Definitions containing the research բ : 10000 results

Անուշութիւն, ութեան

s.

sweetness;
delicacy, exquisite flavour;
affability, cheerfulness.

· Calfa

NBHL (4)

Մածմամբ ջրոց համածին անուշութիւնս մատուցանեն. (Փարպ.։)

γλυκύτης. dulcedo. Անոյշ որակ. քաղցրութիւն. համեղութիւն, (իրօք, կամ նմանութեամբ). չէզզէթ, հալավէթ.

Եւ զայլ հումն հանդերձ անուշութեամբ եփեցին ի կաթսայս. (՟Ա. Եզր. ՟Ա. 12։)

Ազգի ազգի անուշութեամբ եւ ի գոյնագոյն ծաղիկս պսակեալք. յն. ազգի ազգի անուշահոտ ծաղկօք. (՟Գ։ մկ. ՟Է. 11։)


Անուշօդ

adj.

mild weather.

· Calfa

NBHL (2)

Ուր օգն իցէ անոյշ. բարեխառն.

Բարի է երկիրս, եւ վայրքս անուշօդ, եւ բազմաջուր. (Զենոբ.) (ա՛յլ ձ. եւ անուշ օդս, եւ ջուր բազում)։


Անուս, ից

adj.

ignorant, unlettered;
stupid.

· Calfa


Անուսումն, սմանց

adj.

cf. Անուս.

· Calfa

NBHL (5)

Անուսումն զմեզ համարեալ բամբասիցէ. (Խոր. ՟Ա. 1։)

Ողոքանօք որսան զանուսումնս ի խաբէութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Զդէմս գողանան զանուսմանցն. (այսինքն պատրեն զաչս տգիտաց)։ Անուսմանցն բանաւորաց. (Առ որս. ՟Ա. ՟Է։)

Անուսումն բնութեամբ, կամ ոչ փութացեալք ուսանել։ Ընդ անուսմանն երեւոյթս դժուարեալ։ Մեղուք անուսումն՝ բնութեամբ զխորիսխն գործեն. (Փիլ.։)

Աստուած ուրեմն է հոգին, թէեւ անուսմունքն ոչ կամիցին։ Ըստ ձեր անուսումն բանիդ. (Կիւրղ. գանձ.։)


Անուսումնութիւն, ութեան

s.

cf. Անուսութիւն.

· Calfa

NBHL (4)

Տխմար անուսումնութիւն. (Մամբր.։)

Անուսումնութիւն յոր ինչ իրս եւ ձեռնարկիցէ, բնաւորեցաւ շփոթս յարուցանել. (Պիտ.։)

Մի՛ ի վնասակարագոյնն թեւակոխեսցէ անուսումնութիւն։ Փոխեալ ի խրատ յանուսըմնութենէ. (Փիլ. բագն. եւ Փիլ. իմաստն.։)

Լինին չարքն ախտք. ի չար հրահանգից, յանուսումնութենէ եւ ի չար ունակութենէ։ Բժշկելի՛ է զանուսումնութիւնն ուսմամբ եւ մակացութեամբ. (Նիւս. բն.։)


Անուստեք

cf. Անուրեք.

· Calfa

NBHL (1)

Մահ եւ ապականութիւն ըստ վնասու ինչ՝ անգոյ անուստեք ի ներքս մտեալ ի բնութիւնս. (Սանահն.։)


Անուտելի, լւոյ, լեաց

adj.

uneatable, unfit for food.

· Calfa

NBHL (5)

Իբր Անուտելի.

