Definitions containing the research մին : 4300 results

Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ակն աբղան «մի տեսակ վերար-կու, որի մէջը առհասարակ բամբակ է լի-նում և մինչև ծնկներն է հասնում. տճկ, խըռխա». այս իմաստով էլ բառը գործա-ծական է երբեմն արևմտեան գրական լե-սուի մէջ։


Աներ, ոյ

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. աներ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. անէր, Գոր. Ղրբ. Շմ. հանէր, Տիգ. mնէր, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. անիր, Հմշ. օնիր. այս բոլորը նշանակում են «աներ, կնոջ հայրը».-Մրղ. անէր, Հճ. անեյ, Զթ. անիր «անէրորդի» (աները կոչւում է Մրղ. կակօ, կէյնաթա, Զթ. զըքըչբոբ)։ Ա-ներ բառի այս նշանակութիւնը երբեմն գըտ-նում ենք նաև հների մօտ. ՆՀԲ տալիս է եր-կու օրինակ. Աներոյ նորա Եւթաղեայ. Խոր. բ. 77. Աներոյն իւրոյ Արտաւազդայ. Խոր. բ. 79. որոնց վրայ կարող ենք աւելացնել նաև Օրբ. հրտր. Էմինի, էջ 135՝ Գնայ առ աներն իւր Գագիկ ի Վասպուրական (Աճառ. Արրտ. 1912. էջ 1143)։


Անթ

s.

cf. Անութ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Անուշադր

s.

sal ammoniac.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անիւ, նուոյ, ոց

s.

wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հայր, Երկ-նաւոր Հայր» ՍԳր. Ոսկ. հռովմ. 173-4, Եփր. հռ. 32 (այս իմաստով գործ է ածուած հայր բառի հետ միասին). 2. «վանահայր, վանա-կան» Վրք. հց. երկրորդական ձևերն են ա-բաս, ու հլ. աբբաս Վրք. հց։ Այս աբաս (սեռ. աբասու) ձևը մի քանի անգամ գործածել է Կղկնտ. որ հրատարակիչները յատուկ անուն են ևարծել և գլխատառով են դրել. այսպես՝ Էմինի հրատ. էջ 163, 165, 167-9։ Աւս սա-ռից են ծագում աբբասուհի «կուսանաց վան-քի մայր կամ մեծաւորուհի» Ճառընտ. աբբա-հայր «վանահայր» կոչ. 369 (բայց այստեղ պետք է կարդալ աբբայ, հա՛յր. տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. էջ 164)։


Աբբանա

s.

Bamah, high place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։


Աբեթ, ի

s.

tinder.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-այ) «հեղանիւթերի ա-ման, թակոյկ». մէկ անգամ գործածուած է Ես. իբ. 24. «Մինչև յանօթս ագանովթայ»։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= պրս. ❇ agūr «աղիւս». բնիկ սե-մական է, ուստի և պարսկերէնն էլ փոխա-ռեալ մի սեմական լեզուից. հմմտ. ասուր. agurru, ասոր. [arabic word] agurā, արաբ. [arabic word] aǰur կամ [arabic word] ajūr, որից քրդ. [arabic word] aǰūr «աղիւս». պարսկերէնից են նաև վրաց. ա-գուրի «աղիւս», ագուրխանա «աղիւսի գոր-ծարան», ափխազ. անգուր, մինգր. անգու-րա, սվան. անգուրյ, թուշ. ագուր, բոլորն էլ «աղիւս» նշանակութեամբ։-Հիւբշ. 91, 510։


Ալ, ի

s.

cf. Ալի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։

ԳՒՌ (dialectal) Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։


Ալաւունք

s. pl. cf. Ալաւսունք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բազմաս-տեղք, բոյլք համաստեղութիւնը» Հին բռ. Ճառընտ. Վրք. և վկ. ա. 682. -երկու ձևերից մին սխալ գրչութիւն է։


