Your research : 1212 Results for իբր

*Մասուր

s.

seed-pod of the rose.

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• Klaproth, Asia pol. էջ 102 լտ. os, վալերէն asgurn և բրըտ. askurn ձևե-րի հետ։ ՆՀԲ յիշում է յն. և լտ. ձևերը։ Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25, Böttich. ZDMG 1850, 359. Arica 68, 117, Muller SWAW 38, 576, 593, Justi, Zendsp. 37 ևն։ Müller հյ, ր համարում է մասնիկ։ Տէրվ. Երկրա-գունտ Ա, էջ 20 ցեղակիցների t ձայնը մեր մէջ դարձած է համարում կ, իսև ը դնում է ւ ու ձայնից. ինչպէս մանր-մա-նու։ Հիւրշ. բառիս համար երկու մեկ-նութիւն է տալիս. նախ՝ իբր ὄσքίა, ascu. (չի ընդունում Meillet MSI 8 294) և երկրորդ՝ իբր ὄστέον, ásthi ևն (ըստ Bugge KZ 32, 30, Bartholomae IF 3, 164, Meillet MSL 8, 296). (բայց այս երկու խումբերը ըստ նորագոյն քննու-թեանց իրար հետ նոյն են և կմեկնուին վերոնշանակեալ ձևերով)։ Հիւնք. յուն. σϰωριά (ρωϰσ, σϰωρ) «փրփուր՝ կղկղանք մե-տաղաց»։ Մառ, Яз. и Лит. I. 272 բասկ. asur, gesur, չուվաշ šəmə, սվան. ǰiǰv, վրաց. ձվալի, լազ. xvīlī, յն. ὄστεον, պրս. ustuxvān ևն հոմանիշների հետ.


Որոգայթ, ից

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

• ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

• , ն հլ. (սեռ. լիսռան, լսռան, լգ. լիսռունք, լսռունք) «սրունքի՝ ոտքի՝ ողնա-շարի ոսկոր» Պղատ. տիմ. 150. Յայսմ. դեկտ. 23. Վրդն. պտմ. էջ 9. Միխ. ասոր. Ճառընտ. «իլի ծայրի օղակը» Բռ. ստեփ. լեհ. «սեռն, անուի առանցքը» իբր ռմկ։ (Վեր-ջին նշանակութիւնը՝ որ ՆՀԲ և ՋԲ նշանակում ևն իբրև գւռ. բառ, կասկածելի է։ Ունինք Երև. լիսօռ «կառքի առանցք», բայց այս բառը անշուշտ ռուս. peccopa ձևն է, որ իր հերթևն փոխառեալ է ֆրանս. ressort հոմանիշից)։ Այս բառից է լիսեռնաձև (նորագիւտ բառ) Տաթև. հարց. 243 (ողնաշարի համար է ա-սում)։

• ՆՀԲ դնում է սեռն բառից, իբր նրա հոմանիշը։ Lidén, Arm. Stud. էջ 131 իլ և սեռն «առանցք» բառերից կազ-մուած է համարում. նշանակութեան զարգացման համար հմմտ. իտալ. fuso «իլիկ», fusolo «սրունքի ոսկոր», fuso dell' asse «սռնիի մէկ մասը», ռում. fus «իլիկ և սռնի», ալբան. bošt «իլիկ և սռնի», նբգ. spindel «իլիկ և առանցք. սռնի»։


Բոսոր

adj.

blood-colour.

• , ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Կոչ. 258. «Բոսորդ ի հեբրայեցւոց բարբա-ռոյ անտի թարգմանեալ կոչի ի մեր լե-զուս՝ մութ»։ Տաթև. ձմ. ճծա. մեկնում է «Եդոմն կարմիր երկիր թարգմանի և բոսորն նեղութիւն»։ ՆՀԲ եբր. պօս, պա-ձիր. լծ. ընդ թրք. պօզ, պաս, պօցում.-Karst, Յուշարձան 418 օսմ. boz, boza-rak «գորշ, գորշագոյն»։ Petersson KZ 47, 285 կցում է հյ. բոց բառին, իբր կազմուած -որ մասնիկով և համեմա-տում է լտ. focus «կրակ, վառարան» բառի հետ։


Աւագ, աց

adj.

greater, eldest, oldest, senior;
chief, first, noble, nobleman;
prior, superior;
— շաբաթ, holy-week;
— ուրբաթ, good-friday;
— սեղան, խորան, high altar.

• ՆՀԲ Լծ. հաւակ, ան, բարգաւաճ։ Հիւնք. «մաքուր, յաջողակ, ճարպիկ»։ Patru-bány ՀԱ 1906, 343 աւ «փայլիլ» արմա-տից կրկնուած, իբր աւաւ (տե՛ս առա-ւօտ, որ նոյն աւ արմատից է)։ Նոյն, SA 2. 13 աւ=լն. άπό +ագ=սանս. aghā «անմաքրութիւն», ուրեմն աւագ «ան-աղտ, մաքուր»։ Karst, Յուշարձան 428, չաղաթ. ույգուր. aka, aga, մոնգոլ. axa, aka, թունգուզ. aka մանչ. axun «ե-րէց եղբայր», օսման. [arabic word] aγa «պա-րոն»։


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

• Հիւնք. յն. βέβαιος «ստոյգ» բառից։ Սանտալճեան, Բաւմ. 1904, 499 լծ. հյ. uևեռ։ Patrubány Հ1 1910. 93 սանս. bhábhasti «փշրել»։ Մառ ИАН 1917, 318 կազիկում. myar ևն։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 111 կրկնուած է հնխ. bhers-«սրածայր լինել, սրուիւ» արմատից՝ իբր bhe-bhers-a. հմմտ. շվեդ. barr և նորվ. bar «ասեղ, ծառի փուշ», սանս. bhjsti «սայր, սուր ծայր, եզը», մբգ. borste «անասունների կոշտ մազերը», անգլսք. brord «տէգ, նիզակ» են ևն։


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

• = Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։


Խափ, ի

s.

surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.

• ՆՀԲ լծ. թրք. qapa-maq «փակել» լտ. čapto, հյ. խաբել։ Տէրվ. Նախալ. 111 խափ, խափանել, խափնու, խուփն դը-նում է հնխ. skap «ծածկել, փակել» արմատից. հմմտ. յն. σxεπν «ծածկել», սանս. kšap, զնդ. xšap, պրս. šab «գի-շեր» և հայ. շապիկ (իբր ծածկոյթ)։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. qa-pa-maq «փակել»։ Հիւնք. թրք. qapaq հոմանիշից է դնում խուփ, որից խփել. խափանել, խափանիլ, խափուցանել և կափուցանել։ Pedersen IF 5, 64 ծան.


