Your research : 169 Results for տի

Entries' title containing տի : 901 Results

Ստիքերոն

• , ի-ա հլ. «ոտանաւոր, տաղա-չափեալ գրուածք» Եւթաղ. 155, որ և գրուած ստիքէրոն Կամրջ. ստիքերովն Կոչ. 70. ստե-քերոն Կներ հաւ. 252. ստիքիրոն Տօնակ. Կնիք հաւ. 99. ստիւքիրոն փ. Սոկր. 338. Նխ. յոբ. ստիքիոն Կնիք հաւ. 256. ստիքիռա Սոկր. 338. ըստիկիր ՀՀԲ.

• = Յն. στιχηρός, չեզ. στιχηρόν «ոտանա-ւոր չափով գրուած», որից նաև վրաց. სტიკა-რონი ստիքարոնի «եկեղեցական երգ». ծագում է στίχος «շարք, ոտանաւորի տող» բառից, որ տե՛ս յաջորդ բառի տակ։-Հիւբշ. 381։


Definitions containing the research տի : 2865 Results

Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

• =Կազմուած է առ նախդիրով *ոյգ արմա-տից, որ առանձին գործածուած չէ և նշանա-կում է «ոյժ, զօրութիւն». փոխառեալ է իրա-նևանից. հմմտ. զնդ. aogah-, aogo, aogarə «ոյժ, զօրութիւն» (Bartholomae, 38, 39)։ Ջանդիկ բառի երկրորդ ձևն է aojah-, որ տա-լիս է պհլ. ōǰ, ōž և սրանից էլ հյ. ոյժ. ճիշտ այսպէս էլ զնդ. aogah-պիտի տար պհլ. *ōg. որ աւանդուած չէ և սրանից էլ հյ. *ոյգ։ Եր-կու ձայների (ոյժ և ոյգ) լծորդութեան հա-մար հմմտ. տուժել և տուգանք, երկուսն էլ իրանական փոխառութիւն։ Ըստ այսմ առոյգ բառի կազմութիւնը այնպէս է՝ ինչպէս ա-ռողջ։-Աճ.

• կայտառ մարմնով, որ և թրք. առըղ» (սակայն թրք. առըղ նշանակում է «նի-հար, ազազուն»)։ Թաղիադեան, Առաջ-նորդ մանկանց, էջ 47արուգ բառի հետ կցում է հնդ. ուգ «շաքարեղէգի ծաղիկ» ձևը։ Lagarde, Urgesch. 356 լտ. au-gus-tus ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 105 սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaxš, յն. αύζω, լտ. vigere, augere, գոթ. vakslan ևն ձևե-րի հետ՝ հնխ. vag, vaks «աճիլ, զօրանալ, օգնել» արմատից՝ ցեղակից հյ. օգնել, զօրաւիգն, օճան, օժանդակ, օժիտ և վաշխ բառերին։ Karolides տե՛ս արի բառի տակ։ Հիւնք. արուգ «նիհար» բա-ռից։ Աճառ. Բանասէր 1899, 252 իբր առ+ոյգ, ոյժ բառից գ-ժ ձայների լը-ծորդութեամբ։ Վերի մեկնութիւնս ըն-դունում է նաև Meillet (անձնական)։


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

• (ո և ի-ա հլ.) «գետակ», վտակ. 2. ջրի ճամբայ, անցք, փոս, երակ». առ հասա-րակ յետին. հներից ունինք հետևեալ վկա-յութիւնները. Առուս աղբանոցաց (Ոսկ. մ. գ. 4). Զառոա տղմոյն ձգել (Ոսկ. յհ. բ. 30), Մեծութիւն թէ առուով գայցէ (Սաղմ. կա. 11). առաջին երկուսի մէջ առու «անցք» նը-շանակութեամբ է, երրորդի մէջ՝ թէև յն. հա-մապատասխան հատուածը ունի «հոսեսցի» (իέη), բայց հայերէնը դարձեալ «անցք» նշանակութիւնն ունի։ Նոյն իմաստով են նաև առուահանք «ջրանցք, քանքան» Եւս. պտմ. բ. 6, էջ 89, առուամէջք «ակօս, նեղ անցք» Թուոց իբ. 24. Ագաթ. ըստ այսմ առու «գե-տակ» նշանակութիւնը հնից աւանդուած չէ, որչափ թոյլ են տալիս ենթադրել ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները. ուստի և յայտնի չէ թէ առու բառի նախնական նշանակութիւնը կա-պուած է հոսելո՞ւ գաղափարի հետ, թէ փորե-լու, անցնելու։

• = Եթէ բառը նախապես կապուած էր հո-սելու գաղափարի հետ, ծագում է հնխ. *sru «հոսիլ» արմատից. նախաձևը կարող է լինել *sruyós եամ *sruyá և կամ *srutis, որոնց երեքն էլ հաւասարապէս տալիս են առու. հմմտ. սանս. srávati «հոսիլ», sruti-«հո-ռում». srótas «հոսանք, գետ, երակ, ելք. բացուածք», հպրս. rauta «գետ», պրս. »օ︎ rōd, քրդ. ru, յն. ῥυτός «հոսուն», ῥύσις «հոռում». ῥόfος «հոսանք», հոլ. struya «հո-սանք. հեղեղ», o-strovú «կղզի», հիսլ. straumr և գերմ. Ström «հեղեղ, հոսանք». լիթ. sravlu, sravêti «հոսիլ», srava «հո-սանք», հիռլ. sruth «գետ», srualm «հե-ղեղ» ևն։ Առու բառը այս պարագային ծագմամբ նոյնանում է հյ. առոգել, ոռոգե բառերի հետ, որոնց համեմատութիւնը տե՛ս վերը։-Իսկ եթէ բառը նախապէս կապուած էր փորելու և կամ անցնելու գաղափարի հետ, այն ժամանակ վերի մեկնութիւնը ուղիղ չէ և առու չունի կապ ո՛չ ոռոգել բառի և ո՛չ sru արմատի հետ, ինչպէս կարծում է Հիւբշ. 42Ո։ Ըստ իս հաւանական է առաջինը և առու հա-մապատասխանում է ճիշտ սանս. srδtas «հո-սանք, գետ, ելք, բացուածք, երակ» բառին։

• Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. arga բառի հետ։ ՆՀԲ լծ. յն. ῥύας «վտակ, հեղեղ», լտ. rivus «առուակ», թրք. ərmaq «գետակ»։ Canini, Etud étym. 78 սանս. f «հոսիլ»։ Տէրվ. Նխլ. 57. 65 հնխ. ars արմատից, որից նաև սանս. arš և հլ. արշաւել, առու(=արհ, արշ) ևն։ Նոյնպէս Müller, Armen. VI, իբր սանս. ars-, յն. ἂρσην «արու»։ Մառ ЗВО 5, 318 զնդ. āδu «գետակ»։ Հիւնք. լտ. arula «բագին»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ Bugge IF 1, 452, որ չի ընդու-նում Հիւրշ. 421։ Bugge, Lykische Stud. 1. 13 գտնում է նոյն հյ. բառը Լիւկիոյ "Ἀρυϰανδα քաղաքի և Arycan-dus գետի անուան մէջ։ Գաբրիելեան ՀԱ 1910, 365 հլ. առատ, յորդ և յն. Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ari «հոսիլ», arla «գետ», uru «հոսանք», էջ 423 օսմ. arəg «առուակ», չաղաթ. arlk. arna։ Պատահական նմանութիւն ունին եբր. [hebrew word] yəōr, եգիպտ. yoor

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից

• այսպէս նաև Հիւբշ. 108 կասկածով։ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 467 զնդ. spaka «շնիկ» պրս. isba [arabic word] «շուն», յգ. [arabic word] isbagān «շներ»։ Այս մեկ-նութիւնը շատ ուղիղ պիտի լինէր (հմմտ Հերոդոտոս Ա. 110 σπάϰα τὴν ϰνα ϰαλζουσι οί Νήδοι Մարք զշուն սպակա


Ասպատակ, աց

s.

straggler, marauder;
inroad, incursion;
— ծովու, corsair, pirate, sea-robber;
— առնել՝ դնել՝ տալ՝ արձակել՝ սփռել, to go marauding, to infest, cf. Ասպատակել, cf. Արշաւել.

