայն առման.


Չարչարումն, ման

s.

cf. Չարչարանք.

NBHL (1)

ՉԱՐՉԱՐՈՒԹԻՒՆ ՉԱՐՉԱՐՈՒՄՆ. cf. Չարչարանք՝ ըստ ամենայն առման.


Չափաբերապէս

adv.

proportionably, symmetrically, regularly.

NBHL (1)

Զառ ի ծերունեացն անցեալ բան՝ ի պարզագունիցն չափաբերապէս հանդիպեցայց. (Յհ. կթ.) (այն է բան Պորփիւրի. տե՛ս ի բառն Չափաւորապէս)։


Չափական, ի, աց

adj.

metrical.

NBHL (1)

Ուսումն՝ չափական երկայնութեան եւ տափարակի եւ խորութեան. (Պղատ. օրին. ՟Է։)


Չափաւոր

adj.

of a just measure, measured, right, meet, proper, decorous, suitable;
middling, moderate, tolerable, so so;
moderate, sober, frugal;
modest, discreet.

NBHL (3)

Տեսանեմք՝ ոչ միայն ի չափաւոր մարդիկ, այլ եւ որ մեծն է քան զամենայն՝ թագաւոր եւ այլն. (Եղիշ. ՟Բ։)

Ոչ ոք տրամեսցի ի չափաւորացն՝ պարտս կամ աւանդս հատուցանել (այնմ), որ ետն. (Փիլ. իմաստն.։)

Վպտակից լինին այնպիսեացն արք չափաւորք. (Երզն. մտթ.։)


Չափեմ, եցի

va.

to measure;
to examine, to ponder, to weigh;
to judge, to conjecture;
to reward, to return like for like;
to versify, to make verses;
չափեաց նմա վեց չափովն գարի, he gave him six measures of barley.

NBHL (1)

Չափեցին չափովն։ Չափեսջիք երկուս հազարս կանգունս։ Ո՞ չափեաց ափով իւրով զջուրս, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ։ Մանէ, չափեաց աստուած զթագաւորութիւն քո, եւ վախճանեաց զնա։ Ոչ բազմաժամանակեայն է, եւ ոչ որ թուով ամացն չափիցի։ Որով չափով չափէք, չափեսցի ձեզ։ Անձամբ յանձինս զանձինս չափեն (մեծացուցանելով զանձինս).եւ այլն։


Չբարիոք

adj.

unwell, ill.

NBHL (1)

Մի՛ հաւանիր օձին, որ զեւայն պատրեաց, զբարիոքն չբարիոք նմա ասացեալ. (Խոսր. պտրգ.։)


Չգոյ, ից

s.

nothing, not any thing, nought;
առ ի —է, for want of;
ի —է ի գոյ ածել, ի —ից հաստել, to create out of nothing.

NBHL (3)

Որ ի չգոյէ ի գոյ ածեր զամենայն։ Ի չգոյսն հաստեալ։ Զի ածն ի չգոյէ ի գոյ զչգոյսն. (Պտրգ.։ Նար. ՟Ի՟Թ։ Եզնիկ.։)

Պօղոս զամենայնիւ անցեալ զգոյիւք եւ զչգոյիւք. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Ըստ գոյին, եւ ոչ եթէ ըստ չգոյին». (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ը. 12.) իմա՛ որպէս դնի ի յն. ըստ այնմ՝ զոր ունի, եւ ոչ եթէ ըստ այնմ զոր չունի։


Չեպիսկոպոս, աց

s.

pseudobishop.

NBHL (1)

Յամենայն քաղաքս արիանոսս չեպիսկոպոսս յղէր։ Որ անուանեալք էին չեպիսկոպոսունս աղանդոյն արիանոսաց. (Բուզ. ՟Դ. 5. 8։)


Չեւ, չեւ եւս

conj.

not yet;
not till now;
չեւ տեսեալ, before seeing.

NBHL (2)

Մերթ՝ ըստ հոմաձայնութեան յունին, իբր Եւ ոչ իսկ. ոչ եւս. այնուհետեւ ոչ.

Թէ չէր երեւեալ հօրն արդարութիւն ի յերկնից, չեւ էր սկսեալ ճշմարտութիւնն ի յերկրէ. եւ թէ չէր խրախուսեալ մարդն ի յերկնայնումն, ոչ եւս էր սրբեալ. (Նար. կուս.։)


Չզարդ

s.

sorry plight, ill array.

