Definitions containing the research անութ : 4927 results

Արձան, աց

s.

column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «կոթող, սահմանաքար, մահարձան, մեծ քար, կուռք» ՍԳր. Ագաթ. «փորագրեալ քարէ տախտակ, արձանագրու-թիւն» Խոր. Փիլ. Նար. «պարսպի բուրգ, բուրջ» (այս իմաստով գործածուած Անիի ար-ձանագրութեանց մէջ. հմմտ. Oрбeли, O двуx тeрм. էջ 111-4, ի թերթին Изв. P. Aк. Ист. матеp. культ. հտ. I)։ Այս ար-մատից են արձանագիր ՍԳր. Կոչ. Վեցօր. արձանագրել Կոչ. արձակել «արձանագրել» Փիլ. Պիտ. արձանանալ «արձան դառնալ. քարանալ» Պիտ. Նար. «ամրանալ, հաստա-տուիլ» Յհ. կթ. Նար. «անշարժ՝ ուղիղ մնալ» ՍԳո. Կիւրղ. դտ. արձանութիւն «ամրութիւն, հաստատութեւն» Ես. զ. 13=Մանդ. էջ 139. առձանաքար «խոշոր՝ մեծ քար» Ուխտ. Ա. 57 (նորագիւտ բառ), մահարձան ՍԳր. ա-ղարձան Կոչ. 408. նոր բառեր են կիսարձան, յուշարձան, խաչարձան, արձանագործութիւն ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. არძანი արձանի «մեծ քար, վէմ, 2. քարի աղ» (հմմտ. հայ. աղար-ձան, արձան աղի ևն). უარძანიკო ուարձա-նիկո «անալի», არძანაგი արձանագի «հը-նութեան և ազնուականութեան իրաւուն»». վերջինս ենթադրում է հայերէն կորած արձանակ մի բառ, որի հետ հմմտ. ար-ձանաևել «արձանագրել, յիշատակագրու-թեամբ և հրապարակաւ հաստատել».-բայց արդեն ՀՀԲ ունի արձանակ «արձանագիր» բառը, որ չկայ ուրիշ բառարաններում. տե՛ս և արգանակ «մեհեան»։


Արճիճ

cf. Կապար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

դեռ մինչև այժմ մեզ հասած գրականութե-ան մէջ, բայց նրա գոյութիւնն է հաստա-տում հայերէնի հետ և պրս. [arabic word] arziz «ա-նագ», յատկապէս՝ սպիտակ arzīz «անագ» և սև arziz «կապար»։ Այս բառի ծագումը բոլորովին անյայտ է, որովհետև կապ չունի զնդ. arezaži-«դաշոյն» և ərəzata-=սանս. ralatá-«արծաթ» բառերի հետ (Horn § 68). Հայերէն բառը թէև աւանդուած է շատ ուշ, բայց իր ձևից դատելով շատ հին է և իխում է պահլաւերէնից։-Հիւրշ. 111։


Արմաւ, ոյ, ու, ոց, ուց

s.

date;
date-tree;
phenix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. ամբրավ, Մկ. ամբրmվ, Ագլ. Ոզմ. Վն. ամբրmվ, Տիգ. mմբրmբ. -Մխի-թար Աբբա, Դուռն քերականութեան, էջ 92 իբրև աշխարհիկ ձև դնում է ամրաւ։-Նոր բառ է Վն. ամբրբիկ «արմաւի ձևով շինուած մի տեսակ քաղցր խմորեղէն»։


Արոյր, րուրի

s.

latten, brass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հին պհլ. *rōδ բառից (հմմտ. բոյր< զնդ. baoiδi-), իբր հպրս. *rauδa, որոնց դեմ կենդանի են պհլ. rōd, rōi, պրս. [arabic word] roy «անագ, պղինձ», րելուճ. rōd և սոզդ. rōή «պղինձ» իրանեան ձևերը։ Սրանց հետ ցե-ղակից են սանս. lōha-«կարմիր մետաղ, պղինձ, երկաթ», հսլ. ruda «մետաղ», լատ. raudus, rodus, rudus «պղնձի կտոր», հբգ. aruzzi, erizzi, գերմ. Erz «անագապղինձ», անգլսք. lëad, հոլլ. lood «կապար» ևն, սրոնք հանւում են հնխ. reud, reudh կամ leud ձևերից (Walde, էջ 643, Horn § 635, այլ է Kluge 123)։ Եթէ այս բառը բնիկ հայերէն լիներ և ո՛չ փոխառեալ, պիտի ու-նենայինք *արոյտ, *արոյդ, *երոյտ, *երոյդ կամ *լոյտ ձևը։-Հնդևրոպական բառիս հետ նմանութիւն ունին նաև սումեր. urud ասառ-urudū «պղինձ»։-Հիւբշ. 111։