• , ի-ա հլ. «ձիով արշաւանք կամ յարձակում. 2. ձիով արշաւող, յարձա-կուող» ՍԳր. Եւս. քր. Բուզ. դ. 58. Ոսկ. ես. ոճով ասւում է ասպատակ գծել, տալ, սըփ-ռել, արձակել, առնել «արշաւել». նոյն ար-մատից են ասպատակաւոր Յոբ. ա. 17. Եդիշ. ասպատակել ՍԳր. ասպատակի կամ յաս-պատակի «արշաւակի» Վեցօր. 153, 16Ո դիւրասպատակ ԱԲ. նոր բառեր են ծովաս-պատակ, ձիասպատակ։ Ըստ ԱԲ կայ և աս-պատ «ասպատակ», որ անշուշտ մի յետին ձև է, ուր ակ սխալմամբ նուազական կար-ծուելով՝ ջնջուած է։


Ասպար, աց

s.

shield, buckler.

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։

• Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քերակ. 1815, 314, որ փոխառեալ է դնում պրս. սիփէր ձևից։ ՆՀԲ «լծ. յն. ἀστίς, պրս. ևսփէր, սիփէր, հյ. պատսպար և հովա-նի»։ Ուղիղ են նաև Muller SWAW 42, 253 և Justi, Zendsp. 303։-Jensen ՀԱ 1904, 184 հաթեան արձանագրութեանց մէջ գտնելով ..ri կամ ...ar «մահան» ձևոմ մի բառ, կարծում է թէ մեր աս-պարն է և չի ընդունում որ հայերէնը ի-րանեանից փոխառութիւն լինի։


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

• = Պհլ. asprēs, aspras, asp(u)ras «ձիար-ձակարան, հրապարակ», պրս. [arabic word] asbrez, aspres, asprēz, aspras, aspraz, aspares, as-parēš, siparēš «ձիարձակարան», կազմուած asp «ձի» և պրս. rēxtan, ներկ. rēzam «հե-ղուլ, թափել» բառերից. վերջինը պիտի նշանակեր նաև «վաղել, ընթանալ» հմմտ. հյ. թանալ և ընթանալ, աշխ. վազել «հոսիլ և ընթանալ», զնդ. taē «վազել, արշաւել և հոսիլ»։ Իրանականից փոխառութիւն է և ասոր. [syriac word] ︎ asprisā «ձիարձակարան, կրկէս»։-Հիւբշ. 109։


Ասպուզան

s. bot.

s. bot. marigold.

• «մի տեսակ լեռնային գեղե-ցիկ ծաղիկ» (psyllium ըստ Շէհրիմանեանի և Տիգրանեանի՝ էջ 16, soldanelle ոստ Նս. րայր, Բառ. ֆր. mélilot bleu ըստ Ո.ղուրի-կեանի, տե՛ս ԳԲ էջ 175 և 1405) Մխ. առակ. Համամ. քեր. 258= Երզն. քեր. Վստկ. 142 միևնոյն բառն է ասպազան Ագաթ. տպ. 1909, էջ 331 (ուր երկու ձեռ. ունին նոյնպէս ասպուզան). աւելի յետին հեղինակներ գրում են՝ ասաացալ ԱԲ, ասբօսան Դաւ. սա-լաձ. (այլ ձ. սապուսան), ասպոնան Բժշ. ասպուզանուկ Բժշ. ամէնից ուղիղ ձևն է աս-պուզան, որից ու=ա տառերի շփոթութեամբ յառաջացել է ասպազան գրչութիւնը՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 3 և Բանաս. 1901, էջ 101։


Աստ

adv.

here, in this place;
— է, he or it is here;
— եւ անդ, here and there, this way, that way.

• Karolides 98 հյ. աստի «հաստատուն» կցում է կպդվկ. στί, στή «յատակ, գե-տին» բառին (Γλωσσ. συγϰριτ.)


Աստակոս

s.

lobster.

• «խեցգետին» Նեմես. էջ a0 ուրիշ տեղ չէ գործածուած։

• = Յն. ἀαταϰός «խեզգետին», որից փոխա-ռեալ են նաև լտ. astacus, թրք. cstaqoz, ռմկ. բստախոզ։ Յոյն բառը յառաջանում է ἀσταϰός ձևից և ծագում է ὄστέον «ոսկը», ὄστραϰον «խեցի», ὄστρεον «ոստրէ» բառերից (Boisacq 90-91)։


Աստառ, աց

s.

lining.

• (յետնաբար ի-ա հլ. հմմտ. աս-տառօք Կանոն. էջ 1005) «հագուստի ետևի կողմը դրուած շորը» Կանոն. էջ 105, Վստկ. 119, Վրդն. սղ. ճը, էջ 371, հնից ունինք ան-աստառ «առանց աստառի» Կիւրղ. թագ։

• -Պհլ. *astar, որ աւանդուած չէ, բայց հաստատւում է հայերէնի հետ պրս. [arabic word] astar «աստառ» ձևի միջոցով. ծառում են sty «սփռել, տարածել, փռել» արմատից. հմմտ. սանս. astara «ծածկոց, գորգ, անկո-ղին, շոր» (ինչպէս նաև հյ. սփռել և սփռոց). պարսկականից փոխառեալ են նաև քըռ. [arabic word] astār. թրք. astar և սրանից էլ նյն. ἰσταρύνω «աստառ քաշել», սերբ. hastar «աւստառ»։-Հիւբշ. 110։


Զիստ, զստի, իւ, ով, ից

s.

thigh;
haunch;
— կենդանեաց, leg;
— կամրջի, stern;
— նաւու, keel of a ship.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ. «նստոյ տեղից մինչև ծունկը եղած մասը» ՍԳր. Փիլ. Խոր., «նաւի նստարան», Նար., որից՝ զստափոկ «կաշիէ վարտիք» Վրդն. դան. դ. էջ 252, զստիկ «փոքր զիստ». ԱԲ, զստոսկր (նոր բառ).-ըստ ՆՀԲ կայ նաև ռմկ. յգ. զստուի ձևը (Վստկ.), ինչպէս ու-նինք աչուի, ճռուի ևն, բայց ըստ իս այս բառը պէտք է կարդալ զոտուի «ոտքերը»։

• ՆՀԲ լծ. նիստ։ Ըստ Meillet (անձնա-կան) այս երկու բառերը իրար կապելու համար՝ կարելի էր ենթադրել հնխ. sed-«նստիլ» արմատից կրկնութեամբ si-zdo-> *hizdo և հայերէնի մէջ զ մաս-նիկով էլ՝ զիստ։


Զիրկ

adj.

destitute, deprived;
— լինել՛գտանիլ, to be -.

