Your research : 2 Results for այեր

Entries' title containing այեր : 5 Results

Definitions containing the research այեր : 532 Results

Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ, Lag. Beitr. bktr. Lex. 29։-Հիւ-բըշ. 128 աւելորդ տեղն է յիշում բելուձ., gvamis «լուացքի մէջ գործածուած մի փոքր բոյս», հայերէն գոմէզ «խոտի տե-սակ» անգոյ բառի առթիւ։


Քարտ, ից

cf. Քարտէս.

• ՓՈԽ.-Վրաց. ჭარტი քարտի «թուղթ» ըստ Մառ, Иппoл. 67 փոխառեալ է հայերէնից՝ վերջաւորութեան ջնջման պատճառով (սա-կայն հմմտ. նյն. χαρτί).-աւելի ապահով։ ըստ իս վրաց. ჭარტეზი քարտեզի «գրաւոր վկայական, վկայագիր», որ վերջաձայն զ-ի աատճառաւ հայերէնից է։


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

• = Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.


Փուխր

adj.

friable, crumbling.

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հճ. Մկ. Սլմ. Վն. Տփ. փուխր, Սվեդ. փիւխր, Ախց. Ակն. Խրբ. Ջղ, Ննխ. Սեբ. փուխ, Մշ. փուրխ, Մրղ. փուռխ «կակուղ, փխրուն».-Պլ. կայ միայն բար-դութեամբ փուխսիրտ «բարեսիրտ» և սիր-տը փուխ «սիրտը կակուղ». ուրիշ գործա-ծութիւն չունի.-նոյնից են Մշ. փրխուն, փրխիգ «փուխը», թրքախօս հայերից Այն, փխրել կամ փրխել «փխրուիլ» (Բիւր. 1900, 685), կրճատ կրկնութեամբ՝ փխուխ Վն. «կակուղ, փափուկ»։


Փուտ, փտոյ

adj. s.

rotten, putrid, spoiled;
rottenness, corruption, putrefaction;
— ատամանց, caries, cariosity;
cf. Ատամն.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. փտել, Մկ. փտիլ, Ալշ. Խրբ. Մշ. Տիգ. փդիլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Սվեդ. փըդդիլ, Ասլ. փը*դիլ, Զթ. փը'դդը՝չ, Հճ. փmդդել, Ջղ. Սչ. փթել, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. փթէլ, Ագլ. Ախց. Կր. Շմ. Տփ. փթիլ, Հմշ. փթուշ, Ննխ. փթթէլ, բայց Ակն. փննիւգ (<փտնուկ) «փտած»։ Նոր բառեր են փտանք, փտլուկ, փտոտ, փտուկ, փու-տանալ, փուտանուն, փուտշրէշ. նաև Երև. Ղրբ. Տփ. փուտ «թերութիւն, պակասու-թիւն».-թրքախօս հայերից Ատն. փտտել օլմագ «փտիլ»։


Փուտկայ

s.

caravanserai.

• հայերէնի։ Բայց Կամուսի բառարանում (թրք. թրգմ. հտ. Գ. էջ 38) գտայ մի-այն արաբ. [arabic word] fatq «լայնատարած ընդարձակ տեղ», որ անշուշտ նոյն բառն է, բայց յամենայն դէպս հայե-րէնի մայրը չէ (տե՛ս իմ Նոր բառեր հին մատ. Բ. 97)։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

• Klaproth, As. pol. 103 յն. φῶς, վօ-գուլ. pos, bos, անգսք. beorte ձևերի հետ։ Peterm. 23 սանս. mrǰ «մաքրել» արմատի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btro. 4. 255 սանս. brh «փայլիւ» և թերևս յն. βρέχειν «թրջել»։ Նոյն, Ben-feys Orient u. Occ. 3, 348 աֆղան. barçēr «պարզ, յայտնի», սանս. bhrāj և յն. φλεγ-«այրել, վառել»։ Հիւնք. զա-նազանում է պարզ «ցուրտ»=պոս. իպիրզէ, իպիրտէ «ցուրտ» և պարզ «մաքուր» =պրս. իպրիյզ, բէրիյզէ «զուտ ոսկի»։ Müller WZKM 9. 370 ուղիղ համեմատեց պրս. palūdan «մաքրել» ձևի հետ, որ չի ընդունում Հիւբշ. 514 և IF Anz. 8, 49, հայերէնի մէջ սպասելով 'պարզայել ձևը։-Փառ-նաև. Անահիտ 1903, 730 սանս. bhras, հսլ. bliske, գոթ. bairnts «փայլուն» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Սոգդ. ձևի գիւտով վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSI I, 244, որ ընդունում է նաև Bartholomae IF 38, 13։ Մառ ИАН 1920. 106 նոյն ընդ պայծառ։ Պատա-հական նմանութիւն ունին ասոր. ❇ parres, եբր. pāras «պարզել, տարա-ծել, մեկնել»։


Պարիսպ, րսպաց

s.

wall, rampart, fortification.

• = Պհլ. *parisp «պատ, պարիսպ» բառից. այս բառը բոլոր իրանեան լեզուների մէջ կորած է. պահում է միայն հայերէնը և վեր-ջին ժամանակներս երևան եկաւ մանիք, պհլ. [hebrew word] pris p (կարդա՛ parisp) ձե-ւով (Salemann, Manich. Stud. ЗАН 8 (1908), էջ 114 և ИАН 1912, 47). ծագում է pari-«շուրջ» մասնիկով spā «արկանել, գցել» արմատից, իբր «շուրջ արկեալ»։


Պարկուկ

cf. Ծիրան.

