Your research : 1 result for մաղձ

Մաղձ, ի, ոյ exact entry

s. fig.

bile, gall;
gall, spleen, rancour, wrath, choler;
սեաւ —, black bile, atrabiliary humour;
անցք —ի, gall-duct, gall-pipe;
աւազ —ի, gall-stone;
ի դարնութեան —ի կալ, to be in a very bad humour;
cf. Թափեմ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի հլ. «լեղուց վազած հիւթը», փխբ. սրա արդիւնքը համարուած «բարկու-թիւն, տրտմութիւն, դառնութիւն» Յոբ. ժզ. 14. Գծ. ը. 23. Ագաթ. Եզն. որից մաղձադեղ Եզն. մաղձայոյզ Սիր. լդ. 23, Ոսկ. մ. ա. 18. նևամաղձ Ոսկ. յհ. ա. 21. մաղձախառն Արծր. մաղձութիւն Բրս. հայեաց. դառնա-մաղձեայ Նիւս. բն. խստամաղձոտ ԱԲ. բազ-մամաղձ Նիւս. կազմ. նոր բառեր են՝ մաղ-ձոտ, մելամաղձութիւն, մելամաղձոտ, մելա-մաղձիկ ևն։

1908, 246 հնխ. mēl-«աղտեղել» առ-մատից. հմմտ. յն. μέλας «սև» և սանս. maliná «կեղտոտ», malas «պղծութիւն» ևն։ (Մաղձը միւս հնդևրոպական լեզու-ների մէջ գոյնի համեմատ կոչւում է «դեղին», բայց ո՛չ «սև». տե՛ս Walde, էջ 279)։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղաս։ Petersson LUA 1916, 83 (ըստ Pokorny 2, 300) հնխ. melg'h-«ուռչիլ» արմատից. հմմտ. լիթ. milžī-nas, լեթթ. mil(ens «հսկայ», ևն։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Հւր. մաղձ, Մշ. մախձ, Գոր. Ղրբ. մախծ, Ախց. Երև. Կր. Մկ. Շմ. Ջղ. Տփ. մախց, Ոզմ. Վն. մախս, Սլմ. մmղզ. իսկ Պլ. պահուած է միայն քախցը-մախզը կրկնա-կանի մէջ (նշ. «քաղցրով ու թթուով խառն մի տեսակ անախորժ համ»)։ Նոր բառեր են մաղձոտ «կեղտոտ՝ իւղոտ բուրդ», մաղձիլ (Տիգ. մmխցիլ) «ստամոքսը քացխիլ, թը-թուիլ»։

NBHL (9)

Երբեմն մաղասոյ առաւելութիւն, երբեմն սեաւ մաղձոյ կամ խարտեշի։ Ի մաղասոյ կամ ի մաղձոյ։ Թափիցէ զմաղձն եւ զմաղասն դառնութեան. (Նիւս. բն.։ Ճ. ՟Գ.։ Ագաթ.։)

Ի թթուագունիցն եւ յաղտաղտուկ մաղձիցն. (Պղատ. տիմ.։)

Է՛ որ ի մաղձոյ է, եւ է՛ որ ի մաղասէ։ Զմաղձս հնացեալս հնարին բժիշկք հատանել. (Եզնիկ.։)

χολή bilis, fel. Հիւթ ի մարմնի կենդանւոյ՝ կրկին. է՛ որ սեաւ մաղձ կոչեցեալ, կամ սեւամաղձ. եւ է՛ որ դեղին կամ խարտեաշ մաղձ. որոյ յաւելուածն իջանէ ի լեղին, եւ անտի կաթէ ի փորոտիսն. վասն որոյ մաղձն նոյն է ըննդ հիւթն լեղւոյ. եւս եւ Կիրք շարժեալք ի դառ մաղձոյ, բարկութիւն, տրտմութիւն, եւ այլն.