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գրականից փոխառեալ է արքայու-թիւն «երկնից արքայութիւն» նշանակու-թեամբ, որ ամէն տեղ կայ զանազան առտա-սանութեամբ. ինչ. Պլ. արքայություն, Ղրբ. որքըվօ՜թուն ևն։ Բնիկ գաւառական է Ակն Խրբ. արքենի «յաղթանդամ» (հմմտ. վերը արքենի Վստկ.)։-Կովկասահայ բարբառնե-րը գիտեն նաև արք «իշխանութիւն» ձևով մի բառ (Տփ. արք, Ղրբ. mրք, Երև. էրք, էլք), որ գործածական է հետևեալ ոճերի մէջ. Ու-րիշի վրայ ի՞նչ էրք ունիս «ինչո՞ւ իշխանու-թիւն ես բանացնում ուրիշի վրայ». էրք բա-նացնել «մէկի վրայ բռնութիւն գործ դնել, իշխանաբար վարուիլ, ճոխանալ», Որքով գալ «իշխանութիւն բանեցնել», Նրա վրայ արք ունէ «գերազանց է, կարող է նրան հրա-մայել, իրաւունք ունի»։ Այս բառը իմ Գաւա-ռական բառարանում, էջ 156ա համարել եմ արքայ բառի արմատը։ Չարաչար սխալ։ Բա-ռըս օտար փոխառութիւն է թուրք-թաթարա-կան լեզուներից. հմմտ. մանչուր. ❇ erki «բռնութիւն, ինքնակամութիւն, ] յան-դուգն համարձակութիւն, անսան [other alphabet] ձա-թիւն, ծնողքի պաշապանութեան վրայ յոյս դնելով՝ տղայոց յանդուգն արարքները» (տե՛ս Зaxаровъ, Ilолныи маньчжурскo-oyccк. cловарь, C. Ieт. 1875, էջ 87բ)։


Աւան, աց

s.

small market town, borough, village.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 14(1834), էջ 36ე-4n։ համեմատում է բառս հյ. վանք, սանս. vani և վրաց. վանի բառերի հետ։ ՆՀԲ վան արմատից, որից նաև իջավան, օթեւան։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Եւրոպա 1849, էջ 200։ Lagarde, Ges. Abhd. 149 ասոր. [hebrew word] avan, իբր երկուսն էլ van «բնակիլ» արմատից։-Lag. Urgesch. 909 զնդ. aonya «ա-նագ» բառի հետ՝ սրա նշանակութիւնը սխալ հասկանալով։ Haug GGA 1854, 250 զնդ. *avaāhanəm բառի հետ՝ ás «նստիլ» արմատից։ Մորթման ZDMG 31, 421 նոյն ընդ հյ. վան, սանս. vas «րնակիլ», որից āvasana «քաղաք». հպրս. āvahana, շօշական բևեռ. uvanis «քաղաք», գերմ. wohnen «բնակիլ». ասոր. avan (որ փոխառեալ է դնում), խալդ. [other alphabet] . որ կարդում է van կամ avan «քաղաք»։ Հիւնք. յն. αυονή «ցա-մաքութիւն»։ Müller WZKM 8. 183-1 պհլ. μ «պալատ», թալմուդ. [hebrew word] avnā «իջևան», արմատը aw, հմմտ. յն αυλή, լտ. aula «բակ»։ Աւետիսեան ՀԱ 1907, 281 ագանիմ բառի հետ։ Մառ տե՛ս Վան։ Պատահական նմանութիւն ունին սանս. avani «երկիր, հող», քրդ.


