Definitions containing the research կական : 867 results

Սփոփ

s.

cf. Սփոփանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է *փոփ արմատից՝ զ սաստ-կականով, որ յետոյ դարձել է ս, յաջորդ փ ձայնի պատճառաւ. արմատը առանձին չէ պահուած, բայց նոյնը գտնում ենք (հ)ամ մասնիկով՝ ամ-փոփ բառի մէջ. հմմտ. նաև փոփոգել։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *takār ձևից. հմմտ. պրս. [arabic word] ︎ taγār «կարաս, սափոր», որից փոխառաւ-թեամբ չաղաթ. [arabic word] taqar «աման, պարկ» ևն. ընդարձակ տե՛ս թաղար բառի տակ, որ նոյնից նոր փոխառութիւն է։ Տակառապետ ենթադրում է պհլ. *takārpat, իբր պարս-կական մի տիտղոս, ինչպէս ունի Բուզ. դ. 46։-Հիւբշ. 251։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-


Սթար

s.

horse-trapping, caparison.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ

-Կազմուած է ս սաստկականով՝ թափ արմատից։


Սիկղ, սկեղաց

s.

shekel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։


Սինդոն

cf. Սնդոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. οινδών «հնդկական բարակ կտաւ վուշէ կամ բամբակէ». համարւում է ծագած Γνδός բառից՝ իբր հնդկական (Boisacq 866). որից փոխառեալ են նաև լտ. sindon «բա-րակ կտաւ, մուսլին», վրաց. სიდონი սիդոնի, სინდონი սինդոնի «բարակ կտաւ», ասոր. ❇ sidōna, քրդ. sindan «քօղ»։-. էջ 380։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։


Սող

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զօրապետ» Յհ. կթ. Յիշատ. որից սպասալարութիւն Յիշատ. աս-ւում է նաև ասպասալար, վրիպակով՝ սա-պասալար Ուռհ. (ստէպ). հայկական բար-դութեամբ կազմուած՝ սպայասալար Լմբ. առ լև։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «զօրագլուխ, զօրա-պետ» ՍԳր. Ագաթ. Եղիշ. որից սպարապե-տութիւն Ագաթ. սպարապետական Յհ. կթ. նոյն է նաև ասպարապետ Մծբ. Փարպ. որից ասպարապետութիւն Բուզ. իսկ հայկական բարդութեամբ է սպայապետ Կորիւն։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տիգ. սբըդmգ, Սվեդ. իւսբիւդիւգ, Ազլ. սպա՛յտmկ, Հճ. իսբիդօգ, Գոր. Երև. Ղրբ. սի՛պտակ, Տփ. սի՛պտակ, սի՛պտա. Մրղ. սիպտmկ', Շմ. սիպտmգ՝, Ալշ. Մշ, սիբդագ, սիվդագ, Վն. սիվտակ, Մկ. սվտակ, Սլմ. սըվտmկ', սըֆտmկ', Խրբ. բիդագ (<պիտակ<սպիտակ) «ճերմակ», իսկ Պլ. Ռ. իսբիդագ «յստակ՝ որոշ՝ պարզ երևա-ցող»։-Ստակ բառն ունին Պլ. ըսդագ. Սչ. ըսդ'ագ, Խրբ. սդագ ևն։ (Պլ. «ստակ» բառը, բացի ընդհանրապէս «դրամ» նշանակութիւ-նից, յատկապէս նշանակում է տաճկական փոքր մի դրամ, որ է փարա= ls կոպէկ, տճկ. aqče։ Ստակի և սպիտակի մասին աւե-լի երկար տե՛ս Թ. Աւդալբէգեան, Տեղեկ. Ինս-տիտ. 2, 51-53)։ Նոր բառեր են սպիտա-կուց, սպիտակուկ, սպիտակենի, սպիտակա-հատ, սպիտակահող, սպիտակաւուն ևն։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ռ, ու հլ.) «վարդ ծաղիկը» Իմ. բ. 8. Սիր. լթ. 17. որից վարդաբեր Գ. մկ. է. 12. վարդագոյն Բ-մկ 4. 28. վարդայատակ Եսթ. ա. 6. վարդենի Սիր. իդ. 19. լթ. 17. Վեցօր. 92. վարդենիք Ոսկ. մ. բ. 13. կարմրավարդ Տաղ. հազրե-վարդ Նար. տաղ. 471. վարդավառ Տոմար. Տօնաց. (այս անունը առած է իրար վրայ վարդաջուր ցանելու հին հայկական սովո-րութիւնից, որ յետոյ փոխանակուեցաւ պարղ օրով. համապատասխանում է Պարսից [arabic word] abrēzagān ևամ [arabic word] barazgān կոչուած տօնին, որ տեղի է ունենում Տիր = յունիս ամսի 13-ին, այն է Խեզգետնի արևադարձի չորրորդ օրը. մեզ նման այդ օրը Պարսիկները իրար վրայ վարդաջուր կամ պարզ ջուր են սրսկում)։ Նոր բառեր են վարդաբոյր, վարդախտ, վարդարան, վար-դափունջ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვარდი վարդի «վարդս ვარდიანი վարդիանի «վարդեղէն», ვარდის ზეთი վարդիս զեթի «վարդի ձէթ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «վարդի ծիտ, սո-խակ», სავარდი սավարդի «վարդարան, ա-ղօթքի համրիչ», სავარდე սավարդե «վար-դանոց», իմերել. vardi, թուշ. սվան. vard «վարդ», ուտ. վաովարթն ախսիբայ «Վար-դավառի տօն» (Քամալեան, Երկասիրութ. Ա. 161), կպդվկ. -βάρτι «վարդ», βαρτουβάρια, βαρτουβάρ, βερτουὲ «հոգեգալուստից մէկ շա-բաթ առաջ կատարուած տօն ծաղկանց՝ ճիշտ մեր Վինակի նման» (Karolides, Iλ. ουγϰρ. էջ 71, որ դնելով բառը φερω արմա-տից, համարում է բնիկ կապադովկեան և ո՛չ հայկական, որովհետև այս ձևերը ենթա-դրում են հյ. վարդաբեր և ո՛չ թէ վարդա-վառ), ուտ. վարթ «վարդ»։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։