• ՆՀԲ «որ և պէրգուգ, լտ. բէրիգօ՜գ-գիում». իսկ ծիրան բառի տակ՝ մեր բառից աղաւաղեալ է դնում յն. προϰόϰϰιον լտ. bricoccon, bricoccoli։ ՀԲուս. § 2526 թէև գիտէ ուղիղ մեկնութիւնը, բայց չի ընդունում, այլ հայը դնում է պարկ բառից, իսկ միւսները փոխառեալ հայերէնից։


Պարոն, աց

s.

baron.

• ՓՈԽ.-Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պարտ, ոյ, ուց

s. adj. v. imp.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

• ԳՒՌ.-Ախց. Երև. պարտք, Ալշ. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պարտկ, Վն. պառտք, Գոր. Կր. Ղրբ. պարթք (բայց Ղրբ. պըռտա՛կան), Սչ. բարդք, Խրբ. բարդք, բարք, Տիգ. բmրդք, Ննխ. Ռ. բարթք, Սեբ. բարդգ, Ակն. և Պլ. բարթգ, Մկ. պարք՝, Ասլ. բար*գ, բար (բայց բարդըգտ), Անտ. բօրթք, Ագլ. պօռթկ, Զթ. բօյդք, բորդք, Հճ. բօյդք, Մրղ. և Սլմ. պառք, Սվեդ. բուրթք, թրքախօս հայերից Առն. bardk «տալիք»։ Նոր բառեր են պարտկանտէր, պարտքաթաղ, պարտքակոխ, պարտքատէր, պարտքնտէր, պարտքովի, պարտօք (Տիգ. բmրդօգ) «փոխատուութիւն»։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

• -Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։


Պերիարմենիաս

s.

"Aristotle's ""De Interpretatione""."

• «Արիստոտէլի մի աշ-խատութիւնը. Մեկնութիւն մասանց բանի Քերականութեան» (որ և թարգմանուած է հայերէն՝ Դաւիթ Անյաղթի ձեռքով)։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• = Իրան *upaita ձևից, ինչպէս և պի-տակ<իրան. *upaita-ka ձևից. հմմտ. պհլ. apētāk «պարտադիր, ստիպողական, աատ-շաճ», apāyet, apāyīt «հարկատր, անհրա-ժեշտ է, պէտք է», պրս. bāyistan, bāyad «պէտք է». այս ձևերը գալիս են upa-մաս-նիկով i «երթալ» արմատից։ Հյ. բառը այն ժամանակ է փոխառեալ, երբ դեռ իրան. նա-խաձայն ս չէր վերածուած a և նախաձայն u հայերէնի մէջ ընկնում է։

• Lag. Btrg. bktr. Lex. 54 զնդ. paiϑva «տէրութիւն, պաշտպանութիւն»։ Մորթ-ման ZDMG 26, 544 բևեռ. biduni «պի-տանի կամ պատանի»։ Bugge, Beitr. 33 իբր բնիկ հայ՝ լեթթ. špeede «պէտք», špeedu «ճնշել» բառերի հետ. Հիւնք. պոյտն կամ պտուկ բառից։ Patrubany SA 1, 311, ՀԱ 1906. 312 իբր բնիկ հայ կցում է հսլ. beda «վը-տանգ», bediti «ստիպել», գոթ. ga-baidjan, հբգ. ge-beiten «ստիպել. բռնադատել», սանս. bādhatē «նեղը լը-ծել» բառերին. հայերէն պէտ գալիս է հնխ. bheidos-ից, որ դարձած է նախ *բէտ և յետոյ՝ պետ բառի ազդեցու-թեամբ պէտ։ Թիրեաքեան, Ատրաատ-էջ 26 պրս. bāyad «պէտք է» (անորոշն է [arabic word] bayistan, որ է պհլ. apa-yistan=պազ. awāyastan Horn § 179, ուստի շատ հեռու հայերէնից)։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 պարտ բառից։


Պինչ

cf. Պինջ.

• ՓՈԽ.-Վրաց. Յინჩვი պինչվի «քթի ծակ, գնգունք», օսս. finj «քիթ», ափխազ. p'ynč «քիթ», հմմտ. նաև կաբարդին fənše «քիմք» և եգիպտ. fnd «քիթ»։ Այս բառերի կապր հայերէնի հետ յայտնի չէ. Հիւբշ. 397 կով-կասեանները փոխառեալ է դնում հայերէ-նից, ինչ որ կատարեալ ճշմարտութիւն կլի-նի, եթէ ենթադրենք թէ վրաց. պինչվի բառի վերջավանկը (-վի) ներկայացնում է հյ. եր-կակի -վի վերջաւորութիւնը, որ և գտնւում է Կր. պընչ-վը-ներ (իմա պինչ-վի-ներ) ձևի մէջ։


*Պոլոճ

cf. Ճճի.

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.


Մարմենի, նւոյ

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։

• ռի հետ ցեղակից միայն է համարում և ոչ նոյն, որոհետև սանս. -man մասնի-կը տալիս է հյ. -մն։ Bopp, Հմմտ. քե-րակ. Ա. 400 mar «մեռնիլ» արմատից, ինչպէս մարդ և սանս. murti «մար-մին». հայերէնի -մին մասնիկը նոյն 1 դնում նզնդ. -mana, -mna, յն. -μένο լտ. -mno մասնիկների հետ։ Տէրվ. Մա-սիս 1881 մայիս 12 նոյնպէս mar ար-մատից՝ իբր «մահկանացու»։ Հիւնք. յն, μέ́ριμνα «հոգ» բառից։ Müller, SW-AW 136 (1897), 27 յն. μηρός «սրուն-քի մսոտ մասը» բառի հետ։


Մետրապոլիտ, լտաց

• = Յն. μητροπολίτης հոմանիշից, որ բուն նշանակում է «մայրաքաղտքացի» (տե՛ս նա-խորդը). սրանից են նաև լտ. meīropollta, գերման. Metropolit, ռուս. митрополитъ ևն. ըստ այսմ հայերէնի ուղղագոյն ձևն է մետրոպողիտ (կամ մետրոպոլիտ)։-Հիւբշ. 365։


Նա

• Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։


Պրրի

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Սուին, սըւնոյ

• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։

• ՓՈԽ.-Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։


Նզով, ից

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։


Նէեսա

s.

nessa;
ostrich.

• = Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նկատ

s.

human respect.

• թրք. նիյաթ, նիյէթ «դիտումն», պրս. higāh «նկատ, նայուածք»։ Հիւնք. պրս. նիկեահիյտէն։ (Այս պրս. ձևը կարող էր միայն տալ հյ. նկահ, ինչպէս որ ունինք. բայց ո՛չ երբեք նկատ)։ Patrubány ՀԱ 1910, 93 ն մասնիկով հնխ. gad «նա-յիլ» արմատից. հայերէնից են փոխառ-եալ ֆինն. katso «նայիլ», հունգ. ka-csint «աչքերն ամփոփել»։


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

• ❇Klaproth, As. polyg. 107 պրս. nиx-sar, nuxsān։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պրս. նիհազ ձևը յիշելով հանդերձ՝ հայ բառը մեկնում է «նախն յայծս»։ Ուղիղ են նաև Spiegel, Huzw. Gram. 187 190, Müller SWAW 42, 253, Lag. Btrg. bktr. Lex. 47։ Տէրվ. Altarm. 26, հայ բառը դնում է բարդուած նո<նաւ< նար (պրս. nar) «արու» և խազ<քաղ «այծ» ձևերից. իսկ պրս. nuhāz փո-խառեալ է դնում հայերէնից։


Ցիւ, ցուոց

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skεwo-ձևից. սրա-նից ծագած ժառանգորդները ընդարձաև տե՛ս խուղ բառի տակ. նախնական արմատն է հնխ. (s)qeu-«ծածկել, պատել», որ ունի բազմաթիւ աճումներ, հայերէնի մէջ նոյն արմատից յառաջացած բառերն են խուղ, քիւ, ցիւ (Boisacq 539, 540, 882, Walde 534, Pokorny 2, 547-551)։


Ցմախ, ի

s. bot.

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

• = Վրաց. წმახი ծմախի «թթու դրած բան-ջարեղէն», დაწმახება դածմախեբա «թթու-իլ». ընդհանուր նշանակութիւնը (թթու) գըտ-նուելով վրացերէնի մէջ, հայերէնը փոխա-ռեալ եմ համարում։-Աճ,


Ցոյց, ցուցից

s.

showing, indication, mark, index, sign, testimony;
demonstration, evident proof;
show, appearance, parade, ostentation;
spectacle, laughing-stock, butt;
հաստատուն —, plain proof;
— բարեկամութեան, show of friendship;
— մեծարանաց, demonstration of respect;
ի —, ի —ս, ի —ս ինչ, only for show, for pretence, for ostentation;
—ս առնել, to shew, to show off, to make parade or display of, to display;
առնել ինչ ի —ս մարդկան, to do any thing so as to be seen of men, ostentatiously, for mere shew, to obtain applause fraudulently;
լինել ի —ս, to be exposed to mockery or contempt, to be the laughing-stock, the butt of;
զոմանս — առնել ի խրատ այլոց, to hold up to opprobrium for example to others.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skeu-sk'-ձևից, որ յառաջանում է skeu-«դիտել, նկատել» ար-մատեո՝ sk՛ աճականով. ժառանգակից ձևե-րից յիշատակելի են հբգ. scouwōn «դիտել», հսաքս. scauwōn, նբգ. schauen «դիտել» ռոթ. skuggwa «հայելի», us-skaws «շրջա-հայեաց», հհիւս. skygna «լրտեսել», չեխ. škoumati «նշանակել», պհլ. škóh=պրս. օ︎︎ šikūh «փառաւորութիւն, փառք, շուք» (իրան. <*skauaϑa-), նոյն արմատը առանց նախաձայն s-ի՝ յն. ϰοζω «նկա-տել», άϰούω «լսել», ἀμνο-ϰών «գառնա-րած>միամիտ, պարզամիտ, անմեղ» (բայց նաև s-ով შοο-σϰόος «զոհի տեսուչ»), լտ. caveo «զգուշանալ, հսկել», ռուս. чуять «զգալ, իմանալ», чудo «հրաշք» (հմմտ. գւռ. ցուցանք), սանս. kavi-«դէտ, գուշակ, մարգարէ, իմաստուն», ā-kuvate «ի նկատի ունենաով», զնդ. čəvīsi «փստահ՝ լիայոյս էի» ևն (Pokorny 1, 370, Boisacq 480, Walde 143)։ Հայերէնը պէտք չէ համարել անցողական, իբր *ցու-ուցանել «դիտել տաւ». որովհետև այս պարագային հրամա-յականը պիտի լինէր *ցո, այլ աճած sk' աճականով։


Ցցունք, նից

s.

curl, ringlet, lock;
egret, tuft of feathers, plume.

• Petersson Ar. u. Arm. Stua. 13 ձան կցում է յն. σισნη հոմանիշին, համա-րելով վերջինս թրակո-փռիւգական փո-խառութիւն. հայերէնը ենթադրում է հնխ. ski-sku-ni (կրկնական)։


Փախ

s.

flight;
— ի —, running away.