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

• ՀՀԲ նշանակած է արդէն ժանաւար. ժանուար ձևերը. ՆՀԲ միայն ժանու, որ սխալ է. ՋԲ ժանու, ժանուար, ժանվար, իսկ ԱԲ ժանու, ժանաւար, ժանուար. Տէրվիշ. Մասիս 1881 մայ" 8 ուղիղ է համարում ժանու ձևը և սրանից ա-ծանցուած է դնում ժանուար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Հիւբշ. ZDMG 56 (1882), 134 և յետոյ Պատկ. հրտր. Բու-ղանդի 1883, էջ 163, իբր պրս. zanbar «դահաւորակ կանանց»։ Մէնէվիշեան WZKM 3 (1889), 64 դնում է պրս.


Ապրիլ, ի

s.

April.

• -āն άτοἰλις կամ ἀπρίλιος բառից, որ ծա-գում է լտ. aprilis ձևից. բուն նշանակում է «երկրորդ», իբրև մարտից յետոյ երկրորդ ամիսը, ինչպէս ունինք quintilis (հինգե-րորդ) «յուլիս», sextilis (վեցերորդ) «օղոս-տոս». հմմտ. սանս. ápara-, հպրս. զնդ. apara-«վերջինը, երկրորդը», գոթ. afar «յետոյ», լատինի նախաձևը *aporo-s։ Լա-տինական տոմարի տարածման հետ այս բառն էլ անցաւ բազմաթիւ լեղուների. յի-շենք ի մէջ այլոց ֆրանս. avril, զերմ, april, իտալ, aprile, վրաց. აბრილი ապրի-լի, ռուս. aпрeль ևն ևն (Walde 52--53)։-Հիւրշ. 367։

• Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 86։ Հիւբշ. 251 դը-նում է տակառ բառի հետ։-Schefte-lovitz BВ 29, 22 իբրև բնիկ հյ. կցում է թաղ, թաղել լատ. tellus «հող» ևն բառերին, որ ընդունում է նաև Walde 767։ Տե՛ս նաև Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 74՝ վերի ձևով։

• ԳՒՌ.-Ջղ. թաղար «խմորի տաշտ», Սլմ. թաղար «ներկի կարաս», Ախց. Կր. «թոնրի կրակամանը, մանղալ, քուրսի», Երև. թա-ղար «10 լիտրանոց չափ», Ալշ. Մշ. թաղար «հողէ մանղալ», Շլ. Շմ. Տփ. թաղար «հա-տեղէնների չափ», Խրբ. թաղար «ցեխից շի-նուած ւական», Ակն. թաղառ «ծաղկաման» (ըստ Մաքսուտեանի), Այն. Ատն. Ռ. թաղար կամ Զթ. թաղօր «կօշկակարի աման՝ կաշի թրջելու համար». Հճ. թաղօյ «հողէ գուռ՝ որ իբր ջրաման է գործածւում». կայ նաև Տիգ. թmղmր ձևը։


Գոնջ

s.

scurfy.

• «խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։


Անգղ, գեղ, գեղց, եղաց

s.

vulture.

• ԳՒՌ.-Արբ. Զթ. Խրբ. Զն. անգ «ամանի ունկունք», Երև. անգ «պարկի ունկունք. ցո-րենի պարկի ծայրերը մի քանի օղակներ են կարում, նրանց միջից մի բարակ չուան են անց կացնում և ծայրերը միատեղ ժողովելով՝ կապում են, որպէսզի ցորենը դուրս չթա-փուի». այս իմաստը բոլորովին համապա-տասխան է պարսիկ բառի նշանակութեան։-Տարբեր ծագում ունին Կր. օնգ, իբր <ունկն, ունկունք և Երև. Տփ. անգ, որ է անկանել, ան-կուած, յանգ ձևի հետ նոյն։


Կոյս, կուսից

s. ast. adj.

virgin, maiden;
the Holy Virgin;
Virgo;
virgin, virginal, maiden, maidenly;
pure, chaste;
uncontaminated, untouched, unmingled, inviolate;
mysterious, secret, hidden;
— գեռահասակ, young virgin, girl, maid;
— ճանապարհ, untrodden path;
— գերեզման, empty tomb;
cf. Ելանեմ.

• , ի հլ. «չամուսնացած աղջիկ» ՍԳը, «մաքուր, անփորձ ողջախոհ (իբր ած. աղջը-կան և երիտասարդի համար), փակեալ, կնքեալ, խորհրդաւոր (իրերի համար)» Եփր. համաբ. Պղատ. օրին. Սհմ. «Կոյս կենդանա-կերպը» Տոմար. որից կուսան ՍԳր. Եզն. կուսանանալ Ոսկ. մ. գ. 9. կուսանոց Եսթ. բ. 3. Ոսկ. մ. գ. 14. կուսածին Ագաթ. կու-նաստան ՍԳր. Բուզ. կուսարար Կոչ. կուսոր-դի Ոսկ. կուսութիւն ՍԳր. Եզն. մշտակոյս Պարապմ. յարակոյս Փիլ. յաւեժակոյս Փիլ. յաւետակոյս Փիլ. ևն։


Կոյս, կուսաց

s. prep.

side;
party;
cf. Կողմն;
towards, in the direction of;
ընդ ո՞ր կոյս, which way ? where ? ի կուսէ անտի, on that side or part;
յամենայն կուսաց, on all sides;
յոր եւ — կամիցի, wherever he pleases;
յայս — յայն —, from one side to another, on one side the other, here & there;
զգնալ յայս — եւ յայն —, to take a walk & thither, to & fro;
յայս —՝ յայն — զետոյն, on this side & on that of the river, here & there;
յայն — ծովուն, beyond the sea;
ի թիկունս —, յետ —, behind one's back, behind, from behind;
յարեւելից կուսէ, from the East;
յարեւմուտս —, towards the West;
ի մէնջ կուսէ, for us, for our part, as for us;
ի մեր — է, he is on our side, he is favourable to us;
ի կատարածն — թղթիս, towards the end of my letter;
ելանել ի բացեայ —, to retire aside;
ի չորս — վիմաց, of hewn stone.