Զի ամբողջ անուտ ելով, ի ժամու մերկանամ զռշտութիւն. (Մխ. առակ. ՟Ժ՟Է.) (յսպէս ընթեռնումք զգրեալն. Անբողջան ուտելով. որ իբր յակամայս եդաւ որպէս մ. ԱՄԲՈՂՋԱՆ)։

Զպտուղ քո բերես անուտելի. (Մխ. առակ. ՟Ժ՟Է։)

Էշ եւ յաւանակ՝ յանուտելի անասնոց։ Յանմաքրոցն եւ յանուտելեացն. (ՃՃ.։ Ածաբ. ծն.։)

Ոսկրուտ եւ անուտելի (բան. այսինքն դժուարիմաց). (Ածաբ. պասեք. յորմէ եւ Մագ. ՟Կ՟Գ. եւ Շ. թղթ.։)


Անուրեք

adj.

not confined to one place, unbounded, infinite;
houseless, homeless.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՆՈՒՐ, ԱՆՈՒՍՏԵՔ. Անկարօտ տեղւոյ. եւ ոչ բովանդակեալ ուրեք.


Անոք

adj.

destitute, abandoned by all, helpless.

· Calfa


Անչար

adj.

not vicious, harmless, void of malice.

· Calfa

NBHL (4)

Զպարզամիտսն եւ զանչարսն յաւէտ շնրոհօք լնու աստուած։ Բնութեամբ հանդարտք են, հեզք, եւ անչարք։ Յորժամ միտք մարդոյ աննենգ եւ անչար լինիցի. (Ոսկ. գծ. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 27։ ՟Բ. 6։)

Ուր չիք չար ինչ. բարի. լաւ.

Սովոր եմք կոչել ժամանակս չարս եւ անչարս. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

ἅκακος, κόσμιος. mali expers, innocens, modestus. Որ ոչ ունի ի սրտի զչարութիւն. անկեղծ. աննենգ. պարզ մտօք. անմեղ. ամբիծ. բարեսէր. պարկեշտ.


Անչարութիւն, ութեան

s.

ingenuousness, goodness, simplicity of character.

· Calfa

NBHL (3)

Անզգամութիւն է կասկածդ քո եւ անչարութիւն ճանապարհի քո. (Յոբ. ՟Դ. 6։)

Անզգայութիւն իցէ քոյդ անմեղութիւն. (Իսիւք. եւ Օգոստ. եւ Սիմաք.) բայց կայ եւ յն. չարութիւնն։

Հետեւեցաւ եւ նմին անոխակալութեանն, անչարութեամբն աղօթելով. (Ճ. ՟Գ.։)


Անչարչար

adj.

impassible.

· Calfa

NBHL (2)

Անչարչար ըստ բնութեան աստուածութեանն է բան. (Լմբ. հանգ.։)

Անչարչար բնութիւն. (Սկեւռ. ի լմբ.։)


Անչարչարելի, լւոյ, լեաց

cf. Անչարչար.

· Calfa

NBHL (3)

Հաւատա՛ յորդին աստուծոյ անչարչարելի աստուածութեամբն. (Ածաբ. մկրտ.։)

Անչարչարելի ըստ բնութեան գոլով՝ չարչարեցաւ ճշմարտապէս մարմնով. (Սարկ. մարդեղ.։)

Չարչարեցաւ անչարչարելն չարչարելի բնութեամբս. (Շ. ընդհանր.։)


Անչարչարութիւն, ութեան

s.

impassibility.

· Calfa

NBHL (5)

Չարչարանք նորա մեզ անչարչարութիւն է, եւ մահ նորա մեզ անմահութիւն։ Հաւատայ զչարչարելին անչարչարութեամբ։ Ի չարչարելւոջ մարմնի զանչարչարութիւն ցուցեալ. (Աթան. ՟Ա. եւ ՟Դ։)

Ի բնութենէ իւրմէ՝ որ է անչարչարութիւն, փոփոխումն ընդունել ոչ կամի։ Աստուածային բնութեամբն ունի զանչարչարութիւն եւ զանմահութիւն. (Շ. թղթ.։)

Զանչարչարութիւն մարմնոյն՝ որ յետ կամաւորն մահուան. (Լմբ. սղ.։)

իբր Անախտութիւն.

Բարձրացեալ ի սէրն, եւ ի հոգեւոր տեսութիւն, եւ յանչարչարութիւն։ Ի գիտութիւնն հասեալ, եւ յանչարչարութիւն. (Լմբ. սղ.։)


Անչափ, ից

adj. adv.

immense, infinite;
extreme, excessive, enormous, immoderate, superfluous, superabundant;
intemperate, disordinate;
dreadful, violent, grievous;
յանչափս, cf. Յանչափս.