• = Ասուրերէնից փոխառեալ չընդունելու պատճառն այն էր, որ ասուր. pūku ունէր միայն «փոխառութիւն կամ փոխարինու-թիւն» նշանակութիւնը, որ բառիս երկրորդա-կան առումն է, մինչդեռ հայերէնի հիմնա-ևան իմաստն է «փոխել»։ Այժմ տեսնում եմ որ ասուրերէնի մէջ էլ puxxu «փոխանա-կել, exchange, tauschen» նախապէս նշա-նակում էր «փոխել, change, verándern» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793բ), ո-րով և արգելքը վերանում է։ Նոյն արմատից ևն նաև ասուր. pūxu «փոխանակութիւն, exchange. barter, Tausch. 2. փոխառու-թիւն, փոխատուութիւն, loan, Darlehen 3 ընկալագիր, ստացական, receipt, Quit-tung», pūxatu «փոխանակութեան առար-կան», pīxatu «փոխանակութիւն» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793-7)։ Այսպէսով հայերէնի բոլոր առումները գտնւում են ասուրերէնում։

• ՓՈԽ.-հայերենից է փոխառեալ թրք. գւռ. Այն. փօխնօդ «փոխնորդ» (Կոչնակ, 1928? թուականը մոռացել եմ նշանակել)։


Փաղանգամուշկ, մշկոյ

s. bot.

s. bot. lavender, spica.

• = Պհլ. palangamusk, պրս. [arabic word] palangmisk, որից փոխառեալ են նաև ա-սոր. ❇ ︎ parangmušk, արաբ. [arabic word] falanǰmusk, [arabic word] ❇ faranǰ-mušk, faranjamusk «ռեհան»։ Հայերէնի մէջ փաղանգամուշկ գալիս է պահլաւից. նորագոյն ձևերը արաբերէնից։-Հիւբշ, 254։


Փայծաղն, ծաղան

s.

spleen, milt.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] plīhán-, զնդ. [other alphabet] «)εշյ» sрərəzan-, պհլ. sparz, պրս. [arabic word] suDurz քրդ. pišik, յն. σπλήν (*σπληγχ), որ և σπλά-γχνον, լտ. lien, անգլ. spleen, հիռլ. selg, բրըտ. felch, հսլ. slézena, ռուս. cелeзенка, լիթ. bluznis, հպրուս. blusne, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Անշուշտ այս բոլորը ծագում են միևնոյն ձևից, որ սակայն դը-ժուար է վերականգնել։ Այս մասին ընդար-ձակ քննութիւն ունի Walde IF 25, 160-6 ուր կարևոր նշանակութիւն է տրւում հայե-րէնին։ Ընդհանրապէս նախաձևը դրւում է sphelg'hen, spleng'h-, spleg'h-։ Ըստ Meil-let MSL 18, 310 փայծաղի անունը, ինչպէս մաոմնի ուրիշ զանազան մասերի անուն-ներ, կրօնական նախապաշարմունքով ար-ռիլուած լինելով, այլևայլ լեզուներ աշխա-տել են խուսափել բուն անունը տալուց և դիտմամբ խաթարելով՝ ենթարկել են զօրեղ ձևափոխութեան (Walde 429, Pokorny 2 680, Trautmann 256, Ernout-Meillet 520, Boisacq 899)։ Հայերէնը գալիս է աւելի հին *փայղծան ձևից, որ տեղափոխութեամբ դարձել է փայծաղն և փածայղն։ (Հյ. փ ծա-գում է sph-նախաձայնից)։ Արդի գաւա-ռականները ծագում են փայծաղ կամ *փա-ծայղ>փածէղ ձևից. բացառութիւն է կազ-մնում միայն Խտջ. սիպէխ ձևը, որ ծագում է հնագոյն *սիպեղն կամ *սիպայղն ձևից և ենթադրում է գրաբարից տարբեր մի գաւա-ռական։ Սրա մէջ սիպ-, սպ-ներկալացնում է հնխ. sp-և ո՛չ sph-. իսկ ծ ձայնի համա-պատասխանը ջնջուած է՝ ճիշտ յն. օπλή ձևի պէս։


Փանաք, ի

cf. Փանաքի.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sphn-«կարօտ կամ պակասաւոր լինել» արմատից, ոռ pn-կամ spn-, spen-ձևով գտնւում է նաև յունարէնում. հմմտ. οπάνιος «քիչ, հազու-ագիւտ, սակաւ, անբաւարար, չնչին, ոդռո-մելի», οπανός «քարց, մազկարօտ», οπάνις «պակասութիւն, սակաւութիւն, աղքատու-թիւն», οπανίως «քիչ անգամ, հազիւ իմն», οπανίζω «ցանցառ լինել, պակասութիւն ու-նենալ, պակասիլ», ήπανία «պակասութիւն». πείνη. πεῖνα «քաղց», γεωπείνης «սակաւա-հող» (Boisacq 890, 756, Walde 553, Po-korny 2, 8 և 661)։ Հայերէնի մէջ -աք, -աքի մասնիկ է, ինչպէս արմատաքի։


Փանդիռն, դռանց

s. mus.

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

• = Փռրո-Ասիական ծագում ունի. հմմտ. լիւդ. πανδοῦρα, πανδούριον, πανδουρίς «երեք լարով քնար»։ Բառտ փոխառեալ և տա-րածուած է արևելք և արևմուտք։ Նախ անցել է յոյներին և տուել է πανϑοῦρα, πάν-δουρον «երեքաղեան քնար» (Յունաց մօտ ասանդութիմն կար միշտ թէ փանդիռը Փոքր-Ասիայից է եկած)։ Այստեղից ձևացել են լտ. pandura և թրք. pandura, որի միջոցով են բուլգար. pandura, սերբ. pandura, pandur, bandur, ուկր. bandura «լարաւոր նուագա-րան կամ կիթառ»։ Միևնոյն բառը հասել է նաև Կոմևաս. ուր ունինք վրաց. უანტური փանտուրի կամ უანდური փանդուրի, թուշ. უანდურ փանդուր, չեչէն. p'aγdur «լարա-ւոր մի նուագարան», օսս. fändur, fändir «երկու լարով կիթառ»։ Կովկասեան ձևերը հայերէնի միջոցով չեն ու ձայնաւորի պատ-ճառաւ։-Հիւբշ. 395։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

• = Խալդեան փոխառութիւն է. հմմտ. վրաց. თარაა փարվա «ծածկել, պահել, պահպանել, պաշտպանել», უარული փարուլի «ծածկել», საუარებელი սափարեբելի «ծածկոց», აუარე-ბა ափարեբա «ծածկել, ցանկ քաշել, քօղար-կել, գաղmնի պահել», აუარვა ափարվա «ծածևեւ. պահել, ապաստան տալ», დათარ-ნა դափարնա «ծածկոց»։ Թէ հայերէնի և թէ վրացերէնի այսքան զանազանեալ նշա-նակութիւնները չեն թոյլ տալիս կարծել որ մին միւսից փոխառեալ լինի, այլ միասին ենթադրում են մի երրորդ աղբիւր, որ խալ-դերէնը պէտք է լինի։-Աճ.


