booty, plunder;
fish-hook.
· Calfa
= Պհլ. apurtan (միշտ գաղափարագրով գրուած բառ իբրև уhnslwn) «վերցնել, ա-ւարել, կողոպտել», apar «թալան, աւար, կո-ղոպուտ», պազենդ. apar, apardan նոյն նշ. կազմուած է apa-մասնիկով par «անցնիլ» արմատից. հմմտ. զնդ. nipā̄rayeiti «մի բան իրեն սեփականացնել», սանս. apa-par-«մի բան վերցնելով առնել տանիլ»։ Իրա-նեանից փոխառեալ եմ համարում արևել. թրք. [arabic word] aparmaq «առնել տանիլ» (չը-կայ տաճկերէնում)։
Հիւնք. հանում է աւար հոմանիշիր։ Pat-rubány, ՀԱ 1903, 221 նոյն ընդ ապուր. ապրիլ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 285 պազենդ. āpurtan «յափշտակել»։ Գաբ-րիէլեան ՀԱ 1910, 235 ափ արմատից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. avar «կողպտել» բառից։ Ուղիղ մեկնեց նախ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 285։ Վերի ձևով Niberg, Hilfsbuch 2, 14 և 20։
rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.
· Calfa
= Պհլ. *apastamb ձևից, որ կազմուած է apa մասնիկով, stamb արմատից. հմմտ. ռանս. stambha-«հպարտոթիւն, ամբար-աաւանութիւն», vi-štambha-«ապստամ-րութիւն», պհլ. stambak, պրս. sitanba և հյ. ստամբակ (տե՛ս այս բառը)։-Աճ.
Աւետեքեան, Քերակ. 1815, 210 ապա-ստամբակ։ ՆՀԲ հյ. ի բաց ստամբա-կեալ, ստահակեալ, յն. ἀποστάτης. ἀφεστι-ϰός «ապստամբ»։ Windisch. 42 և La. garde, Urgesch. 148 սանս. stambh արմատից։ Տէրվ. Altarm. 42 սանս. çtambh, յն. στεμβω, լիթ. stebvti stam-bùs ևն։ Նոյնը նաև Նախալ. էջ 113։ Հիւնք. ստամբակ-ից։ Վերի ձևով մեկ-նեց Աճառ. Քնն. և հմմտ. Եզն, ձեռ. էջ 72։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 64 ապ+ պրս. [arabic word] sitam «զրկանք», այն է «զրկանքի դէմ հեստում»։
silk;
cf. Մետաքս.
· Calfa
= Պհլ. *aprēšum, պրս. [arabic word] abrešum, abrešam, աֆղան. wrešam «մետարս», պարս-կերէնից փոխառեալ են բելուճ. abrēsam. քրդ. avrīšim, ebrisim, armus, hewirmūs վրաց. մինգր. աբրեշումի, սվան. ինգիլ. աբրե-շում, թուշ. արրշուլ, ուտ. արբեշշում, խին. արվաշում, ասոր. [syriac word] abrīsum, արաբ. [arabic word] ibνīsum, թրք. ebrusūm, զնչ. ibi-šim, նյն. μπւρσίμι, սերբ. imbrišim ևն։ Հին իրանեան ձևը ենթադրւում է *aparē. šum, *uparešum, *uparēšma, որ պատ-կանում է պրս. rišten «մանել» և կամ սանս. kšāuma «ոլորած մետաքս» արմա-տին (Horn § 65)։-Հիւբշ. 107։
front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.
