Your research : 6 Results for իլիկ

Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

• ՆՀԲ դնում է սեռն բառից, իբր նրա հոմանիշը։ Lidén, Arm. Stud. էջ 131 իլ և սեռն «առանցք» բառերից կազ-մուած է համարում. նշանակութեան զարգացման համար հմմտ. իտալ. fuso «իլիկ», fusolo «սրունքի ոսկոր», fuso dell' asse «սռնիի մէկ մասը», ռում. fus «իլիկ և սռնի», ալբան. bošt «իլիկ և սռնի», նբգ. spindel «իլիկ և առանցք. սռնի»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. լիսեռ, Երև. Կր. Շմ. յիսէռ, Հմշ. լիսէր, Խրբ. լիսmռ, Խտջ. նիսէռ. նշանակում են ճախարակի մասերից մէևռ (Երև. «ճախարակի իլիկի գլխի կլոր կաշին». Խրբ. «շրջանակաձև փայտ՝ որ գտնւում է ճախարակի ականջի կողքին՝ ճաղի վերի մա-սի վրայ և ծառայում է թելը բռնելու», Հմշ «մատմանք իլիկի տակ անցկացրած կապա-րէ կամ ծանր փայտէ կոնաձև ծանրոցը, որ ծառայում է ոլորումը դիւրացնելու»)։ Նոր բառեր են լիսեռնիկ Նբ. «սամիքի վրայի կլոր երկաթը», Բլ. «ծնկան գլխի ոսկորը. rotule», Բլ. «զանազան բաներ բարձրացնելու կամ ի-հեցնելու գործիք», լիսեռենի Ղրբ. «մի տեսակ աափակ ընտիր խնձոր և նրա ծառը». ւոեո-կեան Տր. «մի տեսակ ընտիր տափակ տանձ. աճկ. տէյիրմէն արմուտի» (Ագոնց, Աշխարհ, Ասիա, Ա. հտ. էջ 382)։


Իլիկ

cf. Իլ.


Իլ, ոյ

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.

• , ո հլ. «թել մանելու գործիք» Առակ. լա. 19. ռամեական ձևն է իլիկ, ո, ի-ա հլ. Ոս-կիփ. Յայսմ. Գնձ. Կանոն.-ՆՀԲ հետևցնելով լուսանցագրութիւններից՝ կարծում է որ կայ նաև լոյ ձևը։-Նորակերտ բառ է իլենի «evo-nymus latifolius բոյսը» (տ. Տիրաց. Con-tributo § 302), իբր թրգմ. թրք. հոմանիշ iy aγaǰə բառի, որ ծագում է iy «իլ» բառից։

• ԳՒՌ.-Գոր. Երև. Մկ. Ջղ. Վն. Տփ. իլիկ, Մրղ. Սլմ. իլիկ', Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Մշ. իլիգ, Ղրբ. ի՛լիգ՝, Խրբ. իլիք՝, Ասլ. իլիգ, ի-լիյ, Ագլ. է՛լիկ', Ոզմ. էլէկ.-նոր բառեր են իլկամէջ, իլկատուն. -այս արմատից եմ հա-մարում նաև Ղրբ. լըպո՛ւտիկ կամ ըլըպո՛ւ-տիկ տալ «շարունակ ման գալ, պտտուիլ» (իբր *իլապուտիկ, իլի պէս պտոյտ գալ)։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

• ՆՀԲ «ուորմամբ գլորումն, լծ. լատ. volvo»։ Տէրվ. Մասիս 1881, մայ. 5 և Նախալ. 106 յն. εἰλύω, լտ. volvo, գոթ. valvjan բառերի հետ՝ հնխ. varu, varv «թաւալիլ» արմատից. հմմտ. նաև գիլ, գլորել, գալարել, ոլորել, բոլորել (բ նախդիրով)։ Meillet MSL 10, 282 յն. ϰυλίω, ϰυλίνδω «գլորել» բառերի հետ։ Յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Հիւնք. հիւլէ բառից։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 իրար է կցում ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով և կոր։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Pedersen, Հյ. դր. լեզ. 86 համեմատե-լով հսլ. kolo «անիւ», լտ. colus «իլիկ»։ Այս մեկնութիւնը մերժելով՝ Lidén, Ar-men. Stud. էջ 131 կցում է հյ. իլ և ողն բառերին։


Entries' title containing իլիկ : 5 Results

*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.