Փարատ

adj.

detached, disunited, dispersed, removed.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. bardəǰ «թոնրի փար-տիչ» ըստ ՆՀԲ, Բ հտ. էջ 1067 գ. ըստ Ա, Պօղոսեանի (անձնական) Սեբաստիոյ թուրք գիւղերի մէջ perdič «փարտիչ»։-Կայ և ն. ասոր. p'aratt'a «քակել, պատառոտել», որ չգիտեմ թէ հայերէնից նոր փոխառու-թի՞ւն է թէ հին ասորի pərak ձևի շարունա-կութիւնը։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• = Իռան. *wahana «բնակութիւն» ձևից հմմտ. սանս. [other alphabet] vasana «բնակութիւն, բնակիլը, մի տեղ օթևանիլը» ( [other alphabet] vas «բնակիլ» արմատից), որ պիտի տար իրան. *vahana, ինչպէս որ սանս. [other alphabet] vasana-«զգեստ, հագուստ» տալիս է զնդ. vanhana-«զգեստ» (սանս. [other alphabet] vas «հագնիլ»=զնդ. vah-«հագնիլ» արմատից)։ Իրանական բա-ռիս գոյութեան և հայերէնի մէջ ստառած ձևաւորման ապացոյց են 1) նոյն առմատե։ ā մասնիկով կազմւած հպրս. āwahana->հյ։ աան (Bartholomae, Altir. Wört. 333). 2) հյ. հարևան «դրացի», բուն «բնակակից», որ կազմուած է հար-<զնդ. haδa-«միասին» +վան բառերից. հմմտ. հարազատ. հարա-կաշ։ Որովհետև հար-ձևը առանձին գոյու-թիւն չունի հայերէնում, ուստի հարևան, ինչպէս և հարակաշ ու հարազատ, ամբող-ջապէս իրանեան բառեր են, և հետևաբար վան իրանեան բառ է,

• Brosset JAs. 1834., 369 ևն հյ. աւան, տանս. vani, վրաց. vani բառերի հեա-ՆՀԲ լծ. աւան, յորմէ և Վան քաղաք։ Böttich. Wurzelfor. 8 արմատը դնում է wan։ Lag. Urgesch. 22 vas «բնակիլ» արմատից։ Pictet 2, 240 սանս. vana ռանտառ»։ Մորթման, ZDMG 31, 421 ռանս vas «ոնակիլ», āvasana «քաղաք» բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 107 սանս. vas, զնդ. vanh, գոթ. visan, vas ձևերի հետ՝ հնխ. vas «բնակիլ» արմատի տակ։ Սրուանձտեանց, Համով հոտով 1884, 63 քաղաք համարելով օտար՝ բուն հայերէ-նը դնում է վան։ Հիւնք. վանել բայից։ Müller WZKM 9 (1895), 299 ասում է թէ սխալւում է Հիւբշման, երբ վան դնում է հպրս. wahana=սանս. vasana «բնակութիւն». պէտք է դնել սանս. va-na-«անտառ», իբր «վանականի տեղ»։ Ըստ այսմ ուղիղ մեկնեց նախ Հիւբշման, բայց ո՞րտեղ. չկայ Arm. Gram.։ ՀԱ 1897 նոյ. (կողի վրայ) պրս. ban «պարտէզ, արտորայ» բառից փոխառ-եալ. հմմտ. նաև գերմ. wohnen «բնա-կիլ»։ Մառ ЗВO 22, 67 իբր յաբեթա-կան բառ՝ կցում է հյ. աւան, բան «գործ», երկրորդ սիւնակի լեզւով hu-man «քաղաք», վրաց. ubani «գիւղ, հրապարակ», bani «կտուր», dabani, dabay «գիւղ» բառերին։ Իբրև իրան-եան փոխառութիւն է ընդունում Meillet REA 9 (1929), 133։ Պատահական նը-մանութիւն ունին չերքէզ. wunə «տուն», արաբ. [arabic word] va'm «ապաստարան» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 717), [arabic word] vank «բնակիլ, հաստատուիլ» (անդ. 121) և ափխազ. aγnə «տուն», որ -'apaя, Oбъ

• ՓՈԽ.-Վռաց. ვანი վանի «տուն, բնակա-րան», სავანე սավանե «վանք, բնակարան». მევანე մեվանե «բնակիչ», უხავახო ուսավա-նո «անբնակ», დავანება դավանեբա «գաղ-թել, հաստատուիլ», დავანებული դավանե-բուլի «հաստատաբնակ»։-Ըստ Թուրեան, Բիւր. 1899, 799 Տարէնտէի թուրքերն էլ ու-նին հայերէնից փոխառեալ fenk «վանք», բայց ի հարկէ իբրև յատուկ անուն տեղւոյ, որովհետև թուրքերը վանք չունին։


Վանդակ, աց

s.

network;
cage;
grate, gridiron;
grating;
window-blinds, persian;
lattice, trellis;
baluster, balustrade, railing;
balcony, terrace, belvedere;
cf. Զամբիղ.