Դեղ մաղձոյ, որ ընդ ճաշակելն իւրում՝ զմաղձն արտաքս փսխէ. (Յճխ. ՟Թ։)

Եհեղ յերկիր զմաղձ իմ։ Ի դառնութիւն մաղձի. (Յոբ. ՟Ժ՟Զ. 14։ Գծ. ՟Ը. 23։)

Փլուզանէր անդէն ի փորի զծով կամաւոր մաղձոյն իւրոյ. (Եղիշ. ՟Բ։)

Արտաքս ընկենու մաղձս դառինս. (Երզն. մտթ.։)

Սավտայն, որ է սեւ մաղձն. (Մխ. բժիշկ.։)


Entries' title containing մաղձ : 22 results

Դառնամաղձ

adj.

melancholy, irascible.

· Calfa


Մաղձաբանութիւն, ութեան

s.

choledology.

· Calfa


Մաղձագոյն

adj.

bile-coloured.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զգոյն մաղձի. մաղձային. χολῶδης fellens.

Արեամբ գոյն կարմիր ընկալաւ. եւ սեւոյն ընդ սմա խառնելով՝ մաղձագոյն. (Պղատ. տիմ.։)


Մաղձադեղ

s.

emetic;
cholagogue.

· Calfa

NBHL (3)

Դեղ՝ որ տայ թափել զաւելորդ մաղձս, որպէս մաքրողական կամ փսխեցուցիչ.

Խառնեալ ընդ այլ դեղոց՝ մաղձադեղ է բուժիչ ի մահուանէ. (Եզնիկ.։)

Ի մաքրութեան մաղձադեղոցն. (Փիլ. լին. ՟Բ. 6։)


Մաղձալից

s.

bilious.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՄԱՂՁԱԿԱՆ. Լցեալ մաղձիւ.

Իբրեւ զմաղձալից հիւանդ. (Մխ. ապար.։)


Մաղձախառն

adj.

choleric.

· Calfa

NBHL (2)

Խառն ընդ մաղձի.

Եռացեալ շուրջ զսրտիւն արեանն՝ մաղձախառն բերմամբ՝ յապուշ զմիտսն կրթեալ։ Սկսաւ ի վեր մզել (կամ մղել) զժահահոտ եւ զյիմարեցուցիչ մաղձախառն թոյնսն. (Արծր. ՟Բ. 6։ ՟Գ. 2։)


Մաղձախտ

s.

cholera, cholera-morbus.

· Calfa


Մաղձախտական, ի, աց

adj.

choleric.

· Calfa


Մաղձական, ի, աց

adj.

biliary.

· Calfa

NBHL (1)

Որպէս ի մաղձականսն, որք միշտ զյառաջ եկեալսն փսխեն. (Բրս. վաշխ.։)


Մաղձային անցք

sn. anat. choledochus.

· Calfa


Մաղձայոյզ, յուզի

adj.

bilious;
nauseous;
ill of the cholera.

· Calfa

NBHL (4)

ὐπὸ χολῆς ἑνοχλούμενος . Յուզեալն առաւելութեամբ մաղձի.

Մաղձայոյզ ոք իցէ, եւ երթեալ դարձուցանել կամիցի զչար մաղձն (փսխելով). (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Ցաւք տրտմութեան, եւ մաղձայուզի, եւ խիթք որովայնի. (Սիր. ՟Լ՟Դ. 23։)

ՄԱՂՁԱՅՈՅԶ. գ. χολέρα cholera. Յուզումն մաղձի.


Մաղձատար աման

sn.

gallbladder.

· Calfa


Մաղձաւոր

adj.

bilious;
choleric, hasty, irascible.

· Calfa


Մաղձընկալ

s.

choledochus.

· Calfa

NBHL (2)

χολήδοχος, κύστις bilis exceptor, vesica quae bilem accipit. որ եւ ՄԱՂՁԱԺՈՂՈՎ, եւ ՄԱՂՁԱՏԱՐ. իսկ գ. ՄԱՂՁԸՆԿԱԼ ԱՄԱՆ, այսինքն Աման լեղւոյ, կամ լեղին՝ ընդունարան մաղձոյ.