Սոճի

cf. Շոճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Pictet 1, 233 ռուս. cоcнa ձևի հետ պրս. sōxtan «այրել» բառի մօտ։ Lag. Beitr. bktr, Lex. 21 çuč արմատից, իբրև զնդ. saočya «այրելի»։ Վերջին մեկնութիւնը Հիւբշ. 238 յիշում է ու մերժում։ Patrubány ՀԱ 1908, 246 հնխ. k'euo-«ուռչիլ» արմատից։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] saǰ «եբենոսի նման հնդկական կարծր մի փայտ»։ Բայց թուի թէ մի կապ կայ սոճի, փիճի, նոճի եռեակ ծառանուննե-րի -ճի վերջաւորութեան մէջ


Սուտ, ստոց

adj. s. adv.

false, untrue, lying, deceitful, fallacious;
falsehood, untruth, story, lie, fib;
falsely;
թեթեւ —, white lie;
innocent falsehood;
— երդումն, perjury, false oath;
— վկայ, false witness;
— քրիստոսք, false christs, antichrists;
ամենեւին —, absolutely false;
— խօսել, ասել, to tell untruths, to lie;
— առնել or ի — հանել, to contradict most flatly, to give the lie to, to shew the falsehood of, to deny, to gainsay, cf. Ստացուցանեմ;
ի — հանել զկայսրն, to deny the accusation made before the emperor;
եդաք — զյոյսն մեր, we trusted in lies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ. «ո՛չ-ճշմարիտ, կեղծ» ՍԳր. Եփր. ծն. Եղիշ. Փարպ. «ստութիւն» Սղ. ե. 7. «սուտ տեղը» Ես. իը. 15. Փարպ. որից ստել «սուտ խօ-սիլ» ՍԳր. սուտակ «ստախօս, ստող» Բուզ. գ. 5. սուտակասպաս «կեղծաւոր, շողոքորթ» ՍԳր. Ոսկ. եփես. սուտակասպասութիւն Ոսկ. բ. կոր. և մ. ա. 10, գ. 8. Եւս. պտմ. (գրու-ած սուտապասութիւն Տիմոթ. կուզ. էջ 256). սուտերդմնութիւն Բուզ. սուտապատում կամ ստապատում Ագաթ. Կորիւն. սուտքրիստոս ՍԳր. ստաբան Ա. տիմ. դ. 2. ստագիր Վե-սօր. ստադատ Բուզ. ստախօս իմ. ա. 11 Եփր. ծն. անսուտ Տիտ. ա. 2. Ագաթ. հա-նաաազասուտ Տիտ. ա. 2. Ոսկ. տիտ. եր-դըմնասուտ Յճխ. չսուտ Մեկն. ղկ. բանսուտ Յհ. ևթ. կրկնութեամբ՝ սուտմուտ Կոչ. 325 և սաստկական նախամասնիկով՝ սափասուտ Եզն. (տե՛ս առանձին)։


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «պարսկական կրօնը. 2. ա-ղանդ, սուտ կրօն» Եղիշ. ը. էջ 111, 123, 126 138. Խոր. Սեբ. 46. Կղնկտ. Ա. 138, որից դենադարձ Արծր., դենակորոյս Զենոբ. էջ 21 Օրբել. լթ. հրտր. Էմ. էջ 159, պարսկադեն Եղիշ. Պտմ. վր.։


Դենիմազդեզն

s.