*Պիլիլիկ

cf. Շռնչան.


Փիլիկոն

cf. Փիլիկկոն.

• «մի տեսակ պատերազմական մեքենայ, բաբան» Վանակ. յոբ. որ և փի-լիկկոն Երզն. մտթ. 407, փիլիկուան Լաստ. ժո, էջ 69, փիլիկպան Ուռհ. 191, 196, 250 (փիլիպան, փլիպան, փիլապան, փիլիպոն ըստ այլ ձձ). փլաւան Դրնղ. 225։


Փիլիկուան

cf. Փիլիկկոն.


Փիլիկկոն

s.

large cross-bow, arbalist.


Definitions containing the research իլիկ : 38 Results

Փիլիպան

cf. Փիլիկկոն.


Արօս, ի

s.

bustard.

• (սեռ.-ի) «մի տեսակ ջրային մեծ թռչուն, outarde» Սմբ. պտմ. 92, Ուռհ. տպ. Եմ. 446, տպ. էջմ. էջ 355. Մագ. թղ. 70. Թովմա վրդ. նկր. Կիլիկ. Տաղ. Բառ. ստ. լեհ. (վերջին վկայութիւնները յիշում է Նո-իայր, Հայկ. բառաքնն. էջ 108)։


Աքսոր

s.

exile, ban, banishment, transportation.

• , ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։


Բամբոց

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

• երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• ԳՒՌ.-Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

• «տոանցիտ ապրանքների վրայ դրուած հարկ». Կիլիկեան շրջանի բառ. գոր-ծածուած է Լևոնի 1215 թուի հրովարտակում (Karst, Դատստն. II 233), մի երկրորդ վը-կայութիւն ունի Լևոն Գ-ի հրովարտակը 1288 թուից. «Եւ յապուր որ տան ընդ յԱյաս ու ընդ-Կուկլակ, նայ այսպէս լիննայ». (Տեղեկ. ինս-տիտ. 2, 34)։ Նոյն բառը ապուռ գրչութեամը կայ ՈՀէ=1228 թուի մի արձանագրութեան մէջ. «Թողաք զգեղիս Շիրակա զապուռ իշի և զջրսահին բաժն յորդեցէ յորդիք» (Վիմ. տար. 71)։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սեբ. Տփ. բաթ, Շմ. թաթ. թmթ, Մրղ. Սլմ. Վն. Տիգ. թmթ, Զթ. թօթ, թոթ, Հճ. թօթ.-գաւառականներում թաթ նշանակում է նաև «կօշիկի կամ գուլպայի առջևի մասը, գուլպայ, զանկապան, ճրագկալ, կշիռքի նժար, թաթաձև ծայրով դաւազան՝ աշակերտների ափին զարնելու համար, ճա-խարակի այն մասը՝ որի վրայ է իլիկը».-յատկապէս Մկ. զանտզանում է թmթ «ձեռքի թաթ» և թաթ «գուլպայ»։ Նոր բառեր են թա-թախաղ, թաթակիշ, թաթաճաղ, թաթան, թա-թաշոր, թաթաչհար, թարել, թաթիկ, թաթլուկ թանթուլ (Ղրբ. թm՛նթիւլ=թաթուլ Բուզ.), թանթլիկ, թաթնոց, թաթուկ, թաթ ու կրունկ լինել, թաթօն, թաթալօշ «ապտակ», թաթիկ «մի տեսակ բոյս, delphinium glandulosum Boiss. (ըստ Տիրացուեան, Contributo § 193).-թաթպան «ձեռնոց» բառը դարձել է Խտջ. թաթման։


Երջանիկ, նկաց

adj.

happy, blessed, prosperous, fortunate, lucky;
— լինել, to be happy.