• = Ասոր. ❇ sriqā «զուր, ունայն», ❇ sraq «կողոպտել, spoliavit», [syriac word] suranā «կամաւոր աղքատութիւն» (Broc-kelm. 240). այս բառերը բնիկ սեմական են և կցւում են արաբ. ❇ srq «գողանալ» ար-մատին։ -Աճ։

• ԳՒՌ.-Մշ. Սլմ. գրկել, Ախց. Գոր. Կր. Ղրբ. զրկէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. զրկիլ, Ալշ. Ջղ. զրգել, Երև. Ննխ. Սեբ. զրգէլ, Խրբ. Տփ. զրգիլ, Տիգ. զրգվիլ, Հճ. զը'յգել. -արմատա-կան ձևով է Խրբ. զրիգ՝ «խեղճ, թշուառ».-նոր բառեր են՝ զրկուկ «հարստահարուած», զրկտել, զրկտուիլ «հարստահարել, հարոս-տահառուիլ», զրկուպիրկ լինել «մեռնիլ, մահանաւ»։-Թրքախօս հայոց մէջ ունինք զրկել, զրնկել, զրինճ օլմաք Ատն. «զրկուիլ» (Արևելք, 1888 նոյ. 8-9)։


Զմբաղ

s.

anguish, affliction, anxiety, trouble, tribulation, consternation;
whimsy, wild fancy, phantom.

• ՆՀԲ կապում է զբաղիլ բառի հետ։ Böttirh ZM 185Ո. 354, Arica. 88, 327 սանս. jrmbhaka (իմա՛ [other alphabet] «ու-ռուական»)։ Lag. Urgesch. 973 սանս. ǰcmbh արմատից։ Հիւնք. զբաղում բա-ռից։ Patruba'ny, ՀԱ, 1907, 186 ծան. զ և ընդ նախդիրներով բաղ բառից։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

• -Յն, σιλίον (σμιλίν) բառից, որ նուա-զականն է σμίλη «կտրոց, արձանագործի մկրատ, վիրաբոյժի նշտրակ, կօշկակարի դանակ, այդեպանի յատոց, զմելի» բառի (ծագում է հնխ. smi «տաշել» արմատից Boisacq, 885). ըստ այսմ ուղղագոյն տա-ռադարձութիւնն է զմիղին։ Յոյնից է փոխա-ռեալ նաև ասորի [syriac word] zəmelyā «զմելի, գրչահատ» (Brock. 96 ա)։-Հիւբշ. 349։


Զմուռս, մռսոյ, ով

s.

myrrh.

• = Յն. σμύρνα, σμὸῥῥα, μύիὸ, «զմուռս». նոյն են նաև լտ. myrrha, անգլ. myrrh, ֆրանս. գերմ. myrrhe, ռուս. мирра, cмир-нa, ռում. smirnā, գոթ. smyrn, վրաց. მური մուրի, որոնց բոլորի նախնական աղբիւրը ևեմականն է. հմմտ. եբր. [hebrew word] կամ [hebrew word] mōr, ասուր. murru, ասոր. [arabic word] mūra, արամ. mōra, արաբ. ❇ murr. բոլորն էլ նը-շանակում են «զմուռս, balsamodendrən myrrha» և գալիս են սեմական mar «դառն» արմատից։ Հայ ձևի մայրն է յունարէնը, ինչ-պէս ցոյց է տալիս նախաձայն σ, որ սեմա-կանների մէջ պակասում է և աւելացուած է յունաց մէջ՝ ժողովրդական ստուռառանաւ-թեամբ միացնելով բառը՝ σμύρον «սպեղանի ոծանելիք» բառի հետ (Boisacq, 652)։ Յատ-կապէս զմուռն ծագում է σμύρνα ձևիզ, զը-մուռ <σμόῤῥα ձևից (ս >ու ձայնափոխու-թեան համար հմմտ. մատուռն), իսկ զմուռս ձևը դժուարութիւն է հանում։-Հիւբշ. 393։

• ՓՈԽ.-Վրաց. ზუმბური զումբուրի «կնքա-մոմ» (կայ նաև ზმური զմուրի, მური մու-բի ըստ Մառ, Ипnoл. էջ 59), ზუმირი զու-միրի «անուշահոտ ձիւթ կամ ռետին», քրղ. [arabic word] zumur «կնքամոմ». Աւետարանի թարգ-մանութեան մէջ տառադարձուած է զմուռ Յովհ. ժթ. 39 «Սատ լըդըրան զմուռ» (Չմուռս իբրև լտերս հարիւր)։


Զմռնիտ

s.

emery.

• = Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Զմրուխտ, րխտի, րխտոյ

s.

emerald.

• , ի-ա, ո հլ. «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչագոյն» ՍԳր. որից զմրխտի ԱԲ. զմրխտեայ Պտմ. աղէքս. Տօնաև։

• = Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ վրաց. ზურმუხვი զուրմուխտի և թուշ. ზურმუხტ զուրմուխտ «զմրուխտ»։


Զնդան, ի

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ Böt, tich. Horae aram. 33, 56, Rudim. 41, 105,-Böttich. ZDMG 1850, 354, Arica 72, 176, Lag. Urgesch. 391 դնում են սանս. chad արմատից։ Müller SWAW 38, 580 սանս. jantu, զնդ. zantu «ըն-կերութիւն»։ Justi, Zendsp. 120բ սրանց


Զնին

s.

observation, examination;
spectacle, view;
ի — ելանել, մատչել, կալ, to visit, to go to see;
to look at, to observe, to examine;
ի — գալ, to come within view, to be observed.

• ՆՀԲ համարում է քնին, քննել բառի սաստկականը, իբր զքնին, և ք ձայնի անկումով՝ զնին։ Lag. Urgesch. 51 քըն-նել բառի հետ nī արմատից։ Տէրվ. Մա-սիս 1881 յուլիս 4, Լեզու 1887, էջ 18, նախալ. 50, 71 մեկնում է ՆՀԲ-ի ձևով։ Հիւնք. զանազան բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158 ունի նոյնպէս ՆՀԲ-ի ձևով։ Karst, Յուշարձան 429 թաթար. kun, gun, kón, čun, čin, sin, չաղաթ. šin, sinanlamak, օսման. sinamak, činturmek, ալթայ. čene «փորձեւ»։ Մ Ս. Գաբրիէլեան, Հայք 1892, թ. 1, էջ 4ա հանում է զարնել> զանել բայից, իբր թէ «ակռային զարնելով քննել»։


Զոդիակոս

cf. Կենդանակամար.

