juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.
• «քամուք, քամուած մզուած հիւթ». արմատ առանձին անգործածական (ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները այս բառի մասին՝ պատկանում են նախորդ մուզ «մարխօշ» ռառին). սրանից են մզել «քամել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. դտ. 336. Եղիշ. մզիլ Եփր. հա-մաբ. 18. մզումն Շնորհ. թղթ. հմմտ. նաև խազմուզ (ո հլ.) Կոչ. Ոսկ. գծ.։
mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.
• = Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։
fisticuff.
• ՆՀԲ համարում է «որպէս ռմկ. մուշ-տա զարնել, մշտել». սա նախորդ բառն է, բայց տեղին անյարմար է գալիս։
locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.
• , ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մորեխ» ՍԳր. Վեցօր. 174. ռամկական ձևով գրուած է մորեխ Լաստ. Վրդ. պտմ. մորեախ Կիր. պտմ. էջ 241. ուրիշ է գւռ. մարախ կամ մարուխ «մատուտակ», որ տե՛ս առան-ձին. ուստի ոմանք շփոթելով նախորդի հետ՝ կարծում են թէ Յովհաննէս Մկրտչի կերած մարախը ո՛չ թէ «մորեխ» էր, այլ «մատու-տակ».-«ոմանք ի Մշեցւոց կամ ի Տառօ-նացւոց համարին՝ թէ կերակուր սրբոյ Մր-կըրտչին յանապատի էր մատուտակ» (ՆՀԲ)։
governor of a march, of a county or province, exarch.
• = Անշուշտ պհլ. *marzpān ձևով մի հո-մանիշից, որից փոխառեալ է նոյնպէս ասոր. [syriac word] marzbānā «մոթ, modius (չափ)» Brockelm. Lex. syr. 194ա, «գրիւ, Scheffel» ZDMG 40, 445։ Արդէն Brockelm. ասորի բառը դրած է իբրև նախորդի երկ-րորդ նշանակութիւնը։-Աճ.
trodden, frequented.
• ՆՀԲ հարթել, յարդարել, յորղել, ռմկ. ղորդել, խորդել, թրք. օրտու եիւրիւթմէք «բանակը յառաջ վարել» ձևերի հետ։ Հիւնք. յն. ὄρϑόω «ուղղել, առաջնոր-ռել, հովուել»։ Scheftelowitz BВ 29, 21 սանս. par «յայնկոյս վարել», յն. πορος «անցք», անգսք. faran «անցնիլ, եր-թալ» ևն բառերի հետ. հայերէնը իբր անց. դերբայ հնխ. prto-ձևից։ Այս մեկնութիւնը ընդունում են Walde 602, Boisacq 758 և Pokorny 2, 39։ Karst, Յուշարձան 421 լտ. porro, գերմ. Furt, յն. περαίνω «կատարել, վերջացնել, անցնիլ», թթր. yor, yur, yur. «քայլել»։
• ԳՒՌ.-Ալշ. հօռտել, Բլ. հօրտել, Մշ. հօր-թել, Սլմ. խորթել, Հմշ. Տր. հօրթէլ, Վն. խորտել, Մկ. խուրտիլ, Ոզմ. խուռտիլ «տու-նը աւլել, մաքրել, սրբել», Հճ. հիյթել «ձիւնը տանիքից թափել» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197), որից Կր. հօրթունք «յարդարանք, մաքրել ու սրբելը», Սեբ. հօր-դ'էլ «ծառը յօտել» (այսպէս նաև Ռ. երևի յօտել բառի հետ խաչաձևմամբ)։ Ուրիշ է ջորդել, խորդել «շինել, յարդարել, յօրինել», որ ծագում է ղորդ<ուղղորդ բառից։
wether, mutton.
• =Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։
cf. Մակա.
• Lag. Arm. Stud. § 1406 ուզում է միացնել նախորդ մած «կպչիլ ևն» ար-մատին։ Bugge KZ 32, 85 տուել է վե-րի մեկնութիւնը։ Patrubány SA I. 17 հունգ. maga-s «բարձր» բառի հե՞տ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mag' «գերագոյն», mug' «վրայ», 421 թթր. maq «բարձր», ույգուր. maq-ut-mak «բարձրացնել»։
music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.
• ՆՀԲ լծ. արաբ. vaqt, լտ. vicis. vires յն. ἅπας։ Մորթման ZDMG 26, 489 ռևեռ nuki «սկիզբ»։ Հիւնք. էջ 147 կցում է նախորդի հետ՝ նշանակութեանց զար-գացման համար համեմատելով եղանակ բառը, որ նշանակում է թէ՛ «երգի եղա-նակ» և թէ «տարւայ եղանակ»։
force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.
• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «զօրութիւն, կարողութիւն, ուժ» ՍԳր. Ագաթ. Եփր. ծն. («Ճշդագոյն մատենագրական ոճոյն մէջ զօ-րութիւն նոյնանշանին հետ համեմատելով՝ հազիւ գուցէ հարիւրին մէկ գործածութիւն ունի, և քիչ տեղ առանց անոր կը բանի՝ կամ թէ նոյնը չկրկնելու կը ծառայէ»։ Այտնեան, Քնն. քեր. էջ 66). ռամկաձև գրուած է ուժ, որ արդի գրականի մէջ նախորդից աւելի գործածական ձև դարձաւ։ Որից յուժոյ «զօ-րեղ կերպով» Ոսկ. ես. ի յուժ ձգել «նեղը գցել, նեղել» Յիշատ. 1531 թ. (Դիւան ժ, էջ 24), ուժգին ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. Փարպ, ուժգնագոյն Ոսկ. յհ. բ. 22. Եւս. քր. ուժեղ Փարպ. ուժել «տոկալ, դիմանալ» Եփր. են. 92. «զօրել» Պտրգ. 227. Լմբ. ներբ. հոգեգլ. 298. Տեսիլ դան. 123, 124. Անկ. գիրք Հին կտ. 242-3. վատուժ Մխ. դտ. Յայսմ. վա-տուժել Կեղծ-Շապհ. 30. ուժնդի «ուժգին» Յհ. իմ. միաշ. էջ 101. հաստոյժ Ոսկ. մ. բ. 24. շատոյժ Ոսկիփ. հուժկու (գրուած նաև հաւժկու, հօժկու, հժկուն) «շատ ուժեղ» Կիւրղ. ծն. Սեբեր. Բուզ. (հուժգոյ ձևով՝ Սամ. անեց. 46). (մասնիկի համար հմմտ. յաղթ-կու Նեմես. բն. էջ 37, 91, 98, 136, Փիլ. 135). ուժանակ «դինամիտ», անուժութիւն, ուժասպառ (նոր բառեր). այստեղ են պատ-կանում նաև յոյժ և ժոյժ, որոնց վրայ տե՛ս առանձին։
gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.
• (-կայ, -կւվ, -կեաց) «ոսկի մետա-ղը. 2. ոսկեղէն, ոսկուց շինուած» ՍԳր. Ա-գաթ. ածանցման մէջ մտնում է հետևեալ ձե-ւերով. 1. ոսկե-. ինչ. ոսկեղէն ՍԳր. Եւս. քը ոսկենկար Եփր. թգ. ոսկեպատեան Բուզ. ռոկեզարդել Եւագր. ոսկեսէր Ոսկ. ես. ոսկե-րիչ ՍԳր. Կոչ. Եփր. մն. 477. Ոսկ փիլիպ. (հմմտ. Meillet MSL 17, 262).-2. ոսկէ-, որով կարող են գրուիլ բոլոր նախորդ ձևերը, բայց յատկապէս ոսկէօղ Խոր. ոսկէօծ Յայսմ. -3. ոսկի-(առանց յօդակապի). ինչ. ոսկի-վարաւանդ Բուզ. ոսկիգիսակ Եւս. քր. ոսկի-կմբեայ Բուզ. բազմոսկի Վանակ. յոբ. յոգ-նոսկի Փիլ. իմաստ.-4. նոյնը յօդակապով. ինչ. ոսկիազէն Բ. մկ. ժա. 8. ոսկիածին Ա-գաթ. ոսկիապատ Ել. իզ. 32. լզ. 36. Ես. լ. 22. Թղթ. բարուք. Կոչ. 20. Ագաթ. ոսկիա-կուռ Կոչ. 20։-Նոր բառեր են ոսկեգեղմն, ոսկեզօծել, ոսկեդրամ, ոսկեդար, ոսկեդար-եան, ոսկերչական, ոսկերչապետ ևն։
son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.