Ալաւսունք

s. pl. the pleiades or pleiads;
cf. Բազմաստեղք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բազմաս-տեղք, բոյլք համաստեղութիւնը» Հին բռ. Ճառընտ. Վրք. և վկ. ա. 682. -երկու ձևերից մին սխալ գրչութիւն է։


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ նաև ախտարմող, ախ-տարմաղ, ախտարմախ, ի-ա հլ. «աստղերը դիտելով գուշակութիւն անող». երկու անգամ միայն գործածուած է. մին՝ Խոր. բ. 67 և միւսը՝ Շիր. բոլորն էլ սխալ գրչութիւններ են և աէտք է ուղղել ախտարմար,


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։


Բարձուենեակ

s. bot. southernwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. բ'ացվէնիկ, Ջղ. բ'ացմենակ, Երև. բ'ացմէնակ, Մշ. բ'արձ'մանուկ, Տփ. բարցմանուկ. կայ նաև բարթմինակ (տե՛ս Արարատեան, Քնարիկ մանկական, էջ 90), որ միանում է վերի բըրթվինակ ձևին։


Բաւանդակ

cf. Բովանդակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։


Բէժ

s.

cover;
curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի, գրծ. ով) «վարագոյր» Ճա-ռընտ. Ա և Բ (ըստ ՆՀԲ, որոնցից երկրորռում գրուած է նաև վէժ). հինգ անգամ գտնում եմ գործածուած Կաղանկատուացու մօտ՝ հրտր. Էմինի, էջ 46, 57 (երեք անգամ) և 58. հմմտ. նաև վիժակ։


Բժիշկ, ժշկաց

s.

physician, doctor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ Peterm. 17, Windisch. 15, Bötticher ZDMG 1850, 352 ևն։ Մառ ИАН 1920, 107 մինգ. մուրիցխ «աս-տըղ» բառից։


Բոգ, ոյ

s. bot. gentian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ո.աօեն անգամ S'. Martin, Mém. s. l' Arm. հտ. Բ, էջ 487 համեմատեց րառս borъ «Աստուած» ևն ձևերի հետ։ Gosche էջ 22 վերի բառերի հետ։ Ու-սիղ են մեկնում նաև Եւրոպա հանդէս, Վիեննա 1852, էջ 162, ծան. 2, Սէր. 1862, թ. 24, էջ 182, Էմին, Հայ հե-թան. կրօնը, թրգմ. Յոյս 1875, էջ 414-5, Տէրվ. Altarm. 102 և Նախայ. 95, Justi, Zendsp. 209 ևն։ Մորթման ZDMG 26, 485 և 30, 438 Վանեան բևեռագրերի մէջ գտնում է Bag «Աս-տուած» և bagrituri՝ նոյն արմատից։ Canini Et. etym. էջ 71 բագին=ա paganus «կռապաշտ» և հյ. երկր-պագել։


Բոհմունք

s. pl. threat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահական նմանութիւն ունի պոս. [arabic word] bīm «վախ, երկիւղ», ուր m ար-մատական է, մինչդեռ մեր բառի մէջ մ մասնիկ է։


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] gaz «մոշայ». ունի նաև հո-մանիշ ❇ kāz ձևը, որից գալիս է հյ. կազ գրչութիւնը, մինչդէռ առաջինը տալիս է գազ։ Նոյն է և բելուճ. gaz «մոշայ»։-Հիւբշ. 124։


Դմակ, աց

s.

