Your research : 6 Results for բաշխ

Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

• , ի հլ. «աղքատներին բաժանուած ողորմութիւն» Պտմ. վր. էջ 74. «հարկ, տուռո» (մանաւանդ անեզաբար) Խոր. Գ. 65. «ճակատագիր, բախտ». Եզն. Վեցօր. 116. Սեբեր. Խոր. Բ. 63 (այս վերջին երկու նշա-նակութեանց համար հմմտ. բաժ «հարկ, տուրք, ճակատագիր» և բաժանել, բաժին բառերը)։ Այս արմատից են ծագում բաշխել «բաժանել կամ իբրև պարգև տալ» ՍԳր. Եզն. Ագաթ. բաշխոյք «պարգև» Բ. մակ. դ. 14. բաշխիչ Ագաթ. բազմաբաշխ Իմ. է. 22, պարգևաբաշխ Ագաթ. բաշխատել «բաժան բաժան անել» Վստկ. 166. կճղակաբաշխ ՍԳր. ջրաբախշի Բուզ. առատաբաշխ Հա-մամ. առկ. շնորհաբաշխ Շար. Նար. ևն։ Այս արմատից են կազմուած նաև ժամաբաշխ «ախտարագէտ» Վեցօր. ագարակաբաշխ «գիւղատնտես» Պղատ. օրին. աստեղաբաշխ Փիլ. Վրդն. սղ. որոնք ստրկօրէն թարգմա-նուած են յն. ὥρονόμος «ախտարագէտ», aγ-ρονόμος «գիւղատնտես» և ἀστρονόμος «աստ-ղաբաշխ» բառերից, երեքն էլ կազմուած νέμω «բաժանել, բաշխել» բայից։ Նոր բառեր են մրցանակաբաշխութիւն, ջրաբաշխական ևն։

• = Պհլ. *baxš բառից, որ թէև աւանդու-ած չէ գրականութեան մէջ, բայց կան իր ընկերները, ինչ. զնդ. baxš «մաս և բաժին հանել, նուիրել, պարգևել», պազենդ. bax-sidan «տալ, նուիրել», baxšešn «նուէր», պրս. [arabic word] baxš «բաժին, մաս, կենդանա-կերպ», [arabic word] baxšidan «պարգևել, շնոր-հել», [arabic word] baxšāyanda «պարգևիչ, սաշխիչ», [arabic word] baxšāyiš «բաշխումն, ողորմութիւն, պարգև», [arabic word] baxšis «պարգև», աֆղան. baš̌al, բելուճ. bakšag, քրդ. [arabic word] baxšin կամ [arabic word] bājšin կամ [arabic word] baγšandin «նուիրել, բաշ-խել» ևն (Horn § 186)։ Այս իրանեան բա-ռերը կազմուած են bag=սանս. bhag «բա-ժին, բաժանել» արմատից՝ š աճականով (տե՛ս բազ և բաժանել.-Bartholomae 924)։ Պարսկերէնից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] baxšlamaq կամ baγišla-maq «բաշխել, շնորհել, ներել», օսմ. [arabic word] baγəšlamaq «պարգևել» ևն։-Հիւբշ՝ էջ 118.

• ԳՒՌ.-Սչ. բաշխել, Ննխ. բաշխէլ, բախշէլ. Երև. բ'աշխէլ, Աշլ. Մշ. բ'աշխել, բ'mխշել. Ոզմ. բ'mշխիլ, Ախց. պաշխէլ, Հմշ. պաշխուշ, Վն. պmշխել, Մկ. պmշխիլ, Ագլ. բշխիլ, Կր. Ջղ. բախշել, Ղրբ. Շմ. Տփ. բախշիլ, Սլմ. բmխշել, Մրղ. բmխշէլ. բոլորն էլ նշանակում են «պարգևել, նուիրել և ներել» (վերջին նը-շանակութիւնը գրաբարին անծանօթ է)։

• «մի տեսակ ջրային բոյս է. acorus calamus L» (ըստ Արթինեան, Անահիտ 1907. л 1) Բժշ. Գաղիան. ունի միայն ՀԲուս. § 311 (սրա մօտ սխալ է բաշխէ ձևը և պէտք է կար-դալ բաշխ է). նոյն բառից բարդուած հոմա-նիշ է բաշխտակ, որ և բաշղտակ, բաղշտակ Բժշ. Ամիրտ.։

• «Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։


Բաղշտակ

s. bot.

s. bot. acorus;
yellow water-flag.