Persian religion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սխալմամբ գրուած նաև դենիմազդէն, դենիմազդէք) (պարսկական կամ մազդեզական կրօնը» Եղիշ. է. էջ 102, ր. էջ 126,


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անկողին» Լծ. Կոչ. Նար. որից խշտի կամ մանաւանդ անեզաբար խշտիք «անարգ՝ խեղճ անկողին, գազանի որջ» ՍԳր. Ոսկ. եփես. ժգ. խշտեակ Ոսկ. ա. տիմ. Եղիշ. ը. էջ 113. գետնախշտեայ Մծբ. հողախշտի Նար. Խչ. Մաշտ. 658. ստորա-խըշտեցուցանել «իջեցնել, հանդարտեցնել» Տիմոթ. կուզ, էջ 31, իբր ստրկական թրգմ. յն. ϰατα-ϰοιμάω հոմանիշի (տե՛ս իմ Հալ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99). այս-տեղ է պատկանում նաև խշտել «հանգուցա-նել, օթեցուցանել, հիւրընկալել», որ գիտէ միայն ՓԲ։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։


Կաթ, ից

s.

drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի, յետնաբար ո հլ. իսկ ՆՀԲ և ՋԲ դնում են ի, ռ հլ). «շիթ, կալ-ւակ, կաթիլ» Իմ. ժա. 23. Սիր. ժը. 8. Ոսկ. մ. ա. 9. Եփր. ել. էջ 161. որից կաթ մի «մի քիչ, պուտ մը» Ոսկ. փիլիպ. ժե. էջ 518 (քնի համար ասուած). կաթել «կայլա-կել, ծորիլ» ՍԳր. Ոսկ. ես. կաթեցուցանել «ծորել» ՍԳր. կաթոգի կամ կաթոգին «սըր-տակէզ, անձկայրեաց, որի հոգին է կաթում սիրով» ՍԳր. Ագաթ. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. խանդա-կաթ Երգ. բ. 5. շողակաթ Տօնաց. Շար. կա-թուած «կաթկթիլը» Միք. բ. 11 (արդի գրա-կանում «անդամալուծութիւն, իջուածք». հմմտ. լտ. gutta, ֆրանս. goutte, թրք. dam-la, վրաց. წვეთი ծվեթի, գերմ. Tropi, սերբ. käplja, որոնք բոլոր նշանակում են «կաթիլ. 2. անդամալուծութիւն», համաձայն բժշկական մի կարծիքի, ըստ որում կա-թուածը յառաջանում է ուղեղից մի կաթիլ արիւն սրտի վրայ կաթելուց (Berneker 264). որից և կաթուածահար). սրտակաթ Սիր. լը. 20. կաթոտ «վաւաշ, սերմնակաթ» Խոր. Արծր. Մագ. սերմնակաթ ՍԳր. մա-ղասկաթ Ասող. մեղրակաթ Ոսկ. զտկ. մըշ-տակաթ Եփր. կողոս. 171. Ոսկ. տիտ. Մծբ. -իլ մասնիկով՝ կաթիլ, ո հլ. «շիթ, կայլակ» Ես. խ. 15. Առակ. իէ. 15 (հմմտ. տես-իլ) ևն. տե՛ս և կայլակ։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև ընգոյզ, անկոյց), ռ հլ. (ՆՀԲ ունի նաև ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ընկուզ» Ծն. խգ. 11. Թուոց ժէ. 8. Փիլ. ել. որից ընկոյզ արքայական «արքայակաղին» Յայսմ. ընկոյզ Հնդկաց «հնդկական ընկոյզ» Բժշ. ընկուզազարդ ՍԳր. ընկուզի «ընկուզի ծառ» ՍԳր. Վեցօր. 99. ընկուզաստան «ընկուզենիների պար-տէզ» Կոչ. 277. ընկուզուտ Խոր. պտմ. հռիփ. Երզն. քեր.-նոր բառեր են՝ ընկուզենի, հնդկընկոյզ, մշկընկոյզ։-Բառ. երեմ. էջ 193 ունի ղոյզ «ընկոյզ» բառը, որ միջին հայերէն գաւառական մի ձև պիտի լինի։


Զգենում, գեցայ

vn.

