Definitions containing the research համար : 2653 results

Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մե տեսակ օձ, որի համար հներն ասում էին թէ մահացու հայեացք ունի» Ոսկ. ես. 153. Եզն. յետնաբար ունինք վասիլիսկոյ (փխ. 'վասի-լիսկոս) Վրք. հց. վասիլիսքոս Հայել. 178.

= Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։


Բասիր

cf. Բասրելի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։

= Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նուրբ» Մծբ. Եփր. համաբ. Փիլ. Փարպ. որից բարակաման «բարակ կը-տաւ մանող կամ բարակ մանած (կտաւ)» ես ժթ. 9. Վեցօր. 121. բարակագոյն Փիլ. բարա-կագործութիւն Փիլ. բարակուռ «ճիւղերը բա-րակ և տկար (որթ)» Վստկ. բարակ ցաւ «հիւ-ծախտ» Մխ. բժշ. (կազմութեան համար հմմտ. թրք. [arabic word] inǰe «բարակ» և [arabic word] inǰe aγrə «բարակ ցաւ, թոքախտ»)։

«որսի շուն» Եղիշ. ը. էջ 158. ըստ ՆՀԲ գրուած է նաև փարագ, փարաք. փոխա-բերական իմաստով են փարաք «լկտի, խե-նէշ, պոռնիկ» Հին բռ. «շուն, աղտեղի» Բառ երեմ. 322, պառաք «պոռնիկ» Բառ. երեմ. 272. փարաքեան «աղտեղի» Մագ. գամագտ. (տե՛ս Մէնէվիշեան, ՀԱ 1911, 722), փարա-քումն «խենեշութիւն» Նար. խե, էջ 112. սը-րանց համար հմմտ. շուն, շնութիւն, շնա-ցեալ ևն. տե՛ս նաև պառական։


Բարաշխ

adj.

hard;
soft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(Ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խիստ, բիրտ» (բնաւորութեան համար ասուած) Փիլ. ել. 471 (խիստք և բա-րաշխ խռպողք). ուրիշ տեղ չէ գործածուած։


Բարդ, ից

gr.

s. adj. hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։

barhis և զնդ. barəziš բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 96 բարձը ևն բառերի հետ՝ հնխ. bhargh «աճիլ» արմատից։ Bugge, Etrusk. u. Armen. 97 ետրուսկ falaš ձևի հետ։ Հիւնք. բարձր բառից է հանում։ Հիւբշ. 428 համարում էր բնիկ հայ բառ. Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 119 (յետոյ նաև MSL 17, 244) տուաւ վերի մեկնու-թիւնը, որ ընդունեց նաև Հիւբշման։ Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35՝ ամբարտակ, բարդ, բերդ և բառնալ բառերի հետ է կցում։ Karst, Յուշար-ձան 418 թրք. baldər «սրունք» բառի հետ=բարձք։


Բաւիղ, աւղի, ղաց

s.

maze, labyrinth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «լաբիւրինթոս» Եւս. քր. ա. 212. Նար. էջ 105. «ծածկուած մութ տեղ՝ նկուղի նման» Ոսկ. եփես. 804. Սարկ. տո-մար. գրուած է նաև բաւիլ, բաւեղ. որից բաւ-ղակ «ծածկուած մութ տեղ» Ոսկ. եփես. 804 «Բաւիղս և բաւղակս շինիցեմք» (արևի ջեր-Արմատական բառարան-28 մութիւնից ազատ մնալու համար). բաւղակա-ձև Եւս. քր. ա. 212։


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։


Բդեշխ, եշխի, աց

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ, Աւետիքեան, Մե-կըն. թղ. Պօղ. բ. 134 և ՆՀԲ։-Հներն էլ ծանօթ էին բառիս մեկնութեան. հմմտ. Ոսկ. բ. կոր. «Բելիար ի հեբրայեցւոյ (sic). սրա համար է որ Հին բռ. գրում է «բելիար. ապստամև»։


