beryl;
crystal.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ պատուական քար, ակունք» ՍԳր. Եփր. ել. «վանակն» Շիր. Մագ. գրուած է նաև բերիւղ Բրս. ընչ. բևրեղ Եփր. Վկ. արև. 12. որից կրճատմամբ կամ առանց կրճատման՝ բիւրեղանման Շնորհ. իմ. եղակ. բիւրղաբեր Պտմ. աղէքս. բիւրղայ կամ բիւրղեայ Պտմ. աղէքս. ոսկե-բիւրեղ Տօնակ.։-Տե՛ս և պլօր։
= Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։
loaf;
cake, bun.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։
luxurious, lascivious, lewd, lecherous.
· Calfa
Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։
adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.
· Calfa
, ի-ա հլ. «բնակարան, բնակած տեղը» Շար. Նար. Մագ. Սհկ. կթ. արմաւ-«գերեզման, մեռելի թաղ» Ծն. իգ. 9. Կիւրղ. ծն. որից բնակիլ ՍԳր. Եփր. ղևտ. Եւս. քր. բնակիչ ՍԳր. Եւս. քր. բնակեցուցանել ՍԳր. Եւս. քր. բնակարան Նար. բնակութիւն ՍԳր. բնակունակ կայեանք «գերեզման» Պիտ. բնակակից Եզն. անբնակ Բուզ. եղեգնաբնակ Ագաթ. Փարպ. դիւաբնակ Կաղանկատ. ՅՀ. իմ. Ոսկ. գծ. հեռաբնակ Ագաթ. վրանաբնակիչ Դատ. ը. 1. մարդաբնակ Լաստ. Պիտառ. Սա-նահն. անմարդաբնակ Վրք. հց. լեռնաբնակ Չենոբ. երկնաբնակ Նար. առաք. բնակչու-թիւն, ազգաբնակութիւն (նոր բառեր). տար-բեր է բնակ «բնիկ», որ տե՛ս բուն բառի տակ։
= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։
mite, farthing, obole.
· Calfa
Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 61 առում է. «Զբնիոն չգտաք այլուր ար-տաքոյ Աստուածաշունչ գրոց. նմին իրի և ստուռառանութիւն նորա ծածկեալ է ի մէնջ»։ (Դնում ենք վերևում Ս. Գրքից դուրս տասը վկայութիւն)։ Հիւնք. յն. πενης «աղքատ» և πενία «աղքատու-թիւն»։
basket;
sack.
· Calfa
ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝
adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։
thumb;
a tuning pin.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։
ՆՀԲ և ԱԲ չեն յիշում բառս, թէև ծանօթ է իրենց՝ հեց բառի վկայութեան մէջ։ Երևան հանեց Աճառ. Հայ. նոր բառեր հեն մալտ. Բ. 104։
cure;
remedy.
· Calfa
, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։
company, body, assembly;
—ք, Pleiades.
· Calfa
, ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։
թուփ» (Будaговъ 1, 323), որ պատա-հական նմանութիւն միայն ունի, քանի որ կայ գւռ. բուլ «թուփ»։
ՓՈԽ (borrowing) Մառ. Teкcтt и paac. հտ. IV յաւել. հյ. բոյլք բառից փոխառեալ է դնում վրաց. ბოლუკი բոլուքի «cонмы, խումբ, ամբոխ, բազմութիւն», որ սակայն լալտ-նապէս թրք. [arabic word] bölūk «խումբ, զումար-տակ» բառն է, ինչպէս ունի և Չուբինով 113, և բնաւ կապ չունի հյ. բոյլ, բոյլք բառի հետ.
. անստոյգ բառ, որ գտնում ենք մի-այն ի բոյլ անկանել «նուազիլ, թեթևանալ» ոճի մէջ. «Շնորհք Հոգւոյն բաշխեալք և կեանք պարգևեալ. ծանունքն ի բոյլ անկեալ և կար-ճեալ» Ոսկ. մ. բ. 14. անշուշտ կայ գրչագրաϰ կան մի սխալ. ՆՀԲ ուղղում է ի բաց ան-կեալ։
hornet, drone.
· Calfa
= Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։
furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.
· Calfa
, ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։
mow-worm;
moth, wood-fretter.