to clothe, to dress one's self, to put on one's back, to put on, to wear, to put on clothes;
— հանդերձ սգոյ, to put on mourning;
— հանդերձս ուրախութեան, to put on garments of gladness;
մի զգեցցի այր զգեստ կանացի, man shall not put on the garments of woman;
բարւոք զգենու, he dresses well, with taste;
մարմին —, to incarnate, to take on himself human nature;
— զարգարութիւն, to clothe one's self with justice;
to do good works;
փառս եւ պատիւ —, to clothe one's self with glory and honour;
զօրութիւն —, to clothe one's self with strength, to gather strength;
— զպատկեր ուրուք, to assume the appearance of another person, to resemble;
զգենում բանին զմարմին, cf. Մարմնանամ, cf. Մարդանամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն


Զիլ

s. mus. first string;
treble voice, soprano.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. արաբ. և պրս. քիւրաթ, խօ-րէ, խօյ, խօրտ, որոնց մէջ ստոյգ k միայն վերջընթեր բառը։ Böttich. Arica 19, 48 խօսելով յն. ϰίδαρις հոմանի-շե մասին, հաւանական է գտնում որ հյ. յ=t, իսկ եբր. [hebrew word] keter դնում է Արևելքից փոխառեալ բառ։ Lag. Ges Abhd. 207, 29 յն. ϰυρ-βασία «պարս-կական խոյր»։ Ուղիղ մեկնեցին միև-նոյն ժամանակ Müller SWAW 84 (1877), էջ 217 և Տէրվիշ. Altarm 25-76, որոնք համեմատում են հպրս xauda կամ զնդ. xaōδa և պրս. xod։ Canini, Et. étym. 200 յն. ϰάρα «գը-լուխ» բառի հետ. իսկ τιάρα փոխա-ռեալ է հայերէնից կամ փռիւգերէնից։


Կակազ, աց

adj.

stammering, stuttering, lisping.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ թրք. պրս. կէկէջ, քէքէչ։ Հիւնք. -յն. ϰύϰνος «կարապ» բառից։ Դաւիթ. -Բէկ, Բանաս. 1900, 28 կական, կանչել .*՝ ևն ձևերի հետ՝ հնխ. ga, gan արմա--տից։ Վերի ձևով Աճառ. ՀԱ 1899, 232 -Պատահական նմանութիւն ունին թռո-keke, kekeǰ, գնչ. kekes, պրս. kaj za bān հոմանիշները։

ԳՒՌ (dialectal) Երև. Կր. Տփ. կակազ, Ալշ. Մշ. կա-գազ, Ննխ. գազազ, բայական ձևով՝ Ախց. կակազէլ, Վն. կակըզել, Կր. կակըզէլ, Ոզմ. կակըցիլ, Մկ. կmկmզիլ. սաստկականը Արբ. Սչ. գագզդալ, Ննխ. զագրզդըվիլ, Սչ։ գըգրզդալ. Դվ. Երև. Ղրբ. կզկզալ, Մշ. կնգըզդալ, Սվ. գագուզ-գուգուզ (ա-նել), Տիգ. գզգզmլ, որից կզկզան «կա-կազ», կզկզացնել «կմկմալ»։-Հմշ. քէքէq՝ փոխառեալ է տեղական թուրքերէնից, որ թւում է թէ իր հերթին ձևափոխուած է հյ. կակազ բառի ազդեցութեամբ։


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ում. կաղամար «պարսկական դի-վիթ», Մշ. կաղամար, Պլ. Սչ. գաղամար, Ախց. Կր. կաղամպար, Ջղ. ղամբար։


Ցիր, ցրիւ

s. adj.

dispersion;
vast open space;
— or — եւ ցան, dispersed, scattered about, spread;
cf. Ցան;
ցիր ընդ ցիր լինել, to be dispersed, scattered about, spread over;
— եւ ցան մտօք absent-minded, distracted.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սփռուած, ցրուած» Ագաթ. Խոռ. «թափառական» Եփր. ծն. «թափթփած, և առնաև» Սեբեր. «անգայտ, նօսր, տարա-ծուած» Վեցօր. «ընդարձակ տեղ, տարա-ծեալ վայրեր» Բուզ. Նար. որից ցիր և ցան Կղնկտ. Յհ. կթ. Լծ. Եւագր. ցիր ընդ ցի։ Խոր. բազմացիր Նիւս. կազմ. ջրացիր Նար. 262. ցրել «ցրուել, քայքայել, փարատել» ՍԳր. Եզն. Կոչ. ցրիչ Փարպ. ցրումն ՍԳր. Ոսկ. ա. թես. Ագաթ. ցրօնք Խոր. ա. 5. Թը-րակ. քեր. ցիրապահակք Նար. առաք. 425 (չունի ՆՀԲ), ցրան «ջրից ցայտած կաթիլ-ները, ցալքուն» Պտմ. մծբ. 19. գնդացիր (նոր բառ)։ Այս արմատի սաստկականն է՝ ՉԲԻՒ Ճառընտ. Նչ. եզեկ. որից ցրուել ՍԳր. Զդիչ. Մանգ. ყրոփիչ Յհխ. Բրս. մրկ. ցրու ումն Վրդն. ծն. նոր գրականում գործածա-կան է միայն ցրուել, իսկ արևելեանի մէջ կայ նաև ցրել։

