Definitions containing the research իշ : 7502 results

Նախակարգեմ, եցի

va.

to preordain, to pre-establish, to predispose;
to predestine.

· Calfa

NBHL (1)

Ըստ պատշաճի նախակարգէ զբանն (զմարիամ նախ յիշելով). (Նանայ.։)


Նախակրթական, ի, աց

adj.

elementary, primary.

· Calfa

NBHL (1)

Զհովուականն ախորժելով ընկալեալ գործն, որ է իշխանութեան եւ թագաւորութեան նախակրթական. (Փիլ. լին. ՟Ա. 59։)


Նախահոգակ

adj.

provident;
— խնամք, foresight;
— զգուշութիւն, precaution.

· Calfa

NBHL (2)

Ո՛վ նախահոգակ քահանայք՝ բարւոք առնէք, զի զգուշանայք գերեզմանին. (Եղիշ. թաղմ.։)

Նախահոգակ բժիշկն։ Հայեա՛ց ի քեզ, սթափ լեր, նախահոգակ հանդերձելոցն. (Բրս. հայեաց. յորմէ եւ Մաշկ.։)


Նախաձեռնեմ, եցի

vn. va. to undertake;
to presume;
to preelect;
to promote, to raise, to exalt;
to consecrate or ordain.

· Calfa


Նախաճաշակիչ

s.

taster, assayer.

· Calfa

NBHL (1)

Ոչ վայրապար նախաճաշիկս զհոտոտիչսն ասացին ել ոմանք, եւ բժիշկք՝ այնոցիկ, որ ի վտանգս ցաւոց մատնեալ են, յորժամ ոչ կարասցեն կերակուր տալ, հոտս մատուցանեն. (Փիլ. լին. ՟Դ. 147։)


Նախամեծար

adj.

preferable, better, preferred, most esteemed;
— առնել, ընտրել, համարել, to prefer, to like better, cf. Նախամեծարեմ.

· Calfa

NBHL (2)

Նախամեծար ընտրեցի զնա քան զիշխանութիւնս եւ զաթոռս. (Իմ. ՟Է. 8։)

Քան զամենայն իշխանս զիս նախամեծար եւ մեծարգի ցուցեր. (Արծր. ՟Գ. 3։)


Նախայաւիտեան

cf. Նախայաւիտենական.

· Calfa

NBHL (1)

ՆԱԽԱՅԱՒԻՏԵԱՆ ՆԱԽԱՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ. προαιώνιος qui est ante saecula, aeternus. Որ յառաջ է քան զամենայն յաւիտեանս. անեղ. անժամանակ. միշտ էն.


Նախայաւիտենական, ի, աց

adj.

existing before all ages, eternal, self-existent, increate;
— որդի, the Son of God before all eternity.

· Calfa

NBHL (1)

ՆԱԽԱՅԱՒԻՏԵԱՆ ՆԱԽԱՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ. προαιώνιος qui est ante saecula, aeternus. Որ յառաջ է քան զամենայն յաւիտեանս. անեղ. անժամանակ. միշտ էն.


Նախանձընդդէմ

adj. adv.

emulating, vying;
jealous, rival, emulous, full of emulation;
with emulation, wying with each other;
— ջանք, emulation, rivalry;
— կիրք, jealousy;
— լինել, գալ, to emulate, to vie with.

· Calfa

NBHL (1)

Նախանձընդդէմ իմն թուէին նմա աշակերտքն Յովհաննու։ Նախանձընդդէմ էին նմա աշակերտքն Յովհաննու։ Նախանձընդդէմ էին միշտ աշակերտքն Յովհաննու առ աշակերտսն Քրիստոսի. (Ոսկ. մ. ՟Ա. 14։ ՟Բ. 6։ եւ յհ. ՟Ա. 28։ յորմէ եւ Իգն.։ եւ Երզն. մտթ.։)


Նախանձոտ

adj.

cf. Նախանձորդ.