• «երկնքի կենդանակերպների կամարը» Շիր. գրուած է նաև զօտիակօս, ծո-ղիակոս, ծօդիակոս. վերջինը էֆիմ. 34։


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Զոյգ, զուգից

adj. adv. s.

even;
conjoined, united, equal, alike, similar;
level, without odds, equally;
close to;
conjointly, with, together;
pair, couple;
—ք, —ք կշռոց, balance;
a coach and two or four;
— պարանոցին, nape of the neck;
— մի եղանց, a yoke of oxen or bullocks;
—ք իշոց, a couple of asses;
—ք կաքաւուց, ատրճանակաց, brace of partridges, of pistols;
— մի կօշկաց, a pair of boots;
—, — ընդ, directly, forthwith, as soon;
— ընդ բանին եղեւ, no sooner said than done;
—ս —ս, in pairs, by twos, two and two.

• Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. չփ. և կշռ. էջ 87 կցեց յն. ζυγός բա-ռին։ Այնուհետև ՆՀԲ լծ. յն. ζυγός, ζεύγος, լտ. ǰugum, պրս. (իմա՛ արաբ.) զէվճ, վրաց. զօդագ։ Peterm. 22, 33 յն. ζεῦγος, սանս. yuga։ Böttich. ZDMG 1850, 355 սանս. yuga։ Այսպէս նաև միւսները։ Lag. Arm. Stud. § 793 շեշ-տում է ասորի ձևը։ Տէրվ. Altarm. 53, 55. Նախալ. 100, 48 լուծ, ջոկ, սանս. yuga, լտ. ǰugum, զնդ. уայ, յն. ζεύγνυμι, ζογόν ևն ձևերի հետ՝ հնխ. yu, yug արմատից՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. յն. ζεῦլος, արաբ. զէվճ։ Karst, Յուշարձան 424 զ մասնիկով ոյգ բառից. հմմտ. թա-Ոար. ok «նման»։

• ԳՒՌ.-Խրբ. զօգ՝, Զթ. զը'ք «ղոյգ, ջուխտ». -նոյնից են Ջղ. զուգ'վել, Ալշ. զուքվել, Սշ սուքվիլ, Պլ. սքվիլ, Սեբ. սքվիլ, Տփ. զուքվիլ «զարդարուիլ», Ախց. զուքէլ, Տփ. զուքիլ «ղարդարել», Մշ. սուքել «շինել», Տփ. զուքս, Ղզ. զիքս «զարդարանք». (այսպէս նաև Երև. Ղրբ. Ննխ. զուքս «զարդարանք», Երև. Ղզ. Ղրբ. Ննխ. Շմ. զուքվիլ «զարդարուիլ», Խրբ. Վն. սուքել «շինել, կառուցանել», և վերջապէս՝ զուքակ Սվ. «գողտրիկ, կոկիկ». սուքել «մոր-թուած հաւեղէնների փորոտիքը մաքրել»)։ Գաւառականների այս նոր նշանակութեանց հետ հմմտ. հին լեզւի մէջ՝ զուգել «յօդել, լար-մարել, յօրինել, ընդելուզանել», մհյ. զուգել «շինել, պատրաստել». (Թուրքն անհոգացեալ և առհասարակ կրակ էին վառեալ, սկսան աաուր ոուգել. Ուռհ. 157. Երբ զազնիւ ռու-գեալն (ձուկ) ուտէին. Վրք. հց. Բ. 306). մհյ. սալազոյգ «սալա զուգող, կողով շինող».-իսկ «շինել» և «զարդարել» իմաստների յա-րաբերութեան համար հմմտ. Ջղ. շինուիլ «պատրաստուիլ, զարդարուիլ, պճնուիլ»։


Զոպայ, ի, իւ

s.

hyssop;
holy-water sprinkler, asperges-brush.

• , ի հլ. «ծոթրինի նման մի բոյս է hyssopus (Տիրացուեան, Contributo § 442). 2. զոպայի տրցակ, հեղուկ մի բան սրսկելու մշտիկ» ՍԳր. Ոսկ. ես. Եւս. պտմ. 114. Կոչ. 29, 269. գրուած նաև զովպայ Մագ. թղ. 118, զոպա Եղիշ. միանձ. 160. զուփա, զուֆ, զու-ֆա Վստկ. 91. զուֆայ Մխ. բժշ. 34. որից՝ զուփայի շարապ Մխ. բժշ. 54։ Նախաձայնը նախդիր կարծուելով՝ դարձել է ոպայ. «Խօսե-ցաւ զմայրից Լիբանանու մինչև ցոպայն որ ելանէ յորմն» (Առաք. 610բ). այսպէս և Գիրք մոլութ. մի անգամ. հմմտ. «Մինչև ցզոպայն որ յորմն ելանէ» Գ. թգ. դ. 33։


Զովող, աց

s.

companion, fellow, comrade, mate;
school-fellow, fellow-student;
associate, partaker;
accomplice, party, abettor, follower.

• ՆՀԲ պրս. սէհպ, սահըպ։ Böttich. ZDMG 1850, 355 ենթադրելով արմատը *զուել՝ միացնում է սանս. yu «միաց-նել», զնդ. yaoiti «հաւաքում, միու-թիւն» բառերին։ Տէրվ. Altarm. 53 և Նա-խալ. 100 հնխ. yu, yug արմատից։ Հիւնք. զոյգ բառից։


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• = Կայ ասոր. [syriac word] ezwārxā «ցուլ», որի հետ կցւում է արաբ. [arabic word] zbrx, որ արամե-իէն մի բառի տառադարձութիւնն է միայն։ Ասորի բառը բնիկ չէ և չի գտնւում ուրիշ նեմական լեզուների մէջ. ուստի հաւանաբար փոխառեալ է հայերէնից և կամ թերևս եր-կուսը միասին փոխառեալ են իրանեանից Սակայն մինչև այժմ իրանեանի մէջ սրանց համապատասխան մի ձև չէ՛ գտնուած։ (Պրս. ❇ [arabic word] zāvar «հեծանելի կենդանի, որպէս ձի, ջորի, էշ, ուղտ և նմանք» ո՛չ ձևով է յարմար ւ ո՛չ նշանակութեամբ)։ -Հիւբշ. 303։


Զուարթ

adj.

joyful, cheerful, smiling;
gay, sprightly, lively, merry;
serene, clear.

• Brosset JAs. 1834, 383 լծ. ընդ զուարճ։ ՆՀԲ ուզում է կապել արթուն, զուարճ և վարդ բառերի հետ։ Տէրվ. տե՛ս արթ արմատի տակ։ Հիւնք. զարթնուլ բայից։


Զուիրակ, աց

s. bot.

s. bot. origanum, wild marjoram.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ բոյս է. լտ. origa-num» (Տիրացուեան, Contributo § 417) Փիլ. լիւս. 144. Գաղիան. բժշ։


Զուսպ

adj.

close, narrow;
subdued;
— եւ զերծ ի մարդկանէ (տեղի), distant, far from, isolated.

• «յունապ» Բժշ. ունին միայն ՀԲուս § 724 և Նորայր, Բառ. ֆր. 720 բ. (սխալ են Տիրացուեան § 426 և Լուսինեանի Բառ. ֆր. որոնք դնում են zizyphora (մի տեսակ ծոթ-րին), յայտնապէս շփոթելով zizуphus «յու-նապ» բառի հետ)։


Զուտ, զտոց

adj.

pure, refined, clean.