• , ի հլ. «չամուսնացած աղջիկ» ՍԳը, «մաքուր, անփորձ ողջախոհ (իբր ած. աղջը-կան և երիտասարդի համար), փակեալ, կնքեալ, խորհրդաւոր (իրերի համար)» Եփր. համաբ. Պղատ. օրին. Սհմ. «Կոյս կենդանա-կերպը» Տոմար. որից կուսան ՍԳր. Եզն. կուսանանալ Ոսկ. մ. գ. 9. կուսանոց Եսթ. բ. 3. Ոսկ. մ. գ. 14. կուսածին Ագաթ. կու-նաստան ՍԳր. Բուզ. կուսարար Կոչ. կուսոր-դի Ոսկ. կուսութիւն ՍԳր. Եզն. մշտակոյս Պարապմ. յարակոյս Փիլ. յաւեժակոյս Փիլ. յաւետակոյս Փիլ. ևն։


Կոշկոճ

adj.

beaten, ruined, destroyed, worn away.

• = Կրկնուած է կոճ արմատից, իբր *կոճ-կոն, ուր ճ՝ յաջորդ բաղաձայնի մօտ ատամ-նական մասը կորցնելով՝ դարձել է կոշկոն. հմմտ. կսկիծ <*կիծկիծ՝ կրկնուած կիծ ար-մատից։ *Կոճել «զարնել, ջարդել, կտրել» պարզականը նոյն է կոճ «կոճղ, գերան» բառի հետ. նշանակութեանց զարգացման համար հմմտ. ձաղկ «գաւազան» և ձաղկել «ծեծել», ջին «գաւազան» և ջնել «ծեծել»։-Նոյն արմատին են կցւում նաև կոճոտել, կո-ճոտանալ, կոճոպել, կոճկցել հոմանիշները՝ րոնք աճած են զանազան մասնիկներով։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

• , ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Կղեր, ից

s.

clerk, clergyman, ecclesiastic;
clergy;
—ք, the clergy, churchmen.

• , ի հլ. (իբր ր բուն՝ հոլովուած է կղերց Յհ. կթ. 116, 129, 181, 214, 238, 279, 345) «եկեղեցական պաշտօնեայ, դպիր կամ փոքր աստիճանաւոր, կրօնաւոր» Բուզ. դ. 8, որ և կղերիկոս, ի-ա հլ. Ագաթ. Բուզ. դ. 3, 6 Յհ. կթ. Լմբ. պտրգ. գրուած է նաև կլէր Սասն. 67. գղեր, գղերիկոս, որից կղե-րական Կորիւն. կղերիկոսութիւն Ճառընտ. Մաշտ. նոր գրականում կղեր առհասարակ նշանակում է «հոգևորական», որից և կղե-րամիտ, հակակղերական, կղերականութիւն։


Հանգրուան, աց

s.

lodging, abode, dwelling;
suburb, village, hamlet;
stable;
cattle-shed, sheep-fold;
cf. Կայարան;
— նաւաց, road, roadstead, harbour, port;
— sanctuary, relic.

• ՀՀԲ հանգչելոյ վան։ Հ. Ղ. Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1820, էջ 211 հան և գրուան բառերից, իբր թէ հանգրուանը լինէր մի շտեմարան, որտեղից գիւղա-ցիք հանում էին «գրուանաւ զցորեանն ի ժամանակս վաճառման»։ ՆՀԲ հանգըս-տարան բառի հե՞տ։ Պատկ. Mamep. II. 1 պրս. angarva «փարախ» (իմա՛ ❇ angarva կամ ❇ angazva «փա-րախ խաշանց, այսինքն ոչխարաց և այծուց») բառի հետ։ Մէնէվիշեան ՀԱ 1897 նոյ. (կողի վրայ) -ուան համարում է նոյն ընդ վանք։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

• ՀՀԲ ասպար բառից։ Ինճիճ. Հնախ. Բ. 275 պրս. սիփահի բառից։ ՆՀԲ իբր սպայապետ և պրս. սիբէհպէտ։ Dulau-rier JAs. 18, 291 և Էմին, Ист. Bap-данa 90, Ист. Aсохика 254 ասպ «ձի» բառից։ Lag. Ges. Abhnd. 186 հպրս. *asabārapati և պրս. suwārbaδ «պետ հեծեալազօրաց»։ Վերի ձևով ուղիղ են մեկնում Müller SWAW 88 (թ. 1877) էջ 15, Հիւբշ. ZDMG 36 (1882), 133 և Պատկ. Maтep. II. 18։ Հիւնք. ասպար բառից։


Սարեակ

cf. Սարեկ.

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

• Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։


Մարթ, ի

s. adj. v. imp.

means;
possible;
v. imp. — է, it is possible, it may he so;
it is fitting or proper.

• Հիւնք. ճշմարիտ բառից։ ostir ՀԱ 1912, 357 յն. μάρπτω «բռնել» բառի հետ՝ հնխ. mərgntō-ձևից. նշանակու-թեան տարբերութեան համար հմմտ. լտ. potior «գրաւել», possum «կարող եմ»։ Lidén IF 44, 191 գոթ. magan «կարենալ», յն. μαχανά «հնարք ևն» բառերի հետ. հայերէնը իբր հնխ. magh-tro-ձևից։ Պատահական նմանութիւն ունին վրաց. მართება մարթեբ «պարտիլ, պէտք լինել, ստիպուիլ, պարտք կամ պարտականութիւն ունե-նալ», მართებული մարթեբուլի «պատ-շաճ, կրթեալ, քաղաքավար», მართვა մարթվա «ճշտել, սրբագրել, կառավա-


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

• = Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։


Որդն, դան, դունք, դանց

s.

worm, vermin, grub;
— երկրի, earth-worm;
— փայտի, wood-worm;
հնդիկ —, silk-worm;
— աղեաց or որովայնի, gut-worm, maw-worm;
— միայնուկ, երէզ or երիզ —, tape-worm, taenia;
— փորոտեաց ձիոց, bots;
յորդունս համակիլ, to be full of worms, to be crawling with worms, to swarm with worms;
cf. Թաթաւիմ.