· Calfa
(ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճճի, փորի որդ, փայտի ցեց» Բարուք զ. 19, Վրք. հց. Բ. 623. Նար. կթ. էջ 177. որիզ բոտոտակեր «ճճեկեր» Բարուք. զ. 71. Ագաթ. բոտոտակերեալ Բարուք. զ. 11։
ՆՀԲ թուի հանել փտել բառից։ Հիւնք. փտել բառից։ Կայ արաբ. [arabic word] bahīlā, նուազականը [arabic word] butitia «ծառի որդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 457)։ Բայց ըստ որում հայերէն բառը շատ հին է, ուստի նմանութիւնը պատահական է։ Այսպէս նաև ասորես. baltitu, ասոր. beltiϑā «փայտի որռ»։
leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.
· Calfa
= Իրան. *bor ձևից փոխառեալ, որի միակ ներկայացուցիչն է նորագիւտ սոգդ. βr'wk՝ (կարդա՛ *βarukə) «բորոտ»։-
brightness;
heat;
dark, mist;
abundant.
· Calfa
«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։
cf. Բորեան.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Կայ բորանի Երև. «բորենու մոր-թից շինուած մուշտակ», որի աղբիւրը ան-յայտ է։
pyramid;
tower.
· Calfa
, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։
snow-storm;
tribulation
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.
rice;
prince.
· Calfa
= Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։
«պղինձ» մհյ. բառ, որի վկայու-թիւնը տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 335։
s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։
heap of sheaves or bundles of cut corn.
· Calfa
, ի հլ. «խոտի՝ ցորենի դէզ» Հը-ռութ. գ. 7, նորագիւտ Ա. մնաց. իա. 20 (ընդ գադշիւն), Եփր. վկ. արև. էջ 26, 27 (երկու անգամ), Տօնակ. ուրիշ վկայութիւն չկայ։
wild beast;
brute, animal, beast.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։
court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.
· Calfa
, ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։
plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.
· Calfa
, ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։
tail of a sheep.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև առանդ վկայութեան) «ոչխարի պոչ» Ել. իթ. 22. Կա-նոն. 37. Մխ. առակ. Վստկ. 206, որից՝ դը-մակեղ «դմակի իւղ» Վստկ., գառնադմակ կամ գառնադմակիկ «մի տեսակ բոյս» Բժշ. Վստկ. 149։
ԳՒՌ (dialectal) Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։
mill-hopper.
· Calfa
. ն հլ. (-խին, -խամբ) «ջաղացքի ձագար» Տաղ. ուրիշ վկայութիւն չկայ։
basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.
· Calfa
(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)
cf. Զամբիղ.
· Calfa
(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)
bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։
ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. զանկ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. զանգ, Գոր. Շմ. Ռ. Տիգ. զանգ, Մրղ, զանգ՝, Ագլ. Տփ. զա՛նգակ, Սչ. զանգագ՝, Պլ. զանքագ, Ղրբ. զm՛նգ'ակ' զmնգ', Սլմ. զանգ'mկ։, Մկ. Ոզմ. Վն. զmնկակ, Հմշ. զօն-գագ։-Գործածւում է զանգաք նաև իբր ած. «քաղցրահնչիւն» նշանակութեամբ (ինչ, զանգակ ձայն. զանգակ աղբիւր). Երև. կայ զանգակ ծաղիկը (ըստ Պռօշեան, Սկիզրն երկանց, էջ 53)։-Նոր բառեր են զանգաթել, զանգաձայն։-Նոր փոխառութիւն է զանգու-լակ (Ղրբ. զնգօ՛լակ), իբր պրս. zangulak «բոժոժ»։
stocking, hose.
· Calfa
= Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,
trailing gown, tail coat.
· Calfa
«ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։
small hawk.
· Calfa
= Պրս. *gavaz հոմանիշ ձևից փոխառեալ. այս ձևը աւանդուած չէ պարսիկ գրաևանաւ-թեան մէջ, բայց հաստատւում է հայերէնի հետ նաև վրաց. გავაზი գավազի «բազէ» բառով։ Պարսկերէն կայ [arabic word] guvaš «փոքր որձ բազէ», որ թերևս ուղղելու է ❇ gavāz. ՆՀԲ էլ ունի պրս. կիւվէզ ձևը (իմա՛ guvaz), որ սակայն բառարաններին անծանօթ է։-Հիւբշ. 264։
cf. Բաժակ.
· Calfa
«բաժակ». Բրս. սղ. ա. ուրիշ վը-կայութիւն չկայ։-Այժմ սովորական է արև-մտեան գրականում, մինչդեռ արևելեան գրա-կան լեզուն ունի բաժակ։
croup.