• (-դւոյ, -դւոց, կամ -դեաց. օր. Նորագիւտ բ. մնաց. իբ. 11 «Գողացաւ զնա ե միջոյ որդեացն թագաւորին», որ միւս թարգ-մանութեան մէջ որդւոցն ձևն ունի։ Նոյնպէս է Լմբ. մատ. 524.-գըծ. կայ որդեօք Մամիկ. 15) «սերունդ, զաւակ, մանաւանդ արու զա-ւակ, մանչ» ՍԳր. Եփր. գաղ. Եզն. (նշանա-կութեան համար հմմտ. Մալխասեան, Մշակ 1913, թ. 103 և Ս. Տէր-Մելքիսեդեկեան, անդ՝ թ. 146). որից որդեակ ՍԳր. որդեգիր ՍԳր-որոեծնութիւն Ա. տիմ. բ. 15. Եբր. ժա. 11. Կոչ. Եզն. որդեսէր, Ոսկ. մ. ա. 10. Եփր. ծն-անորդի ՍԳր. Ոսկ. մ. բ. 23. Կիւրղ. Թուոց. եւս. քր. Կոչ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. կուսորդի Ոսկ. մ. ա. 5, 12. բոզորդի Եփր. ել. եղբօրորդի ՍԳր. դայեկոր-դի ՍԳր. հարճորդի Մծբ. Ոսկ. եբր. Եւս. քր. շնորդի Փիլ. փոխորդի «տոկոս» Սեբեր. փըղ-որդի «փղի ձագ» Մխ. առակ. յետնաբար կայ որդիասէր Լմբ. որդիացուցանել Յհ. կթ. ևն։
• ՀՀԲ (նոյնը նաև ՆՀԲ) «որ դիէ (զկա-թըն)»։ Klaproth, Asia pol. 105 կազի-կում. ers. E. Boré, JAs. 1841, 655 կարդալով vorti և դնելով v=b, են-վատ=պրս. bad, մեկնում է իբր զնդ puϑra, պրս. pusar «որդի»։ Windisch. 38 յն. πόρτις «հորթ, ձագուկ, տղեկ»։ Gosche 47, Böttich. Arica 64, 40, Jus-ti, Zendsp. 191, Պատկ. Изсльд. 27, նաև կասկածով Müller SWAW 35, 197 սանս. putra, հպրս. [other alphabet] puϑrah, պրս. [arabic word] pusar «որդի» ձևերի հետ։ Lag. Urgesch. 412 սանս. vrddha բա-ռի չեզոքը։ Müller SWAW 64, 456 զնդ. varəδa, պրս. gurd «աճումն»։-Lag. Arm Stud. § 1745 յիշում է պրս. [arabic word] rōd «որդի», հսլ. roditi «ծնիլ» ևն։ Boрp, Gram. comp. 2, 250 սանս. ardh, rdh, rudh «աճիլ», գոթ. lud «աճիլ», lauths «մարդ», հսլ. na-rodú «ժողո-վուրդ», հկելտ. rhodora «մի տեսակ բոյս»։ Bugge, Btrg. էջ 28 դնում է *gotrio-նախաձևից, որին է կցում լտ. uterus «արգանդ», գոթ. qiϑra «փոր. որովայն» (հմմտ. անգլ. child «տղայ» և գոթ. kilϑei «արգանդ»)։-Մառ. ЗВO 5, 317 զնդ. vareδa «հերոս» կամ fra-zainti, պհլ. frazand «որդի»։ Bugge IF 1, 452, ծան. 3 մերժում է իր նախորդ մեկնութիւնը։ Հիւնք. լտ. ortus «ծագեալ, սերեալ» բառից։ Վերջին անգամ Bugge, Lyk. stud. 1, 59 յն. ὄρϑός «ուղիղ», լիւկ. urtu «օրինական» բառերի և լիւկ. *Kρτιο ևն յատուկ անունների հետ։ Patrubány SA 1, 191 յն. ὄροϑύνω «յուզել, զուառ-ճաղնել», իբրև հնխ. ordh-ios «զուար-թացուցիչ» ձևից։ Հիւբշ. Pestschrift 70 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը, որ անկախաբար ունին նաև Meillet MSL 2 46 և աւելի ուշ Շէֆթէլոմից [ethiopian word] 99 21. Wiedemann BВ 27, 221 (առ Walde և Pokorny 1, 149) հնխ. erədh «աճիլ. մեծանալ» արմատի տակ, որից և լտ. arduus «բարձր», հիռլ. ard «բարձր,
vine;
cf. Զամբիղ;
colocynthis;
coloquintida, bitter apple (purgative);
բեր —ոյ, grapes;
տերեւ —ոյ, vine-leaf;
ուռ —ոյ, vine-tendril;
յօտք —ոյ, vine-branches, vine-cuttings;
թօթափել or քաղել զտերեւս —ոյ, to strip away the superfluous vine-leaves.
• -Բնիկ հայ բառ. կազմուած է փոխաբե-րաբար նախորդից. նշանակութեան զարգայ-ման համար հմմտ. յատկապէս հյ. երինջ, որ բուն նշանակում է «հորթ, կովի ձագ (էգը)», բայց Երև. նաև «խաղողի որթի մատ»։ Նման երևոյթ են ցոյց տալիս նաև յն, βλαστός «ծիլ, սերունդ մարդու կամ ա-նասունի» և յն. μόσχος «հորթ, անասունի ձագ. 2. ընձիւղ, շառաւիղ, ծիլ» (այս մասին տե՛ս մոզի բառի տակ)։
calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.
• -Բնիկ հայ բառ. կազմուած է փոխաբե-րաբար նախորդից. նշանակութեան զարգայ-ման համար հմմտ. յատկապէս հյ. երինջ, որ բուն նշանակում է «հորթ, կովի ձագ (էգը)», բայց Երև. նաև «խաղողի որթի մատ»։ Նման երևոյթ են ցոյց տալիս նաև յն, βλαστός «ծիլ, սերունդ մարդու կամ ա-նասունի» և յն. μόσχος «հորթ, անասունի ձագ. 2. ընձիւղ, շառաւիղ, ծիլ» (այս մասին տե՛ս մոզի բառի տակ)։
frequent, continual, incessant;
prolix, long;
much, full, copious, abundant;
frequently, often, continually;
too much, too many;
—ք, continuity, perpetuity;
հացք —աց, shewbread.
• . ի-ա հլ. «շատ, բազմաթիւ» Ոսկ. ա. կոր. «յաճախութիւն, ամէն օր շարունա-կելը» Բ. մակ. ա. 8, ժ. 3. «ստէպ, միշտ. ամէն անգամ» ՍԳր. որից յաճախել «շա-տացնել, աւելացնել» ՍԳր. Ազն. (տարբեր իմաստ ունի Եփր. յոբ. ՀԱ 1912, 670, տող 197), յաճախութիւն ՍԳր. յաճախաբար Ոսկ. ես. յաճախագոյն Ագաթ. Կորիւն. Եւս. քր. յաճախագունդ Եւս. քր. Ոսկ. ես. յաճախա-գութ Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. յաճախորդ (նոր բառ)։
drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.
• և աճած ռնգականով։ Meillet MsL 7 164 չի ընդունում միացնել նոյն արմա-տին, բայց 9, 155 մի ճարպիկ բա-ցատրութեամբ կցում է նրան, ենթադրե-լով թէ հին հայ ձևն էր *հիպել=սանս. pibāmi, որից ընդ նախդիրով ստացուել *ընդ-հիպել>*'ընդիպել >*'ընդպել > *ընպել >*ըմպել։-Bugge, Etr. u. Arm. 44 ետրուսկ. eepana=ըմպանակ։ Հիւնո. ամպ բառից է հանում։ Արշէզ՝ դնում է նոյն ընդ արբ, որ տե՛ս։ Bartholomae ZDMG 50, 712 իբրև հնխ. pimbo=pi-n-bo=սանս. pibāmi ձևից՝ ռնգայնա-ցած։ Հիւբշ. Arm. Gram. 447 և IF Anz. 10, 45 մերժում է թէ՛ այս և թէ Meil-let-ի նախորդ մեկնութիւնը, որովհետև նրանք տալիս են հյ. *իմպել ձևը, մինչ-դեռ հայերէնն է *ումպել, ինչպէս ցոյց է տալիս ումպ արմատը։ Ե. Գեանջե-ցեան ZAPh 1, 62 յն. δμπη, δμπνη «սր-նունդ» բառի հետ։ Մառ, Гpaм. иր apм. 265 ըմ, ըն-մասնիկով վերի հնդև-րոպական պ արմատից։ Scheftelowitz BВ 29, 41 սանս. ambhas «ջուր» ևն խմբի հետ, որի ժառանգները տե՛ս ամպ բառի տակ. սրանց նախաձևն է հնխ. nbho-, որի դէմ ինքը ենթադրում է և ombh-ձևը՝ որ պիտի տար հյ. ումպ (յիշում է Pokorny 1, 131)։ Charpentier IF 25. 251 դնում է հնխ. pōl, pi ար-մատից նախ կրկնուած pōp, ապա -mი մասնիկով pōpmo, շրջուած pōmpo, որ տալիս է հյ. ումպ։ Սագըզեան ՀԱ 1902 335 և Karst, Յուշարձան 405 հյ. խմել և սումեր. ima «խմել», immeli «ըմպե-լիք» բառերի հետ։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 188 պրս. [arabic word] xunb «կա-րաս» բառից։ Pokorny 2, 71 ասում է թէ պատկանում է հնխ. pō, pī արմա-տին, բայց ձայնական բացատրութիւնը անլայտ է։ ՒՌ.-Խրբ. Ննխ. ումբ, Արբ. ըմբիդ
the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.
• =Նոյն է վրաց. უნჯი ունջի «գանձ, հա-րըստութիւն», որից უნჯება ունջեբա «դիզել, հարստութիւն հաւաքել», ճիշտ ինչպէս հյ. գանձ-ել. հմմտ. Ամովս Գ. 10. Հռովմ. Բ. 5. որոնց մէջ վրացին ունի ունջեբա, իսկ հայը գանձել։ Զգիտեմ սակայն թէ բառը կապ ու-նի՞ նախորդ ունջ «խորք, յատակ» ձևի հետ. երկուսի միջին կապն է թերևս ներկայաց-նում Վեցօր. «Զցօղ մեղուն քաղեալ և ի խորս մոմակերտ գբոցն յունջս արկեալ համ-բարեալ դնէ». որի մէջ յունջս արկեալ նշա-նակում է «դիզել», բայց ձևով է նախդրիւ հյց. ունջ «խորք» բառի։-Աճ.
hammer;
cf. Սեպ;
oppressor;
հարուած ուռան, hammer blow;
կոփիւն ուռանց, hammering;
— հարկանել, to hammer;
— դարբնոցի, sledgehammer or forge hammer;
— մեծ, sledge;
— ճօճան, tilt hammer, tail hammer;
— ճակատաւոր, front hammer, largest forge hammer;
— վերացման, lift hammer;
— շոգեշարժական, steam hammer;
— ժայռահերձ, pounding hammer;
— ատամնաւոր, claw hammer or fid hammer;
— ձեռաց, hand hammer, up-hand hammer.
