Definitions containing the research մէջ : 2695 results

Բեկար

s.

tribute, impost;
vicar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։


Բեմ, աց

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դատաւորական աթոռ, քա-րոզչական ամբիոն» ՍԳր. «խորանի տեղը՝ եկեղեցու մէջ» Խոր. Յհ. կթ. «գահոյք, բազ-մոց, նստարան» Յհ. կթ. Վրդն. ծն. որից բե-մական Յհ. կթ. Նար. Սարգ. բեմասացութիւն Խոր. Խոսր. պտրգ. գրուած է նաև բեմբ (հմմտ. պատշգամ և պատշգամբ) Ոսկ. յհ. ա. 12. Փարպ. Նար. Տօնակ. որից բեմբական խոսր. ձ. գրաբեմբ Զքր. սարկ. Գ. 12. նոր գրականում ընդունուած է միայն բեմ, որից շինուած են բեմադրել, բեմադրութիւն, բե-մայարդար. բայց կայ նաև բեմբասաց, բեմ-բասացութիւն, բայց ո՛չ բեմասաց, բեմասա-ցութիւև։


Բերդ, ից, աց

s.

fortress, castle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «բերդ, ամրոց» ՍԳր. ե-ղիշ. Փարպ. Խոր. «ԴՁ ձայնին պատկանող մի եռանաևի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 100). որից բերոա-կալ Բուզ. բերդամէջ Ագաթ. բերդարգել Բուզ. բերդեան Բուղ. Փարպ. բերդնորդ Բուղ. բեր-դապահ Յհ. կթ. բերդաքաղաք Լաստ. Ուոք բերդատէր Ուռհ. միջնաբերդ ՍԳր. ներքնա-բերդ Յհ. կթ. վերնաբերդ Յհ. կթ. բերդամուտ ւինել Սմբ. պտմ. 57։

Առաջին անգամ Klaproth, Asia, polygl, էջ 100 համեմատեց պրս. [arabic word] bār «պա-րիսպ», արաբ. burǰ [arabic word] և գերմ. Burg բառւերի հետ։ ԳԴ նոյնպէս պրս. bār։-Lagarde, Gesamm. Abhd, 64 ասոր. merda «ռղեակ» բառի հետ։ -Justi, Beiträue 1, 14 (առ Lag. Armen. Stud. § 384) հպրս. vardana «քաղաք» բա-ռի հետ, որ մերժում է Հիւբշ. ZDMG 30, 140։ ատկ. Maтep. II 22 դնում է իրանեան բառ և կարծում է գտնել Տա-բուրիի argabedh «բերդակալ» բառի մէջ։ Հիւբշ. ZDMG 46, 233 Die Se-mitischen Lzhnwörter im Altarm.

թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։


Բէկ

s.

prince, bey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իշխան». յաճախ է պատահում յե-տին մատենագրութեան մէջ։


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։

ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։


Բէջ

s.

back, shonlder;
handle of a weavers comb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Զթ. բ'էջ. Ալշ. Խրբ. Տիգ. փէջ (նտե Մշկ. Քղի) «ուս» (Ալշ. յգ. փիջվան), Մկ. Ջրս. «կռնակ», Բլ. «ուսոսկը», Տր. «ոստալ-նանկի սանտր», Հմշ. «ջուլհակի գործիքի այն մասը, որ պարունակում է տֆաները և սանտ-րը», Լ. «ոչխարի թիակոսկրը՝ որով հմայում են». կրկնութեամբ էլ ունինք Ախց. մէչկ ու բ'էչք «մէջքն ու կռնակը»։


Բէճ

cf. Բէջ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Զթ. բ'էջ. Ալշ. Խրբ. Տիգ. փէջ (նտե Մշկ. Քղի) «ուս» (Ալշ. յգ. փիջվան), Մկ. Ջրս. «կռնակ», Բլ. «ուսոսկը», Տր. «ոստալ-նանկի սանտր», Հմշ. «ջուլհակի գործիքի այն մասը, որ պարունակում է տֆաները և սանտ-րը», Լ. «ոչխարի թիակոսկրը՝ որով հմայում են». կրկնութեամբ էլ ունինք Ախց. մէչկ ու բ'էչք «մէջքն ու կռնակը»։