· Calfa
, ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։
cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.
· Calfa
, ի-ա հլ ? «գլխարկ» Սեբ. հրտրկ. Պատկ. էջ 65. Պտմ. աղէքս. Յայսմ. Շնորհ. ընդհ. Լմբ. պտրգ., «ծաղիկների ընդունարա-նը, որի մէջ ծլում է ծաղիկը» Վստկ.։ Հին մատենառոութեան մէջ աւելի սովորական է գտակ ձևը, որից գտակկարոց «գլխարկա-վաճառների շուկայ» Արձ. 1348 թ. (Վիմ. տար. 169). կայ և քդակ Հ. Կիլիկ., իսկ արդի գրական լեզուի մէջ ընդունուած է գդակ, ո-րից գդակավաճառ, գդակակար նոր բառերը։
= Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։
cf. Հէն.
· Calfa
= Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։
gehenna, hell.
· Calfa
= Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։
ԳՒՌ (dialectal) Իբր կրօնական բառ կայ մի քանի ասացուածների մէջ. ինչ. Շմ. կէհէնի կրա-կը, Ալշ. գ'էհէն ևն։
beauty, charm, attraction, allurement good grace.
· Calfa
նախնայան «փայլուն» նշանակութեամբ։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gili «շնորք, գեղեցկութիւն»։-Karst, Յու-շարձան, 401, 404 սումեր. g'ili «կա-նաչ, գեղեցկութիւն», 418 ույգուր. kó-ruk, kórk «գեղեցկութիւն», ատրպ. görček «գեղեցիկ»։ -Ատրպետ, ՀԱ, 1926, էջ 276 անգեղեայ ուզում է մեկ-նել «գեղեցիկ», որի նմանը չկայ, իբրև անգին բառի ոճով կազմուած։
village, fields.
· Calfa
նախնայան «փայլուն» նշանակութեամբ։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gili «շնորք, գեղեցկութիւն»։-Karst, Յու-շարձան, 401, 404 սումեր. g'ili «կա-նաչ, գեղեցկութիւն», 418 ույգուր. kó-ruk, kórk «գեղեցկութիւն», ատրպ. görček «գեղեցիկ»։ -Ատրպետ, ՀԱ, 1926, էջ 276 անգեղեայ ուզում է մեկ-նել «գեղեցիկ», որի նմանը չկայ, իբրև անգին բառի ոճով կազմուած։
rotation, turning, rolling, wallowing.
· Calfa
«անիւ, գլորում, թաւալում կամ դիւրագլոր, դիւրաշրջիկ». ունի միայն Եզեկ. ժ. 13 «Եւ անուոցն անուն կոչեցաւ գեղ-ռեղ», որից առնելով Դիոն. երկն. ժե. «Կոչե-ցաւ նոցա, որպէս ասէ աստուածաբանն, գեղ-գեղ. և երևի այս ըստ եբրայեցւոց ձայնին վերաշրջութիւնս և վերայայտնութիւնս»։ Հին բռ. դնում է «Գեղգեղ. հոլովումն», իսկ Բառ. երեմ. էջ 69 «Գաղգաղ. անիւ»։-Ուրիշ վկա-յութիւն չկայ։
= Եբր. [hebrew word] galgat «անիւ» բառն է, որ ռռռծածուած է Ս. Գրքի եբրայական բնագրի համապատասխան տեղը. յոյն թարգմանու-թեան մէջ տառադարձուած է γελγελ, որից էլ հայերէնը։ (Sophocles, 326 յիշում է բա-ռրս և մեկնում է «αναϰνλισμός, τρογός, թա-ւաւում, հոլովում, անիւ». բայց վկայու-թեան մէջ չի յիշում Եզեկ. ժ. 13, այլ միայն սուտ-Դիոն.)։
s. bot. yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.
