Your research : 19 Results for ցին

Ցին, ցնոյ

s. zool.

s. zool. kite;
— ծովային, kite-fish, milvago.

• , ռ հլ. «գիշատիչ մի թռչուն է» Ղևտ. ժա. 14. Օր. ժդ. 13. Ես. լդ. 11. Մծբ. էջ 229 Փել. Վրդն. առ. 67 (ցին այն որ է ու-րուրն. պէտք է կարդալ ցինայն, որով մի կողմից բառս կնոյնանայ գւռ. ցնընեկ, ցնընի ձևերի հետ և միւս կողմից կկցուի ցինայ կամ ցինայն «ԱԿ ձայնին պատկանող մի եղանակի անուն» (Ամատ. Հայոց բառ ու բան 643) բառի հետ)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'yīno-ձևից։ Հմմտ. յն. ἰϰτῖνος «ցին», սանս. çyēná-«առ-ծիւ, բազէ», զնդ. saena-և պրս. ἐ sīmurγ (=զնդ. saena+mərəγō) «առաս-պելական մի թռչուն» (Boisaca 372. Po-korny 1, 505 և 664)։ Նախաձայն ց Meillet BSL л 103, էջ 54 դնում է

• դնում է k'yīnos, Meillet MsL 9, 373 ծան. դնում է երկու ձև, որոնց առաջի-նից ծագում են հայն ու յոյնը, երկրոր-դից սնս. և զնդ. ձևերը, G. Meyer, Gr. Gram3. էջ 337 ի սպառ մերժում է վե-րի համեմատութիւնը, իսկ Pokorny 1, 505 նախաձևը դնում է k'ֆino-, որից հանում է հյ. ցին և յն. ἱxτῖνος, մեր-ժելով սանս. çyená-և զնդ. sasna-ձևերը, և կասկածելով նոյն իսկ k'ϑi-no-նախաձևի վրայ։

• ԳՒՌ.-Ագլ. ցայն, Վն. կոր-ցընընէկ, հմմտ. նաև ցնընի Rivola, Բառ. հայոց 2 տպ. 369.-իսկ Մշ. ցուրուր արդեօք ցին-ուրուր ձևի՞ց է։


Կացին, ցնոյ, ով

s.

axe, hatchet.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ). «տապար, փայտատ» Ա. թագ. ժգ. 21. Եղիշ. Արծր. որից կացնաւոր Վրդն. ծն. կացնակ (փոքր կացին» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 124. Աղթամ. 118. կացնահարութիւն (նոր բառ). կայ նաև գործիական կացնեաւ հոլովաձևը՝ Բուզ. Գ. ժ, որ ենթադրում է *կացնի ուղղականը։

• = Ասոր. [other alphabet] xassīnā «բրիչ, կացին» բառից, որ բնիկ սեմական է. հմմտ. արաբ. [arabic word] xasīn «կացին», ասուր. hassinu «կացին», եթովպ. xassin «երկաթ»։ Այս բառը միակն է, ուր ասորի x-ի դէմ գտնում ենք հյ. կ՝ իբր լծորդ խ ձայնի (հմմտ. իմ յօդուածը ՀԱ 1909, 160)։-Հիւբշ. 307։

• է հաթեան շրջանի միջոցին անօած հա-յերէնի։ Մառ, Яфeт. cбор. 1, 125 յն. և ասոր. ձևերի հետ՝ յաբեթական բառ։ Նոյն, Cpeд. nередвиж. 47 մեկնում է կա+ցին, ուր կա=քար, ցին=վրաց. tin «քար»։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Սլմ. Տփ. կացին, Խրբ. Հմշ. Սեբ. Սչ. գացին, Ոզմ. կացէ՛ն, Ղրբ. կա՛ցրէն, Մշ. կածի, Ասլ. գա*ձին. վերջինը ենթադրում է *կացցին նախաւոր ձևը, որի մէջ ց-ի կըրկ-նութիւնը կապ չունի ասորի բառի կրկնակ q-ի հետ։

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. ϰαςςιν, որ Karo-lides, Iλ. συσϰρ. 87 մեկնում է «ղանակ», իսկ էջ 174 «կացին՝ գետնափոր քարքարուտ տների մէջ անհարթութիւնները հարթելու համար»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• «ընկոյզի կեղև». նորագիւտ բառ. որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 317 «Պորեալ զընկոյլն, կործեցին կկորճն ի վերայ նորա»։ Իբրև մականուն նգռծածուած ունինք Հաւաք. էջ 40 «Թօ-մայ վարդապետին՝ մականուն կոռճով կո-չեցեալ» (այն է «կեղևով»)։

• ՓՈԽ.-Վրաց. ყურჭი ղ'ուրճի «մի տե-սակ թռչուն է. ցին»։

• = Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

• «մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Կաթողիկէ, էի

adj. s.

cf. Կաթողիկեայ;
cathedral, basilic.

• Հներից Տաթև. հարց. 532 «կաթողի կէն ընդհանրական լսի»։ Ուղիլ մեկնե-ցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Դալապր

s.

sabre, sword.

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։


Գբայաթ

s.

home, house.

• «տուն, բնակարան». անստոյց բառ, որ մէկ անգամ ունի Լաստ. ժը. տպ. 1844, էջ 78 «Ջայս լուեալ իշխանացն, գնա-ցին առանց պատասխանի տալոյ յիւրաքան-չիւր գբայաթ» (մէկ ձ. «գբայաթ, այն է տե-ղիս», իսկ մէկ ձեռ. բառի վրայ սրբագրում է «ի պալատ». տպուած է պալատս)։


Ճայ, ից

s.

jay.

• = Նման են հնչում տարբեր լեզուների մէջ զանազան հոմանիշ բառեր. ինչ. ատրպտ. թրք. [arabic word] čay «корщуиъ, ցին» (Будa-говь 1, 466), վրաց. ჭარი ճարի, ჭარო նարո «суxолаплъ, pыболовъ, чaикa» (Չու-բինով 1703), ռուս. чaйкa, ուկր. čajka, չեխ. čejka, լեհ. czajka ևն, որոնց յարաբև-րութիւնը անյայտ է։-Աճ.