· Calfa

NBHL (9)

Անչափ բռնութիւն օդոց։ Անչափ նաւք. (Պիտ.։)

Մեծ է, եւ գոյ բաւ, բարձր, եւ անչափ. (Բար. ՟Գ. 25։) (ուր զտանէն աստուծոյ է բան. իսկ զաստուծոյ գերագոյն մտօք առցես)։

Անչափից եւ անբաւից պատութիւն։ Անչափ ջերմութիւն կամ ցրտութիւն. (Փիլ.։)

Եւ որպէս Անչափաւոր, տարապայման. անկարգ. չափն անցած, ճամբէ դուրս. օրանսըզ.

Գինի՝ չափաւորն պիտանացու է, իսկ անչափն է ընդ բամբասանօք. (Սարգ. ՟գ. յհ.։)

Յանչափէն փախչել պարտ է, եւ ընդ մէջն գնալ, զի մի՛ անչափութեամբն գլեսցի. (Նար. երգ.։)

Անչափ խնդալ, կամ մեղանչել, կամ յաճախել։ Անչափ ծովացեալ. (Խոսր.։ Սանահն.։ Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ.։)

Ստէ՛պ կաց, բայց մի՛ անչափ. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)

ἅμετρος, ἁμέτρητος, ἁπέραντος. immensus, infinitus, immodicus, μεθ’ ὐπερβολής, tantus, excellens. Ոյր չիք չափ. որ ոչն չափի. անքանակ. անսահման. անբաւ. կա գերազանց քան զչափ եւ զսահման. եւ Անցեալ ըստ չափ. մեծ եւ առատ. կամ Բազում եւ սաստիկ յոյժ յոյժ։ Զաստուծոյ եւ զաստուածայնոց միայն ասի տիրապէս, իսկ զայլ իրաց պիտակաբար. չափ չունեցօղ, եւ չափէ դուրս, չափազանց. էօլչիւսիւզ, հատսըզ.


Անչափագիր

cf. Անպարագիր.

· Calfa

NBHL (1)

Ոչ չափեալ գրով կամ գծագրութեամբ. անպարագիծ.


Անչափութիւն, ութեան

s.

immensity;
enormity;
superfluity, superabundance, exuberance;
immoderation, intemperance.

· Calfa

NBHL (8)

Չափի երկին անչափութեամբ, եւ առ քեզ կէ՛տ է մին անձուկ. (Պիսիդ.։)

Բազմութիւն անհունք անչափութեամբ. (Ագաթ.։)

Անչափութիւն հաւատոց, կամ ստամբակութեանց, կամ խարանաց։ Որպէս փոշի անչափութեամբ. (Ղեւոնդ.։ Փարպ.։ Փիլ.։ Նար. ՟Ժ՟Ը։ Զքր. կթ.։)

Դու ես գիտօղ բազմութեան մեղաց իմոց, այլ գթութիւնդ քո յաղթեսցէ անչափութեան նոցա. (Ճշ.։)

Լի է ամենայն անկարգութամբ եւ անչափութեամբ. (Փիլ. լին. ՟Դ. 23։)

Ի բաց փախչել յերկաքանչիւրոց անչափութեանց. (Նիւս. երգ.։ Խոսր.։ Սահմ. ՟Դ. ՟Ի։)

Զհարկաւորն յանչափութիւն ձգէ, զկերակուրն յորկրամոլութիւն. (Լմբ. սղ.։)

ἁμετρία. immensitas. Չունելն զչափ քանակի, տեւողութեան, եւ այլն. առաւելութիւն, գերազանցութիւն, անբաւութիւն. յաճախութիւն անչափ.


Անպախարակելի, լւոյ, լեաց

adj.

irreproachable.