Արիւնն մաքրի ի ձեռն փայծաղանն՝ զմրուրն քարշելով յինքն. իսկ մաղձընկալ ամանոյն՝ զդաժանն մնացեալ ի հիւթսն կերակրոյն. (Նիւս. բն.։)


Մաղձոտ

cf. Մաղձաւոր.

· Calfa


Մաղձութիւն, ութեան

s.

bitterness, crabbedness, ill-humour, spite, gall.

· Calfa

NBHL (2)

αἷσχος turpitudo. Յատկութիւն մաղձոյ. դառնութիւն. դժնդակութիւն. գարշութիւն.

Զի չարութենէ մաղձութիւն ի բաց մաքրէ. (Բրս. հայեաց.։)


Մելամաղձ

cf. Սեւամաղձ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սևամաղձ», որից մելամաղ-ձիկ, մելամաղձոտ, մելամաղձութիւն, մելա-մաղձոտութիւն. հների մէջ չէ՛ գործածուած. կայ միայն նոր գրականում, իբր «տրտում, տխուր ևն»։

= Յն. μελαγχολία «սև մաղձ» բառից կիսովին թարգմանուած. (μέλαν «սև» պահ-ուած է, իսկ χίλοςς. «մաղձ» թարգմանուած է)։ Նոյն բառն է՝ որ թրք. եղել է malixulia, որից էլ հյ. մախուլիայ. հմմտ. «Յաւ ինչ տնկի ի նա, զոր մախուլիայ կոչեն կամ սավտայի՝ այլազգիքն». Մտթ. և ագր. 80։-Հին բժշկութեան կարծիքով մաղձը սևանա-լուց յառաջանում էր ընդհանուր տխրութիւն։


Սեւամաղձ

s.

black bile, atrabiliary humour, spleen.

· Calfa

NBHL (1)

cf. Մաղձ, սեաւ մաղձ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Սեւամաղձոտ

adj.

melancholy, splenetic, atrabilious;
gloomy, mournful.

· Calfa


Սեւամաղձութիւն, ութեան

s.

melancholy, black choler or bile, hyp, hypochondria.

· Calfa

NBHL (2)

ՍԵՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ կամ ՍԵԱՒԱՄԱՂՁՈՒԹԻՒՆ. μελαγχολία melancholia. Ախտ յաճախութիւն սեաւ մաղձին. տխրութիւն խոր, դառնութիւն իբր լեղւոյ.

Ի պարսաւ եւ ի սրտմութեան եւ ի սեւամաղձութան եւ անզգամութեան։ Զօրէն խելագարեալ բնութեանց ի չարախտականս ի սեւամաղձութենէ։ Ի սեաւամաղձութենէն լուսնոտք. (Փիլ. այլաբ.։ Պիտ.։ Տօնակ.։)


Definitions containing the research մաղձ : 84 results

Թախիծ, խծի

s. adj.

affliction;
grief;
grievous, afflicting, disconsolate, forlorn;
—ք դժնդակք, black bile, deep sadness;
—ք մտաց, compunction, regret, remorse;
ընկենուլ զ— սրտի, to console, to cheer up;
—ս արկանել առաջի ուրուք, to supplicate, to beseech, to implore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թախանձիլ և մաղձոտիլ։ Հիւնք. դահիճ բառից։

NBHL (1)

ԹԱԽԻԾ ἁηδία moeror որ եւ ԹԱՂՁ. Կսկիծ սրտի՝ արտաքին նշանօք յայտնեալ. տխրութիւն. մղձկումն ի մաղձոյ. սրտնեղութիւն, մաղձոտութիւն, տրտմութիւն.


Լեղի, ղւոյ, ղեաց

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Peterm. 29 լտ. fel, bilis, հմմտ. յն. χόλος «լեղի, մաղձ»։ Տէրվ. Altarm. 26 հգերմ. gallan-, գերմ. Galle, հսլ. žluti, փարս. zāra, յն. χόλος, γολή, լտ. fel, fellis ձևերի հետ։ Հիւնք. յն. γλυϰύς «քաղցր, նշանակէ և երբեմն լեղի»։ Pat-rubány ՀԱ 1908, 246 լտ. lascīvus «խօլ, խենթուկ, աշխոյժ» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Վն. լեղի, Ջղ. լեղին, Ոզմ. լէղէ՝, Ագլ. Ալշ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. լէղի, Զթ. լէղը՝, Ասլ. լէ՛ղի, Սեբ. լmղի, Տփ. լի՛ղի, Շմ. լըղի, Մրղ. լէօղիւ, լեղու, Մկ. լէղը, Ղրբ. լը-ղէ. բոլորն էլ ունին թէ՛ «լեղապարկ, մաղձ» և թէ «դառն» նշանակութիւնները. միայն Խրբ. տարբերում է լէղի «դառն» (ած.) և լէ-ղունցք «լեղի» (գոյ.), Շմ. լրղի (գոյ.) և ա-կու-լըղի (ած.), Տիգ. լէղի (ած.) և լէղmգ (զոյ.), Ղրբ. լղէ (գոյ.) և աղու (ած.)։ Նոր բառեր են լեղաճաք, լեղապատառ, լեղակը-տուր, լեղանալ, լեղուանալ, լեղաքամ, լեղի-մարխ, լեղնտրուկ, լեղուիլ, լեղվռթայ, անլե-ղի, յատկապէս յիշելի է լեղիճ Սվ. «լեղա-պարկ»։


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

մաղասի հետ։ Հիւնք. քաղցու բառից։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղձ։

NBHL (2)

Ի չորից հիւթոց, յարիւնէ, ի մաղասոյ, ի խարտեաշ մարձոյ, եւ ի սեւոյ։ Նմանեցուցանեն երկրի զսեաւն մաղձ, եւ ջրոյ զմաղաս, օդոյ զարիւնն, եւ հրոյ զխարտեաշն մաղձ. (Նիւս. բն.։)

Որ թափիցէ զմաղձն եւ զմաղասն դառնութեան, եւ թեթեւացուցեալ զինքն յախտիցն՝ առողջութեամբ լինի. (Ագաթ.։)


Արտաքս

adv.

out, outwardly.

· Calfa

NBHL (1)

Խարտեաշն մաղձ առ ի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանելն։ Փայծաղն զարտաքս ելանելն յակելուածոյն տոկացուցանէ. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)


Անօսրեմ, եցի

va.

cf. Անօսրացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

(Ի գարնան) անօսրին մաղձք եւ արիւնք. (Ոսկիփոր.։)


Արահետ, ից

adj.

public;
— ճանապարհ, պողոտայ, road much frequented, thoroughfare.

· Calfa

NBHL (1)

Կուրաշաւիղ իմն արահետիւք ծածկել զդառնութեան մաղձ. (Յհ. իմ. երեւ.։)


Արիւն, րեանց

s.

blood, kin;
— խաղողոյ, unpressed wine, must, wine;
արեամբ ներկել՝ շաղախել, to imbrue with blood, to spot with blood;
— հեղուլ, to shed blood, to kill, to wound;
— հանել, to bleed;
հոսումն արեան, hemorrhage;
կցորդ արեան, who sheds blood with another, consanguineous, of the same blood, related;
cf. Ապաժոյժ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ մաղձադեղս տայ, կամ արիւն հանէ. (Սահմ. ՟Ի՟Ա։)


Ամոքումն, ման

s.

appeasement, assuagement, moderation, abatement;
inducement, persuasion.

· Calfa

NBHL (1)

Խարտեաշն մաղձ առ ի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանել. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)


Անդամախեղութիւն, ութեան

s.

lameness.

· Calfa

NBHL (1)

Անդամախեղութիւնք, սեւամաղձք, պղերգութիւնք, տկարութիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Անդեղայ, ի, ից, այց

s.

antidote, counter-poison.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զանդեղեայ սաստիկ մաղձոյ. (Սեբեր. ՟Թ։)


Անհնարաւոր

adj.

impossible imaginary;
excessive, violent.