• Ուղիղ մեկնեց Տէրվ. որ տե՛ս երանի բառի տակ։ Karst, Gram. Kilik. էջ 132 արմատը համարում է երջ և համեմա-տում է վերջ, կիլիկ. յերջև բառերի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է Հիւբշ. I5 Anz 12, էջ 58։ Scheftelovitz, BВ, 29, 31 սանս. rddhi «երջանկութիւն» բառին ցեղակից։


Դուքս, դքսի

s.

duke;
general, chief.

• = Յն. διύς «դուքս» (Sophocles 395 ա ձևի միջոցով լտ. dux «դուքս, առաջնորդ» բառից, որ ծագում է duco, ducere «առաջ-նորդել» բայից (Walde, 248)։ Բառիս նո-րագոյն ձևն է դուկ կամ տուկ (տե՛ս այս վեր-ջինը), որ ուղղակի եւրոպացիներից է փոխա-ռեալ Կիլիկեան շրջանին։ Արդի գրականում վերանորոգուած է դուքս ձևը։-Հիւբշ. 346,


Դրոյսք

s.

hair-band.

• = Եթէ կիլիկեան շրջանի բառ է, կարող է լինել ֆրանս. trousse «կապ, տրցակ, կա-պոց» (ամէն տեսակ բաների, նաև մա-զի)։-Աճ.


Եմիփորոն, ի, աւ

s.

pallpallium.

• , ի-ա հլ. «եպիսկոպոսական խաչազարդ ուրար» (գրուած նաև եմափորոն, եմափորտ, էմիփորոն, եմիփոռոն, եմփորտ. եմոփորտ, եմեփոր, եմափոր, ոմոփորոն, ո-նիփորոն, ոնոփորոն, աւմաւֆաւրոն) Լմբ. մատ. էջ 82, 86. Վրք. հց. Գնձ. Յայսմ. Մխ. դտ. Օրբ. իզ. կե (էջ 314), Մաշտ. Կիլիկ. ա-մէնից ուղիղ ձևն է ոմոփորոն, բայց արդի գրականում գործածական է միայն եմիփո-րոն, ևալ նաև լայնափորոն։


Գան, ից

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

• Անսիզքի հրատարակիչր (Ալիշան) համարում է «բանջարեղինաց չափ» և համեմատում է պրս. [arabic word] kāna «գինն այն՝ զոր յատկացուցանեն ուտելի ի-րաց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Karst, Կիլիկ. քերակ. էջ 30։ Նոյնը վերջին ան-գամ Grammont, MSL, 20, 254։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

• , ի-ա հլ ? «գլխարկ» Սեբ. հրտրկ. Պատկ. էջ 65. Պտմ. աղէքս. Յայսմ. Շնորհ. ընդհ. Լմբ. պտրգ., «ծաղիկների ընդունարա-նը, որի մէջ ծլում է ծաղիկը» Վստկ.։ Հին մատենառոութեան մէջ աւելի սովորական է գտակ ձևը, որից գտակկարոց «գլխարկա-վաճառների շուկայ» Արձ. 1348 թ. (Վիմ. տար. 169). կայ և քդակ Հ. Կիլիկ., իսկ արդի գրական լեզուի մէջ ընդունուած է գդակ, ո-րից գդակավաճառ, գդակակար նոր բառերը։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• = Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.


Անագ, ի, ոյ

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։


Կոմս, ի

cf. Կոմէս.

• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.


Ծիլ

s.

bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.