Աւարտ, ի

s.

termination, completion, consummation, end, term, point, extremity, issue, exit, conclusion;
fall, termination, cadence;
— դնել, to end.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վերջացնել», սանս. sanoti բառերի հևա. հաւերէնի մէջ արտ մասնիկ է. հմմտ. պարարտ<պարար։ Գազանճեան. Արև. մամուլ 1902, 74 ա յաւելուածով վերջ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ Salemann՝ անդ։ Պատահական նը-մանութիւն ունի սանս. avarati «ա-ւարտ», վերջ»։


Աւետ

cf. Աւետիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. avidos, որ ըստ Kαρολίδης, Γλωσσ. σνγϰρ. էջ 66 գործածա-կան է միայն Avidós Kalendós երգի մէջ, որ երգում են Ամանորի երեկոյին (կաղան-դին)։-Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ մտած է աւետարանիչ ձեւր՝ Բ. տիմ. դ. 5. Ամէլէ աւետարանիչէ իճրա պըքm (Զգռոծ։ աւետարանչի գործեա՛)։ Ուտ. avetaran «աւետարան»։


Ափ, ոյ, ով

s. adv.

palm of the hand, handful;
— յ—ոյ, in haste, on a sudden;
—ս զ—ի հարկանեմ, to clap the hands, to applaud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. ծափ. շօշափ, յն. ἀφή «շօշա-փելիք», երր. զաֆ «ձեոք», թրք. ա-վուճ «ափ»։ Տէրվ. Նախալ. 61 սանս. āp, զնդ. af «յափշտակել» և հայ. հա-փափել, ապրել, յափշտակել բառերի հետ հնխ. ap արմատից։ Հիւնք. յն. ἀφή «շօշափելիք» բառից ափ է հանում իսկ ափյափոյ դնում է հափափել բա-ռից։ Bugge KZ 32, 73 համարում է բնիկ հայ բառ, ցեղակից յն. παλάμη, լտ. palma, հիռլ. lām, կիմր. blav, անգլսք. folm հոմանիշներին. հայր անցել է *palama > *palv > *աղւ նա-խաձևերից։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 զնդ. աֆ «յափշտակել» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 149 յն. άώος «յօդուածք» բառին ցեղակից։ Սագը-զեան ՀԱ 1909, 335 սումեր. gab «ձեռք»։ Karst, Յուշարձան 400 ասուր. kappu «ձեռք», 402 սումեր. ab', ap «բոյն. ծակ, խոռոչ», agub «երկնակամար», 11 սաւմեռ. gab «ձեռք», թաթար. kab. kob, kov, kev «ուռած, կլոր, պարապ, փոս»։ Մարտիրոսեան, ՀԱ, 1924, 459 հաթ. up «ափ, բուռ»։ Պատահաևան նմանութիւն ունին ասուր. upná, արամ. [syriac word] ︎ xūfna, եբր. [hebrew word] hōfen, արաբ. [arabic word] hafnā «բուռ», ինչպէս նաև չէր-քէզ. ափը «մատ»։ Վերի մեկնութիւնը, որ տուել էր Pedersen KZ 39, 428, հաստատում է այժմ Meillet MSL 23,


Բագ, ի

s.

barnacle, muzzle;
part, portion;
արկանել զ— ի ցռուկն, to muzzle;
— արկանել, to participate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բերանի կապ». Հին բռ. և քեր. բայց գրականութեան մէջ չէ՛ գործածուած. յետին գուցէ յարմարեալ մի բառ է։


Բադէն, ի

cf. Բադեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] baddīm «կտաւէ ոռեստ» բառն է, որ bād «սպիտակեղէն» բա-ռի յոգնակին է։ Այս բառը, որ գործածուած է Ս. Գոքի եբրայեցերէն բնագրի համապա-տասխան տեղերում, Եօթանասնից օրինա-ևում չէ՛ թարգմանուած, այլ տառադարձուած է պարզապէս յն. βαδδίν ձևով, որից էլ տա-ռադարձուել է հայերէն թարգմանութեան ժամանակ։


Աշակերտ, աց

s.

disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. աշագերդ, Երև. աշագէրդ, աշ-կէրտ, Ախց. Կր. Մկ. աշկէրտ, Շմ. աշագէրդ, շագիրդ, Մշ. Ջղ. աշկերտ, Ննխ. աշկերդ, Ակն. Խրբ. Պլ. Ռ. աշգէրդ, Սլմ. Վն. աշկեռտ, Ալշ. աշկերդ, Ոզմ. Տփ. աշկիրա, Մրղ. աշկէրթ, Ագլ. ա՛շկառտ, Տիգ. mշգիրդ, Զթ. էշգիրդ, էշգիյդ, Սեբ. աշգէդ, Հճ. էշգէյդ։ Արևմտեան՝ գրականում զանազանւում է աշակերտ (դպրոցի համար) և աշկերտ (խանութի հա-մար)։


Աշուն, շնան

s.

autumn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։


Աշտեայ, էի, էից

s.

pike;
javelin, dart, lance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ šədāita «նիզակ», որ ծագում է [arabic word] šədā «նե-տեւ» արմատից։


Ապա, Եւ ապա

adv. conj. s.

afterwards, then, immediately afterwards;
consequently, in consequence;
finally, at last;
secondly;
then, therefore;
առ յապա, one day, some day;
for the future;
յ—յս, առի յ—յս, henceforth, for the future;
առ ի յ—յսն յիշատակ, a monument for posterity, for the remembrance or memory;
առ յապայք, the future;
future things;
յիշեա, որդեակ, զառ յապայսն, remember, son, the future.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետոյ, վերջը» ՍԳր. Ագաթ. Սեբեր. որից յապա առ յապա «վերջ ի վերջոյ» Բուզ. դ. 5. զառ յապայսն «յետինները» Սիր. խը. 6. Ոսկ. ես. մինչև յապայ Բուզ. դ. 23. յետ-նաբար ի հոլովմամբ ունինք զապային «լե-տինը, վերջինը» Կլիմաք. կարգ կամ տօնք ապայից «Տօնացոյցում շաբթէ շաբաթ չգը-րած, այլ իրար ետևից յիշատակած տօներ. ինչ. Տօն Յովհ. Կարապետի, Ապա Պետրոսի հայրապետի, Ապա Անտոնի անապատակա-նի ևն»։ Աւելի սովորական է իբրև շաղկապ՝ «ուրեմն, հետևաբար» նշանակութեամբ և աաա, ապա և, ապա ուրեմն, ապա թէ, ապա եթէ, ապա թէ ոչ ևն ձևերով։ Առաջին նշա-նակութիւնից ձևացած են ապագայ «յետոյ, գալիք» Խոր. պիտ. Յհ. կթ. ապաժաման «յետնեալ, անպիտան» Սիր. ժա. 12, ժգ. 5. Ոսկ. ապաժամանութիւն Ոսկ. մ. ա. 23. ա-պառնի Ոսկ. մ. ա. 11(1) Պիտ. Սահմ. Պղատ Լմբ. յապաղել «ուշացնել, երկարաձգել» ՍԳր. յապաղիլ «ուշանալ» ՍԳր. յապաղեցուցանել Եփր. Եւս. պտմ. յապաղութիւն Սեբեր. Բուզ. անյապաղ Փարպ. Պիտ. Փիլ. ևն (աղ մասնիկի համար հմմտ. կախաղան, յաչաղանք, կեն-ցաղ)։


Ապաժոյժ, ժուժաւ

adj. s.

intolerable, rinsufferable, insupportable;
menses;
blood, river or shedding of blood;
տապալիլ յարիւն յ—, յ— թաւալիլ, յարիւն եւ յ— համակիլ, արեամբ եւ ապաժուժաւ թաւալիլ, to be bloody, stained with blood;
ընդ քիրտն եւ ընդ — գալ, ընդ քիրտն եւ ընդ — գալ, to sweat blood and water, to make great force, to fatigue on'es self to death;
— բերումն, intemperateness, violence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «արիւն, մանաւանդ թափուած արիւն» Վկ. արև. 119. Ոսկ. մ. բ. 10. Մարութ. Եփր. մատ. բ. 305. Եղիշ. է. էջ 96. Խոր. Լաստ. Իգնատ. ղկ. 241. Արծր «օրէնք կանանց» Վրդն. ծն. որից ապաժու-ժախոն «արիւնարբու» Թէոդ. մայրագ. սո-վորաբար գործածւում է արիւն բառի հետ միասին. ինչ. արեամբ և ապաժուժաւ թա-թաւեալ ևն։-Սխալ ստուգաբանութեամբ յետնաբար համարուած է անտանելի, ան-ժուժալի» (օր.՝ յապաժոյժ տանջանսն). Բառ. երեմ. էջ 26 ունի ապաժուժել «զրկել կամ հանել»։