• = Պհլ. *vandak ձևից փոխառեալ, ինչ-պէս ցոյց են տալիս հյ. բառի նախաձայնը և -ակ վերջաւորութիւնը։ Բառիս արմատն է *vand, որ ծագում է հնխ. uendh-«ոլորել, հիւսել» արմատից և որի բնիկ հյ. ներկա-յացուցիչն է գինդ (ցեղակից միւս ձևերը տե՛ս անդ)։ Ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ իրա-նեան որևէ բարբառի մէջ չէ պահուած այս արմատը և միայն հայերէնն է, որ ապացու-ցանում է նրա երբեմնի գոյութիւնը։ Պարս-կերէնում հնխ. uendh->իրան. *vand պիտի դառնար band, որով և շփոթուէր ու միա-խառնուէր հնխ. bhendh->պրս band «կա-պէլ» նոյնաձայն և մերձանիշ արմատի հետ։ Եւ թերևս այս շփոթման պատճառով է *vand արմատի կորուստը պարսկերէնում։ Սակայն կայ պրս. [arabic word] bandak «բամբակի քու-լայ՝ մանելու համար», որ պրս. [arabic word] band< հնխ. bhendh «կապել» արմատից աւելի պրս. *band<իրան. *vand<հնխ. uendh-«հիւսել, ոլորել» արմատն է ցուցահանում։ -Աճ.

• Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 169 վանդակ հանում է պրս. [arabic word] band «կապ» բառից։ ՆՀԲ տե՛ս վանդել։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 11 գոթ. vι-dan «կապել, մանել», զնդ. vadh «հագ-ցընել»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 208 պրս. band «կապել» բառից։ Հիւնք. վանել բայից։ Կուրտիկեան, Արևելք մ 4185 սանս. բանդ, պրս. պէնտ «կապել»։ Scheftelovitz BВ 29, էջ 21, 43 և 62 գոթ. windan, գերմ. wenden «դարձնել» բայերի հետ իբրև


Վաչ, ից

cf. Վաչէ.

• Տէրվ. Նախալ. 106, 124 սանս. vāha, յն. ὄχος, հսլ. vozú, լտ. vehiculum (աւև լացնել նաև լտ. vehis, յն. έχος, հիսլ. vagn, լիթ. vežimas, հիռլ. fon) հո-մանիշների հետ հնխ. vagha-«սայլ» բառից. արմատը vagh «երթալ»>հյ. վագել, վաջ, որից վաչ։ Հիւնք. լտ. vec-tura «սայլ»։ (Այս բառերը ըստ նոր լեզուաբանների ծագում են հնխ. veg'h «վարել, քշել, կառքը վարել» արմատից, որի վրայ տե՛ս վազ բառի ստուգաբ-նութեանց պատմութեան մէջ. հայերէն բառը ընդհանրապէս նման է հնչում, բայց մանրամասնութեանց մէջ ո՛չ իբր բնիկ կարող է յարմարուիլ և ոչ իբր փոխառեալ բառ)։


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սչ. վառել, Ախց. Երև. Կր. Մրղ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. վառէլ, Ազլ. Զթ. Խրբ. Շմ. Սվեդ. Տփ. վառիլ, Ասլ. վա-ռէ՝լ, Սլմ. Վն. վmռել, Մկ. վmռիլ, Հճ. վա-րել, Հմշ. վառուղ (բայց Ագլ. վօռ «վառ, վառուած»)։ Թրքախօս հայերից՝ Ատն. վառ «բոց»։ Նոր բառեր են վառման, վառոտել, վառուկ, վառվռիլ, վառվռի տալ, վառք ևն-

• =Կայ պրս. [arabic word] bār «քօղ», որ եթէ ծագում է պհլ. *var ձևից, հայերէնը պէտք է սռա-նից փոխառեալ համարել։-Հիւբշ. 243?


Վասն

prep.

for, by reason of, for the sake of, on account of, in consideration of, considering, touching, concerning, upon the subject of;
as to, as for, with respect to;
— սիրոյն աստուծոյ, for the love of God;
— իմ, for me, for my sake;
as for me, for my part;
— թեթեւ ինչ յանցանաց, for a slight fault;
— երկիւղի, for fear of;
— ընտրելոց, in favour of the elect;
— զի, for, because, wherefore;
— է՞ր, why ? for what reason ?
— այնր or այնորիկ — այդր or այդորիկ —այսր or այսորիկ, for that reason, therefore, to that end, on that account;
— ո՞յր, for which ? for whom ?
— որոյ, why, therefore, by reason of which, consequently, wherefore;
— անգիտութեան, through ignorance, ignorantly;
— խաչի քո պատուականի, by means of Thy most precious Cross, through Thy intercession;
cf. Մեղք;
սմին իրի or վասն, for this reason.

• «համար, պատճառաւ. 2. միջո-ցաւ, շնորհիւ» ՍԳր. Ոսկ. ևն. սրանից են վասն զի «որովհետև, որպէս զի» ՍԳր. Ա-գաթ. վասն է՞ր «ինչո՞ւ», վասն այնորիկ, վասն որոյ ևն։ Միջին հայերէնում բառը դարձած էր վանց. ինչ. Կոստ. երզն. 135, 138. Անսիզք 13, 19 ևն։