• ԳՒՌ.-Մշ. որդ՝, Սչ. վօրդ՝, Սլմ. Վն. վորթ. Երև. Ռ. վօրթ, Գնձ. հօրթ, Խրբ. Կր. օրթ, ննխ. վօրթ, վօշթ, Տփ. Ախց. օրթունք (որ թէև յոգնակի ձևն է, բայց իբր եզակի է գործածւում)։ Պլ. օռթ, Ալշ. ւոռթ, Ասլ. էօ՜րթ, էօ՝ր*, Ղրբ. վըէ՛րթնը, Շմ. վէռթնը, Սեբ. վէրթ, Մրղ. վըիրթ, Սվեդ. վիրթ, Տիգ. վըրթ. Հճ. վոյդ՝, Զթ. իւյդ՝, իւրդ՝, Ագլ. իւռնը «որդ» (որից և է՛ռնիլ «որդնոտիլ, որդնիլ»)։


Սիգ

cf. Սիւք.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 162 պրս. ❇ sang «քար, կշիռ»։ ՆՀԲ սրա-նից առնելով՝ պրս. սինկ։ Lag. Gesam. Abhd. 71 և Symmicta 48, 39 ասոր. [syriac word] sīnq, որ թերևս նշանակում է «կէս դրախմի» և փոխառեալ պիտի լի-նի պրս. ❇ si-yak «մէկ երրորդ» բա-ռից։ Պատկ. Շիր. 27 պրս. sank «կշիռ», ši-уaki «մի երրորդ մաս»։ Հիւբշ. 237 ասորի ձևի հետ միասին՝ կասկածով իբր իրանեան փոխառութիւն։


Բէշկ մշկոյ

• = Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

• Canini, Et. etym. 121 պրս. [arabic word] kārtana հոմանիշի հետ։ Գարագաշեան (անձնական)՝ ծագում է սարդ «դափնի» բառից՝ ըստ նմանութեան յն. δαϰνη «դափնի» և պրս. [arabic word] tafīn «տար-դոստայն» բառերի։ Müller, Armen. TI թ. 57 յն. ϰώϑω «մանել» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 489 չի ընռունում աւս մեկնութիւնը, որովհետև ր և λ տարբեր են և յունարէնի նախաձևը կասկածելի է։ (Osthoff կցում է լտ. colus «իլ» բառին. հայը ենթադրում է միայն հնխ. k'rti-կամ k'rdhi-ձևը)։ Ուղիղ մեկնութիւնը տուել է Petersson (տե՛ս սարի)։

• ԳՒՌ.-Կայ միայն Հմշ. զայթ «սարդ».-սարդոստայն բառից է կրճատուած Ախց. սարդօստ «սարդի ոստայն» (ՆՀԲ ունի նաև սարդոյ՝ իբր գւռ. բառ), իսկ *սարդոստայնիկ ձևից են Ալշ. Բլ. սարանդօստիգ, Վն. սա-րանդէօստիկ, Մշ. սալանդօստիգ, Մկ. սm-րmնդէօստիկ «սարդի ոստայն կամ սարդ».-Տիրոյեան, Հանրագրութ. 586 գիտէ նաև սանտրոստի «մամուկ, սարդ» բառը.-հին հայերէնի սարդաբոյն ձևն է ներկայացնում սարդբոյն Հմշ.։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

• ՆՀԲ «իբրու ռամկականն ձայնիս ձաղկ... որպէս թրք. սըգ է. խիտ. իսկ զախ մօրուօք ասի պրս. սուք, սէվէք րիշ»։ Böttich, ZDMG 1850, 363, Arica 74, 204, Lag. Urgesch. 592 կցում են վերի սանս. պրս. և լիթ. ձևերի հետ։ Pictet 1, 197 սրանց հետ է համեմա-տռում հյ. tsaghi, որով թերևս հասկա-նում է զախ։ Lag. Arm. Stud. § 2258 մերժելով նախորդները՝ կցում է պրս. istāx «ճիւղ» բառին, որ մերժում է

• ԳՒՌ.-Հմշ. ցախ «մացառ, թուփ», զա-խուդ «անտառ», Կր. ցախ «բարակ փայտ». Ախց. ցախ ու ցուխ «փայտի կտորտանք, խռիւ», Խրբ. Ասլ. Մշ. Մրղ. Պրտ. Սլմ. Վն. Տփ. ցախ «ծառի չորացած ճիւղեր», Երև. ցախ «վառելափայտ», Ղրբ. Սլզ. ցախ «կարճ թուփ կամ խռիւ, որ դնում են շերամի առաջ, որպէսզի վրան բոժոժ կապէ», Զթ. ցօխ, ցոխ «ծառի, յատկապէս խաղողի որթի տերև», Սվեդ. ցիւխ «թոնրի մէջ վառելու ճիւղեր», Բն. ցախ «գիհի ծառի տերևները՝ որ իբր կեր տալիս են անասուններին». Հմշ. «մի տեսակ թուփ է և սրանից շինուած աւել»։-Սրանց հետ նոյն է և Ղրբ. ցmք։ (որ և Ագլ. Լ. Ղրդ.) «մի տեսակ փշաբուս. որի ճիւղերով ցանկապատ են շինում» կամ ցաքի Գնձ. Ղզ. Լ. Ղրբ. Շլ. «փշոտ վայրի մի բոյս. paliurus aculeatus (Ազգ. հանդ. Ե. 292)», Խտջ. «մի տեսակ ծառ» (տե՛ս և վարը ցաքի)։ Նոր բառեր են ցախատուն, ցախւոր, ցախուտ, ցախաւել (>Ռ. Սեբ. ցախավէլ, Ագլ. ցղա՛վիլ, Մկ. ցmխmվիլ, Պլ. ցախավէր. վերջինը՝ միայն փխբ. «ան-ճարակ, ձախող»), իսկ Ղրբ. ճխէ՛վիւլ «ցա-խաւել»։

• ՓՈԽ.-Վրաց. ❇ახი ցախի կամ ჩახი չա-խի «շերամին իբր կեր տրուած թթենու ճիւ-ղեր», ცახე ցախե «մի տեսակ քոլ. былин-ка».-ցախաւել բառից փոխառեալ ձևերը տե՛ս աւել։


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

• ՆՀԲ յիշում է եբր. քիֆէր «քաւել»։ Lag. Urgesch. 47 աանս. sva «իւր» բառի հետ՝ իբր «կրկին իւր առնել»։ Տէրվ. Altarm. 20 սանտ. akū «ի նկա-տի ունենալ», kavya «քաւութեան զոհ», յն. ϰοννέω «ճանաչել», լիթ. kavóti «պա-հել, պահպանել», լտ. čaveo «զգուշա-նալ» ևն բառերի հետ հնխ. stu արմա-տից։ Մորթման ZDMG 26, 518 բևեռ. gukauit։ Հիւնք. քուեայ բառից։ Ղա-փանցեան ЗВO 23, 356 քրդ. k'ვwəm «յարձակիմ, անկանիմ ի վերալ, մտա-նել» և օսս. qavəm «ձգտիլ, ի նկատի ունենալ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ.

