Your research : 1 result for տարմ

Տարմ, ից exact entry

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

Պատկ. Истор. Монг. 124 յիշում է վրաց. տարբի «տարմահաւ», առանց նմանութիւնը շեշտելու։ Հիւնք. 119 օ-տար բառից, իսկ 319 տրամ բառից։ Bugge, Beitr. 33 իրարից բաժանելով մեկնում է տարմ թռչունը=լտ. sturnus, գերմ. Staar, հբգ. stara. անգսք. stearn «սարեակ», իսկ տարմ «երամ»=լտ. turma, անգլսք. ϑrym «խումբ», եր-կուսն էլ իբրև բնիկ հայ։ Մեկնութիւնս մերժում են Walde 800 և Pokorny i. 750, ըստ որում լտ. t-ի դէմ սպասելի էր հյ. թ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. տօրմ, Բ. դամր «մի տեսակ թռչուն»։-Ըստ Դիւան, հտ. ժ, ծանօթ. 2 Տփ. տարբ՝ Մասիսի մորեխասպան թռչունն է, որով ո՛չ միայն տարբ միանում է տարմ ձևին, այլ և ցոյց է տալիս, որ՝

NBHL (6)

Իսկ ըզմարախըն յոգներամ՝ ուտէ հալէ տարմին բերան. (Շ. եդես.։)

Զուգահաւասար տարմիցն ի վերայ մարախոյ՝ այնպէս սատակեաց զխռովիչն. (Նչ. քեր.։)

Թռչնոցն տարմք ելեալ լցին զծովացեալ օդս։ Քաղցրաձայն հաւուցն տարմք։ Դիտեա՛ ինձ եւ զհաւուցն տարմս, զզանազանութիւնս ի ձեւս եւ ի գոյնս. (Արշ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Առ որս. ՟Է։)

Շարք շանաճանճոցն տարմից զինեւ պատեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)

Կիւրիղայ, տարմ. թերեւս ըստ հին հելլենացւոց բառ ինչ հանգոյն լատինականին. կամ իտ.։

Թռչունք երկնից տարմ տարմ երամ երամ խոյանային ի վերըայ շաղղոցն անդամութուին. եւ նստէր աբրահամ եւ քշէր. (Եփր. ծն.։)


Entries' title containing տարմ : 22 results

Անհաւատարմութիւն, ութեան

s.

infidelity, disloyalty, treason, perfidy

· Calfa


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ նաև ախտարմող, ախ-տարմաղ, ախտարմախ, ի-ա հլ. «աստղերը դիտելով գուշակութիւն անող». երկու անգամ միայն գործածուած է. մին՝ Խոր. բ. 67 և միւսը՝ Շիր. բոլորն էլ սխալ գրչութիւններ են և աէտք է ուղղել ախտարմար,

NBHL (2)

Անտեղի է մեզ այժմ երկրորդել զառասպելսն, եւ ախտարմոլացն (կամ ախտարմողացն կամ ախտարմաղացն) յառաջասացումն, որ են քօդեայք. (Խոր. ՟Բ. 67։)

Ոմանք ի հեթանոսաց պարուց ընդ մեզ վիճին, թէ գոն մարդիկ ախտարմաղք (կամ ախտարմախք), որ զլուսին իջուցանեն յերկիր. (Շիր.։)


Հաստարմատ

adj.

well or deep-rooted, well established, firm, solid;
— առնել, կանգնել, to strengthen, to root, to establish.

· Calfa

NBHL (3)

Ի լեառն սուրբ նորա, հաստարմատ, ցնծասցէ ցնծութեամբ ամենայն երկիր. (Սղ. ՟Խ՟Է. 2։ (որ ո՛չ է մակբայ, այլ ածական՝ լերին կամ ցնծութեան ըստ պէսպէս օրինակաց յն)։)

Հաստարմատ տունկ. (Նար. խչ.։ Շ. եդես.։)

Զճշմարիտ ազատութեան հրամանն հաստարմա՛տ արձանացո՛ առ իս. (Բենիկ.։)


Ճարտարմտութիւն, ութեան

s.

acuteness, perspicacity, penetration;
dexterity, address, cleverness;
sophistry, cavilling, pettifogging, sophism, subtlety, quirk.

· Calfa

NBHL (1)

Կողոպտիցէ ճարտարմտութեամբ, եւ սնոտի խաբէութեաբ։ Ճարտարմտութեամբ խաբէութեան. (Կող. ՟Բ. 8։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Հաւատարմաբար

adv.

faithfully, loyally, truly, accurately.

· Calfa

NBHL (1)

cf. ՀԱՒԱՏԱՐՄԱՊԷՍ. Զօրհնութիւնս ասեմք եւ գոհացողութիւնս յոյժ հաւատարմաբար. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Հաւատարմապէս

adv.

cf. Հաւատարմաբար.

· Calfa

NBHL (5)

πιστῶς fideliter. որ եւ ՀԱՒԱՏԱՐՄԱԲԱՐ. Հաւատարմութեամբ. մտերիմ սիրով. եւ Ստուգութեամբ. ճշմարտիւ. հաւաստեաւ.

Հաւատարմապէս ծառայել, կամ զգուշանալ, կամ դատել. (Փարպ.։ Վրք. հց. ձ։ Լմբ. սղ.։)

Ասացաւ մեզ հաւատարմապէս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ծանեաւ հաւատարմապէս։ Ի վերայ նորա է բանք երգոյս հաւատարմապէս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Որք ոչ հաւատարմապէս տեսին զիջեալն ի սանդարամետս. իմա՛, ոչ հաւատացեալ գոլով։


Հաւատարմագոյն

adj. adv.

more faithful;
more faithfully.