Պալիուն

s.

pallium.

• «քահանայապետական եմիփո-րոն» (նկարագրութիւնը տե՛ս Հացունի, Պտմ. տաբազի 408) Լմբ. Յիշատ։ Նոյն բառն ու-նի և Սմբ. պտմ. 130՝ հետևեալ ձևով. «Բա-ցին զհողքն... կաթողիկոսին. նա գտան զշուրջառն փտած և զպավլին խայտնին շէն և զգաւազանն և զմազն. և ոսկր ամենևին չգտան». ուր պավլին խայտնին «պալիունի գունաւոր ժապաւէնն» է։


Շղուաբարոյ

cf. Շողոմարար.

• «յիմար, անխելօ». հմմտ Ագաթ. § 164. «Իսկ երանելիքն իբրև գիտա-ցին զանմիտ և զշղուաբարոյ մարդկանն զյո-ռութիւն». շփոթմամբ գրուած է զանազան ձեռագրերում՝ շեղաբարոյ, շղւաբարոյ, շնա-բարոյ. այսպէս նաև ուրիշ հեղինակների մօտ. ինչպէս՝ շուաբարոյ Մանդ. էջ 161, շղուրտաբարոյ Յհ. կթ. լուաղաբարոյ Մանդ. ժէ. բայց ուղիղ է շղուաբարոյ Յհ. կթ. 313։


Բալղինջ

s.

gad-fly.

• «մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝


Բազէ, ից

cf. Բազայ

• = Պհլ. bāz կամ bāǰ, պոս. [arabic word] bāz, [arabic word] baza «բազէ» (վերջին ձևին համապատաս-խանում են հյ. բազայ, պազայ, որոնք աւե-լի յետին են), քոդ. [arabic word] bāzī, աֆղան. bāz, բելուճ. bāz, bānz, բոլորն էլ «բազէ» նշա-նակութեամբ։ Lagarde սրանց է կցում նաև նպրս. [arabic word] γalīvāǰ, [arabic word] γalīvaž կամ [arabic word] xalīvāǰ «ցին, ուրուր» (Gesam. Abhd. 21). իսկ ըստ Bötticher, Rudimenta mуth semiticae, Berlin 1848, էջ 34 և Horn, Neu-pers. Etym. § 162 նոյն արմատից է նաև սանս. vāǰin, «կտրիճ, կատաղի, յետնաբար թռչուն»։ Մեր բառին նման՝ իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] bāzā, [syriac word] bāzi «բազէ», [syriac word] bāzīq, [syriac word] bāzrqā «ցին, ուրուր», արաբ. [arabic word] bāzī կամ [arabic word] bāz (Կամուս, թրք. թրգմ. Բ. 160 և Գ. 767). վրաց. ბაზი բազի «բազէ». ბაზიერი բազի-րի «բազէանոց»։ -Հիւբշ. 114։


Թափուտ

cf. Դագաղ.

• ո հլ. «ռագաղ» Պտմ. աղէքս էջ 113 (ձձ. թաբուտ, թապութ). նոյն է նաև թաբուտ Օրբել. 308 (Բազում հնարիւք ջա-նայր Ռուսուդանն այն՝ կորուսանել զնա, եո-բեմն դնէր ի թաբուտ և ծովասոյզ առնէր, երբեմն տայր յիշխանսն սպանանել), թա-ւութ Միխ. աս. 166, 171. Սամ. անեց. 66. Քուչ. 94. թապութ Կանոն. (ըստ մի քանի ձեռ.), Տաթև. ձմ. ճլգ. (Չմարմինս յեկեղե-ցին տարէք թապութով և փառօք թաղեցէք)։


Կէս, կիսոյ, ով

s. adj. adv.

half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...

• «գերիոն, աղեհամ բանջար է». դի-տէ միայն Բառ. երեմ. էջ 162։ Յառաջազած է Վանականի հետևեալ վկայութիւնից. «Զը-խարշափունն այլք աղիմայ թարգմանեցին և կէսք գերիսն. և է սա բանջար աղեհամ». (աւելի մանրամասն տես Աղիմալ)։ Բայո այստեղ կէսք նշանակում է «ոմանք» և դրուած է իբրև կրկնութիւն այլք հոմանիշի. (Խարշափունը ոմանք աղիմայ թարգմանե-ցին և ոմանք գերիս)։ Բառագիրը սխալմամբ գոյական է կարծել. իբր թէ «Ուրիշներ խար-շափունը աղիմայ թարգմանեցին և կէսքը՝ գերիս» որով և յառաջացել է կէս անգոյ բուսանունը։]


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• (-ւոյ, եաց, -եաւ) «ժողովուրդ» Բ. մնաց. ժ. 3 (ասուած է հրեաների բազ-մութեան համար. Եկն Յերոբովամ և ամե-նայն եկեղեցին Բսրայելի առ արքայ Ռոբո-վամ). «հաւատացեալների հաւաքոյթ, ժո-ղովուրդ, տաճար» ՍԳր. Կոչ. Եզն., «մարդոց ժողով» Պղատ. սոկր. Եւթիփռ., որից՝ եկե-ղեցական Ագաթ. Սեբեր., եկեղեցանալ «հա-ւաքուիլ, խմբուիլ» ՍԳր, եկեղեցացուցանել «ժողովուրդը մի տեղ հաւաքել» ՍԳր, «տա-ճարի վերածել» Եղիշ. յես., եկեղեցաշէն «ե-կեղեցին շինող բարերարը» Մ. Մաշտ. 156ա, եկեղեցպան, եկեղեցեպան Յայսմ. նախե-կեղեցի Բուզ. ևն։

• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։

• ԳՒՌ.-Սլմ. յէկէղէցի, Մկ. էկէղէցը, Խրբ. Պլ. Ռ. Տփ. էգէղէցի, Երև. Ախց. Սչ. յէգէղէ-ցի, Լ. ագէղէցի, Մշ. էղէգէցի, Զթ. գ'էղիցէ, Հճ. էղէցի կէնալ «երկրպագել» (Թերզեան, Ամէն. տարեց. 1924, 197), Ագլ. կղէ՛ցի, Ղրդ. գըղէ՛ցէ, Մժ. գէխցի, Շմ. յէղէցի. Հւր. յեղէ-ցին, Գոր. յէղէ՛ցի, յէ՛խծի, Ղրբ. յէ՛խցե, յե՛խծէ.-Rivola, Բառ. հայոց, 1633, էջ 104 ղնում է եղեկեցի ձևը, որ արդարանում է Մշ. Էղէգէցի ձևով.-Ակն. ունինք Էղգէսգագ. որ մի սրբավայրի անունն է (իբր *եկեղե-ցեակ)։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

• , ի-ա հլ. (յգ. ուղ. նաև ա-նինք -ունք) «հայրապետ կամ գլուխ եկե-ղեցւոյ. յատկապէս՝ Հայոց եկեղեցու հոգե-ւոր պետը» Ագաթ. Բուզ. Կորիւն. որից կաթո-ղիկոսութիւն «հայրապետութիւն» Փարպ. Յհ. կթ. «արքունի հազարապետութիւն, համա-րակարութիւն, հարկահանի պաշտօնը» (յն. ոճով) Եւս. պտմ. էջ 642-3. կաթողի-կոսական «հալրապետական» Խոր. Փարպ. կաթողիկոսարան «վեհարան, հայրապետա-նոց» Յհ. կթ. Կղնկտ. Պտմ. վր. անկաթո-ղիկոս «առանց կաթողիկոսի» (չունի ՆՀԲ) Մխ. անեց. 11.-գրուած է նաև կաթաղիկոս Արձ. 867 թ. (Շողակաթ 177). կաթուղիկոս (ող>ուղ ձայնափոխութեան համար հմմտ. Բարթողիմէոս >Բարթուղիմէոս). Դարանաղ-ցին, էջ 307 ևն բառախաղով գրում է կատ-ղիկոս «չկաթողիկոս», իբր կատղիլ, կատա-զիլ բայից։


Ակքան

s. bot.

s. bot. thistle.

• «մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։


Մանանայ, ի, ից

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Entries' title containing ցին : 1 Results

Ցինգ, Ցինկ, ցնգի, ցնգոյ

s. bot.

s. bot. meadow-rue, thalictrum.

• ԳՒՌ -Րատ ՀԲուս. § 3019 Մշ. ցինգ, Վն. ցնկան կամ ցունկի ծաղիկ։


Definitions containing the research ցին : 432 Results

Սակ, աց

s.

reckoning, measure, account, number;
condition, position, state, manner;
— արկանել ընդ ումեք, to come to terms about the price, to bargain for, to contract, to strike a bargain for, to stipulate, to come to an agreement, to settle;
եւ որ ի սոցին —ի, and of other similar ones;
եւ որ այլ եւս սոցին —ի իրք, and of other like things;
որոց —ի են, among whom are;
եւ որ սոցին —ի են, and so forth, and so on, et caetera;
ո՞չ դահեկանի միոջ — արկեր ընդ իս, didst not thou agree with me for a penny ?
impost, rate, duty, tax, imposition, tribute;
order;
convention, contract, agreement;
budget;
tariff.

• , ի-ա հլ. (կայ միայն սեռ. -ի, բայց սակաւ բառը ցոյց է տալիս որ հոլովումն էր ի-ա) «պայման, սահմանուած չափ, կո-պար, կարգ, դաշն, օրէնք» ՍԳր. Ոսկ. մ. բ. 19. «հաշիւ, համարք» (օր. նոցին սակի են ռնոյն հաշւումն են, նոյն բանն է») Շիր. 44, որից սակեալ «պայման դրած, որոշուած» Կորիւն. սակ արկանել «գին կտրել» Մտթ. ի. 13. անսակ «անպայման, անճառ» Թէոդ. խչ. ի սակս «վասն, պատճառաւ» Միք. գ. 12 յո՞ր սակս «ինչո՞ւ համար» Ա. յհ. գ. 12. յայն սակս Բ. մկ. ժ. 13. ա. յհ. գ. 5. յետ-նաբար սակս «համար» Նխ. ա. մկ. Խոր. Վրք. հց. սակս է՞ր Նանայ. սակս այս Մագ. սակս զի Կաղանկտ. հմմտ. նաև սակայն, ռակաւ.-նոր բառեր են սակարկել, սակա-գին, սակարկութիւն, սակարան, սակացոյց։


Օրէն, րինի

s. adv.

law;
precepts;
faith, religion;
constitution;
rule, regulation;
right;
principle, maxim;
usage, uses, custom;
institution;
condition, fashion, mode;
district, canton, province;
— աւետեաց, guerdon or gift to a bringer of good news;
—ք քահանայապետականք, decretals;
հմուտ քահանայապետական օրինաց, decretalist, canonist;
—ք կանանց, menses, menstrua, catamenia;
—ք, or Գիրք Բ. օրինաց, or Երկրորդումն օրինաց, Deuteronomy;
—ք ազգաց, the law of nations;
—ք մտաց, principles;
— պատուոյ, decoration, insignia, badge;
—ք անօրէնք, corrupt practice, abuses;
—ք հզօրադունին, the law of might, the good old rule;
հակառակ or ընդդէմ օրինաց, against all rule, illegally;
աստուածային՝ յաւիտենական՝ բնական՝ քաղաքական՝ զինուորական՝ հին՝ նոր՝ աւետարանական՝ գրաւոր օրէնք, divine, eternal, natural, ancient, new, evangelical, written, civil, military law;
according to law, legally, legitimately, lawfully;
duly, suitably, regularly, properly;
խնդրել —ս, to come to Communion;
տալ —ս, to administer the Sacraments, to communicate;
արժանի լինել օրինաց, to be worthy of receving the Sacrament;
—ս դնել, հաստատել cf. Օրինադրեմ;
—ս դնել, to dictate or lay down laws;
to give laws to, to prescribe laws;
—ս տալ, to give laws;
պահել զ—ս, to keep, to obey the laws;
ընդ օրէնս համարել, to lay down or state as a principle;
խոտորել յօրինաց, to swerve, to depart or deviate from the laws;
զանցանել օրինօք, to transgress, to violate the law;
բառնալ՝ ջնջել զօրէնս, to abolish, to repeal, to abrogate a law;
բազում օրինօք հակառակիլ, to resist or oppose in many ways;
լինել ի կանանց օրինի or ի կանանց —ս, to have the menses;
ի կանաց օրինաց պակասել, to cease to be after the manner of women;
եթէ — իցէ ասել, if it may be said;
— է, it may be, it is allowed, one may;
— էր նմա, he was allowed to;
— էր քեզ, you might;
օրէ՞ն իցէ, իցէ՞ —, is it allowed to ? չէ —, it is not permitted to;
յետ օրինացն կցորդութեան, after the Holy Communion;
—ս իւր կալեալ էր, he holded as a maxim or principle;
—ս կարծեցին անձանց, they believed themselves permitted to.