• տե՛ս Բաշխ։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• «պարգև, նուէր, ընծայ». մէկ անգամ միայն գործածուած է Բուզ. ե. 2 «Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց»։ (Նորայր, Կորիւն վրդ. էջ 184 այս բառը կարդում է բաշխել, որով բաշ-խիշ ձևը գոյութիւնից զրկւում է)։

• = Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

• = պհլ. axtarmār «աստեղագէտ, աստղա-բաշխ», որի հետ հմմտ. պրս. axtar-šumār, sitāra-šumār, պհլ. starušmar և հյ. աստե-ղանշմար. բոլորն էլ կազմուած axtár, sitā-тa. աստղ բառից և զնդ. mar=սանս. smar, պհլ. ušmurtan, պրս. šumurdan=հι. հա-մարել բայից. նոյն արմատից է նաև հյ, ճշ-մար։ Ուրեմն բուն իմաստն է «աստղերը հաշւող»։-Հիւբշ. 94։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

• . ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,

• = Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։


Entries' title containing բաշխ : 53 Results

Աւարաբաշխ

adj.

that distributes the booty.


Բազմաբաշխ

adj.

that distributes, gives much;
that is given abundantly, abundant;
polynomial.


Բաշխեմ, եցի

va.

to distribute, to share, to part, to divide, to dispense, to assess;
to disseminate.


Բաշխոյք, ոյից

s. pl.

s. pl. gift, present, gratuity, donation.


Բաշխութիւն, ութեան

s.

distribution, apportionment, division.


Բաշխումն, ման

s.

cf. Բաշխութիւն.


Բարեբաշխ

adj.

beneficent, bounteous, that does good, liberal.


Բարեբաշխութիւն, ութեան

s.

bounty, benefit, favour, liberality.


Ժամաբաշխ, ից

s.

astrologer, caster of nativities.


Լիաբաշխ

adj.

bountiful, generous;
plentiful, copious.


Առատաբաշխ

adj.

who gives or distributes bountifully, liberal, generous.


Առատաբաշխութիւն, ութեան

s.

generosity, liberality, abundance.


Աստեղաբաշխ, ի, ից

s.

astronomer.


Աստեղաբաշխական, ի, աց

adj.

astronomical.


Աստեղաբաշխութիւն, ութեան

adj.

astronomy.


Աստղաբաշխ

s.

cf. Աստեղաբաշխ.


Աստղաբաշխական

cf. Աստեղաբաշխական.


Աստղաբաշխութիւն, ութեան

s.

cf. Աստեղաբաշխութիւն.


Երկբաշխ

adj. s.

adj. s. binomial;
— Նեւտոնի, Newton's binomial theorem.


Երկբաշխական, ի, աց

adj.

binomial.


Երկրաբաշխական, ի, աց

adj.

geodetical.


Երկրաբաշխութիւն, ութեան

s.

geodesia, geodesy.


Եռաբաշխ

s.

trinomial.


Ագարակաբաշխ

s.

farm-guardian, inspector.


Կենդանաբաշխ

adj.

distributing, giving life.


Կենսաբաշխ

cf. Կենդանաբաշխ.


Կճղակաբաշխ, ից

cf. Թաթահերձ.


Ծննդաբաշխ՞՞՞ծննդոց

s.

horoscope;
ascendant, nativity.


Ծննդաբաշխ՞՞՞բախտ

cf. Ծննդաբաշխ՞՞՞ծննդոց.


Պարգեւաբաշխ, ից

adj. s.

giving, distributing presents, liberal;
donor.


Պարգեւաբաշխեմ, եցի

va.

cf. Առատաձեռնեմ.


Պարգեւաբաշխութիւն, ութեան

s.

distribution of presents;
of prizes;
liberality, generosity.


Պարտբաշխի

s.

tribute, tax, contribution;
assessment.


Հացաբաշխ

adj.

bread-distributing.


Հաւասարաբաշխ

adj.

equally distributing.


Չորեքբաշխ

s. math. zool.

s. math. quadrinomial;
quadrisulcus.


Չարագործաբաշխ

s.

evil-star.


