Your research : 1053 Results for ո՛չ

Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

• = Եթէ բառը նախապես կապուած էր հո-սելու գաղափարի հետ, ծագում է հնխ. *sru «հոսիլ» արմատից. նախաձևը կարող է լինել *sruyós եամ *sruyá և կամ *srutis, որոնց երեքն էլ հաւասարապէս տալիս են առու. հմմտ. սանս. srávati «հոսիլ», sruti-«հո-ռում». srótas «հոսանք, գետ, երակ, ելք. բացուածք», հպրս. rauta «գետ», պրս. »օ︎ rōd, քրդ. ru, յն. ῥυτός «հոսուն», ῥύσις «հոռում». ῥόfος «հոսանք», հոլ. struya «հո-սանք. հեղեղ», o-strovú «կղզի», հիսլ. straumr և գերմ. Ström «հեղեղ, հոսանք». լիթ. sravlu, sravêti «հոսիլ», srava «հո-սանք», հիռլ. sruth «գետ», srualm «հե-ղեղ» ևն։ Առու բառը այս պարագային ծագմամբ նոյնանում է հյ. առոգել, ոռոգե բառերի հետ, որոնց համեմատութիւնը տե՛ս վերը։-Իսկ եթէ բառը նախապէս կապուած էր փորելու և կամ անցնելու գաղափարի հետ, այն ժամանակ վերի մեկնութիւնը ուղիղ չէ և առու չունի կապ ո՛չ ոռոգել բառի և ո՛չ sru արմատի հետ, ինչպէս կարծում է Հիւբշ. 42Ո։ Ըստ իս հաւանական է առաջինը և առու հա-մապատասխանում է ճիշտ սանս. srδtas «հո-սանք, գետ, ելք, բացուածք, երակ» բառին։


Տրամ

adj.

firm, solid, substantial, hard, resisting;
— երկիր, solid earth;
— գործել, to render firm.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dru-rā-mo «ա-մուր, կարծր» բառից, որ ծագում է հնխ. dru-«փայտ» բառից՝ -rā̄-և -mo-մաս-նիկներով և բուն նշանակում է «փայտի պէս ամուր»։ Փոխաբերութիւնը և ածանցու-մը ո՛չ թէ զուտ հայկական է, այլ ընդհա-նուր էր նոյն իսկ նախաշրջանին. հմմտ. սանս. dāruná-«կարծր, կոշտ, խիստ». dhru-va-(փխ. druvā-) «հաստատուն, ապահով, տևական», զնդ. drva-«հաստատուն, ա-ռռոջ». հպրս. duruva «առողջ», պրս. durušl «խիստ, կարծր, խոշոր», durust «ողջ, ամ-բողջ, առոյգ, առողջ, ստոյգ, դրուստ», յն. ὄροόν «ուժեղ» (Հեսիքիոս), լտ. durus (փխ. *druros) «կարծր», կելտ. dru-«յոյժ, ամենա-» (ինչ. Dru-talos «մեծաճակատ» Druides «Կելտական քրմերը»), հիռլ. derb «ապահով, վստահ», dron «հաստատ», միռլ. dir, կիմր. dūr «կարծր, ուժեղ. ա-պահով», կիմր. dur, բրըտ. dir «պողպատ» (վերջին չորս ձևերը լատինականից փոխա-ռեալ), անգսք. trum «հաստատ, ուժեղ, ա-ռողջ», tréowe «հավատարիմ», trεow «հաւա-տարմութիւն, ճշմարտութիւն, հաւատք». հսաքս. trio «հաստատուն, վստահելի», tri-uwi «հաւատարիմ», հհիւս. tru «վստահու-թիւն, հաւատք», գոթ. triggws «հաւատա-րիմ», հբգ. triuwa «հաւատարմութիւն», հուլ. trouw, նբգ. treu «հաւատարիմ», հհիւս. traust, հբգ. trost, նբգ. Trost, անգլ. trust «վստահութիւն, հաւատ», գոթ. trig-gwa «պայմանադրութիւն», որից փոխառու-թեամբ՝ իտալ. tregua և ֆրանս. trève «զի-նառադար», լիթ. drútas «հաստատուն, ու-ժեղ», հպրուս. druwis «հաւատք», druwīt «հաւատալ», հսլ. su-dravu, ռուս. здоро-вьи «առողջ» ևն, որոնք բոլոր նոյն հնխ. dru-