• , ո հլ. «մաքուր, անխառն» Գ. թգ. զ. 21. է, 49, 50. Ագաթ. որից զտել «հալեցնե-լով մաքրել (մետաղը). 2. մաքրել, սրբել» Յոբ. իբ. 25. Ողբ. դ. 7. Ոսկ. ես. Ագաթ. Եզն. զտել և ջինջ ունել զզէն «սրբել և մաքուր պա-հել զէնքը» Եփր. բ. 318, 309. զտի։ Ագաթ. զտութիւն Եփր. ել. մաքրազտել Թէոդ. կուս. նոր գրականի մէջ զտարան, զտարիւն ևն։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մշ. զուտ, Սեբ. և Տիռ. զուդ, (բայական ձևով՝ Տիգ. զդդէլ), Ալշ. զուդր.-իսկ Հնգ. զուտր նշ. «միշտ, շարու-նակ»։


Զուր

adj. adv.

vain, useless, futile, trifling, frivolous;
—, ի —, ընդ —, — ուրեմն, vainly, in vain, uselessly, invalidly, unjustly;
— սարջանք, unavailing regrets;
— ջան, անօգուտ վաստակ, labour lost;
— խօսել (զումեքէ), to calumniate, to impute, to accuse;
ի — ճգնել, to labour in vain.

• «փուճ, պարապ» Ել. իգ. 7. Գ. թգ. բ. 31. Եղն. «պարապ տեղը» (որ և իզուր) ՍԳր. Կիւրղ. թգ. Ոսկ. եբր. որից զրաբանել Երեմ. իգ. 16. Կոչ. զրադատ Ագաթ. Բուզ. զրախնդիր Ա. թագ. իզ. 21. զրախորհուրդ Գ. մակ. զ. 9. զրախօս Տիտ. ա. 11. Ես. ը. 19. զրապարծ Ոսկ. մ. ա. 20. զրաջան Ոսկ. մ. բ. 27. Եփր. պհ. զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. ստազրանք «զրպարտութիւն» (նորագիւտ ռառ) Տաթև. ամ. 245. առանց սղման՝ զու-րավաստակ Ագաթ. -նոյն արմատին է պատ-կանում զրել «մերժել, դրժել ուխտը)» Կա-նոն. էջ 146, եթէ չէ վրիպակ՝ փխ. ջրել (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 160)։

• = Պհլ. ❇ zūr, մանիք. պհլ. [hebrew word] z'ur (Salemann, Mánich. Stud. ЗAH 8, 80), աառենդ. zur, պրս. [arabic word] zūr «սուտ, ստախօ-սութիւն», զնդ. ❇ zura-«զուր», հպրս. zura «անիրաւութիւն», որոնցից են զնդ. zu-ro-jata «զրամահ», հպրս. zurakara-«ան-իրաւութիւն անող», պհլ. zur-zat «զրամահ». zur-gukāsih «սուտ վկայութիւն» (հմմա-հյ. զրադատ վկայ), պրս. [arabic word] zur-gōy «ստախօս» (Horn § 674, Bartholomae 1697-8)։ Իրանեան ձևերի հետ նոյն են սանս. [other alphabet] hvärati «ծուռ ճամբայ բռնել, նպատակից շեղիլ, մոլորեցնել, խա-բել», հսլ. zulu, սերբ. zäo, լեհ. zty, ռուս. алo «չար, չարութիւն». լիթ. izulnūs «թեք, ծուռ, շեղ», շyვǰns «երկու կողմ տարուբե-րուելով» (Trautmann 372-3)։ Բացի արիա-կանից ու բալթիկ-սլաւականից՝ այս բառը ուրիշ տեղ պահուած չէ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] zur «սուտ խօսք, ունայն, սին», փոխաբերաբար և լայնաբար «քրիստոնէից զատիկը կամ Հրէից պասեքը, կուռք, չաստուած» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 151։


Զոքանչ, ի

s.

mother-in-law, mother of the wife.

• ԳՒՌ.-Ռ. Սեբ. զօքանչ, Խրբ. Մրղ. Պլ. զօքանչ, զօնքանչ, Ախց. Կր. Սլմ. զօնքանչ, Մշ. զօկանչ, Տիգ. զօնքmնչ, Մկ. Վն. զէօք-անչ, Ոզմ. զիւք'mնչ, Ասլ. զպքաչ, զաքաշ, Ալշ. զօնկաճ, Հմշ. զօքօնչ, Տփ. զօ՛նքաճ,-Աժտ. Երև. զանքաչ, Շմ. զանքօչ, Ջղ. զան-Բուչ, Գոր. զէ՛նքէօչ, Մղր. զէնքիւչ, Ղրբ. կոչ, Ագլ. զա՛նքուչ, յա՛նքուճ, զա՛նքուճ, յա՛ն-զէ՛մքուչ,-իսկ Զթ. Հճ. Մրշ. առանձին զո-քան» բառը կորցնելով՝ թրք. qaуn-ana «զո-քանչ» և qayn-ata «աներ» բառերի կազմու-թեան համեմատ՝ շինել են Զթ. զըքըչմmր «սոքանչ», զըքըչբօբ «աներ», Մրշ. ըզքիչ-բօբ «աներ», Հճ. իքիչմօյ «զոքանչ», իքիչ-բօբ «աներ»։-Գաւառականների մէջ նոր կազմուած բառեր են զոքանչատես, զոքան-չացու, զոքանչերթ, զոքանչփերթիկ։


Էգ, իգաց

adj. s.

adj. s. female;
— ազգն, the female sex.

• Brosset JAs. 1832, 530 հյ. իգական ձևից է դնում վրաց. igacai, igracai, ig-rica «մարտ ամիսը», «որ շատ յարմար է, ասում է, նշանակութեան կողմից»։ Նոյն, JAs 1834, 245 ուղղելով նախորդը՝ մեկնում է «ծնունդ գառանց»։-Lag. Urgesch. 940 կցում է յն. γυναιϰ բառի -αιϰ-մասին։ Bugge, Etr. u. Arm. 34 ետր. sec, sex, šec, šex «աղջիկ» բառին է կցում և երկուսը միասին հանելով հնխ. séighi-ձևից, նոյն է դնում հիռլ. séie «կաթ» բառի հետ։-Հիւնք. այծ բառից։ Patrubány ՀԱ 1906, 344 հնխ. ei, oi «եր-թալ» արմատից՝ gh աճականով. հմմտ. յն. მίχομαι «կերթամ», βἰχνέω «կեր-թամ», լիթ. eigá «գնացք»։ Սագրզեան Հև 1909, 335 սումեր. rak «իգականի նշան, ծնիլ, ստեղծել»։ Petersson, Ar. ս Arm. Stud. 137 սանս. sévate «ոնա-կիլ, այցելել, ծառայել, վայելել ևն», ինչպէս և սանս. çevá-«սիրելի, արժա-նաւոր», լտ. civis «քաղաքացի», հբգ. hiwa, լեթթ. sèwa «կին» ևն։


Էջ, իջից

s.

page (of a book);
descent, going down;
declivity;
էջս առնել, to descend, to go down;
—ս եւ ելս առնել, to go up and down;
ահա գեղապանծ — կենաց նորա, this is the brightest page in his life;
— սնդկի յօդաչափի, falling of the mercury.