NBHL (1)

Զգաստութեամբ, եւ մի՛ ընդողնելով. զի այն զարդ է, եւ միւսն չզարդ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Չէզոք, աց

adj. gr.

neuter, indifferent;
neuter.

NBHL (2)

ՉԷԶՈՔ. οὑδέτερον, μηδέτερον neutrum. Եւ ոչ մին յերկուց. անտարբեր. անխտիր. միջին ի մէջ ծայրից. ոչ աս, ոչ ան. ոչ այսպէս, ոչ այնպէս.

ՉԷԶՈՔ. Ըստ քերականաց՝ են ի մեզ այն անուանք, որ ոչ նշանակեն իրօք զարու կամ զէգ. իսկ ըստ յն. լտ. արաբ. եբր. եւ այլն, այն անուանք՝ որք ոչ ունին յանգ արական կամ իգական, այլ տարբեր։ Նոյնպէս եւ բայք՝ որ ոչ են ներգործական կամ կրաւորական, այլ անորիշ՝ առանց խնդրոյ սեռի.


Չէութիւն, ութեան

s.

the non-existent, the void;
cf. Չգոյութիւն.

NBHL (1)

Որ ասենն՝ թէ չէր իսկ, եւ ի չէութենէն իսկ եղեւ, զայնպիսիսն նզովեմք. (Եւագր. ՟Ժ՟Ը։)


Չէք, չէից

s.

non existing things, nullity.

NBHL (1)

Հարկահանս ոչ միայն զհարկառուսն կոչէ, այլ եւ զյափշտակօղս, որք մերկանային զժողովուրդն անիրաւ չէքուչեօք. զի ոչ զարդար հարկսն խոտէ, այլ զանիրաւ. (Գէ. ես.։)


Չինչ, չնչի

cf. Ոչինչ.

NBHL (1)

Որ ի չնչէ արար զմեզ աստուած։ Զի ըստ քեզ չքոտւոյգ եւ զչնչէն առակ օրինակաց մատուցանեմք։ Յորպիսի՛ չնչէն յանկերպարան միագոյն իրացս ծնանիմք։ Ի չնչէն եւ ի միագոյն եւ ի տկարէ մարմին զգեցեալ։ Եւ ի չնչէն տկարն այն գայ լինի նաւագործ. եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ը։)


Չլուեալ

adj.

unheard of.

NBHL (1)

Չլուեալ այնուհետեւ այր ընկերի բարբառոյ. (Ագաթ.։)


Չխանդաղատանք

s.

unfeelingness, inhumanity.

NBHL (1)

Անդ ճչիւն եւ վայիւն միայն է բարբառ, ողողանք եւ չխանդաղատանք. (Եփր. խոստով.։)


Չկամութիւն, ութեան

s.

unwillingness, ill-will.

NBHL (1)

Ի յատելութեան եւ ի չկամութեան առ թագաւորն պարսից է արքայն հայոց տիրան. (Բուզ. ՟Գ. 20։)


Չկայ

cf. Չկայուն.

NBHL (1)

Զի՞ այնչափ ծնգիցիմք ընդ չկայսս եւ ընդ չմնալիս. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)


Չկեցու, աց

adj.

lazy, idle, unoccupied, sluggish, slothful.

NBHL (1)

Անամօթից եւ չկեցուաց է կալն եւ ծաղր առնել զայնպիսի նշաւակութիւնս. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Չհամազգի, ազգեաց

adj.

of a different kind or species, not homogeneous;
— գործել, to neutralize.

NBHL (1)

Ամենայն կառք ի համազգեաց երիվարաց լծին. բայց միայն յայսց կառաց (չորից տարերաց)՝ որ ի չհամազգեաց լծեալ են. (Եզնիկ.։)


Չղջիկան, աց

cf. Չիղջ.

NBHL (1)

Ապա այնուհետեւ խորհի գիշերի ջղջիկանն։ Սատանայ նմանի գիշերոյ ջղջիկանի. (Լծ. եւագր.։)


Չմարթութիւն, ութեան

s.

incapacity.

NBHL (1)

Խօսեցարո՛ւք զխաղաղութիւն ընդ այնոսիկ, որ վասն չմարթութեան նոցա արգելէք դուք ի նոցանէ զբան բերանոյ ձերոյ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Չմիաբանութիւն, ութեան

s.

disunion, disagreement, variance.