· Calfa
«սաստիկ փափագ» Լմբ. սղ., որից՝ գեղձալ կամ գեղձիլ «սաստիկ փափագիլ, փղձկիլ, վառիլ» Պիտ. Պտմ. աղէքս. 69, գեղձումն «ուժգին փափագ, տենչանք, փղձը. կումն, գութ, արգահատանք» Նիւս. կազմ. Փիլ. լին. Պիտ. Լամբ. մատ. 381. Տօնակ., գեղձանք (գրուած գղձանք) Աթան. էջ 354 (նորագիւտ բառ), ընդ գեղձանիլ «սաստիկ լալ, փղձկիլ» Ոսկ. մ. բ. էջ 739 և Բ. տիմ. ա. էջ 171 (առաջին վկայութեան մէջ բոլոր ձե-ռագիրներն ունին ընդեղձանէր, իսկ երկրոր-դից մի ձեռ. ընդեղձանալ). արմատն ունի ու-րեմն կրկին նշանակութիւն՝ «փափագ և լաց. մորմոք». (գեղձումն կերակրոյ «ախորժակ» Նիւս. կազմ.). հմմտ. տենչալ «փափագիլ», Սուրմալուի գաւառականով «սիրտը կսկծալ, մորմոքիլ»։
cf. Եռմոս.
· Calfa
, ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։
Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։ + ԵՍ (հոլովւում է իմ, ինձ, զիս, յինէն, ինև, մեք, մեր, մեզ, զմեզ, ի մէնջ, մեւք ռ. րից մեօք.-կրկնագիր Ագաթ. ունի նաև զի-նեաւ փեխ. զինև. տե՛ս ՀԱ, 1913, 16.-ւեռ նաբար կայ բցռ. յիսանէ Ադամ. 226) «ես» ՍԳր. ևն։ Հին լեզուի մէջ այս բառից ածանց-ներ չկան. բայց նոր գրականը ունի եսա-կան, եսասէր, եսասիրութիւն, եսապաշտ, ե-սամոլ, եսամոլութիւն։
ԳՒՌ (dialectal) Ակն. Պլ. էս, Ասլ. է՞ս, Խրբ. էս, յէս, Վն. յես, Ջղ. չես. Ալշ. Ախց. Երև. Կր. Հճ. Ղրբ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Ոլմ. Սչ. Տիգ. յէս, Հմշ. յէս, յիս, Ագլ. Զթ. Մկ. Մղր. Ոզմ. իս, Մող. Տփ. յիս, Շմ. յէս (սակայն նաև փաղա-քշական և կրկնակ փաղաքշական ձևերով՝ եսիկս, եսիկիկս, եսիկիկիկս)։
happy, blessed, prosperous, fortunate, lucky;
— լինել, to be happy.
· Calfa
. ի-ա հլ. «բախտաւորուած» Վեցօր. ե. (թէև ՆՀԲ բառիս համար ոսկե-դարեան վկայութիւն չի տալիս, բայց ունինք մի գեղեցիկ վկայութիւն. «Փափկակեաց, բարեկեցիկ, դիւրասնունդ, երանիկ, երջա-նիկ, չարայօժար և մեղսասէր» Վեցօր. ե, տե՛ս ՆՀԲ երանիկ բառի տակ). սրանից՝ եր-ջանկանալ Երեմ. ժբ. 1, բարերջանիկ Սահմ. Խոր. Վրդ., նախերջանիկ Պիտ., գերերջանիկ Լաստ., բազմերջանիկ Յհ. իմ. երև., երջանა կաւէտ Պիտ. Զքր. կթ., երջանկայիշատակ, ապերջանիկ (նոր բառեր) ևն։
colour, hue, dye;
fashion, form.
· Calfa
Հիւնք. երբ բառից։ Bugge, KZ, 32, 66 համարում է բնիկ հայ և համեմա-տում է սանս. rūpá-«ձև, պատկեր, գե-ղեցկութիւն», várpa «պատկեր» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 50 համե. մատում է յն. ἔ́ρφος «մորթ» բառև հետ նշանակութեան տարբերութեան համար յիշում է յն. γρῶμα «մորթ. 2. գոյն». γροιά́ «մորթ. 2. գոյն», լտ. color «գոյն», սակայն նախապէս «մորթ»։ Scheftelowitz, BВ, 29, 35 արփ, երևիլ բառերի հետ՝ հնխ. prepso, յն. πρεπω։ Petersson, Fran filol. foreningen, i Zund. spráki uppsatser 4-րդ 140, ZUA 1916, 33 արփի բառի հետ միասին կը-ցում է սանս. sāranga «խայտաբղետ», լեթթ. särts «կարմրադէմ», շվէդ. sarf «մի տեսակ ձուկ», գերմ. Rotháuge «կարմրակն» ևն բառերին՝ հնխ. ser, sor «կարմիր» արմատից (տե՛ս Pokor-ny, 2, 499)։
ossifrage.