• , ի հլ. «իջնելը» Կորիւն. «գրքի երես» Նրեմ. լզ. 23. որից ելևէջ Ագաթ. վայրէջ Ստեփ. սիւն. էջմիածին (իբրև. տեղական յատուկ անուն), անէջ Կոչ. իջանել «իջնել» ՍԳր. Վեցօր. Սեբեր. Եւս. պտմ. «մեղմանալ, հանդարտիլ» Բ. մակ. թ. 11. «իջևանիլ, օթե-վանիլ» Եւս. պտմ. ա. 12. «սերունդէ սերունդ յաջորդել» Խոր. արծր. իջուցանել ՍԳր. Ա-գաթ. լոյսիջոյց Բուզ. ջրէջք Միխ. աս. վայ-րէջք Նար. աղ. իջավան (որ գրուած է նաև իջեվան, իջեան, իջաւան) ՍԳր. Ոսկ. խորէջ «սուզակ, տալղըճ» Տաթև. ձմ. ճժ. Կաղ-անկտ. իջաւոր «հիւր». Իմ. ե. 15. էջ «գրքի երես» բառից են երկիջեան, վեցիջեան Լմբ. պտրգ. էջահամար (նոր բառ).-զ նախդի-րով՝ զիջանել, զիջանիլ «իջնել, մեղմանալ, հանդարտիլ» ՍԳր. Ոսկ. եբր. և ես. Կոչ. զի-ջագոյն Ղևտ. ժգ. 25. զիջական Ոսկ. յհ. բ. 34 ևն։

• ԳՒՌ.-Ոզմ. իջ'նիլ, Ալշ. «իջ'նալ, Մշ. չին-նել, Սեբ. իչնէլ. Ախց. Կր. իչնիլ, Հմշ. իչնուշ. ինչա, Տիգ. իչնmլ. Ննխ. ինչնէլ, ընչնէլ, Հճ. իշնել, Պլ. Ռ. իշնալ (կտր. ինչա), ինչէցունէլ, ասլ. իշնալ, Զթ. իչնօլ, իչնոլ, Սչ ընչնել, ըն-չեցնել (3 վանկով), Մկ. իճնիլ, Վն. էճնել. Սլմ. էշնել, Խրբ. էշնալ, Մրղ. էշնէլ, Ակն. Սր-վեդ. իշնիլ։-Կուսգետի մէջ (Մօտկան) դարձել է իշվիլ և նշանակում է «երթալ», որուհետև տեղը լեռնային լինելով՝ երթալը իջնել է (Արևելք 1898 նոյ" 19). հմմտ. «Այր մի իջա-նէր յԵրուսաղեմէ յերիքով» Ղկ. ժ. 30։-Ում ճիւղի բարբառների մէջ չկայ այս բառը. նոյն գաղափարը բացատրւում է ցած գալ, վէր գալ ձևերով։-Նոր բառեր են էջք «մարելու վրայ եղող կրակ», էջ կամ էջի գինի «ինքնաքամ գինի», իջվայր, իջուկ, իջուածք «կաթուած. (հին վկայութիւնն ունի Բրս. մրկ. 223 «Որ-պէս իջուածքն զմարմինն վնասեն, այսպէս և հեշտութիւնն ի հոգին իջեալ՝ վնասէ զհո-գին»)։


Էրէ

cf. Երէ.

• ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։

• ՆՀԲ (գազան բառի տակ) լծ. լատ. fera «ռազան»։ Tomašek, SWAW, 1893. 66, թրգմ. ՀԱ, 1894, 18 զնդ. ϑraya «սննդատու, սնունդ» բառի ձևն ունի. հմմտ. սանս. trā=զնդ. ϑra «պահպա-նել, սնուցանել»։-Հիւնք. երեք բառիզ։ Bittner M., WZKM, 14 (1900), 370 եթովպ. ვρgφ, arwē «գազան, վայրի ա-նասուն», ասոր. [other alphabet] aryā և եբր. [hebrew word] ari «առիւծ»։ Սագրզեան, ՀԱ, 1909, էջ 335 և Karst, Յուշարձ. 403 սումեր. bar, barra «եղնիկ»։ Ն. Ադոնց, Արուեստ. Դիոն քեր. 239 հյ. շիկերէ (որ շէկ և երէ բառերից է) հանում է պոս. [arabic word] šikāri «որսորդ» բառից, որ ո՛չ նշանա-կութեամբ է յարմար և ոչ ձևով (պիտի տար *շկարիկ)։


Ըմբիշ, բշի, բշաց

s. fig.

athlete, wrestler;
champion.

• , ի-ա հլ. «գօտեմարտող, փահլա-վան» Փիլ. Պիտ. Նար. 265. որից ըմ-բըշական Ոսկ. մ. ա. 1,3. ըմբշամարտ Ա-գաթ. Ոսկ. մտթ. բ. 8, Ա. տիմ. և եբր. Եւս. քր. ըմբշամարտիկ Ոսկ. պօղ. Ա. 249 (հմմտ. Վարդանեան, Բառաք. գիտ. Բ. 45), Խոր. Ե ղիշ. միանձ. գրուած է նաև ըմբշտական (փխ. ըմբշական), ըմպիշ, ըմպշամարտել Աբր. կրետ. էջ 45. արևելեան գրականում յաճախ գրում են ըմբիշտ։


Ըմբոն

adj.

proper, suitable, convenient;
probable;
— է, it is proper, right.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «յարմար, պատշաճ», Փարպ. Սահմ. որից ըմբոն է «անկ է, պատշաճ՝ յարմար է» Եւս. քր. «թերևս, կարելի է, անշուշտ» Ոսկ. Բ. տիմ. 193. անըմբոն «անպատեհ» Մագ. թղ. 212 Աառև. հնդ. և մարդեղ. անըմբոնութիւն «անապատեհութիւն» Եւս. քր.։


Ընդարձակ, աց

adj. adv.

free;
large, ample, vast, spacious, great;
diffuse;
— ժամս, for a long time, or duration;
— ի նեղութիւնս, magnanimous, long-suffering, patient;
— կեանք, a dissolute life;
— է, it is lawful, permitted, it is not prohibited;
— կեալ, to live daintily;
— գնալ, to live dissolutely;
— առնել, to facilitate;
at length, lengthily;
diffusely;
dissolutely;
յ—ի, freely, at large;
յ—ի լինել, to be free, in liberty, at large;
to be unbound.

• Lag. Urgesch. 648 դնում է darh ար-մատից!