· Calfa
Հներից Համամ. քեր. 268 առաջին բա-ռը կազմուած է համարում առ նախդի-րով։ ՆՀԲ առաջ, առաջին ևն հանում է աչք բառից կամ դնում է լծ. յն. ἀρχαῖος, ἀρχή (տե՛ս ՆՀԲ հին և սկիզբն ռառերի տակ)։ Peterm. 162 առաջին համարում է առ մասնիկով աջ բառիռ. ինչպէս յն. πρώτος «առաջին» ծագում է τρο-ից։ Müller SWAW 41, 11 արամ. [hebrew word] raš, արաբ. ras «գլուխ, գլխա-ւոր» բառերի հետ, իսկ WZKM 9, 298 մերժում է իր այս մեկնութիւնը և դը-նում է առ+աջ (իմա՛ աչք) հմմտ. յն. προσωπον, ἐνφπιον։ Մորթման ZDMG 26, 493 առաջի=խալդ. ardizi։ Տէրվ. Նախալ. 134 առաջին՝ սանս. pra-thama, լտ. pri-mus ևն ձևերի պէս առ մասնի-կով։ Մառ ЗВО 5, 318 առաջ, առաջին, աջ և երաշխ կցում է զնդ. dašina, պհլ. dašn «աջ» ռառերին։ Հիւնք. աջ բառից։ Bugge KZ 32, 3, յն. ἀρχή ձևի հետ հա-յերէնի մէջ երկրորդ ա յաւելուած է։ Սանտալճեան, L'idiome... 12 առաջին բառի արմատը դնում է ջի=խալդ. sibi. նոյն բան է նաև Բառմ. 19Ո4 498, ուր համեմատում է ուրարտ. շի, սի ձևի հետ։ Patrubány SA 1, 187 ա-ռա =հնխ. pro-, իսկ ջ աւելացրած է նմանութեամբ մէջ բառի։ Նոյն, անդ էջ 314 հունգ. os «շատ հին, վաղեմի» մեր բառից փոխառեալ է դնում։ Peder-sen. Հայ. դր. լեզ. 91 առ նախդիրով կազմուած և ջ մասնիկ, ինչպէս վեր-ջ։ *ոտջ, ա՛ռաչ, Ախց. Գոր. Եռև.
ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։
ceiling, roof;
floor;
garret.
· Calfa
= Բնիկ հայ բառ-հնխ. slel-«դնել, զե-տեղել, բարձրացնել, կանգնեցնել, ցից, սիւն, յենարան» արմատից, առ մասնիկով, ենչպէս առասպել։ Ժառանգ ձևերը տե՛ս ստանալ, ստեղծ և ստեղն բառերի տակ։ Այստեղ յիշելի են սանս. sthála-«բարձ-րութիւն, գետին», յն. στελλω «սարքել, պատրաստել», σταλις «ցից», στολος, στολή «սառօ». ատտ. στήλη, դոր. στάλα, թես։ Ἀτάλλα «սիւն», հիսլ. stallr «խորան, մսուր, ախոռ», անգսք. steall «ախոռ», stellan «հաստատել», հբգ. Stal «բնակավայր, բնա-կարան», stellan «հաստատել, կանգնեցնել», stollo «ցից, յենարան», ինչպէս նաև g, d, p աճականներով՝ անգսք. stealc «բարձր կանգնած, ցից տնկուած», անգլ. stelt «զիռ». հիսլ. stolpi «սիւն, ցից», գերմ. stulpe «կափարիչ», stulpen «խուփը դնել», ռուս. cголбъ «ցից, սիւն» (Pokorny 2, 643-6, Boisacq 908)։-Աճ.
ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։
abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.
· Calfa
-Պհլ. rat «վեհանձն, բարեբարոյ», rātih «վեհանձնութիւն», պազենդ. rādī «վեհանձ-նութիւն», պրս. [arabic word] rad «առատաձեռն, քաջ, կորովի, մտացի», զնդ. ratā «շնորհ», սանս. rati-«առատասիրտ, բարեբարոյ», որոնք բոլոր ծուգում են rā «տաղ, բսշխել, շնորհել» արմատից. ինչպէս ունինք սանս. ratá-ոնո. rato տտրուած. մատուցուած». բառիս եւրոպական ցեղակիցներն են իռլ. rath «շնորհ», գալլ. rhád «շնորհ», rhoddi «տալ», լտ. rēs «բան, իր, տրուած բան» ևն (տե՛ս Walde 650)։-Հիւբշ. 107։
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, յե-տոյ Պատկ. Maтep. I. 15։-Bugəe IF 1. 452 դնում է *sruad-ձևից. հմմտ. յն. ῥυας, -ἀδος «հոսուն». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. յն ῥόδην «հոսուն, առատ», ֆրանս. effusion de, cocur, հյ. առատութիւն սրտի. ըստ Bugge հյ. բառը հնապէս *առուատ ձևն ունէր։ Patrubány ՀԱ 1908. 213 հնխ. pro-մասնիկով da «տալ» ար-մատից։ Գաբրիէլեան ՀԱ 1910, 365 ա-ռու, լորդ, յն. լտ. ru, ruo «հոսիլ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 61 առատա-նալ «գրգռուիլ» ջոկում է սոյն առատ «լորդ» արմատից և հանում ա բացա-սականով պհլ. rad «ազնիւ» բառից։
cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.