NBHL (1)

Կարծեալն սակաւուք չմիաբանութիւնն ազատեցուցանէ յամենայն կարծեաց։ Մեղադիր լեալ չմիաբանութեան. (եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա. 1։)


Չմնալի

adj.

transitory, temporary, fleeting.

NBHL (1)

Զի՞ այնչափ ծնգիցիմք ընդ չկայսս եւ ընդ չմնալիս. (Ոսկ. փիլիպ.։)


Չյուսալի

adj.

unhoped for;
hopeless, desperate.

NBHL (1)

Եւ արդ զի՛նչ չյուսալի քան զմամոնայն կայցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Չնչին, չենոյ, չենոց

adj.

of nothing, of little value, puny, light, feeble, low, despicable, frivolous, futile, vain;
very little, small.

NBHL (1)

Որոց ոչ կամի՝ չկարեմք յաղթել, ոչ միայն արգաւորացն, այլ եւ չնչենոցն։ Չնչենովքն զմեզ աշխատ առնէ, եւ զմեծամեծսն հնազանդէ մեզ. (Եզնիկ.։)


Չոխակալ

adj.

cf. Անոխակալ.

NBHL (1)

Զխոնարհ, զչոխակալ, եւ զերկայնամիտ. (Ոսկ. մ. ՟Ա. 23։)


Չորակեաց

adj.

xerophagus, feeding on dried aliments;
very abstemious.

NBHL (1)

Էր այր պարկեշտ եւ չորակեաց (կամ չորակաց). մինչ զի յամենայն աւուրս պահոց անձէթ եւ անգինի էր սեղան նորա. (Հ. յնվր. ՟Ժ՟Դ.։)


Չորակերութիւն, ութեան

s.

nourishment composed of dried fruits, legumes or herbs, xerophagy;
vegetarianism;
rigorous abstinence.

NBHL (1)

Յայնմ աւուր սակաւ չորակեր լինել. (Մխ. դտ.։)


Չորաճաշակ

cf. Չորակեր.

NBHL (1)

Ստացաւ վարս խստակրօն, եւ ամենայնիւ (կամ յամենայնի) չորաճաշակս։ Չորաճաշակ գոլով յամենայն ի կեանս իւրում. (Ուռհ.։)


Չորային

adj.

dry, arid, waste.

NBHL (1)

Արարեալ էր իւր արգելանոց յայնմ չորային լերին։ Բնակէր ի չորային լերինն՝ որ կոչէր Ոքսիա. (Հ. դեկտ. ՟Ե.։)


Չորանուտ

adj.

dry, arid.

NBHL (1)

Յայնմ կղզոջ ոչ գոյր արմատ դալարոյ, բայց միայն ապառաժ չորանուտ. (Մեսր. երէց.։)


Չորեքաղեան

s.

cf. Չորեքաղի.

NBHL (1)

Որպէս զչորեքաղեան երգարանս տե՛ս դու զմեզ։ Ետ ի նա փոքրիկ չորեքաղի մի։ Չորեքաղւոյ ձայն հնչեաց ի մէջ եկեղեցւոյն. (Ոսկիփոր.։)


Չորեքաղի, ղւոյ

s.

tetrachord.

NBHL (1)

Որպէս զչորեքաղեան երգարանս տե՛ս դու զմեզ։ Ետ ի նա փոքրիկ չորեքաղի մի։ Չորեքաղւոյ ձայն հնչեաց ի մէջ եկեղեցւոյն. (Ոսկիփոր.։)


Սայրասուր

adj.

well pointed, sharp, cutting, piercing, trenchant;
— սուսեր, trenchant glave.

NBHL (1)

Մայրն՝ ուր խոցեցաւ յայնժամ ի նախատանացն սայրասուր սլաքօք. (Լմբ. համբ.։)


Սանդարամետական, ի, աց

cf. Սանդարամետային.

NBHL (3)

Երկոտասանիցն աստուածոց ... եւ սանդարամետականացն, եւ այնոցիկ՝ որչափ երկնային աստուծո մականուանել. (Պղատ. օրին. ՟Ը։)

Պատկառեմ ասել, թէ եւ ընդ սանդարամետականին կապեցաւ։ Յերկնայնոց եւ ի ստորնայնոց, եւ ի սանդարամետականաց մեռելոց. (Նար. ՟Խ՟Ը. ՟Կ՟Ե։)

Փրկիչն զլեգէոնն (ի խոզսն), եւ այնու խեղդեալ ի ծովն՝ սանդարամետականին մատնէր զնոսա. (Մագ. ՟Հ՟Է։)


Սանձաբեկ առնեմ

sv.

cf. Սանձակոծեմ.

