Your research : 19 Results for ցին

Entries' title containing ցին : 1 Results

Definitions containing the research ցին : 432 Results

Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

• . անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։


Խարտ, ից

s.

filing.

• ՓՈԽ.-Վրաց. ხარტი խարտի «կացին սրելու յեսան»։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• «րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

• րի հետ։ Այս մեկնութիւնը մերժում է ինքր Arm. St. § 167։ Եւրոպացիներիո ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDAlG 35 (1881), 177։ Տէրվ. Նախալ. 45 ուղիղ է. նոյնպէս և Horn, Grdr. § 285։ Հիւնք. պրս. ավիխթէն «կախել» բայից։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

• . պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• Մեր հին մատենագիրները հետևեալ ձե-վերով են ստուգաբանում։ Խոսրով Ան-ձևացի, Մեկն. ժամակարգ. էջ 99 «Աս-ույծ անըյնն ըիայն ք և մեզ ստուգաբանի թէ աստ էած զմեզ»։ Նոյն հեղինակի Մէկն. պտրգ. էջ 16 «Տէ-րըն անուն վասն տիրելոյն է, իսկ աս-տոսածն՝ վասն ստեղծանելոյն և յաստիս ածելոյ զեղեալքս»։ Յովհ. Վանակ. վրդ. Բացատր. աղօթից Ամբակումայ՝ «Աս-տուած է անուն, որ թարգմանի զմեզ յաստիս ածող»։ Ս. Ներս. Լամբր. Մեկն. Պաւտարագի «Աստուած, այսինքն աստ ածող զոչէսն յէութիւն և ի գոյութիւն» (Լմբ. մատ. էջ 349)։ Յովհ. Վնկն. վրդ. հարց և պտսխ. «Ո՞վ եդ զա-նունս Աստուած. Պատասխան. Ասեն թէ օձն ասաց Եւայի. Զի՛ է զի ասաց ձես որ զքեզ աստ ած։ Զայն, ասեն, ածն առին և Աստուած անուանեցին։ Բայց դու մի՛ ընդունիր զայս. զԱստուած ա-նունն Ադամ եդ (և ոչ օձը)»։-Սկևռ. աղ. 53 «ըստ քերթողական արհեստի ծա-նեաք զանուն յիրէ և ի ձայնէ և ի ներ-գործութենէ. ըստ որում յաստիս ած-մանէ՝ Աստուած», Այսպէս և Առ որս. ե.


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max

• Müller Vorlesunsen uber aie Wissen. schaft der Sprache, հտ. II, էջ 219)։ Արևելեան ֆինների «երկաթ» ռա-ռը, բացառութեամբ հունգ. vas-ի, մի է և ընդհանուր. վօգ. ker, kier, օստյակ. karti. karta, վօտյ. kort, սիրյ. և պերմ. kört, չերեմ. kirtni, որոնց կարելի է կցել նաև մորդվ. ksine, kšni։ Այս բառի ծագումն ու համեմատութիւնը չենք կա-րող այժմ որոշել, որովհետև մեր ծա-նօթութիւնը այս արևելեան ֆիննական ւեզուների վրայ շատ քիչ է։ Բայց այս բառը ընդհանուր լինի թէ չլինի, սա՛ մի-այն յայտնի է՝ որ ծագած է արևմտեան ֆինների իրենց արևելեան ցեղակիցնե-ռևո բաժանուելուց յետոյ, որովհետև արևմտեան ֆինների մօտ գոյութիւն չու-նի»։-N. Anderson, Studien zur Vergl. der ugrofinn. und indogerm. Spra-chen, Dorpat, 1891, էջ 296-312 աշ-խատում է հաստատել թէ բոլոր ֆիններն էլ միևնոյն բառն ունին առհասարակ հունգ. kard «սուր, թուր» սրանց է պատ-կանում ըստ Donner, Հմմտ. բառ. ուգ-սօ-ֆիննական լեզուների, Helsing-fors, 1874-6։-Երկաթ բառին կովկա-սեան ծագում են տալիս նաև Toma-schek, Deutsche Litt. 1890, էջ 197 և Bugge, որ նախապէս (Btrg. էջ 14) հա-մարելով երվաթ նախաձևից՝ համեմա-տում էր գերմ. erz, հբգ. erizzi, aruz «արոյր» բառերի հետ. բայց յետոյ, (KZ 32, 54 և 83) այս կարծիքից հռա-ժարելով՝ համարում է կովկասեան փո-խառութիւն, Schrader-ի և Tomaschek-ի յիշած ձևերի վրայ աւելացնելով նաև կիւրին. raq «երկաթ», գրծ. raqu, ra-qini, ներգ. raqá, raqina, սոսվա-վօ-գուլ. ārgin, չերեմիս vörgēn'e, վօտյ. irgon, սիրյ. urgōn «պղինձ», horgany «ցինկ»։-Հիւնք. յն. έργάτις «մշակ, աշխատաւոր, գործաւոր» բառից է հա-նում։-Մառ, ИАН, 1911, 137-145 լազ. erkina, ekina, ikina, վրաց. რკინა րկինա, კინა կինա ևն դնում է յաբեթ.