• Müller Kuhns u. Schl. Btrg. 5, 382 սանս. dharma, լտ. firmus «հաստա-տուն»։ Հիւնք. լտ. duramen, duramerr tum «ամրութիւն, հաստատութեւն»։ Bugge, Lyk. Stud. 1, 72 լտ. durus. durare. լիւկ. trmmili «ամուր տեղեր բնակողներ, Լիւկիացիք», Osthoff, Pa-rerga 1, I13 պաշտպանում է լտ. dūrus բառի համեմատութիւնը, հյ. տրամ դնելով իբր dru-ra-mo-(բայց ո՛չ լտ. durare, որ է=հյ. տևել)։ Սրա դէմ է Schefelowitz BВ 29, 27, իսկ պանում է Osthoff-ի առաջարկը։ Pal-rubány ՀԱ 1908, 155 նոյնպէս ւա-durus «կարծր» բառի հետ՝ կցում է հնխ. dreuo-«փայտ» արմատին։


Ամուլ, մլոյ, ոց

adj.

steril, barren.


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

• , ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։


Թափուտ

cf. Դագաղ.

• Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Քառ, ից

adj.

floor.

• , ի, ի-ա հլ. «չորս» Փիլ։ Արծր. Նար. Մագ. հների մէջ առանձին չէ գործած-ուած, բայց գտնւում է մի խումբ ածանց-ների մէջ. ինչ. քառամեայ «չորեքամեայ» Եւս. քր.. ա. քառեամ «չորս տարի ժամա-նակ» Ոսկ. բ. տիմ. քառասուն ՍԳր. (տե՛ս առանձին). յետոսկեդարեան շրջանին ո՛չ միայն առանձին կայ։. այլ և տալիս է շատ բազմաթիւ ածանցներ. ինչ. քառաթիւ Պիտ. քառաժանի Շիր. քտռաձի Փիլ. քառակերպ Գնձ. Նար. քառակուսի Յայտ. իա. 16 Շար. քառակ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 122, 127, 151, 170. նոյն ոճով նոր գրականի մէջ՝ քառահատոր, քառաձայն, քառամեակ, քտռանիւ, քառապատկել, քառաստիճան. քա-ռատառ, քառատրոփ, քառարշաւ, քառոր-դական ևն ևն։


Խոռն

cf. Խոռ.


Սափոր, ոց

s.

urn, amphora, pot, pitcher, jug, jar.


Քող, ոյ, ով

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.


Քօղ

cf. Քող.


Կարուրայ, ի

s.

chamber pot.


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ «լծ. հլ. շութափ, ստէպ, ճեպ և շոյտ ափ յափոյ, պրս. շիթապ, շիթա, թրք. չաբըգ»։ Ուղիղ են նաև Peterm. 22, Böttich. Arica 77, 273, Müller SWAW 38, 577։-Lag. Beitr. baktr. Lex. 43 պրս. sitab և զնդ xštāv «քաջ, կտրիճ»։ Մնակեան, Հայ-րենիք 1893 նոյ" 2 առաջարկում է կար-դալ շըտապ և ո՛չ թէ ըշտապ, որովհետև պրս. շիթապ ձևով է։ Karst, Յուշարձան 407 սումեր. šib «աճապարանք, վառո». tab «արագ, շտապել», 423 օսմ. čabuk «արագ», č̌apmaq «վազել», čevik «աշ-խոյժ» բառերի հետ։


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

• = Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։


Բդեշխ, եշխի, աց

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

• = Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• , ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։


Դէպ, դիպի, դիպում

adj. prep. adv.

fit, proper, suitable, decent, convenient;
accident, case, incident, hazard, chance;
ի — լինել, to suit, to be proper or fit;
ի — ժամանակի, in due time;
— լինել, to chance, to happen, to fall out accidentally;
ի — գալ՝ ելանել՝ պատահել, to agree, to suit, to be convenient;
to succeed, to happen;
ի — է, it is hecoming, necessary;
— է, it is possible;
— թուիլ, to appear suitable;
եթէ — տացէ, if by chance;
— եղեւ ընձ, it has happened to me;
— եղեւ ի միում աւուրց, it happened one day;
towards, with respect to, in the place where;
to the side of;
— եւ —, very suitable;
properly;
—ու —, fixedly, attentively;
— նկատել, to look at with surprise or astonishment.