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. ցրվել, Խրբ. Կր. Մկ. Տփ. ցրվիլ, Մրղ. ցիրւըէլ, Պլ. Սեբ. ցի՛րուցան, Երև. Ջղ. ցրիվ տալ, Ախց. ցաքուցրիվ, ցրիվ տալ, Ղրբ. ցրէվ տալ, Շմ. ցիրէվ տալ, Ագլ. ցրայվ, շրջմամբ՝ Նբ. ցվիր «ցրուած», Ալշ. Մշ. ցվեր «ցրիւ», ցվրել «ցրուել», Երև. ցվրէլ, Վն. ցվրտել «ցրուել» (սաստկական)։ -Իսկ Տիգ. բ'էրանը ցրվիլ «հայհոյել»։-Նոր բառեր են ցրուկ, ցրուէքի, ցրվաթ, ցըրվըր-տել։


Փախ

s.

flight;
— ի —, running away.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փախուստ, փախչիլը» ԱԲ. որից փախ ի փախ Գնձ. փախչիլ, փախնուլ ՍԳր. Ոսկ. փիլիպ. փախուցանել ՍԳր. Փարպ. փախուստ ՍԳր. Եւս. քր. փախուցիչ Ոսկ. մտթ. փախչութիւն «փախուստ» Եփր. հա-մաբ. 159. փախստական ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. փախստեայ ՍԳր. Կոչ. յետնա-բար կայ փախատ «փախստական» Կղնկտ. հրտր. Շահն. Ա. 290 (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. 37). գրուած է և փաղ-չիլ Վրդ. ադ. 106։ սաստկական ձևն է զը-փախչիլ (սխալ գրուած զփաղչիլ) Վեցօր.։


Փաղղոս

s.

Phallus;
penis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև փաղոս, փալ-լոս), ի-ա հլ. «առնի անդամ» Ածաբ. յյտ. Նոնն. 7, 71. որից ուղղափաղղոս Նոնն. 7, ուղղափաղոս կամ ուղղափալլոս Ածաբ. յայտ. կողմնափաղղոս Նոնն. 7, փաղղական (սխալ գրուած նաև փաղաղական) «տռփա-ևան, ցանկական» Անկ. գիրք նոր. կտ. էջ 458։


Փանդուրակ, այ

s.

son of a carpenter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, գրուած է նաև փակդո-րակ, բանթորակ. Յիսուսի հայր համարուաձ մի անձի անունն է և սխալմամբ կարծուաձ է թէ նշանակում է «հիւսն». երկու անռամ գործածում է Եղիշ. բ. «Ի կնոջէ ումեմնէ ծնաւ, որում անուն էր Մարիամ և առն նռ-րա Յովսէփ, այլ ճշմարտութեամբ բանթո-րակայ ուրումն եղեալ նա որդի յանկարգ խառնակութենէ». (Եղիշ. տպ. Թէոդոսիոյ, էջ 36. պարբերութեանս վերջի մասը սա-կայն չի գտնւում ուրիշ օրինակների մէջ և անշուշտ կրճատուած է պարկեշտ գրչագը-րողների ձեռքով). «Թողեալ զՅիսուս Քրիս-տոս զփրկական անունն, փանդուրակայ որ-դի անուանես» Եղիշ. մատ. էջ 29։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առմատական ձևով՝ Երև. Տփ. փուլ գալ, Ջղ. փու գ'ոլ, Շմ. փոզ կ'mլ, Գոր. Ղրբ. փօլ գ'mլ, Ագլ. փէլ գիւլ.-բայա-կան ձևով՝ Սչ. փլել, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. փլիլ, Սվեդ. փլչիլ, Ռ. Տփ. փլչիլ, Զթ. փը'լչիլ, Հճ. փmլցmնել, Սլմ. Վն. պլել, Մկ. պլնիլ, Մրղ. պիլվէլ, Այշ. Բլ. Մշ. բ'լել, Ախց. բ'լչիլ, Ննխ. բ'լչէլ, Երև. Տփ. բլիլ, բլչիլ, Կր. բլչիլ, Հմշ. բլուշ։ Նոր բառեր են փլանք, փլեկ, փլից, փլզուն, փլոտ, փլուկ, փլմուն, փլուք, փլփլիլ, փլփլկիլ, փլշկիլ, փլչտիլ, փլշտուկ, փլրտիլ, փլփլուկ ևն։ Այս արմատից է նոյնպէս գւռ. փլխիլ, շրջմամբ փխլիլ, սաստկական փլխորիլ «ձուն, ծիրա-նը ևն ընկնելով փշրուիլ՝ ճխլուիլ». հմմտ. «Վազեալ հաւ մի ի գոգ նորա ձու արկանէր և կիթն հոլովեալ ի գոգոյ նորա յերկիր ի բաց փլանիւր» Պտմ. աղեքս. էջ 12։