• [hebrew word] həsina, արաբ. [arabic word] xasin, ա-սուր. hassinu, ասոր. hassīnu, եթովպ. hasīn «երկաթ, սուր ևն». նաև նախա-ձայնի անկումով կայէն արմատը, ա-րաբ. [arabic word] qān «դարբնել», [arabic word] qayn «դարբին». եբր. [hebrew word] rq՝ «ծեծել, տրո. րել, ճզմել», [hebrew word] rāqī'a «երկնա-կամար», որով նաև հյ. երկինք, լազ. երկինաչխա «երեքշաբթի (օր երկնից)». Մառ չի ընդունում սրանց կցել հյ. სր-կաթ բառը, այլ հանում է *շկաթ ձևիզ. հմմտ. սվան. լիւշկադի «դարբնել», կա-դա «կացին», լազ. ճկադ «գամել». ևն։ -Oštir, Btrg. alarod. 22 հյ. երկաթ կցում է տաբասսարան roghel բառի հետ։-lpsen IF 39(1921), 235 երկաթ և արծաթ համարում է փոքր-ասիական ծագումից։


Եւ

conj. adv. conj. adv.

and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
conj. adv. — եւս, also, more, over, still, moreover, likewise;
— զի, — քանզի, since, because.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. èpi «նաև, ևս» ձե-ւից. հմմտ. սանս. [other alphabet] api «նաև, դեռ ևս, էլ, մօտը», հպրս. apiy, զնդ. aipi «հենց, ըստ, մօտը, միջոցին», յն. έπί «վրայ, սրա վրայ», թոխար. pi «նաև», ալբան. êperε (Walde, 532, 605, Boisacq, 264)։ Հայերէնի հետ յատկապէս նման են գալիս յն. ἐπ' τουτω=հյ. ևս և թոխար. pi, որ թուականնե-րի մէջ ծառայում է իբր կցորդ՝ ճիշտ ինչպէս հայ. իննևտասն, քսանևինն ևն ձևերի մեջ։ Սոյն հնխ. èpi ձևի ձայնդարձներն են opi (միջին աստիճան) և pi (ստորին աստիճան), որոնց վրայ տե՛ս ու և ըստ (Pokorny, 1, 122)։-Հիւբշ. 445։


Եփուտ

s.

ephod.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Եքինոս

s.

sea-hedgehog, sea-urchin.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Թերափ

s.

household gods, the penates.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ.


Թերափիմ

s.

cf. Թերափ.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ.