tail of a sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dumak հոմանիշից. այս ձևը աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց կան նրա բազմաթիւ ցեղակից-ները, ինչ. զնդ. duma-, պհլ. dum, dumb, dumbak, dunbak, dunb, պրս. ❇ dum, dumm, [arabic word] dunb, [arabic word] dunba, [arabic word] dunbāl., բելուճ. dunbag, քրդ. dunk, duw. աֆղան. lam, մինջ. ləm, օսս. dumág, də-mag «դմակ» (Horn, § 573)։ Իրանեան բառերի նախաձևն է ըստ Bartholomae, Stud. II. 101 *dhumbhma-։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] ︎ dunbā «պոչ», վրաց. დუმა դումա «դմակի իւղ», დუმი դումի «դմակաւոր ոչխար»։ Pokorny, 1, 816 իրանեան ձևերից է կզում հբգ. zumpfo, մբգ. zumpi «առնի». նախաձևը դնում է հնխ. dumb-(կամ dumbh-?) «առ-նի, պոչ» և թերևս նախապէս «գաւազան, վարոց»։-Հիւբշ. 144։


Զանապ

s. ast. dragon's tail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Վիշապ համաստեղութեան պո-չը» Վրդն. սղ. ճգ. էջ 344 և պտմ. տպ. Վե-նետ. էջ 137, հրտր. Էմինի, էջ 180։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. Հփ. և կշռ. 62 համեմատեց յն. ϰριϑή բառի հետ։ Klaproth, Asla polygl. 1823 էი 114 օսս. chor, վրաց. keri լտ. hordeum և էջ 101 գերմ. Gerste, օսս. chor բառերի հետ։ Pictet. 1, 270 օսս. chor, վրաց. քերի ձևերի հետ կցում է պրս. [arabic word] xwār «ուտելիք» բառին։ Kuhn, KZ, 11, 387 հանում է *ghars, ghvars արմատականից։ Հիւբշ. KZ, 23, 30 կցում է լտ. hordeum «գա-րի» բառին, իբր հնխ. ghardha ձևից։ Canini, Et. etym. 238 պրս. kar «բը-րինձ» և սանս. gäritra «գարի» բառե-րի հետ։ Տէրվ. Լեզու. 1887. 119 հա-նում է նոյնպէս հնխ. ghardha ձևից, ուր «ր-ի քով dh ինկած է»։ ՀԲուս. § 430 յն. ϰρει։ Հիւնք. գերի բառիզ։-Bugge, KZ, 32, 5 ենթադրում է ghrid նախաձևը, որից վերջաձայնի անկումով յառաջանում է հյ. գարի, բայց կաս-կածում է նաև, որ մի գուցէ բառս կովկասեան լեզուներից փոխառեալ լի-նի։ (Կովկասեան լեզուների մէջ ունինք վրաց. մինկ. լազ. սվան. թերի, ինգ. քեր, ափխազ. ակեր, բոլ որն էլ «գարի» նշանակութեամբ և ձևով այնքան մօ-տիկ հայերէնին)։ Scheftelovitz, BВ, 29, 50 յոն. οῦλαί, ատտ. όλαί «գարիի ա-ղանձ» բառին ցեղակից։ Patrubány, SA, 2, 13. և ՀԱ, 1908, 187 սանս.


Գաւազան, աց

s.

stick;
rod, switch, whip;
wand;
cudgel;
crook;
flail;
bar;
sprig, shoot;
twig;
stock, lineage;
— իշխանութեան, sceptre;
— եպիսկոպոսական, crosier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անասուն քշելու փայտ. 2. մարդ ծեծելու փայտ. 3. ծեծ, հա-րուած. 4. խրատ. 5. իշխանի կամ թագաւորի մական, կրօնաւորի գաւազան. 6. եշևանո-թիւն». ՍԳր., «7. ծառի ճիւղ, ոստ» Վրք. հց. «8. ցեղ, զարմ, ցեղաբանական ցուցակ» Սե-բեր. Բրս. յուղիտ. Սամ. երէց., «9. եպիսկո-պոսի կառավարած թեմը» Օրբ. հրտր. Էմինի. էջ 101, «10. ծիածանի իւրաքանչիւր գոյնի շերտը» Վեցօր. 115 («Յորժամ աղեղն յամպս երևեսցի երփն երփն գունովք զգաւազանսն ձգելով.-ըստ գեղեցիկ դիտողութեան Ս. Վ Նազարէթեանի, Պատկեր, 1893, էջ 132)։ Նոյնը նաև Շիր. 45. որից գաւազանակիր Մ. Մաշտ. 184 ա, գաւազանաբուղխ, գաւազա-նահերձ, գաւազանահմայութիւն, գաւազանա-ձև, գաւազանասաստ, գաւազանաւոր, գաւա-զանել, գաւազաներգութիւն, գաւազանա-գիրք, բոլորն էլ յետին։