· Calfa

NBHL (2)

Սոյնպէս են եւ նախանձոտք. միայն ի վիշտս նախանձողին (այսինքն նախանձելւոյն) հային, եւ զկեանս իւրեանց արհամարհեն։ Աչք նախանձոտին տրտմութիւն ծնանին։ Գազան է թունաբեր նախանձոտն (կամ նախանձն). (Ոսկ. յհ. ՟Ա. 36։ ՟Բ. 9։)

Ես եմ տէր աստուած քո, աստուած նախանձոտ, որ հատուցանեմ։ Աստուած նախանձոտ եւ վրէժխնդիր տէր. (Ել. ՟Ի. ՟Լ՟Դ։ Օր. ՟Դ. ՟Ե. ՟Զ։ Նաւ. ՟Ա. 2։ Տե՛ս եւ Եղիշ. ՟Բ. ուր բացատրի իմաստ գրոցն։)


Նախաչար, ի

s.

author or cause of all evil, the Devil.

· Calfa

NBHL (2)

Զնախաչար վիշապն իմաստութեամբն քո կարթեցեր. (Մաշտ.։)

Երկիր պագանեն նախաչար վիշապին. (Կիւրղ. ղկ.։)


Նախապատուեմ, եցի

va.

to respect, to honour most, to pay the highest honour to.

· Calfa

NBHL (1)

Բայց այժմ ինձ քոյդ նախապատուեսցի յիշատակ եւ տօն. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Նախավաղ

adv.

already long since.

· Calfa

NBHL (1)

Զարթնլով իսկ, եւ յառնելով միշտ նախավաղ. (Պղատ. օրին. ՟Է։)


Նախատ

s. adj.

insult, outrage, injury, opprobrium, shame, infamy;
infamous, ignominious, opprobrious, base, villainous;
despised, scorned, vile;
— լինել, to become an object of scorn or ignominy, to be infamous.

· Calfa

NBHL (1)

Վիշտ ինձ, եւ խէթ մտացս, ի նմանէ նախատն. (Լծ. նար.։)


Նախատանք

s.

cf. Նախատինք.

· Calfa

NBHL (1)

Յիշել զխոցումն կողին, զնախատանսն ամենայն. (Խոսր. պտրգ.։)


Նախատեմ, եցի

va.

to insult, to injure, to offend, to outrage, to abuse, to load with injuries;
to reproach, to blame, to censure.

· Calfa

NBHL (1)

Զմեզ նախատէք մարմնոց ցաւովք. (Եղիշ. ՟Ը։)


Նախատինք, տանաց

s.

wrong, affront, injury, offence, outrage;
blame, reproach, censure;
shame, dishonour, opprobrium, infamy, ignominy;
—նս դնել, գործել ումեք, to affront, to wrong, to insult, to disgrace, to dishonour, cf. Նախատեմ;
լինել — ազգաց, to become the scorn of nations;
բառնալ զ—նս, to wipe off the ignominy;
ի —նս քո, for thy shame.

· Calfa

NBHL (1)

Եղէք մեզ նախատինք առ նոյն թշնամինսն. (Եղիշ. ՟Գ։)


Նախատիչ, չի, չաց

s.

insulter, offender, abuser, reviler, affronter, scoffer.

· Calfa

NBHL (1)

Զնախատինս նախատչացն զմեզ բարձին ի մէնջ. (Եղիշ. դտ.։)


Նախարարեան

s. pl. satraps, seigneurs, grandees.

· Calfa

NBHL (1)

Զայլ ամենայն նախարարեան, եւ զամենայն բազմութիւն գնդին. (Եղիշ. ՟Զ։)


Նախարարութիւն, ութեան

s.

satrapy, proconsulship, lordship, prefecture, mayoralty.

· Calfa

NBHL (2)

Ագուցանել նոցա հանդերձ զօրէն նախարարութեան. (Եղիշ. ՟Ը։)

Կամ Ո՛ր եւ է իշխանութիւն, կամ նախակարգութիւն.


Նախելուզակ

s.

archbrigand.

· Calfa

NBHL (1)

Գողապետ. քաջանուն յելուզակ. այն է Վասիլ քաջ իշխանն հայոց՝ յայլազգեաց գող Վասիլ ասացեալ.


Նախծին

cf. Նախածին.

