Your research : 10 Results for աւել

Entries' title containing աւել : 51 Results

Definitions containing the research աւել : 797 Results

Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

• ԳՒՌ.-Կր. շփօթիլ, Երև. շփօթվէլ, Շմ. Տփ. չփօթվիլ, Սլմ. շփոտվել «շուարիլ, սխալիլ», իսկ Հմշ. շփօթիլ «բարկանալ, տակն ու վրա լինել»։ Այստեղ է պատկանում նաև Երև. Ղրբ. շփօթ «ալիւրով, ջրով, կաթով, շաքա-րով ու իւղով պատրաստուած հասարակ խիւս», որ յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 249 շփոթ «փոշեայ կերակուր կամ ջուրխը-մոր» ձևով։ Հմմտ. աւելի հնից՝ Մխ. ապար. «Յաղաւնոյ և յոչխարի մսոց լեսեալ և ըփո-թեալ քուֆ(տ)այն ո՛չ է աղաւնի պէսպէս ան-դամօք կամ ոչխար մի»։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։


Շոգմոգ, ի, աց

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

• ՆՀԲ «իբր շոգւով բերանոյ իւրոյ մոգիչ լսելեաց կամ ի կրկնութենէ շոգ կամ մոգ բառիդ»։ Վերի ձևով Աճառ. ՀԱ 1899, 207 ա։ Գազանճեան, Արևել. մամ. 1902, 77 շոգ բառից՝ մ մասնիկով և կրկնութեամբ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 շոգի «գոլորշի» և հոգի բառերից՝ մ յաւելուածով։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։


Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'uón-ձևից, սեռ. k'unós. սրանց ժառանգներն են վեդ. çuva, çuvan-, սանս. çvá, çván-(սեռ. çunas) զնդ. spā (սեռ. sūnō), թոխար. ku, յն. ϰον (սեռ. ϰονος), լտ. canis (ֆրանս. chien և. տալ. cane, ռում. cáne), հհիւս. hundr, գոթ. bunds, հբգ. hunt, գերմ. hund, անգլ. hound. հոլլ. hond, լիթ. szն (կարդա՛ šuō, սեռ. szuns). լեթթ. suns, հին պրուս. sunis, ռուս. լեհ. suka («էգ շուն». իսկ ռուս. coбакa փոխառեալ է թերևս մարերէնից՝ Սկիւթացոց միջոցով), հիռլ. cն (սեռ. con), կիմր. ci, կորն. ki, բոլորն էլ «շուն» նշանակութեամբ (Walde 122, Trautmann 310, Boisacq 541, Ernout-Meillet 138, Pokorny 1, 465)։ Իռա-նականում -ka մասնիկի յաւելումով ձևացած է՝ spaka, որից մար. σπάϰα (τὴν ϰύνα ϰαλέουσι σπάϰα Mῆδοι «զշուն կոչեն Մարք՝ սպակա» Հերոդ. 1, 110) և յգ. σπάϰαδες Հեսիւք., պրս. ❇❇sag, պհլ. sak, sag, քրդ. seh(=se), յգ. san, աֆղ. spai (Horn § 743)։ Հայերէնի մէջ շ համապատասխանում է հնխ. k'i ձևին. այս մասին եղած ընդարձակ վիճաբանու-թեանց վրայ տե՛ս Osthoff-ի մենագրութիւնը շուն բառի մասին՝ Etym. Parerga 1. 199-278, մանաւանդ էջ 229-240, Pedersen Նը-պաստ, էջ 6 և վերջին անգամ Lidén, Յուշար-ձան 381-8։-Հիւբշ. էջ 480։


Շունչ, շնչոյ

s. adv.

breath, puff;
wind, breeze;
respiration;
spirit, soul, life;
"միով շնչով, unanimously, with one accord;
— կլանել, առնուլ, to breathe, to take breath, to recover one's breath, to respire, cf. Ոգի առնուլ;
to repose, to rest, to take a little breath or respite;
— առնուլ լիաբերան, to breathe freely;
to draw a long breath;
հատանիլ շնչոյ, to lose breath;
ի վախճանին հասանել, to be near to one's last breath;
ի մի — կլանել, to swallow in one gulp, at a draught;
ամենայն — կենդանի, all that has life;
every living soul;
ց— վախճանին, to one's last gasp;
մինչեւ ի վերջին —ն, to the last moment;
ի յետին —ն հասեալ է, he is at his last breath, in the pangs of death;
ցյետին — կենաց իմոց, to the last moment of my life;
— վախճանին չեւ էր հասեալ, he had not yet yielded his last breath;
ընդ վախճանել շնչոյն, while expiring;
ի — հողմոյ գեղածփեալ, at the mercy of the winds;
cf. Ընդ աղօտ;
cf. Ժահահոտ."

• , ո հլ. «շունչ, նաֆաս. 2. շնչառև-տըրութիւն. 3. հոգի, մարդ, անձ, սիրտ. 4. օ-դի փչիւն, քամի» ՍԳր. Եփր. ծն. Կոչ. Ագաթ. Եզն. Ոսկ. ես. որից շնչել ՍԳր. Եւս. քր. շըն-չական Կորիւն. Ագաթ. Ոսկ. ես. և եփես. շնչակեաց Ագաթ. շնչակից Ոսկ. Փիլիպ. ժե. շնչանալ «կենդանանալ» Կոչ. շնչաւոր ՍԳր-Եզն. Վեցօր. միաշունչ Ագաթ. համաշունչ Փի-լիպ. բ. 2, 20. անշունչ ՍԳր. Ագաթ. Եզն. բոցաշունչ Վեցօր. բոնաշունչ Վեցօր. դառնա-շունչ Ոսկ. մ. բ. 6 և ես. Եփր. թռ. Խստա-շունչ Վեցօր. Բուզ. ծխալունչ Ոսկ. յհ. ա. 1. հոռմաշունչ Ագաթ. հրաշունչ Իմ. ժա. 19. 4 մկ. զ. 24. մահաշունչ Վեցօր. յորդաշունչ Վեցօր. աւելացնենք նաև շնչապահ «ձիու օիթն ու բերանը պաշտպանող զրահր» Արծր. 132 (օրինակն ունի շոնչապահ, այսպէ՛ս ուղ-ղելի ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 207), շնչառուչ (նորագիւտ բառ) Վրդն անեց. 12. «Առ շնչառուչ փողդ ահաւոր՝ բըռ-նաւոր»։ Նոր բառեր են շնչառութիւն, շընչ-առետրութիւն, շնչարգելութիւն, շնչելոյց, ներ-շնչում, շնչահեղձ, շնչիկ, հեզաշունչ, մեղ-մաշունչ, շնչահամար ևն։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