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. դէբի, Սչ. դ'է՛բի, Տփ. դի-բա, Շմ. տիբա, Ղրբ. դիբի՛, բըդի՛, Ջղ. դաբ. Ագլ. ղի՛բի, դիբինm՛, դընքըմm՛, դինքինm (եթէ այս վերջին երկուսը այստեղ են պատ-ևանում), Ալշ. դ'էմի, Մշ. դ'էմ, Երև. դբա. բո-լորն էլ նշանակում են «դէպի»։-Սրանք, ինչ-պէս և գրականի մէջ՝ դէպի կազմուած են դէպ բառից + յաջորդ գոյականի ի նախդիրը, ճիշա ինչպէս բա՛ցի (իմա՛ բաց *ի). երկու դէպ-քումն էլ նախդիրը դարձել է արմատական։ Բայական ձևով ունինք Տփ. դիփչիլ, Խրբ. դ'ի-բիլ, Ագլ. Պլ. դբիլ, Սեբ. դ'բիլ, Ախց. Կր. դ'իպչէլ, Վն. տէպնել, Ոզմ. դ'էպնիլ, Մկ. տէպնալ, Սչ. Տիգ. թըբչիլ, Ռ. թփչիլ, Զթ. դը'բչը՝լ, դիբնօլ, Պլ. դըպշիլ, Ակն. դ'իմնիլ, դ'ըմնիլ, Մշ. դ'ըբնել, Հմշ. տիբնուշ. այս բա-ռերը նշանակում են «հպուիլ, քսուիլ, վնասել, գրգռել, կռուիլ, ըմբշամարտիլ, արևը ծագիլ, ապաստանիլ և այլն»։-Կարծում եմ այստեղ են պատկանում նաև Շմ. տիվէր «զառիվեր», Տփ. դէվէր «դարիվայր», դիվիր «դարիվեր» ևն ձևերը, և ո՛չ թէ դար արմատին (տե՛ս և անդ)։


Դոխն, խին

s.

mill-hopper.

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

• ԳՒՌ-Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. u


Հան

s.

grand-mother.

• Brosset, JAs. 1834, 369-405 մեր հանք բառի հետ է համեմատում պրս. kān, վրաց. քանի հոմանիշները, որոնք ո՛չ մի յարաբերութիւն չունին, որովհե-տև հայերէնի մէջ ք արմատական չէ։ Peterm. 26, 30 սանս. hր։ Մորթման ZDMG 26, 570 բևեռ. siu-khεni «աա-տերազմ», ուր khani=հյ. հան. հմմտ. գերմ. Feld-zug։ Justi, Zendsp. 90 զնդ. xa «աղբիւր» բառի տակ է դնում հյ. kankh (=հա՞նք)։ Նոյն, Kurd. Gram. 204 օրդ. ēnim «առնեմ» բայի հետ։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. han։ Bugge IF 1, 458 հ յաւելուածով՝ նախաւոր *anō ձևից, իբր յն. ἀνά սնս. ániti «շնչել», գոթ. uz-ana «արտաշըն-չել» ևն։ Հիւնք. յն. ἀνιημι «հանել ի վեր կամ արտաքս», ἀϰωϑέω «ի վեր ունել, բարձրացուցանել»։ Meillet, De ind. men, էջ 26 և MSZ 16, 245 սանս. sanōti «շահիլ, ձեռք բերել, օգտուիլ, ստանալ», յն. ἀνυμι, ἀνύω «կատարել, լրանցել, ի գլուխ հանել» բառերին իբրև ցեղակից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Brugmann, Grdr. 2 II*, էջ 13Ի հնխ. sen արմատի sn-ձայնդարձից։ Պատահական նմանութիւն ունի արաբ.


Սեպտեմբեր, ի

s.

September.

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).


Վասն

prep.

for, by reason of, for the sake of, on account of, in consideration of, considering, touching, concerning, upon the subject of;
as to, as for, with respect to;
— սիրոյն աստուծոյ, for the love of God;
— իմ, for me, for my sake;
as for me, for my part;
— թեթեւ ինչ յանցանաց, for a slight fault;
— երկիւղի, for fear of;
— ընտրելոց, in favour of the elect;
— զի, for, because, wherefore;
— է՞ր, why ? for what reason ?
— այնր or այնորիկ — այդր or այդորիկ —այսր or այսորիկ, for that reason, therefore, to that end, on that account;
— ո՞յր, for which ? for whom ?
— որոյ, why, therefore, by reason of which, consequently, wherefore;
— անգիտութեան, through ignorance, ignorantly;
— խաչի քո պատուականի, by means of Thy most precious Cross, through Thy intercession;
cf. Մեղք;
սմին իրի or վասն, for this reason.