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

ՆՀԲ լծ. հյ. բաժ և լտ. vectigal, որ է «տուրք»։ Ադոնց, Aрм. Юстин 484 պրս. [arabic word] ba-kār āmadan «գործի գալ»։ Այս ստուգաբանութիւնը, որի վրայ ծանրանում է նաև Մանանդեան՝ անդ, բոլորովին զուրկ է արժէքից (Մա-նանդեան, Տեղեկ. ինստ. 2, 37 երկու տարբեր բառեր է համարում փալթար, պեկար «հողային հարկ» <պրս. pāikar և բեկար «պարտադիր ձրի աշխատանք» <պրս. bekār) և յառաջացած է նոր պրս. bekar հնչման ազդեցութիւնից։


Բեմ, աց

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. βήμα «քայլ, քայլաչափ, շքախումբ, աստիճան, սանդուխի ոտք, դատարան, բեմ-րասացութեան ամրիոն, եկեղեցու բեմ, խո-րան», որ ծագում է βαίνω<*βαμιω «րալլել» բայից (Boisacq 112). յունարէնից փոխաս-եալ են նաև ասոր. [syriac word] bīm, վրաց. ბემი բեմի, ბემონი բեմոնի (որոնք Չուբինով, 104 հայերէնից փոխառեալ է համարում)։-Յն. βημα բառի դորիական ձևն է βαρα, որի հետ պատահաբար միայն նման է յն. βαμά «րարձր տեղ»<փոխառեալ եբր. [hebrew word] bāmā «բարձրութիւն» (Sophocles 296)։-Հիւրշ. 343։

ՆՀԲ լծ. եբր. բամա, պաւմա։ ՋԲ դնում է եբր. կամ յն. իսկ ԱԲ յն.։ Վերջին ան-ռամ Վարդանեան ՀԱ 1920, 337. ասո-րերէնից տառադարձուած է համարում։


Բզրուկ

s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։

= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Bötticher. Rudimenta 50, 192 պրս. [arabic word] pisa «պիսակաւոր» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 93 պիղծ, փիծ բառերի հետ՝ հսլ. պէգը, լտ. pingere «նկարել», սանս. pinj. pingala «գորշ», իբր հնխ. big «ներկել» արմատից։ Հիւնք. բիժ բառից։ Մառ, Արաքս 1890 ա, էջ 109 պիղծ բառին է կցում և երկուսը միա-սին սեմական է համարում. հմմտ. ա-սոր. բիշ, արաբ. բաիսա։ Նոյն, ЗВО 18, 168 րիծ =վրաց. բիծի=յաբեթական փինթի=վրաց. փինթի=արար. [arabic word] ba-isa «վատացաւ», եբր. [hebrew word] bāzš «վատ, յոռի», ասոր. [syriac word] bāšā «չար, պիռծ». բոլորն էլ մի արմատից։ Նոյն, ЗВO 25, 36 խալդ. pitu-le=բիծ։ Karst, Յուշարձ. 424 հյ. պիսակ, պէս, ալթայ. bič, bis, bit, bes «նշան, գրութիւն, ղարդարել», չաղաթ. bet «կերպա-

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։


Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Մեկնութիւնը տե՛ս բահ. գաղափարների զուգորդութեան համար հմմտ. փայտատ, որ նշանակում է «տապար, կացին. 2. բրիչ»։

BВ 29, 38 զնդ. barənənti «կարել, փո-րել», լտ. forare ևն։ Pedersen, Հայ. դը. լեզ. 30 բիր բառի նախաձևը համարում է bhiro-կամ bhirā-և չի ընդունամ հնխ. bhitro-, որովհետև այս ձևը պիտի տար *բիւր (հմմտ. արօր)։ Սրանց վրայ տե՛ս նաև բահ և բրել։ -Petersson KZ 47, 260 յն. «άρω, լտ. ferio, հսլ. borja, brati ևն ձևերի հետ՝ որոնք P. Pers-son համեմատել էր բահ բառի հետ։


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։


Բղուկ

s.

pot, earthen vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողէ աման՝ իւղ, պանիր և թթուեղէն դնելու» Հայել. 178. աւելի հին ձև է բղուղ Ոսկիփ. Վրդ. առ. 253. Վստկ. 102, 137. Զքր. սարկ. Ա. 58, Հին բռ. գրուած նաև բղող, բլուդ, բլուզ, որ ՆՀԲ և ՋԲ գաւառական են համարում։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։