Գաւաթ

cf. Բաժակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժակ». Բրս. սղ. ա. ուրիշ վը-կայութիւն չկայ։-Այժմ սովորական է արև-մտեան գրականում, մինչդեռ արևելեան գրա-կան լեզուն ունի բաժակ։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։


Գաղատոս, աց

s.

stone-cutter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. გალატოზი գալատոզի կամ კალატოზი կալատոզի «քարտաշ», մինգը։ գալատոզի և թուշ. կալտազ «որմնադիր»։ Բայց կարող է լինել, որ բոլորի էլ ծագումը օտար մի աղբիւրից լինի, որովհետև ո՛։ հա-յերէնը և ո՛չ վրացերէնը բնիկ բառի երե-վոյթ չունին։


Գաղտ

adv. prep. in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գաղտնի, ծածուկ կերպով» ՍԳր. Փարպ., որից՝ գաղտաբար Ոսկ. յհ. բ. 1, գաղ-տագնաց Ծն. լա. 26, գաղտագողի ՍԳը. Ոսկ մ. ա. 8, գաղտագողօնք Բ. մակ. դ. 39. Բուզ.. գաղտակեր Ամբ. գ. 14, գաղտանոց «ծածուկ պահարան» (չունի ՆՀԲ) Օրբ. հրտր. Էմ. 164, «աղտառ «յետևից ծածուկ կծող շուն» (նո. րագիւտ բառ) Տաթև. ամ. 249, 250. էֆիմ 365։ -ուկ և -նի մասնիկներով աճած են՝ գաղտուկ Բ. մկ. զ. 11. Գ. մկ. դ. 10. Ոսկ. ա-տիմ. Եւս. պտմ. Բուզ. Եփր. թգ., գաղտնի (հմմտ. յայտնի) ՍԳր., գաղտնիք Սգր., Ա-գաթ.։ Վերջինս արտադրում է ուրիշ նոր ա-ծանցներ. ինչ. գաղտնագործ Մծբ., գաղտ-նաշշունջ Մծբ., գաղտնութիւն Սղ. ձ. 18 ևն։ Նոյն գաղտ արմատից են և գաղտակուր «մի տեսակ ծովային խեցեմորթ» Եւս. պտ. 267. Եփր. մրգ. 352-3. Փիլ. լիւս. 139, 165. Ճա-ռընտ. Նեմես. էջ 18, 30 կամ գաղտակրայ Սարգ. Յուտ. գ. էջ 666. Նիւս բն. գաղտակը-տուր Վրք. և վկ. Բ. 235. գաղտիկուր կամ գաղտիկուռ «ջղախոտ, եզնալեզու» Գաղիան. բժշ. (ըստ Տիրացուեան, Contributo alla flora oell' Armenia, էջ 97 և 114, Plan-tago major L կամ Taraxacum officinale Wigg.). գրուած է նաև գաղտակուռ, գաղ-տակուր, գաղտակոր, գաղտնակոր, կխտը, կուր, որոնց դէմ ունինք արդի բարբառներից Մշ. գողտկուր, Ղրբ. կխտըկօ՛ռնը, տխտը-կօ՜ռնը, Ղզ. Ջղ. տխտըկուռ։ Առաջին բառի համար հմմտ. Փիլ. լիւս. 139 տրուած նկա-րագրութիւնը՝ «Եւ նշանակ խեցեմորթացդ կատարելագոյն է, որոց մարմինն ուտելի է. դար ա ն ա մ ո ւտ լինի երկուք պատե-նիւք. միովն ի միոչէ և միւսովն ի միոջէ՝ որք զնովաւ անկեալ պնդեն պատեանքն»։ Երկրորդը բխում է անշուշտ մի հին աւան-դութիսնից. հմմտ. սրա վրայ մի առասպել ՀԲուս. § 402։ Գաղտ բառից է վերջապէս գաղտամեստ «խարդախ» Իմ. ժդ. 24 (áá. գաղտամես, գաղտամեսց, գաղտապէս), որի վերջին մասը անծանօթ է։-Նոր բառեր են՝ գաղտնապահ, անգաղտնապահ, գաղտնիքա-ւnր ևն։