· Calfa
«կեռաս, տճկ. քիրազ, գիլաս» Բժշ. նոր գրականում «ֆիշնէ, вишня», որից կազ-մուած նոր բառեր են բալենի «բալի ծառ». բալագոյն «բալի գոյնով, մութ կարմիր»։
ՀԱ 19οs, 2ր6 հնխ. bhelo «այտնուլ» արմատից. հմմտ. յն. φλέω, ւաա. fluo «հոսիլ»։
gad-fly.
· Calfa
ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝
fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.
· Calfa
. ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,
= Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։
spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.
· Calfa
= Հնխ. bher-արմատից, որի միւս ժա-ռանգներն են (իրենց աճած ձևերով միա-սին). սանս. bhrīnāti «վիրաւորել», bhri «կացին», զնդ. brīnənti «հատանեն», brólϑ-тa «սուր բերան, սայր», bära «սուր ծայր»,
պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։
Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։
necklace, diamond to hang on the neck;
iron collar.
· Calfa
Առաջին անգամ ՆՀԲ համեմատեց պրս. [arabic word] payvand «կապ» և [arabic word] pāy-band «ոտնակապ», որոնք թէ՛ ձևով և թէ՛ իմաստով յարմար չեն։ Bötticher, Arica 75, 228 պրս. [arabic word] bāx «դէմքի Llroesch. 606 սանս. bhasvant «մար-գարտայեռ վզնոց» և մեհևանդ բառերի հետ։ Սրանց բոլորին հակառակ է Lag. Arm. Stud. § 337 և պահում է միայն բառի վերջամասը՝ -ուանդ = bandh «կապ», Հիւբշ. Pers. Stud. 23 պրս. bāzū̄ բառի հետ։
s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.
· Calfa
= Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։
ՆՀԲ զարմանալի է, որ չունի բառիս մեկ-նութիւնը։ Ուղիղ մեկնեց նախ Այվա-զովսքի, Յղ. հնչման 15։ Ղ. Աղայեան,
Աղրիւր 1889, էջ 6 մեզանից է դնում վրաց. აბანო աբանո «բաղանիք», որ սակայն բնաւ յարմար չէ։ Աթայեան (անձնական) պրս. pak u nik «մաքուր և լաւ» բառերից է համարում ձևացած։
cf. Բալասան.
· Calfa
Չարմանալի է որ ո՛չ Lagade և ո՛չ Հիւբշման չեն յիշում այս բառը։
gum ammoniac;
bamboo;
agasyllis.
· Calfa
ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ
երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։
impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.
· Calfa
-Պհ. bāž «մարս», պրս. [arabic word] bāz, [arabic word] bāǰ, [arabic word] bāz, [arabic word] pāž «մաքս, տուրք, հարկ», հպրս. bāǰi-«հարկ, արքունի տուրք», որոն-ցից պրս. [arabic word] bāǰbān, [arabic word] bāžbān. [arabic word] bāžvān, [arabic word] bāǰdār, [arabic word] bāǰdār «մաքսապետ, հարկահան», հպրս. βaζι γραβαν «մաքս առնելը» (իբր *bāǰigraba-)։ Իրան-եան բառերը ծագում են հնխ. bhag>սանս. bhaǰ «բաժանել» արմատից։ Իրանեանից փոխառեալ բառեր են նաև վրաց. ბაჟი բա-ժի «մաքս», საბაჟო սաբաժո «մաքսատուն», թուշ. սաբաժո «մաքսատուն», քրդ. [arabic word] bāǰ և թրք. [arabic word] bāǰ «մաքս, տուրք, հարկ», Խիվայի թթր. [arabic word] baǰman «անասունների հարկը հաւաքող պաշտօնեայ», թալմուդ. [hebrew word] baz-bān «մաքսապետ»։ Տե՛ս նաև բաժանել բա-ռի տակ։-Հիւբշ. 115։
փայ, լտ. pars, portio «մաս»։ -Böt-ticher ZDMG 1850, 351 համեմատեց սանս. bhāǰya բառի հետ։ Նոյն Arica 79, 317 սանս. bhāga «մաս, բաժին, երջանիկ, բախտ, յաջողութիւն, գեղեց-կութիւն», զնդ. baγa-և պրս. bāǰ բա-ռերի հետ։ Lag. Urgesch. 359 սանա-bhaǰ «բաժանել» արմատից ևն։
cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.