• = Պհլ. *pastarr ձևից, որի աւելի հինն է *pat-starr<զնդ. *paitistarəna-, կազմուած paiti նախդիրով՝ star «տարածել, փռել, արմատից։ Նոյն արմատից տարբեր նախ-ներներով կազմուած բառեր են զնդ. [arabic word] upa-starəna-«ծած-կոց, գորդ», պրս. [arabic word] bistar «անկո-ղին», [arabic word] gustarānī «անկողին», [arabic word] āstar «աստառ» (առաջինը իբր իրան. *api-stara-, երկրորդը՝ *vi-stara-, երրորդը՝ *ā--stara-) ևն։-Հիւբշ. 222։


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

• = Յն. τάσγα (որ և φασέχ, φασεϰ) ձևից տա-ռադարձուած. սրանք էլ ծագում են եբր. [hebrew word] pesax «զատիկ, պասեք Հրէից» բա-ռից, որ սովորաբար ստուգաբանսում է «անցք, զատումն, տօն ազատութեան». (աւելի գիտական բացատրութիւնները տե՛ս Gesenius, Բառ. եբր.17, էջ 651 ա)։ Երռա-յականից կամ յունականից են յառաջացած նաև թալմ. թարգ. [hebrew word] pisxā, pasxa ասոր. [arabic word] pesxa, արաբ. [arabic word] fish. լտ. pascha, ֆր. päque, ռուս. nacxa ևնւ-Հիւբշ. 370։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

• , ի-ա հլ. «ոտնառու, ոտքի ցաւ ունեցող» Լաբուբ. 9. Ագաթ. Խոր. Ղևոնդ լա, էջ 133։ Կայ գրուած պատագարոս Մագ. թղ. էջ 234 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 202). աւելի հարազատ, բայց քիչ գործածական ձև է պոտագրոս Եւս. պտմ. 65. 498։


Պատանդ, աց

s.

hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.

• ՆՀԲ մեկնում է «պատ անդ ուրեմն, պրս. պէնտ «կապ»։ Տէրվիշ. Լեզու 1887, 108 աւելի ուղիղ է համառում պանդանդ, իբր հնխ. bhandh «կապել» արմատից՝ -անդ մասնիկով. հմմտ. հնազ-անդ, արգաւ-անդ։-Հիւնք. պրս. pāyandān «գրաւ, աւանդ»։


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

• «խաբէական, խաբեբայ, սուտ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. որից պատ-րել «խաբել, դաւել, որսալ» ՍԳր. պատիրք «խաբէութիւն, մոլորութիւն» Բ պետ. բ. 13. Ոսկ. կող. և եբր. Սեբեր. պատրական Ոսկ. եփես. պատրանք ՍԳր. Եւս. քր. պատրա-խառն Եփր. համաբ. էջ 154. առասպելապա-տիր Կոչ. 312. պատրողական Փարպ. խաբե-պատիր Եփր. թգ. և յես. հաւապատիր ՍԳր. կորստապատիր Մծբ. դիւրապատրելի Ոսկ. ա. կոր. վաղապատիր Ոսկ. բ. տիմ. թակար-դապատիր Ճառընտ. ևն։


Պատուէր

s.

commandment, order, injunction;
precept;
warrant, commission;
instruction, lesson;
ordinance, decree;
— տալ, դնել, to give orders or directions, to command, to order, to charge, to dispose, to enjoin;
to commission, to intrust with a message;
— հրամանի ի վերայ դնել, to order;
to appoint, to decree;
— or հրամանի ընդունել, to receive orders to.

• = Պհլ. *patveδ «ծանուցում, յայտարա-րութիւն» բառից, որի աւելի նոր ձևն է մա-նիք. պհլ. ptvid «ծանուցում, յայտարարել» (ИАН 1907, էջ 546)։ Կազմուած է pat-նախ. դիրով vēδ «գիտենալ» (=հյ. գետ) արմա-տից. իբր զնդ. *paitivaeδa-. հմմտ. զնդ. բա-յական ձևով ❇ paiti. vaeδayεmi «ծանուցանեմ, յայտառա-րեմ»։ Նոյն արմատից տարբեր նախռիռնե-րով են կազմուած հրաւէր


Պատուիրակ, աց

s.

envoy, deputy;
commissary, emissary, agent, mandatary, proxy.

• -Պհլ. *patvεδak «ծանուցիչ, յայտառա-րող», որ իրանեան -ak մասնիկով կազմուած է պհլ. *patveδ>պատուէր բառից. ձևի և նշանակութեան համար հմմտ. նուիրակ, հրաւիրակ. աւելի մանրամասն տե՛ս պատ-ուէր։-Աճ.


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։


Տոյժ, տուժի, տուժից

s.

cf. Տուգան;
damage, loss, disadvantage, prejudice, injury, wrong;
տուժիւք անձին, at one's expense;
փոխարինել տուժիցն, to indemnify, to recompense.

• , ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ծածուած) «պատիժ, վնասի փոխարէն հա-տուցուած դրամը» Առակ. իէ. 17. Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 7. որից տուժել ՍԳր. տուժա-պարտ Եփր. թգ. 405. տուժանք Մխ. ապար. անտոյժ Մխ. դտ. սակաւատոյժ Արծր. ու-նինք նաև ր յաւելուածով տուրժ կամ տուր-ժք, տուրժական, տուրժել Պղատ. օրին. 57, 98, 138, 140. Վրք. հց։ Բառիս կրկնակն է ՏՈՅԳ, որ առանձին չէ գործածուած, բայց սրանից են տուգան (մանաւանդ անեզաբար) ՍԳր. փիլ. Կղնկտ. տուգանել Խոր. Վրք. հց. երկու ձևերի լծորդութեան համար հմմտ. արժել-արգ, ոյժ-առոյգ։


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

• «մի տեսակ թռչուն. թրք. ար-տըճ գուշու, ֆր. grive». գործածուած է Փիլ. լիւս. 128, բայց հրատարակչի յաւելուածը չէ՞։ Իբրև նորակերտ բառ ունի Նորայր. Բառ. ֆր. 619ա։


Տորտ, ոյ

s.

tartar, dregs, sediment.