Փոքր, քու, քունք, քունց

adj.

little, small;
few;
inconsiderable, trifling;
minor;
— ինչ, — մի, somewhat, a little;
փոքու իմն, in few;
almost;
յետ փոքու, զկնի փոքու ինչ, յետ — ինչ, shortly after, in a short time, shortly;
ի փոքուստ, from small matters;
ի փոքուն, in small things;
ի փոքուստ or փոքրուստ, in infancy, yet young;
— —, առ — —, ըստ փոքու փոքու, առ ի — —, by little and little, little by little, by degrees, insensibly;
— մի յառաջ, shortly before;
— մի եւս՝ եւ, — միւս եւս, — ինչ՝ եւ, little was wanting, there was little wanting to, almost, nearly;
— միւս եւս եւ անկանէի, I was very near falling in;
— մի եւս սասանեալ էին ոտք իմ, my feet were near sliding;
— ինչ համարել, վարկանիլ, — իմն թուիլ յաչս, to hold as trifles, to consider as insignificant;
ի փոքունս յարեալ հայիլ, to stand upon trifles, to lay much stress upon things of no importance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. phuku-ձևից, որ տուել է հյ. *փուքու, տարանմանու-թեամբ փուքու, որից փոքր։ Հնխ. արմատն է pok, pou, pu «փոքր, քիչ», որ -ko-, -ro-, -lo-մասնիկներով աճած ձևի տակ երևում է հետևեալ բառերի մէջ. լտ. paucus «ռեւ» paulus, paullus «փոքր, տկար», pauxillus «շատ փոքրիկ», pauper «աղքատ», paryus «փոքր», parum «շատ քիչ», յն. παυβος «սա-կասութիւն, փոքր, կարճ», նաև գոթ. fawai, հբգ. fao. fō, fōh, անգսք. féa, անգլ. few, հհիւս. fár «քիչ, սակաւ»։ Հնխ. pōu-առ-մատի տաստկականն է (ըստ Ernout-Meillet 707) phau-, որից է յն. φαῦλος «ցածրո-


Քակ, ք

adj. s.

unsewed, ripped, disjointed, separated;
separation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժանում, անջատում կամ բաժա-նեալ, անջատուած, զատուած» Ոսկ. մ. գ. 26. Նանայ. որից քակել «բաժանել, իրարից ջոկել. 2. աւրել, քայքայել. 3. ջնջել, ցրուել, մէջտեղից հանել» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. մ. քակիչ Մագ. Երզն. մտթ. քակումն Փարպ. քակուտ «խախուտ» Եփր. համաբ. 55. ան-քակ Ել. լթ. 21. Սեբեր. Ոսկ. մտթ. Ագաթ. անքակութիւն Ագաթ. կողաքակ Բուզ. դիւրա-քակ Կոչ. 90. ծնօտաքակ Զքր. կթ. դժուա-րաքակ Փիլ. սաստկական տ մասնիկով՝ քակ-տել «քակել, քանդել, քայքայել» ՍԳր. քակ-տումն Թուոց ե. 21 ին։


Քակոր, ոյ

s.

animal excrement, ordure;
— արջառոյ, cow-dung, manure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kakka-«քաք» մանկական բառից՝ -որ մասնիկով. ժառանգ-ներից են պրս. [arabic word] kaka, [arabic word] kaki, յն. ϰαϰϰη, միռլ. cacc, քիմր. cach, բրըտ. cac'h, քորն. caugh, ռուս. кака (գոյականի նշա-նակութեամբ), լտ. caco, cacare, յն. xаϰϰаω, մեռլ. caccaim, ռուտ. какать, աբգ. kakken (բայական ձևով) ևն։ Նախաձևի կրկնակ k ձայնը պահած են յն. իռլ. լեզուները, բայց հայր կրկնակ թաղաձայն չընդունելով՝ վե-րածել է (Pokorny 1, 336, Ernout-Meillet 121, Walde 104, Boisacq 395)։ Մեր. բառի երկրորդ և առանց մասնիկի ձևն է քաք, որ տե՛ս առանձին։ Քաք և քակոր բառերի կա-պը հաստատում է նաև Ղրբ. քա՛քուռ, որի մէջ -ուռ մասնիկի համար հմմտ. ծակ-ուռ։


Քահանայ, ից

s.