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

• (գրուած նաև ընգոյզ, անկոյց), ռ հլ. (ՆՀԲ ունի նաև ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ընկուզ» Ծն. խգ. 11. Թուոց ժէ. 8. Փիլ. ել. որից ընկոյզ արքայական «արքայակաղին» Յայսմ. ընկոյզ Հնդկաց «հնդկական ընկոյզ» Բժշ. ընկուզազարդ ՍԳր. ընկուզի «ընկուզի ծառ» ՍԳր. Վեցօր. 99. ընկուզաստան «ընկուզենիների պար-տէզ» Կոչ. 277. ընկուզուտ Խոր. պտմ. հռիփ. Երզն. քեր.-նոր բառեր են՝ ընկուզենի, հնդկընկոյզ, մշկընկոյզ։-Բառ. երեմ. էջ 193 ունի ղոյզ «ընկոյզ» բառը, որ միջին հայերէն գաւառական մի ձև պիտի լինի։

• Առաջին անգամ Schroder, Thes. 45 եբր. բառից փոխառեալ համարեց։ ԳԴ կցում է պրս. gavz ձևին։ ՆՀԲ «վրաց. նիկօզի, լտ. nux, որ մերձի ի ձայնս նուշ, որպէս և եբր. ղաքէտ՝ է ընկոյզ և նուշ»։ Böttich. Rudimenta 31, Lag. Urgesch. 829, Arm. Stud. § 825 և Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, էջ 20 տրամադիր են հայերենը մայր համա-րելու։ Tomaschek, Deut. Lilterat. 1883, էջ 1254 կովկասեան բառ է համարում. հմմտ. վրաց. նիգոզի։ Հիւբշ. Armen. Gram. 393 դնում է ծագմամբ անյայտ բառերի շարքը։ Jensen, Hitt. u. Arm. 210 հայ. և եբր. բառերի նմանութիւնը հաթեան շրջանի արդիւնք է դնում։-Հիւնք. պրս. էնկէզ, էնկեազ «գործիք կամ առնացի անդամ»։ ՀԲուս. § 742 արաբ. և եբր. ձևերի հետ նաև հռեամ hnuz։-Patrubány ՀԱ 1906, 346 հնխ. geu. gu «կլորացնել» արմատից՝ ընդ մասնիկով և զ աճականով. հմմտ. լտ. vola «ափ», յն. γυαλον «կամարաձևութիւն», γυάλος «բաժակ», զնդ. gava «երկու ձեռքը», հիսլ. kula «գնդակ» ևն։ Wink-ler, Das Baskische und der vordera-siatisch-mittellándische Volker-und

• ԳՒՌ.-Ախց. Կր. ընկուզ. Սվեդ. ունղ'այզ, Հմշ. Մշ. Սեբ. Տիգ. ընգուզ, Ննխ. ընգուզ, հւնգուզ, օնգուզ, Ռ. ունգուզ. Մրղ. ունգուէզ (Կալաջուղ՝ ունգուէզ). Խրբ. ընգօզ (մնկ, գօգօզ), Արբ. ընգօզ, Ակն. ինգօզ, Սչ. ուն-գուզ, ունգուս, Դվ. Ջղ. անգուզ, Ասլ. ընգիւզ, Ապ. m՛նգ'իւզ (իսկ ընգէ՛զի, ինգիզի՛ «ըն-կուզենի»). Հճ. mնգիզ, Զթ. ինգէզ, Սլմ. ին-գ'էօ՝զ, Տփ. նընգուզ, Ալշ. գուզ, Մկ. գի՛ւզ. Վն. գոզ «ընկոյզ»։ Միւս բարբառները ունին կա՛մ թրք. jeviz բառը և կամ նոր ու անծա-նօթ գաւառական բառեր. ինչ. պոպոկ, կա-կալ, ճղոպուր։-Նոր բառեր են ընկզիկ, ըն-կուզակ, ընկուզմէջ, ընկուզախաղ, ընկուզ-նոց։


Թալխայ

s.

fine thread.

• (սեռ.-ի) «բարակ թել». մէկ ան-գամ ունի Երզն. մտթ. ժթ. 24 (էջ 412) «Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն ան-ցանէ»։


Թախանձ, ից

s.

importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.

• (գրուած նաև թախանծ, թա-ղանձ), ի հլ. «ձանձրացնելու աստիճան ա-ղաչանք, պաղատանք» Եւս. քր. Ոսկ. կող, «տխրութիւն, նեղութիւն» Եփր. թգ. Արշ. Ճա-ռընտ, որից թախանձել «ձանձրացնել» ՍԳր. Ոսկ. ես. և մ. գ. 3. «նեղուիլ, կարօտիլ» Ոսկ. եբր. թախանձելի «տաղտկալի» Ոսկ. մ. ա 15. թախանձեցուցանել «ձանձրացնել» Դատ. ժզ. 16. թախանձութին «թախանձանք» Ոսկ. Ա. տիմ. «նեղութիւն, դժկամակութիւն» Սե-բեր. թախանձալից «թախծալից» Փարպ. ո-գեթախանձ Մարաթ. բազմաթախանձ «մարդ նեղացնող» Ոսկ. Ա. տիմ. (անստոյգ է ՋԲ-ի թախանձք «օժիտ» ձևը)։ Բառիս կրկին նշա-նակութեանց համար հմմտ. ֆրանս. ennui «ձանձրոյթ. 2. մեծ նեղութիւն, ցաւ, տա-ռապանք»։


Թախթ

cf. Թաղթ.

• «գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։


Թակալակ

s.

dalmatica.

• «յատին սարկաւագի շապիկ. dalmatique» Մաշտ. ջահկ։

• = Պրս. [arabic word] tagālā «կարճ հանդերձ» (ԳԴ 1ջ 114, 686), չաղաթայ. և թթր. [arabic word] կամ [arabic word] tekele, նաև [arabic word] ︎ կամ [arabic word] degele «մի տե-սակ կարճ վերնազգեստ, որ կարող է նաև ոսկիով կարուած լինել» (Будaговъ 1, 562), որից էլ վրաց. თაგალა թագալա «կարճ մուշտակ, душeгpeя, шубка на ватe, omy-шенная мexомъ» (Չուբինով 534)։ Իմաստի ձևափոխության համար հմմտ. պրս. [arabic word] kurta «կարճ զգեստ, կոռտիկ», որ եղել է հլ. կոռտիկ «աբեղայի վերարկու»։-Աճ.


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

• , ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

• . արմատ առանձին անգործածա-կան, որից ածանցուած են՝ թաղել «հողի տակ ծածկել» ՍԳր. թաղակից «միասին թաղուած» Կոչ. թաղելութիւն «թաղում» Ոսկ մ. գ. 27. թաղումն Երեմ. իբ. 19. թաղմանա-կան Բռ. ստեփ. լեհ. անթաղ Եւս. քր. Ոսկ ես. անթաղումն Վրք. հց. դիաթաղ Վրք. հց. ձիւնաթաղ Ագաթ. պարանոցաթաղ Ես. լ. 28. տղայաթաղ, քահանայաթաղ Մաշտ։ Յայտնի չէ թէ բառիս բուն և առաջին նշանակութիւ-նը «փորե՛լ» է թէ «ծածկել», վերջինի կողմն է այն՝ որ բառը յաճախ գործածուած է պարզապէս «ծածկիլ, պահել» նշանակու-թեամբ, հմմտ. Եփր. յոբ. (հրտ. ՀԱ 1912 671) «Թաղեցէք և թագուցէք զորոգայթս ձեր». -Երեմ. ժգ. 7 «Փորեցի և առի զսփա-ծանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա (այլ ձեռ. թաքուցի)». և այլն. հմմտ. նաև գւռ. թաղաղոցք անել «ծածկել, պահել»։