• Schrōder, Thesaur. 45 քաղդ [hebrew word] aurītā «տեղեկութիւն, օրէնք» բա-ռից. Lag. Urgesch. 221 զնդ. vərəna «յղութիւն»։ Justi, Zendsp. 270 կասկա-ծով զնդ. varona «հաւատք, կրօնք» ռա-ռի տակ։ Ludwig SWAW 55, 190 ցնդ. *ahuraena։ Lag. Beitr. bktr. Lex. 6 սնդ. *aorəna։ Müller SWAW 64, 452 օր բառից՝ իբր «առօրեայ կեանքի վե-րաբերեալ»։ Մառ ЗВO 5, 316 պրս. āyīn բառից և Արաքս 1890 Ա. 112 զնդ. daena-«դէն»։ Մառի վերիվերոյ համե-մատութիւնը գիտական սիստէմի վե-րածեցին Andreas և Meillet (տե՛ս Maspero, Recueil 18, 216)։ Meillet. Rey. crit. 1896. 423 և յետոյ JAs 16 (1910), 383 գտնում է որ օրէն, օրի-նակ՝ պրս. āyīn, ā̄yīna բառն է, որի պհլ. ձևն էլ կայ, բայց անստոյգ ընթեր-ցուածով. այս անիմանալի գրչութիւնն է յօբϰ, որ ինքը կարդում է awiδen, իսկ Bartholomae՝ -εvānak' Մարք-վարտ (անձնական, նամակ 1926 թ. յունվ.) կարդում է պհլ. [other alphabet] aδvēn


Անցք, ից

s. pl.

s. pl. passage, journey;
pass, defile;
street, lane;
avenue;
channel, canal;
hole, opening;
gate;
accident, event;
leap;
flux;
— բնակարանաց՝ սենեկաց, gallery, corridor;
— ժամանակի, space of time, lapse of time;
— or բերան անոթոց, orifice;
անց եւ դարձ առնել, to pass, to go, cf. Երթեւեկել;
անց եւ դարձ առնել, to come and go, to traverse;
բազում — անցին ընդ իս, I have suffered much;
պատմէին իրերաց ու ինչ — ընդ իւրեանս անցեալ էին, they told each other every thing that had happened them.


Բարբառ, ոց

s.

speech, voice, accent, language, idiom, dialect;
acclamation, exclamation;
cry, clamour;
sound;
կերկերեալ դողդոջ՝ ընդհատ սպառնալից —, a hoarse or gruff, trembling, interrupted, menacing voice;
յօդել —, to offer a word, to speak;
ածել ի —, to make one speak;
— արձակել, to cry, to raise the voice, to exclaim;
հնչեցին օդք ի — ցնծութեան, the air was filled with cries or a thousand cries of joy;
ի Հայ —, in the Armenian language;
— ամպոց, սրաման, thunder, noise;
— ամբոխին, clamour, cry;
— փողոյ, հաւուց, վահանաց, հողմոց, blast of trumpets, ruff;
cackling;
noise or clashing of shields;
whistling or bluster of the wind;
— առիւծու, դաղանաց, cf. Մռնչիւն;
— աղաղակի, rumour


Խորք, րոց

s.

hollow, cavity, pit, depth, bottom;
gulph, abyss;
— ծովու, the high sea;
the open sea;
— սրտից, the heart's secrets;
ի խորոց սրտէ, from the bottom of the heart;
ի խորս անտառին, in the depth of the forest;
ի խորս քարայրին, at the bottom of the grotto;
բանք նորա ի խորս սրտի իմոյ ազդեցին, his words touched me to the quick;
— Խորհրդոց Աստուծոյ, the inscrutable designs of God.


Ժամանեմ, եցի

vn.

to arrive;
to happen, to come to pass;
to ripen;
to be able;
to have time or leisure;
ոչ —, to have no time;
to be unable;
— ի գահ թագաւորութեան, to gain the throne, to succeed to the throne;
ժաշամեցին արդիւնքն՝ բանիցն, the words are realized.


Իցէ

adv. conj.

adv. conj. can it be! is it possible ? — թէ տեսից ? when shall I see ? will it ever happen that I shall see ? իցէ՜ թէ, oh that! would to Heaven that when will it be ? please God ! իցէ՜ թէ հաճեսցին դիք, the gods permitting;
իցէ՜ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէմս, can horses run on loose stones!


Զոյգ, զուգից

adj. adv. s.

even;
conjoined, united, equal, alike, similar;
level, without odds, equally;
close to;
conjointly, with, together;
pair, couple;
—ք, —ք կշռոց, balance;
a coach and two or four;
— պարանոցին, nape of the neck;
— մի եղանց, a yoke of oxen or bullocks;
—ք իշոց, a couple of asses;
—ք կաքաւուց, ատրճանակաց, brace of partridges, of pistols;
— մի կօշկաց, a pair of boots;
—, — ընդ, directly, forthwith, as soon;
— ընդ բանին եղեւ, no sooner said than done;
—ս —ս, in pairs, by twos, two and two.


Զօրանամ, ացայ

vn.

to grow stronger, to recover one's self;
to take root;
to revive;
to reign, to predominate;
to grow, to increase;
to be able;
— անդրէն, to collect one's strength, to gather strength, to recover;
to fortify one's self;
զօրասցին ձերք քո, courage! thy arms shall be strengthened;
զօրացիր, take heart! courage! cheer up!