· Calfa

NBHL (1)

Աբորիգինացիք (լտ. ապօռի՛ճինէս, հին հռովմայեցիք) թարգմանին իշխանք ազգապետք, կամ նախածինք, կամ թափառականք. (անդ։)


Նախճիրք

s.

slaughter, carnage, blood;
great loss, prejudice, waste;
—րս արեան գործել, to slaughter;
—րս գործեցին դժնդակս ընդդեմ թշնամեաց, they made a dreadful slaughter of the enemy.

· Calfa

NBHL (1)

Իսկ կորովին վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս գործէր ի տեղւոջն։ Յանխնայ կոտորելով՝ նախճիրս արեան գործէին. (Եղիշ. ՟Զ. ՟Է։)


Նախնական, ի, աց

adj.

primitive, ancient;
primordial, primitive (soil);
— թիւ, primary number.

· Calfa

NBHL (1)

Փառաւորեալ ի փառս նախնական մերոյն փառաց. (Եղիշ. դտ.։)


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է նահանջ. զերիս ժամսն՝ որ ի դ ամի՝ օր կատարի, որիշ կարգեցին, եւ կոչեցին նահանջ. որ է որոշումն ժամանակաց. (Տօմար.։)


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

· Calfa

NBHL (1)

πατριάρχης patriarcha, auctor generis, familiae;
aut patriae princeps. Նախապետ ազգի ըստ սերնդեանն, եւ ըստ իշխանութեան. կամ որպէս թէ նահանգապէտ. նախարար աւագ, իշխան երկրի. ցեղապետ. եւ հայրապետ կամ պետ հայրենեաց. (զի յն. պատրիարք՝ է անխտիր հայրապետ, եւ հայրենապետ).


Նահապետութիւն, ութեան

s.

patriarchate;
principality;
family house.

· Calfa

NBHL (1)

Իշխանք նահապետութեան ցեղից որդւոցն Իսրայէլի։ Իշխանք նահապետութեանց ցեղիցն Իսրայէլի։ Այր ըստ իւրաքանչիւր նահապետութեան հանդերձ զօրու իւրեանց։ Դնեմ ծունր առ Հայր տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. ուստի ամենայն նահապետութիւն յերկինս եւ յերկրի անուանի, եւ այլն. (այսինքն հայրութիւն՝ հայրապետութիւն՝ եւ իշխանապետութիւն)։


Նահատակադիր, դրաց

s.

agonotheta, athlotheta.

· Calfa

NBHL (2)

Այն որ ամի իշխան առաջնորդն է (աստուած) զօրէն նահատակադրի. Եդեալ լինի նահատակացն մրցանակ՝ առաջին եւ երկրորդ եւ երրորդ ի նահատակադրացն. (Փիլ.։)

Յառաջինսն հայեսցուք. ի նահատակադիրն հայեցան, եւ կատարեցան. (Եղիշ. հայր մեր.։)


Նահատակեցուցանեմ, ուցի

va.

to exercise, to train, to discipline.

· Calfa

NBHL (1)

Զմարմինս եւ զոգիս աստուած առնէ, եւ զանձնիշխանութիւն եւ զառաքինութիւն մարդիկ նահատակեցուցանեն. (Ոսկ. ես.։)


Նահատակիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take one's chance, to expose oneself, to attack, to be foremost in the battle, to charge the enemy;
to fight, to struggle, to wrestle, to wage war;
to make great efforts, to take much trouble, to persist;
to exercise oneself, to practise;
to devote oneself, to become a martyr;
ի ճգնութեան վարս —, to lead an ascetic life.

· Calfa

NBHL (1)

Զնոյն նահատակութիւն նահատակեցաւ եւ աշխարհս հայոց. (Եղիշ. ՟Ե։)


Նահատակութիւն, ութեան

s.

bravery, valour;
great achievement, exploit, heroism;
struggle, fight, wrestling, match;
suffering, labour, tribulation, mortification;
martyrdom.

· Calfa

NBHL (1)

Բազմադիմի է նահատակութիւնդ անուն. եւ նա բազմադիմի շնորհս բաշխէ ամենեցուն. (Եղիշ. ՟Ա։ եւ Շ. բարձր.։)


Նայելիք

s.

eyes.