· Calfa

NBHL (6)

Հաւատարմագոյն ե՛ւս լիցի քեզ երկրորդ ահաւոր գալուստն նորա. (Եղիշ. ՟Ա։)

Գործք հաւատարմագոյն են առ հաւատս քան զբանսն։ Այլ ուստեք հաւատարմագոյնս արարից զբանս. (Նանայ.։)

Առաւել հաւատարմագոյն ցուցանէր նմա զինքն։ Ջատագով եւ հաւատարմագոյն դիցն պաշտամանց. (Փարպ.։ Ճ. ՟Ա.։)

Բորբոքիլ ի փափաքն, եւ հաւատարմագոյն լինել առ այն՝ որ լինելոցն էր. իմա՛ դիւրաւ հաւատացօղ, դիւրահաւան։

Կամի դարձեալ դօրինակաց ե՛ւս առաւել հաւատարմագոյն զիսն ցուցանել. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Ապա առակաւ ե՛ւս հաւատարմագոյնս դնէ զնոյն. (Իգն.։)


Հաւատարմանամ, ացայ

vn.

to be faithful;
to be confirmed, verified, justified;
—նայ լուրս, this news gains credit.

· Calfa

NBHL (9)

Հաւատարմանայ բաբելացւոցն՝ զմիտս նոցա յանգուցանելով յինքն. (Նոննոս.։)

Հաւատարմացաւ նմա որպէս արդարեւ միամիտ գործակից. (Խոր. ՟Բ. 81։)

Հաւատարմանայ ասացեալն յոմանց, կամ եղեալն. (Նախ. ժող.։ Ոսկ. յհ.։)

Ոսոխացն հաւատարմանան բանք վկայիք. (Մխ. դտ.։)

Այսպէս քեզ հաւատարմասցին բնաքս. (Յհ. կթ.։)

Զոր ոչ հաւատարմանայ մեզ՝ եւ ո՛չ գրել կարեւոր համարեցայ. (Արծր. ՟Ա. 14։)

Այսոցիկ հաւատարմացելոց բանիցս, յարդեանցն փորձէ. (Անյաղթ բարձր.։)

Այս այսգունակ հաւատարմացաւ. (Պիտ.։)

Հրամայէ հաւատարմանալ ի տեսանել զխաչն։ Շ. (բարձր.։)


Հաւատարմացուցանեմ, ուցի

va.

to make credible, to give to believe, to persuade, to convince;
to sanction, to certify, to confirm, to affirm, to assure.

· Calfa

NBHL (6)

Զբանն՝ զոր խօսեցար, հաւատարմացո՛ մինչեւ յաւիտեան։ Հաւատարմացուսցէ տէր աստուած տեառն իմոյ արքայի. (՟Բ. Թագ. ՟Է. 25։ ՟Գ. Թագ. ՟Ա. 36։)

Յոյսն ծաղիկն է, որ՝ (զոր) լինելոցն է շնորհն, հաւատարմացուցանէ. (Նիւս. երգ.։)

Հաւատարմացուցանել զբանն ի գործոց, կամ զասացեալն՝ փորձիւ իրացն, կամ զբազում ինչ իմացմամբ մտացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։ Նախ. ժող.։ Լմբ. իմ.։)

Հաւատարմացուցանել զդաշինս, կամ զերդումն ստութեան։ Առ ամենեսեան հաւատարմացուցանել զբանն։ Հաւատարմացուցանել այնպէս գոլ, որպէս էն. (Յհ. կթ.։ Ղեւոնդ.։ Ճ. ՟Ա.։ Անյաղթ պորփ.։)

Զգերեզմանն յիշելով՝ զյարութիւնն հաւատարմացուցանէ. (Խոսր.։)

Յառաջնում նուագին իբրեւ զհամամիտ գործակից եւ զեղբայր սիրելի հաւատարմացուցեալ իւր՝ ընդունէր զնա պատուով մեծաւ. (Յհ. կթ.) այսինքն հաւատարիմ երեւեցուցեալ, կամ հաւատացուցեալ։


Հաւատարմութիւն, ութեան

s.

fidelity, loyalty;
good faith, honesty, plain-dealing, sincerity;
confidence, security;
certitude, certainty, assurance.

· Calfa

NBHL (8)

Ոչ արար ուղղութիւն հաւատարմութեամբ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 2։)

Ստուգէր նմա զիւր հաւատարմութիւն. (Եղիշ. ՟Դ։)

Զիւրոյ գալոյն հաւատարմութիւն ցուցանէր. (Ագաթ.։)

Խնդրէր յաստուծոյ ցուցանել նմա զհաւատարմութիւն իրին. (Վրք. ոսկ.։)

Զհաւատարմութիւնն բանիցն ցուցանել, կամ դնել առաջի. (Ոսկ. ՟ա. թես.։ Սարգ. յկ. ՟Բ։)

Արժանի հաւատարմութեան համարել զմատենագրութիւն, կամ զպատմութիւնս. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Բ. 12։)

Բաւական համարելով առ ի հաւատարմութիւն։ Զկնի եկելոց վստահութիւն եւ հաւատարմութիւն. այսինքն առ ի հաւատալ կամ հաւատարիմ լինել. (Խոսր.։)

Պատկառեցոյց ի դիւացն հաւատարմութենէ. այսինքն հաւատալոյ. (Սարգ. յկ. ՟Է։)


Լուսատարմիկ

adj.

surrounded by a bright array;
— երկնային թռչունք, angels.

· Calfa

NBHL (2)

որոց տարմն այսինքն բազմութիւնն է լուսազգեաց.