Գանգուր

adj.

frizzled, curled;
—ք, curl;
—ք ջրոց, ալեաց, little waves, bubbles.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bugge, Btrg. 41 համեմատելով չեխ. kučera և փոքր ռուս. kučer «խոպո-պիք» բառերի հետ, հանում է հնխ. kankəró նախաձևից։ Karst, Յուշար-ձան, 404 կամար, կարկամ, կամակոր, քամակ, կամք բառերի հետ՝ սումեր. gam, kam «ծռել, կորանալ»։ Kиnլи-дзе, Гpaм. мингр. яз. 1914, էջ 213 համեմատում է մինգր. զանզուրջելա «կանացի գլխազարդ, չիխտա-կոպի» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 114 պրս. [arabic word] ︎ kakul հոմանիշի հետ։ Petersson, KZ, 47, 268 սանս. vánčati «ճօճել, տատանիլ», vañkú-«երեռոն». գոթ. unwahs «անթերի», անգլսք. woh, հին սաքս. wäh «ծուռ», հիսլ. vangr «սխալ» բառերի հետ՝ հնխ. unquro-ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. khankara «մազի գանգուր»։


Գանձ, ուց, ից

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. განძი գանձի «հողի մէջ թաղուած գանձ», საგანძური սագանձուրի «գանձ, գանձարան», մինգը. գանձի. այս բոլորը հայերէնից են՝ վերջաձայն ձ-ի պատ-ճառով։ Ուտ. կանծապետ «դանձապետ» (ե-կեղեցական պաշտօնեայ)։


Երկ, ոց

s.

work, labour;
endeavour;
pain, trouble, toil;
—ս արկանել, to strive hard, to make an effort to, to tire one's self;
to endeavour, to try, cf. Ճգնեմ, cf. Վաստակեմ, cf. Ջանամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Փոխառեալ է կորած իրանեան մի ձևից, որի ներկայացուցիչներն են սոգդ. 'rk «զործ, պարտականութիւն», մանիք. պհլ. [arabic word] arq, եաղնոբի ark «գործ» (ИАН, 1907, 538 և Gauthiot. Gram. sogd. 54), պհլ. [arabic word] *rk «գործ, աշխատանք», գւռ. մինջանի arkirim, յիդղա órkumī և եաղնոբի oerk «գործ» (Bai-ley, JKAS, 1930, էջ 18)։-Աճ.


Երկիր, կրի

s. adj. adv.

earth, globe;
ground, land, territory, soil, district, department, jurisdiction;
land, country, province, region, climate;
the world;
the earth;
յ— անկանել, խոնարհիլ, to prostrate one's self;
— ծննդեան, birthplace;
յ— կործանել (դիաթաւալ), to strike dead on the spot;
յ— օտար, in a foreign land;
թնդայր — յընթացս մեր, the ground shook beneath our feet;
-! -! land! land! — աւետեաց, the Holy Land. second;
secondly, in the second place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