• ՆՀԲ ծղօտ մեկնում է «ծղյօդ, ծիղ յօ-դաւոր կամ ըստ Հին բռ. ծղոտն, որ-պէս թէ ոտն ծղի, ճղի»։ Պատկ. Изслeд. էջ 16 քրդ. gili կցում է մեր ծիլ ձևին։ Հիւնք. հանում է ձաղկ բառից։ Justi, Dict Kurde, էջ 122 քրդ. [arabic word] ul վրաց. ճիլի «սէզ» բառերի հետ։ Bug-ge KZ 32, 43 ծեղ և ծիւղ կցում է յն. >τέλερος «ծառի բուն», անգսք. stela, գերմ. Stiel «ցօղուն» բառերին։ Toma-schek, Die alten Thraker II. 39 սլ. zelive «կանաչութիւն» և փռիւգ. čέλϰι։ «ռանջարեղէն» բառերի հետ. Bugge, Lyk. Stud. 1, 14 Կիլիկիոյ λελινδος և Լիւդիոյ λιλανδος տեղանունների հետ։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

• ՓՈԽ.-Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Ճիռ, ճռի, աց, ից

s.

small cluster of grapes.

• , ի-ա և ռ հլ. «խաղողի սակաւահատ փոքրիկ ողկոյզ» ՍԳր. «ձիթենու վրայ մնա-ցած տկար պտուղներ» Եփր. օրին. էջ 227 (բցռ. ի ճռոյ). (այս վերջին նշանակութիւնը չունի ՆՀԲ). որից ճռախիտ Ոսկ. մ. գ. 25, ճռաքաղ ՍԳր. ճռաքաղութիւն Դատ. ը. 2. ճոաքաղել Մծբ. մշտնջենաճիռ Ճառընտ. գրուած է նաև ճիւռ, ճեռ Հ. Կիլիկ. ճուռ Վստկ. 41. Պտմ. լմբ. 236. Սմբ. ռատ. 223ա.-Նուազականն է բառիս՝ ճռիկ «փոքր ճիռ» էֆիմ. 289 (մէկ ողկոյզ կամ ճռիկ ոռ կտրած չի լինի յիւր որթէն)։


Ճիւաղ, աց

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

• , ի-ա հլ. «հրէշ, առասպելական ռազան» Երեմ. ծ. 39. Ոսկ. յհ. ա. 1. Եւագր որից ճիւաղաբարոյ Ագաթ. Կորիւն. ճիւաղու-թիւն Ագաթ. Կորիւն. ճիւաղական Զքր. կթ. ճիւաղացեալ Ճշ. ասւում է նաև ճուաղն, ն հլ. (-ղան, -ղանց) Մագ. որից ճուաղաբա-րոյ Յհ. կթ. ճուաղական Մաշտ. մէկ անգամ էլ կայ ճևեղիկ Միս. խչ. (Բազմ. 1911, էջ 260բ)։-Նշանակութեան տարօրինակ զար-գացմամբ կայ ճիւաղեալ «հնացած, փլփը-լած» Արծր. էջ 276։-Վերջին ճևեղիկ բառը Տիրոյեան, Հանրագր. էջ 499 և 208 գիտէ իբրև «թիթեռնիկ»։ (Այս նշանակութեան հա-մար հմմտ. խիպիլիկ բառի ծագումը)։


Կաթողիկէ, էի

adj. s.

cf. Կաթողիկեայ;
cathedral, basilic.

• . ի հլ. «րնդհանրական քրիս-տոնեական (եկեղեցի)» Եփր. աւետ. 330, 335. Եղիշ. գ. էջ 51. Յհ. իմ. երև. «մայր կամ աթոռանիստ (եկեղեցի)» Խոր. Յհ. կթ. Տօնակ. «առաքելական թղթեր» Եւս. պտմ. Տօնակ. որից կաթողիկեայ «ընդհանրական (առաքելական թղթերի համար ասուած)» Ագաթ. Շնորհ. Գնձ. կաթողիկեցի «մայր ե-եեղեցու աւագերէց» Վրդն. պտմ. կաթողի-կէական «ընդհանրական» Նանայ. Մաքս. եկեղ։ Այս բառերը գրւում են նաև կաթուղի-կէ, կաթողիկեայ ևն. հմմտ. Բարթողիմէոս >Բարթուղիմէոս։-Միջնադարեան բժշկու-թեան լեզւով՝ կաթուղիկէ նշանակում է նպև «մեծ երակ». հմմտ. Մխ. բժշ. էջ 124 «Վե-րակն զոր կտրես՝ զկաթուղիկէն առ կամ ի բասիլիկէն». բայց յատկապէս Տաթև. հրց. 244, ուր գրուած է կաթալիկէ և մեկնուած «լեարդի ստորին մեծ երակը». հմմտ. վրաց. კათოლიკე ძაროვი կաթոլիկե ձարղվի «մայր երակ, շահդամար» Չուբինով, էջ 102։ (Բառիս վրայ տե՛ս նաև Seidel, Մխ. հեր. § 341)։