Լուսատարմիկ եւ երկնային թռչունք, այսինքն է արդարոց եւ գերաշխարհիկ սրբոց երամքն. (Կիւրղ. աղ.։ Կիւրղ. խչ.։)


Տարմաբանք

s.

a multitude of talkers.

· Calfa

NBHL (1)

Իսկապատում տարմաբանիցն (սրբոց հարց) գործադրութիւնք. (Թէոդոր. խչ.։ (կամ թէ գրելի էր՝ Տրամաբանից։))


Տարմաբար

adv.

in flocks, in troops, in great numbers.

· Calfa

NBHL (3)

Ողկուզօրէն, տարմաբար։ Իբր թէ տարմաբար երթային (զօրքն)։ Իբր թէ խիտ եւ տարմաբար զօրն հանդիսանայր ի պատերազմի. (Քեր. թր. եւ Երզն. եւ Նչ.։)

Համագունդ ի վերայ տարմաբար յարձակեալ։ Տարմաբար հորդան տուեալ. (Յհ. կթ.։)

ἁγεληδόν gregatim, turmatim, catervatim. Բազմութեամբ ըստ տարմից. երամովին. խուռն.


Տարմալ

s.

cf. Տարմալակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քուրձ, քսակ, տոպրակ» Վկ. արև. էջ 180, 182 (ներգ. ի տարմալին ձևով), Հին բռ. որից տարմալակ՝ Տօնակ. Երզն. մտթ. տարմաղակ Ոսկիփ.։

NBHL (3)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր (կոյրն). (Տօնակ.։)

Դոյզն ի յոլովից առագրեցի ի տարմաղակս մտաց. (Ոսկիփոր.։)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարմալակ

s.

sack;
pocket;
skirt.

· Calfa

NBHL (3)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր (կոյրն). (Տօնակ.։)

Դոյզն ի յոլովից առագրեցի ի տարմաղակս մտաց. (Ոսկիփոր.։)

Փոյթք էին զտարմալակս լայնել, եւ զքղանցսն երկայնել. (Երզն. մտթ.։)


Տարմահաւ, ուց

s.

starling.

· Calfa

NBHL (2)

Համագունդ երամ շրջին կռունկ եւ ճայք եւ սարիկք եւ տարմահաւք. (Վեցօր. ՟Ը։)

Զտարմահաւ թռչունն ի բարեգործութիւն մարդկան գոլ ստացօղն բոլորեցուն հնարեցաւ. (Բրս. ընչեղ.։)


Տարմանամ

vn.

to flock together, to form troops.

· Calfa

NBHL (1)

ՏԱՐՄԱՆԱԼ. Երամանալ որպէս զտարմ. խումբ կազմել.


Տարմաջուր

s.

starling-water.

· Calfa

NBHL (3)

Ջուրն այն՝ զորոյ զհետ բերին ի բնէ տարմք. գտանի ի խորասան եւ ի սպահան. ուստի եթէ տարցին սափորով միով այլուր, զոր օրինակ ի մուսուլ, զհետ գան տարմք, եւ ծախեն անդ զմարախս.

Ել ջուր յատակս հորոյն (ուր արկաւ երանելի մոգապետն). եւ այն է տարմաջուրն. ո՛ւր եւ տանին՝ տարմ հաւուց զհետ երթայ. (Վրդն.։ տե՛ս եւ Պտմ. հյ. ՟Բ. 473։)

Ըմպեմ զտարմնաձայնականին որպէս զջուր ուխտից զքերթածս լաւացն։


Տարմատարմ

cf. Տարմաբար.

· Calfa

NBHL (2)

Երամ երամ. տարմաբար. խմբովին.

Եւ ճայից վաղագոյն տարմատամ շրջելոյ. (Եզնիկ.։)


Ճարտարմտեմ, եցի

NBHL (1)

Զգաստութեան առաքինութեամբ ճարտարմտել. այսինքն իմաստասիրել, առաքինանալ. (Եւս. քր. ՟Բ։)


Definitions containing the research տարմ : 161 results

Հաւատարիմ, մի, մաց

adj. adv.

faithful, loyal, honest, trusty, trustworthy;
confident;
true, sure, certain, real;
cf. Հաւատարմաբար;
— լինել, to be verified, confirmed, proved;
to be justified;
to be trusted, believed, adopted, or accepted;
— կալ, մնալ, to rest or remain faithful to;
— առնել, to prove, to justify, to verify, to accredit, to give credit to, to make credible;
— առնել զոք, to assure, to cause to believe, to persuade.

· Calfa

NBHL (4)

ՀԱՒԱՏԱՐԻՄ. մ. πιστόν fideliter. Հաւատարմութեամբ. եւ Հաւաստեաւ. քաջ.

ՀԱՒԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼ. πιστόομαι, πιστεύομαι fide dignus reddor, fides mihi habetur, creditus sum, confirmor. Հաւատարմանալ. հաւատալի եւ վստահելի գտանիլ. ստուգիլ. հաստատիլ. ընդունելի լինել. եւ Աւանդիլ իբրեւ ի ձեռս հաւատարիմ անձին.