• -Պհլ. *vasn ձևից. հմմտ. սոզդ. wásən «վասն, պատճառաւ», մանիքէական պհլ. (հիւս.-արևմ. բարբառ) [hebrew word] vasnādl «պատճառաւ, համար» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 76), հպրս. vašna «շնորհիւ կամ ըստ կամաց, կամօքն», զնդ. [arabic word] vasna «ըստ կամաց», փոխառութեամբ գնչ. vaš «վասն», vašosi «վասն է՞ր»։ Հին պրս. արձանագրութեանց մէջ սովո-րական բանաձև է [other alphabet] vašna Auramazdaha «կամօքն (կամ շնոր-հիւն) Արամազդայ»։ Այս բառերի այլ զե-ղակից ձևերն են սանս. [other alphabet] vaç (ներկ. vá-çmi) «ուզել, ցանկանալ, կամիլ, փափագիլ», uçant-«կամաւ, կամովին», զնդ. [arabic word] vas «կամենալ», [arabic word] vasmi «կամիմ», [other alphabet] vasah-«կամք, փափագ, ցանկու-թիւն», յն. έϰών «ըստ կամս, ազատակամ», ἄϰων «ակամայ, հակառակ իր կամքին», ἕϰητι «շնորհիւ, ի շնորհս, ի կամս, վասն, աատճառաւ», ἕνεϰα (ένfεxα) «պատճառաւ» ևն։ Այս բոլորի արմատն է հնխ. vek'-«փափագիլ, ցանկանալ», որ բնիկ լինելու պարագային պիտի տար հայերէնի մէջ *գես ձևը (Pokorny 1, 244, Boisacq 236-237)։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

• ճառով մերժում է Pedersen, Նպաստ 3 և հայերէնի նախնական նշանակութիւնը դնելով «հերկել», կցում է արօր, հարա-նունք բառերին, իբր ar-«հերկել» ար-մատից՝ up-մասնիկով՝ *up-ar->վար։ Scbeftelowitz BВ 29, 42 յն. ερύω «քա-շել», լիթ. varau «վարել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 401, 403 սումեր. bar «վարել», 424 թթր. bar, var «եր-թալ, դիմել», չաղաթ. bariš «կերպ». bariq=օսմ. barq «տուն»։ Uštir, Wörter u Sachen 3, 206 վարք=յն. δπαρ «ոչ-երազ, իրականութիւն», Թիրեաքեան, Արիահայ բռ. 346 պրս. [arabic word] varz «գործ» բառից։ Scheftelowitz KZ 53 (1925), էջ 254 fερύω «քաշել», ալբան. veri «ակօս», լտ. urvus (իմա՛ urvum, ur-bum) «մաճ»։ Նոյնը IF 33, 142 վարոց կցում է լեթթ. varša «արմատի ընձիւդ» բառին, որ յիշում է և մերժում Pokor-ny 1, 289։ Պատակահան նմանութեւն ունի արաբ. ❇ var «քշել, վանել» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 62)։-Վերի մեկնութիւնս Meillet (նամակ 1925 թ. փետր. 12) համարում է կարելի, բայց ոչ ապահով։ Nyberg, Hilfsb. 2, 233, վարք փոխառեալ է դնում պհլ. varišn «վարմունք, կենցաղավարութիւն» բա-ռից։


Տզրուկ, րկի

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] dizruk «տզրուկ» փո-խառեալ է հայերէնից (այսպէս է ընռունում նաև lusti. Dict. Kurde 182), որին ապա-ցոյց է նախաձայն ատամնականը, որ բոլոր նոր իրանեան լեզուների մէջ պակասում է։ Բնիկ քրդ. ձևերը տե՛ս վերըւ


Տէր, տեառն, տերանց, տեարց

s. gr.

God, the Lord;
Sir, lord, master, Mister, Mr.;
possessor, owner, master;
Reverend, Rev.;
ով —, Lord! o Lord! good God! Heavens! goodness! good gracious!
— արքայ, Sire!
— իմ արքայ, o King! o Majesty!
— իմ, My Lord;
— թովմաս, Mr. Thomas;
Rev. Thomas;
— լինել, կալ, to be or become master of, to be lord over, to rule, to overcome, to master;
յամի տեառն, in the year of our Lord, Anno Domini;
յիս տէր, oh my lord! I pray you my lord! tell me my lord!
յի՛ս դարձ տէր, oh king hear us! — բայի, objective or accusative case;

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տէր, Մրղ. տէր, տէ՛յր, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ռէր (Սչ. միայն տանը տերը ձևի մէջ. ուրիշ տեղ չկայ). Հճ. դէյ, Զթ. դէյ, դէր, Սվեղ. ռիր, Ղրբ. տար, տա՛րը, Ագլ. տայր.-Մժ. mդի «քահանայ», Ակն դէրդըրնաք «տէրտէր-ներ», դիւրիւթիւն «հոգատարութիւն, խը-նամք»։-Նոր բառեր են անտիրական, անտի-րու, անտէրտէր, տիրացու (հմռ. տացու), տերաթաղ, տէրակին, տէրէցտէր անել, տէր-ողորմեա «համրիչ», տէրտէրակին, տէրտէ-րացու, տիրաձայն, տիրամեռ, տիրատր, տի-րուկ, տիրունի։-էնկիւրիի թրքախօս հայե-րըն ունին deratsu «տիրացու» (Բիւր. 1898, 865), ուր ձայնաբանական տեսակէտով հե-տարռօրական է ց ձայնի ts դառնալը՝ փխ. s.-Արմաւիրի չէրքէզախօս հայերը գիտեն d'ender «տէրտէր», diracu, diranču «տի-րացու»։-Կարևոր ձև է տէրնդաս (Հճ. դէյէն ռէզ, որ գործածւում է «կաղանդ, նոր տարի» նշանակութեամբ), որ է միջ. հյ. տէրընդայս «տեառնընդառաջի տօնը». այս երկու հոմա-նեշների վկայութեան և ստուգաբանութեան համար հմմտ. Յայսմ. փետր. 14 (Եկին ի տեսանել զեկեալն ի տաճարն և միմեանց ձայն տուեալ ասէին։ Տէր ընդ առաջ. և այլք պատասխանեալ ասէին. Տէր ընդ այս) և Տաթև. ձմ. ժգ (Տեառնընդառաջ և տէր-ընդայս, զոր ծեքելով ասեմք տէրընդէս). տե՛ս և Նորայր, Բառ. ֆր. chandeleur.