· Calfa

NBHL (1)

Որոյ նայելիքն յստա՛կ են յիշատակաւ սրբութեան. (Յճխ. ՟Ժ՟Ա։)


Նարդէս, դիսի

s. bot. giant-fennel, ferula.

· Calfa

NBHL (2)

Շիշ իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ։ Լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 3։ Յհ. ՟Ժ՟Բ. 3։)

Շիշ նարդնիսայ լի՝ քաղցրահամբոյր շրթանց. (Տաղ.։)


Նարդոս, ի

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

· Calfa

NBHL (2)

Շիշ իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ։ Լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 3։ Յհ. ՟Ժ՟Բ. 3։)

Շիշ նարդնիսայ լի՝ քաղցրահամբոյր շրթանց. (Տաղ.։)


Նաւագնաց

cf. Նաւագնացիկ.

· Calfa

NBHL (1)

Աստեղք սպասաւորեն ի գիշերի նաւագնացաց։ Զնաւագնացս նաւապետեալ յուղարկես. (Յճխ. ՟Ի՟Բ։ Զքր. կթ.։)


Նաւակոծ

adj.

shipwrecked.

· Calfa

NBHL (1)

Ոչ զհողմն կոծելով, այլ զխաւարային իշխանն առնէր նաւակոծ. (Անան. ի պետր.։)


Նաւապետ, աց

s.

captain, commander.

· Calfa

NBHL (2)

Նաւ մի՝ անգիտութեամբն գնայ զուղեւորութիւն ի ձեռն հմուտ եւ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը։)

ναύαρχος navarchus;
navis, vel navium, sive classis praefectus. Պետ եւ առաջնորդ նաւու. գլխաւորն ի նաւի. որպէս նաւիշխան. որ ասի եւ ՆԱՒԱՎԱՐ. եւ ԾՈՎԱԿԱԼ.


Նաւաստի, տւոյ, տեաց

s.

sailor seaman, mariner, sea-faring man, tar, jack-tar;
—ք, seamen, sea-faring people, crew.

· Calfa

NBHL (1)

Միումն հաւանեալք հրամանի առաջիկայի տեառնն՝ իբրեւ նաւաստւոյ վարչի։ Իբրեւ նաւաստի ի նաւի, եւ իշխան ի քաղաքի, զօրավար ի պատերազմի։ Նաւաստւոյն տանել եւ բերել զմակոյկն, եւ ուղիղ վարել։ Թողեալ նաւաստւոյն զքեղիսն, եւ նաւազքն զայլ եւս զգործիս, զձեռսն յաղօթսն պարզեալ տարածանէին. (Փիլ.։)


Նաւաստեմ, եցի

va.

to steer a ship.

· Calfa

NBHL (1)

Զիմանալի զիշխանն եւ զառաջնորդն եւ զնախկինն, յորմէ այլքն տիրին եւ վարին եւ նաւաստին։ Ընդ նաւաստողին՝ միայն ընդ գեղեցկութիւն հրաշացեալ է (անմիտն), ոչ ընդ գործն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. նխ. ՟Ա։)


Նաւավար, աց

s.

navigator;
cf. Նաւուղիղ;
seaman, boatman, gondolier, rower.

· Calfa

NBHL (1)

ναύκληρος nauclerus. Վարօղ զնաւ. որպէս Նաւաստի. նաւապետ, կամ նաւիշխան. մանաւանդ յեզականն.


Նաւուղիղ, ղղի

cf. Նաւուղղակ.

· Calfa

NBHL (1)

Առանց առաջնորդի եւ նաւուղղի։ Յիշեսցու՛ք յանքոյթ ժամու զալեկոծութիւն, եւ ի մրրիկս զնաւուղիղն. (Առ որս. ՟Է. ՟Ժ՟Ա։)


Նափորտ, ի, ամբ, ունք

s.

cloak, mantle;
monk's long mantle;
cope, chasuble.

· Calfa

NBHL (1)

Օծցէ զԵղիշէ նափորտամբն (այսինքն մաշկեկաւ). (Եփր. թագ.։ եւ Մծբ. ՟Զ։)


Նգախարխար առնեմ

sv.

cf. Նգեմ.