• = Պրս. [arabic word] durd «մրուր, դիրտ», որ աւելի ընդարձակ տե՛ս դիրտ։


Տուղտ, տղտոյ

s. bot.

s. bot. marsh-mallow, althea;
արքունի —, althea frutex.

• «մի տեսակ ծաղիկ և նրա բոյսը. լտ. althaea pallida WK» (ըստ Տիրացուե-ան, Contributo § 329. աւելի մանրամասն տե՛ս Seidel § 163) Գաղիան. Բժշ. Վստկ. 38. 1Ո8. ասւում է նաև տեղտ՝ ըստ ՀԲուս. § 2988. որից տուղտնկուլ կամ տղտնկուլ «տուղտ» Կամրկ. (կազմուած հյ. տուղտ+ պրս. [arabic word] gul «վարդ» բառերից, իբր տճկ. gul-hatem հոմանիշից թրգմ.), տղտորիկ «դեղին տուղտ, լտ. abutilōn». երկուսն էլ ունի ՀԲուս. § 2968-9. վերջինը յիշում է նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 9բ, իբր գւռ. բառ։


Տտիպ, տըտպի, պոյ

adj.

sour, rough, sharp, acerb, hard, tart, astringent, acrid, pungent;
— գինի, racy or brisk wine.

• = բնիկ հայ բառ՝ հնխ. stib-«սեղմել, ճնշել ևն» արմատից. հմմտ. յն. στείβω «ոտ-քի տակ կոխոտել՝ աւելի խիտ ու հաստա-տուն դարձնելու համար», στοιβά-ω «դիզել», στοιβή «խցկելու բան, խցան», στιβαρός «սեղմ, խիտ, հաստատուն», լտ. stipo «սեղ-մելով կապել, ճխտելով լցնել, դիզել, բազ-մութեամբ հաւաքուիլ, խճողուիլ, խտաց-նել», անգսք. stīf «կոշտ, խիտ», լիթ. stipti «կարծրանալ» (Pokorny 2, 646-8)։ Նոյն արմատի steib-ձևից է հյ. ստէպ, ստիպել, որ տե՛ս առանձին։ Հայերէնի մէջ stib-տու-ել է նախ *ստիպ (տե՛ս տակը լազերէն ձևը), որից ս-ի անկումով *տիպ և կրկնու-թեամբ *տիտիպ >տտիպ (տե՛ս տակը վրա-ցերէն ձևը)։-Աճ.


Տրամ

adj.

firm, solid, substantial, hard, resisting;
— երկիր, solid earth;
— գործել, to render firm.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dru-rā-mo «ա-մուր, կարծր» բառից, որ ծագում է հնխ. dru-«փայտ» բառից՝ -rā̄-և -mo-մաս-նիկներով և բուն նշանակում է «փայտի պէս ամուր»։ Փոխաբերութիւնը և ածանցու-մը ո՛չ թէ զուտ հայկական է, այլ ընդհա-նուր էր նոյն իսկ նախաշրջանին. հմմտ. սանս. dāruná-«կարծր, կոշտ, խիստ». dhru-va-(փխ. druvā-) «հաստատուն, ապահով, տևական», զնդ. drva-«հաստատուն, ա-ռռոջ». հպրս. duruva «առողջ», պրս. durušl «խիստ, կարծր, խոշոր», durust «ողջ, ամ-բողջ, առոյգ, առողջ, ստոյգ, դրուստ», յն. ὄροόν «ուժեղ» (Հեսիքիոս), լտ. durus (փխ. *druros) «կարծր», կելտ. dru-«յոյժ, ամենա-» (ինչ. Dru-talos «մեծաճակատ» Druides «Կելտական քրմերը»), հիռլ. derb «ապահով, վստահ», dron «հաստատ», միռլ. dir, կիմր. dūr «կարծր, ուժեղ. ա-պահով», կիմր. dur, բրըտ. dir «պողպատ» (վերջին չորս ձևերը լատինականից փոխա-ռեալ), անգսք. trum «հաստատ, ուժեղ, ա-ռողջ», tréowe «հավատարիմ», trεow «հաւա-տարմութիւն, ճշմարտութիւն, հաւատք». հսաքս. trio «հաստատուն, վստահելի», tri-uwi «հաւատարիմ», հհիւս. tru «վստահու-թիւն, հաւատք», գոթ. triggws «հաւատա-րիմ», հբգ. triuwa «հաւատարմութիւն», հուլ. trouw, նբգ. treu «հաւատարիմ», հհիւս. traust, հբգ. trost, նբգ. Trost, անգլ. trust «վստահութիւն, հաւատ», գոթ. trig-gwa «պայմանադրութիւն», որից փոխառու-թեամբ՝ իտալ. tregua և ֆրանս. trève «զի-նառադար», լիթ. drútas «հաստատուն, ու-ժեղ», հպրուս. druwis «հաւատք», druwīt «հաւատալ», հսլ. su-dravu, ռուս. здоро-вьи «առողջ» ևն, որոնք բոլոր նոյն հնխ. dru-աւելի մանռամասն տե՛ս վերը տարգալ. այնպէս որ հյ. գդալ, սանդիտոռն, գւռ. դրուստ, ռուս. аnnавствуитe «բարև», ֆր. trève «ոինա-դադար» և նոյն իսկ վրաց. տորի «հովւի գա-ւազան», միևնոյն բառերն են (Pokorny 1, 804-6, Walde 247-8, Boisacq 202, Kluge 495)։


Տրցակ, աց

s.

bundle, bunch;
— խոտոյ, truss, bottle;
— փայտի, faggot, bundle of wood;
— մագնիտական, pencil of magnetic rays;
առնել տրցակ or տրցակեմ, to truss, to tie in a bundle, to bottle, to bind up in faggots.