• ԳՒՌ.-Նախնական իմաստր անկախօրէն պահում են Վն. ք'ավել, Մկ. ք'mվիլ «վէրքը խնամել. դեղերով դարմանել, պահաանեւ» օր. Մի քիչ աղ դիր վէրքիդ, արիմը քառէ։-Կրօնական լեզուից փոխառեալ են Այշ. Մշ. քավել, Ախց. Կր. քավէլ, Մրղ. քաւրէլ «մեղ-քերը քաւել»։-էնկիւրիի թրքախօտ կաթոլիկ հայոց բարբառով քավարանլըք «մեղաւոր», որ կազմուած է հյ. քաւարան բառից՝ տճկ. -ləq «-ցու» մասնիկով, իբր «քաւարանա-ցու» (Բիւր. 1898, 866)


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• ըստ հյ. թրգմ. Նար. Վահր. երրդ. Վրդն. պտմ. էջ 1՝ աստ էած։ Միխայէլ ասորի, Երուս. 1870, էջ 536՝ «Աստուած, որ է ածիչի գոյութիւն յանգոյից»։ Տաթև հարց. 49 Աստուածն յաստ էած զմեզ և կամ ստեղծօղ և կամ ճանաչօղ լսի. իսկ Տաթև. ամ. էջ 78 ա «Աստուած տեսօղ թարգմանի»։-Ագաթանգեղոս (տպ. 9 փ. 1909, էջ 40) բառախաղով ունի «զոր կոչես դու աստուածս՝ ստոյգ իսկ են հաստուածր. վասն զի հաստեալք են ի մարդկանէ»։-Նոր քննիչներից նախ Schröder, Thesaurus էջ 43 ազդու ած «efficaciter proϑucens, ազդու կերպով արտադրող»։ La Croze, Ձեռագ. աշ-խատ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 մարա-կան Աժդահակ յատուկ անունի հետ։ ՀՀԲ հների համեմատ՝ աստ էած։ Ինճի-ճեան, Եղանակ Բիւզանդ. 1820, էջ 211 հաստել բայից, իբր հաստուած, հաս-տիչ։ ՆՀԲ «իբր հաստիչ կամ աստ և յաս-տիս ածօղ, այսինքն գոյացուցիչ... և կամ... աստոյ, աստևոր, հաստատուն»։ E. Boré JAs. I1, 652 ծ դնելով=sի՝ Աստուած բառը կարդում է astvast և թարգմանում է «Աստուած Աստուածոց», արմատը դնելով Ast «Աստուած», իբր պրս. yazd, yazdan «արարիչ Աստուած»։ Ազգասեր Կալկաթայ, հտ. Բ. թիւ 42, էջ 180 աս «ասել, խօսք, շունչ» և տուած, որ է «տուող» բառերից։ Windischm. էջ 20 «լինել» բառից, ինչ. զնդ. astvañt «աշխարհ»։ Gosche էջ 7 նոյն կարծիքն ունի։ Կովկաս լրագիր, Տփ. 1847, թ. 15 աշտուած, այսինքն յաշտիւք պատուեալ կամ հաշտեալ։ Bötticher, Arioa 63 և Lagarde, Urqesch. Arm. 503 զնդ. astvat «գոյութիւն ունեցող»։ Մսեր Մսերեանց, Ճռաքաղ 1861, էջ 8-10 հաւաքում է մինչև այն ժամանակ եղած ստուռառա-նութիւնները, որոնցից լաւագոյնն է հա-մարում Խոսրով Անձևացու մեկնութիւ-նը՝ աստ էած. բայց աստ համարելով «հառտումն. ստեղծումն» և ո՛չ թէ «աստ, այստեղ»։ Տե՛ս նոյնպէս նոյն հեղինա-

• 129։-Պօղոս պտր. Ադրիանուպօլսեցի, Թանգարան խրատուց, Ա հտ. էջ 170, ազդուած, այսինքն «ազդեալ, ծանու-ցեալ»։ Էմին, Исгopiя Bарданa, ծան։ 1 և Muller SWAW 48, 428 աստել, հաստել բայից։ Կ. վրդ. Շահնազարեան, Երկրագունտ Մանչէստրի, 1864, թիւ 1, էջ 7 և թիւ 5, ստուգաբանում է աս+ տուած. աս՝ իբրև զնդ. աս, էս, եզ, էզ. իզ «Աստուած» (ինչպէս աս-եր=աթր «Աստուած հրոյ», ասման «երկինք», եզ-դան «Արարիչ Աստուած» ևն), իսկ տռւած=սանս. devas, լտ. deus, յն. ბέα «շռռշոռուն էակ»։ JAs. 1(2864), 170 թերևս ազդել, ազդող։ ZDMG 1868, 330 հաստել =stā արմատից։ Տէրվիշեան, Altarm. էջ 92-93 ընդարձակ մի յօ-դուած ունի, ուր բառիս արմատ է դնում սնս. և զնդ. stu «գովել, բարձրացուցա-նել»։ Մարկոս Աղաբէգեան, Թուղթ, Պօ-ւիս 1878, էջ 22 աչաւահիստա բառից! (ուզում է ասել զնդ. Aša-vahišta «գե-րագոյն արդարութիւն», որ և բարձր աս-տուածութիւն էր)։ Կ. Կոստանեանց, Հա-յոց հեթան. կրօնը, էջ 14 սանս. աս «է» բառից. ինչ. Ահուրա «էութիւն, էակ»։ Մորթման (ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 17) փռիւգ. Ասդուատ «Աստուած» ձևի հետ։ (Աւսաեսի մի ձև այլուստ մեզ անյայտ է)։ Ա. Լ. (Արևել. մամուլ 1889, 178) սանս ասվաս «ազդող, Աստուած» բառից։ Ա-լիշան, Հին հաւ. 18-19 հնդ. աստուատ-թա «աստուածային ծառը», սուատադ «ինքնատուր», զնդ. ասդվատ «էական», կելտ. Duez «Աստուած», սկանդ. Աս-կերտ, Աս-բուրգ «աստուածոց բնակա-ռան», աս, անց «սիւն հաստատ թեան», լապոն. ացի և հունգ. իսդեն «Աստուած», խպտ. Սս, պոլինէզ. Ա-դուա «Աստուած»։ Տաշեան, Ուսումն. հայ լեզ. էջ 361 ուրարտ. asdu, istubi ևն ռառերը կցում է հաստել, Աստուած ռառեռին։ Meillet, Revue critique 1896, էջ 423 աստ-դնում է =уaz(aǰta։ Pat-rubány, Ethnol. Mittheil. 1896 V. էջ 148 Աստուած


Անանուխ, նխոյ

s.

mint.

• = Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. անանուխ, Կր. Ռ. Սեբ. աննուխ, Ասլ. աննիւխ, Ակն. Զթ. Խրբ. Հճ. անուխ, Ալշ. անուխ, անեխ, Հմշ. օնլուխք, Առ. նա՛նուհ. նա՛նօհ. նա՛նու. բարդութեամբ ունինք Ոզմ. առվանանօխ, Մկ. mռվmնmնուխ (իբր առուի անանուխ), բայց նշանակում են «անջրդի տեղերում բուսնող վայրի անա-նուխ»։ Միւս բարբառներում գործ է ածւում թրք. նանա, նանէ։


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

• . ի-ա հլ. «նման, պէս» Եւս. քը. Կիւրղ. ղկ. Խոր. Ճառընտ., «իբր» Արծր., «կերպ, տեսակ» Մծբ. Ոսկ. մ. բ. 2 և Կողոս. 591. Կիւրղ. ծն., որից՝ գունակ գունակ «այլ և այլ, զանազան, տեսակ տեսակ» Յուդթ. 4և 15. Առաթ. Ոսկ. ես. և մ. բ. 19, 20, «ռա-նազան կերպով, ձևով» Ոսկ. ա. տիմ. Կորիւն. որ և գունակս գունակս Ոսկ. մ. ա. 24. որից յետնաբար՝ գունակաւորեալ Նար. յովէդ.. գունակեալ Ճառընտ., գունակութիւն Նար. Անան. եկեղ., գունագունակ Արծր. ոսկեդա-րեան ձևեր են այսգունակ Եւս. քր., որգու-նակ «ինչպէս» Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 21, երկ-գունակ «երկու տեսակ» Ոսկ. ես., նոլնգու-նակ Իմ. է. 3. Եզն. Ոսկ. Փիլիպ. Սեբեր.։

• ՆՀԲ դրած է գոյն բառից, ինչպէս հա-մարում են առհասարակ ամէնքը։ Ուղիղ մեկնեց նախ Müller, ՏWAW, 38, 572 և յետոյ Lag. Gesam. Abhd. 27, Պատկ. Maтep. I, 8։-Հիւբշ. Pers. Stud. էջ 95 իբր պրս. gūna, բայց Arm. Gr. 128 դնում է նոյնպէս գոյն բառի տակ, թէև վերի համեմատութիւններով։


Ատրագոյն

adj.

red, of a fiery colour.

• = Պհլ. *aturgōn հոմանիշ ձևից. հմմա-պրս. [arabic word] aδargūn «հրազոյն», իբր զնդ. *atarəgaona (կազմուած atarə -«ատր» և gaona-«ղոյն» բառերից)։ Ծաղկի համար ունինք պհլ. ādargun «վայրի խաշխաշ». պրս. [arabic word] aδargun, որից արաբ. [arabic word] āδarуūn (Կամուս, թրք. թրզմ. Գ 590) «մի տեսակ ծաղիկ, rutilus, species. anemones calendula officinalis», վրաց. ადრაგუნი ադ-րագունի «մի տեսակ ծաղիկ, злaтоцвытъ»։ Պարսկերէնից փոխառեալ արաբ. [arabic word] āδarуūn ձևից է հյ. ազարիոն, որ ունի Ամիրտ։-Հիւբշ. 110։


Անօթ, ոց, ից

s.

vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.

• Բագրատունի, Քերակ. զարգ. 1498 համարում է կազմուած օթ մասնիկով, ուստի արմատը ան։ Այսպէս նաև Bug-ge KZ 32,2 ևն։ Հիւնք. դնում է աւանդ բառից և սրանից է համարում լանօթ առնուլ ոճը։ Յակոբեան, Բիւզանդիոն N 743 պրս. [arabic word] āvand «աման» բառից, իբր տեղափոխութեամբ անաւդ, անօդ, անօթ։ Բ. Խալաթեանց, ՀԱ 1902, 399 ասուր. unutu, երր. [hebrew word] ānā, արամ. uiana, արաբ. ❇i ina «աման». Յիշեցնում է եգիպտ. hnw.t «եղջիւր, 2. գինու աման»։-Աճ.


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Զիլ

s. mus.

s. mus. first string;
treble voice, soprano.

• = Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։


Կարաս, ոյ

s.

large jar for wine, cask, barrel;
tun;
cf. Ծակ.

• = Թերևս խալդեան կամ կովկասեան փո-խառութիւն է, իբրև մնացորդ՝ Հայաստա-նի նախահայ քաղաքակրթութեան. հմմտ. հիւս. Կովկասեան լեզուներից՝ ագ. խարա-ցի, կուբ. խարացէ, լակ. խարազի «կառաս»։ -Աճ.

• [arabic word] qarϑ, արևել. թրք. [arabic word] qalaz «կաշիէ ջրաման» (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 361), անգլ. cruise «շիշ», ֆրանս. cruche «կուժ», գերմ. Karausche)։ Bugge, KZ 32, 51 յն. ϰρωσσός «դոյլ, կուժ» բառի հետ, որ մերժում է Boisacq 523, ըստ Pedersen KZ 39, 378։ Karst, Յուշարձ. 400 ասուր. kirissu «կարա-սիք»։ Scheftelovitz BВ 28, 282 իբր ոնիկ հայ՝ սանս. kalaça «պտուկ, ա-ման» բառի հետ. բայց սրա էլ նախա-ձայնը համաձայն չէ։


Ծարիր, րրոց

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

• , ո, ի-ա հլ. (գրուած նաև ծարիւր. ծարոյր, ծարուր) «աչքի քաշելու սև դեղ» Եզեկ. իգ. 40. Երեմ. դ. 30. Ոսկ. ես. և մ. ա. 10, բ. 5. որից ծարրաքար կամ ծարիր քար «թութի» Բժշ. Գաղիան. ծարրել «աչքին ծարիր քսել» Դ. թագ. թ. 30 (գրուած նաև ծարուրել Բանք իմ. 59, ծարիւրել Սասն էջ 71)։ Սրանց հետ նոյն են նաև ծարուր, ծարուրիկ բոյսերը՝ իբր թրգմ. թրք. թու-թիա հոմանիշի. (ունի միայն ՀԲուս. § 1128 առնելով Կամարկապցուց և Սալաձորցուց)։


Կիւս

s.

soothsayer, conjurer, enchanter.