Ծառայն իմ մովսէս, որ յամենայն տան իմում հաւատարիմ է։ Զայր հաւատարիմ գո՛րծ է գտանել։ Արս հաւատարիմս։ Քահանայ հաւատարիմ։ Իշխան մեծ հաւատարիմ յարքայութեան իւրում։ Աստուած հաւատարիմ։ Վկայութիւն տեառն հաւատարիմ է։ Հաւատարիմ են յամենայնի պատուիրանք նորա։ Շրթունք հաւատարիմք։ Զշրըունս հաւատարմաց։ Խօսիցի եւ ոչինչ հաւատարիմս.եւ այլն։

Ի հաւատարմաց խորհրդականացն նորա. (Արծր. ՟Դ. 2։)


Հաւատ, ոյ, ոց

s.

faith, belief, creed;
trust, confidence;
fidelity, faithfulness, good faith, sincerity;
proof, testimony, evidence;
Creed;
—ք, յոյս եւ սէր, faith, hope and charity;
քրիստոնէական —ք, the Christian religion;
դաւանութիւն —ոյ, profession of faith;
լոյս, ջահն —ոյ, the light of faith;
մասունք, սահմանք —ոց, articles of faith;
կենդանի, անյողդողդ or հաստատուն, գայթ ի գայթի, մեռեալ —ք, lively, resolute, constant or unshaken, tottering or wavering, dead faith;
անխտիր ի —ս, indifferent as to religious matters;
դաւանել զ—ս, to confess the faith;
ունել —ս, to have faith;
չունել ոչ —ս ոչ օրէնս, to regard neither law nor gospel;
գալ, դառնալ ի —ս, to become converted;
ածել, ձգել ի —ս, to convert;
հաստատուն լինել ի —ս, to be true to the faith;
—ս ի ներքս բերել, —ս բերել, to believe, to give credit to;
—ս ընծայել, to believe in, to give faith to;
—ս ունել յոք, to trust, to place faith in, to put trust in;
— տալ միմեանց, to make a contract, to contract an alliance, to enter into an engagement, to bind oneself;
ուրանել զ—ս, to deny or abjure the faith;
յորում ոչ գոյ —, unbelief;
անցանէ ըստ —ս, it is incredible;
—ոյ, worthy of credit;
cf. Թերանամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (գործածւում է մանաւանդ անեզաբար) «հաւատք, կրօնք, հաւատարմու-թիւն, վստահութիւն, ստուգութիւն» ՍԳր. «ապացոյց, փաստ, հաւաստիք» Փիլ. «ռա-շինք» Եւս. քր. որից հաւատալ ՍԳր. Ոսկ. յհ, ա. 15. 16. մ. ա. 10. Եւս. պտմ. հաւատա-ցուցանել Բ. մակ. դ. 34. Ոսկ. ես. Եփր. ծն, հաւատացեալ ՍԳր. հաւատոյ «հաւատալու արժանի» Կոչ. հաւատաւոր Եղիշ. Կանոն, հաւատուհի Իգն. ատ. թղ. 113 (ոսկեդա-րեան!) հաւատարիմ (մասնիկի համար հմմտ. մտերիմ, ոխերիմ) ՍԳր. Ոսկ. հաւա-տարմութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. օր. առհա-ւատչեայ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Եփր. ծն. Ագաթ. անհաւատ ՍԳր. Եզն. անհաւատոյ «անհաւա-տալի» Կոչ. 289. թերահաւատ ՍԳր. Կոչ. հըշ-մարտահաւատ Կորիւն. միահաւատ Ագաթ. նորահաւատ Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Եւառռ. ուղղահաւատ Բուզ. չհաւատալի Վեցօր. Բուզ. դեռահաւատ Խոր. դիւրահաւատ Բրս. հց. ա-պահաւատ Նար. կիսահաւատ Ոսկ. լհ. հաւա-տարմատար, հաւատաքննութիւն, հաւատա-քըննական, հաւատուրաց (նոր բառեր) ևն։ Նախաձայնի անկումով ունինք աւատ, որից մակբայաբար յաւատ «հաւատարմութեամբ». Ոչ առնէին համար արանցն՝ յորոց ձեռս տա-յին զարծաթն՝ տալ գործաւորաց գործոյն, կի յաւատ (կամ ի յաւատ, յն. ἔν πίστει) գործէին (Դ. թագ. ժբ. 15, իբ. 7). նաև աւա-տալ Մագ. Վրք. հց. ա. 522, Լմռ. մատ зn1 (միջին հյ. աւտալ, ավտալ Անսիզք 25, 63). աւատացուցանել Ճառընտ. չաւատալ Ոսկ. մ. ա. 4. չաւատալի Եւս. քր.։ Իսկ աւատ «fief» բառը, որից աւատառու, աւատապետ, աւա-տական իշխանութիւն «féodalité» ևն յար-մարեցրած է նոր գրականում, կարծելով թէ այս եւրոպական բառը ծագում է լտ. fides «հաւատք» բառից։

NBHL (1)

ՀԱՒԱՏ մանաւանդ ՀԱՒԱՏՔ. որ եւ ԱՒԱՏ. πίστις fides. (լծ. հյ. Հաւանութիւն կամ դաւանումն հաստատ. հա, այո՛ յաւէտ. եւ թ. էվլէթ կամ եբր. եհուտ. որ է յուդա, խոստովանութիւն. որպէս լտ. իտ. ֆիտէս, ֆի՛տէ ) Որպէս ներգ. է Ընդունելութիւն ճշմարտութեան հանդերձ աներկբայ վստահութեամբ. յանձնառութիւն ստուգութեան բանից այլոց, առաւլ պատգամացն աստուծոյ. հաւատք տին, իման, իթիգաք եւ որպէս կր. Հաստատութիւն բանին. հաւաստութիւն. հաւատարմութիւն. եւ Վստահութիւն.(լծ. ընդ յն. բի՛սդիս). էմինլիգ, վէֆա.