երկրայինքս, ի մէջ նեղութեանց և վըշ-տաց և փորձանաց. ըստ որում և ասէ Պօղօս, թէ երկի՛ր և կա՛ց ի կասկածի, գուցե անկանիցիս։ Որպէս և աշխարհ ասելն այլ զնոյն նշանակէ, որ աշխար և սուգ է»։-Նոյն մեկնութիւնը տալիս է նաև Տաթև. հարց. 210 և ձմ. ճժ. «Չորև են նշանակութիւնք երկրի ըստ կոչման. նախ կոչի երկիր՝ իբր թէ երկու իր, այ-սինքն հող և ջուր... երկրորդ կոչի երկիր զի երկիցս երկու ծայր ունի, այսինքն երկայն և լայն, որ է յարևելից յարև-մուտս և ի հիւսիսոյ ի հարաւ... երրորդ կոչի երկիր՝ զի կրէ. զջուր ի մէջ իւր և յեզերս և ի վերայ երեսաց իւրոց... չորրորդ կոչի երկիր՝ զի երկիրս յերեր-ման և ի տատանման է և հանապազ փո-փոխի և այլայլի»։-Նորերից Ստեփ. Ա. գոնց, Ճարտաս. 96 երր կրող։ Klap., roth, Asia polygl. էջ 100 թրք. yer և գերմ. Erde «հող, գետին»։ ՆՀԲ «լծ. և վայր, ի վայր, ուր յն. γή, լտ. terza, եբր. երզ, թրք. եր «գետին», գարա «սա-մաք» վերածին առ հյ. երկիր, որպէս և կամիցի ոք ստուգաբանել»։ Գ. Կ., Ար-շալ. արրտ. 1843, թ. 130 երկու իր, իբր հող ու ջուր, կամ քար ու հող, և կամ ծով ու ցամաք։ Windisch. 30 «հերկել բառի հետ է կապւում և գործ չունի յն. ἀργός և լտ. argilla «կաւ» բառերի հետ»։ Lag. Reliqq. gr. 43 ասուր. [arabic word] 'aqr «հող, կալուած» բառի [arabic word] 'aqrīr ձևից։ Müller, SWAW, 41, 11 ասոր. ❇ arqā բառից փոխառեալ։ Մսեր Մագիստրոս, Խմբագիր չափածոյ, էջ 118 երր կրէ կամ երկու իր։ Էմին, Հայ. հեթ. կրօնը, թրգմ. Յոյս, 1875. 347» Ист. Aсохика, 276 դնում է եր-կիր ձե-վից, իբր «իր մէջ եռալ և կամ սաստիկ տառութիւն կրող». ար, եր արմատն աւ-նին նաև երկինք, եռալ, արև, այրել, երդ, օր։ Տէրվ. Altarm. 68 կապ չի գտնում արաբ. [arabic word] arδ և եբր. eres ձևերի հետ, և կցում է սանս. rajas «մութ, գիշեր, փոշի, երկիր»։ Նոյն, Նա-


Գահաւոր, աց

adj. s. that keeps a seat;
page of the hack stairs;
throne.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գահ կամ դեսպակ». մէկ ան-գամ ունի Ագաթ. (ըստ ՆՀԲ). «բազմեցաք ի միում գերահրաշ գահաւորի»։ Սովորական ձևն է գահաւորակ, ի-ա հլ. «արքունի կամ իշխանական գահ, հովանաւոր մահճակալ, դեսպակ, պատգարակ» Երգ. գ. 9. Ագաթ. ե-ղիշ. Նար. էջ 206. Մագ. թղ. 9, 220. նաև «կասկարայ» (վկայութեան խորանի ևահե-րից մին) Ել. իէ. 4, 5։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։

-Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.