Բժիշկ, ժշկաց

s.

physician, doctor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։


Բիբ, բբաց

s.

pupil, apple of the eye.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աչքի մէջտեղի սև կէտը» ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. յհ. տ. 25. լայնա-բար նաև «ակնակապիճ, աչքի ամանը, ամ. բողջ ներքին մասը, որ կոպերով ծածկուած է» Լմբ. սղ. Վրք. և վկ. Ա. 578, 566, Բ. 445 (ՀԱ 1911, 368). իսկ բիբք լսելեաց Զգօն, էջ 363 սխալ թրգմ. ասորականի՝ ըստ Վար-դանեան ՀԱ 1921, 241. որից բբջիլ, բբջջիլ «աչքերը այս ու այն կողմ դարձնել» Պիտ-42,


Բիժ, բժոց

s.

blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պς,. *biz «բիժ», որ թէև գրականո-թեան մէջ աւանդուած չէ, բայց նոյնը հաս-աատում է պրս. [arabic word] biǰ «աչքի կեղտ, բիժ, հիպռ» (որ և ❇ paz)։-իւբշ. 121։


Բիլ

s.

azure, bright blue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։


Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bugge, Etrusk. u. Arm. 93 բրած = ետրուսկ. frast։ Հիւնք. լտ. virgula «ճիւղ, ցուպ» բառից։ Bugge IF 1, 452 կցում է յն. φίτρος «կոճղ, ծառի բուն, փայտի կտոր» բառին՝ իբր հնխ. bhitro-ձևից։ Սրա վրայ Հիւբշ. 429 աւելաց-նում է նաև գերմ. Beil, հբգ. bīhal (<*biθla<հնխ. bhéitlom) «տապար. կացին», հսլ. biui «զարնել, ծեծել». բայց Հիւբշ. իրարից բաժանում է բիր «մահակ», որ հանում է հնխ. bhitro-ձևից և բիր, բրել, որ վարանում է կցել բահ բառին։ Müller WZKM 8, 358 պրս. bīl, bāl «բահ» բառի հետ։ Bugge, Lykisch. Stud. 1, 16 բիր. բրել գտնում է (λαββὸρινϑος բասի մէջ։ Scheftelovitz


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։


Բծիծ

s.

louse;
քաղել զ—ս, to louse, to free from lice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծովի սոխ. լտ. scilla, ֆրանս. scille». ունի միայն ՀԲուս. § 355, առնելով Ստ. Ռոշքեանից. գտնում եմ նաև Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն» աշխատու. թեան մէջ, տպ. 1671, էջ 316 բծեծ «վայրի կոճղէզաւոր մի բոյս»։


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։


Բոբ

s.

basket;
sack.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ռռոգ. օթոց, խալի». գործածուած է երեք անգամ հայ մատենագրութեան մէջ. «Եւ երթեալ յանդիման լինել թագաւորին ի մեծ անուանեալ դաստակերտին և ելեալ ար-տաքս ի դահլիճն, նստի ի Բոբ և ի Բահղակ» (Սեբէոս, հրտր. Պատկ. էջ 64, երկուսն էլ իբրև յատուկ անուն). «Զգեցուցեալ զնա (զմարմինն) եդ ի բոբի միում և ասր շատ ընդ նմա». «Ի բոբի միում եդեալ». Ճառընտ. = Վրք. և վկ. Բ. 377։

ԳՒՌ (dialectal) Ագլ. բիւբ «հաստ անկողին», Ջղ. բուի «օրօրոցի մէջ՝ մանկիկի տակ փռուած անկողինը, որի մէջտեղը ծակ է՝ միզամա-նո դնելու համառ»։