· Calfa
-Պհլ. *bāžak հոմանիշից, որ թէև աւան-դուած չէ գրականութեան մէջ, բայց հաս-տատւում է՝ հայերէնի հետ, նաև ուրիշ փո-խառութիւններով. այսպէս՝ հրէարէն [hebrew word] bazak կամ [hebrew word] bazīk, կովկասեան լե-զուներից՝ ցախ. bazak «սափոր, կուժ»։ Ի-րանեան բառի արմատն է bhaǰ «բաժանել», որից ունինք նաև զնդ. baǰina-և սանս. bhāǰana-«աման»։-Հիւբշ. 115։
գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։
stray, misled;
dissipated, absent.
· Calfa
. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։
now ! now then ! come on !
· Calfa
Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։
prostitute, whore.
· Calfa
«բարակ աղիք, նրբաղիք». ունի մի-այն ՋԲ, որից էլ ԱԲ. յայտնի է որ աղիք բա-ռից յարմարեցրած էս
brick;
tile.
· Calfa
= Թերևս փոխառեալ Փոքր-Ասիական մի լեզուից, որի յիշատակն է Հեսիքիո-սի աւանդած ἀλιώ «πέτρα, ժայռ» բառը տե՛ս Boisacq 20)։-Աճ. ԳԴ, ՆՀԲ, Պատկ. Maтep. 1, 8 և Հիւնք. համարում են պրս. axiz «աղիւս» բառից։ Այսպէս նաև Մէնէվիշեան ՀԱ 1896, 183։ Patrubány S4 1, 193=հնխ. levkos, արմատը luk՛։
cf. Աղուրայ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Զարմանալի է, որ բառս պահուած է Այնթապի թրքախօս հայոց մէջ ախըրա, ա-խուրա ձևով. ախըրա եաթըրմագ «որթը տաշ-տաթաղ անել» (Բիւր. 1900, էջ 668). ուրիշ տեղ չեմ պատահած այս հազուագիւտ բառին։
juggler;
conjurer.
· Calfa
= Արաբ. [arabic word] caǰab+ «զարմանալիք» + հյ. արար (անող) բառերից բարդուած, ըստ այսմ վերի բառը պէտք է կարդալ աջ-բարար. այս ձևով կազմուած է նաև գւռ. աջբատես (Բլ. ՆԲ) «այլանդակ, շատ տգեղ». արաբ. [arabic word] fajab +հյ. տես (տեսք) բառերից։-Հիւբշ. 262։
desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.
· Calfa
Justi Zendsp. 26 կասկածով դնում է զնդ. amayavā «չնչին, ունայն, անար-ժեք», սանս. amāyá? զնդ. ma «չա-փել» արմատից։ (Bartholomae, Altir. Wört. 141 այս բառը մեկնում է «ցաւ, տառապանք», որով համեմատութիւնը ջնջւում է)։ Փառնակ, Անահիտ 1903, 101 և 1964, 97 ամայի (Բուզանդի մօտ] դնում է *ամարդի, որից ամատի= ամայի։ Ղափանցեան, ЗВО 23, 360 ան բացասականով-māy «չափեւ»։
provision;
cf. Համբար.