Իժ, ից

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր


Գզաթ, ու

s.

fleece, wool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ արմատն է գեզ, լծ. խզել։ Էմին, Oтвeтъ Ilaтканова, Մոսկուա, 1874, էջ 24, գեզ բառի հետ։ Lagarde, Arm. St, § 479 գզաթ բառին է կցում։ Հիւնք. զզաթ-ից։ Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 41 գեզ, գիծ, կիծ, կիճ ձևերի հետ։ Րarst, Յուշարձան, 419 և 428 խզել բառի հետ՝ թաթար. uz, 5z, ós, os. luz «խորտակել»։ Petersson, Ar u. Arm. Stud. 132 պրս. gazidan «կծել», gaž-dum «կարիճ», սանս. va-haka «թունաւոր մի տեսակ միջատ», լիթ. vèžys, լեթթ. vēfis «խեցգետին» բառերի հետ՝ հնխ. ueg'h «խթել, խայ-թել, կճմթել» արմատից։ Petersson ենթադրում է թէ զզել բառը փոխել է իր իմաստը ազդւելով զզաթ «բուրդ» բառից։


Գէզ

cf. Գեզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ իբր պրս. կիյսու։ ՆՀԲ սանս. քէսա, պրս. քէյ-սու, կիսու։ Peterm. 21 սանս. kēça։ Windisch. 7 սանս. kēça և լտ. cae-saries, Էմին, Истор. Bарданa էջ 66 ռուս. кoca «մազ» բառի հետ, որ սակայն այլ ծագում ունի՝ ըստ Berneker 580. Karst, Յուշարձան, 404 սումեր. gis, guš, kiš «մազ»։ +ԳԻՏ, ի-ա, ի հլ. «գիտակ, գիտուն, գիտ-ցող» Կոչ. Եւս. պտմ., «ծանօթ, ճանչւոր, բա-րեկամ» Եւս. պտմ., «կախարդ, հմայող, քաղդեայ» ՍԳր. Եփր. թգ., «գնոստիկեան աղանդաւոր» Կոչ. 339, «գիտցուած, ծանօթ» Սկևռ. աղ., որից՝ գիտել «գիտենալ, իմա-ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, «համարել, կարծել» Ագաթ. Կիւրղ. ծն., «մերձաւորիլ, գուռաւո-րիլ» ՍԳր., գիտենալ «գիտենալ, ճանաչել» Պղատ. օրին. Արիստ. առաք. Նիւս. կազմ., «խառնակիլ, զուգաւորիլ» Նոննոս. Վրռն. օ-ոին., գիտոտել «լաւ գիտենալ» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ), գիտուն ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եփր. յես. թգ. և Փիլիպ., գիտակ ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Կոչ., գիտահարց Մծբ., գիտութիւն ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն-գիտնական Փարպ. Պիտ., գիտաստութիւն «գիտութիւն» Իմ. իա. 16, արուագէտ Ա. կոր. ա. 10. զ. 10, անասնագէտ Մանդ. Կանոն., մեռելագէտ «մեռելի հետ խառնաևոր» Բառ երեմ. էջ 213 (չունի ԱԲ), երկնագէտ Ոսկ. ես. 335, խորագէտ ՍԳր. Վեցօր., տգէտ ՍԳր., տգիտանալ Ագաթ., տգիտանք Կոչ., չգիտանք Եզն., չգիտուն Սեբեր., յանգէտս ՍԳր. Ագաթ., զանգիտել «վախենալ» ՍԳր., զանգի-տանք «երկիւղ» Սեբեր., անզանգէտ «ան-վախ» Աթան. էջ 556։ Նոր բառեր են՝ գի-տակցաբար, գիտակցական, անգիտակցա-բար, բնագիտութիւն, լեզուագիտութիւն, ձայնագիտութիւն, ձայնագրագէտ, լեզուա-գէտ, աշխարհագրագէտ, բևեռագէտ ևն ևն.


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ղվինի, ղվինո, ղւնո, մինգր. ղվինի, լազ. ղուինի, ղինի, ինգիլ. ղիւնէյ, սվան. գվինէյ, ղվինալ. հմմտ. նաև թուշ. վե, վէն, ուտ. ֆի (սեռ. ֆինէի), ափխազ. agr'y» բոլորն էլ «գինի»։


Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

s.

buffalo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Գոնջ

s.

scurfy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։