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

• = Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

• Յայսմ. նոյ" 21 կայ այսպիսի մի հա-տուած. «Արկին զսուրբն Արքիպաս ի գուբն մինչև զգօտին. և տարան ման-կունս ի դպրոցաց որ երկաթի գրչօք ծակոտեցին զգագաթն և ապա քարկո-ծեցին»։ Կարելի է ենթադրել, որ յիշեալ հատուածի գրչօք բառը որևէ ձեռա-գրում սխալ գրչութեամբ դարձած լինի

• գչրօք, որից՝ ծակոտեցին բառի յարա-դրութեամբ՝ կարելի էր դիւրութեամբ հետևցնել անգոյ գչիր «ծակիչ» ձևը։ Հ. Ակինեան, որից խնդրած էի ստուգել այս բանը, յայտնում է (նամակ 1927 յունիս 23), որ էջմիածնի գրադարանի թ. 1506-1516 Յայսմաւուրքներում այսպիսի մի սխալ ընթերցուած չէ գը-տած յիշեալ հատուածում։ Շատ կարե-վոր է քննել Վենետիկի ձեռագիրները։


Գրտակ, աց

s.

small loaf, roll.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ Սրան անգէտ լինելով ՆՀԲ, կասկածում է գրտակ բա-ռի ստուգութեան վրայ և ասում է. «եթէ չիցէ շփոթեալ ի գրչաց ընդ գերմակ»։ Ուղիղ մեկնեցին նաև Հիւբշ. ZDMG, 33 (1881), էջ 657 և Պատկանեան, Maтep. l. 8։


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

• ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։


Դակու, աց

s.

adze, axe.

• , ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սա-կայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։

• ՆՀԲ լծ. պրս. [arabic word] dahra «յօտոց»։ Pictet, 2, 129 դնում է tagur ձևիզ։ Ուղիղ մեկնեց Lidén, Arm. Stud. 55։ Karst, Յուշարձան, 419 թաթար. tak, tek, չաղաթ. tog-, tokramak, օսմ. doγramak «ջարդել, կտրտել»։ Pictet բ. տպ. Բ. 171 ո՛չ թէ tagur ձևից, այլ հյ. դակու գրում է tagur և կցում է սանս. takšanī, զնդ. taša, յն. τυχός, հբգ. dehsa «կացին» ևն բառերին։


Դահնայ

s.

butcher's axe, hatchet.

• «մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։


Դուքս, դքսի

s.

duke;
general, chief.

• = Յն. διύς «դուքս» (Sophocles 395 ա ձևի միջոցով լտ. dux «դուքս, առաջնորդ» բառից, որ ծագում է duco, ducere «առաջ-նորդել» բայից (Walde, 248)։ Բառիս նո-րագոյն ձևն է դուկ կամ տուկ (տե՛ս այս վեր-ջինը), որ ուղղակի եւրոպացիներից է փոխա-ռեալ Կիլիկեան շրջանին։ Արդի գրականում վերանորոգուած է դուքս ձևը։-Հիւբշ. 346,


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

• ՓՈԽ.-Վրաց. დრომა դրոշա, დრომაσ դրոշայ «դրօշակ», სადრომე սադրոշե, სა-ლრომო սադրոշո «գաւառ», მედრომე մեդ-րոշե «դրօշակակիր», թուշ. დრომა դրոշա «դրօշակ». այս բոլորը փոխառեալ են հա-յերէնի միջոցով, ինչպէս ցոյց է տալիս ո ձայնը։-Ըստ Մառ, ЗВO, 17, 025 կան նաև վրաց. დრაოჟი դրարժի, დროჟი դրոժի, დროჟანი դրոժանի, დრაუჟი դրաուժի, «դրօ-շակ» ձևերը Պիղատոսի անվաւերականում, որոնք հայերէնից անցել են վրացերէնի՝ թարզմանութեան միջոցին։


Եզ, ոյ

adj.

one, alone.

• = Հիւսիսային կովկասեան լեզուախմբից փոխառեալ մի ձև է. հմմտ. չերքէզ. z2 «մէկ», կաբարդին. zzə «մէկ», yizako «միակ, եզակի». Հայաստանի հիւսիսային մի նահանգի օտարասեռ հայ ժողովրդեան լեզուի մէջ գտնուելով նոյն բառը՝ յունաբան հեղինակները վերցրին այն և օգտագործեցին իրենց նորահնար քերականութեան մէջ։-Աճ.