• ՆՀԲ լծ. յն. γόης, γοητεία «ևիւս»։ Pictet KZ 5, 43 սանս. jāyus եռ։ geasa ևն։ Հիւնք. յն. γοη «հաւահը-մայ կախարդ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 377 յն. կոէս, տլ. koes, koies «Սամո-թրակեան կղզեաց քուրմք» և Ամերի-կեանց Kivosa դիք։ Շ. վրդ. Սահակեան ՀԱ 1911, 336 հանում է Սեբաստիոյ գւռ. կիս «բուռ» բառից, իբր «ձեռնա-հմայութիւն». (այս մեկնութիւնը սխալ է, որովհետև նախ իմաստը տարբեր է, երկրորդ՝ կիս<կիցք պիտի տար *կցա-հմայ ձևը)։


Կլափն, փին

s.

jaw, jawbone.

• ՀՀԲ կլանելոյ ափ։ Այսպէս է թւում նաև ՆՀԲ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 74 և Vergl. Gram. d. Kelt. Spr. 1, 83 իբր բնիկ հայ դնում է կուլ արմատից -ափն մասնիկով։ Մառ, Teксти и paз. no Kв. фил. հտ. 1, էջ 90 (1925 թ.) կլափն և լափել դնում է յաբեթական klp արմատից, որից և վրաց. ղ'լապվա «կլանել», ղ'լապի «ումպ, մի կուլտում», իսկ սրա երկտառ կլ արմատից՝ կլանել։ Պատահական նմանութիւն ունի սնս-klap «խօսիլ, մռմռալ»։


Ծոպ, ից, աց

s.

fringe, thrum, trimming;
tassels;
edge, border.

• , ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «զգեստի ծայրի վերջաւորները կամ փնջերը» Թուոց ժե. 38, 39, Օր. եբ. 12. գրուած է նաև ծուպ Երզն. մտթ. ծոփ Ոսկ. ա. տիմ. էջ 68. ծուփ Բառ. երեմ. էջ 151. արդի գրա-կանում ընդունուած է միայն ծոպ ձևով և նշանակում է «իբր զարդ կախուած թեյերի փունջ, տճկ. փիւսկիւլ», որից ծոպաձև ԱԲ. ծոպաւոր (նոր բառ), ծպել «ժապաւել» (ի-մա՛ ժապաւէնով կամ ծոպերով զարդարել) Բառ. երեմ. էջ 151։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-


Հանդէս, դիսի, սաց

s. adv.

feast, public rejoicing;
procession, solemnity, religious ceremony;
pomp, show, display, gala, exhibition, parade, state;
scene, spectacle, show;
arena;
proof, argument, demonstration;
declaration, witness, testimony, evidence;
trial, experience, essay;
exercise, practice;
audit, examination, inspection, investigation;
deed, fact, act;
effects;
fight, assault, combat;
care, diligence;
bravery, great deeds;
account;
review (journal);
—դիսիւ, pompously, solemnly;
համաշխարհական —, exhibition;
— թաղման, burial, funeral obsequies;
— զօրաց, review, muster;
— յաղթանակի, triumphal rejoicings;
— թատրոնական, theatre, spectacle, play;
— առաքինութեան, brilliant action;
— լաւութեանց, shining qualities;
ի — մարտից, among combats;
— առնել, to pass in review, to make a diligent investigation, to examine;
to make a show or display of, to show off, to display, to expose to view, to put or set forth;
to turn to account, to improve;
to exercise, to practise;
— առնել զօրաց, ի —դիսի անցուցանել զզօրս, to review, to muster, to pass in review;
— համարոյ առնել, to examine, to register, to make a numbering or enumeration of;
— առնել քաջութեան, to prove, to signalize one's valour, to signalize oneself by prowess, gallantry, bravery;
— առնել զօրութեան, to use or exert one's power;
— առնել պերճութեան, գիտութեան, to make a show of one's science;
— առնել ի մաստութեան իւրոյ, to display one's wisdom;
— առնել հանճարոյ, to heighten, to set off, to enhance, to give zest to one's parts or talent, to show one's wit, to play the sprightly, ingenious or witty;
ի — ածել, to exhibit, to expose to view, to display, to show off;
to represent, to play, to act;
ի — անցանել, to compete, to rival, to vie with;
to appear;
ի — մտանել, to enter the lists;
to be ranked among;
ի — մատուցանել, to put to the trial, to the test, to prove;
զ— առնուլ, to examine, to prove, to know by experience.

• ՆՀԲ իբր համայն տես, տեսիլ կամ հանումն ե տես, լծ, և յն. ἔνδειζις Windisch. 22 հան մասնիկով կազմուած. Lag. Urgesch. 526 սանս. samdēca, Müller, Kuhns und schleich. Btrg. 5, 383 diç արմատից. հմմտ. ծէս։ Տէրվ Մասիս 1881 մայ. 8 դէտ բառի հետ՝ արմատը դի, դիս=յն. ϑέασμε ϑεσπίζω Հիւբշ. Arm. Stud. 37 աւելի տրա-մադիր է բնիկ հայ ընդունելու։ Հիւնք. յն. ἔνϑεσις, ἔνδειζις «ցոյց»։ Müller WZKM 8, 187 զնդ. handaèsa=սանս. samdēça-։


Սոս, ից

s.

sossus, space of sixty years.

• = Յն. σთσσος, լտ. sossus, նոյն նշանակու-թեամբ. սա էլ փոխառեալ է քաղդէարէնից. հմմտ. ասուր. šuššu, šušu, որ նշանակում է «վաթսուն» և է բաբելական [other alphabet] գաղափա-րանշանը (Delitzsch, Assyr. Hndwört. 694)։ Բոլորի աղբիւրն է սումեր. šuš «վաթ-սուն», որ կազմուած է uš «երեսուն» բառի կրկնութեամբ (իբր սš-uš 30+30). իսկ ս︎ բերեսուն» բառն էլ յառաջանում է a «տա-սը» xeš «երեք» բառերից (Bertin, Lang. of the cun. inser. էջ 7)։-Հիւբշ. 380։


Սպառ, ի Սպառ

s. adv.

end, term, consumption;
—, ի —, totally, entirely, quite, all, thoroughly;
մինչեւ ի —, to the last extremity, utterly;
մինչեւ ի — ազգին, արշակունեաց, till the extinction of the dynasty of the Arsacides;
մինչեւ ի — շնչոյն, to the last breath;
— եբարձ զայն ի միջոյ, he achieved its destruction;
ի սպառ, to the end;
finally, at length, at last;
fully, altogether, wholly, entirely, quite.