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ապականուած» Արծր. (այդ աոմատական ձևով ուրիշ տեղ ռործածուած չէ). որից ապականել «անհետացնել, ջնջել, մէջտեղից վերացնել. 2. խանգարեւ. մնա-սել, աւրել, փհացնել. 3. կեղտոտել. 4. պըղ-ծել զկոյս. 5. (կրաւ) հրակէզ լինել, կրակով այրիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. ապականացու Ա. պետ. ա. 18. ապականիչ ՍԳր. Ագաթ. ա-պականութիւն ՍԳր. Ագաթ. անապական Ա-գաթ. ևն։ Նոր գրականում գործածւում է Արմատական բառարան-15 միայն «կեղտոտել» իմաստով և նիւթական կամ բարոյական առումով։


Ապարահ, ից

cf. Ապահար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.


Ապարում

s.

border or edge of a tent or pavilion, fringe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահական նմանութիւն ունի վրաց ააური ապաուրի կամ აბეური ապեու-րի «կապ, սամեթել»։


Ապաւառ, աց

s.

excrement.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «թրիք, քակոր» ՍԳր. Լմբ. Զքր. ժբ. 6. Կանոն. «կեղտ, աղտ» Նար. խր. 506. «աղիքների մաշկը» Նար. առաք. 427. որից ընդ արիւն և ընդ ապաւառ գալ «արիւն-քրտինք մտնել» Ոսկ. պօղ. բ. 486 (ուզում է ասել ընդ արիւն և ընդ ապաժոյժ գալ). ապաւառել «դուրս անել, մաքրել, լուալ» Պիտառ. ապաւառութիւն «կեղտոտու-թիւն, ապականութիւն», Տիմոթ. կուզ, էջ 24 և հակառակը՝ «մաքրել, լուալ, քաւութիւն մեղաց» Տիմոթ. կուզ, էջ 24, 308, Կնիք հաւ. էջ 198. բացապաւառութիւն «փորը դուրս ել-լելը» ԱԲ, «մաքրել, սրբել» Տիմոթ. կուզ, էջ 24, Կնիք հաւ. 189. անապաւառութիւն «քա-ւութիւն մեղաց» Կնիք հաւ. 119։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Արագ, ունք, ագք

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Սակայն յետոյ նկատելով, որ r արիա-կան լեզուներին յատուկ է, մինչդեռ եւ-րոպականներն ունին 1, փարատեց իր կասկածը (անձնական. տե՛ս նաև Patru-bány SA 1, 77)։ Scheftelovitz BВ 29, 16 հիտլ. frár «արագ», հբգ. fro «ու-րախ», վեդ. prava «թռչելով» բառերի հետ՝ դնում է հնխ. provo արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. յն. τραχίς «բիրտ» բառի հետ է կցում (էջ 20)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 ար «ոտք» բա-ռից, որ պահում են նաև արագիլ, ար-գել, արահետ։ Karst, Յուշարձան 400 ասուր. arhu «արագ» բառին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] , raq՝ «արագ վազել, շտապել» (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 588)։


Արագիլ, գլաց

s.