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հներից Անան. գիտ. 39 «Ջոր յոյնք եթերն կոչեն և քաղդէացիքն հուր թաղկեալ»։ Սրանից առնելով Հ. Երզնկացին, «Յաղագս երկ-նային զարդուց» ոտանաւորի մէջ, էջ 27, գրում է. «Ջոր և եթեր զսա կարդացին ազգն յունական և հուր թաղկեալ այնք որ լեզուաւ քաղդէական»։ Նորերից ու-ղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ, վեր-ջինս լծորդ է դնում նաև հյ. ատր (տե՛ս արփի)։


Ելեկտրիոն

s.

yellow amber.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ. ԳԻՌ.-Կայ միայն ղեկտոր Կր. «սաթ»։


Ելեփանդական, ի, աց

adj.

belonging to elephantiasis;
affected with elephantiasis;
— ախտ, բորոտութիւն, elephantiasis.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, ՆՀԲ։


Եղեբորոս, ի

cf. Եղբորոս.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

• ՆՀԲ թէև յիշում է յն. և լտ. բառերը, ռայց համարում է եբր. գիտօն բառից տառառարձուա՞ծ։ Բառիս վրայ առան-ձին քննութիւն ունի Տէրոյենց, Երևակ, 1857, էջ 367-371, որի բովանդակու-թիւնը հետևեալն է.-բառս եբրայեցե-րէնում մեկնուած է այլևայլ ձևերով. շատեր հասկանում են «վահան», Եօթա-նասնից թարգմանութիւնը և Ակիւղաս «սուր կամ աշտէ». Հերոնիմոս մեկնում է «վահան՝ վրան դրոշմուած մի նշան, որ չարերը վանելու զօրութիւնն ունէր». այս այլևայլ նշանակութիւնները ի նկա-տի առնելով՝ մեր նախնիք չթարզմա-նեցին բառը և յունարէնի վրայից տա-ռառարձելով պահեցին։


Գաւակ, աց

s.

croup.

• , ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

• = Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Գեր

s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

• «վեր, աւելի քան, բարձր» Պիտ. Յհ. իմ. ատ. և պաւլ. Պորփ. Նար. 8. Լմբ. մատ. 28 (գեր օրինացն անցանել-օրէնքից այն կողմ անցնիլ). քիչ անգամ միայն գոր-ծածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ գեր ի վերոյ ձևով. այսպէս՝ «Գեր ի վե-րոյ լինիցին ախոյանին» Եզն., «Ի զանգիտե-լոյ և ի պատկառանաց գեր ի վերոյ լինել». Ոսկ. եբր. նոյնը հակառակ դիրքով՝ «Ի վերոյ գեր զսատանայ և քան զմեղս» Ոսկ. կողոս. 594։ Յետոսկեռարեան շրջանին դարձած է շատ գործածական նախամասնիկ, համա-պատասխան յն. ύπερ-մասնիկին, որով ստրկօրէն թարգմանուած են բազմաթիւ բա-ռեր. ինչ. գերագոյն=յն. υπερτερος, գերա-դրական= ύπερϑετιϰός, գերակատար= υπεე-τέλειοσ, գերապայծառ=ύπέρλαμπρος, գերա-պատիւ= Նπερτίμιος, գերբնապէս= ὅπερφυως, գերիմաստ= ύπὲρσοφος ևն ևն (սրանց թիւր Առձեռնում 192 է), բոլորն էլ յետին։ Իսկ այն բառերը, որ իբր թէ ոսկեդա-րեան մատենագրութեան մէջ զսրծածուած ևն. ևասկածելի են և սրբագրելի. ինչ. գերար-տօսրայիզ Գ. մակ. դ. 2 (որի վրա տե՛ս նա-խորդ գեր «ողբ, լաց» բառը), գերահրաշ Ա. գաթ։-Նոր դրական լեզուն էլ ունի բազմա-թիւ բառեր՝ նոյն գեր մասնիկով կազմուած, ինչ. գերբնական, գերմարդ, գերմարդկային, գերիշխան, գերիշխանութիւն, գերակշռել, գե-րակշռութիւն, գերադաս, գերաղասելի, գերա-դասութիւն ևն ևն։-Նոյն արմատից եմ կար-ծում նաև գերուհի «աստուածուհի», որ ունին ՀՀԲ և ՓԲ։


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
— ասել ումեք, to lecture, to read, to teach.