Թանամ, ացայ, ացի

va.

to wet, to bathe, to dip, to drench, to soak;
to moisten, to bedew, to water;
թանալ զանկողին իւր արտասուօք, to bathe one's pillow with tears;
արտասուօք թանալ զոտս ուրուք, to bathe the feet with one's tears;
թանալ զսուր ի պարանոց ուրուք, to cut the throat, to massacre;
թանալ յարիւնս բազմաց, to butcher, to slaughter, to shed much blood, to swim in blood;
թանալ ի գինի, to soak, to steep in wine;
գնացին առանց թանալոյ ի վերայ ծովուն, they passed the sea dry-shod.


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.


Գնաց

s. pl.

s. pl. gait, step, pace, course;
passage;
walk;
departure;
circuit;
way, journey;
current;
conduct, behaviour, demeanour, manners, custom;
գնացին եբից աւուրց գնաց ճանապարհի՝ յերկիր անապատ, they walked three days through the desert;
դառնալ ի գնացից չարաց, to reform, to lead a better life.


Կամք, մաց

s.

will, determination, intention, design;
wish, desire;
humour, fantasy, whim, caprice;
ի կամաց, կամօք եւ ախորժիւք, voluntarily, willingly;
կամօք, on purpose, designedly;
ըստ կամի, ըստ կամս, at will, ad libitum, arbitrarily, at pleasure;
at discretion;
յոչ կամաց, unwillingly, in spite of oneself, against one's will, reluctantly, grudgingly;
յօժար —, readiness, inclination, willingness;
յեղյեղուկ —, caprice, fickleness;
ինքնիշխան, բացարձակ —, absolute will, arbitrariness, despotism;
անձնիշխան —, free-will;
անձնահաճ —, humour, whim, caprice, fancy;
ըստ կամս անձին գնալ, to indulge one's fancy or caprice;
փոխել զկամս, to change one's mind;
անձնատուր լինել ի կամս ուրուք, to submit to the guideness of;
to comply with all the whims of;
ի կամս ուրուք դնել զիմն, to depend on another's will;
եթէ Տէառն — իցեն, if God wills, God willing;
Տէռն — լիցին, God's will be done;
եթէ — իցեն քո, if you wish or like;
ըստ հաճոյից կամց քոց, at your will or pleasure;
as well as you could wish;
— էին ինձ, I wished to, I wanted to;
— են ինձ ասել, I would say, I mean;
— եղեն նմա, it pleased him to, he liked to;
— էին նորա, he desired or wished;
հակառակ կամաց նորա, against his will;
որ ինչ ի կամս մեր, as much as we can.


Կեցուցանեմ, ուցի

va.

to cause to live, to vivify, to give life to, to animate, to prolong life, to bring to life again, to reanimate, to revive, to revivify;
to save;
հաւատք քո կեցուցին զքեզ, thy faith hath saved thee.


Հետեւանք, նաց

s. geom.

consequence, result;
corollary;
—նս հանել, to deduce, to infer;
ծանր լիցին — գործոյս, this affair will have unpleasant or serious consequences.


Ծնանիմ, ծնայ

va. vn. fig.

to beget;
to give birth, being or life to, to bring forth a child, to lie in, to be delivered;
to procreate, to produce;
to be begotten, engendered, produced, born;
to originate, to arise, to spring;
to pullulate, to bloom;
to emanate, to issue, to proceed;
— — կենդանեաց, to engender, to litter, to bring forth;
վերստին —, to be regenerate, born again;
to revive, to come to life again;
— Հօր, to procreate;
վերստին — մկրտութեամբ, to be new-born or regenerated by grace;
որդիս —, to bring forth a child, to be delivered of a child;
ծնաւ որդի or մանուկ արու, she brought forth or was delivered of a male;
գոգցես յայն ծնեալ էր or թուէր իմն յայն ծնեալ he seemed born for;
գետք զխորս ծնանին, the rivers nourish the sea;
երեսք որ ծնանիցին ի հայելւոջ, a figure horn or reflected in a mirror;
այտի ծնաւ քերթուղութիւն, thence poetry was born.


Կամ, կացի

vn. fig.

to be, to exist;
to remain, to stand;
to subsist, to live;
to last, to continue, to be permanent;
to stop, to stay;
to wait;
— մնալ, to rest, to dwell, to reside;
to persist, to persevere;
ի բաց —, to hold aloof, to give up, to withdraw;
ի վերայ —, to superintend, to oversee;
to understand, to comprehend, to perceive;
հաստատուն՝ պինդ —, to hold fast in, to remain firm;
անկեալ —, to lie, to lie down;
— առաջի երեսաց ուրուք, to make head against, to cope with, to resist;
cf. Առաջի;
ստէպ —, to apply oneself, to be assiduous;
ստէպ — օրինաց, to keep the laws;
դատաւոր — ի վերայ, to be judge or arbitrator;
շուրջ — զոմամբ, to beset some one;
կայ մնայ նմա, it is reserved for him;
զիա՞րդ կայք, how do you do ? զի՞ կաս, why do you wait ? what are you waiting for ? զի՞ կայ իմ եւ ձեր, what have you to do with me ? what does it matter to you ? եկաց՝ կացին, there has been;
there have been;
եկաց զնովին ժամանակօք, he lived or flourished about the same time or at the same epoch;
կացին ի նոսա չքնաղ օրինակք առաքինութեան, they possessed rare examples of virtue;
կացին աչք նորա, he has lost his sight, he has become blind;
չկարեմ ի վերայ կալ բանիցդ, I don't know what you mean, I do not understand you;
կալով կացցեն բանք իմ, my words shall come to pass, my prediction shall be fulfilled.