stork.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

սիս 1x81, էջ 202 «թերևս բաղդատի արկիլա ձայնին հետ»։ Հիւնք. առաթինի րառից։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 գը-նում է արա «ոաք» (հմմտ. արահետ, որոզայթ)-գիլ, իբր «բարձրոտն, բարձ-սասրան»։ Հալաճեան, Արևելը 1893 նոյ՛՛ 10 արազ խել։ Buqqe I 1, էջ 444, 456 հրղ. chragil «ճոուողող». cihragilōn «շաղփաղփել» բառերի հետ. այս բառերը K. Hildebrand (Deutsch. Wtb. V 1956) և Fick BВ 17, 320 հա-մեմատում են լտ. grāculus «մի տեսակ ագռաւ» բառի հետ, որ ըստ Fiok հնխ. graqló-, graqélo նախաձևից է ծաղում, Walde 349 լտ. և գերմ. բառերին կղոմ է նաև հսլ. grača grakati «կռնչել», grukati «մնչել», իռլ. grāc «կոնչիւն», սերբ. gróchot «բարձր քրքիջ» և ուրիշ բնաձայն բառեր, որոնք բոլորը դնում է հնխ. ger-արմատից։ Halévy (անձ-նական) եբր. [hebrew word] regel, ասոր. [syriac word] reglā, արար. [arabic word] riǰl «ոտք» բառերից, իբր «երկայնոտն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 17 համեմատում է սանս. krakara «մի տեսակ կաքաւ»։ Patrubány ՀԱ 1908. 188 -իլ համարում է նուազական մասնիկ։ Սագզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 402 սումեր. arlk-gil-im «մի տեսակ բարձրասրուն թռչուն է»։ Յոյն բառի հետ, ինչպես նշվեց, կցել էր Lagarde։ Առաջարկում եմ վերի մեկնութիւնը, որ ընդունում է նաև Meillet (անձնական)։ Ըստ այսմ պա-տահական նմանութիւն ունին ասոր. raqraqu, laqalaqa, արաբ. laqlaq, թրք. legleg, leylek հոմանիշները։ ևՌ.-Վն. առակել, Ոզմ. առակէղ, Մկ.


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Առլեզ

cf. Յարալէզ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բառի բնիկ ձևը անստոյգ լինելով՝ ստու-գաբանութիւնն էլ կասկածական է. արդի ձևի տակ թւում է թէ լեզ ծագում է լիզել բայից. բայց կարող է լինել որ դա ժողովրդական ստուգաբանութեան արդիւնք լինի, ինչպէս է նաև լեզու բառը. հմմտ. տակը նշանս-կուած զանազան մեկնութիւնները։

նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև

եբր. 'arel, ասուր. arlu «մեռել», ara-li «գերեզմանատուն» բառերը պատա-հական նմանութիւն ունին և հին ձևն է յարալէզ՝ լիզել բայից։ Մի նոր քննու-թիւն նոյն նիւթի մատին ունի Մատիկեան ՀԱ 1923, 481-496, ուր բառը մեկնւում է իբր «Արան լիզօղ»։


Առնէտ, նիտաց

s.

dormouse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] arnab «մի տեսակ մեծ մուկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 149), որի ասորի համապատասխան ձևն է [syriac word] arnəbā «նապաստակ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 111 կազմուած էտ մասնիկով, ինչ. բրէտ, կրէտ։


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. arga բառի հետ։ ՆՀԲ լծ. յն. ῥύας «վտակ, հեղեղ», լտ. rivus «առուակ», թրք. ərmaq «գետակ»։ Canini, Etud étym. 78 սանս. f «հոսիլ»։ Տէրվ. Նխլ. 57. 65 հնխ. ars արմատից, որից նաև սանս. arš և հլ. արշաւել, առու(=արհ, արշ) ևն։ Նոյնպէս Müller, Armen. VI, իբր սանս. ars-, յն. ἂρσην «արու»։ Մառ ЗВО 5, 318 զնդ. āδu «գետակ»։ Հիւնք. լտ. arula «բագին»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ Bugge IF 1, 452, որ չի ընդու-նում Հիւրշ. 421։ Bugge, Lykische Stud. 1. 13 գտնում է նոյն հյ. բառը Լիւկիոյ "Ἀρυϰανδα քաղաքի և Arycan-dus գետի անուան մէջ։ Գաբրիելեան ՀԱ 1910, 365 հլ. առատ, յորդ և յն. Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ari «հոսիլ», arla «գետ», uru «հոսանք», էջ 423 օսմ. arəg «առուակ», չաղաթ. arlk. arna։ Պատահական նմանութիւն ունին եբր. [hebrew word] yəōr, եգիպտ. yoor

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։


Ասպազէն

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *aspzēn «ձիու զէն ու զարդ» բա-ռից, որ սակայն աւանդուած չէ պահլաւ գը-րականութեան մէջ. կազմուած է պհլ. asp «ձի» և zēn «զէնք» բառերից. պրս. կայ [arabic word] zin-i asb «թամբ». սակայն այս նշանակութեամբ գործածուած չէ հայե-րէնի մէջ։-Հիւբշ. 108։