· Calfa

NBHL (1)

Զանհնարաւորսն ինձ համարեալս՝ ցուցանել զդոյն ինձ դիւրինս։ Որ եւ մտաց է անհնարաւոր։ Հարուածք անհնարաւորք։ Անհնարաւոր ախտիցն։ Անհնարաւոր դառնութիւն մաղձի. (Նար.։)


Ախոնդանոտ

adj.

hypochondriac.

· Calfa

NBHL (1)

Բառ յետնոց, իբր ախտացեալ յախոնդանս, կամ սեւամաղձոտ. սեվտալը. (հայի ի յն. ձայն ὐποχοιδριακός քանզի եւ χόνδρος, ὐποχονδρία, մերձի ի յն. ախոնդ։)


Ախտարար

adj.

morbific.

· Calfa

NBHL (1)

Զախտարար պատճառս մաղձիցն ի բաց լուանամք ի մարմնոյս։ Հարցանելով ցհիւանդն զախտարար պատճառսն. (Շ. մտթ.։ Սարգ. ստէպ։)


Բռնական, ի, աց

adj.

violent, tyrannical.

· Calfa

NBHL (1)

Բժիշկք նախ դեղըմպութեամբ զհիւանդաց մաղձն արտաքս բերեն, եւ ապա բռնական դեղօք զախտն փարատեն եւ յառողջութիւն ածան. (Լծ. կոչ.։)


Դիւրաւ

adv.

easily, with facility, at pleasure;
pliantly;
currently.

· Calfa

NBHL (1)

Որ զիւր պակասամտութիւնն եւ զդառնամաղձութիւնն իմանայ, դիւրաւ ներէ ընկերին. (Կլիմաք.։)


Դառնութիւն, ութեան

s.

bitterness, disgust, sharpness, gall, distaste;
grief, displeasure, vexation;
rigour;
enormity;
mordacity.

· Calfa

NBHL (1)

Ողկոյզ նոցա դառնութիւն։ Լցոյց կամ արբոյց զիս դառնութեամբ։ Դառնութիւն մաղձի։ Խիթք դառնութեան (յն. դառն)։ Դառնութիւն եւ բարկութիւն։ Դառնութիւն անձին։ Ոչ ունի դառնութիւն տնակցութիւն նորա. եւ այլն։


Ժահ, ուց, ից

s.

fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.

· Calfa

NBHL (1)

Ի վեր մղէր զդառնութիւն ժահու մաղձոյն չարաթոյն վատախառնութեան. (Արծր. ՟Գ. 5։)


Ժայթքեմ, եցի

va. fig.

to vomit, to throw up;
to bubble up;
to gush out;
to pour forth, to vomit, to utter;
արիւն —, to vomit blood.

· Calfa

NBHL (1)

Զդառնութեանս մաղձ ժայթքեցի. (Նար. ՟Կ՟Է։)


Գոնգեղ, աց

s.

turnip.

· Calfa

NBHL (1)

Ուղտ զայրեցած մաղձ փսխէ՝ գոնգեղ ուտելով. (Վրդն. ծն.։)


Գունափոխիմ

vn.

cf. Գունատիմ.

· Calfa

NBHL (1)

Գունափոխ լինի յեռմանէ դառնութեան մաղձին. (Վրդն. դան.։)


Եռանդն, անդեան

s.

ardour, heat;
warmth, bubbling, ebullition, overheating, effervescence;
fervour, fire, fury, rapture, zeal, devotion;
activity, vivacity, vigour;
abundance;
— մտաց, enthusiasm;
— ածել ումեք, to inspire one with ardour;
— մարտի, ardour for battle.

· Calfa

NBHL (1)

Բարկանալն է եռանդն շուրջ զսրտիւքն ի վերծխութենէ մաղձոյն. (Վահր. երրորդ.։)


Թալուկ

s.

fainting fit, swoon, swimming in the head, giddiness;
nausea, disorder or rising in the stomach;
— զսրտիւն գալ, to turn the stomach, to disgust, to loathe, to be sick or ready to vomit.

· Calfa

NBHL (2)

Մաղձայոյզ ոք իցէ, եւ թալուկ եւ ցնորք զսրտիւն գայցէ, եւ երթեալ դարձուցանել կամիցի (այսինքն փոխել) զչար մաղձն։ Որոյ թալուկ զսրտիւն գայցեն, (յն. փսխօղն) զառաջինն անդէն ի ներքս ունել եւ զմաղասն ջանան. իսկ յորժամ շարժիցի, այնուհետեւ բազում խիխաւրաս ընկենու արտաքս. (Ոսկ. մ. ՟Ա. 18։ ՟Բ. 17։ յորմէ եւ Երզն. մտթ.։)

σκοτοδίνη vertigo tenebricosa Թալացումն. թալկացումն. պտոյտք գլխոյ եւ խառնուրդ սրտի ի մաղձոյ կամ ի նուաղմանէ կամ ի լուսնոտութենէ եւ ի ցնորելոյ մինչեւ ի ժայթքումն. մարմըրուք.


Թախծիմ, եցայ

vn.

to grieve, to be afflicted, to mourn.

· Calfa

NBHL (1)

ԹԱԽԾԻՄ σκυθρωπάζω, σκυθρωπέω vultu tetrico et tristi sum, contristor, moestus sum τρύχομαι affligor κατανύσσομαι compungor որ եւ ԹԱՂԾԻՄ. ԹԱՂՁԻՄ. լծ. թախանձիլ. եւ մաղձոտիլ. Տխրիլ. տրտմիլ կսկծմամբ. ցաւագնիլ. մաղձոտ ու տրտում կենալ, երեսը կախել.


Թափեմ, եցի

va. fig.

to overturn, to cast down, to fling or throw down;
to spill;
to empty, to exhaust;
to take away, to take by force, to possess one's self of;
to cast off;
to disengage, to deliver, to release, to relieve;
թափել զատամն, to extract, to pull out, to draw a tooth;
թափել զդրունս, to unhinge the doors;
բեւեռովք զբեւեռ թափել, one nail drives out another (new things or persons make old ones forgotten);
cf. Բեւեռ;
թափել կապուտ, աւար բազում, զկապուտ սաստիկ, to make a great booty, to pillage, to sack;
թափել զոք յիմեքէ, to despoil, to deprive of;
թափել զոգի ուրուք, to harass, to hold in suspense;
թափել զքուն, to rouse one's self, to awaken;
թափել զգինի, to get sober again, to sleep off drunkenness or debauch, cf. Աթափեմ, cf. Զգաստանամ;
թափել զոք ի ձեռաց ուրուք, to save one from the hands of another, to liberate, to rescue;
թափել զբարկութիւն յումեքէ, to free from the effects of another's resentment, to pardon;
թափել ի բաց զոգի, to die, to perish;
թափել զցասումն, զոխս ի վերայ ուրուք, to vent one's anger, to wreak one's vengeance;
թափել զթոյնս յոք, to give vent to one's angry passions;
թափել զմաղձն, to discharge ones bile, to vent one's spleen;
ածել —, to add, to subjoin;
to conclude;
թափել զտունն, to remove, to change habitation, to empty a house of its furniture;
թափել զսուր իւր յոք, to draw the sword against, to brandish the sword;
թափել զբաժակ, to drink off the cup to its dregs;
to drink up;
թափել զանձն, to escape, to disengage one's self, to get rid off, to abscond, cf. Նուաստանամ;
to humiliate, to abase, to lower one's self to;
թափել զինքն ի գրաստէն, to dismount, to leap from horseback;
թափել զինչս, to spend, to dissipate, to waste, to squander;
թափել զոյժ եւ զզօրութիւն, to make great efforts, to employ all one's energy, to do any thing in the world;
to strive with all one's heart, to sharpen one's tools, to prepare one's self;
թափել ի լծոյ, to throw off the yoke;
թափել զոք ի կենաց, to deprive of life, to massacre;
թափել ի միմեանց (զարս ի կռուի), to separate the combatants;
թափել զբանն յումեքէ, to interrupt a discourse;
թափեաց նաւն զբեռն, the ship is unloaded.

· Calfa


Մթերեմ, եցի

va.

to hoard up, to amass, to accumulate, to heap together;
to warehouse, to house;
to provision, to victual;
— ոխս, ոխս —րեալս ունել, to bear a grudge, to have a spite against one;
զ—րեալ թոյնսն թափել ի բաց, to give vent to one's spite, to breathe out one's anger.

· Calfa


Կսկիծ, կծոյ, կծի

s.

smart, smarting, tingling;
twinge, twitch, sharp pain;
regret, vexation, displeasure, evil, affliction, heart-rending anguish.

· Calfa


Նեղասրտիմ, եցայ

vn.

to be impatient, fretful, to fidget, to lose patience, to be vexed;
to be ill-tempered, cross, angry, irritated, exasperated.

· Calfa

NBHL (1)

ՆԵՂԱՍՐՏԵՄ ՆԵՂՍՐՏԻՄ. Նեղիլ սրտի. նեղասիրտ լինել. կարճամտել. դժուարիլ. զայրանալ. հեղձամաղձկիլ. սիրտը նեղանալ.


Չարախտական, ի, աց

adj.

hurtful, pernicious.

· Calfa

NBHL (1)

Չարախտական դեղով մեղանաց վարեցաւ ի վնաս անձին եւ հասարակիս։ Զօրէն խելագարեալ բնութեանց ի չարախտականս ի սեւամաղձութենէն. (Պիտ.։)


Խարտեաշ, տեշի

adj.

fair, light, flaxen;
fallow.

· Calfa

NBHL (1)

Ի խարտեաշ մաղձոյ։ Զխարտեաշն մաղձ։ Սկսաւ մաղձոյ, կամ խարտեշի. (Նիւս. բն.։)


Խարտէշ, տեշի

cf. Խարտեաշ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ խարտէշ մաղձն աճէ, տեսանէ հուր. (Բրսղ. մրկ.։)


Կոծոխուր

cf. Ծոր.

· Calfa

NBHL (1)

cf. Ծոր. (ի լս. որ է կոծոխուր) որ օգտէ տաքութեան խարտէշ մաղձի, սափրայի եւ արենի։ Ա՛ռ զկոծոխուրն, ու զքիթն եւ զկոթն ընտրէ՛. (Բժշկարան.։)


Կողացաւ

s.

pleurisy.

· Calfa

NBHL (1)

Թէ խարտեաշ մաղձն յինքն ժողովի, կողացաւույիւն առնէ. (Բժշկարան.։)


Կողացաւութիւն, ութեան

s.

cf. Կողացաւ.

· Calfa

NBHL (1)

Թէ խարտեաշ մաղձն յինքն ժողովի, կողացաւույիւն առնէ. (Բժշկարան.։)


Մակարդիմ, եցայ

vn. va. to curdle, to coagulate, to clot, to congeal.

· Calfa


Հով, ոյ

adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

· Calfa

NBHL (1)

Սեաւ մաղձ հով է եւ չորին. մաղաս սպիտակ նման ջրոյ հով եւ կակուղ. (Դամասկ.։)


Հրայրեաց

adj.

burnt, consumed by fire;
burning, consuming by fire.

· Calfa

NBHL (1)

Հրայրեաց հիւանդութիւնս բազումս ներգործէ (մաղձն). (Պղատ. տիմ.։)


Մրուր, մրրոց

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

· Calfa


Մկրտեմ, եցի

va.

to christen, to baptize;
to wash, to purify by ablution;
to bathe;
— զկաթն, զգինի, to put water into milk, wine;
վերստին —, to rebaptize.

· Calfa

NBHL (1)

Դառնութիւնն իսկ (մաղձի կամ լեղւոյ) արեամբ մկրտեալ՝ գոյն կարմիր ընկալաւ. (Պղատ. տիմ.։)


Մղձկիմ, եցայ

vn.

to choke, to be suffocating;
to be violently affected with spite, envy, grief or rage.

· Calfa

NBHL (1)

ἁποπνίγομαι suffocor, valde angor. Հեղձամղձուկ լինել. հեղձնուլ. խեղդիլ սրտի, կամ փղձկիլ մաղձիւ. նեղիլ եւ պղտորիլ սրտի դառնութեամբ. խեղդուիլ.