Նաւակատիք, տեաց

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները՝ իբրև օտար բա՞ռ՝ թարգմա-նում են «նորոգութիւն կամ ուրախու-թիւն». այսպէս՝ «Նաւակատիք նորոգու-թիւն թարգմանի կամ ուրախութիւն. Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի, Ի. զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ». (Տօնակ, ըստ Ածաբ. ի նոր կիր. և Շար.)-«Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի». (Տաթև. ամ. 477).-«Իսկ նաւակատիս՝ տօն ուրախութեան կամ նորոգումն թարգմանի». (Տաթև. ձմ. ճլդ. և հարց. 509)։ -«Նաւակատիքն նորոգութիւն թարգմանի». (Օրբ. հակաճռ. է. 96)։-Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1819, 150 հյ. նաւ (ըստ յն. լտ. նաւ «այն մասն եկե-ղեցւոյ՝ ուր կայ ժողովուրդն») և կատ-արել բառերից և կամ նախակայ-տիռք կամ նախախայրիք, նախահատիկ, նորախայրիք, նորահատիկ։ ԳԴ պրս. [arabic word] navgān «նաւակատիք, այսինքն հանդէս տօնի՝ վասն կատարման շի-նուածոյ տաճարի ևն»։ Ինճիճեան, Հը-նախ. Գ. 18 հյ. նոր բառից՝ որ լինում է բարդութեան մէջ նաւ։ ՆՀԲ «որպէս նորակերտիք, նոր կերտել, ըստ պրս. hav kardan, navgān, զի և ըստ յն. ասի εγϰαίνια «ներնորութիւն»։ Հ. Ա. Բագրատունի, Զարգաց. քեր. 686 և 691 պրս. nav «նոր» և հյ. կատարել բա-ռեռից։ Մորթման ZDMG 26, 574 բևեռ. nulus։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 664 առաջին մասը դնում է պրս. nav, իսկ երկրորդ մասը անյայտ։ Տէրվիշ. Մա-սիս 1882 հոկտ. 5 և Լեզու 121 նշա-նակում է բուն «նորոգ կատարումն» և գալիս է նաւա «նոր»+կատ (արմատ կատ-ար-ել բայի. հմմտ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել) ձևերից։ Հիւբշ. Arm. Gram. 202 կազմուած ի մասնիկով պհյ. *navakat-<զնդ. *navakata-ձևից, որ գալիս է nava-«նոր» և զնդ. kata-, պհլ. kat, katak, պրս. kad, kada «տուն» բա-

NBHL (1)

ἑγκαίνια encaenia, dedicatio, festus dies novi operis memoriae dicatus. (որպէս Նորակերտիք. նոր կերտել. ըստ պ. նէվ քէրտէն. նէվկեան, նիւկեան. զի եւ ըստ յն. ասի էնգէնիա, ներնորութիւն. եէնիլիք ). այն է Տօն եւ հանդէս ուրախութեան վասն կատարման նոր կերտուածոյ, կամ նորոգութեան նորա. եւ Նորոգումն յիշատակի այնր շինութեան՝ ամ ըստ ամէ. որպէս եւ պսակադրութեան եւ թագաւորութեան թագաւորաց եւ քահանայապետաց.


Սարեակ

cf. Սարեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն. կեռնեխ, տարմահաւ ևն» Վեցօր. 163, 174. Մխ. ար. Բժշ. Արշ. փիլ. (լուսանցքի վրայ). բոլորի մէջ էլ գրուած է ռմկ. սարիկ կամ սարեկ ձևով. (սրանից նաև ցախսարեկ Մխ. ա-ռակ). այնպէս որ բառարանների նշանա-կած և արդի գրականի մէջ ընդունուած սա-րեակ ձևը վկայուած չէ։

NBHL (3)

Սարիկք եւ տարմահաւք (յն. մի բառ, սէլէւգի՛ս)։ Տրմահաւն եւ սարիկն (յն. մի բառ) առնուն հրաման սատակել զմարախս. (Վեցօր. ՟Ը։)

Սարեկ, եւ տարմ. սղըրճուղ. (Բժշկարան.։)

ՍԱՐԵԱԿ կամ ՍԱՐԵԿ որ եւ ՍԱՐԻԿ. Կրկին ազգ թռչնոց. առաջին՝ որ կոչի ըստ յն. σελευκίς seleucis, -cides;
avis locustis vescens. է Տարմահաւ. տարմ. ... Եւ երկրորդն է Կեռնեխ, ագռաւ փոքր՝ քաղցրաձայն. κόσσυφος species lusciniae, merula.


Այսգունակ

adj.

cf. Այսպիսի.

· Calfa

NBHL (1)

Եթէ այս այսգունակ հաւատարմացաւ։ Որ այսգունակ ի սկզբանէ մինչեւ ի ծայր ստութեամբ է զանգեալ. (Պիտ.։)


Այսպէս

adv.

thus, in this manner, in the same manner;
so.

· Calfa

NBHL (1)

Այսպէս իմա՛ ասքանազեան զմեզ, եւ այսպէս քեզ հաւատարմասցին. (Յհ. կթ.։)


Արուեստական, ի, աց

adj. s. technical, artificial;
artful;
factitious;
skilful;
musical;
musician, composer;
music, symphony.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ արուեստականացն (զսահմանն) յենթակայէ առնուն, կամ ի կատարմանէ. (Սահմ. ՟Դ։)


Աւանդ, ից

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

· Calfa

NBHL (1)

Ոչ գրաւոր աւանդիւք, այլ խորհրդոյն կատարմամբ ի Քրիստոս. (Տօնակ.։)


Աւանդապահ, աց

cf. Աւանդակիր.

· Calfa

NBHL (1)

Պահօղ զաւանդն ընչից, կամ օրինաց, ուխտից, եւ այլն. եւ Որ ինչ հայի ի հաւատարմութիւն նորին.