· Calfa
= Պհլ. պազ. anbār «հաւաքում, պաշար». anbarakpat «համբարակապետ», սրա հնա-գոյն համբար ձևի հետ նոյն է պհլ. hanbār «ատեւեղէնի պաշար». օր. hanbār i zamis-tān «ձմեռուայ պաշար» (Nyberg, Hilfsbuch 2, 99). պրս. [arabic word] anbār «շտեմարան» իրա-նեանից փոխառությամբ նաև թրք. [arabic word] ambar, քրդ. anbār, ասոր, լ. bit ambāre, նյն. ἀμπάρι, ալբան. ambar, chambar, բուլգար. ambar, hambar, սերռ. hambar, ռուս. aмбаръ, լեհ. ambar, imbar, հունգ. hambár, վրաց. ამბარი ամբարի (նաև համբարի), ուտ. համբար և վերջապէս ա-րաբ. [arabic word] anbar «մթերանոց», որ արաբ բառագիրները բնիկ կարծելով համարել են յոգնակի և ենթադրել են եզակի [arabic word] nibr «ամբար» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 118)։ Այս բոլորի արմատն է սանս. [other alphabet] č par և զնդ. [syriac word] par «լցնել», sam-մաս-նիկով՝ սանս. sampurag-զնդ. hampar-«լցնել». պհլ. anbārīt «լցնում է», պրս. [arabic word] anbāram «լցնում եմ» ևն։ -Հիւբշ. 95, 178։
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag Symmicta 57, Ger. Abhd. 12 և Ur-gesch, 215։-Muller SWAW 44, 225 և Տէրվ. Նախալ. 96 bhar արմատի տակ՝ պրս. anbardan, ambāštan ևն։ Մորթ-ման, ZDMG 26, 492 պրս. և արաբ. ձևերից դուրս՝ նաև խալդ. khaparit։
ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.
· Calfa
= Կազմուած է ան բացասական մասնիկով և պարսկականից փոխառեալ պարիշտ «պաշ-տել» արմատով (տե՛ս այս մասին աւելի ըն-դարձակ Պաշտել բառի տակ). հմմտ. դժ-պարիշտ բարե-պարիշտ, կռա-պարիշտ, զրա-պարիշտ, մարդա-պարիշտ, վատա-պարիշտ ևն՝ փոխանակ դժպաշտ, բարեպաշտ, կռա-պաշտ ևն։ Ըստ այսմ ամբարիշտ<անպա-րիշտ, բուն ան-պաշտ «հաւատք՝ օրենք չճա-նաչող»։-ն և պ ձայները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ առաջինը դարձել է շրթնային, երկրորդը՝ թրթռուն։-Հիւբշ. 142։
proud, haughty, presumptuous, arrogant.
· Calfa
, ի հլ. «ամբարտաւան, հը-պարտ, բարձրամիտ» ՍԳր. որից ամբարհա-ւանիլ Ա. կոր. ժգ. 4. Ագաթ. Եփր. մն. 490. ամբարհաւանութիւն Իմ. ժէ. 7. Ոսկ. ամբար-հաւաճումն Կոչ. գրուած է նաև ամպարհաւաճ, ամբարահաւաճ Անկ. գիրք հին. կտ. Ա. էջ 12Ո։-Կառծելով ինչ որ հաւաճ արմատից կազմուել է նաև ուղիղհաւաճ «ուղղադաւան, ուղղահաւատ» Յհ. կթ։-Ամբարհաւան, ամ-բարտաւան, հպարտ և սնափառ հոմանիշնե-րի տարբերութեան վրայ խօսում են Մտթ. եւագր. էջ 130 և Տաթև. ամ. 244։
bank, dam, dike, mound;
beach, strand, bank of a river;
mole, pier;
tower.
· Calfa
ՀՀԲ, ՆՀԲ և ՋԲ ամբառնալ բառիր (համ-բարձեալ ի յատակէ ի վեր)։ Lagarde, Urgesch. 272 իբր հպարտ-ակ, par «լըց-նել» արմատից։ Նոյն, Arm. Stud. § 90 պրս. anbārda։ Հիւնք. Արտաւան յատուկ անունից։
strong, firm, solid, massive.
· Calfa
ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։
cf. Ամենայն;
· Calfa
= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։
amen, so be it, verily, truly, certainly, positively.
· Calfa
= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։
dainty, daintiness.
· Calfa
-Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։
steril, barren.