Ջրաբաշխ, ից

s.

pond, pool;
hydraulicist;
distributor or guardian of the water for irrigation in the vineyards.


Ջրաբաշխիք

cf. Ջրաբաշխ.


Ջրաբաշխական, ի, աց

adj.

hydraulic.


Ջրաբաշխութիւն, ութեան

s.

hydraulics.


Նաւաբաշխ

s.

lake.


Շնորհաբաշխ, ից

adj.

granting or distributing favours.


Շնորհաբաշխութիւն, ութեան

s.

distribution of favours;
gift of grace.


Փոխաբաշխեմ, եցի

va.

to retribute, to requite, to remunerate, to reward.


Տարրաբաշխութիւն, ութեան

s.

decomposition.


Ցորենաբաշխ, ից

adj.

wheat-distributing.


Քառաբաշխ

adj.

divided in four parts.


Definitions containing the research բաշխ : 35 Results

Բազմական, ի, աց

s.

guest, invited person;
table, banquet;
carpet, mattress, couch, sofa;
bench, seat;
—ս —ս բաշխել, to divide tho guests, to form several banquets apart;
—ս արկանել, to offer chairs or seats.


Բանգիտութիւն, ութեան

s.

erudition, learning, literature, science;
վերնային —, astronomy, cf. Աստեղաբաշխութիւն.


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.


Ի

prep.

to, of, by, for, in, at, upon, during, with;
հայեցաւ ի Պետրոս, he looked at Peter;
ի ժամ երրորդ, at three o'clock;
գնալ ի Հայաստան, to go to Armenia;
յերկրէ ի յերկինս, from earth to heaven;
ի պատկեր Աստուծոյ, in the image of God;
ի փրկութիւն առաքեաց, he sent to save;
բաշխեաց ի մարդ հաց մի, he distributed a loaf to each person;
որ ելանէ ի բերանոյ՝ ի սրտէ անտի գայ, that which comes out of the mouth comes from the heart;
ոչ կարէր տեսանել ի բազմութենէն, he could not see on account of the crowd;
շրջել ի զպոյ, to walk with a stick;
ի ձախմէ Դամասկոսի, to the left of Damascus;
նստել ի տան, to be at home;
ի տեղւոջ անդ, in that place;
ի տունջեան եւ գիշերի, by day and night;
ի նմիմ ամի, in the same year;
ի գարնան, in spring;
ի ննջելն, asleep, sleeping;
ի գնալն, in going, while going;
ի գլուխ իմ, on my head;
ի բարկութեան իմում, in my anger;
ի հանդերձս աղտեղիս, with soiled clothes.


Առատատուր

cf. Առատաբաշխ.


Պարգեւաձիր

cf. Պարգեւաբաշխ.


Պարտ, ոյ, ուց

s. adj. v. imp.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.


*Ջրպանտ

cf. Ջրաբաշխ.


Քառաբաժ

cf. Քառաբաշխ.


Արփ

cf. Արփի.

• , ի հլ. «եթեր, օդից այնկողմ մին-չև հրեղէն երկինքն եղած միջոցը» (ըստ հին աստղաբաշխութեան) Հց. աթ. Կիւրղ. Ճա-ռընտ. Տոմար. Նար. կուս. որ և արփի (-ւոյ, եաւ) Փիլ. Նիւս. կազմ. Պիտ. Խոր. գ. 62. արփին Նար. կուս. Գնձ. Սարգ. ա. պ. ժա։ Ածանցման մէջ մտնում են վեց ձևով. 1. արփա-ինչ. արփագեղ Տոմար. արփամերձ Պիտ. արփային Փիլ. Խոր. արփաճաճանչ Զքր. կթ.-2. արփայա-, որից արփայագնաց լի-նել Խոր. գ. 55. -3. արփե-ինչ. արփեգնաց լինել, Փիլ. լիւս. արփենի Յս. որդի. Գնձ. Նար. տաղ.-4. արփիա-ինչ. արփիազարդ Պիտ. արփիակիզն Թէոդոր. խչ. արփիաճեմ Փիլ. լին. բառավերջում արփի-ինչ. գերարփի Շար. Սարգ. Նար. լուսարփի Նար. ևուս. նրա-շարփի Պրոկղ. յայտն.-5. արփն-, որից արինաթևել Ոսկիփ.-6. արփին, ոռեռ եռեք-արփին Մաքս. եօթնարփին Շար.։ Այստեղ է պատկանում նաև արփող «երեկոյեան արևե-լեան ժամը 12, երբ արևը մայր է մտնում»։ Բոլոր այս բառերը յետին են. Ոսկեդարը այս արմատը չի ճանաչում։ Նոր գրական լեզուն գրական բարձր սեռերում միայն գործածում է արփի «արեգակ»։


Աւար, աց

s.

booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.