priest, clergyman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները ստուգաբանում են քաւել կամ քահել «տտոնել» բայից. հմմտ. Քահա-նայ՝ ըստ մերումս պատշաճեալ լե-զուի՝ մաքրող կամ սրբիչ անուանի (Լմբ. մատ. 135). Այլ է արբելն քահանային և վասն այսորիկ թարգմանի անուն նո-րա մաքրող (Լմբ. մատ. 433). Սրբու-թիւն հայցէ, քանզի քահանայ է, որ թարգմանի մաքրող կամ սրբող (Լմբ. մատ. 503). Ըստ հայկական բառին քա-ւիչ ստուգաբանի կամ հարկանող (Միխ. աս. 538). Երէցն աւագ կոչի և քահա-նայն՝ առաջնորդ (Եփր. քրզ.) Քահա-նայն քաւիչ թարգմանի (Տաթև. ամ. 308)։ Նորերից նախ Schroder, Ihe-saur. 46, 383 քաղդ. ասոր. ձևից փո-խառեալ։ Klaproth, As. pol. 104 ա-րաբ. kāhin ձևի հետ։ ՀՀԲ քահէ նա. այսինքն քաւէ նա։ Ջրպետ, Քերակ. 69 սխալ է համարում դնել տեմական, ո-րովհետև հայ բառը մեկնւում է միայն քան (քաւել) -ան-այ։ Սեմականից են


Քան

prep. conj.

more than, more, under, beneath, over;
as, as well as, as much as;
or;
—եթէ, —թէ, that;
more, than;
անդր —, further, beyond;
ոչ ոք — զնա, no one but he;
առաւել -զե րեսուն եւ հինգ ամք են իմ, I am more than thirty five years old;
զքեզ ըն տրեաց -զազգս ամենայն, he chosed thee before all the nations;
պատրաստ եմք մեռանել —անցանել ընդ օրէնս հայրենիս, we are ready to die, rather than violate our country's laws;
հասաւ — զամենայն սուր, much keener than any other sword;
ո՛րքան քաղաղութիւն է ի տունս շինականաց — ի տունս թագաւորաց, when will peace reign alike in the cottage and in the palace !.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առւ. Ախզ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. ՍԱչ. Տփ. քանի, Մշ. Տիգ. քmնի, Մղր. քա՛նէ, Ղրբ. քա՛նըէ, Զթ, քանը՛, Վն. ք'անի, Արշ. Սլմ. ք'mնի, Մրղ. ք'mնի, ք'անը՛, Մկ. Սվեդ. ք'mնը՛, Հմշ. քօնի, Ասլ. քնի, Յղ. քնէ, Ազլ. քնա՛.-Ակն. քանի իւր, քանուր «քանի որ, որովհետև».-Հին հայերէնի քան զ-ձևի դէմ ունինք Ագլ. Ջղ. Տփ. քանզ, Տփ. քանս, Ագլ. Հւր. Սչ. քանց, Մշ. քանծ, Տփ. կանց, ղ'անց, Մկ. ք'mնց, Ջղ. քանջ, Վն. չանձ, Ջղ. քինչ (< քան ինչ), Ալշ. Բլ. Խրբ. Մշ. քընց, Մշ. քընծ, Սեբ. քընձ, Մշ. խընծ, Բլ. Մշ. խընց, Բլ. կըց, Ալշ. քըճ.-կրճատ՝ Պրտ. քըզմէզ, քըզ-քէզ «քան զմեզ, քան զքեզ».-էնկ. թռռա-խօս հայոց մէջ ծծկ. քանի՞ «քանի՞»։-Նոր բառեր են քանինոց, քանիանոց, քանիսա-նոց, քանիկան, քանիկական, քանո՞ւմ։


Քաշտի

s.

ship.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Վէգ, վիգաց

s.

dispute, debate, contest, discussion, variance, contestation, quarrel, wrangling;
ի — գալ ընդ ումեք, to dispute or wrangle, to debate, to contest, to discuss;
knucklebones, cockal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

յետոյ Scheftelovitz KZ 54 (1927), էջ 232 և 244 հյ. վէճ բառի հետ միասին կցում է ռուս. визтъ «ճիչ, կական», գոթ. swiglō̄n, հբգ. swèglon «փչել» բառերի հետ։


Վէճ, վիճից

s.

quarrel, controversy, litigation, contention, difference;
cf. Վէգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Müller SWAW 42, 255 հմմտ. սանս. vič, viveka։ Lag. Arm. Stud. § 2143 լտ. per-vic-ax «յամառ»?-Հիւնք. վէգ «վէճ» բառից։ Scheftelowitz KZ 54 (1927), 232, 244 վէգ բառի հետ միա-սին ռուս. визrъ «ճիչ, կական», գոթ. swiglōn, հին բ. գ. swèglon «փչեւո։ Nyberg, Hilfsb. 2, 15 իրան. *vaiča ձևից, որ գտնում է պհլ. aparvečih «յաղթականութիւն», aparvēc «յաղթա-կան» բառերի մէջ։ Բայց «կռիւ» և «յաղ-թութիւն» նոյն բաները չեն։