· Calfa
ՆՀԲ լծ. ան-յղի և թրք. (իմա՛ արաբ.) համիլէ օլմայան «որ յղի չէ», իսկ հտ. բ. էջ 11 գ համք «իգական ամօթոյք» բառից է հանում։ Հիւնք. լմել բառից։ Մառ ЗВО 5, 320 զնդ. apubra «ան-որդի»։ Ղափանցեան ЗВO 23. 3ԲՈ ան բացասականով սանս. mula «արմատ»։ Meillet MSL 22, 55 ան բացասականով հնխ. polo>հյ. ուլ «ձագ» ձևից։ Կայ նաև եբր. [hebrew word] aml արմատը՝ «չորանալ, թառամիլ, ցամաքիլ» նշանակութեամբ։
consort, husband;
wife, spouse.
· Calfa
= Բնիկ հալբառ, որ կազմուած է ամ «համ կից, միասին»+ուս<հնխ. uk'-«վարժուիլ, սովորիլ»+ին մասնիկով։ Կազմութեան կող-մից սրա հետ միակ համեմատելի բառն է լտ. uxor «կին», տր կազմուած է նոյն uk'-ար-մատից՝ ամենահին հնդևրոպական իգակա-նակերտ -sor մասնիկով, որից ունինք նաև հնխ. swè-sor >քոյր բառը և 3, 4 թուա-կանների իգականը։ Հնխ. uk'-ստորին ձայն-դարձն է euk'-արմատի, որից ունինք նաև ուսանիլ (տե՛ս անդ)։ Ըստ այսմ ամուսին նը-նշանակում է բուն «միասին կամ հետը վար-ժուած՝ մեծացած»։
նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։
solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened.
—, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.
· Calfa
. ո. ի-ա հլ. «(իբր ած) զօրեղ, հաս-տատուն, պինդ. 2. (իբր գյ.) ամուր տեղ, բերդ. ամրոց» ՍԳր. Ագաթ. Ոսկ. որիզ ամ-րախիտ առնել «ամուր տեղերում պահել» Ա. մկ. ա. 56 (ուղղելի ամրախիթ, հմմտ. ծա-կախիթ Ագաթ.). ամրանալ ՍԳր. Ոսկ. ամրա-ծածուկ Գ. մակ. դ. 6. Վեցօր. 185. Ոսկ. Կո-Արմատական բառարտն.-11 ղոս. Ես. ամրական «ամուր. 2. բերդ. 3. բեռ-դական» Ա. մկ. ժա. 18. Ոսկ. ես. Ագաթ. ամրակողմն ՍԳր. ամրաշէն Ոսկ. ամրապան «բերդապահ» Բ. մկ. ժե. 31. ամրապարիսպ Եփր. թգ. և յես. ամրոց ՍԳր. ամրութիւն ՍԳր. Ոսկ. Ագաթ. անամրութիւն (նորագիւտ բառ) Ուոհ. 139. մեծամուր «շատ ամուր» Եղիշ.։
ՆՀԲ լծ. թրք. (իմա՛ արաբ.) մամուր «շէն», էմին «ապահով»։ Bö̈tticher ZDMG. 1850, 350 սանս. amura «ան-սխալ», որ չընդունեց ինքը Lagarde. Arm. Stud. § 86։ Justi, Zendsn. ռնո. և սանս. amavant «զօրեղ» բառի հետ ևաս-կածով։ Էմին, Քերակ. էջ 37 ան-ուր։ Հիւնք. էջ 114 որմ բառից, իսկ էջ 237 սրմն բառից։ Մառ ЗВО 5, 320 ամուլ բառի հետ զնդ. apuϑra «անորդի» ձեւին է կցում, իսկ ИАН 1916, 237 հաւատ, հաւան. հաւաստի բառերի հետ դնում է յաբեթական sam արմատից, որից նաև վրաց. մծամս «հաւատամ»։
megrim.