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ას3არეზი ասպարեզի «ձիար-շաւարան, մրցարան ևն», ახმარეზობა աս-պարեզոբա «հասարակաց խաղեր, ըմբշա-մարտութիւն». սրանք կարող են ուղղակի իրանեանից էլ փոխ առնուած լինել։-Մտած է Աւետարանի քրդ. թարգմանութեան մէջ Ղուկ. իդ. 13. ժը՝ Գուտսէ սատուշէսթ ասպա-րէզ տուր պու (հեռի էր յԵրուսաղեմէ 160 աս-պարիսաւ)։ Այսպէս նաև Յովհ. զ. 19. Պիսթ ու բենճ եախօտ կասասի ասպարէզան (իբրև ասպարէզս 25 կամ 30)։


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Համամ. քեր. 268 առաջին բա-ռը կազմուած է համարում առ նախդի-րով։ ՆՀԲ առաջ, առաջին ևն հանում է աչք բառից կամ դնում է լծ. յն. ἀρχαῖος, ἀρχή (տե՛ս ՆՀԲ հին և սկիզբն ռառերի տակ)։ Peterm. 162 առաջին համարում է առ մասնիկով աջ բառիռ. ինչպէս յն. πρώτος «առաջին» ծագում է τρο-ից։ Müller SWAW 41, 11 արամ. [hebrew word] raš, արաբ. ras «գլուխ, գլխա-ւոր» բառերի հետ, իսկ WZKM 9, 298 մերժում է իր այս մեկնութիւնը և դը-նում է առ+աջ (իմա՛ աչք) հմմտ. յն. προσωπον, ἐνφπιον։ Մորթման ZDMG 26, 493 առաջի=խալդ. ardizi։ Տէրվ. Նախալ. 134 առաջին՝ սանս. pra-thama, լտ. pri-mus ևն ձևերի պէս առ մասնի-կով։ Մառ ЗВО 5, 318 առաջ, առաջին, աջ և երաշխ կցում է զնդ. dašina, պհլ. dašn «աջ» ռառերին։ Հիւնք. աջ բառից։ Bugge KZ 32, 3, յն. ἀρχή ձևի հետ հա-յերէնի մէջ երկրորդ ա յաւելուած է։ Սանտալճեան, L'idiome... 12 առաջին բառի արմատը դնում է ջի=խալդ. sibi. նոյն բան է նաև Բառմ. 19Ո4 498, ուր համեմատում է ուրարտ. շի, սի ձևի հետ։ Patrubány SA 1, 187 ա-ռա =հնխ. pro-, իսկ ջ աւելացրած է նմանութեամբ մէջ բառի։ Նոյն, անդ էջ 314 հունգ. os «շատ հին, վաղեմի» մեր բառից փոխառեալ է դնում։ Peder-sen. Հայ. դր. լեզ. 91 առ նախդիրով կազմուած և ջ մասնիկ, ինչպէս վեր-ջ։ *ոտջ, ա՛ռաչ, Ախց. Գոր. Եռև.

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Առատուկ, տկի, տկաւ

s.

smalled

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ առասան, իտալ. ritta։ Սխալ է առատոկ ձևը՝ որ տալիս է ՓԲ։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] rada «կամնաս սյլ. և է տախտակն


Առատիկ, ակաց

cf. Առատուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ առասան, իտալ. ritta։ Սխալ է առատոկ ձևը՝ որ տալիս է ՓԲ։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] rada «կամնաս սյլ. և է տախտակն


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։


Բաճկոն, աց

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։


Բամա

s.

altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։


Բազպան, աց

s.

sacerdotal maniple;
bracelet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *bāzupān, պրս. *bazūbān, զնդ. *bāzupāna-«բազպան», որոնցից ո՛չ մեկը գրականութեամբ աւանդուած չէ. կազմուած են bāzu «բազուկ» բառից՝ pāna-pān-bān «-պան» մասնիկով։-Հիւբշ. 114։


Աղէ

int.

now ! now then ! come on !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Յունարէն բառի թարգմանութիւնն է հյ. բե՛ր, բե՛ր ի մէջ «օ՜ն, դէ՛հ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. [arabic word] hele «դե՛հ»։


Աղիւս, ոց

s.