Բոգ, ոյ

s. bot. gentian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ո.աօեն անգամ S'. Martin, Mém. s. l' Arm. հտ. Բ, էջ 487 համեմատեց րառս borъ «Աստուած» ևն ձևերի հետ։ Gosche էջ 22 վերի բառերի հետ։ Ու-սիղ են մեկնում նաև Եւրոպա հանդէս, Վիեննա 1852, էջ 162, ծան. 2, Սէր. 1862, թ. 24, էջ 182, Էմին, Հայ հե-թան. կրօնը, թրգմ. Յոյս 1875, էջ 414-5, Տէրվ. Altarm. 102 և Նախայ. 95, Justi, Zendsp. 209 ևն։ Մորթման ZDMG 26, 485 և 30, 438 Վանեան բևեռագրերի մէջ գտնում է Bag «Աս-տուած» և bagrituri՝ նոյն արմատից։ Canini Et. etym. էջ 71 բագին=ա paganus «կռապաշտ» և հյ. երկր-պագել։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. բ'օլոր, Ախց. Երև. Խրբ. Սեբ. Սչ. բ'օլօր, Տփ. բօլօրք «շուրջը», Պլ. փօլօր «մի դահեկան, տաճկական ղրուշ» (ծածկալեզուով), փօլօրքը «շուրջը», Ռ. փօ-լօր «ամբողջ. 2. ծծկ. դահեկան», Տիգ. փօ-լ'օր «ամբողջ», փօլ'ուր «կլոր», Ջղ. բ'ուլոր «բոլոր», բ'ուլորվել «միտքը ամփոփել». ր'ա-լորվել «շրջան կազմել», Վն. պիւլոր, Ասլ. բ'էօլէօր, Զթ. բ'իւլիւր, բ'իւլիւյ, Մկ. պիւլիւր «շուրջը», Ղրբ. պիւ՛լլիւր, Շմ. պիւլէօ՛ր, Գոր. պիւ՛լէօր, Ոզմ. բ'էօլօվ «ամբողջ», Ղզ. պլիւ-րիկ «կլոր», Հմշ. պօլօյդիք «բոլորտիք»։-Ո ձայնաւորի ջնջմամբ և ր բաղաձայնը լ-ի վերածելով կազմուած են՝ Պլ. բլօրէլ «ոլո-րել», բլլէլ «փաթթ» (այսպէս ունի ար-դէն Առաք. պտմ. 455. արևմտեան գրականի մէջ էլ ընդունուած են պլորել, պլլել ձևերը). Ասլ. բըլլէ՝լ, Խրբ. բլօրիլ, Հճ. բ'իլլել, Զթ. բ'իլլիլ «ման գալ, շրջիլ» (որ և բլլուիլ, Զթ. բէօլլել Կս. հմմտ. Զթ. իլլիլ<ոլորել), Ատն. (թրքախօս հայոց լեզւով) բըլլէլլէմէք «փա-թաթե» (թրք. -լէմէք բայակերտ մասնի-րակ ամաններ», բոլորբովի, բոլորել «ծած. կել», բոլորեշուրջ, բոլորմնի, բոլրկիլ, բոլըր-տել, բոլորպատ ևն ևն։ Հմմտ. նաև Ջղ. բ'ուլ, Առլ. բիւլ, Ղրբ. պիւլ «խմորից կտրուած մի գունդ, որ մէկ հաց է դառնում»։


Բոհ

s.

slaver;
dark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։


Բոհմունք

s. pl. threat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահական նմանութիւն ունի պոս. [arabic word] bīm «վախ, երկիւղ», ուր m ար-մատական է, մինչդեռ մեր բառի մէջ մ մասնիկ է։


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։

ՆՀԲ և ԱԲ չեն յիշում բառս, թէև ծանօթ է իրենց՝ հեց բառի վկայութեան մէջ։ Երևան հանեց Աճառ. Հայ. նոր բառեր հեն մալտ. Բ. 104։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ գտնում ենք մի-այն ի բոյլ անկանել «նուազիլ, թեթևանալ» ոճի մէջ. «Շնորհք Հոգւոյն բաշխեալք և կեանք պարգևեալ. ծանունքն ի բոյլ անկեալ և կար-ճեալ» Ոսկ. մ. բ. 14. անշուշտ կայ գրչագրաϰ կան մի սխալ. ՆՀԲ ուղղում է ի բաց ան-կեալ։


Բոչոյ

s.