Աւանդեմ, եցի

va.

to consign, to deposit;
to leave, to commit, to deliver, to remit, to transmit;
to recommend;
to toach;
to give;
— զոգի, to give up the ghost, to die.

· Calfa

NBHL (1)

παρατίθημι, παραδίδωμι. depono, commendo, repono, trado եւ այլն. Տալ ինչ ումեք իբրեւ աւանդ. դնել յաւանդ. եւ Փոխանցել յայլս զբան ինչ պահելի հաւատարմութեամբ. յանձն առնել. յանձնել. էմանէթ վերմէթ վերմէք՝ գօմագ. թէսլիմ եթմէք.


Աւատ, ոյ

s.

faith;
fidelity;
յ— գործել, to make, to work faithfully.

· Calfa

NBHL (1)

cf. ՀԱՒԱՏ. իբր Հաւատարմութիւն.


Աւարտ, ի

s.

termination, completion, consummation, end, term, point, extremity, issue, exit, conclusion;
fall, termination, cadence;
— դնել, to end.

· Calfa

NBHL (1)

Աւարտ՝ կատարման իրաց սովոր եմք կոչել։ Ի նոյն բերէ եւ քարոզն զաւարտն։ Ապա աւարտ զայն դնէ՝ զօրհնելն զնա ամենայնիւ. (Խոսր. պտրգ. եւ ժմ։)


Անտեղի, ղեաց

adj.

not confined to one place, uncircumscribed;
absurd, extravagant;
unbecoming, unsuitable.

· Calfa

NBHL (1)

Առ անտեղին ածել։ Յանտեղի ածմամբ։ Ի ձեռն յանտեղի տարման. (Կիւրղ. գանձ.։)


Աչք, աչաց

s. pl. eyes, sight, look;
աչս արկանել՝ արձակել, to cast eyes upon, to desire;
ըստ աչս դատել, to judge by first sight;
յաչս դնել, to despise;
առ աչս հայել, to pay respect to persons;
յաչաց հանել, to render odious;
յաչաց ելանել, to be in disgrace, to lose the good graces of any one;
առ աչօք, fantastical, fanciful, chimerical;
visibly;
առ աչօք ինչ՝ տեսիլ՝ երեւոյթ, spectre, phantom, ghost, vision, illusion;
կալ աչաց, to become blind, cf. Կուրանամ;
աչս առնուլ, cf. Աչառեմ;
թերաբաց —, half-closed eyes;
յաչս դնել, to be bold, to brave, to defy;
— յարտասուս, tears in the eyes, weeping;
զաչս ի վայր արկանել, to lower the eyes;
ցաւ աչաց, cf. Աչացաւ, cf. Աչացաւութիւն.

· Calfa

NBHL (1)

Տեսութիւն աչացն հաւատարմագոյն է քան զլուր ականջաց։ (Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)


Ապացուցական, ի, աց

adj.

demonstrative.

· Calfa

NBHL (1)

Մակացութեան ապացուցական։ Ապացուցական հնարք։ Յորժամ ի հանրականէն զմասնականսն ցուցանէ եւ հաւատարմացուցանէ, իսկապէս ապացուցական կոչի. (Անյաղթ արիստ. եւ Անյաղթ պորփ.։)


Արդար, ոց

adj. adv.

just, upright, faithful, honest, loyal, well disposed, worthy, equitable, reasonable, legitimate;
justly, equitably, truly.

· Calfa

NBHL (1)

Արդարութեամբ. Ճշմարտութեամբ. հաւատարմութեամբ.


Առհաւատչեայ, չէից

s.

earnest, earnest money;
pledge, essay, token, sign, testimony.

· Calfa

NBHL (1)

ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ գրի եւ ԱՌՀԱՒԱՏՉԷ. Առ հաւատ տուեալ ինչ. նշանակ հաւատարմութեան. որ եւ ասի ԳՐԱՒԱԿԱՆ. եւս եւ Գրաւ։ Նմանութեամբ՝ Ճաշակ, ցուցակութիւն. ἁρραβών. arrhabo, pignus. ար. պ. առիպուն, կիրէվ որ եւ ռէհին, գէյման, դութու, որք է զի զանազանին, եւ է զի նոյնանան


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

· Calfa

NBHL (1)

Ճախր առեալ ճեմէր յասպարիզի։ Տանէին յասպարէզ կատարմանն. (Յհ. կթ.։)


Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

· Calfa

NBHL (1)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր. (Տօնակ.։)


Ամենագեղ

adj.

cf. Ամենագեղեցիկ.

· Calfa

NBHL (1)

Դնել ամենագեղեցիկ մարմնոյս զգլուխն կատարման Քրիստոս. (Վրդն. քրզ.։)


Ամենագեղեցիկ

adj.

very pretty, very handsome, charming, very genteel;
extremely agreeable, most beautiful.

· Calfa

NBHL (1)

Դնել ամենագեղեցիկ մարմնոյս զգլուխն կատարման Քրիստոս. (Վրդն. քրզ.։)


Ամենապարկեշտ

adj.

very modest.

· Calfa

NBHL (1)

Զամենապարկեշտ սրբազնագործութիւն իւղոյն կատարման. (Դիոն. եկեղ. ՟Դ։)


Աներկբայաբար

adv.

cf. Աներկբայ.

· Calfa

NBHL (1)

Զկնի եկեալ զաւակին աներկբայաբար թողուն յիշատակ։ Ի հաւատարմութիւն աներկբայաբար իմաստասէր լսողաց. (Պիտ.։)


Անորիշ

adj.

inseparable, indivisible.