Պարոն, աց

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• ՓՈԽ.-Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

• «ֆրանկների կողմից Կիլիկիոյ, Հայոց մեծ իշխանին տրուած աատուռ։ տիտղոս» Հեթմ. պտմ. Յիշատ. Վահր. ոտ. 210. Սմբ. պտմ. Սամ. անեց. շար. 148, «պարոնի կամ ասպետի փոխանորդը» Ան-սիզք 9, 39. որիզ պայլութիւն Անսիզք 11-17 Մեխ. աս. 514, Պտմ. կիլ. 207։


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

• , ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

• ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• , ի հլ. «ցօղ, խոնաւութիւն, շիթ, կա-թիլ» Երգ. ե. 2. Յոբ. լը. 28. Վստկ. 215. որից շաղալից «ցօղալից» ԱԲ. շաղել «ջրով թրջել, թրմել, շաղախել» Մաշտ. Կիլիկ. Զքր. կթ. (իմաստի զարգացման համար տե՛ս և հմմտ. թրել). արմատի երկրորդ ձևն է *շող, որից շողիք «լորձունք, թուք» Վստկ, ընդ-հանուր իմաստն է «թացութիւն»։ Հմմտ. նաև ջաղախ։


Ոստայն, ից

s.

texture, tissue, web, weft;
— սարդի, cob-web, spider's web;
խզել զ— կենաց, to cut the thread of life.

• = Կազմուած է -այն մասնիկով ոստ պարզ արմատից, որ հին մատենագրութեան մէջ չէ աւանռուած. բայց կայ նոր գաւառպևաննե-րում. հմմտ. ոստ Ղրբ. Ղզ. Շշ. «իլիկի վրայ փաթաթուելով հաւաքուած դիզուած թելը»։-Աճ.


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

• ԳՒՌ.-Սվեդ. մուրուդ «ցեխ», ըստ գա-ւաշցոց՝ մօռ «ցեխ». Զթ. մույօդ, մուրոդ «ցեխ» (հմմտ. Կիլիկեցի Սմբատ պատմիչի մօրատ ձևը), նոր բառ է մօրջուր Զթ. «ճահ-ճաջուր»։


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

• ԳՒՌ.-Շմ. Սլմ. մն. պատառ, Ասլ. Պ,. Ռ. Սեբ. բադառ, Զթ. բադօռ, բադոռ, Հճ. բա-դօր, Սվեդ. բադուռ, նշանակում են «հացի կամ ուրիշ ուտելիքի կտոր». իսկ Գոր. Ղրբ. պա՛տառ ընդհանրապէս «մի քիչ, փոքր ինչ» (օր. պատառ կաց՝ մի քիչ համբերիր)։-Բա-յական ձևով՝ Վն. պատռել և Մկ. պատռիլ «ճաքիլ», Ախց. Երև. պատռէլ, Տփ. պա՛տ-րիլ, Ալշ. Մշ. պադռել (նաև «նախանձիլ»), Պլ. Ռ. բադռէլ, Ասլ. բադռէ՝լ, Զթ. Սվեդ. բադռիլ, Հմշ. բադռուշ, Սչ. բադրել, Սեբ. բառռէլ, Ակն. բառռէլ, բայռէլ, Կր. պառ-ռէլ, Մրղ. պառէլ.-էնկ. բադար «պա-տառ» (Բիւր. 1898, 865)։-Նոր բառեր են պատռեցնել, պատռտել, պատռտորել, պա-տոտորուիլ, պատռտուիլ, պատռտան, պատ-ռօն։-Կիլիկիոյ բարբառով պատռել նշանա-կում է «գողանալ, կողոպտել». այսպէս Զթ. Մրշ., որի հնագոյն օրինակն ունի Մխ. դտ-էջ 351. Յաղագս դատաստանաց գողոց՝ որ զտուն պատառեն.։-Իմաստի զարգացման համար հմմտ. ֆրանս. déchirer «պատռել», բայց նաև «կողոպտել» Molière, L'Avare V, 5։