• = Պրս. [arabic word] dasta «փունջ, տրցակ» բառից. աւելի ընդարձակ տե՛ս տստակ բա-ռի տակ։-Աճ.


Տօն, ից

s.

feast, solemnity, festival, celebration;
— նշանաւոր, հանդիսաւոր or մեծահանդես, extraordinary, solemn feast;
օր —ի, feast-day, holiday;
ամենաժողով —, fair day, market day;
— անուան, saint's day;
— ամենայն սրբոց, All-Saints' day, All Hallows day;
— մարմնոյ եւ արեան տեառն, Corpus Christi day;
— անմեղ մանկանց, Childermas-day;
սրբել, խմբել, կատարել, տօնել զ—, to keep, to observe, to celebrate a feast;
շնորհաւորել ուրուք զ— իւր, to wish a person many happy returns of the day;
cf. Տարեկան.

• Pedersen Հայ. դր. լեզ. 30, Lidén, Arm. Stud. 9, Walde 220, Meillet, Esq latine էջ 78։ Karst, Յուշարձան 424 թթր. tam, tom, ton «հաւաքուած», ույ-գուր. չաղաթ. tomen «դէզ», նաև թրք. düvin «հարսանիք», donanma «հրա-վառութիւն»։ Մառ ИАН 1911, էջ 472 վրաց. ճոնա «զատկական ձու հաւաքե-լու երգ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինս-տիտ. 2, 80 գրում է թէ Մառ, անդ՝ էջ 441 կցում է վրաց. ծանա «խրախճան, տօն» բառին, որին աւելացնում է ինքը մինդրել. ճան «հրաւիրել, կանչել»։


Ցաւ, ոց

s. fig. adv.

pain, ill, suffering;
sorrow, grief, affliction, displeasure, bitterness;
regret;
disease, illness;
ցաւովք, painfully, sorrowfully, sadly;
դառնակակիծ —, sharp, smarting, poignant or bitter pain;
— սրբազան, epilepsy, falling sickness;
—ք ցանկութեան, concupiscence;
ի —ս լինել, —ս լինել, —ս կրել, տանել or բերել —ոց, to suffer or endure pain, to feel unwell, to be in pain, full of pain;
զմահու — ջերանիլ, to be ill of a fatal disease;
մեղմել զ—ս, to calm, to allay, assuage or lull pain;
դժոխըմբեր կալաւ զիս —, a cruel pain seized me;
փարատեցան յինէն —ք իմ, I have no more illness, I am free from pain;
— է or —է ինձ, it displeases me, I am vexed, I am very sorry;
cf. Ըմբռնիմ.

• ԳՒՌ.-Սչ. ցաւ (ձայնաւորի մօտ ցավ), Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. ցավ, Տիգ. ցmվ, Ագլ. Հճ. ցօվ, Զթ. ցօվ, ցով, Սվեդ. ցուվ. -թրքա-խօս հայերից Ատն. ցավագալ «ցաւագար»։ Նոր բառեր են անցաւել, ցաւիկ, ցաւկոխ, ցաւմեծիկ, ցաւսիրտ, ցաւտօն։


Վարս, վարսք, ից

s. fig. ast.

hair, head of hair, locks, tresses;
foliage, leafy branches, leaves, green dress;
coma, beams;
—ք գիսաւորի, beams or tail of a comet;
—ք բերինիկեայ, Berenice's hair, coma Berenicis;
—ք առիւծու, ձիոյ, mane;
—ք գեղածփեալ, waving, flowing locks;
cf. Հիւսակ;
հողս արկանել զ—իւք, to cover the head with ashes;
cf. Հեր, cf. Մազ.

• ՆՀԲ կցում է բարշ, բաշ, ռմկ. բէրչէմ ձևերի հե՛տ։ Böttich. ZDMG 1850, 362 սանս. vrjina, մակեդ. ἀβαρϰνα։ Lag. IIrgesch. 668 զնդ. varəsa, հսլ. wlasu։ նոյնը նաև Müller SWAW 42, 253. lusti Zendsp. 270 զնդ. varəsa, պհլ. vars։ Lag. Ges. Abhd. 275 աւելացնում է նաև լիւդ. βα(ρ)σάρα։ Canini, Et. étym. 35 սանս. vrkša «ծառ» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 107 զնդ. varəsa, լիթ. varsá, հսլ. vlasu բառերի հետ հնխ. varsa ձևից։ Հիւնք. պրս. բէրչէմ բառից։

• «դեղնախունկ, դեղին կոճ, զէր-տէչավ, memocylon tinctorium» Գաղիան. Ամիրտ. ունին միայն Բառ. երեմ. յաւել. 575 և ՀԲուս. § 2890։


Վարքայ, ից

s.

bark, barge, boat.

• «մաշ, լոբի». ունի միայն Բառ. երեմ. յաւել. Գէորգ դպրէ, էջ 560։


Վաք

s.

a constellation.

• Պատահական նմանութիւն ոյնի ա-րաբ. [arabic word] fakt «մի համաստեղութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 108), որ սա-կայն պարսկերէն թարգմանութեան մէջ աւելի լաւ բացատրուելով դառնում է «շատ կարմիր մի աստղ՝ հիւսիսային կողմը»։


Վեր, ի վեր

adv. fig. bot. adj.

above, upon, on, over;
on high, high, high up;
վեր ի վայր, ի վեր եւ ի վայր, up and down, high and down, upside down;
topsy turvy;
frequently;
ի վեր եւ ի խոնարհ, up and down, always, incessantly, at every moment, ever;
ի վեր անդր, above, up there;
ի վեր քան զամենայն, above all;
վեր ի վայր կործանել, to turn upside down, to turn topsy turvy, to upset, to overset;
վեր ի վայր շրջել, to turn over, to overthrow, to overturn;
to disorder, to disturb;
ի վեր մատչել, to go higher up, to ascend;
ի վեր ունել, to bear up, to support, to sustain, to prop;
ի վեր հանել, բերել, to elevate, to raise on high;
to discover, to manifest, to unmask, to unveil, to denounce, to disclose, to reveal;
ակն ի վեր տալ, to lift up one's eyes, to look up, to raise one's head;
ձի ի վեր առնուլ, to ride, to mount on horseback;
ի վեր գալ տնկոյն, to peep out heads, to pullulate and grow, to sprout, to bud;
ի վեր կացուցանել զսպանեալն, to raise from the dead, to bring to life again;
ի վեր քան զբան, ineffable;
inexplicable;
ի վեր է այս քան զկար զօրութեան իմոյ, that is beyond my power;
ի վեր քան զպայման մերասեր բնութեան, above humanity;
որպէս ի վեր անդր ասացաք, as we have already said;
վեր ի վերոյ, apparent, superficial, feigned, affected;
երկիր պագին նմա —, they feigned to worship him;
superficially, apparently, affectedly;
— ունելով գիտութիւն, without a thorough knowledge of, having a smattering of.