• , ի-ա հլ. (սեռ. աւարոյ՝ Ա. թագ. ժե. 12. յետնաբար նաև ի հլ.) «կողոպուտ, թա-լանած բաները» ՍԳր. «աւարառութիւն, թա-լան» Եզեկ. լը. 13. Փարպ. որից աւարել ՍԳր. Բուզ. աւարաբաշխ Դատ. ե. 30. աւարաբար Լ. մև. ս. 3. աւարամասն Բուզ. աւարառու ՍԳր. Ոսկ. ես. աւարութիւն (կարդա՛ աւա-րառութիւն) Բուզ. գ. 6։


Բոգ, ոյ

s. bot.

s. bot. gentian.

• = Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

• . անստոյգ բառ, որ գտնում ենք մի-այն ի բոյլ անկանել «նուազիլ, թեթևանալ» ոճի մէջ. «Շնորհք Հոգւոյն բաշխեալք և կեանք պարգևեալ. ծանունքն ի բոյլ անկեալ և կար-ճեալ» Ոսկ. մ. բ. 14. անշուշտ կայ գրչագրաϰ կան մի սխալ. ՆՀԲ ուղղում է ի բաց ան-կեալ։


Ապահարզան, ի

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. apaharəzana «արձակում», որ կազմուած է apa մասնիկով harəz «արձակել, ձգել, թող-նել» արմատից= հիւս. մանիքէական պհլ. hyrz (hirz) «թո՛ղ, ձգէ՛», պրս. hilem «թող-նեմ». հմմտ. նաև նոյն արմատից՝ սանս. apasarǰana-«լքում, բաշխում, հոգին ա-ւանդել», զնդ. viš-harəzana-, apanharsti-«պատիժը ներել», սանս. apasršta «յետ քաշուած», սոգդ. pγ'rš «անջատուրը»։ Բա-ռիս հոմանիշ է հյ. արձակում. հմմտ. Մտթ. ե. 31 զարձակմանն=յն. ἀπυστήσιον։-Հիւբշ. 104։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