· Calfa

NBHL (1)

Եթէ ունիցի իշխան այր, բանիւք իւրովք զնա մղեալ նգաբեկէ, եւ առ նենգութիւն սպանման սրէ. (Ոսկ. հերոդ. (գրեալ էր, ընգաբեկէ)։)


Նգեմ, եցի

va.

to demolish with levers or crow-bars, to dismantle, to throw down, to raze.

· Calfa

NBHL (1)

Եթէ ունիցի իշխան այր, բանիւք իւրովք զնա մղեալ նգաբեկէ, եւ առ նենգութիւն սպանման սրէ. (Ոսկ. հերոդ. (գրեալ էր, ընգաբեկէ)։)


Յապահովութիւն, ութեան

s.

security, safety, surety, certitude;
quiet, tranquillity.

· Calfa

NBHL (1)

Յապահովութեամբ խաղաղանալ օրինակ իմն յանքոյթ նաւահանգստի։ Խաղաղութեանց միշտ փափագեալ բաղձանօք՝ սակս իւրեանց յապահովութեան։ Յանզբաղ յապահովութենէն։ Անխռով յապահովութեամբ վստահացեալ. (Պիտ.։)


Յապաղեմ, եցի

va.

to defer, to put off, to procrastinate, to prorogue;
to retard, to hinder, to stop, to protract, to delay;
to prolong, to lengthen;
to temporize;
cf. Յապաղիմ.

· Calfa

NBHL (1)

Ոչ յապաղեն երթալ առ նոսա. (Եղիշ. ՟Ը։)


Յապայ, առ —

adv.

afterwards, next;
cf. Ապա.

· Calfa

NBHL (2)

Ի յիշատակ առ յապա ժամանակաց. (Եւս. քր. ՟Ա։)

Անուն քաջ առ ի յապայսն թողցեն անմոռաց յիշատակաց. (Պիտ.։)


Յաջողիմ, եցայ

vn.

to prosper, to be prosperous, successful or fortunate, to have great success, to thrive, to succeed in, to contrive to, to get on prosperously, to reach or attain one's aim, to come to a good issue, to terminate propitiously;
— ի վեր քան զակնկալութիւն or զկարծիս, to succeed against all probability;
ոչ-, չ-, to be unsuccessful, to fail, to miss one's aim, to be baffled, to miscarry, to be greatly disappointed;
յաջողեսցին, յաջողեսցի քեզ, you will fully succeed;
all will be well with you.

· Calfa

NBHL (1)

Յաջողեցաւ տէրութիւն նորա։ Որ սիրենն զԱստուած, ամենայն ինչ յաջողի նոցա ի բարութիւն։ Որ Քրիստոսի լինի տաճար, մեհեան դիւաց անդր ոչ յաջողի. (Եղիշ. ՟Ա։ Եփր. հռ.։ Խոսր.։)


Յաջողութիւն, ութեան

s.

success, prosperity, good luck or fortune, thriving, happy state of affairs;
efficacy, virtue;
convenience, leisure, ease;
opportunity, occasion;
—ք, achievements, exploits, heroic acts;
յաջողութեամբ, successfully, with success;
— ի դէպ գալ ումեք, to be favoured, befriended;
— ըստ բաղդի լեալ նմա, fortune befriended him, he had the fortune to;
cf. Ըմպեմ.

· Calfa

NBHL (1)

Մեծամեծ զօրութիւնք եւ յաջողութիւնք կատարէին ի ձեռն զօրականին. (Եղիշ. ՟Գ։)


Յաջորդեմ, եցի

va. vn.

to cause to succeed, to replace;
cf. Յաջորդիմ.

· Calfa

NBHL (4)

Աբրահամու հայրն ամպարիշտ էր, այլ չյաջորդեաց զանօրէնութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)

Ծանր գիշեր, օրինակ խաւարին՝ որ յաջորդելոց էր զնոսա. (Իմ. ՟Ժ՟Է. 20։)

Զորոյ իշխաննութիւնն յաջորդեաց նորին որդի։ Յաջորդեաց զպետութիւնն Փիլիպպոս. (եւ այլն։ Եւս. քր. ՟Ա։)

Որում փոխան Սուրմակ նստեալ, եւ Բրքիշոյ զնա յաջորդեալ. (Շ. վիպ.։)