• «վերևը, վերի ծայրը». այս իմաս-տով ունի Յհ. բ. 7. «Լցին զնոսա մինչև ի վեր». սովորաբար գործածւում է նախդիրով. ինչ. ի վեր «դէպի վեր» ՍԳր. Եզն. Ոսկ. «այն ժամանակից մինչև այժմ» Շնորհ. ա. պետ. Կանոն. «աւելի բարձր, գերադասելի» Եզն, և ի վեր «աւելի այն կողմ» ՍԳր. ի վեր քան «աւելի վեր» ՍԳր. Եզն. ի վեր և ի խոնարհ «անդադար, միշտ» Ոսկ. ես. վեր ի վայո «տաևնուվրայ» Ոսկ. բ. տիմ. «միշտ, ան-դադար» Ոսկ. մտթ. և յհ. վեր ի վերոյ «երե-սանց, հարևանցի» Եղիշ. Պիտ. «դրսից, երե-սից» Գ. մկ. գ. 1. ի վերայ ՍԳր. Ագաթ. Կոչ. ի վերոյ Ել. լզ. 19. լթ. 30. Ծն. ա. 7. Կորիւն. ի վերոյ քան ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. ի վերուստ ՍԳր. Եւս. քր. Ագաթ. Ոսկ. ա. կոր. մաս-նիկների յաւելումով՝ վերստին ՍԳր.. Եղիշ. փիլ. վերստեայք Եւս. պտմ. 720. վերին ՍԳր Եզն. բարդութեանց մէջ՝ զառիվեր ՍԳր. զա-ռիվերակ Նորագիւտ բ. մնաց. ի. 16. Եփր. թգ. էջ 449. խաչվերաց Խոսր. Յայսմ. նախ-ավերակ Շիր. գլխիվեր Վրդն. պտմ. ծառա-վերաց Տօնակ. բարդութեանց սկիզբը վեր-ունի կրկին գործածութիւն. ոսկեդարեան նը-շանակութիւնն է «վերը, վրան, բարձրր», հմմտ. վերակացու ՍԳր. Կոչ. վերարկու ՍԳր. վերագոյն ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. հռ. եբր. և տիտ. վերամբարձ Եզեկ. գ. 15. Ագան Ոսև. ես. վերանալ ՍԳր. Եզն. Եփր. թգ. ևն. իսկ յետին յունաբան հեղինակների մօտ դարձել է մասնիկ՝ «վերստին, կրկին, նորից, դարձեալ» նշանակութեամբ, իբր համապա-տասխան յն. άυα-նախդիրին. հմմտ. վերա-բանութիւն=ἀναλογία, վերագրել = ἀναγράγω. վերածել =ἀνάγω վերծանել=αναγιγνιαϰω ևն։ Նոր բառեր են վերնամաշկ, վերաբանալ, վե-րաբացում, վերաբերմունք, վերաբնակիչ, վերակազմութիւն, վերակազմեալ, վերակեն-դանութիւն, վերահաստատել, վերահսկել, վերահսկիչ, վերամշակել, վերամշակութիւն, վերանորոգել, վերանորոգիչ, վերաշինութիւն, վերաշինել, վերաշինական, վերապահութիւն, ոնվերապահ, անվերապահօրէն, վերապատ-ուելի, վերաստուգել, վերաստուգութիւն, վե-բաստուգիչ, վերացական, վերազականու-թիւն, վերաքննել, վերաքննութիւն, վերաքըն-նելի, վերաքննիչ վերելակ ևն։


Վզեան

cf. Զեան;
cf. Վնաս.

• = Զնդ. vīzуana-հոմանիշ ձևից, որ կազ-մուած է yī-նախամասնիկով՝ zуāna-ռա-ռից. աւելի ընդարձակ տե՛ս զեան։-Հիւբշ. 150, 512։


Վէգ, վիգաց

s.

dispute, debate, contest, discussion, variance, contestation, quarrel, wrangling;
ի — գալ ընդ ումեք, to dispute or wrangle, to debate, to contest, to discuss;
knucklebones, cockal.

• ՆՀԲ պրս. վէղա, թրք. գավկա, չավ-ղա։ Lag. Beitr. bktr. Lex. 72 զնդ. vaēγa=սանս. vēgá։ Տէրվ. Altarm. 86 սանս. vega, զնդ. vōiγna։ Karolides, Γλ συγϰρ. 76 իրար է կցում հյ. վէգ «կը-ռիւ և քուէ», կպդվկ. vékas «կոճ», յն. εἰϰή «դիպուածաւ», լտ. vices «հերթ», čicissim «փոխառփոխ», vincere «յաղ-թել», pervicax «յամառ» ևն։ Հիւնք. վէգ «ոտքի կոճ» բառից։ Scheftelovitz BВ 28, 306 հսլ. vékù «ուժ», հհիւս. veig «ուժ», գոթ. weihan, հիռլ. fichim «կռուիլ», լտ. vinco «յաղթել, նուաճել»։ Մերժում են. Walde 838 և Pokorny 1, 233, որովհետև սրանց արմատն է հնխ. leiq-, որ պիտի տար հյ. *գէք։ Աւելի


Վիզ, վզի

s.

neck, crag;
— ամբառնալ, to become rebellious, proud, insubordinate.