brick;
tile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից հին ժամանակ փոխա-ռեալ է վրաց. აღიზი ալիզի «աղիւս», որ ներկայացնում է մեր ղ-ի հնագոյն արտա-սանութիւնը։ Յետին շրջանում, այսինքն ղ տառը խ-ի մօտ հնչումն ստանալուց յետոյ, մեզանից փոխ է առնուած պրս. [arabic word] āxīz «աղիւս»։ Սխալւում են այն բոլոր քննիչները՝ որոնք կարծում են թէ հայերէն բառը պարս-ևերէնից է փոխառեալ. պարսկերէն x ձայնից անկարելի է ստանալ հյ. ղ (=l), բայց հա-յերէն ղ (=γ) կարող էր ղառնալ պրս. x


Աղկիոն, աց

s.

kingfisher;
halcyon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. ἀλϰνων կամ ἀλϰνών, նոյն նշ. որից փոխառեալ են նաև լտ. halcyon, alcyon, ֆր. alcуon (իբր «martin-pècheur ձկնորս ճայ»), վրաց. აღვუნი ալկունի ❇зиморo. докъ, иванокъ»։ Յոյն բառը ժողովրդական ստուգաբանութեամբ մեկնուել է ἅλς ծով-ωέω «յղանալ, ծոցումը կրել» բառերից. գիտական ստուգաբանութեան զանազան փորձեր տե՛ս Boisacq, էջ 45-46։-Հիւբշ. з4ρ.


Աղօտ, ից

adj.

obscure, dull, dim, cloudy, dark, hidden, without lustre;
tawny;
wan;
feeble, indistinct, small;
— լոյս, darkness visible, glimmer, faint light;
ընդ — տեսանել՝ ակնարկել, to catch a glimpse of, to see indistinctly, to blink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bugge, Beitr. 36 համեմատում է յն. ápaiós «նուրբ, թոյլ, տկար» բառի հետ. հայր կազմուած է -ուտ, աւտ=οտ մաս-նիկով, մինչդեռ յօյնը ունի -ւօ-մասնիկը Շեֆթ. BВ 29, 66 փոխառեալ է դնում պրս. *aδauta «անմաքուր» բառից, որ կազմուած պիտի լինէր a բացասականի զնդ. dav, սանս. dhāv «մաքրել», dha-uta «մաքուր, պայծառ, փայլուն» բա-ռից, իբր սանս. adhauta «անմաքուր»։ Պատահական նմանութիւն ունին հսլ. slabъ, լեթթ. slābs, հբգ. slal, գերմ. schlaff «տկար, թոյլ» (Trautmann 270)։ Karst, Յուշարձ. 417 թթր. al, iI «տակը» բառի հետ։


Ամբարհաւաճ, ի, ից

adj.

proud, haughty, presumptuous, arrogant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ամբարտաւան, հը-պարտ, բարձրամիտ» ՍԳր. որից ամբարհա-ւանիլ Ա. կոր. ժգ. 4. Ագաթ. Եփր. մն. 490. ամբարհաւանութիւն Իմ. ժէ. 7. Ոսկ. ամբար-հաւաճումն Կոչ. գրուած է նաև ամպարհաւաճ, ամբարահաւաճ Անկ. գիրք հին. կտ. Ա. էջ 12Ո։-Կառծելով ինչ որ հաւաճ արմատից կազմուել է նաև ուղիղհաւաճ «ուղղադաւան, ուղղահաւատ» Յհ. կթ։-Ամբարհաւան, ամ-բարտաւան, հպարտ և սնափառ հոմանիշնե-րի տարբերութեան վրայ խօսում են Մտթ. եւագր. էջ 130 և Տաթև. ամ. 244։


Ամբարտակ, աց

s.

bank, dam, dike, mound;
beach, strand, bank of a river;
mole, pier;
tower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *anbārtak ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնը հաստատում է պրս. [arabic word] an-bārda«լցուած, լի. 2. ամբարտաւանութեամբ փքուած». ամբարտակ նշանակում է բուն «հող ու քար լցնելով կազմուած թումբ կամ բլուր». ծագման մանրամասնութիւնը տե՛ս ամբար բառի տակ։-Հիւբշ. 178։


Ամէն, ամենի, ից

adj.

cf. Ամենայն;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։


Ամէն

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։