· Calfa

NBHL (1)

Զարդարեալ ցուցաւ յամենուստ անպախարակելի փառաւորութեամբ. (Պիտ.։)


Անպակաս

adj. adv.

faultless, perfect, accomplished, complete;
unfailing;
indefectible, inexhaustible;
perfectly;
without fail;
incessantly.

· Calfa

NBHL (4)

Գանձ անպակաս։ Անպակաս գանձ։ Մեծութիւն անպակաս։ Սքանչելի ես զօրութեամբ անպակաս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 33։ Իմ. ՟Է. 15։ ՟Ը. 18։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 16։)

Անպակաս յառաւելութեանց, կամ ի ստուգութենէ, կամ ի լրութենէ։ Անպակաս գրութեամբ երեւին. (Նար. ՟Թ. ՟Ժ՟Ե. ՟Հ՟Է. ՟Հ՟Թ։)

Անպակաս բերանով զաստուած ի վեր օրհնէին. (՟Գ. Մակ. ՟Զ. 24։)

cf. անպակասաբար.


Անպակասելի, լւոյ, լեաց

cf. Անպակաս.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ երբէք կամ ոչ իւիք պակասի. անսպառ. յաւէժական.

Անպակասելի գանձ։ Լրմամբ անպակասելեաւ. (Նար. ՟Գ. ՟Ձ՟Բ։)


Անպահակիմ, եցայ

vn.

to be irresolute, to hesitate, to delay;
cf. Ըմպահկեմ.

· Calfa

NBHL (2)

Իբր Ըմպահակել. ըմպահկել. յետս կասիլ.

Զի՞ հեղգաս, զի՞ անպահկիս. (Սեբեր. ՟Ժ։)


Անպահապան

cf. Անպահակ.

· Calfa

NBHL (4)

Իբր յանպահապան քաղաք. (Լմբ. պտրգ.։)

Լեզու խոշոր եւ վատախօս, եւ անպահապան. (Փիլ. նխ. ՟բ.։)

Պատասխանի՛ տուր ինձ ո՛վ վիճաբան դու, եւ անպահապան. (Առ որս. ՟Բ. յն.) փոքր մի այլազգ է։

ԱՆՊԱՀԱՊԱՆ որ եւ ԱՆՊԱՀՊԱՆ. ἁφύλακτος. incustoditus. Ուր չիք պահապան կամ պահպանութիւն. ոչ բարւոք պահեալ. անպատսպարան, եւ անզգոյշ.


Անպաճոյճ, ճուճից

adj.

unadorned, simple, plain, unpolished.

· Calfa

NBHL (2)

Յնպաճոյճ ի ստեւոյ ոչխարաց. (Լմբ. պտրգ.։)

Անպաճոյճ բանք. (Լմբ. սղ.։)


Անպայման

adj. adv.

unlimited, immense;
without condition.

· Calfa

NBHL (3)

Ոյր չիք պայման եւ չափ. անչափ. անբաւ. եւ Տարապայման. մէֆրէթ.

Անպայման սքանչելիք աստուածութեան։ Անպայման ուրախութեամբ. (Ագաթ.։)

Անչափութեամբ. անպատմելի օրինակաւ. յանչափս. յոյժ յոյժ. իֆրաթ.


Անպատասխանի

adj.

without answer;
— առնել, to confound.

· Calfa

NBHL (6)

Անպատասխան եմք առ օրէնսդիրն. (Լմբ. առակ. (նոր ձ. անպատասխանի)։)

Անպատասխան եմք ի հակառակելս. (Լմբ. պտրգ.։)

ἁναπαλόγτος. inexcusabilis. Որ չունի տալ պատասխանի ի ջատագովութիւն անձին. ափիբերան. կարկեալ. ամօթապարտ.

Ընդդէմ բռնադատօղ դիւացն խորհրդոց՝ բանական միտքս անլուր եղէ, եւ անպատասխանի. (Լմբ. սղ.։)

Որք սպանին զանձինս իւրեանց բարեպաշտ հոգւով, անպատասխանի կան. (Կլիմաք.։)

Զայս գիր ընթերցեալ՝ անպատասխանիս զնոսա առնէր. ասէ. ես զվիճաբանութիւն ատեամ. (Սոկր.։)


Անպատեհ, ից

adj.

unbecoming, improper, unsuitable, unfit, absurd, unseemly.