Լուծական, ի, աց

adj. fig.

liquid, fluid;
soluble;
fusible;
volatile;
fugitive, transitory;
— կերակուր, flesh, meat food.

· Calfa


Պակասամտութիւն, ութեան

s.

narrow-mindedness, silliness, simplicity, foolishness.

· Calfa

NBHL (1)

Որ զիւր պակասամտութիւնն եւ զդառնամաղձութիւնն իմանայ, դիւրաւ ներէ ընկերին. (Կլիմաք.։)


Ջրհեղ

s.

urine;
—ի աման, bladder, vesicle;
— մարմին, cf. Ջրահեղ՞՞՞անդամ.

· Calfa

NBHL (1)

Թէ ջրհեղին ամանն տաք եւ չոր լինի, ջրհեղն դեղին լինի եւ մաղձախառն։ Երբ լնու, չկարէ արգելուլ զջրհեղն մարդն. (Բժշկարան.։ 3)


Պարպատիւն

cf. Պարպատումն.

· Calfa

NBHL (1)

Ի յոյժ պարպատմանէ լրութեան յերակսն զիւր հիւթսն համոցն մաղձոյն սերսանելով. (Նիւս. կազմ.։)


Պարպատումն, ման

s.

filling up, overflowing;
rupture, bursting, rent, tear;
crash;
ուտել զ— որովայնի, to eat to bursting, to burst with eating.

· Calfa

NBHL (1)

Ի յոյժ պարպատմանէ լրութեան յերակսն զիւր հիւթսն համոցն մաղձոյն սերսանելով. (Նիւս. կազմ.։)


Սրտմտութիւն, ութեան

s.

indignation, passion, vexation, anger, ire, spite, wrath, rage;
շիջուցանել զբոց սրտմտութեան, to stifle, smother or suppress the fire of one's indignation;
cf. Հրաբորբոք.

· Calfa

NBHL (1)

Սրտմտութիւն է եռանդն շուրջ զսրտիւն՝ արեանն, ի վերածխութենէ մաղձոյ կամ ի պղտորմանէ եղեալ. վասն որոյ եւ դառնութիւն ասի, եւ ցասումն. (Նիւս. բն.։)


Վախեմ, եցի

vn.

cf. Երկնչիմ.

· Calfa

NBHL (1)

Ոմանք բնութեամբ դառնամաղձեայք եւ բարկացողք են, այլ եւ վախողք. (Նիւս. բն. ՟Բ.) իբր ռմկ. վախկոտ. δειλός timidus.


Սեւ

cf. Սեաւ.

· Calfa

NBHL (1)

Բազմանայ սեւ մաղձն. (Բրսղ. մրկ.։)


Ստամոքացաւ, ի

adj. s.

having a pain in the stomach;
stomach-ache.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոք մատուցանէ նոցա խրատ՝ ըստ ստամոքսացաւացն նմանութեան, որոց դառն մաղձիւք ապականեալ իցեն։ Ոչինչ այլ, բայց զստամոքսացաւացն ախտանամք, որոց թէեւ զառաւել փափկագոյն կերակուրն ընձեռես, այնպէս է որպէս զանարգն. (Շ. ընդհանր.։ Ներս. աբեղ. ի լմբ.։)


Վայրաբեր, աց, ից

adj. fig.

drawing or inclining downwards, descending;
mundane;
sensual.

· Calfa

NBHL (1)

Ծանունքն եւ վարաբերք մարմնոցն՝ երկիր եւ ջուր։ Ծանր իմն է եւ վայրաբեր՝ մեղացն միտումն։ Դառնամաղձոտքն եւ վայրաբերք. (Նիւս. կազմ. եւ Նիւս. բն.։)


Վատախառնութիւն, ութեան

s.

bad temperament, evil disposition, ill nature;
— օդոյ, inclemency of the weather;

· Calfa

NBHL (1)

Ի վեր մղէր զդառնութիւն ժահու մաղձոյն չարաթոյն վատախառնութեան. (Արծր. ՟Գ. 5։)