• . ոնդարձակ մշակութիւն կրած բառ է։ Ներկայանում է հետևեալ ձևերով և նշանակութիւներով. 1. Ժամ, ու հլ. (բացի սե-ռականից՝ միւսները նաև ի-ա հլ.) «մի ժամ, օրուայ 1/2։ մասը» ՍԳր. Վեցօր. Ոսկ. «որո-շուած ժամանակ» ՍԳր. Եղիշ. «իւրաքանչիւր կենդանակերպի 1800-երորդ մասը՝ որով աստղաբաշխներն ու ախտարագէտները մար-ղու բախտն են որոշում» Վեցօր. Շիր. «կար-գաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեց-ւոյ. ժամասացութիւն» Սեբ. էջ 29. Յհ. կթ. Մաշտ. այս իմաստներից ածանցուած են ժամաբաշխ Վեցօր. ժամադէտ Շիր. ժամա-ղիր Գ. մակ. գ. 14. Վեցօր. Կորիւն. Բուզ. Ա-գաթ. ժամադրել Ագաթ. ժամադրութիւն ՍԳր. ժամակալ Բ. մակ. ժբ. 7. Բուզ. ժամալար Ոսկ. յհ. ա. 3. ժամապահ Վեցօր. ժամակոչ Ճշ. 198 բ. յայնժամ ՍԳր. Ոսկ. ցայնժամ Նեեմ. զ. 1. յորժամ ՍԳր. Ոսկ. Եռն. առմա-ίայն Սգր. Ոսկ. Կորիւն. Կոչ. նոյնժամայն ՍԳր. տօթաժամ Բ. թգ. դ. 5. Եւս. պտմ. գի-շերաժամ Յայսմ. տարաժամ ՍԳը. Ոսկ. Եօն. դատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3. բարեժամ Առ որս. մահտարաժամ Ճառընտ. ապաժամեան «մատառատի» Լաստ. իա. նոր բառեր են առժամապէս, ժամանց, ժամագործ ևն. (իսկ այժմ բառի վրայ տե՛ս առանձին)։-Ժամ բա-ռի «եկեղեցական ժամասացութիւն» նշանա-կութիւնից է ծագած ռմկ. ժամ «եկեղեցի». որին նպաստել են նաև ժամագիրք ժմ. Յի-շատ. ժամակարգութիւն Յհ. իմ. Յհ. կթ. ժա-մահար Յհ. իմ. եկեղ. ժամամուտ Տօնաց Յիշատ. ևն բառերը։ Սրանք ծագած են ժամ «ժամանակ» նշանակութիւնից. բայց յատ-կապէս եկեղեցական գործերում գործածուե լու պատճառաւ՝ միացել են «եկեղեցի» գա-ղափարին։ Այսպէս՝ օրինակ ժամահար՝ որ նշանակում է «ժամը՝ ժամանակը զարնող», գործածուելով յատկապէս «եկեղեցու ժամը զարնող» նշանակութեամբ, մտածուած է թէ ժամ նշանակում է «եկեղեցի»։ Նոյնը իմանալ նաև միւսների համար։ Բացի սրանից՝ մինչև այժմ էլ յետամնաց տեղերում ժամանակր որոշւում է մասնաւորապէս եկեղեցու արա-րողութեամբ. ասում են օրինակ՝ «Դեռ ժամէն չելան, դեռ ժամը չզարկաւ, ժամուն այս չափ մնաց» ևն, որոնց մէջ «եկեղեցի» և «ժամա-նակ» գաղափարները զոյգ են ընթանում։ (Այս մասին տե՛ս նաև ատեան)։ Մինչև ան-գամ մահմետականների եզանի համար կայ ռործածուած ժամ ձևը՝ Գիրք թղ. էջ 526 «Հանին զիս ի մնարայն՝ տալ զառաջին ժա-մոն մեր»։-Ժամ «եկեղեցի» իմաստից են կազմուած ժամատուն Լաստ. ժամատեղի Գնձ Ուրհ. ժամանոզ «փոքրիկ անօթք գին-ւու և ջրոյ ի սպաս ժամու պատարագի» Մաշտ. Կանոն. ժամասացութիւն, ժամասէր. ժամասիրութիւն (նոր բառեր)։-Սակայն ժամ «եկեղեցի» նշանակութեան հետ կապ չունին խորան ժամու նորագիւտ Ա. մնաց. իա 29 և նորագիւտ Բ. մնաց. ա. 3, 5, 66 (որոնց դէմ միւս թարգմանութիւնը ունի միայն խորան. կամ խորան վկայութեան Եփր. հտ. Ա. էջ 195, 293, 424, 477, Մծբ. էջ 345 և մրան ժա-մու Բ. մակ. բ. 4. Եբր. ը. 5. Եփր. հտ. Ա. էջ 152, 206, 221, 360, 477, 480, Գ. էջ 214, 215. 216, Վեցօր. էջ 10, 23, Կոչ. 34, 358, որոնք նը-շանակում են «Մովսէսի վկայութեան խորա-նը», և, ինչպէս Մառ, Иппoл. 55 և Վարդա-նեան ՀԱ 1913, 132 ցոյց են տալիս, թարգմա-նօրէն կազմուած են ասոր. [syriac word] meš-kan zbanā «առժամանակեայ վրան» ձևից. հմմտ. Մծբ. էջ 260 «Կոչեցաւ սա վրան ժամու, զի փոքր ժամանակ պաշտեցաւ»։-2. Ժամաճ «փութկոտ, ժամանակին պատրաստ» Ոսկ. մ. բ. 26, որից ժաման առնել «հասցնել» Սղ. ի. 4. Մծբ. ժամանել «հասնիլ» ՍԳր. Ոսկ. «ա-ռաջ հասնիլ, կանխել» ՍԳր. «ժամանակ ու-նենալ, բաւել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. ժամանե-ցուցանել Եզն. կանխաժաման Սամ. երէց. ապաժաման «յետնեալ, խեղճ» Սիր. ժա. 12. ժգ. 5. Ոսկ. մ. ա. 3, 18, 23. ապաժամանու-թիւն Ոսկ. մ. ա. 23. ապաժամանեալ «ի Վարղանեան ՀԱ 1913, 559). բարեժամանու-թիւն Բրս. պհ. ևն։-3. Ժամաճակ, ի-ա հլ. «ատեն, վախտ» (բայց նաև՝ տարի, դարա-շրջան, հասակ, օրհաս, կեանք, տարուայ եղանակ, յարմար առիթ ևն) ՍԳր. Վեցօր. Ոսկ. որից ժամանակագիր Բուզ. ժամանա-կակից Եզն. Եւս. քր. ժամանակաչափ Ագաթ. ժամանակեան Եզն. Ոսկ. Եփր. ծն. Ագաթ ժամանակել ՍԳր. առժամանակեալ Ուե. գաղ. Փարպ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10 Յոբ. լբ. 9. Ոսկ. ես. Եւս. քր. երկայնժամա-նակեան Ոսկ. մ. ա. 11. փոքրժամանակեան Եփր. աւետ. 263, 302 (չունի ՆՀԲ). տօթաժա-մանակաւորապէս, ժամանակամիջոց ևն (նոր բառեր)։-4. Ժում «անգամ, հեղ»՝ որ ժամ բառի յետին ձևափոխութիւնն է (ա դարձած ու՝ ռնգականի մօտ). սրա հնագոյն գործա-ծութիւնը զտնում ենք Շնորհ. առակ. որից ժման ժմուն «պատշաճ ժամանակ, յարմար ատեն» Գնձ.-նշանակութեան զարգացման համար հմմտ. ժամ «անգամ, հեղ». «Եկեր երեք ժամ հաց» Ոսկիփ։-Յայտնի չէ թէ ի՛նչ ևապ ունի սրա հետ ծուկ «ժամանակ», ոռ սովորական է արդի բարբառներում և որի հնագոյն վկայութիւնն ունի Շապհ. 46։