· Calfa

NBHL (1)

ἅτοπος, -ον. absurdus, -um, ἅλογος, irrationalis, ἁνεπιτήδειος, non idoneus, ineptus. Անպատշաճ. անճահ. անտեղի. անբանաւոր. ամօթալի. յոռի. եօլսուզ, եագըշմազ, ապէս. տե՛ս (Յոբ. ՟Դ. 8։ ՟Ի՟Է. 6։ ՟Լ՟Զ. 21։ Գծ. ՟Ի՟Ե. 27։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 6։)


Անպատեհութիւն, ութեան

s.

absurdity, unsuitableness, incongruity, impropriety.

· Calfa

NBHL (2)

Տեսե՞ր, յորպիսի անպատեհութիւն հարկ եղեւ շրջել զբանն։ Վա՛յ անպատեհութեանն, որպիսի բանս խօսին։ Տե՛ս եւ զյաճախութիւն անպատեհութեանն. (Ոսկ. գղ. եւ Ոսկ. եբր. եւ Ոսկ. մտթ.։ եւ Դիոն. ստէպ։)

Մարտնչին ընդ անպատեհութեան գործարանին. (Նիւս. բն. ՟Բ։)


Անպատերազմասէր

adj.

that loves not war, peaceable.

· Calfa

NBHL (3)

Տիւ (կոչէ) զանպատերազմ առաքինութիւնն։ Անպատերազմ կանխէ յիմացուածս աստուծոյ. (Լմբ. սղ.։)

Անպատերազասէր եւ չվշտասէր եւ կանացի բարք։ Հեշտասէր եւ անպատերազասէր մտօք վարելով. (Եւս. քր. ՟Ա։ յորմէ եւ Արծր. ՟Ա. 3. եւ 4։)

Ըստ յն. անպատերազ։ ἁπόλεμος. imbellis, inhabilis ad bellum եւ pacificus. Որ ոչ սիրէ զպատերազ, այլ զխաղաղութիւն, մանաւանդ առ տկարութեան. իբր անարի.


Անպատիր

adj.

not deceitful, sincere;
that cannot be deceived.

· Calfa

NBHL (6)

Իբր ἅδολος. doli expers. Ոչ պատիր. անսուտ. ճշմարիտ. ուղիղ. ուր չիք պատրանք կամ ստութիւն. ալտաթմազ, հիլլէսիզ.

Անխաբ եւ անսուտ է, զորասեմս վասն քո. (Լծ.)

Չտայ խաբիլ, այլ անպատիր մնացեալ լինի. (Խոսր.։)

Անպարտելի քաջութեամբ, եւ անպատիր զգաստութեամբ։ Առ կամսն անպատիր. (Նար. ՟Ձ՟Բ. եւ Նար. մծբ.։)

Անպատիր դատողութեամբ երկայինն եւեթ վարի դատաստան. (Մխ. դտ.։)

ἁνεξαπάτητος. erroris expers, haud obnoxius fraudi. Որ ոչ պատրի. անխաբելի. աննենգելի.


Անպատիւ, տուաց, ից, ոց

adj. adv.

dishonoured, dishonourable, abject, base, vile;
dishonourably, vilely;
— դրամ, false money.

· Calfa

NBHL (4)

Քահանայական հատիւն կոխան եղեւ անպատուիցն. (Լմբ. պտրգ.։)

Զկնի որկորից զուգապատուացն, մանաւանդ թէ անպատուոց (կամ անպատուաց), նմանապէս եւ ի բաց ընկեցելոցն. (Առ որս. ՟Ը։)

Կագելով, եւ անպատիւ բանս խօսելով. (Լմբ. սղ.։)

ԱՆՊԱՏԻՒ ԴՐԱՄ. իբր Խարդախեալն. (Մխ. դտ.։)


Անպատկան

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (1)

Յանպատկան նիւթոյ. (Լմբ. ատ.։)


Անպատկանաւոր

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (1)

Յանպատկան նիւթոյ. (Լմբ. ատ.։)


Անպատկառ, ից

adj. adv.

impudent, disrespectful, irreverent, immodest, shameless;
impudently, without shame, irreverently, disrespectfully.