• n'a «սուլել» (բառացի «վզից քաշել») ձևի հետ կասկածով համեմատում է հյ. վիզ։ Հիւնք. յն. βῆσσα «հովիտ, կիրճ, պարանոց»։ Patrubány SA 1, 188 հնխ. veg'ho-«շարժելի» ձևից. հմմտ. գոթ. vigan, vag, գերմ. bewegen «շարժել», սանս. vahāmi, զնդ. vazāmi «վարել» ևն։ Pedersen KZ 36, 340 և Հայ. դր. լեզ. 163 հպրուս. wmsus «վիզ», չեխ. vaz «ծոծրակ» բառերի հետ. բայց սր-րանք դնում է հսլ. vezati «կապել» բա-ռից, որի մէջ v նախամասնիկ լինելով, հայերէնի մէջ էլ վ մասնիկ է համա-րում։ Meillet (անձնական) չի ընդու-նում հառուս. winsus, չեխ. vaz համե-մատութիւնը, սպասելով այս պարա-գային հյ. *վինձ։ (Թէև հյ. վիզ կարող էր յառաջանալ *վինձ ձևից, սակայն համեմատութիւնը ընդունելի չէ նախա-ձայն վ-ի պատճառաւ՝ փխ. գ)։ Peters-son, Ar. u. Arm. Stud. 133-4 մեր-ժում է Pedersen-ի մեկնութիւնը և հյ. թիզ, թեզան բառերից ենթադրելով հնխ. teg'h-«ձգել, լարել» արմատը, աւելաց-նում է սրա վրայ ō-նախամասնիկը և այս ō-tēg'h-ձևից հանում է հյ. վիզ (միջաձայն t ընկել է, ō դարձել է հյ. ու, որ ձայնաւորի մօտ եղել է վ)։-Schefte-lowitz KZ 54 (1927), էջ 249 մերժելով հպրուս. winsus, որովհետև փոխառեալ է սլաւականից, կցում է յն. αύχήν բառին։ Pokornv I. 63 կասկածով յիշում է Pe-dersen-ի մեկնութիւնը։ Պատահական նմանութիւն ունի ուտ. ozan «վիզ»։


Փեբրուարիոս, ի

s.

February.

• -Յն. φεβρουάριος «փետրվար», որ գա-լիս է լտ. februārius հոմանիշից. այս բա-ռը ծագում է լտ. februo «մաքրել, մեղքերը քաւել, սրբուիլ» բայից և բուն նշանակում է «քաւութեան ամիս». այսպէս է կոչուած ա՛յն քաւութեան տօների և հանդէսների պատճառաւ, որ Հռովմայեցիք կատարում էին այս ամսում՝ իրենց անձը մեղքերից սրբելու համար (Pokorny 1, 844, Walde 279, Ernout-Meillet 326)։ Բառս լատինա-կան տոմարի հետ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. ֆրանս. fèvrier, գերմ. Februar, ռուս. фeвраль, վրաց. თებერვალი թեբերվալի, թուշ. թեբերվալ ևն։-Հիւբշ, 367։


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

• = Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.


Փեսայ, ից

s.

spouse, bridegroom;
husband;
son-in-law.

• Lag. Urgesch. 536 գրելով պեսայ՝ հարցնում է թէ չի՞ պատկանում paç «կապել» արմատին։ Տէրվ. Նախալ. 159 յն. πόσις, լիթ. patis «ամուսին» և հյ. պետ։ Karolides, Iλ. ουγϰρ. 96, 207 սրանց վրայ աւելացնում է նաև կա-պադովկ. ποσάϰα որ յարգական մի պատուանուն է։ Հիւնք. պրս. բատշա, բաշա «թագաւոր» բառից։ Müller WZ-KM 10, 355 ենթադրում է որ յն. πιις «տղայ, մանուկ» բառը անցել է նախ ասորերէնի, ուր տուել է [syriac word] *paisā ձևը, որից էլ փոխ է առնուել հայ. փեսայ. Patrubány ՀԱ 1908, 277 հնխ. bhend-«կապել» արմատից։ Թի, րեաքեան, Արիահայ բռ. 323 պսակ բառից։


Փիլիկոն

cf. Փիլիկկոն.

• = Պրս. [arabic word] palkan «բաբան, մանգղիոն», որի երկրորդ մասն է [arabic word] -kan (արմատ [arabic word] kandan «փորել, քանդել» բայի) և նշանակում է «փորող, քանդող». բայց ան-յայտ է pal-։ Պրս. բառը բոլորովին չի ծած-կում հայ ձևը, որին աւելի նման է հնչում վրաց. ფილაკანი փիլականի, որ և փիլա-գանի, փիլակոնի, փիլեկոնի (Մառ, տ. Teксть հտ. Ix, էջ 16)։ Երկուսը միասին մի երրորդ աղբիւր են ենթադրում։-Աճ.


Փոխինդ, խնդոյ

s.

flour of parched corn;
hasty-pudding made of butter and honey.

• ՆՀԲ լծ. յն. πόλτος. լտ. puls, pulmen-tum «աւիւրով պատրաստուած կերա-կուրներ»։ Հիւնք. ինչպէս և Seidel, Մխ. բժշ. § 140 լտ. polenta բառից։ Կապ չունի լտ. polenta «բոված գարէալիւր, որ աղքատների կերակուրն էր», որի ընկերներն են լտ. pollen, puls, յն. πάλη, παιπάλη, πά́λτος, միռլ. littiu, գալլ. llith, սանս. palalam ևն, որոնք նշա-նակում են «գարէալիւր, նաշիհ, կամ ալիւրով պատրաստուած խիւս». աւելի հեռաւոր ցեղակիցներն են հսլ. papelu, popelu, ռուս. neneль, լիթ. pelenai, հպրուս. pelanne «մոխիր», որոնց բո-լորի նախաձևն է հնխ. pel-«փոշի, ա-լիւր, խիւս» (Pokorny 2, 60, Ernout-Meillet էջ 748)։


Փու

int.

pooh ! fie ! fie for shame !.

• Աճառ. ՀԱ 1908, 124 դնում է յոյնից. բայց իբրև Բժշկարանի բառ՝ աւելի յարմար է դնել արաբերէնից։


Տապաստ

med.

mange, scab in cattle;
— արկանել, to strike or fell to the ground, to stretch dead, to kill on the spot;
— անկանել, to be struck dead, to fall dead on the spot, to be slain;
— անկանել ի փոշւոջ, to bite the dust or the ground, to be killed;
— անկանել ի սայր սուսերի, to fall by the edge of the sword.