Մի՛

adv.

no, not, none;
մի՛ ասեր ինչ, say nothing about it;
մի՛ արդեօք, is it not ?
մի՛ արդեօք դու իցես եգիպտացին, art not thou that Egyptian ? is it not you ?
մի՛ գուցէ, lest, for fear that;
that it may not;
մի՛ երբեք, մի՛ բնա, never, not at all;
մի՛ եւ մի՛ or մի՛ եւ մի՛ իւիք, beware ! not at all, by no means, never;
մի՛ եւս, never, not again, no more;
մի՛ եւս առներ, take care not to do so again;
մի՛ իւիք, by no means;
մի՛ եղիցի, մի՛ լիցի, may it never be ! God forbid ! never;
մի՛ ոք, nobody;
մի՛ perhaps ?
կերիցէ մի՛, neither should he eat;
մի՛, մի՛ վշտացուցանէք զիս, no, no, do not afflict me.


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.


Պակասեմ, եցի

vn. ast.

to fail;
to want, to be wanting in, to lack, to run short;
to lessen, to grow less, to diminish, to cease;
to weaken, to swoon;
to die;
— լուսնի, wane —եալ ի մտաց, mad, foolish;
—եալ են ոգիք նոցա, they are exhausted, worn out;
—եցին աչք իմ յարտասուաց, my eyes are weary with weeping;
մի թէ —եցա՞յք իմիք, have you perhaps wanted for any thing ?
զի՞նչ այլ —սէր ինձ ի բարեբաստութիւն, what was wanting to my happiness ? to be eclipsed.


Պահանջիմ, եցայ

vn.

to be exacted, claimed;
դատաստան —, to be compelled to give account of;
հզօրք հզօրագոյնս պահանջեսցին, the rich shall suffer great torments.


Նախճիրք

s.

slaughter, carnage, blood;
great loss, prejudice, waste;
—րս արեան գործել, to slaughter;
—րս գործեցին դժնդակս ընդդեմ թշնամեաց, they made a dreadful slaughter of the enemy.


Յաջողիմ, եցայ

vn.

to prosper, to be prosperous, successful or fortunate, to have great success, to thrive, to succeed in, to contrive to, to get on prosperously, to reach or attain one's aim, to come to a good issue, to terminate propitiously;
— ի վեր քան զակնկալութիւն or զկարծիս, to succeed against all probability;
ոչ-, չ-, to be unsuccessful, to fail, to miss one's aim, to be baffled, to miscarry, to be greatly disappointed;
յաջողեսցին, յաջողեսցի քեզ, you will fully succeed;
all will be well with you.


Հոսանք, նաց

s. phys.

stream of water, watercourse;
overflowing, flowing out;
water-fall;
current, stream;
— հոգւոյն, the gifts of the Spirit;
— հրոյ, volcanic eruption;
torrent of flame;
— չարեաց, a torrent of ills;
—նս ջուրց իջուցին աչք իմ, my eyes have become water-brooks, my eyes run down with rivers of water.


Հովանի, նւոյ, նեաւ

s. fig. adv.

shadow, shade, umbrage;
auspice, conduct, shield, defence, guard;
— ընդ —նեաւ, in the shade, under the shadow of;
with the protection or under the auspices of;
— լինել, առնել, cf. Հովանաւորեմ;
աւուրք իմ որպէս — անցին, my life has passed away like a shadow.


Ձգեմ, եցի

va.

to stretch, to spread, to extend;
to throw, to hurl, to fling;
to shoot, to dart;
to draw;
to attract, to entice, to allure, to decoy, to lure;
to carry off, to bring, to drag, to drag along;
to take or suck in, to suck;
to inhale, to aspire, to breathe;
to lengthen out, to prolong, to protract;
*to leave;
— զօդ, to respire, to breathe;
— զաղեղն, to draw a bow;
— զնետ, to let fly an arrow, to shoot;
— զսուրն, to brandish;
to make a sword-thrust or pass;
cf. Սուր;
— զթի, to row, to impel by oars;
— զվարմ, to lay snares, to spread nets;
— զլուծ, to bear the yoke;
— զառագաստս, to sail, to unfurl or set the sails;
— զձեռն, to stretch or hold out one's hand;
յինքն —, to attract, to allure, to entice;
յինքն — զանարգանս ամենեցին, to incur the public contempt or hatred;
յանձնզցասումն ուրուք, to bring indignation or wrath upon one's head, to draw it upon oneself, to expose oneself to anger of;
— ի կորուստ, to lead to ruin or destruction;
— զկեանս, to pass one's life or days;
— զբանս, to provoke, to rouse, to excite to anger;
— առ ոք զհայհոյութեան բան, to load with insult or execration, to insult, to revile, to abuse.


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.


Նշաւակ, աց

s. fig.

mark, butt, aim, target;
— or առակ —ի, spectacle, butt, object of derision, laughing-stock;
առակ —ի կացուցանել, յառակ —ի դնել, to expose to the mockery or contempt of the people, to set up to public ridicule;
տեսիլ —ի լինել, to make a show of oneself, to make oneself ridiculous to everybody;
— լինել, կալ, գտանիլ, to become an object of opprobrium, to be a prey or victim to ignominy, to be exposed to dirision;
— կալ կշտամբանաց, to be exposed to the darts of reproach or rebuke;
եդին զիս — իւրեանց, they regarded me with horror, or as an abomination;
եղիցին դիակունք — ընդ երեսս դաշտաց, the carcasses shall lie as dung upon the open field;
— եղէ ես բազմաց, I was as a wonder unto many;
cf. Առակ;
— ի նետաձգութիւն, skilful in archery.


Որ, ոյ, ով

pron.

who, which, what, that;
որ միանգամ, որ ոք, who, whoever, whosoever;
որք միանգամ, all they who;
որ ինչ, what;
which;
all that;
whatever;
այրն որ գայ, the man who is coming;
զոր դու գտեր, what you have found;
եւ որ չար եւս է, որ չար քան զամենայն է, and what is worst of all;
այրն զոր եմ սիրեմ, the man whom I love;
չգիտէ զոր գործէն, he does not know what he is doing;
յորմէ, whence, therefore;
որ եւ իցէ, whoever, whosoever;
any thing whatever, aught;
որ զինչ եւ իցէ, whatever or whatsoever it may be;
be that as it may;
ընտրեա զոր եւ կամիս, choose which you please;
որոյ աղագաւ, for this reason;
որ բարիս գործէ, գտցէ զբարիս, who acts well will be rewarded;
որ խնդրէ՝ առնու, he who asks will receive;
ժողովեցին որ շատ եւ որ սակաւ, some have gathered much, some little;
հանապազօր մեղանչեմք՝ որ խորհհրդով, որ բանիւ, we continually sin either in thought or word.