• ԳՒՌ.-Տփ. դաս. Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. դ'աս, Շմ. դmս, Ոզմ. դ'mս, Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmս, Ննխ. Պլ. Հմշ. Ռ. թաս, Ագլ. դաս, ղօս, Զթ. դ'օս, դ'ոս, Հճ. դ'օս։ Բոլորն էլ «ժամու կամ դըպ-րոցի դաս» նշանակութեամբ և անշուշտ գրա-կան փոխառութիւն։ Անկախ ձևեր են՝ դաս Բւ. Մշ. «մէկ հօր տնից բաժանուած եռօռ եղբայրները», դաս ու դրացի Ակն. «բոլոր դրացիները», ղասակել, դասակուիլ «շարքը դասել, դասուիլ», -և աւելի կարևոր Ագլ ղա՛րսիլ, Ղրբ. տm՛րսիլ, Տփ. ղա՛րսիլ, Սլմ. կmրսել, Երև. ղա՛ռսէլ «դիղել, շարել», դար-սոտել «բոլորն էլ շարել», դարսողութիւն «կարգադրութիւն». այս բոլորը ցոյց են տա-լիս, որ բառիս հնագոյն ձևն է դարս, ինչպէս որ գտնում ենք իսկապէս Ղրդ. դարս «աշա-կերտի դաս»։-Ատանայի թրքախօս հայերը ունին դասընգէլ «դասընկեր».-կայ և Հզ. դասդլէք «ուխտադրուժ», նոյնը Խրբ. ԶՉրս. իբրև անիծական բառ, որ Բիւր. 1900, էջ 628ա մեկնւում է գրբ. դասալիք ձևից։


Դաստակ, աց

s.

wrist;
hand, palm;
— սրոյ, hilt of a sword;
—ս դնել, to haft, to set in a handle.

• = Պհլ. dastak «կոթ, բռնատեղ, տրցակ, մի բուռ լի», պրս. [arabic word] dasta «կոթ, բռնա-տեղ, սուրի՝ դաշոյնի՝ դանակի՝ կացինի ևն կոթ», քրդ. deste «կոթ», հինդուստ. dustu «կոթ», գնչ. desto «կացինի ևն կոթ». բոլորն էլ ծագում են պհլ. պրս. dast «ձեռք» բառից։ Իրանեանից փոխառեալ են նաև արաբ. ❇-︎ dastaǰ և ասոր. [syriac word] ︎ dastaqā «կոթ»։ -Հիւբշ. 135։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• (յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Դարում, այ

s.

end, term, limit.

• -Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դեղեխ

cf. Դաւաճան.

• «ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

• ՓՈԽ.-Վրաց. e რციკი ղերցիկի «դեր-Արմատական բառարան-42 ձակ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բո-հեմա, էջ 238 (հաղորդեց Գ. Ասատուր). բա-ռը փոխառեալ եմ համարում հայերէնից, իր ց ձայնի համար (փոխանակ զ). և որովհետև հին վրացերէնում չկայ (չունի Չուբինով), վրացին յայտնի կերպով Տփխիսի հայ գւռ. ղէրցիկ ձևից է։


Դեւ, դիւաց

s.

demon, devil, evil spirit;
gnome, spirit, genius.

• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. 105, որ համեմատում է պրս. dīv և գերմ. teufel «դև» բառերի հետ։ Ուղիղ մեկնեցին նաև ԳԴ, ՆՀԲ, Pe-term. 20, 33, Windisch. 10, Gosche, z. Böttich. ZDMG, 1850, 353 ևն։ Կոստանեան, Հայոց հեթ. կր. 1879, էջ 7 զնդ. daeva, հյ. դաւ, դաւել արմա-տից։ Տէրվ. Մասիս. 1882 հոկտ. 29