nag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փոքրիկ ձի» Մագ. 241= Երզն. քեր. երկու տեղն էլ գտնւում է միայն հոմա-նիշների մի շարքի մէջ։ (Ադոնցի հրատարա-կութեան մէջ ունինք միայն բոչոյ ձևը. ՆՀԲ յիշում է բոչոյ և բռչոյ ընթերցուածները, ո-րոնցից լաւագոյնն է համարում բոչոյ, իսկ ՋԲ՝ բռչոյ)։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։


Բոսոր

adj.

blood-colour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։


Բոտոտ, ից

s.

mow-worm;
moth, wood-fretter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ռ. փօդօդ, Վն. պտէօտ «բոտոտ». որից բոտոտիլ, Ռ. Վն. «որդնոտիլ, ճճեկեր դառնալ», բոտ Վն. «ճճեկեր, մէջը որռ մտաճ (ծառ կամ փայտ)».-նո՞յն է նաև Մկ. մըն-դիւտ «ծառի որդ»։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բորոտութիւն, քոս» Սրճ. յար. էջ 282. Երզն. մտթ. Շնորհ. ընդհ. որից բորոտ «բորով հիւանդացած»՝ ՍԳր. բորոտութիւն ՍԳր. բորոտիլ ՍԳր. բորոտանալ Եփր. մնաց. բորութիւն Պրպմ. 48 (չէ մտած բառարան-ների մէջ. թերևս և վրիպակ է). քածբոր Վստկ. 223 (գրուած է բոր կամ քածպոր)։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։

= Հնխ. bho-bhr-o ձևից, որ կրկնականն է bher, bhere, bheru, uhreu, bhereu «ե-ռալ, եփել, ծփալ» պարզական արմատի, որի միւս ժառանգներն են՝ լտ. ferveo, fer-bui, fervo, կիմր. berwi, բրըտ. bervein, berucin «եռալ, եփիլ», միռլ. berbaim «ե-փել», գոթ. հբգ. brinnan և գերմ. brennen «այրել, վառել» (ուրիշներ տե՛ս աղբիւր բառի տակ և [hebrew word] alde 225, 286, Ernout-Meillet 338, Kluze 72, Boisacq 1037, Po-korny 2, 167)։ Հայերէնի վերի ձևերը ցոյց ևն տաւես -O-ձայնդարձր, բայց գաւառա-կանների մէջ ունինք նաև -e-ձայնդարձը բերբել ձևով։


Բորենի, նւոյ

cf. Բորեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.


Բորկոնիմ

s.

thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Երր. [hebrew word] barqānīm. անստոյգ բառ, որ ոմանք մեկնում են «փուշ», ուրիշներ «կամնասայլ». Եօթանասնից թարզմանու-թեան մէջ բառը տառադարձոթեամր պա-հուած է յն. βαρϰηνίμ (այլ áá. βαρϰομμειν, βαραϰηνειμ, հայը անշուշտ βορϰονίμ կամ βօρ-ϰονεἰμ) ձևով (E. Sophocles, էջ 299). յու-նարենի՝վրայից էլ տառադարձուած է մերը։


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաստ, գուլ, անհասկացող. 2. գուլ, ո՛չ-սուր. 3. ծանր, թաւ» Փիլ. Նիւս. ծն. Շնորհ. այբուբ. Երզն. քեր. «կէտառրու-թեան մէջ՝ նշանը» Թր. քեր. «90 աստիճա-նից մեծ անկիւն» Եւկղիդ. որից բթել Սիր. լ. 10. Վրք. և վկ. Ա. 370. բթիլ Ագաթ. Եղիշ. բթագոյն Փիլ. Պղատ. տիմ. բթահայեաց «ո՛չ-սրատես» Առաք. մոլ. բթացուցանել Շնորհ. ընդհ. Ոսկ. աւագ բշ. բթութիւն Նիւս. բն. Մագ. քեր. առանց սղումի՝ բութանկիւն Եւ-կըղիդ. նոր բառեր են՝ բթանալ, բթամիտ ևն։


Բուռն, բռան, բռամբ

s. adj. adv.

fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հանում է բուռ «ծեփ» բառից։ Bugge, Lyk. Stud. 1, 35 և 36 սանս, barh. brhati «ամրացնել», գերմ. bergen «ծածկել, պահել» բառերի հետ. նոյն հայ բառը գտնում է նաև Дρίαμος ա-նուան մէջ, որ ըստ Հեսիքիոսի πέρραμος «թագավոր» բառն է։ Jensen, Hitt. u. Arm. 36, 42, 79 հաթ. bhurain? «իշ-խան» բառի հետ։ Գեանջեցեան ZAFh 1. 61 բռնաբարել բառի մէջ *բարել դնում է<բերել՝ Դաւիթ-Բէկ, Յուշար-ձան 396 ն. գալլ. bryeint, breint «ա-ռանձնաշնորհ», breenin «թագաւոր», հիռլ. brig «ուժ, զօրութիւն, արժա-նիք», հ. բրըտ. brientin «ազատ, ան-կախ, ազնուական, զօրաւոր»։ Սագրցե-ան ՀԱ 1909, 335 հյ. բարկ, թրք. el «ձեռք», berq «բարկ» և սումեր. bar, bal «ձեռք, հզօր, բուռն»։ Karst, Յու-շարձ. 403 վերջին սումեր. ձևի հետ։ Մառ, Яз. и Лит. 1, 275 պրս. mušt, վրաց. bota ❇aarpe6* և ռուս. xватать «բռնել» բառերի հետ։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բոյծ արմատի երկրորդ ձևն է և նրա հետ միասին ծագում է հնխ. bhug արմա-տից. հայերէնի մէջ ծ-տ ձայնափոխութեան համար հմմտ. արտ <*արծ

«պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։

= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։

Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Ջղ. Տփ. գազ, Ալշ. Խրբ. գ'ազ, Ոզմ. գ'ազ, Շմ. Սլմ. Վն. գ.ազ, Ղրբ. կեզ, Ագլ. գեօզ. կենդանի է նաև ուրիշ բար-բառների մէջ. ինչ. Ապ. Գոր. Լ. Խ. Ղզ. Մկ Նբ. ևն։


Գազերբուակ

s.

sort of aromatic gum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

397, համարում է արաբ. [arabic word] lauz, i-bavva «հնդկընկոյզ» (տե՛ս Շթայն-շնայդէրի հաւաքածոյի մէջ՝ WZKM, 11, 329)։


Դիկատոր

s.

dictator.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(կամ նաև դեկատոր), ի-ա հլ. այս բառը չորս անգամ ունի Եւս. քր. Ա. էջ 395-6, Բ, էջ 204, 206, որ և մեկնում է «դի-կատորք, որ են ճարտարախօսք». սրանից առնելով և միևնոյն մեկնութեամբ Սամ անեղ. 40, ուղիղ ձևն է դիկտատոր «հռռմմա-յեցոց մէջ ժամանակաւոր իշխանապետ», ինչպէս ունի Մխ. այրիվ. էջ 51 (մէկ անգամ). «Ռամկապետքն, դիկտատորքն, հիւպատքն մենչև ի Գայիոս Յուլիոս»։

= Յն, διϰτατωρ «հռովմայեցոց մէջ ժամա-նակաւոր իշխանապետ». փոխառեալ է լտ. dictator հոմանիշից, որ ծագում է dirtare «ասել, խօսիլ, հրամայել, ճառել, շարունակ խօսիլ» բայից և սրա համար է որ Եւսեբիոսի մօտ մեկնուած է «ճարտասան»։-Հիւբշ. 346.


Դիմակ, աց

s.

facet;
face, visage, presence;
sort, manner, fashion;
mask;
—ս արկանել, to mask, to put a mask on the face;
բառնալ զ—, to unmask;
— —, several, in several ways or manners.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «կերպարանք, պատկեր կամ նկար» Ոսկ. պօղ. 910, 465. մատ. 10, 175, «աչք» Կոչ., «դիմակ, կեղծ երես» Ոսկ. պօղ. 299 (Չտեսանիցե՞ս զազգի ազգի դի-մակսն զոր դնեն երեսաց գուսանքն).-միւս օրինակները տե՛ս Տաշեան, Ուսումն դասա-կան հայերէն լեզուի, էջ 519, ծան. 1.-վերջի իմաստով է նաև արդի գրականի մէջ, ուր ու-նինք դիմակաւոր, անդիմակ, դիմակահանդէս նոր բառերը։

= Պհլ. dēmak «կերպարանք, ձև», յոգն. demagān (իմա՛ dēmakān), պրս. [arabic word] dīma «դէմք, կերպարանք». միւսները տե՛ս դէմք բառի տակ. այս բառը հայերէնի մէջ կազ-մուած չէ, որովհետև -ակ նուառաևան մաս-նիկ չէ այստեղ, այլ ամբողջը պատրաստ ի-րանեանից է։-Աճ.


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։


Դիրտ

cf. Մրուր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մրուր», ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՓԲ, յիշում է Բառ. երեմ. էջ 217՝ մրուր բա-ռի բացատրութեան մէջ. աւելի հնից գտնում եմ՝ ղուրտ Հայել. էջ 20, տուրտին Վստկ. 16, 19, 29, 30, 44, դրտին Ադամ. 115, 137, 207, 265։-Նըրայր, Բառ. ֆրանս. (տե՛ս lie ռա-ռի տակ) յիշում է դրուրտ և դուրտին ձևերը. արդի արևմտեան գրականում ընդունուած է ղիրտ ձևով։


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։

Lag. Urgesch. 172 հսլ. dobru «բա-րի»։ Մորթման ZDMG, 26, 492 բևեռ. tiruni=դիւրել։ Caniui, Et. etym. 142 սանս. dur «դժուար» բառի հետ։ Մառ, ЗВO, 7, 74 մտադիւր բառի մէջ դիւր համարում է նոյն ընդ դիր (դնել), իբր մտադիր։ Հիւնք. յն. ἀνδηρον «գետափ» ձևից։ Patrubány, SA, 1, 195 լատ. tntus, սանս. tu, táuti «կարողութիւն, արժանիք ունենալ», tuvi «զօրեղ» Karst, Յուշարձ. 419 թաթար. toz, tüz։ չուվաշ. ture «հարթ»։

ԳՒՌ (dialectal) Տփ. դուր, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. դ'ուր, Ղրբ. տուր, Գոր. տիւր, տօր, Մկ. Սլմ. Վն. տիւր, առհասարակ դիւր գալ «ա-խորժելի լինել, հաճելի թուիլ» ոճի մէջ, բայց գործածական է նաև առանձին դուր «հարթ, տափարակ» (միայն դաշտի համար ա-սուած)։ Նոր բառեր են՝ դիւրկոկորդ, դուրու-րիկ, դուրեկան, անդուրեկան, անդուր, դուրե-լի, դուրիկ, դուրան, դուրել, դուրուկ «դաշ-տավայր» (Խրբ. և Ակն. արտասանւում է ո'օր. և վերջինի մէջ ունի «ճիշտ, ստուռ» նշանա-կութիւնը, ճիշտ ինչպէս որ ուղղորդ «ուղիղ, շիտակ» դարձած է Ննխ. խօրթ «ստոյգ, ճիշտ»)։


Դղորդ

s.

shivering, shudder, horrour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. դ'խրդ'ալ «յատակը, գետինը ևն շարժիլ», ըստ Պէտէլեան, Արևելք 1888 նոյ. 8-9 պահուած է նաև Ատանայի թրքախոս հայոց մէջ ղղրդել ձևով։


Դմակ, աց

s.

tail of a sheep.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *dumak հոմանիշից. այս ձևը աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց կան նրա բազմաթիւ ցեղակից-ները, ինչ. զնդ. duma-, պհլ. dum, dumb, dumbak, dunbak, dunb, պրս. ❇ dum, dumm, [arabic word] dunb, [arabic word] dunba, [arabic word] dunbāl., բելուճ. dunbag, քրդ. dunk, duw. աֆղան. lam, մինջ. ləm, օսս. dumág, də-mag «դմակ» (Horn, § 573)։ Իրանեան բառերի նախաձևն է ըստ Bartholomae, Stud. II. 101 *dhumbhma-։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] ︎ dunbā «պոչ», վրաց. დუმა դումա «դմակի իւղ», დუმი դումի «դմակաւոր ոչխար»։ Pokorny, 1, 816 իրանեան ձևերից է կզում հբգ. zumpfo, մբգ. zumpi «առնի». նախաձևը դնում է հնխ. dumb-(կամ dumbh-?) «առ-նի, պոչ» և թերևս նախապէս «գաւազան, վարոց»։-Հիւբշ. 144։