Առատ, աց

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

• , ի-ա հլ. «առատաձեռն, առատ ա-ռատ բաշխօղ, բարեգործ» ՍԳր. «անարատ, պայծառ (աչք)» ՍԳր. «լի, յորդ, շատ» Ա. թագ. իե. 3. Ագաթ. որից առատութիւն «շա-տութիւն» Տիտ. գ. 6. Ագաթ. «առատաձես-նութիւն, բարերարութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 20. «պարզասրտութիւն» ՍԳր. առատարեր Վեցօր. առատաբուղխ Ագաթ. առատագոյն Եբր. ը. 6. Ոսկ. յհ. ա. 22. առատաձեռն ՍԳր. Ոսկ. բ. կոր. առատամիտ Ոսկ. ա. տիմ. և մ. ռ. 11. Եփր. բ. կոր. բազմառատ Եփր. պհ. 171. զուարթառատ Բ. կոր. թ. 7. կիսառատ Ոսկ. Եբր. առատանալ կամ առատանիլ «ա-ռատաձեռնութիւն անել. 2. սիրտը եռալ, ե-փուիլ (զայրոյթով, վրէժով, ցաւով)» ՍԳր. Ագաթ. Ոսկ. ևն։-Միջին հյ. ըռատ, որից ը-ռատակն «առատասիրտ» Սմբ. դատ. 15։-Նոր գրակ սնում առատ նշանակում է միայն «շատ»։


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

• (-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
— ասել ումեք, to lecture, to read, to teach.

• , ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «խումբ. կարգ, կարգաւորեալ բազմութիւն (մարդոց, անասունների, զինւորների, հրեշտակների ևն)» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ., «կարգ, աս-տիհան» Փիլ. Շար., «եկեղեցում ժամերգու-թեան յատուկ տեղը» Յհ., իմ. ատ., «ուստց-չի սովորեցրածը» Կրպտ. ոտ., որից՝ ղասա-դաս Բ. մակ. գ. 18. Ագաթ., դասասաց «ա-Արմատական բառարան-40 նագանոս» Կանոն. 175, դասալիք Ոսկ. ղկ Պիտ. Փիլ., դասակ ՍԳր. Ոսկ. մ. ա. և. Եփես., դասական «հետևակ զօրք» Ա. թագ. ժե. 4, դասակարգ Ղուկ. ա. 5, դասաւորել Ոսկ. յհ, բ. 12, դասել Սահմ. Շար. Նար., դասատուն «դպրոց» Վրդ. աշխ., գեղեցկադասութիւն Նիւս. երգ. Փիլ., շարադասութիւն Փիլ. Նոնն., գերադասել Շնորհ. ա. յհ., նախադաս Եղիշ. մատն. Պիտ.։ Նոր գրական բառեր են՝ դա-սարան, դասատու, դասատուութիւն, դասա-ցուցակ, միդասեան, երկդասեան, դասարան-ցի, դասարանական, դասաբաշխութիւն, դա-սագին, դասաղուլ, դասախօս, ղասախօսու-թիւն, դասախօսել, դասընկեր, դասընթաց, դասաւանղութիւն, դասաւանդել ևն։