• Ուղիղ համեմատեց նաև Եւրոպա 1849, էջ 200, որ կցում է հպրս. vasna, vašna ձևերի հետ։ Նոյն իրանեան և սանս. ձևերի հետ են միացնում Böttich. ZDMG 1850, 362, Lag. Urgesch. 548, lusti, Zendsp. էջ 271։-Հիւբշ. Arm-Stud. § 263 իբր բնիկ հայ կցում է նոյն բառերին։ Բնիկ է ընդունում նաև «բաղձալ» արմատից։ Հիւնք. յն. φασἰς «բան, ասացուածք» բառից։ Բառիս ծագման վրայ վիճում են մի կողմից Bugge KZ 32, 56, BВ 17, 93, Meillet, Rev. crit. 1897, էջ 388 (հյ. թրգմ. Բազմ. 1898, էջ 119) և Pedersen, Նը-պաստ էջ 2, որոնք նախաձայն վ-ի, մի-ջին ա-ի և նշանակութեան պատճառաւ եռանեան փոխառութիւն են համառում հալերէն բառը, և միւս կողմից Հիւբ» Arm. Gram. 494 և IF Anz. 10, 46, որ բնիկ է համարում, առարկելով թէ իրանեան vašn ձևը պիտի տար հյ. *վաշն և ո՛չ թէ վասն։ Վճռական մեկ-նութիւնը տալիս է Meillet MSL 17, 354 նորագիւտ մանիքէական գրուածք-ների մէջ գտնելով իրան. vasn-ձևը, որից ուղղակի փոխառեալ է հայր։


Քրքում, քմոյ

s. chem.

crocus, saffron;
crocus;
— վայրենի, սուտ —, carthamus, bastard or mock saffron, safflower;
հնդիկ —, curcuma, turmeric, terra merita.

• = Պհլ. *kurkum ձևից (գրուած է kulkem, բայց հմմտ. պրս. [arabic word] kurkum, karkum, karkam). այս բառը արևելեան ծագում ունի և փոխառութեամբ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. սանս. kuhkuma-, քուչ. kurkama, ասոր. [syriac word] kurkəmā, եբր. [hebrew word] karkom, արաբ. ❇ ︎ kurkum, պորտ. իտալ. հֆրանս. curcuma, սպան. corcoma, ռում. kurkum, ինչպէս նաև յն. ϰρόϰος (Boisacq 520), տրից փոխառու-թեամբ հյ. կրովկոս «քրքում»։ -Մեր բառը ծագում է իրանեանից և ո՛չ թէ ասորուց, ուր մեր ու ձայնի դէմ ունինք ə, որ պիտի տար դըշ


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.


Իւրաքանչիւր, ոց

adj. s.

adj. s. each, every;
respective;
— ոք, each individually;
— ոք առանձինն, each one separately;
մեկնեցան — յեղբօրէ իւրմէ, brother was separated from brother;
առն —, to each one;
— ումեք ի նոցանէ, to each of them;
գործք — ուրուք, each man's acts;
յ— աւուր, each day, every day.


Ատրագոյն

adj.

red, of a fiery colour.


Համբաւ, աց, ոց, ուց

s.

credit, honour, repute;
renown, fame, reputation, name, glory, celebrity;
news, intelligence, rumour, report, tidings;
արագաթեւ —, flying report, swift, speedy renown;
— բարեաց, good repute;
յեղակարծ, սուտ, չար —, strange, false, ill news;
— մեծ ստանալ, to win a great reputation;
վնասել անձին —ոյ, to damage one's reputation;
աղարտել զ— իւր, to tarnish one's renown;
կորուսանել զ—ն, to get an ill name;
չունել զ—, to be unknown, of no reputation or renown;
աղարտել զ— ուրուք, to blacken or ruin the reputation of;
—ի հարկանիլ, to become public, to divulge;
to become famous, renowned, celebrated, far-famed, to be in vogue, request or fashion;
ձախողակի — հանել or ընթացուցանել զումեքէ, to spread abroad an evil report about one;
— հանել, տարածել, to raise, sow or spread the news;
— ընթանայ, it is said that;
the story runs;
ելանէր, հնչէր, տարածէր, ի դուրս յաճախէր —, the report spread;
— քաջութեանն ընդ ամենայն կողմանս ընթանայր, the fame of his courage spread every where;
եւ ել — զնմանէ ընդ ամենայն կողմանս գաւառին, and there went out the fame of him through all the region round about;
—ի հարեալ է խաղս, this play is very popular;
cf. Շռինդ.