• ՆՀԲ լծ. հյ. ուրագ, թրք. ur, vur «զա՛րկ, հա՛ր»։ Lag. Urgesch. 284 սանս. par արմատին է կցում։ Տէրվ. Altarm. 76 վէր, վիրաւոր ևն ձևերի հետ՝ սանս. vadh «զարնել, սպանել», vadha «հարուած, վիրաւորում», զնդ. vadarə «զէնք» ևն բառերին է կցում։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vaeδa հոմանիշի հետ։ Հեւնք. ուռի բառից։ Lidén, Arm. Stud 53 հիռլ. ordd, գաէլ. ord, կիմր. gordd, հկորն. հբրըտ. ord, նբրըտ. orz. horz «մուրճ» բառերի հետ. կելտաևան նա-ևաձևը դնում է *ordo-, հայկականը *urdn, որից՝ միջին բաղաձայնի անկու-մով ուռն։ Նոյնը Per Persson IF 35 *08. Կրկնում է Petersson KZ 47. 259. Karst, Յուշարձան 422 թթր. ur, vur «զարնել»։ Бepидзe, სიტლვის კონაGIl. 1912, էջ 43 վրաց. գւռ. (Իմեր. և Ռա-չին.) ურატა ուրատա «փոքր մուրճ» բա-ռի հետ։ կեն զիս ի քո տեսուն։ Թերևս թուռնայ կամ դուռնայ. որ է թրք. [arabic word] turna, [arabic word] turna «կռունկ» (Будaговъ, Cpaвн. cлов. 1, 746). հենց բնագիրն էլ ունի «Աչերդ ուռնայի նը-ման», ուր դ-ի անկումը կարող է յառաջա-ցած լինել նախորդ դ-ի պատճառովս
light, beam, shine.
• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։
much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
"
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."
• = Պրս. [arabic word] š̌ād «ուրախ» բառից, որի վո-րայ ընդարձակ տես նախորդը և յաջորդը։
tent, pavilion, marquee.
• Նախ ԳԴ պրս. շատրիւվան։ ՆՀԲ միաց-րած է նախորդի հետ։ Lag. Arm. Stud § 1682 պրս. sāderawan։
water-spout, fountain, jet.
• Նախ ԳԴ պրս. շատրիւվան։ ՆՀԲ միաց-րած է նախորդի հետ։ Lag. Arm. Stud § 1682 պրս. sāderawan։
inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.
• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։
female fineries, show, dress, attire.
• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։
parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.
• = Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։
old woman, beldam.
• ԳՒՌ. Ագլ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. պառավ, Տփ. պա՛րավ, Սչ բառաւ, բառավ, Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. բառավ, Ալշ. Մշ. պառաբ, Խրբ. Տիգ. բառաբ (բայը՝ բառբընալ «պառաւիլ»), Զթ. բառօբ, բառոբ, Հճ. բարօբ, Սվեդ. բարուվ։ Նոր բա-ռեր են պառաւաշէնք, պառաւապորտ, պա-ոաւոտիլ, պառաւկոտիլ, պառաւնակ, պաո-ւուկ, պառւոզուր։ Նախորդներից անկախ մի ձև է Շլ. պառիկ «պառաւ»։
heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.
• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։
dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.
• , ու հլ. բուն նախնական նշանակոյ-թիւնն է «շուրջ, շրջան», որից ձևացած են հետևեալ առումները. -«պար, խաղ, կաքաւ, հօրա» ՍԳր. «խումբ, հաւաքոյթ» ՍԳր. Պետ. Շար. «աստղերի հոյլ և նրանց շարժումը» Ժմ. Զքր. կթ. ծն. Անան. յհ. մկ. «անասուն-ների, յատկապէս մեղուների խումբ» Վեցօր. 164, Եղիշ. դտ. 188. Փիլ. Մագ. Վրք. հց. «այլևայլ իրերի շարք» Նար. Բրս. ընչեղ. սը-րանից են պարաձև «կոլոր» Ոսկ. ես. 159. պարանցիկք Դտ. թ. 27. պարաւոր ՍԳր. բարձրապարու Վրդն. քրզ. գեղապարել Պիտ. Փիլ. Յհ. իմ. ատ. անպար Փիլ. լին. եօթն-պարեան Յհ. իմ. եկեղ. խորդապար Մագ. կոծապար Պիտ. օդապար Պիտ. օդապարիկ Յհ. կթ. պար կամ պարս «մեղուախումբ» Ոսկ. եփես. 828. Եւագր. 360. որից պարս տալ «մեղուների խմբուիլը» Եփր. դտ. 341. պարսմայր «մեղուների թագուհին» Վստկ. ոճով ասւում է պար առնուլ «պարել, պար բռնել» ՍԳր. «պարունակել, բովանդակել» Արիստ. աշխ. պար արկանել «շրջապատել» Նիւս. թղթ. և կազմ. յետոսկեդարեան շըր-ջանին՝ դարձել է նախամասնիկ՝ համապա-տասխան յն. περι և լտ. circum մասնիկնե-րին. հմմտ. պարագայ=περιφερόμενος, պա-րագրել =περιγράφω circumscribu, պարառել = περιλαμβάνω, պարունակել=περιέχω ևն. այս գործածութեամբ ունինք նաև փար-ձե-ւով. ինչ. փարաբառնալ=περιαίρεω Անյ. ստոր. փարադրել =περιτίϑηϰι Արիստ. ստոր. շրժ. ևն։-Նոր բառեր են պարահանդէս, պարասրահ, պարբերական, պարբերաբար, պարուհի ևն։
wedding presents;
dower.