Տիղմ, տղմոյ

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.


Տիւ, տուընջեան

s.

dayast. —, day-time;
— եւ գիշեր, nyctemeron;
ի տուէ or ի տունջեան, during the day, by day, in the day-time;
ի լուսապայծառ or ի լոյս տունջեան, in broad day light;
ընդ —ն ողջոյն, all day long;
ի տուէ եւ ի գիշերի, զ— եւ զգիշեր, day and night, night and day;
չեւ խոնարհեալ տունջեան, before the end of the day, before nightfall;
արփիաճաճանչ —, fine day, fine weather;
ի տունջենիս յայսմիկ, this day, today;
cf. Օր.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. diu-«օր» բա-ռից. հմմտ. սանս. divā «ի տուէ», divēdivε «օր աւուր, օր ըստ օրէ», divasa-«օր, ցե-րեկ», հինդ. divus «օր», գնչ. dives, gi-ves «օր», յն. εύ-δῖος «լաւ եղանակ, լաւ ոէ պայծառ օր», լտ. diū «ի տուէ», dies «օր», ռում. di «օր», հիռլ. in-diu «այսօր», կիմր. diw, dyw «օր»։ Այս բոլորի նախնական պարզ արմատն է *dei-«փայլիլ, լուսաւո-ցել» (հմմտ. յն. δέατοι «երևիլ», սանս. dī-, adīdet «երևիլ, ցոլալ», dfvyati «լուսաւորել» ևն), որ աճել է -eu-, -en-աճականնեռոմ։ Առաջինից ստանում ենք հնխ. deieno-«լու-սաւոր», deiuos «Աստուած, երկինք», dlēus «երկինք, օր», diu-«օր», որոնց ժառանզ-ներն են սանս. dyāúš «երկինք, օր», divyá-«երկնային», dēvá-«Աստուած», զնդ. dasyo «դև», յն. Zεύς, Ἀιός, լտ. Deus «Աստուած», dīvī «աստուածներ», divus «աստուածա-յին», լիթ. dèvas, լեթթ. dèws, հպրուս. de-ϊws, հիսլ. tīvar, հիռլ. dia, կիմր. duiu, կորն. duy, բրրտ. doué «Աստուած», ինչ-պէս և վերոյիշեալ «տիւ» նշանակող բառե-որ։ (Բալթեան խմբից փոխառութիւն է ֆինն, taivas «երկինք»)։ Երկրորդից (-en-աճա-կանով) ունինք հսլ. dīni, լեհ. dzieή, ռաս. neнь. լիթ. diena, լեթթ. diena, հպրուս. deinan, սանս. dina «օր» և լտ. nundinae «ինը օրը մէկ եղած շուկայ» (իբր հնխ. delen-)։ Հայերէնի մէջ բնիկ է տիւ, իսկ իրանեանից փոխառութեամբ ունինք դև, ինչպէս նաև դէտ, դիտել (Walde 230 232 Pokorny 1, 772-4. Berneker 203, 254, Boisacq 189, 293, 308, տե՛ս նաև Ernout-Meillet 259, Meillet BSL л 81, էջ 126)։-Հիւբշ. 498։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• . ո հլ, (յետնաբար նաև ի հլ.) «փոքր մանուկ, երախայ. 2. մատաղատի. 3. պատանեակ» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Եղիշ. «պարզամիտ, տգէտ» Մեկն. ղկ. Լմբ. պտրգ. Արևելեան գրականում բառս յատուկ է մի-այն արական սեռին, բայց մեր արևմտեան գրականում, ինչպէս և գրաբարում և միջին հայերէնում թէ՛ արական և թէ՛ իգական սե-ռին. հմմտ. Տայր Աննա ստինս տղային և անուանեաց զնա Մարիամ. Եւ առեալ Ան-նա զտղայն Մարիամ (Յայսմ. սեպտ. 8). Ողորմիմ մօրն իմում և քեռն իմում, զի տր-ղայ է (Վրք. հց. ա. 114). Տղայ աղջիկ (այն է «փոքր աղջիկ» Վրք. և վկ. Բ. 422-3). եւ ունէր ի նմանէ դուստր մի տղայ (իմա փոքրիկ) Ռիթայ անուն (Սմբ. պտմ. 116), որոնց համեմատ են գալիս նաև տղայաթաղ, տղացկան, տղաբերք, որոնք անշուշտ միայն արու տղաների համար չեն, այլ և աղջիկնե-րի։ Այս բառից են տղայաբարոյ Ոսկ. ա Թես. տոալագոյն Կոչ. տղայահանճար Բուզ. տղայակոտոր Իմ. ժա. 8. տղայանալ Ա. կոր. ժդ. 20. Եփր. ծն. տղա(յայհասակ Անկ. գիրք նոր կտ. 143, 145, 312. տղայիկ Բուզ. 219. տղարուք (չունի ԱԲ) «որդու ծննդեան տօնը» Տաթև. հարց. 321։

• Ուղիղ մեկնեց նախ La Croze, ըստ Lag. Arm. Stud. § 2229, որից յետոյ նոյնը Müller SWAW 41, 13 և Spiegel Bvs 4, 462։ Canini, Et. étym. I86 եբր. tula, սանտ. tala։ Հիւնք. կտղանք բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 78 լիւկ. tidei և ետր. clan «որդի» հայերէնի հետ միասին փոխառութիւն է դնում ասորա-կանից։ Գազանճեան, Տարեց. Պապիկե-անի 1905, էջ 125 և Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չաղա «մանուկ»։-Տղաց-կան բառի ստուգաբանութեան մասին խօսում է Գ. Անդրէասեան, Արևելք 1898 հոկտ. 19 և մեկնում է «տղայառու + ական»։