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

• = Բնիկ հայ բառ. ծագում է նախաւոր գէ-նի ձևից, որի մայրն է հնխ. voinio-սրա հետ հմմտ. լն. οϊνος «գինի» (ցին գինեգործութիւնը, ուստի և ռեմական ձևերը փոխառութիւն են հնդևրո-պացիներից։ Ըստ Lag. Arm. Stud. էջ 35 ծան. Կիպրոսից անցել է հրէից և սրանցից էլ արաբներին։ Ուրիշներ, ընդհակառակը, պրն-դում են թէ գինին նախապէս սեմական էր, ո-րոնցից փոխառութեամբ անցաւ հնդևրոպա-ցիներին։ Ճշտագոյնն այն է (ինչպէս Meil. let, MSL, 15, 163 և ուրիշներ ընդունում են), որ գինին Միջերկրականի հին քաղաքա-ևիրթ ժողովուրդի գիւտն ու սեպհականու-թիւնն է, որ յետոյ՝ մի կողմից փոխառու-թեամբ անցաւ սեմականներին և միւս կող-մից՝ հարևան հնդևրոպացիներին (յոյն, հայ. ալբանացի) և սրանց միջոցով էլ հետզհետէ տարածուեց աւելի հեռուները (լատին, գեր-ման, կելտ, սլաւոն). Գերմանիա մտաւ Ա ռարին՝ լատինների միջոցով. սրանից աւե-յի ուշ սլաւներին անցաւ։ Հայերի միջոցով տարածուեց Կովկասի մէջ.-(Pokornv, 1 226, Ernout-Meillet, 1068)։-Հիբշ. 434։


Գիւտ, ից

s.

invention, discovery, findling;
profit;
artifice;
salvation;
finder;
առ —, for the want of;
չքնաղ —ք, fine or rare inventions or discoveries;
—ք ձկանց, fishing;
— որսոյ, hunting;
—ք որովայնի, tape-worm;
եղիցի քեզ անձն քո ի —ս, you will save your soul;
ի — ածել, to invent;
ի — ածիլ, to be invented.

• Ուղիղ մեկնեցին նախ Peterm. 21, Windisch 7, իբր սանս. vid, vind։-Հիւնք. գիտեմ բայից։-Ջօրպաճեան, Բազմ. 1908, 359 անգլ. find։ Karst Յεւշարձ. 405 սումեր. kid «փնտռել»։


Դիակոն

s.

deacon.

• Ուռիղ մեկնութեանը ծանօթ էր հնե-րից Լմբ. մատ. էջ 34՝ «Վեցերորդ դաս եկեղեցւոյ՝ դիակոնք, որ թարգմանին սպասաւորք, այսինքն սարկաւագունք»։ Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

• Առաջին անզամ Շրէօդեր, Thes 42 պրս. (իմա՛ արաբ.) dībāǰ ձևից փո-ևառեալ։ Ուղիղ մեկնեցին ԳԴ, ՆՀԲ, Bötticl. ZDMG. 1850, 353, Arica. §8, 440, Lag. Urgesch. 928, Muller, SWAW, 38, 572 ևն։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

• = Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։


Բրուտ, բրտի

s.

potter.

• ՓՈԽ.-Գւռ. թրք. Եւդ. Կր. [arabic word] purud «բրուտ». քրդ. բըրուտ «բրուտ». Պր ուի զm-վիյէ բըրուտէ քըռին (Գնեցին այնու զագա-րակն բրտի). Մտթ. իէ. 7. Ու տանր աուէ ժը զmվիյէ բրուտռա (Եւ ետուն զնա յագարակն բրտի). Մտթ. իէ. 10. Լը սէր հարի հէօքմաթէ բրուտէ թո՞ւննա (Եթէ ո՞չ ունիցի իշխանու-թիւն բրուտն կաւոյն). Հռովմ. թ. 21։


Գէզ

cf. Գեզ.

• «լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ. Աւետիքեան՝ Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. 875, ՆՀԲ։


Ագոն, ի

s.

agon, fight, Olympic game.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ադեն, ի

s.

cf. Ադին.

• Ուռիղ մեկնեցին նախ ՀՀԲ, ՆՀԲ, Շրէօ-դէր, Thesaur. 45։