· Calfa
= Պհլ. angārtan «համարել, պատմել», պաղենդ. angārdan «ենթադրել, հաշուել, պատմել», angird «եզրակացութիւն, ամփո-փումն», angāra «համարելը, ենթադրութիւն» պրս. [arabic word] ︎ angaštan «կարծել, համարել». հրամ. [arabic word] ︎ angār «համարի՛ր, կարծի՛ր». angārānīdan «կարծեցուցանել, տալ համա-րել», angāra «համարան, մատեան գործոց պատմութիւն անցից անցելոց», angāridan «կարծել, վարկանիլ», angārda «պատմութիւն առասպել», իրանեանից փոխառեալ վրաց. ანგარიმი անգարիշի և թուշ. ანგრიმ ան-գրիշ «հաշիւ»։ Այս իրանեան բառերը ծագում են ham մասնիկով kar «անել, կատարել» արմատից. հմմտ. զնդ. hankārayēmi «գոր-ծադրել, լրացնել», hankərətay-«վերջաւո-րութիւն, վերջին հաշիւ» (Bartholomae, Al-tir. wört. 447 և 1770)։-Հիւբշ. 97։
there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.
· Calfa
Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-
field;
fallow, soil;
—ք, the fields, country.
· Calfa
Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-
wood embers;
— հարկանեմ, to cover the fire with ashes.
· Calfa
= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է, որի արմատը պահում է վրացերէնը. այս-պէս՝ ანთება անթեբա «կրակ վառել, հրա-հրել, բորբոքում», ანთებული անթեբուլի «վառած»։-Աճ.
Մեր արմատի հետ պատահական նմա-նութիւն միայն ունին յն. αίϑαλη «մո-խիր, մուր, վառած ածուխ», თίροώ «հրավառ», αίϑω «վառել», ὰνορα-«ածուխ», ἀνβραϰία «անթեղ» ևն բառե-րը, որոնցից փոխառեալ է նաև վրաց. ანთრაკი անթրակի։
sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.
· Calfa
= Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։
cavern, den, cave.
· Calfa
ՆՀԲ և Հիւնք, անձուկ «նեղ» բառի հետ են կապում։ Նոյնը նաև Patrubány IF 12 164 և ՀԱ 1903, 152։ Մառ ИАН 1918, 340 ան մասնիկով ձաւ արմատեռ որ է վրաց. ցիցաբո «սեպ ժայռ»։
wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.
· Calfa
, ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։
rain;
— իջանել, to rain;
— արտասուաց, a flood of tears;
յորդ —, violent, pouring rain;
անձրեւաչափ (գործի), rain-guage.
· Calfa
Muller, Armen. VI յն. άχλύς «ամպոտ լինելուց առաջացած մթութիւն»։ Մառ ЗВО 5, 312 զնդ. vāra, պհլ. vārān, պրս. bārān հոմանիշների հետ՝ ձ յաւելուա-ծով։ Հիւնք. ծարաւ բառից։ Karst, Յու-շարձ. 407 ծորիլ, սորել բառերի հետ՝ սումեր. sur «անձրև, անձրևել»։ Մառ ИАН 1918, 340 արմատր ձ, որ գտնում է ափխազ. աձը «ջուր», աձաձա «ցօղ», աձըն «ձմեռ» բառերի մէջ։
cf. Ադին.
· Calfa
= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.
Eden, paradise.
· Calfa
= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.
free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.
· Calfa
թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։
sour grapes.
· Calfa
= ձևով նոյն է պրս. [arabic word] azux «մէջը փուտ և դատարկ ընկոյզ» բառի հետ. բայց իմաստով յարմար չէ. իրանեան բառը ևառռո էր սակայն թերևս նախապէս աւելի ընդհա-նուր իմաստ ունենալ. այդ պարագային հայ բառը փոխառեալ պիտի լինէր պարսկերէնից։
cf. Ալի.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։
s. zool. she-kid.
· Calfa
Հիւնք. որոջ հոմանիշից։ Lidén, Stud. 25 լտ. alo, հհիւս. ala, գոթ. alan, հիռլ. alim «սնուցանել» բառերի հետ, իբր բը-նիկ հայ, հնխ. al արմատից (տե՛ս Ա-լիկ), կազմուած -ոջ մասնիկով։ Karst, Յուշարձ. 406 ուլ բառի հետ միասին կցում է սումեր. lu «գառն» ձևին։
hanging cornice.
· Calfa
(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.
vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.
· Calfa
. մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս