Your research : 17 Results for աղիք

Աղիճ, աղճի

s.

prostitute, whore.

• «բարակ աղիք, նրբաղիք». ունի մի-այն ՋԲ, որից էլ ԱԲ. յայտնի է որ աղիք բա-ռից յարմարեցրած էս


Աղիք, աղեաց

s. pl.

s. pl. bowels, guts;
tripe, garbage;
intestines, entrails;
strings, chords;
խռովին — իմ, I have pity, compassion;
որդի աղեաց, well loved son.


Աղէտ, ետի, իտի, ից

s.

misfortune, misery, evil, calamity, disaster;
ո՜վ աղետիցս, alas! oh how unfortunate I am !

• ՀՀԲ, ՆՀԲ և ՋԲ աղիք բառից։ Հիւնք. աղօթք բառից։


Ճիղմ

adj.

young, tender;
— հասակ, tender age, childhood.

• ԳՒՌ.-Պահուած է միայն Ղրբ. ճղմա՛-ղէնք։ (<ճիղմ+աղիք) «նրբաղիք, բարակ աղիքները» բառի մէջ։-Նո՞յն է արդեօք Իվ. ճմլի, եթ. ճմլիկ, Դվ. ճմբլիկ «փոքրիկ, մատղաշ»։


Աղի, աղւոյ

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

• (սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Հճ. Մշ. Սեբ. Տփ. աղիք, Մկ. Սլմ. Վն. աղիք, Ջղ. աղիկ, Տիգ mղիք, Զթ. աղըք, Ակն. Ննխ. աղէք, Ոզմ. ա-ղերք, Ղրբ. ա՛ղեմնքν. նոր բառեր են Գոր. ճղմա՛ղինք=Ղրբ. ճըղմա՛ղեմնք, «նրբաղիք». Ագլ. գ'ըրա՛ղինք։= Ղրբ. կիրա՛ղեմնքρ. «ուղ-ղաղիք» (դիտելի է նաև յգ. աղեստան Սեբ.)։


Աղերս, ի, ոյ, ից

s.

supplication, petition, deprecation, entreaty;
— արկանել, — մատուցանել, յ— մատչել, to supplicate, to implore, to pray, to request.

• ՆՀԲ աղէտ, աղիք բառերից? Bugge. վերին։ Հիւնք. յն. ἔλεγχος «պաա-ճառ, ապացոյց» բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 առու երևս-Pedersen, Հայ. դր. լեզ. 91 ժողովրդա-կան ստուգաբանութեամբ կազմւած աղաչել բայից։


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

• ՆՀԲ մեենում է իբր այղումայղ, այլևայլ։ Այվազովսքի, Յղ. հնչման, էջ 8 նոյն ընդ առաւաղ։ ԱԲ «աղեաց պէս ծուռ և գալա-րուած» ասելով՝ հանում է աղիք բառից։ Հիւնք. մղեղ «փոշի» բառից։-Թերևս կապ ունենայ մող «ծուռ» բառի հետ։


Փարթ, ի

s.

grease;
tripe.

• ՆՀԲ դնում է «բառ անյայտ, որպէս պարարտութիւն կամ գիրուց, ճարպ»։ ԱԲ «գիրուց, ճարպ փորու, քաղիրթ»։ Ըստ իս նշանակում է միայն «քա-ղիրթ», ինչպէս ունի Ակն. յարմար չեն «փոր» և «աղիք» նշանակութիւնները, որովհետև արդէն յիշուած են նոյն տեղը։

• ԳՒՌ.-Ակն. փարթ «քաղիրթ», Արր. «ո-րոճողների ստամոքսը», Զրս. «աղիք, փո-րոտիք», ոճով միայն պահուած՝ փա՛րթղ կթափեմ Սեբ. «փո՛րդ կթափեմ», փարթը պատռիլ Հճ. «լեղին պատռիլ, շատ վախե-նալ»։ Նոր բառեր են փարթ-փուրթ «փորո-տիք», փարթ-երես «ծաղկահար, չեչոտ (ինչպէս է քաղիրթի մաշկը)»։


Գանձակ, աց

s.

abdomen, bowel.

• . Ի-ա հլ. «փոր, ընդերք, աղիք-ների պարկը» Եւս. պտմ. զ. 41, էջ 503. Պտմ. աղէքս. 134. Շիր. հրտր. Պատկ. էջ 70, որից գանձակցաւ «միզարգելութիւն» Բժշ. (Բազմ. 1917, էջ 101)։-Բառիս հնագոյն նշանակու-թիւնն է «քսակ, պահարան», որ պահած է Վանակ. յոբ. զ։


Ոլոր, ից

s.

twisting, contortion, tension;
intensity, force, stress;
tresses;
—ք բարեկամութեան, ties of friendship.

• «խոպոպիք», ինչպէս և աղեղն բառե. րին. բոլորի արմատը հնխ. el-, -ol «ծը-ռել, կորացնել»։ Աճառ. Նորք 1925, μ 5 էջ 393 յիշում է Կամիս. hūlali «ոլորել»։ Scheftelowitz KZ 53 (1925), 248 ողն «կռնակ» բառի հետ՝ սանս. arāla «կո-րացած», սլով. olito «աղիք», զնդ. arəϑ. na «արշին»։


Երշիկ, շկի

s.

sausage.

• «աղած, պղպեղով ու զանազան համեմներով համեմած և ոչխարի աղիքների մէջ լցրած ու չորացրած ծեծած միս. տճկ. սունուք ռուս. anмянrкay кoлGaca (որ է «հայկական երշիկ»). հնից աւանդուած չէ, բայց այս ձևով գործածական է արևմտեան գրական հայերէնի մէջ։

• ՓՈԽ.-Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


Ողորմ, ոյ

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

• ՆՀԲ լծ. իւղ և աղիք։ Տէրվ. Altarm. 73 ողոքել, շողոմել, լողոքորթ բառերի հետ՝ կցում է զնդ. ram «հանգչիլ, ու-րախանալ», սանս. rama «ուրախութիւն հաճոյք», լիթ. rimti «հանգչիլ», գոթ. rimis «հանգիստ» բառերին. ողորմ շրջուած է *ողոմր ձևից։ Bugge, Beitr. 38 յն. ὄδυρμός «ցաւի աղաղակ», ὄδύρομαι Հիւնք. յն. ἐλαιαϰομίον «մշակութիւն ձի-թենեաց»։ Müller, Armen. VI, 5, որից ւետո։ Meillet MSL 10, 280 և Յռ.. շարձան 211 տալիս են վերի մեկնու-թիւնը։ Նոյնը յիշում են Հիւբշ. IF Anz 10, 49 և Pokorny 1, էջ 184։ Patrubány


Որովայն, ից

s.

belly, paunch;
womb, uterus, matrix;
պտուղ —ի, fruit of the womb, child;
հերձումն —ի, gastrotomy;
կարան —ի, gastroraphy;
կերակուր —ի, belly-timber;
յագուրդ —ի, bellyful;
ծառայ —ի, gastrolater, fond of one's belly, dainty;
կաղ յ—է մօր իւրոյ, born-lame, lame from the womb;
խճողել զ—, to cram or stuff one's belly or guts, to glut oneself;
գնալ ի վերայ —ի, to go upon its belly, to crawl along;
անկանել ի վերայ —ի, to fall down flat on the face;
աստուածացուցանել զ—ն, to make a god of the belly;
որոց աստուած —ն իւրեանց, whose God is their belly;
ցաւէ — իմ, my stomach aches.

• ՆՀԲ «որով այն, զի նովաւ կեայ եամ ծնանի կենդանին»։ Տէրվ. Նախալ. 106 կցում է սանս. ulva, լտ. volva, vulv4 հոմանիշներին։ Մառ ЗВО 5, 319 և Արաքս 1890 Ա. 112 զնդ. uduϑwarə «փոր» բառի հետ՝ իբր *որոհվայն։ Bug-ge, Btrg. 26 և KZ 32, 2 համեմատում է սանս. gárbhas, զնդ. garewa, յն. δελφύς, δολφός «փոր, արգանդ» բառերի հետ, -այն համարելով մասնիկ, իսկ վ դնելով bh-ից։ Նոյնը կրկնում է Johans-son BВ 18 (1892), 22։ Հիւնք. էջ 202 դնում է լտ. vigor բառից կորով, որից կորովի, որից գորով, որից անագորոյն և որովայն. իսկ էջ 348 որովայն դնում է արմատ, որից գորով, որից կորով։ Bartholomae IF 5, 228 մերժում է զնդ. uruϑware «փոր» բառի հետ համեմա-տութիւնը։ Patrubány SA 2, 277 և Բա. նաս. 1902, 151 հնխ. srp «սողալ» ար-մատից, հմմտ. սանս. sarpati, լտ. serpo ևն. հայ բառի հին նշանակութիւնն էր «սոռառող»։ Pedersen, Յուց. դեր. 37, 40 ով և այն մասնիկներով՝ որ<իւր ար-մատից, իբր «իւր անձն». արմատի հա-մար հմմտ. որ-եար, մասնիկների հա-մար էլ հմմտ. հոլ-ով, ուն-այն։ Նոյն, Հայ. դր. լեզ. 90 հսլ. atroba «փոր» բա-ռի հետ է կցում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 22։ Karst, Յուշարձան 406 սումեր. murub «փոր». Persson IF 35, 211 յն. ὄρύα «աղիք». լտ. arvīna «ճարպ», հոմեր. ούρός «փոս», լիթ. urvas «խոռոչ, ծակ» ռա-ռերին ցեղակից։ Pokorny 1, 182 հնխ. oreu «աղիք» ձևի տակ յիշում է այս մեկնութիւնը, բայց առաւելութիւն է տալիս Lidén-ի մեկնութեան։ ՈՐՈՏ «ամպերի գոռգոռոցը» Զքր. կթ. ք. հց. Յայսմ. որից որոտալ ՍԳր. Ագաթ. ոտաձայն Եղիշ. որոտընդոստ Ագաթ. Եփր.


Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։

• ՓՈԽ.-Վրաց. უორი փորի կամ գორო փորո «մարմնի ծակոտիք», უოროვანი փորովանի «ծակոտ» (սրանք հնագոյն նշանակութեամբ են), բոհեմ. pori «փորոտիք». pir «փոր», puri «աղիքները» (Vaillant, Gram. bohem. 122-3), սպան. գնչ. poria «փոր» (Campuz), ռումելիի գնչ. per «փոր», per peresa «փոր փորի», peréskero «մեծափոր» (Paspati), բոշ. պեր «փոր, արգանդ», պե-րը «տիրտ»։


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։

• ՓՈԽ.-Վրաց. უორი փորի կամ գორო փորո «մարմնի ծակոտիք», უოროვანი փորովանի «ծակոտ» (սրանք հնագոյն նշանակութեամբ են), բոհեմ. pori «փորոտիք». pir «փոր», puri «աղիքները» (Vaillant, Gram. bohem. 122-3), սպան. գնչ. poria «փոր» (Campuz), ռումելիի գնչ. per «փոր», per peresa «փոր փորի», peréskero «մեծափոր» (Paspati), բոշ. պեր «փոր, արգանդ», պե-րը «տիրտ»։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

• . ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։


Թափ, ոյ, ու, ից, ուց

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

• (ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Ա-գաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թա-փանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «ա-րագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վա-նակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թա-փան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնա-կանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթա-փանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։


Entries' title containing աղիք : 2 Results

Ճապաղիք, ղեաց

s.

effusion, shedding, spreading;
— արեան, blood-shed, effusion of blood, slaughter, crnage, butchery;
—իս արեան գործել, հանել արեան —իս, արեան —եօք լնուլ, to slaughter, to shed rivers of blood;
բազում արեան —իք եղեն or գործեցան ի ճակատամարտին, rivers of blood were shed in that battle;
cf. Հեղում.


Փքաղիք, ղեաց

s.

artery.


Definitions containing the research աղիք : 22 Results

Կաճ, իւ

s.

felt;
—ակուռ թաղիք, compact felt.

• , ի հլ. (գրուած նաև կայճ) «թաղիք» Խոր. Անյ. պորփ. որից կաճակուռ «թաղիքէ շինուած» Վրդն. պտմ. (տպ. Վենետ. էջ 45 կճաակուռ, հրտր. էմ. էջ 64 կճակուռ). կա-ճեաւ «թաղիքից շինուած» Խոր. (որ ՀՀԲ սխալմամբ մեկնում է «պատող»), կաճեդի-պակ Մխ. դատ. (ՆՀԲ առանձին առանձին գրում է կաճէ դիպակ, իսկ ԱԲ իբր մէկ բառ). այծենակաճ «այծի բրդից շինուած թաղիք» Անյ. պորփ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է համարել թրք. [arabic word] keče «թաղիք». արև թրք. [arabic word] kiče «թաղիք», չաղաթ. [arabic word] ki-rā «գորգ». իսկ թուրքերէնի միջոցով վրաց. քեճա, նյն. ϰετοες, լեհ. kiecza, հունգ. kecse, խրվաթ. սերբ. kéča, čéča, գնչ. ke-č̌as, բոլորն էլ «թաղիք» կամ «եափունջիի նման վերարկու» (Berneker 498)։ Թաղե-զործութիւնը հայոց մէջ մշակուած արհեստ էր, ինչպէս որ է այժմ էլ. հմմտ. թաղիք, որ Արմատական բառարան-32 նոյնպէս անցած է զանազան օտար լեզու-Ների։

• «նուրբ» Հին բռ.=Բառ. երեմ. էջ 153. յիշում է միայն ՆՀԲ, կաճ «թաղիք» բառի տակ։-Տե՛ս և կաճիտ.


Գետին, գետնի

s.

ground, earth, soil, land, place;
զգետնի, ընդ —, ի գետնի, ի —, on the ground, in the earth;
կորացեալ մտանել or պշնուլ ընդ —, covered with confusion to look on the ground;
անկեալ ի — երկիր պագանել, prostrated to worship;
հարկանել զգլուխն ի —, to knock one's head on the ground;
զարկանիլ, հարկանիլ զգետնի, to throw one's self violently on the ground;
զարկուցանել, հարկանել զգետնի, cf. Զգետնեմ;
գետնի աղիք or պտուղ, earth-worm.


Ապաւառ, աց

s.

excrement.

• , ի-ա հլ. «թրիք, քակոր» ՍԳր. Լմբ. Զքր. ժբ. 6. Կանոն. «կեղտ, աղտ» Նար. խր. 506. «աղիքների մաշկը» Նար. առաք. 427. որից ընդ արիւն և ընդ ապաւառ գալ «արիւն-քրտինք մտնել» Ոսկ. պօղ. բ. 486 (ուզում է ասել ընդ արիւն և ընդ ապաժոյժ գալ). ապաւառել «դուրս անել, մաքրել, լուալ» Պիտառ. ապաւառութիւն «կեղտոտու-թիւն, ապականութիւն», Տիմոթ. կուզ, էջ 24 և հակառակը՝ «մաքրել, լուալ, քաւութիւն մեղաց» Տիմոթ. կուզ, էջ 24, 308, Կնիք հաւ. էջ 198. բացապաւառութիւն «փորը դուրս ել-լելը» ԱԲ, «մաքրել, սրբել» Տիմոթ. կուզ, էջ 24, Կնիք հաւ. 189. անապաւառութիւն «քա-ւութիւն մեղաց» Կնիք հաւ. 119։


Խուլինջ

s.

phlegmon, inflammatory tumour on the shoulders.

• = Արաբ. [arabic word] ︎ qūlinǰ, qulanǰ, qavlinǰ, cavlanj «աղիքներին յատուկ մի հիւանդու-թիւն է կսկծացնող և ցաւացնող, որ արգելք է լինում փքալու և բնական պէտքի» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 433), որից փոխառեալ ևն նաև պրս. [arabic word] ︎ kūlanj «է անուն քա-միական ախտի իրիք՝ որ լինի յորովայնի», թրք. ըτ1︎ qulinǰ, քրդ. qulinj «ցրտաϰ ռութիւն, խիթք», ն. ասոր. kulunj «թոքերի բորբոքում», վրաց. კოლინჯი կոլինջի «ա-ղիքների խիթ»։-Աճ.


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

• = Հիւս. պհլ. *xōδ ձևից, որի հետ նոյն ևն զնդ. xaoδa-«սաղաւարտ», հպրս. xau. da-«գլխարկ», պրս. [arabic word] xōi «սաղա-ւարտ», աֆղան. xōl, օսս. xodá, xūd «գըլ-խարկ, գդակ, խոյր» (Horn § 512), մինջ. xulá «գդակ»։ Իբրև պարթևական իշխանա-կան տոհմին յատուկ մի առարկայ՝ փոխա-ռեալ է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] xaudā «խոյր», արաբ. [arabic word] xuda «սաղաւարտ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 726) և նոյն իսկ գւռ. պրս. [arabic word] xod «սաղա-ւարտ», որ գործածում է Ֆիրդուտի՝ փոխա-նակ բնիկ պրս. [arabic word] xōi ձևի։ Իրանեան բառը կցւում է լտ. cūdo «թաղիքէ սառա-ւարտ» բառին և բոլորը միասին ծառում ևն հնխ. sqeu-«ծածկել» արմատից (Walde 207, Meillet MSL 18, 64)։-Հիւբշ. 160։


*Լպուտ

s.

bowyer, cotton beater.

• + Արաբ. [arabic word] lbd արմատից, որի ածանց-նից են արաբ. [arabic word] libād «թաղիք պատրաս-տող», փոխառութեամբ՝ պրս. [arabic word] ilbad «լպուտ, բամբակ գզող», քրդ. [arabic word] libod «բուրդ գզելու աղեղ, բուրդ գզող կամ ծա-խող»։-Աճ.


Թաղասմաւոր, աց

adj.

castrated, gelt.

• Հներից Վարդան բարձր. սխալ է հաս-կանում բառը և մեկնում է «Ջթաղամսա-ւորն, որ հաստացեալ թաղիացեալ լինի ուրեք միսն և խառնեալ ընդ կաշին և չքերթուի».-ուզում է ասել «թաղիք ռարձած միս»։ Այսպէս նաև Տաթև հարց. 371 «Թաղամսաւորն, որ թա-ղիացեալ է միսն ի կաշին և չքերթուր»։ Հին բռ. դնում է «թաղամսաւոր, ջրջըր-կոտ». այսպէս նաև Բառ. երեմ. էջ 115 «ջրջրկոտ կամ փոշտանկ»։-ՆՀԲ (թա-լասմեղ բառի տակ) յն. ϑλασμα. այսպէս նաև Հիւնք. յն. ϑλάσμα «մալելն, ճմլելն» և ϑλαστός «ներքինացեալ ճմլելով»։-ՋԲ «ներքինացեալ ջաղխմամբ և թաղ, մամբ երկուորեաց ի միսն»։


Այծ, ից

s.

cf. Այծի.

• . ի հլ. «այծ անասունը» (սովորա-բար էգի համար է գործածւում) ՍԳր. որ և այծի, յոգնակին այծիք, սեռ. այծեաց «այծ» ՍԳր. Կոչ. որից այծեամն ՍԳր. այծեմնիկ (իբր կնոջ յատուկ անուն գործածուած) Գծ. թ. 36, 39. այծենի «այծի մորթ» Վրք. հո. աւծեայ «այծի մազէ» Յայտ. զ. 12. ալծա-քաղ Վեցօր. կամ այծքաղ Օր. ժդ. 5. էշայ-ծեամն Խոր. բ. 81. այծենակաճ «այծի մա-զից շինուած թաղիք» Անյ. պորփ. այծարած Մամիկ. Մագ. այծամարդ «Սատիրոս» Խոր. աշխ. այծեղջիւր Շիր. Փիլ. քարայծ (նոր բառ). այստեղ է պատկանում նաև այծառ կամ այ-ծար, ածաղ «սև կաղամախ, populus nigrā (տեղը չէ նշանակած ՆՀԲ. նոյնպէս նաև ՀԲուս. § 36). իբր թրգմ. յն. αἰγειρος հոմա-նիշից. կազմուած αίς «այծ» բառից (սխալ-մամբ այսպէս է ստուզաբանուել յն. բառը, թէև բոլորովին ուրիշ ծագում ունի. տե՛ս Boisacq, էջ 20)։


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

• = Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.


Կապերտ, ից

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

• , ի հլ. (հմմտ. գրծ. կապերտիւք Եփր. Գ. կոր. 122) «շորի կտոր, քուրջ, լաթ, 2. հագուստի փեղկերը. 3. քուրձ» ՍԳր. Եւս. պտմ. 697. Մծբ. էջ 312. Ոսկ. ես. և յհ. բ. 38. ւրից կապերտակ կամ կապերտիկ «շո-րի կտոր» Ոսկ. ես. 292 և յհ. բ. 14. Շիր. կապերտոց «դրօշակ կամ դրօշակի շորը» (նորագիւտ բառ) Ուխտ. Ա. 83. կապերտա-վրան «թաղիքէ վրան, ալաչուխ» Զքր. սարկ. Բ. 105.-բառիս ռամկական ձևն է կարպետ Ոսկիփ. Վրդ. առ. 71։


Կառն, ռին

s. bot.

prickly artichoke;
hawthorn, may.

• «թաղիք» Գաղիան.


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

• = Փոխառեալ է պհլ. *kušt ձևից, որ հաս-տատում են պրս. ❇ kušt կամ gust, gist «կուշտ, սնակուշտ», զազա. kišt «կուշտը, կող»։-Նոյնից է կազմուած պրս. kušti gi-riftan «ըմբշամարտիլ» ոճը, որից թարգ-մանաբար հյ. կշտի բռնել «ըմբշամար-տիլ». (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. 316 և գւռ. կող բռնել «ըմբշամարտիլ»։ -Պոս. բառը ծագում է հնխ. qeu-s ար-մատից, որի ժառանգներից են սանս. košt-ha «ռրովայն», kusthika «փորոտիք», յն. ϰύστις «միզափամփուշտ», ϰυσϑος «իգա-կան անդամ», կիմր. čwthr «յետոյք, ուղ-ղաղիք», գոթ. huzd, հհիւս. hodd, գերմ. Hort «ապաստարան» ևն (Pokorny 2, 550)։ -Հիւբշ. 173։


Կարճին

s.

root.

• ՆՀԲ կարճին հանում է կաճ «թաղիք» բառից, ասելով «թերևս բազմաթել որ-պէս զկաճ»։-Կարճնովին բառը տեղի է տուել այլևայլ թիւր մեկնութեանց։ Յունարէնը թարգմանում է ϰορυφὴν τρι-χός «մազի գագաթը», որին նման են հսլ. вepxъ влаcъ և ֆրանս. le sommet de la perruque. եբրայական բնագիրն ունի [hebrew word] qadqōd še'an «մազի գագաթը», որ բողոքականները թարգմանել են անգլ. the hairy scalp «մազոտ մաշկը (գլխի)», պրս. [arabic word] ︎ kalla-i mūydār «մազոտ գանկը» ևն։ Յունարէնից ազդուելով Եփր. աւետ. հասկանում է «գագաթն հերոյ, ոչ կա-տարեալ հեր», Լմբ. «կարճելով ի բաց», Վրդն. «զուղեղն կամ կարշովին՝ իբր արմատով», Հին բռ. կարճնով «կաշի» բառից է հանում, ՆՀԲ «կարշնովին, կա-շիովին կամ գագաթովին, այսինքն հանդերձ մորթով գլխոյն՝ յոր տնկեալ


Ծաղիկ, ղկան, ղկի, ղկանց

s. med. fig.

flower;
small-pox;
beauty, youth, bloom;
flower, choice, best;
— գինւոյ, mother or floating lees of wine;
— պղնձոյ, verdigris;
արանց —, cf. Լօշ;
— գունոց, splendour, vivacity of colour;
ցոյցք ծաղկանց, — show;
նկարիչ ծաղկանց, — painter;
աման ծաղկի, — pot;
— մանր, floweret;
գեղեցիկ՝ հոտաւէտ՝ քաղցրահոտ՝ անհոտ՝ դեռափթիթ՝ գեղափթիթ՝ գեղափայլ՝ թարշամ՝ սիրուն՝ երփներանգ՝ կարմրագեղ՝ —, beautiful, sweet, fragrant, inodorous, fresh-blown, splendid, faded or withered, lovely, variegated, scarlet -;
ծաղկէ ի —, from — to -;
քաղցրաբոյր հոտ ծաղկանց, the sweet perfume of flowers;
ծածկել զերկիր ծաղկօք, to cover the earth with flowers;
ծաղկունս ոփռել, to strew with flowers;
փթթին, թարշամին ծաղկունք, the flowers are blooming;
— fading;
ի — մանկութեանն, in his earliest years;
ի ծաղկի լինել, to be about to blossom;
to be in the bloom of youth;
ի ծաղկի or ի — հասակին, in the prime of life;
in the — of manhood;
cf. Թօթափեմ.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Վն. Տփ. ծաղիկ, Ագլ. Սլմ. ծաղիկ՝, Ալշ. Մշ. ծա-դիգ, Հմշ. Սեբ. Սչ. ձաղիգ, Ջղ. ծաղիք, Մրղ. ձաղիյ, Տիգ. ձmղիգ, Ոզմ. ծաղէ՛կ, Ղրբ. Շմ. ծաղիք՝, Խոր. ձաղիք, Ասլ.. ձաղիգ. ծաղէգ՝, Ննխ. Պլ. Ռ. ձաղէգ, Զթ. ձաղը՛գ. Հճ. ձաղգել «ծաղկիլ». Ակն. ձաղգունաք «ծաղիկներ», Երև. Գնձ. Վն. մանկական բարբառով՝ ծածաղ. -նոր նշանակութեամբ են ներկայանում՝ Մրղ. Սչ. «ծաղիև հե-ւանդութիւնը», Զթ. Հճ. Ննխ. «մոխիր», Ղրբ, «ղեռ խակ՝ չհասած ցորեն», Շլ. «զաւակ» Ղրբ. «դաշտան» (այս իմաստի հին վկա-յութիւնը ունի Բառ. երեմ. էջ 310 տեռատես բառի բացատրութեան մէջ). Խտջ. «վիճակ բանալ»։-Մաղկազարդ բառը պահում է Սչ. զաղգազարդ՝, ուր նախաձայն ծ վերած-ուել է զ-ի՝ յաջորդ զ-ի նմանութեամր ճիշտ ինչպէս է ծառզարդար>գւռ. զառ-գարթար բառի մէջ։-Նոր բառեր են՝ ծաղ-կալի, ծաղկակոխ, ծաղկաւոր, ծաղկուն, ծաղկամայր, ծաղկեծուն, ծաղկեջուր, ծաղ-կոտ, ոչխարածաղիկ, ծաղկատար ևն։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

• , ի հլ. «ծաւալուած, տարածուած, փռուած» Շիր. Վրդն. ծն. որից ճապաղել «սփռել, ծաւալել» Խոր. Ոսկ. կուս. «պարա-պիլ, զբաղուիլ» Խոր. Երզն. մտթ. ճաղապիլ «ցրուիլ» (նիւթապէս) Երզն. լս. Մեսր. եր. (մտքով) Երզն. մտթ. Վրդն. ծն. (յետնաբար ղումն Լմբ. իմ. Մաքս. ճապաղիք արեան «արիւնհեղութիւն, կոտորած» (գրուած նաև ճաղպախիք, ճաղպախի, ճաղճախիք) Ագաթ Ոսկ. մ. բ. 8. Զենոբ. Յհ. կթ. ասւում է նաև ճապաղ արեան Ոսկիփ. Ասող. գիսաճապաղ «հերարձակ» Երզն. քեր. ճապաղական «ցըր-ուած (զօրք)» Սեբ. 108. անճապաղ Դիոն. թղթ. կայ նաև Ճապաղ(ա)ջուր տեղական յատուկ անունը։ Ճաղճախիք ձևից է կազ-մուած նոճիաճաղճախ «նոճիաշատ (ան-տառ)» Նար. խչ. 394։ Արդի գրականում ճապաղ նշանակում է «տարտամ, անորոշ, ցրուած (ոճ)»։


Կաճառ, աց

s.

assembly, meeting;
academy, body, company, society;
— բանասիրաց, academy of belles-lettres;
ակմբահոյլ դիցն —, Olympus.

• ՆՀԲ «ուր կայցէ ճառ... որպէս թէ կաճ (թաղիք) առեալ, խիտ, հոծեալ»։ Karolides, Γλ. συγϰρ. 87 կապադովկ. kašurevo «գողանալ»։ Հիմնք. ճառ կամ ճամարտակ բառից։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• , ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Յարդ, ի, ից

s.

straw;
— մանրեալ, chopped or small -;
—իւ պատել, լնուլ, to cover, fill or stuff with -;
ծրարել —իւ, to pack in -.

• ՓՈԽ.-Վրաց. ხარგა խարգա «թաղիքից շինուած խրճիթ»։


Յարդ, արդ, ուց

s.

structure, form, ornament;
ի — եւ ի զարդ գալ, to be formed;
ի զարդ եւ ի — եւ ի կերպարանս ածել, to shape or form and embellish.

• ՓՈԽ.-Վրաց. ხარგა խարգա «թաղիքից շինուած խրճիթ»։


Նոճ, ի

cf. Նոճի.

• , ի, ո հլ. «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, տճկ. սէր-վի, ռմկ. սէլվի, սէվլի. 2. այս ծառի փայ-տից» ՍԳր. նոճեայ Նար. նոճեայօճառ Նար. խչ. 373. նոճիաճահ կամ նոճիաճաղճախ «նոճաշատ, շատ նոճիներով» (ճաղճախիք կամ ճապաղիք բառով բարդուած է) Նար. խչ. 394. նոճաստան (նոր բառ)։


Նոճ, նոճեայ

adj.

made of cypress-wood.

• , ի, ո հլ. «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, տճկ. սէր-վի, ռմկ. սէլվի, սէվլի. 2. այս ծառի փայ-տից» ՍԳր. նոճեայ Նար. նոճեայօճառ Նար. խչ. 373. նոճիաճահ կամ նոճիաճաղճախ «նոճաշատ, շատ նոճիներով» (ճաղճախիք կամ ճապաղիք բառով բարդուած է) Նար. խչ. 394. նոճաստան (նոր բառ)։


Փին

s. med.

excrement;
— բերել or գալ ընդ բերանն, — ընդ բերան գալ, iliac passion, twisting of the intestines, volvulus;
cf. Վերադարձութիւն.

• «ադբ, կղկղանք», որից փին բերել կամ փին գալ ընդ բերանն «մի տեսակ զարհուրելի հիւանդութիւն, երբ աղիքները շրջուելով՝ կղկղանքը բերանից է դուրս գա-լիս. լտ. ileus, miserere» (բուն նշ. «Ողոր-մեա ինձ» ըստ Սղ. ծ. 1 «Ողորմեա ինձ, Աստուած, ըստ մեծի ողորմութեան քում») Գաղիան. շանփին «շան քաք» Ոսկիփ. Վստկ. 77, որ և շնփին՝ ըստ ՆՀԲ։