· Calfa


Անհաւատարիմ, ըմի, մաց

adj.

unfaithful, disloyal, perfidious.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ հաւատայ յԱստուած, ոչ լինի հաճոյ նմա. նախ վասն անշնորհակալութեանն ... երկրորդ՝ վասն անօգտութեան, երրորդ՝ վասն անհաւատարմութեանն. քանզի որ կացուցեալ է ի վերայ իշխանութեան ինչ՝ պարտի ճանաչել զայն յորմէ կացուցաւն, զի մի՛ լիցի անհաւատարիմ ծառայ. այս ինքն զի մի՛ գոլով սպասաւոր՝ յափշտակեսցէ յինքն զտէրութիւնն. եւ այլն. (Առաք. մոլ.։)


Անհաւատութիւն, ութեան

s.

incredulity, infidelity, irreligion.

· Calfa

NBHL (2)

Պակասիլն ի հաւատարմութենէ առ մարդիկ. անիրաւութիւն. անհաւատարմութիւն. խայընլըգ.

Իշխանին անհաւատարմութիւն է առ թագաւորն՝ եթէ յումեքէ կաշառս առեալ՝ զնա ի պատիւ եւ ի զինուորութիւն կարգէ. (Լմբ. պտրգ.։)


Աբեղայ, ից

s.

monk, friar;
— լինել, to turn or become monk.

· Calfa

NBHL (1)

Խորհուրդ միայնականի կատարման, (յաւելու թարգմանիչն,) այսինքն աբեղայից. (Դիոն. եկեղ.։)


Ակնկալու

adj.

hoper, expecter.

· Calfa

NBHL (1)

Ակնկալուք կատարման ուրախարարն խորհրդոյ։ Յարեւելից ակնկալու եմք գալստեան երկնաւորն արքայի. (Յհ. իմ. եկեղ.։)


Ահապարանոց

adj.

cf. Ահիպարանոց.

· Calfa

NBHL (1)

Ահա՛պա առաքինիք, եհաս ժամ կատարման մերոյ. (Եղիշ. ՟Ը. (ա՛յլ ձ. հա՛պա)։)


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

· Calfa

NBHL (1)

Արար նմա հաւատարմութիւն յոյժ գրով, եւ կնքեալ աղիւ ըստ սովորութեանն իւրեանց երդումն։ Ետ բերել ըստ օրինացն հաւատարիմ երդմանց թագաւորութեանն Պարսից՝ աղ կնքել վարազ նկարագիր մատանեաւ. (Արծր. ՟Բ. 3։ Բուզ. ՟Դ. 53։)


Բարեմտաբար

adv.

ingenuously, frankly, naively.

· Calfa

NBHL (1)

Բարեմտութեամբ. անկեղծութեամբ. հաւատարմութեամբ. ի բարի սրտէ. սիրով.


Բարկութիւն, ութեան

s.

anger, wrath, ire, indignation, passion;
harshness;
disgrace;
զիջանել, ցածնուլ, դառնալ ի բարկութենէ, to be appeased, to allay one's anger;
թափել զ—, to give vent to one's anger;
— or հրացան —, thunder-bolt;
սրտմտիլ բարկութեամբ, to rage, to get into a passion;
— սրտմտութեան, սրտմտութիւն բարկութեան, furry, ire, wrath.

· Calfa

NBHL (1)

Բարկութիւն՝ բնական ինչ է. եւ սակայն յընթակայէ եւ ի կատարմանէ սահմանեմք զնա՝ ասելով, եթէ Բարկութիւն է առանդն զսրտիւն արեանն՝ առ ի տենչումն փոխարէն տրտմեցուցանելոյ. (Սահմ.։)


Բարոյք, ոյից

cf. Բարք.

· Calfa

NBHL (1)

Հաւուց տարմք, որք մարդասէր բարոյիւք ընտանի գոլով մերային ազինս. (Լաստ.։)


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

· Calfa

NBHL (1)

Բեւեռով ամենայն գիծ բոլորակի ըստ միում միաւորութեան շարագոյացան ... Նոյն բեւեռովն ամենայն կատարմամբ միանան. (Դիոն. ածայ. ՟Ե։)


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.

· Calfa

NBHL (1)

Առ բովանդակութիւն կատարման բոլոր անձինն. (Փիլ. այլաբ.։)


Դիւրահուպ

adj.

easy of access, affable

· Calfa

NBHL (1)

Այսոքիւք բառնաբաս կազմէ զնորա հաւատարմութիւնն, ուստի եւ դիւրահուպ եղեւ առ նոսա պօղոս. (Ոսկ. գծ.։)


Գետնաքարշ

adj.

that crawls on the ground, creeping;
mundane;
vile, low;
— տանել, to drag on the ground;
— լինել, cf. Գետնաքարշիմ.

· Calfa

NBHL (1)

Անհաւատն, որ միշտ գետնաքարշ լեալ՝ ընդ օձին յարմարի։ Անհաւատարմութեամբն միշտ գետնաքարշեալք. (Ճ. ՟Գ.։)


Գետնաքարշիմ, եցայ

vn.

to crawl on the ground.

· Calfa

NBHL (1)

Անհաւատն, որ միշտ գետնաքարշ լեալ՝ ընդ օձին յարմարի։ Անհաւատարմութեամբն միշտ գետնաքարշեալք. (Ճ. ՟Գ.։)


Երկմտութիւն, ութեան

s.

irresolution, vacillation, doubt, distrust.

· Calfa

NBHL (1)

διαλογισμός, διχόνια, ἁμφισβήτησις dubitatio, haesitatio եւ այլն. Հակառակն միամտութեան ի հաւատալ, ի յուսալ, եւ ի պահել զհաւատարմութիւն. որպէս երկբայութիւն, կասկածոտութիւն, թերահաւատութիւն.