• Haug GGA 1854, 254 լատ. tegere, գերմ. decken «ծածկել»։ Muller, Ar. men. VI յն. στέλλω «յարդարել», περ'-στελλω «փաթթ» ձևերի հետ։ Հիւնք, թաթախել բայից։ Տէրվ. Altarm. 41 թաղակ, թագ, առաստաղ ևն ձևերի հետ՝ կցում է պրս. tāǰ, յն. στέγω, լիթ. steg, ti stogas «ծածկել, ծածք, տանիք» ևն բառերին՝ իբր հնխ. stag արմատից։ «ծածևել, թաքուցանել» բառի հեա-հայերէնի մէջ ղ մասնիկ է։ Ս. Վ. Պա-րոնեան, Բանաս. 1900, 172 զնդ. թաղ-մաս «վրան մեռել չորացնելու բարձսա-դիր տեղ»։ Այսպէս նաև Փորթուգալ փա-շա, Եղիշէ 142, 148 զնդ. տախմա, պոս. տախմ, տախմա։ Scheftelowitz BВ 20, 22 տե՛ս բաղ (1), որ ընդունում է նաև Walde 767։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սչ. Սլմ. թաղել, Ախց. Երև. Կր. Մրղ. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թաղէլ, Ասլ. թաղէ՝լ, Ադլ. Գոր. Զթ. Խրբ. Շմ. Արմատանան բառարան-10 Ոզմ. Տփ. բաղիլ, Հմշ. թաղուշ, Տիգ. թmղէլ. -նոր բառեր են թաղ «1. խաղողի որթի թա-դած ճիւղերը. 2. ճիւղ. 3. ձմերուկի, սեխի կամ վարունգի թևը. 4. լոբիի նման բոյսերի՝ գետնի կամ թումբի վրայ փռուած ամբողջ տունկը», բաղամեռ, թադատեղ, թաղաղոցք անել «ծածկել, պահել», թաղլաղորել, թաղ-լաղորուիլ «պահվտիլ», թաղլուճ, թաղման, թաղմանչէք, թաղմելայ, թաղոտել, թաղւոր, թաղումւոր, թաղմահակի։


Թաղանթ, աց, ոց, ից

s.

membrane, cuticle, pellicle, tegument;
omentum, caul, reticulum;
diaphragm.

• (գրուած նաև թաղանդ) ո և ե-ա հչ. «բարակ մաշկ. 2. քաղիրթր պատող ճար-պը» ՍԳր. Ոսկ. Ա. տիմ. «ծովային բոյս» Կոչ. 269 (սեռ. թաղանթաց). որից թաղան-թագեղ Վեցօր. 172. թաղանթազարդ Վեցօր. 166. թաղանթապատեալ Ճշ. թաղանթաթև «մաշկաթև» ԱԲ. թաղանթիլ «բարակ մաշկ կապել» ԱԲ. թաղանդեայ «մաշկ կապած, ԱԲ. թանձրաթաղանթ Փարպ. լուսաթաղանթ Խոր. վրդ. ծովաթաղանթ Կոչ. հրաթաղանթ Անան. եկեղ։

• Տէրվ. Altarm. 41 թաղել, թաղակ, թագ, առստաղ ևն ձևերի հետ կցում է պրս. tāǰ «թագ», յն. στεγω լիթ. stegti, stogas «ծածկել, ծածք, տանիք» ևն բա-ռերին՝ իբր հնխ. stag արմատից։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

• ԳՒՌ.-Ջղ. թաղար «խմորի տաշտ», Սլմ. թաղար «ներկի կարաս», Ախց. Կր. «թոնրի կրակամանը, մանղալ, քուրսի», Երև. թա-ղար «10 լիտրանոց չափ», Ալշ. Մշ. թաղար «հողէ մանղալ», Շլ. Շմ. Տփ. թաղար «հա-տեղէնների չափ», Խրբ. թաղար «ցեխից շի-նուած ւական», Ակն. թաղառ «ծաղկաման» (ըստ Մաքսուտեանի), Այն. Ատն. Ռ. թաղար կամ Զթ. թաղօր «կօշկակարի աման՝ կաշի թրջելու համար». Հճ. թաղօյ «հողէ գուռ՝ որ իբր ջրաման է գործածւում». կայ նաև Տիգ. թmղmր ձևը։


Թաղթ

s. bot.

s. bot. cyclamen, sowbread.

• ԳՒՌ.-Երև. Բլ. Մշ. Վն. թախտիկ «ձու-որ դեռ հասած, կճեպ կապած չէ՝ հաւի տկա-րութեան կամ հիւանդութեան պատճառով»։

• (գրուած նաև թախթ, թախտիկ) «մի տեսակ բոյս. լտ. atriplex hor-tensis L ֆր. arroche, որ և հյ. թայլ, յն. žτράφαςις, արաբ. qati, պրս. sarmaǰ, թրք. qara pazə» Մխ. առկ. Մխ. բժշ. (վևաւռւ-թիւննները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 91 ա ar-гoche բառի տակ). կայ նաև թաղթենի «մի՝ տեսակ ծա՞ռ» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 7σο.

• ՆՀԲ «թալէթ, թիւլիւտ, թիւլտ, իբր ու-ռոյցք»։ Սովորաբար համարւում էր «լտ. čyclamen բոյսը». Նորայր՝ անդ, մեկ-նեց «arroche»։ Վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 39 մերժում է cyclamen, ո-րովհետև սրա բոլոր տեսակներն էլ սաստիկ թունաւոր են, և ընդունում է carrՐ [other alphabet] »։

• ԳՒՌ.-Նոյն է Ակն. Ասլ. Նբ. Ք. թախտիկ «ծմելի՝ սպանախի նման մի բոյս». (տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 346)։


Թաղհար, աց

s.

woman's cap (in form of an earthen pot).

• ՆՀԲ թաղար բառից, որ սակայն յե-տին փոխառութիւն լինելով սրա հևա գործ չունի։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

• = Ընիկ հայ բառ. ծագում է *թա <հնխ. ta «հալիլ, լուծուիլ» արմատից, որից նաև թանալ «թրջել». ըստ այսմ թան նշանաևում է բուն «թաց ուտելիք». հմմտ. գւռ. թացան «ընդհանուր անուն կաթնեղէն բաների. ինչ. սեր, մածուն, կարագ, թան ևն. 2. հացի հէտ ուտելու որևէ մի բան, խաթըխ»։ Աւելի ըն-դարձակ տես թանալ։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Արբ. Գոր. Երև. Խն. Խտջ. Խրբ. Կյ. Կս. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Կս. Ննխ. Շմ. Պր. Սեբ. Սլմ. Վն. Տփ. թան, Ասլ. թան, թպ, Տիգ. թmն, Հճ. Հմշ. թօն, բոլորն էլ «կաթի կամ մածնի թան» նշանակու-թեամբ. իսկ Ակն. Ոզմ. թան «ապուր», Ջղ. թան և Ագլ. թուն «մածուն»։ Նոր բառեր են թանաբանջար, թանագող, թանաթաթախ. թանաթթու, թանալի, թանապուր, թանաջուր, թանխիւս, թանխաշ, թանէշք կամ թանիչք, թանքաշ, բազկթան, մածնաթան ևն։