· Calfa

NBHL (3)

Մեղայ անպատկառս՝ քո բարձրութեան։ Կերպ անպատկառ. (Նար. ՟Ի՟Է. ՟Ծ՟Զ։)

ἁναιδής. impudens, ἁναίσχυτος. inverecundus. Որ ոչ պատկառի. անամօթ. լիրբ. աներես. ութանմազ, առլանմազ, առսըզ.

cf. անպատկառաբար;
cf. անպատկառապէս.


Անպատկեր

adj.

without image.

· Calfa

NBHL (1)

Յորժամ անպատկեր ասասցի, զի անմարմին է՝ կոչի անպատկեր. (Սեբեր. ՟Է։)


Անպատճառ

adj. adv.

without cause, — principle, causeless;
without reason or motive;
absolutely, peremptorily.

· Calfa

NBHL (11)

Օրհնաբանի՝ բարին որպէս ամենայն բարեաց պատճառ, որպէս չարեաց անպատճառ. (Դիոն. ածայ.։)

Որ չէ պատճառեալ յայլմէ. սեպհականեալ ստորոգելի հօր աստուծոյ, որպէս ոչ ծագեալ յայլմէ անձնէ, ոչ ծնաել, եւ ոչ բղխեալ.

Հայր է պատճառ անպատճառից, որդւոյ ծննդեամբ՝ հոգւոյն բղխմամբ. (Շ. խոստ.։)

Որ բոլորից ես պատճառ էից, անպատճառից, եւ որոց պատճառաւ. (Շար.։)

Ոչինչ անպատճառ լինել տացի եւ ի մէնջ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Անբան արհեստք լսին, այսինքն ոչ անպատճառք. քանզի ոչինչ է արհեստ, որ ոչ ունի պատճառս։ Հմտութիւն է միոյ իրի անպատճառ գիտութիւն, ոչ գիտելով զպատճառն։ Ի ձեռն տեսականին եւ բանի գայ ի գործածականն. (Սահմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Անպատճառ սպանումն. (Նիւս. բն. ՟Ի՟Բ։)

Որ ոչ տայ պատճառս բամբասանաց. անմեղ. աննվաս. անմեղադրելի.

Առանց պատճառի. իբր անյայտ ծագմամբ. ինքնին, եւ վայրապար.

Թագաւորն անպատճառ լի ցասմամբ կայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Այս բան հոռոմոցն սովորութիւն է, զատկի անպատճառ հաղորդելն. (Լմբ. պտրգ.։)


Անպատմելի, լւոյ, լեաց

cf. Անպատում.

· Calfa

NBHL (2)

ἅφραστος. inenarrabilis. Անպատում. անթարգմանելի. անճառելի. անասելի. անբացատրելի. տիլէ՝ վասֆէ կելմէզ.

Ոչ մատամբ տառ ձեւացեալ աստուծոյ, այլ ե՛ւս անպատմելի, արեամբ որդւոյն աստուծոյ. (Անյաղթ բարձր.։)


Անպատշաճ

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (2)

Անպատշաճ հարցուածք, կամ կարգումն (բանի), վարք, իրք. (Եզնիկ.։ Փարպ.։ Լաստ. ՟Ի՟Ե։ Ոսկ. յհ. ՟Ա. 4։)

Զտերունի գանձն յանպատշաճ ձեռս մատնէ։ Զմանկունս տգէտս եւ զանպատշաճս՝ քահանայութեան վիճակեցաք. (Լմբ. պտրգ.։)


Անպատուաստ

adj.

not grafted;
that cannot be grafted;
that cannot be united.