Պահանջանք

s.

cf. Պահանջումն.


Օրիորդ, աց

s.

girl, maid, virgin, maiden, damsel;
young lady.

• ՆՀԲ թրք. (իմա՛ արաբ.) հիւրի «կոյս պարիկ»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 «գուցէ թէ օրի-որդ», Եազրճեան, Պատ-կեր 1890, 198-209 սանս. vira «մարդ» ձևից դնում է որ-եար, իգականը ի մասնիկով՝ ուրհի կամ որի, աւրի, ո-րից օրիորդ։ Մէնէվիշեան, Արևելք 1890 հոկտ. 18 մերժելով այս՝ դնում է օր բառից՝ իբր «օր ունեցող, չափա-հաս աոջիկ»։ Հիւնք. արբանեակ բառից կամ յն. αβρα «աղախին», տճկ. ավրէթ «կին», Ալիշան, Հին հաւ. 199 ուրու, հուրի բառերի հետ։ Pedersen, Հլ. դր. լեզ. 46 -որդ մասնիկով։ Karst Յու-ռառձան 402 սումեր. aru «էգ»։ Մառ ИАН 1917, 314 և 1920, 123, ՀԱ 1921 81 օրի=ուրհի+որդի=բասկ. -til «որ-դի»։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 339 խալդ. awri «տէր»+uru-dani (=վրաց. օրեթ) «սերունդ»։ (Սա-կայն խալդ. «տէր» բառն է ըստ Sayce 477 euri (և ո՛չ թէ awri), որ [other alphabet] գա-ղափարանշանի ընթերցուածն է. գոտ-նըվում է Մհերի դռան արձանագրու-թեան մէջ)։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• «հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։


Ոչխար, աց

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Մշ, Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. ուժ, Ասլ. իւժ, Գոր. Ղրբ. օժ, Մրղ. վըժ, Մկ. ոժ, Սլմ. Վն. վոժ (վերջին երկուսը ենթադրում են *ոժ ձևը և ո՛չ ուժ<ոյժ, ինչպէս ունին միւսները)։-Կրնակ ժ ունի Ջղ ուժժի «բըռ-նի»։-Նոր բառեր են ուժել, ուժով, ուժով-նալ, ուժտուն, ուժտնւոր, ուժտունվար, ուժ-ւոր, ուժօք։


Գաղտ

adv. prep.

adv. prep. in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.

• Տէրվ. Նախալ. 48 հնխ. var արմա-տից է հանում գաղտ, գեղօն, գառն, սնս. var և զնդ. var «ծածկել, պահել»։ Ատ Եառոճեան, Արևելք, 1884 հոկտ'' 17, ո՛չ թէ var, այլ vall «ծածկել, թա-քուցանել» արմատից։ Հիւնք. քօղ բա-ռից, Ղափանցեան, ЗВО, 23, 354 «գանկի կար» իմաստով= զնդ. vaγδana-«գը-լուխ»։-Մնացեալը տե՛ս գող բառի տակ։


Վեհեր

cf. Վեհերոտ.


Լախտ, իւ

s.

club, mace, mall, bat;
ոստախիտ —, knotty club.


Խազմուզ, մզոյ

s.

must, new wine.


Զմրուխտ, րխտի, րխտոյ

s.

emerald.


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.


Սղար

cf. Պաշարումն.


Գաւակ, աց

s.

croup.


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

vd.

to be, to exist, to subsist.


Գոմ, ոց

s.

stable, sheepfold, stable for oxen.


Կեռաս, ից

s. bot.

s. bot. cherry.


Ջեք

int.

how ! oh ! o strange ! wonderful !


Ջէք

cf. Ջեք.


Իլ, ոյ

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.