ԳՒՌ (dialectal) Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։


Դոխն, խին

s.

mill-hopper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Զանակ

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է Բուզանդի մէջ նշանակ, բայց առանց նկատի առնելու, որ նոյն բառը գործածուած է նաև Ճառընտրում։ Գ-Մ.. Բազմավէպ, 1917, էջ 6-8 ուռռում է քանակ, որին դէմ է Վարդանեան, ՀԱ, 1921, 249, որովհետև քանակ բառը ոս-կեդարեան չէ։


Զանկապան, աց

s.

stocking, hose.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «սռնապան, ծնկները ծածկող կամ պատող մեծ գուլպայ կամ զրահ» Դան. գ. 21. Կղնկտ. Արծր., որից զանգապանակ՝ նոյն նշ. Սեբ. հրտր. Պատկ. էջ 63 (նորագիւտ բառ)։ Նոր գրականի մէջ աւելի սովորական է զանկա-պան, թէև բառիս ուղիղ ձևն է զանգապան։

= Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,


Զափրան

s.

saffron;
cf. Քրքում.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] za'faran «քրքում», որ փոխառութեամբ տարածուած է նաև Ասիոյ և Եւրոպայի բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. թրք. [arabic word] safran, ռմկ. zafran, քրդ. za-firan, վրաց. ზაურანი զափրանի, թուշ. զափրան, ռուս. шафрaнъ, հսերբ. šafran, savran, նսերբ. zaferan, zoforan, zapran լեհ. szafran իտլ. zafferano, սպան. zafran, azafrano, ֆրանս. գերմ. safran, հֆրանս. safleur, zaflor, պորտ. acafrāo, անգլ. sa-tiron, մբգ. safrān, ռում. šofran, նյն. σασράνι ևն ևն։-Հիւբշ. 279։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։

Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. Հփ. և կշռ. 62 համեմատեց յն. ϰριϑή բառի հետ։ Klaproth, Asla polygl. 1823 էი 114 օսս. chor, վրաց. keri լտ. hordeum և էջ 101 գերմ. Gerste, օսս. chor բառերի հետ։ Pictet. 1, 270 օսս. chor, վրաց. քերի ձևերի հետ կցում է պրս. [arabic word] xwār «ուտելիք» բառին։ Kuhn, KZ, 11, 387 հանում է *ghars, ghvars արմատականից։ Հիւբշ. KZ, 23, 30 կցում է լտ. hordeum «գա-րի» բառին, իբր հնխ. ghardha ձևից։ Canini, Et. etym. 238 պրս. kar «բը-րինձ» և սանս. gäritra «գարի» բառե-րի հետ։ Տէրվ. Լեզու. 1887. 119 հա-նում է նոյնպէս հնխ. ghardha ձևից, ուր «ր-ի քով dh ինկած է»։ ՀԲուս. § 430 յն. ϰρει։ Հիւնք. գերի բառիզ։-Bugge, KZ, 32, 5 ենթադրում է ghrid նախաձևը, որից վերջաձայնի անկումով յառաջանում է հյ. գարի, բայց կաս-կածում է նաև, որ մի գուցէ բառս կովկասեան լեզուներից փոխառեալ լի-նի։ (Կովկասեան լեզուների մէջ ունինք վրաց. մինկ. լազ. սվան. թերի, ինգ. քեր, ափխազ. ակեր, բոլ որն էլ «գարի» նշանակութեամբ և ձևով այնքան մօ-տիկ հայերէնին)։ Scheftelovitz, BВ, 29, 50 յոն. οῦλαί, ատտ. όλαί «գարիի ա-ղանձ» բառին ցեղակից։ Patrubány, SA, 2, 13. և ՀԱ, 1908, 187 սանս.