· Calfa

NBHL (1)

Քակտիչ լուծանօղ անպատուաստ խզմամբ։ Բաժանեցայ, եւ անպատուաստելի կտրեցայ։ Անպատուաստելի հարուածեալս, կամ լուծեալս. (Նար. մծբ. եւ Նար. ՟Ի. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Անպատուեմ, եցի

va.

to dishonour.

· Calfa

NBHL (3)

Աստ զժամանակն միայն անպատուեմք, ուր մանաւանդ պատուելի՛ է զի դէպ ժամանակն։ Մի՛ որ յայսոսիկ է զարդն՝ անպատուեսցուք։ Ընդ բեթղեհեմի դասեցայց, ընդ մսրոյն անպատուեցայց։ Զաստուած անպատուես. (Առ որս. ՟Ա. ՟Ը։)

Անպատուել զյիմարաբար պատուեալն. (Յհ. իմ. պաւլ.։)

Սիրելի՞ է՝ որ անպատուեացն, մի՛ կորուսաներ զսիրելւոյն բարին. մի անգամ անպատուեաց, եւ բիւր անգամ պատուեց եւ պատուէ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Անպատում

adj.

unspeakable, unutterable, inexpressible, ineffable.

· Calfa

NBHL (2)

Անքնին եւ անպատում է առ արարածս իւր։ Անպատում բարիք։ Ի տեսիլս անպատումս։ Առեալ զանպատումն ի պատմել. (Ագաթ.։)

Ամենայն աշխարհն լի էր անպատում նեղութեամբք. (Եւս. պտմ.։)


Անպատուութիւն, ութեան

s.

irreverence;
dishonour.

· Calfa

NBHL (5)

Յանպատուութենէ (կամ յանպատութենէ) ի պատիւ վերաբերեաց. (Յճխ. ՟Դ։)

Ընդ կուսութեան զծնունդն, եւ ընդ անպատուութեան՝ եւ որ քան զամենայն պատիւս բարձրագոյն։ Դարձուցեր զերեսս քո, եւ անպատուութեամբ լցաք. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. կարկտ.։)

Համբերել նախատանաց եւ անպատուութեանց. (Սարգ. կ. ՟Գ։)

Արդարն ոչ զրկանս համարի իւր զոմանց անպատուութիւնն. (Լմբ. առակ.։)

Ամենեւին բռնադատեա՛ զբնութիւնդ ի վերակացուին մերոյ պատուական անպատուութիւնն, ի հարկանելն եւ ի սաստելն եւ այլն. (Կլիմաք.։)


Անպատսպար

adj.

insupported, unprotected, abandoned.

· Calfa

NBHL (4)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպարանք լինիցին ի քումմէ բարերարութենէդ. (Իմ. ՟Ժ՟Զ. 11։)

Զի ապրեսցուք մեք յանօրէն եւ յանպատսպարան մարդկանէ. այսինքն ի հալածչաց եւ ի կեղծաւորաց. (Եփր. ՟բ. թես.։)

Ի մտախաբ՝ յանպատսպարան բանսարկու մարդկանէ. (Բուզ. ՟Գ. 5։)


Անպատսպարան

cf. Անպատսպար.

· Calfa

NBHL (4)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպարանք լինիցին ի քումմէ բարերարութենէդ. (Իմ. ՟Ժ՟Զ. 11։)

Զի ապրեսցուք մեք յանօրէն եւ յանպատսպարան մարդկանէ. այսինքն ի հալածչաց եւ ի կեղծաւորաց. (Եփր. ՟բ. թես.։)

Ի մտախաբ՝ յանպատսպարան բանսարկու մարդկանէ. (Բուզ. ՟Գ. 5։)


Անպատրաստ, ից

adj. adv.

unprepared, unfurnished, unprovided;
յանպատրաստից, without preparation, unawares, unexpectedly;
cf. Յանկարծակի.