Կճղակ, աց

s.

hoof.

• , ի-ա հլ. «չորքոտանիների ոտքի եղունգը» ՍԳր. Եւս. քր. տրից կճղակաբաշխ. կճղակահերձ ՍԳր. երկակճղակ Բրս. սղ. կճղակաբաժին Փարպ. կճղականալ Ագաթ. կճղակաւոր Ղևտ. ժա. 3. կճղակմէջ «կճղա-կի արանքը» Վրդն. առ. 23։-Այստեղ է պատկանում նաև զկճղանալ «չորանալ, կըճ-ղակի պէս կարծրանալ», որ մէկ անգամ ու-նի Բուզ. գ. 19 «Գտանէին զնոսա լոկ ցա-մառեալ զկճղացեալ զոսկերս նոցա». (ՆՀԲ և ՋԲ այս բառը համարում են կճղանալ. բայց որովհետև հայցականի զ նախդիրը անյարմար է տեղին, ուստի Աճառ. Բանաս. 1903, 195 համարում է զ սաստկական, ո-րով բառի բուն ձևն է զկճղանալ։ Հ. Գ. Նա-հապետեան Բազմ. 1906, 313 ուղղում է կճացեալ կամ կրացեալ, այսինքն «կուճ ևամ կիր դարձած», ոմն *** Բազմ. 1908, 432 կճղակացեալ)։


Ճիւ

s.

leg, foot;
paw.

• «ոտք, թաթ կենդանեաց, սմբակ». ու-նին միայն ՋԲ և ԱԲ. առանձին գործածուած չէ. (յոգնակի ձևով կայ միայն մհյ. ճվերն Վստկ. 222.) որից երկաճիւ «կճղակաբաշխ», մենաճիւ «միակճղակ» Իրեն. հերձ. 169 (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 301)։


Պարգեւ, աց

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

• , ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• , ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

• «կռուփ, բռունցք, բռնամարտու-թիւն» Պտմ. առ լեհ. Դրնղ. 346. որից ան-մուրց «ըմբշամարտութեան մէջ անվարժ» Իրեն. հերձ. էջ 182 (ՀԱ 1910, 2821 մուր. ցացի «բռնցի, կռփելով զարնելով» Մխ. ա-նեց. 35. Երզն. նչ. և Թր. քեր. Յհ. կթ. մրցիլ «կռուիլ, մենամարտիլ» Ա. կոր. թ. 26. Եւս. քր. մրցութիւն Եւս. քր. Ոսկ. Եզն. մրցա-մարտք Ոսև. եփես. ժգ. մրզանակ Ագաթ. մրցարան Յհ. կթ. մերկամրցանակ Նար. մը-սամրցութիւն Դիոն. թղթ. յոգնամրցիկ Մագ. անմրցելի, մրցանակաբաշխութիւն (նոր բա-ռեր)։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ


Շնորհ, ի, աց

cf. Շնորհք.

• , ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։


Տօն, ից

s.

feast, solemnity, festival, celebration;
— նշանաւոր, հանդիսաւոր or մեծահանդես, extraordinary, solemn feast;
օր —ի, feast-day, holiday;
ամենաժողով —, fair day, market day;
— անուան, saint's day;
— ամենայն սրբոց, All-Saints' day, All Hallows day;
— մարմնոյ եւ արեան տեառն, Corpus Christi day;
— անմեղ մանկանց, Childermas-day;
սրբել, խմբել, կատարել, տօնել զ—, to keep, to observe, to celebrate a feast;
շնորհաւորել ուրուք զ— իւր, to wish a person many happy returns of the day;
cf. Տարեկան.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dapni-ձևից, որ նշանակում էր «զոհ». հմմտ. հիսլ. tafn «զոհի անասուն, զոհ, ողջակէզ», լտ. daps, dapes «աստուածներին նուիրուած զոհ, նուիրական խնջոյք, հացկերոյթ», dapino «առատ խնջոյք տալ», յն. δαπάνη «ծախս», δαπανάω «ծախտլ», δεῖπνον «ճաշ. նա-խաճաշ, ընթրիք»։ Այս բոլորը յառաջանում են հնխ. dāp-, dəp-«բաժանել, բաշխել» արմատից (հմմտ. սանս. dāpayati), որ ինքն էլ աճած է թ-ով՝ պարզական dā-«բա-ժանել, մաս մաս անելով բաժանել» ար-մատից. հմմտ. յն. δαίομαι, δατεομαι «բա-ժանել», δαιτύς «բաժին, ճաշ, զոհ» ևն (Bo-isacq 166, Walde 220, Pokorny 1, 764։ Meillet Dict. étym It. 243, որ լտ. dapināre ձևի մէջ n նոյն է դնում հյ. տօն և հիսլ. tafn բառերի n-ի հետ)։ Նոյն խմբին են պատկանում նաև հյ. տի «տարիք» և տռր-«արջառ», որոնք տե՛ս առանձին։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

• . անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։


Սկիթռոն

s. ast.

s. ast. skythron, (kind of telescope).

• «աստղաբաշխական մի գոր-ծիք» Խոր. աշխ. 587, հրտր. Պատկ. էջ 2. «ի ձեռն երևելոյ աստռողաբոն և սկիթռոն գոր-ծարանաց»։


Վաշխ, ի, ից, ոյ, ու, ուց

s. adv.

usury, illegal interest;
—իւ, ի —ու, with usury, upon usury.

• ՆՀԲ վրաց. վա՛սխի և վա՛խշի։ Տէրվ. Altarm. 24, Մասիս 1881 ապրիլ 30, Նախալ. 105 իբր բնիկ հայ կցում է վերի ընտանիքին՝ հանելով հնխ. vag, vaks արմատից։ Ուղիղ մեկնեց Հիւբշ. ZDMG 46, 329, թրգմ. ՀԱ 1892, 355։ Հիւնք. բաշխել բայից։


Ցորեան, ցորենոց

s.

wheat;
corn, grain;
տուրք ցորենոյ, cornage;
փոխինդ ի ցորենոյ եւ ի կաթանէ, frumenty;
հարկանեն ճճիք զ—, weevils destroy corn.

• , ո հլ. (գրծ. ցորենաւ ունին Երեմ. իգ. 28 և. Եփր. ծն. էջ 112, ուր տպուած է ցորենեաւ. կայ և բցռ. ի. ցորենայն Իրեն. 15, որոնք ենթադրում են ուղ. *ցորենի) «ցորեն» ՍԳր. Եփր. ծն. որից ցորենահատ Փարպ. ցորենաբաշխ Առ որս. ցորենաշատ Վրդն. ծն. բազմացորեան Պտմ. աղէքս. ցո-րենավաճառութիւն (չունի ՆՀԲ) Եւթաղ. 175. եգիպտացորեն կամ . մսրացորեն (նոր բա-ևեր). գրուած նաև ցուրեան Վրդն. առկ. 27։


Օժիտ, ժտից, ժտաց

s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

• ԳՒՌ.-Սվեդ. ուժէդք «խօսքկապի ժամա-նակ հարսնացուին տրուած նուէրը», ուժդիլ «փեսի ազգականների նուէր տալը հարս-նացուին». նոյն է և օժտել Արբ. Սթ. «նուի-րել, բաշխել»։


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

• -Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։


*Ճիւ ou Ճիվ

• «ոտք, թաթ կենդանեաց, սմբակ». ու-նին միայն ՋԲ և ԱԲ. առանձին գործածուած չէ. (յոգնակի ձևով կայ միայն մհյ. ճվերն Վստկ. 222.) որից երկաճիւ «կճղակաբաշխ», մենաճիւ «միակճղակ» Իրեն. հերձ. 169 (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 301)։