· Calfa
«մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։
tepid, lukewarm.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի քիչ տաք» Յայտ. գ. 16. էլ. արիստ. 62, որից գաղջանալ Շնորհ. վիպ. Վանակ. յոբ., գաղջացուցանել Փիլ. ել. գրուած է նաև գաղճ, գաղճանալ ևն։-Բառ. երեմ. էջ 61 գաղջ բառին տալիս է նաև «ան-պիտան, մանր, կակուղ» նշանակութիւնները, որոնք փոխաբերական առումներ են։
adv. prep. in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Պահուած է հետևեալ ձևերով.-Ագլ. գm՛խտուկ, Սեբ. գ'աղդուգ, Սչ. գ'ախդուգ, գ'ախդնի, Ակն. գաղղիւգ, Զթ. գաղդօզ. գ'աղդոգ, Ննխ. գաղդուգ (գիւղերում՝ գաղ-դօդ), Ոզմ. գ'.mղտի, Մկ կ'mղտիկ, Երև. գ'աղ-նիկ, Վն. կ'mխտիկ, կ.mղտիկ։-Սրանց դէմ գողտ ձայնդարձն են ցոյց տալիս՝ Ախց. Կր. գ'օղտուկ, Երև. գ'օղտնուկ, Խրբ. գօղտուգ, Մշ. գ'օղդուկ, Ալշ. գ'օղդու, Ռ. Տիգ. քօղ-դուգ, Ասլ. գ'օղդիւյ, Մրղ. կուեղհիք1, Սլմ. Խ'ուիղնիկ'.-իսկ Պօլսի բարբառը հաւա-սարապէս գործածում է թէ՛ գաղտուգ և թէ՛ գողդուգ ձևերը։ Նոր բառեր են՝ գաղտուկկուր Ատն. «մե տեսակ կար», գաղտ Դվ. Մշ. Ջղ., գաղտնակ Ակն. Սրբ. Խրբ., գաղտիկ Վն. գաղտուն ԳԲ, գեղտ Ղրբ. «գլխի գագաթի մէջտեղը, այնտեղ, ուր գանկի ոսկորները ի-րար են միանում. fontanelle» (սրա հին վը-կայութիւնն ունի Վրդ. աշխ. 507 «Մուղնի Ս. Գէորգայ, ուր կայ ծնօտն և գաղտն և ական-քըն և արիւնն Ս. Գէորգայ»)։
bull-dog, mastiff.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Քոռ. [arabic word] gambul «խոշոր պահա-պան շուն, mátin»։ Վերջաձայնի (n>1) ձայ-նափոխութիւնը քրդերէնի մէջ է կատարուած, որովհետև հայերէն բարբառների մէջ չկայ գամփլ ձևը։
wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են՝ սանս. vrka-, զնդ. vəhrka-, պրս. ❇ gurg, գոթ. vulfs, գերմ. Wolf, հսլ. vluku, ռուս-волкъ, լիթ. vitkas, հպրուս. vilkis, լեթթ. wIlks, իռլ. fael, հիսլ. ylgr. ալբան. ul'k, յն. λόϰος, լտ. lupus (ֆրանս. loup, իտալ. lupa, lupo, ulivella, ռում. lup, սպան. lo-bo), սլաւեաններից փոխառութեամբ մինչև անգամ մորդվին. virgas, բոլորն էլ «գայլ» նշանակութեամբ (Walde, 447, Boisacq, 5аn Trautmann. 359, Horn, § 910, Kluge, 535)։ Հայերէնի նախաձևը ենթադրուած է զանազան ձևերով. Հիւբշման դնում է հնխ. vlyo-, Bartholomae, Stud. II. 13 հնխ. vlk2y-, Fick, II. 259 հնխ. vailo. հաստատ է, սակայն, որ այս բառն էլ ենթարկուելով ta-bou-ի, արջ բառի նման՝ կամաւոր ձևափո-խութեան առարկայ է դարձած։ Հնդևրոպա-ռէտները վերլուծելով «գայլ» բառի նախա-ձևը (ul-qu) և կապելով «աղուէս» բառի նա-խաձևի հետ (իբր ul-p-), կարծում են, որ երկուսի պարզական արմատն է uel «գիշա-տել» (հմմտ. լտ. vello «խլել», voltur «զի-շատիչ թռչուն», lacer «պատառոտած, պա-տառոտուն), որով «գալլ» նշանակում է բուն «գիշատիչ» (տե՛ս Pokorny, 1, 213 և 316, Ernout-Meillet, 539)։ Հիւբշ. 431։