· Calfa

NBHL (7)

Անպատրաստ առ ի բուսուցանել. (Լմբ. սղ.) կամ անպատրաստ (ի պէտս) բնակութեան։

Զի մի՛ բնակարանք անպատրաստք լինիցին. (Նիւս. սքանչ.։)

Անպատրաստ, այսինքն անպատշաճ եւ անգործ ի բնական կրիցն, զոր այժմ ունի պտղատու լինել. (Շ. ՟բ. պետ. խ։)

Յայլ յանցանաց զգուշանայ, այլ անպատրաստ լինի ի բամբասել, ի բարկանալ. (Նար. խրատ.։)

Անպատրաստաբար. անզգուշութեամբ, թուլութեամբ.

Ոչ իբրեւ զգող ի վերայ հասանէ մեզ, եւ ոչ յանպատրաստից տանի։ Յանպատրաստից ի ձեռս անկանիցիք. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 23։)

Պարտիմք զգուշութեամբ գնալ, զի մի՛ երբէք յանպատրաստից անկեալ ի նոսա՝ վնասիցիմք. (Սարգ. յկ. ՟Է. եւ այլն։)


Անպատրաստութիւն, ութեան

s.

want of preparation;
unfurnished state.

· Calfa

NBHL (4)

Ոչ գոլն յօրինեալ՝ կազմեալ պատրաստութեամբ. անզարդութիւն, անշքութիւն. անպաճոյճ գոլն.

Զհասարակական բառս եւ զձայնի անպատրաստութիւն ամենայն ուրեք նախապատուէ. (Բրս. գորդ.։)

Կենաց դեղս վասն անպատրաստութեանն ինձ պատժելոյ լինի առիթ. (Լմբ. պտրգ.։)

Դաւիթ յանպատրաստութենէն անկաւ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Անպարագիծ

cf. Անպարոյր.

· Calfa

NBHL (3)

cf. ԱՆՊԱՐԱԳԻՐ. Անպարագիծ էին բոլորից բնութեանց՝ լայնածաւալ տեղի. (Շար.։)

Անպարագիծն աստուած բանիւ ձեւացեալ. (Անյաղթ բարձր.։)

Բաւանդակեցաւ ի մարմնի անպարագիծն աստուած. (Շ. բարձր.։)


Անպարագիր

cf. Անպարոյր.

· Calfa

NBHL (3)

Աճեցոյց զերեւոյթն անպարոյր եւ անպարագիր մեծութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Զլայնագոյն եւ զանպարագիր կալուածս։ Ջուրց համատարած անպարագիր մեծութեամբ ծաւալեալ. (Պիտ.։)

ԱՆՊԱՐԱԳԻՐ որ եւ ԱՆՊԱՐԱԳԻԾ. ἁπερίγραφος, ἁπερίγραπτος. incircumscriptus, non circumscriptus, incomprehensibilis, immensus. Անպարագրելի. անպարոյր. անբովանդակելի. զոր չէ մարթ շրջափակել ծրիւ. անվայրափակ. անսահման. անեզրական. եւ անչափ. ընդարձակ յոյժ յոյժ.


Անպարագրութիւն, ութեան

s.

immensity.

· Calfa

NBHL (3)

Անպարագիրն կամ անբովանդակելին գոլ. անբաւութիւն. անչափութիւն.

Զտուեալն ի տեառնէ զիւրն անպարագրութեան ամենասուրբ եւ աստուածային պատկեր բարեպաշտին աբգարու. (Սարկ. պատկ.։)

Երկիցսն ասել, բազմացուցից զքեզ յոյժ յոյժ, զբազմութեանն զանպարագրութիւնն եւ զանբաւութիւնն ցուցանել. (Փիլ. լին.։)


Անպարապ

adj.

busy, not at leisure;
not engaged in business

· Calfa

NBHL (2)

ἅσχολος. cui otium non est, occupatus. Որ չունի ժամանակ պարապորդ. զբաղեալ յոյժ.

Լի ամենայն բարութեամբ, շնորհեն եւ անպարապիցն. (Փարպ.։)


Անպարապանամ, ացայ

vn.

to be busy, to be occupied.

· Calfa

NBHL (2)

Լի եւ պատարուն վերելեաւն՝ յաւիտեան անպարապասցի. (Անյաղթ բարձր.։)

Չունել զպարապ. զբաղեալ գտանիլ.