Որոր, ի

s. zool.

s. zool. sea-mew, sea-gull, cob;
cf. Ցին.


Ունիմ, կալայ, կալ

vn.

to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.


Ցաւէ, ցաւեաց

v. imp.

v. imp. to be in or to suffer pain or grief;
to be displeased, to regret, to be sorry;
to be afflicted, to grieve;
to compassionate, to pity, to complain;
ցաւէ գլուխ իմ, my head aches, I have a pain in my head, I have the headache;
ցաւեցին ոտք իւր, he suffered from a pain in his foot;
ոչ ումեք ցաւէ ընդ իս, nobody pities me;
ցաւէ ինձ ի վերայ քո, I pity you, I weep for you;
ցաւեաց մեծ վասն իմ, were you sorry for me ? did you feel compassion for me ? աչինչ զաւէր նմա վասն քո, he had no compassion for you.


Վեհ, ից

adj. s.

sublime, majestic, imposing, high, elevated, superior, grand, noble, generous;
divine, godlike, supernatural, celestial, heavenly;
the Supreme Being;
— կերպարան, imposing aspect;
— ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր, Artaxerxes the Parthian seems to me to be superior to Alexander the Macedonian.


Տարեկան

adj. s.

yearly, annual, anniversary, once a year;
year;
solemnity, feast, festival;
etesian or trade-winds;
օր —ի or —աց, anniversary, — day;
կարգեցին ամ յամէ զօրն զայն տօն —աց, it was ordered that this day be annually commemorated;
ոչ գոյր երթեւեկ տօնից —աց նորա, no one frequented his festivals any longer;
յաւուր նշանաւորի —աց, on the festival day.


Տեղում

va. fig. vn.

to cause to rain heavily, to open the windows of heaven;
to shower down, to rain abundantly;
to shower, to rain hard, to pour;
նետս — ի վերայ ուրուք, to send a shower of arrows;
տեղաց ի նոսա մանանայ, manna rained down upon them;
տեղայր մարգարիտ ի հարսնութեան սաթինկան, pearls were showered round at the nuptials of Sathinig;
նետք տեղային, arrows fell in showers;
զեւս, տեղա ի մեզ փորձութիւն, o great Jupiter, load us with evils!
կայծակունք տեղացին, thunderbolts fell.


Տիրեմ, եցի

va. vn.

to bear sway, to reign over, to rule;
to become master, to seize, to conquer, to occupy, to hold, to possess, to subject;
to predominate;
to become subject, to pass under the rule or dominion of;
տիրելդ ամենեցուն, your power over all;
կամ տիրելո՞վ տիրեցես մեզ, or shall we be subject to your rule?
տիրեսցեն երկրին, they shall possess the earth;
տիրեցին նոցա առիւծքն, they were caught by lions;
յորժամ ի նիւթ ինչ տիրէ հուր, when any thing is set on fire;
ոչ տիրէին նմա տանջանքն, torture had no power over him;
դու տիրես զօրութեանց ծովու, thou rulest the proud waves;
արքայութիւն նորա ամենեցուն տիրէ, (his kingdom embraces all), all shall be subject to his kingdom.


Վկայեմ, եցի

va. vn.

to witness, to bear witness, to give evidence, to testify, to depose, to attest, to vouch, to certify;
to acknowledge, to own;
to approve;
to be martyrized, to suffer martyrdom;
սուտ —, to give false evidence, to bear false witness, to perjure;
վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն, he has perjured himself, he has borne false witness;
վկայեմ օրինացն թէ բարւոք են, as the law is good I approve it;
պետրոս եւ պօղոս վկայեցին յամս ներոնի, Peter and Paul were tortured in Nero's reign;
վկայեն միտք իմ, I am convinced, I am conscientiously persuaded.


Վճարեմ, եցի

va.

to finish, to end, to complete, to bring to an end, to terminate, to carry out, to perform, to fulfil, to conclude;
to recompense, to restore, to compensate;
to pay, to acquit, to discharge, to settle;
to deliver, to release, to free from, to rid of, to disentangle, to set free;
to forbid, to prohibit, to obstruct, to hinder;
— զկեանս, to end one's life, to depart this life, to die;
— զոք ի կորուստ, to despatch, to kill;
— զպարտս, to pay, to settle a debt;
— զհաշիւն, to pay a balance;
գործս —, to despatch business;
զիրս դատաստանին արեամբ —, to condemn to capital punishment;
— զհաճոյսն, to content, to satisfy;
զառաջի եդեալ ճանապարհն —, to finish the journey undertaken;
ոչ ինչ կարացին ի ժամուն —, they could do nothing at that moment;
անձամբ ինչ ոչ կարէր —, he could do nothing alone;
չոր թզով եւեթ զպէասն վճարէր, he satisfied his hunger with dried figs alone;
վճարեցէք զնա ամենայն իրօք, provide for all his requirements;
վճարեաց վասն նորա հայրն, his father resolved to kill him;
տեսից եթէ ըստ աղաղակին վճարեցին, I shall see if their works equal their cry ?
լինել ի միջի եւ չլինել՝ զնոյն վճարէ, to be there or not is the same thing;
աստուածպաշտութեամբ վճարեցին զկեանս, they led a pious life to the end.


Վճարիմ, եցայ

vn.

to be accomplished, finished;
to be done, effected;
to be paid, discharged, acquitted;
to die;
to get rid of, to be delivered;
— ի կենաց, to finish one's days, to die;
սպառնալիք նորա ինչ ոչ կարացին —, his threats were useless;
վճարեալ է չարութիւն առ ի նմանէ, his malignity is excessive;
այն արշաւան թագաւորին այսպիսի դարձիւ վճարեցաւ, such was the end of the king's journey;
հրեշտակն աւետիս տուեալ կնոջն՝ վճարեցաւ, the angel, having delivered his message to the woman, disappeared;
ընդէ՞ր յարգանդէ ի գերեզման ոչ վճարեցայ, why was I not carried from the womb to the grave ?
անճառելեաւդ ձրիւ՝ մերայնովքդ վճարիս, in exchange for your inestimable gifts, we beseech you to accept our trifles;
վճարել է գործդ, it is a bargain;
վճարեալ է վասն իմ, my business is done, it is all over with me;
յորժամ կամէրն -՝ բարբառ արձակեաց, when he wished to die, he cried out;
ամենայն ինչ վճարեալ է վասն իմ, it is all up with me.