Փափուկ, փկի

adj. adv.

delicate, soft, dainty, voluptuous;
delicious, tender, nice, exquisite;
charming, gentle, graceful;
holy, sacred;
—ս, delicately, tenderly, gently;
— ախորժակ, fine taste;
— խիղճ, tender or scrupulous conscience.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կակուղ, մատղաշ. 2. գիրգ. քնքոյշ, նազուկ մեծացած. 3. ազնիւ, նուի-րական՝ սուրբ կամ հանգստեան օր» ՍԳը. Ագաթ. Եփր. թուոց. Փարպ. որից փափկա-նալ ՍԳր. Եփր. ծն. փափկացուցանել Յոբ. լգ. 25. փափկական Ագաթ. փափկակեաց Վեցօր. փափկասուն Առակ. իթ. 11. Բա-րուք. դ. 26. Ոսկ. եփես. ժգ. փափկոց «ու-ղեղի փափուկ մասը» Տաթև. հարց. 242 (չունի ԱԲ), փափկանկատ, փափկանկատու-թիւն (նոր բառեր)։


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 181 յն. ἀποϑήϰη «շտեմարան, աւանդատե-ղի»։ Bugge, Beitr. 21 լիթ. spécziu, spesti, լեթթ. špeets «պար մեղուաց» բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բանաս. 1899, 250-1։ Մէյյէ (անձնա-կան) բառս համարում է անշուշտ փոխառեալ իրանեանից, բայց ո՛չ վերի ձևից, որովհետև սանտ. petāka հընդ-կական բառ է և ո՛չ թէ հնդիկ-իրանե-ան։ (Արգելք չկայ որ բուն հնդկական մի բառ փոխառութեամբ անցած լինէր Պարսից, ինչպէս օր. փիղ)։ Պատահա-կան նմանութիւն ունին վրաց უუჯკარი փուտկարի, ինգիլ, futkar, լազ. putoji, putuǰi «մեղու»։


Փետուր, տրոց

s.

feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «փետուր, թեպուր» Պիտ. Մխ. առակ. որից փետրալից Ոսկ. փիլիպ. 370 (չունի ՆՀԲ). փետրամօրուս Խոր. աշխ. փետրիկ Մագ. նորափետուր Ես. խ. 31. Ոսկ. մ.բ։ 7, 25 և Փիլիպ. Կոչ. լուսափետուր Ագաթ. ոսկեփետուր Արծր. Երզն. Մաղաք. աբ. գրուած է փայտուր Վրդ. բար. 103. ռամկական ձևով թեպուր ԱԲր. կրետ. 43, 44, 72, Բառ. երեմ. 117, Վրդն. առկ. 36 թեպրիկ «փետուրիկ» Շնորհ. առ. թեպրել «ճեպռել» Բառ. երեմ. էջ 118։ Նոր բառեր են փետրաթափ, փետրափոխութիւն։


Փղձուկ

s.

inclination to weep, emotion;
spleen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ փղձկիլ «սաստկականն մղձկե-լոյ. նեղսրտութեամբ շարժիլ մաղձի. հեղձամղձուկ լինել», իսկ փղձուկ «ար-մատ փղձկելոյ, ի փուղձ բառէ, իբր կակուղ, մեղկ և ի մղձուկ»։ Հիւնք. բըղ-խիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի չաղաթայ. [arabic word] puxsamlaq «լաց լինել»։


Փղոմոս

s. bot. mullein, shepherd's-club, torch-weed, verbascum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բժշկական մի խոտ է, եզան ագի, խռնդատ, ձկան մահարար, լտ. yer. bascum, ֆր. molène». մէկ անգամ ունի Վեցօր. 186 (Երթայ խլէ զարմատ մի. որ անուանելով կոչի փղոմոս). ուրիշ վկայու-թիւն չկայ։


Փոճոկ

cf. Փեճեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սրանի՞ց են փեճկել Տիգ. «տրորե-լով մանրել», սաստկականը փեճկռտել Տիգ., նաև փեճկել Խն. Խրբ. ճեպկել Խն. «փետել, փետրատել, փեթռտել», իսկ Kivola2 320 ունի պեճկել և ճեպկել «փետրատել»։-Բա-ռիս վստահելի ներկայացուցիչն է Շմ. պի-ճmգ' «կճեպ, կեղև»։