• Lag. Urgesch. 287 մեկնում է par արմատից՝ us մասնիկով և կցում է պրս. և արամ. ձևերի հետ։ Պատկ. Mamen. II. 2 պհլ. spōr «կատարեալ»։ Տէրվ. Նախալ. 114 կասկածով սփռել և փռել ձևերի հետ հնխ. spar «ցրուել, ցանել» արմատից, իբր յն. σπαίρω, σπει-ρω, սանս. sphur։ Հիւնք. ասպար բա-ռից։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 208 պրս. սիփէրի «վերջ, կատարած»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] səfārā և արաբ. ❇ šuir «ծաւր. եղերք, սահման»։


Սեբենի

cf. Սեբինէ.

• = Յն, σεβένιον կամ σεβέννιον «արմաւի ծաղկի վրայի բարակ պատիճը կամ մաշկը», σεβὲνινος «այս մաշկով հիւսուած (բան)» (Sophocles 982)։-Lag. Armen. Stud. § 1974 յիշեալ յն. բառը համարում է բուն եգիպտական, որ եգիպտական ճդնաւորներն ու անապատականները նիւթի հետ տարածել ևն. հմմտ. խպտ. beni, benne «արմաւ», որից še 'mbeni «սեբենի» (յիշուած Zoega Catalog 11, 27 իբր Պօղոս անապատակա-նի šθēn-ի նիւթը), fōi ənte šenbeni իբրև ճգնաւորների ձեռարուեստի նիւթ՝ յիշուած անդ, 72, 34։-Հիւբշ. 377։


Մալ

s.

wether, mutton.

• ՆՀԲ մալել բայից հանելով մեևնում է «ոչխար արու մալեալ, թաղասմաւոր... որպէս և յն. μῆλον «ոչխար»։ Schef-telowitz BВ 29, 46 հհիւս. smale «ոչ-խար», գոթ. smals «փոքր», յն. μήλα «ոչխար», հիռլ. mil «անասուն» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնր կրկնում են Walde 458 և Pokorny 2, 296 հնխ. mēlo-ձևի տակ։ Դուար բառի յարադ-ռութեամբ և արաբերէնի համեմատու-թեամբ վերի ձևով մեկնում է Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11Ո։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-«փշրել, ման-րել, ջարդել, աղալ» արմատից, որի համա-պատասխաններն են հայերէնի մէջ, մեղ< *mel, մող<*mol-, մուլ<*mol, մալ<*ml-, ցեղակից լեզուներից զանազան ձայնդարձ-ներով ունինք՝ սանս. mar-«մանրել, փշրել», 15-488 mūrეá-«աղացեալ», թոխար. melyem «ոտ-նաևոխ անել», կամիս. mallanzi «աղում են», յն. μὸλλω «ջարդել, փշրել, աղալ», μόλη «երկան», μόλος «երկանաքար», μօ-λωϑρός «ջաղացպան», լտ. molo «աղալ», mola «երկանաքար», molīna «ջաղացք». գոթ. malan «աղալ», malma «աւազ», հբգ. malan «աղալ», muljan «փշրել», melm «փոշի», mêlo «ալիւր», մբգ. malmen «փրշ-րել», նբգ. mahlen «աղալ», zer-malmen «փշրել», հիսլ. mala «աղալ», mjol «ալիւր», molva «ջարդել», հիռլ. melim «աղալ», կի-մրր. malu «աղալ», blawt «ալիւր», բրըտ-malaff «աղալ», հսլ. melja, mlöti «աղալ», ռուս. молоть, լիթ. malú, málti «աղալ», miltai «ալիւր», լեթթ. milti «ալիւռ». հ. պրուս. meltan «ալիւր», ալբ. miel «ալիւր» ևն։ «Յեց» նշանակութեամբ ունինք հսլ. mօ-li, ռուս. моль, լեհ. mol, սերբ. mölǰ, գոթ. malō, հբգ. milwa, նբգ. Milbe, հիսլ. molr, որոնք համապատասխանում են մեր գեռ։ մղ-մող և մղ-մեղ ձևերին, որոնց հետ նոյն է նաև մլուկն։ (Այս բոլորը ըմբռնուած ևն իբրև «փշրող, փոշիացնող»)։ Հնխ. արմա-տից d, dh, t և այլ աճականներով աճած ձևերի վրայ տե՛ս մեղկ բառի տակ։ Հմմտ նաև աղալ բառի տակ տրուած բացատոու-թիւնները (Walde 492, Boisacq 649, 43, 1025, Kluge. 315, Ernout-Meillet 595, Tra-utmann 167, 168, Pokorny 2, 285-6)։-Հիւբշ. 471 և IF Anz. 10, 46։

• ՆՀԲ լծ. հալել, պրս. malīdan «շփել»։ Հիւբշ. KZ 23, 35 մեռանիլ ձևի հետ mar արմատից։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նախալ. էջ 99 մաղ, մաղել, մամուլ ձևերի հետ mar «մաշել» արմատից, իբր պրս. mālīdan, յն. μόλλω, լտ. molō, լիթ. malti, գոթ. malan։ Canini, Et. étym, 58 գոթ. malvjan, իսլ. melim։ Հիւբշ. Adm. Stud. էջ 41 ունի ուղիղ մեկնութիւնը։ Հիւնք. յն. μαλασσω «կակղել, տկարացնել»։ Autran, Sumêr. ét indoeur. էջ 84 հնխ. mel-= սումեր. Ma «աղալ»։


Մանրագոր, աց

s.

mandrake, mandragorous.

• , ի-ա հլ. «մի տեսակ թըմ-րեցուցիչ բոյս. լտ. atropa mandragora» Ծն. լ. 14-16, Երգ. է. 13, Ագաթ. Վեցօր. 88, 89. Եզն. -այս բառը Լծ. նար. կէ. մեկնում է. «Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայրն ունին, որպէս մասուրն և սինձն. Եւ դարձեալ՝ ազգ մի խնձոր կայ վա-ղահաս, մանրագոր ասի, կարմիր է և անաւ-շահոտ». (վերջինը ՆՀԲ համարում է «ափի-ոն, խաշխաշ»). իբր Մոկաց նահանգի պը, տուղ է յիշում Խոր. աշխ. 608։


Entries' title containing իբր : 3 Results

Definitions containing the research իբր : 309 Results