Բոհ

s.

slaver;
dark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։


Բոմբիւն

s.

sound, resound, detonation, crash, great noise, explosion;
echo;
—ս արձակել, to resound, to clap;
to crack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և Հիւնք. լծորդ են դնում վերի յն. և լտ. ձևերի հետ։ Բնաձայն է համարում Աճառ. ՀԱ 1899, 204։


Բոյժ

s.

cure;
remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։


Բոչոյ

s.

nag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փոքրիկ ձի» Մագ. 241= Երզն. քեր. երկու տեղն էլ գտնւում է միայն հոմա-նիշների մի շարքի մէջ։ (Ադոնցի հրատարա-կութեան մէջ ունինք միայն բոչոյ ձևը. ՆՀԲ յիշում է բոչոյ և բռչոյ ընթերցուածները, ո-րոնցից լաւագոյնն է համարում բոչոյ, իսկ ՋԲ՝ բռչոյ)։


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Pictet 2, 257 եփել և խոհ ձևերի հետ՝ կապում է սանս. pač «եփել» բառին, համարելով «թերևս պարսկական ծա-գումից»։-Հիւնք. փուք բառից։ Schef-telowltz BВ 29, 37 լտ. focus «վառա-րան, կրակ», foveō «տաքացնել», fo-

tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։


Բորենի, նւոյ

cf. Բորեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։


Բուռն, բռան, բռամբ

s. adj. adv.

fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Ջղ. Սեբ. բ'ուռ, Ռ. Տիգ. փուռ, Տփ. բուրը, Հճ. բ'ուր, Զթ. բ'օռ, բ'ոս, Ոզմ. բ'էօռ։-Ալշ. Մշ. Ջղ. Սչ. բ'ռնել, Ննխ. Պլ. բռնէլ, Ախց. Երև. Կր. Սեբ. բ'ռնէլ, Ագլ. բռնիլ, Ակն. Խրբ. Ոզմ. բ'ռնիլ, Զթ. բ'ը'ռնիլ, Սլմ. Վն. պռնել, Գոր. Մրղ. պռնէլ, Հճ. բ'ը՞րնել, Տփ. բրնիլ, Մկ պռնիլ, Ղրբ. Ռ. Տիգ. փռնէլ, Ասլ. բ'ոնէ՝լ, Շմ. փռնիլ, Հմշ. պռնուշ. հմմտ. և Պլ. մնկ. բիննէլ, Տփ. մնկ. բլնիլ։-Նոր բառեր են բուռ Ալշ. «կոթ, մեզեխ», Սս. «դաշոյնի կոթ», Վն. սանդիտոռն», Վն. «նաւի թիակի հաստ կոթը», բռանց «հազիւ» (այս ձևն ունի նաև Առաք. պտմ. 465), բռի «կոպիտ, բիրտ» (ի-մաստի համար հմմտ. բռնագլուխ «հաստա-գլուխ, յամառ» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 6 «Բռնագլուխք իցեն և կարի դժուարին, որ բա-զում անգամ հարցաք զնոսա սիրով և աղա-չանօք և ոչ ամենևին յայտնեցին զխորհուրդս եւռեանո». ոստ այսմ պատահական նմանու-թիւն ունի վրց. բրիղ'վի «բիրտ, կոպիտ մարդ»), բռնակ, բռնակալ, բռնատ, բռնա-չափ, բռնատուն, բռնացնել, բռնատր «բան-տարկեալ», բոնբտել, բռնիչք, բռնկալ, բոըն-կիլ «կրակ առնել, բորբոքուիլ» (հմմտ. տճկ, tutmaq «բռնել» և tutušmaq «բռնկիլ». հներից հմմտ. բռնկիլ «վառուիլ» Սմբ. պտմ. 90. «Բռընցո՛ որ աղէկ այրի» Վստկ. 178, «Անկրակ բռներ լերդիկս ու կէրի» Տաղ. հրտր. նաւասարդ 1914, էջ 230), բռնկցնել, բռնմնի, բռնոտել, բռնուածք, բռնուիլ, բռունցք, բը-ռընցքել, բոնցքաչափ, բռնքամ ևն։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ուտելիք, կերակուր» Սիր. լ. 25, լգ. 25. Եւագր. որից բտել «սնուցանել, պա-րարել» Եփր. վաշխ. Ոսկիփ. Վրդն. առ. 76. բտկան «լաւ սնուած, պարարտ» Վրդն. սղ. էջ 487. բտոց «սնուցում» Վրդ. առ. 23. խո-տաբուտ Բ. մակ. ե. 27. Եղիշ. Յհ. կթ. խըս-տաբուտ Եփր. պհ. խոզաբուտ Եփր. պհ. ըն-դաբուտ Բուզ. գրուած բութ «սնուցում» Վրդն. առ. 21. բութել «պարարտացնել (մորթելու համար)» Վրդ. առ. 21։

= Բոյծ արմատի երկրորդ ձևն է և նրա հետ միասին ծագում է հնխ. bhug արմա-տից. հայերէնի մէջ ծ-տ ձայնափոխութեան համար հմմտ. արտ <*արծ

Բաստամեան, Մխ. դտ. 141 դնում է պարետ բառից, Brockelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 94 պերետուտ բառից սղուած է համարում։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Տաշեան, Վարդապետութիւն Առաքելոց, Վիեննա 1896, էջ 53։-Karst, Դատստն. Il. էջ 52=յն. βουτιστης «immersor» (իբր մը-կըրտող). բայց այս բառը չունին ո՛չ Bailly և ոչ Sophocles։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.


Բջիջ

cf. Բճիճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թրք. պօռու «փող, շեփոր» և պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս և բջիջ (սրնգաձև) և բջել»։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնաւոր է համարում։


Գաբ, ի

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պահուած է գափ ձևով՝ Երև. Ղրբ. կեփ Գնձ. Ղզ. Ղրբ. «չուանի ծայրն ագուց. ուած փայտէ ճանկաձև կեռ՝ բեռ կապելու համար»։ Ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. 243 «մէկ ծայրը սուր, միւսը տափակ բևեռ. patte-fiche»։


Գազերբուակ

s.

sort of aromatic gum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

397, համարում է արաբ. [arabic word] lauz, i-bavva «հնդկընկոյզ» (տե՛ս Շթայն-շնայդէրի հաւաքածոյի մէջ՝ WZKM, 11, 329)։


Դիկատոր

s.

dictator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, διϰτατωρ «հռովմայեցոց մէջ ժամա-նակաւոր իշխանապետ». փոխառեալ է լտ. dictator հոմանիշից, որ ծագում է dirtare «ասել, խօսիլ, հրամայել, ճառել, շարունակ խօսիլ» բայից և սրա համար է որ Եւսեբիոսի մօտ մեկնուած է «ճարտասան»։-Հիւբշ. 346.


Դիպահ

s.

arrest;
prison;
ի դիպահոջ, arrested, prisoner;
դնել՝ արկանել ի դիպահոջ, to arrest some one;
to make prisoner;
լինել ի դիպահոջ, to be arrested, detained or under arrest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ղէպ պահ, դիպօղ տեղի պա-հեստի»։ Հիւնք. համարում է կազմուած ղի և պահ բառերից. առաջինը՝ յն. διατή-ջին երկու տառերն են!


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։

Lag. Urgesch. 172 հսլ. dobru «բա-րի»։ Մորթման ZDMG, 26, 492 բևեռ. tiruni=դիւրել։ Caniui, Et. etym. 142 սանս. dur «դժուար» բառի հետ։ Մառ, ЗВO, 7, 74 մտադիւր բառի մէջ դիւր համարում է նոյն ընդ դիր (դնել), իբր մտադիր։ Հիւնք. յն. ἀνδηρον «գետափ» ձևից։ Patrubány, SA, 1, 195 լատ. tntus, սանս. tu, táuti «կարողութիւն, արժանիք ունենալ», tuvi «զօրեղ» Karst, Յուշարձ. 419 թաթար. toz, tüz։ չուվաշ. ture «հարթ»։

ԳՒՌ (dialectal) Տփ. դուր, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. դ'ուր, Ղրբ. տուր, Գոր. տիւր, տօր, Մկ. Սլմ. Վն. տիւր, առհասարակ դիւր գալ «ա-խորժելի լինել, հաճելի թուիլ» ոճի մէջ, բայց գործածական է նաև առանձին դուր «հարթ, տափարակ» (միայն դաշտի համար ա-սուած)։ Նոր բառեր են՝ դիւրկոկորդ, դուրու-րիկ, դուրեկան, անդուրեկան, անդուր, դուրե-լի, դուրիկ, դուրան, դուրել, դուրուկ «դաշ-տավայր» (Խրբ. և Ակն. արտասանւում է ո'օր. և վերջինի մէջ ունի «ճիշտ, ստուռ» նշանա-կութիւնը, ճիշտ ինչպէս որ ուղղորդ «ուղիղ, շիտակ» դարձած է Ննխ. խօրթ «ստոյգ, ճիշտ»)։


Դշխոյ, ից

s.

queen, empress, princess.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. իշխան բառից։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձ. 408 ռումեր. tisg'u «Իշթար աստուածուհին», 412 սումեր. tišu «տիկին, աստուածու-հի», քրդ. diš «մօրաքոյր»։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, թ. 122 պհլ. են-թադրեալ *dixšway ձևից, որ կազմու-ած պիտի լինի սանս. dyukša «երե-նային»++vay «թռչուն» բառերից. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. պհլ. humāyūn «օգոստափառ»


Զանակ

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կտոր, մաս, հատ» Բուղ. 102. Ճա-ռընտ. Վրք. բրս. ամէն տեղ էլ գործածուած է ոսկու կամ արծաթի կտորի համար։


Զանկապան, աց

s.

stocking, hose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Նոյն արմատից, բայց տարբեր բառ է զանգալ Երև. «սռնապան». հմմտ. նաև Ղրբ. զինգ, զինգէր (յգ.) «տաւարի ոտներ՝ խաշի համար»։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։


Զատիկ, տկի

s.

Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Անան. Շիրակացի (հրտր. Պատկանեան, էջ 22) մեկնում է. «Ա-նուանի զատիկ Տեառն, այսինքն զա-տուցեալ յամենայն հեթանոսականաց և հրէականաց տօնից»։ Ճառընտիրն ունի. «Զատիկն ըստ եբրայեցւոցն (պասեք) անցարան. իսկ ըստ Հայոց լեզուիս՝ ա-զատութիւն ի չարչարանաց»։ Այսպէս և Տաթև. ձմ. ճխբ. «Ջատիկն ազատու-թիւն թարգմանի», Բրս. մրկ. 348 «Չա-տիկն թարգմանի անցք»։ Ըստ այսմ ՀՀԲ զատումն բառից. Աւետիքեան, Մեկն. Թղ. Պօղ. Գ. 288 «Ի զատանելոյ առեալ, բացատրի զատումն և ելումն իսրայէ-լացւոց յԵգիպտոսէ»։ ՆՀԲ զատումն կամ ազատութիւն, որ և վրաց. զատիկի։ Տէրվ. Նախալ. 80 գանել, զենուլ, պրս-zadan, հպրս. jan, սանս. han ձևերի հետ՝ հնխ. gha, ghan «զարնել, վիրա-ւորել» արմատից. ըստ այսմ զատիկ բուն նշանակում է «զենումն»։ Հիւնք-պրս. zadagi, zadiš «զենումն, հարուած, սատակումն»։ Ալիշան, Հին հաւ. էջ 315 վրաց. զադեն, եգիպտ. Սադի, հնդ. Սա-դի աստուածների և յն. Զեթէս, հլ. Սա-թենիկ անունների հետ. յիշում է նաև Չատիկ «չաստուած արդարութեան յԱ-րևելս»։ Կուրտիկեան, Մասիս, թ. 130 սանս. սքատ «ուտել», արաբ. զատ «աա-շար» բառերի հետ։ Քննասէր, Սրաց։ Հիւանդանոցի, 1905, էջ 340 հին հեթա-նոսական մի տօն է համարում, որ գի-շերահաւասարին, այն է եղանակների


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։


Գարուն, րնան

s.

spring

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։

ԳՒՌ (dialectal) Տփ. գարունք, Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'արուն (սեռ. Ալշ. գ'արունքվա), Սչ. առչի գ'արուն (ազդուած թրք. ilk bahar հոմանիշից.-bahār բառը թէև պրս. նշա-նակում է «գարուն», բայց թուրքերէնում յատկացուած է թէ՛ գարնան և թէ՛ աշնան. զանազանելու համար ասում են ilk bahar «գարուն», son bahar «աշուն», բառացի «առջի գարուն, վերջի գարուն»), Երև. Ջղ. գ'արունք, Հմշ. կարուն, Տիգ. քmրուն, Զթ. գ'արոն, գ'այօն, Ոզմ. զ'νmրուն, Ագլ. գაm՛-րունք, Մկ. կ'mրուն, Ղրբ. կ'm՛րունք, Սլմ. Վն. կ'mրիւն, Մրղ. կ'mռիւն, Մղր. գեօ-րունք, Հճ. գ'այուն։ Նոր բառեր են՝ գարըն-ցան, զարնանի, գարնավար, գարունքադեմ, գարունքահան, զարունքանալ, գարնագա-րի, գարնակ ևն։


Գաւակ, աց

s.

croup.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։

ՆՀԲ, որից նաև Հիւնք. լտ. cauda «պոչ» բառի հետ։ Bugge, IF, 1, 445 և 454 համարում է *գանակ ձևից յառաջացած և համեմատում է սանս. jaghána-«յե-տոյք» և յն. ϰοχωνη «աճուկ, ցայլք» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 48 սրանց ուզում է աւելացնել սանս. janghā «ոլոք», զնդ. zanga «կոճ», լիթ. žengiu «քայլել»։ Lidén, Arm. Stud էջ 32 ենթադրում է *գաւ արմատից (որ ուղիղ է. նոյնը նաև Petersson, KZ, 47, 247) և համեմատում է կիմր. gafl «եղան, իգական անդամ», մ. իռլ. ga. bul, gobul, ն. իռլ. gabhal «եղան, ցայլք», հբգ. gabala, գերմ. Gabel «ե-ղան», սանս. gabhá-«բունոց» ևն ռա-ռերի հետ, իբր հնխ. g2habh-արմա-տից։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] kafal «գաւակ» (Կամուս, թրք. թրքմ. Գ. 338)։ ռունի գաւակ, ողնաշարի ծայրը». փոխառեալ են մեր գաւ արմատից։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց ՆՀԲ, Karst, Յուշար-ձան, 404 սումեր. gi, gē, «անդունդ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 360 համարում է բնիկ հայ՝ իբր հնխ. vitro-ձևից, որի համապատասխան իրանական ձևից փո-պիտի տար հյ. *գիւր!)։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 115 պրս. [arabic word] čāh «ջրհոր» բառից փոխառեա՞լ է դնում։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Գեղ, ոց

s.

beauty, charm, attraction, allurement good grace.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. vel-«տեսնել» արմատից։ Յեղակից ձևերն են՝ լտ. voltus, vultus «դեմ, կերպարանք, երևոյթ», կիմր. gweled «տեսնել», բրըտ. guelet «տեսք». հհիւս. līta, անգսք. wlītan «տեսնել, դի. տել», գոթ. wlits «կերպարանք», հհիւս. litr «արտաքին երևոյթ, գոյն», հսաքս. wliti «կերպարանք, երևոյթ, փայլ», անգսք. wlite «երևոյթ, փայլ», wlitu «ձև, կերպ» ևն (Po-korny, 1, 293)։ Նշանակութեան զարգազ-ման համար հմմտ. գւռ. տեսք, տեսօք, տեսքոտ «գեղեցիկ», սանս. kjpa-«ձև, կեր-պարանք» և «գեղեցկութիւն», ինչպէս նաև վերիններից «փայլ, գոյն» նշանակութիւնը։ -Աճ.