• (սեռ. -ի) «օթոց, սփռոց, գորգ» Ժղ. հռոմկլ. Յայսմ. մրտ. 22, որից երկրա-տապաստութիւն «գետնախշտութիւն» Աթան. էջ 538. աւելի հին և ընտիր է տապաստակ «բազմոց, դիվան» Ոսկ. մ. գ. 17։


Տապաստ, ի

s.

mat, carpet.

• (սեռ. -ի) «օթոց, սփռոց, գորգ» Ժղ. հռոմկլ. Յայսմ. մրտ. 22, որից երկրա-տապաստութիւն «գետնախշտութիւն» Աթան. էջ 538. աւելի հին և ընտիր է տապաստակ «բազմոց, դիվան» Ոսկ. մ. գ. 17։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։


Տափ, տափք, եր

s.

plain, flat country or district.

• ՓՈԽ.-Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

• = Փոխառեալ է ասորականից. հմմտ. ա-սոր. [arabic word] talā «ցօղ», [arabic word] taltā «թացու-թիւն, խոնաւութիւն», արամ. [hebrew word] tallā, եբր. [hebrew word] tal «ցօղ, անձրև», եթովպ. [hebrew word] tal «ցօղ», արաբ. [arabic word] tall «ցօղ կամ ռա-րակ անձրև. 2. բարակ անձրև տեղալ» (Ge. senius17, 276, Կամուս, թրք. թրգմ. Գ. 277, Brockelm. Lex. syr. 133)։ Հայերէնի տաղ ձևը աւելի համապատասխան է սեմականին, բայց ե-ի համար հմմտ. տերև, կեղև, սեռն։-Աճ.

• , ի-ա հլ. «տեղ, վայր» Կորիւն. Եղիշ, որից ի տեղ «փոխանակ, տեղը» Եփր. թուոց և ծն. (սրանց հին գործածութեան վրայ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 65), տեղա-կալ Ա. եզր. գ. 14, դ. 47-9, Ոսկ. ա. տիմ. Վեցօր. տեղակացութիւն Ոսկ. ա. կոր. տե-ղապահ Կորիւն. կռուատեղ Փարպ. բռնատեղ կամ ձեռնատեղ «կոթ» Մամիկ. ընտեղակաց Պիտ. ժամատեղ Գնձ. Ոսկիփ. Ուռհ. Մովա-տեղ (իբր տեղանուն) Յայսմ. տեղահան, տեղահանել, տեղահանութիւն (նոր բառեր) ևն։ Գործածւում է նաև հետևեալ ձևերով. ՏԵՂԻ (-ւոյ, -եաց) ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ծն. Կոչ. Եզն. Եւս. քր. կազմուած է տեղ ձևից ի մասնիկով. սրանից են տեղի տալ «քաշ-ուիլ, յետ քաշուիլ» Ամովս. է. 12. Ոսկ. մ. ա. 14. տեղի առնուլ կամ ունել «հանդար-տիլ, դադարիլ, կանգ առնել» Ոսկ. յհ. ա. մեհենատեղի Բուզ. ճակատատեղի Եփր. թգ. գերեզմանատեղի Ոսկ. մ. ա. 9. խղատեղի Ոսկ. մ. ա. 7. կոծատեղի Մանդ. յետնաբար տեղեսէր Առ որս. տեղեակ, տեղեկիկ «փոք-րիկ մի տեղ» Խոր. Արծր. տեղիարան Նար. տաղ. տեղիասիրութիւն Առ որս.-ԵՏՂ (սեռ. ետեղ), որ շատ հին ձև է և յետոյ ազատ գործածութիւնից դադարած. Ոսկեդարեան մատենագրութեան մէջ աւանդուած է մի քա-նի ձևերով միայն. ինչ. առ ետեղ Ա. մկ. դ. 15, ժբ. 29. Ոսկ. յհ. բ. 20, 21. զետղ առ-նուլ Եփր. ել. Կոչ. Վեցօր. յայսր ետեղ Ոսկ. յհ. բ. 25, 26. յիւրում ետեղ, յորում ետեղ Խոր. աւելի սովորական է բարդութեանց մէջ, բառասկզբում ետեղ ձևով, բառավերջում ետղ ձևով. օր. ետեղակալ Ա. եզր. գ. 2. Ե-րեմ. խը. 18. Եզն. Վեցօր. ետեղապահ Բուղ. ետեղափոխ Ագաթ. § 267. ետեղանալ Եղիշ. դտ. կրակետղ Յհ. իա. 9. լալետղ Դատ. ը. 1. բանակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. Կոր. ժողովետղ Գծ. ժը. 7. գործետղ Անյ. բար-ձըր.-ՉՏԵՂ, որ կազմուած է զօրացուցիչ զ նախդիրով՝ տեղ արմատից, որից զտեղել «կենալ, հաստատուիլ» Եւս. քր. ա. Արծր.-ՉԵՏԵՂ «հաստատուն, անփոփոխ, առկայա-սեալ» Ոսկ. եբր. դ. և ա. տիմ. և մ. ա. 2Ս. Պիտ. կազմուած է զ սաստկականով՝ ետղ ձևից, որից զետեղել, զետեղեցուցանել «հաս-տատել, մի տեղ բնակեցնել» ՍԳր. Եւագր. զետեղիլ «հանգչիլ, հանգստանալ» Յես. է. 7. Եզն. սխալմամբ գրուած է զեմեղ, զեմուղ, զեմեղել, որոնք տե՛ս նաև առանձին.-ՍՏԵՂ., որից ունինք միայն ստեղել «կանգ առնել, կանգնիլ, հանդարտիլ» Վրք. հց. կամ ստե-ղանալ «նոյն նշ.» Նիւս. թէոդ. կազմուած են զտեղ-ձևից՝ զ վերածելով ս-ի, յաջորդ տ ձայնի խուլութեան պատճառաւ. հմմա-


Տենդ, ի, իւ

s.

fever;
— շառագոյն, scarletina febris, scarlet-fever.

• ՆՀԲ «տենդ ասի՝ գուցէ առաւել ըստ ցրտութեան՝ որ տայ կրճել ատամանց»։ Patrubány ՀԱ 1906, 343 հնխ. deun-արմատից. հմմտ. հանգլ. té́ona «վնաս», սանս. dunōti «տանջել», յն. δόη «դրժ-ուառութիւն», δυαω «թշուառացնել». նոյն արմատից է նաև տենչ։ (Pokorny 1, 768 աւս բառերը դնում է հնխ. dāu-արմատի տակ, որի նշանակութիւնն է «1. այրել. վառել. 2. տանջել ևն». հմմտ. սանս. dunōti «այրել, չարչա-րել», յն. δαίω «վառել», δανός «դիւրա-էջ 1288 և 1406) ուղղում է տենգ! և կը-ցում dengue «հնդկական ջերմ, տանկ»


Սիղիգոն

cf. Սուսր.

• ՆՀԲ և ՋԲ արդէն սիղիգոն հասկանում են իբր տճկ. սիւլիւկէն. ուստի չարա-չար սխալւում է ՀԲուս. § 183, որ բառս մեկնում է յն. σιλίγνιον, լտ. siligo «հասարակ ցորեան կամ ցորենի տե-սակ մի». (աւելի ընդարձակ տե՛ս աս-րունճ)։


Սիմինդր

cf. Սիմինտր.

• = Յն. σεμίδαλις «բարակ, նաշիհ ալիւր», որ թերևս լտ. simila հոմանիշի հետ փո-խառեալ է միջերկրեան մի լեզուից (Boisacq 859). յունարէնից են նաև ասոր. [syriac word] simidá «շարմաղ ալիւր» ZDMG 40, 446, արաբ. ❇samīδ «բարակ ալիւր, սպիտակ հաց», թրք. ❇ simid «բոկեղ, օղակաձև հացիկ», պրս. [arabic word] šamand «ընտիր սպիտակ հաց», սանս. samitā «նաշիհ», վրաց. Եემი-დალი սեմիդալի, სამინდალი սամինդալի, სამინდო սամինդո «բարակ ալիւր»Սղ. ա. 13. სიმინდი սիմինդի, სიმიდი սիմիդի «եգիպ-տացորեն», մինգ. სიმინდი սիմինդի, სიმილი նիմիդի, ին գիլ. სმიმდ սմինդ, սվան. სიმინდ սիմինդ «եգիպտացորեն»։ Հայերէնը տար-բերւում է յոյնից ն-ի յաւելումով, որ ունին նաև վրացական լեզուները և ր վերջաւորու-թեամբ փխ. λ։ Ձևի համար հմմտ. նաև կըղ-մինտր։-Հիւբշ. 379։


Սին, սնոյ

adj.

empty, void;
destitute;
vain, useless.

• Lag Ges. Abhd. 29 կցում է պրս. sinfad (աւելի sinjid) «փշատ» բառին։ ՀԲուս. § 2751 սին «դատարև» ռառևռ (իբր չնչին պտուղ) կամ գրելի սինձ, որ է «փշատ»։ Հիւբշ. 276 կասկածով դնում է պրս. sinǰid-ից։


Սին

s. bot.

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

• Lag Ges. Abhd. 29 կցում է պրս. sinfad (աւելի sinjid) «փշատ» բառին։ ՀԲուս. § 2751 սին «դատարև» ռառևռ (իբր չնչին պտուղ) կամ գրելի սինձ, որ է «փշատ»։ Հիւբշ. 276 կասկածով դնում է պրս. sinǰid-ից։


Սիսեռն, սեռան, սռան

s.

chickpeas.

• = Բնիկ հայ բառ.՝ հնխ. k'*lik'er-ձևից, որի դէմ միւս լեզուներն ունին k'ik'er-. հմմտ. լտ. cicer, մակեդ. ϰίϰερροι, յն. ϰριός (ծագած *ϰιϰριός կամ *ϰιϰρός ձևից), սանս çiçna «ոլոռ» (եթէ միայն ճիշտ է այս նշա-նակութիւնը), և լատինականից փոխառու-թեամբ հբգ. kichurra, chihhira, մ. և նբգ. kicher, հպրուս. keckers «ոլոռ». ա. kihra «սիսեռ» և աւելի ուշ փոխառութեամբ հբգ. ciser, նբգ. zisern, սլ. cizara, չեխ. cizrna, լեհ. cieciorka, cieciercczka (Pokorny 1, 451, Boisacq 519, Berneker 503, Walde 158, Ernout-Meillet)։-Հիւբշ. 490։


Սիւն, սեան, սեանց

s.

column, pillar;
— չորեքկուսի, pilaster;
անջրպետ սեանց, intercolumnation;
չարք սեանց, colonnade;
— ամպ or ամպոյ, pillar of cloud;
cf. Շրջանակ.

• nische Stud. Leipzig 1877, էջ 618 (ըստ ՀԱ 1893, 219 ծան.) դնում է փիւնիկերէնից։ (Սակայն եբր. kiyyūn բառը ըստ Gesenius 343 անստոյգ է և թերևս ասուր. kaiwanu, պրս. արաբ. [arabic word] kaywān «Երևակ» բառն է)։Տէրվ. Altarm. 102 յն. ϰίων ձևի հետ, բայց ոչ սանս. sthūnā, որին կցում է հյ. ցից բառը։ Müller BВ 1, 290 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ Հիւբշ. Arm. Stud. § 251 կցում է յն. ϰίων -ին, որի նա-խաձևը դնում է *ϰīfων, որով և հայերէ-նը *սի՛ւան կամ *սէվան։ Osthoff SA 2, 53 և Parerga 1, 290 հյ. և յն. բառե-ոի նախաձևը դնում է *k'īson, որին կցում է նաև սանս. s'is «աւելորդ մնալ»։ (Յաջորդ քննիչները, Bartholomae Stud. II, 36, Brugmann I12 1, 298, Boisacq 463 և Pokorny 1, 451 դնում են к'īán-կամ k'īsϑn-, և այլ ևս սեմական ծագ-ման մասին չի խօսւում)։ Յակոբեան, Բեւռ. Ո 479 պրս. սիւթուն։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. [arabic word] isyān «սիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 760) և եբր. [other alphabet] siyyun «շիրմի կո-թող» (Gesenius 682)։


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

• = Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։