Տեսանելով

adv.

apparently, in appearance;
by sight;
գեղեցիկ տեսանելով, handsome, beautiful;
կոյսս գեղեցիկ տեսանելով, fair girls, charming maidens;
շինեցին սեղան մեծ տեսանելով, they built an altar of immense size;
որ խուժադուժ եւս էր տեսանելով, who was still more barbarous in appearance.


Ցրեմ, եցի

va.

cf. Ցրուեմ;
to transgress, to violate, to break, to infringe;
— զխորհուրդս, to reveal secrets;
to thwart the projects, to counteract the designs, to baffle the devices of a person;
ցինչս, to lavish, to waste, to squander, to run through, to dissipate;
— զմիտս, to distract, to divert, to call off;
— զխաւար, to dispel the darkness.


Ցօղեմ, եցի

va.

to dew;
to bedew, to sprinkle or cover with dew, to besprinkle, to wet, to water;
— անձրեւ, to rain;
— արտօսր, to shed tears, to weep;
— բերանով, to sprinkle with the mouth;
ցօղէ, the dew falls;
ամպք զօղեցին ջուր, the clouds melted in rain.


Փակեմ, եցի

va.

to shut, to close;
to shut up, to enclose, to fence in, to bar;
to shut, to lock;
ի ներքս —, to shut up, to beset, to hem round, to encircle, to surround, to encompass;
— բանտի, to imprison, to put in jail;
— զբան, to conclude, to close, to end;
— ինչ յումեքէ, to prohibit, to forbid;
— զարգանդ (կնոջ), to procure sterility;
— զոք ի ձեռս ուրուք, to deliver up, to betray;
ի ներքս փակեալ, herein enclosed;
փակեալ էին ընդ իշխանութեամբ մահու, they were subject to death;
փառքն աստուծոյ զքեւ փակեսցին, may divine glory encompass you !
cf. Դուռն, cf. Յոյս.


Արձագանգ, աց

s.

echo;
resound, repercussion;
— տալ, to echo.

• Հներից Գրիգոր Նարեկացին իմանում է գանգիւն արձանաց, ըստ որում գրում է. «Ոչ արձագանք արձանաց ի խորոց ինչ դանչութենէ խիստս առաքեցեալ». Նար. ղբ։ Այստեղ արձան ասելով հասկացւում է «քար, ժայռ, վէմ», որով արձագանգ լինում է «քարերի ձայնը»։ Այսպէս հասկանում նաև ՆՀԲ։ Տէրվ. Altarm. 55 և Մասիս 1882 մարտ 10, ❇ 3133 արձ+զmնգ(իւն). արձ դնում է արձակ


Արշաւ

s.

course.

• = Պհլ. *aδšāv «արշաւ» բառից, որ կազ-մուած պիտի լինի ati, հպրս. atiy, զնդ. ai-ti, սանս. áti «մօտ, դէպի, վրան» (գործած-վում է շարժում ցոյց տուող բայերի հետ Böhtlingk, Sans. Wört. 1, 89) նախդիրով՝ զնդ. šav, šyav, հպրս šiyav «շաժուիլ, ցինւորական բանակով թշնամու վրայ գնալ», պրս. šudan «երթալ» բայից (ընդարձ ակ տե՛ս չու, հմմտ. նաև ապա-շաւ)։


Արուգ

adj.

meager, thin, dry, barren.

• (գրուած նաև արուք) «նուազեալ, չորացած, տկար» Ոսկ. ես. 178 (Տեղին կոր-ծանեցաւ, այսուհետև երթեալ նստիցես ընր արուք հովանովք). «զուրկ, թափուր» Լաստ. ժ. «չոր, անպտուղ (ծառ)» Սարգ. յկ. ե. է» 68, Բ. պետր. ա (էջ 414). Գր. սքանչ. ծն քս. (Նոքա ընդ արուք ծառովն նստէին և հե-թանոսք ընդ ոստովք ծառոյն կենաց. ՀԱ 1912, 473). «ուժը կամ ներգործութիւնը կորցրած» Եղիշ. խաչել. 286 (Ի ծածկոյթ ա-րուգ սրբութեանցն՝ յորում ոչ ևս լիցին զօ-րութիւնք երկնաւորք)։


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

• «թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։


Արքիմանտրիտ

s.

archimandrite.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.


Աւազ, ոց

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

• ԳՒՌ.-Մրշ. էվmչ? Զթ. էվmջ'ք, էվէջ'ք (որից բայաձև ավջ'իլ «երգել») «որ և է աշ-խարհական երգ, խաղ, շարքի, մանի, թիւր-քի»։ Այս բառն է նաև Շլ. աւաչ «ծաղր». օռ. «Սուտ կաղի տալով՝ նրա աւաչն էր անում»։ Այս նշանակութիւնը (եթէ չկայ վրիպակ) լուսաբանում է աւաչ բառի հին մի գործա-ծութիւնը. «Աւաջ, յիշոցք և այլ աղտեղի զը-րոյց... մի՛ լիցին ի բերանս մանկանց» Բրս-մրկ. այստեղ աւաջ անշուշտ չի կարող «երգ, ձայն» նշանակութիւնն ունենալ, այլ պէտք է առնել «ծաղը, ծաղրական երգ» իմաստով։


Աղեկատ

s.

cf. Աղէկատ.

• Pictet 2, 161 «թուի յունարէն»։ Pic-tetբ տպ. հտ. Բ. 213 թերևս յն. ἡλαϰά́τη հոմանիշից փոխառեալ, որի հետ հմմտ. հյ. եղէգն։ Ուղիղ մեկնեցին Այվազովսքի, Յղ. հնչման էջ 14 և Հիւնք։