Երկրորդութիւն, ութեան

s.

repetition, resumption, reiteration;
— օրինաց, Deuteronomy.

· Calfa

NBHL (2)

Վասն յառաջ ճանապարհին աղօտացեալ ի յերկրորդութեանն կատարման. (Դիոն. երկն.)

Ի ձեռն միջնորդաց կատարմունք աղօտագոյնք են. (Մաքս. ի դիոն.։)


Երկակի

adj. adv. two, double, binary;
twice, doubly.

· Calfa

NBHL (1)

Երկակի սահմանելով զիմաստասիրութիւն, զոմն յենթակայէ, եւ զոմն ի կատարմանէ. (Սահմ. ՟Ժ՟Ա։) Նոյնպէս եւ առընթեր բայանուանց.


Երկբայ

adj.

doubtful, uncertain, undetermined, perplexed;
յերկբայս լինել, to doubt, to have doubts;
to scruple, to demur;
յերկբայս արկանել, to call into question;
յերկբայս առնել, to bring into suspicion, to make suspicions.

· Calfa

NBHL (1)

Երդումն առ մեզ վասն այնորիկ լինի, զի զերկբայ եւ զկեղակարծելի իրս հաւատարմացուցանեմք. (Ոսկիփոր.։)


Ժամանակագրութիւն, ութեան

s.

chronography;
chronology;
chronicle;
վրիպակք ժամանակագրութեան, anachronism.

· Calfa

NBHL (1)

Արժանի հաւատարմութեան առն ժամանակագրութիւնս. (Ասող. ՟Ա. 2։)


Ժողով, ոց

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

· Calfa

NBHL (1)

Ի ժողովի կատարմանց։ Քան զայլսն սրբազանսնկատարողութիւնս զսա դնէ վեհագոյն, եւ միեղտաբար հաղորդութիւն անուանէ, եւ ժողով. (Դիոն. եկեղ.։)


Ժողովետղ, ետեղ

cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (1)

Զկատարման մեծին խորհրդոյ տաճար, զողովետղն հաւատացելոց սրբոց. (Սարկ. հանգ.։)


Իններեակ, եկի

cf. Իննեակ.

· Calfa

NBHL (1)

Ի յաւարտումն կատարման իններեակ յոբելինին, ի սկիզբն պսակելոյ մտի տասնեկին. (Նար. յիշատ. այսինքն ի թուին հայոց՝ ՟Ն՟Ծ՟Ա։)


Իննօրեայ

adj. s.

of nine days;
novena.

· Calfa

NBHL (1)

Ի կատարման իննօրեայ յիշատակի սրբոյն մետրոփանոսի. (ՃՃ.։)


Ինքնակատար

adj.

perfect, complete, absolute.

· Calfa

NBHL (1)

Ինքնակատար իմաստութիւն (աստուծոյ)։ Ինքնակատար պետութիւն, եւ ամենայն քահանայապետութեան պատճառ։ Զպարգեւեալս նոցա միշտ աստուածագործականսն գիտութիւնիս յինքնակատարէ եւ իմաստագործութենէ աստուածապետութենէ։ Ոչ ինչ է ինքնակատար, այլ կարօտ բոլորովին կատարման, բայց միայն արդարեւ անկարօտն եւ նախակատարն. (Դիոն. երկն.։)


Գերունակութիւն, ութեան

s.

sublimity, preeminence, excellence.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ ոչ յաղթեսցէ Քրիստոս (Մկրտչին) անհամեմատիւք գերունակութեամբք։ Յանուանց եւ ի կատարմանցն գերունակութենէ առնէ զհամեմատութիւն. (Կիւրղ. գանձ.։)


Գլուխ, գլխոց

s.

head;
chief;
summit, top;
individual;
the first place, the first rank;
— գրոց, chapter;
— նաւի, prow;
— գործոց, master-piece;
— ցամաքի, point, cape;
— անկեան, angular stone;
— սեան, capital;
— գրամոց, capital, funds, principal, capital or principal sum;
ըստ գլխոյ, ըստ գլխոց, ըստ —, առ —, by head, for each person;
so much a head;
զայն ութ օրն ի —, all this week;
ծածկել —, to be covered, to put on one's hat;
բանալ զ—, to uncover, to take off one's hat;
ի — հանել՝ տանել՝ ածել, to finish, to conclude, to bring to a head, to end, cf. Գլխաւորեմ;
ի — ելանել՝ հասանել՝ գալ՝ երթալ, to be finished or brought to a close, to end, to come to an end;
— ամսոց, the first day of the month, new moon;
— տարւոյ, new year's day;
— բանից, exordium, preamble;
point, article;
— ճանապարհաց, end of the street;
— տողին, beginning of a verse;
առնու Տէր զտէրդ ի զլխոյ քումնէ, Lord will take away thy master from thee;
ունել զթիւ գլխոց որդaւոցն, to take the number of the children;
քանի՞ —ք պատժոց, how many punishments ?
հանել ընդ —ն or ընդ կառափն զյանցանս ուրուք, to have one's revenge, to punish;
— ամբառնալ, to revolt;
անկանիլ զգլխով, to fall suddenly on the enemy;
դնել զ— ի կշիռս, to put one's life in jeopardy;
կալ ի —, to put one's self at the head, to be the leader;
— բանիցս, finally, at length, in conclusion.

· Calfa

NBHL (1)

Ի գլուխ կատարման հասեալ սակաւամասնեայ կտակի. (Նար. ՟Ձ՟Է։)