• Հներից Մխ. դտ. էջ 289 տալիս է արդէն ուղիղ բացատրութիւնը՝ փեսի կողմից աղջկայ հօրը տրուած օժիտի համար գրելով թէ «առ մահմետական-սըն... կոչի մահր, նոյն և այս առ հռով-մայեցիսն տուայր կոչի»։ ՆՀԲ մեկնում է (հայերէնով ստուգաբանելով) «տու-եալն յառնէ»։ Ուղիղ մեկնեց նախ Խա-լաթեան, Ծրագիր ազգագր. էջ 96։ Կոս-տանեան, Ազգ. հանդ. ժգ. 132 յն. δωρεαl նոյնը նաև Ադոնց, Aрм. Юстин. 190. Karst Դատաստն. II 104։ Սխաւ-ւում է Pedersen, Հայ. դր. լեզ. 197 դնելով բառս տուար, տաւար բառից։ Ուղիղ է Meillet IF Anz. 22, 16։ Վեր-ջին անգամ՝ նախորդներից անտեղեակ՝ Աճառ. Արրտ. 1910, էջ 178։
branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.
• ՆՀԲ «իբրու ռամկականն ձայնիս ձաղկ... որպէս թրք. սըգ է. խիտ. իսկ զախ մօրուօք ասի պրս. սուք, սէվէք րիշ»։ Böttich, ZDMG 1850, 363, Arica 74, 204, Lag. Urgesch. 592 կցում են վերի սանս. պրս. և լիթ. ձևերի հետ։ Pictet 1, 197 սրանց հետ է համեմա-տռում հյ. tsaghi, որով թերևս հասկա-նում է զախ։ Lag. Arm. Stud. § 2258 մերժելով նախորդները՝ կցում է պրս. istāx «ճիւղ» բառին, որ մերժում է
dispute, debate, contest, discussion, variance, contestation, quarrel, wrangling;
ի — գալ ընդ ումեք, to dispute or wrangle, to debate, to contest, to discuss;
knucklebones, cockal.
• Karolides տես նախորդը։ Գարագաշ-եան (անձնական) վեց բառից, որովհե-տև վէգը վեց կողմ ունի։ Հիւնք. քուէ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 352 զնդ. vaεγa-իբր նետելու բան առ-նելով։
frying-pan;
cf. Վահանակ.
• ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։
cf. Վահանակ.
• ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։
gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.
• ՆՀԲ տեռատես մեկնում է «իբր ջեռա-տես, ջեռեալ ի ներքուստ», իսկ տեռել «նոյն և յն. տէ՛ռօ, լծ. և թրք. տէրի՛ «մաշկ, մորթ»։ Վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSL 8, 165, որ Հիւբշ. 497 ան-ապահով է համարում, ենթադրելով թէ տեռել բուն նշանակում է «կոշտ կա-պել, կոշտանալ»։ Հիւնք. տեռ «կոշտ» դնում է տեռ «շղարշ» բառից, իսկ տե-ռատես <յն. διάῤῥοια + հյ. տես բա-ռերից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. deri «կաշի», Հացունի, Պատմ. տարազի 137 տեռատես մեկնում է «հանդերձը հոգացող», որով կապում է նախորդ արմատին։
cf. Նշան.
• = Յն. σίγνον որ փոխառեալ է լտ. signum «նշան, դրօշ» բառից. հմմտ. նախորդը։-Հիւբշ. 378։
firm, solid.
• ՆՀԲ առանց մտադիր լինելու ակնար-կին՝ սոթ կցում է նախորդ «պինդ, կարծր» բառին, որ սրա հետ կապ չունի։ Հմմտ՝.
ensign of victory;
—ք, pomp, show, luxury.
• Հմմտ. նախորդը։
nose;
cf. Ռնգունք.
• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։
marcasite, iron-pyrites;
matricaria, feverfew, cardiaca, mother-wort.
• = Պրս. [arabic word] rōšanā «լուսաքար», ծա-գում է ❇ rōšan «լուսաւոր, պայծառ» բառից, որից և նախորդ ռօշան «պայծառ» բառը։ Սրա ընկերներն են ռոշնական, ռո-ճիկ։ Բուն ծագման, հնդևրոպական ցեղա-կիցների և հայերէն համապատասխան բը-նիկ ձևերի վրայ տե՛ս լոյս բառի տակ։-Հիւբշ. 275։
reckoning, measure, account, number;
condition, position, state, manner;
— արկանել ընդ ումեք, to come to terms about the price, to bargain for, to contract, to strike a bargain for, to stipulate, to come to an agreement, to settle;
եւ որ ի սոցին —ի, and of other similar ones;
եւ որ այլ եւս սոցին —ի իրք, and of other like things;
որոց —ի են, among whom are;
եւ որ սոցին —ի են, and so forth, and so on, et caetera;
ո՞չ դահեկանի միոջ — արկեր ընդ իս, didst not thou agree with me for a penny ?
impost, rate, duty, tax, imposition, tribute;
order;
convention, contract, agreement;
budget;
tariff.
• ՆՀԲ դնում է կից նախորդին, բայց յիշում է նաև յն.σαλάριον, լտ. salarium, պրս. sā, sāv։ Հիւբշ. Pers. Stud. էջ z3. 168 պհլ. ձևից փոխառեալ։ Ադոնց, арм. bъ ən. Dст. 483 թէ՛ իրան. sak բառին է կցում և թէ նախորդ սակ բա-ռին։ Ըստ Մանանդեանի, Տեղեկ. ինս-տիտ. 1, 28 սակ նշանակում է «գլխա-հարկ»։ Աւդալբէգեան, անդ, էջ 58-73 գտնում է որ այս նշանակութիւնը ճիշտ չէ. սակ նշանակում է «թիւ, համար, չափ, յետոյ ընդհանրապէս հարկ»։ Այս պարագային երկու բառերը (սակ «պայ-ման» և սակ «տուրք») պիտի միանա-յին իրար հետ և որովհետև սակ «տուրք» իրանեան է, ուստի և իրանեան բառի նախնական իմաստը պիտի լինէր «հա-մար, թիւ ևն»։ Իրանեան բառի ծագու-մը յայտնի չլինելով, կարելի չէ վիճել այս մասին, ոչ էլ միացնել երկուսը իրար։
type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.
• ՆՀԲ այս բառը նախորդին կցելով մևևնած էր «կնիք կուսութեան», որին հետևելով ԱԲ՝ «կնիք կուսութեան և ի-գական անդամ»։ ՋԲ չունի։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բառաք. էջ 123 երևան հանեց բառիս ստոյգ իմաստր։ Չիթճեան ՀԱ 1908, 37 հաւանում է այս
cf. Տոկոսիք.
• = Յն. τόϰος «վաշխ». ծագում է τίϰτա «ծնեւ» բայից և բուն նշանակում է «ծնունդ». հմմտ. հյ. փոխորդի «տոկոս» (իբր փոխ տուած դրամի որդին)։-Հիւբշ. էջ 884։
brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.
• մատից. հմմտ. հյ. գետ, հսլ. voda «ջուր» ևն։ Տէրվիշ. Altarm. 88 և Նա-խալ. 106 հնխ. vad «թրջիլ, բխիլ» ար-մատեզ բնիկ հայ բառ. հմմտ. սանս. հսլ. voda, գոթ. vato, գերմ. Wasser, հյ. գետ։ Թերևս և ուրդ։ Հիւնք. վէտ բառից։ Հիւբշ. 249 անապահով է գըտ-նում վերի մեկնութիւնը, բայց պատճա-ռաբանութիւն չի տալիս։ Scheftelowitz BВ 29, 28 հնխ. vēdo «գետ» բառից+ ակ մասնիկով։ (Թէ՛ այս և թէ նախորդ-ները անընդունելի են նախաձայն վ-ի աատճառաւ)։
board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.
• , ի-ա հլ. «փայտի տափակ շերտ» (փխբ. նաև ուրիշ նիւթից. ինչպ. պղինձէ, քարէ ևն) ՍԳր. Ագաթ. «մահճակալ» Անկ. գիրք հին կտ. 154, 155 (թւում է նախորդի նուազականը). որից տախտակամած ՍԳր. տախտակագործ Ագաթ. տախտակաշար Նար. տախտակափակ Արծր. մայրատախտակ Նար. գնձ. ոսկետախտակ Բրս. հայեաց. գեղա-տախտակ Ագաթ. ևն։ Հին հյ. գւռ. ձև է տաս-տակ «տախտակ» Փիլ. նխ. բ. 76 և տես. հմմտ. որախտ >դրաստ և բախտ >բաստ։ Նոր բառեր են տախտակապատ, տախտակ-բրյ ին։
bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.