Տոմար, աց

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

• , ի-ա հլ? «մի հատոր գիրք, մի գրքի բաժանումները» Բ. եզր. զ. 2. Եւս. քր. Եւթաղ. 95. «գրուածք, օրագրութիւն» Յայ-սըմ. Ճառընտ. Վրք. հց. «թուական, ժա-մանակագրութիւն» Յհ. կթ. Շիր. Յայսմ. որից տոմարական Վանակ. տարեմ. տոմա-րագէտ Մաշտ. կիլիկ. զատկատոմար Մար-թին. պարզատոմար Տոմար. նոր գրականում տոմարակալութիւն, տոմարագիտութիւն կրկնատոմար ևն։ Գրուած է նաև տովմար. տաւմար. տօմար, տումար։


Տրիբուն, ի

s.

tribune.

• «րերապետ, ազգապետ, հազա-րապետ ժողովրդեան կամ զօրաց» Պրպմ. 424 1ծ. առամ. 766. Վրք. սեղբ. 71Ս. Ճառընտ. Մխ. անեց. 35. Մխ. դտ. Հ. կիլիկ. յետնաբար տռիվովն Անկ. գիրք առաք. 241. զուտ յունական ձևով՝ տրիբունոս Վրք. սեղբ. 708 (Եւս. պտմ. 239 տրիբունս ուղղել ըստ յն. Տուրբոն՝ յատուկ անուն). որից տրիբու-նական (չունի ԱԲ) Յայսմ. մայ. 21. հմմտա-նի տրիրուն։


Սիղիգոն

cf. Սուսր.

• , որ և սիղիկոն, սիլիկոն, սղի-կոն «մի տեսակ ներկ, սուսր, minium» Գաղիան. բժշ.։


Սինդոն

cf. Սնդոն.

• , ի հլ. «բարակ կտաւ, բեհեզ, պաստառակալ» (գրուած նաև սիդոն, սնդոն, ոնդուն, սնդու, սնդոյ, սնտու) Վրք. հզ. բ. 224. Մաշտ. եիլիկ. Լմբ. մտ. էջ 130 (սըն-դոնի, ի սնդոնի). Պտրգ. աթան.։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• «շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։


Օփրանտ

s.

offering.

• (որ և օֆրանթ, օֆռանթ, ոֆ-րանթ, ոփռանտ) «ժամուց, եկեղեցուն տը-րուած նուէր» Մաշտ. կիլիկ. Լմբ. մատ. 320, 322. Թղթ. դաշ. 26։


Քարտէզ, տիզաց

cf. Քարտէս.

• «Կիլիկեան դրամ, որ արժէր 11/2 ֆրանսիական սօլ կամ 1/e արծաթ դե-կան». նորագիւտ բառ, որ երեք անռամ գտնում եմ գործածուած հետևեալ ձևով. Եւ թէ ի դատըստնօղն յերևան զարկք կենայ, այրոյն ելած, նա տայ ամէն զարկուց 30 սօլ. և կապոյտին որ այրոյն չլինի ելած՝ ամէն զարկուց քարտէզ ժը, որ է տօլ մէկ ու կէս» (Անսիզք 61). Զտղայք զոր ի վեց քար-տէզ ծախէին (Նշխ. մատ. 70), «Կա՛մ հա-տուցէք զկայսերն, կամ տուք քարտէզ և ար-ծաթ» (Բրս. մրկ. 184)։-Անսիզքի հրատա-րակիչը (անդ, ծան.) ասում է թէ գոր-ծածուած է նաև Մխիթար Գօշի Դատաստա-նագրքի ինչ ինչ ձեռագրերի մէջ։