NBHL (1)

Զայնպիսիսն իբրեւ զխռովարարս դարձուցանել եւ սանձաբեկ առնել արժան է. (Կանոն.։)


Սանձակոծ առնեմ

sv.

cf. Սանձակոծեմ.

NBHL (2)

Արարիչն ամենայնի բնաւորական իւրով քաղցրութեամբն սանձակոծեալ ընկրէ զբռնութիւնն. (Սարկ. շարժ.։)

Յորժամ երկուք սրտմտականն եւ ցանկականն սանձակոծիցին եւ վարիցին իբրեւ ձիք ի բանականէն, յայնժամ լինիարդարութիւն. (Փիլ. այլաբ.։)


Սանձակոծեմ, եցի

va.

cf. Սանձահարեմ.

NBHL (2)

Արարիչն ամենայնի բնաւորական իւրով քաղցրութեամբն սանձակոծեալ ընկրէ զբռնութիւնն. (Սարկ. շարժ.։)

Յորժամ երկուք սրտմտականն եւ ցանկականն սանձակոծիցին եւ վարիցին իբրեւ ձիք ի բանականէն, յայնժամ լինիարդարութիւն. (Փիլ. այլաբ.։)


Սանձակոտոր

adj.

breaking the reins, untameable, indomitable;
— լինել, to break loose, to break the bridle.

NBHL (1)

Ամենայնիւ սանձակոտորք եղաք իբրեւ զձին ամեհիս։ Պիտոյ է կառաւար եւ ուղղիչ՝ սիրոյն պատուիրանն. ապա թէ ոչ՝ սանձակոտոր լինի, եւ վայրապար ընթանայ. (Սարգ. յկ. ՟Է։ Շ. ՟բ. յհ. ՟Է։)


Սանձահարեմ, եցի

va.

to bridle, to curb, to check, to rein;
to subdue, to break in.

NBHL (2)

Ոչ սանձահարեսցէ զլեզու իւր։ Որ կարօղն է սանձահարել զամենայն մարմին իւր. (Յկ. ՟Ա. 26։ ՟Գ. 2։)

Յորկրամոլութենէ սանձահարեն զորովայնս. (Կլիմաք.։)


Սանձարարականն

s.

bridle-making.

NBHL (1)

Յոռի գոլ ասի սանձարարականն քան զձիականն։ Սանձարարականն սանձս միայն առնէ. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Սապատ, աց

s.

trunk, coffer, safe;
basket;
cf. Զուգեմ;
— ուղտու, camel's hump;
— ողին, hump, humpback, gibbosity.

NBHL (1)

Ձգեալ զձեռն իւր ի սապատակ զարդուց իւրոց, եւ զգօտին իւր առաքէր առ ագապիոս։ Զսապատակս ( ի լս. սնտուկ) զարդուցն տեսանիցէք ունայնացեալս ի զարդուցն. (Գէ. ես.։)


Սապատակ, աց

s.

casket;
handbasket.

NBHL (1)

Ձգեալ զձեռն իւր ի սապատակ զարդուց իւրոց, եւ զգօտին իւր առաքէր առ ագապիոս։ Զսապատակս ( ի լս. սնտուկ) զարդուցն տեսանիցէք ունայնացեալս ի զարդուցն. (Գէ. ես.։)


Սապատաւոր

s.

peddler, hawker, huckster, petty dealer.

NBHL (1)

Կրպակաւոր կամ սապատաւոր վաճառականքն։ Լինջի՛ր դու ընտիր սապատաւոր վաճառական՝ ընդունել զբարին, եւ յամենայն իրաց չարաց հեռանալ ի բաց. (Ոսկ. ՟բ. կոր.։ Կոչ. ՟Ղ։)


Սառիմ, եցայ

vn.

to freeze, to be frozen, to glaciate, to congeal;
— պտղոց, ծաղկանց, to be frost-bitten, nipped by the frost

NBHL (1)

Հիւսիս հեռի է յարեգական ջերմութենէ, եւ վասն այնորիկ սառեալ է։ Սառեալ են մեզօք. (Նար. երգ.։)