• ՆՀԲ նոյն է դրած նախորդի հետ։ Karst, Յուշարձան 423 թթր. tak, tek, tag «յաւելուլ, մինչև», taku «նաև», ալթայ. ta, taa, tagani «նաև, և, իս-կոյն»։
cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.
• ՆՀԲ լծ. թրք. թէստէ «տրցակ, փունջ» (իմա՛ պրս. dasta). բայց թւում է թէ նոյն է համարում նախորդի հետ, որով-հետև թէ՛ իբր առանձին բառ չէ գրած և թէ մեկնում է «բուն որթոյ տնկեալ ի կոնքաձև փոս, որոյ բացումն ասի բա-ժակել»։ Հիւբշ. 251 բաժանում է նա-խորդից։
bad, wicked, low, vile, base, contemptible, ignoble, degenerate, unworthy, puny, sorry;
cowardly.
• = Պհլ. vattar, vatar, պազ. vadtar, պրս. [arabic word] badtar, [arabic word] battar, [arabic word] batar. ո-րոնք նախորդ vat>vad>bad «վատ» բա-ռի բաղդատական աստիճանն են ներկայաց-նում և նշանակում են «աւելի վատ, աւելի գէշ, աւելի չար». մասնիկն է -tar։ Պրս. ձևից են փոխառեալ քրդ. batar, betir, թրք. beter, ռմկ. պէթէր «աւելի գէշ»։-Հիւբշ. 243։
lascivious, wanton, unchaste.
• է։ = Արդեօք նախորդ բառի մի նոր առո՞ւմն
vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.
• 312 վար+դատ+պետ, այն է վարելո կամ առաջնորդելու և դատելու վրակե-ցու։ ՆՀԲ «ի բառէս վարժ և ոչ վարդ. պետ վարժից»։ Ducange, Glossarium mediae et infimae latinitatis, տպ. Pa-ris 1840, հտ. 1, էջ 528 հանում է լտ. bactroperatae բառից, որ կազմուած է յն. βάϰτρον «գաւազան»+ πήρα «պարկ» բառերից. գործածւում էր աշխարհն ար-համարհող այն փիլիսոփաների համար, որոնք միայն մի պարկ և մի գաւազան ունէին. յետոյ էլ յատկացուեց աբեղա-ներին (տե՛ս REA Ix1 (1929) էջ 1-3)։ Ewald GGW 10, 80 վարդերի պետ! Müller SWAW 64, 454 varaδa ռա-ճում» բառից։ Էմին, Ист. M.Хор. (հին տպ. 1858, նոր տպ. 1893, էջ 278) զնո. herbed «գլխաւոր»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 1 նախաւոր *վարդ «խօսք» բառից. հմմտ. գոթ. vaurd, հսաքս. անգլ. word, գերմ. wort, լտ. verbum, ֆրանս. verbe. պարզ արմատն է var «խօսիլ», որից յն. ῥήτωρ, և ոլ. βρήτωρ «հռետոր». որով վարդապետ նշանա-կում է բուն «պետ, առաջնորդ, ուսու-ցիչ բանի»։-Այս յօդուածի վրայ մի երկար վէճ բացուեցաւ Մասիսի մէջ, Պօլսեցի մի արհեստաւոր (ձուլարար. տէօքմէճի) Մելքոն Հ. Տէօքմէճեան. Մա-սիս 1882 յունիս 4 և 22 դրաւ պրս. վիրտ, վէրտ «աշակերտ» բառից, որով վարդապետ «գլուխ՝ պետ աշակերտաս»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 17 և յուլ. 12 մերժելով թէ՛ իր նախորդ մեկնու-թիւնը և թէ վիրտ՝ իբր արաբ. բառ, վարդապետ կցում է հպրս. վարդանա «քաղաք», պրս. [arabic word] gird «ժողով, շըր-ջանակ» բառերին, իբրև նախաւոր «քա-ղաքապետ, ժողովրդապետ կամ թաղա-պետ»։ Մ. փ., Մասիս, անդ՝ լուլ. 21 ցոյց է տալիս թէ վիրտ (իմա՛ վարտ) պրս. է և ո՛չ արաբ. բայց վարդապետ= = զնդ. aōϑrapaiti, որ պհլ. պարպէր ձևն առնելուց անմիջապէս առաջ՝ ան-ցել է վարպէդ ձևից. Տէրվ. յուլ. 26 վեր-ջին անգամ պատասխանելով՝ ցոյց է
exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.
• . անստոյգ բառ, որ ունի միայն Բառ. երեմ. էջ 297 և մեկնում է «ործխիղ կամ պինտ ունիլ կամ կիրթ». վերջին եր-կուսը կարող են կապել բառս նախորդի հետ. բայց ի՞նչ է ործխիղ։